Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 13

Ուսումնական ձեռնարկ

«Ավտոքաղաքացիական
պատասխանատվության պարտադիր
ապահովագրություն»
(ԱՊՊԱ)

Երևան 2020
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

Բովանդակություն

§ 1. Ապահովագրության հիմնական տերմինները……………………….………………….. 3


§ 2. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր
ապահովագրություն (ԱՊՊԱ)…………………………………………………………...………4

2.1. Ի՞նչն ենք ապահովագրում………………………………………..……………….………….4

2.2. Ո՞ր ռիսկերից ենք ապահովագրում…………...……..…………………..………….............4

2.3. Ի՞նչը չի համարվում ապահովագրական պատահար (բացառություններ)………..…..5

2.4. Ինչ գումարի սահմաններում ենք ապահովագրում…………………………….…………5

2.5. Ապահովագրության ժամկետ…………………………………………………….…….…….6

2.6. Ապահովագրության տարածք…………………………………………………….….………6

2.7. Ապահովագրական վճարի հաշվարկ…………………………………………….…………6

2.8. Բոնուսա-մալուս համակարգ ……………………………………………….……………….6

2.9. Փաստաթղթերի ձևակերպում……………………………………………….……………….7

2.10. Հաճախորդի քայլերն ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում..10

2.11. Ո՞ր դեպքերի համար է նախատեսված Համաձայնեցված հայտարարագիրը……….11

2.12. Ի՞նչ է իրենից ներկայացնում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը


և ո՞ր դեպքերում է այն կիրառվում………………………………..……………….……12

2
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

§1.Ապահովագրության հիմնական տերմինները

Բառարան

Ապահովագրություն` ֆինանսական շահերի պաշտպանություն,


ֆինանսական կորուստները փոխհատուցելու երաշխավորված հնարավորություն:
Ապահովագրող` ապահովագրական ընկերություն:
Ապահովադիր` ապահովագրական ընկերության հաճախորդն է, որը կնքել է
ապահովագրության պայմանագիր:
Շահառու` այն անձն է, որն ըստ ապահովագրության պայմանագրի իրավունք ունի
ստանալ հատուցումը:
Ապահովագրության պայմանագիր` Ապահովագրողի և Ապահովադրի միջև կնքվող
գրավոր փաստաթուղթ, որը հավաստում է Ապահովադրի կողմից ծառայությունը
ձեռքբերելու փաստը և պարունակում է ապահովագրության հիմնական պայմանները:
Ապահովագրական ռիսկեր` անսպասելի իրադարձություն, որի տեղի ունենալու
դեպքում Ընկերությունն իր վրա է վերցնում Ապահովադրի/Շահառուի կրած
կորուստները փոխհատուցելու պատասխանատվությունը:
Ապահովագրական պատահար` փաստացի տեղի ունեցած այն իրադարձությունն է, որի
նկատմամբ իրականացվել է ապահովագրությունը և որը նշված է ապահովագրական
վկայագրում:
Ապահովագրության օբյեկտ` Ապահովադրի` ապահովագրման ենթակա գույքային և
անձնական շահերը:
Ապահովագրավճար` ապահովագրական ծառայության արժեքը, որը հաճախորդը
վճարում է ապահովագրական ընկերությանը:
Ապահովագրական գումար` այն գումարն է, որի շրջանակներում ապահովագրողը
պատասխանատվություն է կրում ապահովագրության օբյեկտի համար:
Միջնորդավճար` ապահովագրության պայմանագրի արժեքի այն տոկոսն է, որը
վճարվում է գործակալին պայմանագիր կնքելու համար:
Ապահովագրական սակագին` սահմանված ապահովագրության գումարի նկատմամբ
ապահովագրավճարի դրույքաչափն է:
Ապահովագրության ժամկետ` պայմանագրի գործողության այն ժամկետը, որի
ընթացքում ընկերությունը ֆինանսական պատասխանատվություն է կրում
ապահովագրության օբյեկտի համար:
Ապահովագրության տարածք` այն տարածքն է, որի սահմաններում Պայմանագրում
նշված օբյեկտը համարվում է ապահովագրված Պայմանագրով նախատեսված ռիսկերից:

3
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

§ 2. «Ավտոքաղաքացիական պատասխանատվության
պարտադիր ապահովագրություն» (ԱՊՊԱ)

Ուսումնասիրելով այս բաժինը` դուք կծանոթանաք «Ավոտոտրանսպորտային


միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր
ապահովագրության մասին» օրենքի էությանը և ապահովագրության հիմնական
պայմաններին և կսովորեք հաշվարկել ապահովագրական վճարները ըստ տվյալ
ապահովագրական պայմանագրերի։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող


պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ Օրենքը
ընդունվել է 2010 թ-ի մայիսի 18-ին:

2. 1. Ի՞նչն ենք ապահովագրում

Տվյալ դեպքում ապահովագրության օբյեկտ է հանդիսանում Հաճախորդի


քաղաքացիական պատասխանատվությունը այն նյութական վնասի համար, որը նա
կարող է պատճառել երրորդ անձանց ճանապարհային երթևեկության ժամանակ։
Ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է ավտոտրանսպորտային
պատահարի ժամանակ տուժողի (այլ ոչ թե մեղավորի) կյանքին, առողջությանը և նրա
գույքին հասցված վնասները, ինչպես նաև վնասի արդյունքում կորցրած եկամուտը։

2. 2. Ո՞ր ռիսկերից ենք ապահովագրում

 Անձնական վնասներ, որոնք ներառում են տուժողի առողջությանը պատճառված


վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները), ինչպես նաև
տուժողի մահը;
 Գույքին պատճառված վնասներ, որոնք ներառում են տուժողի
ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, տուժողին
պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը, ինչպես նաև վնաս
պատճառող Ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված
կամ դրանց մեջ (վրա) գտնվող և սեփականության իրավունքով տուժողին պատկանող
գույքին պատճառված վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը։

4
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

2. 3. Ի՞նչը չի համարվում ապահովագրական պատահար


(բացառություններ)

Բացառություն են կազմում`

- անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի


արդյունքում պատճառված վնասները,
- ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ
զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում
պատճառված վնասները,
- վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե
դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
- պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին,
օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
- արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին
պատճառված վնասները,
- բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված
վնասները:

2.4. Ի՞նչ գումարի սահմաններում ենք ապահովագրում

ԱՊՊԱ պայմանագրով մեկ Ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված


ապահովագրական գումարը մեկ ապահովագրական պատահարի հետևանքով
յուրաքանչյուր տուժողին պատճառված վնասների գծով կազմում է`

1) անձնական վնասների համար՝ 3 300 000 ՀՀ դրամ,


2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 800 000 ՀՀ դրամ։

ԱՊՊԱ պայմանագրով մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր


տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական
գումարը կազմում է՝

1) անձնական վնասների համար՝ 33 000 000 ՀՀ դրամ,


2) գույքին պատճառված վնասների համար՝ 18 000 000 ՀՀ դրամ՝
բացառությամբ մեկ ապահովագրական պատահարի հետևանքով յուրաքանչյուր
ավտոտրանսպորտային միջոցին և այդ ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա
կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող՝ այլ անձանց
պատկանող գույքին պատճառված վնասների, որոնց հանրագումարի գծով
ապահովագրական գումարը մեկ ապահովագրական պատահարի հետևանքով կազմում
է մեկ միլիոն ութ հարյուր հազար ՀՀ դրամ:

Պատահարի հետևանքով տուժողների վնասներն ապահովագրական գումարը


5
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

գերազանցելու դեպքում հատուցվող գումարը տուժողների միջև բաշխվում է Օրենքով


սահմանված կարգով:

2.5. Ապահովագրության ժամկետ

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ


Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ
փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև
ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և
անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար Հայաստանի Հանրապետության
տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց
վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2.6. Ապահովագրության տարածք


ԱՊՊԱ պայմանագիրը գործում է ՀՀ և ԼՂՀ տարածքներում:

2.7. Ապահովագրական վճարի հաշվարկ


Ապ. վճարի չափի վրա ազդում են հետևյալ գործոնները.

ա/ Ա/Մ տեսակը (մարդատար, բեռնատար և այլն`նայել տեխ. անձնագրից)


բ/ Ա/Մ շարժիչի հզորությունը (նայել տեխ. անձնագրից)
գ/ Ա/Մ շահագործման նպատակը (հարցնել Հաճախորդից)
դ/ Ապահովագրության ժամկետը

2.8. Բոնուս-մալուս համակարգ

Կախված ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում


է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում:
Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի
կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության:
Բոնուս-Մալուս դասերը սահմանվում են համապատասխան աղուսյակով.

Աղյուսակն ունի 22 դաս, որից 9-ը՝ բոնուսային (ցածր ռիսկային խումբ, որտեղ
գործակիցը փոքր է 100%-ից), իսկ 12-ը՝ մալուսային (որոնցից 8-ը միջին և 4-ը բարձր
ռիսկային խմբեր են և որոնց գործակիցը մեծ է 100%-ից)։ 10-րդ դասը բազիսային դասն է,
որի գործակիցը հավասար է 100%։
6
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

ԲՄ ԽՈՒՄԲԸ ԲՄ ԴԱՍԸ ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

դաս 22 250%
ԲԱՐՁՐ դաս 21 250%
ՌԻՍԿԱՅԻՆ
դաս 20 250%
դաս 19 200%

դաս 18 144%
դաս 17 140%
դաս 16 132%
ՄԻՋԻՆ դաս 15 124%
ՌԻՍԿԱՅԻՆ դաս 14 116%
դաս 13 112%
դաս 12 108%
դաս 11 104%

ԲԱԶԻՍԱՅԻՆ դաս 10 100%

դաս 9 97%
դաս 8 94%
դաս 7 91%
ՑԱԾՐ դաս 6 88%
ՌԻՍԿԱՅԻՆ դաս 5 85%
դաս 4 82%
դաս 3 75%
դաս 2 65%
դաս 1 50%

Այն դեպքում, երբ ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո


անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և
այս ընթացքում առկա չէ ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ
պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա նա ստանում է
բոնուս՝ 1 դասի չափով:

Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է


ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի
շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա այդպիսի յուրաքանչյուր
դեպքի համար ապահովադիրը ստանում է մալուս՝ 4 դասի չափով։

7
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

Ուշադրություն. եթե Դուք ունեք մալուսային դաս և 4 տարի անընդմեջ որևէ


ապահովագրական պատահար չեք ունեցել, որի արդյունքում ապահովագրական
ընկերությունը հատուցում է կատարել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է
(այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։

2.9. Փաստաթղթերի ձևակերպում

Վկայագրին կցվող փաստաթղթերը


1. ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ներկայացվող փաստաթղթերի պատճենները`
Ա) ֆիզիկական անձ Ապահովադիրների դեպքում`
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Սոցիալական քարտ* կամ տեղեկանք այն չստանալու վերաբերյալ
Բ) իրավաբանական անձ Ապահովադիրների դեպքում`
 ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը) պարունակող փաստաթուղթ
Ապահովադրի ներկայացուցչի դեպքում`
 Անձը հաստատող փաստաթուղթ
 Պատշաճ կերպով տրված լիազորագիր

* եթե անձը հաստատող փաստաթուղթը պարունակում է հանրային ծառայությունների համարանիշն,


ապա սոցիալական քարտի առկայությունը պարտադիր չէ

2. ԱՄ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ներկայացվող փաստաթղթերի պատճենները`


 Հաշվառման (գրանցման) վկայագիր կամ այլ համարժեք փաստաթուղթ կամ
մաքսային հայտարարագիր
 ԱՄ-ի սեփականատեր կամ լիզինգի պայմանագրով վարձակալ կամ ՀՀ տարածք
վարելու միջոցով ԱՄ-ն ներմուծող անձ կամ նշված անձանց կողմից լիազորված անձ
համարվելու փաստը հավաստող փաստաթղթեր (սեփականության իրավունքի
պետական գրանցման վկայական, լիզինգի պայմանագիր և այլն), եթե Հաշվառման
(գրանցման) վկայագրով կամ այլ համարժեք փաստաթղթով կամ մաքսային
հայտարարագրով ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավասությունը չի հաստատվում:
Այլ անձին սեփականության իրավունքի փոխանցման գործընթացում գտնվող ԱՄ-ի գծով Վկայագրի
կնքման համար հաշվառման (գրանցման) վկայագրի փոխարեն ներկայացվում է իրավասու պետական
մարմնի կողմից տվյալ ԱՄ-ին հատկացված հաշվառման համարանիշը:

8
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 Ապահովադրի էլեկտրոնային փոստի հասցե,


 Ապահովադրի փոստային հասցե,
 Ապահովադրի հեռախոսահամար,
 Ավտոբուս (ներառյալ միկրոավտոբուս) տեսակի ԱՄ-ի վերաբերյալ Վկայագիր
կնքվելու դեպքում՝ ԱՄ-ի՝ առանց վարորդի նստատեղի հաշվարկված նստատեղերի
քանակ՝ տեխնիկական տվյալների համաձայն,
 Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման նպատակ,
 Ապահովագրության ժամկետ,
 Ապահովագրավճարի վճարման նախընտրելի կարգ և ժամկետ:

Պայմանագիրը ստորագրելուց հետո Դուք ձևավորում եք փաստաթղթերի

2 փաթեթ` ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի և Հաճախորդի համար։

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ի համար Հաճախորդի համար։

 Հաճախորդի կողմից ստորագրված  Պայմանագրի օրինակ


պայմանագրի օրինակ
 ԱՊՊԱ պայմանները
 Ապահովադրի անձնագրի առաջին  Համաձայնեցված հայտարարագրի
երկու էջերի պատճենը
օրինակ
 ՏՄ տեխ. անձնագրի պատճենը  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ
 Առք ու վաճառքի պայմանագրի ընկերությանը վերաբերող
պատճենը (մինչև 2010 թվականի տեղեկատվական նյութեր
հուլիսի 01-ի դեպքերի համար)
 Վճարումը հաստատող փաստաթղթի
 Համակարգից տպված և պատճեն
հաճախորդի կողմից ստորագրված
 Էլեկտրոնային փոստի վերաբերյալ
անձնական տվյալները հավաքագրելու
տեղեկատվություն (եթե էլեկտրոնային
և մշակելու վերաբերյալ
փոստը գեներացվել է)
համաձայնությունը

9
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

2.10. Հաճախորդի քայլերն ապահովագրական պատահարի տեղի


ունենալու դեպքում

Պարզեցված հատուցման գործընթացի դեպքում ապահովագրական պատահարի


մասնակից վարորդներն ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են
ձեռնարկել հետևյալ գործողությունները՝
1) որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ
լուսանկարահանել կամ տեսանկարահանել ապահովագրական պատահարում
ներգրավված ավտոտրանսպորտային միջոցները: Ընդ որում, լուսանկարահանումը
(տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարները
(տեսանյութը) առնվազն արտացոլեն երկու ավտոտրանսպորտային միջոցների
հետվթարային փոխադարձ դիրքերը և ապահովագրական պատահարի հետևանքով
դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2) լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և համատեղ ստորագրել այն,
3) ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում
ավտոտրանսպորտային միջոցների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր
երթևեկությանը,
4) մեղավորությունն ընդունած վարորդը ճանապարհի երթևեկելի մասն ազատելուց
հետո, բայց ոչ ուշ, քան ապահովագրական պատահարը տեղի ունենալուն հաջորդող 40
րոպեի ընթացքում, պետք է զանգահարի Ընկերություն 012 888888 հեռախոսահամարով և
հետևի կոնտակտ կենտրոնի աշխատակցի ցուցումներին:

Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում Ապահովադիրը և (կամ)


Ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն
ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են ձեռնարկել հետևյալ
գործողությունները՝
1) ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում
հայտնել Ընկերությանը 012 888888 հեռախոսահամարով, պատասխանել աշխատակցի
հեռախոսային հարցադրումներին և հետևել վերջինիս ցուցումներին:

Երկու դեպքերում էլ, վերոնշյալ գործողությունները ձեռնարկելուց բացի Ապահովադիրը


պարտավոր է նաև՝
1) ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել ապահովագրական պատահարի
հետևանքով հնարավոր վնասները նվազեցնելու համար։
2) ապահովագրական պատահարից հետո կանոններով նախատեսված կարգով
պատահարում ներգրավված ցանկացած Ապահովագրողի և (կամ) Բյուրոյի
ներկայացուցչին և (կամ) փորձագետին տրամադրել համապատասխան
10
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

Ավտոտրանսպորտային միջոցի զննում անցկացնելու հնարավորություն՝


համապատասխան գրավոր կամ բանավոր պահանջն ստանալուց հետո երեք օրվա
ընթացքում,
3) մինչև պատահարում ներգրավված Ավտոտրանսպորտային միջոցի կամ
ապահովագրական պատահարի արդյունքում վնասված այլ գույքի գծով հատուցում
վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը
չիրականացնել այդ Ավտոտրանսպորտային միջոցի կամ գույքի վերանորոգման կամ
ապամոնտաժման աշխատանքներ:

2.11. Ո՞ր դեպքերի համար է նախատեսված Համաձայնեցված


հայտարարագիրը

Եթե՝

1. Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ),


2. ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որոնցից
առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագրեր,
3. ՃՏՊ-ի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ՏՄ-ներին,
4. վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է և
առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
5. տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի
գերազանցում 100.000 ՀՀ դրամը:

Վարորդների գործողությունները.

1. Որևէ կերպ՝ այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով առնվազն երեք անգամ
լուսանկարահանվում է ՃՏՊ-ում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը
(տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն)
առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և ՃՏՊ-ի հետևանքով
դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2. Լրացվում է համաձայնեցված հայտարարագիրը և ՃՏՊ-ին մասնակից վարորդները
ստորագրում են այն,
3. Վարորդներն ազատում են ճանապարհի երթևեկելի մասը,
4. Վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ
Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած
ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված
հայտարարագրում լրացված տեղեկատվությունը (ուշադրություն՝ ապահովագրական
ընկերությունն իրավունք չունի համաձայնեցված հայտարարագրում լրացված
տեղեկատվությունից ավել տեղեկատվություն հարցնել ձեզանից),

11
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

5. Ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով


հեռանում են վթարի վայրից (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում
սպասելու պարտավորություն վարորդները չունեն):

Ուշադրություն՝ այս գործընթացն իրականացվում է առանց ապահովագրական


ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության և (կամ)
ներկայության:

2.12. Ի՞նչ է իրենից ներկայացնում հետադարձ պահանջի


(սուբրոգացիայի) իրավունքը և ո՞ր դեպքերում է այն կիրառվում

Սուբրոգացիա
Ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում տուժողին պատճառված
վնասից բխող նրա պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում
է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով։

Հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք


Ապահովադրի կողմից երրորդ անձին պատճառած վնասը հատուցած
ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի
վնաս պատճառած անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով

Ո՞ր դեպքերում է կիրառվում հետադարձ պահանջի իրավունքը

Հետադարձ պահանջի իրավունքն առաջանում է հետևյալ դեպքերում՝


1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`
ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը
վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո: Ընդ
որում, սույն պարբերության իմաստով անձը համարվում է որպես ալկոհոլի
ազդեցության ներքո գտնվող միայն ալկոհոլի այնպիսի ազդեցության դեպքում, որը,
համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքի դրույթների, համարվում է ոչ սթափ վիճակ,
բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է
ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի
վերաբերյալ քննություն անցնելուց:
գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային
միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի
իրավունքից:
դ. սահմանված ժամկետում և կարգով Ապահովագրողը չի տեղեկացվել
ապահովագրական պատահարի մասին,

12
Աշխատակազմի պատրաստման և զարգացման բաժին

2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ


(Ապահովադրի) նկատմամբ, եթե`
ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել
տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել
ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր
բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում,
բ. սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողը չի տեղեկացվել
ապահովագրական պատահարի մասին,
գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք
չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք:
դ. պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել
ապահովագրողին ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար
էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ
հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրողին մինչև
ապահովագրական պատահարը:

Ուսումնասիրած նյութն ամրապնդելու համար պատասխանեք ստորև բերված


հարցերին և կատարեք առաջադրանքները.

Հարցեր կրկնության համար.


1. Ո՞ր գործոններն են ազդում ապ.վճարի չափի վրա:
2. Կարո՞ղ է արդյոք Հաճախորդը ԱՊՊԱ պայմանագրով ստանալ վնասի
փոխհատուցում, եթե Ա/Մ վրա սառույց է ընկել։
3. Կարո՞ղ է արդյոք ԱՊՊԱ պայմանագիր ունեցող Հաճախորդը ստանալ
փոխհատուցում իր ավտոմեքենային հասցված վնասների համար, եթե ինքը
հանդիսանում է մեղավոր կողմ։
4. Որքա՞ն է կազմում ապահովագրական գումարի աառավելագույն չափը ըստ մեկ
պատահարի անձնական և գույքային վնասների համար։
5. Ո՞ր դեպքում կարելի է լրացնել Համաձայնեցված հայտարարագիր:
6. Ո՞ր դասում է գտնվում այն վարորդը, որը առաջին անգամ է կնքում ԱՊՊԱ
պայմանագիր:
7. Ի՞նչ ժամանակահատվածի ընթացքում պատահար չունենալը կարող է բոնուս
տրամադրել:
8. Հնարավոր է արդյո՞ք ստանալ ապ.վճարի 50% զեղչ:
9. Քանի՞ ապահովագրական պատահարների դեպքում է ապ.վճարը
կրկնապատկվում:
10. Ինչպե՞ս է զրոյանում մալուսը:

13

You might also like