Professional Documents
Culture Documents
Աջակցող խնամք
Աջակցող խնամք
ԱՋԱԿՑՈՂ ԽՆԱՄՔ
2
Դժվարությունների հաղթահարում
1. «Անբավարար կաթնարտադրություն»
Գրեթե բոլոր մայրերի մոտ արտադրվում է մեկ, անգամ երկու երեխայի համար անհրաժեշտ կրծքի
կաթի բավարար քանակություն: Սակայն որոշ դեպքերում երեխան չի ստաում բավարար
քանակությամբ կաթ: Այդպիսի վիճակների նշանները հետևյալն են.
քաշի վատ ավելացում (< 500գ ամսվա կամ < 125գ շաբաթվա ընթացքում, կամ 2 շաբաթական
հասակում երեխայի քաշը ծնված քաշից պակաս է),
քիչ քանակությամբ, խիտ մեզի առկայություն (երեկայի մեզը օրական 6 անգամից պակաս է,
մուգ դեղին գույնի, սուր հոտով)
Նկարներ
Հիմնական պատճառները, որոնց դեպքում երեխան կարող է հրաժարվել կրծքից հետևյալներն են՝
Երեխան հիվանդ է, ցավ է զգում կամ գտնվում է սեդատիվ դեորայքի ազդեցության տակ,
Եթե երեխան կարող է ծծել, խրախուսե՛ք մորը, որ երեխային հաճախակի կերակրի,
Եթե երեխան լուրջ հիվանդ է, հավանաբար մորն անհրաժեշտ է կթել կաթը և երեխային
կերակրել բաժակով/գդալով կամ նազոգաստրալ զոնդով այնքան ժամանակ, մինչև երեխան
ինքնուրույն կարողանա կուրծքը ծծել,
Եթե երեխան գտնվում է հիվանդանոցում, հնարավորություն ստեղծե՛ք մոր համար գտնվելու
երեխայի հետ և շարունակելու կրծքով կերակրումը,
Օգնե՛ք մորը գրկելու երեխային այնպես, որ մարմնի ցավոտ մասը չսեղմվի,
Բացատրե՛ք մորը ինչպես մաքրել երեխայի փակ քթանցքները: Առաջարկե՛ք մի քանի օրերի
ընթացքում կերակրել ավելի կարճատև, բայց հաճախակի:
4
Բերանի խոռոչի ցավը կարող է պայմանավորված լինել սնկային (Candida) ախտահարմամբ
(կաթնախտ) կամ ատամների ծկթումով: Սնկային վարակը բուժե՛ք նիստատինի կախույթով (100 000
Մ/մլ): Լցրե՛ք երեխայի բերանի մեջ 1-2 մլ կախույթ, 7 օրվա ընթացքում, օրը 4 անգամ: Եթե այդ
դեղամիջոցը բացակայում է, ապա մշակե՛ք բերանի խոռոչը 1% գենցիանվիոլետով: Եթե երեխայի
ատամներն են ծկութում, առաջարկե՛ք համբերություն ցուցաբերել և շարունակե՛լ երեխային կրծքով
կերակրելը,
Եթե մայրը պարբերաբար ընդունում է սեդատիվ դեղորայք, փորձե՛ք պակասեցնել նրա
չափաքանակը կամ դադարեցրե՛ք դրա ընդունումը և կամ էլ ընտրե՛ք այլընտրանքային միջոց, որն
ունի ավելի պակաս քնաբեր ազդեցություն,
Առկա են կրծքով կերակրման տեխնիկայի հետ կապված դժվարություններ,
Օգնե՛ք մորը լավացնելու կրծքով կերակրման տեխնիկան, համոզվե՛ք, որ երեխան
կերակրվում է ճիշտ դիրքով և ճիշտ է մոտեցված կրծքին, և որ մայրը ճնշում չի գործադրում երեխայի
գլխին և կերակրման ընթացքում չի շարժում կուրծքը,
Խորհուրդ տվե՛ք մորը չօգտագործել շշեր և ծծակներ, անհրաժեշտության դեպքում օգտվել
բաժակից,
Կրծքագեղձերի կոշտացման դեպքում անհրաժեշտ է կաթը կթել, հակառակ դեպքում կարող է
զարգանալ մաստիտ: Եթե երեխան չի կարող ծծել կուրծքը, օգնե՛ք մորը կթել այն,
Օգնե՛ք նվազեցնել չափազանց առատ կաթնարտադրությունը: Սխալ ամրակցման դեպքում
երեխան չի կարողանում արդյունավետ կերպով ծծել, որի արդյունքում կերակրումները կարող են
ավելի հաճախակի կամ ավելի երկարատև դառնալ՝ խթանելով կրծքագեղձը արտադրելու
անհրաժեշտ քանակից ավելի կաթ: Կաթի չափազանց շատ արտադրությունը կարող է
պայմանավորված լինել նաև նրանով, որ մայրը փորձում է յուրաքանչյուր կերակրման ժամանակ
կերակրել երեխային երկու կրծքերից, երբ դրա անհրաժեշտությունը չկա:
Իրավիճակի փոփոխություն, որն անհանգստացնում է երեխային: Այդպիսի փոփոխություններ
են մորից բաժանումը, նոր խնամողի առկայությունը, մոր հիվանդությունը, տան իրավիճակի
փոփոխությունը կամ մոր հոտի փոփոխությունը (մոր կողմից նոր օճառի, սննդի օգտագործումը կամ
մոր դաշտանը) կարող են երեխայի մոտ գրգռվածություն և կրծքից հրաժարում առաջացնել:
<2.5կգ ցածր քաշով ծնված երեխաներին կրծքի կաթը նույնիսկ ավելի անհրաժեշտ է, քան
ավելի խոշոր նորածիններին: Ինչևէ, ցածր քաշով ծնված նորածինները հաճախ ծնվելուց անմիջապես
հետո չեն կարողանում կուրծք ծծել, հատկապես քաշի զգալի պակասի դեպքում: Առաջին մի քանի
օրերի ընթացքում երեխան կարող է ի վիճակի չլինել per os ճանապարհով հեղուկներ ընդունել և
կարող է կարիք ունենալ պարենտերալ սնուցման: Per os սնուցումը փոքր չափաբաժիններով սկսե՛ք
վաղ՝ անգամ կայնքի առաջին օրը կամ հենց որ էնտերալ սնունդը տանելի լինի երեխայի համար:
Շատ ցածր քաշով նորածինները (< 1.5 կգ) կյանքի առաջին մի քանի օրվա ընթացքում հաճախ
կարիք ունեն կերակրվելու նազոգաստրալ կամ օրոգաստրալ զոնդի օգնությամբ: Նախընտրելի է
կերակրել մոր կթած կաթով: Զոնդով կերակրման ընթացքում մայրը կարող է առաջարկել իր լվացած
5
մատը երեխային ծծելու համար: Դա կարող է խթանել երեխայի մարսողական համակարգը և
նպաստել քաշի ավելացմանը:
Ցածր քաշով նորածինները, որոնց գեստացիոն տարիքը ≥ 32 շաբաթական, կարող են սկսել
ծծել կուրծքը: Առաջարկե՛ք մորը կրծքին մոտեցնել երեխային, երբ երեխայի վիճակը կթույլատրի:
Շարունակե՛ք տալ բաժակով կամ զոնդով կթած կաթ, որպեսզի երեխան ամբողջությամբ ստանա
իրեն անհրաժեշտ սնունդը:
34-36 շաբաթ գեստացիոն տարիք ունեցող նորածինները սովորաբար կարողանում են իրենց
անհրաժեշտ սնունդը ստանալ կրծքով սնուցման միջոցով և զոնդով կերակրվելու կարիք չեն
ունենում:
Կրծքով չկերակրվող երեխաները կարող են ստանալ սնուցման հետևյալ ձևերից որևէ մեկը՝
Կթած կրծքի կաթ (ցանկալի է մորից), կամ դոնորական կաթ, եթե առկա է այդպիսի
հնարավորություն և այն անվտանգ է ու մատչելի,
Կաթնախառնուրդ, որը պատրաստված է մաքուր ջրով՝ ուղեցույցին համապատասխան, կամ
պատրաստի հեղուկ կաթնախառնուրդով, եթե այդպիսին առկա է,
Եթե վերը նշված տարբերակները բացակայում են, ապա կարելի է տալ կենդանիների կաթ
(նոսրացրե՛ք կովի կաթը՝ 100մլ կաթին ավելացնելով 50մլ ջուր, 10գր շաքար և սնուցողական
միկրոէլեմենտների հավելում, եթե այդպիսին նշանակված է: Հնարավորության սահմաններում
խուսափե՛ք սնուցման այս ձևից անհասների դեպքում): Լավագույն տարբերակը կրծքի կթած կաթն է:
Այն պետք է տալ հետևյալ քանակներով՝
2.0կգ և ավել քաշով երեխաներին օրական 150մլ/կգ քաշին, բաժանված 8 կերակրումների 3
ժամյա ընդմիջումներով,
2.0կգ-ից ցածր քաշով երեխաներին՝ մանրամասն ցուցումները տե՛ս էջ 71-ում, եթե երեխան
ծծելու համար շատ թույլ է, կերակրումը պետք է կատարվի բաժակի օգնությամբ: Եթե երեխան խիստ
արգելակված է կամ տառապում է ծանր անորեքսիայով, կերակրե՛ք նրան նազոգաստրալ զոնդով:
6
Վերականգնողական սնուցում
Ներկայացված բաղադրատոմսերը ապահովում են 100 կկալ և 3 գրամ սպիտակուց /100մլ: Մեկ
չափաբաժինը պարունակում է 200 կկալ և 6 գրամ սպիտակուց: Երեխան պետք է 24 ժամվա
ընթացքում ստանա 7 կերակրում:
7
Բաղադրատոմս 3 (Ճաշատեսակ բրնձի հիմքով)
Բաղադրիչներ 600գ-ի համար 1 չափաբաժնի համար
Բրինձ 75գ 25գ
Ոսպ 50գ 20գ
Դդում 75գ 25գ
Կանաչի 75գ 25գ
Բուսական յուղ/կարագ 25մլ 10գ
Ջուր 800մլ
Բրնձին, ոսպին, դդմին ավելացրե՛ք ջուր, բուսական յուղ, համեմունքներ և եփե՛ք փակ
կափարիչով կաթսայում: Մինչև բրնձի պատրաստ լինելը ավելացրե՛ք մանր կտրտած
կանաչին և եփե՛ք ևս մի քանի րոպե:
Բաղադրատոմս 4 (Ճաշատեսակ բրնձի հիմքով պատրաստի տնային սննդի օգտագործմամբ)
1 չափաբաժնի համար
Բաղադրիչներ անհրաժեշտ քանակ
Եփված բրինձ 90գ (4,5 ճաշի գդալ)*
Եփված ոսպից, լոբեղենից կամ սիսեռից պատրաստված
պյուրե 30գ (1,5 ճաշի գդալ)
Պատրաստի դդումի պյուրե 30գ (1,5 ճաշի գդալ)
Մարգարին/բուսական յուղ 10գ ( 2 թեյի գդալ)**
Պյուրեն հարստացրե՛ք բուսական յուղով կամ մարգարինով:
1 չափաբաժնի համար
Բաղադրիչներ անհրաժեշտ քանակ
Եգիպտացորենի թանձր շիլա 140գ (6 ճաշի գդալ)*
Գետնընկույզի (արախիսի) մածուկ 15գ ( 3 թեյի գդալ)**
Ձու 30գ (1 ձու)
Կանաչի 20գ ( 1 բուռ )
Խառնե՛ք արախիսի մածուկը (կամ այլ ձիթատու մշակաբույսերի սերմերի մածուկ) և հում ձուն
պատրաստի շիլայի հետ: Եփե՛ք մի քանի րոպե: Համեմելու նպատակով ավելացրե՛ք
տապակած սոխ լոլիկով և կանաչիով: Խառնե՛ք շիլայի հետ կամ մատուցե՛ք առանձին:
8
10.1.2. Հիվանդ երեխաների սնուցումը
Նորածին կամ կրծքի հասակի նորածին երեխաների սնուցման սկզբունքները հետևյալն են՝
Շարունակել կրծքով սնուցումը:
Չսահմանափակել կերակրումները:
Կերակրել հաճախակի (յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ), փոքր չափաքանակներով:
Համոզել, խրախուսել, որ երեխան ուտի և համբերություն ցուցաբերել:
Եթե երեխան ունի ծանր անորեքսիա, կերակրել նազոգաստրալ զոնդով:
Ախորժակի վերականգնումից հետո ապահովել աճը խթանող սնուցում:
Սնունդը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
Այն պետք է դուր գա երեխային:
Այն ուտելն երեխայի համար պետք է հեշտ լինի (փափուկ կամ հեղուկ կոնսիստենցիայի):
Լինի դյուրամարս:
Լինի սննդարար և կալորիական պարունակի անհրաժեշտ սննդային նյութեր և բավարար
կալորիաներ:
Սնուցման հիմնական սկզբունքը պետք է լինի այնպիսի սննդակարգի ապահովումը, որը
պարունակի բավարար քանակությամբ էներգիայով և բարձրորակ սպիտակուցներով հարուստ
սննդատեսակներ: Խորհուրդ են տրվում ձեթի/կարագի կամ այլ կենդանական ճարպի բարձր քանակ
պարունակող մթերքներ: Երեխան կարող է ստանալ իրեն անհրաժեշտ կալորիայի 30-40% ճարպերի
տեսքով: Բացի այդ՝ ռացիոնի էներգետիկ բարձր արժեքավորության հասնելու համար անհրաժեշտ
են հաճախակի կերակրումներ: Հիվանդ երեխաներին անհրաժեշտ է տալ պոլիվիտամինների և
հանքային աղերի հավելումներ:
Անհրաժեշտ է խրախուսել երեխային, որ նա ուտի հաճախ՝ համեմատաբար փոքր
չափաբաժիններով: Եթե ընտանիքը բազմանդամ է և փոքր երեխաները ստիպված են ուտել
ինքնուրույն կամ էլ «պայքարել» սննդի համար իրենց քույրերի և եղբայրների հետ, նրանք, հանրավոր
է, որ սննդի ոչ բավարար քանակություն ստանան:
Չորացած կեղևիկով կամ թանձր արտադրությամբ փակ քիթը կարող է դժվարացնել սննդի
ընդունումը: Կաթացրե՛ք քթի մեջ աղի լուծույթի մի քանի կաթիլ արտադրության և կեղևիկների
փափկեցման համար:
Առանձին դեպքերում, երբ երեխան մի քանի օր շարունակ ուտել չի կարողանում (օրինակ՝
մենինգիտի ժամանակ առաջացած գիտակցության կորստի կամ ծանր թոքաբորբի ժամանակ
առաջացած շնչառական անբավարարության հետևանքով) կարող է առաջանալ նազոգաստրալ
զոնդով կերակրելու անհրաժեշտություն: Ասպիրացիայի վտանգը կարելի է նվազեցնել, եթե
կերակուրը տրվի հաճախ և ոչ մեծ չափաբաժիններով, ու եթե ամեն կերակրումից առաջ համոզվե՛ք,
որ զոնդը գտնվում է ստամոքսում:
Ստացիոնարում իրականացված վերականգնողական սնուցման գործընթացը շարունակելու
համար դուրսգրումից հետո երեխայի լավացման շրջանում տրվող սննդի ծավալը պետք է ավելացնել
լրացնելու համար քաշի կորուստը: Կարևոր է, որ երբ երեխայի ախորժակը վերականգնվի, մայրը
կամ խնամողը նրան կերակրի սովորականից ավելի հաճախ (օրական առնվազն մեկ լրացուցիչ
կերակրում):
9
ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻ ՍՆՈՒՑՈՒՄ
Գծապատկեր 16. Խորհուրդներ առողջ և հիվանդ երեխաների սնուցման վերաբերյալ8
Մինչև 6 ամսական երեխաներ
Կերակրե՛ք կրծքով ըստ պահանջի՝ գիշերը և ցերեկը, օրական առնվազն
8 անգամ: Հաճախակի կերակրումները խթանում են կրծքի կաթի
արտադրությունը:
< 1շաբաթական, ցածր քաշով ծնված երեխային պետք է կերակրել
առնվազն 2-ից 3 ժամը մեկ: Եթե 3 ժամ քնելուց հետո երեխան ինքնուրույն չի
արթնանում, ապա արթնացրե՛ք նրան և կերակրե՛ք: ՆԿԱՐ
Մի՛ տվեք այլ սնունդ և հեղուկներ:
Եթե երեխան > 4 ամսական է և սոված է թվում կրծքով կերակորւմից
հետո կամ քաշը վատ է ավելանում, ապա
Սկսե՛ք տալ լրացուցիչ սնունդ (տե՛ս ստորև),
Տվե՛ք 2-3 ճաշի գդալ լրացուցիչ սնունդ օրը 1 կամ 2 անգամ՝ կրծքով
կերակրումից հետո:
6-12 ամսական երեխաներ
Կերակրե՛ք կրծքով ըստ պահանջի,
Տվե՛ք տվյալ բնակավայրին բնորոշ, սննդանյութերով հարուստ սնունդ բավարար
քանակությամբ, լավ տրորվածկամ մանրացրած՝ աստիճանաբար ավելացնելով չափաբաժինները
(տե՛ս օրինակները աղյուսակ 31-ում),
Եթե կրծքով կերակրումը շարունակվում է, օրը 3 անգամ,
Եթե կրծքով կերակրումն ընդհատվել է, օրը 5 անգամ՝ տալով լրացուցիչ 1-2 բաժակ կաթ:
12 ամսականից 2 տարեկան երեխաներ
Կերակրե՛ք կրծքով ըստ պահանջի,
Օրը 5 անգամ տվե՛ք տվյալ բնակավայրին բնորոշ, սննդանյութերով հարուստ սնունդ (տե՛ս
օրինակները աղյուսակ 31-ում), կամ սովորական ընտանեկան սնունդ,
Սննդի հիմնական ընդունումների միջև ընկած ժամանակամիջոցին տվե՛ք սննդարար
խորտիկներ՝ օրը մեկ-երկու անգամ, և շարունակե՛ք խրախուսել և համբերությամբ կերակրել
երեխային:
2 տարեկան երեխաներ
Օրը 3 անգամ տվե՛ք սովորական ընտանեկան սնունդ, բացի դրանից, սննդի ընդունման
ընդմիջումներում օրը 2 անգամ տվե՛ք սննդարար խորտիկներ (տե՛ս օրինակները աղյուսակ
31-ում),
Երեխային կերակրելու ընթացքում խոսե՛ք նրա հետ և պահպանե՛ք տեսողական կոնտակտը:
8
Օրվա սննդակարգը լիարժեք է, եթե ապահովում է բավական քանակությամբ սնունդ՝ պատշաճ
կալորիականությամբ (օրինակ՝ թանձր շիլա բուսական յուղով), ինչպես նաև միս, ձուկ, ձու կամ
ընդեղեն, բանջարեղեն և մրգեր:
10
Աղյուսակ 31. Սնուցման վերաբերյալ տեղայնացված խորհուրդների օրինակներ
Հավելյալ սնուցում.
Սկսել շիլայից կամ օրվա ընթացքում
1. Կաթնային շիլա բրնձով կամ
բանջարեղենի Օրական 2 կերակուր ավելացնել խտությունը և
հնդկաձավարով,
պյուրեից քանակը՝ հասնելով 250 մլ
2. Բանջարեղենային պյուրե
բաժակի կեսը:
կարտոֆիլով, դդմիկով, դդումով,
գազարով և խաշած աղացած միս:
Հաճախակի, ըստ պահանջի, կրծքով
կերակրում.
Հավելյալ սնուցում.
1. Ձավարեղենով կաթնային շիլա,
2. Բանջարեղենային պյուրե բոլոր
Խիտ շիլա, տեսակի բանջարեղենով,
բանջարեղենային 3. Տարբեր համակցությամբ
7-8 ամսական
11
Հաճախակի, ըստ պահանջի, կրծքով
կերակրում.
Հավելյալ սնուցում.
Կերակրատեսակներ ընտանեկան
սեղանից հարմարեցված երեխայի
պահանջներին (մանրացված և էներգետիկ
արժեքավորությունը բարձրացված, ոչ
աղի) ներառյալ խիտ շիալներ, պյուրեներ և
Ընտանեկան կտրտված
9-11 ամսական
12
Շարունակել կերակրել կրծքով օրը մի
քանի անգամ: Ընտանեկան
Ընտանեկան
կերակրատեսակները երեխայի հիմնական
կերակրատեսակներ, Օրական 3 կերակուր
սնունդն են և հարմարեցման քիչ կարիք
որոնք
2-3 տարեկան
Եթե 1-2 տարեկան երեխան կրծքով չի կերակրվում, պետք է տալ օրական 1-2 բաժակ կաթ կամ 1-2 լրացուցիչ կերակուր
13
10.2 Ջրային հաշվեկշռի պահպանումը
Երեխային անհրաժեշտ հեղուկների օրական ծավալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
100մլ/կգ առաջին 10 կգ-ի համար, 50մլ/կգ հաջորդ 10 կգ-ի համար, ապա 25մլ/կգ յուրաքանչյուր
հաջորդ կգ-ի համար: Օրինակ՝ 8կգ քաշով երեխան օրական պետք է ստանա 8x100մլ=800մլ, իսկ 15կգ
քաշով երեխան պետք է ստանա (10x100)+(5x50)=1250մլ:
Հիվանդ երեխային տվե՛ք վերոհիշյալից ավելի հեղուկ, եթե նա ջերմում է (յուրաքանչյուր 1°C
բարձր ջերմության դեպքում ծավալն ավելացրե՛ք 10 տոկոսով):
ՏԵՆԴԻ ՎԱՐՈՒՄԸ
Ջերմիջեցնող միջոցներ
Պարացետամոլ
Per os պարացետամոլի միջոցով բուժումը կարող է իրականացվել միայն մարմնի ջերմաստիճանի
≥38.5˚C դեպքում և միայն 2 ամսական և ավելի մեծ տարիքի երեխաներին, եթե տենդը առաջացնում է
ինքնազգացողության վատացում կամ սիստեմային խանգարումներ: Ակտիվ և աշխույժ երեխաներին,
ամենայն հավանականությամբ, պարացետամոլի օգտագործումը օգուտ չի տալիս:
Պարացետամոլի դեղաչափն է՝ 15մգ/կգ յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:
Իբուպրոֆեն
Որպես ջերմիջեցնող, իբուպրոֆենը նույնքան արդյուավետ ու անվտանգ է, որքան ացետամինոֆենը,
բացառությամբ այն հանգամանքի, որ մյուս ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի նման,
իբուպրոֆենը կարող է գաստրիտ առաջացնել, և այն մի փոքր ավելի թանկ արժե, քան
պարացետամոլը: Իբուպրոֆենի դեղաչափն է՝ 10մգ/կգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:
15
Այլ դեղամիջոցներ
Ասպիրինը, որպես առաջին շարքի ջերմիջեցնող, խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ
վերջինիս օգտագործման հետ են կապում Ռեյի սինդրոմի (հազվագյուտ, բայց ծանր բարդության)
առաջացումը, որն ախտահարում է լյարդը և գլխուղեղը: Խուսափե՛ք ասպիրինի նշանակումից
ջրծաղիկով հիվանդ երեխաներին, ինչպես նաև հեմոռագիկ տարբեր հիվանդություններով
տառապող երեխաներին:
Մյուս դեղամիջոցները (դիպիրոն, ֆենիլբուտազոն) խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց
տոքսիկության և ոչ էֆեկտիվության ինքնարժեքի պատճառով:
ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Աջակցող խնամք
Ջերմող երեխաները պետք է լինեն թեթև հագնված և գտնվեն տաք, բայց լավ օդափոխվող
տարածքում: Անհրաժեշտ է ջանալ, որ նրանք ավելի շատ հեղուկներ խմեն:
16
Տվե´ք մորֆին, per os կամ ն/ե ներարկմամբ` ամեն 4-6 ժամը մեկ կամ տևական ն/ե կաթիլային
ինֆուզիայի տեսքով,
Եթե մորֆինը չի ապահովում պատշաճ ցավազրկում, ապա տվե´ք այլ օպիատներ` ֆենտանիլ
կամ հիդրոմորֆոն:
Ծանոթություն. ուշադիր հետևե´ք շնչառության ընկճման նշանների արտահայտմանը: Եթե
օրգանիզմն ընտելանում է դեղամիջոցին, ապա անհրաժեշտ է ավելացնել դրա դեղաչափը` ցավի
ընկճման նույն արդյունքին հասնելու համար:
Օժանդակ դեղամիջոցներ: Դեռևս չկան բավարար ապացույցներ առ այն, որ օժանդակ
դեղամիջոցները թեթևացնում են խրոնիկական ցավը կամ սպեցիֆիկ բնույթի ցավերը` նեյրոպատիկ,
ոսկրային կամ մկանային ջղակծկումներով պայմանավորված:
Սակավարյունության վարումը
Հաճախ կիրառվող դեղամիջոցներն են դիազեպամը՝ մկանային ջղակծկումների ժամանակ,
կարբամազեպինը՝ նևրալգիկ ցավերի ժամանակ, և կորտիկուտերոիդները (օրինակ՝
դեքսամետազոն)՝ հյուսվածքի բորբոքային այտուցի ներվի ճնշման հետևանքով առաջացած ցավի
ժամանակ:
Ցավազրկում միջամտությունների ժամանակ
Տեղային անզգայացնող միջոցներ. Մաշկի կամ լորձաթաղանթի ցավոտ ախտահարումների կամ
ցավոտ միջամտությունների ժամանակ (1-2% լիդոկայինով ինֆիլտրացիա):
լիդոկային. թանզիֆե խծուծի օգնությամբ քսե՛ք (ձեռնոցներով) բերանի խոռոչի ցավոտ
խոցերին՝ կերակրումից առաջ (ազդում է 2-5 րոպեից),
տետրակային, ադրենալին և կոկային. թրջե՛ք քանզիֆի անձեռոցիկը և դրե՛ք բաց վերքերին.
սա հատկապես հարմար է վիրաբուժական կար դնելիս:
Ծանր սակավարայություն
18
եթե Hb մակարդանկը մնում է անփոփոխ կամ նախորդ փոխներարկումին հաջորդած 4 օրվա
ընթացքում (տե'ս էջ 217):
19
վտանգը խմբային սպեցիֆիկ արյան համատեղելիության ստուգման ճանապարհով (խաչաձև
թեսթի կամ I(0) արյան միջոցով)),
ներարկվելիք արյան փաթեթավորման վնասված չլինելը,
արյան փաթեթը սառնարանից դուրս է գտնվել 2 ժամից ոչ ավելի, պլազման չունի վարդագույն
գունավորում և նրա մեջ բացակայում են խոշոր մակարդուկները, էրիթրոցիտները
մանուշակագույն կամ սև գույնի չեն,
երեխան չունի սրտային անբավարարության որևէ նշան: Արյան շրջանառող նորմալ ծավալով
երեխաների մոտ սրտային անբավարարության առկայության դեպքում փոխներարկման
սկզբում ներարկե'ք ն/ե 1մգ/կգ ֆուրոսեմիդ: Դեղամիջոցը չավելացնել արյան փաթեթի մեջ:
ՆԿԱՐ
Արյան փոխներարկման իրականացումը
Ծանոթություն. փոխներարկվող արյան ծավալը որոշելու համար օգտագործվում է բյուրետկա:
Արմնկային հոդում ձեռքը չծալվելու համար շինա է դրվում:
20
ապա անմիջապես ընդհատե'ք փոխներարկումը և տեղեկացրե'ք այդ մասին այն իրականացնող
ծառայությանը:
1. Թեթև ռեակցիաներ (պայմանավորված թեթև գերզգայունությամբ):
Նշանները և ախտանիշները.
Քորով ուղեկցվող ցանավորում
Վարումը.
դանդաղացրե'ք փոխներարկման արագությունը,
եթե կա, ներարկե'ք քլորֆենամին 0,1մգ/կգ մ/մ,
եթե 30 րոպե անց վիճակի վատացում չի նկատվում, շարունակե'ք փոխներարկումը սովորական
արագությամբ,
եթե ախտանիշները չեն վերանում, բուժե'ք ինչպես չափավոր ծանրության ռեակցիա:
2. Չափավոր ծանրության ռեակցիաներ (պայմանավորված չափավոր գերզգայունությամբ,
ներարկվող արյան բակտերիաներով աղտոտվածությամբ, պիրոգեններով կամ ոչ հեմոլիտիկ
ռեակցիաներով):
Նշանները և ախտանիշները .
արտահայտված քորով ուղեկցվող ցանավորում (ուրտիկար),
դեմպքի արյունալեցում,
> 38°C ջերմություն (ուշադրություն դարձրե'ք այն բանին, որ երեխայի մոտ ջերմությունը կարող
էր լինել նաև փոխներարկումը սկսելուց առաջ):
դող,
անհանգիստ վիճակ,
սրտի զարկերի հաճախացում:
Վարումը.
դադարեցրե'ք արյան փոխներարկումը, բայց տեղում թողե'ք ն/ե կատետրը, այն լվանալով
աղային/ֆիզիոլոգիական լուծույթով: Սկսե'ք ֆիզիոլոգիական լուծույթի ն/ե ինֆուզիան` նոր
սիստեմայից,
ներարկե'ք 200մգ հիդրոկորտիզոն ն/ե կամ 0,25 մգ/կգ քլորֆենամին մ/մ,
ասթմոիդ շնչառության առկայության դեպքում, տվե'ք բրոնխալայնիչ դեղամիջոցներ (տե'ս էջ 113),
արյան փոխներարկման ծառայությանը ուղարկել հետևյալը. արյան փոխներարկման համար
օգտագործված հավաքածուն, այլ երակից վերցված արյան նմուշը, 24 ժամվա ընթացքում վերցված
մեզի նմուշները,
եթե կա վիճակի լավացում, դանդաղ վերսկսե'ք արյան փոխներարկումը նոր փաթեթից և ուշադիր
հետևե'ք հիվանդին,
եթե 15 րոպե անց հիվանդի վիճակը չի լավանում, բուժե'ք ինչպես կյանքին վտանգ սպառնացող
ռեակցիա (տե'ս ստորև), և հայտնե'ք պատասխանատու բժշկին ու արյան փոխներարկման
ծառայությանը:
21
3. Կյանքին վտանգ սպառնացող ռեակցիաներ (պայմանավորված հեմոլիզով, ներարկվող արյան
բակտերիալ աղտոտվածությամբ և սեպտիկ շոկով, հեղուկների
գերծանրաբեռնվածությամբ/հիպերհիդրտացիայով կամ անաֆիլաքսիայով):
Նշանները և ախտանիշները .
> 38°C ջերմություն (ուշադրություն դարձրե'ք այն բանին, որ երեխայի մոտ ջերմությունը կարող
էր լինել նաև փոխներարկումը սկսելուց առաջ),
դող, անհանգիստ վիճակ,
սրտի զարկերի հաճախացում,
շնչառության հաճախացում,
սև կամ մուգ կարմիր մեզ (հեմոգլոբինուրիա),
անբացատրելի արյունահոսություն,
գիտակցության մթագնում,
կոլլապս
Ուշադրություն դարձրե'ք այն բանին, որ անգիտակից վիճակում գտնվող երեխայի մոտ
չկարգավորվող արյունահոսությունը կամ շոկը կարող է լինել կյանքին վտանգ սպառնացող
ռեակցիայի միակ նշանը:
Վարումը
դադարեցրե’ք արյան փոխներարկումը, բայց տեղում թողե’ք ն/ե կատետրը` այն լվանալով
աղային/ֆիզիոլոգիական լուծույթով: Սկսե’ք ֆիզիոլոգիական լուծույթի ն/ե ինֆուզիան նոր
սիստեմայից,
պահպանե'ք շնչական ուղիների անցանելիությունը և թթվածին տվե'ք (տե'ս էջ 12),
ներարկե'ք 0,15 մլ 0,1% ադրենալինի լուծույթ (1:1000) մ/մ,
անցկացրե'ք հակաշոկային միջոցառումներ (տե'ս էջ 14),
ներարկե'ք 200մգ հիդրոկորտիզոն ն/ե կամ 0,25 մգ/կգ քլորֆենամին մ/մ,
ասթմոիդ շնչառության առկայության դեպքում տվե'ք բրոնխալայնիչ դեղամիջոցներ (տե'ս էջ 108-
109),
հնարավորինս արագ տվյալ դեպքի մասին տեղյակ պահե'ք պատասխանատու բժշկին և արյան
փոխներարկման ծառայությանը,
պահպանե'ք երիկամային արյան հոսքը ֆուրոսեմիդի 1մգ/կգ, ն/ե ներարկման օգնությամբ,
նշանակե'ք անտիբիոտիկներ ինչպես սեպսիսի ժամանակ (տե'ս էջ 184):
22
10.7. Թթվածնաբուժություն
Թթվածնային բուժումը պետք է ուղղորդվի պոիլսօքսիմետրիայի տվյալներով (տե՛ս էջ 312): Թթվածին
տվե՛ք այն երեխաներին, որոնց զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը < 90%: Եթե
պոիլսօքսիմետրիա հնարավոր չէ կատարել, թթվածնային բուժման անհրաժեշտությունը
գնահատվում է հենվելով կլինիկական նշանների վրա, թեև դրանք այնքան էլ վստահելի չեն:
Թթվածին պետք է տրվի շատ ծանր թոքաբորբով, բրոնխիոլիտով կամ ասթմայով այն երեխաներին.
ովքեր ունեն կենտրոնական ցիանոզ,
ովքեր չեն կարողանում խմել (եթե դա պայմանավորված է շնչական անբավարարվածությամբ),
ովքեր ունեն կրծքավանդակի ստորին հատվածի արտահայտված ներքաշում,
ում շնչառության հաճախությունը >70/րոպեում,
ում մոտ առկա է տնքոց՝ ամեն մի շնչառական ակտի հետ (նորածինների մոտ),
ում մոտ առկա է գիտակցության վիճակի փոփոխություն:
Թթվածնի աղբյուրները
Թթվածնի մատուցումը
ՆԿԱՐ
23
Ճիշտ տեղադրված և ամրացված քթային «բեղիկներ»
Քթանցքից մինչև ականջի այծիկը ընկած հեռավորության չափումը քիթ-ըմպային կատետրի
ներմուծման համար
Քիթ-ըմպային կատետրի ճիշտ դիրքը (պատկերված է կտրվածքը)
Սահմանե՛ք հոսքի 1-2 լ/րոպե արագություն (0.5 լ/րոպե վաղ հասակի մինչև 40%
նորածիններին) ներշնչման ժամանակ թթվածնի խտությունը 30-35% հասցնելու համար: Քթային
«բեղիկներ» օգտագործելիս թթվածնի խոնավացման անհրաժեշտություն չկա:
Քթային կատետր. 6 FG կամ 8 FG տրամաչափի (Շարերի սանդղակով) կատետր է, որը մտցվում է քթի
խոռոչի հետին մասը: Մտցրե՛ք կատետրն այն խորությամբ, որը համապատասխանում է քթանցքի
եզրից մինչև հոնքի ներքին սահմանն ընկած տարածությանը:
Սահմանե՛ք թթվածնի տրման հոսքի 1-2 լ/րոպե արագություն: Քթային կատետրն
օգտագործելիս թթվածնի խոնավացման անհրաժեշտություն չկա:
Հսկողությունը
Պուլսօքսիմետրիա
24
Ծովի մակարդամն երեխայի զարկերակային արյան թթվածնով նորմալ հագեցվածությունը 95-
100% է: Ծանր թոքաբորբի դեպքում թթվածնով հագեցվածության մակարդակը սովորաբար նվազում
է: Թթվածին պետք է նշանակել < 90% հագեցվածության դեպքում (չափվում է սենյակային
ջերմաստիճանում): Կարելի է կիրառել տարբեր շեմային մակարդակներ՝ կախված ծովի մակարդակի
համեմատ տվյալ բնակավայրի բարձրությունից կամ եթե թթվածնի պաշարներն ու մատակարարումը
հիվանդանոցում սահմանափակ են: Օրգանիզմի արձագանքը թթվածնաբուժությանը նույնպես
կարելի է որոշել պուլսօքսիմետրի օգնությամբ, քանի որ արյան հագեցվածությունը թթվածնով պետք
է բարձրանա, եթե երեխայի մոտ թոքային հիվանդություն է (սրտի կապույտ տիպի արատների
դեպքում թթվածին տալուց հետո թթվածնով հագեցվածության մակարդակը չի փոխվում):
Պուլսօքսիմետրի ցուցմունքների հիման վրա կարելի է դոզավորել թթվածնի հոսքը՝
հագեցվածությունը կայուն > 90% մակարդակի վրա պահպանելու նպատակով առանց թթվածնի
ավելորդ ծավալի օգտագործման:
Թթվածնաբուժության տևողությունը
Շարունակե՛ք թթվածին տալ այնքան ժամանակ մինչև երեխայի մոտ չի պահպանվի SaO 2 –ի > 90%
մակարդակը սենյակային օդի պայամաններում: Եթե երեխայի վիճակը կայուն է և լավանում է,
ընդհատե՛ք թթվածնի տալը մի քանի րոպեով: Եթե SaO 2 –ի մակարդակը մնում է 90%-ից բարձր,
թթվածինը անջատե՛ք, բայց կրկին ստուգե՛ք այդ ցուցանիշը կես ժամ անց: Հետագայում ստուգե՛ք
յուրաքանչյուր 3 ժամը մեկ թթվածնային բուժումը դադարեցնելուց հետո առաջին օրվա ընթացքում
համոզված լինելու համար, որ երեխայի վիճակը պահպանվում է կայուն: Եթե չկա պուլսօքսիմետր,
թթվածնաբուժման տևողությունը հիմնվում է կլինիկական նշանների վրա (տե՛ս էջ 309), որոնք
պակաս վստահելի են:
25
Խաղալիքներ և խաղային բուժում
Երեխային սովորեցրե՛ք երգեր: Ձգտե՛ք, որ երեխան հաճախ ծիծաղի, ձայնով պատմի և ցույց տա այն,
ինչ նա անում է:
Շարժողական վարժություններ
Զբաղմունք խաղալիքներով
27