Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 3

1.1/Կատաղության վիրուսը օժտված է հետևյալով.

ա)սպիրալաձև տարածական սիմետրիայի տիպով, միջին չափի վիրուս է


բ)օրգանիզմում տարածվում է հեմատոգեն ճանապարհով
գ)նեյրոտրոպ վիրուս է
դ)պատկանում է Ռաբդովիրիդե ընտանիքի Վեզիկուլովիրուս ցեղին
2.1/Որն է բնորոշ կատաղության վիրուսին.
ա)մարդուց մարդ չի փոխանցվում
բ)խանգարում է ացետիլխոլինի փոխանցումը սինապսում
գ)ֆիքսված շտամը ստացել է Կոխը
դ)բջջային կուլտուրաներում առաջացնում են Կոպլիկի մարմնիկներ
3.1/Կատաղության վիրուսը.
ա)հիդրոֆոբիա առաջացնող, խոշոր բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
բ)պապուլյոզ ցան առաջացնող խոշոր բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
գ)գեղձային համակարգը ախտահարող ՌՆԹ պարունակող վիրուս է
դ)հիմնականում ախտահարում է CD4+ մարկերներով բջիջները
4.2/Կատաղության վիրուսին բնութագրական չէ հետևյալը.
ա)գենոմը (-)ՌՆԹ է
բ)նուկլեոկապսիդի սիմետրիան փամփուշտանման է
գ)բարդ խոշոր վիրուս է
դ)վիրուսեմիա չի առաջացնում
5.2/Ինչը բնորոշ չէ կատաղության վիրուսին.
ա)առաջացնում է մահացու հիվանդություն
բ)սուպերկապսիդով և M սպիտակուցով բարդ վիրուս է
գ)գենոմը ներկայացված է բացասական ՌՆԹ-ով
դ)նյարդային համակարգը ախտահարող ԴՆԹ պարունակող պարզ վիրուս է
6.2/Նշել ճիշտ պատասխանը կատաղության վիրուսի համար, բացի.
ա)միջին չափերով բարդ վիրուս է
բ)սպիրալաձև նուկլեոկապսիդով, բարդ վիրուս է
գ)օժտված է իմունոգեն հատկությամբ G գլիկոպրոտեիդային ելուններով
դ)оժտված է M մատրիքսային սպիտակուցով
7.3/Կատաղությունը բնութագրվում է հետևյալով.
1.բակտերիալ ծագման նեյրոտրոպ ինֆեկցիա է
2.հիվանդության աղբյուրը հիվանդ կենդանիներն են
3.հարուցիչը առաջացնում է ներբջջային պարփակումներ, որոնք հայտնաբերվուն են
Ռոմանովսկի-Գիմզայի եղանակով
4.կանխարգելվում է ինակտիվացված կուլտուրալ վակցինայով
ա)2.3.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)3.4.
8.3/Կատաղության կանխարգելման համար կիրառվում է.
1.ինակտիվացված կուլտուրալ վակցինա
2.անատոքսին
3.ենթամիավորային վակցինա
4.անտիռաբիկ իմունոգլոբուլին
ա)1.2.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)1.2.4.
9.3/Rhabdoviridae ընտանիքի ներկայացուցիչներին բնորոշ է.
1.պարզ կառուցվածք
2.խոշոր չափեր
3.սպիրալաձև նուկլեոկապսիդ
4.միաթել +ՌՆԹ
ա)2.3.
բ)1.2.3.
գ)1.2.4.
դ)3.4.
10.3/Ինչն է բնորոշ կատաղությանը.
1.գաղտնի շրջանը տևում է մի քանի օրից մինչև 2-3 ամիս
2.ընթանում է աէրո-հիդրո և լուսավախությամբ
3.կանխարգելումը կատարվում է պլանային կարգով կյանքի առաջին տարում
4.կանխարգելումը կատարվում է ըստ ցուցմունքի հակառաբիկ իմունոգլոբուլինով
ա)2.3.
բ)1.3.
գ)1.2.4.
դ)2.3.4.
11.3/Նշեք ճիշտ պնդումները կատաղության վիրուսի վերաբերյալ.
1.լինում է վայրի և ֆիքսված
2.վերարտադրվելով նեյրոններում առաջացնում է Բաբեշ-Նեգրիի պարփակումներ
3.հիվանդության աղբյուրը միայն վայրի կենդանիներն են
4.կենդանիները վտանգ են ներկայացնում միայն հիվանդության ծաղկման շրջանում
ա)2.3.4.
բ)2.3.
գ)1.2.
դ)1.3.4.
12.3/Rhabdovirus-ները.
1.գենոմը ներկայացված է երկթել ՌՆԹ-ով
2.գլխուղեղի նեյրոններում ձևավորում են ներցիտապլազմային վիրուսային
պարփակումներ
3.օրգանիզմ են թափանցում ալիմենտար, օդա-փոշային ճանապարհներով
4.օժտված են նեյրոտրոպ ազդեցությամբ
ա)1.2.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)1.4.
Right answer
1.գ
2.ա
3.ա
4.բ
5.դ
6.ա
7.ա
8.բ
9.ա
10.գ
11.գ
12.գ

You might also like