Professional Documents
Culture Documents
Կրթաթոշակներ
Կրթաթոշակներ
Կրթաթոշակներ
Բակալավրիատի Կրթաթոշակ
Գումարը. Տատանվում է
Վերջնաժամկետ. Կապվեք կազմակերպության հետ
Առաջարկում է. Հայ Օգնության Միություն (Արևելյան ԱՄՆ)
Մանրամասներ. Հայկական ծագում ունեցող բակալավրիատի ուսանողները, ովքեր
մտադիր են հաճախել կամ հաճախում են ԱՄՆ-ում հավատարմագրված 4-ամյա քոլեջ կամ
համալսարան, իրավունք ունեն դիմելու բակալավրիատի կրթաթոշակ ստանալու համար։
ՀՕՄ-ի կրթաթոշակների գնահատման հանձնաժողովները գնահատում են դիմորդների
վաստակը, ֆինանսական կարիքները և հայ համայնքում ներգրավվածությունը։
http://arseastusa.org/programs/
Rotary Grants
Amount: Varies
Deadline: Contact the organization
Offered by: Rotary Foundation
Details: The Rotary Foundation offers grants that support a wide variety of projects, scholarships, and
training that Rotarians are doing around the world.
https://www.rotary.org/myrotary/en/take-action/apply-grants
Լուի և Զեֆիր Ստյուարտների Անվան Կրթաթոշակ
Գումարը. Նվազագույնը 1000$
Վերջնաժամկետ. Կապվեք կազմակերպության հետ
Առաջարկում է. UCLA
Մանրամասներ. Սա դոնորների կողմից ֆինանսավորվող կրթաթոշակ է UCLA-ի ուսանողների
համար։ Նախապատվությունը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, ովքեր
պետք է արտադասարանական գործունեությամբ առաջնորդության հմտություններ
ցուցաբերեն UCLA-ում, համայնքում։ Պետք է ունենան նվազագույնը 3.00 ՄՈԳ և UCLA-ի
ֆինանսական աջակցության ստանդարտների վրա հիմնված աջակցության կարիք։
http://www.scholarshipcenter.ucla.edu/wp-content/uploads/2015/11/Stuart-Scholarship-application-
CT_2011.pdf
Ջոն Մ. Ազարյանի Հիշատակին Նվիրված Հայ Երիտասարդների Կրթաթոշակ
Գումարը. Տատանվում է
Վերջնաժամկետ. Մայիսի 31
Առաջարկում է. Azarian Group LLC
Մանրամասներ. Դիմորդները պետք է լինեն հայկական ծագմամբ բակալավրիատի
ուսանողներ, ովքեր ԱՄՆ-ում հաճախում են քոլեջ կամ համալսարան։ Կրթաթոշակի
նպատակն է ֆինանսապես աջակցել արժանի հայ ուսանողներին, ովքեր այլ կերպ չէին
կարողանա ավարտել բակալավրիատը։
http://www.azariangroup.com/scholarship-program/
Մարգարյան Կրթաթոշակ
Գումարը. 1,000$
Վերջնաժամկետ. Կապվեք կազմակերպության հետ
Առաջարկում է. Մարգարյան փաստաբանական գրասենյակ
Մանրամասներ. Դիմորդները կարող են լինել ավագ դպրոցի աշակերտներ (11-12-րդ
դասարաններ), քոլեջի/համալսարանի ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ։ Դոնորը
փնտրում է ուսանողների, ովքեր ցուցաբերել են նվիրվածություն իրենց ժառանգությանը,
համայնքին և հասարակությանը՝ համառության և խոնարհության միջոցով։ Կրթաթոշակը
ուսանողը կստանա վճարվող ստացականի միջոցով և կարող է կիրառվել ուսման անցյալ,
ներկա կամ ապագա ծախսերի համար։ http://margarianlaw.com/scholarship/
Վահան Աճեմյանի Անվան Կրթաթոշակային Ֆոնդ
Գումարը. Տատանվում է
Վերջնաժամկետ. Կապվեք կազմակերպության հետ
Առաջարկում է. Tibrevank Alumni Inc.
Մանրամասներ. Դիմորդը պետք է ունենա հայկական ծագում և ներգրավված լինի հայ
համայնքում, պետք է սովորի ԱՄՆ-ում գործող քոլեջում կամ համալսարանում՝
բակալավրի կամ մագիստրոսի կոչում ստանալու համար։ Դիմորդները կընտրվեն՝ հաշվի
առնելով հայ համայնքում ներգրավվածությունը, ակադեմիական նվաճումները և
ֆինանսական կարիքները։ http://www.vahanadjemianscholarship.org/
Գլոբալ Գերազանցության Կրթաթոշակ
Գումար՚ը. Մինչև 50,000$
Վերջնաժամկետ. Փետրվարի 28
Առաջարկում է. Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ
Մանրամասներ. Դիմորդը պետք է լինի Ph.D. ուսանող՝ աշխարհի ցանկացած մասում
միջազգայնորեն ճանաչված հաստատությունում։ Պետք է դոկտորական կոչում ստացած
լինի կամ ստանա հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտում ժամանակակից
խնդիրների և բանավեճերի հետ կապված նորարարական թեմաների ոլորտում և պետք է
ունենա հայկական ծագում։ http://www.gulbenkian.pt/Institucional/en/Grants/
ScholarshipsAndGrants?a=3617
Բակալավրիատի Կրթաթոշակ
Գումարը. 5,000$
Վերջնաժամկետ. Մարտի 31
Առաջարկում է. Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ
Մանրամասներ. Դիմորդները պետք է լինեն հայկական ծագում ունեցող բակալավրիատի
ուսանողներ՝ մինչև 26 տարեկան։ Կրթաթոշակը բաց է բոլոր ակադեմիական առարկաների
համար և շնորհվում է արժանիքների հիման վրա։
http://www.gulbenkian.pt/Institucional/en/Grants/
ScholarshipsAndGrants?a=3625
Բուդակյանի Անվան Նվիրատվության Կրթաթոշակ
Գումարը. Մինչև 4,000$
Վերջնաժամկետ. Կապվեք կացմակերպության հետ
Առաջարկում է. Ռայդերի Համալսարան
Մանրամասներ. Դիմորդը պետք է հաճախի Ռայդերի Համալսարան։ Նախապատվությունը
տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին։ Եթե կան մի լանի հայ ուսանողներ,
ֆինանսական աջակցության կարիքը կլինի որոշիչ գործուն։ (Չմոռանաք գրել
ֆինանսական աջակցությաննրիմումում, որ դուք հայազգի եք։) http://www.rider.edu/offices-
services/financial-aid-scholarships/scholarships-grants/other-scholarship-opportunities