Դաշյան Սամվել

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Հեռակա ուսուցում 1519 թողարկում


Կառավարման ամբիոն

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶ
«Կառավարում» մասնագիտությամբ կառավարման մագիստրոսի

որակավորման աստիճան հայցելու համար

Մագիստրանտ` Դաշյան Սամվել Աշոտի

Ղեկավար` Չատինյան Գոռ Գագիկի

տնտ. գիտ. թեկ.

Ամբիոնի վարիչ` Խաչատրյան Վիլեն Վիկտորի

տնտ. թեկ., դոցենտ

ԵՐԵՎԱՆ 2018
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ...................................................................................................... 3

ԳԼՈՒԽ 1. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ .................................................... 6

1.1. Ապահովագրության էությունը և դրա աստիճանական զարգացումը ...................... 6

1.2. Ապահովագրության տեսակները, ձևերը, ապահովագրական շուկայի

մասնակիցները ..........................................................................................................16

1.3. Համաշխարհային ապահովագրական շուկայի զարգացումը ............................... 26

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ............................................................... 35

2.1. ՀՀ ապահովագրական համակարգի օրենսդրաիրավական կարգավորման

հիմքերը...................................................................................................................35

2.2. ՀՀ ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի

զարգացման միտումները .......................................................................................... 52

2.3. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության

գնահատումը .............................................................................................................61

ԳԼՈՒԽ 3. ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ..................................................................................... 67

3.1. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության սակագնային

մեխանիզմների կարգավորման ուղղիները ................................................................ 67

3.2. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության ռիսկերի գնահատման

մեթոդները ................................................................................................................ 75

3.3. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման

հնարավոր ուղիները ................................................................................................. 89

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ............................................................................................... 102

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ............................................................105

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության թեմայի արդիականությունը: Հայաստանի

Հանրապետության ֆինանսական համակարգի կայացման, հասարակության

կայունության ու տնտեսության անխափան կենսագործունեության համար իր

ռազմավարական դերակատարությունն ունի ապահովագրական գործունեությունը:

Ապահովագրական շուկայի գործունեության կայունությունը և կարգավորվածության

բարձր մակարդակը երաշխավորում են պետության սոցիալական և տնտեսական

կայունությունը, որով էլ պայմանավորված է ապահովագրական շուկայի կարգավորման

կարևորությունը: Հայաստանի Հանրապետության ապահովագրական

գործունեությունը՝ որպես ֆինանսական համակարգի բաղկացուցիչ օղակ, ունի

բավականին կարճ պատմություն, որի պատճառով շուկայի ձևավորման

գործընթացներում առավել արդիական է հիմախնդիրների բացահայտումը,

կարգավորման ճիշտ և արդյունավետ մեխանիզմների ու մեթոդների կիրառումը, ինչը

հնարավորություններ կընձեռնի այս ոլորտի կայունացման ու զարգացման համար:

Յուրաքանչյուր երկրի տնտեսական գործունեության համակարգում

ապահովագրական շուկան, հանդիսանալով տնտեսական կառուցակարգերի

կարևորագույն ինստիտուտներից մեկը, արդի պայմաններում առավել մեծ

նշանակություն է ձեռք բերում: Չնայած ՀՀ ապահովագրական շուկայի կայացման

որոշակի մակարդակին և զարգացման միտումներին՝ այն դեռևս չի դասվում զարգացած

ապահովագրական շուկաների շարքին, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ

ապահովագրական համակարգի՝ որպես նոր զարգացող ֆինանսական ինստիտուտի

առկա խնդիրներով և թերություններով:

Այս համատեքստում ՀՀ ապահովագրական շուկայում առկա խնդիրներից են

ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական

դաշտի անկատարությունը, ՀՀ ապահովագրական ընկերությունների կայացման,

ապահովագրական ծառայությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի

փոփոխման խնդիրները, ապահովագրական ընկերությունների ռիսկերի կառավարման

գործընթացի ոչ լիարժեք պատկերացման և հիմնական ռիսկերի կառավարման հստակ

3
մեխանիզմներ բացակայության խնդիրները, ինչպես նաև կադրային կազմի

բարելավման և նոր պրոդուկտների ձևավորման և կիրառում խնդիրները:

Առկա խնդիրների լուծումը կբերի ապահովագրական ընկերությունների

գործունեության կարգավորման, տնտեսական կայնության բարձրացման, բնակչության

բարեկեցության աճի, ապահովագրական ընկերությունների ծառայությունների

ընդլայնման, ավելի շատ հաճախորդների ներգրավման հնարավորություն: Այս

խնդիրների ուսումնասիրության և լուծման ուղիների բացահայտումը պայմանավորում է

մագիստրոսական թեզի կարևորությունը և արդիականությունը:

Հետազոտության նպատակը և խնդիրները: Սույն աշխատանքի նպատակն է

ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության

գնահատումը, ինչպես նաև միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության և

վերլուծության հիման վրա բացահայտել ՀՀ ապահովագրական համակարգի

կարգավորման հիմնախնդիրները և մշակել համալիր միջոցառումներ, որոնց ներդրումը

կնպաստի ապահովագրության ոլորտի առավել արդյունավետ կարգավորմանը և

զարգացմանը: Այս նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ խնդիրները.

 ուսումնասիրել ապահովագրության էությունը, դերն ու նշանակությունը,

ապահովագրության տեսակները, դրանց դասերը, ձևերը, ապահովագրական

շուկայի մասնակիցներին,

 ուսումնասիրել և վերլուծել համաշխարհային ապահովագրական շուկայի

զարգացումը,

 ուսումնասիրել ՀՀ ապահովագրական ընկերությունների օրենսդրաիրավական

կարգավորման հիմքերը,

 ուսումնասիրել և վերլուծել ՀՀ ապահովագրական ընկերությունների և

ապահովագրական շուկայի զարգացման միտումները, ինչպես նաև ՀՀ

ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետության

գնահատումը,

 ուսումնասիրել և վերլուծել ՀՀ ապահովագրական ընկերությունների

սակագնային մեխանիզմի կարգավորման ուղղիները,

 ուսումնասիրել և վերլուծել ՀՀ ապահովագրական ընկերությունների

4
գործունեության ռիսկերի գնահատման մեթոդները և բացահայտել առկա

խնդիրները,

 ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա առաջարկել ՀՀ

ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման

հնարավոր ուղղիներ:

Ուսումնասիրության օբյեկտը և առարկան: Աշխատանքի ուսումնասիրության

օբյեկտը ՀՀ ապահովագրական շուկան է, իսկ ուսումնասիրության առարկան՝ ՀՀ

ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման

հիմնախնդիրները:

Մագիստրոսական թեզի ուսումնասիրության համար տեսական հիմք են

հանդիսացել ապահովագրությանը առնչվող հայրենական և արտասահմանյան

գրականությունը, ՀՀ օրենքները, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (գլուխ 54), ԿԲ-ի

կողմից ընդունված ապահովագրությանը վերաբերող Կանոնակարգերը, իրավական այլ

ակտեր, ինչպես նաև աշխատանքի համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ՀՀ

ապահովագրական ընկերությունների, ՀՀ Կենտրանական Բանկի, ՀՀ ազգային

վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն և այլ տեղեկատվական

նյութեր:

Աշխատանքի կառուցվածքը: Ապահովագրական ընկերությունների

գործունեության կարգավորման հիմնախնդիրները (ՀՀ օրինակով) մագիստրոսական

թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություն և

առաջարկություններ բաժնից, օգտագործված գրականության ցանկից:

5
ԳԼՈՒԽ 1. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

1.1. Ապահովագրության էությունը և դրա աստիճանական զարգացումը


Ապահովագրությունը տնտեսական հարաբերությունների կարգավորման

կարևորագույն ոլորտներից մեկն է: Ինչպես բանկային, ներդրումային և

կենսաթոշակային ֆոնդերը, այնպես էլ ապահովագրական համակարգը պետք է

ապահովի տնտեսության կանոնավոր գործունեությունը: Ապահովագրության

համակարգը՝ ներգրավելով և տեղաբաշխելով խոշոր չափերի հասնող դրամական

միջոցներ, կարող է ապահովել տնտեսության կայունությունը և դրա հետագա

զարգացումը:

Ապահովագրության էությունը դարերի ընթացքում չի փոխվել: Մինչև Վերածննդի

ժամանակաշրջանն ապահովագրությունը գոյություն է ունեցել ապահովագրության

մասնակիցների՝ առևտրականների, նավատերերի, արհեստավորների միությունների և

դրանց անդամների միջև իրենց կողմից ներդրված միջոցների հաշվին վնաս կրողին

հատուցում կատարելու ձևով: Այնուհետև այն փոխարինվել է հաստատագրված

կանոնավորապես վճարվող ապահովագրավճարներով՝ ապահովագրական

պարգևներով փոխադարձ ապահովագրության, որը հանդիսացել է

ապահովագրության իրականացման հիմնական ձև մինչև 19-րդ դարի առաջին կեսը,

որից հետո դրանց աստիճանաբար փոխարինել են մասնավոր բաժնետիրական

ապահովագրական ընկերությունները:

Ապահովագրության առաջացման հիմնական պատճառը վնասի փոխհատուցման

անհրաժեշտությունն էր, և այն իր զարգացման ընթացքում կրել է էական

փոփոխություններ՝ տարածվելով բազմաթիվ դեպքերի վրա:

Անցանկալի, պատահական պատահարների դրսևորումների

առանձնահատկություններն, ըստ էության, թույլատրեցին ֆիզիկական և

իրավաբանական անձանց գույքային շահերի ապահովագրական

պաշտպանվածությունը կիրառել որպես ունիվերսալ միջոց: Նման մեթոդի կիրառման

6
ելակետային դրույթը այն էր, որ տնտեսվարող սուբյեկտների քանակը, որոնք

շահագրգռված էին անցանկալի պատահարների հետևանքով պատճառված վնասի

վերականգնման կամ պաշտպանության մեջ, որպես կանոն, ավելին էր, քան տվյալ

պատահարից տուժողներն էին:

Վնասի ողջ գումարի համահավասար բաշխումը նշանակալիորեն կրճատում է

բնական աղետների և այլ անցանկալի պատահարների տնտեսական հետևանքները,

քանի որ վնասը փոխհատուցվում է ապահովագրության բոլոր մասնակիցների, և

առաջին հերթին, ապահովագրական պատահարից չտուժողների հաշվին: Եվ որքան

շատ շահագրգիռ անձինք կամ տնտեսություններ են մասնակցում կորստի բաշխմանը,

այնքան նրանցից յուրաքանչյուրին վնասի փոքր բաժին է հասնում:

Այստեղից բխում է, որ ապահովագրությունը հանդիսանալով հասարակական

վերարտադրության գործընթացի տարր, ծագել և զարգացել է բնական և այլ

պատահական, ավերիչ պատահարների հետևանքով առաջացած վնասի

փոխհատուցման համար՝ հիմնված շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտների ու

մարդկանց միջև վնասի համահավասար բաշխման վրա:

Սկզբում վնասի բաշխման առավել պարզունակ ձևը բնեղեն ապահովագրությունն

էր, որը կապված էր հեշտ բաժանելի համասեռ արդյունքի ստեղծման և վերաբաժանման

հետ գարի, ցորեն և այլ արտադրանք: Ապահովագրական պահուստները ձևավորվում

էին կամ անցանկալի դեպքերի հետևանքով վնասի ձևավորումից հետո

ապահովագրության առանձին մասնակիցների վճարումներից, կամ էլ բերքահավաքի

ավարտին՝ բոլոր մասնակիցների, ըստ շնչի, հավասար վճարումներից:

Իսկ, երբ զարգացավ ապրանքադրամական հարաբերությունները, բնեղեն

ապահովագրությունն իր տեղը զիջեց դրամական տեսքով ապահովագրությանը, որը

հնարավորություն ստեղծեց դրամական ձևով ստեղծել և բաշխել ապահովագրական

պաշարը: Նման պաշարները, որպես ապահովագրական հիմնադրամ, հնարավոր էր

ձևավորել նաև մինչև ապահովագրական պատահարի տեղի ունենալը: Մասնակիցները,

վնասի փոխհատուցման անհրաժեշտությունից ելնելով, ապահովագրական վճարների

տեսքով լրացուցիչ դրամական միջոցներ էին հավաքագրում: Դրամական ձևով վնասի

բաշխումը էականորեն ընդլայնել ու պարզեցրել է ապահովագրության

7
հնարավորությունները: Ապահովագրությունը վեր է ածվել համընդհանուր ունիվերսալ

միջոցի՝ ապահովագրավճարներից ձևավորված դրամական ֆոնդերի հաշվին

ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային շահերի պաշտպանության համար:

Վնասի փոխհատուցման դրամական ձևը հնարավորություն էր տալիս

տուժողներին ձեռք բերել ցանկացած ապրանք՝ վնասված գույքի կորստի

վերականգնման կամ կորստյալ գույքի փոխարինման համար: Ապահովագրության

դրամական ձևը հանդիսանում էր նոր, առավել առաջադիմական և հեռանկարային

ապահովագրական պաշտպանվածության ձև:

Շուկայական տնտեսության անցումը շուկայական ազատականացման հետ

մեկտեղ իր մեջ ներառում է անապահովվածության, տագնապների բացասական

կողմեր, իսկ ապահովագրությունը վճռորոշ դեր ունի այս խնդիրների կարգավորման

գործում:

Այստեղից կարող ենք ասել, որ մարդիկ ապահովագրվում են, քանի որ ապրում են

անհուսալի աշխարհում և ոչ ոք չգիտի թե ինչ կպատահի նրա հետ ապագայում:

Վտանգը կամ ռիսկը գոյություն ունի մարդու կամքից անկախ: Մարդը կարող է

հնարավորինս նվազեցնել ռիսկի տեղի ունենալու հավանականությունը, սակայն նա չի

կարող վերացնել այն:

Ապահովագրության ենթակա է այն ռիսկը, որը կանխատեսելի է, որի տեղի

ունենալը կարող է լինել պատահական և ոչ թե անխուսափելի: Կյանքի

ապահովագրության առանձնահատկությունը այն է, որ ապահովագրական պատահարի

տեղի ունենալը կարող է լինել անխուսափելի, բայց այս դեպքում պատահականությունը

կապված է այն հանգամանքների հետ, որ հայտնի չէ դրա տեղի ունենալու ժամկետը:

Հետևաբար կարող ենք ասել, որ ապահովագրության հիմանական էությունը այն է,

որ ռիսկը մեկ անձից՝ ապահովադրից, փոխանցվում է մեկ այլ անձի՝ ապահովագրողին:

Ռիսկը դրանով իհարկե չի վերանում, պարզապես դրա հետևանքով առաջացած

վնասների փոխհատուցման գործընթացն ապահովադրից փոխանցվում է

ապահովագրողին:

Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժը այն է, որ

ապահովագրողը ապահովագրական ծառայություններ մատուցելով հնարավորություն է

8
ունենում շահույթ ստանալ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձինք տարբեր

ռիսկեր տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով կարող են

փոխհատուցում ստանալ:

Ապահովագրությունը ենթադրում է, որ ապահովադիրը պետք է ունենա մի որևէ

շահ ապահովագրության օբյեկտի նկատմամբ: Օրինակ, երբ ապահովադիրն

ապահովագրում է իր ավտոմեքենան, նա ակնկալում է, որ եթե

ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս հասցվի

ավտոմեքենային, ապա ինքը կստանա վնասների փոխհատուցում:

Ապահովագրական ապրանքը տարբերվում է այլ ապրանքների վաճառքից

նրանով, որ ապահովագրական պայմանագիրը կնքելիս, այլ կերպ ասած,

ապահովագրական ապրանքը ձեռք բերելիս ապահովադիրը նախ վճարում է

ապահովագրավճարը, և եթե հետագայում տեղի է ունենում որևէ ապահովագրական

պատահար, միայն այդ դեպքում է ստանում իրեն հասցված վնասի համար

փոխհատուցում: Այլ կերպ ասած՝ ապահովագրական ապրանքի վաճառքն իրենից

ներկայացնում է խոստումի վաճառք, այդ պատճառով էլ ապահովագրության

պայմանագիրը կնքվում է միայն գրավոր, և այն չպահպանելը հանգեցնում է

պայմանագրի անվավերության:

Ապահովագրության հիմքում ընկած է երկու կարևորագույն սկզբունք՝

1. մեկ ապահովադրի կրած վնասին մասնակցում են շատերը,

2. ապահովադիրը պետք է հատուցում ստանա միայն իր կրած վնասի համար:

Երկրորդ սկզբունքի պահպանման համար էլ օրենքով արգելվում է ապահովագրել

ուրիշի գույքը, քանի որ ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում

ապահովադիրն ուրիշին հասցված վնասի համար կստանա փոխհատուցում, այսինքն

նա կստանա եկամուտ և ոչ թե իր վնասի փոխհատուցում: Չի կարելի նաև, որ

ապահովագրությունը նմանվի վիճակախաղի, և այն չպետք է լինի հակաօրինական:

Ապահովագրությանը բնորոշ են նրա մասնակիցների միջև փակ վերաբաշխման

փոխհարաբերությունները, որը կապված է մեկ կամ մի քանի ապահովագրության

մասնակիցների կրած վնասի փոխհատուցմամբ բոլոր ապահովագրված անձանց

վճարված ապահովագրավճարների հաշվին, որն այլ կերպ անվանվում է

9
ապահովագրության մասնակիցների պուլ:

Հետևաբար, ապահովագրությունը իրենից ներկայացնում է ռիսկերի

համախմբում, որի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք խուսափում են

ռիսկի տեղի ունենալու հետևանքով ֆինանսական վնասներ կրելուց, քանի որ վնասի

փոխհատուցման պատասխանատվությունը կրում է ապահովագրական ընկերությունը:

Այն անձինք, որոնք ցանկանում են խուսափել ռիսկի բացասական հետևանքներից,

ապահովագրվում են և մյուս անձանց հետ միասին մտնում են ապահովագրական պուլ:

Յուրաքանչյուր անձ՝ ապահովագրվելով, կատարում է իր ներդրումն այդ պուլում

ապահովագրավճարի տեսքով, և ով կրում է վնաս, ստանում է փոխհատուցում այդ

պուլում կուտակված գումարից:

Պուլերը ձևավորվում են ապահովագրական ընկերություններում, վերջիններս էլ

ընտրում են պուլի մասնակիցներին՝ վաճառելով նրանց ապահովագրական վկայագիրը,

ինչպես նաև իրականացնում են պուլի կառավարումը:

Վնասի փոխհատուցման նպատակով ապահովագրողները ստեղծում են

ապահովագրական պահուստներ, որոնք ձևավորվում են ապահովադիրների կողմից

վճարված հաստատագրված վճարների՝ ապահովագրավճարների հաշվին:

Ապահովագրողները պետք է հաշվարկեն այս կամ այն ռիսկի տեղի ունենալու

հավանականությունը, հաշվի առնեն պատահարների տեղի ունենալու

հաճախականությունը և ռիսկի մեծությունը, քանի որ նման հաշվարկները

հնարավորություն կտան ձևավորել այնպիսի ապահովագրական պուլ, որը կկարողանա

ռիսկի տեղի ունենալու հետևանքով առաջացած վնասները փոխհատուցել: Միշտ

գոյություն ունի հավանականություն, որ երբ ապահովագրողները ռիսկի

պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա կարող են անվճարունակ դառնալ,

եթե իրենց բաժին է ընկնում ռիսկի անբարենպաստ մասը: Այս պատճառով էլ

ապահովագրական ընկերությունները անդերռայթինգի օգնությամբ առանձնացնում են

վնասաբերության բարձր մակարդակ ունեցող ռիսկերը՝ սահմանելով ավելի բարձր

ապահովագրավճարներ, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել մյուս

ապահովադիրներից գանձվելիք ապահովագրավճարների մեծությունը:

Վնասի բաշխվածությունը ժամանակի ընթացքում կապված է ապահովագրական

10
պատահարների առաջացման պատահական բնույթի հետ, որի տեղի ունենալու ճշգրիտ

ժամանակը հայտնի չէ: Այս պատճառով էլ ապահովագրական ընկերությունները

ապահովագրավճարների մի մասը պահուստավորում են, որն էլ անբարենպաստ

տարում արտակարգ վնասների փոխհատուցման աղբյուր է:

Գրեթե բոլոր զարգացած երկրներում ապահովագրական համակարգը

տնտեսության ռազմավարական կարևորագույն ոլորտներից մեկն է: Այն երաշխավորում

է գույքին հասցված վնասների, մարդկանց կյանքին, առողջությանը և նրանց հասցված

այլ վնասների փոխհատուցում, եկամուտների կորստի փոխհատուցում, ինչն էլ

հնարավորություն է տալիս՝

1. բարձրացնել հասարակության սոցիալական ապահովվածության մակարդակը,

2. բարձրացնել բնակչության առողջության պահպանման մակարդակը և այլն:

Ապահովագրությունը մեծ դեր ունի նաև բիզնեսի կազմակերպման և

իրականացման գործում, քանի որ փոխհատուցվում է նյութական կորուստները,

վնասները և կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության

ապահովման համար:

Ինչ վերաբերվում է կյանքի ապահովագրությանը, այն հնարավորություն է տալիս

կատարել դրամական միջոցների շահավետ խնայողություն, որն էլ նպաստում է

ապահովագրված անձանց և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական

խնդիրների լուծմանը՝ իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենալու կամ իրենց

վաղաժամ մահվան դեպքում:

Ապահովագրողների քանակի աճը և ապահովագրական ոլորտի զարգացումն

ուղղակի կապ ունեն երկրում տնտեսության զարգացման հետ: Ապահովագրողներն այն

ֆինանսկան կառույցներն են, որոնք տրամադրում են անհրաժեշտ երաշխիքներ

տնտեսական անվտանգության ապահովման և կապիտալ ներդրումների

վնասաբերության մակարդակի էական նվազեցման գծով:

Ներկայումս ապահովագրությունն ընդգրկում է մարդկանց կյանքի և երկրի

տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, քանի որ այն հնարավորություն է տալիս

կորուստներ կրելու դեպքում փոխհատուցում ստանալ, ինչն էականորեն նվազեցնում է

ներդրումների կատարման ռիսկը:

11
Օրեցօր ստեղծվում են նոր ապահովագրական ծառայություններ, որոնք կարող են

բավարարել անդադար փոփոխվող և բարդացող տնտեսության և մարդկանց կյանքի

պահանջները:

Ամերիկյան մեծահարուստ Դ. Ռոքֆելլերն ասել է. Երբեք մի խնայեք գովազդի և

ապահովագրության հարցում, և ձեր բիզնեսը մեծ հաջողություն կունենա 1: Այստեղից

կարող ենք ասել, որ ապահովագրությունը խելամիտ շրջահայացություն է:

Անրադառնալով ապահովագրության զարգացմանը՝ կարելի է ասել, որ

ապահովագրության նախնական ձևերը առաջացել են դեռ վաղ անցիալում: Դեռևս

ստրկատիրական հասարակարգի ժամանակ կնքվել են պայմանագրեր, որտեղ կարելի

էր տեսնել ապահովագրական պայմանագրի գծեր, որոնք վերաբերվում էին գույքին,

առևտրին, ինչպես նաև ծովագնացությանը: Պայմանագրերի հիմական իմաստը

կայանում էր նրանում, որ կողմերը հետաքրքրված էին այդ գործարքով, քանի որ

ծովագնացության ընթացքում բեռները և նավը կարող էին վնասներ կրել: Դրա վառ

օրինակներից է նաև այն, որ ստրկատերերը ապահովագրության միջոցով

վերականգնում էին բնական աղետներից, գողությունից և այլ չնախատեսված

պատահարների հետևանքով իրենց գույքին և ստրուկներին հացված վնասները:

Ամենահին ապահովագրության կանոները կարելի է գտնել Թալմուդի գրքերից

մեկում, որտեղ շարադրվում է. Եթե գյուղացիներից մեկի ավանակը կորում է, ապա

մյուս գյուղացիները պետք է կորած ավանակի փոխարեն այդ գյուղացուն տան մեկ ուրիշ

ավանակ 2: Այստեղից պարզ է դառնում, որ դեռևս այդ ժամանակներից կիրառվել են

ապահովագրության հիմնական սկզբունքները, այսինքն ապահովադրին

փոխհատուցվում էր միայն նրան հասցված վնասը:

Ապահովագրության արմատներին հանդիպում ենք նաև Հին Հռոմում, որտեղ

գործում էր Դիանայի և Անտոնայի կրոնական միությունը, որին կարող էին

անդամագրվել ինչպես ազատ մարդիկ, այնպես էլ ստրուկները: Այս միության կողմից

ապահովագրության իրականացման առանձնահատկությունն այն էր, որ բացի թաղման

ծախսերից միությունը որոշակի գումար էր տալիս մահացածի ժառանգներին:

1
Կիրակոսյան Կ., Ապահովագրական գործ, Երևան, Կռունկ, 2011, էջ 15:
2
Гвозденко А.А., Страхование, Москва, Проспект 2006, стр. 8.

12
Հին Հռոմում կար նաև լեգեոներների համար նախատեսված Լեգեոներների

դրամարկղ, որը ստեղծվել և ֆինանսավորվում էր պետության կողմից: Այս

դրամարկղից լեգեոների մահվան դեպքում նրա ժառանգներին տրվում էր հատուցում:

Հաջորդ փուլը վերագրվում է ուշ միջնադարում Հյուսիսային Իտալիային, որտեղ

արձանագրվել են առևտրականների և նավերի տերերի ապահովագրության առաջին

տվյալները: Այստեղ առևտրականները և նավերի տերերը կրում էին մեծ կորուստներ

փոթորիկներից, ծովահենների հարձակումներից և այդ պատճառով նրանք

համաձայնության էին եկել, որ իրենց եկամտի մի մասը զիջեն կորուստներ կրող

գործընկերներին, այն պայմանով, որ վերջիններս նույնպես կհամաձայնեին

հետագայում օգնություն ցույց տալ իրենց՝ կորուստներ կրելու դեպքում:

Աշխարհում առաջին ապահովագրական կազմակերպություններից է համարվում

1310 թվականին Գերմանիայի Բրյուգե քաղաքում հիմնված Ապահովագրական

պալատը, որն իրականացնում էր առևտրականների և արհեստավորների գույքային

շահերի ապահովագրական պաշտպանության գործարքներ:

Ապահովագրության զարգացման առավել բարձր տեմպերը արձանագրվել են 17-

րդ դարում, երբ ապահովագրությունում սկսեցին կիրառվել վիճակագրական և

մաթեմատիկական օրինաչափությունները, ինչպես նաև գիտական հիմքերի վրա դրվեց

ապահովագրական սակագների հիմավորման գործընթացը:

Հաջորդ փուլը, որը կարևոր դեր է խաղացել ապահովագրության զարգացման

համար 17-րդ դարում տեղի ունեցած մեծածավալ աղետներն էին՝ մասնավորապես, 1666

թվականին Լոնդոն քաղաքում տեղի ունեցած հրդեհն էր, որի պատճառով այրվել էր

քաղաքի զգալի մասը: Այդ պատճառով էլ Անգլիայում սկսվեց արագ տեմպերով

զարգանալ ապահովագրությունը, քանի որ մարդիկ հասկացան, որ առաց

ապահովագրության նրանք չեն կարող վերականգնել իրենց վնասված գույքը: Այդ

տարիներին ստեղծվեցին ապահովագրական ընկերություններ որոնք իրենց

աշխատանքների կազմակերպման սկզբունքներով շատ ընդհանրություններ ունեին

ժամանակակից ապահովագրական ընկերությունների հետ:

17-րդ դարի վերջին, 18-րդ դարի սկզբին անգլիացի Գալեյայի կողմից

սահմանվեցին Մահացության աղյուսակների որոշման հիմնական չափանիշները,

13
որոնք մինչև այժմ կիրառվում են կյանքի և կենսաթոշակային ապահովագրության գծով

ապահովագրական սակագների հիմնավորման ժամանակ:

17-րդ դարում 1688 թվականին իր գործունեությունը սկսել էր նաև աշխարհի

խոշորագույն լոնդոնյան ԼԼոյդս ապահովագրական կորպորացիան, երբ Լոնդոնի

Սիթի թաղամասում Էդվարդ Լլոյդի կողմից բացվեց Lloyd coffee house սրճարանը:

Սրճարանում հանդիպում էին ծովագնացները և տեղեկատվություն ստանում

ծովագնացության մեկնած նավերի վերաբերյալ և կնքում էին ծովային

ապահովագրության պայմանագրեր: Առևտրականները և նավերի տերերը ծովային

ապահովագրական պայմանագրեր կնքելու նպատակով թղթի վրա գրում էին

ծովագնացության մեկնող նավերի նկարագիրը և մանրամասները, օրինակ՝ բեռների

տվյալները, քանակը, գինը, ուղևորության վայրը, նավի սեփականատիրոջ տվյալները,

բեռների տերերի տվյալները, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ էին

ապահովագրության համար:

Ներկայումս ԼԼոյդս ապահովագրական կորպորացիան նույնպես գործում է, այն

իրենից ներկայացնում է իրավաբանական անձանց միավորում, որտեղ յուրաքանչյուրն

ապահովագրությունն իրականացնում է իր ռիսկերի հաշվին: ԼԼոյդը ունի մոտ

երեսուն հազար նման կազմակերպություններ, որոնք իրենց պարտավորությունների

կատարման համար վերցնում են համապատասխան գումարներ և միավորվում են

սինդիկատներում: Յուրաքանչյուր նման սինդիկատ գլխավորում է անդերռայթերը, որը

համարվում է բարձրակարգ մասնագետ, ով սինդիկատի բոլոր անդամներից ընդունում

է ռիսկեր, որոշելով նրանց միջև պատասխանատվությունը և ապահովագրավճարների

չափը: Նման համամասնությոմբ բաժանվում են գործավարման և ապահովագրական

հատուցումների վճարման գումարները: Այսինքն, այն ապահովագրական

գործունեություն չի իրականացնում միայն տրամադրում է ապահովագրական

ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ապահովագրության և

վերաապահովագրության գործարքներ կնքելու համար:

Եվրոպայում արդեն 18-րդ դարի սկզբին տարածված էր ապահովագրության 3

հիմնական տեսակ՝

1. ծովային,

14
2. գյուղատնտեսական կենդանիների,

3. հրդեհային:

Դարի 60-ական թվականներին արևմուտքում հաշվվում էր արդեն մոտ հարյուր

կյանքի և ոչ կյանքի ապահովագրական տեսակ: Ապահովագրության գաղափարն

ամբողջությամբ համապատասխանում էր զարգացող տնտեսության պահանջներին, և

այն արագ տարածվեց մարդկային գործունեության բոլոր ոլորտներում:

19-րդ դարում շարունակվեց կյանքի և ոչ կյանքի ապահովագրության տեսակների

զարգացումը: Եվ արդեն 19-րդ դարում ի հայտ եկան առաջին վերաապահովագրական

ընկերությունները: Ընդունված է վերաապահովագրության հայրենիքը համարել

Գերմանիան, քանի որ առաջին վերաապահովագրական ընկերությունը կազմավորվել է

Քյոլնում՝ 1846 թվականին: Վերաապահովագրությունը հնարավորություն տվեց

ապահովագրողներին ապահովագրել մեծածավալ ռիսկեր, քանի որ ռիսկը

վերաապահովագրելիս վերջինիս ապահովագրական պատասխանատվությունը

բաշխվում է երկու կամ ավելի ապահովագրողների միջև:

20-րդ դարի սկզբին Անգլիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Իտալիայում

ներդրվում է աշխատողների պետական ապահովագրությունը, իսկ 20-րդ դարի 20-

ական թվականներին՝ անձնական ապահովագրության արդեն ավանդական դարձան

տեսականին՝ մահվան դեպքից, դժբախտ պատահարներից, հիվանդություններից,

ինչպես նաև ի հայտ եկավ գործազրկության ապահովագրությունը:

20-րդ դարից սկսած աշխարհում տեղի են ունենում ապահովագրության բոլոր

տեսակների և ձևերի արդյունավետ զարգացում, երբ ապահովագրել կարելի էր գրեթե

ամեն ինչ: Գիտության, տեխնիկայի և տնտեսության զարգացման զուգահեռ առաջ եկան

նոր ապահովագրական տեսակներ, աշխարհի գրեթե բոլոր երկրներում զարգացան

ապահովագրական շուկաները:

Առաջին հիշատակումը ապահովագրության մասին հայ հեղինակներից

պատկանում է Մխիթար Գոշին, ով ապահովագրության մեխանիզմը ներկայացնում է

նավարկության օրինակի վրա: Գոշը 1184 թվականին իր Դատաստանագրքում նշում է.

Օրենք նավաբեկության մասին: Երբ նավը նավաբեկության է ենթարկվում, առափնյա

քաղաքը պետք է փրկի այն, այնպես, ինչպես եթե ինքը օգտվելու լիներ այդ նավից: Իսկ

15
եթե չեն ցանկանում փրկել առանց փոխհատուցման, ապա կարող են վերցնել տիրոջից

այնքան, որքան վերջինս կարող է տալ, հաշվի առնելով Մովսեսի օրենքը՝ ընկած

կենդանուն փրկելու և տիրոջը վերադարձնելու մասին: Իսկ եթե նրանք ագահ են և

գողություն են անում, ապա թող օրենք լինի, ըստ որի վերցնեն արժեքի մի մասը, ինչպես

տերն է վերցնում իր հպատակներից եկամտի տասներորդ կամ հինգերորդ մասը: Մենք

գրում ենք այդ մասին, քանի որ հռոմեացիները խիստ անարդարացի են վարվում նման

դեպքերում, և թող նույնը չկրկնվի մեզ հետ, եթե մենք ևս ծով ունենանք 3:

Հայաստանում ապահովագրական շուկայի ձևավորումն ու զարգացումը ընթացել

է ԽՍՀՄ կազմում, ինչը սակայն չէր կրում խոր արտահայտված ազգային բնույթ: 1925

թվականին ստեղծվել էր Պետապի վարչությունը, որը միակ ապահովագրական

ընկերությունն էր համարվում: Պետապի կողմից էլ իրականացվում նաև

ապահովագրական համակարգի ղեկավարումը:

Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ էության, սկսվեց ապահովագրական

գործընթացը Հայաստանում: Սակայն տնտեսական ճգնաժամը և պատերազմական

իրավիճակը, ինչպես նաև օրենսդրական դաշտի անկատարությունը ոլորտի կայացման

և զարգացման գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցան՝ ետին պլան

մղեցին ապահովագրական գործունեությունը:

1.2. Ապահովագրության տեսակները, ձևերը, ապահովագրական


շուկայի մասնակիցները
Ապահովագրական շուկան իրենից ներկայացնում է յուրահատուկ տնտեսական

հարաբերությունների ամբողջություն, որոնք ծագում են ապահովագրական ապրանքի՝

ծառայությունների, իրացման հետ: Դրանով անմիջականորեն կապ է ստեղծվում շուկայի

երկու հիմնական մասնակիցների՝ ապահովագրողի և ապահովադրի միջև: Ըստ

ապահովագրության ապահովադիրը պետք է ունենա որևէ շահ ապահովագրության

օբյեկտի նկատմամբ: Ապահովադիրների առողջությանը, կյանքի, աշխատունակության,

3
Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ., «Ապահովագրական գործ», ուս. ձեռնարկ, 2007, Երևան, էջ 21:

16
գույքի, պատասխանատվության և գույքային այլ շահերի ապահովագրության

օբյեկտները դասակարգվում են ըստ տեսակների, դասերի, ենթադասերի և խմբերի:

Ապահովագրական գործառույթները, ըստ իրենց տեսակների, ստորաբաժանվում

են երեք մասի՝

1) կյանքի ապահովագրություն,

2) ոչ կյանքի ապահովագրություն,

Ըստ այս տեսակների էլ սահմանվում են ապահովագրողներին տրվող

լիցենզիաները:

Իրենց հերթին յուրաքանչյուր ապահովագրական տեսակ բաղկացած է

ապահովագրական դասերից:

Ոչ կյանքի ապահովագրության տեսակը բաժանվում է 18 ապահովագրության

դասերի միջև: Դրանք են՝

1) առողջության ապահովագրություն,

2) դժբախտ պատահարներից ապահովագրություն

3) ցամաքային տրանսպորտի ապահովագրություն բացառությամբ՝

երկաթուղային,

4) օդանավերի ապահովագրություն,

5) երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն,

6) ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն,

7) փոխադրվող գույքի բեռների ապահովագրություն,

8) հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,

9) գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,

10) ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների նաև՝ բեռնափոխադրող

օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,

11) օդանավերի նաև՝ բեռնափոխադրող օգտագործումից բխող

պատասխանատվության ապահովագրություն,

12) ջրային փոխադրամիջոցների նաև՝ բեռնափոխադրող օգտագործումից բխող

պատասխանատվության ապահովագրություն,

13) ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,

17
14) վարկի ապահովագրություն,

15) երաշխիքի ապահովագրություն,

16) ֆինանսական վնասների ապահովագրություն,

17) դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն,

18) աջակցության ապահովագրություն: 4

Ոչ կյանքի ապահովագրությունը այլ կերպ անվանվում է նաև՝ ընդհանուր կամ գույքի

ապահովագրություն: Կյանքի և ոչ կյանքի ապահովագրության տեսակները միմյանցից

տարբերվում են պայմանագրի կնքման ժամկետներով: Ոչ կյանքի ապահովագրության

պայմանագրերը սովորաբար կնքվում են մեկ տարով կամ ավելի կարճ ժամկետով, իսկ

կյանքի ապահովագրության պայմանագրերը կարող են կնքվել նույնիսկ 60 և ավելի

տարիների համար:

Այս տեսակների միջև տարբերությունը նաև ռիսկայնության գործոնն է: Ոչ կյանքի

ապահովագրությունը ավելի ռիսկային է, քան կյանքինը, որն էլ հանդիսանում է այս

ապահովագրության տեսակների պայմանագրի ժամկետայնության և

ապահովագրական սակագների էական տարբերությունների պատճառ:

Ոչ կյանքի ապահովագրության հիմական նպատակը այն է, որ ըստ

ապահովագրական պայմանագրի պետք է փոխհատուցել ապահովադրին պատճառված

վնասը: Ոչ կյանքի ապահովագրության կոնկրետ ապահովագրական պայմանագրի

գծով անհնար է կանխատեսել պահանջների քանակը կամ մեծությունը, քանի որ դրանք

ունենում են էական տատանումներ, իսկ կյանքի ապահովագրության դեպքում

հիմնականում հստակ սահմանվում են ապահովագրական գումարների վճարման

չափերը: Սա է պատճառը, որ ոչ կյանքի ապահովագրության վկայագրում սահմանվում

է ապահովագրական հատուցումների առավելագույն չափ՝ ապահովագրական գումար:

Կյանքի ապահովագրության տեսակը բաղկացած է վեց ապահովագրության

դասերից՝

1. կյանքի ապահովագրություն, որը ներառում է լրակեցության, մահվան,

անուիտետի, դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրությունը,

4
ՀՀ օրենքը ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին Հոդված 7.
Ապահովագրության տեսակները եւ դասերը, 2007թ․

18
ինչպես նաև կյանքի ապահովագրության այլ դասեր,

2. ամուսնության, ծննդի ապահովագրություն,

3. կենսաթոշակային ֆոնդերի ապահովագրություն,

4. կապիտալի հատուցման ապահովագրություն,

5. ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն,

6. տոնտին: 5

Կյանքի ապահովագրությունը վերաբերում է մարդուն՝ նրա կյանքին, առողջությանը,

աշխատունակությանը, լրակեցությանը և նրա հետ տեղի ունեցող այլ

իրադարձություններին:

Կյանքի ապահովագրություն ասելով հասկանում ենք՝ ապահովագրավճարի

մուծման դիմաց ապահովագրողի կողմից երաշխիքի տրամադրում՝ վճարելու

ապահովադրին կամ նրա կողմից նշված անձին դրամական գումար ապահովագրված

անձի մահվան կամ որոշակի տարիքի հասնելու դեպքում: Այս դեպքում ապահովագրվող

ռիսկը մարդկային կյանքի տևողությունն է: Ռիսկ է հանդիսանում ոչ թե մահը, այլ դրա

տեղի ունենալու ժամանակը: Այս պատճառով էլ, ապահովագրվող ռիսկի երեք տեսակ

կարելի է առանձնացնել՝

1) երիտասարդ տարիքում կամ կյանքի միջին տևողությունից շուտ մահանալու

հավանականություն,

2) ժամանակի որոշակի հատվածում մահանալու կամ ապրելու

հավանականություն,

3) երկարատև կյանք ունենալու հավանականություն, որի դեպքում պահանջվում

է կանոնավոր եկամուտների ստացում՝ առանց աշխատանքային

գործունեության շարունակման:

Առանձին մահվան ռիսկը կյանքի ապահովագրությունում շատ հազվադեպ է

ապահովագրվում: Այն հիմանականում ապահովագրվում է լրակեցության,

աշխատունակության կորստի և կենսաթոշակային տարիքի հասնելու ռիսկերի հետ

միասին:

5
ՀՀ օրենքը ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին Հոդված 7.
Ապահովագրության տեսակները եւ դասերը, 2007թ․

19
Կյանքի ապահովագրությունը թույլ է տալիս մարդկանց լուծել սոցիալ–տնտեսական

խնդիրների մի ամբողջ համակարգ: Այս խնդիրները կարող ենք միավորել՝ սոցիալական

և ֆինանսական խմբերում: Սոցիալական խնդիրների լուծումը թույլ կտա հաղթահարել

պետական, սոցիալական ապահովագրության և ապահովվածության համակարգի

անկատարությունը: Իսկ, ֆինանսական խնդիրների լուծումը, մի կողմից, նպաստում է

անձնական եկամուտների ավելացումը, մյուս կողմից, անհրաժեշտ երաշխիքներ է

տրամադրում մի շարք ֆինանսավարկային գործառույթների իրականացման համար:

Ապահովագրության ձևերը երկուսն են՝ պարտադիր և կամավոր:

Ապահովագրության ցանկացած դաս պարտադիր ձևով անցկացման համար

անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրի օրենսդիր մարմնի կողմից ընդունված

համապատասխան օրենք:

Պարտադիր ապահովագրության նախաձեռնողը պետությունն է, որը սահմանում է

պարտադիր ապահովագրության ձևը, երբ որևէ օբյեկտի ապահովագրական

պաշտպանության շահերը կապված են ոչ միայն առանձին ապահովագրողների, այլ ողջ

հասարակության հետ: Այս դեպքում կատարվում է օբյեկտի ամբողջական

ապահովագրություն և անհնար է խուսափել ապահովագրությունից՝ ի տարբերություն

կամավորի, որին բնորոշ է անհատական օբյեկտների ընտրողականությունը 6:

Պարտադիր ապահովագրության հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝

 պարտավորության սկզբունք, երբ նախնական համաձայնություն պետք չէ

ապահովագրողների և ապահովադիրների միջև, քանի որ պարտադիր

ապահովագրությունը սահմանվում է օրենքով, որի համաձայն ապահովադրի

կատարած ապահովագրավճարի դիմաց ապահովագրողը պարտավոր է

ապահովագրման ընդունել որոշակի օբյեկտներ,

 համապարփակ ընդգրկման սկզբունք - ըստ այս սկզբունքի ապահովադիրները

պարտավոր են ապահովագրել օրենքով նախատեսված բոլոր օբյեկտները, իսկ

ապահովագրողները՝ ընդունելու դրանք ապահովագրման,

 Գործողության իրականացման սկզբունք: Այս սկզբունքի համաձայն, եթե

6
Годин А.М. Страхование: Практикум. Изд.: «Дашков и К», 2014

20
ապահովադիրը ժամանակին չի կատարել ապահովագրավճարը, ապա այն

գանձվում է դատական կարգով:

 Ապահովագրության անժամկետայնության սկզբունք: Երբ ապահովագրության

ենթակա օբյեկտը պետք է ապահովագրվի նրա ծառայության ողջ շրջանում:

 Ապահովագրության ապահովման նորմավորման սկզբունք: Այս սկզբունքը

ենթադրում է, որ պետք է սահմանել ապահովագրման ապահովման նորմա տվյալ

տարածքի միայն մեկ օբյեկտի համար:

Պարտադիր ապահովագրության ժամանակ առավել շատ օբյեկտներ

ներգրավելու շնորհիվ հնարավորություն է ստեղծվում կիրառել ցածր սակագներ և

ապահովել բարձր ֆինանսական կայնունություն ապահովագրողների համար:

Ինչ վերաբերում է կամավոր ապահովագրությանը, ապա այն իրականացվում է

կամավորության հիման վրա: Ապահովագրման ընդհանուր պայմանները սահմանում է

ապահովագրողը՝ հաշվի առնելով ապահովագրման գործունեությունը կարգավորող

օրենսդրությունը:

Կամավոր ապահովագրության հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝

 Ապահովագրության կամավոր մասնակցության սկզբունք: Այսինքն, եթե

ապահովադիրները ցանկանում են ապահովագրվել, ապա

ապահովագրողները չեն կարող հրաժարվել ապահովագրական ծառայություն

մատուցելուց:

 Ապահովագրական ժամկետի սահմանափակման սկզբունք: Այս սկզբունքի

էությունը այն է, որ ապահովագրության սկիզբը և ավարտը նախատեսվում է

պայմանագրով և ապահովագրության փոխհատուցումը տեղի է ունենում

միայն այն դեպքում, երբ այն կատարվում է պայմանագրում նախատեսված

ժամանակահատվածում:

 Ապահովագրավճարի պարտադիր իրականացման սկզբունք: Եթե

ապահովադիրը սահմանված կարգով իր վճարումը չի կատարել, ապա դա

հանգեցնում է ապահովագրական պայմանների գործողության

դադարեցմանը:

Անրադառնալով ապահովագրական շուկային կարելի է ասել, որ այն չի

21
տարբերվում այլ շուկաներից: Ապահովագրական շուկան տնտեսական

փոխհարաբերությունների ամբողջական համակարգ է, որտեղ առք և վաճառքի

առարկան ապահովագրական ծածկույթն է: Ինչպես մնացած շուկաներում, այնպես էլ

ապահովագրական շուկայում, ապահովագրողները պետք է հետաքրքրություն

առաջացնեն գնորդների մոտ իրենց ապրանքների նկատմամբ, ովքեր հաշվի առնելով

իրենց շահերն ու դրդապատճառները առավելությունը տալիս են այս կամ այն

ապահովագրական ապրանքին: Հետևաբար, կարելի է ասել, որ ապահովագրությունն

ունի բարձր մրցակցային մակարդակ, քանի որ տնտեսության և բնակչության հիմնական

մասը ներգրավված են ապահովագրության մեջ: Այդ պատճառով յուրաքանչյուր

ապահովագրող կիրառում է մարքեթինգի տարբեր եղանակներ, որոնց միջոցով

մարդկանց, ձեռնարկություններին, կազմակերպություններին շահագրգռում են

որպեսզի օգտվեն որևէ ապահովագրական դասից, նախընտրեն իրենց

ապահովագրական ընկերությունը:

Ապահովագրական շուկան ապահովում է տնտեսությունում վերարտադրողական

պրոցեսների անընդհատությունը՝ չկանխատեսված անբարենպաստ իրավիճակներում

հայտնված տանտեսվարող սուբյեկտներին դրամական օգնություն տրամադրելու

նպատակով:

Ապահովագրական շուկան բնութագրվում է տարբեր ձևերով, օրինակ՝

ապահովագրական շուկան լինում է՝ ինստիտուցիոնալ և տերիտորիալ: ՀՀ

ապահովագրական շուկան ինստիտուցիոնալ առումով ունի տարբեր

կազմակերպչաիրավական ձևեր, իսկ տերիտորիալ ապահովագրական շուկան իր

հերթին լինում է տեղական, ազգային և արտաքին: Այժմ տարացքային

արգելապատնեշները գնալով վերանում են և մեր ազգային ապահովագրական շուկան

գնալով ինտեգրվում է համաշխարհային շուկային:

Կան նաև կյանքի և ոչ կյանքի ապահովագրական շուկաներ՝ ճյուղային

հատկանիշներից ելնելով: Իհարկե կյանքի ապահովագրության շուկայում

ապահովագրության օբյեկտներ են հանդիսանում ապահովագրված անձի կյանքի,

առողջության և կենսաթոշակային ապահովագրության հետ կապված գույքային

շահերը: Իսկ ոչ կյանքի ապահովագրության շուկայում, այն գույքային շահերը, որոնք

22
կապված են ապահովադրի գույքի, դրա տիրապետման, օգտագործման և տնօրինման

հետ, ինչպես նաև ապահովադրի կողմից երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը,

գույքին պատճառված վնասի հատուցման հետ:

Այս շուկաներն էլ իրենց հերթին բաղկացած են առանձին հատվածներից, օրինակ՝

կարող է ձևավորվել դժբախտ դեպքերից ապահովագրության շուկա, բժշկական

ապահովագրության շուկա, տնային գույքի ապահովագրության շուկա և այլ շուկաներ:

Ապահովագրական շուկայում կարևոր է պետության կարգավորման դերը, որը

անհրաժեշտ է ինչպես ապահովադիրների իրավունքների և շահերի պաշտպանության,

ապահովագրական կազմակերպությունների անվճարունակության, այնպես էլ

սնանկացման հետևանքով ֆինանսական կորուստների կանխարգելման հետ:

Ապահովագրական շուկայում ապահովագրողները մշակում են

ապահովագրական ծառայություններ, ուսումնասիրում են պահանջարկը, սահմանում են

գներ ծառայությունների համար, ընդլայնում են իրենց ծառայությունները, որպեսզի

բավարարեն սպառողների պահանջները: Հետրաբար, կարելի է ասել, որ

ապահովագրական շուկան որոշակի տնտեսական տարածություն է, որտեղ վաճառվում

է այնպիսի ապահովագրական ծառայություններ, որոնք ցանկանում է գնել սպառողը,

այլ ոչ թե որոնք հնարավոր է եղել մշակել վաճառքի համար 7:

Ապահովագրական շուկայում ապահովագրական ծառայությունը ապրանքը

գնում և վաճառում են շուկայի հիմանական մասնակիցները, որոնք են՝

• ապահովագրողները՝ վաճառողները, ապահովագրական ընկերություններն են

կամ օտարերկրյա ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում

գործող մասնաճյուղերը,

• ապահովադիրները՝ գնորդները, ով ապահովագրական պայմանագրի այն կողմն

է, որին կամ որի մատնանշած անձին շահառուին ապահովագրողը

պարտավորվում է հատուցել ապահովագրական պայմանագրով նախատեսված

իրադարձության ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում

պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար

7
Грачева Е.Ю. Болтинова О.В. Правовые основы страхования. Изд.: «Проспект», 2015. 128 с.

23
պայմանագրով նախատեսված իրադարձության ապահովագրական

պատահարի տեղի ունենալու ուժով՝ ըստ ապահովագրական պայմանագրի

պայմանների,

• միջնորդները՝ ապահովագրական գործակալներն ու բրոքերները:

ա Ապահովագրական գործակալ են համարվում այն միջնորդները, որոնք

լիազորված են իրականացնելու ապահովագրության պայմանագրի կնքման

միջնորդություն ապահովագրական ընկերության կողմից, ինչպես նաև պաշտպանում

են ապահովագրական ընկերության շահերը: Գործակալները կնքում են պայմանագրեր

ապահովագրողի հետ և ըստ այդ պայմանագրի իրականացնում են իրենց

գործունեությունը: Այդ պայմանագրում սահմանվում է՝ պայմանագրի գործողության

կոնկրետ ժամկետները, պայմանները, գործակալի իրավունքները և

պարտականությունները: Կարելի է ասել, որ գործակալին տրվում են ընկերության

անունից գործելու սահմանափակ լիազորություններ:

Գործակալը կարող է՝ առաջարկել և կնքել ապահովագրական պայմանագիր,

երկարացնել ապահովագրության պայմանագրի ժամկետները, ապահովադրին հանձնել

ապահովագրողի կողմից կազմված վկայագրերը, գանձել ապահովագրավճարները և

այլն: Ապահովագրական գործակալը իր գործունեությունը իրականացնում է միայն

ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելուց հետո:

բ Ապահովագրական բրոքերները ի տարբերություն գործակալների անկախ են,

նրանք հանդես են գալիս ապահովադրի անունից և պաշտպանում են նրանց շահերը:

Բրոքերները իրենց գործառույթները կատարելու համար կնքում են

ապահովադիրների և վերաապահովագրողների հետ միջնորդության ծառայությունների

մատուցման պայմանագիր, որոնք լիազորում են նրանց հանդես գալ իրենց անունից և

իրականացնել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են՝ վերլուծել հաճախորդի

ապահովագրության կամ վերաապահովագրության ենթակա ռիսկերը և որոշել դրանց

ապահովագրության պահանջարկի չափը, գտնել վճարունակ ապահովագրող կամ

վերաապահովագրողներ և նպաստավոր պայմաններով ապահովագրել կամ

վերաապահովագրել իրենց հաճախորդների ռիսկերը, փոփոխել կամ անվավեր

ճանաչել պայմանագիրը հաճախորդի ցանկությամբ, ապահովագրական պատահարի

24
տեղի ունենալու դեպքում աջակցել իրենց հաճախորդներին և այլն: Ապահովագրական

բրոքերները բրոքերային գործունեություն կարող են իրականացնել միայն լիցենզիա

ստանալուց հետո, որը կարող է ստանալ միայն առևտրային կազմակերպությունը 8:

• Ասիսթանսի ընկերությունները՝ ապահովագրական ծառայություններ

մատուցողները:

Ապահովագրությունը անհնար է պատկերացնել առանց ապահովագրական

ծառայությունների մատուցման կազմակերպման, որը լայն տարածում ունի

արտասահման մեկնող քաղաքացիների ապահովագրության ժամանակ, որը բուռն

զարգացում ունեցավ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո՝ զբոսաշրջիկների

քանակի ավելացման հետ կապված: Այդ նպատակով էլ ապահովագրական

ընկերությունում ստեղծվեցին ասինսթանսի բաժիններ, որոնց պարտավորությունների

մեջ էր մտնում կազմակերպել ապահովագրվողների բժշկական օգնության գծով

ծառայությունների մատուցում անմիջապես հանգստի վայրում և ապահովել մատուցված

ծառայությունների դիմաց վճարումը: Այդ պատճառով ստեղծվեցին մասնագիտացված

կազմակերպություններ: Բացի բժշկական ծառայությունների մատուցումից,

մասնագիտացված ասիսթանսը իր մեջ ընդգրկում է զբոսաշրջիկների գույքին ու

տեխնիկական սպասարկման, վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի

պահպանման և այլ ծառայությունների մատուցում:

Ժամանակակից ասիսթանսի ապահովագրական տարրերն են՝

ավտոտեխսպասարկման, բժշկական, քաղաքացիական պատասխանատվության հետ

կապված, դատական, իրավաբանական պաշտպանվածության ծախսերը և այլն:

Ապահովագրական տարբեր գործառությունների ժամանակ ապահովագրական

շուկայի ոչ բոլոր մասնակիցները կարող են մասնակցել: Օրինակ, երբ ապահովադիրն

ապահովագրվում է ապահովագրական ընկերությունում անձամբ, մասնակից են

համարվում միայն ապահովագրողն ու ապահովադիրը: Իսկ եթե արտասահման

մեկնողների բժշկական ծախսերի ապահովագրության պայմանագիրը կնքվում և

վերաապահովագրվում է ապահովագրական միջնորդի միջոցով, ինչպես նաև

8
Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենք, Հոդված 97:

25
ասիսթանսի կազմակերպությունն արտասահմանում կազմակերպում է բժշկական

ծառայությունների մատուցումը, գործարքին մասնակցում են ապահովագրական բոլոր

մասնակիցները:

Վերաապահովագրական գործարք իրականացնելիս գնորդ են հանդիսանում

ապահովագրողները, իսկ վերաապահովագրողները՝ վաճառողներ:

Որպեսզի յուրաքանչյուր երկրում ապահովագրական շուկան զարգանա և լինեն

հավասար մրցակցային պայմաններ ապահովագրական շուկայում, ապա պետք է

ունենալ համապատասխան պետական կարգավորման համակարգ, որը պետք է ունենա

հավասարակշռված մոտեցում ապահովագրողների վճարունակության ապահովման,

արդարացի մրցակցության պայմանների ստեղծման և սպառողների շահերի

պաշտպանության գծով: Այն պետք է ապահովի ապահովագրական բիզնեսի

իրականացման ճկունությունը, չպետք է լինի գերկարգավորվող և օրենսդրական

անհիմն սահմանափակումներ չպետք է պարունակի:

1.3. Համաշխարհային ապահովագրական շուկայի զարգացումը


Համաշխարհային տնտեսության և քաղաքական համակարգի զարգացման

համընդհանուր միտումը 20-րդ դարավերջին դարձավ հասարակական

հարաբերությունների գլոբալացումը՝ առնչվելով բոլոր երկրներին և տնտեսության բոլոր

ճյուղերին: Ապահովագրությունը համարվում է ֆինանսական գործունեության

ամենաինտեգրվող տեսակը, աշխարհի բոլոր խոշոր ընկերությունները միավորված են

համատեղ ապահովագրական և վերաապահովագրական կապով: Շատ երկրներում

օտարերկրյա ապահովագրական ընկերությունների մուտքը ազգային շուկա ազատ է,

օրինակ Եվրոպական միության երկրներում օտարերկրյա կապիտալի նկատմամբ

սահմանափակումներ չեն գործում և մշակվում են նախադրյալներ Եվրոպական

միասնական ապահովագրական շուկայի ձևավորման: Բայց և այնպես, ազգային

ապահովագրական շուկաները պահպանում են իրենց առանձնահատկությունները:

Համաշխարհային ապահովագրության զարգացման ներկայիս էտապը

բնութագրվում է երկրների միջև կապերի և փոխգործունեության խորացման միտումով,

26
որի հիմքում ընկած է մարդկության գլոբալ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝

էկոլոգիա, տիեզերք և այլն, ինչպես նաև պայմանավորված է պետությունների

փոխհամագործակցության մեծացմամբ տնտեսական ոլորտում:

Զարգացած երկրներում ապահովագրությունը երկու հիմանական ֆունկցիա է

կատարում՝ առաջինը այն պաշտպանում է տարբեր ռիսկերից, և երկրորդը՝

հանդիսանում է խնայողության և ներդրումների համար աղբյուր: Այս ֆունկցիաները

իրականացվում են ապահովագրական պահուստների հաշվին, որոնք կուտակվում են

ապահովագրական ընկերություններում:

Համաձայն համաշխարհային ապահովագրական շուկայի ծառայությունների

կառուցվածքի (գծապատկեր 1.1), համաշխարհային ապահովագրական շուկան

բաղկացած է երեք հիմանական շուկաներից՝ գույքային, անձնական և

պատասխանատվության: Անձնական ապահովագրության մասով աշխարում

առաջատար դիրք ունի Ճապոնիան, գույքային ապահովագրությամբ առաջատար են՝

ԱՄՆ-ն, Արևմտյան Եվրոպայի երկրները, իսկ պատասխանատվության

ապահովագրությամբ առաջատարներ են՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան,

Շվեցարիան և Իտալիան:

Ծառայությունների կառուցվածքը ըստ ոլորտների

Անձնական Գույքի Պատասխանատվության


ապահովագրական ապահովագրական շուկա ապահովագրական շուկա
շուկա Առաջատարներն են՝ ԱՄՆ-ն, Առաջատարներն են՝ ԱՄՆ-ն,
Առաջատարը Ճապոնիան է Արևմտյան Եվրոպայի Ճապոնիան, Գերմանիան,
համարվում Երկրները Շվեցարիան և Իտալիան

Գծապատկեր 1.1. Ապահովագրական ծառայությունների ոլորտային կառուցվածքը

Ամենամեծ և զարգացած ապահովագրական շուկան աշխարհում համարվում է

ԱՄՆ-ի ապահովագրական շուկան: Երկրորդ տեղում է Եվրոպան և երրորդում՝

Ճապոնիայի ապահովագրական շուկան:

Կյանքի ապահովագրության առաջատարներ են համարվում Ասիան, Ճապոնիան,

27
ԱՄՆ-ն, Եվրոպան, իսկ այլ տեսակների ապահովագրությամբ առաջատար է ԱՄՆ-ն,

որին հաջորդում են Ասիան և Ճապոնիան տե՛ս գծապատկեր 1.2-ում: 9

Ասիա
20%
35% Աֆրիկա
5%
Արևմտյաին Եվրոպայի երկրներ
40% ԱՄՆ

Գծապատկեր 1.2. Համաշխարհային ապահովագրական շուկայի աշխարհագրական կառուցվածքը

ԱՄՆ-ում գործում են 8 հազարից ավելի գույքային ապահովագրությամբ զբաղվող

ապահովագրական ընկերություններ և մոտ 2000 կյանքի ապահովագրությամբ

զբաղվող ապահովագրական ընկերություններ, միևնույն ժամանակ Եվրոմիության

երկրներում առկա են ընդամենը 5000 ապահովագրական ընկերություններ: ԱՄՆ-ի

ապահովագրական շուկայի առանձնահատկությունը այն է, որ ապահովագրական

վկայագիրը տրվում է ոչ միայն անմիջապես ապահովագրողի կողմից, այլև

գործակալների և բրոքերների կողմից, որոնց ընդհանուր թիվը հասնում է մոտ 500

հազարի:

ԱՄՆ-ում ապահովագրությունն տնտեսության այն միակ ճյուղն է, որն

հակամենաշնորհային օրենսդրությանը չի ենթարկվում, գործող ապահովագրական

ընկերությունների գործունեությամբ հիմանակնում զբաղվում են երեք

խորհրդատվական ընկերություններ՝ A.M. Best-ը, Moody S.-ն և Standart s Poors-ը, որոնք

եռամսյակային վիճակագրական և վճարունակության վերաբերյալ

տեղեկատվություններ են հրապարակում ընկերությունների գործունեության

վերաբերյալ այս տվյալները հիմնականում հաճախորդների համար են: ԱՄՆ-ում

բժշկական ապահովագրությունը պարտադիր չի համարվում, քանի որ յուրաքանչյուր ոք

ինքնակամ ապահովագրում է իր առողջությունը և հիմնականում այդ

պատասխանատվությունը իր վրա է վերցնում գործատուն, փաստորեն ամերիկացիների

9
Ермасов, С. В. Страхование / С. В. Ермасов, Н. Б. Ермасова. — 5-е изд.,2015. — 791 с.

28
մեծ մասը ապահովագրում են իրենց առողջությունը իրենց գործատուների հաշվին:

ԱՄՆ-ում յուրաքանչյուր նահանգում գործում են տարբեր պարտադիր

ապահովագության տեսակներ, օրինակ՝ ավտոմեքենայի ապահովագրությունը

պարտադիր է միայն 45 նահանգներում:

ԱՄՆ-ում զարգացած է գույքի ապահովագրությունը, քանի որ ամերիկայում

բնակվողները շատ հաճախ հանդիպում են այպիսի բնական աղետների, ինչպիսիք են՝

փոթորիկը, մրրիկը, երկրաշարժը, ջրհեղեղը և այլն:

Կյանքի ապահովագրությունը նույնպես զարգացած է ԱՄՆ-ում: Գոյություն ունի

երկու տեսակ կյանքի ապահովագրություն՝ սահմանափակ և ամբողջական:

Սահմանափակի դեպքում ապահովագրողը տարեկան ապահովագրավճար է

սահմանում, որը ապահովադիրը կարող է վճարել ամսական կամ եռամսյակային

կտրվածքով, և ապահովագրավճարը կախված է տարիքից, առողջական վիճակից,

ցանկալի տարածքը, որտեղ պետք է գործի ապահովագրությունը և այլ գործոններից:

Ապահովագրական գումարը վճարվում է ապահովադրի մահվան դեպքում, և գումարը

տալիս են նրա ժառանգներին, հիմնականում այս ապահովագրությունը տատանվում է

20-ից 30 տարի:

Երկրորդ տեսակը, որը կոչվում է ամբողջական կյանքի ապահովագրություն, ավելի

թանկ է՝ քան սահմանափակը, ապահովագրավճարները նույնպես վճարվում են

տարեկան կամ ամսական կտրվածքով: Այս տեսակը նման է բանկում խնայողական

հաշվին: Բացի այդ, գնալով աճում է ապահովագրական վճարների գումարները:

Անգլիայի բազմադարյա ապահովագրական շուկան մինչ օրերս շարունակում է

թելադրել ապահովագրության կանոնները և պայմանները: Բազմաթիվ երկրներ իրենց

ապահովագրության պայմանները մշակելիս օգտվում են անգլիական կանոններից:

Բրիտանական ապահովագրական շուկան կարգավորող իրավական դաշտը

համապատասխանում է Եվրոմիության հրահանգներին, ըստ որի ապահովագրական

ընկերությունները իրավունք չունեն զբաղվելու առևտրային այլ տեսակի

գործունեությամբ:

Պատմականորեն բրիտանական ապահովագրական շուկան բաժանվել է 2

ինքնուրույն մասի՝ լոնդոնյան և մնացածը: Լոնդոնյան շուկան հիմնականում

29
սպասարկում է օտարերկրյա հաճախորդներին՝ ծովային նավեր, նավթային

ընկերություններ, տրանսազգային կորպորացիաներ և այլն:

Ապահովագրության միջազգային ոլորտում որոշակիորեն առանձնանում է

անգլիական Lloyd սինդիկատն, որն համարվում է լոնդոնյան շուկայի թագուհին և

ներկայումս հանդիսանում է միջազգային ապահովագրական ֆոնդ և խոշորագույն

հրատարակչական կենտրոն ծովագնացության և առևտրային ոլորտներում:

Բրիտանիայում 20-րդ դարի սկզբում ընդունվել են մի շարք պարտադիր

ապահովագրության դասեր, որոնք մինչ օրս գործում են: Իհարկե ավտոմեքենայի և

առողջության ապահովագրությունն է պարտադիր այնտեղ, ինչպես նաև մեզ համար

գոյություն ունի անսովոր տեսակներով պարտադիր ապահովագրություն, օրինակ՝

պարտադիր պատասխանատվության ապահովագրություն, որը վերաբերում է

ատոմակայանների օգտագործմանը, մասնագիտական ապահովագրություն՝ այդ թվում

բրոքերների: Բրիտանիայում նույնիսկ ստիպում են գիշատիչ կենդանիներ ունեցող

սեփականատերերին անհանգստանալ իրենց առողջության վերաբերյալ և պարտադիր

ապահովագրվել:

Ճապոնիայում նույնպես ավտոտրանսպորտային միջոցների և գույքի

ապահովագրությունն է տարածված, պարտադիր ապահովագրության են ենթակա՝

ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրությունը,

սակայն նրանք միայն հատուցում են անձնական վնասները, գույքին հասցված

վնասները չի հատուցվում: Ինչպես նաև առողջության ապահովագրությունն է

պարտադիր:

Ապահովագրական զարգացած շուկա ունի նաև Գերմանիան: Այստեղ կամավոր

ապահովագրության դասերն են գերիշխում: Պարտադիր ապահովագրությունը ունի

սոցիալական բնույթ: Բժշկական ապահովագրության պայմանագիրը տարբերվում է

Եվրոպայի մյուս երկրների բժշկական ապահովագրության պայմանագրերից,

ապահովագրավճարը կախված է ապահովադրի տարիքից՝ ինչքան փոքր է

ապահովադիրը, այնքան ապահովագրավճարը ցածր է: Գերմանիան հայտնի է իր

անսովոր պարտադիր ապահովագրատեսակներով, օրինակ՝ երրորդ անձանց հետ

կապված որսորդների պատասխանատվության ապահովագրություն:

30
Գերմանիայում հայտնի է Զբաղվածության ապահովագրությունը, որը գործում է,

երբ ապահովադրին առանց պատճառի հեռացնում են աշխատանքից, աշխատավարձը

չեն վճարում և այլ խնդիրների հետ, որոնք ծագում են ապահովադրի և նրա գործատուրի

միջև: Այս դեպքում ապահովագրողը իր վրա է վերցնում իրավաբանի ծառայությունների

դիմաց վճարը, հատուկ փաստաթղթերի տեղափոխումը մի վայրից մյուսը, դատարանի

ծախսերը և այլն:

Գերմանիայի ապահովագրական շուկայում մեծ տարածում ունեն նաև

Կենցաղային ապահովագրությունը, որի ժամանակ հատուցվում է գույքին

պատճառված վնասները, Անաշխատունակության ապահովագրությունը, Կյանքի

ապահովագրությունը, Իրավական պաշտպանության ապահովագրություն՝ այս

դեպքում ապահովագրողը ապահովում է անվճար պաշտպանությունը ապահովադրի,

վճարելով իրավաբանին, ինչպես նաև ցանկացած հարցով ապահովադիրը կարող է

դիմել իրավաբնին՝ իրավաբանական ծառայություններ և խորհրդատվություն ստանալու

համար, և այդ ծախսերը նունպես վճարում է ապահովագրողը և այլն:

Ըստ Swiss Re-ի համաշխարհային տնտեսության աճը կնպաստի

ապահովագրավճարների ավելացմանը մի շարք երկրներում: Ընդհանուր

ապահովագրական ծառայությունների հանդեպ պահանջը զարգացող երկրներում

կբարձրանա տնտեսության աճին զուգընթաց 8-9%-ով: Կյանքի ապահովագրության

համաշխարհային ապահովագրավճարները ըստ կանխատեսումների կաճեն 4%-ով

առաջիկա երկու տարիների ընթացքում՝ և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում 10:

Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունը 2017 թվականից սկսված չափավոր

պետք է ամրապնդվի: Օրինակ՝ ԱՄՆ-ի և Անգլիայի տնտեսությունները ներկայումս

աճում են գրեթե 2,5%-ով, իսկ Ճապոնիայում և Եվրոպական մի շարք երկրներում

տնտեսության աճը ավելի չափավոր է և կազմում է՝ 0,7 %-ից 1,5 %:

Համաշխարհային տնտեսական աճը՝ դա լավագույն լուրն է ապահովագրողների

համար: Սա հատկապես բնորոշ է զարգացող երկրների համար, որտեղ

ուրբանիզացիան և բարգավաճումը կաջակցեն ընդհանուր ոլորտի աճին 11: Ըստ Swiss

10
http://www.allinsurance.ru/AllDocs/BiserPublicInsur.html
11
http://www.allinsurance.ru/AllDocs/BiserPublicInsur.html

31
Re-ի տարիների ընթացքում զարգացող ապահովագրական շուկաները կախված են եղել

զարգացած երկրների ապահովագրական շուկաներից, և դա շարունակվելու է դեռ

երկար ժամանակ: Սակայն, զարգացող ապահովագրական շուկաները կդառնան

հիմնական շարժիչ ուժը ընդհանուր ապահովագրության՝ ակնկալվող

ապահովագրավճարների բարձրացմամբ, 2015 թվականին այդ աճը կազմել է 5,6%, իսկ

2016 թվականից մինչև 2017 թվականը կազմելու է 7,9-ից 8,7%: Ակնկալվում է, որ

ապահովագրավճարների աճը ամենաբարձրը կազմելու է Ասիական երկրներում՝

տարեկան մինչև 12%, ինչպես նաև կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

ապահովագրավճարները կաճեն համեմատած 2014- 2015 թվականների:

Համաշխարհային ապահովագրական շուկայում տեղի ունեցող

ապահովագրավճարների մակարդակների փոփոխությանը ավելի լավ ծանոթանալու

համար ներկայացնենք գծապատկեր 1.3-ը և գծապատկեր 1.4-ը:


Երկիր, շրջան 2013 2014 2015 2016 2017
ԱՄՆ -7.1 -1.7 1.3 1 2.3

Կանադա 3 7.6 3.4 3.5 3.8


Միացյալ Թագավորություն -5.9 -10.4 3.3 3.5 3.2

Ճապոնիա -6.8 7.1 2.7 3 3.7


Ավստրալիա 9.8 26.5 -5.8 4.1 2.1

Ֆրանսիա 3.6 8.4 4.2 2.6 2.5


Գերմանիա 2.5 2.7 3.1 0.9 0.9

Իտալիա 20.6 29.5 2.8 2.2 2.3


Իսպանիա -4.3 -2.5 -11.6 0.3 0.6

Նիդերլանդներ -5.9 -5.2 -10 2.2 1.7


Զարգացած շուկաներ 1 -2.5 4.2 1.9 2.4 2.6
Գծապատկեր 1.3. Ոչ կյանքի ապահովագրության ապահովագրավճարների աճը հիմնական

շուկաներում և շրջաններում (%-ներով)

Գծապատկեր 1.3-ում զարգացած երկրների (1) շարքին են դասվում՝ ԱՄՆ-ն,

Արևմտյան Եվրոպան, Իզրայելը, Ճապոնիան, Կորեան, Հոնկոնգը, Սինգապուրը և

Թայվանը: (2) Զարգացած երկրների ապահովագրավճարների զարգացման իրական

32
աճը աղավաղվել է ինֆլիացիայի նվազման պատճառով, էներգիայի և սննդի գների աճը

հանգեցրել են իրական ապահովագրավճարների նվազման 2015 թվականին

զարգացած երկրների մեծ մասում:


Երկիր, շրջան 2013 2014 2015 2016 2017
ԱՄՆ -7.1 -1.7 1.3 1 2.3

Կանադա 3 7.6 3.4 3.5 3.8


Միացյալ Թագավորություն -5.9 -10.4 3.3 3.5 3.2

Ճապոնիա -6.8 7.1 2.7 3 3.7

Ավստրալիա 9.8 26.5 -5.8 4.1 2.1

Ֆրանսիա 3.6 8.4 4.2 2.6 2.5

Գերմանիա 2.5 2.7 3.1 0.9 0.9

Իտալիա 20.6 29.5 2.8 2.2 2.3

Իսպանիա -4.3 -2.5 -11.6 0.3 0.6


Նիդերլանդներ -5.9 -5.2 -10 2.2 1.7

Զարգացած շուկաներ (1) -2.5 4.2 1.9 2.4 2.6

Զարգացող շուկաներ 4 7.4 1.6 10.7 10.7

Ամբողջ աշխարհ -1.5 4.7 3.3 4 4.2


Գծապատկեր 1.4. Կյանքի ապահովագրության ապահովագրավճարների աճը (%-ներով):

Գծապատկերում զարգացած երկրների շարքին են դասվում՝ Հյուսիսային

Ամերիկան, Արևմտյան Եվրոպան, Իզրայելը, Ճապոնիան, Կորեան, Հոնկոնգը,

Սինգապուրը և Թայվանդը:

Ինչպես երևում է գծապատկեր 1.4-ից կյանքի ապահովագրության

ապահովագրավճարները 2016-2017 թվականներին աճել է 2,5%-ով: Զարգացող

երկրներում այն կաճի մոտ 10,7%-ով, որը օգտագործվող տեխնոլոգիաների ավելի

բարեկարգման արդյունք է: Թվային տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում փոխում

են կյանքի ապահովագրության ընթացքը: Օրինակ՝ հեշտացնում է նոր ինֆորմացիոն

աղբյուրների և հիմնական տվյալների բաշխումը, ավտոմատացնում է գործընթացը,

բարելավում է ապահովագրողների ռիսկերի գնահատման մեթոդները, ռիսկերի

ընտրությունը և այլն: Տեխնիկայի միջոցով տվյալների փոխանակման գործընթացը՝

33
ապահովադիրները տեղեկանում են բոլոր ինֆորմացիաներին, հասկանում են ռիսկերի

գնահատման մեթոդները և ապահովագրական վճարի չափի որոշմանը և այլն: Ինչպես

նաև համացանցի միջոցով ապահովագրողների և ապահովադիրների միջև կապը

ավելի է ամրացել, ապահովագրողները ավելի հեշտ են ուսումանսիրում պահանջները,

որոք անհրաժեշտ են ապահովադիրներին, նրանք կարող են ավելի հեշտ

սեգմենտավորել հաճախորդներին: Կյանքի ապահովագրությամբ նույնպես Ասիան

ակնկալվում է, որ պետք է յուրաքանչյուր տարի հավաքի ամենաբարձր

ապահովագրավճարները՝ 13% տարեկան:

Զարգացող երկրներում կյանքի ապահովագրության ապահովագրավճարների

հավաքագրումը կիջնի 2017 թվականին, ԱՄՆ-ում այն կմնա նույն մակարդակում, իսկ

շատ երկրներում կյանքի ապահովագրության տեմպերը կմնան շատ ցածր զարգացման

մակարդակում: Զարգացող երկրներում կյանքի ապահովագրության

ապահովագրավճարների աճը կավելանա՝ 7- 8%-ով:

34
ԳԼՈՒԽ 2. ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՕՐԵՆՍԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

2.1. ՀՀ ապահովագրական համակարգի օրենսդրաիրավական


կարգավորման հիմքերը
Հայաստանի, ինչպես նաև աշխարհի ֆինանսական և տնտեսական

հատվածներում ընթացող զարգացումներին զուգընթաց, երկրում հետզհետե

ժամանակի հրամայական են դառնում ապահովագրական համակարգի կայացումն ու

զարգացման այնպիսի մակարդակի ապահովումը, որը համահունչ կլինի ֆինանսական

մյուս օղակների, օրինակ՝ բանկային համակարգի, զարգացման մակարդակին և, որը

կապահովի տնտեսության ճյուղերի գործունեության անընդհատությունն ու

արդյունավետությունը: Ապահովագրական համակարգի զարգացման հիմնական

նախադրյալներից է՝ պետական կարգավորման և վերահսկողության մեխանիզմների

կատարելագործումը: Այսինքն, զարգացման խթանների հիմքում ընկած է պետության

կողմից որոշակի անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը, ինչը հնարավոր է միայն

պետական կարգավորման շրջանակներում: Հետևաբար կարելի է ասել, որ

ապահովագրական համակարգի վերահսկողության առաջադեմ, գործուն և

արդյունավետ մեխանիզմի ներդրումն և կիրառումը պետական կարգավորման

մակարդակում էական խթան կդառնա շուկայի զարգացման, ապահովագրական

համակարգի հիմախնդիրների լուծման ուղղությամբ:

Պետական կառավարման շրջանակներում ոչ միայն անհրաժեշտ է

վերահսկողության բուն նպատակների սահմանումը, այնպես էլ դրա լավագույն

մեխանիզմների լայն կիրառումը: Շուկայի զարգացման խնդրում վերահսկողության դերը

ճիշտ գնահատելու համար պետք է անրադառնալ դրա հիմնական նպատակներին 12:

Ապահովագրության վերահսկողության լիարժեք իրականացման պարագայում նույնպես

Мамедов А. А., Общее и особенное в финансово- правовом пегулировании страхования Страховое дело,
12

2003, N 8.

35
կարելի է անուղղակիորեն հասնել շուկայի զարգացման գերնպատակին: Որպես կանոն

ապահովագրության վերահսկողության նպատակադրումները կատարում են կոնկրետ

երկրի իշխանությունները և դրանք կարող են միմյանցից տարբերվել՝ նույնիսկ նույն

երկրի պատմության տարբեր ժամանակահատվածներում: Այս ամենի հետ մեկտեղ կան

ընդհանուր խնդիրներ, որոնց լուծմանն էլ հիմնականում ուղղվում են վերահսկողության

նպատակները, որոնք են՝ շուկայի ֆինանսական կայունության ապահովում,

ապահովադիրների շահերի պաշտպանություն, արդար և թափանցիկ

ապահովագրական շուկայի ձևավորում, շուկայի վարվելակերպի կանոնների

պահպանում, ապահովագրական հատուցումների տրամադրման ապահովում,

ֆինանսական խարդախությունների կանխում, շուկայի մասնակիցների կողմից

օրենսդրության պահանջների կատարում, տնտեսության մաշտաբով

ապահովագրության հիմնական գործառույթների ապահովում: Ապահովագրական

հիմնական գործառույթներն են՝ քաղաքացիների գույքային շահերի պաշտպանությունը,

վերարտադրության անխափան և անընդհատ գործունեության ապահովումը,

տնտեսությունում այլընտրանքային ֆինանսական ռեսուրսների ձևավորումը:

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ֆինանսական ծառայությունները կարգավորող

մարմնի իրականացրած վերահսկողության նպատակները չորսն են, որոնք

օրենսդրությամբ ամրագրված են: Դրանք են ՝

1. վստահելի և կայուն շուկայի ապահովում,

2. հանրության տեղեկացվածություն,

3. սպառողների շահերի պաշտպանություն,

4. ֆինանսական հանցագործությունների նվազեցում 13:

Հայաստանի Հանրապետության ապահովագրական համակարգի՝ որպես ՀՀ

ֆինանսական շուկայի կարևոր բաղադրիչի, օրենսդրական հիմքերը ձևավորվել են

դեռևս 1996 թվականին՝ Ապահովագրության մասին ՀՀ օրենքի ընդունմամբ, որը

ընդունվել է 1996 թվականի նոյեմբերի 19-ին: Այնուհետև, այս օրենքը 2004 թվականի

հունիսի 11-ին փոխարինվել է նոր օրենքով: Սա նույպես ամբողջությամբ փոխարինվեց,

13
Financial Services and Markets Act 2000, Chapter 8, Articles 3-6.

36
երբ 2007 թվականի ապրիլի 9-ին ընդունվեց Ապահովագրության և ապահովագրական

գործունեության մասին ՀՀ օրենքը: Համաձայն այս օրենքի ապահովագրական

գործունեություն կարող են իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված

կարգով լիցենզավորված ապահովագրական ընկերությունները կամ

ապահովագրական միջնորդները: Ապահովագրության և ապահովագրական

գործունեության մասին ՀՀ օրենքը կարգավորում է ֆիզիկական, իրավաբանական

անձանց և ապահովագրական գործունեություն իրականացնող իրավաբանական

անձանց միջև առաջացող ապահովագրական հարաբերությունները, սահմանում է

ապահովագրության ձևերը, տեսակները, ապահովագրության հիմնական

հասկացությունները, ապահովագրողի և ապահովադրի հիմնական

պարտականություններն ու իրավունքները, ապահովագրական պայմանագրի

բովանդակությունը, ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը,

ապահովագրական ընկերությունների կառավարման մարմինները, ղեկավարները և

այլն:

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության

օրենսդրական բազան հիմականում բաղկացած է՝

1) ՀՀ Սահմանադրությունից,

2) Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ

օրենքից,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, գլուխ 54,

4) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ

օրենքից,

5) Բանկերի, վարկային, կազմակերպությունների, ներդրումային

ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և

ապահովագրական ընկերությունների սնանկության մասին ՀՀ օրենք:

Բացի այս օրենքներից ապահովագրական գործունեությունը կարգավորվում է նաև

այլ օրենքներով, մասնավորապես Արժութային կարգավորման և արժութային

վերահսկողության մասին ՀՀ օրենքով, Սահմանափակ պատասխանատվությամբ

37
ընկերությունների մասին ՀՀ օրենքով, Լիցենզավորման մասին ՀՀ օրենքով, ՀՀ

հարկային և աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով և ենթաօրենսդրական

ակտերով:

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը,

ապահովագրական շուկայի կարգավորումը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը

իրականացնում էր ՀՀ ֆինանսների և Էկոնամիկայի նախարարությունը, իսկ 2006

թվականի հունվարի մեկից մինչև այժմ, այդ գործառույթներն իրականացնում է ՀՀ

Կենտրոնական բանկն: Կենտրոնական բանկի կողմից սկսվեց վերահսկվել ՀՀ

կառավարության կողմից ապահովագրական գործընթացին առնչվող որոշումները,

ընդունվեցին ոլորտը կարգավորող մի շարք ենթաօրենսդրական ակտեր: Երբ

օրենսդրաիրավական դաշտը կարգավորվեց Հայաստանում ապահովագրական

ընկերությունների թիվը մոտ չորս անգամ կրճատվեց: 1998 թվականին

ապահովագրական գործունեություն էին իրականացնում մոտ 20 ապահովագրական

ընկերություններ, այնուհետև դրանց թիվը 2005 թվականի հունվարի մեկի դրությամբ

ավելացավ՝ դառնալով 26 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ: 2005

թվականից մինչ այժմ այդ թիվը գնալով նվազում է և այժմ Հայաստանի

Հանրապետության ապահովագրական շուկայում ապահովագրական գործունեություն

են իրականացնում վեց ապահովագրական ընկերություններ:

Ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական օրենսդրության

մեջ կարևոր դեր ունի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը:

Ապահովագրական ընկերությունները իրենց ֆինանսական կայունության,

վճարունակությունն ու իրացվելիությունն ապահովելու համար պարտավոր են

պահպանել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական

նորմատիվները, որոնք հաստատում է Կենտրոնական բանկն: ՀՀ Կենտրոնական

բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 663 Ն որոշմամբ հաստատվել է

Ապահովագրական գործունեության հիմանական տնտեսական նորմատիվների չափը,

ձևավորման և հաշվարկման կարգը՝ կանոնակարգ 30-ը, որը փոփոխվել է 2008

թվականի հունվարի 1-ին՝ դառնալով կանոնակարգ 3⁄02:

Կանոնակարգ 3⁄02-ի համաձայն ՀՀ Կենտրոնական բանկը ապահովագրական

38
ընկերությունների համար սահմանել է հետևյալ հիմնական տնտեսական

նորմատիվները`

1. Ընկերության կանոնադրական և ընդհանուր կապիտալների նվազագույն

չափերի նորմատիվ,

2. Ընկերության վճարունակության նորմատիվ,

3. Ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվ,

4. Ընկերության իրացվելիության նորմատիվ,

5. Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին

վերցված ակտիվների նորմատիվ,

6. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ,

7. Ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի

նորմատիվ,

8. Մեկ փոխառուի, խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը

(չափերը),

9. Ընկերության հետ փոխկապակցված անձանց, անձի գծով ռիսկի

առավելագույն չափը (չափերը),

10. Արտարժույթի տնօրինման նորմատիվ և այլն 14:

Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը,

հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող տարրերի կազմը սահմանվում են

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, դրանք կարող են

սահմանվել ըստ ապահովագրության ձևերի, տեսակների, դասերի ու ենթադասերի:

Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի, դասի կամ

ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր

Ընկերությունների համար: Կենտրոնական բանկը կարող է առանձին Ընկերության

համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, եթե տվյալ

14
Կանոնակարգ 3⁄02 Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների
չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու
չափանիշները:

39
Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է

Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշների ամփոփ գնահատականի նվազագույն

չափից, տվյալ Ընկերության ֆինանսական ցուցանիշներն էականորեն վատթարացել են,

կամ տվյալ Ընկերությունը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող

ոլորտներում: Այդ դեպքում խստացնող նորմն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի

խորհրդի որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետում: Կենտրոնական բանկի կողմից

հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական

տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո 15:

Ընդհանուր կապիտալ
Ընդհանուր կապիտալն Ընկերության հիմնական (առաջնային) և լրացուցիչ

(երկրորդային) կապիտալների հանրագումարն է՝ համապատասխան նվազեցումները

կատարելուց հետո: Նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն

ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի

առավելագույնը 50 տոկոսի չափով՝ համապատասխան նվազեցումներից հետո:

Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը,

չբաշխված շահույթը (վնասը) և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով

սահմանված այլ տարրերը: Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը

սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է

սահմանափակել լրացուցիչ (երկրորդային) կապիտալի մասնակցությունն ընդհանուր

կապիտալի հաշվարկում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով

կարող է առանձին նախատեսվել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

նաև ապահովագրական բրոքերների և իրավաբանական անձ հանդիսացող

գործակալների համար:

Կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը


Կենտրոնական բանկը սահմանում է Ընկերությունների կանոնադրական

կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով:

15
Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենք:

40
Կենտրոնական բանկը կարող է վերանայել Ընկերությունների կանոնադրական

կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան

տարին մեկ: Կենտրոնական բանկն Ընկերությունների կանոնադրական կապիտալի

կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն

ժամկետը, որի ընթացքում Ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական

կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝

այդ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող Ընկերությունների

ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ՝ որոշակի գումարի ձևով: Կենտրոնական

բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող Ընկերությունների ընդհանուր կապիտալի

նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ: Ապահովագրական ընկերության

կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվի նվազագույն մեծությունը

հիսուն միլիոն (50. 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ է 16:

Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի

նվազագույն մեծությունը մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1.500 000 000)

Հայաստանի Հանրապետության դրամ է17:

Ընկերությունների վճարունակության նորմատիվներն են՝

1. Ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝

ապահովագրավճարների մեթոդով հաշվարկած վճարունակության

պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր

կապիտալին կամ դրա առանձին տարրերին.

2. Ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝

ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկած վճարունակության

պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր

կապիտալին կամ դրա առանձին տարրերին,

3. Կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝

16
Կանոնակարգ 3⁄02 Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների
չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու
չափանիշները:
17
Նույն տեղում:

41
մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկած վճարունակության

պահանջվող մեծության սահմանային հարաբերակցությունն ընդհանուր

կապիտալին կամ դրա առանձին տարրերին,

4. Կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դեպքում՝ ռիսկային

կապիտալի մեթոդով հաշվարկած վճարունակության պահանջվող մեծության

սահմանային հարաբերակցությունն ընդհանուր կապիտալին կամ դրա

առանձին տարրերին:

Ապահովագրության տարբեր տեսակների, դասերի և ենթադասերի համար

սահմանվող վճարունակության նորմատիվները կարող են լինել ինչպես այս

նորմատիվները, այնպես էլ նրանց տարբեր համակցությունը:

Կապիտալի համարժեքության նորմատիվներն են՝


1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև

սահմանային հարաբերակցությունը,

2. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև

սահմանային հարաբերակցությունը,

3. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ու վճարունակության

պահանջվող մեծության հանրագումարների միջև սահմանային

հարաբերակցությունը,

4. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների ու վճարունակության

պահանջվող մեծության հանրագումարների միջև սահմանային

հարաբերակցությունը:

Իրացվելիության նորմատիվներն են՝


1. Բարձր իրացվելի ակտիվների և վճարման ենթակա պարտավորությունների

մեծության միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ

իրացվելիություն).

2. Բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր պարտավորությունների (ներառյալ`

տեխնիկական պահուստները) կամ բարձր իրացվելի ակտիվների և

տեխնիկական պահուստների մեծության միջև սահմանային

հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն):

42
Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվներն են՝
1. Բոլոր կամ տեխնիկական պահուստների առանձին տեսակներին համարժեք

ակտիվների թույլատրելի կազմն ու կառուցվածքը,

2. Բոլոր ակտիվների, ակտիվների տարբեր խմբերի, բոլոր պարտապանների,

պարտապանների առանձին խմբերի, մեկ պարտապանի գծով ակտիվների և

բոլոր տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստների առանձին

տեսակների միջև սահմանային հարաբերակցությունները:

Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը


Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը

Ընկերության ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի գծով պարտավորության և

ընդհանուր կապիտալի միջև սահմանային հարաբերակցությունն է:

Ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի


նորմատիվը: Ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի առավելագույն չափի

նորմատիվն Ընկերության ստանձնած ապահովագրական խոշոր ռիսկերի գծով

պարտավորությունների և ընդհանուր կապիտալի միջև սահմանային

հարաբերակցությունն է:

Հատուկ տնտեսական նորմատիվները


Ապահովագրական համակարգի կայունությունն ապահովելու նպատակով

Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ

տնտեսական նորմատիվներ՝ մինչև վեց ամիս տևողությամբ: Կենտրոնական բանկը

հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում,

որը հնարավորություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը

համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին:

Ակտիվների հնարավոր կորուստների պահուստները


Ընկերությունների նորմատիվների հաշվարկն իրականացնելու նպատակով

Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած

պետական կառավարման մարմնի հետ համատեղ կարող է սահմանել

Ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների

43
պահուստների ձևավորման և օգտագործման կարգեր 18:

Ընկերությունը պարտավոր է ապահովագրության պայմանագրերից ծագող

պարտավորությունները կատարելու և հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակով

ձևավորել տեխնիկական պահուստներ: Ոչ կյանքի ապահովագրության և

վերաապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստների

հետևյալ տեսակները՝

1. Չվաստակած ապահովագրավճարների պահուստ,

2. Բոնուսների և զեղչերի պահուստ,

3. Պահանջների պահուստ, այդ թվում՝

• ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների

պահուստ,

• տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների

պահուստ,

4) Հավասարակշռման պահուստ:

Իսկ կյանքի ապահովագրություն և վերաապահովագրություն իրականացնող

ապահովագրողը ձևավորում է այս նույն պահուստները, բացի հավասարակշռման

պահուստից, որը փոխարինվում է՝ մաթեմատիկական պահուստով:

Բոլոր պահուստները՝ բացառությամբ՝ ՏՉՊՊ-ի և ՀՊ-ի, ապահովագրողը

հաշվարկում է օրական պարբերականությամբ: Հավասարակշռման պահուստի

հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին՝ հաջորդող տարվա

համար, իսկ տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված

պահանջների պահուստը հաշվարկվում է ամսական պարբերականությամբ՝

յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ 19: Այս պահուստների հաշվարկման

սկզբունքները, մեթոդները, կարգը, հաշվարկում մասնակցող և հաշվարկից նվազեցվող

տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի, ինչպես նաև Հայաստանի

Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի

հետ համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Դրանք սահմանվում են

18
Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենք
19
Կանոնակարգ 3⁄03 Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը:

44
ըստ ապահովագրական տեսակների, դասերի և ենթադասերի:

Տեխնիկական պահուստները պարտադիր են, և դրանց ձևավորման կարգը պետք

է նույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի,

դասի կամ ենթադասի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա ունեցող բոլոր

ապահովագրական ընկերությունների համար:

Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը

խստացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն

ուժի մեջ են մտնում ընդունման պահից 90 օր հետո, եթե ավելի ուշ ժամկետ

նախատեսված չէ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Կենտրոնական բանկի կողմից տեխնիկական պահուստների ձևավորման ռեժիմը

մեղմացնելու դեպքում տեխնիկական պահուստների ձևավորման նոր պահանջներն

ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով

սահմանված պահից:

Ապահովագրողները պետք է իրենց մոտ 15 տարի ժամկետով էլեկտրոնային

եղանակով պահպանեն պահուստների հաշվարկներն, որպեսզի հնարավոր լինի

դիտարկել դրանց հաշվարկման տարրերն ըստ ապահովագրության առանձին դասերի,

և եթե պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով, ապա՝ նաև ըստ

յուրաքանչյուր պայմանագրի: Իսկ պահուստների հաշվարկման հիմք հանդիսացող

փաստաթղթերը ապահովագրողը պետք է պահի առնվազն 5 տարի՝ փաստաթղթային

տարբերակով:

Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ՉԱՊ՝


Չվաստակած ապահովագրավճարների պահուստն ապահովագրավճարների այն

մասն է, որը նախատեսված է ծածկելու համար հաշվետու ժամանակաշրջանին

հաջորդող ժամանակաշրջանում ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր

պարտավորությունները:

ՉԱՊ-ը յուրաքանչյուր պայմանագրի գծով հաշվարկված չվաստակած

ապահովագրավճարների պահուստների հանրագումարն է: Իսկ ապահովագրողի

ընդհանուր ՉԱՊ-ը առանձին ապահովագրության դասերով հաշվաշկված ՉԱՊ-երի

հանրագումարն է: ՉԱՊ-ի հաշվարկման բանաձևն է՝

45
ՉԱՊ i = Ա i * ՉՕ i ⁄ՊՕ i (2.1.1)

որտեղ՝

ՉԱՊ i - i-րդ պայմանագրի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստի

չափն է,

Աi - i-րդ պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի

վերաապահովագրության ընդունած պայմանագրերի դեպքում՝

վերաապահովագրավճարի, իսկ համաապահովագրության դեպքում՝ i-րդ

պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի՝ տվյալ ապահովագրողի

մասնաբաժնի չափն է՝ առանց նվազեցնելու պայմանագրի կնքման պահին

ապահովագրողի կողմից տրամադրված զեղչերը,

ՉՕ i - i-րդ պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է ՉԱՊ-ի հաշվարկման

օրվա դրությամբ,

ՊՕ i - i-րդ պայմանագրի գործողության ժամկետն է՝ օրերով 20:

Բոնուսների և զեղչերի պահուստ ԲԶՊ՝


Բոնուսների և զեղչերի պահուստը ձևավորվում է այն գումարի չափով, որն

ապահովադիրն իրավասու է ստանալու ապահովագրության պայմանագրով

նախատեսված դեպքում, և որը բխում է՝

 ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարներից ձևավորվող

ակտիվների կառավարման արդյունքում ստացված շահույթից

շահութաբաժիններ կամ այլ իրավունքներ բոնուս ձեռք բերելու

իրավունքից,

 ապահովագրավճարների մասնակի նվազեցման զեղչման իրավունքից:

Բոնուսների և զեղչերի պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի

գծով առանձին: Իսկ ապահովագրողի ընդհանուր ԲԶՊ-ն առանձին պայմանագրով

ձևավորված ԲԶՊ-ների հանրագումարն է: Մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի հաշվարկման

բանաձևն է՝

ԲԶՊ i = 1- ՉՕ i ⁄ՊՕ i  * Վ i , (2.1.2)

20
Կանոնակարգ 3⁄03 Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը

46
որտեղ՝

ԲԶՊ i – մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի չափն է,

ՊՕ i - պայմանագրի գործողության ժամանակն է,

Վ i - որպես բոնուս կամ զեղչ վճարման ենթակա գումարն է,

ՉՕ i - պայմանագրի գործողության ավարտին մնացած ժամանակն է՝ օրերով 21:

Պահանջների պահուստը՝
Պահանջների պահուստը ձևավորվում է Ընկերության գնահատված կամ

կանխատեսված՝ ապահովագրության պայմանագրերից բխող այն

պարտավորությունների չափով, որոնք առաջացել են մինչև հաշվետու

ժամանակաշրջանի վերջը և չեն բավարարվել հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:

Պահանջների պահուստը ներառում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին

ապահովագրողին ներկայացված, սակայն չվճարված պահանջների գծով

պարտավորությունները ծածկելու համար պահուստը և մինչև հաշվետու

ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն հաշվետու ժամանակաշրջանում

ապահովագրողին չներկայացված պահանջների գծով պարտավորությունները ծածկելու

համար պահուստը:

Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների


պահուստ ՆՉՊՊ՝
Ապահովագրողի ընդհանուր ՆՉՊՊ-ն ապահովագրության առանձին դասերով

հաշվարկված ՆՉՊՊ-ների հանրագումարն է: Ապահովագրության առանձին դասերի

գծով ՆՉՊՊ-ն հաշվարկվում է երկու մեթոդներով՝

1. Դեպք առ դեպք,

2. Միավոր պահանջի հատուցման միջին չափի:

Այս հաշվարկման մեթոդների ընտրությունը յուրաքանչյուր դասի գծով

սահմանվում է ապահովագրողի ներքին իրավական ակտերով:

Միավոր պահանջի հատուցման միջին չափի մեթոդը կարող է օգտագործվել

ապահովագրության այն դասերի համար, որտեղ պահանջների՝ հաշվետու ամսաթվին

21
Նույն տեղում

47
նախորդող տասներկու ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և

պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էական չեն

տատանվել:

Դեպք առ դեպք մեթոդի կիրառման դեպքում իրականացվում է մինչև ՆՉՊՊ-ի

հաշվարկման օրը ներկայացված, սակայն մինչև այդ օրը չկարգավորված պահանջների

ներառյալ պահանջների կարգավորման ծախսերի առանձին-առանձին գնահատում:

Ապահովագրական հատուցումների գծով ապահովագրողին ներկայացված բողոք-

պահանջների դեպքում ՆՉՊՊ-ն ձևավորվում է ներկայանված պահանջի և պահանջի

կարգավորման ծախսերի 50 տոկոսի չափով, իսկ ապահովագրական հատուցումների

գծով ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջների, ինչպես

նաև ապահովագրական այն դեպքում, երբ ներկայացված է պահանջ, սակայն դրա

չափի մասին ապահովագրողին դեռևս ոչինչ հայտնի չէ, ապա դեպք առ դեպք մեթոդը

կիրառելիս այդ մասին ՆՉՊՊ-ն ձևավորվում է ապահովագրական գումարի չափով 22:

ՆՉՊՊ-ի հաշվարկման միավոր պահանջի հատուցման միջին չափի մեթոդի

կիրառման դեպքում ապահովագրողն իր ներքին իրավական ակտերով սահմանում է

ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով ծայրահեղ մեծ պահանջների չափը,

որոնց համար ՆՉՊՊ-ն հաշվարկվում է դեպք առ դեպք մեթոդով: Ապահովագրության

յուրաքանչյուր դասի գծով ՆՉՊՊ-ն դեպք առ դեպք մեթոդով յուրաքանչյուր

ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված ՆՉՊՊ դեպք -ի և միավոր

պահանջի հատուցման միջին չափի մեթոդով գնահատված ՆՉՊՊ միջ -ի հանրագումարն

է:

Միավոր պահանջի հատուցման միջին չափի մեթոդով հաշվարկվող ՆՉՊՊ-ն

որոշվում է հետևյալ բանաձևով՝

ՆՉՊՊ միջ = Ք չկարգ - Ք դեպք * Պ միջ , Պ միջ =ՊՉ ⁄ ՊՔ, (2.1.3)

որտեղ՝

ՆՉՊՊ միջ – ապահովագրության տվյալ դասի գծով ապահովագրողին

ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստն է՝

22
Կանոնակարգ 3⁄03 Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը

48
հաշվարկված միավոր պահանջի հատուցման միջին չափի մեթոդով,

Ք չկարգ - ապահովագրության տվյալ դասի գծով մինչև ՆՉՊՊ-ի հաշվարկման օրը

ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է,

Ք դեպք - ապահովագրության տվյալ դասի գծով մինչև ՆՉՊՊ-ի հաշվարկման օրը

ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է, որոնք

գնահատվել են դեպք առ դեպք մեթոդով,

Պ միջ - ապահովագրության տվյալ դասի գծով պահանջների միջին մեծությունն է

հաշվետու ամսաթվին նախորդող տասներկու ամիսների կտրվածքով,

ՊՉ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու ամսաթվին նախորդող

տասներկու ամիսների ընթացքում կարգավորված պահանջների և պահանջների

կարգավորման ծախսերի մեծությունն է, բացառությամբ ծայրահեղ մեծ պահանջների և

դրանց կարգավորման ծախսերի,

ՊՔ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու ամսաթվին նախորդող

տասներկու ամիսների ընթացքում կարգավորված պահանջների քանական է,

բացառությամբ ծայրահեղ մեծ պահանջների և ապահովագրողի կողմից մերժված

պահանջների:

Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված


պահանջների պահուստ ՏՉՊՊ՝
Ապահովագրողի ընդհանուր ՏՉՊՊ-ի մեծությունը ապահովագրության առանձին

դասերի հաշվարկված ՏՉՊՊ-ների հանրագումարն է:

ՏՉՊՊ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՏՉՊՊ = Գ * Հ + Պ , (2.1.4)

որտեղ՝

ՏՉՊՊ – տվյալ ապահովագրության դասի գծով տեղի ունեցած, սակայն

ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի մեծությունն է,

Գ - տվյալ ապահովագրության դասի գծով ՏՉՊՊ-ի գործակիցն է: Գործակցի

հաշվարկը կատարվում է միայն այն դեպքում, երբ հաշվետու ամիսը համընկնում է

դեկտեմբեր ամսվա հետ, իսկ մյուս ամիսների դեպքում որպես գործակից

օգտագործվում է հաշվետու ամիսը ընդգրկող տարվան նախորդող տարվա դեկտեմբերի

49
31-ին հաշվարկված գործակիցը,

Հ - հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված

ապահովագրական հատուցումների և կարգավորման ծախսերի մեծությունն է, իսկ

տվյալ ապահովագրության դասի գծով մեկ տարուց քիչ գործունեություն իրականացրած

ապահովագրողների դեպքում՝ գործունեության ամբողջ ժամանակահատվածում

հաշվեգրված ապահովագրական հատուցումների և կարգավորման ծախսերի

մեծությունն է,

Պ - ՆՉՊՊ-ի մեծությունն է ՏՉՊՊ-ի հաշվարկման օրվա դրությամբ:

Հավասարակշռման պահուստ ՀՊ՝


Հավասարակշռման պահուստը ձևավորվում է Ընկերության վնասների

հաճախականության և չափերի էական տատանումների ժամանակի մեջ

հավասարեցնելու նպատակով: Այն հաշվարկվում է ապահովագրության յուրաքանչյուր

դասի համար առանձին: Ապահովագրողի ընդհանուր ՀՊ-ն ապահովագության

առանձին դասերի համար հաշվարկված ՀՊ- ների հանրագումարն է:

Ապահովագրության առանձին դասերի գծով ՀՊ-ն հաշվարկվում է հետևյալ

բանաձևով՝

ՀՊ = ՀՊ ն + ՎԱ տ * ՎՆ միջ  ՎՆ տ , (2.1.5)

որտեղ՝

ՀՊ- հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի մեծությունն է տվյալ

ապահովագրության դասի գծով,

ՀՊ ն - հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ

ապահովագրության դասի գծով ՀՊ-ի մնացորդն է,

ՎԱ տ - հաշվետու տարվա ընթացքում վաստակված ապահովագրավճարների

գումարն է՝ տվյալ ապահովագրության դասի գծով: Ընդ որում, եթե ՎԱ տ <0, ապա

վերցվում է զրո մեծությունը:

ՎՆ միջ - վերլուծվող ժամանակահատվածում տարիների վնասաբերության

ցուցանիշների միջին թվաբանականն է՝ տվյալ ապահովագրության դասի գծով:

ՎՆ տ - վնասաբերության ցուցանիշն է հաշվետու տարում տվյալ

ապահովագրության դասի գծով:

50
ՀՊ-ն ձևավորվում է, եթե վերլուծվող ժամանակահատվածում վնասաբերության

ցուցանիշի միջինից շեղումը 5 տոկոս և ավելի է, կամ վերլուծվող

ժամանակահատվածում առկա է առնվազն մեկ տարի, որում փաստացի հատուցումները

գերազանցել են տվյալ տարում վաստակած ապահովագրավճարների ծավալի 100

տոկոսը: Որպես վերլուծվող ժամանակահատված վերցնում են գործունեության վերջին

15 տարիները, իսկ մինչև 15 տարի աշխատող ընկերությունների համար՝

գործունեության ամբողջ ժամանակահատվածը:

Մաթեմատիկական պահուստ ՄՊ՝


Մաթեմատիկական պահուստը ձևավորվում է կյանքի ապահովագրության

պայմանագրից բխող՝ ապահովագրողների ապագա պարտավորությունները ծածկելու

համար:

Մաթեմատիկական պահուստը հաշվարկում են ակտուարային գնահատման

միջոցով՝ հաշվի առնելով ապահովագրական ընկերության առանձին

ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր ապագա պարտավորությունները,

ներառյալ՝

1) երաշխավորված վճարները, որոնք ապահովադիրն իրավունք ունի ստանալու,

2) բոնուսները, որոնք ապահովադիրն անհատապես կամ ապահովադիրների հետ

միասին իրավունք ունի ստանալու՝ անկախ բոնուսների ձևից,

3) այլ իրավունքներ, որոնցից ապահովագրության պայմանագրի հիման վրա օգտվում

է ապահովադիրը,

4) պարտադիր վճարումները, ներառյալ՝ կոմիսիոն վճարները:

Եթե ապահովագրության պայմանագրի համաձայն ապահովադիրն իրավունք ունի

պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում ապահովագրողից գումար

ստանալ, ապա այդ պայմանագրի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստը

չպետք է այդ գումարից փոքր լինի:

ՄՊ-ի հաշվարկում օգտագործվող տարեկան տոկոսադրույքի առավելագույն չափը

սահմանվում է՝

Տ max = min  4%, Ե միջ  (2.1.6)

որտեղ՝

51
Տ max - ՄՊ-ի հաշվարկում օգտագործվող տարեկան տոկոսադրույքի առավելագույն

չափն է,

Ե միջ - հաշվետու ամսվա և դրան նախորդող 35 ամիսների ընթացքում ՄՊ-ին

համարժեք ակտիվների միջին տարեկան եկամտաբերությունն է:

Մինչև 3 տարի կյանքի ապահովագրություն իրականացրած ապահովագրողների

համար ՄՊ-ի հաշվարկում տարեկան տոկոսադրույքի առավելագույն չափը

սահմանվում է 4% 23:

2.2. ՀՀ ապահովագրական ընկերությունների և ապահովագրական


շուկայի զարգացման միտումները
Հայաստանում ապահովագրական ծառայությունների մատուցումը սկսվել է

Խորհրդային Միության տարիներին և, ի տարբերություն զարգացած երկրների, այդ

գործընթացը մեր երկրում մեծ պատմություն չունի:

ԽՍՀՄ ողջ տարածքում իրականացվում էր սահմանափակ թվով ռիսկերի

պարտադիր ապահովագրություն: Այդ նպատակով 1925 թվականին ձևավորվել էր

Պետապ կազմակերպությունը, որի հիմնական գործառույթներն էին պարտադիր

ապահովագրության պայմանագրի կնքումը քաղաքացիների և կազմակերպությունների

հետ և դրանցում ներառված պայմանների ապահովումը: Ապահովագրավճարները

մուտքագրվում էին պետական բյուջե, և ապահովագրված ռիսկերին համապատասխան

պատահար տեղի ունենալու պարագայում փոխհատուցումն ևս իրականացվում էր

պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ժամանակ պարտադիր ապահովագրության

ենթակա էին ներքին ջրային, օդային, երկաթուղային, ծովային, ավտոտրանսպորտի

ուղիների, գյուղատնտեսական ցանքերի և կենդանիների, պետությանը և

քաղաքացիներին պատկանող գույքի հետ կապված ռիսկերը: Այս ծառայությունների

մատուցումը պետության մենաշնորհն էր և պետությունն էր որոշում ապահովագրության

ոլորտները, ծածկույթը, ծառայությունների գները: Պետապի վարչության Հայաստանյան

23
Կանոնակարգ 3⁄03 Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը:

52
գրասենյակը մասնագետներով համալրված առաջատար դիրքեր ունեցող կառույց էր:

Մասնավոր ապահովագրական ընկերությունների և ոչ մենաշնորհային

ապահովագրական շուկայի ձևավորման համար ԽՍՀՄ-ում պայմաններ ստեղծվեցին

1988 թվականին, երբ ընդունվեց Կոոպերատիվների մասին օրենքը, սակայն,

Հայաստանում այն չզարգացավ՝ կախված այդ տարիների սոցիալ–տնտեսական,

քաղաքական և այլ օբյեկտիվ պատճառների հետ, որոնք բազմիցս քննարկվել են

մասնագիտական գրականության և զանգվածային լրատվամիջոցներով:

Անցումային շրջանի սկզբնական փուլում շուկայի զարգացման ու կայացման

գործընթացներին խոչընդոտում էր ոլորտը կանոնակարգող օրենսդրաիրավական

դաշտի բացակայությունը, և այդ շրջանում ձևավորված, այնպես կոչված,

ապահովագրական ընկերությունները, որոնց թիվը փոքր չէր, իրականացնում էին

այնպիսի գործունեություն, որոնք ապահովագրական ծառայություն չէին համարվում:

Հայաստանի նորանկախ հանրապետությունում տնտեսվարման շուկայական

սկզբունքներին համապատասխանող ապահովագրական համակարգի կազմավորման

սկիզբը դրվեց բավականաչափ բարդ ինստիտուցիոնալ և կառուցվածքային

վերափոխումների պայմաններում: Ֆինանսատնտեսական գործունեության

իրականացման արտաքին միջավայրը բնորոշվում էր տեղի ունեցող փոփոխությունների

չափազանց մեծ խորությամբ և արագությամբ, պետական ֆորմալ ինստիտուտները նոր

էին կազմավորվում, և ի վիճակի չէին պատշաճ կերպով կարգավորվել տնտեսվարող

սուբյեկտների միջև ծագող հարաբերությունների ամբողջ զանգվածը, հասարակությունը

հարկադրված էր հրաժարվել խորհրդային իշխանության տարիների ընթացքում

ձևավորված արժեքային համակարգից և արևմտյան հասարակությունից ընդօրինակել

ազատականության սկզբունքների հիման վրա կառուցված մտակաղապար: Այսպիսի

բարդ իրավիճակում ձևավորվում էին ՀՀ նոր տնտեսական համակարգի

բաղադրիչները, այդ թվում՝ ապահովագրության ենթահամակարգը:

Հայաստանում ապահովագրական հարաբերությունների կանոնակարգման,

ապահովագրական համակարգի ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանն ուղղված առաջին

քայլը պետք է համարել 1991 թվականին երկրի կառավարության կողմից Հայաստանի

Հանրապետությունում ապահովագրական գործունեության պետական կարգավորման

53
միջոցառումների մասին որոշման ընդունումը 24, որով նպատակ էր դրվում նպաստել

ապահովագրական ծառայությունների շուկայի կազմավորմանը և արդյունավետ

զարգացմանը, ապահովագրվածների իրավունքների և պետական շահերի

պաշտպանությանը: Այս որոշման համաձայն ՀՀ տարածքում ապահովագրական

գործունեություն պետք է իրականացնեին հատուկ այդ նպատակով ստեղծված

կազմակերպությունները, որոնց համար ապահովագրական գործունեությունը

համարվում էր հիմնական: Բացի այդ, նույն որոշմամբ ամրագրված էր

ապահովագրական կազմակերպությունների գրանցման և դրանց գործունեության

լիցենզավորման անհրաժեշտությունը, որոնք դիտարկվում էին որպես

ապահովագրական ոլորտում պետական կարգավորման քաղաքականության

հիմնարար սկզբունքներ: Ապահովագրական գործունեության պետական

վերահսկողության նպատակով նախատեսվում էր ՀՀ Նախարարների խորհրդին

առընթեր ստեղծել պետական ապահովագրական հսկողության տեսչություն: Սակայն,

ոլորտի կարգավորմանն ուղղված այս առաջին իրավական ակտը թերի էր, դրանով

սահմանված չէին հանրապետությունում ապահովագրական հարաբերությունների

պետական կարգավորման կոնկրետ մեխանիզմներ: Այս բացը լրացնելու նպատակով

1993 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվեց

ՀՀ տարածքում ապահովագրական գործունեությամբ զբաղվելու ժամանակավոր

կարգը, որի համաձայն ապահովագրական գործունեությամբ զբաղվելու համար

տնտեսվարող սուբյեկտները պետք է ֆինանսների նախարարությունից ստանային

ապահովագրական գործունեության իրականացման արտոնագիր: Արտոնագրի

ստացման կարգը բավականին պարզեցված էր, մասնավորապես, ապահովագրական

ընկերության վճարունակությանն առնչվող որևէ նորմատիվային պահանջ սահմանված

չէր:

Հայաստանի իշխանությունների կողմից ապահովագրական հարաբերությունների

կարգավորմանն ուղղված առաջին քայլերն բավարար չափով համակարգված չէին, այդ

ժամանակահատվածում գերիշխում էր ցանկացած բնույթի տնտեսական

24
ՀՀ նախարարների խորհրդի 01.08.1991թ. թիվ 485 որոշում:

54
հարաբերությունների ազատականացման, կարգավորման մեղմ սկզբունքների

կիրառման, անհատական նախաձեռնողականության խթանման մոտեցումների հիման

վրա իրագործվող քաղաքականությունը, որի արդյունքում, մասնավորապես՝

ապահովագրության ոլորտում, շատ արագ ձևավորվեցին ապահովագրական

գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերություններ, որոնք չունեին բավարար

ֆինանսական ապահովվածություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և

որակավորում ունեցող կադրեր:

Ապահովագրական հարաբերությունների կարգավորման ոչ լիարժեք

ինստիտուցիոնալ դաշտի առկայության պայմաններում բոլոր այս ընկերությունները

զբաղվում էին ոչ միայն ապահովագրական գործունեությամբ, այլ նաև գործունեության

այն տեսակներով, որոնք ապահովում էին բարձր շահութաբերություն: Այս

ժամանակահատվածում ստեղծվեցին մոտ 150 ապահովագրական ընկերություններ,

որոնց հավաքագրված ապահովագրական վճարների մեծ մասը հետագայում

փոշիացվեց:

Այս իրավիճակում ապահովագրական շուկայի կայացումը վերջնականապես

չձախողելու համար անհրաժեշտ էր պետության կողմից ոլորտի կարգավորմանն

ուղղված լուրջ և համակարգային բնույթ ունեցող քայլեր իրագործել: Եվ այս

տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ 1996 թվականին ընդունված

Ապահովագրության մասին ՀՀ առաջին օրենքը, ինչպես նաև դրա առանքային

դրույթների կիրարկմանն ուղղված առանձին ենթաօրենսդրական ակտերի, և

մասնավորապես, ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների

գործունեությունը կարգավորելու մասին Հայաստանի Հանրապետության

կառավարության որոշումը:

Ապահովագրության մասին օրենքում սահմանվեցին ապահովագրական

հարաբերությունների առանցքային կատեգորիաները, առանձնացվեցին

ապահովագրության տեսակները, ձևերը, հստակեցվեցին ապահովագրական

հարաբերությունների մասնակիցները, նրանց իրավունքներն ու

պարտականությունները: Մեծ ուշադրություն դարձվեց ապահովագրական

ընկերությունների ֆինանսական կայունության ապահովմանը՝ ապահովագրական

55
պահուստների ձևավորմանը և օգտագործմանը, ապահովագրական ընկերությունների

վճարունակության երաշխիքների սահմանմանը, հստակեցվեցին ապահովագրական

գործունեության նկատմամբ պետական վերահսկողության սկզբունքները:

Ապահովագրության ոլորտը վերահսկող մարմնի լիազորությունները դրվեցին ՀՀ

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում ձևավորված նոր

կառուցվածքային ստորաբաժանման ՝ Ապահովագրական տեսչության վրա:

1998 թվականին ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որի 54-րդ գլուխը

նույնպես նվիրված էր ապահովագրական գործունեության մասնակիցների միջև ծագող

հարաբերությունների կարգավորմանը:

Ապահովագրության մասին առաջին օրենքը, իր ընդունման պահին և դրան

հաջորդող մի քանի տարիների ընթացքում, իհարկե կարևոր էր ապահովագրական

հարաբերությունների կարգավորման գործում, սակայն այն ուներ էական

թերություններ, որոնց վերացման համար 2004 թվականի հունիսի 11-ին ընդունվեց

Ապահովագրության մասին ՀՀ երկրորդ օրենքը:

Նոր օրենքով ապահովագրողների կանոնադրական կապիտալի նվազագույն չափ

սահմանվեց 50 մլն դրամը, հստակեցվեցին ապահովագրական գործունեության

հիմանական տնտեսական նորմատիվները, ապահովագրական շուկայում

չհիմնավորված ցածր ապահովագրական սակագների կիրառումը բացառելու և

ապահովագրողների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով

սահմանվեց ապահովագրական սակագների հիմնավորման պահանջ, հստակեցվեցին

ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզավորման հիմնական

սկզբունքները:

ՀՀ ապահովագրական շուկայի կարգավորման որակական բարելավման

ուղղությամբ կարևոր քայլ հանդիսացավ 2005 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված

Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի

ներդրման մասին ՀՀ օրենքը: Ըստ այս օրենքի ՀՀ կենտրոնական բանկին

վերապահվեց ապահովագրական գործունեության լիցենզավորման, կարգավորման և

վերահսկողության հետ կապված բոլոր լիազորությունները:

Ապահովագրության մասին երկրորդ օրենքը առաջինի համեմատ բավականին

56
ընդգրկուն և ճշգրիտ էր, սակայն այն նույնպես ուներ էական թերություններ և

բացթողումներ: Օրինակ՝ օրենքի կարգավորման շրջանակներում բավարար չափով չէին

հստակեցվել ապահովադիրների շահերի պաշտպանության և ապահովագրական

միջնորդների գործունեության հետ կապված հարցերը, գրեթե անտեսվել էր անկախ

աուդիտորների և ակտուարների ինստիտուտների, ինչպես նաև կորպորատիվ

կառավարման դերը ապահովագրական համակարգի զարգացման գործում:

Այս խնդիրների լուծման և ապահովագրական հարաբերությունների

կարգավորման հիմնարար դրույթների բարելավման նպատակով 2007 թվականի

ապրիլի 9-ին ընդունվեց ՀՀ օրենքը Ապահովագրության և ապահովագրական

գործունեության մասին: Այս օրենքում տրված է ապահովագրության տեսակների և

դասերի ավելի ամբողջական և հստակ դասակարգում, լուրջ ուշադրություն է դարձվել

ապահովագրական ընկերությունների իրավական կարգավիճակի, կապիտալում

մասնակցության, կորպորատիվ կառավարման հարցերին, հստակեցվել են ակտուարի

և ներքին աուդիտի իրավունքներն ու պարտականությունները, կանոնակարգվել են

ապահովագրական ընկերությունների ՀՀ տարածքային ստորաբաժանումների բացման

հարցերը, որոնք կարևոր են հատկապես պարտադիր ապահովագրության տեսակների

զարգացման, պատասխանատվության ապահովագրության համար, սահմանվել են

ապահովագրական գործառույթների պատվիրակումը կարգավորող դրույթները,

ընդլայնվել և հստակեցվել են վերաապահովագրությանն ու համատեղ

ապահովագրությանը ներկայացվող պահանջները, ապահովագրական միջնորդների

լիցենզավորման, գործունեության հաշվետվողականության ապահովման դրույթները,

հստակեցվել են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները:

Օրենսդրաիրավակն դաշտի կանոնակարգման արդյունքում Հայաստանի

Հանրապետությունում ապահովագրական ընկերությունների թիվը գնալով կրճատվեց:

1988 թվականին ապահովագրական ծառայություններ մատուցելու արտոնություն

ունեին 20 ապահովագրական ընկերություններ, 2005 թվականի հունվարի մեկի

դրությամբ Հայաստանում գործում էին 26 լիցենզավորված ապահովագրական

ընկերություններ և սկսած նշված թվականից այդ թիվը ցուցաբերում է նվազման միտում

տարբեր օբյեկտիվ պատճառներով:

57
Այժմ Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում գործում են

վեց ապահովագրական ընկերություններ, դրանք են՝

1. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ,

2. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ՓԲԸ,

3. ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ՍՊԸ,

4. ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ՍՊԸ,

5. ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ,

6. ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ՓԲԸ:

Այս բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվում է ոչ

կյանքի ապահովագրություն:

ՀՀ ապահովագրական ընկերությունների պորտֆելի կարևոր և հիմնական

պրոդուկտներն են՝

1) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ),

2) Առողջության ապահովագրությունը,

3) Գույքի ապահովագրությունը,

4) Ճանապարհորդության ապահովագրությունը,

5) Դժբախտ պատահարներից ապահովագրությունը,

6) ԿԱՍԿՈ-ն,

7) ԱՊԿԱ-ն:

ՀՀ-ում պարտադիր ապահովագրության է ենթակա միայն ԱՊՊԱ-ն, որի օրենքը

ընդունվել է 2010 թվականի մայիսի 18-ին, և այդ ժամանակից ի վեր

ապահովագրությունը մեզանում նույնացվում էր բացառապես ԱՊՊԱ-ի հետ: Սակայն

ժամանակի ընթացքում հասարակությունը ընդունեց ապահովագրության

կարևորությունը, և տարեցտարի ապահովագրական մի շարք կամավոր պրոդուկտներ

ամրապնդում են իրենց տեղը ՀՀ ապահովագրական շուկայում:

Ապահովագրական դասերի մեջ ՀՀ-ում կնքված պայմանագրերի թվով

առաջատարն է ԱՊՊԱ-ն: Շուկայում ԱՊՊԱ պրոդուկտի առաջատարը՝ իր կնքած

պայմանագրերի թվով, հավաքագրված ապահովագրավճարներով Ռոսգոսստրախ-

58
Արմենիա ապահովագրական ընկերությունն է (տե՛ս գծապատկեր 2.1-ում):

2017 թվականի Հունվարի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող

ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 451.467, ինչը նախորդ տարվա

նույն ամսվա համեմատ աճել է 17.038-ով: Գծապատկեր 2.1-ում երևում է այս

տրանսպորտային միջոցների, որ մասը, որ ապահովագրական ընկերությունում է

ապահովագրված:

ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ
ԱՍՊԸ
12% 7%
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
21%
28% ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՍՊԸ

ՌԵՍՈ ԱՓԲԸ
19%
13%
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ
ԱՓԲԸ
ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԱՓԲԸ

Գծապատկեր 2.1. Տ/Մ-ների քանակ, որոնց վերաբերյալ 2017թ հունվարի 31-ի դրությամբ առկա է

ԱՊՊԱ պայմանագիր 25

Կամավոր ապահովագրության տեսակներից ամենապահանջվածն է դժբախտ

պատահարներից ապահովագրությունը, որի գործող պայմանագրերի թիվը

2017թվականի հունվարի 1-ին կազմել է 115,9 հազար: Դժբախտ պատահարներից

ապահովագրության և ԿԱՍԿՈ հատվածներում առաջատարն է ՌԵՍՈ ընկերությունը՝

81,9 հազար պայմանագիր, գույքային ապահովագրության հատվածում առաջատարն է

ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը՝ 12,9 հազար պայմանագրով, բժշկական

ապահովագրության հատվածում առաջատարն է ՍԻԼ Իմշուրանսը՝ 5,7 հազար

պայմանագրերով, իսկ արտասահման մեկնողների ապահովագրության հատվածում

առաջատարն է Ռոսգոսստրախ- Արմենիան՝ 5,3 հազար պայմանագրով:

ՀՀ-ում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները գտնվում են

25
Տվյալների աղբյուրը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո:

59
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակում: Առաջատարն է

Ռոսգոսստրախ-Արմենիա-ն՝ զբաղեցնելով 204-րդ տեղը՝ վճարելով պետական

բյուջեին 431,8 մլն դրամ, որից 403,5 մլն դրամը ուղղակի հարկեր՝ շահութահարկ և

եկամտահարկ: ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը 234-րդ տեղում է, վճարել է 384,1 մլն

դրամ, որից 355,9 մլն ՀՀ դրամը կազմել են ուղղակի հարկերը: Նաիրի Ինշուրանս-ը

283-րդ տեղում է՝ վճարելով 316,3 մլն դրամ, այդ թվում՝ 299,8 մլն դրամ ուղղակի հարկ:

Արմենիա Ինշուրանսը 479-րդ տեղում է, վճարելով՝ 168,4 մլն դրամ, որից 162 մլն

շահութահարկ և եկամտահարկ: Սիլ Ինշուրանսը՝ 487-րդ տեղում է, վճարելով՝ 166,2

մլն դրամ, որից 158,5 մլն դրամը՝ շահութահարկ և եկամտահարկ, և ՌԵՍՈ-ն՝ 662-րդ

տեղում է, վճարելով՝ 117,2 մլն դրամ, որից շահութահարկ և եկամտահարկ՝ 109,1 մլն

դրամ:

Վերոնշյալը ներկայացնենք տոկոսային հարաբերակցությամբ (տե՛ս գծապատկեր

2.2-ում)՝

8% Ռոսգոսստրախ- Արմենիա
10% 27%
ԻՆԳՈ Արմենիա
11%
Նաիրի Ինշուրանս

20% 24% Արմենիա Ինշուրանս


Սիլ Ինշուրանս
ՌԵՍՈ

Գծապատկեր 2.2. Ապահովագրական ընկերությունները խոշորագույն հարկատուների


ցուցակում

Վերոնշյալը ներկայացնենք տոկոսային հարաբերակցությամբ (տե՛ս գծապատկեր

2.2-ում)՝

Կյանքի ապահովագրության շուկան մեր երկրում դեռևս զարգացած չի

համարվում: Ապահովագրության զարգացմանը խոչընդոտում է այն, որ մեր

բնակչության մոտ դեռևս չի ձևավորվել ապահովագրական մշակույթը և նրանց

60
մեծամասնությունը չի ընկալում ապահովագրության անհրաժեշտությունը: Այսօր

շատերը մտածում են, որ ապահովագրությունը իրենց համար լրացուցիչ, չհիմնավորված

ծախս է և նախընտրում են շրջանցել այն: 26 Այս ամենը իհարկե պայմանավորված է

բնակչության եկամտի ցածր մակարդակով, սոցիալական իրավիճակով և այլն: Բայց,

այնուամենայնիվ, կարելի է ասել, որ ՀՀ ապահովագրական համակարգն այսօր

դանդաղ տեմպերով գնում է դեպի զարգացում:

2.3. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության


արդյունավետության գնահատումը
Հայաստանի ապահովագրական շուկան, ինչպես ներկայացրեցինք, արդեն իսկ

անցել է իր ստեղծման, ձևավորման և կայացման սկզբնական անցումային փուլը՝

ունենալով բազմաթիվ հիմնախնդիրներ, խոչընդոտներ, թերություններ և

բացթողումներ, որոնց գերակշիռ մասը ուներ գործընթացին ներհատուկ բնույթ, քանի

որ օբյեկտիվորեն հնարավոր չէր լինի անցնել շուկայի ձևավորման ժամանակաշրջանն

առանց մեծաքանակ խնդիրների, հարցերի, կարգավորման տեսանկյունից

խոչընդոտների և բացթողումների: Կարծում ենք՝ նշված թերություններն ու

հիմնախնդիրներն օրինաչափ էին նշված ժամանակահատվածի համար և տարիների

ընթացքում անցնելով ձեռնարկված միջոցառումների, ծրագրերի և բարեփոխումների

ճանապարհով՝ գուցե շատ դեպքերում կանխատեսվածից, հնարավորության

սահմաններից ավելի ուշ, ավելի դանդաղ տեմպերով հաղթահարվել և լուծվել են՝

դրանով իսկ աստիճանաբար թույլ տալով կայունացնել և հիմնել ներկայիս

ապահովագրական համակարգը:

ՀՀ ապահովագրական ներկայիս համակարգը գտնվում է կայուն զարգացման

ժամանակաշրջանում: Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ ապահովագրական շուկայում

ներկայումս գործում է 6 ապահովագրական ընկերություն: Այս ապահովագրական

ընկերությունները աշխատում են 19 դասերի լիցենզիաներից 17 դասերով,

26
Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ., Ապահովագրական գործ, ուս. ձեռնարկ, Երևան, 2007

61
բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի և դատական ու արտադատարանական

ծախսերի ապահովագրությունից: Ապահովագրական 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ

Արմենիա ընկերությունը, որը միակն է, որ զբաղվում է ջրային տրանսպորտի

ապահովագրությամբ, որին ըստ լիցենզավորման դասերի թվով հաջորդում է

Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը, որը ունի

ապահովագրության 15 դաս, և այն միայն է վարկային ռիսկերի ապահովագրության

ոլորտում: 11 դասերի ապահովագրությամբ են զբաղվում Սիլ Ինշուրանս, Արմենիա

Ինշուրանս և ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունները, և 10 դասերով՝ Նաիրի

Ինշուրանս ընկերությունը:

Վերլուծելով ապահովագրական ընկերությունների գործունեությունը տարբեր

ժամանակահատվածներում, կարող ենք փաստել, որ ապահովագրական

ընկերությունների թվի կրճատումը դեռ ոչինչ չի ասում ապահովագրական

ընկերությունների գործունեության արդյունավետության մասին: Ճիշտ է

ապահովագրական ընկերությունների թիվը ժամանակի ընթացքում կրճատվել է,

սակայն ՀՀ ապահովագրական ընկերությունները ֆինանսապես այժմ ավելի կայուն են,

ավելի զարգացած, ավելի շատ պրոդուկտներով են հանդես գալիս, ինչպես նաև

ներկայումս ապահովագրական ընկերությունները ավելի քիչ կադրային խնդիրներ

ունեն, գնալով զարգանում է ապահովագրական մշակույթի զարգացման մակարդակը:

Այս ամենի վառ ապացույցներից մեկը ՀՀ ապահովագրական ընկերությունների

գործող ապահովագրության պայմանագրերի քանակի և ապահովագրավճարների

փոփոխությունն է տարիների ընթացքում: Ապահովագրավճարների և

ապահովագրության պայմանագրերի կտրուկ աճը պայմանավորված էր 2011 թվականից

ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող

ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության

պարտադիր ապահովագրությամբ:

ՀՀ ապահովագրական շուկայում գործող բոլոր ապահովագրական

ընկերությունները փաստում են ԱՊՊԱ օրենքի ընդունման դրական հետևանքների

մասին, այն է. բնակչության իրազեկման մակարդակի բարձրացում ապահովագրական

ծառայությունների վերաբերյալ, ապահովագրական ոլորտի նկատմամբ վստահության

62
աճ, շուկայում պահանջարկի կտրուկ մեծացում: Ինչպես նաև, ԱՊՊԱ օրենքի ընդունումը

դրական են գնահատում ապահովադիրները՝ ավտոսեփականատերերը և այդ ոլորտում

աշխատող վարորդները:

Ապահովագրավճարների և ապահովագրության պայմանագրերի փոփոխման

դինամիկան 2007-2016 թվականներին ներկայացված է գծապատկեր 2.3.1-ում և 2.3.2-

ում, որտեղ հատուկ երևում է ԱՊՊԱ օրենքի ընդունման ազդեցությունը

ապահովագրական շուկայի զարգացման վրա:

700,000 633,681
594,893 591,859
600,000 563,136

500,000
406,728
400,000
300,000
207,246
200,000
100,000 39,883 48,781 50,646 50,484
0

Գծապատկեր. 2.3.1. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործող ապահովագրության

պայմանագրերի դինամիկան 2007-2016 թթ. (հատ) 27

40 35.5 35.7
35 30.1 31.4 32.2
30
25 22.2
20
15 8.3
7.8 8.1
10 4.8
5
0

Գծապատկեր. 2.3.2. ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների

փոփոխման դինամիկան 2007-2016 թվականներին մլրդ դրամ 28

27
Տվյալների աղբյուրը՝ www.cba.am, https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx
28
Նույն տեղում:

63
Ինչպես նաև՝ դիտարկելով ապահովագրական ընկերությունների վերջին

տարիների գործունեությունը, պարզ է դառնում, որ 2010 թվականից մինչև 2017

թվականի Հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ ապահովագրական ընկերությունների ստացած

ապահովագրավճարները գերազանցում են ապահովագրական հատուցումներին տե՛ս

գծապատկեր 2.3.3-ում: ՀՀ ապահովագրական ընկերությունները այս փաստը

օգտագործելով և իրենց այլ ծախսերը ճիշտ կազմակերպելով կարողացել են շահույթ

ստանալ: 29

40
35
30 35.5 35.7
31.4 32.2
25 30.122.1
19.7
20
22.2 14.4 13.6 14.2
15
10 8.1
5 8.3 1.7
0
2010 2011 2012 2013 2014 2015 2016

Ապահովագրական վճարներ Ապահովագրական հատուցումներ

Գծապատկեր. 2.3.3. ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների և

հատուցումների դինամիկան 2010-2016 թվականներին մլրդ դրամ

Դիտարկելով ՀՀ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթի

դինամիկան կարող ենք ասել, որ այն վերջին 3 տարիներին ավելացել է տե՛ս

գծապատկեր 2.3.4-ում: 2016 թվականին ՀՀ ապահովագրական ընկերությունների

զուտ շահույթը աճել է 34%, կազմելով՝ 3,6 մլրդ դրամ: Զուտ շահույթի մակարդակով

առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ 1.1

մլրդ դրամ զուտ շահույթով: Երկրորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան՝ 939,5 մլն դրամ, իսկ

եռյակը եզրափակում է Նաիրի Ինշուրանսը՝ 882,9 մլն դրամով: Նրանց հաջորդում են՝

Արմենիա Ինշուրանսը՝ 384,4 մլն դրամ շահույթով, ՌԵՍՈ ընկերությունը՝ 205,3 մլն

դրամ զուտ շահույթով, իսկ ամենացածր ցուցանիշն ունի Սիլ Ինշուրանսը՝ 9.01 մլն

դրամ զուտ շահույթ: 30

29
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկագրիր
30
http://hetq.am/arm/news/78787/apahovagrakan-ynkerutyunnery-rekordayin-shahuyt-en-grancel.html/

64
4 3.6
3.5
3
2.3 2.5
2.5
2
1.5
1
0.5
0
2014 2015 2016

Գծապատկեր. 2.3.4. ՀՀ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթի դինամիկան


2014-2016 թվականներին մլրդ դրամ

Ֆինանսական շուկայում ապահովագրական ոլորտը հանդիսանում է

ամենաշահութաբերը: Շահութաբերությունը գնահատելու համար ապահովագրության

ոլորտում օգտագործվում են հետևյալ հարաբերական ցուցանիշները՝ զուտ

շահույթ/ակտիվների միջին մեծություն ROA և զուտ շահույթ/սեփական կապիտալի

միջին մեծություն ROE:

Դիտարկելով ՀՀ ապահովագրական ընկերությունների շահութաբերության

մակարդակը 2014-2016 թվականներին պարզ է դառնում, որ ՀՀ ապահովագրական

ընկերությունների շահութաբերության մակարդակը վերջին 3 տարիներին ունի աճի

միտում տե՛ս գծապատկերներ՝ 2.3.5-ում և 2.3.6-ում: 31

9.00%
8.00%
7.70%
7.00%
6.00% 6%
5.00% 5.30%
4.00% Շահութաբերությունն
3.00% ըստ ակտիվների (ROA)
2.00%
1.00%
0.00%
2014թ. 2015թ. 2016թ.

Գծապատկեր. 2.3.5. ՀՀ ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը ըստ


ակտիվների 2014-2016 թվականներին ROA

31
http://www.finport.am/full_news.php?id=28429&lang=1

65
20.00%
18.00% 18.50%
16.00%
14.80%
14.00% 14.50%
12.00%
10.00% Շահութաբերությունն
8.00% ըստ կապիտալի (ROE)
6.00%
4.00%
2.00%
0.00%
2014թ. 2015թ. 2016թ.

Գծապատկեր. 2.3.6. ՀՀ ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը ըստ


կապիտալի ROE

Այս բոլոր ցուցանիշները փաստում են, որ ՀՀ ապահովագրական շուկայում գործող

բոլոր ապահովագրական ընկերություններին հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը

ՀՀ ապահովագրական շուկայում, ընդլայնել ապահովագրական ծառայությունները

տարիների ընթացքում: Հասարակությունը ժամանակի ընթացքում սկսում է հասկանալ

ապահովագրության կարևորությունը, ինչի շնորհիվ ապահովագրական

ընկերություններին հաջողվել է նոր պրոդուկտներ մշակել, ընդլայնել ապահովագրական

մասնաճյուղերը ինչպես Երևանում այնպես էլ մարզերում:

66
ԳԼՈՒԽ 3. ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

3.1. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության


սակագնային մեխանիզմների կարգավորման ուղղիները
Ապահովագրական սակագինն (բրուտտո-դրույքաչափ կամ սակագնային

դրույքաչափ) ապահովագրավճարի դրույքաչափն է ապահովագրական գումարի

նկատմամբ: Պարտադիր և կամավոր ապահովագրության ձևերի դեպքում

ապահովագրական սակագնի չափն ու կառուցվածքը որոշվում է տարբեր ձևերով:

Պարտադիր ապահովագրության ձևի դեպքում ապահովագրական սակագնի չափն ու

կառուցվածքը որոշվում է պարտադիր ապահովագրության համապատասխան տեսակի

մասին օրենքով, ինչպես նաև դրանից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ

կամավոր ապահովագրության ձևի դեպքում ապահովագրական սակագինն ենթակա է

ինքնուրույն հաշվարկման ապահովագրողների կողմից, որի հաշվարկից էլ կախված է

ապահովագրավճարի մեծությունը:

Ապահովագրավճար ասելով հասկանում ենք այն ֆինանսական միջոցները,

որոնք նախատեսված են ապահովագրողների ապահովագրության պայմանագրով

ստանձնած պարտավորությունների կատարման համար, իսկ ապահովագրական

գումարը այն չափն է, որի սահմաններում ապահովագրողը ըստ պայմանագրի

պատասխանատվություն է կրում: Ապահովագրավճարի հաշվարկի մեծությունը

կախված է ապահովագրական գումարի չափից:

Ապահովագրական սակագինը կարելի է բնութագրել նաև ապահովագրական

ընկերության կողմից իր հաճախորդներին տրամադրվող ապահովագրական

պրոդուկտի գինը և կարող է նկարագրվել որպես ապահովագրական գումարի

միավորից ապահովագրական վճարի դրույքաչափ 32:

Ապահովագրական սակագնի կառուցվածքը ներկայացնենք հետևյալ

32
Бурков В.Н., Заложнев А. Ю., Кулик О.С., Новикоб Д.А. Механизмы страхования в социально-
экономических системах. М.: ИПУ РАН, 2001. Стр.59.

67
գծապատկերի միջոցով՝

Բրուտտո-դրույքաչափ կամ ապահովագրական սակագին

Նետտո-դրույքաչափ Բեռնվածություն

Կանխարգելիչ
Ռիսկային Գործավարման Կանխատեսվող
Ռիսկային դրույք միջոցառումների
հավելում ծախսեր շահույթ
պահուստ

Գծապատկեր 3.1. Ապահովագրական սակագնի կառուցվածքը ոչ կյանքի


ապահովագրության տեսակի դեպքում

Նետտո-դրույքաչափն նախատեսված է ապահովագրական ֆոնդի ձևավորման

համար, որից ապահովագրական պատահարներ տեղի ունենալու դեպքում կատարվում

է վճարումներ: Ռիսկային-դրույքն այն գումարն է, որն նախատեսված է

ապահովագրական հատուցումներ կատարելու համար: Այն հաշվարկվում է այնպես, որ

դրա հիման վրա հավաքագրված ապահովագրավճարներն ամբողջությամբ

բավարարեն բոլոր ապահովագրական հատուցումների իրականացմանը, իսկ ռիսկային

հավելումը իրենից ներկայացնում է ռիսկային դրույքի միջինացված մեծության միջին

քառակուսային շեղումը և գումարվում է ռիսկային դրույքի մեծությանը, որպեսզի

ստացված նետտո-դրույքաչափը լինի ավելի հիմնավորված:

Բեռնվածությունը նախատեսված է ապահովագրողների ծախսերի և շահույթի

ծածկման համար: Ընկերության գործավարման ծախսերը ներառում են՝

աշխատավարձի ծախսերը, գրասենյակային ծախսերը, գործուղման ծախսերը,

գովազդային ծախսերը և այլ ծախսեր: Պարզ է, որ յուրաքանչյուր ապահովագրական

ընկերություն ակնկալում է որոշակի շահույթ, և բեռնվածության մեջ ընդգրկվում է

ակնկալվող շահույթը նույնպես: Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումների

պահուստներին, ապա դրանք ձևավորվում են, որպեսզի ապահովագրական տվյալ

տեսակների գծով այնպիսի միջոցառումներ իրականացվեն, որոնք կնվազեցնեն

ապահովագրական պատահար տեղի ունենալու հավանականությունը:

Ապահովագրական սակագնի կառուցվածքի ուսումնասիրությունը կարևոր է

68
ապահովագրական ընկերությունների համար, քանի որ այն հիմք է հանդիսանում

ապահովագրական ընկերությունների եկամուտների և ծախսերի պլանավորման

համար, ապահովագրական պատահար ի հայտ գալուց երաշխավորում է

ապահովադիրնեն ապահովագրական հատուցումների ստացում, եթե

ապահովագրական պորտֆելում նետտո-դրույքի չափը ճիշտ է սահմանված, այն նաև

հիմք է հանդիսանում շահութահարկի վճարման համար, հարկման բազայի ճշգրիտ

որոշման համար:

Հարկ է նշել, որ իդեալական իրավիճակում, երբ ապահովագրական դաշտը

պարտավորությունների և ռիսկերի ընտրության տեսանկյունից հավասարաչափ է

բաշխված ապահովագրողների միջև, միևնույն ապահովագրական ծառայությունների

համար ապահովագրողների կողմից սահմանված ապահովագրական սակագները

պետք է համընկնեն: Սակայն այդպիսի իրավիճակը անիրականանալի է, և

յուրաքանչյուր առանձին ապահովագրողի գործունեությունը, ընդհանուր առմամաբ,

ներառում է որոշակի սուբյեկտիվ յուրահատկություններ, որոնց ազդեցությունը պետք է

հաշվի առնվի ակտուարային հաշվարկների գրագետ կազմակերպման ժամանակ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ապահովագրական ընկերությունը, ինչպես

կամայական այլ տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը չի իրականացնում մյուս

սուբյեկտներից առանձնացված: Ապահովագրական սակագնի հաշվարկը միայն

ռիսկերի ակտուարային գնահատման հիման վրա բավարար չէ ապահովագրական

պարտավորությունների կատարման համար պահանջվող ապահովագրական

հիմնադրամի ձևավորման ապահովման համար: Այդ իսկ պատճառով

ապահովագրական ընկերության ղեկավարության կարևորագույն նպատակներից մեկը

ակտուարային հաշվարկների մեջ ի սկզբանե չներառվող, սակայն ապահովագրողի

սակագնային քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող գործոնների

համախմբության որոշումն է:

Հաշվի առնելով ապահովագրական սակագների հաշվարկման համար

ճշգրտման ենթակա գործոնների ընդլայնված համախմբության առկայությունը,

անհրաժեշտ է տարանջատել ապահովագրական դրույքաչափերի ակտուարային

հաշվարկներ և ապահովագրական ընկերությունների սակագնային

69
քաղաքականություն հասկացությունները: Որտեղ, ակտուարային հաշվարկների

արդյունքները իրենցից ներկայացնում են ապահովագրողի կողմից իրականացվող

սակագնային քաղաքականության հիմքը, սակայն ամբողջությամբ այն չեն

պայմանավորում:

Այս համատեքստում, ապահովագրական ընկերության սակագնային

քաղաքականություն ասելով պետք է հասկանալ սկզբունքների, մեթոդների և

միջոցառումների համակարգ, որոնք ապահովում են ապահովագրական սակագների

դիֆերենցված հաշվարկը՝ ներառելով ապահովագրողի գործունեության վրա ազդող

գործոնների ողջ համախմբությունը:

Սակագնային քաղաքականության նման ըմբռման տեսանկյունից,

ապահովագրական ընկերության սակագնային քաղաքականության հիմնական

սկզբունքներ պետք է դիտարկել՝

• բավարարության սկզբունքը, որի համաձայն ապահովագրական ընկերության

կողմից սահմանվող ապահովագրական սակագները պետք է բավարար լինեն

ապահովադիրներին ապահովագրական փոխհատուցումները ժամանակին և

անհրաժեշտ ծավալով իրականացնելու համար,

• ռիսկին համարժեքության սկզբունքը, ըստ որի ապահովագրողի սակագնային

քաղաքականությունը պետք է ապահովագրական ընկերությանը թույլ տա

ապահովագրական պաշտպանության արժեքը որոշել ապահովագրական ռիսկի

աստիճանին համապատասխան, քանի որ, ակնհայտորեն, ռիսկի տարբեր

մակարդակներ պահանջում են ապահովագրական հիմնադրամի տարբեր

մակարդակների ստեղծումը,

• մատչելիության սկզբունքը, որը հաշվի է առնում ապահովագրության կողմից

սոցիալական գործառույթի իրագործումը, ինչն, իր հերթին, բերում է

ապահովագրության շուկայում ապահովագրական պաշտպանության

ծառայությունների մատուցման անհրաժեշտությանը՝ ելնելով քաղաքացիների և

ընկերությունների առանձին խմբերի համար ապահովագրական սակագների

մատչելիությունը,

• զարգացման սկզբունքը, որի համաձայն սակագնային քաղաքականությունը պետք է

70
ապահովագրական ընկերության համար զարգացման հնարավորություններ

ստեղծի, իսկ վերջիններիս համար աղբյուրը ապահովագրողի կողմից

ապահովագրական սակագնի մեջ ներառվող շահույթն է,

• կայունության սկզբունքը, որը ապահովագրական ընկերություններին թույլ է տալիս

համարժեք ապահովագրական հիմնադրամի ձևավորման նպատակով սակագնային

քաղաքականությունը կազմակերպել այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում

ապահովագրական սակագները չվերանայվեն՝ արտաքին միջավայրը կազմող

գործոնների ոչ էական փոփոխությունների պայմաններում,

• համալիրության սկզբունքը, ըստ որի սակագնային քաղաքականության

իրականացման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրականացվող

ապահովագրական հատուցումների և ձևավորվելիք ապահովագրական

հիմնադրամի հարաբերակցությունը որոշող գործոնների ողջ համախումբը,

ներառյալ ոչ միայն ապահովագրության ռիսկերի մաթեմատիկական և

վիճակագրական գնահատումը, այլ նաև մյուս գործոնները, որոնք ազդեցություն

ունեն ապահովագրական ընկերության գործունեության ֆինանսական

արդյունքների վրա:

Ցանկացած ապահովագրված օբյեկտ ունի իր հատկանիշները որոնց շնորհիվ

հնարավոր է այն դասել որոշակի օբյեկտների խմբի: Տվյալ խմբերը բնութագրվում են

իրենց միջին հավանականության ցուցանիշներով և վնասի ծանրաբեռնվածությամբ:

Հետևաբար, տվյալ խմբի համար կարելի է հաշվարկել նետտո-դրույքաչափ, որը

որոշվում է ռիսկի բնութագրիչների ընդհանուր արժեքների հիման վրա, և այն էլ

համապատասխանում է տվյալ խմբի տիպային օբյեկտին: Իսկ այդ տիպային օբյեկտը

ունի հաճախականություն և վնասի ծանրաբեռնվածություն, որոնք հավասար են խմբի

միջին ցուցանիշներին: Բայց և այնպես, այդպիսի տիպային օբյեկտ կարող է գոյություն

չունենալ, քանզի միջին արժեքները կարող են ստացվել այս կամ այն ուղղությամբ մեծ

շեղումների համար կիրառված հավասարակշռության արդյունքում 33:

Այս դասակարգման յութաքանչյուր օբյեկտ բնութագրվում է ռիսկի գործոններով

33
Страхование: Учебник / Под ред. Т.А. Федоровой.- 2е изд., иерераб. И доп.- М. Экономист, 2004.
652стр.

71
կամ անհատական հատկություններով, դրանցից որոշները ազդում են վնասի մեծության

հավանականության վրա, որոշները ապահովագրական պատահարի իրականացման

հավանականության վրա, կամ էլ երկուսին միաժամանակ: Այստեղից հետևում է, որ

որոշակի խմբի դասվող օբյեկտը ունի ռիսկի որոշակի բնութագրիչներ, որոնք

տարբերվում են տվյալ խմբի միջին արժեքներից, որի դեպքում ընդհանուր նետտո-

դրույքաչափերի կիրառումը ապահովագրական ընկերությունների կողմից կարող են

ունենալ բացասական հետևանքներ: Կարելի է նման իրավիճակից խուսափել, եթե

միևնույն խմբին պատկանող ապահովագրվող օբյեկտները բաշխվեն ըստ ռիսկի

բնութագրիչների նվազագույն տարածման: Այսպիսի խմբերում ցանկացած օբյեկտի

ռիսկի փոփոխականները շատ քիչ կտարբերվեն խմբի միջին ցուցանիշներից:

Այս ամենը իրականացնելը իրականում բավականին դժվար է, բացի այդ

յուրաքանչյուր այդպիսի խմբավորման արդյունքում կարող են առաջանալ բավականին

մեծ քանակությամբ խմբեր, որոնցից ամեն մեկի համար ապահովագրական սակագնի

հաշվարկումը և կիրառումը տնտեսապես անօգտակար է, կամ անհնար է յուրաքանչյուր

խմբի համար վիճակագրական տվյալների բացակայության պատճառով: Այս իսկ

պատճառով, յուրաքանչյուր ապահովագրող ապահովագրվող օբյեկտի սակագնի

հաշվարկման ժամանակ ստիպված է լինում խմբի օբյեկտների միատարության

աստիճանի և խմբի քանակի միջև իրականացնել փոխզիջում: Ապահովագրական

ընկերությունները իրենց անհրաժեշտ տվյալները հավաքագրելու ժամանակ

սահմանափակումների են հանդիպում: Արդյունքում ապահովագրական ընկերությունը

յուրաքանչյուր օբյեկտի համար ձևավորում է ապահովագրվող օբյեկտների խմբեր,

ռիսկի գործոնների ցուցակ, նաև համապատասխան ապահովագրական սակագնային

դրույքաչափեր և կիրառման պայմաններ: Այսպես էլ ձևավորվում է սակագնային

համակարգը, որի բարդությունը կարող է տարբեր լինել և կախված լինել

ապահովագրության տեսակից, ապահովագրական ընկերությունների

հնարավորություններից և ապահովագրվող օբյեկտների միատարությունից:

Սակագնային համակարգն ունի հետևյալ տեսքը. բոլոր ապահովագրվող

օբյեկտները մի քանի բավականին խոշոր խմբերի, որոնցից յուրաքանչյուրի համար

հաշվարկվում է բազային դրույքաչափ, նշվում են բոլոր ռիսկի գործոնները, որոնք

72
ապահովագրական ընկերությունները ներկայացնում են իրենց համակարգում:

Ապահովագրողները կիրառում են ուղղման գործակիցներ ապահովագրվող օբյեկտների

սակագնային դրույքաչափերի հաշվարկման հիմք հանդիսացող յուրաքանչյուր գործոնի

առկայությունը կամ բացակայությունը որոշելու համար:

Ապահովագրական պայմանագիր կնքելիս առաջին հերթին որոշվում է, թե

ապահովագրվող օբյեկտը, որ սակագնային խմբին է պատկանում, այնուհետև դրան

համապատասխան ընտրվում է բազային սակագնային դրույքաչափ, հետո նշվում է

կազմված ռիսկային գործոնների բացակայությունը կամ առկայությունը, որոշվում է

ուղղման գործակիցը, որն էլ կիրառվում է սակագնային դրույքաչափի նկատմանբ:

Ապահովագրական ընկերությունների սակագնային քաղաքականությունը

կարևոր է ապահովագրական ընկերությունների առևտրային գործունեության համար,

նախ ապահովագրական սակագներից վորոշվում են ապահովագրական

ծառայությունների գները և հետևաբար հանդիսանում մրցունակության հիմնական

միջոց: Ապահովագրական սակագները մեծ նշանակություն ունեն ռիսկերի ընտրության

ժամանակ, քանի որ ոչ ճիշտ սակագնային համակարգը այլ սահմանափակուների

բացակայության դեպքում կարող է առաջացնել մի այնպիսի իրավիճակ, որտեղ

ապահովագրողի պորտֆելում կհայտնվեն նրա համար անբարենպաստ ռիսկեր:

Կախված ապահովագրական սակագնի ճիշտ հաշվարկից, ապահովագրողի

կողմից ապահովագրական հատուցումների իրականացման հնարավորությունները

տարբեր են լինում: Եթե ապահովագրական ընկերությունները հաշվարկեն որոշակի

սահմանից ցածր ապահովագրական սակագներ, ապա ապահովագրական

ընկերության ֆինանսական կայունությունը կվտանգվի, որի մակարդակով

պայմանավորված է ապահովագրական հատուցումներ իրականացնելու ընկերության

հնարավորությունը, որն էլ ապահովագրական ընկերության գործունեության

հիմանական նպատակներից մեկն է:

Այստեղից հետևում է, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պետք է

իրականացնի ապահովագրական հիմնավոր սակագնային քաղաքականություն, որի

հիմնական նպատակը պետք է լինի ապահովագրական ընկերությունների կողմից

այնպիսի ապահովագրական սակագների կիրառման ապահովումը, որը

73
հնարավորություն կտա հավաքագրված ապահովագրավճարների միջոցով լիովին

ապահովել ապահովագրական պատահարների հետևանքով առաջացած վնասների

գծով հատուցումների իրականացումը: Ապահովագրական ընկերությունները պետք է

մշակեն և հիմնավորեն ապահովագրական սակագնի որոշակի նվազագույն սահման,

որը կախված է լինում ապահովագրողի կողմից իրականացվող ապահովագրության

դասից, ապահովագրական ռիսկերից և ապահովագրական պատահարներից:

Եթե ապահովագրական սակագնի նվազագույն սահմանը հաշվարկված չլինի,

ապա ապահովագրողները չեն կարող ստույգ կողմնորոշվել, թե մինչև որ սահմանն է

իրենց համար ընդունելի կիրառել ապահովագրական սակագների նվազեցման

քաղաքականությունը, ինչի արդյունքում ապահովագրական սակագնի նվազեցնելու

ձգտումը կհանգեցնի ապահովագրողների կողմից չհիմնավորված ցածր

ապահովագրական սակագնի կիրառմանը, և դա էլ կվնասի ապահովագրական

ընկերությունների ֆինանսական կայունությունը:

Սակայն, ՀՀ ապահովագրական ընկերությունները հաճախ այս հանգամանքը

հաշվի չեն առնում և հաճախորդներին գրավելու համար հաճախ կիրառում են

հնարավորինս ցածր ապահովագրական սակագներ՝ հուսալով, որ ապահովագրական

պատահարներ տեղի չեն ունենա և ապահովագրական հատուցումներ վճարելու

անհրաժեշտություն չի առաջանա: Իսկ ապահովադիրները չեն գիտակցում, այն թե

հիմնավոր է արդյոք ապահովագրական ընկերության կողմից կիրառված ցածր

ապահովագրական սակագների մակարդակը թե ոչ, արդյոք այն կարող է հանգեցնել

ապահովագրական հատուցում վճարելու հետ կապված խնդիրների, այնուամենայնիվ,

նրանց շատերին գրավում է ապահովագրական սակագնի ցածր լինելը:

ՀՀ ապահովագրական շուկայի ոչ միայն զարգացման, այլև կայացման համար

կարևոր գործոն է ակտուարային ինստիտուտների և որակյալ ակտուարների

գոյությունը: Այսօր ՀՀ-ում այս խնդիրը ամենամեծն և ամենաչլուծվածն է համարվում:

Պատճառներից մեկն այն է, որ ակտուարների կրթումը չափազանց թանկ է միջազգային

մակարդակում, և ՀՀ ապահովագրական ընկերությունները պարզապես ֆինանսապես

պատրաստ չեն նման միջոցների ներդրման՝ թեկուզև նման կարևոր ուղղությամբ:

Պատճառներից մեկը այն է նաև, որ ՀՀ ապահովագրական շուկան բարձրակարգ

74
ակտուարային ծառայությունների հրատապ կարիք չունի:

3.2. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության


ռիսկերի գնահատման մեթոդները
Եվրոպայում ապահովագրական ռիսկերի գնահատման և վճարունակության

հաշվարկման ներկայիս ռեժիմը հայտնի է solvency i անվանմամբ, որը թարգմանաբար

նշանակում է վճարունակություն: Կան բազմաթիվ չափանիշներ, որոնց պետք է

համապատասխանեն ապահովագրական ընկերությունները: Նման պնդումները

առաջին անգամ նկարագրվել են solvency i համակարգի շրջանակներում 1973

թվականին, սակայն այդ թվականից ի վեր այդ համակարգը մի շարք

փոփոխությունների է ենթարկվել, քանի որ այն այնքան էլ էֆեկտիվ և զգայուն չէր

համարվում ռիսկերի նկատմամբ: Այս պատճառով, 2009 թվականին Եվրոպական

խորհուրդի և խորհրդարանի կողմից ընդունվեց solvency ii համակարգը: Ընդունված

համակարգը կարևոր դեր ուներ ոչ միայն Եվրոպական ապահովագրական շուկայի

համար, այլ նաև աշխարհի տարբեր երկրների ապահովագրական շուկաների համար՝

ինչպես նաև Հայաստանի ապահովագրական շուկայի: ՀՀ-ում ներդրված

ապահովագրական ռիսկերի և վճարունակության գնահատման ներկայիս համակարգի

գաղափարը համապատասխանում է solvency ii համակարգին:

Solvency ii համակարգը Եվրոպայում նախատեսված է ապահովագրական

ընկերությունների իրավակարգավորման շրջանակներում միասնական համակարգ

ունենալու, ռիսկերի միասնական կառավարման ստանդարտներ ունենալու և

կապիտալի համարժեքությունը ապահովելու համար: Solvency ii համակարգը

խթանում է որպեսզի ապահովագրողները ունենան ավելի գիտականորեն

հիմնավորված մոտեցում ապահովագրական ընկերությունների ներքին մոդելների,

ռիսկերի գնահատման, վճարունակության հաշվարկման, ապահովում է ավելի ստույգ

բաշխել կապիտալը ելնելով ռիսկերից: Այն նվազեցնում է ապահովագրական

ընկերության սնանկացման հավանականությունը, հնարավորություն է տալիս մեծացնել

շահութաբերությունը, բարձրացնել սեփական կապիտալի օգտագործման

75
արդյունավետությունը և ապահովում է, որ ապահովագրական պրոդուկտները ունենան

ավելի արդյունավետ գին:

Solvency ii համակարգը նախատեսված է, որպեսզի ապահովագրական

ընկերությունները կարողանան դիմակայել ապահովագրական գործունեությանը բնորոշ

ռիսկերին և նվազեցնեն ապահովագրական ընկերությունների կողմից

ապահովագրական հատուցումները վճարելու անհնարինության ռիսկը, ինչպես նաև,

այն սահմանում է այնպիսի սկզբունքներ, որոնք հնարավորություն են տալիս

ապահովագրողներին ռիսկերի ամբողջական կառավարման համար՝ նախատեսելով

անբարենպաստ դեպքերը և այդ իրավիճակում առավել արդյունավետ դիմագրավել

ռիսկերին:

Solvency ii համակարգը, ըստ էության հիմնված է մեկ ռիսկային գործոնի վրա՝

a single-risk-factor-based approach, որի հիմնական պայմանն այն է, որ վճարունակության

պահանջվող մեծությունը պետք է ապահովված լինի ժամանակի ցանկացած պահին, այլ

ոչ թե հաշվետվությունը ներկայացնելու վերջին օրվա դրությամբ: Solvency ii

համակարգի պահանջները հիմնականում ուղղված են պարտավորություններին

(օրինակ՝ ապահովագրական ռիսկեր):

Solvency ii համակարգի գլխավոր նպատակն է կատարելագործել ռիսկերի

գնահատման և վճարունակության հաշվարկման համակարգը՝ ապահովագրողների

սնանկացման հավանականության նվազեցման միջոցով՝ ապահովելով

ապահովադիրների շահերի առավելագույն պաշտպանություն: Հետևաբար, կարող ենք

ասել, որ այն ուղղված է որպես մեկ ամբողջություն ապահովելու մի կողմից

ապահովագրական ընկերությունների ֆինանսական համակարգի կայունությունը, իսկ

մյուս կողմից՝ ապահովադիրների շահերի պաշտպանությանը:

Solvency ii համակարգի հիմնական նպատակները կարող ենք խմբավորել

հետևյալ կերպ՝

 խթանել ապահովագրական ընկերություններին մշակել և կատարելագործել ռիսկերի

գնահատման և կառավարման սեփական մեթոդները,

 նվազեցնել կապիտալի համարժեքության նվազագույն պահանջների և կապիտալի

նկատմամաբ ապահովագրողների տնտեսական պահանջների միջև առկա

76
տարբերությունը,

 բարձրացնել վճարունակության նորմատիվում ռիսկերի արտացոլման ճկունությունը

և ճշգրտությունը:

Solvency ii բաղկացած է 3 հենասյուներից` Pillars՝

solvency ii
Քանակական պահանջներ Տեղեկատվության
բացահայտման պահանջներ
Կապիտալի պահանջներ՝ Որակական պահանջներ
1. Ֆինանսական տեղեկատվության
1. Կապիտալի նվազագույն 1. Վերահսկող մարմնի կողմից բացահայտում
պահանջ ապահովագրողի
վճարունակության, ռիսկերի 2. Ռիսկերի գնահատման
2.Վճարունակության կապիտալի
կառավարման և ներքին մեթոդաբանության և վերջինիս
պահանջ
հսկողության համակարգի կիրառման արդյունքների
ա) ստանդարտ մոտեղում գնահատում բացահայտում
բ)ներքին մոդելներ 2. Վերահսկողական 3. Գնահատված պարամետրերի
միջամտություն զգայունության, ինչպես նաև
ֆինանսական ցուցանիշների
վերլուծության հրապարակում

Գծապատկեր 3.2. Solvency ii համակարգի հենասյուները

Solvency ii համակարգը նախատեսում է կապիտալի 2 մակարդակ՝

 Վճարունակության կապիտալի պահանջ (SCR),

 Կապիտալի նվազագույն պահանջ (MCR)

Վճարունակության կապիտալի պահանջը (SCR) հիմնված է ռիսկի վրա և

արտացոլում է կապիտալի այն նվազագույն մեծությունը, որը երաշխավորում է

ապահովադիրների շահերի պաշտպանությունը և ապահովագրական շուկայի

կայունությունը: Վճարունակության կապիտալի պահանջը կորելյացիա է ստեղծում

ապահովագրողների գործունեությանը բնորոշ ռիսկերի և ապահովագրական

ընկերության կապիտալի միջև: Վճարունակության կապիտալի պահանջի հաշվարկում

նախատեսվում է կիրառել 99,5% վստահության մակարդակ 1 տարվա հորիզոնով: Սա

նշանակում է, որ ապահովագրողները պետք է կապիտալը պահեն այնպիսի

մակարդակում, որ առաջիկա 1 տարվա ընթացքում 200-ից միայն 1 դեպքում

77
ապահովագրողի կապիտալը կարող է համարժեք չլինել ընկերության ստանձնած

ռիսկերին: Վճարունակության կապիտալի պահանջի հաշվարկում պետք է հաշվի

առնվեն ապահովագրական ընկերությանը բնորոշ բոլոր չափելի ռիսկերը,

մասնավորապես անդերրայթինգի, վարկային, շուկայական, գործառնական և այլ

ռիսկեր:

Վճարունակության կապիտալի պահանջի հաշվարկման համար solvency ii

նախատեսում է 2 մոտեցում՝

1. ստանդարտ բանաձև, որի դեպքում ապահովագրողները կարող են օգտագործել

վերահսկվող մարմնի կողմից սահմանված ստանդարտ մոդելը,

2. ներքին մոդելների կիրառում, որի դեպքում ապահովագրողները կարող են

օգտագործել վճարունակության հաշվարկման ներքին մոդելներ, որի դեպքում

ապահովագրողները պետք է ապացուցեն վերահսկող մարմին, որ ներքին մոդելն

ավելի լավ է արտացոլում ապահովագրողի ռիսկայնության մակարդակը, քան

ստանդարտ մոդելները, և պետք է ստանան վերահսկող մարմնի կողմից

թույլտվություն, որպեսզի կիրառեն այն:

Ստանդարտ մոտեցումը ունի թերություններ, այն առումով, որ կազմված է միջին

ապահավագրական ընկերությունների համար և հաշվի չի առնում յուրաքանչյուր

ապահովագրական ընկերությանը բնորոշ ռիսկերը: Սա է պատճառը, որ solvency ii-ն

նախատեսում է ներքին մոդելի կիրառումը, երբ ապահովագրական ընկերության

գործունեությանը բնորոշ ռիսկերն էականորոն տարբերվում են ստանդարտ բանաձևի

հիմքում կատարված ենթադրություններից:

Կապիտալի նվազագույն պահանջը (MCR) արտացոլում է կապիտալի

մակարդակի, այն նվազագույն պահանջը, որից ցածր կապիտալի առկայության

դեպքում ապահովագրողների ռիսկայնության մակարդակը արդեն անընդունելի է

ապահովադիրների շահերի պաշտպանության տեսանկյունից: solvency ii-ն դեռ

վերջնականապես չի հաստատել կապիտալի նվազագույն պահանջի հաշվարկման

մեթոդաբանությունը:

Հենասյուն 2-ը վերաբերում է ապահովագրական ընկերությունների ներքին

78
հսկողության, ռիսկերի կառավարման և վերահսկողության գործընթացների որակական

ասպեկտներին: Այն խրախուսում է ապահովագրողներին մշակել և կիրառել ռիսկերի

կառավարման արդյունավետ ներքին գործընթացներ, որոնք առնվազն կներառեն

հատուցումների, պահուստների և ռիսկերի կառավարման գործընթացները:

Հենասյուն 2-ը շեշտադրում է նաև ապահովագրական ընկերություններում

կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման և կիրառման կարևորությունը:

Այն առաջարկում է չսահմանափակվել միայն ապահովագրողների կողմից կապիտալի

սահմանված պահանջների կատարման վերահսկողությամբ, այլ իրականացնել ռիսկերի

վրա հիմնված արդյունավետ վերահսկողություն՝ առաջնորդվելով հետևյալ

սկզբունքներով՝

 ապահովագրական ընկերությունները պետք է իրականացնեն վճարունակության

գնահատում՝ իրենց գործունեությանը բնորոշ ռիսկերին համապատասխան և

պետք է ունենան կապիտալին անհրաժեշտ մակարդակում պահպանման

ռազմավարություն,

 վերահսկող մարմինները պետք է ստուգեն և որակապես գնահատեն

ապահովագրողների կողմից կատարվող վճարունակության հաշվարկները,

ինչպես նաև պետք է գնահատեն վճարունակության սահմանված նորմատիվը

պահպանելու ապահովագրական ընկերության ունակությունը: Թերությունների

դեպքում նրանք պետք է կիրառեն համապատասխան միջոցառումներ,

 վերահսկող մարմինները պետք է թույլ չտան, որպեսզի ապահովագրական

ընկերությունների կապիտալի մակարդակն իջնի թույլատրելի նվազագույն

սահմանից և այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունն ի վիճակի չէ

պահպանել կամ վերականգնել կապիտալի պահանջվող մակարդակը,

վերահսկողը պետք է պահանջի, որպեսզի ապահովագրական ընկերությունը

ստողծված իրավիճակը շտկելու համար անհապաղ միջոցառումներ

իրականացնի:

Հենասյուն 3-ի նպատակն է ապահովագրական շուկայի կարգապահության

ապահովումը՝ ապահովագրական ընկերությունների կողմից կապիտալի

համարժեքության վերաբերյալ ապահովագրական շուկայի մասնակիցներին հիմնական

79
տեղեկատվության բացահայտման միջոցով:

Հենասյուն 3-ի ներքո ապահովագրական ընկերությունների կողմից

բացահայտման ենթակա տեղեկատվությունը կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի՝

1. Ֆինանսական տեղեկատվություն, որը ներառում է ապահովագրողի

ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես

ապահովագրական ընկերության ֆինանսական հաշվետվությունները:

Տեղեկատվության այս խումբը հրապարակվում են գրեթե բոլոր երկրների

ապահովագրական ընկերությունները:

2. Ռիսկերի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն, որը ներառում է

ապահովագրական ընկերության գործունեությանը բնորոշ ռիսկերի գնահատման

մեթոդաբանությունը, օրինակ՝ սթրես-սցենարներ, և այդ մեթոդաբանության

կիրառման արդյունքները:

3. Նշված 2 խմբերի տեղեկատվության անորոշության գնահատումը:

Հրապարակման ենթակա այս խումբը առավել քիչ է զարգացած: Այն ներառում է

գնահատման պարամետրերի զգայունության վերլուծությունը, ինչպես նաև

ապահովագրողների ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը և համադրումը

նախորդ ժամանակաշրջանների համապատասխանության ցուցանիշների հետ:

Solvency ii-ի ներքո նախատեսվում է նաև, որ հրապարակման ենթակա

տեղեկատվությունը ֆինանսական տարբեր ոլորտների միջև պետք է հնարավորինս

նույնը լինի և պետք է հաշվի առնեն ֆինանսական խմբերի կառուցվածքները:

Ուսումնասիրելով solvency ii-ի համակարգը պարզ է դառնում, որ ՀՀ ԿԲ-ի

կողմից ընդունված Կանոնակարգերը գաղափարապես համապատասխանում են

solvency ii-ի համակարգի հիմնական նպատակներին, սկզբունքներին և

հենասյուներին, մասնավորապես՝ Ապահովագրական գործունեության հիմնական

տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը,

վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները Կանոնակարգ 3/02-

ը, ինչպես նաև Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին

ներակայացվող նվազագույն պահանջների Կանոնակարգ 3/10-ը:

80
ՀՀ ապահովագրական ընկերություններում ռիսկերի գնահատումը

իրականացնում է ներքին հսկողության համակարգի միջոցով՝ համաձայն

Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներակայացվող

նվազագույն պահանջների Կանոնակարգ 3/10-ի: Ներքին հսկողության համակարգը

ապահովագրական ընկերությունների ներքին կազմակերպական կառուցվածքի,

գործարար գործընթացների, ռիսկերի կառավարման համակարգի,

հաշվետվողականության, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման

միջոցառումերի համալիր է 34: Ներքին հսկողության համակարգն ուղղված է

ապահովագրական ընկերությունների ակտիվների պահպանմանը, գործունեության

անընդհատության ապահովմանը, գործունեությանը ներհատուկ ռիսկերի ժամանակին

բացահայտմանը, գնահատմանն ու շարունակական կառավարմանը, հաշվապահական

հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ապահովմանը և այլն:

Ներքին հսկողության հիմնական նպատակներն են՝ ապահովագրական

գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտումը և կառավորումը, ապահովագրական

ընկերությունում որոշում կայացնելու նպատակով անհրաժեշտ հաշապահական,

ֆինանսական և այլ հաշվետվությունների ժամանակին ներկայացումը,

ապահովագրական ընկերության ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի

ապահովումը, ապահովագրական ընկերության աշխատանքների արդյունավետ

կազմակերպումը, անձնակազմի արդյունավետ կառավարումը և այլն:

Ապահովագրական ընկերությունը ենթարկված է, և կարող է ենթարկվել մի շարք

ռիսկերի, որոնք ներառում են ներքին և արտաքին հանգամանքներ և կարող են

սպառնալ ապահովագրական ընկերությունների գործունեության անընդհատությանը

կամ բացասական ազդեցություն ունենալ ապահովագրական ընկերության կապիտալի,

շահույթի, ինչպես նաև գործարար համբավի վրա:

Ըստ Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին

ներակայացվող նվազագույն պահանջների Կանոնակարգ 3/10-ի՝ ընկերության

ռիսկերի կառավարման համակարգը, պետք է առնվազն ներառի հետևյալ պայմանները՝

34
Կանոնակարգ 3/10 «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին
հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները», գլուխ 2:

81
1. Ռիսկերի կառավարման ռազմավարությունը, որով սահմանվում են ռիսկերի

կառավարման առումով ապահովագրական ընկերությունների ընդհանուր

մոտեցումները, նպատակները: Ռիսկերի կառավարման ռազմավարության

մշակման ժամանակ առնվազն հաշվի են առնում ապահովագրական

ընկերությունների խորհրդի կողմից հաստատված գործարար ծրագիրն ու

ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացը,

2. Ապահովագրական ընկերության ռիսկերի ախորժակը, որը հաստատվում է

խորհրդի կողմից,

3. Առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունը, որոնցով պետք է

սահմանվի՝

 ապահովագրական ընկերության գործունեությանը ներհատուկ խելամտորեն

կանխատեսելի և էական ռիսկերը ըստ տեսակների: Ընդ որում,

ապահովագրական ընկերության կողմից առնվազն պետք է դիտարկվեն

անդերայթինգի, շուկայական, վարկային, իրացվելիության գործառնական

ռիսկերը,

 ռիսկի յուրաքանչյուր տեսակի համար ռիսկի ընդունելի սահմանաչափերը,

սահմանված սահմանաչափերից թույլատրելի շեղումների դեպքերն ու չափերը,

 ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմների կիրառումը, օրինակ՝

վերաապահովագրություն,

4. առանձին ռիսկերի ճանաչման, գնահատման, զսպման, մոնիտորինգի և

հաշվետվողականության գործընթացները և գործիքները,

5. ռիսկերի կառավարման գործընթացում ապահովագրական ընկերության

առանձին կազմակերպական միավորների, ինչպես նաև աշխատակիցների

պարտականություններն ու լիազորությունները,

6. ապահովագրական ընկերությունների կողմից սեփական ռիսկերի և

վճարունակության գնահատման քաղաքականությունը:

Ցանկացած գործունեություն, որը կարող է հանգեցնել ապահովագրական

ընկերության խորհրդի կողմից հաստատված ռիսկերի կառավարման

ռազմավարությունից, ռիսկի ախորժակից և ռիսկի սահմանաչափերից անթույլատրելի

82
շեղմանը, հանգամանորեն քննարկվում և ներկայացվում է խորհրդի հաստատմանը:

Ապահովագրական ընկերությունները նոր գործառություններ կամ գործիքներ

ներդնելիս գնահատում են դրանց հավանական ազդեցությունը իրենց գործունեության

ռիսկայնության մակարդակի վրա, և եթե անհրաժեշտ է, ապա փոփոխություն են

կատարում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգում:

Ապահովագրական ընկերություններում պարբերաբար խորհուրդների կողմից

դիտարկվում են և անհրաժեշտության դեպքում վերանայվում են ռիսկերի կառավարման

գործընթացները՝ գործընթացի արդիականությունը և հիմնավորվածությունը

ապահովելու համար: Ընկերության խորհուրդը պատասխանատվություն է կրում

ռիսկերի կառավարման համակարգի ձևավորման, կենսագործունեության և

արդյունավետության շարունակական մոնիտորինգի ապահովման համար, իսկ

գործադիր մարմինը՝ ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետ կիրառման,

ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված քաղաքականությունների,

ընթացակարգերի և այլ ներքին իրավական ակտերի համար:

Ապահովագրական ընկերություներրը, որպես ռիսկերի կառավարման

համակարգի բաղկացուցիչ մաս առնվազն եռամսակային պարբերականությամբ

իրականացնում է սեփական ռիսկերի և վճարունակության գնահատում, որը համահունչ

պետք է լինի ապահովագրական ընկերության գործունեությանը բնորոշ ռիսկերի

բնույթին, ծավալին և բարդությանը:

Ապահովագրական ընկերությունների սեփական ռիսկերի և վճարունակության

գնահատման քաղաքականությունը հաստատում է խորհուրդը: Սեփական ռիսկերի և

վճարունակության գնահատման քաղաքականությունը առնվազն ներառում է՝

 սեփական ռիսկերի և վճարունակության գնահատման իրականացման համար

անհրաժեշտ ընթացակարգերի և գործընթացների նկարագրությունը,

 ապահովագրական ընկերության էական գործառույթների առանձնացման,

ինչպես նաև էական համարելու չափանիշները, ռիսկերի գնահատման

սկզբունքները, մեթոդաբանությունը, ինչպես նաև ռիսկերի կառավարման

համակարգի գնահատման մեթոդները,

 սթրես-թեստերի իրականացման սկզբունքները, մեթոդաբանությունը, սթրես-

83
սցենարների որոշման ընթացակարգը, երևույթների տեղի ունենալու

հավանականությունը գնահատելու մեթոդաբանությունը,

 կառավարչական որոշումների կայացման, ինչպես նաև ռիսկերի կառավարման

գործընթացներում սեփական ռիսկերի և վճարունակության գնահատման

արդյունքների կիրառման եղանակները և այլն:

Սեփական ռիսկերի և վճարունակության գնահատումն ենթադրում է հետևյալ

քայլերի իրականացում՝

1. ընկերության բիզնես-մոդելի և կորպորատիվ նպատակների տեսանկյունից

ապահովագրական ընկերության էական գործառությունների առանձնացում,

2. ապահովագրական ընկերության էական գործառույթներին ներհատուկ,

կանխատեսելի և էական ռիսկերի գնահատում և ռիսկերի պատճառների

բացահայտում, ընդ որում, առնվազն գնահատվում են անդերռայթինգի,

վարկային, շուկայական, գործառնական և իրացվելիության ռիսկերը, ինչպես

նաև խմբի անդամ լինելու հետևանքով առաջացող լրացուցիչ ռիսկերը,

3. արդեն իսկ, գնահատված ռիսկերի կառավարման գնահատում, ինչը ներառում է

ինչպես ռիսկը նվազեցնող գործիքների, այնպես էլ ռիսկի նվազեցմանն ուղղված

հսկողական մեխանիզմների համարժեքության և արդյունավետության

գնահատումը,

4. ապահովագրական ընկերության գործունեությանը և առանձին էական

գործառնությունների գծով մնացորդային զուտ ռիսկերի գնահատում, որը

որոշվում է ապահովագրական ընկերության գործառնություններին ներհատուկ

ռիսկերի մակարդակին և դրանց կառավարման համարժեքության ու

արդյունավետության գնահատման արդյունքում,

5. ապահովագրական պայմանագրերով սահմանված պարտավորությունների

պատշաճ կատարման տեսանկյունից տեխնիկական պահուստների

համարժեքության գնահատում,

6. ապահովագրական ընկերության մնացորդային ռիսկերը կլանելու տեսանկյունից

ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության գնահատում,

ապահովագրական ընկերության ռիսկայնության նկարագրին և ռիսկերի

84
կառավարման միջավայրին համարժեք կապիտալի նպատակային մակարդակի

սահմանում ապահովագրական ընկերության կապիտալի մակարդակը

ստանձնած ռիսկերին համապատասխանեցնելու ծրագրերի մշակում և

իրագործում 35:

Ապահովագրական ընկերությունների համար սթրես-թեստավորումը շատ

կարևոր է և այն պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

 սթրես-թեստավորումն առնվազն իրականացնում է անդերռայթինգի, վարկային,

արտարժութային, իրացվելիության ռիսկերի գծով,

 սթրես-թեստավորումն իրականացվում է առնվազն եռամսյակային կտրվածքով՝

առաջին մեկ տարվա ժամանակային հորիզոնով: Ընդ որում, յուրաքանչյուր ռիսկի

գծով սթրես-թեստավորումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ապահովագրական

ընկերության կանխատեսումների վրա հիմնված սցենարները, որը ենթարկվում է

շոկային ցնցումների՝ արտացոլելով ծայրահեղ, բայց հավանական իրավիճակների

առնվազն երկու մակարդակներ՝ միջին և խիստ,

 սթրես-թեստերն կարող են լինել պարզ՝ զգայունության վերլուծություն՝ կախված

կոնկրետ ռիսկի գործոնի փոփոխությունից և բարդ, որոնք հաշվի են առնում տարբեր

ռիսկային գործոնների, այդ թվում՝ համակարգային, փոխազդեցության արդյունքը,

 անհրաժեշտության դեպքում ապահովագրական ընկերությունն կարող է

իրականացնել նաև միանգամյա սթրես-թեստեր,

 սթրես-թեստավորման համակարգը կազմում է ապահովագրական ընկերության

ռիսկերի կառավարման գործընթացի մի մասը, այն նպաստում է ռիսկերի

կառավարման որակի բարելավմանը: Սթրես-թեստերի համար օգտագործվող

սցենարները ապագային միտված են, ծայրահեղ, բայց հավանական և թույլ են տալիս

ապահովագրական ընկերությանը գնահատել զգայունությունը շոկային

իրավիճակների նկատմամբ,

 սթրես-թեստերի օգտագործումը պարտադիր է ապահովագրողների համար առկա

կամ պոտենցիալ ռիսկերի բացահայտման համար, որոնք չեն բացահայտվել միայն

35
Կանոնակարգ 3/10 «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին
հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները», գլուխ 5

85
պատմական շարքերի վրա հիմնված ռիսկերի կառավարման վիճակագրական

գործիքների օգտագործման դեպքում, երբ պատմական տվյալները չեն ընդգրկում

սթրեսային ժամանակահատվածներ: Մասնավորապես՝ սթրես-թեստավորման

պետք է ենթարկվի նոր ներդրվող գործիքների կամ գործառնությունների

ռիսկայնությունը,

 իրականացված սթրես-թեստերի արդյունքների՝ ազդեցությունը տնտեսական

նորմատիվների մեծության վրա և/կամ գնահատված վնասի մեծությունը, հիման վրա

ապահովագրական ընկերությունը մշակում է սթրեսային՝ արտակարգ,

իրավիճակների ի հայտ գալու դեպքում ապահովագրական ընկերության կողմից

իրականացվելիք միջոցառումների ծրագրեր: Սթրեսային իրավիճակների

ծրագրերում ապահովագրությունն արտացոլում է, թե որքան ժամանակ կպահանջվի

սթրեսային իրավիճակներում դիրքերը հեջավորելու՝ ռիսկերը կառավարելու համար:

Սեփական ռիսկերի և վճարունակության գնահատումը կարևոր է, քանի որ այն

ազդում է ապահովագրական ընկերությունների ղեկավարների և կառավարման

մարմինների որոշումների վրա, ներառյալ ապահովագրական ընկերության խորհուրդի

և գործադիր մարմնի կողմից ռազմավարական որոշումների կայացման վրա:

Մասնավորապես՝ սեփական ռիսկերի և վճարունակության գնահատման արդյունքներն

օգտագործում են ապահովագրական ընկերությունների ռիսկերի ախորժակը որոշելու

կամ առանձին ռիսկերի գծով սահմանաչափեր սահմանելու համար:

Ապահովագրական ընկերությունների խորհուրդը պատասխանատու է սեփական

ռիսկերի և վճարունակության գնահատման արդյունավետ գործընթացի իրականացման

համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար, իսկ գործադիր մարմինը՝

սեփական ռիսկերի և վճարունակության գնահատման հետևողական իրականացման

համար:

Ուսումնասիրելով ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,

կարող ենք ասել, որ ապահովագրական ընկերություններից քչերն են պատկերացնում

ռիսկերի կառավարման գործընթացը և հիմնականում ռիսկերի կառավարման հստակ

մեխանիզմներ չունեն, սակայն համեմատած նախորդ տարիների հետ ավելացել են այն

ընկերությունները, որոնք ներդրել և կիրառել են ռիսկերի գնահատման և սթրես-

86
թեստավորման մեթոդներ: Սակայն, այն հանգամանքը, որ ապահովագրական

ընկերությունները ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ չունեն դա այնքան էլ

վատ չի, քանի որ գտնում ենք, որ ՀՀ ապահովագրական շուկան թույլ ռիսկային է,

ապահովագրական ընկերությունների ռիսկերը գտնվում են կառավարելի

շրջանակներում, որը հիմանականում արդյունք է հետևյալ գործոնների՝

 ապահովագրական շուկայի վերահսկման գործառույթը, որը վերապահված է ՀՀ

Կենտրոնական բանկին, իրականացվում է խիստ ռեժիմով՝ նվազեցնելով

ապահովագրական ընկերությունների անվճարունակության ռիսկը,

 ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների

փաթեթը դիվերսիֆիկացված է, ինչը նվազեցնում է ապահովագրական

ընկերությունների մեծ կորուստների վտանգը,

 ապահովագրական ընկերությունները առայժմ չեն ներթափանցում տնտեսության

բարձր ռիսկային ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, ՀՀ Գյուղատնտեսության ոլորտը,

 ՀՀ ապահովագրական շուկայի օրենսդրաիրավական նորմերը հիմանականում

համապատասխանում են միջազգային նորմերին, որոնք զարգացած երկրներում

հաջող փորձարկումներ են անցել,

 ապահովագրական ընկերություններն իրենց ստանձնած ռիսկերի զգալի մասը

վերաապահովագրում են հուսալի և միջազգային շուկայում կայացած

վերաապահովագրական ընկերություններում, ինչը ապահովագրական շուկայի

ռիսկերի վերաբաշխում է:

Իհարկե, թվարկված գործոնները նվազեցնում, սակայն չեն բացառում

Հայաստանի ապահովագրական շուկայի ռիսկերը, ինչպես նաև դրանց կառավարման

անհրաժեշտությունը:

1. ՀՀ ապահովագրական շուկայի ամենանշանակալից ռիսկը շարունակում է մնալ

վաճառքի ծավալի կրճատման ռիսկը՝ կապված վճարունակ պահանջարկի

նվազման հետ: Այդ ռիսկը պայմանավորող հիմանական գործոններն են.

 բնակչության իրական եկամուտների նվազումը, պայմանավորված անվանական

եկամուտների, դրսից ստացվող տրանսֆերտների կրճատման, գների միջին

մակարդակի բարձրացման, գործազրկության մակարդակի աճի հետ,

87
 արտասահմանյան և/կամ տեղական կապիտալով աշխատող

ձեռնարկությունների և/կամ բանկերի կողմից ապահովագրական

ծառայությունների վրա կատարվող ծախսերի կրճատումը, ինչը կարող է կապված

լինել ֆինանսական ճգնաժամի, քաղաքական իրավիճակի փոփոխության,

միջազգային շուկայում ռազմավարական նշանակություն ունեցող տարաբնույթ

փոփոխությունների, բեռնափոխադրումների հետ կապված բարդությունների

առաջացման և այլ պատճառներով, դրանց ֆինանասական դրության

վատթարացման հետ:

2. ՀՀ ապահովագրական շուկան կարող է առնչվել նաև ապահովագրական

պայմանագրերի մարման համար անհրաժեշտ պահուստների

անբավարարության ռիսկերի հետ: Այս ռիսկի գոյությունը պայմանավորված է

ապահովագրական պահուստների նկատմամբ սահմանված նորմատիվներում

անհրաժեշտ ապահովագրական պահուստների ոչ ճիշտ գնահատման, ինչպես

նաև ապահովագրական ընկերությունների կողմից այդ պահուստները այլ

նպատակով (օրինակ, կապիտալի անհրաժեշտ նորմատիվային մեծությունները

լրացնելու կամ լիկվիդայնությունն ապահովելու նպատակով ) օգտագործելու հետ:

Այդ ռիսկի աստիճանը կարող է բարձրանալ նաև ապահովագրավճարներ-

ապահովագրական հատուցումներ հարաբերակցության ոչ ճիշտ սահմանման,

ինչը կարող է արդյունք լինել ապահովագրական ընկերությունների կողմից

ապահովագրական պորտֆելը մեծացնելու նպատակով ոչ ճիշտ գնային

քաղաքականություն իրականացնելու կամ էլ ասիմետրիկ տեղեկատվության:

3. Ընդհանուր առմամաբ ապահովագրական շուկայի հատուկ մեծ ռիսկերը կապված

են ապահովագրական ընկերությունների ներդրումային գործընթացի հետ:

Սակայն, ի տարբերություն զարգացած ապահովագրական շուկա ունեցող

երկրների, Հայաստանի ապահովագրողները իրենց ակտիվների 50%-ից ավելին

պահում են բանկերում՝ որպես ավանդներ և ընթացիկ հաշիվներ, իսկ 20%-ից

ավելին՝ ներդնում պետական պարտատոմսերում, ինչի շնորհիվ շուկան գրեթե

զերծ է ներդրումային ռիսկերից, քանի որ երկրի ֆինանսական կայունությունն

ապահովելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի

88
վերահսկման մեխանիզմները բավականին հուսալի են:

ՀՀ ապահովագրական ընկերությունները նախընտրում են ներդրումներ կատարել

հիմնականում բարձր իրացվելի ակտիվներում, ընդ որում՝ մեծ տեսակարար կշիռ ունեն

արտարժութային ներդրումները, ինչը մեծացնում է արտարժութային տատանումներից

բխող ռիսկերը:

Արտարժութային տատանումներից բխող ռիսկերը խոքր չեն նաև կապված

վերաապահովագրական գործընթացի հետ, քանի որ ՀՀ ապահովագրական

ընկերությունների ռիսկերը ապահովագրվում են այլ երկրների ընկերությունների

կողմից:

Իհարկե վերաապահովագրության հետ կապված ռիսկերը միայն արտարժույթի

տատանումներից չեն հետևում, դրան բնորոշ է կապիտալի արտահանման հետ

կապված բոլոր տիպի ռիսկերը՝ քաղաքական, երկրային, տնտեսական,

անվճարունակության և այլն:

Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում ապահովագրությունը բիզնես

է, այսպիսով այս շուկային բնորոշ են նաև այն ռիսկերը, որոնք բնորոշ են բիզնեսի

ոլորտին:

3.3. ՀՀ ապահովագրական ընկերությունների գործունեության


կարգավորման հնարավոր ուղիները
ՀՀ ապահովագրական շուկան, ինչպես գիտենք, գնալով զարգանում է, սակային

այն չի դասվում զարգացած ապահովագրական շուկաների շարքին: ՀՀ

ապահովագրական շուկայում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կբերի

ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորմանը:

ՀՀ Ապահովագրական շուկայում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ՝

 ապահովագրական ընկերություններից շատերի համար եկամտի ստացման

հիմնական աղբյուր շարունակում են մնալ ապահովագրավճարներից ստացվող

մուտքերը,

 ապահովագրական ընկերություններից քչերն են պատկերացնում ռիսկերի

89
կառավարման գործընթացը և հիմնական ռիսկերի կառավարման հստակ

մեխանիզմներ չունեն,

 ՀՀ ապահովագրական ընկերությունները դեռևս ունեն կայացման,

ապահովագրական ծառայությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի

փոփոխման խնդիր,

 ապահովագրական ընկերությունները ունեն կադրային կազմի բարելավման

խնդիր և այլն:

Բացի այս նշված խնդիրների լուծման անհրաժեշտությունից, պոտենցիալ ենք

տեսնում ապահովագրական պրոդուկտների ընդլայնման ոլորտում, մասնավորապես՝

ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կազմավորումը և

զարգացումը, կյանքի ապահովագրության տեսակի լիցենզիայի տրամադրումը ՀՀ

ապահովագրական ընկերություններին, վերաապահովագրական գործունեության

բարելավումը:

Ինչպես գիտենք ՀՀ տարածքը համարվում է գյուղատնտեսության

արտադրության վարման բարձր ռիսկայնության գոտի: Պարբերաբար կրկնվող

բնական աղետները՝ կարկտահարություն, ցրտահարություն, ջրերի վարարում, քամի,

երաշտ և այլն, յուրաքանչյուր տարի ոչնչացնում են գյուղատնտեսական արտադրանքի

մոտ 15-20%-ը: Աղետների հետևանքով տուժած գուղացիական տնտեսությունները,

կրած վնասների արդյունքում զրկվում են արտադրության վրա կատարված ծախսերի

վերականգնման, արտադրության հաջորդ փուլի համար անհրաժեշտ ֆինանսական

ռեսուրսներ ստեղծելու հնարավորությունից, շատ գյուղացիներ իրենց

գյուղատնտեսական արտադրանքը վարելու համար բանկերից վերցնում են վարկեր այն

հույսով, որ բերքը վաճառելուց կփակեն այն, սակայն, երբ բերքը ոչնչանում է նրանք

ստիպված այլ միջոցների հաշվին են փակում իրենց վարկերը, ինչը նույնպես բերում է

նրան, որ գյուղացիները այլևս չեն կարողանում շարունակեն իրենց գործունեությունը:

Միաժամանակ՝ առաջացած վնասների հատուցման համար ՀՀ Կառավարության

պահուտային հիմնադրամից հատկացվող միջոցները սահմանափակ են, և ըստ էության

պետության կողմից փոխհատուցվում է առաջացած վնասի միայն չնչին մասը:

Գյուղատնտեսության մշակաբույսերի, բերքի և անասնագլխաքանակի

90
ապահովագրության կազմակերպումը հանրապետության գյուղատնտեսության համար

ունի ռազմավարական նշանակություն: Այն կարևոր է ինչպես սոցիալական, այնպես էլ

տնտեսական առումներով: Մեր երկրում գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեծ մասն է

կազմում (տե՛ս գծապատկեր 3.3)՝ 17,9%, ՀՆԱ-ն կազմում է 5067 մլրդ ՀՀ դրամ, որից

գյուղատնտեսությունը 907 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության ապահովագրությունը, որպես գյուղատնտեսական ռիսկերի

կառավարման առավել վստահելի միջոցներից մեկը, հնարավորություն է ընձեռնում

արդյունավետ կերպով համակցել գյուղատնտեսական ապահովագրության շուկայի

մասնակիցների և պետության շահերը, նպաստում է կայուն տնտեսության աճին,

սոցիալական պաշտպանության ապահովմանը և բնակչության բարեկեցությանը:

ՀՆԱ
20
18
16
14
12
10
8
6
4
2
0 ՀՆԱ

Գծապատկեր 3.3. ՀՀ ՀՆԱ-ն ըստ ոլորտների 2016 թվականին 36

ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի գրեթե իսպառ

բացակայությունը տարբեր պատճառներ ունի, որոնցից հիմականներն են՝

 գյուղատնտեսական արտադրողների վստահության ցածր մակարդակը

ապահովագրական ընկերությունների նկատմամբ,

 ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունները համեմատաբար փոքր չափեր ունեն և

36
Տվյալների աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

91
խիստ մասնատված են, որի պայմաններում ապահովագրական

ծառայությունների նկատմամբ պահանջարկի ներկայացումը դառնում է լուրջ

ֆինանսական խնդիր (գյուղացիներից շատերը վճարունակ չեն),

 Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունները թույլ

հետաքրքրություն են ներկայացնում գյուղատնտեսության ոլորտում

ծառայությունների մատուցման վրա, հետևաբար գյուղատնտեսական

արտադրողներին արվող առաջարկները խիստ սահմանափակ բնույթ ունեն և

գրեթե չեն համապատասխանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող

սուբյեկտների պահանջներին,

 գյուղատնտեսության ապահովագրության ժամանակ՝ ապահովագրական

պատահար տեղի ունենալու դեպքում վնաս են ստանում մեծ թվով

ապահովագրված օբյեկտներ, հետևաբար ապահովագրական շատ դասերի

համեմատությամբ, գյուղատնտեսության ապահովագրությունը ավելի ռիսկային է

համարվում, ինչի հետևանքով գյուղատնտեսական ռիսկերի

վերաապահովագրությունը և ապահովագրավճարները ավելի բարձր պետք է

սահմանվեն,

 պետությունը բավարար շահագրգռվածություն և մասնակցություն չի ցուցաբերում

գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առկա խնդիրների լուծմանը,

մասնավորապես՝ պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառման

ուղղությամբ որևէ նշանակալի քայլ չի իրականացնում:

Այսպիսով, վերը նշված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ

պայմանավորված կարևոր նշանակություն է ստանում գյուղատնտեսական

ապահովագրության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ

համակարգային մոտեցման մշակումը և կիրառումը, որը, ըստ մեզ, անհրաժեշտ է

իրագործել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի կազմավորման և

զարգացման հայեցակարգի շրջանակներում: Կարծում ենք, որ այս ամենը հնարավոր է

իրականացնել բացի ներկայիս ապահովագրական օրենսդրությամբ նախատեսված

ապահովագրական գործընթացի 2 կողմերից՝ ապահովագրող և ապահովադիր, նաև

երրորդ կողմի՝ պետության անմիջական մասնակցությունը գյուղատնտեսության

92
ոլորտում ապահովագրության իրականացման գործընթացին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը արտահայտում է

հասարակության ընդհանուր շահերը, ինշպես նաև նկատի ունենալով

գյուղատնտեսական արտադրողների և ապահովագրական ընկերությունների միջև

փոխադարձ վստահության ցածր մակարդակը, ուստի պետությունն է, որ պետք է

իրականացնի գյուղատնտեսական ապահովագրության մյուս 2 մասնակիցների շահերի

հավասարակշռումն ու ջանքերի համախմբումը: Այս ամենի վառ օրինակն է նաև

գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության միջազգային փորձը:

Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում լուրջ հաջողությունների հասած

բոլոր երկրներում առկա է պետության մասնակցությունը այս գործընթացին, այն

արտահայտվում է ապահովագրական ծրագրերի մշակմամբ, վերաապահովագրության

և լրացուցիչ պետական երաշխիքների տրամադրմամբ՝ վնասի մասնակի հատուցում,

ապահովագրավճարների սուբսիդավորում և այլն:

Գծապատկեր 3.4-ից երևում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում պետությունը

մեծ մասնաբաժին ունի գյուղատնտեսության զարգացման գործընթացում և աջակցում է

ապահովագրական ընկերություններին:

Այլ բնույթի օգնություններ


վերաապահովագրություն
գործավարման ծախսերի
Ապահովագրավճարների

Վնասների գնահատման

խորհրդատվություն) (%)
Կազմակերպչական և

սուբսիդավորում (%)

սուբսիդավորում (%)
սուբսիդավորում (%)

Պետական

(ուսուցում,
Երկիրը՝ ըստ եկամուտների
(%)

մակարդակի

Բարձր եկամուտ ունեցող


67 24 14 52 38
երկրներ

Միջինից բարձր եկամուտ


56 6 0 22 39
ունեցող երկրներ

Միջինից ցածր եկամուտ


74 21 5 21 53
ունեցող երկրներ

Ցածր եկամուտ ունեցող


40 0 0 0 60
երկրներ

Բոլոր երկրներ 63 16 6 32 44
Գծապատկեր 3.4. Գյուղատնտեսության ապահովագրության պետական աջակցության ձևերը

93
ՀՀ-ում այս ոլորտը շատ քից է ուսումնասիրված և միայն վերջին տարիներին է

սկսվել ակտիվ քննարկվել ապահովագրական համակարգի ներդրման

անհրաժեշտության խնդիրը: Այդ իսկ պատճառով, կարևոր է գյուղատնտեսության

ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման միջազգային առաջավոր փորձի

ուսումնասիրությունը:

ԱՄՆ-ում գյուղատնտեսության ապահովագրության սուբսիդավորումը մեծ

տարածում ունի և վերահսկվում է ռիսկերի կառավարման գործակալության կողմից:

Ապահովագրական պրոդուկտները մշակվում են գործակալությունում, բայց

ապահովագրական ծառայությունները առաջարկվում են ապահովագրական

ընկերությունների կողմից, որոնք հավատարմագրված են աշխատել սուբսիդավորված

ապահովագրական ծրագրերով: Ապահովագրողները պարտավորված են

վերաապահովագրել ռիսկերի մի մասը պետական վերաապահովագրական ֆոնդի

միջոցով, սակայն, պատասխանատվության մեծ մասը նրանք վերցնում են իրենց վրա:

Ապահովագրական ծառայությունների պայմանները խստորեն կարգավորվում են ԱՄՆ-

ում: Ապահովագրողները աշխատում են ապահովագրական այն սակագներով, որոնք

մշակվում են գործակալության կողմից: Սուբսիդավորումը ԱՄՆ-ում միջինում կազմում է

50-70%: Կախված ռազմավարական նպատակներից և մշակաբույսերի բնութագրերից

սուբսիդավորումը կարող է կազմել նաև 60-ից 30%: Ապահովադիրները՝ հողագործները,

միայն իրենց մասն են վճարում ապահովագրավճարի, մնացածը տալիս է

ապահովագրական ընկերությունը:

ԱՄՆ-ում կառավարությունը օգնություն ցույց չի տալիս գյուղատնտեսական

արդատրողներին, ովքեր կորցնում են բերքը անբարենպաստ եղանակային

պայմաններից, այլ միայն խրախուսում և օգնում է այն ֆերմերներին, ովքեր

ապահովագրել են իրենց բերքը:

Այժմ ԱՄՆ-ում ապահովագրված են գյուղատնտեսական արտադրողների ավելի

քան 50%-ը և գյուղատնտեսական հողերի 70%-ից ավելին: Ինչը խոսում է այն մասին, որ

ԱՄՆ-ում գյուղատնտեսության ապահովագրությունը զարգացած է, և մեծ դեր ունի

պետության և հասարակության համար:

Անցում կատարենք Իսպանիային, որտեղ ապահովագրական ընկերությունները

94
հանդես են գալիս որպես գործակալներ (մոտ 27): Բոլոր ստորագրված

ապահովագրական պայմանագրերը տրվում են այն ընկերությանը, որը ղեկավորում է

պայմանագրերը, և տալիս է դրանց վնասի և փոխհատուցման գնահատականները:

Բոլոր ռիսկերը վերաապահովագրվում են պետական վերաապահովագրական

կազմակերպության միջոցով:

Իսպանիայում առաջարկվում է ավելի քան 100 ապահովագրական պրոդուկտներ

գյուղատնտեսական մշակաբուսերի և կենդանիների համար: Սակագները հաշվարկվում

են պետական կազմակերպության կողմից: Իսպանիայում ապահովագրվում են

ֆերմերների մոտ 70%-ը, գյուղատնտեսական մշակաբուսերի մոտ 90%-ը և

գյուղատնտեսական կենդանիների 70%-ը: Հիմնականում սուբսիդավորվում են մեծ

ռիսկայնություն ունեցող ապահովագրված օբյեկտների ապահովագրավճարները ՝ 30%-

ից մինչև 70%, շատ դեպքերում՝ 50%: Ապահովագրավճարի միայն իր մասն է տալիս

ֆերմերը Իսպանիայում, իսկ մնացած մասը ինքնաբերաբար փոխանցվում է պետական

ապահովագրական ընկերության կողմից՝ իհարկե պետական բյուջեի հաշվին:

Անրադառնանք Կանադային, այստեղ ապահովագրական սուբսիդավորումը

իրականացվում է արքայական կորպորացիաների հաշվին, որոնք գործում են

յուրաքանչյուր Նահանգում: Այս կորպորացիաները համարվում են պետական

կազմակերպություններ, որոնք աշխատում են շուկայական սկզբունքներով:

Յուրաքանչյուր կորպորացիա զարգացնում է իր ծրագրերը՝ կապված դաշնային

գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված ապահովագրության

ուղեցույցներից: Գյուղատնտեսական արտադրանքների բնույթից կախված բոլոր

նահանգների ապահովագրական ծառայությունները միմյանցից տարբերվում են, բայց

տարբերությունը չնչին է: Սուբսիդավորումը կազմում է, որպես օրենք 50%՝ ֆերմերը

վճարում է ապահովագրավճարի միայն 50%-ը՝ ըստ ապահովագրական պայմանագրի,

իսկ ապահովագրավճարները սուբսիդավորվում են արքայական կորպորացիաների

կողմից՝ դաշնային կառավարության և նահանգների բյուջեից հավասարաչափ՝ 25% և

25%: Չհատուցվող գումար չի գործում (ֆրանշիզա): Մասնավոր ապահովագրական

ընկերություններ կարող են առաջարկել կամավոր ապահովագրության սահմանափակ

ծառայություններ: Երբ ապահովագրողը հրաժարվում է մասնակցել ապահովագրական

95
սուբսիդավորման ծարագրերին, ապա այն զրկվում է ցանկացած գյուղատնտեսական

ապահովագրության պետական սուբսիդավորումից մոտակա 3 տարին:

Կանադայում ապահովագրվում են ֆերմերների մոտ 60 տոկոսը և

գյուղատնտեսական արդարանքի 55 տոկոսը:

Զարգացած երկրների գյուղատնտեսական ապահովագրական համակարգերը

ուսումանսիրելուց հետո կարող ենք փաստել, որ առանց պետության աջակցության

անհնարին է գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը և զարգացումը

Հայաստանում:

Մեր համոզմամբ, ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության համակարգի

ներդրման և զարգացման համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումների ծրագրեր,

որոնցից են ՝

 գյուղատնտեսական ապահովագրության համակարգի գործարկման միջազգային

փորձի համակողմանի ուսումնասիրում,

 գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ձևավորման և զարգացման

ռազմավարության մշակում,

 գյուղատնտեսական ապահովագրության համակարգի կազմավորման և

արդյունավետ գործարկման նորմատիվ-իրավական բազայի ստեղծում,

 գյուղատնտեսական ապահովագրության պետական աջակցության ծրագրերում

ներգրավված պետական և ոչ պետական մարմինների լիազորությունների հստակ

կանոնակարգում և բաշխում,

 գյուղատնտեսական ապահովագրության շուկայի փորձագետների,

ղեկավարների կադրերի և մասնագետների պատրաստման և

հավատարմագրման համակարգի ձևավորում,

 ապահովագրական ընկերությունների գործունեության չափանիշների,

ապահովագրական պրոդուկտների, ընթացակարգերի և գործիքների մշակում և

ներդրում և այլ մեխանիզմներ:

Նշված բոլոր միջոցառումների պատշաճ իրականացումը, մեր համոզմամբ,

հնարավորություն կտան ՀՀ-ում կազմավորել և զարգացնել գյուղատնտեսական

ապահովագրության արդյունավետ համակարգ, որի գործարկումը, ինչպես արդեն

96
նշվեց, կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտում արտադրության և

եկամուտների ձևավորման գործընթացի կայնունության ապահովման, գյուղերում

բնակիչների բարեկեցության աճի, բնության արհավիրքների հետևանքով պատճառվող

կորուստների փոխհատուցման համար բյուջետային միջոցների ծախսերի նվազեցման,

և ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով գյուղատնտեսության տեսակարար կշիռը երկրի

ՀՆԱ-ի կառուցվածքում՝ նաև տնտեսության զարգացման կայունության ապահովման

տեսանկյունից:

Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ ապահովագրական ընկերությունները ունեն միայն ոչ

կյանքի ապահովագրություն իրականացնելու լիցենզիա՝ համաձայն գործող

ապահովագրական օրենքների, նույն ընկերությունն իրավունք չունի միաժամանակ

իրականացնել ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն: Ներկայումս գործող

ապահովագրական դասերից կյանքի ապահովագրությանն ամենամոտն են գտնվում

դժբախտ պատահարներից ապահովագրությունը և առողջության ապահովագրությունը:

Կյանքի ապահովագրություն ասելով՝ ընդունված է հասկանալ

ապահովագրավճարների մուծման դիմաց ապահովագրողների կողմից երաշխիքի

տրամադրում՝ վճարելու ապահովադրին կամ նրա կողմից նշված անձին դրամական

գումար՝ ապահովագրական գումար, ապահովագրված անձի մահվան կամ որոշակի

տարիքի հասնելու դեպքում 37:

Կյանքի ապահովագրությունը կարևոր է բոլոր երկրների համար՝ և՛ զարգացած,

և՛ զարգացող, քանի որ այն թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական մի շարք

խնդիրներ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև ուսումասիրելով

միջազգային փորձը գտնում ենք, որ կյանքի ապահովագրության ներդրումը

Հայաստանում անհրաժեշտ պայման է:

Կյանքը ամենաարժեքավոր բանն է, որ մարդը ունի, և կյանքի ու առողջության

մասին հոգ տանելը մարդու համար անհրաժեշտություն է: Ամեն օր մարդիկ հանդիպում

են այնպիսի ռիսկերի, որոնք կարող են վտանգել իրենց առողջությունը և կյանքը: Եվ

միայն ապահովագրությունն է, որ կարող է օգնել մարդկանց իրենց ֆինանսական և

37
Ա. Ճուղուրյան, Կ. Աբգարյան, Ապահովագրական գործ, ուս. ձեռնարկ, 2007, Երևան, էջ 138:

97
դժվարին իրավիճակում:

Զարգացած երկրներում կյանքի ապահովագրության պայմանագիրը առաջինն է,

ինչը ձեռք են բերում ամուսնությունից հետո կամ երեխայի ծնվելուց հետո: Միայն այս

դեպքում է համարվում, որ խնամակալները հոգ են տանում իրենց հարազատների

մասին: Շատերը ձեռք են բերում միանգամից տարբեր ապահովագրողների մոտ,

տարբեր ժամանակահատվածներով՝ տարբեր ապահովագրական պայմանագրեր:

Կյանքի ապահովագրության պայմանագրի ձեռք բերումը լուծում է մի շարք

խնդիրներ. այն ապահովում է ապահովադիրների ֆինանսական միջոցների կուտակում,

որոշակի ժամանակահատվածում և աջակցում է ապահովագրված անձի ընտանիքին՝

ապահովագրված անձի մահվան դեպքում: Ինչպես նաև բացի միջոցների կուտակումից,

ապահովադիրները կարող են ընդլայնել ռիսկերի շրջանակը, օրինակ՝

անաշխատունակության ժամանակ նույնպես ստանալ ապահովագրական գումար, կամ

դժբախտ պատահարի, ծանր հիվանդության ժամանակ, որը սովորական բժշկական

ապահովագրության ժամանակ չի իրականացվում:

Եվրոպական երկրներում կյանքի ապահովագրությունը շատ կարևոր է:

Եվրոպայում հանդիպում են շատ դեպքեր, երբ ընտանիքները միանգամից ձեռք են

բերում մի քանի ապահովագրական պայմանագիր: Եթե մարդը չունի կյանքի

ապահովագրության պայմանագիր, ապա նրան համարում են գրեթե սնանկ: Քանի որ,

Եվրոպայում կյանքի ապահովագրությունը ոչ միայն ապահովագրված անձի մահվան

դեպքում հարազատներին օգնություն ցուցաբերելու միջոց է, այլ նաև ծերության համար

գումար կուտակելու:

Այստեղ շատ տարածված է խնայողության ապահովագրությունը, որը դառնում

է ավելի ու ավելի տարածված Եվրոպայում: Մոտավորապես կյանքի ապահովագրություն

ունեցողների 90%-ը օգտվում են հենց այս ապահովագրական դասից, որը համարվում է

հիանալի միջոց երկարաժամկետ ներդրումների համար: Իհարկե սա բանկերի համար

դարձել է խնդիր, քանի որ շատ մարդիկ այս դասը համարում են իրենց միջոցների

կուտակման համար ավելի արդյունավետ, քան բանեկերում ավանդներ ունենալը, քանի

որ խնայողության ապահովագրությունը ավելի ձեռնտու է շատերի համար: Այս

ապահովագրական դասը հիմանականում զարգացած երկրներում է գործում, քանի որ

98
հասարակության մեծ մասը ունի ֆինանսական գրագիտություն և կարողանում է ճիշտ

բաշխել ֆիանասական միջոցները: Այսինքն, այս ապահովագրական դասից օգտվելը ոչ

միայն օգուտ է մարդկանց բերում՝ ինչպես ավանդների տոկոսները, այլ նաև

Եվրոպացիները կարևորում են այն հանգամանքը, որ իրենց մահվան դեպքում իրենց

ժառանգները, հարազատները կստանան ֆիանասական միջոցներ:

Խնայողության ապահովագրությունը գրավում է Եվրոպացիներին, քանի որ այն

տրամադրում է ֆինանսական կայունություն ծերության ժամանակ: Սա է հիմանական

պատճառներից մեկը այս դասի ձեռք բերման ժամանակ, որովհետև յուրաքանչյուր ոք

ցանկանում է ապահոված լինել ծերության ժամանակ:

Խնայողության ապահովագրությունը նման է բանկային ավանդին:

Պայմանագիրը հիմանականում կնքվում է ոչ պակաս քան 20 տարվա համար: Կարելի է

նաև պայմանագիրը կնքել մինչև ինչ-որ տարիքի հասնելը: Պայմանագրի ժամկետը

ավարտվելուց հետո ապահովագրված անձը կարող է ապահովագրական գումարը

ստանալ անմիջապես, կամ մաս-մաս որպես կենսաթոշակի հավելում: Ապահովագրված

անձի մահվան դեպքում ապահովագրական գումարը ստանում են նրա հարազատները:

Խնայողության ապահովագրությունը ունի հետևյալ քաղաքականությունը՝

 հարազատի կորուստի ժամանակ ֆինանսական աջակցություն,

 ծերության համար ֆինանսական միջոցների խնայողություն,

 կենսաթոշակային ապահովագրության կարիք այլևս չկա,

 երկար ժամանակահատվածում կուտակված տոկոսները դառնում են զգալի

գումարներ:

Զարգացած երկրներում տարածված են նաև կյանքի ապահովագրության

հետևյալ ձևերը՝

 Կյանքի որոշակի ժամանակահատվածի ապահովագրություն, որի ժամանակ

ապահովագրված անձի մահվան դեպքում ապահովագրական գումարը տրվում է

ապահովագրված անձանց հարազատներին,

 Հիփոթեքի պաշտպանության ապահովագրություն, այս կյանքի

ապահովագրության հատուկ դասը ստեղծվել է, որպեսզի ապահովագրված անձի

վաղաժամ մահվան դեպքում հիփոթեքը մարի ապահովագրողը: Այս դասի

99
ժամանակ ապահովագրական գումարը նվազում է հիփոթեքային վճարումներին

համամասնորեն,

 Անբուժելի հիվանդությունների ապահովագրություն: Այժմ ցավոք սրտի անբուժելի

հիվանդությունները երիտասարդացել են: Կյանքի ապահովագրության այս դասը

հնարավորություն է տալիս մարդկանց ապահովագրել իրենց որոշակի անբուժելի

հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ սրտային կաթվածները, քաղցկեղը,

ինսուլտը և այլ հիվանդություններ, և երբ ապահովագրված անձը ձեռք բերի այս

հիվանդությունները, ապա բոլոր բժշկական ծախսերը տալիս են

ապահովագրական ընկերությունները:

Ամփոփելով վերոգրյալը, կարող ենք փաստել, որ միջազգային պրակտիկայում

կյանքի ապահովագրությունը ուղղված լինելով հասարակության սոցիալ-տնտեսական

խնդիրների լուծմանը, այսօր համարվում է ապահովագրության անբաժանելի մասը:

Հաշվի առնելով Հայաստանում բնակիչների ցածր կենսամակարդակը, բարձր

մահացությունը, հիփոթեք ունեցողների թվաքանակը, անբուժելի հիվանդություններ

ունեցողների թվաքանակը, ծերության ժամանակ թոշակների ցածր մակարդակը՝

գտնում ենք, որ Հայաստանում կյանքի ապահովագրության ներդրումը մեծ

նշանակություն ունի բնակչյության բարեկեցության աճի, ապագայի հանդեպ

վստահության բարձրացման համար:

Անրադառնանք վերաապահովագրության գործունեությանը: Ինչպես նշել ենք

ապահովագրական ընկերությունները իրենց ռիսկերը դիվերսիֆիկացնելու և

ապահովադիրների շահերը պաշտպանելու նպատակով իրականացնում են

վերաապահովագրություն:

Ներկայումս ՀՀ ապահովագրական ընկերությունները մեծամասամբ նախընտրում

են օգտվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հուսալիության չափանիշներին

բավարարող վերաապահովագրական ընկերությունների ծառայություններից: Այժմ ՀՀ

ապահովագրական ընկերությունների հիմնական գործընկերներն են՝ Ֆրանսիական

Սքոր, լեհական Պոլիշ Ռե, գերմանական Մունիխ Ռե, Հանովեռ Ռե, սլովենական Սավա,

ռուսական Ինգոսստրախ, Ռոսնո, Ալյանս վերաապահովագրական ընկերությունները,

ինչպես նաև Լլոյդս ապահովագրական շուկայի սինդիկատներ, միջազգային

100
վերաապահովագրական շուկայի առաջատար բրոքերներ և այլն:

Ապահովագրական ընկերությունների մեծ մասը հիմնականում համագործակցում

է անգլիական և Եվրոպական շուկայի վերաապահովագրողների և բրոքերների հետ: ՀՀ

ապահովագրական ընկերությունները օգտվում են նաև տեղական բրոքերների

ծառայություններից, որոնք նրանց մատուցում են վերաապահովագրական միջնորդների

ծառայություններ:

ՀՀ-ում վերաապահովագրական ընկերություններ չկան, որը պայմանավորված է

ՀՀ ապահովագրական շուկայի փոքր ծավալներով: Վերջին մի քանի տարիների

ընթացքում վերաապահովագրությունը Հայաստանում, ինչ որ չափով զարգացել է, բայց,

այնուամենայնիվ, նրա հարաբերական և բացարձակ ծավալները անհամեմատ փոքր են

խոշոր խնդիրները լուծելու համար: ՀՀ վերաապահովագրական շուկայի զարգացման

համար անհրաժեշտ են որակապես նոր կոնցեպտուալ մոտեցումներ, քանի որ ինչպես

վերը նշվեց Հայաստանի ապահովագրական շուկայում գործող բոլոր 6

ապահովագրական ընկերություններն իրենց ստանձնած ապահովագրական ռիսկերը

վերաապահովագրում են արտասահմանյան վերաապահովագրողների մոտ, որը ունի

ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Դրական կողմը միայն այն է, որ

պաշտպանված են ապահովադիրների շահերը: Սակայն, ապահովագրական

ընկերությունները վերաապահովագրելով իրենց ստանձնած ռիսկերը ամբողջությամբ

կամ մասնակի նվազեցնում են իրենց սեփական պահուստները, ինչպես նաև մեծ թվով

ֆինանսական միջոցներ են դուրս գալիս Հանրապետությունից:

Այս ամենը հաշվի առնելով, գտնում ենք, որ ապահովագրական ընկերությունները

պետք է ավելացնեն իրենց սեփական պահուստները ի հաշիվ

վերաապահովագրությանը փոխանցվող ռիսկերի նվազեցման:

101
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր երկրի տնտեսական գործունեության համակարգում

ապահովագրական շուկան հանդիսանում է տնտեսական կառուցակարգերի

կարևորագույն ինստիտուտներից մեկը: ՀՀ ապահովագրական շուկան, ձևավորվելով

բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում, վերջին շուրջ երկու տասնամյակների

ընթացքում անցել է վայրիվերումներով, կտրուկ շրջադարձերով հագեցած զարգացման

ճանապարհ՝ ունենալով բազմաթիվ հիմնախնդիրներ, խոչընդոտներ, թերություններ և

բացթողումներ, որոնց գերակշիռ մասը ուներ գործընթացին ներհատուկ բնույթ, քանի

որ օբյեկտիվորեն հնարավոր չէր լինի անցնել շուկայի ձևավորման ժամանակաշրջանն

առանց մեծաքանակ խնդիրների, հարցերի, կարգավորման տեսանկյունից

խոչընդոտների և բացթողումների, որոնք օրինաչափ էին նշված ժամանակահատվածի

համար և տարիների ընթացքում անցնելով ձեռնարկված միջոցառումների, ծրագրերի և

բարեփոխումների ճանապարհով՝ գուցե շատ դեպքերում կանխատեսվածից,

հնարավորության սահմաններից ավելի ուշ, ավելի դանդաղ տեմպերով հաղթահարվել

և լուծվել են՝ դրանով իսկ աստիճանաբար թույլ տալով կայունացնել և հիմնել ներկայիս

ապահովագրական համակարգը:

ՀՀ ապահովագրական ընկերությունները հանդիսանալով ՀՀ ապահովագրական

շուկայի կարևոր մասնակից դեռևս ունեն լիարժեք կայացման, ապահովագրական

ծառայությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխման,

ապահովագրական ընկերությունների կադրային կազմի բարելավման, ռիսկերի

կառավարման համակարգի ներդրման խնդիրներ, ինչպես նաև ապահովագրական

ընկերությունների համար եկամտի նոր աղբյուրների ստեղծման խնդիրներ և

աստիճանաբար փոխել ներկայումս ստեղծված այն իրավիճակը, երբ

ապահովագրական ընկերությունների եկամտի գլխավոր աղբյուրը ապահովագրական

վճարներն են: Ապահովագրական ընկերություններից քչերն են պատկերացնում

ռիսկերի գնահատման գործընթացը և հիմնական ռիսկերի գնահատման հստակ

մեխանիզմներ չունեն: ՀՀ ապահովագրական շուկայի ոչ միայն զարգացման, այլև

կայացման համար կարևոր գործոն է ակտուարային ինստիտուտների և որակյալ

102
ակտուարների գոյությունը: Այսօր Հայաստանում այս խնդիրը ամենամեծն և

ամենաչլուծվածն է համարվում: Պատճառներից մեկն այն է, որ ակտուարների կրթումը

չափազանց թանկ է միջազգային մակարդակում, և ՀՀ ապահովագրական

ընկերությունները պարզապես ֆինանսապես պատրաստ չեն նման միջոցների

ներդրման՝ թեկուզև նման կարևոր ուղղությամբ: Պատճառներից մեկը այն է նաև, որ ՀՀ

ապահովագրական շուկան բարձրակարգ ակտուարային ծառայությունների հրատապ

կարիք չունի: Այս խնդիրների լուծումը կբերի ապահովագրական ընկերությունների

գործունեության կարգավորմանը:

Բացի այս նշված խնդիրների լուծման անհրաժեշտությունից, ինչպես նաև

բնակչության բարեկեցության աճի, տնտեսական կայունության բարձրացման,

ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման համար

պոտենցիալ ենք տեսնում ապահովագրական պրոդուկտների ընդլայնման ոլորտում և

ներկայացնում ենք հետևյալ առաջարկները՝

 կյանքի ապահովագրության տեսակի լիցենզիայի տրամադրումը ՀՀ

ապահովագրական ընկերություններին: Հաշվի առնելով Հայաստանում

բնակիչների ցածր կենսամակարդակը, բարձր մահացությունը, հիփոթեք

ունեցողների թվաքանակը, անբուժելի հիվանդություններ ունեցողների

թվաքանակը, ծերության ժամանակ թոշակների ցածր մակարդակը, գտնում ենք,

որ Հայաստանում կյանքի ապահովագրության ներդրումը մեծ նշանակություն

ունի բնակչյության բարեկեցության աճի, ապագայի հանդեպ վստահության

բարձրացման համար:

 Վերաապահովագրական գործունեության բարելավումը: Ապահովագրական

ընկերությունները վերաապահովագրելով իրենց ստանձնած ռիսկերը

ամբողջությամբ կամ մասնակի նվազեցնում են իրենց սեփական պահուստները,

ինչպես նաև մեծ թվով ֆինանսական միջոցներ են դուրս գալիս

Հանրապետությունից: Հաշվի առնելով, այս ամենը առաջարկում ենք, որ

ապահովագրական ընկերությունները ավելացնեն իրենց սեփական

պահուստները ի հաշիվ վերաապահովագրությանը փոխանցվող ռիսկերի

նվազեցման:

103
 Ակտուարային գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար

միջոցառումների իրականացում: Քանի որ, ուսումնասիրելով ապահովագրական

ընկերություններում ակտուարային գործունեությունը, կարող ենք ասել, որ այն

բավականին թույլ է զարգացած: Այժմ տեղեկատվական-վիճակագրական

բազաները հնարավորություն չեն տալիս իրականացնել լիարժեք ակտուարային

գործունեություն: Ակտուարային գործունեության մեջ անհրաժեշտ նորագույն

տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը, ակտուար մասնագետների

մասնագիտական ուսուցումը և վերավորակավորումը, ինչպես նաև հստակ

ընթացակարգերի մշակումը ապահովագրական ընկերություններին թույլ կտա

խուսափել մի շարք տեխնիկական խնդիրներից, մասնավորապես ավելի

արդյունավետ կլինի գնահատման համակարգը և կկրճատվի ապահովագրական

պատահարների քննության ճշգրտությունը և ժամանակը:

 Ապահովագրության մշակույթի զարգացում՝ պարտադիր ապահովագրության

կիրառման մասշտաբների ընդլայնմամբ: Հայաստանում ապահովագրական

մշակույթը թերզարգացած է, որը բնորոշ է անցումային երկրներին: Եվ

պարտադիր ապահովագրությունը, անցումային երկրներում, էականորեն

նպաստում է հասարակությունում ապահովագրական մշակույթի զարգացմանը:

Պարտադիր ապահովագրության տեսակների ներդրումը կարևոր նշանակություն

ունի ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ, մասնավորապես,

ապահովագրական գործունեության ակտիվացման համար: Մի կողմից, պարտադիր

ապահովագրությունը նպաստում է սոցիալական պաշտպանության, ապահովագրական

ընկերությունների պորտֆելի ձևավորման և ապահովագրական ծառայությունների

շուկայի զարգացման խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ պարտադիր

ապահովագրությունը, կատարելով ապահովագրոկան ինստիրուտի բոլոր

գործառույթները, կամավոր ապահովագրության համեմատությամբ օժտված է մի շարք

առավելություններով, ինչը հնարավորություն է տալիս բնակչությանը որոկյալ

ապահովագրական ծառայություններ ստանալ նույնիսկ տնտեսության անկայունության

պայմաններում: Այս հանգամանքը կարևոր է անցումային տնտեսություն ունեցող

երկրների համար:

104
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Օրենքներ և այլ իրավական ակտեր


1. «Ապահովագրական ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին

հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները»

Կանոնակարգ 3/10

2. ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկագրիր

3. ՀՀ նախարարների խորհրդի 01.08.1991թ. թիվ 485 որոշում:

4. Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների

չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված

համարելու չափանիշները Կանոնակարգ 3/02

5. Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենք

6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենք

7. Հայաստանի հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(քառամելս) հաշվարկման մեթոդաբանությունը Կանոնակարգ 3/08

8. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 54, Ապահովագրություն

9. Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը

Կանոնակարգ 3/03

Գիտական Գրականություն
1) Աբգարյան Կ., «Ապահովագրական գործ», 2007:

2) Կիրակոսյան Կ., Ապահովագրական գործ, Երևան, Կռունկ, 2011

3) Ճուղուրյան Ա., Աբգարյան Կ., Ապահովագրական գործ, ուս. ձեռնարկ, Երևան,

2007,

4) “Новая система оценки платежеспособности страховых компаний в Евросоюзе и

Швейцарии”, Финансы №14, 2011г.

5) Адамчук Н.Г., Юлзащен Р.Т. “Обзор страховых рынков ведущих Азии”, 2005г.

105
6) Астаповича А.З., Котлобовского И.Б., “Тенденции и перцпективы пазвития

страхования в Европе”, М:Диалог-МГУ, 2009г.

7) Бабич А.М., Егоров Е.В., “Страхование в России и за рубежом”, М: РАГС, 2012г.

8) Балабанов И.Т., Балабанов А.И. “Страхование”. Учебник для ВУЗов-СПБ. Питер,

2001г.

9) Бурков В.Н., Заложнев А. Ю., Кулик О.С., Новикоб Д.А. “Механизмы страхования в

социально-экономических системах”. М.: ИПУ РАН, 2001г.

10) Галганов В.П. “Страховое дело”, М., Академия, 2006г.

11) Гвозденко А.А., “Страхование”, Москва, Проспект 2006

12) Гинзбург А.И. “Страхование”, СПБ.: Питер, 2002 г.

13) Грищенко Н.Б. “Основы страховой деятельности”: Учебное пособие, Барнаул, 2001

14) Залетов А.Н., “Страховые рынки Восточной Европы и СНГ”, Киев, 2011г.

15) Краснова И., “Исследование страхового поля. Страховое ревю”. №3, 1997

16) Мамедов А. А., “Общее и особенное в финансово-правовом регулировании

страхования” , Страховое дело, 2003.

17) Марков А.П., “Страховая система Германии” // Вопроси экономики, 2010г.

18) Страхование: Учебник / Под ред. Т.А. Федоровой.- 2е изд., иерераб. И доп.- М.

Экономист, 2004

19) Турбина К.Е. “Тенденции развития мирового рынка страхования”, М: 2010г.

20) Шахов В. В., “Страхование”, Москва, 2009

21) Щербаков В.А., Костяева В.Е., “Страхование”, М., 2007г.

22) Юлашев Р.Т. “Страховой бизнес”: учебное пособие, М: Анкил, 2008г.

23) Яковлева Т.А., Шевченко О.Ю., “Страхование”: Учеб. Пособие. М: 2004г.

24) “World insurance in 2011: moderate premium grouth, attractive profitability”, Swiss Re,

sigma №5/2012

25) Business newspaper “Glance” – rubric insurance- 21.08.2012, №49

26) Financial Services and Markets Act 2000, Chapter 8

27) Stephen T. O’Hearn, Michel S. Johnson, “ The insurance market in Japen, Insurance

Digest, 2011

106
28) Williams B. Ivie, Tom. J Rayan, “City of London. The capital of the world’s financial

empire/insurance”, 2010

29) Williams C. Ajr., Heins R.M., “ Risk Management and Insurance”, New York, 2011

Համացանցային կայքեր
1. www.arlis.am

2. www.armstat.am

3. www.cba.am

4. www.lloyds.com

5. www.insur-info.ru

6. www.swissre.com

7. www.arminfo.am

8. www.paap.am

9. www.insurace.am

10. www.hetq.am

11. www.finport.am

107

You might also like