Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 13

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ք. Երևան ___ _________


20____թ.

__________________________________, այսուհետ` Կապալառու, ի դեմս տնօրեն


____________________, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման
վրա, մի կողմից, և <Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ 02270857/ իդեմս
տնօրեն Անուշավան Սարգսյանի, որը գործում է ընկերության
կանոնադրության հիման վրա, այսուհետ` Պատվիրատու, մյուս կողմից
(այսուհետ` միասին Կողմեր, իսկ առանձին` Կողմ), կնքեցին սույն կապալի
պայմանագիրը, այսուհետ` Պայմանագիր, հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

1․1․ Պայմանագրի շրջանակներում Կապալառուն պարտավորվում է


իրականացնել Կար ու ձևի ծառայություններ՝ ըստ պատվերի (այսուհետ`
Աշխատանքներ)` համաձայն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող
Հավելված 1-ում ներկայացված տեխնիկական առաջադրանքի
պայմանների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել պատշաճ
որակով իրականացված Աշխատանքները և վճարել Կապալառուին դրանց
համար:

1․2․ Սույն պայմանագրով պատվիրատուն տրամադրում է


աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հումքը և նյութերը,
որոնք հանդիսանում են պատվիրատուի սեփականությունը։

2. Աշխատանքների որակը և երաշխիքային ժամկետ

2.1. Պայմանագրով նախատեսված Աշխատանքների և դրանց


իրականացման շրջանակներում օգտագործվող նյութերի, որոնք ձեռք են
բերվում Կապալառուի կողմից, որակը պետք է համապատասխանի
Պայմանագրի պայմաններին, ՀՀ օրենսդրության պահանջներին, ինչպես
նաև նման Աշխատանքներին սովորաբար առաջադրվող պահանջներին:

2.2. Սույնով Կապալառուն երաշխավորում է իր կողմից իրականացվող


Աշխատանքների որակը և պարտավորվում է անվճար վերացնել
Աշխատանքները Պատվիրատուին հանձնելուց հետո 6 ամսվա ընթացքում
Աշխատանքների արդյունքներում ի հայտ եկող բոլոր թերությունները,
ինչպես նաև փոխհատուցել Պատվիրատուի` դրա հետևանքով կրած բոլոր
վնասները:
2․3․ Աշխատանքների ավարտից հետո կապալառուն արտադրանքի հետ
միասին վերադաձնում է պատվիրատուի կողմից, տվյալ
արտադրաքանակի համար տրամադրված հումք- նյութերի մնացորդները։

2․4․ Աշխատանքների կատարման ընթացքում պատվիրատուի կողմից


տրամադրված հումք-նյութերի վնասվածքի, խոտանի, ոչ պատվերի
նպատակային օգտագործման կամ այլ կերպ վնասելու
պատասխանատվությունը կրում է կապալառուն։

3. Աշխատանքների կատարման և հանձնման-ընդունման


կարգը

3.1. Պայմանագրով նախատեսված Աշխատանքները Կապալառուն


պարտավորվում է կատարել յուրաքանչյուր պատվերի համար սույն
պայմանագրի հավելված մեկով սահմանված տեխնիկական
առաջադրանքով սահմանված ժամկետներում և 3 աշխատանքային օրվա
ընթացքում կատարել հանձնում-ընդունում:

3.2. Կապալառուի կողմից իրականացված Աշխատանքները


Պատվիրատուի համաձայնությամբ կարող են ընդունվել մաս-մաս`
համաձայն Կապալառուի կողմից Պատվիրատուին ներկայացված
կատարողական ակտերի (այսուհետ` Ակտ):

3.3. Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում


Կապալառուն պարտավորվում է Պատվիրատուի ընտրությամբ ոչ ուշ, քան
2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել
հայտնաբերված թերությունները կամ հատուցել հայտնաբերված
թերությունները վերացնելու ուղղությամբ կատարված ծախսերը և կրած
վնասները կամ համամասնորեն նվազեցնել Գինը:

3.4. Կապալառուն պարտավոր է չսկսել Հավելված 1-ով նախատեսված


մյուս Աշխատանքների իրականացումը, մինչև իր կողմից իրականացված
Աշխատանքների արդյունքներում թույլ տրված թերությունների պատշաճ
վերացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա համաձայնեցված է
Պատվիրատուի հետ: Այդ դեպքում կասեցվում է Պատվիրատուի վճարման
պարտականությունը մինչև Կապալառուի կողմից իր
պարտականությունների պատշաճ կատարումը և հայտնաբերված
թերությունների վերացումը, եթե Կողմերը հետագայում պայմանավորվեն
վճարումն իրականացնել մասնակի, իսկ Պայմանագրի գնի 100%-ը
Կապալառուին վճարելու դեպքում Կապալառուն պարտավոր է
Պատվիրատուին վերադարձնել չկատարված աշխատանքների արժեքը և
կատարել Պայմանագրի այլ պայմաններով նախատեսված
պարտականությունները, ինչպես նաև Պատվիրատուի առաջին իսկ
պահանջով վերադարձնել իր կողմից կապալառուին այլ պատվերների
համար տրամադրված հումք-նյութերը և մնացորդները:
3.5. Պատվիրատուն կարող է հրաժարվել Ակտը ստորագրելուց,
սեփական ընտրությամբ՝ պահանջելով Կապալառուից ոչ ուշ, քան 3
աշխատանքային օրվա ընթացքում անհատույց վերացնել հայտնաբերված
թերությունները կամ հատուցել հայտնաբերված թերությունները
վերացնելու ուղղությամբ կատարված ծախսերը և կրած վնասները կամ
համամասնորեն նվազեցնել Պայմանագրի գինը կամ լուծել Պայմանագիրը
և պահանջել վերադարձնելու կանխավճարը և հատուցելու վնասները:
Պայմանագրով նախատեսված բոլոր Աշխատանքներն ավարտելուց հետո
Կողմերը պարտավորվում են ստորագրել Աշխատանքների հանձնման-
ընդունման վերջնական ակտ: Աշխատանքների հանձնման-ընդունման
վերջնական ակտը երկկողմանի ստորագրելու պահից սկսվում է
Պայմանագրի 2.2 կետում նշված երաշխիքային ժամկետի ընթացքը:

4. Աշխատանքների գինը և վճարման կարգը

4.1 Պայմանագրով կատարվող Աշխատանքների և դրանց ընթացքում


օգտագործվող կապալառուի կողմից ձեռք բերված նյութերի գները,
յուրաքանչյուր պատվերի համար, որոշվում են կողմերի միջև կնքվող
լրացուցիչ համաձայնագրով՝ աշխատանքների կատարման հանձնման-
ընդունման ակտի ստորագրման օրվա դրությամբ այդպիսի
աշխատանքների համար սովորաբար կիրառվող շուկայական արժեքով։

4.2 Սույն պայմանագրով սահմանված գինը Պատվիրատուն


Կապալառուին վճարում է աշխատանքների կատարման հանձնման-
ընդունման ակտի ստորագրման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում։

4.3 Պայմանագրով նախատեսված բոլոր վճարումներն իրականացվելու


են Կապալառուի` Պայմանագրի 9-րդ գլխում նշված բանկային հաշվին
փոխանցում կատարելու միջոցով:

5․ Կողմերի պարտականությունները

5.1.Կապալառուն պարտավոր է.

5.1.1 Աշխատանքները կատարել անձամբ, պատշաճ որակով և


ժամանակին՝ սույն պայմանագրի հավելված 1-ով սահմանված
տեխնիկական առաջադրանքին համապատասխան։

5.1.2Աշխատանքներն իրականացնել սեփական նյութերի և


սարքավորումների օգտագործմամբ։

5.1.3 Աշխատանքներն իրականացնելիս օգտագործել որակյալ նյութեր,


որոնք համապատասխանում են Պատվիրատուի պահանաջներին,
Պայմանագրի և Հավելված 1-ի տեխնիկական պահանջների
պայմաններին, որակի սերտիֆիկատներին և ՀՀ օրենսդրությամբ
սահմանված պահանջներին։

5.1.4 Աշխատանքներն իրականացնելիս բարեխիղճ վերաբերվել


Պատվիրատուի տրամադրած հումք-նյութերին և ձեռնարկել բոլոր
անհրաժեշտ միջոցները դրանց վնասումը և պատահական կորուստը
բացառելու նպատակով, իսկ սույն ենթակետով սահմանված պահանջը
չպահպանելու դեպքում` Պատվիրատուին հատուցել բոլոր վնասները,
ներառելով և չսահմանափակվելով բաց թողնված օգուտը։

5.1.5 Պատասխանատու պահպանության վերցնել Պատվիրատուի կողմից


յուրաքանչյուր պատվերի կատարման համար տրամադրած հումք-
նյութերը և կրել պատասխանատվություն դրանց պատասխանատու
պահպանման, փչացման կամ խոտանման համար։ Ինչպես նաև առաջին
իսկ պահանջով վերադարձնել Պատվիրատուին մնացորդների հետ
միասին։

5.1.6 Պատվիրատուի կողմից Ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում


Պատվիրատուի ընտրությամբ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա
ընթացքում անհատույց վերացնել հայտնաբերված թերությունները կամ
հատուցել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ
Պատվիրատուի կատարած ծախսերը և կրած վնասները` ներառյալ բաց
թողնված օգուտը կամ համամասնորեն նվազեցնել Պայմանագրի գինը,
իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագիրը լուծելու դեպքում
վերադարձնել կանխավճարը և հատուցել վնասները։

5.1.7 Պայմանագրի 2.2 կետով սահմանված երաշխիքային ժամկետի


ընթացքում անվճար վերացնել Աշխատանքների արդյունքներում ի հայտ
եկող բոլոր թերությունները, ինչպես նաև փոխհատուցել Պատվիրատուին
դրա հետ կապված բոլոր վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը։

5.1.8 Չհրապարակել և/կամ այլ կերպ չտարածել, չօգտագործել


Աշխատանքների կատարման արդյունքում իրեն հայտնի դարձած բոլոր
տվյալները և այլ գաղտնիք կազմող տեղեկությունները: Ընդ որում` սույն
կետով սահմանված պահանջը ուժի մեջ է անժամկետ:

5․1․9 Կատարված աշխատանքների արդյունքում ստացված


արտադրանքը Պատվիրատուին հանձնել պատշաճ և սահմանված ձևի
փաթեթավորմամբ և տարրաներում։

5․1․10 Ապահովել Պատվիրատուի կողմից տրամադրված, ինչպես նաև


Ծառայությունների մատուցման ընթացքում հայտնի դարձած այն
տեղեկությունների գաղտնիությունը, որոնք պարունակում են արևտրային
կամ այլ գաղտնիք կամ Պատվիրատուն դրանք փոխանցել է Կատարողին
գաղտնիության հիմունքներով:

5․1․11 Առանց Պատվիրատուի համաձայնության՝ երրորդ անձանց


չփոխանցել այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հայտնի են դարձել
Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելիս:

5․1․12 Պատվիրատուին նախապես գրավոր զգուշացնել և մինչև


Պատվիրատուից գրավոր ցուցում ստանալը դադարեցնել
Ծառայություններ մատուցելը, եթե հայտնաբերվել են`
 ծառայությունների մատուցման եղանակների մասին Պատվիրատուի
ցուցումների իրագործման հետ կապված, նրա համար
անբարենպաստ հնարավոր հետևանքներ.
 կատարողից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են
Ծառայությունների մատուցմանը կամ անհնար դարձնում դրանք
ժամանակին ավարտելը.
5․1․13 Կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ
նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել
աշխատանքը, եթե հայտնաբերվել են`
 պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների,
նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման)
հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.
 աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի
ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր
անբարենպաստ հետևանքներ.
 կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են
կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և
ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին
ավարտելը․
5․1․14 Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրի
գործողության ընթացքում և պարմանագրի դադարեցման օրվան
հաջորդող 3 տարիների ընթացքում FHB original Gmbh & Co KG
ընկերության կամ նրա ներկայացուցչի հետ չբանակցել և /կամ/ որևէ
կերպով կապ չհաստատել, չկնքել գործարքներ և չառաջարկել
ծառայություններ և /կամ/ աշխատանքներ՝ կապված /որոնք բնութագրված
են/ սույն պայմանագրի /1․1 կետով սահմանված/ առարկա հանդիսացող
ծառայությունների մատուցման և /կամ/ աշխատանքների կատարման
վերաբերյալ։

5.2. Պատվիրատուն պարտավոր է.

5.2.1. Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել


Կապալառուին պատշաճ որակով կատարված Աշխատանքների համար:

5․2․2 Չխոչնդոտել Կատարողի գործողությունները:

5․2․3 Սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունների մատուցման


հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ այլ
տեղեկությունները տրամադրել Կատարողին:

5․2․4 Կատարողին հայտնել միայն ճշմարտացի տեղեկություններ:

5․3Կապալառուն իրավունք ունի`

5․3․1 Պատվիրատուից պահանջել Ծառայություններին


/աշխատանքներին/ վերաբերող համապատասխան տեղեկություններ:

5․3․2 Պատվիրատուից պահանջել սույն պայմանագրով սահմանված


կարգով և ժամկետում կատարել վճարում:
5․3․3 Աշխատանքները չսկսել, իսկ սկսած Աշխատանքները
դադարեցնել /այդ մասին նախապես մինչև Աշխատանքների
դադարեցումը 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցելով
Պատվիրատուին/ այն դեպքում, երբ Պատվիրատուի կողմից սույն
Պայմանագրով իր պարտավորությունները խախտելը խոչնդոտում են
Պայմանագրի կատարմանը:

5․3․4 Հրաժարվել սույն Պայմանագիրը կատարելուց, եթե`


 եթե պատվիրատուն սահմանված ժամկետում չի կատարել սույն
Պայմանագրի 4-րդ գլուխը․
 պատվիրատուն պարբերաբար անհիմն կերպով արտահայտում է
տարակարծություններ և խոչնդոտում է աշխատանքների
իրանակացման բնականոն ընթացքին: Սույն պարագայում Կատարողը
իրավունք ունի դադարեցնել Ծառայությունները առանց նախապես
զգուշացնելու եթե Պատվիրատուն չի վերացնում ծառայույունների
մատուցմանը խոչնդոտող պայմանները․

5․4 Պատվիրատուն իրավունք ունի՝

5․4․1 Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել


կապալառուի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը և որակը`
առանց միջամտելու վերջինիս գործունեությանը:

5․4․2 Եթե կապալառուն ժամանակին չի սկսում կապալի պայմանագրի


կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա
ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, պատվիրատուն
իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել
հատուցելու վնասները:

5․4․3 Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է


դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, պատվիրատուն իրավունք
ունի ողջամիտ ժամկետ նշանակել կապալառուի կողմից թերությունները
վերացնելու համար, և այդ ժամկետում կապալառուի կողմից
թերությունները չվերացվելու դեպքում հրաժարվել կապալի պայմանագրից
կամ կապալառուի հաշվին աշխատանքի թերությունների վերացնելը
հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու
վնասները:

6. Կողմերի պատասխանատվությունը

6.1. Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու


կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պատճառված վնասների
համար, Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով, իսկ
վերջինս նախատեսված չլինելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով, ընդ որում Պայմանագրով սահմանված տուժանքի
(տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում տուժանքի
տարեկան դրույքաչափը և/կամ տուժանքների հանրագումարի չափը
գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի
սահմաններում:

6.2. Պայմանագրի 3.1 կետով սահմանված ժամկետը խախտելու դեպքում,


Կապալառուն Պատվիրատուին, վերջինիս գրավոր պահանջի դեպքում,
վճարում է տույժ` Գնի 0,1% /զրո ամբողջ մեկ տասնորդական/ տոկոսի չափով
կետանցի յուրաքանչյուր օրվա համար, իսկ կետանցի 15-րդ օրը միանվագ
տուգանք պայմանագրի գնի 10%-ի չափով` չդադարեցնելով օրական
տույժերի հաշվարկը:

6.3. Պայմանագրի 3.3 կետով սահմանված ժամկետի ընթացքում ըստ


Պատվիրատուի ընտրության սահմանված պարտավորությունները
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Կապալառուն
Պատվիրատուին, վերջինիս գրավոր պահանջի դեպքում, կետանցի
յուրաքանչյուր օրվա համար վճարում տույժ` տվյալ Աշխատանքների
Ակտում նշված ընդհանուր գումարի 0,1 (զրո ամբողջ մեկ տասնորդական)
տոկոսի չափով, իսկ կետանցի 5-րդ օրը միանվագ տուգանք Գնի 10%-ի
չափով` չդադարեցնելով օրական տույժերի հաշվարկը:

6.4. ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրի հիման վրա կամ դրա


շրջանակներում համագործակցության ընթացքում Պատվիրատուի կողմից
որպես գաղտնիք նշված տեղեկատվության հրապարակման և/կամ
հասանելի դարձնելու դեպքում, Պատվիրատուն իրավունք ունի
Կապալառուին Պայմանագրի 4.1 կետով սահմանված գնի փոխարեն վճարել
միայն այդ Գնի 50 (հիսուն) տոկոսը, իսկ եթե արդեն իսկ վճարել է
Կապալառուին Պայմանագրի 4.1 կետով սահմանված Գնի 50 (հիսուն)
տոկոսից ավել գումար, Կապալառուից պահանջել 5 (հինգ) բանկային օրվա
ընթացքում Պատվիրատուին վերադարձնել ավել վճարված գումարը,
ինչպես նաև հատուցել դրա հետևանքով Պատվիրատուին պատճառված
վնասները` ներառելով և բայց չսահմանափակվելով բաց թողնված օգուտը
և կրում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված
կարգով նման տեղեկատվության հրապարակման և/կամ հասանելի
դարձնելու համար:

6.5. Պայմանագրի 4-րդ գլխով սահմանված ժամկետներում


Աշխատանքների դիմաց վճարումը չիրականացնելու դեպքում,
Պատվիրատուն կետանցի յուրաքանչյուր օրվա համար Կապալառուին,
վերջինիս գրավոր պահանջի դեպքում, վճարում է տույժ վճարման ենթակա
չվճարված Գնի 0.1 (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսի չափով, իսկ
կետանցի 15-րդ օրը` միանվագ տուգանք Գնի 10%-ի չափով:

6.6. Սույն պայմանագրի 5․1․14 կետով սահմանված պարտականությունը


Կապալառուի կողմիվ խախտելու դեպքում Պատվիրատուին վճարում է
միանվագ տուգանք 25 միլիոն դրամի չափով։

6․7․ Սույն գլխով նախատեսված տույժերի և տուգանքների վճարումը չի


ազատում մեղավոր Կողմին Պայմանագրով իր կողմից ստանձնած
պարտավորությունները պատշաճ կատարելու և վնասները հատուցելու
պարտականությունից:
7. Անհաղթահարելի ուժ (Ֆորս-Մաժոր)

7.1 Պայմանագրով նախատեսված պարտավորություններն


ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն
ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի
ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և
որը Կողմերը չէին կարող կանխատեսել և/կամ կանխարգել: Այդպիսի
իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը,
ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական
հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի
դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնց վրա
հասնելու արդյունքում անհնարին է դառնում Պայմանագրով սահմանված
պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի
ազդեցությունը շարունակվում է 2 (երկու) ամսից ավելի, ապա
Պատվիրատուն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին
նախապես գրավոր եղանակով տեղյակ պահելով Կապալառուին:
8. Պայմանագրի գործողության ժամկետը և այլ
պայմաններ

8.1. Կողմերը սույնով պարտավորվում են Պայմանագրի կնքման և


կատարման առնչությամբ Կողմերին հայտնի դարձած, ինչպես նաև մյուս
Կողմի բացահայտած տեղեկատվությունը չհրապարակել, չտարածել ,
երրորդ անձանց հայտնի չդարձնել, ինչպես նաև երրորդ անձանց նման
տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ
անուղղակիորեն չընձեռել, բացառությամբ այն դեպքերի, երբ
տեղեկատվությունը գաղտնի չի համարվում, քանի որ.

8.1.1. նախապես հայտնի է ընդունող Կողմին այլ իրավաչափ


աղբյուրներից/եղանակով,
8.1.2. հանդիսանում է կամ դառնում է հասարակայնորեն հասանելի,

8.1.3. թույլատրված է հրապարակման համապատասխան Կողմի գրավոր


համաձայնությամբ։

8.2. Պայմանագրի 8.1 կետով Կողմերի համար սահմանված


պարտավորությունը գործում է Պայմանագրի գործողության ողջ ժամկետի
ընթացքում, ինչպես նաև Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց
հետո անորոշ ժամկետով:

8.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկկողմանի ստորագրման/կնքման


պահից:

8.4. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ վաղաժամկետ


լուծել Պայմանագիրը` այդ մասին առնվազն 2 (երկու) օր առաջ գրավոր
ծանուցելով Կապալառուին և վճարելով վերջինիս մինչ ծանուցման պահը
կատարված Աշխատանքների համար, իսկ եթե այդ գումարներն արդեն իսկ
վճարվել են (կանխավճարի հետ մեկտեղ նաև գերազանցում են փաստացի
կատարված Աշխատանքների գինը), ապա Կապալառուն պարտավորվում է
Պայմանագրի լուծման պահից 10 օրվա ընթացքում Պատվիրատուին հետ
վերադարձնել չկատարված Աշխատանքների դիմաց ավել վճարված
գումարը և Կապալառուին որևէ պատվերի կատարման համար
տրամադրված հումք-նյութերը և դրանց մնացորդները, իսկ այն
դեպքերում, երբ Պայմանագիրը լուծվում է Կապալառուի կողմից
պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման
հետևանքով, այս դեպքում Կապալառուի կողմից Պատվիարտուին ենթակա
է վերադարձման կանխավճարն ամբողջ ծավալով:

8.5. Պայմանագրից բխող բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ


սահմանված դատական կարգով:

8.6. Կապալառուի կողմից Պայմանագրով նախատեսված Աշխատանքները


կատարելիս իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիության
պահպանման պարտավորությունը գործում է անժամկետ:

8.7. Պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ


օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.8. Պայմանագրում, ներառյալ Հավելվածներում ցանկացած փոփոխություն


և լրացում վավեր է այն պայմանով, եթե կատարվում է գրավոր և
ստորագրվում է Կողմերի կողմից:

8.9. Պայմանագիրը կազմված է հայերեն, 2 (երկու) հավասար


իրավաբանական ուժ ունեցող օրինակներից, գործում է 2 տարի
ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական
օրինակ:

9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և


ստորագրությունները

9.1. Սույնով Կողմերն համաձայնում են, որ միմյանց հետ ցանկացած


հաղորդակցում /ծանուցում/ փաստաթուղթ, որը կապված է Պայմանագրի
գործողության ընթացքում Կողմերի իրավունքների,
պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման,
փոփոխման կամ դադարեցման կամ Պայմանագրից բխող ցանկացած
պահանջի կամ այլ հարցերի հետ, կատարվում է սույն Պայմանագրում
նշված էլեկտրոնային փոստի և/կամ պաշտոնական էլեկտրոնային
փոստի /առկայության դեպքում/ միջոցով, իսկ դրա/նց / բացակայության
դեպքում սույն Պայմանագրում նշված փոստային հասցեով առաքման
եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով կամ ՀՀ
օրենսդրությամբ: Ընդ որում, Կապալառուն համարվում է պատշաճ
ծանուցված, երբ ծանուցումն ուղարկվել է Կապալառուի Պատվիրատուին
տրամադրած պաշտոնական և/կամ այլ էլեկտրոնային փոստի հասցեով, և
առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում, եթե նույնիսկ
բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը:: Այս
դեպքում Կապալառուն համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումն
ստանալուն հաջորդող 5-րդ /հինգերորդ/ օրվանից:

Պատվիրատու՝ <Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ


02270857/
Տնօրեն Անուշավան Սարգսյան
իրավաբանական հասցե ՀՀ. Երևան Արշակունյաց փողոց 127/21
բանկ

____________________________

Կապալառու <Tax and customs consulting servise> ՍՊԸ


/ՀՎՀՀ 02868278/
տնօրեն Արթուր Այվազյան
իրավաբանական հասցե ք Երևան Բրյուսովի 30 բն 6
բանկ <Արդշինբանկ> ՓԲԸ
Հ/Հ 2470088194400000

______________________________
Պատվիրատու՝ <Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ
02270857/
Տնօրեն Անուշավան Սարգսյան
իրավաբանական հասցե ՀՀ. Երևան Արշակունյաց փողոց 127/21

____________________________
Կապալառու <Tax and customs consulting servise>
ՍՊԸ /ՀՎՀՀ 02868278/
տնօրեն Արթուր Այվազյան
իրավաբանական հասցե ք Երևան Բրյուսովի 30 բն 6
______________________________

<Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ022700857/ և <Tax and customs


consulting servise> ՍՊԸ /ՀՎՀՀ 02868278/ միջև կնքված ------ --------------
2023 թվականի թիվ ----- ծառայությունների մատուցման կապալի
պայմանագրի համաձայն կազված

Ա Կ Տ  N
 
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«___» «________________» 2023 թ.
 
Պայմանագրի անվանումը` ________________________________________
________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «___» «________________» 2023  թ.
Պայմանագրի համարը` __________
______________________________________ (այսուհետ` Պատվիրատու)`
ի դեմս ______________________-ի և ___________________________
(այսուհետ` Կատարող)` ի դեմս ____________________________________-ի
կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը «___» «_________________» 2023 թ.

«___» «__________________» 2023 թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ


աշխատանքները. 
Նվազագույն Մեկ միավորի Վճարման
Վճարմա
շահավետ Մեկ համար տրա- վերջնա-
Համառոտ ն
Քանակ գինը` մեկ միավոր մադրվող ժամկետը`
նկարա- ենթակա
ը միավորի ի գինը կանխավճար ամիս,
գիրը գումարը
հաշվարկով (դրամ) ի չափը ամսաթիվ
(դրամ)
(դրամ) (դրամ) ը
1 2 3 4 5  ≤  3-4 6=2x5 7
           
             
             
             
Ընդամենը            
 
 Աշխատանքը հանձնեց  Աշխատանքը ընդունեց
 _____________________  _____________________
ստորագրություն ստորագրություն
 _____________________  _____________________
 ազգանուն, անուն ազգանուն, անուն
   
 Կ.Տ. Կ.Տ.
 

You might also like