ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՍՈՎՈՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Ստանալ հանրակրթության պետական կրթական չափորոշիչներին
համապատասխան կրթություն:
2. Ստանալ անվճար կրթություն:
3. Ծնողի համաձայնությամբ ընտրել ուսումնական հաստատությունը և
ուսուցման ձևը:
4. Ստանալ կրթական վճարովի ծառայություն:
5. Անվճար օգտվել դպրոցի ուսումնակրթական բազայից:
6. Մասնակցել ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին:
7. Պաշտպանված լինել ցանկացած ֆիզիկական և հոգեբանական
ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու
սովորողների այնպիսի գործողություններից, որոնք խախտում են սովորողի
իրավումքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին և
արժանապատվությանը:
8. Մասնակցել դպրոցի կառավարմանը:
9. Ազատորեն փնտրել և մատչելիորեն ստանալ ցանկացած
տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
10. Ազատ արտահայտել սեփական կարծիքն ու համոզմունքները:Ոչ ոք
իրավունք չունի աշակերտին սաստել սեփական կարծիքն արտահայտելու
համար:Ոչ ոք իրավունք չունի նրանց ծաղրել , հեգնել կամ նվաստացնել
սեփական տեսակետների համար:

ՍՈՎՈՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին:
2. Ստանալ հանրակրթական պետական չափորոշիչներին
համապատասխան գիտելիքներ:
3. Ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և
կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին
ներկայացվող պահանջները: Հիմնական ընդհանուր կրթությունը
պարտադիր է մեր դպրոցի սովորողների համար:
4. Մասնակցել դպրոցական միջոցառումներին:
5. Դպրոցում պետք է խոսել գրական հայերենով:
6. Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
7. Դպրոցի բակ և շենք մտնելուց առաջ մաքրել կոշիկները:
8. Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, չկտրված եղունգներով,
չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց հաճախելը ցանկալի
չէ:
9. Տնային հագուստով դպրոցի շենք մտնել չի կարելի:
10. Դպրոց չբերել բջջային հեռախոսներ:Բջջային հեռախոս բերելու դեպքում
այն հանձնել դասղեկին:
11. Դպրոցում արգելվում է բղավել,սուլել, արտառոց ձայներ հանել:
12. Մաքուր պահել դպրոցի շրջակայքը, դասասենյակները, միջանցքը:
13. Չվնասեն ծառերը, ցուցատախտակները, պատկերները: Դրանք
գիտակցորեն վնասող աշակերտները կպատժվեն:
14. Կարեկցել կարիքավորներին, լինել բարի, ներողամիտ, հաշտեցնել
կռվարարներին:
Օգնել տարեց մարդկանց, հարգել մեծերին:
15. Լինել ճշմարտախոս, ճշտապահ:Ստախոսը կշտամբվում է և պատժվում:
16. Գողությունը պատժելի արարք է: Տուն գնալուց առաջ ստուգել անձնական
իրերի առկայությունը:
17. Հրդեհի վտանգ կասկածելիս, դպրոցում անծանոթ մարդ տեսնելիս
իրազեկել տնօրենին կամ հերթապահ ուսուցչին:
18. Ձեռք չտալ էլեկտրական լարերին, էլեկտրական
սարքավորումներին:Չփորձել ինքնուրույն վերացնել վնասված էլեկտրական
լարերը, էլեկտրական սարքավորումները:
19. Չկռվել , չծաղրել ուրիշներին սեփական տեսակետների համար:

(Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները


չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ուսումնական
հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով 5-9-րդ դասարանների
սովորողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր ՝
նկատողություն կամ խիստ նկատողություն: Կարգապահական տույժը մեկ
ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի
կիրառվելու դեպքում սովորողը հեռացվում է դպրոցից:
Սովորողների համար ուսումնական հաստատության , նրա հիմնադրի ,
լիազորված մարմինների , տեղական և ինքնակառավարման մարմինների,
սոցիալական գործընկերների , կազմակերպությունների , անհատների կողմից
կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր՝
շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում և այլն:)
ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան ապահովել
աշակերտների կողմից ծրագրային նյութի պահանջվող մակարդակի
յուրացումը:
2. Դասապրոցեսը դարձնել արդյունավետ՝ ուսուցանվող նյութը հետաքրքիր և
մատչելի:
3. Օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, դասավանդման նոր
մեթոդներ և եղանակներ, որոնք կնպաստեն աշակերտների
հետաքրքրության, ակտիվության մեծացմանը, ինքնուրույն մտածելու և
ստեղծագործելու կարողությանը:
4. Դասի տեսական մասը ամրապնդել գործնական հմտություններով և
կարողություններով:
5. Ճիշտ կառուցել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը:
6. Հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները,
պատիվն ու արժանապատվությունը:
7. Պատասխանատվություն կրել աշակերտների առողջության պահպանման
և անվտանգության ապահովման համար:
8. Նպաստել սովորողի կրթության իրավունքի իրագործմանը՝ հաշվի առնելով
յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները:
9. ՀԵետևողականորեն կատարելագործել իր առարկայական և
մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել
ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ:
10. Կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական
միջոցառումներ՝ ներգրավելով ծնողներին և մյուս ուսուցիչներին:
11. Կազմակերպել առարկայական խմբակներ, անցկացնել օլիմպիադաներ:
12. Համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման
և ընտանեկան դաստիարակության հարցում::
13. Համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և
մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման
նպատակով:
14. Սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ,
դաստիարակել հայրենասիրություն:
15. Դպրոց ներկայանալ դասից 15-20 րոպե շուտ: Չուշանալ և չբացակայել
խորհրդակցություններից և ժողովներից:
16. Դասից առաջ պատրաստվել դասին, դասարան մտնել դասին անհրաժեշտ
բոլոր պարագաներով:
17. Դասն սկսվելուն պես կատարել աշակերտների հաճախումների հաշվառում՝
նշելով բացակայությունները և ուշացումները:
18. Դասամատյանի համապատասխան տեղում լրացնել դասի թեման և տրվող
հանձնարարությունները:
19. Սովորողների ստացածա գնահատականները հրապարակել, պարտադիր
գրանցել օրագրերում և էլ. դասամատյանում:
20. Կիսամյակի վերջին դասաժամին ամփոփել տվյալ առարկայից աշակերտի
ստացած գիտելիքները:
21. Դասամատյանում չկատարել որևիցե ջնջում:Նման անհրաժեշտության
դեպքում դիմել փոխտնօրենին և կատարել համապատասխան գրառում:
22. Բջջային հեռախոսներով դասարան չմտնել:Դասից առաջ անջատել բջջային
հեռախոսները:
23. Աշխատանքի չներկայանալու ծայրահեղ դեպքում նախօրոք տեղյակ պահել
տնօրենին:
24. Հարգելի կամ անհարգելի պատճառով աշխատանքից բացակայո
ուսուցիչը հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս, մինչև դասարան
մտնելը, պարտավոր է տնօրենին գրավոր բացտրություն տալ բացակայելու
մասին, թուլտվություն ստանալ և անցնել աշխատանքի:
25. Մշտապես ձեռքի տակ ունենալ առարկայական ծրագիր և թեմատիկ պլան՝
հաստատված փոխտնօրենի կողմից:
26. Դասին ներկայանալ օրվա պլանով՝ այն ներկայացնելով փոխտնօրենի կամ
տնօրենի հաստատմանը:
Հերթապահ ուսուցիչը դասամիջոցին պետք է լինի աշակերտների մեջ:
27. Սովորողների ծնողների հետ դպրոցում չառնչվել
ուսումնադաստիարակչական թեմաներից դուրս հարցերով:
28. Կարգապահական խախտում կամ խրախուսելի արարք կատարած
աշակերտին չպատժել կամ չխրախուսել գնահատականի իջեցումով կամ
բարձրացումով:
29. Դասամիջոցը չծառայեցնել դասին, այն աշակերտի հանգստի համար է:
30. Դասղեկի հրավերով պարտադիր մասնակցել ծնողական ժողովներին:
31. Ծնողական ժողովներին առանձին աշակերտների ստացած
գնահատականները ներկայացնել միայն սահմանված կարգով և
աշակերտի մասին որոշակի դեպքերում կարծիք չներկայացնել ընդհանուրի
ներկայությամբ՝ ծնողին դնելով անցանկալի իրավիճակի մեջ: Նման
հարցերը նպատակահարմար է քննարկել ծնողի հետ առանձին և խիստ
անհատական:
32. Աշխատանքի ներկայանալ մշտապես կոկիկ տեսքով, ունենալ նրբակիրթ
շարժուձև և էթիկայի կանոններին համապատասխան պահվածք և
պարկեշտ կեցվածք:
33. Վերջին ժամը պարապելուց հետո պարտադիր ուղեկցել երեխաներին մինչև
դպրոցի մուտքը:

Ոսուցիչը պետք է օժտված լինի մասնագիտական կայուն գիտելիքներով ,


մարդկանց հետ շփվելու հմտությամբ, տիրապետի
մանկավարժության,հոգեբանության հիմունքներին:
Խստիվ արգելվում է
 դասի ընթացքում զբաղվել կողմնակի աշխատանքներով (տետրի
ստուգում,աշակերտների հետ դասի թեմայից դուրս հարցերի
քննարկում, բջջային հեռախոսով խոսել և այլն):
 Զանգից շուտ դուրս գալ դասարանից՝ ազատ արձակելով
աշակերտներին:
 դասը խանգարող աշակերտներին անկյուն կանգնեցնել կամ դուրս
հանել դասարանից:
 Մատյանը փոխանցել աշակերտների միջոցով:
 Կիսվող դասաժամերին աշակերտներին տեղափոխել դասարանից
դասարան՝ զանգը հնչելուց հետո:
 Դասի ժամանակ աշակերտին դուրս թողնել , անցկացնել
էքսկուրսիաներ՝խախտելով սահմանված կարգը:
ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. ՀՀ օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ
սահմանված կարգով մասնակցել ուսումնական հաստատության
կառավարմանը:
2. Ընտրել և ընտրվել համապատասխան պաշտոններում և կառավարման
համապատասխան մարմիններում:
3. Մասնակցել ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերյալ
հարցերի քննարկմանը և լուծմանը:
4. Առաջարկներ ներկայացնել առարկայական չափորոշիչների, ծրագրերի ,
դասագրքերի բարելավման վերաբերյալ:
5. Օգտվել ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական
պահոցների ծառայություններից՝ ուսումնական հաստատության
կանոնադրությանը համապատասխան:
6. Ընտրել ու կիրառել դասավանդման այնպիսի մեթոդներ, միջոցներ, որոնք
ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ:
7. Ստանալ մասնագիտական վարկանիշի և արժանապատվության
պաշտպանություն:
8. Ունենալ մասնագիտական գործունեությունը ապահովող
համապատասխան աշխատանքային պայմաններ:
9. Հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան մշակել
և իրականացնել դասապլաններ և թեմատիկ պլաններ:
10. Իր ընտրությամբ օգտագործել կրթության պետական կառավարման
լիազորված մարմնի երաշխավորված դասագրքեր, ուսուցողական նյութեր,
ձեռնարկներ, սովորողների գիտելիքների հմտությունների և
կարողությունների գնահատման մեթոդներ:
11. Մասնակցել վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների,
լսումների:
12. Դիմել արտահերթ ատեստավորման կամ որակավորման
համապատասխան տարակարգ ստանալու համար:
13. Խրախուսման, պարգևատրման պատվավոր կոչումների արժանանալ :
14. Բողոքարկել ուսումնական հաստատության ղեկավար մարմինների
հրամանները, որոշումները և կարգադրությունները՝ ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով:
ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Աշխատանքի իրավունք ՝ ըստ աշխատանքային պայմանագրի:
2. Ստանալ պետության սահմանած նվազագույն չափից ոչ ցածր
վարձատրությամբ երաշխավորված աշխատավարձ:
3. ՀԱանգստի և աշխատանքային օրվա սահմանափակման իրավունք:
4. Ստանալ ամենամյա վճարովի արձակուրդ:
5. Ունենալ աշխատանքային առողջ ու անվտանգ պայմաններ:
6. Մասնակցել դպրոցի կառավարմանը:
7. Կենսաթոշակային տարիքի , ինչպես նաև հիվանդության,
անաշխատուսակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու դեպքում
պետական սոցիալական ապահովության կարգով պետության հաշվին
նյութական ապահովության իրավունք:
8. Ամենամյա արձակուրդից աշխատողին հետ կանչելը թույլատրվում է միայն
աշխատողի համաձայնությամբ:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Իրենց պարտականությունները կատարել աշխատանքային
օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ալյ կանոններին
համապատասխան:
2. Պահպանել աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի գալ
ժամանակին, աշխատաժամանակը լիովին օգտագործել արդյունավետ,
կատարել տնօրինության հանձնարարությունները, լինել ուշադիր
երեխաների, հարգալից ծնողների և կոլեկտիվի անդամների նկատմամբ:
3. Պահպանել դպրոցի շենքը, գույքն ու միջոցները:
4. Կատարել անվտանգության տեխնիկայի , հիգիենայի և հակահրդեհային
պաշտպանության հրահանգների պահանջները, պատասխանատու լինել
աշակերտների առողջության անվտանգության ապահովության համար:
5. Պարտադիր մասնակցել բժշկական ստուգումներին:
6. Դպրոցում արգելվում է որևէ քաղաքական կամ կրոնական քարոզչություն:
Աշխատանքի ժամերին արգելվում է՝
Աշխատողներին զբաղեցնել այլ հարցերով, շեղել իրենց անմիջական
աշխատանքից: Հրավիրել նիստ,
ժողով և այլ միջոցառումներ: Աշխատանքային
պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվում
են հետևյալ խրախուսանքները՝
 Շնորհակալության հայտարարում
 Պատվոգրով պարգևատրում
 Հուշանվերով պարգևատրում
 Միանվագ դրամական պարգևատրում
 Կարգապահական տույժի հանում:

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Ճիշտ կազմակերպել աշխատողների աշխատանքը, ապահովել նրանց
պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ:
2. Հսկել աշխատանքային կարգապահությունը, ներքին աշխատանքային
կանոնների պահպանումը:
3. Կատարել աշխատողների հաճախումների հաշվառում:
4. Աշխատավարձը վճարել սահմանված ժամկետներում:
5. Միջոցներ ձեռնարկել աշխատանքային կարգապահական խախտումների
նկատմամբ:
6. Պատասխանատվություն կրել սովորողների կյանքի և առողջության համար
հաստատությունում գտնվելու ամբողջ ընթացքում (այդ թվում նաև
էքսկուրսիաների և շրջագայությունների ժամանակ):
7. Ունենալ ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան:
8. Իրականացնել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ:
9. Կնքել պայմանագիր դպրոցի աշխատողների հետ:
10. Վերահսկողություն իրականացնել դասավանդման բովանդակության,
սովորողների գիտելիքների յուրացման որակի , նրանց վարքի
արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների
կազմակերպման նկատմամբ:
11. Ապահովել աշխատանքային պաշտպանությունը և աշխատողների
անվտանգությունը:
12. Ուսումնական պլանին համապատասխան ապահովել կրթական ծրագրերի
իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրել
պատասխանատվություն կրթուրյան որակի և բովանդակության համար:
13. Համակարգել և հսկել մանակավարժական և այլ աշխատողների
աշխատանքը:
14. Ապահովել կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ:
15. Ապահովել դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակը և աշխատանքի
անվտանգությունը:
16. Կազմակերպել աշխատանքի ներկայանալու և ազատվելու հաշվառում:

You might also like