Հեպատիտ Ա, Ե

You might also like

Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 3

1.1/Hepatit E-ի վիրուսին բնորոշ է.

ա)պարէնտերալ փոխանցում
բ)հղիների մոտ կարող է առաջացնել բարդություններ
գ)կարող է առաջացնել հեպատոմա
դ)պրոֆիլակտիկայի համար օգտագործում են սուբմիավորային վակցինա
2.1/E հեպատիտի վիրուսը.
ա)սեռական ճանապարհով փոխանցվող խոշոր վիրուս է
բ)ԴՆԹ պարունակող բարդ վիրուս է
գ)ալիմենտար ճանապարհով փոխանցվող, պարզ կառուցվածքով մանր վիրուս է
դ)սպիրալաձև սիմետրիայով, բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
3.1/Հեպատիտ A վիրուսով պայմանավորված հեպատիտը կոչվում է
ա)Դեյնի հիվանդություն
բ)ինֆեկցիոն հեպատիտ
գ)խոլեստատիկ հեպատիտ
դ)շիճուկային հեպատիտ
4.2/A և E հեպատիտներին բնորոշ է ամենը, բացի.
ա)պատկանում են Enterovirus ցեղին
բ)ունեն պարզ կառուցվածք
գ)փոխանցվում են էնտերալ ճանապարհով
դ)չեն առաջացնում հեպատոցիտների չարորակ տրանսֆորմացիա
5.2/Ինֆեկցիոն հեպատիտը բնութագրվում է, բացի.
ա)նույնն է ինչ որ Բոտկինի հիվանդությունը
բ)փոխանցվում է հիմնականում ալիմենտար ճանապարհով
գ)հաճախ արձանագրվում է արյան փոխներարկման ժամանակ
դ)հարուցիչը պատկանում է էնտերովիրուս ցեղին
6.2/Ինչը բնորոշ չէ հեպատիտ A-ին
ա)փոխանցվում է էնտերալ ճանապարհով
բ)հիվանդության ելքը բարեհաջող է
գ)հարուցիչը արտազատվում է արտաքին միջավայր կղանքով
դ)վիրուսի առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է հեպատոցիտներում
7.3/Հեպատիտ E-ի վիրուսը.
1.պատկանում է Հեպադնավիրիդե ընտանիքին
2.պարունակում է (+)ՌՆԹ
3.փոխանցվում է ալիմենտար, սեռական կոնտակտի, տրանսֆուզիոն
ճանապարհներով
4.նուկլեոկապսիդի սիմետրիան իկոսաեդրիկ է
ա)2.4.
բ)1.2.3.
գ)2.3.4.
դ)1.4.
8.3/Վիրուսային հեպատիտները.
1.անթրոպոնոզ են
2.փոխանցվում են միայն սեռական ճանապարհով
3.ախտորոշվում են մաշկա-ալերգիկ փորձով
4.բնութագրվում են լյարդի բջիջների ախտահարմամբ
ա)1.4.
բ)1.2.3.
գ)2.3.4.
դ)3.4.
9.3/Հեպատիտ A-ի վիրուսին բնորոշ է.
1.փոքր չափեր
2.տրոպիզմ հեպատոցիտների նկատմամբ
3.վերտիկալ փոխանցման ուղի
4.բարդ կառուցվածք
ա)1.4.
բ)1.2.
գ)1.2.3.
դ)2.3.4.
10.3/A հեպատիտի դեպքում.
1.վիրուսի առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է ստամոքսաղիքային
տրակտի էպիթելիալ բջիջներում
2.լյարդում դեստրուկտիվ փոփոխությունները պայմանավորված են նաև NK
բջիջներով
3.հիվանդության աղբյուր են հանդիսանում ընտանի կենդանիները
4.հիվանդությունը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով
ա)2.3.
բ)1.3.4.
գ)1.2.4.
դ)1.2.
11.3/Հեպատիտ E-ն
1.պարզ վիրուս է
2.ունի միջին չափեր
3.թափանցում է օրգանիզմ սեռական ճանապարհով
4.գենոմը ներկայացված է /+/ ՌՆԹ
ա)1.2.4.
բ)1.4.
գ)1.2.3.
դ)3.4.
12.3/Նշել հեպատիտ E-ի բնորոշ հատկությունները
1.փոխանցման մեխանիզմով նման է հեպատիտ A-ին
2.հղիների մոտ կարող է բարդանալ
3.հիվանդությունն ունի թեթև ընթացք
4.կատարում են պլանային վակցինացիա
ա)1.2.3.
բ)2.3.4.
գ)1.4.
դ)3.4.
Right answer
1.բ
2.գ
3.բ
4.ա
5.գ
6.դ
7.ա
8.ա
9.բ
10.դ
11.բ
12.ա

You might also like