Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԱՄԲԻՈՆ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

«Սպառողի վարքագիծ» դասընթացի


«Մարքեթինգ» մասնագիտություն
Բակալավրիատի հեռակա ուսուցման համար

Հեղինակ՝ տ.գ.թ. Լ. Յու. Գալստյան

ԵՐԵՎԱՆ 2022
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Շուկայական տնտեսության պայմաններում ցանկացած տնտեսվարող սուբյեկտի


հաջողության ապահովման գործում մարքեթինգն առաջատար դեր ունի:
«Մարքեթինգ» մասնագիտության հեռակա ուսուցման համար նախատեսված
մեթոդական ցուցումները անհատական աշխատանքների թեմաները մշակվել են
բակալավրիական ուսուցման համար «Սպառողի վարքագիծ» դասընթացի ծրագրի
հիման վրա:
Անհատական աշխատանքը կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից է, որի
կատարումը ուսանողից պահանջում է գիտելիքների որոշակի պաշար և նպաստում է
նրա մասնագիտական հմտությունների ձևավորմանը:
Անհատական աշխատանքի կատարումը ուսանողից համառ ու պլանաչափ
աշխատանք պահանջող գործընթաց է, որի նպատակն է ուսանողի տեսական ու
գործնական գիտելիքների ամրապնդում և ընդլայնում, ինչպես նաև մասնագիտական
գործունեության ընթացքում որոշակի խնդիրներն ինքնուրույն լուծելու հմտություն:

I. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ


ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ուսանողները կատարում են անհատական աշխատանք, որը պետք է բաղկացած


լինի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից, բացառությամբ այնպիսի
թեմաների, որոնք ներառում են երկու տեսական հարցերի մեկնաբանումներ: Այն պետք
է ներառի անհրաժեշտ նյութեր և հիմնավոր եզրակացություններ: Աշխատանքը
շարադրելիս ուսանողը պետք է օգտագործի որևէ կազմակերպության տվյալներ և
փաստացի նյութեր: Առանձին դեպքերում այն կարող է շարադրվել պայմանական
թվային տվյալներով՝ նախապես ստանալով մարքեթինգի ամբիոնի համաձայնությունը:
Աշխատանքը պետք է կատարվի դասախոսի ղեկավարությամբ:
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2
Անհատական աշխատանքների պատրաստման գործընթացը ներառում է `
 թեմայի ընտրություն,
 մասնագիտական գրականության, նորմատիվ ակտերի և այլ աղբյուրների
ուսումնասիրություն,
 պլանի կազմում,
 աշխատանքի պատրաստում,
 աշխատանքի բանավոր ներկայացում:

III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Անհատական աշխատանքի ձևավորումը պետք է համապատասխանի հետևյալ


պահանջներին.
 տպագիր՝ 10-20 էջի սահմաններում, A4 չափի սպիտակ թղթի մի էջի վրա,
 Էջի լուսանցքներն են. ձախից՝ 20 մմ, աջից՝ 10 մմ, վերևից՝ 20 մմ, ներքևից՝ 20 մմ,
 միջակայքը՝ 1,5,
 տառաչափը՝ 12,
 տառատեսակները՝ Armenian Phonetic Unicode (հայերեն), Russian Phonetic
Unicode (ռուսերեն) և Times New Roman (այլ օտար լեզուներով):

IV. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Անհատական աշխատանքը պետք է ունենա՝


3
 տիտղոսաթերթ (հավելված 1),
 բովանդակություն,
 ներածություն,
 հիմնական մաս (բաժին, ենթաբաժին),
 եզրակացություն,
 գրականության ցանկ,
 հավելվածներ (անհրաժեշտության դեպքում):

Տիտղոսաթերթը (հավելված 1) պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`


 բուհի, ֆակուլտետի, ամբիոնի, մասնագիտության անվանումները,
 անհատական աշխատանքի թեմայի անվանումը,
 ուսանողի անունը,ազգանունը և ստորագրությունը,
 անհատական աշխատանքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը,
 քաղաքը, աշխատանքի կատարման տարին:

Ներածությունը պետք է պարունակի`


 աշխատանքի նպատակի և խնդիրների ձևակերպումը,
 հետազոտության մեթոդների և առարկայի նկարագրությունը,
 տեղեկություններ աշխատանքի կառուցվածքի մասին:

4
Հավելված 1

ՀՀԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԱՌԱՐԿԱ՝ ...................................................
ԹԵՄԱ՝ ......................................................

ՖԱԿՈՒԼՏԵՏ՝ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում


ԱՄԲԻՈՆ՝ Մարքեթինգ

ԿԱՏԱՐՈՂ՝ .........................................
ՂԵԿԱՎԱՐ՝ ..........................................

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ տ.գ.թ., դոցենտ Վ.Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ 2022
5

You might also like