Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 34

Ստաֆիլոկոկեր

1 Ո՞ր մանրէն է տարրալուծում գլյուկոզը և մանիտը անաէրոբ պայմաններում.


ա)Staphylococcus aureus
բ)Streptococcus pneumoniae
գ)Neisseria meningitidis
դ)Streptococcus pyogenes

2 Ոսկեզօծ ստաֆիլոկոկերը.
ա)թարախում դասավորվում են ողկույզաձև
բ)անբարենպաստ պայմաններում ձևավորում են պոլիպեպտիդային պատիճ
գ)գրամ դրական անշարժ կոկեր են
դ)ախտաբանական նյութում դասավորվում են ողկուզաձև

3 Ստաֆիլակոկերի էնտերոտոքսինը
ա)նեյրոթույն է
բ)ֆունկցիոնալ բլոկատոր է
գ)ազդեցության մեխանիզմով նման է էքսֆոլիատինին
դ)ցիտոտոքսին է

4 Ոսկեզօծ ստաֆիլոկոկին բնութագրական չէ հետևյալը.


ա)առաջացնում է լիարժեք հեմոլիզ
բ)արտադրում է էրիթրոգենին սպիտակուցային թույնը
գ)կարող է առաջացնել նորածնային բշտախտ
դ)դեղնուցաաղային ագարի վրա ցուցաբերում է լեցիտինազային ակտիվություն

5 Staphylococcus aureus-ին բնորոշ է, բացի.


ա)խոշոր չափերի կոկոբակտերիաներ են
բ)օժտված են ցիտոտոքսին-էնտերոտոքսինով
գ)օժտված են սպիտակուց A-ով, որը կապվում է IgG-ի Fc հատվածին և համարվում է կոմպլեմենտի համակարգը
ճնշող գործոն
դ)օժտված են մարդու օրգանիզմի հետ խաչաձև փոխազդող հակածիններով

6 Որն է ճիշտ ստաֆիլոկոկի համար, բացի.


ա)ստաֆիլոկոկի էնտերոտոքսինը համարվում է սուպերանտիգեն
բ)էնտերոտոքսինը առաջացնում է սննդային տոքսիկոզ
գ)առավել հաճախ սննդային ինֆեկցիաները հարուցվում են B, C տոքսիններով
դ)տոքսինը բերում է աղիների մկանների գրգռմանը և մատորիկայի ուժեղացմանը

7 S. aureus-ը բնութագրվում է հետևյալով.


1.մաքուր կուլտուրայից պատրաստած քսուքում դասավորվում է շղթայաձև
2.առաջացնում է թափանցիկ, ,,S’’ տիպի գաղութներ
3.առաջացնում է նորածնային բշտախտ
4.օրգանիզմում առաջ է բերում գերզգայունության ռեակցիաներ
ա)3.4.
բ)1.2.3.
գ)1.3.4.
դ)2.4.

8 Ստաֆիլոկոկերը.
1.օժտված են ջերմակայուն ներթույնով, որը պայմանավորում է oրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան
2.օժտված են սպիտակուց A-ով, որը պայմանավորում է հարուցիչի անտիգենային կառուցվածքը և
հակաֆագոցիտար ազդեցությունը
3.օժտված է միջբջջային կապերը քայքայող էքսֆոլիատինով, որը քութեշի ժամանակ պայմանավորում է ցանը
4.օժտված է էնտերոտոքսինով, որն ազդեցության մեխանիզմով դասվում է ցիտոտոքսիններին
ա)1.2.3.
բ)1.3.
գ)2.3.4.
դ)2.4.

9 Լաբորատոր ախտորոշումը ստաֆիլոկոկային սեպսիսի ժամանակ ընդգրկում է.


1.մաքուր կուլտուրայի անջատում արյունային ագարում
2.հետազոտվող նյութի ցանք շաքարային բուլյոնում
3.մաքուր կուլտուրայի անջատում խորխից
4.անջատված կուլտուրայի շճաբանական հետազոտություն
ա)1.2.3.
բ)1.2.4.
գ)1.2.
դ)3.4.

10 Ստաֆիլոկոկերի ախտածնությունը պայմանավորված է.


1.ներթույնով
2.սպիտակուց A-ով
3.ջերմակայուն էնտերոտոքսինով, որը ֆունկցիոնալ բլոկատոր է
4.մեմբրանոթույներով
ա)2.4.
բ)1.3.
գ)1.2.4.
դ)3.4.

11 Ստաֆիլոկոկային էքսֆոլիատինը.
1.սինթեզվում է միայն լիզոգեն շտամներով
2.քայքայում է միջբջջային կապերը
3.սինթեզվում է ոսկեգույն ստաֆիլոկոկերով
4.սինթեզվում է էպիդերմալ ստաֆիլոկոկով
ա)1.2.4.
բ)2.3.
գ)3.4.
դ)1.2.

12 Ոսկեգույն ստաֆիլոկոկի թույներն են.


1.միջբջջային կապերը քայքայող էրիթրոգենինը
2.նյարդային բջիջներում ազդակների փոխանցումը խանգարող նեյրոտոքսինը
3.էրիտրոցիտները քայքայող մեմբրանոթույնը
4.միջբջջային կապերը քայքայող էքսֆոլիատինը
ա)3.4.
բ)1.3.4.
գ)2.3.
դ)1.2.4.

Պատասխաններ

1.ա
2.գ
3.դ
4.բ
5.ա
6.գ
7.ա
8.դ
9.գ
10.ա
11.բ
12.ա
1 Ստաֆիլոկոկային սեպսիսի դեպքում արյան ցանքը կատարվում է.
ա)դեղնուցա-աղային ագարում
բ)Կիտ-Տարոցիի միջավայրում
գ)1% պեպտոնաջրում
դ)շաքարային բուլյոնում

2 Որ ֆերմենտն է հավաստի վկայում ստաֆիլոկոկերի վիրուլենտության մասին.


ա)պլազմոկոկագուլազա
բ)պերմեազա
գ)ամիլազա
դ)հետադարձ տրանսկրիպտազա

3 Ստաֆիլոկոկի որ հատկությունն է ուսումնասիրվում դեղնուցաաաղային ագարում.


ա)հեմոլիտիկ
բ)լեցիտինազային
գ)պիգմենտ առաջացնելու ունակությունը
դ)պլազմոկոագուլազային ակտիվությունը

4 Ստաֆիլոկոկերի վիրուլենտության գործոններին չի պատկանում.


ա)լեցիտինազա
բ)մուցինազա
գ)A-պրոտեին
դ)պլազմոկոագուլազա

5 Ախտածին ստաֆիլոկոկերի թույներն են, բացի.


ա)հեմոլիզիններ
բ)էնտերոտոքսին
գ)էքսֆոլիատին
դ)էրիթրոգենին

6 Ստաֆիլոկոկերի բազնացման համար սննդային միջավայրեր են, բացի.


ա)կաթնա-աղային ագարը
բ)դեղնուցա-աղային ագարը
գ)հիմնային պեպտոնաջուրը
դ)շաքարային բուլյոնը

7 Ինչի հետ է կապված ստաֆիլոկոկերի տոքսիգենությունը.


1.ցիտոտոքսին-էնտերոտոքսինի
2.ցիտոտոքսին-դերմոնեկրոտոքսինի
3.միջբջջային կապերը քայքայող էքսֆոլիատինի
4.մեմբրանոթույնի
ա)1.2.4
բ)3.4.
գ)1.3.4.
դ)2.3.4.

8 Ստաֆիլոկոկերի պլազմոկոագուլազան.
1.նորածինների մոտ առաջացնում է բշտախտ
2.նպաստում է ադհեզիային
3.ազդում է արյան մակարդելիության վրա
4.ընկճում է ֆագոցիտոզը
ա)1.2.4.
բ)3.4.
գ)2.3.4.
դ)1.3.

9 Ինչն է ապահովում ոսկեգույն ստաֆիլոկոկի ադհեզիան.


1.լիպոտեյխոյաթթուները
2.կոնյուգատիվ պիլիները
3.արտաքին թաղանթի սպիտակուցները
4.մտրակները
ա)2.4.
բ)1.3.4.
գ)1.3.
դ)1.2.

10 Ստաֆիլոկոկերի որ հատկանիշներն են հիմք հանդիսանում նրանց ախտածին համարելու.


1.մանիտի տարրալուծումը անաէրոբ պայմաններում
2.էրիթրոցիտների հեմոլիզը
3.կոագուլազային ակտիվությունը
4.կատալազային ակտիվությունը
ա)1.2.4.
բ)1.2.3.
գ)1.4.
դ)1.3.4.

11 Ոսկեգույն ստաֆիլոկոկերի տեյխոյաթթուները պայմանավորում են.


1.ինվազիվությունը
2.ներկումն ըստ Գրամի
3.ադհեզիան թիրախ բջիջների մակերեսին
4.կայունությունը ֆագոցիտոզի նկատմամբ
ա)3.4.
բ)2.3.
գ)1.2.4.
դ)1.2.3.

12 Ախտածին ստաֆիլոկոկերը էքսֆոլիատինի շնորհիվ.


1.դեղնուցաաղային ագարում առաջացնում են պիգմենտ
2.առաջացնում են նորածինների բշտաբորբ
3.առաջացնում են սննդային ինտոկսիկացիա
4.առաջացնում են միջբջջային կապերի խանգարում
ա)1.3.4.
բ)3.4.
գ)1.2.3.
դ)2.4.

Պատասխաններ

1.դ
2.ա
3.բ
4.բ
5.դ
6.գ
7.գ
8.բ
9.գ
10.բ
11.բ
12.դ
Ստրեպտոկոկեր

1 S. pyogenes-ը.
ա)առաջացնում է թարախաբորբոքային, ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություններ
բ)օժտված է կատալազային ակտիվությամբ
գ)առաջացնում է աչքի եղջերաթաղանթի սողացող խոց
դ)արտադրում է լեցիտինազա

2 Էրիթրոգենինը.
ա)նույնն է ինչ որ ստրեպտոկոկային լիպոպոլիսախարիդը
բ)սինթեզվում է բերանի խոռոչի պայմանական ախտածին ստրեպտոկոկերով
գ)հիմնական սինթեզողն է թարախածին ստրեպտոկոկը
դ)ազդում է էնտերոցիտների վրա առաջացնելով դիառեա

3 Ախտածին ստրեպտոկոկերը.
ա)խոշոր չափերի ոլորուն բակտերիաներ են
բ)մարդու օրգանիզմի նորմալ միկրոֆլորայի ներկայացուցիչներն են
գ)հեղուկ սննդային միջավայրերում առաջացնում են հատակային հարպատային աճ
դ)օժտված են A -սպիտակուցով, որը հակաֆագոցիտար գործոն է

4 Որ պնդումն է համապատասխանում ստրեպտոկոկի անտիգեններին, բացի.


ա)ըստ սպիտակուցային անտիգենների տարբերում ենք M,R,T շճատիպեր
բ)սպիտակուցային անտիգենը առաջացնում է Ig-ի Fc հատվածի ակտիվացում և նպաստում ֆագոցիտոզին
գ)խաչաձև փոխազդող անտիգենները ընդհանուր են որոշ օրգան-համակարգերի բջջիջների հետ
դ)ըստ պոլիսախարիդային C-անտիգենի տարբերում են շուրջ 20 շճախումբ

5 S. pyogenes-ին բնորոշ չէ հետևյալը.


ա)համարվում է օդի սանիտարացուցադրական մանրէ
բ)արտադրում է էքսֆոլիատին
գ)սինթեզում է հեմոլիտիկ ակտիվություն ունեցող թույներ
դ)առաջացնում է քութեշ

6 S.pyogenes-ի անտիգենային հատկությունները պայմանավորված են, բացի.


ա)բջջապատի լիպոպոլիսախարիդով
բ)խաչաձև փոխազդող անտիգենով
գ)M-սպիտակուցով
դ)բջջապատի լիպոտեյխոյաթթվով

7 Ռևմատիզմին բնորոշ է հետևյալը.


1.կարող է հարուցվել A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկերով
2.ուղեկցվում է միտրալ փականի սպիացումով
3.միջնորդավորված է էրիթրոգենին կոչվող թույնով
4.հիմքում ընկած է խաչաձև փոխազդող անտիգենների առկայությունը
ա)1.2.4.
բ)2.3.
գ)1.2.3.
դ)3.4.

8 Քութեշին բնորոշ է հետևյալը.


1.հարուցվում է ստրեպտոկոկերի էքսֆոլիատին արտադրող շտամներով
2.հիվանդացածների մոտ հակատոքսիկ հակամարմինների առկայությունը հայտնաբերվում է Դիկի ռեակցիայով
3.մաշկի վրա առաջանում է ցան
4.հարուցվում է S. pyogenes-ով
ա)1.4.
բ)2.3.4.
գ)1.2.3.
դ)3.4.
9 S. pyogenes
1.բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկ է, դասվում է A-շճախմբին
2.օժտված է մեմբրանոթույներով հեմոլիտիկ և ցիտոտոքսիկ ազդեցությամբ
3.սինեզում է էրիթրոգենին
4.օժտված է ֆիբրինոլիզինով, որը նպաստում է ադհեզիայի ն և բորբոքային օջախի ընդարձակմանը
ա)2.4.
բ)1.2.3.
գ)1.4.
դ)1.4.3.

10 Թարախածին ստրեպտոկոկին բնորոշ է


1.բետտա հեմոլիզը արյունային ագարի մակերեսին
2.օժտված է S- ստրեպտոլիզինով հեմոլիտիկ և ցիտոտոքսիկ ազդեցություններով
3.սինթեզում է պիրոգեն և ալերգեն հատկություններով օժտված էրիթրոգենին
4.վիրուլենտության գործոն է M-սպիտակուցը, որը ցիտոտոքսին է և քայքայում է միջբջջային կապերը
ա)2.4.
բ)1.2.3.
գ)1.4.
դ)1.3.4.

11 Ախտածին ստրեպտոկոկերը իրարից տարբերակվում են


1.պատիճի ուռճեցման ռեակցիայով
2.Կումբսի ռեակցիայով
3.կենսաքիմիական հատկություններով
4.Վասերմանի կոմպլենետի կապման ռեակցիայով
ա)2.3.4.
բ)1.2.4.
գ)2.3.
դ)1.3.

12 Նշեք ստրեպտոկոկերի անջատման համար օգտագործվող միջավայրերը.


1.կաթնա-աղային ագար
2.շիճուկային ագար
3.ասցիտ ագար
4.դեղնուցա-աղային ագար
ա)1.3.4.
բ)1.2.3.
գ)2.3.
դ)2.4.

Պատասխաններ

1.ա
2.գ
3.գ
4.բ
5.բ
6.ա
7.ա
8 .բ
9.բ
10.բ
11.դ
12.գ
S. pyogenes

1 S. pyogenes-ը.
ա)զգայուն է օպտոխինի նկատմամբ
բ)քայքայում է ինուլինը
գ)վիրուլենտության գործոններից է M-պրոտեինը
դ)վիրուլենտության գործոններից է A-պրոտեինը

2 Օ-ստրեպտոլիզինը.
ա)անտիգենային հատկություններվ սպիտակուցային թույն է
բ)նուկլեոպրոտեիդ է
գ)արտադրվում է լիզոգեն կոնվերսիայի դեպքում
դ)քայքայում է միջբջջային կապերը

3 Օ-ստրեպտոլիզինին բնութագրական է.
ա)դասվում է էքսֆոլիատիններին
բ)կարդիոտոքսիկ և հեմոլիտիկ ազդեցությամբ օժտված արտաթույն է
գ)օժտված չէ իմունոգենությամբ
դ)խանգարում է իմպուլսների փոխանցումը նեյրոններում

4 S.pyogenes-ով առաջացած ինֆեկցիաների լաբորատոր ախտորոշման եղանակներն են, բացի.


ա)հետազոտվող նյութից պատրաստված պրեպարատի մանրէազննում
բ)մաքուր կուլտուրայի անջատում հետագա իդենտիֆիկացիայի նպատակով
գ)շճախտորոշում՝ հակատոքսիկ հակամարմինների հայտնաբերում
դ)Բյուրնեի մաշկա-ալերգիկ փորձ

5 Օ-ստրեպտոլիզինի հատկանիշներն են, բացի.


ա)թերմոլաբիլ է
բ)առաջացնում է էրիթրոցիտների լիզիս
գ)առաջացնում է սննդային թունավորում
դ)հանդիսանում է հզոր հակածին

6 S.pyogenes-ն առաջացնում է ամենը, բացի.


ա)գոտևորող որքին
բ)ռևմատիզմ
գ)գլոմերուլոնեֆրիտ
դ)քութեշ

7 S.pyogenes-ի վիրուլենտությունը պայմանավորված է.


1.Օ-ստրեպտոլիզինով
2.էքսֆոլիատինով
3.ցիտոտոքսինով
4.լեյկոցիդինով
ա)1.3.4.
բ)2.3.4.
գ)1.3.
դ)1.2.4.

8 Որ հատկություններն են բնութագրական Օ-ստրեպտոլիզինին.


1.օժտված է կարդիոտոքսիկ հատկությամբ
2.օժտված չէ իմունոգենությամբ
3.քայքայում է բջջային լիզոսոմները առաջացնելով հյուսվածքների դեստրուկցիա
4.դրա նկատմամբ սինթեզված հակամարմինները ունեն ախտորոշիչ նշանակություն
ա)1.3.
բ)2.3.4.
գ)1.3.4.
դ)1.2.4.
9 Ինչն է բնութագրական Օ-ստրեպտոլիզինին.
1.թողնում է կարդիոտոքսիկ ազդեցություն
2.լիզիսի է ենթարկում էրիթրոցիտները
3.քիմիական կառուցվածքով նուկլեոպրոտեիդ է
4.օժտված է իմունոգենությամբ
ա)1.2.4.
բ)1.3.4.
գ)3.4.
դ)2.3.

10 Ստրեպտոկոկային էրիթրոգենինը.
1.սինթեզվում է լիզոգեն շտամներով
2.օժտված է հեմոլիտիկ հատկությամբ
3.թողնում է պիրոգեն ազդեցություն
4.ճնշում է ֆագոցիտոզը
ա)1.2.4.
բ)1.3.
գ)1.2.
դ)2.3.4.

11 S. pyogenes-ի կուլտուրալ հատկանիշներն են.


1.աճում են հասարակ սննդային միջավայրերի վրա
2.ագարի մակերեսին առաջացնում են մանր գաղութներ
3.հեղուկ միջավայրում առաջացնում են առպատային, հատակային աճ
4.հեղուկ միջավայրում առաջացնում են պղտորություն
ա)2.3.
բ)2.4.
գ)1.3.4.
դ)1.2.3.

12 Հատկություններ, որոնք բնորոշ են O-ստրեպտոլիզինին.


1.անտիգենային հատկություններ չունեցող նուկլեոպրոտեիդ է
2.իմունոգենությամբ օժտված թերմոլաբիլ սպիտակուց է
3.սինթեզվում է պիոգեն ստրեպտոկոկի կողմից
4.դրա նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինները ախտորոշիչ նշանակություն չունեն
ա)1.2.4.
բ)1.3.
գ)2.3.4.
դ)2.3.

Պատասխաններ

1.գ
2.ա
3.բ
4.դ
5.գ
6.ա
7.ա
8.գ
9.ա
10.բ
11.ա
12.դ
S. pneumonia

1 S. pneumonia-ին բնորոշ է հետևյալ պնդումը.


ա)սինթեզում է Օ-ստրեպտոլիզին, որն առաջացնում է բջջաթաղանթների լիզիս
բ)օժտված է պատիճային K-անտիգենով, որը պոլիպեպտիդ է
գ)արտադրում է էրիթրոգենին հիմնական պաթոգենետիկ գործոնը
դ)ունի բարձր զգայունություն օպտոխինի նկատմամբ

2 Պնևմոկոկը.
ա)առաջացնում է բրոնխիտ, թոքաբորբ, աչքի եղջերաթաղանթի սողացող խոց
բ)համարվում մաշկի նորմալ միկրոֆլորայի ներկայացուցիչ
գ)դիպլոկոկ է, որը առաջացնում է սպիտակուցային պատիճ
դ)արտադրում է Օ-ստրեպտոլիզին

3 Ո՞րն է ճիշտ բնութագրում պնևմոկոկին.


ա)ֆերմենտացնում է ինուլինը
բ)տարրալուծում է գլյուկոզը անաէրոբ պայմաններում
գ)աճում է լեղային միջավայրում
դ)աճում է օպտոխին պարունակող միջավայրում

4 S.pneumoniae-ին բնորոշ է ամենը, բացի.


ա)գրամ դրական, պատիճ առաջացնող, կրակի բոցին նմանվող դիպլոկոկ է
բ)ունի պոլիսախարիդային հաստ պատիճ
գ)ունի պոլիպեպտիդային հաստ պատիճ
դ)օժտված է C պոլիսախարիդային անտիգենով

5 S. pneumoniae-ին բնորոշ չէ հետևյալը.


ա)առաջացնում է աչքի եղջերաթաղանթի սողացող խոց
բ)առաջացնում է պոլիսախարիդային պատիճ
գ)պատկանում է ստրեպտոկոկերի A շճախմբին
դ)հեմատոգեն ճանապարհով տարածվելիս կարող է առաջացնել մենինգիտ, էնդոկարդիտ, հոդերի ախտահարում

6 Նշվածներից որոնք են բնորոշ պնևմոկոկին, բացի.


ա)M-սպիտակուցը, որը հակաֆագոցիտար գործոն է
բ)պոլիսախարիդային մակրոպատիճը
գ)զգայնությունը օպտոխինի և լեղու նկատմամբ
դ)հեմոլիզինները` Օ-ստրեպտոլիզին և S-ստրեպտոլիզին

7 Որ հատկություններն են բնորոշ S.pneumoniae-ին.


1.գրամ դրական, լոբու հատիկների նման, պատիճով շրջապատված մանրէներ են
2.պահանջկոտ են սննդային միջավայրերի նկատմամբ, արյունային ագարի մակերեսին առաջացնում են ոչ
լիարժեք հեմոլիզ
3.զգայուն են օպտոխինի և լեղու նկատմամբ
4.աճում է արյուն, շիճ պարունակող միջավայռում
ա)1.3.4.
բ)2.4.
գ)2.3.4.
դ)1.2.3.

8 Նշել S.pneumoniae-ին բնորոշ հատկանիշները.


1.ունի սպիտակուցային պատիճ
2.առաջացնում է բետա-հեմոլիզ
3.ֆերմենտացնում է ինուլինը
4.զգայուն է լեղու նկատմամբ
ա)1.3
բ)1.2.4
գ)3.4
դ)2.3.4.
9 Պնևմոնիայի ստրեպտոկոկին բնութագրական է հետևյալը.
1.պահանջկոտ չէ սննդային միջավայրի նկատմամբ
2.հեղուկ միջավայրում առաջացնում է հատակային, հարպատային աճ
3.արտադրում է լեյկոցիդին, S-ստրեպտոլիզին
4.գրամ դրական դիպլոկոկ է, մակրոօրգանիզմում առաջացնում է պոլիսախարիդային պատիճ
ա)3.4.
բ)1.2.
գ)1.3.4.
դ)1.2.3.

10 Պնևմոկոկը հարուցում է հետևյալ հիվանդություններ.


1.թոքաբորբ
2.եղջերաթաղանթի սողացող խոց
3.պլևրիտ
4.ռևմատիզմ
ա)1.2.
բ)3.4.
գ)2.3.4.
դ)1.2.3.

11 Հիվանդություններ, որոնք հարուցվում են S.pneumoniae-ով


1.եղջերաթաղանթի սողացող խոց
2.կռուպոզ թոքաբորբ
3.մազարմատի ճարպագեղձի բորբոքում
4.ռևմատիզմ
ա)1.3.4.
բ)1.2.
գ)2.4.
դ)2.3.4

12 Պնևմոկոկային ինֆեկցիաների լաբորատոր ախտորոշման ժամանակ կարևորվում են


1.Պիրկեի մաշկա-ալերգիկ ռեակցիան
2.բակտերիաբանական եղանակը
3.մանրադիտակային եղանակը
4.շճաբանական եղանակը
ա)1.2.3.
բ)2.4.
գ)2.3.4.
դ)1.3.

Պատասխաններ

1.դ
2.ա
3.ա
4.գ
5.գ
6.դ
7.գ
8.գ
9.ա
10.դ
11.բ
12.գ
N. gonorrhoeae

1 Գոնորեային բնորոշ է.
ա)սուր գոնորեայի ժամանակ մանրադիտակի տակ երևում են մանրէների ներբջջային տեղակայումը
բ)քրոնիկ գոնորեայի ժամանակ մանրադիտակի տակ երեվում են մանրէների արտաբջջային տեղակայումը
գ)բլենոռեան գոնոկոկային արթրիտն է բարդացած էնդոկարդիտով
դ)սուր գոնորեայի ժամանակ թարախային արտադրությունը բացակայում է

2 Ո՞րն է ճիշտ բնութագրում N.gonorrhoeae-ին.


ա)պահանջկոտ չեն սննդային միջավայրի նկատմամբ
բ)աէրոբ են
գ)կատալազա բացասական են
դ)արտադրում են արտաթույն

3 Գոնոկոկերի առանձնահատկություններն են.


ա)օժտված են հեմոլիզինով և լեյկոցիդինով
բ)պահանջկոտ չեն սննդային միջավայրերի նկատմամբ
գ)ախտահարում է գլանաձև էպիթելը
դ)օժտված են նեյրամինիդազա, հիալուրոնիդազա, լեցիտինազա ֆերմենտներով

4 Գոնոկոկին և դրանով հարուցված հիվանդությանը բնորոշ է, բացի.


ա)գոնորեայի սպեցիֆիկ կանխարգելում չի կատարվում
բ)միկրոթավիկները, բջջապատի լիպոպոլիսախարիդը, բջջաթաղանթի սպիտակուցները օժտված են
անտիգենությամբ
գ)բետա-լակտամազան համարվում է վիրուլենտության գործոն
դ)քրոնիկ գոնորեայի լաբորատոր ախտորոշումը կատարվում է թարախի մանրադիտակային հետազոտությամբ

5 Գոնոկոկերը բնութագրվում են հետևյալով, բացի.


ա)առաջացնում են միզասեռական օրգանների ախտահարում
բ)կարող են ախտահարել ուղիղ աղիքի ու ըմպանի լորձաթաղանթը
գ)կարող է առաջացնել մենինգիտ
դ)գրամ դրական, լանցետանման դիպլոկոկեր են

6 Գոնոկոկին բնորոշ է, բացի.


ա)գրամ բացասական է , դասավորվում է զույգերով
բ)աճում է արյուն պարունակող միջավայրում՝ առաջացնելով հեմոլիզ
գ)շիճ պարունակող միջավայրում առաջացնում է S գաղութ
դ)առաջացնում է սպեցիֆիկ կոնյուկտիվիտ

7 Որ պնդումն է ճիշտ գոնոկոկի համար.


1.պահանջկոտ է սննդային միջավայրերի նկատմամբ, լավ են աճում շիճ, արյուն պարունակող միջավայրերում
2.ունեն փոփոխական անտիգենային կառուցվածք
3.ունեն փոփոխման անտիգենային կառուցվածք պայմանավորված տեյխոյաթթուներով
4.քրոնիկական գոնոռեայի ժամանակ հետազոտվող նյութը մեզի նստվածքն է
ա)2.3.
բ)1.3.4.
գ)1.2.4.
դ)1.4.

8 Որ հակածիններն են բնորոշ գոնոկոկին.


1.սպիտակուիցային K- անտիգեն
2.անտիգենային կառուցվածքը փոփոխական է
3.բջջաթաղանթի սպիտակուցներ
4.MRT- անտիգեններ
ա)1.3.4
բ)2.3
գ)1.4
դ)1.2.3.
9 Գոնոկոկերի վիրուլենտությունը պայմանավորված է.
1.բջջապատի լիպոտեյխոյաթթուներով
2.հակաֆագոցիտար ազդեցությամբ օժտված ներթույնով
3.թաղանթային սպիտակուցներով
4.պերիտրիխ դասավորվածությամբ մտրակներով
ա)1.2.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)1.3.4.

10 Նշեք գոնոկոկերին բնորոշ հատկությունները.


1.ճիշտ գնդաձև, զույգ դասավորությամբ, գրամ դրական կոկեր են
2.գրամ բացասական, անշարժ, լոբաձև դիպլոկոկեր են
3.աճում են սպիտակուց պարունակող միջավայրերում
4.զգայուն են արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ
ա)2.3.4.
բ)1.3.
գ)2.4.
դ)1.3.4.

11 Նշել ճիշտ պատասխանները Neisseria gonorrhoeae-ի համար.


1.բացարձակ ներբջջային պարազիտներ են
2.չեն աճում պարզ, հասարակ միջավայրերեում
3.վիրուլենտությունը պայմանավորված է SIgA-պրոտեազներով
4.ադհեզիան սպեցիֆիկ ռեցեպտորների վրա իրականանում է ֆիմբրիաներով
ա)2.4.
բ)1.2.3.
գ)1.3.4.
դ)2.3.4.

12 N. gonorrhoeae-ն.
1.կատալազա և օքսիդազա դրական է
2.գրամ դրական դիպլոկոկ է
3.գրամի եղանակով ներկվում է կարմիր
4.չունի հեմոլիտիկ ակտիվություն
ա)1.3.4.
բ)2.3.
գ)1.2.
դ)1.2.4.

Պատասխաններ

1.ա
2.բ
3.գ
4.դ
5.դ
6.բ
7.գ
8.բ
9.գ
10.ա
11.դ
12.ա
Մենինգոկոկեր

1 Մենինգոկոկերը առավել հաճախ առաջացնում են.


ա)ուղեղաթաղանթի բորբոքում
բ)նազոֆարինգիտ
գ)մենինգոկոկցեմիա
դ)գեներալիզացված ինֆեկցիա

2 Մենինգոկոկերին բնորոշ է.
ա)բազմանում են տարածական վերարտադրությամբ
բ)աճում են 6-10% NaCl պարունակող սննդային միջավայրում
գ)օբլիգատ ներբջջային պարազիտներ են
դ)օժտված են հիալուրոնիդազա և նեյրամինիդազա ֆերմենտներով

3 Նշել Neisseria meningitidis-ին բնորոշ հատկությունը.


ա)շարժուն, սպոր առաջացնող կոկեր են
բ)լավ են աճում պարզ սննդային միջավայրերում
գ)ունեն լավ արտահայտված ֆերմենտատիվ ակտիվություն
դ)ունակ են առաջացնել ինչպես տեղային, այնպես էլ գեներալիզացված ինֆեկցիաներ

4 N. meningitidis-ի վիրուլենտության գործոններին չի պատկանում.


ա)նեյրամինիդազա
բ)լեյկոցիդին
գ)էնդոթույն
դ)պատիճ

5 Մենինգոկոկերին բնորոշ չէ.


ա)վիրուլենտությունը հիմնականում պայմանավորված է ներթույնով
բ)զգայնություն են արտաքին ազդակների նկատմամբ
գ)առաջացնում են գեներալիզացված ինֆեկցիա
դ)ախտահարում են մարդկանց և կենդանիներին

6 Մենինգիտի հարուցիչին բնորոշ է, բացի.


ա)գրամ բացասական, շարժուն դիպլոկոկեր են
բ)օժտված են խմբային սպեցիֆիկությամբ պատիճային պոլիսախարիդային անտիգենով
գ)վիրուլենտությունը պայմանավորված է անտիգենությամբ և իմունոգենությամբ օժտված էնդոտոքսինով
դ)օժտված են թաղանթային սպիտակուցային անտիգեններով

7 Մենինգոկոկային ինֆեկցիայի հարուցիչը.


1.պահանջկոտ է սննդային միջավայրերի նկատմամբ
2.գրամի եղանակով ներկվում է կարմիր
3.դիպլոբացիլ է
4.զգայուն է արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ
ա)1.3.4.
բ)1.2.
գ)2.3.
դ)1.2.4.

8 N. meningitidis-ը.
1.կարող է առաջացնել բակտերիակրություն, նազոֆարինգիտ, մենինգիտ
2.առաջացնում է ցան
3.սինթեզում է էկզոտոքսիններ, որոնք առաջացնում են ուղեղաթաղանթի վնասում
4.առաջացնում է պոլիպեպտիդային բնույթի պատիճ, որը պաշտպանում է ֆագոցիտոզից
ա)1.2.
բ)3.4.
գ)1.2.4.
դ)1.4.
9 Մենինկոկոկերին բնութագրական են.
1.գրամ բացասական, անշարժ մոնոկոկեր են
2.կուլտուրաներից պատրաստված պրեպարատներում ունեն սուրճի հատիկի տեսք
3.օժտված են արտահայտված կենսաքիմիական ակտիվությամբ
4.անտիգենային կառուցվածքը միատար չէ
ա)1.2.3
բ)2.4.
գ)1.3.4.
դ)2.3.

10 Մենինգոկոկերի պաթոգենությունը պայմանավորված է.


1.A-սպիտակուցով
2.հիալուրոնիդազայով
3.նեյրամինիդազայով
4.էնդոտոքսինով
ա)1.2.3.
բ)2.3.4.
գ)3.4.
դ)1.2.

11 Neisseria meningitidis.
1.սուրճի հատիկի տեսքով, գրամ բացասական էուկարիոտ օրգանիզմներ են
2.պահանջկոտ են սննդային միջավայրերի նկատմամբ աճում են շճային միջավայրերում
3.գաղութները ձևավորում են 3-4 շաբաթում կապված գեներացիայի ժամանակի հետ
4.ձևավորում են S գաղութներ, որոնք ունակ են դիսոցման
ա)2.4.
բ)1.2.3.
գ)1.4.
դ)1.3.4.

12 Մենինգոկոկը.
1.թափանցում է օրգանիզմ օդակաթիլային, վերտիկալ, տրանսֆուզիոն ճանապարհներով
2.հարուցում է մենինգիտ, նազոֆարինգիտ, մենինգոկոկցեմիա
3.առաջացրած հիվանդության պաթոգենեզը պայմանավորված է արտաթույնով
4.օժտված է ներթունով, որը դրսևորում է նեկրոտիկ և լետալ ազդեցություն
ա)2.4.
բ)1.2.3.
գ)1.4.
դ)1.3.4.

Պատասխաններ

1.բ
2.դ
3.դ
4.բ
5.դ
6.ա
7.դ
8.ա
9.բ
10.բ
11.ա
12.ա
Գրիպ

1 Բնորոշումներից որն է բնութագրական գրիպի վիրուսին.


ա)պարզ, միջին չափի, (-)ՌՆԹ վիրուս է
բ)բարդ, խոշոր չափի , (-)ՌՆԹ վիրուս է
գ)բարդ, 80-120նմ, (-)ՌՆԹ վիրուս է
դ)պատկանում է պարամիքսովիրուսների ընտանիքին

2 Influenzavirus.
ա)գենոմի ռեպլիկացիան իրականանում է կորիզում
բ)վիրիոնը բողբոջում է կորիզաթաղանթից
գ)օգտագործում է տիրոջ բջջի ԴՆԹ-կախյալ ՌՆԹ պոլիմերազա
դ)վիրիոնի կառուցվածքում առկա է ԴՆԹ-կախյալ ՌՆԹ պոլիմերազա

3 Orthomyxoviridae ընտանիքին բնորոշ է.


ա)անտիգենային փոփոխականությունը պայմանավորված անտիգենային դրեյֆով և շիֆտով
բ)օժտված է գծային միաթել դրական շղթա ՌՆԹ-ով
գ)գենոմը ներկայացված է ֆրագմենտավորված միաթել ԴՆԹ-ով
դ)միջին չափերի պարզ վիրուս է

4 Բնորոշումներից որը բնութագրական չէ գրիպի A վիրուսին.


ա)կարող է առաջացնել պանդեմիա
բ)կարող է առաջացնել էպիդեմիա
գ)ախտահարում է միայն մարդկանց
դ)օժտված է հեմագլյուտինինով

5 Լաբորատոր ախտորոշումը գրիպի ժամանակ ընդգրկում է, բացի.


ա)ռինոցիտոսկոպիա
բ)իմունոֆլյուորեսցենցիա
գ)հավի սաղմի վարակում
դ)կուլտիվացում Ցեյսլերի միջավայրում

6 Ինչը բնորոշ չէ գրիպի վիրուսին.


ա)Օրթոմիքսովիրիդե ընտանիքին պատկանող ՌՆԹ պարունակող վիրուս է
բ)միջին չափերի մատրիքսային սպիտակուց պարունակող վիրուս է
գ)նեյրամինիդազա պարունակող բարդ վիրուս է
դ)հեմագլյուտինինային ակտիվության բացակայությամբ բարդ վիրուս է

7 Գրիպի վիրուսին բնորոշ է հետևյալը.


1.նուկլեինաթթվի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի կորիզում
2.ունի ԴՆԹ կախյալ ՌՆԹ պոլիմերազա
3.բարդ, միջին չափի, նուկլեոկապսիդի իկոսաեդրիկ համաչափությամբ, (-)ՌՆԹ վիրուս է
4.V անտիգենը ներկայացված է հեմագլյուտինինով և նեյրամինիդազայով
ա)1.2.3.
բ)2.3.
գ)1.3.4.
դ)1.4.

8 Գրիպի A վիրուսը բնութագրվում է հետևյալով.


1.կետային մուտացիաներով, որոնք առաջացնում են հեմագլյուտինինի աննշան փոփոխություններ
2.պարունակում է ՌՆԹ կախյալ ՌՆԹ պոլիմերազա
3.նուկլեինաթթվի վերարտադրությունը տեղի է ունենում կորիզում
4.առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում ռետիկուլոէնդոթելային համակարգի բջիջներում
ա)1.2.3.
բ)1.3.
գ)1.2.4.
դ)3.4.
9 Գրիպի հարուցիչի համար բնութագրական է.
1.ԴՆԹ պարունակող խոշոր վիրուս է
2.սուպերկապսիսդի գլիկոպրոտեինները ենթարկվում են շիֆտային փոփոխությունների
3.օժտված է տիպային և ենթատիպային սպեցիֆիկության անտիգեններով
4.կապսիդը ենթարկվում է ռեկոմբինատիվ փոփոխությունների
ա)1.2.4.
բ)2.3.
գ)1.3.
դ)2.3.4.

10 Orthomyxovirus-ներին բնորոշ է.
1.խնամակցություն լորձային շերտի նկատմամբ
2.բարդ կառուցվածք
3.միջին չափեր
4.հետադարձ տրանսկրիպտազա
ա)1.2.4.
բ)2.3.
գ)3.4.
դ)1.2.3.

11 Նշեք ճիշտ պնդումները գրիպի վիրուսի համար.


1.մատրիքսային M սպիտակուց ունեցող ՌՆԹ պարունակող վիրուս է
2.միջին չափերի պարզ կառուցվածքով ԴՆԹ պարունակող վիրուս է
3.բարձր ջերմաստիճանի նկատմամբ կայուն վիրուս է
4.եթերի նկատմամբ զգայուն վիրուս է
ա)2.3.4.
բ)3.4.
գ)1.2.3.
դ)1.4.

12 Influenza.
1.սուր ռեսպիրատոր ինֆեկցիա է, որին բնորոշ է ընդհանուր ինտոքսիկացիան
2.նպաստում է տրանզիտոր իմունոդեֆիցիտին, որը կարող է պայմանավորել երկրորդային բակտերիալ
ինֆեկցիաների զարգացումը
3.ձևավորվում է հետինֆեկցիոն տիպային սպեցիֆիկությամբ, խաչաձև փոխազդող, լարված իմունիտետ
4.պանդեմիաներ առաջացնելու ունակությունը բնորոշ է վիրուսի A և C տիպերին
ա)1.3.4.
բ)3.4.
գ)1.2.4.
դ)1.2.

Պատասխաններ

1.գ
2.ա
3.ա
4.գ
5.դ
6.դ
7.դ
8.ա
9.բ
10.դ
11.դ
12.դ
Կարմրուկ

1 Ֆիլատով-Կոպլիկի բծերը կարմրուկի ժամանակ.


ա)առաջանում են հիվանդության ծաղկման շրջանի գագաթնակետին
բ)բնութագրական ցանավորում է մաշկի վրա
գ)ունեն խոցոտվելու հակում
դ)դրսևորվում է այտերի ներսային մակերեսին

2 Որ ցեղին է պատկանում կարմրուկի վիրուսը.


ա)morbillivirus
բ)paramixovirus
գ)pneumovirus
դ)rubivirus

3 Կարմրուկին բնորոշ է.
ա)ԿՆՀ-ի ախտահարումը և ենթասուր սկլերոզող պանէնցեֆալիտի զարգացումը
բ)հիմնականում գեղձային համակարգի ախտահարումը
գ)առաջնային ռեպրոդուկցիան հարականջային թքագեղձում
դ)Ֆիլատով-Կոպլիկի բծերի առաջացումը ռեկոնվալեսցենցիայի փուլում

4 Կարմրուկի վիրուսին բնորոշ չէ հետևյալը.


ա)կարող է առաջացնել ենթասուր սկլերոզող պանէնցեֆալիտ
բ)առաջացնում է սպունգանման էնցեֆալոպաթիա
գ)առաջացնում է ցան մաշկի և լորձաթաղանթի վրա
դ)բարդ ՌՆԹ վիրուս է

5 Կարմրուկի վիրուսին բնորոշ հատկանիշներն են, բացի.


ա)պապուլյոզ ցանի առաջացում
բ)ռետիկուլոէնդոթելային համակարգի ախտահարում
գ)հետինֆեկցիոն կայուն հակատոքսիկ իմունիտետի ձևավորում
դ)նեյրամինիդազային ակտիվության բացակայությունը

6 Կարմրուկով հիվանդների մոտ դրսևորվում է, բացի.


ա)վարընթաց ցանավորում
բ)կոնյուկտիվիտ
գ)ռինիտ
դ)օրխիտ

7 Կարմրուկը բնութագրվում է հետևյալով.


1.ինկուբացիոն շրջանը 1-2 շաբաթ է
2.ինկուբացիոն շրջանը 2-3 շաբաթ է
3.մաշկի վրա առաջանում են Ֆիլատով-Կոպլիկի բծեր
4.հարուցվում է ՌՆԹ վիրուսով, որը զուրկ է նեյրամինիդազային ակտիվությունից
ա)1.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)1.3.4.

8 Կարմրուկի վիրուսը պատկանում է.


1.Օրթոմիքսովիրիդե ընտանիքին
2.Պարամիքսովիրիդե ընտանիքին
3.Մորբիլիվիրուս ցեղին
4.Պարամիքսովիրուս ցեղին
ա)1.2.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.3.4.
9 Կարմրուկը բնորոշվում է.
1.երկարատև լատենտ շրջանով
2.ռինիտի և կոնյուկտիվիտի զարգացմամբ
3.այտերի ներսային մակերեսին բծերի առաջացմամբ
4.ցանավորման էլեմենտների միաձուլվելու հակումով
ա)1.3.4.
բ)2.4.
գ)2.3.4.
դ)1.4.

10 Նշել ցանավորմամբ ընթացող վիրուսային ինֆեկցիաներ.


1.կարմրուկ
2.կատաղություն
3.քութեշ
4.հերպես
ա)1.4.
բ)1.3.4.
գ)1.2.4.
դ)2.3.

11 Նշել ճիշտ պատասխանները կարմրուկի հարուցիչի համար.


1.բարդ վիրուս է պոլիպեպտիդային սուպերկապսիդով
2.ենթատիպային սպեցիֆիկությունը պայմանավորված է H-ով և N-ով
3.բջջային կուլտուրաներում բնորոշ է ցիտոախտածին ազդեցության դրսևորումը
4.հավի սաղմում կուլտիվացման պայմաններում նվազում է վիրուսի ինֆեկցիոնությունը
ա)3.4.
բ)1.2.4.
գ)1.3.4.
դ)2.3.

12 Morbillivirus-ները.
1.բարդ կառուցվածքով խոշոր չափերով վիրուսներ են
2.օժտված են ցիտոախտածին ակտիվությամբ պայմանավորված ֆրագմենտավորված ՌՆԹ-ով
3.օժտված են F1 սպիտակուցով, որը ապահովում է վիրուսի վիրուլենտությունը
4.օրգանիզմում երկարատև պերսիստենցիայի արդյունքում զարգանում է ԿՆՀ-ի ախտահարում
ա)1.3.4.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.3.4.

Պատասխաններ

1.դ
2.ա
3.ա
4.բ
5.գ
6.դ
7.ա
8.գ
9.գ
10.ա
11.ա
12.բ
Պարօտիտ

1 Պարօտիտի կանխարգելման համար կիրառվում է.


ա)սպանված վակցինա
բ)կենդանի ատենուացված վակցինա
գ)ենթամիավորային վակցինա
դ)անատոքսին

2 Համաճարակային պարոտիտի վիրուսը.


ա)օժտված է HN և F գլիկոպրոտեիններով
բ)օժտված է H, N և T գլիկոպրոտեիններով
գ)չի աճում հավի սաղմում
դ)վակցինացումն իրականացվում է պարօտիտային անատոքսինով

3 Նշել ճիշտ պատասխանները խոզուկի հարուցիչի համար.


ա)բարդ վիրուս է , միջին չափերի, գլիկոպրոտեինային սուպերկապսիդով
բ)օժտված է S և Vi հակածիններով
գ)հավի սաղմում ինտեսիվ ռեպրոդուկցիայի արդյունքում ձևավորվում են սինցիտիաներ
դ)հավի սաղմում կուլտիվացման ընթացքում նվազում է ինֆեկցիոնությունը

4 Պարօտիտի վիրուսի V անտիգենը ներկայացված է հետևյալով, բացի.


ա)նուկլեոպրոտեիդով
բ)F գլիկոպրոտեին
գ)հեմագլյուտինինային ակտիվության HN
դ)նեյրամինիդազային ակտիվության HN

5 Պարօտիտի վիրուսին բնորոշ չէ.


ա)ՌՆԹ պարունակող, բարդ կառուցվածքով վիրուս է
բ)գենոմային ՌՆԹ-ն իրականացնում է ԻՌՆԹ-ի ֆունկցիա
գ)վերարտադրվում է բջջային կուլտուրաներում, սինտիցիաների առաջացմամբ
դ)վիրուսի առաջնային ռեպրոդուկցիան կատարվում է քթըմպանի էպիթելային բջիջներում

6 Խոզուկի հարուցիչին բնորոշ է, բացի.


ա)պատկանում է Morbillivirus ցեղին
բ)գենոմը ներկայացված է միթել գծային ՌՆԹ-ով
գ)բնորոշ է գեղձային օրգանների ախտահարումը
դ)խոշոր չափի բարդ վիրուս է

7 Պարօտիտի վիրուսը բնութագրվում է հետևյալով.


1.հավի սաղմում նվազում է ինֆեկցիոնությունը
2.օժտված է նեյրամինիդազային ակտիվությամբ
3.հյուսվածքային կուլտուրայում առաջացնում է ցիտոախտածին էֆեկտ
4.վերարտադրվում է թիրախ բջջի կորիզում
ա)1.2.3.
բ)2.3.
գ)1.3.4.
դ)2.4.

8 Համաճարակային պարօտիտի կլինիկական դրսևորումներն են.


1.թքագեղձերի բորբոքում
2.օրխիտ
3.գաստրիտ
4.ենթաստամոքսային գեղձի բորոբոքում
ա)1.2.3.
բ)2.4.
գ)1.2.4.
դ)1.3.
9 Ո՞րն է բնորոշ համաճարակային պարոտիտին.
1.առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է քթըմպանում
2.առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է ստամոքսաղիքային ուղու էպիթելային բջիջներում
3.հիվանդությունից հետո զարգանում է կայուն, լարված իմունիտետ
4.սպեցիֆիկ կանխարգելումը կատարում են սուբմիավորային վակցինայով
ա)1.3.
բ)1.3.4.
գ)2.4.
դ)1.2.3.

10 Paramyxovirus-ներին բնորոշ է.
1.առաջացնում են պարօտիտ, կարմրախտ
2.ունեն խոշոր չափեր
3.գենոմը ներկայացված է երկթել մինուս ՌՆԹ-ով
4.օժտված են ցիտոտոքսիկ ազդեցությամբ
ա)1.2.3.
բ)2.4.
գ)1.3.4.
դ)2.3.4.

11 Նշվածներից որն է համապատասխանում պարօտիտի վիրուսին.


1.օդակաթիլային ճանապարհով փոխանցվող, բացասական ՌՆԹ պարունակող, խոշոր վիրուս է
2.հիմնականում ախտահարում է հղի կանանց
3.մարդուն և կենդանիներին ախտահարող վիրուս է
4.գեղձային համակարգը ախտահարող վիրուս է
ա)1.4.
բ)1.2.3.
գ)2.3.4.
դ)1.2.

12 Խոզուկը.
1.փոխանցվում է տրանսմիսիվ ճանապարհով
2.ախտահարում է հարականջային թքագեղձերը
3.ձևավորում է հետինֆեկցիոն լարված իմունիտետ
4.բնորոշ է վիրուսէմիան
ա)2.3.4.
բ)3.4.
գ)2.4.
դ)1.2.3.

Պատասխաններ

1.բ
2.ա
3.դ
4.ա
5.բ
6.ա
7.ա
8.գ
9.ա
10.բ
11.ա
12.ա
Կատաղություն

1 Կատաղության վիրուսը օժտված է հետևյալով.


ա)սպիրալաձև տարածական սիմետրիայի տիպով, միջին չափի վիրուս է
բ)օրգանիզմում տարածվում է հեմատոգեն ճանապարհով
գ)նեյրոտրոպ վիրուս է
դ)պատկանում է Ռաբդովիրիդե ընտանիքի Վեզիկուլովիրուս ցեղին

2 Որն է բնորոշ կատաղության վիրուսին.


ա)մարդուց մարդ չի փոխանցվում
բ)խանգարում է ացետիլխոլինի փոխանցումը սինապսում
գ)ֆիքսված շտամը ստացել է Կոխը
դ)բջջային կուլտուրաներում առաջացնում են Կոպլիկի մարմնիկներ

3 Կատաղության վիրուսը.
ա)հիդրոֆոբիա առաջացնող, խոշոր բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
բ)պապուլյոզ ցան առաջացնող խոշոր բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
գ)գեղձային համակարգը ախտահարող ՌՆԹ պարունակող վիրուս է
դ)հիմնականում ախտահարում է CD4+ մարկերներով բջիջները

4 Կատաղության վիրուսին բնութագրական չէ հետևյալը.


ա)գենոմը (-)ՌՆԹ է
բ)նուկլեոկապսիդի սիմետրիան փամփուշտանման է
գ)բարդ խոշոր վիրուս է
դ)վիրուսեմիա չի առաջացնում

5 Ինչը բնորոշ չէ կատաղության վիրուսին.


ա)առաջացնում է մահացու հիվանդություն
բ)սուպերկապսիդով և M սպիտակուցով բարդ վիրուս է
գ)գենոմը ներկայացված է բացասական ՌՆԹ-ով
դ)նյարդային համակարգը ախտահարող ԴՆԹ պարունակող պարզ վիրուս է

6 Նշել ճիշտ պատասխանը կատաղության վիրուսի համար, բացի.


ա)միջին չափերով բարդ վիրուս է
բ)սպիրալաձև նուկլեոկապսիդով, բարդ վիրուս է
գ)օժտված է իմունոգեն հատկությամբ G գլիկոպրոտեիդային ելուններով
դ)оժտված է M մատրիքսային սպիտակուցով

7 Կատաղությունը բնութագրվում է հետևյալով.


1.բակտերիալ ծագման նեյրոտրոպ ինֆեկցիա է
2.հիվանդության աղբյուրը հիվանդ կենդանիներն են
3.հարուցիչը առաջացնում է ներբջջային պարփակումներ, որոնք հայտնաբերվուն են Ռոմանովսկի-Գիմզայի
եղանակով
4.կանխարգելվում է ինակտիվացված կուլտուրալ վակցինայով
ա)2.3.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)3.4.

8 Կատաղության կանխարգելման համար կիրառվում է.


1.ինակտիվացված կուլտուրալ վակցինա
2.անատոքսին
3.ենթամիավորային վակցինա
4.անտիռաբիկ իմունոգլոբուլին
ա)1.2.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)1.2.4.
9 Rhabdoviridae ընտանիքի ներկայացուցիչներին բնորոշ է.
1.պարզ կառուցվածք
2.խոշոր չափեր
3.սպիրալաձև նուկլեոկապսիդ
4.միաթել +ՌՆԹ
ա)2.3.
բ)1.2.3.
գ)1.2.4.
դ)3.4.

10 Ինչն է բնորոշ կատաղությանը.


1.գաղտնի շրջանը տևում է մի քանի օրից մինչև 2-3 ամիս
2.ընթանում է աէրո-հիդրո և լուսավախությամբ
3.կանխարգելումը կատարվում է պլանային կարգով կյանքի առաջին տարում
4.կանխարգելումը կատարվում է ըստ ցուցմունքի հակառաբիկ իմունոգլոբուլինով
ա)2.3.
բ)1.3.
գ)1.2.4.
դ)2.3.4.

11 Նշեք ճիշտ պնդումները կատաղության վիրուսի վերաբերյալ.


1.լինում է վայրի և ֆիքսված
2.վերարտադրվելով նեյրոններում առաջացնում է Բաբեշ-Նեգրիի պարփակումներ
3.հիվանդության աղբյուրը միայն վայրի կենդանիներն են
4.կենդանիները վտանգ են ներկայացնում միայն հիվանդության ծաղկման շրջանում
ա)2.3.4.
բ)2.3.
գ)1.2.
դ)1.3.4.

12 Rhabdovirus-ները.
1.գենոմը ներկայացված է երկթել ՌՆԹ-ով
2.գլխուղեղի նեյրոններում ձևավորում են ներցիտապլազմային վիրուսային պարփակումներ
3.օրգանիզմ են թափանցում ալիմենտար, օդա-փոշային ճանապարհներով
4.օժտված են նեյրոտրոպ ազդեցությամբ
ա)1.2.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)1.4.

Պատասխաններ

1.գ
2.ա
3.ա
4.բ
5.դ
6.ա
7.ա
8.բ
9.ա
10.գ
11.գ
12.գ
Պոլիոմիելիտ

1 Պոլիոմիելիտի վիրուսը.
ա)պատկանում է Cardiovirus ցեղին
բ)պատկանում է Պիկոռնավիրիդե ընտանիքին
գ)խոշոր վիրուս է
դ)ունի մեկ շճատիպ

2 Պոլիոմիելիտի սպեցիֆիկ կանխարգելումը իրականացվում է.


ա)Սմորոդինցևի կենդանի վակցինայով
բ)անատոքսինով
գ)ներերակային
դ)PPD-ով

3 Կոկսակի վիրուսները.
ա)պատկանում են Picornaviridae ընտանիքին
բ)Կոկսակի B-ն օժտված է տրոպիզմով մկանային հյուվածքների նկարմամբ
գ)պատկանում են Picornaviridae ընտանիքին և համարվում են հեպատիտների հարուցիչներ
դ)միջին չափերի բարդ վիրուսներ են

4 Պոլիովիրուսին բնորոշ չէ.


ա)առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում նյարդային համակարգի բջիջներում
բ)ունի 3 շճատիպ
գ)բջջային կոիլտուրաներում առաջ է բերում ցիտոախտածին ազդեցություն
դ)փոխանցվում է ֆեկալ օրալ մեխանիզմով

5 Էնտերովիրուսային ինֆեկցիաների լաբորատոր ախտորոշումը ընդգրկում է, բացի.


ա)վիրուսաբանական եղանակ
բ)շճախտորոշում
գ)էլեկտրոնային մանրէազննում
դ)մաշկաալերգիկ փորձ

6 Նշել ճիշտ պատասխանը Կոկսակի A վիրուսի համար, բացի.


ա)պատկանում են Picornaviridae ընտանիքին
բ)օժտված է տրոպիզմով առավելապես մկանային հյուվածքի նկարմամբ
գ)օժտված է առավելապես նեյրոտրոպ ազդեցությամբ
դ)գենոմը ներկայացված է միաթել +ՌՆԹ-ով

7 Ներկայումս պոլիոմիելիտի կանխարգելման համար կիրառվող վակցինայի առավելություններն են.


1.իրականացվում է եռանվագ, պարէնտերալ ներարկումների միջոցով
2.ինակտիվացված վակցինա է
3.տրվում է per os ճանապարհով
4.կենդանի ատենուացված վակցինա է և առաջացնում է նաև տեղային իմունիտետ
ա)1.4.
բ)1.2.3.
գ)1.2.
դ)3.4.

8 Պոլիովիրուսին բնորոշ հատկություններն են.


1.ախտահարում է մարսողական և նյարդային համակարգերը
2.վերարտադրվում է թիրախ բջիջների կորիզում
3.փոքր չափերով իկոսաեդրիկ համաչափության վիրուս է
4.կայուն է շրջակա միջավայրի տարբեր ազդակների նկատմամբ
ա)1.2.3.
բ)3.4.
գ)1.3.4.
դ)2.4.
9 Պիկոռնավիրուսներին բնորոշ է.
1.փոքր չափեր, բարդ կառուցվածք
2.փոքր չափեր, պարզ կառուցվածք
3.միաթել +ՌՆԹ
4.գենոմը ներկայացված է ԴՆԹ-ով
ա)1.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.4.

10 Հիվանդության ընթացքը պոլիոմիելիտի դեպքում.


1.կարող է լինել աբորտիվ կամ թեթև
2.դրսևորվում է անզուսպ լուծով և հաստ աղիներում խոցերի առաջացմամբ
3.բնութագրվում է ԿՆՀ-ի ապտահարմամբ, ինչը դրսևորվում է մենինգիալ ախտանիշներով
4.կախված է հակատոքսիկ հակամարմինների սինթեզից, որը նպաստում է հարուցիչների էլիմինացիային
օրգանիզմից
ա)1.3.
բ)1.2.4.
գ)2.3.
դ)1.3.4.

11 Պոլիոմիելիտի վիրուսի գենոմը.


1.ներկայացված է -ՌՆԹ-ով
2.ներկայացված է երկթել ՌՆԹ-ով, որի մի թելը դեֆեկտավոր է
3.ներկայացված է +ՌՆԹ շղթայով
4.ունի ինֆորմացիոն ՌՆԹ-ի ֆուկցիա, և օժտված է ինֆեկցիոնությամբ
ա)1.2.
բ)3.4.
գ)1.4.
դ)2.3.

12 Նշել Պոլիոմիելիտի վիրուսի բնորոշ հատկանիշնեը.


1.փոխանցվում է հիմնականում ֆեկալ օրալ մեխանիզմով
2.վերարտադրվում են ողնուղեղի առաջնային եղջյուրների շարժողական նեյրոններում
3.ողնուղեղի բջիջներում վերարտադրվելը դրսևորվում է Բաբեշ Նեգրիի պարփակումների ձևավորումով
4.կարող է ախտահարել միայն մարդուն
ա)1.2.4.
բ)2.3.4.
գ)3.4.
դ)1.2.

Պատասխաններ

1.բ
2.ա
3.ա
4.ա
5.դ
6.գ
7.դ
8.գ
9.գ
10.ա
11.բ
12.ա
Հերպես

1 Ցիտոմեգալովիրուսներին բնորոշ է հետևյալը.


ա)պատկանում են Հեպադնավիրիդե ընտանիքին
բ)առաջացնում են ցիտոախտածին էֆեկտ, որը դրսևորվում է բջիջների քայքայումով
գ)առաջացնում են ջրծաղիկ
դ)օրգանիզմ կարող են թափանցել աերոգեն, կենցաղ-կոնտակտային, սեռական ճանապարհներով

2 Հերպես վիրուսները.
ա)ինչպես և հեպատիտների վիրուսները, կայուն են ֆիզիկական և քիմիական գործոնների նկատմամբ
բ)առաջացնում են մաշկի և լորձաթաղանթների վեզիկուլյար ցան
գ)ախտահարում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին
դ)ինչպես և հեպատիտ A-ի վիրուսը, պատկանում են Enterovirus ցեղին

3 Epstein-Bar-վիրուսը.
ա)օժտված է միտոգեն ազդեցությամբ B-լիմֆոցիտների վրա
բ) օժտված է միտոգեն ազդեցությամբ T-լիմֆոցիտների վրա
գ)ջրծաղիկի հարուցիչն է
դ)օժտված է միտոգեն ազդեցությամբ մակրոֆագերի վրա, որով էլ խթանում է անմիջական տիպի
գերզգայունության զարգացումը

4 Հերպես վիրուսներին բնութագրական է բոլորը, բացի.


ա)առաջացնում են ռեցիդիվներ
բ)առաջացնում են լատենտ ինֆեկցիա
գ)սուպերկապսիդը ձևավորվում է թիրախ բջջի ցիտոպլազմատիկ թաղանթով
դ)իրարից տարբերվում են տրոպիզմով

5 Ջրծաղիկի վիրուսին բնորոշ է, բացի.


ա)ախտահարում է միայն մարդուն
բ)փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով
գ)հիմնականում ախտահարում է մինչև 10 տարեկան երեխաներին
դ)անվտանգ է հասուն մարդկանց համար

6 Նշվածներից որն է բնորոշ Herpes վիրուսներին, բացի.


ա)Cytomegalovirus-ը կարող է նպաստել պտղի մոտ տարբեր անոմալիաների զարգացմանը
բ)Epstein-Bar վիրուսը ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչն է
գ)ներկորիզային վիրուսսպեցիֆիկ , էոզինոֆիլ պարփակումների ձևավորումը
դ)ախտահարումը և մարդկանց և կենդանիներին

7 Էպշտեյն-Բարի վիրուսը առաջացնում է.


1.վեզիկուլոզ ցան
2.B-լիմֆոցիտների ախտահարում
3.սպլենոմեգալիա
4.ինֆեկցիոն մոնոնուկլեոզ
ա)2.3.4.
բ)1.2.4.
գ)1.2.
դ)3.4.

8 Որն է բնորոշ ջրծաղկի վիրուսին.


1.հեպադնավիրուս է
2.առաջացնում է գոտևորող հերպես
3.վերարտադրվում է թիրախ բջջի կորիզում
4.էնտերոտրոպ վիրուս է
ա)1.2.3.
բ)3.4.
գ)2.3.
դ)1.2.4.
9 Հերպես վիրուսները.
1.ունակ են ախտահարել ինչպես լորձաթաղանթները, այնպես էլ ԿՆՀ-ն
2.խոշոր ԴՆԹ պարունակող բարդ վիրուսներ են
3.փոխանցվում են միայն օդա-կաթիլային ճանապարհով
4.ունակ են թափանցել կոնտակտային, սեռական և օդա-կաթիլային ճանապարհներով
ա)1.2.4.
բ)1.3.
գ)2.3.
դ)1.3.4.

10 Որ հատկություններն են բնորոշ հերպես վիրուսին.


1.վերարտադրվում է թիրախ բջջի կորիզում
2.բարդ կառուցվածքով, ԴՆԹ պարունակող խոշոր վիրուս է
3.վերարտադրությունը պայմանավորված է ռեվերտազայով
4.միջին չափի պարզ կառուցվածքով ԴՆԹ պարունակող վիրուս է
ա)3.4.
բ)1.2.3.
գ)1.2.
դ)1.3.4.

11 Նշել հերպես վիրուսների բնորոշ հատկանիշնեը


1.իկոսաէդրիկ նուկլեոկապսիդ
2.տրոպիզմը տարբեր հյուսվածքների նկատմամբ
3.ներցիտոպլազմային էոզինոֆիլ պարփակումների ձևավորումը
4.գենոմը ներկայացված երկթել օղակաձև ԴՆԹ-ով
ա)1.2.4.
բ)2.3.4.
գ)2.4.
դ)1.2.

12 Varicella-zoster վիրուսը.
1.առաջացնում են լատենտ, պերսիստենցնող ինֆեկցիաներ
2.ողնուղեղի բջիջներում պերսիստենցիայի արդյունքում զարգանում է գոտևորող որքին էնդոգեն ինֆեկցիա
3.ջրծաղիկի և ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հարուցիչն է
4.օժտված է ցիտոախտածին ազդեցությամբ
ա)1.2.4.
բ)2.3.4.
գ)3.4.
դ)1.2.

Պատասխաններ

1.դ
2.բ
3.ա
4.գ
5.դ
6.դ
7.ա
8.գ
9.ա
10.գ
11.դ
12.ա
Կարմրախտ

1 Կարմրախտի վիրուսը.
ա)պատկանում է Պարամիքսովիրիդե ընտանիքին
բ)առաջացնում է տարածուն լիմֆադենոպաթիա
գ)պարունակում է (-)ՌՆԹ
դ)փոքր չափի պարզ վիրուս է

2 Rubivirus-ին բնորոշ է.
ա)ի ծնե կարմրախտի դեպքում վիրուսը չի արտազատվում
բ)վիրուսը կարող է փոխանցվել տրանսպլացենտար
գ)կայուն է արտաքին միջավայրում
դ)կարող է փոխանցվել սեռական ճանապարհով

3 Նշեք կարմրախտի վիրուսի անտիգենային կառուցվածքը.


ա)մակերեսային H և N գլիկոպրոտեիններ
բ)մակերեսային H գլիկոպրոտեին
գ)մակերեսային E1 և E2 գլիկոպրոտեիններ
դ)մակերեսային HBsAg

4 Կարմրախտի վիրուսին բնորոշ չէ հետևյալը.


ա)առաջացնում է ցան և տարածուն լիմֆադենոպաթիա
բ)պատկանում է Տոգավիրիդե ընտանիքին
գ)ունի հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ ակտիվություն
դ)կայուն է արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ

5 Նշվածներից որը բնորոշ չէ կարմրախտի վիրուսին.


ա)մանր, բարդ կառուցվածքով վիրուս է
բ)գենոմը ներկայացված է միաթել +ՌՆԹ-ով
գ)գենոմը ներկայացված է երկթել +ՌՆԹ-ով
դ)դասվում է Togaviridae ընտանիքին

6 Նշել կարմրախտի համար ճիշտ պատասխանները, բացի.


ա)զոոանթրոպոնոզ ինֆեկցիա է, որը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով
բ)բնորոշ է լիմֆադենոպաթիան և կոնյուկտիվիտը
գ)տարբերում են ի ծնե և ձեռք բերովի կարմրախտ
դ)կանխարգելումը իրականացվում է 1 տարեկանում պարոտիտ-կարմրուկ-կարմրախտ ասոցացված վակցինայով

7 Կարմրախտը բնութագրվում է.
1.մեկ շաբաթ տևող ինկուբացիոն շրջանով
2.ծոծրակային ավշային հանգույցների մեծացումով
3.ցանի առաջացումով
4.Ֆիլատով-Կոպլիկի բծերի առաջացումով
ա)1.2.3.
բ)1.3.4.
գ)1.2.
դ)2.3.

8 Կարմրախտին բնութագրական է հետևյալը.


1.մաշկի վրա առաջանում են բշտեր
2.կանխարգելումը կատարվում է ասոցացված վակցինայով 1 տարեկան հասակում
3.կանխարգելումը կատարվում է կենդանի ատենուացված վակցինայով
4.հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն իմունիտետ
ա)2.4.
բ)2.3.4.
գ)1.2.3.
դ)3.4.
9 Որն է բնորոշ կարմրախտին.
1.զոոանթրոպոնոզ հիվանդություն է
2.ի ծնե կարմրախտի դեպքում իմունիտետը կայուն է
3.պլանային պատվաստումը կատարում են 1 տարեկանում
4.կանխարգելումը կատարում են կենդանի ատենուացված վակցինայով
ա)1.2.
բ)3.4.
գ)1.2.3.
դ)2.3.4.

10 Կարմրախտի վիրուսը.
1.ինչպես կարմրուկի վիրուսի մոտ գենոմը ներկայացված է միաթել բացասական ՌՆԹ-ով
2.դրական ՌՆԹ պարունակող, լիպոպրոտեինային թաղանթով վիրուս է
3.կայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ
4.զգայուն է եթերի նկատմամբ
ա)1.3.
բ)1.3.4.
գ)2.4.
դ)2.3.4.

11 Հատկանիշներ, որոնք բնորոշ են կարմրախտի վիրուսին.


1.բարդ վիրուս է, փոքր չափերի, իկոսաէդրիկ համաչափությամբ
2.օժտված է E1 և E2 գլիկոպրոտեինային ելուններով
3.օբլիգատ ներբջջային պարազիտիզմով օժտված էուկարիոտ օրգանիզմ է
4.օժտված է խնամակցությամբ սաղմնային հյուսվածքների բջիջների նկատմամբ
ա)1.2.4.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.3.4.

12 Ախտանիշներ, որոնք բնութագրական են կարմրախտին.


1.սուր բակտերիալ ինֆեկցիա է ավշային հանգույցների ախտահարումով
2.վիրուսային ինֆեկցիա է վեզիկուլյար ցանի առաջացումով
3.վիրուսային ինֆեկցիա է լիմֆադենիտի զարգացումով
4.ախտահարում է գերազանցապես պարանոցային, ծոծրակային լիմֆատիկ հանգույցները
ա)1.2.4.
բ)1.2.3.
գ)2.4.
դ)3.4.

Պատասխաններ

1.բ
2.բ
3.գ
4.դ
5.գ
6.ա
7.դ
8.բ
9.բ
10.գ
11.ա
12.դ
Հեպատիտ Ա,Ե

1 Hepatit E-ի վիրուսին բնորոշ է.


ա)պարէնտերալ փոխանցում
բ)հղիների մոտ կարող է առաջացնել բարդություններ
գ)կարող է առաջացնել հեպատոմա
դ)պրոֆիլակտիկայի համար օգտագործում են սուբմիավորային վակցինա

2 E հեպատիտի վիրուսը.
ա)սեռական ճանապարհով փոխանցվող խոշոր վիրուս է
բ)ԴՆԹ պարունակող բարդ վիրուս է
գ)ալիմենտար ճանապարհով փոխանցվող, պարզ կառուցվածքով մանր վիրուս է
դ)սպիրալաձև սիմետրիայով, բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է

3 Հեպատիտ A վիրուսով պայմանավորված հեպատիտը կոչվում է


ա)Դեյնի հիվանդություն
բ)ինֆեկցիոն հեպատիտ
գ)խոլեստատիկ հեպատիտ
դ)շիճուկային հեպատիտ

4 A և E հեպատիտներին բնորոշ է ամենը, բացի.


ա)պատկանում են Enterovirus ցեղին
բ)ունեն պարզ կառուցվածք
գ)փոխանցվում են էնտերալ ճանապարհով
դ)չեն առաջացնում հեպատոցիտների չարորակ տրանսֆորմացիա

5 Ինֆեկցիոն հեպատիտը բնութագրվում է, բացի.


ա)նույնն է ինչ որ Բոտկինի հիվանդությունը
բ)փոխանցվում է հիմնականում ալիմենտար ճանապարհով
գ)հաճախ արձանագրվում է արյան փոխներարկման ժամանակ
դ)հարուցիչը պատկանում է էնտերովիրուս ցեղին

6 Ինչը բնորոշ չէ հեպատիտ A-ին


ա)փոխանցվում է էնտերալ ճանապարհով
բ)հիվանդության ելքը բարեհաջող է
գ)հարուցիչը արտազատվում է արտաքին միջավայր կղանքով
դ)վիրուսի առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է հեպատոցիտներում

7 Հեպատիտ E-ի վիրուսը.


1.պատկանում է Հեպադնավիրիդե ընտանիքին
2.պարունակում է (+)ՌՆԹ
3.փոխանցվում է ալիմենտար, սեռական կոնտակտի, տրանսֆուզիոն ճանապարհներով
4.նուկլեոկապսիդի սիմետրիան իկոսաեդրիկ է
ա)2.4.
բ)1.2.3.
գ)2.3.4.
դ)1.4.

8 Վիրուսային հեպատիտները.
1.անթրոպոնոզ են
2.փոխանցվում են միայն սեռական ճանապարհով
3.ախտորոշվում են մաշկա-ալերգիկ փորձով
4.բնութագրվում են լյարդի բջիջների ախտահարմամբ
ա)1.4.
բ)1.2.3.
գ)2.3.4.
դ)3.4.
9 Հեպատիտ A-ի վիրուսին բնորոշ է.
1.փոքր չափեր
2.տրոպիզմ հեպատոցիտների նկատմամբ
3.վերտիկալ փոխանցման ուղի
4.բարդ կառուցվածք
ա)1.4.
բ)1.2.
գ)1.2.3.
դ)2.3.4.

10 A հեպատիտի դեպքում.
1.վիրուսի առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է ստամոքսաղիքային տրակտի էպիթելիալ բջիջներում
2.լյարդում դեստրուկտիվ փոփոխությունները պայմանավորված են նաև NK բջիջներով
3.հիվանդության աղբյուր են հանդիսանում ընտանի կենդանիները
4.հիվանդությունը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով
ա)2.3.
բ)1.3.4.
գ)1.2.4.
դ)1.2.

11 Հեպատիտ E-ն
1.պարզ վիրուս է
2.ունի միջին չափեր
3.թափանցում է օրգանիզմ սեռական ճանապարհով
4.գենոմը ներկայացված է /+/ ՌՆԹ
ա)1.2.4.
բ)1.4.
գ)1.2.3.
դ)3.4.

12 Նշել հեպատիտ E-ի բնորոշ հատկությունները


1.փոխանցման մեխանիզմով նման է հեպատիտ A-ին
2.հղիների մոտ կարող է բարդանալ
3.հիվանդությունն ունի թեթև ընթացք
4.կատարում են պլանային վակցինացիա
ա)1.2.3.
բ)2.3.4.
գ)1.4.
դ)3.4.

Պատասխաններ

1.բ
2.գ
3.բ
4.ա
5.գ
6.դ
7.ա
8.ա
9.բ
10.դ
11.բ
12.ա
Հեպատիտ Բ,Ց,Դ

1 Պարէնտերալ ճանապարհով փոխանցվող հեպատիտի վիրուսներն են.


ա)HAV, HBV
բ)HCV, HDV
գ)HAV, HEV
դ)HCV, HBV, HEV

2 Դելտա հեպատիտի վիրուսը.


ա)ԴՆԹ պարունակող վիրուս է
բ)ռեպլիկացիան հնարավոր է միայն <օգնական> վիրուսի առկայության դեպքում
գ)փոխանցվում է ալիմենտար ճանապարհով
դ)ռեպրոդուկցիան իրականանում է հեպատիտ A-ի վիրուսի առկայության դեպքում

3 Շիճուկային հեպատիտի վիրուսը.


ա)զգայուն է ցածր ջերմաստիճանների հանդեպ
բ)կոչվում է նաև Դեյնի մասնիկ
գ)չի թափանցում պլացենտար պատնեշը
դ)գենոմի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի ցիտոպլազմայում

4 HDV-ին բնորոշ են բոլորը, բացի.


ա)վերարտադրվում է HBV-ին զուգահեռ
բ)ներկայացված է մեկ յուրահատուկ անտիգենով
գ)փոխանցվում է պարէնտերալ ճանապարհով
դ)պատկանում է Պիկոռնավիրիդե ընտանիքին

5 Ինչը բնորոշ չէ հեպատիտ B-ի վիրուսին.


ա)փոխանցվում է պարէնտերալ ճանապարհով
բ)պատկանում է ԴՆԹ պարունակող վիրուսներին
գ)Հեպադնավիրիդե ընտանիքին պատկանող բարդ վիրուս է
դ)դեֆեկտավոր վիրուս է, որը վերարտադրվում է միայն դելտա վիրուսի առկայությամբ

6 Հեպատիտ B վիրուսին բնորոշ է, բացի.


ա)փոխանցվում է սեռական ճանապարհով
բ)գենոմը ներկայացված է երկթել ԴՆԹ-ով
գ)առաջանային ռեպրոդուկցիան իրականանում է հեպատոցիտներում
դ)առաջնային ռեպրոդուկցիան իրականանում է էնտերոցիտներում

7 Որն է բնորոշ HBV-ին.


1.գենոմի ռեպլիկացիան իրականանում է հեպատոցիտների կորիզում
2.գենոմը ներկայացված է երկթել դեֆեկտավոր ԴՆԹ-ով
3.վիրիոնն ունի պարզ կառուցվածք
4.վիրիոնի կազմի մեջ կա ռևերտազա
ա)1.2.3.
բ)1.3.4.
գ)1.2.
դ)3.4.

8 Ձևակերպումներ, որոնք բնորոշ են հեպատիտ B-ին.


1.ինկուբացիոն շրջանը 3-4 շաբաթ է
2.ախտորոշման առաջին ցուցանիշը HBC անտիգենի հայտնաբերումն է
3.կանխարգելման համար կիրառվում է պլանային վակցինացիա
4.կարող է հեպատոցիտների օնկոգեն տրանսֆորմացիայի պատճառ հանդիսանալ
ա)1.2.
բ)2.3.4.
գ)1.2.4.
դ)3.4.
9 Հատկանիշներ, որոնք բնորոշ են B հեպատիտի վիրուսին.
1.պատկանում է Hepadnaviridae ընտանիքին
2.պատկանում են Enterovirus ցեղին
3.խոշոր, բարդ կառուցվածքով վիրուս է
4.մանր չափսի, պարէնտերալ փոխանցվող վիրուս է
ա)1.3.
բ)1.4.
գ)2.3.
դ)2.4.

10 Պարէնտերալ ճանապարհով փոխանցվում են.


1.հեպատիտ A, E
2.հեպատիտ B, C
3.հեպատիտ D
4.հեպատիտ A, E, D
ա)2.3.
բ)1.3.
գ)1.2.
դ)1.4.

11 Նշվածներից որն է ճիշտ հեպատիտ B-ի համար.


1.բավականին զգայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ
2.փոխանցվում է պարէնտերալ ճանապարհով
3.կարող է առաջացնել ինտեգրատիվ ինֆեկցիա
4.կարող է առաջացնել սուր և խրոնիկ ինֆեկցիա
ա)1.2.
բ)2.4.
գ)2.3.4.
դ)1.2.3.

12 Ինչով է տարբերվում հեպատիտ C վիրուսը հեպատիտ B վիրուսից.


1.խրոնիկ ինֆեկցիա առաջացնելու ունակությամբ
2.նուկլեոկապսիդի սիմետրիայով
3.չափերով
4.գենոմի կառուցվածքով
ա)1.2.
բ)1.3.
գ)2.3.
դ) 3.4.

Պատասխաններ

1.բ
2.բ
3.բ
4.դ
5.դ
6.դ
7.գ
8.դ
9.բ
10.ա
11.գ
12.դ
ՁԻԱՀ

1 ՄԻԱՎ-ը բնութագրվում է հետևյալով.


ա)դրական ՌՆԹ պարունակող բարդ, ցուպիկաձև վիրուս է
բ)նուկլեոկապսիդի համաչափությունը սպիրալաձև է
գ)վերարտադրությունը թիրախ բջիջներում պայմանավորում է բազմակորիզ սինցիտիաների առաջացումը
դ)վիրիոնի կազմում կա ԴՆԹ կախյալ ԴՆԹ պոլիմերազա

2 Մարդու իմունաանբավարարության վիրուսին բնորոշ է.


ա)ընդգրկված է Oncovirinae ենթաընթանիքում
բ)գենոմը ներկայացված է 9 գենով
գ)սուպերկապսիդում ունի նեյրամինիդազա
դ)օժտված է հեմագլյուտինինային ակտիվությամբ

3 ՁԻԱՀ -ի վիրուսը.
ա)միջին չափի, պարզ կառուցվածքով վիրուս է
բ)ախտահարում է CD4 մարկերներ կրող բջիջներին
գ)բացասական ՌՆԹ պարունակող վիրուս է
դ)գենոմը ներկայացված է ԴՆԹ-ով և ռեվերտազայով

4 Որը բնորոշ չէ ՄԻԱՎ-ին.


ա)պարունակում է հետադարձ տրանսկրիպտազա
բ)գենոմի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի կորիզում
գ)p24-ի միջոցով ամրանում է բջջային CD4 ընկալիչներին
դ)ՌՆԹ պարունակող, բարդ, գնդաձև վիրուս է

5 Նշվածներից որը բնորոշ չէ ՁԻԱՀ-ի վիրուսին.


ա)բարդ վիրուս է, կոնոձև միջուկով, դեֆեկտավոր գենոմով
բ)ախտահարում է CD4 բջիջները խախտելով CD4 և CD8 բջիջների փոխհարաբերությունը
գ)օժտված է տրոպիզմով իմուն համակարգի բջիջների նկատմամբ
դ)փոխանցվում է պարէնտերալ

6 ՁԻԱՀ-ի վիրուսին բնորոշ է ամենը, բացի.


ա)հայտնաբերվում է իմունոֆերմենտային և իմունոբլոտինգի ռեակցիաներով
բ)թիրախ կարող են հանդիսանալ B-լիմֆոցիտները, արյան մոնոցիտները
գ)գենոմը ներկայացված է երկթել ԴՆԹ-ով և ռևերտազայով
դ)սուպերկապսիդը ներկայացված է gp120 և gp41-ով

7 ՁԻԱՀ-ը բնութագրվում է հետևյալով.


1.վարակը տեղի է ունենում կոնտակտային ճանապարհով
2.կլինիկական դրսևորումներից են օպորտունիստական ինֆեկցիաները
3.հիվանդի մոտ նկատվում է արտահայտված քաշի կորուստ
4.հիվանդի օրգանիզմում հայտնաբերվում են հակամարմիններ՝ բարձր տիտրերով
ա)2.3.4.
բ)1.2.3.
գ)2.3.
դ)1.4.

8 ՄԻԱՎ-ը.
1.գենոմի ռեպլիկացիան իրականանում է թիրախ բջջի կորզում
2.սուպերկապսիդից զուրկ պարզ վիրուս է
3.երկու միանման ՌՆԹ-ի մոլեկուլներ պարունակող բարդ վիրուս է
4.բացասական ՌՆԹ պարունակող բարդ կոնաձև վիրուս է
ա)1.4.
բ)1.2.3.
գ)1.3.
դ)2.3.4.
9 ՁԻԱՀ-ի վիրուսը պարունակում է.
1.կապսիդային p24 սպիտակուց
2.մատրիքսային gp41
3.ռևերտազա ֆերմենտ
4.կապսիդային p17/18 սպիտակուցները
ա)1.3.
բ)2.4.
գ)1.2.3.
դ)2.3.4.

10 Պնդումներից որն է ճիշտ ՄԻԱՎ-ի դեպքում.


1.հարուցիչը փոխանցվում է պարէնտերալ և սեռական ճանապարհով
2.փոխանցման միակ ուղին է սեռական կոնտակտը
3.ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ արձանագրվում է քաշի անկում
4.կանխարգելումը կատարվում է կենդանի ատենուցված վակցինայով
ա)1.2.4.
բ)1.3.
գ)1.3.4.
դ)2.3.

11 Ձևակերպումներ, որոնք բնորոշ են ՁԻԱՀ-ին.


1.քրոնիկ ինֆեկցիա է իմուն համակարգի բջիջների ախտահարումով
2.բնորոշ է օպորտունիստական ինֆեկցիաների զարգացումը
3.քանի որ ախտահարվում են CD8 բջիջները բնորոշ է յուրահատուկ գերզգայուն ռեակցիանրի զարգացումը
4.կարող է ընթանալ դիառեայով, կախեքսիայով, չարորակ ուռուցքների զարգացումով
ա)1.2.4.
բ)2.3.
գ)1.3.4.
դ)1.2.

12 Նշել ճիշտ պատասխանները ՁԻԱՀ-ի վիրուսի համար.


1.բարդ վիրուս է, իկոսաէդրիկ նուկլեոկապսիդով
2.գենոմը ներկայացված է երկու մոլեկուլ միաթել ՌՆԹ-ով
3.քանի որ դեֆեկտավոր վիրուս է կարող է ախտահարել միայն անտիգեն ներկայացնող բջիջները
4.gp -ային ելունները ապահովում են վիրուսի ադսորբցիան և ներթափանցումը
ա)1.2.3.
բ)2.3.
գ)2.4.
դ)1.2.4.

Պատասխաններ

1.գ
2.բ
3.բ
4.գ
5.ա
6.գ
7.ա
8.գ
9.ա
10.բ
11.ա
12.դ

You might also like