Karapner Karapner

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 81

26..

Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության և


միջազգային ճանաչման գործընթացը:
ԽՍՀՄ առաջին նախագահ Գորբաչովը Կանխազգալով մոտալուտ փլուզման
վտանգը 1990թ. ապրիլի 3-ին ստորագրեց օրենք, որը միութենական
հանրապետությունների հնարավոր անկախացումը կանխելու փորձ էր, քանզի
ԽՍՀՄ սահմանադրության 72-րդ հոդվածով, թեկուզ տեսականորեն ընդունելով
միութենական հանրապետությունների անջատման իրավունքը, չսահմանելով դրա
գործնականում կիրառման մեխանիզմներ, ավելի մեծ հնարավորություններ էր
ընձեռում անկախանալու ձգտող հանրապետություններին:Նախատեսվում էր
անկախացման հարցով հանրաքվեի մասին որոշումն ընդունելուց ոչ շուտ քան վեց
ամիս հետո իրականացնել հանրաքվեն, որի ընթացքը գտնվելու էր ԽՍՀՄ Գերագույն
խորհրդի վերահսկողության տակ,իսկ թույլտվությունը ակնկալել միայն
հանրաքվեից 5 տարի անց: Դա մի տևական ժամանակահատված էր, երբ
անկախութ յան ձգտող կողմը ստիպված էր լինելու հաղթահարել կենտրոնի կողմից
հարուցած բազմաթիվ խոչընդոտները, այդ թվում ֆինանսա-տնտեսական
հսկայական սանկցիաներ: ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները ուժեղացել էին
Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում անձնագրային ռեժիմի
ստուգման անվան տակ ԽՍՀՄ զինված ուժերի և ադրբեջանական միլիցիայի
հատուկ ստորաբաժանումների, հատկապես ՕՄՕՆ-ի կողմից իրականացվող
պատժիչ գործողութ յունները: 1991թ. մարտի 17-ին անցկացվեց հանրաքվե՝ միտված
ԽՍՀՄ պահպանման, որին չմասնակցեցին Հայաստանը, Վրաստանը, Լատվիան,
Լիտվան, Էստոնիան, Մոլդովան: ՀՀ Գերագույն խորհուրդը դեռ 1991թ. մարտի 1-ին
ընդունել էր որոշում «ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ
հանրաքվե անցկացնելու մասին»: 1991թ. հունիսի 18-ին ԽՍՀՄ իշխանությունները
ներկայացրեցին 26 կետից բաղկացած միութենական դաշնագրի նախագիծը
«Դաշնագիր ինքնիշխան պետությունների մասին» վերնագրով։ Ըստ դրա ԽՍՀՄ-ի
կազմավորման մասին 1922 թ. պայմանագիրը դադարում էր գործել միայն այն
հանրապետությունների համար, որոնք կստորագրեին միութենական նոր
դաշնագիրը: Պայմանագրի ստորագրումը նշանակվեց օգոստոսի 20ին: Oգոստոսի 19-
ին ԽՍՀՄ-ի հետադիմական ուժերը կազմակերպեցին խռովություն: Օգտվելով այն
հանգամանքից, որ երկրի նախագահը արձակուրդում էր Ղրիմում, հայտարարվեց,
թե Գորբաչովը վատառողջության պատճառով չի կարող կատարել նախագահի
պարտականությունները, և դրանք անցնում են փոխնախագահ Յանաևին:
Խռովությունը սակայն ճնշվեց և որակվեց որպես «հակասահմանադրական
հեղաշրջում»: Մոսկվայում ժողովրդավարական ուժերի հաղթանակը կարևոր
նշանակություն ունեցավ` արագացնելով կոմունիստական կուսակցության
միանձնյա իշխանության և խորհրդային կայսրության փլուզումը։ Սեպտեմբերի 21-ի
հանրաքվեին մասնակցեց քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող ՀՀ
քաղաքացիների 95,05% (անկախության օգտին՝ 94,39%): Սեպտեմբերի 23-ին ՀՀ
Գերագույն խորհուրդը հիմնվելով համաժողովրդական հանրաքվեի արդյունքների
վրա ընդունեց Հայաստանը անկախ պետութ յուն հռչակելու մասին պատմական
որոշումը։Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն ու միակն էր , որը
անկախացման հանրաքվեն անց կացրեց ԽՍՀՄ սահմանադրության և «ԽՍՀՄ-ի
կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի
լուծման կարգի մասին» օրենքին լիակատար
համապատասխանությամբ։Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ անցկացվեցին
նախագահական այլընտրանքային ընտրություններ` վեց թեկնածուների
մասնակցությամբ: Արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս )
նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը , իսկ
փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: 1991 թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի,
Ուկրաինայի և Բելոռուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ` ԽՍՀՄ -ի
գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ հայտարարվեց միջազգային
համագործակցության նոր սուբյեկտի` ԱՊՀ կազմավորման մասին։ Դեկտեմբերի 21
Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին համաձայնագիր ԱՊՀ
ստեղծման մասին:

Միջազգային ճանաչումը։ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական


խնդիրը բոլոր պետությունների և, առաջին հերթին, հարևանների հետ
բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների հաս տատումն էր :
Դրությունը բարդանում էր նրանով, որ գտնվելով ԽՍՀՄ-ի կազմում՝ հասկանալի
պատճառներով Հայաստանը չուներ միջազգային շփումների փորձ , միջազգային
քաղաքականության հայեցակարգ և գործելակերպի չափանիշներ: 1991
դեկտեմբերին ՀՀ-ը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ
պետություններ: 1992 թ. մարտի 2-ին ՀՀ-ն դարձավ ՄԱԿ-ի լիիրավ
անդամ:Հանրաքվեից երկու ամիս անց (նոյ․ 21) ՀՀ անկախությունը ճանաչեց և նրա
հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նորանկախ Լիտվայի
Հանրապետությունը: Հաջորդը` դեկտեմբերի 12-ին Ուկրաինան ճանաչեց ՀՀ -ի
անկախությունը և նույն ամսի 21-ից դիվ հարաբերություններ հաստատեց : 1991 թ.
դեկտեմբերի 16-ին ճանաչեց Թուրքիան, 17-ին՝ ՌԴ, որի անկախությունը Հայաստանը
ճանաչեց հաջորդ օրը` նրա հետ հաստատելով դիվանագիտական կապեր: 25-ին ՀՀ-
ի անկախությունը ճանաչեց և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ
հաստատեց Ռումինիան: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բուշը հայտարարեց, որ
պաշտոնապես ճանաչում է ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն:1992թ․ ՀՀ-ն
ճանաչեցին Իտալիան, Հունաստանը, Եթովպիան, Լաոսը, Արգենտինան, Ուրուգվայը ,
Իսպանիան, Տաջիկստանը, Լիբանանը, Լատվիան, Ավստրիան, Պորտուգալիան,
Էկվադորը և այլն: 1992թ գարնանը Հայաստանի անկախությունը ճանաչել էին
աշխարհի 101 երկրներ, որոնցից 42-ի հետ հաստատվել էին դիվանագիտական
հարաբերություններ։ 1992 թ. վերջերին Երևանում ՀՀ նախագահին իր
հավատարմագրերն էր հանձ նել ՌԴ առաջին արտակարգ ու լիազոր դեսպանը:
մարտին մակարդակով ներկայացված էր Ֆրանսիան: գործում էին նաև Իրանի ,
Չինաստանի, Գերմանիայի դեսպանությունները՝ ժամանակավոր
հավատարմատարների մակարդակով, իսկ փետրվարից` ԱՄՆ-ի
ներկայացուցչությունը: ՀՀ-ում իրենց մշտական ներկայացուցչութ յունների համար
մայրաքաղաքի տարբեր մասերում առանձին տարածքներ ձեռք բերեցին ՉԺՀ -ն , ՌԴ -
ն, Ֆրանսիան, Հունաս տանը, իսկ նույն տարվա օգոստոսին Երևանում Բաղրամյան
փո ղոցի վրա մեծ հանդիսավորությամբ բացվեց ՀՀ-ում ԱՄՆ ի դեսպանատունը և
այլն: Իր հերթին ՀՀ-ն 1992 թ. դեսպանատներ հիմնեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտա նիայի և
Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում , Իրանի Իսլամական
Հանրապետությունում և այլուր: 1997թ ՀՀ-ն ճանաչել էին աշխարհի 128 երկրներ,
որոնցից դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 114-ի հետ: 2000 թ.
սկզբին ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկրների
թիվը հասավ 148-ի:
27..ՀՀ արտաքին քաղաքական ինքնության ձևավորման
գործընթացը: ՀՀ արտաքին քաղաքականությունը
ձևավորող հայեցակարգային հիմքերի վերլուծություն:
ՀՀ-ն վերստին անկախություն ձեռք բերեց 1991թ. և սկսեց սեփական արտաքին
քաղաքականություն վարել։ արտաքին քաղաքականությունը երկրի ազգային
շահերի իրագործմանն ու պաշտպանությանն ուղղված գիտակցված երկարատև
նպատակների, ծրագրերի կամ մոտեցումների արդյունք է։ Արտաքին
քաղաքականության իրականացումը ենթադրում է որոշակի դոկտրինների կամ
հայեցակարգերի առկայություն ( որպես առանձին փաստաթղթեր ՝ազգային
անվտանգության ռազմավարություններ, աք դոկտրիններ․․․ ), վավերացվում են
խորհրդարանների կամ պետությունների ղեկավարների կողմից։ Որոշ դեպքերում էլ
աք դոկտրինները չեն ունենում գրավոր ձևակերպում , հենվում են պետության
ղեկավարի բանավոր հայտարարությունների վրա։Երրորդ Հանրապետության
արտաքին քաղաքականության հայեցակարգային հիմքերը սկիզբ են առնում 1991-
ից, իսկ դրա որոշ տարրեր՝ «ղարաբաղյան» կամ «թուրքական» վեկտորների
գաղափարաբանական և պատմական հիմքերը, սկիզբ են առնում շրջանից՝1980-90-
ական թթ. սահմանագծին, երբ Հայաստանը դեռ անկախություն ձեռք չէր բերել, բայց
երկրի ձևավորվող նոր քաղաքական ընտրանու գործողություններում և տեսական
պատկերացումներում արդեն նկատվում էին երկրի արտաքին քաղաքականության
վարման և երկրների հետ հարաբերությունների հաստատման ապագա
հայեցակարգային մոտեցումների ուրվագծերը։

«Կոմպլեմենտարիզմ» կամ «փոխլրացման» քաղաքականությունը։ Էությունն այն էր,


որ համատեղվի և պահպանվի զուգակշիռը Հարավային Կովկասի
տարածաշրջանում գործող և ընդգրկված համաշխարհային ու տարածաշրջանային
տերությունների շահերի միջև, այլ ոչ թե, որ արտաքին քաղաքականությունը
կենտրոնանա մի կոնկրետ կողմնորոշման վրա («արևմտամետ », «ռուսամետ »,
«ամերիկամետ»)։Հայաստանն առանձնանում էր նախկին խորհրդային շատ
հանրապետություններից․ նորանկախ ՀՀ-ի 1990-ական թթ սկզբի քաղաքական
ընտրանին ընդհանուր առմամբ «սենտիմենտալ» ինչ-որ զգացումներ չէր տածում
նախկին ԽՍՀՄ-ի կամ նոր Ռուսաստանի հանդեպ և անկախության էր ձգտում։ Ի
տարբերություն հարևան Ադրբեջանի, Հայաստանում հակախորհրդային
այլախոհության բավական խոր արմատներ կային, որոնք 1990-ական թթ. սկզբին
նույնիսկ իշխանության եկած քաղաքական ուժերի շրջանում ռուսատյացության
նրբերանգներ էին ստանում։ Այնուամենայնիվ , Հայաստանը , բնականաբար , չգնաց
Ռուսաստանի հետ կապերի բացահայտ խզման և նույնիսկ փորձեց
արդյունավետորեն օգտագործել նրա իներցիոն դերի պահպանումն իր արտաքին
քաղաքականությունում։ Հայաստանը փորձում էր առավելագույնս օգտագործել
ԱՄՆ և եվրոպական երկրների աջակցությունը, ինչը հաշվեկշռում էր դեպի
Ռուսաստան կողմնորոշումը անվտանգության և ռազմական համագործակցության
հարցերում։ Հայաստանի անկախության վաղ շրջանի որոշ քաղաքական և
գաղափարախոսական առաջնորդների (Վազգեն Մանուկյան, ԼՏՊ) արտաքին
քաղաքական հաշվարկներում կոմպլեմենտարիզմը պետք է ներառեր նաև
Թուրքիան։ Կոմպլեմենտարիզմի արդյունավետ դրսևորում պետք է համարել այն ,երբ
Երևանը զենք էր ստանում ռուսներից մարտական գործողությունների համար , փող
պետականակերտման համար՝ ամերիկացիներից, հումանիտար օգնություն
բնակչության համար՝ եվրոպացիներից, իսկ վառելիք՝ Իրանից։ փոխլրացումը
Հայաստանի արտաքին քաղաքականությունում իր առավելագույնին հասավ ԼՏՊ-ի
նախագահության առաջին ընթացքում:նոր փուլը սկսվեց Ռ.Քոչարյանի օրոք և
կապված էր ԱԳՆ Վարդան Օսկանյանի անվան հետ, ով էլ հեղինակել է
«կոմպլեմենտարիզմ» տերմինը։ 1990-ական թթ. առաջին կեսին Մոսկվան իներցիայով
դեռ պահպանում էր զգալի քաղաքական ազդեցությունը և ռազմական
ներկայությունը Հրվ Կովկասում, ուստի տարածաշրջանում ռուսական ազդեցության
նվազմանը զուգընթաց միայն 1990-ական թթ վերջերից Հայաստանը «մանր
քայլերով» իսկապես կոմպլեմենտարիզմը վերածեց «միաժամանակ մի քանի աթոռի
նստելու» միանգամայն հավասարակշռված քաղաքականության։ Որոշ դեպքերում
կոմպլեմենտարիզմը հնարավորություն էր տալիս ոչ միայն մարտավարական
առումով հավասարակշռել Մոսկվայի, այլև երբեմն ԱՄՆ-ի կամ եվրոպական
կառույցների հավելյալ ազդեցությունը տարածաշրջանային գործընթացներում։

Տարածաշրջանային յուրաքանչյուր ֆորսմաժորային իրավիճակ , օր . 2008թ.


իրադարձությունները Հրվ Օսիայում և ռուս-արևմտյան դիմակայությունը , առիթ է
տալիս Հայաստանին ի ցույց դնել այս քաղաքականության հեռանկարայնությունը։

Ղարաբաղյան Mainstream։ Ի տարբերություն կոմպլեմենտարիզմի, ղարաբաղյան


պրոբլեմատիկան ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության իրականացման
հայեցակարգային հիմքերից է, այլ նաև անկախության կերտման
գաղափարախոսական հենքն է, առանց որի անհնար կլիներ պատկերացնել
մերօրյա ՀՀ-ն։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա դաժան
իրականությունը, ցավոք, թույլ չի տալիս հուսալ, որ Ադրբեջանի հետ
հարաբերությունները կկարգավորվեն։ անհրաժեշտ է ղարաբաղյան գործոնից
դուրս, հարաբերություններ հաստատել տարածաշրջանի այլ երկրների , ինչպես նաև
միջազգային կազմակերպությունների հետ։ Հայ քաղաքական ընտրանին հույս ունի ,
որ տարածաշրջանային ինտեգրման համար պայմաններ ստեղծելով ապագայում
կստեղծվի Ադրբեջանի հետ համագործակցության աստիճանական հաստատման
դաշտ։ Երևանը «շահագործում» է Ղարաբաղյան հակամարտության թեման
Հայաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացման նպատակով ինչպես
տարածաշրջանային ձևաչափով, այնպես էլ համաեվրոպական մակարդակով։
Պաշտոնական Երևանի կողմից սեփական խնդիրների լուծման համար արևմտյան
քաղաքական ձևաչափի ուղղակի օգտագործման ևս մեկ օրինակ է եվրոպական և
ամերիկյան գործոնների գործադրումը որպես Հայաստանի ու Թուրքիայի
հարաբերությունների նորմալացման ռեսուրս։

«Թուրքական վեկտոր»։ 1993-ից Թուրքիան, կապված ԼՂ-ում ռազմական


գործողությունների ակտիվացման հետ, փակեց սահմանը Հայաստանի հետ։ Այդ
ժամանակվանից ի վեր երկու պետությունների միջև լիարժեք դիվանագիտական
հարաբերություններ չկան, տնտեսական և առևտրային համագործակցությունն
իրականացվում է երրորդ երկրների միջոցով։ Թուրքիան ՀՀ -ի հետ
հարաբերությունների նորմալացման մի շարք նախապայմաններ էր ներկայացնում՝
կապված Ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության ճանաչման
գործընթացի հետ։ Այնուամենայնիվ, գրեթե 15 տարվա (1993-2008թթ.) ողջ ընթացքում
հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ հաստատուն էր պահպանվում։
Երևանն, իհարկե, փորձում էր օգտագործել կոմպլեմենտարիզմի անուղղակի
ռեսուրսի հնարավորությունները Թուրքիայի հետ հարաբերությունների իր
քաղաքականությունում կամ, առավել ևս` Թուրքիայի վրա ԵՄ-ի և ԱՄՆ-ի, իսկ 2008թ.
սկսած` հնարավոր է նույնիսկ Մոսկվայի միջոցով ճնշում բանեցնելու մեջ :

Եզրակացություն

Տպավորություն է ստեղծվում, թե հենց «կոմպլեմենտարիզմը », «ղարաբաղյան


մեյնսթրիմը» և «թուրքական վեկտորն» են Հայաստանի արտաքին
քաղաքականության իրականացման կարևորագույն, թեև, իհարկե, խիստ
պայմանական հայեցակարգերը: Բնականաբար, չի կարելի հստակ սահմանագիծ
անցկացնել, թե որտեղ է ավարտվում Հայաստանի արտաքին քաղաքականության
մեկ և սկսվում մյուս «հայեցակարգը», կամ որոշել, թե դրանցից որն է որ պահին
ավելի կարևոր քաղաքականությունն իրականացնելիս , և որն է այս կամ այն պահին
ավելի գերակշռող: Ավելի շուտ, դրանք բոլորն էլ միաժամանակ են գործում ,
պարզապես կախված քաղաքական իրավիճակից` ժամանակի որոշակի փուլում
դրանցից մի քանիսն առավել հրատապ են լինում, քան մյուսները:

28..ՀՀ անդամակցումը հետխորհրդային տարածքի


կառույցներին /ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ/:

ԱՊՀ
(ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի
ղեկավարների կողմից, իսկ 1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 պետություններ
ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն , համաձայն որի ,
մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ -ն :

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են

ԱՊՀ հետևյալ նպատակները.

համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության,


հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,

 մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝

 համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և


հակամարտությունների խաղաղ կարգավորում,

 աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ


տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

կառուցվածք՝ պետությունների ղեկավարների խորհուրդ , կառավարությունների


ղեկավարների խորհուրդ, արտաքին գործերի նախարարների խորհուրդ ,
տնտեսական խորհուրդ, պաշտպանության նախարարների խորհուրդ ,
սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ: ,
Միջխորհրդարանական վեհաժողովը, Տնտեսական դատարանը։

ՀՀ համար ԱՊՀ-ն ունի ռազմաքաղաքական և անվտանգության ապահովման


նշանակություն։ ԱՊՀ շրջանակներում ընդունված շուրջ 700-ից ավելի
փաստաթղթերին Հայաստանն ունեցել է ակտիվ անդամակցություն։ ԱՊՀ-ն գործում
էր անբավարար արղյունավետությամբ, որի հիմնական պատճառն այն էր, որ ԱՊՀ-ի
մասնակից բոլոր երկրներում իրենց անկախությունից հետո մտցվեցին ազգային
դրամներ, ունեցան մաքսային սահմաններ և այլն։

ՌԴ

1991 թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ և ՀՀ միջև համաձայնագիր ստորագրվեց


առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին , իսկ 1991 թ.
դեկտեմբերի 29-ին կնքվեց «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ
անվտանգության պայմանագիր», որը, սակայն, մերժվեց Պետական դումայի կողմից։
Մերժման շարժառիթներից գփւավորը համարվեց ԼՂՀ հակամարտության
սաստկացումը ։ 1992-1993 թթ. ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ զորքերի
կարգավիճակի շուրջ վարվող բանակցություններով , ինչպես նաև ԼՂՀ-Աղրբեջան
հակամարտության գոտում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ էր
պայմանավորված 1994 թ. մայիսի 12-ին Բիշքեկում հաստատված հրադադարը։ 1992 թ.
հունիսին բացվեց Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը
Հայաստանում, իսկ Մոսկվայում ՀՀ ներկայացուցչությունը վերածվեց
դեսպանատան: 1995 թ. մարտի կնքվեց «ՀՀ տարածքում ռուսաստանյան
ռազմակայանի մասին» պայմանագիրը, որը ստորագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և
Ելցինը։ Այն երկու տարի հետո 1997 թ. ապրիլի 18-ին վավերացվեց Պետդումայի
կողմից, իսկ ապրիլի 29-ին՝ ՀՀ ԱԺ կողմից։ Այս պայմանագիրը առաջին վավերացված
փաստաթուղթն էր, որով իրավական հիմքի վրա էր դրվում ռուսական ռազմական
ներկայությունը այլ պետությունում՝ տվյալ դեպքում Հայաստանի
Հանրապետությունում։ Ըստ պայմանագրի ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված
ուժերի կազմավորումները վերածվում են ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան
ռազմակայանի։ Շեշտված է նաև, որ «Ռոաաստանյան ռազմակայանը ՌԴ-ի շահերը
պաշտպանելու պարտականությունից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ
համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին
սահմանում ։ Ռուս-հայկական համագործակցության ամրապնդման գործում
նշանակալի դեր ունի ռուսական սահմանապահ «Արմենիա» զորախումբը , որն
ապահովում է Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանի պաշտպանությունը։
Զորախմբի 50 տոկոսի համալրումն իրականացվում է Հայաստանի
քաղաքացիներից։ 2000 թ. մարտի 2-10-ը ստորագրվեց Հայաստանում ռուսական
ռազմակայանների տարածքների անհատույց հանձնումը 25 տարի ժամկետով
երկարացնելու համաձայնագիրը։ Ընդհանուր առմամբ 1991-2000 թվականներին
Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել են 100-ից ավելի միջպետական,
միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձա նագրեր,
որոնք կարգավորում են համագործակցության ամենատարբեր բնագավառները։
1995 թ. ապրիլին Ռուսաստանի Պետդուման ընդունեց հայ ժողովրդի
ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն։ 1992-1999
Հայաստանին էկոնոմիկայի զարգացման համար տրամադրել է ավելի քան 100 մլն
դոլար վարկ526։ Շնորհիվ այդ ներդրումների վերականգնվեց և գործարկվեց
Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը: Ռուսաստանից բացի
Հայաստանը Ուկրաինա 1992-1997 թթ. երկու պետությունների՝ Հայաստանի և
Ուկրաինայի կառավարությունների ու զանազան գերատեսչությունների միջև
ստորագրվել են ֆինանսատնտեսական բնույթի մի շարք պայմանագրեր , Երկու
երկրների համար շրջադարձային էր Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի 1996 թ.
մայիսին Երևան կատարած այցը, որի ընթացքում ստորագրվեցին բարեկամության
ու համագործակցության մասին պայմանագիր և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք
վերաբերում էին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային
ավանդական կապերի Կենտրոնական Ասիայում Հայաստանի կողմից տարվող
արտաքին քաղաքականության առանցքում գտնվում էր Թուրքմենստանը, որը
Հայաստանի արտաքին առևտրական գործընկերների շարքում Իրանից և
Ռուսաստանից հետո երրորդն էր։ Ավելին, Հայաստանի տնտեսության
կենսապահովումը մեծ չափով կախված էր Թուրքմենական գազի առաքումներից։ Ի
պատասխան ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993 թ. Աշքաբադ կատարած
այցի, Թուրքմենստանի նախագահը 1996 թ. մարտին այցելեց Երևան և ստորագրեց
բարեկամության մեծ պայմանագիր։ Թուրքմենստանի և Հայաստանի միջև
կնքվեցին բազմաթիվ բնագավառների վերաբերող շուրջ 40 համաձայնագրեր։
Ղազախստանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացել են բնականոն
ընթացքով։ 1993 թ. հունվարին, երբ ԱլմաԱթա այցելեց ՀՀ նախագահ Տեր-
Պետրոսյանը, ստորագրվեց երկու երկրների միջև բարեկամության պայմանագիր ,
կնքվեցին մի շարք այլ հանաձայնագրեր, որոնք գլխավորապես վերաբերում էին
երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտին։
Սակայն դրանք մնացին թղթի վրա, իսկ Ղզախստանի հետ առևտրական կապեր
իրականացնում էին միայն Հայաստանի մասնավոր ձեռնարկությունները , որոնց
ապրանքափոխանակությունն աննշան էր։ Աստիճանաբար ընդլայնվեցին կապերը
Ղրղզստանի հետ։ 1997 թ. մարտին Ղրղզստանի նախագահի գվսավորած
խորհրդարանական պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում
ստորագրվեց ավելի քան 15 համաձայնագիր:Ուզբեկսւոանի և Տաջիկստանի հետ
կապերը մասամբ պահպանվում են ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի
պայմանագրերի հիման վրա։

ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրվել է 1992թ մայ 15-ին Հայաստանի,


Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի
ղեկավարների կողմից: 1993թ Պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և
Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ 5 տարի ժամկետով: Պայմանագրի
երկարաձգման մասին արձանագրությունը 1999թ չստորագրեցին Ադրբեջանը,
Վրաստանը և Ուզբեկստանը:2002թ մայ 14 հիմնվել է ՀԱՊԿ: Նույն թվականին
ստորագրվել է Կանոնադրությունը: 2004-ից Կազմակերպությունն ունի ՄԱԿ ԳԱ
դիտորդի կարգավիճակ:

ՀԱՊԿ կառուցվածք

 Հավաքական ԱԽ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված ղեկավարները։


Այն դիտարկում է գործունեության խնդիրները և որոշումներ է կայացնում՝
ուղղված նրա նպատակների և խնդիրների իրականացմանը։

 Մշտական խորհուրդը բաղկացած է լիազոր ներկայացուցիչներից,


պատասխանատու է կազմակերպության մարմինների կողմից ընդունված
որոշումների իրականացման ընթացքում անդամ պետությունների
փոխգործակցության համակարգման համար:
 ԱԳՆ խորհուրդը կազմակերպության խորհրդատվական և գործադիր մարմին
է՝ արտաքին քաղաքականության ոլորտում անդամ պետությունների
փոխգործակցության համակարգման համար։

 ՊՆ խորհուրդը խորհրդատվական և գործադիր մարմին է, որը համակարգում


է անդամ պետությունների փոխգործակցությունը ռազմական
քաղաքականության, ռազմական շինարարության և ռազմատեխնիկական
համագործակցության ոլորտում:

 Ռազմական կոմիտեն 2012թ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության


համակարգի ուժերի և միջոցների պլանավորումն ու օգտագործումը արագ
քննարկելու և նախապատրաստելու նպատակով։

 ԱԽ քարտուղարների կոմիտեն խորհրդատվական և գործադիր մարմինն է,


որը համակարգում է անդամ պետությունների փոխգործակցությունը նրանց
ազգային անվտանգության ապահովման գործում:

 Կազմակերպության ԳԽ բարձրագույն վարչական պաշտոնյան է և


ղեկավարում է Կազմակերպության քարտուղարությունը :

 քարտուղարությունը մշտական մարմին է` Կազմակերպության մարմինների


գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և
խորհրդատվական աջակցության իրականացման համար:

 ՀԱՊԿ Միացյալ շտաբը կազմակերպության մշտական աշխատանքային


մարմինն է, որը պատասխանատու է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի
վերաբերյալ առաջարկների պատրաստման և որոշումների իրականացման
համար։

Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունեն 2-րդ և 4-րդ հոդվածները։

ՀԱՊԿ-ն իր գործունեությունն իրականացնում է արևելաեվրոպական , կովկասյան և


կենտրոնաասիական ուղղություններով: Կովկասյան ուղղությունը հիմնված է հայ -
ռուսական համագործակցության վրա, ինչն ավելի է բարձրացնում Հայաստանի
նշանակությունը կառույցում: 2000թ ստորագրվել է ՀՀ-ՌԴ համաձայնագիր
հավաքական անվտանգության ապահովման և զինված ուժերի համատեղ
կիրառման ու պլանավորման հարցերի վերաբերյալ:

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության առավելությունները․

 Հայաստանն օգտագործում է ՀԱՊԿ անդամակցությունը՝ իր միջազգային


ներկայացվածությունն ապահովելու համար:

 ՀԱՊԿ ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևորագույն


բաղադրատարրերից է: Պաշտոնական Երևանն իր արտաքին ռազմական
քաղաքականությունն իրականացնելիս մեծ դեր է հատկացնում ՀԱՊԿ-ին :

 Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ին ՀՀ ԶՈՒ մարտական


պատրաստվածությունն ու մարտունակությունը որոշող կարևորագույն
գործոններից է։
 2003-ից պաշտոնական Մոսկվան ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմական
նշանակություն ունեցող արտադրանք է մատակարարում ներռուսական
գներով և առանց ԱԱՀ գանձելու:

ՀԱՊԿ անդամ երկրների շահերի անհամատեղելիության հարցը

անդամ պետությունների ղեկավարները ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ


կարգավորման անհրաժեշտությունը ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների միջնորդությամբ` միջազգային իրավունքի սկզբունքների ՄԱԿ
կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի միջոցով:Չնայած Ղազախստանը ,
Ղրղզստանը և Տաջիկստանը ԻՀԿ անդամ են և ունեն ընդգծված ադրբեջանամետ
դիրքորոշում։ Համաձայն կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ պարբերության՝
անդամ պետությունները պարտավորություն են ստանձնում չանել քայլեր , որոնք
ուղղված կլինեն անդամ երկրների անվտանգության դեմ: Մինչդեռ Բելառուսը
Ադրբեջանին պարբերաբար զենք է վաճառում: ՌԴ-Ադրբեջան ռազմատեխնիկական
գործակցությունից Մոսկվան շոշափելի եկամուտներ է ստանում : Տնտեսական
պատժամիջոցների մեջ գտնվող ՌԴ-ի ռազմարդյունաբերական համալիրի համար
սա կարևոր հանգամանք է:Հակահայ տրամադրությունները վառ կերպով
դրսևորվեցին 2015թ վերջերին։ 2003-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
զբաղեցնող Նիկոլայ Բորդյուժան 2016-ի հունվարի 1-ից թողնելու էր պաշտոնը , և
կազմակերպության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է անցներ
Հայաստանին։ ՀԱՊԿ-ում առաջացան հակասություններ․ Ադրբեջանի հետ սերտ
հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմանում են
կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի
ներկայացուցչի ընտրությանը, չնայած, որ Յուրի Խաչատուրովն այդ պաշտոնում
հանդես էր գալու ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ որպես միջազգային պաշտոնյա:
Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց դաշինքի գլխավոր քարտուղարի
պաշտոնում․ գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցվեցին
Բորդյուժայի տեղակալ Սեմերիկովին: Ի վերջո, 2017թ. մայիսի 2-ին, ՀԱՊԿ գլխավոր
քարտուղարի պաշտոնին նշանակվեց Յուրի Խաչատուրովը: Սակայն 2018թ,
Խաչատուրովը ձերբակալվեց և ժամանակից շուտ գլխավոր քարտուղարի
պաշտոնից ազատ արձակվեց։ Եվս մեկ անգամ ՀԱՊԿ անդամների միջև սուր
հակասություններ սկվեցին․ Բելառուսական կողմը պնդում էր , որ ՀՀ -ն պաշտոնը
պետք է փոխանցի ցուցակով հաջորդին՝ Բեռալուսին, իսկ հայկական կողմը
մեկնաբանում էր, որ քարտուղարությունը 2 տարով տրվում է անդամ-պետությանը և
ոչ որևէ անձի, և հետևաբար ՀՀ-ն իրավունք ունի 2 տարվա մեջ նշանակել
ցանակցած գործչի։ Ի վերջո Զասը 2020թ հունվարի 1-ին ստանձնեց պաշտոնը։

2021թ մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում


ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի նկատմամբ
ռազմական գործողություններ էին իրականացվում ,սակայն , ոչ մի գործնական
միջամտություն կամ հայտարարություն այդպես էլ չարեց, պարզաբանելով որ
«Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից որևէ գրավոր դիմում չի
ստացել»։

2022թ հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ցույցեր սկսվեցին հեղուկ գազի գների
բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել էին ոստիկանության հետ
բախումների ու անկարգությունների։ ՀԱՊԿ-ը, Ղազախստանի նախագահի
խնդրանքով, հունվարի 6-ից սկսեց խաղաղապահ առաքելությունը երկրում , որին
մասնակցում էր նաև ՀՀ-ն։

Արդեն 2022թ սեպտ 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ


ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն պաշտոնապես
դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի ԱԽ-ին: ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկեց
Հայաստան, սակայն, զինադադարը, ինչպես փաստում են ՀՀ-իշխանությունները,
ձեռք բերվեց ԱՄՆ միջնորդությամբ։

2022թ նոյ 23-ին Երևանում մեկնարկեց խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում էին
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և
Տաջիկստանի առաջնորդներն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նիստի սկզբում
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է , որ վերջին
երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք
անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի, և որ Հայաստանի
անդամակցությունը ՀԱՊԿ-ինզսպող հանգամանք չի եղել Ադրբեջանին ագրեսիվ
գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության , մինչև այսօր մենք չենք
կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի համար։

Նիստում պաշտոնապես ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցվել է

Բելառուսին: ԵԱՏՄ Եվրասիական Տնտեսական Միություն


ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և
Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է
գործել 2010թ հունվարից, իսկ 2011թ դեկտեմբերին որոշում է կայացվել միջազգային
պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է մինչև 2015թ ԵԱՏՄ
ստեղծման վերջնական նպատակը։2013թ սեպտ 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց
Մաքսային միություն մտնելու, այնուհետև՝ ԵԱՏՄ կազմավորմանը մասնակցելու ՀՀ
որոշման մասին:

2014թ Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային


միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների
նախագահները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին
պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի


արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և
անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված
կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: ԱՅՆ ապահովում է
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։

ԵԱՏՄ կառուցվածք

 ԲԽ խորհուրդը միության բարձրագույն մարմինն է , որի կազմի մեջ են մտնում


անդամ պետությունների ղեկավարները:

 Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը մարմին է , որի


կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների
ղեկավարները:
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միության մշտական գործող
վերազգային կարգավորող մարմինն է, որը ձևավորում են Հանձնաժողովի
խորհուրդն ու Հանձնաժողովի կոլեգիան։ գտնվում է Մոսկվայում : Բաղկացած
է 10 անդամից (կոլեգիայի 2-ական անդամ յուր․ մասնակից երկրից), որոնցից
մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Կոլեգիայի
նախագահը և կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով
Բարձրագույն խորհրդի որոշմամբ:

 դատական մարմին, որն ապահովում է անդամ-երկրների և միության


մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի
կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են
երկուական դատավոր յուրաքանչյուր անդամ պետությունից : Դատավորի
լիազորությունների ժամկետը ինը տարի է: Դատավորները նշանակվում են ԲԽ
կողմից: դատարանը է Մինսկում է:

 Նախագահությունը խորհուրդներում իրականացվում է ռոտացիոն


սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից
մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

Միասնական տնտեսական տարածքը անդամ երկրներին հնարավորություն է


ընձեռում համակարգել տնտեսական քաղաքականությունն առանցքային
բնագավառներում: ՄՏՏ ձևավորման հիմնական բաղադրիչներից մեկը ներքին
շուկայի գործունեությունն է, որի շրջանակներում անդամ -երկրների ապրանքների
փոխադարձ առևտրում չեն կիրառվում ներմուծման և արտահանման
մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ
պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ
ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված դեպքերի։

Ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց ԵԱՏՄ-ն ՀՀ տնտեսության մեջ

Առաջին փոփոխությունը ՀՀ տնտեսության բացության սահմանափակումն է։


Ինտեգրման արդյունքում գործում են ազատականացված առևտրային
հարաբերություններ միության անդամների միջև և առևտրային
սահմանափակումներ, երրորդ՝ միության մեջ չներառվող , երկրների հետ :
Արդյունքում դիտվում է երրորդ երկրների, դրանց շարքում նաև զարգացած
երկրների, հետ առևտրի ծավալների կրճատումներ` առավել բարձր մաքսային
սակագների հետևանքով: Սակայն, եթե ՀՀ առևտրի ազատականացման
սահմանափակումները հանգեցնում են առևտրի ծավալների կրճատման ու
ներմուծվող ապրանքների գնի բարձրացման, մրցակցության թուլացման ազգային
շուկայում, ապա, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ներմուծվող որոշ
ապրանքատեսակների տեղական արտադրությամբ փոխարինելու համար :

Երկրորդ փոփոխությունն ինտեգրման արդյունքում աշխարհաքաղաքական


վիճակի փոփոխություններն են։ ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ՀՀ կարող
է վերածվել առևտրի տարանցիկ գոտու Ռուսաստանի և Իրանի միջև: ՌԴ
շահագրգռված է Եվրասիական հավակնությունների շրջանակում Իրանով
Հնդկաստան ուղղությամբ տրանսպորտային միջանցքի ձևավորման հարցում։
ԵԱՏՄ-ի ՀՀ սահմանում և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը և հյուսիս -
հարավ մայրուղու կառուցումը լրացուցիչ նախադրյալներ են ստեղծում խնդրի
լուծման համար։

Իրանը տնտեսական հարաբերություններում որոնում է կայուն և կանխատեսելի


գործընկերներ, որոնք իրենց գործընկերությունը չեն պայմանավորի
աշխարհաքաղաքական արգելքներով, ինչպիսիք առկա են ՀՀ-ի և Ադրբեջանի
դեպքում: Այս առումով Իրանի համար Ղազախաստանի դերը որպես տարանցիկ
գոտու և տնտեսական գործընկերի մեծանում է: Այսպիսով, ՀՀ տարանցիկ գոտու
մրցապայքարում ունի նախադրյալներ, բայց դեռևս կայուն դիրքերում չէ :

26.08.2022 Վարչապետ Ն․ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում


մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին : 2022թ առաջին
կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ
փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։ ԵԱՏՄ երկրների հետ
առևտուրը 2021թ համեմատ աճել է 52,5 %, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի
արտահանումն աճել է 48,9%, իսկ ներմուծումը՝ 54,2%։ Փոխադարձ առևտրում
արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի
արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Հայաստանի Հանրապետությունը
մեծ նշանակություն է տալիս Միության ներսում գազի ընդհանուր շուկայի
ձևավորմանը, ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական
շուկայի հասնելուն, տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցմանը ,
Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական
հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությանը, էլեկտրոնային առևտրի
զարգացմանը։

21.10.2022Երևանում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ ,


որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։

քննարկվել են ՝ մինչև 2027թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի


զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական
համագործակցության հիմնական ուղղությունները , գազի , նավթի և նավթամթերքի
ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021թ. իրականացված
միջոցառումները: Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն
անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։

Միության գործունեության հիմնական գերակայությունները

Մաքսային միություն՝ առանց միասնական սակագնային ռեժիմի

2018թ հունվարի 1-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը։ Միության
անդամների համար այժմ գործում են միասնական մաքսային դրույքաչափեր երրորդ
երկրներից իրականացվող առևտրային գործառնությունների համար , իսկ Միության
երկրներում մաքսատուրքերը զրոյացված են: Շնորհիվ մաքսային օրենսգրքի՝
ապրանքի թողարկման և շրջանառության ժամանակահատվածը կրճատվեց 6, իսկ
մաքսային գրանցումը՝ 2 անգամ: Ընթացակարգային այս պարզեցում ներից զատ,
Հայաստանի տնտեսությունում, Մաքսային միությամբ պայմանավորված, էական
դրական փոփոխություններ չեն արձանագրվել, քանի որ մինչ ՄՄ ստեղծումը՝
Հայաստանն այս երկրների հետ ԱՊՀ շըրջանակներում կնքել և հաջողությամբ
իրացնում էր ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրեր։ Փոխարենը, ըստ ՄՕ-ի ,
բարձրացել են երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների
մաքսատուրքեր:

Ընդհանուր շուկաների ձևավորումը

 Ավարտվել է ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայի ձևավորումը, որը


պարբերաբար թարմացումների և կատարելագործման անհրաժեշտություն
ունի։

 Ստորագրվել են մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող


ոլորտների՝ «Գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» և «Նավթի և
նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման մասին » որոշումները։
Սակայն, հարկ է ընդգծել, որ գազի գնի հետ կապված առկա են ոչ միայն
տնտեսական խնդիրներ և շահեր, այլև քաղաքական բաղադրիչ, ուստի այս
հարցը հնարավոր լուծում կստանա միայն երկրների ամենաբարձր
մակարդակով ընդհանուր համաձայնության հիման վրա։

 Էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացում


հստակեցվել է դրա գործարկման վերջնաժամկետը՝ 2025թ հունվարի 1։ Այս
շուկայի ձևավորումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին ազատորեն
ընտրելու էներգակիրներ, ինչը դրականորեն կանդրադառնա արտադրության
ինքնարժեքի վրա: Այն կամրապնդի ԵԱՏՄ երկրների էներգետիկ
անվտանգությունը, կնպաստի էլեկտրաէներգիայի գների թափանցիկ
ձևավորմանը և ԵԱՏՄ տնտեսությունների կայուն զարգացմանը:

 Նախատեսվում է ձևավորել ընդհանուր ֆինանսական շուկա, որը թույլ կտա


պայմաններ ստեղծել ԵԱՏՄ-ում ֆինանսական ծառայությունների
մատուցման և կապիտալի ազատ տեղաշարժի առումներով, ապահովել
ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների
արդյունավետ պաշտպանություն, ընդլայնել այդ ծառայությունների շարքն ու
դրանց հասանելիությունն անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար :

Միության աշխարհագրության ընդլայնումը

ԵԱՏՄ-ում ազգային շուկաները վերազգային կանոններին ներդաշնակեցնելու


առումով դեռևս միակամություն կոնսենսուս չի դրսևորվում , մինչդեռ դա առկա է
երրորդ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում։
Մասնավորապես, առևտրատնտեսական համագործակցության խորացման
նպատակով կնքվել և արդեն ընթացքի մեջ են մի շարք համաձայնագրեր
Վիետնամի /ԵԱՏՄ-երրորդ կողմ ազատ առևտրի գոտու մասին առաջին միջազգային
փաստաթուղթն է/, Սինգապուրի, Իրանի, Մոլդովայի, Եգիպտոսի, Չինաստանի հետ:
Մեզ համար առավել մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ-Իրան համագործակցության
զարգացումը, որի խորացման ուղղությամբ Հայաստանն իր նախագահության
տարում՝ 2019թ, էական դերակատարում է ունեցել։ Դրանով պայմանավորված՝ ԵԱՏՄ
երկրները Հայաստանն արդեն իսկ դիտարկում են որպես եվրասիական
մայրցամաքի տարանցիկ ներուժի օգտագործման ուղի: Ի սկզբանե նախանշվել էր ,
որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Հայաստանի
համար լավ հնարավորություն է տարանցիկ կամուրջ դառնալու համար։ 2017 թ.
դեկտեմբերին պաշտոնապես բացված Մեղրու ազատ տնտեսական գոտին
գործարկելու պարագայում հնարավոր կլիներ հասնել ցանկալի արդյունքի , սակայն
նախագծի վրա, ըստ էության, բացասաբար են ազդել Իրանի նկատմամբ կիրառվող
պատժամիջոցները և Հայաստանի ներքին զարգացումները՝ կապված Ազատ
տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում առաջացած խնդիրների հետ:

5-ամյա տնտեսական զարգացումները Եվրասիական տնտեսական ինտեգրման


համատեքստում

Տնտեսական միության ձևավորումը զուգադիպեց 2014 թ. նավթի գների անկման և


2015թ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ. այս ամենը չէր
կարող բացասական ազդեցություն չունենալ տնտեսական համագործակցության
վրա՝ հաշվի առնելով նախ՝ Ռուսաստանի ունեցած դերը Միության կազմում , ապա
նաև անդամ երկրների կախվածությունը հումքային ռեսուրսներից։

Չնայած Միության արձանագրած դրական զարգացումներին՝ այնուհանդերձ ,


կառույցի առջև դեռևս ծառացած են ներքին և արտաքին մի շարք
մարտահրավերներ: Միությունն ունի բազմաթիվ չկարգավորված հարցեր , որոնց
շուրջ կողմերի միջև բանակցությունները ոչ միշտ են հարթ ընթանում : Որպես
արտաքին անբարենպաստ գործոն հարկ է առանձնացնել Ռուսաստանի նկատմամբ
պատժամիջոցները և դրանց հետևանքով որոշ ապրանքների տարանցման
սահմանափակումներն ու խոչընդոտները: Փաստացի, Ռուսաստանի տնտեսական
աճի հիմնական ոլորտն ու շարժիչ ուժը նավթի և գազի արդյունաբերությունն է : Ընդ
որում, պատժամիջոցների կիրառումն անմիջապես ազդում է արտաքին առևտրի
ցուցանիշի վրա. եղել են նախադեպեր, երբ հայկական կողմն իր վրա զգացել է դրանց
ուղղակի ազդեցությունը։ Այսպես՝ 2018թ ԱՄՆ–ը դադարեցրեց փայլաթիթեղի գնումը
«Ռուսալ Արմենալ» ընկերությունից։

Հաշվի առնելով համաշխարհային տընտեսական պարբերաշրջանները և


տնտեսական անկումներով պայմանավորված մարտահրավերները՝ ԵԱՏՄ
շրջանակում հետճգնաժամային միասնական քաղաքականության վարումն առավել
քան օրակարգային է։ Հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրներն
աշխարհում հայտնի են որպես հումք արտահանողներ, հումքային ապրանքների
գների անկայունությամբ պայմանավորված, ճըգնաժամային իրավիճակներում
միասնական քաղաքականությունը պետք է միտված լինի արտաքին և ներքին բոլոր
ռիս կերի կանխարգելմանը:

Բացի արտաքին մարտահրավերներից, կառույցի ներսում առկա են մի շարք ներքին


խոչընդոտներ։ Փոխադարձ առևտրի կառուցվածքում Ռուսաստանի գերակշռող
դիրքերը շարունակվում են պահպանվել, և հենց դա է պատճառը, որ ԵԱՏՄ-ն երբեմն
ընկալվում է որպես ՀՀ-ՌԴ համագործակցություն ապահովող կառույց , քան 5 երկրի
միավորում: Ասվածի ապացույցն է այն, որ Միության երկրներ-ՌԴ
առևտրաշրջանառությունը միջինում 70% է։ Փոխադարձ ներդրումային ծրագրերի
սղությունը նույնպես վկայում է կառույցում առկա անելիքների մասին : Ակնհայտ է , որ
ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար հիմնական ներդրողն ու խոշոր խաղացողը
Ռուսաստանն է: ՀՀ տարածքում գործում են ավելի քան 1.3 հազար ռուսաստանյան
ընկերություններ, իսկ ներդրումների ծավալը համարժեք է 4 միլիարդ ԱՄՆ դոլարին
(ընդհանուր օտարերկրյա ներդրումների 40%-ը): Էներգակիրների նշանակալից մասը
ստանում ենք Ռուսաստանից (գազի 90%-ը և միջուկային վառելիքի 100%-ը):
Ներկայում ջանքեր են գործադրվում աշխատանքային ռեսուրսների ազատ
տեղաշարժի ուղղությամբ, սակայն այստեղ էլ էական խոչընդոտներից են
աշխատանքային տարիքի, կենսաթոշակի տեսակների և կենսաթոշակային
համակարգերի տարբերությունները։ Սրանք միասնական աշխատաշուկա
ունենալու առանցքային բաղադրիչներից են, որոնց
անհամապատասխանությունների կարգավորումը հետաձգվում է : Անդրադառնալով
այսօրինակ խնդիրներին՝ ԵՏՀ կոլեգիայի արդեն նախկին նախագահ Տիգրան
Սարգսյանը, ԵԱՏՄ զարգացման ու աշխարհի հզորների հետ մրցակցությանը
դիմանալու առումով, առաջին հերթին, մատնանշել էր ԵԱՏՄ կառավարման
համակարգի արդիականացման անհրաժեշտությունը` որոշում ների ընդունման,
դիրքորոշումների համաձայնեցման արագությամբ պայմանավորված։

29..ՀՀ անդամակցումը միջազգային


կազմակերպություններին /ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ/:
ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է , որը
հիմնադրվել է 1945 թ։՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193
անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու
անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական
հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը , կենսամակարդակի
բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը :

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը , չինարենը ,


իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

1. ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ

2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

4. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

5. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ

6. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ։ մարտի 2-ին, իսկ նույն տարվա


դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը : Այդ ժամանակից ի վեր
Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք
պայմանագրեր:ՄԱԿ-ի հայաստանյան թիմը,որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական
համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված
գործակալություններից,հիմնադրամներից և ծրագրերից։
Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր
վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի
ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում,քանի որ այն երկրների թվում է , որոնք իրենց
անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար
ամսվա ընթացքում: 2019թ։ ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո
ցանկում`կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ
կատարված անդամավճարների համար:

Հայաստանում իրականացվող ծրագրեր

1.Մսի արտադրության շղթայի բարելավում .

2.Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանումը և օգտագործում:

3.Բանջարային մշակաբույսերի  սերմնաբուծության և սերմարտադրության 

4.Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակնե
րի մոնիտորինգ:

ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիր

2015 թվականի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև համաձայնեցված


Զարգացման աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է ռազմավարական
ծրագրային շրջանակ, որը 2016 թվականից մինչև 2020 թվականն ընկած
ժամանակահատվածում որպես ուղեցույց է ծառայելու ՀՀ կառավարության և ՄԱԿ -ի
միջև իրականացվելիք համագործակցության համար: ընդգծվում է Հայաստանի
տեսլականը և երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելու
պատրաստակամությունը՝ միաժամանակ հաշվի առնելով այն իրողություններն ու
հնարավորությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի ` որպես միջինից
ցածր եկամուտ ունեցող երկրի զբաղեցրած դիրքով : Ծրագիրը հիմնված է լինելու
ստեղծագործ ու նորարարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման
ոլորտի ոչ ավանդական գործընկերներին և դոնորներին :

Կայուն զարգացման նպատակներ - Կայուն զարգացման 2030 օրակարգ

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման
2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված
աշխարհի երկրների առաջնորդների կողմից ;ՄԱԿ-ի 193 անդամ պետություններ
համաձայնության եկան «Վերափոխենք աշխարհը.կայուն զարգացման օրակարգ
2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որի մեջ ներառված են հռչակագիրը,կայուն
զարգացման 17 նպատակներն ու 169 թիրախները նպատակների իրականացման
միջոցների ու վերանայված գլոբալ համագործակցությանը վերաբերող բաժինը ,
ինչպես նաև դիտարկման ու հետագա գործողությունների ծրագրային
շրջանակը:Առաջիկա 15 տարիների ընթացքում, առաջնորդվելով բոլորին վերաբերող
այս նոր նպատակներով, երկրները խամախմբեն իրենց ջանքերը վերացնելու
աղքատությունն իր բոլոր ձևերով՝ պայքարելու անհավասարությունների դեմ և
լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով ,
որ ոչ ոք չանտեսվի:

Այսօր ՄԱԿ-ի շենքում են տեղակայված Հայաստանում գործող ՄԱԿ-ի հետևյալ


գործակալությունները, վարչությունները, հիմնադրամներն ու ծրագրերը։ Պարենի և
գյուղատնտեսության կազմակերպություն,Աշխատանքի միջազգային
կազմակերպություն ,Պարենի համաշխարհային ծրագիր ,Առողջապահության
համաշխարհային կազմակերպություն հարցերով ՄԱԿ-ի համատեղ ծրագիր ՄԱԿ-ի
Զարգացման ծրագիր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն
Ապահովության և անվտանգության վարչություն ), բնակչության հիմնադրամ
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Մանկական
հիմնադրամ (ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպություն և ՄԱԿ -ի
Մարդասիրական գործերի մակարգման գրասենյակը Միգրացիայի միջազգային
կազմակերպությունը որ ներառված չէ ՄԱԿ-ի համակարգում նույնպես տեղակայված
է այս շենքում:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պաշտոնապես իր գրասենյակն է բացել


Հայաստանում 1994 թվականի հունվարին:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ծրագրերի իրականացումը սկսվել է հրատապ


օգնություն տրամադրելուն ուղղված երկամյա ծրագրով: 1995-1999թթ։ հրատապ
օգնության համագործակցությունը սկսեց փոխարինվել Երեխայի իրավունքների
կոնվենցիայի իրագործմանն ուղղված երկարաժամկետ
նախաձեռնություններով:Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության ընթացքում
օգնություն է ցուցաբերվել երեխաների իրավիճակի բարելավման՝ Երեխայի
իրավունքների և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման
մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրականացման
ուղղությամբ:

Հայաստանը միացել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային » (ԵԻԿ ) 1992թ։


հունիսի 1-ին: Հայաստանը վավերացրել է նաև ԵԻԿ-ի երկու կամընտիր
արձանագրությունները` «Մանկավաճառության, երեխաների
մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված
հակամարտություններին երեխաների մասնակցության » (2005թ։) մասին , ինչպես
նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիան
երեխաների աշխատանքի մասին (2005), Հաագայի կոնվենցիան միջազգային
որդեգրման մասին (2006), Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան (2007)
և փոփոխություններ է կատարել ՀՀ Ընտանեկան, Քրեական և Աշխատանքի
օրենսգրքերում` նպատակ ունենալով ապահովել երեխաների առավել
արդյունավետ պաշտպանությունը շահագործումից և թրաֆիքինգից :1996թ։
ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը : 1996թ։ մարտին ՀՀ
նախագահը ստորագրել է «Մայրության և մանկության պաշտպանության մասին»
հրամանագիրը:2012 թ։ դեկտեմբերի 27-ին ընդունվեց ՀՀ կառավարության
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության
2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների
ժամանակացույցը՝ որի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն
ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:

ԵԱՀԿ
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր
տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում
են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
Հիմնադրվել է 1975 օգ. 1 Հելսինկիում: Կազմակերպության գործունեությունն
ընթանում է 3 «զամբյուղներով»` ռազմաքաղաքական, տնտեսական-
բնապահպանական և մարդկային: ԵԱՀԿ տեսանկյունից մարդու իրավունքների և
հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաև
տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում
համագործակցությունը նույնքան կարևոր են անվտանգության, խաղաղության և
կայունության հաստատման համար, որքան ռազմաքաղաքական խնդիրների
լուծումը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝
հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի
կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում
են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ:

Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.

 Գագաթաժողովը

 Նախարարների խորհուրդը

 Մշտական խորհուրդը

 Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը

ԵԱՀԿ-ն 2019թ. նախագահում է Սլովակիան:Նրան աշխատանքներն իրականացնելիս


աջակցում են նախկին և հաջորդ նախագահությունները, որոնք գործող
նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ Տրոյկան. ներկայումս` Իտալիա,
Սլովակիա և Ալբանիա: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է
կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին
իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է
Գլխավոր քարտուղարը:ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է Վիեննայում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն


ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ,
Ֆրանսիա) միջնորդությամբ:

Հայաստան - ԵԱՀԿ համագործակցություն

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում


Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ.
հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:

2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր


գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման
մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: ԵԱՀԿ երևանյան
գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև
բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն շարունակելու ՀՀ
համար առաջնային ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ
համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն ներառում է ծրագրային
ուղղություններԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-
բնապահպանական և մարդկային հարթություններում:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության


Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ
խորհրդարանական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են
պատգամավորներ Հ. Կոնջորյանը (պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը»), Լ.
Նազարյանը («Իմ քայլը»), Տ. Ուրիխանյանը («Բարգավաճ Հայաստան») և այլոք:

Հիմնական փաստաթղթեր

 Հելսինկիի եզրափակիչ ակտ -1975թ.

 Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա – 1990թ.

 Հելսինկիի փաստաթուղթ - 1992թ․

 Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթ - 1994թ.

 Եվրոպական անվտանգության խարտիա – 1999թ.

 Աստանայի հռչակագիր – 2010թ.

ԵԽ
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: 

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել


1995թ.: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի որոշման համաձայն,
Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը: 

2013թ. մայիսի 16-ին Հայաստանը վեց ամիս ժամկետով ստանձնեց Եվրոպայի


Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը :

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի կանոնադրական


մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության
փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս
կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր
նշանակություն ունեցող նախաձեռնություններով։ 

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ՀՀ


արտաքին գործերի նախարարը: ԱԳ նախարարների մասնակցությամբ
Նախարարների կոմիտեի նստաշրջանները 2006թ.-ից սկսած անց են կացվում
տարեկան մեկ անգամ: 

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական


ներկայացուցչությունը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Պարույր
Հովհաննիսյանը: 

Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը, որն իրագործում է


Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրը՝ օժանդակելով ՀՀ
օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը
ձևավորվում է ՀՀ ԱԺ պատգամավորներից:

Վավերացվել են անդամակցությամբ նախատեսված բոլոր կոնվենցիաները : ԵԽ


քարտուղարության և «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական
հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական աջակցությամբ
տարբեր տարիներին փոփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու
օրենքները, այդ թվում՝ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունը և դրանից
բխող օրենսդրական բարեփոխումները։ 

Այսօր Հայաստան–Եվրոպայի Խորհուրդ համագործակցությունը ներառում է


կազմակերպության իրավասությունների գրեթե ողջ շրջանակը ` հաշվի առնելով
Հայաստանի կառավարության առաջնահերթությունները , ինչպես նաև
մոնիտորինգային մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը: 

Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ՝ իրականացվել են մեծ


թվով ծրագրեր: Իրագործվում է 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը: Այն
արտացոլում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. ծրագրի գերակայություններն
արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ,
սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտներում։ Գործողությունների ծրագիրը
կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու բարեփոխումների ազգային
օրակարգը, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր կանոնադրական
պարտավորությունները։

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 62 կոնվենցիա և 


միացել 9 մասնակի համաձայնագրի:

Նախարարների կոմիտե

Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է: Սա և՛


կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով
քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման
ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են
վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները:
Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն
պաշտպանում է Խորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ
պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։

Խորհրդարանական վեհաժողով

Վեհաժողովը պարբերաբար վերահսկում է, թե ինչպես են անդամ պետությունները


կատարում իրենց պարտավորությունները, և թե որքանով են իրենց ներպետական
ռազմավարական ծրագրերը համապատասխանում ստանձնած
պարատականություններին:

Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրես

Մոնիտորինգը կարևոր հիմք է հանդիսանում անդամ պետությունների


իշխանությունների հետ տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության
խնդիրների շուրջ կառուցողական քաղաքական երկխոսության, ինչպես նաև
Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացմանը
հետևելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական


կոնվենցիան 2002թ։ ապրիլի 26-ին:

Ընթացիկ ծրագրեր

1. Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը `


Հայաստանում դատական իշխանության անկախության և 2.

2. Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և


եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը
Հայաստանում արհեստավարժության ամրապնդումը

3. Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում – 2-րդ


Փուլ

4. Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան


բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի
վավերացման ուղին Հայաստանում

5. Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ

6. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման


ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում :

7. Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ


կառավարում Հայաստանում

ՍԾՏՀԿ 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների


(Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի
Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան,
Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի
Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների
ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով:

Նպատակ ունենալով խթանել անդամ երկրների միջև փոխգործակցությունը և


ներդաշնակությունը՝ խրախուսելով բարեկամական և բարիդրացիական
հարաբերությունները սևծովյան տարածաշրջանում՝ ՍԾՏՀ-ն այսօր տասներկու
անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության համար
բազմաբնույթ ոլորտներում:ՍԾՏՀ կենտրոնակայանը, Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության միջազգային մշտական
քարտուղարությունը, հիմնադրվել է 1994թ. մարտ ամսին Ստամբուլում:

Անդամ երկրների միջև առևտուրը տարեկան գերազանցում է 300 միլիարդ դոլարը։


Պարսից ծոցի տարածաշրջանից հետո Սևծովյան տարածաշրջանը երկրորդն է
բնական գազի և նավթի պաշարներով։

կառուցվածք

ՍԾՏՀ-ում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը ՍԾՏՀ անդամ երկրների


ագն խարհուրդն է: Խուրհրդի կանոնավոր հանդիպումները հրավիրվում են տարին
երկու անգամ՝ մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհուրդը
հրավիրվում է նաև հատուկ կամ ոչ պաշտոնական հանդիպումների անցկացման
համար: Խորհրդի կանոնավար հանդիպումները տեղի են ունենում
կազմակերպությունը նախագահող երկրում: Նախագահությունը իրականացվում է
ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով և տևում է վեց ամիս՝ հունվարի 1-ից
և հուլիսի 1-ից:

Ավագ պաշտոնյաների կոնիտեն հաշվետու է ԱԳ նախարարների խորհրդին և


գործում է վերջինիս անունից: Կոմիտեն պարտավորվում է իրականացնել
կազմակերպության գործունեությունը:

1994թ. մարտի 10-ին Ստամբուլում ԱԳ նախարարների խորհրդի կողմից հիմնադրվել է


ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությունը: Ներկայիս Գլխավոր
քարտուղարն է դեսպան Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան), ով պաշտոնը ստանձնել է
2015 թվականի հուլիսին և վերընտրվել 2018 թվականին:

1995 թվականին հիմնվել է «Տրոյկա» խորհրդատվական մեխանիզմը, որը ներառում է


նախկին, ներկա և հաջորդ նախագահությունները:

Հարակից մարմիններ / Համատեղ կենտրոններ

ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ), ՍԾՏՀ Բիզնես խորհուրդը,


Առևտրի և զարգացման սևծովյան բանկը և Սևծովյան հետազոտությունների
միջազգային կենտրոնը ՍԾՏՀ-ի հարակից մարմիններն են: Դրանք անկախ
մարմիններ են իրենց սեփական կանոնադրությամբ, (համապատասխանեցված
ՍԾՏՀ կանոնադրությանը), առանձին բյուջեով, քարտուղարությունով և օրակարգով:

Դիտորդներ

ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակը բաց է՝ դիմումի հիման վրա, ցանկացած այլ


պետության կամ միջազգային կազմակերպության համար, որոնք արտահայտում են
ՍԾՏՀ աշխատանքներին գործնական և արժեքավոր աջակցություն ցուցաբերելու
իրենց պատրաստակամությունը:

Դիտորդի կարգավիճակը, ըստ ընթացակարգի, կարող է շնորհվել, կասեցվել կամ


ավարտված համարվել Խորհրդի կողմից;

Հայաստանի նախագահությունը ՍԾՏՀ-ում

Հայաստանը հինգ անգամ ստանձնել է կազմակերպության նախագահությունը՝


1998թ., 2003թ., 2009թ., 2013թ. և 2018թ.: Հայաստանի վերջին նախագահությունը
հաջողությամբ ամփոփվեց 2018թ. հունիսին: ՍԾՏՀ-ում հհ Մշտական
ներկայացուցչությունը գործում է 2001թ։ Նախագահության նպատակն էր ՍԾՏՀ
տարածաշրջանում տարածաշրջանային տնտեսական համագործակցության
ամրապնդումն ու առաջխաղացումը: Այն ներառում էր միջազգային
կազմակերպությունների և գործընկերների հետ հետագա համագործակցության
խթանումը (ՄԱԿ, ԵՄ և այլն)՝ ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և
երկխոսության ոլորտային գործընկերների միջև փոխգործակցության
ամրապնդումը, գոյություն ունեցող կառույցների միջոցով նախագծային
ուղղվածություն ունեցող օրակարգի կարևորումը, անդամ պետությունների միջև
բազմակողմանի ոլորտային փոխգործակցության զարգացումը, մասնավորապես`
տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, գիտության և
տեխնոլոգիայի, գյուղատնտեսության և գյուղարդյունաբերության և
զբոսաշրջության ոլորտներում:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Ավագ պաշտոնյաների կոմիտեի


հանդիպումները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 25-27-ին Երևանում, որոնց
ներկա են գտնվել ՍԾՏՀ բոլոր 12 անդամ երկրների ներկայացուցիչները: ՀՀ
արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով հանդես է եկել
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացմանը:Հայաստանի
նախագահության ավարտից հետո ՍԾՏՀԿ-ում նախագահությունը 6 ամիս
ժամկետով փոխանցվեց Ադրբեջանին:

 Հայաստանի համար ՍՏԾՀ-ն Անկարայի հետ հարաբերությունների


տեսակետից ուղղակի երկխոսություն և շփում իրականացնելու հարթակ է :

 ՍՏԾՆ լավ հարթակ է անդամ-պետությունների համար երկկողմ և բազմակողմ


հարաբերությունների զարգացման տեսակետից:

 Այս կառույցում ընդգրկված են այնպիսի երկրներ, որոնք գրեթե բոլորն էլ


միմյանց հետ խնդիրներ ունեն և սա թերևս կարող է այն հարթակը լինել , որի
ընձեռած տնտեսական համագործակցության միջոցով կարելի կլինի հասնել
նաև քաղաքականան երկխոսության:

Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաներ

Համակարգող երկիր՝ Հայաստան 2018-2019

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանը ստանձնել է ՏՀՏ աշխատանքային խմբի


համակարգումը, որի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլում
տեղի ունեցած WG-ի նիստում ներկայացրել է երկու տարվա գործողությունների
ծրագիր:

Ըստ գործողությունների ծրագրի՝ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն


դարձնի «Կայուն տեղեկատվական հասարակություն` առաջատար
տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքով»
վերտառությամբ ՍԾՏՀ տնտեսական օրակարգի 12-րդ նպատակին:
ՍԾՏՀ անդամ երկրները մինչև այժմ ունեն կնքված համաձայնագրեր և
պայմանագրեր հետևյալ հարցերի շուրջ՝

 տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց


հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին

 կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում


ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև
համագործակցության մասին համաձայնագիր

 բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման մասին


փոխըմբռնման հուշագիր

 Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման և ՍԾՏՀ


տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման վերաբերյալ
փոխըմբռնման հուշագրեր

 ՍԾՏՀ չորս անդամ-երկրների՝ Ալբանիայի, Հայաստանի, Մոլդովայի և


Թուրքիայի կողմից ստորագրված Սևծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի
հանդիսացող բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ-
երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման
մասին և Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող
գործարարների համար անդամ-երկրներում արտոնագրերի
տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին համաձայնագրեր։

2004 Աթենքում ՍՏԾՀԿ անդամ երկների միջև ստորագրվեց ահաբեկչության


պայքարի դեմ լրացուցիչ արձանագրություն ու 2008 ին ուժի մեջ մտավ:Ադրբեջանը
վերապահումով է ստորագրել այդ պայմանագիրը ու չի երաշխավորել
արձանագրության դրույթների կիրառումը ՀՀ-ի կողմից գրավված տարածքներում :

2017ին կազմակերպության 25 ամյակին ընդունվեց հռչակագիր:9 կողմ քվեարկեցին,


իսկ 3 `դեմ(Հայ., Ռուս.(քանի որ չի մասնակցել), Սերբիա):Մեզ համար այդ հռչակագիրը
հակահայկական էր, քանի որ տարածաշրջանում առկա հակամարտությունների
կարգավորման միայն մեկ մեխանիզմ էր գործելու ,այսինքն տարածքային
ամողջականության իրավունք(ու չկար ազգերի ինքնորոշման իրավունքը կամ կամ
զենքի կիրառման սպառնալիքի իրավունքը):

2018 ին տեղի ունեցավ խորհրդարանական վեհաժողովի 52րդ նիստը(Երևանում) ու


պատվիրակությունների ղեկավարները պարգևատրվեցին <<պատվո մեդալ>>-ով
սակայն 3 երկիր հրաժարվեց (Ադրբեջան, Թուրքիա ու Վրաստան):Վրաստանը
առանց պատճառաբանության հրաժարվեց, ինչը կասկածելի էր:Ադրբեջանը ասաց,
որ նպատակահարմար չի գտնում ընդունել ,քանի որ պատվիրակը 2տ է ընդամենը
գործում ,նույնն էլ ասաց Թուրքիան:

Կազմակերպությունը մեծ ռեսուրսներ ունի … 20 մլն քառ կմ տարածք ու 380 մլն


բնակչություն,սակայն հակասությունները երկներին թույլ չեն տալիս ավելի լավ
ծրագրերով հանդես գալ:
30..ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
ՀՀ-ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի նպատակը հավաքական


անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումն է։
Սույն պայմանագրի տեքստը ստորագրվել է 1949թ։ ԽՍՀՄ-ի կազմալուծումից և Սառը
պատերազմից հետո, դաշինքը շարունակեց իր գոյությունը՝ անկախ իր գոյության
հիմնական պատճառի վերացումից։ Այն սկսեց ընդլայնվել Արևելյան բլոկի և
նախկին Խորհրդային հանրապետությունների անդամակցություններով։

Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները կարևոր էին մի քանի


առումներով: Թեև ՀՀ-ն արտաքին անվտանգության ոլորտում կարևորագույն
ուղղությունը համարում էր ՌԴ-ի հետ հարաբերությունները և ԱՊՀ շրջանակներում
ձևավորվող անվտանգության համակարգը, սակայն, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի
անխուսափելի ակտիվացումը նաև Հրվ Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև
Ադրբեջանի և Վրաստանի ցանկությունը հնարավորինս խորը հարաբերություններ
հաստատել այդ կառույցի հետ, Հայաստանի համար հրամայական էր դառնում
Դաշինքի հետ զարգացնել իր սեփական օրակարգը՝ բևեռացում և նոր բաժանարար
գծեր թույլ չտալու նպատակով: ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ակտիվ
զարգացման վրա հատկապես 90-ական թթ. ազդեցություն էին թողնում մի շարք
գործոններ: Նախ և առաջ Հայաստանը ՌԴ-ի և մի շարք այլ պետությունների հետ
ստորագրել էր հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որը
ենթադրում էր ռազմական դաշինքի ստեղծում: Այս հանգամանքը չէր կարող
որոշակի սահմանափակումներ չմտցնել անվտանգության այլ համակարգերի հետ
հարաբերությունների զարգացման համար: Մյուս կողմից ՆԱՏՕ -ի ակտիվ
անդամներից մեկը` Թուրքիան, շրջափակման մեջ էր պահում Հայաստանին ,
տարբեր առիթներով իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին Ղարաբաղյան
հարցում` փորձելով օգտագործել նաև ՆԱՏՕ-ի հարթակը, թեև Դաշինքը
պաշտոնապես բազմիցս հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումն
իր հետաքրքրությունների շրջանակից դուրս է: Թուրքիայի նմանատիպ կեցվածքը
թերահավատություն էր առաջացնում ՆԱՏՕ-ի` տարածաշրջանում անվտանգության
ամրապնդման կարողությունների վերաբերյալ: 9/11-ից հետո ՆԱՏՕ-ի կողմից էապես
վերանայվեց Հրվ Կովկասի տարածաշրջանի նշանակությունը: Այն սկսեց դիտվել
որպես համաշխարհային մարտահրավերների դեմ պայքարում կարևորագույն
հենակետ: ՌԴ-ի հետ ընդհանուր առմամբ համագործակցային երկխոսության
ծավալումը ևս խթանեց Դաշինքի և հետխորհրդային պետությունների միջև առավել
անկաշկանդ հարաբերությունների կառուցումը :

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվեցին 1992թ, երբ Հայաստանը


դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ, որը
1997թ. վերանվանվեց Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ): 1994թ
Հայաստանը միացավ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրին :
1997թ Հայաստանը դարձավ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ)
անդամ: 1999թ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը մասնակցեց Վաշինգտոնում կայացած
ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքային ուղղություններից է ՆԱՏՕ -ի
կողմից կազմակերպված տարբեր զորավարժություններին և սեմինարներին ՀՀ
ԶՈՒ-ի մասնակցությունը: Այդ միջոցառումներին Դաշինքի անդամ-պետություններից
զատ մասնակցում էին նաև գործընկեր երկրների ներկայացուցիչները , ինչը
նպաստում էր ոչ միայն Դաշինքի և գործընկեր պետությունների միջև, այլ նաև ՆԱՏՕ -
ին չանդամակցող տարբեր պետությունների միջև ռազմական ոլորտում
փոխգործակցության հաստատմանը: 2003թ Հայաստանը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի
«Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժությունը:

2004թ-ից Հայաստանն իր մասնակցությունն է բերում Կոսովոյում (2004թ.) և


Աֆղանստանում (2010թ.) ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման
գործողություններին: 2021թ. օգոստոս-սեպտեմբերին Աֆղանստանում ՆԱՏՕ -ի
«Հաստատակամ աջակցություն» առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ
խաղաղապահ զորախումբը վերադարձավ Հայաստան:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաև արտակարգ իրավիճակների


կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում: 2010թ
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Արմենիա-2010» վարժանքը, որը
աղետների արձագանքման բնագավառում ՆԱՏՕ-ի խոշորագույն միջոցառումներից
էր:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է նաև ՆԱՏՕ-ի Գիտություն


հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի և բնապահպանության
ոլորտներում:

Հայաստանի լայն հասարակությունը հանրային դիվանագիտության


միջոցառումների միջոցով պարբերաբար իրազեկվում է Հայաստան -ՆԱՏՕ
հարաբերությունների մասին, և այդ նպատակին են ծառայում Հայաստանում
անցկացվող ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագիր

2006թ-ից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունները և


տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում են Հայաստան -
ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ)
շրջանակներում: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր
պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ
ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու , անվտանգության
ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում :
Համագործակցության կարևոր խնդիրներից է ՀՀ զինված ուժերի
ժողովրդավարական վերահսկողության ապահովումը : 2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի
Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է թվով 5-րդ
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

ԱԳԳԾ-ն նախատեսում էր խորհրդատվության տրամադրում և աջակցություն


գործընկերներին պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերում
վերջիններիս կողմից բարեփոխումների իրականացման ընթացքում : Սակայն այս
ձևաչափի ներմուծումով ՆԱՏՕ-ն կարևորություն էր տալիս գործընկեր
պետությունների կողմից պաշտպանական հաստատությունների
բարեփոխումներին ձեռնամուխ լինելու քաղաքական հանձնառության
արտահայտմանը, որից հետո միայն ՆԱՏՕ-ի անձնակազմը և անդամ-
պետություններն ի վիճակի կլինեն խորհրդատվություն տրամադրելու դրանց
իրականացման վերաբերյալ:

ԱԳԳԾ-ի նախաձեռնությամբ ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև սկիզբ առավ որակապես նոր և


ավելի խորացված համագործակցություն: Այս ծրագիրը հնարավորություն ընձեռեց
օգտագործելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների փորձն ու խորհրդատվությունը
պաշտպանական համակարգի բարեփոխման և արդիականացման համար:

 ՀՀ աք հիմնական նպատակը եվրոպական կառույցներին ու


հաստատություններին լիարժեք ինտեգրումն է։ ՀՀ-ն մտադիր է աշխուժացնել
գործնական եւ քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` Դաշինքին
ավելի մերձենալու նպատակով:

 Հայաստանը ցանկանում է նպաստել Կովկասում տարածաշրջանային


անվտանգությանն ու կայունությանը եւ հաստատակամ է բոլոր հարեւանների
հետ հարաբերությունների կառուցողական զարգացման եւ բարելավման
գործում:

 Հայաստանը կաշխատի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման


ուղղությամբ եւ լիովին կաջակցի այդ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին :
Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
եւ հաստատակամ է հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական
երկխոսության, ներառյալ այդ նպատակով ուղղակի շփումները Թուրքիայի
հետ:

 Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական բարեփոխումների , մարդու


իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության,
թափանցիկության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հետագա
առաջընթաց ապահովելու ուղեգիծ:

 Հայաստանը ցանկություն ունի վերանայել ճգնաժամերի կառավարման իր


մեխանիզմներն ու ընթացակարգերը` դրանք կատարելագործելու
նպատակով։

 ՀՀ-ն մտադիր է ընդլայնել իր կարողություններն ահաբեկչության եւ


կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ
ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության գործողությունների
հետեւանքների կառավարման ոլորտներում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

 Խորացնել համագործակցությունը Եվրոպական եւ Եվրոատլանտյան


կառույցների ու հաստատությունների հետ։

 Նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը


Կովկասում։

 ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատել ԼՂ հակամարտության


խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ Դաշնակիցներին տեղեկացնել
զարգացումների մասին:
 Հետամուտ լինել Թուրքիայի հետ կառուցողական երկխոսությանը :

 ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի հետ շարունակել նախապատրաստել եւ


իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։

 Ընդլայնել Հայաստանի կարողություններն ահաբեկչության դեմ պայքարում։

 Նպաստել «Ահաբեկչության դեմ Գործընկերության գործողության ծրագրի »


շրջանակներում իրականացվող հակաահաբեկչական միջոցառումների
իրականացմանը։

 Մշակել միջազգայնորեն ընդունված նորմերին ու պրակտիկային


համապատասխա- նող պաշտպանական տեխնոլոգիաների եւ ռազմական
տեխնիկայի արտահանման վերահսկման արդյունավետ ու թափանցիկ
կարգավորումներ եւ գործելակերպ:

 Կատարելագործել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման


դեմ պայ- քարի իրավական դաշտը։

 Քայլեր ձեռնարկել Եվրոպական Միության հետ ավելի սերտ ինստիտուցիոնալ


համատեղելիության ուղղությամբ՝ հետագա անդամակցության հեռանկարով :

 Քաջալերել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների


գործողու- թյունների փոխլրացումը, նվազեցնել եւ կանխել կրկնակումն ու
համընկնումը:

31..ՀՀ հարաբերությունները Եվրոպական Միության հետ:


Հայաստան-Արևմուտք հարաբերություններում առանցքային տեղ է զբաղեցնում
պաշտոնական Երևանի քաղաքականության եվրոպական ուղեգիծը։ Չնայած նրան ,
որ պաշտոնապես ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը պաշտոնական Երևանում
երբեք չի քննարկվել, այնուամենայնիվ, անկախությունից ի վեր
համագործակցությունը ԵՄ-ի հետ մեծապես նպաստել է ՀՀ-ում տնտեսության ,
արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների
իրականացմանը, ժողովրդավարացման, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը :

ԵՄ-ի քաղաքականությունը տարածաշրջանում բաժանում ենք 3 փուլի․ 1․ մինչև


2003թ, 2․ 2003-13թթ, 3․2013թ- մեր օրեր։ Մինչ 2003թ Հրվ Կովկասը ԵՄ-ի համար ունեցել է
երկրորդական նշանակություն և միայն 9/11-ից հետո համաշխարհային
անվտանգային քաղաքականության տրամաբանության փոփոխությամբ Հրվ
Կովկասի նշանակությունը մեծացավ։ Իսկ 2013թ որպես նշագիծ վերցնելը կապված է
Ասոցացման պայմանագրերի բանակցային փուլի, և ապա միայն Վրաստանի հետ
դրա ստորագրման հետ։Այն նշանակալի գործոն է ՀՀ տնտեսական զարգացման
համար։իրականացրել է տարածաշրջանային մի շարք ծրագրեր,օր
տրասեկա,ինոգեյթ,տասիս,թվինինգ և թայեքս։

ԵՄ ռազմավարություն- Անվտանգ Եվրոպա, ավելի լավ աշխարհում


Սա ենթադրում էր, որ ԵՄ-ի հարևանությամբ անվտանգության ապահովումը ,
բարեկեցության ստեղծումը անմիջական դրական ազդեցություն է ունենալու ԵՄ -ի
վրա նախ որովհետև իր սահմաններն արևելքում արդեն ապահով էին լինելու , ապա
բարեկեցության պարագայում նաև ԵՄ ներգաղթն էր ավելի քիչ լինելու, և վերջում
բուֆեր էր ստեղծվելու ՝ չեզոքացնելու Մերձավոր Արևելքից եկող հնարավոր
ահաբեկչական վտանգը

1. 1999թ. Գործընկերության և համագործակցության համաձայնագիր

ՀՀ և ԵՄ հարաբերությունները կարգավորվում են 1996թ 10 տարի ժամկետով կնքված


և 1999թ ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին
համաձայնագրով (ԳՀՀ): Ժամկետը լրանալուց հետո այն (ինքնաբերաբար)
երկարաձգվում է մեկ տարով։ ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր
ոլորտները` բացի ՀՀ անվտանգության երաշխիքների տրամադրումից : ԳՀՀ
հիմնական նպատակներն են․

 ապահովել համապատասխան հենք կողմերի միջև քաղաքական երկխոսության


համար.

 աջակցել ՀՀ-ին` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու , տնտեսությունը


զարգացնելու և շուկայական տնտեսությանը անցումը ավարտելու համար .

 նպաստել կողմերի մեջ առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական


կապերին․

 հիմք ստեղծել, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական,


տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար։

 ՀՀ օրենսդրական որոշ ոլորտներ համապատասխանեցնել ԵՄ չափանիշերին։

2. 2006թ. «Եվրոպական հարևանության քաղաքականության» ծրագիր

Իր Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) ծրագրով ԵՄ-ն


աշխատում է իր հրվ և արլ հարևանների հետ հնարավորինս մոտ քաղաքական
ասոցացման և տնտեսական ինտեգրման ամենաբարձր աստիճանին հասնել : ՀՀ -ն
ԵՀՔ-ում ընդգրկվել է 2004թ և 2006թ ԵՄ հետ ստորագրել ԵՀՔ Գործողությունների
ծրագիրը` 5 տարի ժամկետով: ԵՀՔ-ն ներառում է Հայաստանը, Վրաստանը,
Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան +Միջերկրածովյան 6
պետություններ։

3. 2009թ. Արևելյան գործընկերության ծրագիրը (ԱԳ)

ԱԳ-ն ԵՄ նախաձեռնությունն է` ուղղված Արլ Եվրոպայի և Հրվ Կովկասի վեց


երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
/մեկնարկը՝ 2009թ Պրահայի գագաթաժողով/: Նախաձեռնության նպատակն է ԱԳ
երկրների և ԵՄ անդամ երկրների հարաբերությունների ամրապնդումը՝
քաղաքական համագործակցության և տնտեսական ինտեգրման խորացման
միջոցով: ԱԳ-ին մասնակցելն ամենևին չի ենթադրում ԵՄ-ին անդամակցության
հեռանկարներ կամ չի բացառում դրա հնարավորությունը : ԱԳ-ն կարևոր դեր ունի
աջակցելու այն երկրներին, որոնք ԵՄ-ի հետ էլ ավելի մոտ հարաբերությունների են
ձգտում: Այն առաջարկում է ավելի խորը ինտեգրում ԵՄ կառույցներում՝
խրախուսելով և աջակցելով ԵՄ չափանիշերի հիման վրա քաղաքական ,
ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների իրականացումը , ինչպես նաև
նպաստում է ԵՄ և գործընկեր պետությունների միջև առևտրին և մեծացնում
շարժունակությանը: Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԱԳ թե՛ երկկողմ , թե՛
բազմակողմ ձևաչափերում:

ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր կետեր

 Տարածաշրջանի քաղաքական կայունությամբ և տնտեսական


բարեկեցությամբ մտահոգված լինելով՝ ԵՄ-ն աջակցում է ԼՂ
հակամարտության խաղաղ և համակողմանի կարգավորման ուղղությամբ
ԵԱՀԿ ՄԽ կողմից ներդրվող ջանքերին։ Վաղ հետպատերազմյան
միջավայրում վստահության ամրապնդման և երկխոսության համար հիմքեր
ստեղծելու նպատակով ԵՄ-ն հանդես է եկել մի շարք ծրագրերով (EU4Peace,
EU4Dialogue, EU4Culture)։

 ԵՄ-ն Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության


ամենախոշոր դոնորն է։ 2017-2020թթ Հայաստանին հատկացվող ԵՄ
աջակցության ծավալը կազմում է շուրջ 211 մլն․ եվրո։

 ԵՄ-ն Հայաստանի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է,


Հայաստանում արտադրված ապրանքների արտահանման առաջին և
կարևորագույն ուղղությունը և ՀՀ առևտրատնտեսական գործընկերներից
մեկը։

 ԵՄ-ն ներդրումներ է անում վերականգնվող էներգիայի աղբյուրների


օգտագործման, էներգաարդյունավետության խթանմանն ոլորտներում՝
նպաստելով էներգիայի սպառման, աղտոտումների և ջերմոցային գազերի
արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև տարածաշրջանում
էներգիայի և կլիմայի դիմակայունության ամրապնդմանը։ Այս առումով
կարևոր է «EU4Energy» նախաձեռնությունը։

 ԵՄ-ն սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ տրանսպորտային


ցանցում ներդորումների միջոցով բարեփոխոեւմների իրականացամանը։

 Հայաստանը կլիմայի փոփոխության հավակնոտ օրակարգ ունեցող երկիր է ,


որը զգալի ջանքեր է գործադրում ցածր ածխածնային զարգացման
ուղղությամբ` վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը ավելացնելու ,
էներգաարդյունավետությունը խթանելու, անտառածածկը պահպանելու և
ընդլայնելու, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին»
շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ
պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու միջոցով։

 ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում՝ Հայաստանն ստանձնել է


անցում կատարել «կանաչ» տնտեսության։ Այս առումով կարևոր է EU4Sevan
ծրագիրը։

 Գյուղատնտեսության ոլորտում ԵՄ-ն աջակցում է հայ ֆերմերներին


ռեսուրսների ճիշտ կառավարման, թափոնների նվազեցման ,
ֆինանսավորման և մի շարք այլ հարցերում։
 ԵՄ-ն էական աջակցություն է ցուցաբերել կրթության ոլորտին «Էրամուս+»
ծրագրի միջոցով։ Տարածաշրջանային աջակցություն միջոցով Հայաստանի
համար ապահովվում են ԵՄ հետևյալ ծրագրերը. «Հորիզոն 2020», «COSME»,
«EU4Youth» և «Ստեղծագործ Եվրոպա»։

 ԵՄ- ն ակտիվ ներգրավված է էլկտրոնային կառավարման և թվայնացման


ոլորտներում։ Համագործակցությունը ներառում է Mullberry, e-request, e-visa, e-
police e-notary և նմանատիպ այլ հարթակների գործարկմանը աջակցությունը։

 2020թ․ ՔՈՎԻԴ-19 համավարակների արձագանքմանը աջակցելու նպատակով


Եվրոպական միությունն օժանդակել է Հայաստանին՝ տրամադրելով շուրջ 90
մլն եվրո ֆինանսական աջակցություն։

 ԵՄ-ն ՀՀ-ին խոշոր աջակցություն է ցուցաբերում ժողովրդավարացման ,


մարդու իրավունքների պաշտպանության, կրթամշակութային , սոցիալ -
հասրակական ոլորտներում։

*Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով ԱԳ բաղկացուցիչ մասն է․


ներխորհրդարանական ֆորում է՝ կազմված Եվրախորհրդարանի և Ուկրաինայի ,
Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային
խորհրդարանների ներկայացուցիչներից։ Եվրանեսթը պետք է ապահովի
երկխոսության ֆորում Եվրոպական խորհրդարանի և գործընկեր երկրների միջև :

Հիմնական նպատակներ․

 գործընկեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդում ,

 գործընկեր երկրների միջև բազմակողմ համագործակցությանը նպաստել ,

 ստեղծել պայմաններ` խթանելու քաղաքական զուգորդումը և տնտեսական


ինտեգրման խորացումը ԵՄ-ի և ԱԳ գործընկեր երկրների հետ:

 խթանել տարածաշրջանային համագործակցությունն ու բարիդրացիական


հարաբերությունները:

Ի օժանդակություն նշված նպատակների` ԵՄ-ն և իր Արլ գործընկերները պետք է `

 ստեղծեն առավել խորը պայմանագրային դաշտ ԵՄ և գործընկեր երկրների


միջև ասոցացման համաձայնագրերի տեսքով,

 աջակցեն քաղաքացիների շարժունակությանը և մուտքի արտոնագրերի


տրամադրման դյուրացմանը լավ կառավարվող և ապահով միջավայրում:

 ընդլայնեն համագործակցության ոլորտը և նպաստեն ԵՄ ծրագրերում և


մարմիններում գործընկեր երկրների մասնակցությանը :

ԱԳ-ի շրջանակներում ՀՀ-ն 2010-ից բանակցություններ էր վարում Ասոցացման


համաձայնագիր ստորագրելու նպատակով, որը պետք է արտացոլեր դրանից առաջ
տասը տարվա ընթացքում ԵՄ հետ համագործակցության արդյունքները , ինչպես
նաև հարաբերությունների զարգացման նոր հավակնոտ օրակարգ սահմանի գալիք
տասնամյակի համար։ Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է 4 մասից․
 քաղաքական երկխոսություն, արտաքին քաղաքականություն և
անվտանգության քաղաքականություն.

 ազատություն, արդարադատություն և անվտանգություն.

 տնտեսական և ոլորտային համագործակցություն.

 Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի /բանակցությունները


առանձին էին տարվում․ նպատակն էր առավել թափանցիկ դարձնել
պետությունների միջև առևտրային սահմանները, ինչը ենթադրում է , որ
Հայաստանի սպառողները իրավունք կունենան մտնել ԵՄ շուկա : Այն
ենթադրում է նաև առևտրային պայմանների բարելավում Հայաստանի և
վերջինիս արտադրողների համար/:

Սակայն համաձայնագրի ստորագրումը իրականություն չդարձավ։ Կողմերի


մեկնաբանությունները այս առումով տարբեր են․ Հայկական կողմը պնդում է , որ
պատրաստ էր ստորագրել համաձայնագիրը 2013թ ԱԳ Վիլնյուսի գագաթաժողովում,
սակայն Եվրամիությունը չտվեց իր համաձայնությունը : ԵՄ-ն պնդում է , որ երբ 2013թ .
սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Ս․ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը
անդամակցելու որոշման մասին, Ասոցացման համաձայնագրի կնքումը դարձավ
անհնարին, քանի որ երկիրը չի կարող միաժամանակ գտնվել երկու մաքսային եւ
առեւտրային գոտիներում: Սկզբնական շրջանում հայկական կողմն առաջարկում էր
Վիլնյուսում ստորագրել համաձայնագրի «քաղաքական մասը»՝ փաստաթղթից
հանելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն վերաբերող դրույթները :
Սակայն առաջարկը մերժվել է ԵՄ-ի կողմից։

4․ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր » (ՀԸԳՀ )

ՀԸԳՀ-ի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը տրվեց 2015թ


Բրյուսելում։ Համաձայնագիրը ստորագրվեց 2017թ Բրյուսելում։ Այն փոխարինեց
«Գործընկերության և համագործակցության համաձայնագրրին »։ ՀԸԳՀ-ն ամուր
հիմք է ապահովում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում
բարեփոխումների օրակարգի հետագա ընդլայնման համար։ Հայաստանը և ԵՄ-ը
շարունակում են քաղաքական և առևտի շուրջ երկխոսությունն այն ոլորտներում ,
որոնք համապատասխանում են ՀՀ-ի կողմից՝ Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցությունից բխող իր ստանձնած նոր պարտավորություններին։

ՀԸԳՀ-ն լիարժեք ուժի մեջ է մտել 2021թ մարտի 1-ին, սակայն միայն իրավականորեն:
Նախատեսվում էր ՀԸԳՀ-ն ուժի մեջ դնել, այն բանից հետո երբ բոլոր ԵՄ անդամ բոլոր
պետությունները վավերացնեին այն, ինչը իրագործված էր 20201թ մարտի 1-ի
դրությամբ։ Սակայն Քովիդ 19-ի, ԼՂ կոնֆլիկտի և հայ-ադրբեջանական լարված
հարաբերությունների պայմաններում, այն լիարժեք իմպլեմենտացիայի փուլ դեռ չի
մտել։ Օրինակ ՀԸԳՀ-ի լրիվ իրագործումը ենթադրում է վիզային ռեժիմի
ավտոմատացումը, ինչը այս պահի դրությամբ, գիտենք, որ չի իրականացվում,
ավելին գործընթացը որոշ դեպքերում արհեստականորեն բարդացված է լինում։

Այնուամենայնիվ, համաձայնագրի շրջանակներում Հայաստանը հանձնառու է


իրականացնել ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության
վրա հիմնված բարեփոխումների համապարփակ օրակարգ, մասնավորապես `
կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և
քաղաքացիների նկատմամբ հաշվետվողականության բարձրացման , ինչպես նաև
բոլորի համար հավասար տնտեսական, զբաղվածության և սոցիալական
հնարավորությունների ապահովման ոլորտներում։ ԵՄ -ն Հայաստանում
իրականացվող բարեփոխումների առանցքային գործընկերն է՝ տարեկան շուրջ 65
միլիոն եվրո դրամաշնորհ տրամադրելով Հայաստանի բարեփոխումների
հավակնոտ օրակարգին։

32..ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ:


Անկախության առաջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններում
իրենց որոշակի ազդեցությունն ունեին այնպիսի գործոններ , ինչպիսիք էին .

 Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում կողմերի դրսևորած


մոտեցումների տարամետությունը,

 տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ կողմերի


ունեցած տարակարծությունները,

 սոցիալապես անապահով, մեծաքանակ հայ համայնքը Վրաստանում և այլն:

Չնայած առկա լուրջ խնդիրներին, 1991-92թթ ՀՀ իշխանությունները ձգտում էին լուրջ


և ամուր հիմքեր ստեղծել՝ երկու անկախ հանրապետությունների հետագա
արդյունավետ համագործակցության համար: Առաջին քայլն այդ ուղղությամբ
կատարվեց դեռևս մինչև Հայաստանի և Վրաստանի անկախության հռչակումը:
1991թ. հուվարին նախնական պայմանավորվածությամբ Հայաստան ժամանած
Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների հետ բանակցությունների
արդյունքում կողմերը պայմանավորվեցին ստեղծել համագործակցային
պատգամավորական աշխատանքային խումբ, որն անհրաժեշտության դեպքում
շտապ կարգով կքննարկեր և կկարգավորեր հայ-վրացական
հարաբերություններում ծագող խընդրահարույց հարցերը։ Այնուհետև՝ 1991 թ .
հուլիսի 27 տորագրվեց Վրաստանի Հանրապետության և Հայաստանի
Հանրապետության միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների
մասին պայմանագիր: Պայմանագրում կողմերը ճանաչում էին միմյանց պետական
ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ներքին գործերին
չմիջամտելու սկզբունքը: Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական
հարաբերություններ հաստատվեցին 1992թ հուլիսի 17-ին։ 1993թ պետությունները
փոխանակվեցին դեսպանություններով։ Հայաստանն ու Վրաստանը սերտ
առնչություններ ունեն, և համագործակցությունը բխում է երկու երկրների
կենսական շահերից։

Հայկական Համայնք

Պաշտոնական տվյալենրով թիվը հասնում է 175․000-ի,

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2015թ ապրիլի 15-ին Վրաստանի
խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ Ախալքալաքից մեծամասնական
ընտրակարգով ընտրված պատգամավոր, Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց
ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով: Մի շարք
պատգամավորների միջև ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը
հստակ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի
խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել: Վրաստանը , ելնելով Թուրքիայի
հետ բարձր մակարդակի հարաբերություններից, աշխատում է այս հարցը
չբարձրացնել։

Ղարաբաղյան հարց

Պաշտոնապես պահպանում են չեզոքության սկզբունքը՝ կարևորելով


տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք Աբխազիայի և
Օսեթիայի հարցում ենք պահում չեզոքություն, իրենք՝ Ղարաբաղի։ Միջազգային
ատյաններում քվեարկությունների ժամանակ ևս պահպանվում է։ Օր․՝ 2008թ
պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք պաշտպանում ենք
Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ 20009թ սեպտ 1-ին
նախագահը հայտարարեց, որ Ջավախքի հարցում ՀՀ-ն ձգտում է միայն
մշակութային ինքնավարության։Սակայն նախագահի և արտգործնախարարի
մակարդակով երբեմն հնչել են հայտարարություններ , որ ճանաչում են Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը։ Ավելին Վրաստանը Ադրբեջանի և Թուրքիայի
հետ եռակողմ ֆորմատով ունի կնքված պայմանագրեր, օրինակ՝ 2015թ Կարսի
պայմանագիրը, որով Վրաստանը ճանաճում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ 2020թ 44-
օրյա պատերազմի ժամանակ Վրաստանում հրավիրվեց Ազգային Անվտանգության
Խորհրդի նիստ, որը որոշում կայացրեց թույլ չտալ իր երկրի տարածքով ռազմական
գնումների փոխադրումը, և որ Վրաստանը պահպանելու է չեզոքություն։
Այնուամենայնիվ, չնայած կայացված որոշմանը, զինտեխնիկայի փոխադրումներ
տեղի էին ունենում։

Իրավապայմանագրային դաշտը։

1997թ ստորագրվեց կոմյունիկե երկողմանի մշտական համագործակցության


վերաբերյալ։ Նույն տարվա նոյեմբերին պաշտոնական այցով Վրաստան մեկնեց
վարչապետ Ռ.Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը , որը Վրաստանի
նախագահի և պետնախարարի հետ բանակցությունների ընթացքում ստորագրեց
«Երկու կողմերի միջև կրկնակի հարկումից խուսափեկու , ինչպես նաև արխիվային
ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Իսկ մեկ տարի անց
1998թ արդեն նախագահ Ռ.Քոչարյանի Վրաստան այլցելության ընթացքում կնքվում է
երկու փաստաթուղթ ՝ համատտեղ դեկլարացիա և մեկ համաձայնագիր
բարձրագույն որակավորման գիտության և կրթության վերաբերյալ։ 1999թ
Վրաստանի նախագահի այցի ընթացքում երկու նախագահների միջև ստորագրվեց
«ՀՀ և ՎՀ փոխհարաբերությունների նոր փուլում համագործակցության հիմնական
սկզբունքների մասին» հռչակագիրը։ Դրանում արձանագրվում էր, որ մինչև 1993թ և
հաջորդող տարինեիրն կնքված համաձայնագրերը երկու պետությունների
հարաբերությունների համար լավ իրավական բազա են հանդիսանում , և
հնարավորություն են տալիս պայմանավորվածություն ձեռք բերել
համագործակցութան նոր փուլի «նոր, ավելի բարձր որակի համար»։ Երկու երկրների
միջև հիմնարար փաստաթուղթը 2001թ ստորագրված «Բարեկամության,
համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին » պայմանագիրն է:
Այս պայմանագրով նախատեսվում է արտաքին վտանգի դեպքում անցկացնել
խորհրդակցություններ, սակայն այս մեխանիզմը չի օգտագործվում։ Պայմանագրով
նախատեսվում է նաև թույլ չտալ սեփական պետության տարածքում մյուսի
նկատմամբ ագիտացիա անող խմբերի գոյությունը։ Կողմերը նաև երաշխավորում
են իրենց տարածքներում բոլոր քաղաքացիների քաղաքացիական, քաղաքական ,
սոցիալական, տնտեսական, մշակութային և գույքային իրավունքների ու
ազատությունների պահպանումը, ազգային փոքրամասնությունների
իրավունքների պաշտպանությունը: Սակայն պայմանագիրը կորցրել է իր
արդիականությունը․ երկու երկրների հարաբերություները փոխվել են , և Վրաստանը
այլևս չի կարող չեզոք դիրքորոշում ընդունել Արցախի խնդրի շուրջ , քանի որ
ռազմավարական մակարդակի պայմանագրեր ունի կնքած Ադրբեջանի հետ, որով
ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Տնտեսական և հաղորդակցային համագործակցությունը

ՏԱՍԻՍ-ը օգնության և համագործակցության ծրագիր է, որը 1991թ գործում է ԵՄ և


ԱՊՀ անդամերկրների միջև։ Ծրագրի շրջանակներում անց են կացվել բարձր
մակարդակի հանդիպումներ և շփումներ երկու երկրների միջև։ 2004թ այս ծրագիրը
փոխարինվեց «Եվրոպական հարևանության քաղաքականության» ծրագրով , որը
յուրաքանչյուր երկրի համար անհատական գործողությունների պլանով է հանդես
գալիս։ Այդ է պատճառը, որ տվյալ ծրագրերի շրջանակներում հայ-վրացական մեծ
ծավալի համագործակցություն այլևս չի նախատեսվում։

ՏՐԱՍԵԿԱ-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որն ընդգրկում է ԵՄ-ն և


տասներեք երկրներ Արևելյան Եվրոպայից, Կովկասից և Կենտրոնական Ասիայից։
Սկսվել է 1993թ։ Հիմնական նպատակը տնտեսական, առևտրային և
տրանսպորտային հաղորդակցության միջոցները Սև ծովի , Հրվ Կովկասի և
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ամրացնելն է։ ՏՐԱՍԵԿԱ-ի
շրջանակներում Վրաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար
կարևոր է մի շարք առումներով․ Վրաստանը Հայաստանի համար խոշոր և կարևոր
առևտրատնտեսական գործընկեր է, որի տարածքով անցնող ճանապարհային
հանգույցների արդիականացումը, անկասկած, բխում է Հայաստանի շահերից , քանի
որ տրանսպորտային այդ հանգույցը կհեշտացնի Հայաստանի կապն ինչպես
հարևան Վրաստանի, այնպես էլ նրա հարևան երկրների հետ։ Հայաստան-
Վրաստան երկաթուղային հանգույցի վերանորոգումը, Հյուսիս-Հարավ մայրուղին
ևս ՏՐԱՍԵԿԱ-ի ծրագրերից են։

ԻՆՈԳԵՅԹ-ը միջազգային էներգետիկ փոխհամագործակցության ծրագիր է։ Քանի որ


ՀՀ-ից ՌԴ ու Եվրոպա տանող միակ ճանապարհը անցնում է Վրաստանի տարածքով,
տարածաշրջանային անվտանգության համակարգում համագործակցույթյունը
Հայաստանի համար շատ կարևոր օղակ է։

Առևտրաշրջանառության միջինացված թիվը 250 միլիոն դոլլար է, որը, սակայն,


իրականությունը չի արտահայտում։ Իրական թիվը մոտավորապես 2 անգամ
գերազանցում է նոմինալ թվին։ Առևտրատնտեսական բնագավառում գործում են
ազատ առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային
հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և
տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի
շարք այլ համաձայնագրեր։ Տնտեսական համագործակցությունը հիմնականում
ներառում է տարանցման և վրացական տարածքով դեպի Հայաստան և հակառակը
ապրանքաշրջանառության, ինչպես նաև Վրաստանի տարածքով
էներգառեսուրսների ներկրման հարցերը։ Վրաստան -Հայաստան
ապրանքաշրջանառությունն իրականացվում է երկաթուղու մեկ ճյուղով և երկու
հիմնական ավտոճանապարհներով՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերով։
Վրացական տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով
ՌԴ-ից գազ է մատակարարվում Հայաստանին։ «Արտաքին աշխարհից» Վրաստանի
տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է
գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական
ավտոճանապարհով։ Ռազմական համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը բավական համեստ


ծավալներ ունի և հիմնականում ներառում է ծրագրեր կրթության և ուսուցման
ոլորտում (հիմնականում ՆԱՏՕ բազմակողմ ծրագրերի և վարժանքների
շրջանակում) և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական տարանցման
հարցեր։

2008թ «հնգօրյա պատերազմի» արդյունքում Հայաստանը և Ռուսաստանը


բախվեցին Վրաստանի տարածքով ռազմական տարանցում (առաջին հերթին
Ռուսաստանից) իրականացնելու խնդրին։ Վրացական տարածքը Հայաստանում
գտնվող ռուսական զորքերին մատակարարելու համար օգտագործելու
հնարավորությունը նախատեսված էր դեռ 2005թ. Մոսկվայի և Թբիլիսիի միջև
կնքված պայմանավորվածություններով՝ Վրաստանի տարածքից ռուսական
զորքերը դուրս բերելու մասին։ Բայց ռուս-վրացական պատերազմից հետո
Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական բեռների ցամաքային
ռազմական տարանցման հնարավորությունը գրեթե անհնար դարձավ։ 2011թ.
ապրիլին Վրաստանը չեղյալ հայտարարեց իր երկրի տարածքով դեպի Հայաստան
ռուսական ռազմաբեռների տարանցման մասին պայմանագիրը։ Այս հարցում
Վրաստանի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով 2011թ. ապրիլի վերջին
Հայաստան ժամանեցին Վրաստանի պաշտպանության և արտաքին գործերի
նախարարները։ Բանակցությունների արդյունքներով ակնհայտ դարձավ , որ
վրացական կողմը երաշխավորում էր, թե պայմանագրի չեղյալացումը վերաբերում է
միայն Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանների ռազմական
բեռներին, այլ ոչ թե իրենց տարածքով հայկական բանակի համար նախատեսված
ռազմաբեռների տարանցմանը։

Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի և կրոնական հարցեր

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու


հարաբերությունները սրեցին որոշ խնդիրներ։ Դրանք , առաջին հերթին , կապված են
հայկական խորհրդային շրջանում ՀԱԵ-ից պետության առգրաված մի շարք
եկեղեցիների և պաշտամունքային կառույցների ճակատագրի հետ։ ԽՍՀՄ
փլուզումից հետո ՎՈւԵ-ն հայտարարեց, թե հավակնում է այդ եկեղեցիների և
շինությունների սեփականությանը։ Հետխորհրդային շրջանում երկրի
հասարակական-քաղաքական կյանքում ՎՈւԵ հատուկ դերից ելնելով՝ Վրաստանի
իշխանությունները չեն կարողանում համապատասխան քաղաքական որոշում
ընդունել և այդ կրոնաճարտարապետական հուշարձանները հանձնել ՀԱԵ
տնօրինմանը։

Մյուս խնդիրը Վրաստանում ՀԱԵ թեմի կարգավիճակի հարցն է, որը, ինչպեսև մյուս
բոլոր դավանանքներն այս երկրում, հանրային իրավունքի իրավաբանական անձի
կարգավիճակ չունի։ Միակ բացառությունը ՎՈւԵ-ն է, որի հետ դեռ Շևարդնաձեի
նախագահության օրոք կնքվել է հատուկ համաձայնագիր, որով նրան տրվում է
գլխավոր և ցայժմ միակ կրոնական դավանանքի կարգավիճակ՝ հստակ
իրավավիճակով և լիազորություններով։ Ոչ հայկական եկեղեցին , ոչ Վրաստանի
մյուս կրոնական դավանանքները համաձայն չեն գրանցվել որպես ֆոնդեր կամ
մասնավոր իրավունքի սուբյեկտներ։

2011թ. հուլիսի սկզբին Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում այսպես


կոչված «ավանդական դավանանքներին» վերջապես տրվեց հանրային իրավունքի
իրավաբանական անձի կարգավիճակ։ ՀԱԵ-ի համար հնարավորություն ստեղծեց
իրավաբանական շրջանակներում իրականացնելու լիարժեք կրոնական
գործունեություն Վրաստանի տարածքում։ Սակայն այս իրադարձությունն
առաջացրեց ՎՈւԵ խիստ իռացիոնալ արձագանքը։ Վրաց եկեղեցու առանձին
ներկայացուցիչներ հանդես եկան սպառնալիքներով ինչպես երկրի
ղեկավարության, այնպես էլ ՀԱԵ հասցեին։ Այս տրամադրությունների ազդեցության
տակ Վրաստանի կառավարությունը մի քանի օր անց ստիպված եղավ փոքր-ինչ
վերանայել իր որոշումը՝ խորհրդարանի նիստում ընդունելով նոր «քաղաքական
փաստաթուղթ», որը թեև ուժի մեջ էր թողնում ավանդական դավանանքների
գրանցման հնարավորությունը որպես հանրային իրավունքի իրավաբանական
անձանց, բայց էապես սահմանափակում էր այսպես կոչված «վիճելի եկեղեցիների »
հարցը լուծելու հնարավորությունը։

33..ՀՀ հարաբերությունները Իրանի Իսլամական


Հանրապետության հետ:
Հայաստանի անկախության հռչակումից հետո ԻԻՀ-ն առաջիններից էր, որ ընդունեց
ՀՀ անկախության փաստը (1991թ. Դեկ 25): 1992թ փետ 9-ին, Թեհրանում ստորագրվեց
հռչակագիր լիարժեք դիվանագիտական հարաբերություններ ` հաստատելու
վերաբերյալ: Նույն օրը ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ՝ ՀՀ և ԻՀՀ միջև
«Հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը », որով
կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբ․ հաստատելու մասին
խարսխվելով երկուստեք տարածքային ամբողջականության նկատմամբ
հարգանքի և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքների վրա : Իրանի հետ
հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր
ուղղություններից են , առանցքային դերակատարում ունեն և լիարժեքորեն
բնորոշվում են որպես ռազմավարական։ դեռևս անկախության առաջին
տարիներից հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ ,որոնց բարձր
մակարդակի մասին է վկայում անցած տարիների ընթացքում ստեղծված
իրավապայմանագրային հենքը։

անհնար էր զարգացնել հարաբերություններն Իրանի հետ՝ չունենալով ցամաքային


ճանապարհ: Երկու երկրները ձեռնամուխ եղան հայ-իրանական ճանապարհի
կառուցմանը ՝Արաքս գետի վրա կամրջի կառուցման ծրագրին: Խնդրի
ժամանակավոր լուծումը լաստակամրջի կառուցումն էր, որի համար ԱՊՀ զու-ի
գլխավոր հրամանատարը կարգադրեց 3,5մլն ռուբլի տրամադրել ՀՀ-ին։
1992 թ. փետրվարին առաջին անգամ պաշտոնական այցով Երևան ժամանեց ԻԻՀ
ագն ,ով առաջին հերթին ժամանել էր միջնորդական առաքելությամբ՝ ղարաբաղյան
խաղաղ կարգավորման քաղաքական փոխըմբռնման եզրեր գտնելու նպատակով:
Իրանի միջնորդությամբ փետրվարի 27-ից` եռօրյա զինադադար էր, որի ընթացքում
կողմերն իրականացրել էին դիակների փոխանակություն : Արցախյան ճակատում
ձեռք բերած հաջողությունները բավական լուրջ լարվածություն էին առաջացրել
իրանցիների որոշ շրջանակների մոտ։ Իրանի թյուրքախոս բնակչությունը
կառավարությանը մեղադրում էր, որ նորաստեղծ Հայաստանի հետ առավել ջերմ
հարաբերություններ են հաստատվել, և պակաս կարևորություն է տրվել
դավանակից Ադրբեջանին։ Սակայն, Իրանը հավասար մոտեցում էր ցուցաբերում
երկու հարևանների նկատմամբ

«Ղարաբաղի պատերազմը մահմեդական բնակչության կողմից ընկալվում էր իբրև


իսլամական հողերի գրավում անհավատների կողմից ։ Ադրբեջանի սադրանքներով
1993թ տեղի ունեցավ հարձակում դեսպանության շենքի վրա։ Ազերիներից
բաղկացած ամբոխը քարկոծեց և հրավառ նյութեր շպրտեց դեսպանատան շենքի
վրա

խնդիրը ծագեց 1994թ: ԻԻՀ-ի 32 դիվանագետներ Մոսկվայից C-130 ռազմական


բեռնատար օդանավով շտապում էին հայրենիք՝ Նովրուզը նշելու : Վրացական կողմի
երթակարգավարները օդանավը հանձնեցին Գյանջայի օդանավակայան,
վերջիններս ինքնաթիռը պետք է ուղարկեին Հայաստան, սակայն կանխամտածված
ուղարկեցին Ղարաբաղ, որտեղ ռազմական ինքնաթիռը ենթարկվեց
գնդակոծման,զոհվեցին դիվանագետներ: Իրանական կողմը կոշտ արձագանքեց :
Անգամ հայտարարվում էր, որ կխզեն հարաբերությունները Հայաստանի հետ , եթե
Հայաստանն անհրաժեշտ բացատրություններ չտա այս կապակցությամբ: Իրան
ուղարկվեց Հարությունյանը: ձայնագրությունների վերծանությունը ցույց տվեց , որ
կատարված ադրբեջանական սադրանքի հետևանք է։ Խնդիրը հարթվեց, և ավելին
1994թ նոյ երկու երկրների դիվ․ հարաբ․ մակարդակը հավատարմատարից
բարձրացվեց՝ արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի։

Այս ընթացքում իրականացվում էին աշխատանքներ կամուրջի կառուցման համար ,


որին փորձում էր խոչընդոտել ,Այնուամենայնիվ, հաղթահարելով քաղաքական,
նյութական, աշխարհագրական բոլոր խոչընդոտները, 1996թ բացվեց Մեղրու
կամուրջը։

Հայաստան-Իրան հիմնական կամրջի շահագործումից հետո Իրանը Հայաստանի


համար հանդիսացավ Պարսից ծոցի, Հեռավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի
երկրների բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ:
Բեռնափոխադրումներն ավելացան 3-4 անգամ: Հայաստանում սկսեցին գործել հայ-
իրանական 200-ից ավելի ձեռնարկություններ: ԻԻՀ-ն Հայաստանի արտաքին
առևտրի մեջ գրավեց առաջին տեղը:

Այսպիսով, հայ-իրանական քաղաքական հարաբերությունները կարևոր են ինչպես


Հայաստանի, այնպես էլ Իրանի համար:

• Երբ արևմուտքը մեղադրում է Իրանին մարդու իրավունքների , ազգային


փոքրամասնությունների շահերի ոտնա հարման մեջ , Իրանն արհեստավարժ
ցուցադրում է այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել են հայ համայնքի
համար:

• Հայաստանը Կովկասում դիմագրավել թուրք-ադրբեջանական մերձեցմանը


դիմագրավելու միջոց էր Իրանի համար։

• Իրանը մեծապես ցանկանում էր համագործակցել ՌԴ-ի հետ, ինչը Հրվ Կովկասում


ակնհայտորեն հնարավոր էր միմիայն Հայաստանի միջոցով:

• Իրանին ձեռնտու է նաև Հայաստանի առկա լարվածությունը և՛ Թուրքիայի , և՛


Ադրբեջանի հետ, քանզի Հայաստանի համար նախատեսվող բեռները Վրաստանից
զատ փոխադրվում էին նաև Իրանի տարածքով:

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև


գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180
միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և
արձանագրություններ։

Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 1992թ. փետրվարին ստորագրված


«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև
հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին » հռչակագիրն է : Այս
պայմանագիրը ստորագրվել է ,երբ Իրանի արտգործնախարարը պաշտանական
այց էր կատարել Երևան:

Առևտրատնտեսական համագործակցություն

Իրանը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է և արտաքին առևտրի


գործընկերների շարքում ավանդաբար գտնվում է առաջին հնգյակում : Երկու
երկրների միջև հաստատված է ակտիվ համագործակցություն էներգետիկայի ,
տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության,
միջմարզային, գիտակրթական, մշակույթի և այլ ոլորտներում:

Իրականացված ծրագրերից են՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին


կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները , Իրան-
Հայաստան գազատարը՝ ներմուծված 1խմ գազի դիմաց 3 կվտ ժամ
էլեկտրաէներգիա փոխանակման ձևաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ
էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, 3-րդ գծի շին․ աշխատանքները:
Առևտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններից է
հանդիսանում զբոսաշրջությունը․ Իրանից Հայաստան ժամանումների
ցուցանիշներում շարունակաբար գրանցվել է աճ:

2022թ. հունվարից-օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Իրանի


միջև առևտրաշրջանառությունը կազմել է 427.4 հազ. ԱՄՆ դոլար։

Հայ համայնք

Իրանի էթնիկ փոքրամասնություններից հայեր համայնքը ամենակայացած


միավորումն է համարվում: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին
մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Տարբեր
տվյալներով՝ հայերի թիվը 2018 թվականի դրությամբ հասնում է մինչև 50
հազարի :Սովորաբար մեջլիսում հայ պատգամավորներին տրվում է 2-4
տեղ:Արտաքին հարաբերություններում հայերը նույնպես բավականին մեծ կշիռ
ունեն : Անգամ մինչ հեղափոխությունը 1960-ական թ. հայերի թիվը ԱԳՆ-ում կազմում
էր 50% : Ավանդույթը պահպանվում է ցայսօր :

Իրանի դիրքորոշումը ԼՂ-ի հիմնաղնդրում

Պաշտոնապես դե յուրե և´ իրավապայմանագրային բազայով , և´պաշտոնական


հանդիպումներով Իրան -Ադրբեջան հարաբերությունները ավելի բարձր են, քան
Իրան -Հայաստան հարաբերությունները:

Պաշտոնական Թեհրանը մահմեդական աշխարհի այն եզակի երկրներից է, որը ոչ


միայն տուրք չի տալիս ԼՂ խնդիրը կրոնական քողի տակ ներկայացնելու Ադրբեջանի
քայլերին, այլեւ կառուցողական չեզոք դիրք է գրավում դրանում։ Պաշտոնական
Թեհրանը ցանկություն է հայտնել մասնակցել Արցախյան պատերազմի ժամանակ
հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։ Սակայն
Արեւմուտքի հետ քաղաքական խնդիրների պատճառով Իրանը հնարավորություն
չունեցավ ավելացնելու իր դերը տարածաշրջանում, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի
կարգավորման գործընթացում։ Որպես էներգիա արտահանող երկիր՝ Իրանի
համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության պահպանումը։ Իրանը ձգտում
է ջերմ հարաբերություններ զարգացնել պաշտոնական Երեւանի և Բաքվի հետ .
Հայաստանը Իրանին հարող այն քիչ երկրներից է, որի հետ վերջինս քաղաքական
հակասություններ չունի։ Ադրբեջանն առաջին հերթին կարևոր է Իրանի համար՝
որպես շիա մահմեդական պետության։ Մյուս կողմից էլ Իրանում ապրում են ավելի
քան մեկ տասնյակ միլիոն ադրբեջանցիներ: Այս փաստը հաճախ ստիպում է
պաշտոնական Թեհրանին ավելի մեծ ուշադրություն դարձնել հետ
հարաբերություններին։

1992 Իրանը փորձեց միջնորդություն իրականացնել ԼՂ-ի հիմնախնդրում ,սակայն


Իրանի միջնորդական առաքելության հաջող ավարտը ձեռնտու չէր ուժի
տարածաշրջանային և արտատարածաշրջանային կենտրոններին։ Ոչ
Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը չեն ցանկացել ուժեղացնել Իրանի դերը տարածաշրջանում .
Պենտագոնն ուղղակիորեն ճնշում է գործադրել պաշտոնական Երեւանի ու Բաքվի
վրա՝ հրաժարվելու Իրանի «մատուցվող ծառայություններից »։

1993 թ ,երբ հայերը գրավեցին Աղդամը ( Ակնան) ,որը գրեթե բացառապես


բնակեցված էր մուսուլմանադավան բնակչությամբ, Իսլամական կոնֆերանսի
շրջանակներում Պակիստանը հայտարարեց հայերին ջիհադ հայտարարելու հարցը :
Այստեղ Իրանի զսպող դերակատարություն ունեցավ։

2016 թվականի ապրիլին, Արցախի և Ադրբեջանի շփման գծում ռազմական


գործողությունների ակտիվացումից հետո, Իսլամական կոնֆերանսի հերթական
գագաթնաժողովում, երբ Թուրքիան և Ադրբեջանը սկսեցին խոսել հայերի կողմից
ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» մասին, Իրանի նախագահ Հասան
Ռոհանին ասաց իր ելույթում, որ յուրաքանչյուր իսլամական պետություն չպետք է
Իսլամական կոնֆերանսի գագաթնաժողովներում քննարկման առարկա դարձնի իր
ներքին կամ հարևան խնդիրները։

Մինչև 44 օրյա պատերազմն Իրանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն էր `


Իրանը պաշտպանում է երկու երկրների տարածքային ամբողջականությունը :
Երբևէ Իրանը չի հայտարարել ,որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում : 2020 թ-ի
պատերազմից հետո պաշտոնական Թեհրանի հռետորաբանությունը փոխվեց :
Իրանը հայտարարել է ,որ ողջունում է Ադրբեջանի տարածքային
ամբողջականության վերականգնմումը :

Իրանի դիրքորոշումը ցեղասպանության հարցում

Իրանը զպված քաղաքականություն է վարում ցեղասպանության հարցում :


Պաշտոնապես որևէ բանաձև 1915 թ-ի դեպքերը որակող որպես ցեղասպանություն
Թեհրանի կողմից չի եղել:

Իրանը մեծապես կախված է Թուրքիայից: Հիմնական գործոններն են `

1.Քրդական գործոն

Երկու պետությունները հետապնդում են նույն շահերը Սիրիայի տարածքում :

2.Տնտեսական գործոն

Այս պահին Թուրքիան տարանցիկ գլխավոր ճանապարհն է Իրանի : Կան տարանցիկ


3 գլխավոր ճանապարհներ Թուրքիայով : Ինչպես նաև Իրանը գազ է արտահանում
դեպի Թուրքիա,իսկ Թուրքիան այն վերավաճառում է :Գործում է Թավրիզ - Էրզրում
գազամուղը:

Սանկցիաների տակ գտնվող Իրանը `չունի նորագույն տեխնոլոգիաներ ,չունի


նորագույն նավթավերամշակող գործարաններ : Իրանը գնում է բենզին Թուրքիայից։

Տնտեսական հարաբերություններ և ներդրումներ Հայաստանում

Հիդրոէլեկտրակայանների համատեղ կառուցումներ : Ավելի քան 4 հէկեր են


կառուցվել :

Իրան-Հայաստան գործող էնէերգետիկ ենթակառուցվածքներից կա գազամուղ :


Գազամուղը բացվել է 2007 թ-ին ,բայց շահագործման է հանձնվել 2009-ից: Հայաստանի
տարեկան սպառումը գազի համարվում է 1 մլրդ մ \3 : Այս գազամուղն ապահովում է
Հայաստանի 30% գազի պահանջներին: Այս գազամուղը կցված չէ Հ-ի գազային
ցանցին ,այլ աշխատեցվում է բաչտերային եղանակով:

1995 թ պայմանագրով գազամուղը ,որը պետք է կառուցվեր 90 սմ տրամագծով ի


վերջո կառուցվեց 30 սմ տրամագծով :Հիմնական պատճառը արտաքին գործոնն էր `
ո´չ Ռոուսաստանին ,ո´չ Արևմուտքին ինչպես նաև տարածշրջանային մեկ այլ
տերությանը `Թուրքիային ,այդ տեսակի Իրանի առաջխաղացումը ձեռնտու չէր :

2015 թ-ից ,երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները թուլացան , 2016թ-ին կար


ծրագիր կառուցելու Իրան -Հ-Վրաստան երթուղիով գազամուղ: Սակայն այս
ծրագիրը ևս սառեցվեց: Վրաստանը ընդամենը 1 ամիս անց պայմանագիր է
ստորագրում Ադրբեջանի գազամուղի հետ կապված :

Նավթամուղ և նավթավերամշակման գրծարան Իրան- Հ

1995 թ-կ ծրագիրը նախատեսում էր Թավրիզից մինչև Մեղրի կառուցվեր նավթամուղ


և Մեղրիում նավթավերամշակող գործարան: Ծրագիրը չիրագործվեց նույն
դրդապատճառով ,ինչ գազամուղը: ( Արևմուտք \ Ռ \Թուրքիա)
Ինչու՞ էր Իրանը ցանկանում ունենալ նավթավերամշակող գործարան իր
տարածքից դուրս :

Միջ. սանկցիաների պայմաններում Իրանը իր տարածքից դուրս ձեռք կբերեր


նավթային բազա,որը բնականաբար հակասում էր Արևմուտքի հատկապես ԱՄՆ
շահերին։

Իրան-Հ երկաթուղու ծրագիր

1995 թ-ի ծրագիր :Երկաթգծի կառուցումը բավականին մեծ խոչընդոտներ էր իր մեջ


ներառում

1.Հայկական ռելիեֆ : Երկաթգծի կառուցումը պետք է իրագործվի ըստ միջազգային


ստանդարտները :

2.ֆինանսական գործոն

Այսօր այս ծրագիրը կկազմի ավելի քան 1 մլրդ $

3.Այլընտրաքայինի ուղի

Արդեն շահագործման էր հանձնվել Իրան -Ադրբեջան- Վրաստան երկաթուղին :


Արդյո՞ք 1մլրդ ծախսը կարդարացնի իրեն :

34..Հայ-թուրքական հարաբերությունները:
Թուրքիան կենսական շահեր ունի տարածաշրջանում` կապված Հվ.Կովկասի
նավթային, հաղորդակցային և ընդհանուր ռազմավարական կարևորության հետ։
Ունենալով ջերմ հարաբերություններ Վրաստանի և Ադրբեջանի հետ ` պաշտոնական
Անկարան ընդգծված հավակնոտ քաղաքականություն է վարում Երևանի
նկատմամբ: Որպես վերջինիս դրսևորում` Թուրքիան փակ է պահում Հայաստանի
հետ ցամաքային սահմանը, փորձում միջազգային տարբեր կառույցներում ոչ
հայանպաստ բանաձևեր նախաձեռնել կապված հատկապես ԼՂ խնդրի լուծման
հետ: Թուրքիան առաջին պետություններից էր, որ ճանաչեց ՀՀ-ի անկախությունը
1991թ. դեկտեմբերի 24-ին։ Առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները չի
կարելի դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերություններից առանձին։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում անուղղակի ներգրավված երկրներից
է նաև Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերն
է: Գյումրիում՝ հայ-թուրքական սահմանին մոտ, տեղակայված է ռուսական 102-րդ
ռազմաբազան, որի գլխավոր առաքելությունն է Հայաստանի պաշտպանությունը
արտաքին սպառնալիքներից:

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների


հաստատման համար առաջ է քաշել 3 նախապայման․

1. Հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից ,

2. Ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հաշվի առնելով Ադրբեջանի


տարածքային ամբողջականությունը,

3. Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։


ՀՀ-Թուրքիա դիվհարաբերությունների հաստատման 3 փորձ է եղել։ Առաջին փորձը
արվեց 1992-93թթ, երբ հայ և թուրք դիվանագետները աշխատում էին մի
արձանագրության վրա, որով պետք է հաստատվեին հարաբերություններ , սակայն
արձանագրությունը կիսատ մնաց 1993-ի ապրիլին Քարվաճառի ազատագրումից
հետո։ Երկրորդ փորձը եղել է 2005-07թթ, երբ հայ-թուրքական խորհրդապահական
բանակցություններն ընթանում էին փոխարտգործնախարարների մակարդակով:
Այս ընթացքում տեղի էին ունենում նաև արտգործնախարարներ Աբդուլլահ Գյուլի և
Վարդան Օսկանյանի հանդիպումները։ Թուրքիան կրկին բանակցությունների
օրակարգ բերեց վերոնշյալ նախապայմանները: Երրորդ փորձը եղել է 2008-09թթ, երբ
նախագահներ Գյուլն ու Սարգսյանը Երևանում և Բուրսայում ներկա գտնվեցին
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումներին։ 2009-ի հոկտ․ Ցյուրիխում
ստորագրվեցին երկու արձանագրությունները : Թուրքիայի խորհրդարանը
հրաժարվեց վավերացնել արձանագրությունները, կրկին հղում կատարելով
նախապայմաններին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը :

90-ականներին ՀՀ ղեկավարությունում կար երկակի մոտեցում Թուրքիայի հետ


հարաբերությունների կառուցման շուրջ։ Առաջին մոտեցման համաձայն պետք է
հանդես գալ նախապայմաններով, իսկ ԼՏՊ-ի իշխող թևը գտնում էր, որ մեզ պետք են
առանց նախապայմանների հարաբերություններ, քանի որ, տնտեսական
նկատառումներից ելնելով, պետք է հաղորդակցություն ապահովել Թուրքիայի հետ։
ԼՏՊ-ն ուներ Թուրքիայի հետ հարաբերությունների գծով հատուկ խորհրդական՝
Ժիրայր Լիպարիտյանը։

ԼՏՊ-ի հրաժարականից հետո մոտեցումը Թուրքիայի հանդեպ փոխվեց։ ՌՔ-ի


հիմնական երկու հենարանները «Հանրապետական» և «Դաշնակցություն »
կուսակցություններն էին, որոնցից վերջինը բացառում էր որևէ հարաբերություն
թուրքերի հետ առանց ցեղասպանության ճանաճման։ Առկա էր նաև Սփյուռքի մեծ
ճնշումը։ Հարցադրումը մեր արտաքին քաղաքական օրակարգում փոխվեց ,
վերացավ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով հատուկ հանձնակատարի
ինստիտուտը։

Այնուամենայնիվ, 2001թ ԱՄՆ գործուն աջակցութամբ ստեղծվեց հայ-թուրքական


հաշտեցման հանձնաժողովը։ Դրա մեջ ներգրավված էին հայ և թուրք
մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ ևն։ Այս
հանձնաժողովը փորձում էր ստանալ երկխոսություն տարբեր գործիչների
ներգրավմամբ՝ փորձելով բերել հետագայում դիվհարաբերությունների
հաստատման։ Բայց սա չհաջողվեց։

Իհարկե, Թուրքիայի հետ նարկայումս կան որոշակի շփումներ։ ՀՀ -ն ՍԾՏՀ անդամ


պետություն է, Ստամբուլում ունի ներկայացուցչություն։

Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է


տարեկան շուրջ 230 մլն դոլար։

Փակ սահմանի հարցը։ Հայ-թուրքական սահմանը եղել է բաց մինչև 1993թ։ Երկու
պետությունների միջև եղել է երկաթուղային հաղորդակցություն (Գյումրի -Կարս )։
1993-ին Քարվաճառի գրավումից հետո Թուրքիան հայտարարեց, որ ՀՀ-ն ագրեսիա է
կիրառում Ադրբեջանի նկատմամբ և փակեց ցամաքային և օդային (Ակնայի
գրավումից հետո) սահմանները։ Սահմանի փակումից հետո մոտ 2 տարի հայկական
օդանավերը չեն կարողացել հատել ԹՀ օդային սահմանը։ 1995թ Թուրքիայի և ՀՀ -ի
միջև սկսվեց որոշակի երկխոսություն, կար նաև ԵՄ ճնշում Թուրքիայի վրա , որի
արդյունքում օդային սահմանը բացվեց․ ՀՀ-ն և Թուրքիան դարձան «Բաց օդային
տարածքի մասին» կոնվենցիայի ստորագրող կողմ, որով պետությունները
պարտավորվում են իրենց օդային սահմանը բացել քաղաքացիական բոլոր
օդանավերի համար։

1997թ Թուրքիայի նախագահ Դեմիրելը առաջարկեց ՀՀ-ի հետ սահմանները փակ


պահել, բայց դնել «սահմանային դուռ»՝ առևտրաշրջանառության նպատակով։ Սա
ենթադրում էր անցակետ դնել որևէ հատվածում, որտեղ արգելված կլիներ
քաղաքացիական անձանց մուտքն ու ելքը, բայց կարող էին իրականացվել
բեռնափոխադրումներ։ Հետագայում ադրբեջանական կողմի մեսիջներից և
դիրքորոշումների հայտնումից հետո Թուրքիան հետ կանգնեց իր այս առաջարկից։

Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր դրական և բացասական


հետևանքները ՀՀ-ի համար։ Դրական հետևանքներից կլինի ապաշրջափակումը,
Վրաստանից կախվածության թուլացումը, տնտեսական որոշակի դիվիդենտների
շահումը։ Մյուս կողմից, ՀՀ ներքին արտադրական շուկան կկորցնի իր
մրցակցայնությունը թուրքական ապրանքների նկատմամբ , եթե չկիրառի
անհրաժեշտ կարգավորումներ։ Մեկ այլ հնարավոր խնդիր է քրդական գործոնի
ակտիվացման վտանգը և «անցումը» ՀՀ։

Ֆուտբոլային դիվանագիտությունը։ Գործընթացը այս անվանումն է ստացել ոչ


միայն ֆուտբոլային այցերի առիթի պատճառով, այլ նաև, որ կողմերը որևէ քայլի
գնալով գնդակը փոխանցում էին մյուսի դաշտ՝ ակնկալելով նրա պատասխանը։
2008թ տեղի ունեցավ ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլի այցը Երևան` ՀՀ և ԹՀ ֆուտբոլի
հավաքականների խաղը դիտելու նպատակով։ 2009թ հետևեց ՀՀ Նախագահ Սերժ
Սարգսյանի պատասխան այցը Բուրսա ՀՀ և ԹՀ ֆուտբոլի հավաքականների խաղը
դիտելու համար։ Նախարարությունների միջև սկսվեց առանց նախապայմանների
ակտիվ բանակցային պրոցես։ Արդյունքում 2009թ հոկտ 10-ին Ցյուրիխում կողմերի
միջև ստորագրվեց 2 արձանագրություն․

 «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև


դիվանագիտական հարաբերություններ հաստատելու » և զարգացնելու
մասին

Ֆուտբոլային դիվանագիտությունը պետք է դիտարկել Թուրքիա-ԵՄ


հարաբերությունների համատեքստում։ Այս ժամանակաշրջանը Թուրքիայի
եվրոինտեգրացիայի գործընթացի ակտիվ փուլերից էր։ Թուրքական կողմը ցույց էր
տալիս, որ իբր կարգավորում է հարաբերությունները իր հարևանների՝ ՀՀ-ի ,
Հունաստանի, անգամ Կիպրոսի հետ։ Հետագայում այս գործընթացը սառեցվեց։

2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական


Արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր գործընթացն


աստիճանաբար սկսել է ակտիվանալ 2021թ.։ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի
Արտաքին քաղաքականության բաժնում առանձին ենթակետով նշված է. «Այսօր էլ
Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով
առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու
փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ
հաստատելու նպատակով»։

2021թ. դեկտեմբերին Հայաստանը և Թուրքիան երկուստեք հայտարարել են


հարաբերությունները կարգավորելուն ուղղված հատուկ ներկայացուցիչների
նշանակման և ոչ կանոնավոր թռիչքների վերսկսման հնարավորության
վերաբերյալ։

2022թ. հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա


կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի և
Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Հատուկ ներկայացուցիչներն իրենց
նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև
երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը
համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված
բանակցություններն՝ առանց նախապայմանների։

Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի դիտարկում որպես ցեղասպանություն,


նրանք նշում են որ հայերին պատերազմի ընթացքում ներքին տեղահանման են
ենթարկել անվտանգության նկատառումներով՝ տեղափոխելով կայսրության
առավել ապահով վայրեր։ Սով էր, պատերազմ, հետևապես եղել են շատ զոհեր
ճանապարհին։ Պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության
քաղաքացիհայերի մի մասը «դավաճանաբար» աջակցում էր Անտանտին, որի
օկուպանտ ուժերը ներխուժել էին կայսրություն։ Վերջիններս սպանվել են որպես
պետութական հանցագործներ։

2005թ տեղի ունեցավ «ԱԿՈՍ» թերթի գլխավոր խմբագիր, հասրակական գործիչ


Հրանտ Դինքի սպանությունը, որից հետո Թուրքիայում սկսվեց ցեղասպանության
թեմայով ներքին դիսկուրս։ Էրդողանը առաջարկել էր ստեղծել պատմաբանների
հանձնաժողով, ինչին Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր, որ մենք կասկածի
տակ չենք դնում ցեղասպանության իրողությունը, հարցը միայն ճանաչումն է , որը
քաղաքական մոտեցման հարց է, հետևապես պատմաբանների հանձնաժողովի
կարիք չկա։

2015թ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ցավակցությունն էր հայտնել Թուրքիայի


հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ․ «Այս օրը, որը կարեւոր
նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների համար, ես ևս մեկ անգամ հարգանքի
տուրք եմ մատուցում օսմանյան բոլոր հայերի հիշատակին, որոնք կորցրին իրենց
կյանքը Առաջին աշխարհամարտում, եւ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց
երեխաներին եւ թոռներին»։ Թուրքական հռետորաբանության որդեգրած այս նոր
գիծը շարունակվում է մինչև օրս․ «Հնարավոր է ճանաչել Առաջին Համաշխարհային
պատերազմի ընթացքում կատարվածի պատճառներն ու դրանց
իրականացնողներին: Այնուամենայնիվ, ամեն ինչ կապակցելով ընդամենը մեկ բառի
հետ եւ ողջ պատասխանատվությունը բարդել բացառապես Թուրքիայի ժողովրդի
վրա եւ իրականացնել դա թշնամական հռետորաբանությամբ, բարոյական եւ
իրավական տեսանկյունից խնդրահարույց է: Որպես հարյուր տարի առաջ լավ եւ
վատ օրերին միեւնույն ճակատագիրը կիսած երկու ժողովուրդների ժառանգներ ` մեր
փոխադարձ պատասխանատվությունն է ամոքել վերքերը եւ վերականգնվել :
Թուրքիան անտարբեր չի գտնվի այս պատասխանատվության հանդեպ եւ
կշարունակի անել հնարավոր ամեն ինչ` բարեկամության եւ խաղաղության
համար»։

Պետությունների միջև բարձր մակարդակի միակ կապը կարելի է համարել այն


ցավակցական հեռագրերը։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերը հաստատվել են ՀՀ


անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից այդ փաստը պաշտոնապես
ճանաչելուց անմիջապես հետո: 1993թ մայիսին Թուրքիան Հայաստանի հետ
ցամաքային սահմանը փակեց և Հայաստանից ապրանքներ ներկրելու վրա
էմբարգո դրեց, նաև փակեց երկու երկրները կապող H-55 օդային միջանցքը՝
արգելելով նաև օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Այս վերջին արգելքը
1995թ. վերացվեց, սակայն ցամաքային սահմանը այդպես էլ չբացվեց։ Այսուհանդերձ ,
Հայաստանի և Թուրքիայի գործարարները միշտ էլ հնարավորություն են փնտրել
փոխշահավետ առևտրատնտեսական կապեր հաստատելու և զարգացնելու
համար: 90-ական թթ ընթացքում, տարբեր աղբյուրների վկայությամբ, ոչ
պաշտոնական միջինացված հաշվարկներով՝ հայ-թուրքական տնտեսական
կապերի ծավալը կազմել է ավելի քան $150 մլն: Այդ ծավալի 99%-ը կազմել է ներկրումը
Թուրքիայից: Հայաստանի հետ պաշտոնական առևտրատնտեսական կապերի
հաստատման նկատմամբ թուրքական կառավարության վերոհիշյալ էմբարգոյի
պայմաններում թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան իրականացվել է
Վրաստանի, ավելի փոքր չափով՝ Իրանի տարածքով:

Թուրքիայից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ սննդամթերք ,


հագուստ, տնտեսական ապրանքներ, քիմիական արդյունաբերության ապրանքներ
և այլն: Թուրքիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ մորթի ,
ոսկերչական իրեր, մետաղյա իրեր և այլն։

35..Հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ
ՀՀ դիրքորոշումը:
Ադրբեջանն ու Հայաստանը չունեն դիվհարաբերություններ ղարաբաղյան
հակամարտության հետևանքով։ Երկու երկրների միջև պաշտոնական
հարաբերություններ են հաստատվել 1918–ից 1921 թվականներն ընկած
ժամանակահատվածում, երբ Ռուսական կայսրության փլուզումից հետո
ստեղծվեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Ադրբեջանի
Ժողովրդավարական Հանրապետությունը։ Այնուհետև երկու
հանրապետությունները ներառվեցին Խորհրդային Միության կազմում։ 1988 թ –ին ,
երբ ԽՍՀՄ–ը փլուզման եզրին էր, սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում , որն
Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ էր, և որի բնակչության մեծ  մասն էթնիկ
հայեր էին։ Դրան հետևեց ղարաբաղյան պատերազմը։ 1994 թ–ին հրադադար
կնքվեց։ Երկրների միջև հարաբերություններն ակտիվացել են 2018-2019 թթ–ին ԵԱՀԿ
Մինսկի խմբի միջնորդությամբ, մասնավորապես հայտարարվել է  «ժողովուրդներին
խաղաղության նախապատրաստելու» համատեղ նախաձեռնության մասին, որը,
սակայն, այս պահի դրությամբ իրական մարմնավորում չի ստացել։

Հարավային Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերման բանալին Արցախյան


հակամարտությունն է։ Արցախյան հակամարտության գոտում կողմերի ուժային
հավասարակշռությունը ենթակա է ոչ միայն քանակական, այլև որակական
չափումների: Եթե վերջինի վերաբերյալ հանրային տեղեկատվությունն առավել
հասանելի է, ապա քանակական տվյալները սովորաբար գաղտնի են կամ ճշգրիտ
չեն: Ադրբեջանը ձգտում է իր ռազմական ներուժի բոլոր բաղադրիչներով հասնել
քանակական ու որակական առավելության, ապա Հայաստանի/Արցախի
մոտեցումն այս առումով այլ է: Արցախի ճանաչման իրավաքաղաքական
բանակցային գործընթացին զուգահեռ՝ հայկական կողմը ռազմական ծախսերի
կառավարումը կազմակերպում է՝ առաջնորդվելով առկա խնդիրների՝
առավելագույն օպտիմալ լուծումներ մշակելու ճանապարհով, այդ թվում՝ սեփական
ռազմական քաղաքականության մեջ մեկտեղելով հավաքական անվտանգության ու
նախահարձակ ինքնապաշտպանության հարացույցները: Ռազմական
հզորությունների գնահատման ամենից ընդհանուր ցուցիչը կողմերի զինված ուժերի
(ԶՈՒ) քանակն է: Ըստ հրապարակված տվալների՝ զինված ուժերի կազմում
ընդգրկված են՝ Հայաստան՝ 49(46) հազ., Արցախ ՝ 18-20 հազ., Ադրբեջան՝ 81 հազ. 1
զինծառայող: Այս հարաբերակցությունը փաստում է, որ թեպետ Ադրբեջանի
բնակչությունը երեք անգամ ավելի է2, սակայն զինծառայողների քանակով շոշափելի
առավելություն չունի: Կողմերի ուժային հարաբերակցության հաջորդ կարևոր
ցուցիչը ՀՀ-ի ու Ադրբեջանի ռազմական հատկացումների չափն է: Ներկայումս ՀՀ-ն
ռազմական կարիքների համար ծախսում է մոտ 437 մլն ԱՄՆ դոլար, Ադրբեջանը՝ 1,479
մլրդ: Դա արձանագրվել է շնորհիվ վերջին տասը տարիներին էներգակիրների
վաճառքից ստացված ֆինանսական մուտքերի թռիչքային աճի։Անկախությունից ի
վեր ռազմական ոլորտում ՀՀ-ի և Ադրբեջանի ընդհանուր ծախսերը կազմում են՝
համապատասխանաբար 4.042 և 19.6 մլրդ ԱՄՆ դոլար: Այսինքն՝ Բաքուն մոտ 4,85
անգամ ավել միջոցներ է հատկացրել ռազմական ոլորտին, քան Երևանը: Նշենք
սակայն, որ փորձագիտական շրջանակներում կա կարծիք, թե Ադրբեջանում
կոռուպցիայի հետևանքով ռազմական ոլորտի հատկացումներն օգտագործվում են
ցածր արդյունավետությամբ: Անգամ այս պարագայում ակնհայտ է, որ նման
դինամիկայի դեպքում քանակական առավելությունը ինչ-որ մի կետից հետո
որակականի փոխվելու մեծ ռիսկ է պարունակում: Ադրբեջանի հետ իր ռազմական
բյուջեի անհամամասնությունը ՀՀ-ն փորձում է մեղմել միջպետական
համաձայնագրերով ստացվող զինատեսակներով՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր
օգտվելով ՌԴ-ի տրամադրած վարկային միջոցներով ներքին գներով
սպառազինություններ ձեռք բերելու ֆինանսական արտոնություններից : Այսինքն՝
համարժեք կամ նույն սպառազինությունների ձեռքբերման դեպքում ֆինանսական
առումով հայկական կողմը համեմատաբար շահեկան վիճակում է։Առնվազն վերջին
10 տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելացել են գրեթե
տասնապատիկ՝ շնորհիվ վառելիքաէներգետիկ ռեսուրսների : Պարզ է , որ
Ադրբեջանի նավթին հայկական կողմը հակադրելու անհրաժեշտ տնտեսական
միջոցներ չունի մանավանդ վերջին տարիներին երկրում տնտեսական աճի
տեմպերի նվազման պարագայում:
Տարածաշրջանային մրցակցության համատեքստում, բացի ռազմաքաղաքական ,
տնտեսական հզորության ու մարդկային կապիտալի ցուցիչներից , առանցքային է ,
թե կողմերն ինչ ռազմավարություն են որդեգրել Արցախյան հակամարտության շուրջ
հնարավոր սրացման համատեքստում, և դա ինչ տեղ է զբաղեցնում նրանց վարած
քաղաքականության մեջ: Ադրբեջանը «Չմիացման շարժման»9 անդամ երկիր է, չի
անդամակցում ռազմաքաղաքական որևէ դաշինքի: Ռազմաքաղաքական
անվտանգության հարացուցային չափումով Ադրբեջանը որգեգրել է
հարձակողական հռետորաբանություն, որի առանցքը իր ազգային շահերի և
հատկապես ԼՂ հարցի լուծման ռազմական սցենարը ոչ միայն չբացառելու, այլև
հնարավորության դեպքում իրագործելու գործելաոճն է: Այս հարցում նա ակտիվ
գործակցում է Թուրքիայի, Իսրայելի և շատ այլ երկրների հետ:

Հայեցակարգային առումով դիտարկելով ՀՀ ռազմական ու արտաքին քաղաքական


իրողությունները՝ փաստենք, որ դրանք այսօր ածանցվում են մի քանի հիմնական
հարացույցներից: Ներկայումս որպես ՀՀ ռազմաքաղաքական անվտանգության
հարացույց կարելի է դիտարկել «հավաքական անվտանգության» թեզը:Այն ՀՀ
ռազմական քաղաքականության մեջ արտահայտվում է ՀՀ-ի՝ Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության և ՆԱՏՕ-ի
հետ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում
համագործակցության տեսքով:Հայեցակարգային առումով ՀԱՊԿ -ի
գործունեությունն ածանցվում է «հավաքական անվտանգության » սկզբունքից ,
համաձայն որի՝ դաշինքի անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի
ցանկացած դրսևորում (այդ թվում՝ ռազմական) դիտարկվում է որպես հարձակում
ողջ դաշինքի վրա: Հետևաբար դաշնակիցները պարտավորվում են հնարավոր
բոլոր, այդ թվում ռազմական միջոցների ներգրավմամբ համատեղ քայլեր
ձեռնարկել՝ հակադարձելու ընդհանուր սպառնալիքին:«Նախահարձակ
ինքնապաշտպանության» հարացույցը «պետության իրավունքն ու մեխանիզմն է ,
ռազմական անվտանգության իր կարիքներից ելնելով, նախահարձակ ռազմական
ուժ կիրառել՝ վերացնելու իրեն անմիջականորեն սպառնացող վտանգի աղբյուրը »11:
Նշյալ հարացույցը կիրառելի է ռազմական հակամարտության պարագայում, երբ
հնարավոր է հավաստի նշել իրական վտանգի աղբյուրը, ուստի նաև համարժեք
արձագանքել դրան:«Նախահարձակ ինքնապաշտպանության» հարացույցի
գործարկումը մի կողմից ենթադրում է զրկել հակառակորդին առաջին հարվածը
հասցնելու հնարավորությունից և նախահարձակ լինելով՝ ճնշել նրա
գործողությունների հետագա տարածումը, մյուս կողմից արդյունավետ գործարկման
համար պահանջում է նյութատեխնիկական ու կազմակերպչական շոշափելի
անհրաժեշտ ռեսուրսներ, խելացի լուծումներ, հետևողական ու թիրախային
գործողություններ: Ինչպես «հավաքական անվտանգության», այնպես էլ
«նախահարձակ ինքնապաշտպանության» հարացույցները ունեն և՛
առավելություններ, և՛ թերություններ ու, որպես պետության ռազմական
անվտանգության հայեցակարգային հիմք, դրանցից որևէ մեկի ընտրությունը
միանշանակ չէ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության


բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ
հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության : Հակամարտության
խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի
Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր , աջակցում է
Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և
հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում . Հայաստանի
Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ
բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:Հայաստանը գտնում է, որ
հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների
վրա.

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է


հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի
իրականացման ճանաչումը, 

 Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի


իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,

 Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն


երաշխավորված լինի:

Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն


կընձեռի հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը :

Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության


կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ , որը
կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի :

Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով :


Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու
ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և
անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են : Այս համատեքստում
Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև
անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար
բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության
նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր
կողմերում հավասարապես:Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու
միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման , այլեւ
շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման
հիմնական խոչընդոտը:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի


լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների
ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի
նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ
բարոյական հիմքեր:

36..ՀՀ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության


հետ:
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն որևէ այլ երկրի հետ չունի
համաձայնագրերի նման համակարգ, որը կընդգրկի անվտանգության հարցերի
գրեթե ողջ համալիրը: Այս հանգամանքը Ռուսաստանի հետ հարաբերությունները
որակապես տարբերակում է գործընկեր այլ պետությունների հետ Հայաստանի
հարաբերություններից: անգամ նմանօրինակ հարաբերությունների պարագայում ,
ՀՀ-ի և ՌԴ-ի շահերը միջազգային հիմնախնդիրների բոլոր ոլորտներում չի , որ կարող
են համընկնել: Քաղաքական հանդուրժողականությունը ոչ թե տարանջա- տում , այլ
երբեմն առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում եռակողմ կամ
միջնորդավորված շփումների, ուստի նաև առանձին խնդիրների լուծ - ման համար :
Օրինակ` Մոսկվան Թբիլիսիի նկատմամբ իր հայտնի վերաբերմունքի պարագայում
անգամ, ըմբռնելի քաղաքական դիրքորոշում է ցույց տալիս հայ-վրացական
հարաբերությունների նկատմամբ` գիտակ- ցելով Հայաստանի համար Վրաստանի
դերն ու նշանակությունը: Հայաս- տանի համար, նույն կերպ հասկանալի և ըմբռնելի
են ռուս-ադրբեջանա- կան էներգետիկ գործակցության ծրագրերը: Ավելին, կողմերը
երբեմն բա- վական արդյունավետորեն են օգտվում նաև միջնորդավորված
շփումների ընձեռված հնարավորություններից : Նշյալ իրողությունները հայ -ռուսա -
կան հարաբերություններում որակապես նոր բնույթի գործընկերային մթ - նոլորտ են
ձևավորում` պայմաններ ստեղծելով գործակցության նոր ` առավել արդյունավետ
ոլորտների ձևավորման համար։ ՌԴ-ի հետ 1997թ․-ից վերընթաց ապրող
ռազմաքաղաքական հարաբե րությունները այսօր լրացվում են տնտեսական
համագործակցության, տարածաշրջանային հաղորդակցային ծրագրերին
համատեղ մասնակ- ցության, ներդրումային ներկայացվածության , էներգետիկ և
բեռնափո- խադրումային տարանցման միացյալ ծրագրերի մշակման և իրականաց-
ման գործընթացներով: ՌԴ և ՀՀ նախագահների փոխայցերը, ամենա- տարբեր
մակարդակի բազմաքանակ աշխատանքային այցելությունները, ղարաբաղյան
հարցում ռուսական կողմի նախաձեռնողականությունը փաստում են , որ
տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման մի շարք
բաղադրիչների մասով երկկողմ հարաբերություն - ներում առկա է արդյունավետ և
խորը գործակցություն: Ավելին, հարաբե- րությունների քաղաքական
բաղադրատարրի լրացումը փոխշահավետ տնտեսական և հատկապես էներգետիկ
գործակցությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնություն և հայ-ռուսական
հարաբերություններ պայմաններ է ստեղծում ռուսական կապիտալի ակտիվ
ներգրավման, գա- զային ռեսուրսների արտոնյալ գնային պայմաններով ձեռք
բերման և տն- տեսական փոխշահավետ գործակցության ծավալման համար։
Ընդհանուր շահի և միջազգային անվտանգության ամենից սուր հիմ- նախնդիրների
համանման ըմբռնումները, էներգետիկ ակտիվ գործակցու - թյունը և
տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատ- ման
գերակայությունները կազմում են հայ-ռուսական ռազմավարական շփումների
օրակարգը:

1991 թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ և ՀՀ միջև համաձայնագիր ստորագրվեց


առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին , իսկ 1991 թ.
դեկտեմբերի 29-ին կնքվեց «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ
անվտանգության պայմանագիր», որը, սակայն, մերժվեց Պետական դումայի կողմից։
Մերժման շարժառիթներից գփւավորը համարվեց ԼՂՀ հակամարտության
սաստկացումը ։ 1992-1993 թթ. ՀՀ տարածքում ռուսական սահմանապահ զորքերի
կարգավիճակի շուրջ վարվող բանակցություններով , ինչպես նաև ԼՂՀ-Աղրբեջան
հակամարտության գոտում Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ էր
պայմանավորված 1994 թ. մայիսի 12-ին Բիշքեկում հաստատված հրադադարը։ 1992 թ.
հունիսին բացվեց Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը
Հայաստանում, իսկ Մոսկվայում ՀՀ ներկայացուցչությունը վերածվեց
դեսպանատան: 1995 թ. մարտի կնքվեց «ՀՀ տարածքում ռուսաստանյան
ռազմակայանի մասին» պայմանագիրը, որը ստորագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը և
Ելցինը։ Այն երկու տարի հետո 1997 թ. ապրիլի 18-ին վավերացվեց Պետդումայի
կողմից, իսկ ապրիլի 29-ին՝ ՀՀ ԱԺ կողմից։ Այս պայմանագիրը առաջին վավերացված
փաստաթուղթն էր, որով իրավական հիմքի վրա էր դրվում ռուսական ռազմական
ներկայությունը այլ պետությունում՝ տվյալ դեպքում Հայաստանի
Հանրապետությունում։ Ըստ պայմանագրի ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված
ուժերի կազմավորումները վերածվում են ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան
ռազմակայանի։ Շեշտված է նաև, որ «Ռոաաստանյան ռազմակայանը ՌԴ-ի շահերը
պաշտպանելու պարտականությունից բացի, Հայաստանի զինված ուժերի հետ
համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին
սահմանում ։ Ռուս-հայկական համագործակցության ամրապնդման գործում
նշանակալի դեր ունի ռուսական սահմանապահ «Արմենիա» զորախումբը , որն
ապահովում է Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանի պաշտպանությունը։
Զորախմբի 50 տոկոսի համալրումն իրականացվում է Հայաստանի
քաղաքացիներից։ 2000 թ. մարտի 2-10-ը ստորագրվեց Հայաստանում ռուսական
ռազմակայանների տարածքների անհատույց հանձնումը 25 տարի ժամկետով
երկարացնելու համաձայնագիրը։ Ընդհանուր առմամբ 1991-2000 թվականներին
Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել են 100-ից ավելի միջպետական,
միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձա նագրեր,
որոնք կարգավորում են համագործակցության ամենատարբեր բնագավառները։
1995 թ. ապրիլին Ռուսաստանի Պետդուման ընդունեց հայ ժողովրդի
ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն։ 1992-1999
Հայաստանին էկոնոմիկայի զարգացման համար տրամադրել է ավելի քան 100 մլն
դոլար վարկ։

Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, հանդիսանալով


տարածաշրջանում Ռուսաստանի ներգրավվածությունն ու ներկայու - թյունն
ապահովող կարևոր գործոններից մեկը, Հավաքական անվտան- գության
պայմանագրի կազմակերպության հետ մեկտեղ, առավելա- գույնս նվազեցնում է
Հայաստանի նկատմամբ հարևան պետություններից բխող հնարավոր
սպառնալիքների հավանականությունը։ Մասնավորա- պես , ռուսական
ռազմակայանների տեղաբաշխումը Հայաստանում, մեր կարծիքով ,
պայմանավորված է տարածաշրջանում Հայաստանի և Ռու- սաստանի շահերի
համընկնումով, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող
անբարյացակամ քաղաքականությամբ, որոշակի հանգամանքների առկայության
պայմաններում Թուրքիայի քաղաքակա- նության` Հայաստանի անվտանգության
նկատմամբ ուղղակի սպառնալի- քի վերածման վտանգով, Հայաստանի և
Թուրքիայի ռազմական, տնտե- սական, մարդկային և այլևայլ ռեսուրսների
բացարձակ անհամեմատելի- ությամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների
լարվածությամբ և Ադրբեջանի հետ Թուրքիայի ունեցած հատուկ
հարաբերություններով, 140 ՀՀ-ում ռուսական ուղակի ներդրումների ընդհանուր
ծավալը կազմում է մոտ 1.8 մլրդ. $: ՀՀ-ում մոտ 1000 ընկերություններ գործում են
ռուսական կապիտալի ներգրավմամբ: Գործնականում ռուսական բոլոր խոշոր
ընկերությունները ուղակի կամ անուղակի ներկայացվածություն ունեն ՀՀ -ում : ՀՀ -ի
շուկայում արդյունավետ գործում են «Գազպրոմ», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ», «ՎՏԲ բանկ»,
«Ռուսական ալյումին», «Վինպելկոմ», «ՌԵՃ» բաց բաժնետիրական
ընկերությունները: Կովկասում Թուրքիայի կողմից վարվող անհավասարակշիռ
քաղաքակա- նությամբ, որը նպատակաուղղված է Հայաստանի մեկուսացմանը և
բա- ժանարար գծերի ամրապնդմանը տարածաշրջանում, ցեղասպանությամբ
պայմանավորված Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի պատմական
հիշողությամբ: Սեր կարծիքով, ՌԴ-ի հետ Հայաստանի նման սերտ համագործակցու -
թյունը ունի նաև որոշ բացասական անդրադարձեր. մասնավորապես ` ռու- սական
ռազմակայանների ներկայությունը Հայաստանում Արևմուտքի կողմից երբեմն
մեկնաբանվում է այնպես, որ Հայաստանը Հվ․ Կովկասում Ռուսաստանի շահերի
«կրողն» է` որոշակիորեն կաշկանդելով եվրատ- լանտյան ուղղությամբ ՀՀ -ի
հարաբերությունների զարգացումը, իսկ Արևմուտքի և Հայաստանի որոշ
հարևանների կողմից դիտվում որպես տարածաշրջանում ռազմական
հավասարակշռությունը խախտող հան- գամանք (թեև ռազմակայանի
առկայությունը չի հակասում ԵՍԶՈՒ պայ- մանագրի պահանջներին): Այն
պայմաններում, երբ Հայաստանն իրենից անկախ և, փաստորեն, պարտադրված
հանգամանքների բերումով իր ան- միջական դրացիներից երկուսի հետ չունի
դիվանագիտական հարաբերու- թյուններ, երբ վերջիններս միջազգային
հարաբերությունների ասպարե- զում շատ դեպքերում բացահայտ թշնամական
քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանի ռազմական
ներկայու- թյունը տարածաշրջանում հանդիսանում է ոչ թե խոչընդոտող , այլ ` հավա -
սարակշռող ու կայունացնող գործոն, հուսալի առհավատչյա երկրի անվ -
տանգության ապահովման համար: Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստա- նի հետ
ռազմական համագործակցության փաստը չի բացառում Հայաս- տանի
անվտանգության համակարգի մյուս կարևոր գործոնի` եվրատ- լանտյան
ուղղությամբ` ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություննե- րի զարգացման
նպատակով ակտիվ համագործակցության ծավալումը։ Քանի որ Հայաստանը
դրական ներգրավվածության է ձգտում միջազգա- յին հարաբերությունների բոլոր
ուղղություններով, ինչն, անկասկած, ար- տաքին հարաբերությունների
ասպարեզում ՀՀ ազգային-պետական շա- հերի առավել արդյունավետ
իրականացման հիմնական գրավականներից է և բխում է Հայաստանի կողմից
որդեգրած արտաքին քաղաքականու- թյան փոխլրացման սկզբունքից , ուստի ,
եվրատլանտյան ուղղությամբ հա- մագործակցությունն ընդլայնելու Հայաստանի
նկրտումները Ռուսաստա- նի կողմից չպետք է ընկալվեն որպես իր հետ ռազմական
համագործակ- ցության ու Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպու- թյան տրամաբանությանը հակասող քայլեր:

37..ՀՀ հարաբերությունները ԱՄՆ հետ:


Կա կարծիք, որ Արևմուտքն առանձնապես հետաքրքրված չէ Հարավային Կովկասով
և Միջին Ասիայով, քանի որ այս տարածաշրջանները Ռուսաստանը ավանդաբար
համարել է իր ազդեցության գոտին։ ԱՄՆ-ն փորձել է որոշակի ազդեցություն ձեռք
բերել տարբեր հնարավորությունների դեպքում , օրինակ ԽՍՀՄ փլուզումից ,
սեպտեմբերի 11-ի իրադարձություններից կամ ռուս-վրացական
հակամարտությունից հետո։ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում չէր կարող շահեր
հետապնդել ԽՍՀՄ գոյության տարիներին, ինչպես նաև ԽՍՀՄ ձևավորումից առաջ ,
սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն՝ որպես գերտերություն, չէր ցանկանում
որոշակի ազդեցություն կամ ներգրավվածություն ունենալ Հարավային
Կովկասում։1991 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան, ԱՄՆ-ն ճանաչում է
Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի
անկախությունը։ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը հայտարարեց, ի թիվս
այլ պետությունների, նաև Հայաստանի Հանրապետության անկախության
ճանաչման և դիվհարաբերությունների հաստատման որոշման մասին ։ԽՍՀՄ
փլուզման և Հայաստանի անկախության ճանաչման հետևանքով անհրաժեշտ էր,
որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքվեին և փոխանակվեին
դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պաշտոնական
նոտաներ։ 1992-ի հունվարի 7-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում տեղի
ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղար Բեյքերի հանդիպումը, որի ժամանակ
երկու երկրների միջև նոտաներ փոխանակվեցին դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Հարավային Կովկասի
պետություններից առաջինը Հայաստանն էր, որ ֆորմալ առումով
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ նոտաներ
փոխանակեց ԱՄՆ-ի հետ, անկախության ճանաչումից երկու շաբաթ անց`հունվարի
7-ին։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից , հանդիպման
ընթացքում ամերիկյան կողմը մի շարք հարցեր է առաջ քաշում։Նախ Ջեյմս Բեյքերը
խնդրում է, որ Հայաստանը աջակցություն ցուցաբերի ԱՄՆ-ին՝ Հայաստանում
դեսպանություն բացելու հարցում։ Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի հարցում
ամերիկյան կողմը կոչ է անում Հայաստանին ուղիղ բանակցությունների միջոցով
լրացուցիչ ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար։ Բեյքերը
հայտնում է նաև, որ մի քանի օրից Հայաստան է ուղարկվելու մարդասիրական
օգնություն՝ պարենի տեսքով, ամերիկյան C-5 կարգո ինքնաթիռներով։ Հանդիպման
ժամանակ Ջեյմս Բեյքերն առաջարկում է կարգավորել հայ-թուրքական
հարաբերությունները, տեղեկացնելով, որ Անկարայի նկատմամբ տարածքային
պահանջներ չունենալը և սահմանների ճանաչման վերաբերյալ համապատասխան
հայտարարություն անելը լուրջ քայլ կլինի Թուրքիայի հետ հարաբերությունները
կարգավորելու տեսանկյունից։

Երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերից են՝

1. առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը (ստորագրվել է


1992թ.ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել 1992թ. ապրիլի 7-ին)։Պետք է նպաստեր կողմերի
միջև առևտրի ընդլայնմանը,մտավոր սեփականության
պաշտպանությանը,ապրանքափոխադրումներին և այդպես շարունակ։

2. ներդրումների խրախուսման մասին համաձայնագիր (ստորագրվել է 1992թ.


ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)։

2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ


հայտարարեց Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու և
ռազմական ոլորտում համագործակցելու արգելքը։ Դրանից հետո ԱՄՆ-ը ամեն տարի
Հայաստանին ռազմական նպատակներով միջոցներ է տրամադրում (տարեկան
միջինը $3-5 մլն)։ Միջոցները հատկացվում են ամերիկյան IMET (International Military
Education and Training) ծրագրի շրջանակներում։

Այդ միջոցները հիմնականում ծախսվում են զինվորական ուսուցման ծրագրերի (այդ


թվում՝ հայ զինծառայողներին խաղաղարար գործողություններին՝ Կոսովո, Իրաք,
Աֆղանստան, պատրաստելու համար), Ականազերծման կենտրոնի ստեղծման,
լեզվի և բժշկական դասընթացների անցկացման և այլնի վրա։ Բացառություն է
կազմում միայն ամերիկյան արտադրության կապի միջոցների ձեռքբերումը՝ ՀՀ
զինված ուժերում օգտագործելու համար։ Հայաստանը ծրագրում է առաջիկա
ամիսներին, մինչև 2011թ. աշուն, մեծացնել խաղաղարարների թվաքանակն
Աֆղանստանում (45-ից հասցնելով 130 մարդու, հետագայում մինչև 260-ի
հեռանկարով)։

Առևտրատնտեսական կապեր

Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգվում է


«Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի» (USATF) տարեկան
մեկ անգամ գումարվող նիստերում: 2006թ. մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրվել
է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի և ՀՀ միջև համաձայնագիրը, ըստ
որի Հայաստանին հատկացվեց 235.65 մլն. դոլար, որը ուղղվեց գյուղական
ճանապարհների վերականգնման, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն
ցուցաբերելու, ֆերմերներին եւ ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի համար:
ՀՀ-ԱՄՆ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վկայությունն է
նաև Հայաստանին Մշտական կանոնավոր առևտրային հարաբերությունների`
Permanent Normal Trade Relations (PNTR) կարգավիճակի շնորհումը (2004թ.), բարձր
տեխնոլոգիաների վաճառքն արգելակող Ջեքսոն-Վենիքի ուղղման վերացումը:
Ամերիկյան ակտիվ միջնորդությամբ Համաշխարհային Բանկն ու Արժույթի
Միջազգային Հիմնադրամը Հայաստանում իրականացրել են շուրջ 1 մլրդ. դոլարի
երկարաժամկետ վարկային և դրամաշնորհային ծրագրեր։

Հայաստանից ԱՄՆ-ը ապրանքների արտահանման ծավալը 2018 թ-ի դրությամբ


կազմում է 47675 ԱՄՆ դոլլար,ներմուծման ծավալը՝ 190586 ԱՄՆ դոլլար։Արտահանվել է
հիմնականում սպիրտային
ապրանքներ,գորգեր,ալյումին,ներկրվել՝ավտոմեքենաներ ,համակարգիչներ ,հագուս
տ։

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական


աշխատանքային խումբը ձևավորվել է 1999թ.: Այս ձևաչափում տարեկան
կտրվածքով անցկացվում են հանդիպումներ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների
բարձր մակարդակի պատվիրակությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս
քննության առնել տնտեսական կապերի խորացման, Հայաստանում շուկայական
բարեփոխումները առաջ տանելու ուղիները և այն, թե ինչպես մենք՝ որպես ԱՄՆ
կառավարություն կարող ենք լավագույնս օգտագործել ԱՄՆ աջակցությունը
Հայաստանի հեռանկարային տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և
երկու երկրների միջև առևտրի խթանմանը նպաստելու համար,  բացի այդ, մեր
երկու երկրները ստորագրեցին Առևտրի ու ներդրումների շրջանակային
համաձայնագիր, որի ներքո ձևավորվեց Առևտրի ու ներդրումներ հայ-ամերիկյան
խորհուրդը։Նորաստեղծ այս խորհուրդը կոչված է խորությամբ ու ամենայն
մանրամասնությամբ  քննության առնել հենց առևտրային հարաբերություններին
վերաբերող հարցերը և այն հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են հայ
գործարարներին ԱՄՆ-ում առևտուր ու ներդրումներ կատարելու  հարցում և
ամերիկացի գործարարներին՝ Հայաստանում։ 

2015 թվականի մայիսին Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրեցին


Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր (TIFA): TIFA-ն
ռազմավարական սկզբունքներ է տրամադրում առևտրի և ներդրումային հարցերի
շուրջ երկխոսության համար: Համաձայնագիրը հարթակ է ստեղծում բարձր
մակարդակի ներգրավվածության համար՝ քննարկելու փոխադարձ
հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ նպատակ ունենալով բարելավել
համագործակցությունը և ընդլայնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև
առևտրի և ներդրումների հնարավորությունները :Երկու կառավարությունները այս
համաձայնագրով ցանկանում են ամրապնդել բարեկամական կապերը՝ընդլայնելով
համագործակցությունը տնտեսական ոլորտում։ Երկու կողմերը հասկանում են , որ
այս համագործակցությունը միայն օգուտ կտա երկու երկներին էլ և ավելի
կուժեղացնի տնտեսական հարաբերությունները։

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ԱՄՆը դիրքորոշումը

Հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատումից ի վեր շփումների

ակտիվացում եղել է հենց այն ժամանակ, երբ առկա է եղել Լեռնային Ղարաբաղի

հակամարտության կարգավորման հնարավորություն կամ հայ-թուրքական

հարաբերությունների կարգավորման հեռանկար։ Սրանք տարածաշրջանում ԱՄՆ

առաջնահերթություններն են, որոնց միջոցով ԱՄՆ-ն տեսնում է տարածաշրջանում


Ռուսաստանի դերի նվազման կամ ընդհանրապես դուրսմղման հնարավորություն։
Նմանատիպ քաղաքականություն, ընդհանուր առմամբ, վարել են ԱՄՆ բոլոր
վարչակազմերը՝ սկսած Բուշի վարչակազմից, «Սառ պատերազմի » ավարտից և
ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։Պայմանավորված տարածաշրջանում ԱՄՆ
վերոհիշյալ հետաքրքրություններով՝ հարաբերությունների ակտիվացում և բարձր
մակարդակի հանդիպումներ եղել են նաև նախկինում։ Հայ -ամերիկյան
հարաբերությունների ակտիվացումը 1990-ականների կեսերին պայմանավորված էր
ՀՀ առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայացքներով։
Վերջինս հավատացած էր, որ Հայաստանի անվտանգության և տնտեսական
զարգացման հիմնական երաշխիքներից մեկը անմիջական հարևանների հետ լավ
հարաբերություններ ունենալն է։ Բնականաբար, դա վերաբերում էր Լեռնային

Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու Ադրբեջանի հետ հարաբերությունների


հաստատմանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորմանը։ Սկսած անկախության առաջին օրերից՝ Տեր -Պետրոսյանի
քաղաքական թիմը կարևոր էր համարում Թուրքիայի հետ հարաբերությունների
հաստատումը առանց նախապայմանների և առավել ծանր քաղաքական
զիջումների։1 Այս հարցերի շուրջ Տեր-Պետրոսյանի մոտեցումները վայելում էին ԱՄՆ -
ի այն ժամանակվա նախագահ Քլինթոնի վարչակազմի աջակցությունը, թերևս
դրանք էլ պատճառ էին եղել բարձր մակարդակի շփումների համար, ինչի
բարձրակետը դարձավ 1994թ. պաշտոնական այցը ԱՄՆ, որի ընթացքում ՀՀ
նախագահը հանդիպեց ամերիկյան քաղաքական վերնախավին Բիլ Քլինթոնի
գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, Լևոն Տեր- Պետրոսյանի հայացքները չէին
կիսում հայաստանյան էլիտայի մի հատվածը, ինչպես նաև սփյուռքն ու
Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունները։ Նաև դա դարձավ
պատճառներից մեկը, որ նախագահ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ
հրաժարական ներկայացնել և պաշտոնաթող լինել։ Հայ-ամերիկյան
հարաբերությունների ակտիվացման երկրորդ փուլը , ի տարբերություն առաջինի ,
պայմանավորված էր ոչ թե ղեկավարի քաղաքական հայացքներով, այլ կոնկրետ
քաղաքական գործընթացով։ Այն սկիզբ առավ 2001թ.՝ ԱՄՆ նախաձեռնությամբ, ԵԱՀԿ
Մինսկի խմբի հովանու ներքո և ապրիլի 3-ին տեղի ունեցան Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները։ Բանակցություններին ,
որպես միջնորդ, ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, ինչն ընդգծում էր
բանակցությունների կարևորությունը Բուշի վարչակազմի համար։ Բացի այդ ,
ապրիլի 9-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների հետ։ Այնուամենայնիվ, այս գործընթացը նույնպես
տապալվեց, քանի որ ադրբեջանական կողմը պատրաստակամ չէր իրագործել ձեռք
բերված պայմանավորվածությունները։ Հայ-ամերիկյան հարաբերությունների
ակտիվացման երրորդ շրջանը սկիզբ առավ 2008թ.։ Այս ակտիվացումը նույնպես
պայմանավորված էր ԱՄՆ տարածաշրջանային շահերով, հատկապես՝ Թուրքիայի՝
Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման հեռանկարով , այսինքն՝

հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Այդ ժամանակ մեկնարկած


«ֆուտբոլային դիվանագիտությանը» ԱՄՆ-ն մեծապես աջակցում էր։ Հենց այս
գործընթացի հետևանք էր, որ բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունեցան
նախագահ Սերժ Սարգսյանի և Բարաք Օբամայի միջև, ԱՄՆ պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը երկու անգամ այց կատարեց Հայաստան՝ 2010 և 2012թթ.՝ դառնալով
ԱՄՆ երկրորդ և դեռևս վերջին պետքարտուղարը, որը երբևէ այցելել է Հայաստան։
ԱՄՆ ակտիվ ներգրավմամբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված
բանակցությունների արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում
ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները , որոնցով նախատեսվում
էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանները։
Այնուամենայնիվ, արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան առաջ
քաշեց նախապայմաններ և ստորագրված արձանագրությունները
չվավերացվեցին։ Արդյունքում, ՀՀ նախագահի 2018թ. մարտի 1-ի հրամանագրով
դադարեցվեց հայ- թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը։

Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ 44-օրյա պատերազմին ,պետք է նշել


որ սկզբնական փուլում Վաշինգտոնի կողմից բարձր մակարդակի
դիվանագիտական ներգրավվածությունը բավական սահմանափակ էր: Սակայն ,
սահմանին աճող լարվածության, Միացյալ Նահանգների հայկական համայնքի
կողմից խիստ դատապարտման և երրորդ կողմերի ակտիվ ներգրավվածության
պայմաններում Նահանգների պատասխանը դարձավ ավելի «հաստատակամ»:
Միացյալ Նահանգներն իր հայտարարությունների զգալի մասում կողմերին կոչ էր
անում ձեռնամուխ լինել ռազմական գործողությունների դադարեցմանը և խստորեն
դատապարտում էր արտաքին դերակատարների միջամտությունը: ԱՄՆ-ն կոչ էր
անում կողմերին վերադառնալ Մինսկի խմբի բանակցությունների սեղան և սկսել
բանակցային գործընթաց առանց նախապայմանների։

Վաշինգտոն-Անկարա առանցքում կա մեկ այլ ավանդական խնդրահարույց


հարց՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2020թ․ ապրիլին Բայդենը խոստացավ
նախորդ նախագահները տարիներով խուսափել են անել։ 2020թ․ ապրիլի 24-ի իր
հայտարարության մեջ Բայդենը նշել էր․ «Ընտրվելու դեպքում ես խոստանում եմ
աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը , և
համընդհանուր մարդու իրավունքները առաջնահերթություն կդառնան իմ
վարչակազմի համար»։Իսկ արդեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2021թ-ին ապրիլի
24-ին պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝այդ եզրույթը 2 անգամ
օգտագործելով իր ուղերձում։

Հայ Համայնքը

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում բնակվում էր 60 հազար հայ,


1915թ. Մեծ եղեռնից հետո ԱՄՆ է գաղթել շուրջ 21 հազար հայ, ներգաղթի նոր ալիք է
եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա՝ 1950-ական թթ., որը մեծ
ընդմիջումներով շարունակվում է ցայսօր։ 1994թ. ԱՄՆ հայերի թիվը հասել է 1 միլիոն
մարդու, 2003թ.՝ 1.200.000-ի, 2006թ.՝ 1.270.000-ի:

Հայ առաքելական եկեղեցու թեմերի դերը ԱՄՆ-ի հայ համայնքի գիտա -կրթական
դաստիարակության մեջ

ԱՄՆ-ում հայերի ազգապահպանում հիմնական գրավականը եղել է հայ


առաքելական եկեղեցին, որը հայեցի դաստիարակության հիմնական օջախն է եղել
հայենիքից այդքան հեռու: Գործնականում ԱՄՆ-ում հայկական դպրոցների
ստեղծման ու պահպանման առաքելությունն էլ վերապահված էր հիմնականում
հայոց եկեղեցուն:Առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը , որ Առաջին
աշխարհամարտից հետո չունեինք հնարավորություն պետական մակարդակով ինչ -
որ նմանատիպ հայապահպանության առաքելություն իրականացնելու
հնարավորություն: ԱՄՆ-ում գործում են հայոց եկեղեցու երկու թեմեր՝ արևելյան և
արևմտյան: ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան թեմերը կազմավորվել են 1927թ.,
կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոդակով:Արևելյան թեմին են
պատկանում շուրջ 42 եկեղեցիներ: Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք
կրթական հաստատություններ:  Թեմի ղեկավարության տակ է գտնվում Հայ
դպրոցների կրթական կենտրոնը և Կրոնական դաստիարակչության բաժանմունքը ,
որոնք ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների
համար: Պատանիերի համար առկա է նաև ամառային ճամբար:Արևելյան թեմը
հրատարակում է «Հայաստանեայց եկեղեցի» կրոնաբարոյախոսական
պաշտոնաթերթը: ԱՄՆ արևմտյան թեմի ղեկավարության տակ կան 25 եկեղեցիներ:
Թեմի առաջնորդարանին կից գործում են Հայաստանյայց եկեղեցու
երիտասարդական կազմակերպության, Տիկնանց միության, կիրակնօրյա
վարժարանների կենտրոնական խորհուրդները՝ իրենց մասնաճյուղերով և այլ
կազմակերպություններ: 1979 թվականից լույս է տեսնում ԱՄՆ Արևմտյան թեմի «Մայր
եկեղեցի» պաշտոնաթերթը՝ հայերեն և անգլերեն բաժիններով :Այսօր ԱՄՆ-ում
գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ
ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք
համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ :
Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և
ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն
հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:

38..ՀՀ հարաբերությունները եվրոպական երկրների


հետ /Ֆրանսիա, Իտալիա/:
ՀՀ-Ֆրանսիա

Ֆրանսիան 1992թ հունվարի 3-ին ճանաչեց ՀՀ անկախությունը, իսկ փետրվարի 24-ին


դիվանագիտական հարաբերություններ հաստատեց մեր երկրի հետ։

դեռևս 1990թ Ֆրանսիայի ԱԺ-ում ստեղծվեց Ֆրանսիա-Հայաստան


պատգամավորական խումբ, որը նպատակ ուներ ուսումնասիրելու երկկողմ
հարաբերությունների զարգացման հնարավորությունները , իսկ 1991թ մայիսին ՀԽՍՀ
Գերագույն խորհրդի նախագահ ԼՏՊ-ն Ֆրանսիայում համաձայնագիր ստորագրվեց ,
որը Ֆրանսիայի և դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետություններից մեկի
միջև կնքված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր։

1995թ Սահմանադրությամբ հաստատվեց և պետության հիմքում դրվեց


ֆրանսիական մոդելը,ձևավորվեցին ֆրանսիական կառուցվածքը հիշեցնող
պետական մարմիններ

ԼՏՊ

1993թ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՏՊ-ի և


Միտերանի միջև ստորագրվեց միջպետական պայմանագիր «ՀՀ-ի և ՖՀ-ի միջև
համաձայնության բարեկամության և համագործակցության մասին;պայմանագիրը
եզակի էր ինտեգրման նման որակ ապահովող իր տեսակով կնքված Ֆրանսիայի և
ԱՊՀ անդամ-երկրի միջև:

1995թ. Ժակ Շիրակի հռչակած «Ֆրանսիական համաշխարհային տերություն»


հայեցակարգի դիրքերից Հայաստանը հետխորհրդային տարածքում և
մասնավորապես կովկասյան տարածաշրջանում սկսվեց դիտվել որպես Ֆրանսիայի
աշխարհաքաղաքական շահերի կարևոր գործընկեր ու դաշնակից։ Ստորագրվեց
Համաձայնագիր ՀՀ միջև կապիտալ ներդրումների խրախուսման և
փոխադարձաբար պաշտպանության վերաբերյալ: ՌՔ

Ռ․Քոչարյանը ՀՀ աք հիմքում դրեց «փոխլրացման» հայեցակարգը․


«Հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության շահերը պաշտպանել
ոչ թե տարբեր երկրների միջպետական հակասությունների ծիրում , այլ ի նպաստ
նրանց համագործակցության»:

2001թ հայ-ադրբեջանա-ֆրանսիական եռակողմ հանդիպում


կազմկակեչպվեց,Արդյունքում ձևավորվեցին կարգավորման «փարիզյան
սկզբունքները», որոնք ամբողջովին ընդունելի էին հայկական կողմի համար , բայց
Ադրբեջանի միակողմանի հերքման պատճառով չդրվեցին հետագա
բանակցությունների հիմքում։

1998թ Ֆրանսիայի ԱԺ ներկայացվեց օրենքի նախագիծ «1915 թվականի հայերի


ցեղասպանության հրապարակայնորեն ճանաչման մասին» անվանումով ,
ընդունվեց միաձայն։ ։ 2001թ Ֆրանսիայում ընդունվում է Հայոց ցեղասպանության
վերաբերյալ հերթական օրենքը, ըստ որի՝ «Ֆրանսիան հրապարակավ ճանաչում է
1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը։ 2001-11թթ քննարկման դրվեց 1915 թ. Հայոց
ցեղասպանության ժխտումը քրեականորեն պատժող նախագիծը։ 2012ից
ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր է

Ֆրանսիայում ներկայումս ապրում է շուրջ 650 հազար հայ:

ՀՀ-Իտալիա հարաբերություններ
Իտալիան ԵՄ անդամ առաջին երկրներից է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը , որից
հետո 1992թ երկու երկրները փոխանակվել են դիվանագիտական
ներկայացուցչություններով: Գործում են միջխորհրդարանական բարեկամության
խմբեր։ Պետությունների միջև ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր և
հուշագրեր մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում
համագործակցության, մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ
օգնության, տնտեսական համագործակցության, ոստիկանական
համագործակցության մասին: 2008-ից ուժի մեջ է նաև կրկնակի հարկումը
բացառելու վերաբերյալ պետությունների միջև կնքված համապատասխան
կոնվենցիան։ 2010ականներին նկատելի ընդլայնվեցին երկու երկրների
պաշտպանական գերատեսչությունների շփումներն ու համագործակցության
ասպարեզները, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելությունում :
Իտալիայի հետ սերտ համագործակցությամբ 2014թ հայկական դասակն իտալական
զորախմբի կազմում իր խաղաղապահ գործունեությունը սկսեց Լիբանանում։

Ղարաբաղյան հարց

Իտալիան բազմիցս կարևորել է խնդրի խաղաղ բանակցային կարգավորման


անհրաժեշտությունը։ 0Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Իտալիան անդամ մյուս
պետությունների հետ 2016թվ դեպքերի կապակցությամբ խստորեն դատապարտել է
շփման գծում լարվածության աննախադեպ աճը, ցավակցություն հայտնել տուժած
ընտանիքներին, կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։

Արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ Իտալիայի Միլան քաղաքն ընդունեց


Արցախի անկախությունը և «խնդրեց Իտալիայի ազգային իշխանություններին
ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը
կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը , այլ վերջ դնել լռությանը ,
որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն »: 2020թ Պալերմո ,
Լոմբարդիա և մի շարք այլ շրջանները ճանաչեցին Արցախի անկախությունը :
Պատերազմական օրերին բազմաթիվ իտալացի պատգամավորների կողմից
հնչեցին հայանպաստ հայտարարություններ: Պալերմոյում կայացավ ցույց ` ի
աջակցություն հայ ժողովրդի, որին մասնակցում էին հայ համայնքի
ներկայացուցիչները, քաղաքային իշխանությունները , խորհրդարանականները :

2021թ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նախագահ Արմեն


Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հավասարակշռված
դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։

Հայոց ցեղասպանության ճանաճման հարցը


Պայմանավորված իտալահայ համայնքի ակտիվ գործունեությամբ , բազմաբնույթ
նախաձեռնություններով՝ իտալական մի շարք քաղաքային և մարզային ,
նահանգային խորհուրդներ 90ականներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը :
2000թ ընդունեց բանաձև՝ համաձայն որի, Իտալիայի Պատգամավորների պալատը
կապված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի հետ, կոչ է անում ճանաճել
Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանության հանգամանքը ,
որն իրականացվել է մինչև ժամանակակից Թուրքիայի Հանրապետության
ստեղծումը, և հրավիրում է Թուրքիայի կառավարությանը՝ բանակցություններ
սկսելու Հայաստանի Հանրապետության հետ, վերականգնելու դիվանագիտական
հարաբերությունները և առևտուրը երկու պետությունների միջև , վերջ դնելու
ներկայիս շրջափակման: Բանաձն ընդգծում է նաև երկու պետությունների
տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ 2015թ՝


կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Իր պատմական
նշանակությամբ առանձնահատուկ էր նույն թվականի ապրիլի 12-ին Վատիկանի
Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցած կիրակնօրյա
պատարագը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի ժամանակ Պապը
XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային
սպանություններն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Պատարագի
ընթացքում Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Տիեզերական
եկեղեցու Վարդապետի» բարձրագույն կոչում: Իսկ 2016թ Պապը եռօրյա այցով
ժամանեց Հայաստան։ 2019թ Պատգամավորների պալատը հաստատեց բանաձև,
որով պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որին անմիջապես, ինչպես
նախորդ բանաձևերի դեպքում ևս, հաջորդեց թուրքական կողմի կոշտ արձագանքը։

Առևտրատնտեսական համագործակցություն

Իտալիան Հ այաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից


մեկն է, որն արտացոլվում է երկկողմ առևտրաշրջանառության կայուն աճի
ցուցանիշներում: Իտալիան ՀՀ-ի երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է
Եվրամիությունում:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստան-Իտալիա


առևտրաշրջանառությունն առայժմ ոչ զարգացած մակարդակում է։ Ըստ
Վիճակագրական կոմիտեի՝ (ՀՀ ՎԿ) 2018 թվականին Հայաստան-Իտալիա
առևտրաշրջանառությունը կազմել է 232.5 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ
աճել է 15.5%-ով։ Բայց, չնայած տեսակարար փոքր կշռին, Իտալիան Հայաստանի
արտաքին առևտրի TOP 10 գործընկերների շարքում է՝ ութերորդ տեղում։

Ինչպես շատ երկրների, այնպես էլ Իտալիայի հետ առևտրում Հայաստանն ավելի


շատ ներմուծողի դերում է։ 2018թ Իտալիայից Հայատանը ներմուծել է մոտ 183 մլն
դոլարի ապրանք։ Չնայած Հայաստանից Իտալիա արտահանումն այսօր ոչ մեծ
ծավալներ ունի, սակայն վերջին տարիներին այն հիմնականում աճի միտումներ է
գրանցել։ Եթե 2010 թվականին Հայաստանն Իտալիա է արտահանել ընդմանեը մոտ 5
մլն դոլարի ապրանք, ապա այսօր այն տասնապատկվել է։
Կարևոր է նաև 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան
և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի
զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։

Հայ համայնքը

Հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման հիմքում կարեւորագույն


դերակատարում ունի իտալահայ համայնքը: Այժմ Իտալիայում շուրջ 5000 հայ է
ապրում: Ամենամեծ հայկական համայնքը Միլանում է, սակայն փոքրաթիվ
համայնքներ կան Հռոմում, Պադովայում, Բոլոնիայում, Ուդինեում , Տրիեստում ,
Վենետիկում, Թուրինում և Ջենովայում: Իտալահայերը զբաղվում
ձեռնարկատիրությամբ, առեւտրով: Իտալիայի եւ Հայաստանի բազմաթիվ
քաղաքներ հանդիսանում են քույր քաղաքներ, իսկ համագործակցությունն
ամրապնդվում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով :
Իտալահայերն ազգային փոքրամասնության իրավական կարգավիճակ չունեն :
Իտալիայում հայ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրը
հայապահպանության հարցն է։

39..ՀՀ հարաբերությունները եվրոպական երկրների


հետ /Գերմանիա, Բելգիա/:
ՀՀ-Գերմանիա հարաբերություններ

ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև միջխորհրդարանական հարաբերությունները սկիզբ են առել


1991թ, երբ ԳԴՀ-ն ճանաչեց ՀՀ-ի անկախությունը: 1992թ երկու երկրների միջև
դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին,որին նախորդել են
տարբեր մակարդակի երկկողմանի բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական
այցելություններ։ Թեև հայ-գերմանական միջխորհրդարանական
համագործակցության սկիզբը բարեհաջող էր, բայց հարաբերությունների
հաստատման առաջին տարիներին հանդիպումները կրում էին ճանաչողական
բնույթ, և գերմանական կողմը հետաքրքրված էր Հայաստանում
ժողովրդավարության կայացման գործընթացով և պատրաստակամ էր աջակցելու
Հայաստանին: Չնայած հանդիպումների ճանաչողական բնույթին` քննարկվում էին
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, Հայաստանում մարդու
իրավունքներին, երկկողմ հարաբերությունների զարգացմանը և արցախյան
հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող բազմաթիվ կարևոր
խնդիրներ:

Իրավապայմանագրային դաշտ

Գերմանիայի հետ մինչ օրս ՀՀ-ն ունի շուրջ 6 տասնյակ պայմանագրեր;Կա


համաձայնագիր կրկնակի հարկումը բացառելու շուրջ։ Հատկապես կարևոր է
Աֆղանստանում Միջազգային անվտանգության ուժերի շրջանակում
համագործակցության և օժանդակության մասին համաձայնագիրը։

ԼՂ Ղարաբաղյան հիմնախնդրում Գերմանիայի դիրքորոշման մասին խոսելիս պետք


է հաշվի առնենք թուրք-գերմանական ռազմաքաղաքական դաշնակցային կապերը;
Հիմնախնդրի շուրջ Գերմանիայի դիրքորշումն ամփոփվում է ԳԴՀ ագն կայքում ,
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է ԼՂ հակամարտության
գործընթացում Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի ու Ադրբեջանի
միջեւ բանակցային ջանքերին եւ կոչանում երկու կողմերին դեէսկալացիայի եւ
փոխզիջումների պատրաստակամության։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Սառը պատերազմի ժամանակ ԳԴՀ-ն անտեսում էր Հայոց ցեղասպանության թեման


Թուրքիայի պատճառով։ 2005թ Գերմանիայի կոչ արեց Թուրքիային ընդունել իր
պատասխանատվությունը,սակայն հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն»
եզրույթը։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը վերնագրված է՝ «1915 թ .
հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի
և ոգեկոչման մասին»: 2016թ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը
ճանաչող և դատապարտող բանաձև:

Հայ Համայնք -50-60 հազարի:

Առևտրաշրջանառություն

բեկումնային էր 2004թ, որի ընթացքում տեղի ունեցավ հայ-գերմանական խոշոր


գործարար համաժողով, ինչին հաջորդեց Գերմանական կապիտալի զգալի ներհոսք
դեպի ՀՀ տնտեսություն, մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային
կոմբինատում: Գերմանիան այսօր Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է։
։ Վերջին տասը տարիներին Հայաստան-Գերմանիա առևտրաշրջանառությունը 300-
400 մլն դոլարի շրջանակում է եղել։

ՀՀ-Բելգիա հարաբերություններ
Բելգիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ: Երկու երկրների միջև
դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ ։ Բելգիա
փոխայցելությունները ներկայումս տեղի են ունենում հիմնականում Եվրոպական
Միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների առիթով :

Իրավապայմանագրային դաշտ

ՀՀ-ի և ԲԹ միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ


հարկումից խուսափելը կանխելու մասին,ներդրումների փոխադարձ խրախուսման
եւ պաշտպանության մասին,օդային փոխադրումների մասին,անօրինական կերպով
բնակություն հաստատած անձանց հետ ընդունման մասին

Առևտրաշրջանառություն և տնտեսական հարաբերություններ

Բելգիայի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 70 մլն դոլար:


Բելգիա-Հայաստանյան Առեւտրային Պալատը (ԲՀԱՊ) ստեղծվել է 2007-ին.
ինտենսիվացել է տնտեսական համագործակցությունը երկրների միջեւ։ 2015-ի
Բրյուսելում կայացել է «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի
խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել է
Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի
գրասենյակի կողմից` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի
արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի
գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար :
Բացի նշված կազմակերպություններից համաժողովին մասնակցել են ԵՄ
կառույցների պաշտոնյաներ, EU4Business նախաձեռնության, Բրյուսելում ՎԶԵԲ
գրասենյակի ու շուրջ չորս տասնյակ բելգիական և հոլանդական ընկերությունների
ներկայացուցիչներ և փորձագետներ:

Հայ-բելգիական երկկողմ առևտրատնտեսական կապերում էական դեր են խաղում


բելգիահայ գործարարները, ովքեր բավականին ակտիվ և արդյունավետ
աշխատանք ենծավալել ադամանդագործության բնագավառում:

Հայ Համայնք

Բելգիայում հայերը, որոշ աղբյուրների համաձայն, հաստատվել են միջնադարում ,


սակայն հայկական համայնքներ ձևավորվել են հիմնականում 1915-1923 թթ. և
դրանից հետո: Ներկայումս համայնքում հայերի թվաքանակը շուրջ 25000 է, որոնց
գերակշիռ մասը Հայաստանից տեղափոխվածներ են:Հայկական ամենամեծ
համայնքները Բրյուսելում և Անտվերպենում են: Բելգիայում հայկական համայնքը
հատուկ իրավական կարգավիճակ չունի:

Հայոց ցեղասպանության ճանաչում

1998թ-ին Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու


վերաբերյալ որոշումը: 2015թ Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստին
բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
ընդունեց:

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշել բանաձևերի կապակցությամբ ասել է․ «Ես


կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած
ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն , և
դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»:

Արցախյան հարց

2020-ի դեկտեմբերի 30-ին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին


հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության
կարգավորման վերաբերյալ բանաձև։ Բանաձևի այս նախագծում
խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ
ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։
Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը ԼՂ-ից և վերադառնալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ
բանակցություններին։ Այս բանաձևով Բելգիան կոչ է անում Թուրքիային
դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը , զերծ մնալ
տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից:

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների


հանձնաժողովի կողմից այս բանաձևի ընդունումը և շնորհակալություն հայտնում
ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր
խորհրդարանականներին, որոնց համատեղ աշխատանքն որոշիչ դեր խաղաց
բանաձևի մշակման և ընդունման հարցում փոխզիջման գալու համար։ Եթե
խոհրդարանը լիագումար նիստոով հաստատի այս բանաձևը, այդպիսով
միանշանակ ցույց կտա, որ Բելգիայի խոհրդարանը կարող է ինքնավստահ և
կառուցողական դեր խաղալ միջազգային քաղաքականության մեջ՝ առանց
դավաճանելու երկրի մարդասիրական արժեքներին»

40..ՀՀ հարաբերությունները եվրոպական երկրների հետ /Մեծ


Բրիտանիա, Հունաստան/:
ՀՀ- ՄԲ հարաբերություններ

դիվհարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: Եվրոպայում ՀՀ


առաջին դեսպանատունը հիմնադրվել է հենց Լոնդոնում։

Առևտրաշրջանառություն

Կազմում է շուրջ 100մլն դոլար: ՀՀ-ում մինչ այժմ կատարած բրիտանական


ներդրումների ծավալը կազմում է շուրջ 50 մլն դոլար:

Հայկական համայնք - շուրջ 20000 հայերից ,սակայն հատուկ կարգավիճակ չունի:

Արցախյան հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը

Տարածաշրջանում ՄԲ համար անկյունաքարային նշանակություն ունեն


հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ , որտեղ բրիտանական
էներգետիկ հսկաները նախորդ տասնամյակների ընթացքում միլիարդավոր
դոլարների հասնող ներդրումներ են կատարել և շահագրգռված են այդ
ներդրումների անվտանգության պահպանմամբ։

մեծ ակտիվություն են դրսևորում բրիտանական հովանու ներքո գործող


տարատեսակ հասարակական կազմակերպություններն, որոնք ակտիվորեն
մասնակցում են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ փորձագիտական
քննարկումներին և հասարակություններին խաղաղության նախապատրաստելու
տարատեսակ ծրագրերին,ինչպիսիք են «Հաշտեցման ռեսուրսները», «Միջազգային
ահազանգը», «Պատերազմի և խաղաղության ինստիտուտը» և այլն։ Այս
կազմակերպությունները Արցախյան հակամարտության կարգավորման հարցում
գաղափարներ գեներացնող հիմնական միջազգային վերլուծական հարթակներն են։
ՄԲ-ն միշտ չեզոքություն է ցուցաբերել ԼՂ հիմնախնդրի շուրջ : Միաժամանակ
վերջինս մեծ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ․ բրիտանական BP
նավթային ընկերությունը խոշոր եկամուտ է ստանում Ադրբեջանի նավթագազային
ոլորտից: Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի , ֆրանսիացի և
ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում
կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում :

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիքորոշումը

Դեռևս 1915թ մայիսի 29-ին ՄԲ-ն Ռուսատանի և Ֆրանսիայի հետ համատեղ


հրապարակել էր հռչակագիր, որում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ
Թուրքայի կառավարության գործողությունները որակել էր որպես մարդկության դեմ
հանցագործություն: 2009թ Լոնդոնում Բարիստերների պալատի հրապարակած
պաշտոնական եզրակացությունը, որ, հաշվի առնելով Թուրքիայի հետ
հարաբերությունները և այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման
փաստը չի ունենա օգտակարգություն ՄԲ-ի համար

ՀՀ-Հունաստան հարաբերությունների

Հունաստանը առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը


Խորհրդային Միությունից։ Երկու երկրներն էլ փոխադարձաբար ունեն
դեսպանատներ համապատասխանաբար Երևանում և Աթենքում։ Հայաստանը
Հունաստանը համագործակցում են ինչպես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի
շրջանակներում, այնպես էլ ուղղակիորեն։ Հունաստանը աջակցում է Հայաստանի
եվրոինտեգրմանն ուղղված բոլոր ծրագրերին։ Դա պայմանավորված է երկու
երկրների իշխանավորների բարձր մակարդակի հանդիպումներով։ Դա նշանակում
է, որ երկու երկրները պատրաստ են շարունակել բարեկամական
հարաբերությունները։ Հունաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր
ռազմական գործընկերն է՝ Ռուսաստանի Դաշնությունից հետո։ Հունաստանը նաև
Հայաստանի ամենախոշոր գործընկեր պետությունն է ՆԱՏՕ -ում։ Հունաստանը
հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը , և
Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների
ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:

Իրավապայմանագրային դաշտ

ՀՀ և Հունաստանի միջև անկախությունից ի վեր ստորագրվել են բազմաթիվ


համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր՝ կապիտալ ներդրումների
խրախուսման, տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական,
զբոսաշրջության, կրթության, մշակույթի և գիտության, առողջապահության ,
ռազմական և դիվանագիտական ուսուցման բնագավառներում
համագործակցության, կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ։

Հատկապես կարևոր են 1998թ Հունաստանի Հանրապետության զինվորական


ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և
պայմանների մասին համաձայնագիրը, 2003թ փոխմբռնման հուշագիրը ՀՀ զինված
ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի
գումարտակի կազմում ներգրավելու մասին, 2008թ արձանագրություն ռազմական
ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին:

Առևտրաշրջանառություն

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Հունաստանի միջեւ


առեւտրաշրջանառությունը 2018թ աճել է 32% ՝ մինչեւ 64.8 մլն դոլար: Ընդ որում,
արտահանումն աճել է 40.3% ՝ մինչեւ 271.5 հազար դոլար` ներմուծման 32%, մինչեւ 64.6
մլն դոլար աճի պայմաններում: Հունաստան արտահանման հիմնական
ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ , ալյումին և
ալյումինե իրեր, սնունդ։ Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են ` հանքային
վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ , մոմանյութեր ,
էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց
մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ , մրգեր և
ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր , իրեր սև մետաղներից ,
ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ ,
կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր։

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցություն

Սերտ համագործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան -Կիպրոս


եռակողմ ձևաչափով։ 2019թ Նիկոսիայում տեղի է ունեցել Հայաստանի ,
Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը , որի
արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն , որում ընդգծվել է , որ
եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և
բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական
երկխոսության և համագործակցության միջոցով։ Ներկայումս կիպրահայերի թիվը
4.000 է։

Հայոց ցեղասպանության ճանաչումը

1996թ Հունաստանի խորհրդարանը որոշում է ընդունել 1915թ. ապրիլի 24-ը Հայոց


ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: 2014թ ընդունվել է Հայոց
ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռասիզմի և այլատյացության դեմ
օրինագիծը: 2015թ ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից
իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու
մասին հայտարարությունը: 2015թ Կիպրոսը ընդունեց Հայոց ցեղասպանության
ժխտումը քրեականացնող օրենք։

Արցախյան հարցի շուրջ

Հունաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության


կարգավորման հարցում անփոփոխ է․ Հունաստանը սատարում է միջազգային
իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի
ջանքերը։

Հայ Համայնք

Հունաստանում ապրում է շուրջ 30 հազար հայ՝ մեծ մասը Հայոց


ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն: Հայերը հիմնականում
կենտրոնացված են Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս , Կոմոտինի , Կավալա ,
Քսանթի, Օրեստիադա, Դիդիմոտիխո քաղաքներում, ինչպես նաև Կրետե և Կոս
կղզիներում: Այստեղ գործում են շուրջ չորս տասնյակ հայկական կառույցներ :։
Հունաստանի հայ համայնքում զգալի թիվ են կազմում արվեստագետները ,
ձեռնարկատերերը և բժիշկները: Հունաստանում հայերը համարվում են կրոնական
փոքրամասնություն:Հայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք։
Ներկայումս Հայաստանում բնակվում է 6.000-7.000 հույն և ևս 100-ը ԼՂՀ-ում։

41..ՀՀ հարաբերությունները Ամերիկայի երկրների հետ


/Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա/:
ԱՐԳԵՆՏԻՆԱ

դիվհարաբերությունները հաստատվել են 1992թ: Բուենոս Այրեսում ՀՀ


դեսպանությունը գործում է 1993թ-ից։ 2011թ ստեղծվել են ՀՀ-ԱՀ բարեկամության
խորհրդարանական խմբեր։ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ,
Հայաստանի դեսպանությունների նստավայրը համատեղության կարգով Բուենոս
Այրեսն է (Արգենտինա):

Իրավապայմանագրային դաշտ

1992թ սկսված կնքվել են մոտ 30 համաձայնագրեր որոնք վերաբերում են


համագործակցությանը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի եւ
կրթության բնագավառներում:

Առեւվտրաշրջանառություն

2013թ Արգենտինայի և Հայաստանի միջև առևտուրը կազմել է $7.5 միլիոն դոլլար, իսկ
2018 թվականի դրությամբ $9.3միլիոն: Արգենտինան Հայաստանում օտարերկրյա
ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է

Հայոց ցեղասպանության ճանաչումը

1987թ Արգենտինայի նախագահ Ալֆոնսոն ելույթով հանդես եկավ


արգենտինացիների և հատկապես հայ համայնքի համար՝ ճանաչելով Հայոց
ցեղասպանությունը։ 1995թ նախագահի կողմից օրենք ընդունվեց , որով ճանաչել է
Հայոց ցեղասպանությունը։ 2007թ նախագահի կողմից օրենք ստորագրեց , որ
Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Հայ համայնք

Արգենտինայի հայկական համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Ներկայումս


հայերի թիվը կազմում է շուրջ 120 000,

Արցախյան հարցում Արգենտինայի դիրքորոշումը

Այս հարցում Արգենտինան չեզոք է հանդես գալիս` փորձելով պահպանել


բարեկամական հարաբերություննե թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ :
Այսպիսով Արգենտինան 44-օրյա պատերազմի ընթացքում կոչ է անում երկու
կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել
արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՝ նպատակ
ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի
շրջանակներում:

ՈՒՐՈՒԳՎԱՅ

դիվհարաբերությունները հաստատվել են 1992թ: Հայաստանը հավատարմագրել է


դեսպանին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ Ուրուգվայը ունի
հավատարմագրված դեսպանություն Ռուսաստանի Դաշնության Մոսկվա
քաղաքում: 1997-ից Երևանում գործում է Ուրուգվայի պատվո հյուպատոսի
գրասենյակը: 2019 թ. Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը։
2021 թ օգոստոսին Ուրուգվայը հայտարարել է Հայաստանում դեսպանատուն
բացելու մասին։

Իրավապայմանագրային դաշտ

Իրավապայմանագրային դաշտում հարաբերությունների հիմքը Հայաստանի


Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Արևելյան
Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև
համագործակցության մասին (ստորագրված 1994թ. Մայիսի 4-ին) համաձայնագիրն է:

Հայկական Համայնք -շուրջ 20 հազար է։

Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում

առաջին երկիրն է, որը 1965թ պաշտոնապես ճանաչել է Թուրքիայում հայերի


ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների
հիշատակի օր»։

Արցախյան հարցում Ուրոգվայի դիրքորոշումը

Ուրուգվայը բազմիցս նշել է, որ հարգում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր


սկզբունքները՝ «բայց եւ մեզ համար բացահայտ է, որ հարցի լուծումն ինքնորոշման
մեջ է, եւ ոչ՝ ռազմական ուժի կիրառման»։ Այս մասին Ուրուգվայի
խորհրդարանական պատվիրակությունը 2012թ հայտնեց Հայաստան կատարած
այցի ժամանակ, որից հետո Ադրբեջանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական
ճգնաժամ սկսեց։ Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Ուրուգվային։ Նրանց միջև
հարաբերությունները վերականգնվեցին արդեն 2013թ։ 2018 թվականի դրությամբ
Ադրբեջանը Ուրուգվայ 5 խոշոր նավթ արտահանող երկրներից է։ 44-օրյա
պատերազմի ընթացքում Ուրուգվայը կոչ է արել 2 կողմերին խաղաղ լուծում տալ
կոնֆլիկտին։ Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի սկզբունքային
դիրքորոշումը Արցախի դեմ 2020թ.աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի
վերաբերյալ: Ուրուգվայի օրենսդիր մարմինը դատապարտել է Թուրքիայի կողմից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ վարձկանների ներգրավումը , ինչպես
նաեւ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների խախտման եւ քաղաքացիական
ենթակառուցվածքների գնդակոծման դեպքերը:

ԲՐԱԶԻԼԻԱ

Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության


միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ: 1998-ից Սան
Պաուլոյում գործում է Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Բրազիլիայի կողմից տրամադրված օգնություն- 2011թ. Մարտին Նուբարաշենի


տարածքում բնապահպանական աղետի հետեւանքները վերացնելու նպատակով
Բրազիլիայի կառավարության կողմից տրամադրվել է 100,000 ԱՄՆ դոլարին
համարժեք ապրանքներ եւ սարքավորումներ։

Իրավապայմանագրային դաշտ

ՀՀ-ի և ԲԴՀ-ի միջը կան ստորագրված համաձայնագրեր մշակույթի, կրթության ,


գյուղատնտեսության, առևտրային և ներդրումային համագործակցության
վերաբերյալ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար
առանց մուտքի արոնագրերի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր։

Առևտրատնտեսական կապեր

Մինչ օրս ներդրումային ծրագրեր ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Բրազիլիայի կողմից չեն եղել։
2018թ տեղի ունեցավ հայ-բրազիլական առաջին գործարար համաժողովը։
Բրազիլացի գործարարների Հայաստան այցը առաջին քայլն էր 2 պետությունների
միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման համար : Արտահանվող
հիմնական ապրանքատեսակներ- կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ եւ
նյութեր, մետաղյա խողովակներ։ Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ -Միս
եւ մսամթերք,սուրճ,թութուն։

Հայ համայնք

Ըստ տարբեր աղբյուրների՝ հայերը Բրազիլիայում են հաստատվել 19-րդ դարի 80-


ականներից սկսած։ Ըստ տարբեր աղբյուրների ներկայումս հայերի թիվը հաշվվում է
մինչև 50 հազար: Բրազիլահայերի հիմնական մասը կենտրոնացած է Սան Պաուլո
նահանգում, մասնավորապես, այդ նահանգի նույնանուն մայրաքաղաքում։ Սան
Պաուլու նահանգի Օզասկո քաղաքում ապրում է մոտ 3-4 հազար հայ, Ռիո դե
Ժանեյրոյում՝ 400-500, մայրաքաղաք Բրազիլիայում՝ շուրջ 300 մարդ։ Մնացած մասը
ցրված է երկրի տարբեր նահանգներում։

Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշում

2015թ Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որով


պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։

Արցախյան հարցում դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բրազիլիան պաշտոնական


դիրքորոշումը հետևյալն է. Հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների շրջանակում և պետք է պահպանվի հրադադարը` հասնելու
համար վերջնական խաղաղության

42..ՀՀ հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ


/Սիրիա, Իսրայել/:
Հայաստանի Հարապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության
միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.: 1992թ.
նոյեմբերին Սիրիայում բացվել է Հայաստանի դեսպանությունը: 1993թ.
փետրվարին Հալեպում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 1997թ.
սեպտեմբերին Հայաստանում հիմնվել է Սիրիայի դեսպանությունը:
Հարաբերություններ իրավապայմանագրային դաշտ 1992թ մարտի 6 – ՀՀ և
ՍԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին
պայմանագիրը երկու երկրների հարաբերությունների հիմքն է։ 1995թ. ապրիլի
30-ՀՀ և ՍԱՀ կառավարությունների միջև եկամտահարկի և դրամագլխի
նկատմամբ կրկնակի հարկումից խուսափելու մասին, 1992թ մարտի 30-
Հյուպատոսական համագործակցության մասին, 1995թ ապրիլի 30-≪Օդային
հաղորդակցության մասին≫ և այլ պայմանագրեր
Ցեղասպանություն և ԼՂ
Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին: Դա տեղի է
ունեցել Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
Թուրքիայի կառավարությանը զայրացրել է ճանաչումը։ 2020 թվականին, երբ
2020 թվականին սկսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Սիրիայի
նախագահ Բաշար ալ-Ասադն իր աջակցությունը հայտնեց Հայաստանին՝
Թուրքիային մեղադրելով ահաբեկիչներին տարածաշրջան ուղարկելու մեջ։
Հայկական համայնք Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական
ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ
Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին
Սիրիա տեղափոխելուց հետո։ Սիրիահայ ժամանակակից համայնքը
ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց
Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի
հետևանքով։ բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է
Հալեպում մնացյալը` Դամասկոսում (շուրջ 8 հազար, Հոմսի, Դեյր Զորի
նահանգներում։ Սիրիայում հայ համայնքի համար ազգային գործունեություն
ծավալելու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, երբ իշխանության եկավ
Հաֆեզ Ասադը ; Հայերի շրջանում ակտիվ գործունեություն են ծավալել նաև
ազգային քաղաքական կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան,
Ռամկավար ազատական և Հայ հեղափոխական դաշնակցություն, որոնք
համայնքային խնդիրները լուծելու նպատակով համագործակցում էին
եկեղեցու հետ։Հայերը Սիրիայում ունեցել են հավասար իրավունքներ,
սակայն պետական մարմիններում և կառույցներում նրանց
մասնակցությունը սահմանափակ է եղել, մանավանդ՝իշխանական
քաղաքական վերնախավում: Հայերը ներկայացուցիչներ են ունեցել Հալեպի
և Լաթաքիայի քաղաքապետարաններում ու նահանգային խորհուրդներում:
Նրանց արգելված չի եղել զբաղվել քաղաքականությամբ, սակայն գերադասել
են զբաղվել հայապահպանության, գաղութի ներքին հարցերով։ Սիրիական
պետությունը հայերին մեկ տեղ է հատկացրել խորհրդարանում:
Սիրիահայերը զգալի ազատություններ են ունեցել Հայոց ցեղասպանության
հարցերն արծարծելու առումով, սակայն որևէ լուրջ քայլ չեն կատարել՝
գիտակցելով թուրք-սիրիական հարաբերությունների կարևորությունն այս
հարցում: 1990- ականներին Սիրիայի և Թուրքիայի լարված
հարաբերությունների պատճառով հնարավոր է եղել Հայոց
ցեղասպանության և Հայկական հարցի մասին արաբերենով հրատարակել
գիտական գրականություն: Սակայն երբ երկկողմ հարաբերությունները
կարգավորվել են (1999 թ. Ադանայի պայմանագիրը), արաբերենով
հակաթուրքական գրականության լույսընծայումը համարյա անհնար է
դարձել: Դրանից հետո Սիրիայում այս հարցերի շուրջ քարոզչական
աշխատանքներն իրականացվել են բացառապես հայերենով և միայն հայ
համայնքի համեմատաբար նեղ շրջանակներում։

Իսրայելը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին:


դիվհարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին: 2021 թ.
դեկտեմբերին Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը
(նստավայրը՝ Թել-Ավիվ): 2022 թ. հունիսին ՀՀ նախագահին իր
հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը
(նստավայրը՝ Երուսաղեմ): 2013 թ. մարտին ՀՀ-ում Իսրայելի պատվո
հյուպատոս է նշանակվել Աշոտ Շախմուրադյանը: Իսրայելը և Հայաստանը
դիվանագիտական հարաբերություններ են հաստատել այն պահից, երբ
Հայաստանը 1991 թվականին անկախացել է` դուրս գալով Խորհրդային
Միության կազմից։ 1993 թվականից մինչև 2007 թվականը Իսրայելում
Հայաստանի դեսպանն աշխատել է Վրաստանից` չնայած, որ Ցոլակ
Մոմջյանը 1996 թվականին նշանակվել է Երուսաղեմում Հայաստանի
պատվավոր հյուպատոս։ Այնուհետև դեսպանատունը տեղափոխվել է
Երուսաղեմ։ Վերջին տարիներին տեղի է ունեցել հայկական ղեկավարության`
բարձր մակարդակով մի քանի պաշտոնական այց դեպի Իսրայել 2003
թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այցելել Իսրայելի
գլխավոր ռաբբիին էր. Որն իր հերթին ընդունել է Գարեգին 2-րդի` Հայաստան
այցելելու հրավերը։ Այցը տեղի է ունեցել 2005 թվականին, նրանք այցելել են
Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր`
Ծիծեռնակաբերդ։ Այս արարքով նա պաշտոնապես ճանաչել է Հայոց
ցեղասպանությունը որպես պատմական փաստ։ 2017 թվականի
սեպտեմբերին հայ-իսրայելական խորհրդարանական բարեկամության
խումբը, Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովայի (Կուլանու)
ղեկավարությամբ, այցելել է Հայաստան։ Խումբը հանդիպել է Հայաստանի
արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և
քննարկել երկկողմ հարաբերությունների, գործնական կապերի զարգացման
և երկկողմ համաձայնագրերի կնքման հետ կապված հարցեր։ Բացի այդ,
քննարկվել է երկու երկրների համաքաղաքացիական անձնագրեր
ունեցողների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը (ներկայումս
վիզա կարելի է ձևակերպել ժամանելիս կամ առցանց կերպով՝ էլեկտրոնային
վիզա)։ Քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության` Իսրայելի ճանաչման
հարցը։ 2019 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել Հայաստանի՝
Երուսաղեմում իր դեսպանատունը բացելու մտադրության մասին։
Տնտեսական հարաբերություններ— Անկախության հռչակումից ի վեր՝
Հայաստանն Իսրայելից ստացել է աջակցություն և այսօր շարունակում է
մնալ իր առևտրային գործընկերներից մեկը։ ԿՀՎ-ի փաստերի
համաշխարհային գրքի համաձայն` Հայաստանն Իսրայելից ստանում է
ներմուծման 4,8 %-ը, ինչը նշանակում է, որ Իսրայելը ստանում է Հայաստանի
արտահանման 7,1 %-ը։ 2005 թվականին նկատվել է երկրների միջև
ապրանքաշրջանառության գագաթնակետը. այն կազմել է 103 միլիոն դոլար,
որից 101 միլիոն դոլարը բաժին է ընկնում չմշակված ադամանդին։ 2019
թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 60
միլիոն դոլարը։ 2019 թվականի դրությամբ` Հայաստանից տարեկան մոտ 500
զբոսաշրջիկ այցելում է Իսրայել։
43..ՀՀ հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ
/Լիբանան, Եգիպտոս/:
եգիպտոս
1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ-ի անկախության հռչակումից հետո ԵԱՀ-Ն
արաբական երկրներից առաջինն էր, Հայաստանը բացեց իր դեսպանությունը
Կահիրեում 1992 թ.-ի սեպտեմբերին, իսկ 1993 թ.-ի ապրիլին Եգիպտոսն իր
դեսպանատունը բացեց Երևանում ։ Եգիպտոսը Երևանում դեսպանատուն բացեց
հուլիսի 23-ին՝ երկրի ազգային տոնի օրը, ինչը բարձր գնահատվեց ՀՀ նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից : Եգիպտոսը Հայաստանի արտաքին
քաղաքականությունում նշանակալի կարևորություն ունեցող երկրներից մեկն է՝
հաշվի առնելով նրա առաջատար դերն ու հեղինակությունը արաբական ու
մուսուլմանական աշխարհում, ինչպես նաև արաբական, աֆրիկյան ու իսլամական
կառույցներում նրա անդամակցությամբ պայմանավորված քաղաքական մեծ
ազդեցությունը ;

1992թ.-ի մարտի 9-ին կնքվեց «ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական


հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը։ 1992 թ.-ի մայիսին
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական այցով մեկնեց
Եգիպտոս, հանդիպեց նախագահ Մուբարաքի, որի արդյունքում կնքվեց
տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին»
համաձայնագիրը։ Հայ-եգիպտական հարաբերությունների հաստատման շրջանում
Հայաստանի համար առանցքային հարցերից էր Ղարաբաղյան հակամարտության
հարցում Եգիպտոսի դիրքորոշումը։ 1992 թ.-ին Եգիպտոս կատարած այցի ժամանակ
ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Մուբարաքի հետ
հանդիպմանը նշում է, որ հակամարտությունը կրոնական բնույթ չունի , ինչպես նաև
ակնկալում է Եգիպտոսի միջնորդությունը։ Ավելի ուշ թեման Մուբարաքի հետ
քննարկեց նաև ՀՀ-ի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եգիպտական մամուլի հետ
զրույցում Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը չպետք է կռվախնձոր դառնա
իսլամի ու քրիստոնեության միջև : ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Եգիպտոսը 1996-
1999 թվականներին կողմ է քվերակել Ադրբեջանի առաջարկած «Nagorno Karabakh Region
of Azerbaijan» ձևակերպմանը: Արաբական երկրները նաև խանդով ու դժգոհությամբ
էին վերաբերվում Իսրայելի հետ Հայաստանի շփումներին : Նման դժգոհության
պատճառ դարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան
Օսկանյանի այցն Իսրայել, որը քննադատեցին նաև հայկական կառույցների մի
մասը։ ՄԱԿ-ում քվեարկություններից մեկի ժամանակ Հայաստանի չեզոք
դիրքորոշումը լուրջ դժգոհություն առաջացրեց Եգիպտոսում։ Կահիրեն զգուշացրեց
Երևանին, որ դա կարող է ազդել հայ- եգիպտական հարաբերությունների, ինչպես
նաև ղարաբաղյան հարցում Եգիպտոսի չեզոք ու հավասարակշոված դիրքորոշման
վրա։ Դա էր պատճառներից մեկը, որ հայ- իսրայելական հարաբերությունները
ստորադասված էին հայ-արաբական հարաբերություններին՝ չնայած Երուսաղեմում
հայկական կրոնական ու մշակութային խոշոր ժառանգությանը, հայ համայնքին ու
Մերձավոր Արևելքում Իսրայելի դերին: 2006 թ.-ին ԵԱՀ խորը մտահոգություն հայտնեց
ՄԱԿ-ի ԳԱ-ի 61-րդ նստաշրջանի ընթացքում օկուպացված տարածքներում
Պաղեստինի ժողովրդի ու այլ արաբների մարդու իրավունքների հետ կապված
բանաձևին Հայաստանի՝ ձեռնպահ քվեարկելու կապակցությամբ : ԵԱՀ-ի ԱԳՆ-ից
Հայաստանին զգուշացրին, որ եթե պաղեստինյան ու արաբական դատի
պաշտպանության հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ տեղի է ունեցել
փոփոխություն, Եգիպտոսը կվերանայի ղարաբաղյան հարցում իր
հավասարակշռված դիրքորոշումը, և հետևաբար այն իր բացասական
ազդեցությունը կունենա գոյություն ունեցող բարձր մակարդակի երկկողմ
հարաբերությունների վրա 2005 թ.-ից, երբ հուշագիր ստորագրվեց ՀՀ ԱԳՆ-ի և ԱՊԼ -ի
միջև, իսկ 2008 թ.-ից Եգիպտոսում ՀՀ-ի դեսպանն առաջին անգամ համատեղության
կարգով նշանակվեց ԱՊԼ-ում ՀՀ-ի լիազոր ներկայացուցիչ:

Լիբանան

դիվհարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների


բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները սկսվել են
բավական վաղ: 1990-ական թվականներին, մասնավորապես, Լիբանան են այցելել
Հայաստանի խորհրդարանի նախագահը, արտգործնախարարները և
վարչապետները;Լիբանանում բնակվում է շուրջ 120 հազար հայ: Հայերը
ներկայացված են նաև պետական կառավարման համակարգում: այնտեղ է գտնվում
նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը, իսկ կաթողիկոս Արամ Ա-ն մեծ
ազդեցություն ունի լիբանանյան հասարակական կյանքում : Լիբանանը
պարբերաբար հայտնվում է քաղաքական ճգնաժամային իրավիճակում:
Լիբանանում ակտիվ է «Հեզբոլլահ» շիական կուսակցությունը, որն ունի նաև զինված
խմբավորումներ և առճակատման մեջ է Իսրայելի հետ, ինչպես նաև համարվում է
Իրանի դաշնակիցը տարածաշրջանում: Հայաստանի և Լիբանանի միջև
ստորագրվել են ավելի քան 30 տարբեր բնույթի փաստաթղթեր: Հայոց
ցեղասպանությունը ճանաչած Արաբական պետությունների լիգայի առաջին
անդամն է։ 2006 թվականին՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի (Երկրորդ
լիբանանյան պատերազմը (պաշտոնական անվանումը Իսրայելում 2007 թվականի
մարտի 21-ից, իսկ արաբական աշխարհում - «Հուլիսյան պատերազմ»), ռազմական
հակամարտություն է Իսրայել պետության և շիա «Հեզբոլլահ» արմատական
խմբավորման միջև, որի հսկողության տակ գտնվում էին Լիբանանի հարավային
շրջանները։ Մարտական գործողությունները տևել են 34 օր՝ 2006 թվականի հուլիսից
մինչև օգոստոս։) ժամանակ, Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել
Լիբանան. փոխանցվել են դեղամիջոցներ և առաջին օգնության միջոցներ։

Հայերը Լիբանանում, Լիբանանի հայ քաղաքացիներ։ Հայերը Լիբանանում կազմում


էին 300.000 սակայն պատերազմի հետևանքով երկրից գաղթել է 50.000 հայ և
ներկայումս կազմում են 250.000 կամ երկրի բնակչության 6.50%-ը։ Դիվանագիտական
հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև հաստատվել են 1992
թվականին։ Մոտ 10,000 լիբանանահայերը 2006 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց
Ցեղասպանության 91 ամյակին նվիրված, դուրս են եկել երթի։ Լիբանանի ներկայիս
տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Լիբանանի հայկական
գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով
Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ
ժողովրդի կյանքում։ Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է
գլխավորապես Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին՝ 1915-1939
թվականներին գաղթականության երեք ալիքների արդյունքում և ավանդականորեն
համարվել Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր ու մշակութային արժեքներ
դավանող համայնքներից մեկը։ Ներկայացված լինելով Լիբանանի քաղաքական
կյանքում՝ խորհրդարանում և կառավարության մեջ, լիբանանահայությունն իր
թվաքանակով համարվել է վեց գլխավոր կրոնադավանական համայնքներից մեկը
շիաներից, մարոնիներից, սուննիներից, դրուզիներից , քրիստոնյա ուղղափառներից
հետո։ Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում , Տրիպոլիում , Սեյդայում ,
Զահլեում, Ալեյում, ինչպես նաև Այնճարում, որը միակ հայկական գյուղաքաղաքն է
ողջ Լիբանանում։ Նախքան 1975 թվականը քաղաքացիական պատերազմը,
լիբանանահայության թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 200-250 հազար,
ինչը, սակայն, վիճահարույց է։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հայերի թիվը
Լիբանանում առավելագույնը եղել է 180 հազար։ 1975-1989 թվականներին
պատերազմը հանգեցրեց լայնածավալ արտագաղթի, ինչի արդյունքում
լիբանանահայության թիվն աստիճանաբար կրճատվեց։ Նախքան 2006 թվականի
պատերազմը ոչ պաշտոնական տվյալներով այն կազմել է մոտ 40-50 հազար։
Հայկական ազգային վարժարաններում և այլ կրթական հաստատություններում
սովորող հայ աշակերտության թիվը մոտ 10 հազար է։ Լիբանանի մշակութային
կյանքին զգալի աշխուժություն են հաղորդում պարբերականները։ Ներկայումս
Լիբանանում հրատարակվում են դաշնակցականների «Ազդակը» (օրաթերթ),
ռամկավարների «Զարթոնքը» (եռօրյա), հնչակյանների «Արարատը» (շաբաթաթերթ),
գրական ուղղվածությամբ «Բագինը» և «Շիրակը», ինչպես նաև «Սփյուռք»,
«Մարզիկ», «Մասիս», «Արծիվ», «Ծաղիկ», «Դիտակ» ամսագրերը և այլն։ Հին շրջան—
Լիբանանի ներկայիս տարածքում հայեր բնակվել են հնագույն ժամանակներից։
Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար
համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է
կատարել հայ ժողովրդի կյանքում։ Ըստ հռոմեական պատմիչների՝ մ.թ.ա. IV-III դդ.
հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել
Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ։
Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) զգալի թվով հայեր է վերաբնակեցրել Ասորիքում
և նրան հարող փյունիկյան տարածքում։ Միջին դարեր— Սելջուկյան արշավանքների
ժամանակաշրջանում (XI-XII դդ.) Հայաստանից «հազարք առ հազարս եւ բիւրք առ
բիւրս» գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ՝ Լիբանան։ XII-XIII դդ. Լիբանանի
նավահանգստային Տրիպոլի և Սայդա քաղաքներում հիշվում են հայ համայնքներ ,
որոնք Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո ավելի են ստվարացել։ 12-
րդ դարի սկզբին խաչակիրները Լիբանանի լեռներում հանդիպել են հայկական
բազմաթիվ բնակավայրերի։ Ենթադրվում է, որ նրանց հայազգի բնակիչները
հետագա դարերում ամբողջովին ձուլվել են մարոնիտ եկեղեցու հետևորդներին և 15-
17-րդ դարերում ասորախոսությունից անցել արաբախոսության։ Այս հայկական
զանգվածը հիմնովին ձուլված է։ Հայկական թույլ ինքնագիտակցություն այսօր
պահպանվել է այն գաղթականների սերունդների մոտ, որոնք ընդունած լինելով
կաթոլիկությունը և հալածվելով Հայ Առաքելական եկեղեցուց , 18-րդ դարի առաջին
կեսին հաստատվել են Լեռնալիբանանի որոշ շրջաններում ու ժամանակի
ընթացքում ձուլվել մարոնիտներին։ Հայերի հոսքը Լիբանան մեծացել է XVIIդ. կեսից ,
երբ տեղի դրուզ իշխանապետներն ու մարոնական ավատատերերը , ձգտելով
ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել
օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին։ 1721-ին հայ կաթոլիկական նորաստեղծ
Անտոնյան միաբանությունը Ղոսթա գյուղի մերձակայքում կառուցել է Քրեյմի
Ամենափրկչյան, իսկ ավելի ուշ՝ Ղազիր գյուղից ոչ հեռու Բեյթ Խաշբոյի վանքերը ,
որոնք գործել են մինչև XIXդ. կեսը։ Սկզբնական տարիներին Քրեյմում իր նստավայրն
է հաստատել 1742-ին Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ
կաթոլիկ առաջին կաթողիկոսը՝ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը (գահակալել է 1742-
49-ին)։ Նրա հրամանով 1749-ին կառուցվել է Զմմառի հայ կաթողիկե վանքը, որը մինչև
1866-ը ծառայել է որպես հայ կաթոլիկ կաթողիկոսի նստավայր։ Ժամանակակից
պատմություն— 1991-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո բարելավվել
են հարաբերությունները լիբանանահայության հետ։ 1993-ին վերաբացվել է Բեյրութ -
Երևան օդանավային գիծը։ Նազարյան ընտանիքի ֆինանսավորմամբ Բեյրութում
կառուցվել է ՀՀ դեսպանատան շենքը։ Գործում է «Հայաստան» համահայկական
հիմնադրամի տեղական մասնաճյուղը։ Բեյրութի հայ համայնքը կազմավորվել է XIX դ .
վերջին, աստիճանաբար ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից
հետո։ Քաղաքային բնակչության աճին զուգահեռ Բեյրութի ընդարձակման
հետևանքով ներկայումս նրա մի մասն են կազմում նախկինում քաղաքի արևելյան
արվարձաններից Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասն ու Մեծի Տանն Կիլիկիո
կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիաս ավանը, թեև վերջիններս շարունակում
են պահպանել տեղական ինքնակառավարման իրենց ուրույն մարմինները։
Բեյրութում և հիշյալ արվարձաններում է բնակվում լիբանանահայերի գերակշռող
մեծամասնությունը։ Հայերը հիմնականում արհեստավորներ են , բանվորներ ու
մանր առևտրականներ։ Կան նաև խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր,
արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ , ճարտարապետներ ու
ճարտարագետներ, ուսուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ։ Բեյրութում են
կենտրոնացած լիբանանահայ համայնքի ազգային հաստատությունների գերակշիռ
մասը։ Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ. Նշանը , կառուցվել է 1851-ին , այժմ
գործում են հայ առաքելական 8, կաթոլիկ՝ 4 և ավետարանական՝ 4 եկեղեցիներ,
որոնց կից կան կիրակնօրյա դպրոցներ։ Առաջին հայկական դպրոցը բացվել է 1859-
ին։ Ներկայումս (2003) գործում են մոտ 25 դպրոցներ, արհեստագիտական
վարժարաններ, Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկը , Հայկազյան
համալսարանը։ Բեյրութում են հաստատված հայ ազգային կուսակցությունների
կենտրոնական մարմինները, գործում են բազմաթիվ հայրենակցական ,
բարեգործական, մշակութային, երիտասարդական, ուսանողական, մարզական և
այլ կազմակերպություններ, որոնք մեծ մասամբ գտնվում են կրոնադավանական
համայնքների կամ քաղաքական կուսակցությունների հովանավորության կամ
վերահսկողության ներքո։ Կան թատերախմբեր («Գասպար Իփեկյան », «Վահրամ
Փափազյան»), երգչախմբեր ու պարախմբեր։ Բեյրութում առաջին հայերեն թերթը
լույս է տեսել 1921-ին, ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես։ Այժմ լույս
են տեսնում 20-ից ավելի պարբերականներ։ Կան հայկական տպարաններ։

44..ՀՀ հարաբերությունները Արևելքի երկրների հետ /Չինաստան,


Ճապոնիա, Հնդկաստան/:
Չինաստան

դիվհարաբերությունները հաստատվել են 1992թ: 1992-ից Երևանում գործում է


Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ 1996-ից ՀՀ դեսպանություն
է գործում նաև Պեկինում։

Իրավապայմանագրային դաշտը
Չինաստանից Հայաստան երկրի առաջնորդի մակարդակով այց չի եղել։

ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև, ըստ ՀՀ ագն տվյալների, գործում են 38 միջպետական


համաձայնագրեր

Հայ-չինական մշակութային համագործակցության դրսևորումներից է 2018-ից


Երևանում բացված Հայ-չինական բարեկամության դպրոցը, 2014-ից սկսած՝ Պեկինի
օտար լեզուների համալսարանում դասավանդվում է հայոց լեզու , և հիմա ունենք
չինացի ուսանողներ, որոնք սովորում են ԵՊՀ-ում։ 2019թ Երևանում կնքվեց ՀՀ -ի և
ՉԺՀ-ի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի
պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր:

Հայ Համայնքը 800-900 հազար

Հայոց Ցեղասպանության ճանաճման հարցը

ՉԺՀ դիրքորոշման վրա ազդող կարևորագույն գործոնը ՉԺՀ տարածաշրջանային


քաղաքականությունն է, ինչի համատեքստում մեծ կարևորություն ունեն Թուրքիա -
ՉԺՀ հարաբերությունները: հարցը չի արտացոլվել նաև մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ միջև
ստորագրված որևէ երկկողմ իրավապայմանագրային փաստաթղթում: 2011 թ.
փետրվարին, երբ պաշտոնական այցով գտնվելով Հայաստանում՝ Չինաստանի
ագն-ն այցելց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այնուամենայնիվ , մինչ օրս Հայոց
ցեղասպանությունը պետական մակարդակով չի ճանաչվել։

Լեռնային Ղարբաղի հարցում դիրքորոշումը

2006թ Չինաստանի ագն մամլո քարտուղարը հայտարարել է, որ «Պեկինը հարգում է


Ադրբեջանի ամբողջականությունը եւ պաշտպանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը ԼՂ-ի
կապակցությամբ»: 44-օրյա պատերազմից հետո Չինաստանը հայտարարեց, որ
սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ,
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը
տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն
է։

Հայ-Ճապոնական երկկողմ հարաբերություններ

դիվհարաբերությաւնները հաստատվել են 1992թ, սակայն ի սկզբանե Հայաստանը


Ճապոնիայում դեսպան չի ունեցել:

Տնտեսական հարաբերություններ

Ճապոնիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ձևավորումը


կարելի է բաժանել երեք փուլի։Առաջին փուլն ընդգրկում է 1992-1999 թթ., որի
ժամանակ երկկողմ տնտեսական հարաբերությունները սահմանափակվում էին
միայն Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային
օգնությամբ: Երկրորդ փուլի ընթացքում (2000-04թթ) սկիզբ դրվեց երկու երկրների
միջև տնտեսական համագործակցությանը:: Երրորդ փուլի (2005 - մինչ օրս)
ընթացքում Ճապոնիան ընդլայնեց Հայաստանի հետ համագործակցության
շրջանակները և սկսեց տրամադրել տեխնիկական սարքավորումներ՝ մի շարք
թիրախավորված ոլորտների զարգացման նպատակով: Արդեն 2018-ից Ճապոնիան
Հայաստանին սկսեց դիտարկել որպես լիիրավ տնտեսական սուբյեկտ, ում հետ
բացի աջակցության տրամադրումից, հնարավոր է նաև կառուցել ամուր
տնտեսական փոխշահավետ հարաբերություններ: Դրա վկայությունն է ոչ միայն
ներդրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը ,
այլև 2018թ Ճապոնիայի ագն-ի առաջին այցելությունը Հայաստան, որի ժամանակ
կարևորվեց երկկողմ հարաբերությունների զարգացումը բանկային ,
նորարարության, սննդի անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների ,
արհեստական բանականության, մշակութային փոխանակումների , գիտական և
կրթական ոլորտների նախագծերի իրականացման ոլորտներում :

Հայ Համայնքը 70-80 Ճապոնիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց


Ցեղասպանությունը։

ՀՀ-Հնդկաստան
Հնդկաստանը ՀՀ-ն ճանաչել է 1991թ, իսկ դիվհարաբերությունները հաստատվել են
1992թ Հնդկաստանը Երևանում իր դեսպանատունը բացել է 1999։ Հայաստանը, որը
պատվո հյուպատոսություն է բացել 1994 թվականի ապրիլին, իր դեսպանությունը
բացել է Նյու Դելիում 1999 թվականի հոկտեմբերին։ Հնդկաստանը աջակցել է
Հայաստանին 2015թ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը, որպես ոչ նյութական
մշակութային ժառանգություն հռչակելու պահանջի հարցում:

ԼՂ հակամարտությունը

Եթե Արցախյան առաջին պատերազմից հետո, սկզբում Հնդկաստանն ընդգծված


չեզոքություն էր ցուցաբերում, ապա 2008թ Հնդկաստանն առաջին անգամ
բացահայտորեն պաշտպանեց Հայաստանի դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի նիստում մերժելով Ադրբեջանի առաջարկած բանաձևը , որով ԼՂՀ -ն
ճանաչվում էր հայերի կողմից օկուպացված տարածք։

44–օրյա պատերազմի օրերին Հնդկաստանը չեզոքության վերադարձավ, բայց


միաժամանակ Հայաստանին անուղղակի տեղեկատվական աջակցություն
ցուցաբերեց։ Հնդկական առաջատար WIN հեռուստաընկերությունն այն ժամանակ
հարցազրույց վերցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նախագահ Արմեն
Սարգսյանից` միաժամանակ անուշադրության մատնելով Իլհամ Ալիևին, ինչը
աննկատ չմնաց ադրբեջանցի դիվանագետների կողմից: Պատերազմական
իրադարձություններն ավելի շատ լուսաբանում էր Հայաստանի դիրքերից։ Indian
Express թերթը, օրինակ, հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես են Երևանում
սովորող հնդիկ ուսանողներն օգնություն հավաքում հայ զինվորների համար։ Իսկ
India Today պարբերականը գրել էր, որ եթե հայերին չհաջողվի կանգնեցնել Ղարաբաղ
հասած թուրք վարձկաններին, վաղը նրանք կարող են զենքը ձեռքին հայտնվել
Հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգներում։

Տնտեսական հարաբերությունները

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ։


Հնդկական կապիտալի մասնակցությամբ երկու խոշոր ներդրումային ծրագիր է
իրականացվել Հայաստանում: Առաջինն Արարատի ոսկու արդյունահանման
«Արարատ Գոլդ» ձեռնարկությունն է, որի նախատեսում էր 100 մլն դոլարի ներդրում ,
իսկ երկրորդն ադամանդագործական «Ռոզի Բլյուե» ընկերության ստեղծումն է :
Հնդկական շուկայի համար առավել հեռանկարային կարող են համարվել հայկական
գինիները, ծխախոտը, քիմիական արտադրանքը և, բնականաբար, ադամանդն ու
ոսկեղենը:

2022թ սեպտեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը


Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր
պատվեր է ստորագրել։ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից
«Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային
միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը
գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հայերը Հնդկաստանում

Հյակական համայնքը Հնդկաստանում ձևավորվել է ուշ միջնադարում։ Ներկայումս


200 հայեր, Հնդկաստանում գործում է 7 հայկական եկեղեցի:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հնդկաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 2021թ Հայոց


ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում Հնդկաստանի
դեսպանը այցելեց  Ծիծեռնակաբերդ և հաղորդագրության մեջ առաջին անգամ
օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: 

45..Հայաստան-Սփյուռք կապերը և Հայոց Ցեղասպանության


միջազգային ճանաչման հարցում Հայաստանի
Հանրապետության քաղաքականությունը:
1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ սփյուռքի
հետ կապերին որևէ անդրադարձ չկար։Սփյուռքի հետ կապերի
սահմանադրական հիմքերն սկզբնավորվում են 2005 թ. Սահմանադրությամբ,
որի 11-րդ հոդվածով ամրագրված էր. «Հայաստանի Հանրապետությունը
միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում
նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ
պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային
արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի
զարգացմանը»։ Մյուս կողմից, չենք կարող անտեսել, որ ի սկզբանե սփյուռքի
հետ պետական քաղաքականության հիմնական թիրախը ճանաչվել է
ազգապահպան գործունեությունը, սակայն հիշյալ գաղափարն արտացոլվել է
առավելապես խղճի, կրոնի ազատության և կրոնական
կազմակերպությունների կարգավիճակին նվիրված օրենսդրական
ակտերում, ինչը խոսում է այն մասին, որ ազգապահպանությունը
անկախության ձեռքբերման վաղ շրջանում դեռևս չի ընկալվել, որպես
պետության առաջնահերթ գործառույթ, այլ, հիմնականում ընկալվել է
պետության աջակցությունը վայելող արժեք:
Ճակատագրի բերումով զրկվելով ազգային պետականությունից` հայ ժողովրդի
տարբեր հատվածներ տարբեր ժամանակներում հարկադրված հեռացել են
հայրենիքից և բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում :

Հայաստանի անկախացումը նոր փուլ նշանավորեց Հայրենիք-Սփյուռք


փոխհարաբերություններում: Ամենատարբեր մակարդակներով երկխոսություններ
սկսվեցին անհատների ու կազմակերպությունների , պետական գործիչների միջև :
Բայց հեշտ չէր վերականգնել տարիներով խզված կապը։ Իրենց հերթին Հայաստանի
նոր իշխանությունները հաճախ՝ թույլ էին տալիս ոչ ճիշտ մոտեցումներ , որոնք չէին
նպաստում հարաբերությունների կարգավորմանը։ Այսպես , անկախությունից հետո
հայրենիքում գործելու լայն ասպարեզ ստացան Սփյուռքի ավանդական
կուսակցությունները,

Հայրենիք գալով` ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, Հնչակը փորձեցին մասնակից դառնալ երկրի


կառավարմանը: Ցավոք, ՀՀՇ-ն հալածական բիրտ քաղաքականություն որդեգրեց
ավանդական կուսակցությունների հանդեպ (ՀՅԴ-ն արգելվեց , ՀՌԱԿ -ը
պառակտվեց)։ Վարկաբեկվեց այդ կուսակցությունների գործունեությունը նաև
արտասահմանում։ Սփյուռքի հետ հարաբերությունները ստացան տարերային
բնույթ և հաճախ կախված էին այս կամ այն ղեկավար գործչի
նախասիրություններից ու կարողությունից :

Նոր պայմաններում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները արդյունավետ


կազմակերպելու գործում կարևոր նշանակություն ունեցավ դեռևս 1964թ ստեղծված
Սփյուռքահայության հետ մշա- կութային կապի կոմիտեի աշխատանքների
վերակառուցումը: 1991թ մշակվեց կոմիտեի գործունեության նոր կանոնադրությունը ,
որտեղ հատուկ շեշտադրվում էին Հայրենիքի և ներքին ու արտաքին Սփյուռքի
մերձեցման աշխատանքների կարգավորման, համատեղ կառույցների ստեղծման ,
տնտեսական ու մշակութային մերձեցման, գիտակրթական համագործակցության
խնդիրները։

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների սերտացման համար հզոր խթան


հանդիսացավ Արցախի ազատագրական պայքարը։ Ամենուր հայերը համոզվեցին՝
թուրք-ազերիական բռնություններին դիմակայելու հիմնական ուղին միասնությունն
ու համախմբվածությունն է: Այդ գիտակցությունն է՛լ ավելի ամրապնդվեց 1988թ
դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար ծավալված
համազգային պայքարով:

Նոր հարթության վրա էին դրվում Հայրենիք-Սփյուռք առնչությունները։ Հայաստանը


պետք է նպաստեր Սփյուռքի հայապահպանման գործին, իսկ Սփյուռքն օգնելու էր
Հայաստանի անկախության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը : Այս և
այլ հարցերի կարգավորման նպատակով 1996 թ. հանրապետության արտաքին
գործերի նախարարությունում ստեղծվեց Սփյուռքի հետ կապերի ստորաբաժանում։

Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում առաջնային էր հոգևոր կապերի


ամրապնդումը, այդ ոլորտում միասնական ծրագրերի մշակումն ու կենսագործումը :
Հայ ժողովրդի ինքնագիտակցության զարգացման և հայապահպանման
առաջնահերթ գործոններից մեկը մայրենի լեզվով մատաղ սերնդի կրթությունն է :
Ինչպես նախկինում, նոր պայմաններում նույնպես սփյուռքահայ ուսուցիչներին
օգնելու, նրանց վերապատրաստման նպատակով Երևանում կազմակերպվում էին
դասընթացներ: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Սիրիայից, Իրանից և
այլ երկրներից եկած ուսուցիչները մասնագիտական օգնություն ստանալուց բացի ,
շրջագայում էին ՀՀ-ում, ծանոթանում հայրենիքի հոգևոր-մշակութային
արժեքներին: Տարբեր գաղթավայրերից Հայաստանի բուհերում սովորելու էին գալիս
մեծ թվով սփյուռքահայ երիտասարդներ։ Սփյուռքում շարունակում էին գործել
բազմաթիվ կրթարաններ, որոնց ավանդը հայապահպանման գործում դժվար է
գերագնահատել։ 1996թ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական
համալսարանում հիմնվեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը , որը Սփյուռքի
ուսումնական հաստատությունների համար սկսեց մշակել ուսումնակրթական
ծրագրեր, որոնց հիման վրա ստեղծված դասագրքերը առաքվում էին տարբեր
երկրներ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային


կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965թ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլը սկսվեց 1998 թ. ՀՀ


իշխանափոխությունից հետո, երբ այն դարձավ արտաքին քաղաքականության
գլխավոր ուղղություն- ներից մեկը: ՀՀ-ի մոտեցումը հստակ է. նման ոճիրը ոչ թե մի
ժողովրդի ողբերգություն է, այլ մարդկության դեմ կատարված ծանրագույն
հանցանք։ Դրա անպատժելիությունը խրախուսել է հետագա նման
ողբերգությունները։ ՀՀ-ի նման դիրքորոշումը լայն ճանաչում և աջակցություն է
ստացել տարբեր երկրների ու միջազ- գային կազմակերպությունների կողմից
ընդունված բանաձևերում։

Եթե մինչև Հայաստանի անկախությունը Հայոց ցեղասպանու- թյունը ճանաչել ու


դատապարտել էին ընդամենը մի քանի երկրներ ու միջազգային
կազմակերպություններ, ապա 1990-ական թթ. դրանց թիվն ավելացավ։
Ռուսաստանը, Կանադան, Կիպրոսը, Հու- նաստանը, Բելգիան, Լիբանանը,
Արգենտինան և այլն, իրենց խորհրդարանների որոշումներով ճանաչեցին ու
դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ 1998 թ. ապրիլի 24-ին Եվրախորհրդա-
րանի խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանությունը համարեց XX
դարի առաջին ցեղասպանություն։

2000 թ. նոյեմբերի 10-ին Վատիկանն իր հայտարարության մեջ Հայոց


ցեղասպանությունը համարեց XX դարի հետագա բոլոր ցեղասպանությունների
սկիզբ:

Մինչև 2004թ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում նկատվում էր


տվյալ երկրի հայկական համայնքների ազդեցության հանգամանքը: Սակայն
Սլովակիայի ճանաչումից հետո սկսվել է մի փուլ, երբ Հայոց ցեղասպանությունը
ճանաչող երկրներում հայկական համայնքն այնքան էլ մեծ դերակատարություն
չունի, և պետությունները հե- տևում են մյուս երկրների ժողովրդավարական
քայլերին: Հայոց ցեղասպանությունը ճանաչում են պետություններ , որտեղ
հայկական Սփյուռքն էլ մեծ չէ, և ճանաչումները լոբբիստական ճնշման արդյունք չեն։
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունն աստիճանաբար դառնում է
եվրոպական հիշողության մի մաս՝ դադարելով միայն մերը լինելուց։
2015թ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը
ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև՝ «Հայոց
ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» վերնագրով, որտեղ
վերահաստատել է Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման
փաստը և դատապարտել այն։ Բանաձևում ուղղակիորեն նշված է, որ «ԵԺԿ -ն
դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները ,
որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան
կայսրության և Թուր- քիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924թթ»: Բանաձևը կոչ է
անում Թուրքիային՝ «…հետևել հետպա- տերազմական Գերմանիայի օրինակին ․․․
ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց
ցեղասպանությունը՝ սթափ գնահատելով սեփական պատմությունը և
հիշողությունը ՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ
զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին »։ Քանի որ ԵԺԿ -ն ամենախոշոր
եվրոպական քաղաքական աջ կենտրոնամետ կուսակցությունն է , որը ներառում է 78
անդամ կուսակցություն 39 երկրներից, եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական
խորհրդի նախագահներին, ԵՄ անդամ 11 և եվրոպական 6 այլ պետությունների ու
կառավարության ղեկավարներին, Եվրա- հանձնաժողովի 14 անդամների և
Եվրախորհրդարանի ամենամեծ խմբին՝ իր 219 անդամներով, ուստի եվրոպական
իշխող քաղաքական ուժի նման աջակցությունը շատ կարևոր նշանակություն ունի
Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար։ Այս բա- նաձևը Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում մի կարևոր քայլ է
ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար՝ նոր
ոճրագործ մտահղացումների չեզոքացման համար։

Ներառելով ցեղասպանության ճանաչման հարցն իր արտաքին քաղաքականության


օրակարգում` ՀՀ-ն աշխատանք տարավ երեք ուղղություններով: Առաջին՝ երկկողմ
հարաբերությունների համատեքստում, երկրորդ` միջազգային տարբեր
ատյաններում, Թուրքիա-ԵՄ անդամակցության գործընթացում , երրորդ ` Թուրքիայի
կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Հայոց
ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունն ավելի հստակեցվում է
Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության գործընթացում ` որպես
սեփական պատմության հետ հաշտվելու պահանջ: Այս դրույթն ամրագրվել է 2005թ,
որ որպես ԵՄ լիիրավ անդամակցության նախապայման Թուրքիան պետք է ճանաչի
Հայոց ցեղասպանության փաստը։ Սակայն պաշտոնական Թուրքիան շարունակում
է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը:

You might also like