Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

3-րդ շաբաթ

ԹԵՄԱ՝ Ճշգրտություն և հստակություն:


I Քննարկման հարցեր
 Նորակազմություններ
Բառակազմության ոճական հնարավորություններ. նորաբանություններ: Լեզվի հարստության
ցուցանիշներից մեկը բառակազմական միջոցների հարստությունն է: Հայերենը աչքի է ընկնում
կենսունակ ածանցների առատությամբ, բառաբարդումների լայն հնարավորություններով: Դրանք
ապահովում են բառապաշարի ընդհանուր հարստությունը: Խոսքին որոշակի երանգներ են
հաղորդում նույն հիմքով բաղադրված ածանցավոր բառերը, ինչպես՝ հետևաբար/հետևապես,
մարմարյա/մարմարե, զորավոր/զորեղ, ամբողջովին/ամբողջապես/ամբողջաբար,
հաստատապես/հաստատորեն/ հաստատաբար, հայրորեն/հայրաբար և այլն։ Տարբերակներից
համեմատաբար քիչ գործածականները՝ հետևապես, ամբողջաբար, հաստատորեն, հայրորեն և
այլն, նկատելի թարմություն են բերում տեքստ: Մյուս կողմից, սակայն, պետք է զգուշանալ դրանց
հաճախակի գործածությունից, քանի որ այդ դեպքում խոսքը դառնում է արհեստական ու
աններդաշնակ:
Նորակազմություններ
Ժամանակի ընթացքում լեզվի բառապաշարը հարստանում է նոր բառերով ու
բառիմաստներով: Դրանք ունեն ընդհանուր անվանում՝ նորաբանություններ: Այլ կերպ
ասած՝ նորաբանությունները և՛ նոր ստեղծված բառերն են՝ նորակազմությունները, և՛ արդեն
գործածության մեջ եղած բառերի նոր իմաստները՝ իմաստային նորաբանություններ: Լայն
առումով՝ նորաբանությունները ընդգրկում են նաև քերականական կառույցները:
Դժվար է հստակ սահման գծել ընդհանուր գործածական և նոր բառերի միջև: Նոր հայկազյան
բառարանը՝ (§Նոր բառգիրք հայկազեան լեզուի¦՝ 1836–1837) ներառում էր մոտ 51 000 բառ,
Ստ. Մալխասյանցի բառարանը (1944–1945)՝ 120 000 բառ և դարձվածքային միավոր, իսկ Էդ.
Աղայանի բացատրական բառարանը (1976)՝ 135 000 բառ և 11 000 դարձվածքային միավոր:
Վերջին բառարանը մոտ 26 000–ով ավելի բառային միավոր է պարունակում, քան նախորդը:
Եվ բառերի այդ քանակը ավելացել է ընդամենը չորս տասնամյակի ընթացքում: Իսկ վերջին
երեք տասնամյակում հայոց լեզվի բառապաշարը հարստացել է տասնյակ հազարավոր նոր
բառերով ու բառիմաստներով (չհաշված Էդ. Աղայանի բառարանում բաց թողած բառերը):
Բառապաշարի արագ հարստացման հիմնական պատճառներն իհարկե քաղաքական ու
տնտեսական զարգացումներն են, փոխադարձ շփումները այլ ժողովուրդների և այլ լեզուների
հետ: Բայց դրա կարևոր նախապայմաններից է նաև լեզվի ներքին հնարավորությունների
կիրառումը:
Նոր ստեղծված բառերը, եթե շատ են գործածվում, արագ հնանում են և անցնում ընդհանուր
գործածական բառերի շարքը: Այդ իսկ պատճառով երբեմն դժվար է կողմնորոշվել՝ գործ
ունենք նո՞ր բառի հետ, թե՞ արդեն ընդհանուր գործածական բառի: Օր.՝ մոտ անցյալում
նորաբանություններ էին համարվում գործընթաց, հայեցակարգ, հավելավճար,
մարզահամալիր, նստաշրջան, շարժասանդուղք, ստուգայց, վարչակարգ, փոխվարչապետ և
նման բազմաթիվ այլ բառեր: Այսօր դժվար է պնդել, որ դրանք նորաբանություններ են:
Ընդունված է դրանք կոչել նոր բառեր: Պայմանականորեն նորաբանություններ կարելի է
դիտել վերջին մեկ–մեկուկես տասնամյակում ստեղծված և գործածության մեջ մտած բառերը:
Նորակազմություններ: Դրանց երբեմն անվանում են նաև բառային նորաբանություններ:
Սակայն այս բնորոշումով սովորաբար նկատի են ունենում նաև փոխառյալ
նորաբանությունները, մինչդեռ բուն նորակազմությունները իրենց արտաքին հնչյունական
կազմով նոր բառերն են: Նորակազմությունների առաջացման աղբյուրները μազմազան են:
Դրանք նախ և առաջ բառակազմական գործող կաղապարներն են՝ բառաբարդում, ածանցում,
հապավում, ինչպես նաև բառապատճենում:
Բառաբարդում ասելով՝ հասկանում ենք արմատների կցումով կազմվող նոր
բարդությունները: Այդ ճանապարհով այսօր առավելապես կազմվում են հոդակապով
բարդություններ կամ ընդհանրապես իսկական բարդություններ, նաև բարդ ածանցավոր
բառեր, ինչպես՝ գագաթաժողով, դատալսում, դատաձգաբանական, դիպաշար,
պատկերամուտ (սկաներ), վեհաժողով, տեսաձայնագրառում, օգտատեր և այլն: Քիչ են
կազմվում անհոդակապ բարդություններ՝ այլընտրանքային (ալտերնատիվ), անկարգել
(պարաշյուտ), գործառնություն (օպերացիա), գործարկ (օֆերտա), դեսպանընկալ, թռչնախտ,
հայօգուտ:

Նոր բառերի ստեղծման մեջ առավել ակտիվ դեր ունի ածանցումը: Բնականաբար
հիմնականում կիրառվում են գործուն կամ կենսունակ ածանցները՝ ան– (անդիմագիծ,
անհայ), համ(ա)– (համընկալում, համաքաշ), –անի (վարչանի), –անք (արգելանք), –ային
(ուժային), –ական (կառուցողական), –իչ (բազմարկիչ, կրիչ, դասիչ), –որեն (քրեորեն), –ություն
(ինքնիրավչություն, համատիրություն), –ուհի (նախարարուհի, գեղալողուհի), –ույթ
(տեղեկույթ, հալույթ) և այլն:
Ածանցումով շատ բառեր են կազմվում նաև փոխառյալ բառահիմքերից, օր.՝ ալերգ + ա + բան,
լիբերալ + աց + ում, լիզինգ + ային, լինգաֆոն + ային, լիցենզ + ավոր + ել, լոբբիստ + ական,
հակա + կոռուպցիոն, մագիստրոս + ական, օֆշոր + ային և այլն: Բառաբարդման մի տեսակ է
նաև հապավումը, որը վերջին տարիներին քաղաքական և տնտեսական նոր իրադրության
պայմաններում լայն գործածություն ունեցավ, ինչպես՝ Հայխնայբանկ, ՀայՌուսգազարդ,
Եվրաբանկ, ԵԱՀԽ, ՀԱՊԿ և այլն:
Լեզվի բառապաշարը հարստանում է նաև բառապատճենման միջոցով, ինչպես՝
áèîêðèìèíîëîãèÿ (հուն. bios – կյանք + լատ. crimen – հանցագործություն + հուն. logos –
գիտություն) -կենսաքրեագիտություն և այլն: Բառապատճենումները ոչ միայն առանձին
բառեր են (ամենագնաց – âåçäåõîä, թեյավճար – ÷àåâûå, շուկայագիտություն – marketing),
այլև բառակապակցություններ (զանգվածային տեղեկատվության միջոցներ – ñðåäñòâà
ìàññîâîé èíôîðìàöèè, բանակցային գործընթաց – ïåðåãîâîðíûé ïðîöåññ, բջջային հեռախոս –
ñîòîâûé òåëåôîí), դարձվածքներ (երրորդ աշխարհի երկրներ – ñòðàíû òðåòüåãî ìèðà),
փողերի լվացում – îòìûâàíèå äåíåã, լողացող կուրս – ïëàâàþùèé êóðñ), հապավումներ
(Եվրադատարան – Åâðîñóä), Եվրախորհրդարան – Åâðîïàðëàìåíò, Եվրամիություն –
Åâðîñîþç) և այլն:
Իմաստային նորաμանություններ. արդեն գործածության մեջ եղած բառերի նոր իմաստներն
են: Օր.՝ թափանցիկ բառն ունի բառարանային 13 իմաստ՝ §Որի միջով լույսը թափանցում է,
լուսանցիկ¦, §Որի միջով կարելի է տեսնել մյուս կողմի առարկաները¦, §Նոսր, նուրբ¦,
§Զգայուն, տպավորվող¦, §Հստակ, վճիտ¦ և այլն: Այս բոլորին, սակայն, վերջին շրջանում
ավելացել է ևս մեկ իմաստ՝ §վերահսկելի, արդար¦, ինչպես՝ §Ամեն ինչ արվում է
ընտրությունները թափանցիկ դարձնելու համար¦:
Իմաստային նորաμանություններ են նաև՝ ընթերցում – նախնական դիտարկում, քննարկում
(նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ), թիրախ – գործունեության հիմնական
ուղղություն, նպատակ (զարգացման հիմնական թիրախ ունենալ....), խողովակ – ուղի
(դիվանագիտական խողովակներ), պատուհան – հարցի ամμողջական լուծում վարչական
մեկ օղակում (մեկ պատուհանի քաղաքականություն) և այլն:
Իրենց ծագմամբ նորաբանությունները լինում են հանրական և անհատական (կամ
հեղինակային): Առաջինները ձևավորվում են նոր առարկաների, երևույթների,
հասկացությունների երևան գալու հետևանքով՝ անվաշղթա, առցանց, համացանց,
ամրագոտի, ոտնձգում, պնակիտ, օդահեն և այլն: Երկրորդները ստեղծում են անհատական,
ոճական նկատառումներով, ինչպես՝ ամպրոպաշունչ, հրաբորբոք, մայրորեն, սիրամրմունջ և
այլն:

Հասկանալի պատճառներով առաջին խմբի նորաբանությունները ավելի հաճախ են


գործածվում և ավելի շուտ են անցնում համագործածական բառերի շարքը, դառնում
ընդհանրական: Երկրորդները ընդհանրանալու միտում կարող են և չունենալ, ստեղծվում են
արտահայտչական նկատառումներով, կատարում են իրենց որոշակի արտահայտչական
դերը, և հնարավոր է, որ այլևս չգործածվեն: Սակայն անհատական նորաբանությունների մի
մասը (պոտենցիալ՝ ներունակ նորաբանություններ), եթե հաջող կազմություն է և ընդունվում
է հասարակության կողմից, կարող է մտնել գործածության մեջ և դառնալ համագործածական:
Օր.՝ գրողների կողմից ստեղծված այդպիսի բազմաթիվ բառեր դարձել են ընդհանուր
գործածական, ինչպես Գրիգոր Նարեկացու ստեղծած հետևյալ բառերը՝ ամենազգաստ,
անխախտ, անկասելի, անստեղծ, բարեխնամ և այլն:
Անհատական նորակազմությունների մյուս մասը ստեղծվում է ուղղակի նյութի անմիջական
թելադրանքով, իրականացնում է հաղորդակցական կամ արտահայտչական գործառույթ և
տեսականորեն նախադրյալ չունի դառնալու ընդհանուր գործածական: Այդպիսի լեզվական
միավորները կոչվում են դիպվածային: Օր.՝ ամենաբերձ (ԱԻ), սիրատրոփ, սիրաբուխ, սիրա-
սուգ, սիրակայծ, բոցագես, մահադեմ (ՊԴ), անմարդապաշտ, մնացողիկ, սիրայծյամ (ՀՇ),
խնդումադեմ, ամենագեղուհի, անձեռնպահ (ԶԽ), կամ՝ ակտիվիստուհի, ընտրադաշինք,
լրամշակում, իրավաբաներեն, համայնքապատկեր, մաքսամետ (նկատի ունի ԵՏՄ-ն),
տոնավաճառք, քրեաթերթիկ, եթերադուլ (մամուլ) և այլն:
Անհատական նորակազմությունների գործածությունը արդարացվում է, եթե դրանք ունեն
արտահայտչականություն: Դրանց մի մասը ընդունվելու դեպքում անցնում է բառարան և
ստանում ընդհանուր գործածության իրավունք, ինչպես հետևյալները՝ ընտրադաշինք,
ընտրախախտում, ընտրակաշառք, ընտրակեղծիք, համայնքապատկեր, ապակուսակցական,
մաքսամետ, ոսկեհուր, ոսկեվառել, վշտակոծ և այլն:
Նոր բառեր ստեղծելու համար լեզվական ճաշակ ու զգացողություն է պետք: Հաճախ նոր
ստեղծված ոչ միայն դիպվածային բառերը, այլև հանրական նորակազմությունները չեն
գոհացնում հասարակության լեզվական պահանջները և դուրս են մնում գործածությունից:
Օր.՝ ի տարբերություն Մ. Աբեղյանի ստեղծած մի շարք հաջող կազմությունների, այդպես էլ
հայերենի բառապաշար չանցան նրա իսկ կերտած ռազմական առանձին տերմիններ՝ ձիգ
(âûñòðåë), բաժնյակ (äèâèçèîí), ինքնեկ (àâòîìàò), մեկնազեն (ïàðòèçàí): Անհաջող
նորակազմություններ են նաև հետևյալները՝ ավարտագիր (= դիպլոմ), կորիզաբան (=
ատոմագետ), կորիզային բնագիտություն (= միջուկային ֆիզիկա), հանրակառք (= տրամվայ),
հրասայլ / մարտասայլ (= տանկ), հրասայլավոր / հրասայլորդ (= տանկիստ) և այլն:
Լսարանային աշխատանք.
 Բերե'ք բառային, իմաստային և հեղինակային նորաբանությունների
օրինակներ:

 Հետևյալ հատվածներում ընդգծե'ք դիպվածաբառերը:


Ու քաջի մահով օրորվեց մայրը, ընկավ մեղմավազ:
Ապշեց զինավառ ոհմակը մի պահ հայ կնոջ առաջ,
Ապշեց ժանտ փաշան ոհմակագլուխ ու շշմավայեց…

Բայց ոնց թաքցնես այս ամենատես տխրած լուսնյակից


Վեր արարատված յոթ լեռնապարից մեն մի՝ Արագած:
Թող ցեղավորվի ` լցնի հողագունդն այս դեռ դիվային,
Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խոսուն,
Բազմացեղվելով , ամեն մի ցեղը` մի ծաղկալեզվով:

Հա’յր իմ, Մասիս թոռնիկիդ կրծքիս սեղմած` կշոյեմ,


Հոնքիկներից հոնքերըդ են վերածնվում իմ աչքին,
Բերանիկդ է թոռնիկվել քո բերանի հրաշքին,
Համակ դու ես այնպես, որ քեզ ամեն օր փայփայեմ,
Կթաշկինակվի լույսը Սևանա…

Ա՜խ, քնքուշ մի կին ինձ մանուշակվեր,


Շրշար իմ կողքին, մութս ճրագվեր…

Մերթ ազգերի սիրագոտի ծիածանն ես շքեղ,


Մերթ հայրենի վշտաձյունով ալևոր ես, մանուկ…
Մերթ Մանրէ ես ամենաեղիկ,
Մերթ տիեզերքն ես խոր…

Ուրիշ բան չեմ աղերսում մշտադրուժ իմ բախտից,


Իմ ողջ կյանքը մի հավերժ գիշեր լիներ քո գրկում, —
Ձեռ քաշեի անմարմին, անմարմնախոս դրախտից, -
Հավատայի, որ սիրտդ լոկ ինձ համար է զարկում:

Քրիստոնյա ցերեկներն անէանան թող անհետ,


Քո շուրթերում բնակվեն գիշերներս հեթանոս,
Գիշերներս հեթանոս հեթանոսվեն միշտ քեզ հետ,
Սիրո մեջ էլ եկ ցմահ բարբարոսվենք մենք անխոս:

 Դիպվածային բառե՛ր կազմեք հետևյալ բաղադրիչներով:

ա) -սեր բ) -մոլ գ) ան- դ) հակա-

 Ընդգծե'ք նորաբանությունները, առանձնացրե'ք դիպվածաբառերը:


Անհատական և հանրային աշխարհազգացողության և գիտակցության շրիշակցումը
բարդ է ուսյալ և անշահախնդիր սերուցք ունեցող հանրույթների համար:
Դեգրադացիայի , շրիշակաացման մանիպուլյացիայի մեթոդները կիրառելիս վերջերս
շատ է օգտագործվում քրիստոնեական կերակրահյութը /սոուս/ : Հասարակությանը
շեղելու համար հրապարակ է բերվում նրան կենսական հիմնախնդիրներից շեղող մի
նոր հնարանք, ասենք, առեղծվածային սպանություններ/ինքնասպանություններ,
աղմկահարույց ձերբակալություններ` համեմված ասֆալտափռության ծիսակարգով:
Այդ ֆեյքության` կեղծության ու կեղծավորության մեջ ենք այսօր, երբ Թումանյանի
հոբելյան ենք շռնդալից տոնում` առանց մեկ կաթիլ թումանյանություն մեր մեջ
ունենալու: Ներկայի չգոյությունը լրացվում է անցյալի պատրանքով, իսկ ապագան էլ
անպայմանորեն պետք է անցնի անցյալի միջով: Ի տարբերություն շատերի`
արցախցի ներկա առաջնորդները կռանվել են պատերազմի դաշտում ու
խստավարժվել իրենց նման ուժեղների հետ մրցության մեջ: Մերժիստությունը չի
բերում լավ կյանքի:

Արտալսարանային աշխատանք.

 Նշե'ք, թե տրված նորաբանություններից յուրաքանչյուրը որ ասպարեզի բառ է:


Դրանցից մի քանիսով կազմե’ք նախադասություններ:
Ա. Ազգափրկիչ, անիմացիա, ալերգաբույժ, ամբոխահաճություն, արգելանք,
բաժնեմաս, լոբբի, բանակցային գործընթաց, ածանցակերպ, իրակություն, գնաճ, սղաճ,
վիրուսակիր, տանդեմ, հարցաշար, գործառնություն, լրաշար, մենաշնորհ, ալերգածին,
իրավական պետություն, հակեր, ընդդիմադիր դաշտ , կարգախոս, օդուժ:

Բ. համույթ, մականորդ, կայքէջ, տեսաերիզ, տպիչ, կինգ-բոքսինգ, բազմակարծություն,


այցագիր, հեռուստաեթեր, թեստ, թմրամոլուցք, թռիչքուղի, չափորոշիչ, մկնիկ,
պակասուրդ, լազերային սկավառակ, լրահեն, կրիչ, կրկնուսույց, հայցորդ, նշույթ,
գլոբալիզմ, հակառասիզմ, կինոաակումբ, խաղադրույք, քայլարշավ, տեսաշար:

 Մամուլից կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրեք նորակազմ


բառերի օրինակներ` դրանց գոյությունը ստուգելով բառարանների
միջոցով:

 Բառարանի օգնությամբ պարզե'ք տրված իմաստային նորաբանությունների


հին ու նոր իմաստները:
Շրջան, մարզ, օղակ, արահետ, գրիչ, ավագանի, ատենախոսություն, նախարար,
համայնք, դեսպան, փաթեթ, զամբյուղ, օդապարիկ, դիվանագետ, հյուպատոս,
արբանյակ, ապրել:

II Քննարկման հարցեր
 Օտար բառեր
 Օտարաբան կառույցներ
Օտար բառեր: Հաճախ խոսքում գործածվում են օտար բառեր, որոնց մի մասը յուրացվում է
հայերենի կողմից, դառնում նրա բառապաշարի անքակտելի մասը և ազատորեն գործածվում
է գրավոր և բանավոր խոսքում: Դրանք փոխառություններն են: Սակայն կան օտար բառեր,
որոնք գործածվում են հատկապես բանավոր խոսքում, չնայած ունեն հայերեն համարժեքներ:
Դրանց օտար լինելը զգալի է: Այդպիսի բառերը օտարաբանություններ են: Օրինակ` լիֆտ
(վերելակ), կալիդոր (միջանցք), դիվան (բազմոց), կոմպյուտեր (համակարգիչ):
Օտարաբանությունները, անշուշտ, մերժելի են, և պետք է հնարավորինս խուսափել դրանց
օգտագործումից:

Փոխառյալ տերմինային միավորների կիրառությունը թեև երբեմն չի նպաստում հաղորդվող


նյութի հասկանելիությանը, մատչելի լինելուն, սակայն, ինչ խոսք, հաղորդակցման առանձին
ձևերում (հաշվետվություն, պայմանագիր, օրենքներ) խոսքը ճշգրիտ ձևակերպելու առումով
ուղղակի անխուսափելի է: Օրինակ` §Հանցագործության սուբյեկտ կարող է լինել…¦
կապակցության մեջ ընդգծված բառը չի կարող փոխարինվել հայերեն ենթակա, անձ
համարժեքներով, ինչպես սովորական գործածության համար հանձնարարվում է
բացատրական բառարաններով, քանի որ կապակցությունը ակնհայտորեն կարող է
տարընթերցումների առիթ տալ և հասկացվել §Հանցագործության ենթակա կարող է լինել…¦:
Իսկ հանցագործության անձ հասկացությունը տերմինային իմաստ չունի և անհասկանալի
բառակապակցություն է: Այլ օրինակներ` §Վիեննայի կոնվենցիայի 5–րդ հոդվածի
համաձայն…¦,§Իմունիտետից օգտվող դիվանագիտական գործակալ…¦:
Օտար բառերը հայերեն համարժեքների համեմատությամբ երբեմն ավելի
պաշտոնական, հանդիսավոր են: Սակայն դա հիմնավոր պատճառ չէ օտարաբանությունների
գործածության: Այլ հարց է, երբ օտար համարժեքն ունենում է նրբիմաստներ, որոնք կարևոր
են տեքստի, խոսքի ճշգրտության համար: Այս դեպքում օտար բառի ընտրությունն
արդարացվում է: Օր.` իմիջ (image) բառի հայերեն համարժեքը կերպար-ն է: Սակայն վերջինս
ոչ բոլոր գործածություններում կարող է փոխարինել անգլերեն տարբերակին, որն ունի 5-ից
ավելի նրբիմաստեր` հեղինակություն, համբավ, ոճ, գործելակերպ, կազմակերպության
նկարագիր, երկրի համարում ևն: Մայրենի լեզվական միավորների փոխարեն օտար
բառերի անհարկի գործածությունը կոչվում է օտարամոլություն, որի հակառակ երևույթը
մաքրամոլությունն է, երբ առհասարակ մերժվում է օտար բառերի գործածությունը:
Մաքրամոլության դրսևորում է վաղուց ի վեր գործածվող փոխառությունները թարգմանելը,
սարքովի, անճիշտ հայերեն բառերով փոխարինելը: Վերոնշյալ օրինակներից
կարելի է եզրակացնել, որ և’ օտարամոլությունը, և’ մաքրամոլությունը մերժելի են:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Լսարանային աշխատանք.
 Դեմ դիմաց գրե՛ք օտարաբանությունները և հայերեն համարժեքները։
Ադեկվատ, ադմինիստրացիա, ալիմենտ, ակտուալ, ամնիստիա, անալիտիկ, անոմալ,
անոնս, արգումենտ, ասպեկտ, ավտորիտար ռեժիմ, ատեստատ, բորսա, բրիֆինգ,
գլոբալիզացիա, դեգրադացիա, դիպլոմատ, դիսիդենտ, էթիկետ, էմիգրացիա, էտալոն,
ինաուգուրացիա, ինդեքս, ինվեստիցիա, ինտեգրել, լոզունգ, կոդեքս, կոնցեպցիա, մանդատ,
մոնիթորինգ, պրոպագանդա, ռեֆերենդում, ռեյտինգ, սանկցիա, սփիքեր, սուվերեն,
տակտիկա, ֆորմատ, ֆորում:

Վարվելակարգ, մշտադիտարկում, տեսանկյուն, վարկանիշ արտագաղթ, վերլուծական,


ներդրում, ծանուցում, դիվանագետ, ձևաչափ, այլախոհ, վարչակազմ, արդիական,
հանրաքվե, համաներում, հանձնագիր, անսովոր, կարգախոս, վկայագիր, կենսավճար, չա-
փանմուշ, ճեպազրույց, ներդրում, պատժամիջոց, քարոզչություն, բռնապետական
վարչակարգ, փաստարկ, սակարան, համընդհանրացում, մարտավարություն, համարժեք,
ինքնիշխան, հետաճ, խոսնակ, երդմնակալություն, դասիչ, ներգրավել, հայեցակարգ,
օրենսգիրք։

 Տրված օտարաբանությունները փոխարինե՛ք հայերեն համարժեքներով:


աբսուրդ , ամբիցիոզ, ավտոռեֆերատ, ատեստատ, իմիջ, դեֆիցիտ, դիսերտացիա,
դիսպետչեր , լոգիկա , շանս ,  պրակտիկ, ռեյտինգ ,  սիստեմ , մեսիջ, ստիմուլ , սիտուացիա,
ստատիստիկա, տրենաժոր , օպոնենտ, ասիստենտ , ֆորում, ֆակտոր, աժիոտաժ, բլանկ,
գրանտ, կուլմինացիա , տենդենց , ստատուս , ստրատեգիա , փասվորդ , պրոֆեսիոնալ,
ասոցացնել, էքսպերտ, ստարտ, ֆինիշ, կոմպլիմենտ, ժյուրի, էքսկուրսիա

 Հետևյալ բառերից առանձնացրե՛ք օտարաբանությունները և գրե՛ք նրանց


հայերեն համարժեքները:
Օնկոլոգ, օլիմպիադա, տրակտոր, թենիս, կուլտուրա, կլասիցիզմ, օպերա, բալետ, ակտուալ,
տանկեր, ադմիրալ, կամերտոն, վոլեյբոլ, ֆուտբոլ, իդեա, կոմպրոմիս, ռոմանս, լիրիկա,
սոլիստ, բասկետբոլ, ստարտ, ձյուդո, գեներալ, կարդիոլոգ, պրոգրես, սեսիա, կարդինալ,
մարկիզ, կոմեդիա, օպերատոր, ռեժիսոր, բիոլոգ, պերիոդիզացիա, ռեպետիտոր, պրոցես,
նատյուրմորտ:

Օտարաբանություն հայերեն համարժեք

Արտալսարանային աշխատանք.

 Գրե՛ք հետևյալ բառերի հայերեն համարժեքները:


ա) ուլտիմատում զ) դեֆեկտոլոգիա ժա) տրիո
բ) ալտերնատիվ է) օնկոլոգիա ժբ) պեյզաժ
գ) մեմորանդում ը) տրավմատոլոգ ժգ) էսքիզ
դ) դե ֆակտո թ) կարդիոգրամա ժդ) ակվարել
ե) դե յուրե ժ) սիմպտոմ ժե) արիա

 Համացանցից դո՛ւրս գրեք օտարաբանություններ՝ գրելով հայերեն


համարժեքները:

 Գ.Գևորգյան, Արևելահայերենի գործածության նորմեր և շեղումներ, էջ160,


առաջ.2

 Տարբերակներից ընտրե՛ք ճիշտը:


Կիսել ճակատագիրը:
Նույն ճակատագիրն ունենալ:

Երեկոն անցկացնել:
Կիսել երեկոն:

Կիսել պատասխանատվությունը:
Նույն պատասխանատվությունն ունենալ:

Վշտակցում եմ:
Կիսում եմ Ձեր վիշտը:

Կիսում եմ Ձեր ուրախությունը:


Ձեզ հետ որախանում եմ:

Ցավը ապրել:
Կիսել ցավը:
Համակարծիք եմ:
Կիսում եմ Ձեր կարծիքը:

Ինչո՞ւմն է տարբերությունը:
Ո՞րն է տարբերությունը:

Ի՞նչ է պատահել:
Բանն ինչո՞ւմն է:

Բանն ինչո՞ւմն է:
Ի՞նչ խնդիր կա:

Խոսքը գնում է ինչ-որ մեկի մասին:


Խոսքը ինչ-որ մեկի մասին է:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է:


Երևանը դա Հայաստանի մայրաքաղաքն է:

Բանը կայանում է նրանում:


Հարցն այն է:

Խնդիրն այն է:
Խնդիրը նրանում է:

Շահագործման մեջ կմտցվեն:


Կսկսեն շահագործել:

Ես հարց ունեմ:
Ինձ մոտ հարց առաջացավ:

Ինձ մոտ չի ստացվում այդ խնդրի լուծումը:


Ինձ չի հաջողվում այդ խնդրի լուծումը:

Այն մի մեծ շինություն է:


Այն իրենից ներկայացնում է մի մեծ շինություն:

Գիրքը հանդիսանում է մարդու բարեկամը:


Գիրքը մարդու բարեկամն է:

Պատրաստվում է ինչ-որ բան անել:


Մտադիր է ինչ-որ բան անել:

Նախօրոք կանխազգում էր դա:


Կանխազգում էր դա:

Ընկերների հետ միասին մեկնեց:


Ընկերների հետ մեկնեց:
Նախահարձակ եղավ թշնամին:
Առաջինը նախահարձակ եղավ թշնամին:

Միմյանց գովաբանում էին:


Միմյանց փոխադարձաբար գովաբանում էին:

Մինչև այսօր լուր չունենք:


Մինչև առ այսօր լուր չունենք:

Նորից հիշեցի այդ դեպքը:


Նորից վերհիշեցի այդ դեպքը:

Կրկնում եմ դասս:
Նորից կրկնում եմ դասս:

Տնտեսությունը անմխիթար վիճակում է:


Տնտեսությունը անմխիթար վիճակում է գտնվում:

Այդ ժամին նա գտնվում էր տանը:


Այդ ժամին նա տանն էր:

Պետը իր մոտ է, բայց զբաղված է:


Պետի տեղում է, բայց…..:

Նա խիստ ձևով քննադատեց ընկերոջը:


Նա խիստ քննադատեց ընկերոջը:

Հուսով եմ՝ հետ կվերադառնաս:


Հուսով եմ՝ հետ կգաս:

Բազմիցս զգուշացրել եմ նրան:


Բազմիցս անգամ զգուշացրել եմ նրան:

You might also like