Ուղեցույց PDF

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Կամընտրական դասընթացների ընտրության ուղեցույց

1. Կամընտրական դասընթացների ընտրությունը կատարվում է Registrar


համակարգում՝ https://reg.ysu.am հղումով:

2. Մուտքը Registrar համակարգ իրականացվում է ԵՊՀ էլեկտրոնային փոստի միջոցով։


Պատուհանի ձախ հատվածում /menu/ գտնվող «Log in with Google» սեղմելուց հետո
հայտնվում է նոր պատուհան, որտեղ պետք է մուտքագրել ԵՊՀ էլեկտրոնային փոստի
հասցեն և ծածկագիրը։

3. Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ձախ հատվածից /menu/ ընտրել


«Կամընտրական դասընթացներ»-ը:
4. «Կամընտրական դասընթացներ» ընտրելուց հետո կարող եք տեսնել ընդհանուր և
մասնագիտական կառուցամասի կամընտրական դասընթացները:

Էջի վերևի աջ մասում կարող եք տեսնել այն կրեդիտների քանակը, որն անհրաժեշտ է
ապահովել տրված կամընտրական դասընթացների ցանկից համապատասխան թվով
դասընթացների ընտրության արդյունքում:

Վերևի նկարում նշված 0/4-ը ցույց է տալիս այս պահին ընտրված և անհրաժեշտ
կրեդիտների թիվը։ Տվյալ դեպքում 0-ն ցույց է տալիս, որ դեռ որևէ դասընթաց ընտրված
չէ, 4-ը՝ ընտրվող դասընթացների գումարային կրեդիտը:
Դասընթացները ընտրելիս առաջին թիվը փոխվում է։
Երբ ընտրված դասընթացների գումարային կրեդիտը հավասարվում է անհրաժեշտ
կրեդիտների թվին, երևում է «Պահպանել» կոճակը: Եթե անհրաժեշտ է ապահովել 4
կրեդիտ, սակայն ընտրված է 2-ը, «Պահպանել» կոճակը չի երևում:

5. Պահպանելուց հետո կարելի է փոխել ընտրած դասընթացները՝ սեղմելով «ընտրել այլ


դասընթաց»։ Նոր ընտրություն կատարելուց հետո անհրաժեշտ է նորից սեղմել
«Պահպանել» կոճակը:

6. Ընտրությունն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղմել վերևի աջ մասում գտնվող


«դուրս գալ» կոճակը:
Եթե ցանկանում եք դուրս գալ ոչ միայն Registrar համակարգից, այլ նաև gmail-ից, ապա
պետք է նշել «դուրս գալ նաև gmail-ից» վանդակը և նոր միայն սեղմել «Այո» կոճակը։

You might also like