Հ․Պ ռեֆերատ 2

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական

համալսարան

ՌԵՖԵՐԱՏ
ՖԱԿՈՒԼՏԵՏ – ՌՕԼ
ԲԱԺԻՆ-Եռալեզու թարգմանություն
Կուրս- 1-ին
ԹԵՄԱ-Թուրքմենչայի պայմանագիր
Դասախոս-Ա․Պետրոսյան
ՈՒսանողուհի-Գայանե Վարդանյան

-2022-
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով
ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝
1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ
(Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում:
Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր
հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը,
Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս
Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև
պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը)
գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող,
դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես
ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի
խանությունների և Օրդուբադի գավառի միացումը
Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի
(արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և
պարսկական առևտրական նավերին ազատ
նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում,
իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ
իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին:
Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային
ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է
նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական
վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին
ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած
հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական
կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար
սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները
կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ
անշարժ գույքը վաճառելու կամ սեփական
հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5
տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի,
Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից 8
հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և
բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի
գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ
վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են
պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի
կազմակերպմանը մեծապես նպաստել է Վիրահայոց
թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:
Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է
Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել
ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին
Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում:
Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության
հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը
Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է
ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից
(միացման նախօրեին Արևելյան Հայաստանի
բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան
Հայաստանը դարձել է հայ ժողովրդի
ազգահավաքման և գոյատևման հաստատուն և
ապահով կենտրոն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Կցանկանայի առանձնացնել 4֊րդ հոդվածը,


որում նշվում են երկու պետությունների միջև
կոնկրետ սահմանները, 6֊րդ հոդվածը, ըստ որի
պարսիկ շահը պարտավորվում է վճարել
ռուսական կողմին սպանվածների և
կորուստների համար։
Եվ եթե ինձ հարցնեն,թե 19-րդ դարի պայմանագրերից
որն էր, որ ամենաշատն էր բխում հայ ժողովրդի
շահերից,ապա կպատասխանեմ հավանաբար Սան-
Ստեֆանոյի և Թուրքմենչայի պայմանագիրը՝ չնայած
եթե ճիշտն ասեմ, ոչ մեկն էլ չէր բխում հայերի
շահերից, ավելի շահեկան էր մասնակից մեծ
տերությունների համար, եթե նրանց ձեռնտու լիներ
մեզ օգնելը, ապա կօգնեին, եթե ոչ՝ ուրեմն ոչ։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՑԱՆԿ
 ELYASAHAKYAN.FILES.WORDPRESS.COM/
2020/10/RUS-53-1.PDF
 www.hist.msu.ru/ER/Etext/FOREIGN/
turkman.htm
 YSU.AM/FILES/15M_MURADYAN.PDF

You might also like