Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 5

(1875-1957)

Ուսուցչու
հի` Լ. Հակոբյան
Կազմեց` Գ. Արզաքանցյան
26.XI.2010
Կենսագրություն
(1875-1957)
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ,
արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս:

1893-1895թթ. սովորել է Գերմանիայում:


1896թվ-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
1897թվ-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել …
գրականության և փիլիսոփայության պատմություն:
1897թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն`<<Երգեր ու
.. վերքեր>>…տարբեր ժամանակներում ստեղծվել են << Ալագյազի մանիներ>>, ..
..<<Աբու-Լալա Մահարի>>, <<Սասմա Մհեր>>պոեմները:
1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը
դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական
պոեզիայի մեջ:
1897-1902թթ. Շվեցարիայի համալսարաններում` ուսումնասիրել է գրականություն և
ն փիլիսոփայություն:
1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում:
1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը
ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում
մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից:
1911-ին Իսահակյանը տարագվել է:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։
1936թ Իսահակյանը վերադարձել է հայրենիք:
Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով
որպես Խորհրդային Միության կողմնակից։
1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների
միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԻՐԱՅԻՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Քո ունքերը իմ սիրեկան
Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի թրի նման:

Աշխարհը` սուտ երազ ու սին,


Թող որ խմեմ, իմ սիրեկան
Շրթունքներիդ կարմիր գինին,-
Գլուխս զարկ դահճի նման…

Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի նման:

Բարև կուտամ չես առնի


Բարև կուտամ, չես առնի,
Ոտքիդ կոխած հողն եմ, յար.
Սիրտըս անխիղճ մի՛ ճմլի,
Չէ ո՞ր միջին դուն ես, յար:

Քանց սարյակի թևը սև


իմ աչքերը շա՛տ են սև,
Աչքն էլ սրտի հայլին է,
Չէ՞ որ սիրտս էլ շա՛տ է սև՜:

Կնոջն ուզեցի հավատալ նորից


Կնոջն ուզեցի հավատալ նորից
Լալ ու երազել առաջվա նըման.
Բայց արյունոտվեց խեղճ սիրտըս նորից
Եվ որբ մնացի և թափառական:

Սեր, մնաս բարով էլ քեզ չեմ նայի,


Չեմ բախի դուռըդ ունայն քամու պես.
Բայց կուզենայի հավիտյան լայի,
Եվ չըցամաքեր արցունքը սրտես:
Յա՛ր, աչքերըդ արեգական
Յա՛ր, աչքերըդ արեգական
շողքով վառված ծովի նըման,
Աբրեշումե մազերըդ արձակ
Ծո՛ւփ-ծո՛ւփ կըտան հովի նըման,
Վար կընայես խղճուկ գերուդ
պարզ երկնքի մովի նըման,
Սիրտըս կայրես քնքուշ շնչով`
անմարելի բովի նըման:

Յա՛ր աչքերիս լուսը մարավ


քո կարոտով-սիրով լալեն,
Ողջ աշխարհի մալը կըտամ,
չեմ զըրկվի անգին լալեն,
Յա՛ր, գութ արա կյանքիս գնով
թող մի քաղեմ թշիդ լալեն,
Շեմքդ եմ ընկած, յա՛ր, խիղ,ճ արա
հողդ եմ լիզում սովի նըման:

Յա՛ր, թե մեռնիմ ոտներիդ տակ,


շահին-շահի թախտ է ինձի.
Փեշըդ քսվի գերեզմանիս`
փափագելի բախտ է ինձի.
Վրաս թե լաս, արտասուքդ
անմահական դեղ է ինձի,
Սիրտս նորեն կալեկոծվի
Հնդստանու ծովի նման…

Նա մի փոքրիկ աղջիկ է
Նա մի փոքրիկ աղջիկ է`
Լուսափթիթ աղավնի,
Կհանդիպեմ ամեն օր,
Խելքս գլխես կտանի:

Ո՞ւրկից կըգա, չգիտեմ,


Ո՞վ է, ի՞նչ է, ո՞ւր կերթա.-
Կուզեմ ընկնեմ ետևեն,
Երթամ, ուր որ նա կերթա:
Ներկա եղա սիրեկանիս պսակին
Ներկա եղա սիրեկանիս պսակին`
Ուրախ դեմքով, կրծքիս ծաղիկ արնավառ,
Որ ինձ տեսներ, իրեն ուտեր զայրագին`
Թե դրուժն իր` արժեք չունի ինձ համար,
Աչքիս նայեր, կարդար անհույս իմ հոգին,
Խիղճը խոցվեր, իրեն դահիճ միշտ զգար:

Վարդի շրտունքըդ, աղջի՛կ աչագեղ


Վարդի շրտունքդ, աղջի՛կ աչագեղ,
Համբույրի համար հասել է ահա.
Օ, մի՛ արձակիր մազերըդ շքեղ
Հոգնած, ջարդված իմ կըրծքի վրա:

Գարունը վաղուց գնաց իմ սրտեն,


Եվ սիրտըս հիմա`ծանըր, վշտահար,-
Վարդի շրթունքըդ հասել է արդեն
Հնչուն համբույրի, բայց ոչ ինձ համար…

Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ


Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ,
Զառ վարդերս կոկոններում մընացին.
Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ
Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին:

Մեռի՛ր, գընա՛… առանց քեզ էլ կյանք կա,


Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին.
Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա

Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին…

You might also like