Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 2

§4 Շահույթի մաքսիմալացման թույլ օրենքը

Շահույթը հասույթի և ծախսերի տարբերությունն է։


n
X n
X
π= Pi y i − w i xi
i=1 i=1

, որտեղ (P1 , . . . , Pn )-ը արտադրվող բարիքների գներն են, (w1 , . . . , wn )-ը՝ գործոնների գները։
xi -ն ցույց է տալիս՝ i-րդ գործոնից ինչքան է օգտագործվել ձեռնարկությունը, իսկ yi -ն՝ i-րդ
տեսակի արտադրանքից ինչքան է արտադրվում։
Այլընտրանքային ծախսը ռեսուրսն իր նոր արտադրողականության վրա պահելու համար
կատարվող ծախսն է (և՛ ուղիղ, և՛ այլընտրանքային)։
Ձեռնարկությունների գլխավոր նպատակը տվյալ արտադրական ֆունկցիայի պարագա֊
յում շահույթի մաքսիմալացումն է։
Երբ շահույթ մաքսիմալացնող ֆիրման կատարում է մուտքերի և ելքերի ընտրությունը,
դա բացահայտում է 2 բան.

1) տվյալ մուտքերն ու ելքերը ներկայացնում են իրագործելի արտադրական պլան

2) այս ընտրությունն ավելի շահավետ է, քան այլ ընտրություն, որը ֆիրման կարող է
կատարել

Ենթադրենք, որ մենք դիտարկում ենք 2 ընտրություններ, որոնք ֆիրման կատարում է


տարբեր գների դեպքում։ t ժամանակահատվածում գները կլինեն (Pt , w1t , w2t ), ընտրված
քանակները՝ (y t , xt1 , xt2 ), իսկ s ժամանակահատվածում գները կլինեն (P s , w1s , w2s ), ընտրված
քանակները՝ (y s , xs1 , xs2 )։ Եթե ֆիրման շահույթ մաքսիմալացնող է և նրա արտադրական
ֆունկցիան չի փոխվում s և t ժամանակահատվածների միջև, ապա կունենանք, որ

P t y t − w1t xt1 − w2t xt2 ≥ P t y s − w1t xs1 − w2t xs2 (1)

և
P s y s − w1s xs1 − w2s xs2 ≥ P s y t − w1s xt1 − w2s xt2 (2)

Այսինքն, շահույթը, որը ֆիրման ձեռք է բերել t ժամանակահատվածի գներով պետք է լինի
ավելի մեծ, քան եթե օգտագործվի s ժամանակահատվածի պլանը և հակառակը։ Եթե այս ան֊
հավասարություններից որևէ մեկը խախտվեր, ապա ֆիրման չէր կարող լինել շահույթ մաքսի֊
մալացնող։ Դրանց բավարարված լինելը գործնականում շահույթ մաքսիմալացնող վարքագծի
աքսիոմ է, ուստի այն կարելի է անվանել շահույթի մաքսիմալացման թույլ աքսիոմ։

1
Եթե ֆիրմայի ընտրությունները բավարարում են վերոնշյալ աքսիոմին, (2) արտահայ֊
տությունից կստատանանք՝

−P s y t + w1s xt1 + w2s xt1 ≥ −P s y s + w1s xs1 + w1s xs1 + w2s xs2 (3)

(3)-ից և (1)-ից կստանանք՝

(P t − P s )y t − (w1t − w1s )xt1 − (w2t − w2s )xt2 ≥


(P t − P s )y s − (w1t − w1s )xs1 − (w2t − w2s )xs2

(P t − P s )(y t − y s ) − (w1t − w1s )(xt1 − xs1 ) − (w2t − w2s )(xt2 − xs2 ) ≥ 0


Նշանակելով ∆P = (P t − P s ), ∆y = (y t − y s ), կստանանք՝

∆P ∆y − ∆w1 ∆x1 − ∆w2 ∆x2 ≥ 0

Եթե գործոնների գները չեն փոխվում, ∆w1 = ∆w2 = 0, հետևաբար ∆P ∆y ≥ 0։ Այսինքն


գինը և արտադրանքի քանակը նույն ուղղությամբ են փոխվում։
Իսկ եթե չփոխվեն արտադրանքի և առաջին գործոնի գները, ապա կունենանք՝

∆w2 ∆x2 ≤ 0

այսինքն ∆w2 -ն և ∆x2 -ը ունեն տարբեր նշաններ։

You might also like