Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 3

1.1/Պոլիոմիելիտի վիրուսը.

ա)պատկանում է Cardiovirus ցեղին


բ)պատկանում է Պիկոռնավիրիդե ընտանիքին
գ)խոշոր վիրուս է
դ)ունի մեկ շճատիպ
2.1/Պոլիոմիելիտի սպեցիֆիկ կանխարգելումը իրականացվում է.
ա)Սմորոդինցևի կենդանի վակցինայով
բ)անատոքսինով
գ)ներերակային
դ)PPD-ով
3.1/Կոկսակի վիրուսները.
ա)պատկանում են Picornaviridae ընտանիքին
բ)Կոկսակի B-ն օժտված է տրոպիզմով մկանային հյուվածքների նկարմամբ
գ)պատկանում են Picornaviridae ընտանիքին և համարվում են հեպատիտների
հարուցիչներ
դ)միջին չափերի բարդ վիրուսներ են
4.2/Պոլիովիրուսին բնորոշ չէ.
ա)առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում նյարդային համակարգի
բջիջներում
բ)ունի 3 շճատիպ
գ)բջջային կոիլտուրաներում առաջ է բերում ցիտոախտածին ազդեցություն
դ)փոխանցվում է ֆեկալ օրալ մեխանիզմով
5.2/Էնտերովիրուսային ինֆեկցիաների լաբորատոր ախտորոշումը ընդգրկում է,
բացի.
ա)վիրուսաբանական եղանակ
բ)շճախտորոշում
գ)էլեկտրոնային մանրէազննում
դ)մաշկաալերգիկ փորձ
6.2/Նշել ճիշտ պատասխանը Կոկսակի A վիրուսի համար, բացի.
ա)պատկանում են Picornaviridae ընտանիքին
բ)օժտված է տրոպիզմով առավելապես մկանային հյուվածքի նկարմամբ
գ)օժտված է առավելապես նեյրոտրոպ ազդեցությամբ
դ)գենոմը ներկայացված է միաթել +ՌՆԹ-ով
7.3/Ներկայումս պոլիոմիելիտի կանխարգելման համար կիրառվող վակցինայի
առավելություններն են.
1.իրականացվում է եռանվագ, պարէնտերալ ներարկումների միջոցով
2.ինակտիվացված վակցինա է
3.տրվում է per os ճանապարհով
4.կենդանի ատենուացված վակցինա է և առաջացնում է նաև տեղային իմունիտետ
ա)1.4.
բ)1.2.3.
գ)1.2.
դ)3.4.
8.3/Պոլիովիրուսին բնորոշ հատկություններն են.
1.ախտահարում է մարսողական և նյարդային համակարգերը
2.վերարտադրվում է թիրախ բջիջների կորիզում
3.փոքր չափերով իկոսաեդրիկ համաչափության վիրուս է
4.կայուն է շրջակա միջավայրի տարբեր ազդակների նկատմամբ
ա)1.2.3.
բ)3.4.
գ)1.3.4.
դ)2.4.
9.3/Պիկոռնավիրուսներին բնորոշ է.
1.փոքր չափեր, բարդ կառուցվածք
2.փոքր չափեր, պարզ կառուցվածք
3.միաթել +ՌՆԹ
4.գենոմը ներկայացված է ԴՆԹ-ով
ա)1.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.4.
10.3/Հիվանդության ընթացքը պոլիոմիելիտի դեպքում.
1.կարող է լինել աբորտիվ կամ թեթև
2.դրսևորվում է անզուսպ լուծով և հաստ աղիներում խոցերի առաջացմամբ
3.բնութագրվում է ԿՆՀ-ի ապտահարմամբ, ինչը դրսևորվում է մենինգիալ
ախտանիշներով
4.կախված է հակատոքսիկ հակամարմինների սինթեզից, որը նպաստում է
հարուցիչների էլիմինացիային օրգանիզմից
ա)1.3.
բ)1.2.4.
գ)2.3.
դ)1.3.4.
11.3/Պոլիոմիելիտի վիրուսի գենոմը.
1.ներկայացված է -ՌՆԹ-ով
2.ներկայացված է երկթել ՌՆԹ-ով, որի մի թելը դեֆեկտավոր է
3.ներկայացված է +ՌՆԹ շղթայով
4.ունի ինֆորմացիոն ՌՆԹ-ի ֆուկցիա, և օժտված է ինֆեկցիոնությամբ
ա)1.2.
բ)3.4.
գ)1.4.
դ)2.3.
12.3/Նշել Պոլիոմիելիտի վիրուսի բնորոշ հատկանիշնեը.
1.փոխանցվում է հիմնականում ֆեկալ օրալ մեխանիզմով
2.վերարտադրվում են ողնուղեղի առաջնային եղջյուրների շարժողական
նեյրոններում
3.ողնուղեղի բջիջներում վերարտադրվելը դրսևորվում է Բաբեշ Նեգրիի
պարփակումների ձևավորումով
4.կարող է ախտահարել միայն մարդուն
ա)1.2.4.
բ)2.3.4.
գ)3.4.
դ)1.2.
Right answer
1.բ
2.ա
3.ա
4.ա
5.դ
6.գ
7.դ
8.գ
9.գ
10.ա
11.բ
12.ա

You might also like