Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

ՌԵՖԵՐԱՏ

Առարկա: Ֆիզիկական կուլտուրա

Թեմա: Սեղանի թենիս

Ուսանողուհի: Ստեփանյան Օֆելյա

Կուրս: 2-րդ

Ֆակուլտետ: ԹՄՀ

Մասնագիտություն: իտալերեն-հայերեն թրգմնչ.

Դասախոս: Ալինա Շալջյան

2022
Խաղի ծագումը
Սեղանի թենիսը ստեղծվել է մեծ թենիսի առաջացումից
հետո.Խաղադաշտը տեղափոխեցին սեղանի վրա,ռակետներն ու
գնդակներն էլ չափսերով փոքրացան:Պատմաբանները չունեն հավաստի
փաստեր սեղանի թենիսի առաջացման վայրի մասին.Տարբեր
պատմական փաստաթղթեր նշում են մի քանի երկիր,ավելի ստույգ
Չինաստան,Հնդկաստան և ԱՄՆ: Սկզբում այս սպորտաձևը անվանել են
սեղանի թենիս և միայն 20-րդ դարում սկսվեց անվանվել պինգ-պոնգ:
Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։
Անվանվան հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Պինգ-պոնգը երկու ձայնից է
բաղկացած՝ պինգ, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ
գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր
եղբայրներին:

Խաղի զարգացումը
Առաջին խոշոր  մրցույթը պրոֆեսիոնալ հարթակում տեղի է ունեցել 1900թ-
ին: Մրցույթին,որը Անգլիայի մայրաքաղաքում էր, հավաքվել էին ավելի քան
300 խաղացող: 1936թ-ին Պրահայում տեղի ունեցող մրցույթի ժամանակ
գրանցվեց աշխարհի ռեկորդ.Երկու մարզիկ 2 ժամ առանց ընդմիջման
փոխանակվեցին հարվածներով: 1983 թ-ին գրանցվեց ամենաերկար
տևողությամբ ռեկորդային խաղափուլ,որը տևել է 143ժամ 46 րոպե:

Մրցակցային աևդի կանոնները


Խաղն անցկացվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։
Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ
կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է 15,25 սմ
բարձրությամբ ցանցը։
Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր, որոնք պատրասված են
փայտից և ամեն կողմից ծածկված են մեկ կամ երկու շերտ ռետինով։
Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսանման նյութից։
Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է
ներկված լինի սպիտակ կամ նարնջագույն։ 2007 թվականից ուրիշ գույնի
գնդակ միջազգային մրցաշարերում չի օգտագործվում։
Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց
թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած
խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11
միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ
պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով
խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները
մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն
խաղացողը, որն ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի
առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել: Խաղի
ժամանակ գնդակը կարող է արագանալ մինչև 170կմ/ժ: Թվում է թե
սեղանի թենիսի համար նախատեսված տարածքը շատ քիչ է , բայց
չնայած դրան մի խաղի ժամանակ խաղացողը կարող է <վազել> մինչև 7
կմ: Բազմաթիվ հետազոտություններ և թեստեր ցույց են տվել , որ պինգ-
պոնգի սիրահարները ունեն հիանալի ռեակցիա և հենց խաղի պրոցեսը
ամրացնում է սիրտ-անոթային համակարգը: Առաջ,երբ չկային մեզ
բոլորիս հայտնի գնդակները,սպորտսմենները օգտագործում էին
շամպայնի խցաններ: Ամենահայտնի հարվածը <թոփ-սպին>-ը,որը
անկասկած ավելացրեց պինգ—պոնգի երկրպագուների
քանակը,առաջացել է միայն 1959թ-ին: 1988թ-ից այս մարզաձևը
համալրեց Օլիմպիական խաղերի շարքը: Բազմաթիվ
հետազոտություններ ապացուցել են ,որ պինգ-պոնգ խաղալով ավելի
շատ էներգիա կարող եք կորցնել քան բոլեյբոլ խաղալիս: Սեղանի թենիս
սիրել են շատ հայտնի պատմական անձիք,օրինակ Ֆիդել
Կաստրոն,Ռոնալդ Ռեյգանը և Մաո Ցզեդան: Պինգ-պոնգը շատ արագ
խաղ է,մեկ րոպեում խաղացողը կարող է հասցնել մինչև 150 հարված.

You might also like