Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 15

The Present Simple tense - Ներկա անորոշ 

ժամանակաձև
Այս ժամանակը ցույց է տալիս՝
1․ անընդհատ կատարվող , կրկնվող գործողություն(ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի,
միշտ, հաճախ և այլն)
2․ որևէ վիճակ
3․ որևէ ճշմարտություն, վերաբերմունք
Ներկա անորոշը կազմվում է բայի անորոշ հիմքով առանց to մասնիկի: Այն բոլոր դեմքերի
համար նունն է , բացի he/she/it- ից, որի ժամանակ բային ավելացնում ենք s կամ es մասնիկը։ Եկեք
դիտարկենք to work բայի խոնարհումը հաստատական ձևում: 
Հաստատական ձև/Affirmative
Եզակի թիվ/ Singular  Հոգնակի թիվ/Plural                                                  
1. I work-Ես աշխատում եմ                                      1. We work-Մենք աշխատում ենք
2. You work-Դու աշխատում ես                               2. You work-Դուք աշխատում եք
3.He (she, it) works -Նա (այն) աշխատում է           3. They work-Նրանք աշխատում են
3-րդ դեմք եզակի թվում միայն բային ավելանում է s/es վերջավորությունը: 
Es-ը ավելանում է բայի հիմքին միայն այն ժամանակ, երբ տվյալ բայը ավարտվում է s, ss, o,
x, sh, ch, y տառերով կամ տառակապակցություններով: Օրինակ՝ to go-goes, to study-studies, to
watch-watches, to wash-washes, to fix-fixes, to pass-passes
Եթե հաստատական նախադասության մեջ օգտագործում ենք ժամանակի մակբայ կամ
պարագայական կապակցություն, ապա վերջիններս հիմնականում դրվում են ենթակայի և
ստորոգյալի միջև: Օրինակ՝ They always have lunch at 2 p.m. 
Հարցական ձևը կազմվում է do/does օժանդակ բայերի օգնությամբ, որոնք դրվում են
ենթակայից առաջ: 3-րդ դեմք եզակի թվում does-ի կիրառման ժամանակ բայը կորցնում է
իր s/es վերջավորությունը: Եթե նախադասության մեջ կա հարցական դերանուն կամ հարցական
բառ, ապա do/does օժանդակ բայերը կդրվեն տվյալ հարցական դերանունից
հետո: Օրինակ՝ Where do you work?

Հարցական ձև/Interrogative
Եզակի թիվ/ singular      Հոգնակի թիվ/Plural                                                                 
1. Do we work?-Ես աշխատու՞մ եմ                              1. Do we work?-Մենք աշխատու՞մ ենք
2. Do you work?-Դու աշխատու՞մ ես                            2. Do you work?-Դուք աշխատու՞մ եք
3. Does he (she, it) work?-Նա (այն) աշխատու՞մ է  3. Do they work?-Նրանք աշխատու՞մ են
Եթե հարցական ձևում կիրառում ենք ժամանակի մակբայ կամ պարագայական
կապակցություն, ապա վերջիններս դրվում են ենթակայի և ստորոգյալի միջև: Օրինակ՝ Does
he usually do the shopping in the mornings?
Ժխտական ձև/Negative

I do not (don't) work-Ես չեմ աշխատում                  


You do not (don't) work-Դու չես աշխատում                          
He (she, it) does not (doesn't) work-Նա չի աշխատում          
We do not (don't) work-Մենք չենք աշխատում
You do not (don't) work-Դուք չեք աշխատում
They do not (don't) work-Նրանք չեն աշխատում
Այս ձևում do/does օժանդակ բայերին ավելանում է not ժխտական մասնիկը և դրվում է
ենթակայի և բայ-ստորոգյալի մեջտեղում: Ժխտական ձևում էլ 3-րդ դեմք եզակի թվում բայը
կրկին անգամ կորցնում է իր s/es վերջավորությունը: 
Ժխտական ձևում ժամանակի մակբայ կամ պարագայական կապակցություն օգտագործելու
դեպքում, վերջիններս դրվում են don't/doesn't-ի և բայի միջև: 
Օրինակ՝ We don't sometimes go out in the evenings. 
Ներկա անորոշի հետ օգտագործվում են հետևյալ ժամանակի մակբայները և պարագայական
կապակցությունները:
Often-հաճախ, Always-միշտ, Sometimes, occasionally, from time to time-երբեմն, ժամանակ առ
ժամանակ, Usually-սովորաբար, Seldom, rarely-հազվադեպ, Never-երբեք, Every day (year, month,
week...)-ամեն օռ (տարի, ամիս, շաբաթ), Generally-ընդհանրապես, Frequently-հաճախակիորեն,
Constantly-կանոնավոր, մշտապես, Permanently-միշտ, At all-ընդհանրապես (ժխտական
նախադասություններում)
PRESENT CONTINUOUS TENSE /ՆԵՐԿԱ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ
Ներկա շարունակական ժամանակաձևը կազմվում  TO BE  բայի ներկա
ձևով` (am/is/are) ավելացնելով բայի հիմքին  ING. Հարցական ձևը կազմվում է՝ to be-ն (am/ is/ are)
բերելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է to be-ին (am/ is/ are)
ավելացնելով not ժխտական մասնիկը: Այժմ դիտարկենք խոնարհումները՝ 
Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ Հոգնակի թիվ
 I am working-Ես աշխատում եմ We are working-Մենք աշխատում ենք

 You are working-Դու աշխատում ես You are working-Դուք աշխատում եք

 He is working-Նա աշխատում է (արական) They are working-Նրանք աշխատում են

 She is working-Նա աշխատում է (իգական)

 It is working-Այն աշխատում է (առարկա)

Հարցական ձև / Interrogative form


Եզակի թիվ Հոգնակի թիվ
 Am I working?-Միթե՞ ես աշխատում եմ: Are we working?-Միթե՞ մենք չենք աշխատում:

 Are you working?-Միթե՞ դու աշխատում ես: Are you working?-Միթե՞ դուք չեք աշխատում:

 Is he ( she/ it) working?-Միթե՞ նա աշխատում է: Are they working?-Միթե՞ նրանք չեն աշխատում:

                                            Ժխտական ձև / Negative form


I am not working-Ես չեմ աշխատում:
You are not (aren't) working-Դու չես աշխատում:
He (She, It) is not (isn't) working-Նա չի աշխատում:
We are not (aren't) working-Մենք չենք աշխատում:
You are not (aren't) working-Դուք չեք աշխատում:
They are not (aren't) working-Նարանք չեն աշխատում:

Ներկա շարունակական ժամանակաձևը ցույց է տալիս`


1. խոսելու պահին ընթացքի մեջ գտնվող գործողություն: Գործողության ընթացքի մեջ գտնվելու
պահը կարող է նշվել հետևյալ ցուցիչներով՝ now (այժմ), at this moment (այս պահին), at the
moment (այս պահին), at present (ներկայումս), currently (ներկայումս), կամ կարող է և
չնշվել: Օրինակներ՝
 It is raining-Անձրև է գալիս:

 She is washing-up at the moment-Նա այս պահին ամաններն է լվանում:

 Why are you crying?-Ինչու՞ ես լաց լինում:

2. գործողություն, որն ընդգրկում է ներկայի ավելի մեծ ժամանակամիջոց, քան խոսելու պահը և
հիմնականում կրում է ժամանակավոր բնույթ: Օրինակներ՝ 
 Where are you living now?-Որտե՞ղ ես ապրում հիմա:

I stay indoors most of the time, I am catching up with my studies.-Ժամանակի մեծ մասը մնում են
տանը, դասերս եմ անում, որ հասցնեմ:

3. Անձի որոշումից և անձնական պլաններից բխող մոտ ապագայում կատարվող ապառնի


գործողություն: Այս դեպքում ապառնի ցուցիչը նշվում է, հիմնականում: Օրինակներ՝ 
 I am meeting Tom tonight. He is taking me to the theatre.-Ես հանդիպելու եմ Թոմին այսոր երեկոյան:
Նա ինձ թատրոն է տանելու:

 He is dining out tonight-Նա դրսում է ճաշելու այսօր երեկոյան:

Ներկա շարունակական (Present Continuous) ժամանակաձևում կարող ենք նաև


օգտագործել ALWAYS (միշտ) և CONSTANTLY (միշտ, շարունակ) մակբայերը, որոնք, որպես
կանոն, Ներկա անորոշի (Present Simple) ցուցիչներ են: Այս պարագայում գործողությունն
ունենում է սուբյեկտիվ բացասական հուզական երանգավորում, այսինքն՝ խոսողը
արտահայտում է դժգոհություն: Հուզական երանգավորման բացակայության դեպքում
գործածվում է Present Simple ժամանակաձևը: Օրինակ՝
  Tom is always going away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present
Continuous) (Այս նախադասության դեպքում խոսողի կարծիքով Թոմը չափից ավելի հաճախ է
բացակայում քաղաքիցհանգստյան օրերին):
 Tom always goes away for weekends.-Թոմը միշտ մեկնում է հանգստյան օրերին: (Present Simple)
(Իսկ վերջին նախադասության դեպքում խոսողը լոկ արձանագրում է Թոմի հաճախ
բացակայելը: Այստեղ չկա սուբյեկտիվ հուզական երանգավորում):

Անգլերենում գոյություն ունեն բայեր, որոնք կարող են գործածվել հավասարապես և՛ Present


Continuous-ում և՛ Present Simple-ում առանց իմաստի զգալի փոփոխության:  Այդ բայերից են՝ to
feel (զգալ), to hope (հույս ունենալ), to look (տեսք ունենալ), to wear (հագին ունենալ) և
այլոք: Օրինակներ՝
 How do you feel? I feel quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:

 How are you feeling? I am feeling quite well.-Ինչպե՞ս ես զգում: Բավականին լավ եմ զգում:


 You look quite happy today-Այսօր բավականին լավ տեսք ունես:
 You are looking quite happy today.-Այսօր բավականին լավ տեսք ունես:

Կան բայեր, որոնք Present Continuous-ում չեն օգտագործվում, անկախ նրանց կատարած


գործողության բնույթից: Այդ բայերից են՝
hate-ատել, love-սիրել, like-հավանել, դուր գալ, want-ցանկանալ, wish-մաղթել, ցանկանալ,
prefer-գերադասել, see-տեսնել, smell-բուրալ, հոտ գալ, taste-համ գալ, sound-հնչել, hear-լսել,
appear-թվալ, seem-թվալ, agree-համաձայնել, deny-հերքել, disagree-չհամաձայնել, mean-նշանակել,
նկատի ունենալ, promise-խոստանալ, believe-հավատալ, imagine-պատկերացնել, know-իմանալ,
գիտենալ, recognise-ճանաչել, realise-գիտակցել, remember-հիշել, understand-հասկանալ, belong-
պատկանել, concern-վերաբերել, depend on-կախված լինել, involve-ներառել, matter-
նշանակություն ունենալ, էական լինել, need-կարիք ունենալ, owe-պարտք լինել, own-ունենալ
որպես սեփականություն, possess-ունենալ, տիրապետել, տիրանալ, have-ունենալ, think-կարծել,
consider-կարծել, համարել, resemble-նման լինել, cost-արժենալ, consist of-բաղկացած լինել,
contain-պարունակել, refuse-մերժել
ԱՆՑՅԱԼ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PAST SIMPLE TENSE
Անցյալ անորոշ ժամանակաձևը ցույց է տալիս անցյալում կատարված, ավարտված
գործողություն, կամ անցյալում պարբերաբար կատարված գործողություն: 
Այս ժամանակաձում բայերը բաժանվում են 2 խմբի՝ կանոնավոր (regular) և անկանոն
(irregular): Կանոնավոր բայերը ստանում են -ed վերջավորություն, իսկ անականոն բայերը
փոխվում են հիմքով: Կանոնավոր բայեն անգլերենում մեծամասնություն են կազմում, իսկ
անկանոն բայերի համար նախատեսված է հատուկ ցուցակ: 
Past Simple-ի հետ հաճախ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական
կապակցությունները՝ yesterday-երեկ, ago-առաջ, the day before yesterday-, the other day-
օրերս, անցյալ օրը, last week (month, year)-անցյալ շաբաթ (ամիս, տարի):
Ահա to work բայի խոնարհումը Past Indefinite ժամանակաձևում:
                                              Հաստատական ձև / Affirmative form
I worked-Ես աշխատում էի / աշխատեցի We worked-Մենք աշխատում էինք / աշխատեցինք
You worked-Դու աշխատում էիր / աշխատեցիր You worked-Դու աշխատում էիք / աշխատեցիք
He, she, it worked-Նա աշխատում էր / աշխատեց They worked-Նրանք աշխատում էին / աշխատեցին
                                              Հարցական ձև / Interrogative form
Did I work?-Ես աշխատու՞մ էի / աշխատեցի՞
Did you work?-Դու աշխատու՞մ էիր / աշխատեցի՞ր
Did she, he, it work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց
Did we work?-Մենք աշխատու՞մ էինք / աշխատեցի՞նք
Did you work?-Դուք աշխատու՞մ էիք / աշխատեցի՞ք
Did they work?-Նա աշխատու՞մ էր / աշխատե՞ց
                                                      Ժխտական ձև / Negative form
Այս ձևը կազմվում է՝ did օժանդակ բային ավելացնելով not ժխտական մասնիկը (did
not=didn't), որը դրվում է ենթակայի և բայի մեջտեղում: Այս դեպքում բայը նույնպես կորցնում է -
ed վերջավորությունը, իսկ ստորոգյալը կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի:
I didn't work-Ես չեմ աշխատել / չաշխատեցի
You didn't work-Դու չես աշխատել / չաշխատեցիր
He, she, it didn't work-Նա չի աշխատել / չաշխատեց
We didn't work-Մենք չենք աշխատել / չաշխատեցինք
You didn't work-Դուք չեք աշխատել / չաշխատեցիք
They didn't work-Նրանք չեն աշխատել/չաշխատեցին
Անկանոն բայով դրված ստորոգյալը հարցական և ժխտական ձևերում՝ did-ի և didn't-ի
առկայության դեպքում կանգնում է իր անորոշ հիմքով առանց to մասնիկի: Օրինակ՝  
 She wrote a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ գրեց:
Did she write a letter to her friend yesterday?Նա երեկ իր ընկերոջը նաման գրե՞ց:
She didn't write a letter to her friend yesterday-Նա երեկ իր ընկերոջը նամակ չգրեց:

✔ Ահա մի շարք կանոններ բայը past simple-ով կազմելու համար.

 Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, և այդ տառին նախորդում է բաղաձայն, ապա –
ed-ն ավելացնելիս y տառը փոխվում է i-ի՝ dry-dried, try-tried: 
 Եթե բայի հիմքը ավարտվում է -y տառով, որին նախորդում է ձայնավոր, ապա -
ed ավելանում է առանց որևէ հնչյունայի փոփոխությության՝ play-played, pray-prayed:
 Եթե բայը միավանկ է և ավարտվում է բաղաձայնով, ապա -ed ավելացնելիս՝ վերջին
բաղաձայնը կրկնապատկվում է՝ stop-stopped (դադար(եցն)ել, կանգն(եցն)ել), hop-hopped
(ցատկոտել): Սա արվում է վանկի ձայնավորի կարճ հնչողությունը պահպանելու համար:
 Եթե բայի հիմքն ավարտվում է -e տառով, ապա -ed ավելացնելիս՝ այդ -e տառը սղվում
է՝ live-lived (ապրել) , type-typed (մեքենագրել):
✔ Անկանոն բայերն իրենց Past  indefinite ժամանակաձևի հաստատականը կազմում են
տարբեր ձևերով՝
 Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to come-came (գալ), to begin-began (սկս(վ)ել)
 Արմատի ձայնավորի փոփոխությամբ՝ to make-made (պատրաստել, անել, սարքել)
 Հիմքին t ավելացնելով՝ to burn-burnt (այր(վ)ել, վառ(վ)ել)
 Որոշ բայեր ընդհանրապես չեն փոխվում՝ put-put (դնել), set-set (տեղադրել, հիմնել), let-let
(թույլ տալ, թողնել)։
Կանոնավոր բայերի -ed վերջավորությունը արտասանվում է՝ 
 [t]-խուլ բաղաձայններից հետո՝ liked, stopped
 [d]-ձայնավորներից և ձայնեղ բաղաձայններից հետո՝ played, loved
 [id]-բաղաձայններից հետ՝ visited, added

PAST CONTINUOUS TENSE / ԱՆՑՅԱԼ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ


Կազմվում է to be (was/were) + բայ+ing.  հարցական ձևը կազմվում է օժանդակ բայը
(was/were) դրվելով ենթակայից առաջ, իսկ ժխտական ձևը կազմվում է օժանդակ
բային (was/were) ավելացնելով not ժխտական մասնիկը: 
Հաստատական ձև / Affirmative form
Եզակի թիվ                                                                                              Հոգնակի թիվ
I was working-Ես աշխատում էի                           We were working-Մենք աշխատում էինք
You were working-Դու աշխատում էիր                 You were working-Դուք աշխատում էիք
He, she, it-was working-Նա աշխատում էր           They were working-Նրանք աշխատում էին
                                        Հարցական ձև / Interrogative form
Եզակի թիվ                                                                                          Հոգնակի թիվ        

Was I working?-Ես աշխատու՞մ էի                      Were were working?-Մենք աշխատու՞մ էինք


Were you working?-Դու աշխատու՞մ էիր            Were you working?-Դուք աշխատու՞մ էիք
Was he, sh, it working?-Նա աշխատու՞մ էր         Were they working?-Նրանք աշխատու՞մ էին
                                        Ժխտական ձև / Negative form

I was not (wasn't) working-Ես չեմ աշխատում


You were not (weren't) working-Դու չես աշխատում
He, she, it was not (wasn't) working-Նա չի աշխատում
We weren't working-Մենք չենք աշխատում
You weren't working-Դուք չեք աշխատում
They weren't working-Նրանք չեն աշխատում
Past Continuous ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի
որոշակի պահի: Այսինքն՝ գործողությունն արդեն սկսվել էր մինչ այդ որոշակի պահը, բայց դեռևս
չի վերջացել: Գործողության սկիզբն ու վերջը չի նշվում:
Գործողության ընթացքի մեջ լինելու պահը կարող է նշվել պարագայական կապակցությամբ
(at that moment - այն պահին, at that time - այն ժամանակ, at 5 o'clock yesterday - երեկ ժամը 5-ին և
այլն) կամ մեկ այլ գործողությամբ արտահայտված past simple ձևով: Օրինակներ: 
 He was still working at 3 o'clock-Նա դեռ աշխատում էր ժամը 3-ին:
 He was working in his garden when I saw him-Նա աշխատում էր իր այգում, երբ զանգեցի
տեսա նրան:
 They were working from 5 till 7 in the evening-Նրանք աշխատում էին երեկոյան 5-ից 6-ը:

Past Continuous(I was doing) Past Simple (I did)


Գործողության ընթացքի մեջ լինելը, Ավարտված գործողություն
Կիսատ լինելը
I was walking home when I met Tom. I walked home after the party last night.
Ann was watching TV when the phone rang. Ann watched TV a lot when she was ill last year.

Հաճախ Past Simple և Past Continuous ժամանակները գործածվում են միաժամանակ՝ նշելով,


որ ինչ-որ բան կատարվել է մի այլ գործողությանը համընթաց:
Tom burnt his hand when he was cooking the dinner. (Թոմը ձեռքը վառեց ճաշ
պատրաստելիս /երբ պատրաստում էր/):
ՆԵՐԿԱ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / PRESENT PERFECT TENSE
Ներկա վաղակատար ժամանակաձևը կազմվում է հետևյալ կերպ՝ have/has+participle II
(կանոնավոր բայերի դեպքում have/ has + բայ + d/ed, անկանուն բայերի դեպքում օգտվում ենք
անկանոն բայերի ցուցակի 3-րդ շարքից (go – went – gone) I have gone) և թարգմանվում է հայերենի
սահմանական եղանակի ներկա վաղակատար ժամանակաձևի բայական վերջավորությամբ՝ -ել, ացել: 
Օրինակ՝
1. I have seen the film-Ես տեսել եմ ֆիլմը:

2. She has read her book-Նա կարդացել է իր գիրքը:

Ինչպես նկատում ենք, have/has-ը այս ժամանակաձևում ծառայում են որպես օժանդակ բայեր և


հայերենում չեն թարգմանվում: 
 Հարցական ձև/Interrogative form
Present Perfect-ի հարցական ձևը կազմվում է՝ have/has օժանդակ բայերը բերելով
ենթակայից առաջ: Օրինակ՝
1. Has she read her book?
2. Have you finished the work

Ժխտական ձև/Negative form

Present Perfect-ի ժխտական ձևը կազմվում է՝ have/has-ին ավելացնելով not ժխտական


մասնիկը՝ have not=haven't, has not=hasn't, որոնք դրվում են ենթակայի և participle II-ով
դրված բայի մեջտեղում: Օրինակ՝

1. She hasn't read the book-Նա դեռ չի կարդացել գիրքը:

2. We haven't finished our homework-Մենք չենք ավարտել մեր տնային աշխատանքները:

Այս ժամանակաձևը ցույց է տալիս ներկա ժամանակակետից առաջ ավարտված գործողություն,


որն իր հետևանքով և արդյունքով կապված է ներկայի հետ:
Present Perfect-ի հետ գործածվում են հետևյալ մակբայներն ու պարագայական
կապակցությունները՝ just-հենց նոր (դրվում է  have/has օժանդակ բայերի և Participle II-ի
մեջտեղում), yet-դեռ (դրվում է հարցական և  ժխտական նախադասության վերջում), already-արդեն
(հաստատական նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), of late,
lately, recently-վերջերս (դրվում են նախադասության վերջում), ever-երբևէ (դրվում է հարցական
նախադասության ենթակայի և Participle II-ի մեջտեղում ), never-երբեք (դրվում է հաստատական
նախադասության have/has օժանդակ բայերի և Participle II-ի մեջտեղում), since-սկսած, ի վեր, for-
շարունակ, for the last few days (weeks, months, years)-վերջին մի քանի օրերը (շաբաթները,
ամիսները, տարիները): 
Օրինակներ՝

1. I haven't seen him of late/lately/recently-Ես նրան վերջերս չեմ տեսել:


2. He has just left-Նա հենց նոր է հեռացել:
3. She has never been to Canada-Նա երբեք չի եղել Կանադայում:
4. Have you ever been to this cinema?-Երբևէ եղել ես այս կինոթատրոնում?
5. They haven't finished their work yet-Նրանք դեռ չեն ավարտել իրենց գործը:
6. Have you talked to him yet?-Արդեն նրան հետ խոսել ես?
7. I have already answered your question-Ես արդեն պատասխանել եմ քո հարցին:
8. He has played the piano since his childhood-Նա իր մանկությունից ի վեր դաշնամուր է
նվագում:
9. We have stayed here for the last few days- Մենք այստեղ ենք մնում վերջին մի քանի օրերը:

Present Perfect-ը օգտագործվում է նաև today, this week (month, year), this


morning/afternoon/evening, tonight մակբայների և պարագայական կապակցությունների
հետ, որոնք արտահայտում են դեռևս անավարտ ժամանակամիջոց, չնայած որ գործողությունն
ավարտվածէ:Օրինակներ՝
1. I have worked a lot today-Ես այսօր շատ եմ աշխատել (օրը դեռ չի ավարտվել):
2. We have met him this morning-Մենք հանդիպել ենք նրան այսօր առավոտյան (առավոտը
դեռ չի ավարտվել):
3. The children have read 2 books this month-Երեխաները այս ամիս երկու գիրք են
կարդացել: (Ամիսը դեր չի վերջացել)
4. She has graduated from the university this year-Նա ավարտել է համալսարանը այս տարի:
(տարին դեռ չի ավարտվել)
5. He has arrived tonight/this evening-Նա եկել է այսօր երեկոյան: (երեկոն դեռ չի
ավարտվել)
6. They have had four English classes this week-Նրանք չորս անգլերենի դաս են արել այս
շաբաթ: (շաբաթը դեր չի ավարտվել)
7. The child hasn't had her meal this afternoon-Երեխան չի կերել իր ճաշը այսօր ցերեկը:
(ցերեկը դեռ չի ավարտվել)
PAST PERFECT TENSE / ԱՆՑՅԱԼ ՎԱՂԱԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ
Past Perfect (անցյալ վաղակատար) ժամանակաձևը կազմվում է had+past
participle (բայի 3-րդ հիմք)-ով: Հարցական ձևը կազմվում է՝ had-ը բերելով ենթակայից
առաջ, իսկ ժխտականը՝ had-ին ավելացնելով not ժխտական մասնիկը: 
                                           Հաստատական ձև / Affarmative form
I had worked-Ես աշխատել էի:
You had worked-Դու աշխատել էիր:
He had worked-Նա աշխատել էր (արական):
She had worked-Նա աշխատել էր (իգական):
It had worked-Այն աշխատել էր (առարկա):
We had worked-Մենք աշխատել էինք:
You had worked-Դուք աշխատել էիք:
They had worked-Նրանք աշխատել էին:
                                                Հարցական ձև / Interrogative form
Had I worked?-Ես աշխատե՞լ էի:
Had you worked?-Դու աշխատե՞լ էիր:
Had he worked?-Նա աշխատե՞լ էր: (արական)
Had she worked?-Նա աշխատե՞լ էր: (իգական)
Had it worked?-Այն աշխատե՞լ էր: (առարկա)
Had we worked?-Մենք աշխատե՞լ էինք:
Had you worked?-Դուք աշխատե՞լ էիք:
Had they worked?-Նրանք աշխատե՞լ էին:
                                                Ժխտական ձև / Negative form
I had not (hadn't) worked-Ես չէի աշխատել:
You had not (hadn't) worked-Դու չէիր աշխատել:
He had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (արական)
She had not (hadn't) worked-Նա չէր աշխատել: (իգական)
It had not (hadn't) worked-Այն չէր աշխատել: (առարկա)
We had not (hadn't) worked-Մենք չէին աշխատել:
You had not (hadn't) worked-Դուք չէիք աշխատել:
They had not (hadn't) worked-Նրանք չէին աշխատել:

Past Perfect ժամանակաձևը ցույց է տալիս անցյալ ժամանակակետից առաջ


ավարտված գործողություն: Անցյալ ժամանակակետը կարող է նշվել մեկ այլ
գործողությամբ՝ արտահայտված Past Simple ժամանակաձևով, կամ պարագայական
կապակցությամբ: Օրինակներ՝
 They had walked only a few steps when it began to rain.-Նրան միայն մի քանի քայլ էին
արել, երբ սկսեց անձրև գալ: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)

 He had travelled much before he visited America.-Նա շատ էր ճանապարհորդել նախքան


Ամերիկա այցելելը: (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է Past Simple-ով)

 He had finished his job by 5 o'clock.-Նա ավարտել էր աշխատանքը մինչև ժամը 5-ը:


(այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական կապակցությամբ

 She has passed 5 examinations by the end of the term.-Նա հանձնել էր քննություն մինչև


կիսամյակի վերջը:  (այստեղ անցյալ ժամանակակետը նշված է պարագայական
կապակցությամբ)

Past Perfect ձևը հաճախ գործածվում է hardly......when (հազիվ........երբ),


scarcely....when (հազիվ....երբ), no sooner...than (հազիվ.....երբ) շաղկապների
հետ: Օրինակներ՝
 He had hardly got home when it began to rain.-Մենք հազիվ էինք տուն հասել, երբ սկսեց
անձրևել:

 They had scarcely arrived at the station when the train left.-Նրանք հազիվ էին


հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:

 They had no sooner arrived at the station than the train left.-Նրանք հազիվ էին


հասել կայարան, երբ գնացքը շարժվեց:

Past Perfect-ը նաև կարող է օգտագործվել when (երբ), before (նախքան), as soon as


(հենց որ), till/until (մինչև), after (հետո) շաղկապների հետ ժամանակի պարագա
երկրորդական նախադասություններում, եթե առաջին գործողությունն ավարտվել է
նախքան երկրորդ գործողության սկսվելը: Օրինակներ՝
 When he had seen all the pictures, he left the gallery.-Երբ նա տեսավ բոլոր նկարները,
հեռացավ պատկերասրահից: 
 Before  I had met him, I already knew what he looked like.-Նախքան նրան հանդիպելը, գիտեի՝
ինչպիսի տեսք ուներ նա: 
 As soon as he had gone everybody felt much relieved.-Հենց որ նա հեռացավ, բոլորը մեծ
թեթևություն զգացին: 
 I had heard nothing until you told me about it.-Ես ոչինչ չէի լսել մինչև քո այդ մասին ինձ
ասելը: 
 After I had dressed I went up to the sitting room.-Հագնվելուց հետո, բարձրացա
հյուրասենյակ: 
ԱՊԱՌՆԻ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ / FUTURE INDEFINITE (SIMPLE) TENSE

Ապառնի անորոշը կազմվում է WILL օժանդակ բայի և բայի անորոշ ձևով առանց TO մասնիկի: Այն
դրվում է բայից առաջ հաստատական ձևում, իսկ հարցական ձևում will-ը դրվում է ենթակայից առաջ,
ժխտական ձևում՝ will-ին ավելացնում ենք not ժխտական մասնիկը: Will-ը համապատասխանում է
հայերենի Կ մասնիկին:
                         

Հաստատական ձև/Affirmative form


Եզակի թիվ Հոգնակի թիվ

I will work-Ես կաշխատեմ We will work-Մենք կաշխատենք
You will work-Դու կաշխատես You will work-Դուք կաշխատեք
He will work-Նա կաշխատի (արական) They will work-Նրանք կաշխատեն
She will work-Նա կաշխատի (իգական)
It will work-Այն կաշխատի (առարկա)
                                                   Հարցական ձև/Interrogative form

Եզակի թիվ Հոգնակի թիվ


Will I work?-Կաշխատե՞մ ես Will we work?-Կաշխատե՞նք մենք
Will you work?-Կաշխատե՞ս դու Will you work?-Կաշխատե՞ք դուք
Will she work?-Կաշխատի՞ նա (իգական) Will they work?-Կաշխատե՞ն նրանք
Will he work?-Կաշխատի՞ նա (արական)
Will it work?-Կաշխատի՞ այն (առարկա)
                                                         Ժխտական ձև/Negative form
I will not (won't) work-Ես չեմ աշխատի
You will not (won't) work-Դու չես աշխատի
He will not (won't) work-Նա չի աշխատի (արական)
She will not (won't) work-Նա չի աշխատի (իգական)
It will not (won't) work-Նա չի աշխատի (առարկա)
We will not (won't) work-Մենք չենք աշխատի
You will not (won't) work-Դուք չեք աշխատի
They will not (won't) work-Նրանք չեն աշխատի
Ապառնի անորոշը ցույց է տալիս՝
1. Ապառնի գործողություն առանց սահմանապակումների: Օրինակներ

 Life will teach her a lesson.-Կյանքը նրան դաս կտա:

 We will meet again, one day.-Մենք մի օր կրկին կհանդիպենք:


2. Ապառնի գործողություն, որի կատարման ժամանակը նշվում է  tomorrow (վաղը), next
week/month/year (հաջորդ շաբաթ/ամիս/տարի), in two days/weeks/months/years (2
օրից/շաբաթից/ամսից/տարուց) և այլն մակբայներով և պարագայական
կապակցություններով: Օրինակներ՝
 I will do it at once-Ես դա կանեմ միանգամից:

 He will arrive tomorrow-Նրանք վաղը կհասնեն:

 We will know the results in three days-Մենք կիմանանք արդյունքների մասին երեք օրից:

3. Ապառնի գործողություն, որը կարող է տևել որոշ ժամանակ: Այս դեպքում


ժամանակամիջոցը նշվում է պարագայական կապակցությամբ: Օրինակներ՝
 I hope you will live for many years.-Հուսով եմ, որ կապրես դեռ երկար տարիներ:

 I think I will remain a student for all my life.-Կարծում եմ, որ  ամբողջ


կյանքս ուսանող կմնամ:

4. Իրար հաջորդող ապառնի գործողություններ: Օրինակ՝


 I will take a walk to the sea and on my way back home I will buy you a newspaper.-
Կզբոսնեմ մինչև ծովափ և վերադարձին թերթ կգնեմ քեզ համար:

Ապառնի անորոշը (Furure Simple) օգտագործվում է նաև ժամանակ և պայման


երկրորդական նախադասությունների գլխավոր մասում, իսկ երկրորդական մասը դրվում
է ներկա անորոշով (Present Simple), որտեղ ապառնի անորոշը (Future
Simple) թարգմանվում է ենթադրական ապառնիով, իսկ ներկա անորոշը (Present Simple)՝
ըղձական եղանակով: Օրինակներ՝
 I will walk to him when he comes-Ես կգնամ նրա մոտ, եթե նա գա:

 You will be in time if you hurry-Դու ժամանակին կհասնես, եթե շտապես:

You might also like