Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Կարճ պարբերություն եկեղեցու պատմության և

առաքելության մասին
ՀԱԵ երբ իր գործունեության սկիզբը դրեց Վանաձորում,ՙ 1992 թ.-ից սկսած:Այդ ժամանակ
հավաքույթները տեղի էին ունենում տներում : Սոնա քրոջ բնակարանը դարձավ մի վայր
որտեղ ներկա մարդիք ջերմագին աղոթում էին և Աստծո խոսք լսում:

1992թ-ի նոյեմբերի 15 եղել է այդ տնային հավաքի այսպես ասած առաջին


պաշտամունքը,որտեղ հովվություն էր անում Սամվել Կիրակոսյանը:

1992թ.-ից մինչ եկեղեցաշենքի կառուցելը վարձակալության հիմունքներով գործել է քաղաքի


այլ թաղամասերում ՝ կազմակերպելով ՔԴ ծրագրեր և բակային ճամբարներ: Այստեղ
հաճախում էին շատ ու շատ մանուկներ,պատանիներ և մեծահասակներ:Շաբաթվա որոշակի
օրերին անց էին կացվում հոգևոր դասնթացներ,մեծահասակների համար պաշտամունքներ:

1993թ.-ին Վանաձորի Գարեգին Նժդեհի հասցեում վարձակալվեց տարածք,որտեղ


կատարվում էր եկեղեցական և սոցիալական գործեր և այդ ընթացքում զուգահեռ
պատրաստվում էին առաջնորդներ ՝ Տիրոջ գործի և փառքի համար:Թաղամասային
ծառայությունները ավարտվել են 2012թից և բոլոր ծառայությունները կենտրոնացվել է արդեն
կենտրոնում:

Ծառայություններ են
եղելԴիլիջանում,Ստեփանավանում,Ղարաբաղում,Ալավերդիում:Ծառայություններ են արվել
ծերանոցներում,բանտերում,մանկատներում:Համագործակցությունը մեծ է եղել քաղաքի
պաշտոնյա անձանց,արվեստագետների հետ:Եկեղեցին համաքաղաքային միջոցառումների
մասնակից է եղել:

2001 թ-ին հիմնարկեքն է եղելդրվել է եկեղեցու առաջին քարը:2004թ.-ին ամբողջական


ավարտվել է շինարարական աշխատանքները և եկեղեցու նավակատիքն է եղել:Եկեղեցու
նավակատիքի օրը եկեղեցու հովիվ է ձեռնադրվել վերապատվելի Սամվել Կիրակոսյանը:

Եկեղեցին դեռ ամիսներ առաջ համառ ու տքնաջան աշխատանք էր տանում եկեղեցական


համալիրի բացման համար:Ամեն օր անդադար աղոթքի մեջ էր եկեղեցու ամուր բազուկը ՝
աղոթքի խումբը:Այն եկեղեցու Աստվածպաշտության հիմնական մասն է,կուռ ու ամուր
բազուկը,որը Սուրբ Հոգով ներշնչված ՝զորավոր աղոթքներով հավատարիմ ու անտրտունջ
աղոթքի ծառայություն է մատուցում Աստծուն:Ամեն բան արվում էր լավագույն ձևով և որ
ամենակարևորն է միմիայն Աստծոն հաճեցնելու և Աստծո փառքի համար:

Եվ ահա եկեղեցու նավակատիք:Այս երկու բառի մեջ ամփոփված է ՀԱԵ Վանաձորում անցած
12-ամյա ճանապարհը:Այդ ամբողջ ընթացքում մեր եկեղեցու և աշխարհի չորս ծագերում
եղող Հայ Ավետարանական բոլոր եկեղեցիներում աղոթքներ էին հնչում բարձրյալ Աստծուն ՝
խնդրելով Նրա կամքը իր աղոթատունը մեր քաղաքում կառուցելու համար:Եվ
ահա ,բազմաթիվ մարդկանց ,կազմակերպությունների ջանքերով այսօր Դիմաց
թաղամասում կանգնած է այս հրաշք եկեղեցին իր զմայլելի,վեհաշուք տեսքով և դեպի երկնի
կապույտը վեր խոյացող զանգակատնով,որը և եղավ Աստծո սուրբ կամքի դրսևորման վկան:

Արժանահիշատակ Մովսես Ջամբազյանի անմիջական մասնակցությամբ և Ամերիկայի Հայ


Ավետարանչական ընկերակցության ջանքերով զարկ տրվեց եկեղեցաշենքի կառուցման
գործին: Եկեղեցաշենքի կառուցումը մեծագույն իրադարձություն էր երկրաշարժից
ավերված,ցուրտ ու մութ ,անմխիթար ,անորոշ ապագայով ապրող մեր քաղաքի
համար:Մարդիք հույս ու լույս,մխիթարություն ստացան,ոգեշնչվեցին,կենդանացան:Պետք է
հիշել հեռավոր ճանապարհներ կտրած մեզ այցելած Աստվածաշնչյան քարոզիչներին, որոնց
ջանքերով հիմա հաստատված ,ամուր կանգնած է մեր եկեղեցին իր մեծ
համայնքով,բազմաթիվ հոգևոր և ուսումնական դաստիարակչական ծրագրերով:

2001թ.-ին ավարտվեց շինարարական աշխատանքները և եկեղեցու եկեղեցու հիմնարկեքը


եղավ:

Եվ ահա եկեղեցում ձևավորվեց Աստծո կամքով ընտրված հոգաբարձության


խորհուրդը:Հոգաբարձուների խումբը եկեղեցու ակտիվ և գործող օղակն է,որն իր
խորհուրդներով ,որոշումներով և տեսակետներով պետք է հարի Աստվածաշնչյան
ճշմարտությանը և արդարությանը:Այն ունի անաչառ և ողջախոհ վերաբերմունք,այն
փնտրում է Աստծո շահը և առաջնորվում է միմիայն ճիշտ որոշումներ կայացնելու
գաղափարներով:

ՀԱԵ Վանաձորում ակտիվ ու նվիրված ծառայողներ և համայնք ունի:Եկեղեցին իր


գործունեության տարիներին 4 հովիվ է ունեցել ՝առաջին հովիվ վեր. Ս. Կիրակոսյանը/1992-
2015/,վեր. Գառնիկ Թութիկյանը/2015-փետրվարից մինչև սեպտեմբեր,վեր. Գևորգ
Գասպարյանը և իրեն օգնական հովիվ պատվելի Կարեն Օչինյանը:/2015-2021թ/:

2021թ-ի մայիսի 9-ից եկեղեցին հովվում է այդ համայնքում իր հոգևոր ծնունդն առած ու
մեծացած վեր. Վարդան Ափինյանը:

Եկեղեցում գործում են մանկական, պատանեկան,երիտասարդական


ծառայություններ,քույրերի սերտողություններ,եղբայրական հանդիպումներ ,զույգերի,
նախաամուսնական ծառայությունն :Գործում են խմբակներ ՝աշակերտաց ,պատրաստվող
ծառայողների խմբակ,թատերական խմբակ:Եկեղեցու առաքելությունն է տարածել Աստծո
խոսքը:/Ցանկ /

Թող այս եկեցում հավատացիալը փրկություն գտնի և մեղավորը արթնանա քնից, և սուրբ
մկրտությամբ միանա Քրիստոսի եկեղեցուն և Սուրբ հաղորդությամբ հաստատի իր ուխտը :

Թող տարակուսանքի մեջ եղողը հավատք գտնի և փնտրողը ՝շնոհք:

Թող սգավորը մխիթարություն գտնի և հոգնածը ՝ հանգիստ:

Թող այստեղ սուրբ պսակադրությամբ միանան և կատարյալ սիրո մեջ մնան ու իրենց ուխտը
պահեն բոլոր զույգերը:
Թող այս վայրը Աստծո բնակարանը լինի,որպեսզի ամեն ոք Աստծո ներկայությունը փնտրի և
այստեղ հավիտենական լույսով լուսավորվի:

Խաղաղություն այս եկեղեցու վրա և թող բարձրյալ Աստծո օրհնությունը հանգչի և մեզ հետ
լինի,հավիտյանս ,ամեն:

You might also like