Հոգեբանություն 2

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 13

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ ՝Պատմության և Հասարակագիտության

Բաժին ՝Պատմության

Ամբիոն ՝Հոգեբանություն

Կուրս՝ Առաջին

Թեմա ՝ Ենթագիտակցություն և Անգիտակցություն

Դասախոս՝Անի Ավագյան

Ուսանողուհի ՝Ռոզա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ 2022

1
Ներածություն

Հոգեբանությունը` որպես գիտություն կայացման երկարատև ուղի է անցել, սակայն


համեմատաբար կարճ պատմություն ունի: Հոգեկան երևույթները բացատրելու
առաջին փորձերը դեռևս ձեռնարկվել էին Հին Հունաստանում, որտեղ հոգին դիտվում
էր որպես շարժման ու զարգացման աղբյուր: Ըստ անտիկ մտածողների այն գոյություն
ունի մարդու մարմնից անկախ և կարող է իր ազդեցությունը թողնել մարդու
ճակատագրի, հաջողության, առողջության վրա։ Հոգու բնույթի դիտարկման այս
տեսակետը կոչվում է անիմիզմ: Հոգեկանի հետագա զարգացումը կապված է
Դեմոկրիտի և Պլատոնի անունների հետ։ Դեմոկրիտի մատերիալիստական
տեսանկյունը ենթադրում էր, որ հողի ատոմներից բաղկացած միասնություն է, և որ
բոլոր երևույթներն ունեն պատճառահետևանքային կապեր: Հոգու էության մասին այլ
պատկերացում էր զարգացնում Պլատոնը Նա պնդում էր, որ ամեն ինչի հիմքում
գաղափարներն են, որոնք գոյություն ունեն ինքնուրույն: Գաղափարները կազմում են
անձի սեփական աշխարհը, որին հակադրվում է մատերիայի աշխարհը, իսկ
համաշխարհային ոգին է այդ երկուսի միջև։ Հոգեկան երևույթների մեջ շատ կարևոր
տեղ են զբաղեցնում ենթագիտակցության և անգիտակցության
ուսումնասիրությունները։Աշխատանքի հիմնական թեման է ենթագիտակցություն և
անգիտակցական համակարգի ուսումնասիրությունը։ Ենթագիտակցությունը կամ
անգիտակցությոունը հոգեվերլուծությունից ինքնատիպ տերմին է և վերաբերում է
դրան այն ամենը, ինչ մենք խնայել ենք կամ պահվում են մեր սեփական գիտակցության
տակ, այն թաքնված է, և մենք դա չենք կարող անզեն աչքով տեսնել, ինչպես տեղի է
ունենում այսբերգի հետ: Մեր ենթագիտակցությունը աշխատում է որպես
հաղորդագրություն ուղարկողի տեսակ կամ խթաններ, որոնք մենք մշակում ենք
գիտակցական մակարդակում և որոնք ակտիվացնում են վարքի որոշակի ձևեր ՝
առանց դրա մասին տեղյակ լինելու: Այլ կերպ ասած, այն որոշումները, որոնք մենք
ամեն օր ընդունում ենք, նույնիսկ եթե թվում է, թե դրանք գիտակցաբար ենք կայացնում,
իսկապես մեծ ազդեցություն ունեն մեր սեփական ենթագիտակցության վրա:
Անգիտակցականն ակտիվ հոգեկան պրոցես է, որն անմիջականորեն չի մասնակցում
իրականության նկատմամբ սուբյեկտի գիտակցական վերաբերմունքին և այդ իսկ
պատճառով տվյալ պահին չի գիտակցվում սուբյեկտի կողմից։

Աշխատանքի նպատակ ։Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել


Ենթագիտակցության և Անգիտակցության առանձնահատկությունները ։Հհասկանալ

2
դրանց առանձնահատկությունները մարդ անհատի համար ։Այդ նպատակը
իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և ներկայացնել ՝

• Ենթագիտակցական համակարգի առանձնահատկությունները


• Անգիտակցական համակարգի առանձնահատկությունները

3
Բովանդակություն

Ներածություն ______________________էջ 2

Ենթագիտակցական համակարգ______________________էջ 4

Անգիտակցական համակարգ______________________ էջ 10

Եզրակացություն ______________________էջ 12

Օգտագործված գրականության ______________________էջ13

4
Ենթագիտակցական համակարգ

Ենթագիտակցական 1 ոլորտում է այն գիտելիքը, որը կարող է գիտակցվել։ Դեռ հին


հույն մտածողներ Սոկրատեսն ու Պլատոնն անդրադարձել են չգիտակցվող մտքերի և
գիտելիքների խնդրին։ Այս մասին տեղեկություններ կան - Պլատոնի
երկխոսություններում։Այստեղ առաջ է քաշվում «բնածին գաղափարների»
տեսությունը, համաձայն որի` մարդու գիտելիքները չեն սահմանափակվում միայն
օնտոգենեզում ձեռք բերածով։ Մարդն ունի բնածին, և ժառանգական իրեն
փոխանցված գիտելիքներ: Այս կարծիքն է հայտնում նաև Պլուտարքոսը: Այս երևույթն
ուսումնասիրելու նպատակով Սոկրատեսն օգտվում էր «մանկաբարձական մեթոդից».
զրուցակցին տրվում էին նախօրոք կազմված, հարցեր։ Դրանց պատասխանելիս
մարդն օգտագործում էր այնպիսի գիտելիքներ, որոնք արտահայտվում էին
անգիտակցորեն »։ «Ենթագիտակցություն» տերմինը ներմուծել Ֆրոյդը, իսկ ավելի ուշ
ճշտել և օգտագործել է Գ. Ֆեխները։Արտացոլման ենթագիտակցական մակարդակն իր
մեջ ներառում է,

1. Գիտակցական մակարդակի ներքին շեմից ցածր հաճախականության տեղեկույթը:


Այս դեպքում արտացոլումն իրականանում է առանց գիտակցության միջամտության։
Ենթագիտակցական մակարդակում ընդունված տեղեկույթը չի գիտակցվում, բայց իր
հետքն է թողնում ուղեղում։

2. Ենթագիտակցության մեջ տևական հիշողության այն հատվածն է, որն


անձնավորության կողմից մոռացված է համարվում, բայց պահպանված է։ Դրանք
երբևէ ձեռք բերված գիտելիքներ են, ունեցած ապրումներ, ցանկություններ,
դիրքորոշում ներ, մտադրություններ և այլն: Վերջիններս կարող են երկար ժամանակ
պահպանվել, միայն մասնակիորեն մատչելի լինել մեր գիտակցությանը, բայց մեր
գիտակցական վարքի վրա որոշակի ազդեցություն ունենալ։

3. Ավտոմատացված գործողություններ, հմտություններ, որոնք իրականանում են


առանց գիտակցության անմիջական կառավարման, քանի դեռ կատարման ընթացքում
(քայլք, խոսք և այլ հմտություններ) դժվարություններ չեն առաջացել։

4. Հոգեկան բարդույթներ` գիտակցական նորմատիվ վարքի տեսանկյունից


անընդունելի տեղեկույթ, չիրականացված մղում, որն արտամղվել է
ենթագիտակցական ոլորտ, բայց գտնվում է ակտիվ վիճակում և կարող է մարդու
գիտակցական վարքին որոշակի ուղղվածություն տալ։ Այս մասամբ գիտակցված
ոլորտը միայն պահեստ չէ, այլ շատ ակտիվ, ինքնուրույն մի կառույց, որտեղ մտքերի,
դիրքորոշումների, վարքային նախկին դրսևորումների միջև փոխներգործություն կա.
ընթանում են անձնային հատկությունների ձևավորման, ադապտիվ խնդիրների
լուծման գործընթացներ, սակայն դրանք խիստ հուզական երանգավորում ունեն, այդ
պատճառով էլ կառավարելի չեն։

1 Տե՛ս Փիլոսյան Ս. «Ընդհանուր Հոգեբանություն» Երևան 2021 էջ 140_143

5
Հոգեկան կյանքի մի հսկայական հատված ուղղակի չի գիտակցվում։ Առօրյա կյանքում,
սակայն, վարքի, մտքի, ապրումների այնպիսի դրսևորումներ են լինում, որոնց
բացատրությունն ինքը` մարդը, չի կարող տալ, որովհետև չի գիտակցել։ Երբեմն
ենթագիտակցականը նույնացվնում է անգիտակցականի հետ, քանի որ դրանք երկուսն
էլ չգիտակցվող տեղեկույթ են պարունակում: Հաճախ ենթագիտակցականը
բնութագրվում է որպես միջին գիտակցական։ Ենթագիտակցական ակտիվության
բովանդակությունները հոգեվերլուծության շրջանակներում դիտվում են որպես
բնազդային հակումներ, չբավարարված պահանջմունքների հետևանքով առաջացած
բարդույթներ։

Մարդը2 միաժամանակ արտացոլում է բազմաթիվ ազդակներ ներքին և արտաքին


աշխարհում: Բայց նրա գիտակցության տիրույթում իր արտացոլումն է գտնում դրանց
մի փոքր մասը: Գիտակցության մակարդակի հասած ազդակները մարդու կողմից
օգտագործվում են գիտակցության վարքի ու գործունեության կարգավորման համար։
Գիտակցության ոլորտից դուրս մնացած բազմաթիվ ազդակներ մարդու կողմից
նույնպես օգտագործվում են որոշ հոգեկան գործընթացների կարգավորման համար,
բայց ենթագիտակցական մակարդակի վրա: Հոգեբանների բազմաթիվ դիտարկումներ
և հետազոտություններ պարզել են, որ սովորաբար մարդու պարզ գիտակցության
ոլորտում են հայտնվում այն օբյեկտները, առարկաները, որոնք խոչընդոտներ են
ստեղծում վարքի ու գործունեության կարգավորման նախկին ռեժիմը շարունակելու
համար: Ուշադրություն գրավելով այդ գրգռիչները մարդու կողմից գիտակցվում են, և
դա օգնում է, որպեսզի նա գտնի կարգավորման նոր ռեժիմ, խնդրի լուծման նոր
եղանակներ: Երբ որ դրանք արդեն գտնվել են, և այլ խոչընդոտներ չկան, ապա
կառավարումը նորից հանձնվում է ենթագիտակցությանը: Իսկ գիտակցությունը այդ
ընթացքում ազատվում է լարվածությունից, հանգիստ վիճակի մեջ է մտնում: Բայց
քանի որ մարդու հանգիստ վիճակը շատ հարաբերական է, նրա առաջ ծագում են
նորանոր խնդիրներ , ապա գիտակցությունը ձեռնամուխ է լինում նոր խնդիրներ
լուծելու, նոր դժվարություններ հաղթահարելու և այդպես շարունակ
Դժվարությունների դեպքում մեր գործունեությունը կառավարում է գիտակցությունը,
դրանք հաղթահարելուն պես` «ղեկը» հանձնվում է անգիտակցականին, որպեսզի
գիտակցությունը նորից կարողանա լուծել նոր խնդիրները: Կառավարման այդ
անընդհատ, չընդհատվող փոխանցումը մարդուն հնարավորություն է տալիս նոր
խնդիրներ լուծերլու՝ ենվելով գիտակցության և ենթագիտակցության համերաշխ,
ներդաշնակ փոխներգործության վրա: Կյանքում հաճախ հանդիպող ստանդարտ
հանգամանքներում հայտնված խնդիրները մարդը լուծում է անգիտակցորեն այսինքն
դրանք ավտոմատացված գործողություններ են, որոնց մի մասը բնածին
ռեֆլեկտորային է (կանգնելու, քայլելու, հավասարակշռության, աչքերը թարթելու,
փռշտալու և այլն), իսկ մյուս մասը սովորական շարժումներ են (սովորրություններ,
հմտություններ): Դրանք մարդը կատարում է ենթագիտակցորեն, քանի որ բազմիցս
կրկնվել և ամրապնդվել են: Ենթագիտակցական կյանքի գոյության փաստը
ամենահամոզիչ ձևով հասստատում են բազմաթիվ գիտնականներ ու

2 Տե՛ս Սերգեյ Արզումանյան «Հոգեբանություն» Երևան 2003 էջ 33_37

6
ուսումնասիրություններ, որոնք կատարվել են XIX դարի կեսերին, երբ հոգեբանները
սկսեցին օգտագործել հիպնոսը և նոր մեթոդներ ։Օրինակ՝ հիպնոսի ժամանակ (որը մի
փոքր նման է քնի վիճակին) մարդը անտարբեր է շրջապատի նկատմամբ, նա չի
ընկալում, տեսնում, զգում: Բայց հատուկ կապ ունի հիպնոսացնողի հետ, միայն նրան
է լսում ու կատարում նրա հրահանգը, հրամանը, որը կոչվում է «ռապորտ»: Միայն
հիպնոսացնողի միջոցով նա կարող է ընկալել այլ գրգռիչներ, և հիպնոսացնողը նրան
կարող է ներշնչել այն, ինչ որ ցանկանա, իսկ հիպնոսի մեջ գտնվողը հիպնոսից դուրս
գալուց հետո կկատարի նրա ցանկությունը։ Դա կոչվում է «հետ հիպնոսային
ներշնչում»: եթե նրան ներշնչվի, կարգադրվի, որ հետո պետք է երգի, պարի,
արտասանի, նկարի, ապա մարդը դրանք կատարում է և չի կարողանում բացատրել,
թե ինչու: Ասում է, ուզում եմ երգում եմ, պարելու ցանկություն ունեմ և այլն: Բայց
հիպնոսի վիճակում մարդիկ ոչ միայն կարգադրություններ են կատարում, այլև
վերհիշում են վաղուց անցած իրադրություններ, տեղի ունեցած դեպքեր և դրանց
ազդեցության տակ ունեցած այլ ապրումներ: Դրանք սովորական պայմաններում
մարդու գիտակցականը չի կարող վերհիշել, որովհետև մատչելի չեն գիտակցությանը:
Օրինակ ` տարեց մարդուն կարող են ներշնչել, որ երեք տարեկան է, և նա կսկսի
երեխայություններ, անկարգություններ, կամակորություն անել, խոսել երեխայի
ձայնով: Կամ թե ոչ գրագետ կինը կարող է խոսել, արտասանել տարբեր լեզուներով
տենդի՝ զառանցանքների ժամանակ, իսկ առողջանալուց հետո իսպառ մոռանալ, որ
ինքը խոսել է հին հրեական լեզվով: Պարզվում է, որ այդ կինը փոքր հասակում ապրել
է հրեա քահանայի տանը լսել նրա արտասանությունները Աստվածաշնչից և այլ
կրոնական գրքերից: Իսպանիայում ֆրանսիական դեսպանատան դռնապանը
հիվանդանում և ուշակորույս վիճակում հռետորական արվեստով արտասանում է
քաղաքական-փիլիսոփայական և իրավաբանական գրքերի բովանդակություններ:
Դեսպանը ուրախանում է, որ իբրև լավ քարտուղար է գտել և ապաքինվելուց հետո
տեսնում է, որ նա նույն դռնապանն է և պատկերացում էլ չունի իր հսկայածավալ
գիտելիքների մասին: Կարելի է բերել բազմաթիվ այլ դեպքեր այն մասին, որ
ենթագիտացականի վրա ազդելով` ակտիվացնում են առևտուրը։ Օրինակ հայտնի է
կինոժապավենի 25-րդ կադրի էֆեկտը, որը հիշեցնում է պաղպաղակի ռեկլամը, կինոյի
սկզբում պաղպաղակ գնում են հաճախորդների 15%, իսկ կինոյից հետո 50%, թեկուզ
ռեկլամի կադրը բոլորովին չի գիտակցվում մարդու կողմից: Այսպիսով
ենթագիտակցությունը մեր հոգեկան ակտիվության կարևոր մակարդակն է, որի
բովանդակությունները չնայած անմիջականորեն գիտակցված չեն, բայց մատչելի են
գիտակցության համար: Գիտակցության և ենթագիտակցության միասնական լինելը,
ենթագիտակցության առկայության փաստի անհերքելի լինելը ճիշտ և պատկերավոր
նկարագրել է հոգեբան Գ.Ֆեխները համեմատելով սացալեռան (այսբերգի)հետ
երևացող մասը գիտակցության, իսկ դրա խորասուզված մասը՝ ենթագիտակցության
հետ, որն ավելի մեծածավալ է:

7
Այսօր3 կան տարբեր մեթոդներ, որոնք օգնում են մեզ կապվել մեր ենթագիտակցական
մտքի հետ, առավել հայտնիներից, որոնք կիրառվում են հոգեբանական
թերապիայում, հետևյալներն են.

Ազատ միավորում

Այս տեսակի մեթոդը արտահայտվում է ՝ առանց գիտակցություն օգտագործելու և


ազատորեն ՝ բոլոր այն մտքերը, որոնք ինքնաբերաբար գալիս են մտքում օգտագործել
: Այս տեխնիկան կարող է իրականացվել `օգտագործելով մի այնպիսի տարր, որը
կանգնած է ասոցիացիայի նկատմամբ ՝օրինակ, մեկ ուրիշը ասում է բառ, թիվ,
պատկեր և այլն, ինչին մարդն անմիջապես կպատասխանի , առանց երկար բարակ
մտածելու ։

Ուղղորդված երազանք

Այս տեխնիկան նպատակն այն է որ հիվանդը մտնի հոգեկան վիճակ արթնության և


քնի միջև։ Դա անելու համար հիվանդը պետք է լինի լիովին հանգիստ և իր
ուշադրություն դարձնի միայն իր ներքին աշխարհին: Մասնագետը ուղղորդում է մի
պատկերացում , որը մարդը պետք է սկսի պատկերացնել ՝ինչպիսիք են, օրինակ,
ծովում գտնվելը, գանձ հայտնաբերելը և այլն: Նպատակն է խթանել մարդուն
փոխազդել սեփական պատկերացման շրջանակներում:

Պրոյեկտիվ թեստեր

Երբ մենք խոսում ենք պրոյեկցիայի մասին, մենք վկայակոչում ենք անգիտակից
գործընթաց որ մենք օգտագործում ենք ազատվելու համար այն ծանրությունից, որը
գալիս է զգացմունքների կամ գաղափարների փորձից, որոնք մենք չենք ցանկանում:
Նախագծային թեստերն ունեն այն նպատակը, որ մարդը կարող է արտաքինացնել
այն, ինչ իր մեջ է կրում, և որը նա չի կարող ընկալել, քանի որ դա իր
ենթագիտակցության մեջ է, որպեսզի թափանցեն մարդու անհատականությունը և
ստիպեն նրան ավելի շատ ճանաչել իրեն:

Նախագծային ապացույցների միջև առկա տարբերությունները կառուցվածքային,


թեմատիկ, արտահայտիչ կամ գծապատկերային, կառուցողական, ասոցիատիվ և
շարժման հետ կապված են: Ներկայումս առավել հայտնի պրոյեկտիվ թեստը
Ռորշախի թեստն է:

Ռոշարխի թեստ՝4 հոգեդիագնոստիկ թեստ, որը նախատեսված է անձնավորության


հետազոտման համար, հրապարակվել է 1921 թվականին շվեյցարացի հոգեբույժ և
հոգեբան Հերման Ռոշախի կողմից։ Հայտնի է նաև Ռոշարխի թանաքաբծեր անվամբ։

3 Տե՛սhttps://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://hy.nsp-ie.org/que-es-el-
subconsciente-y-como-funciona-4222-2a0d86c&ved=2ahUKEwjgtIiX-
oT3AhWMQvEDHZNYCOEQFnoECBcQAQ&usg=AOvVaw20MsTZzQnKBgOh7xkXcbok կայքում
4 Տե՛ս http://www.sciencedirect.com/science/article/pii/S0272735804001333 կայքում

8
Այն հոգեկանի և նրա խանգարման հետազոտման համար նախատեսված թեստերից
մեկն է։ Հետազոտվողին առաջարկվում է մեկնաբանել ուղղահայաց առանցքին
համաչափ 10 թանաքաբծեր։

Յուրաքանչյուր այդպիսի պատկեր դրդապատճառ է հանդիսանում ազատ


զուգորդության համար՝ փորձարկվողը պետք է անվանի իր մեջ առաջացող
ցանկացած բառ, կերպար կամ միտք։ Թեստը հիմնված է ենթադրությունների վրա,
որի համաձայն այն ինչ անհատը տեսնում է թանաքաբծերի մեջ, որոշվում է նրա
սեփական անձի առանձնահատկություններով։

Հիպնոզ

Հիպնոզը տեխնիկա է, որը գցում է մեզ հանգստանալու խորը վիճակի մեջ և որը թույլ
է տալիս կենտրոնանալ ինքներս մեզ և մեր փորձի վրա: Հիպնոսի միջոցով մենք
կարող ենք մուտք գործել այն տեղեկությունների մեջ , որոնք մարդը պահել է
ենթագիտակցության մեջ, և որոնց լիարժեք տեղյակ լինելը այնքան էլ դժվար չէ

Թերապիայում այս տեսակի տեխնիկան օգտագործվում է `պարզելու համար, թե


որոնք են դրանք խնդիրների հնարավոր պատճառները և մարդու տառապանքները, ,
որը կուտակվել էր այնտեղ, և նույն կերպ վերակազմակերպել դրանք և վերածել ավելի
դրականների: Հետաքրքիր է նշել, որ կա նաև ինքնահիպնոզ որտեղ մենք ենք, որ
կարող ենք ինքներս մեզ հանգեցնել այդ թուլացման վիճակին և օգնել մեզ
վերածրագրավորել մեր միտքը:

9
Անգիտակցական համակարգ

Մեր հոգեկան5 ակտիվությունը մի մակարդակ ևս ունի դա անգիտակցականն է, որը ոչ


մի հանգամանքների պարագայում գիտակցություն չի դառնում: Առօրյա կյանքում այդ
հասկացությունը սովորաբար օգտագործվում է մարդու կողմից չգիտակցվող հոգեկան
ապրումների և այլ պրոցեսների ոլորտը նշանակելու համար: Իրականում
անգիտակցական ասելով՝ պետք է հասկանալ հոգեկան հատկությունների ու բովան
դակությունների միասնությունը, որը մարդուն անցնում է ժառանգաբար ( խառնվածքի
առանձնահատկությունները, բնազդները, զգայական արտացոլման
ընդունակությունների, ճանաչողական ընդունակությունների նախադրյալները):
Ավելին, կան և որոշ տվյալներ (օրինակ` քնի ու երազների մասին) որոնք թույլ են
տալիս ենթադրելու, որ ժառանգական անգիտակցականը ավելի բարդ ու
բովանդակալից է։ Անգիտակցականի հիմնախնդիրը առավել լայնորեն ուսումնասիրել
է հոգեբան Զ. Ֆրոյդը և վրացական հոգեբանական դիրքորոշման տեսության
հիմնադիր Դ. Ն. Ուզնադձեն։ Ելնելով իր երկարատև հոգեբուժական,
հոգեթերապևտական պրակտիկայից` Ֆրոյդը ցույց է տվել, որ մարդու
անգիտակցական հակումները, մղումները և ցանկությունները հաճախ առաջացնում
են ներքին թաքնված, քո պարկված լարվածության, տագնապա լիության բազմաթիվ
օջախներ, որոնք պարզ է, ոչ մի կերպ չեն գիտակցվում: Բայց դա չի նշանակում, որ
նրանք որևէ մասնակցություն չունեն մեր վարքի ու գործունեության կազմակերպման
ու կարգավորման հետ: Այդ լարվածության օջախները կարող են , առաջացնել
միջավայրին հարմարվելու (ադապտացիայի) հոգեբանական դժվարություններ կամ
հիվանդություններ: Նա գտնում է, որ այդ հոգեկան լարվածությունը առաջանում է
բազմաթիվ սոցիալական արգելքների (իրավական, բարոյական նորմերի և այլն)
պատճառով, որոնց հետ մտնում է կոնֆլիկտի մեջ, և մարդու ուղեղում ստեղծվում են
մեկուսացված գրգռման օջախներ: Լարվածությունը հանելու համար նախ պետք է
գիտակցել կոնֆլիկտը և դրա պատճառները: Բայց դրանց գերլարումը հնարավոր չէ
առանց ծանր ապրումների, և մարդը խոչընդոտում է գիտակցմանը, որի պատճառով
այդ ապրումները մղվում, արտամղվում են գիտակցության ոլորտից դեպի անգիտակ
ցական ոլորտ: Դա չի նշանակում, որ գրգռված օջախները հաղթահարվում են: Նրանք
մնում են երկար ժամանակ և անբարենպաստ պայմանների դեպքում կարող են

5 Տե՛ս Սերգեյ Արզումանյան «Հոգեբանություն» Երևան 2003 էջ 37_39

10
բացահայտվել, և մարդու հոգեվիճակի վրա տրավմատիկ (վնասվածքային)
ազդեցություն ունենալ, ընդհուպ մինչև հոգեկան հիվանդության զարգա ցումը: Ֆրոյդի
կողմից մշակված և մեծ տարածում գտած հոգեվերլուծության մեթոդի նպատակը հենց
այդ թաքնված օջախների որոնումն է գլխուղեղում և զգուշավոր օգնությունը մարդուն
նրան անհանգստացնող ապրումների գիտակցման վերագնահատման հարցում:
Այսպիսով, հոգեկան ակտիվությունը իր մակարդակներով թույլ է տալիս մարդուն
արտացոլելու արտաքին միջավայրը և սեփական ներքնաշխարհը, ինչը օգնում է նրան
արդյունավետ գործելու իրական կյանքում:

Որպես 6 անգիտակցական են բնորոշվում հոգեկան այն գոր ծընթացներն ու


վիճակները, որոնք չեն գիտակցվում։ Անգիտակցական ոլորտում են ժառանգաբար
փոխանցված բնազդները, մղումները, վարքի սխեմաները, նյարդային համակարգի
հատկություններով պայմանավորված խառնվածքի դրսևորումները, նույնիսկ`
ինտելեկտուալ համակարգի առանձնահատկություններով պայմանավորված
մղումները։ Օրինակ` անծանոթ կամ անորոշ երևույթի հանդիպելիս առաջանում է
անհայտը ճանաչելու մղում, որը չգիտակցված իմացական մղում է։ Ի. Պ. Պավլովը
այդպիսի ակտիվությունը բնորոշում է որպես «ի՞նչ է սա» ռեֆլեքս։ Ըստ Կ. Գ. Յունգի՝
արխետիպերը հոգեկանի կառուցվածքային էլեմենտներ են` վարքի, մտածողության,
աշխարհաճանաչման նմուշներ, մոդելներ են, որ ձևավորվել են մարդու ֆիլոգենեզում:
Արխետիպեր են Աստված, Մայր, Երկիր, Երեխա, Զինվոր, Ծնունդ, Մահ և այլ
նախապատկերներ: Ըստ Յունգի` բոլոր մարդիկ որոշակի իրա դրություններում իրենց
դրսևորում են համաձայն այս արխետիպերի, որոնք համագործակցում են
գիտակցության բովանդակության և անհատական անգիտակցականի հետ: Դրանք
ակտիվանում են, հատկապես, ստեղծագործական գործունեության ընթացքում։
Սոցիալական անգիտակցական։Այս տերմինը ներմուծել է Է. Ֆրոմմը: Սոցիալական
անգիտակցականում պահպանվում են այն երևույթները, որոնք սոցիալական
միջավայրում չեն խրախուսվում և, եթե գիտակցվեին, անձնավորության
հասարակական գործունեությանը կխանգարեին։ Սոցիալական անգիտակցականը
բնորոշ է մարդկանց մեծ մասին։ Վերգիտակցականը(բարձրագույն անգիտակցական)
դիտարկվում է որպես ինտուիցիայի, ներշնչման, ընդունակությունների և
ապրումների համադրում, որը հանդես է գալիս ստեղծագործական խնդիրներ
լուծելիս: Սրանք նույնպես գործընթացներ են, որ գիտակցական վերահսկման և
կարգավորման չեն ենթարկվում: Սա արարման մեխանիզմն է:

6 Տե՛ս Փիլոսյան Ս. «Ընդհանուր Հոգեբանություն» Երևան 2021 էջ 143_144

11
Եզրակացություն

Այսպիսով կատարելով ուսումնասիրություն ենթագիտակցության և


Անգիտակցության վերաբերյալ եկանք այն եզրակացությանը որ , այս երկու տարրերը
մեր հոգեկանի վրա ունեն մեծ ազդեցություն ։Սրանք են պայմանավորում մեր
գործողությունները և կատարած արարքները։Դրանց ուսումնասիրությունը կարևոր է
այնքանով որ կարող ենք լուծել մարդու համար անհաղթահարելի խնդիրներ՝ հոգեկան
առողջության հետ կապված։Եվ վերջապես մարդը կարողանում է դրանց հետ կապված
մեթոդների օգնությամբ արտահայտել իր մեջ կուտակվածը։

12
Օգտագործված գրականության ցանկ

• Փիլոսյան Ս. «Ընդհանուր Հոգեբանություն» Երևան 2021


• Սերգեյ Արզումանյան «Հոգեբանություն» Երևան 2003
• սhttps://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://hy.nsp-ie.org/que-es-el-
subconsciente-y-como-funciona-4222-2a0d86c&ved=2ahUKEwjgtIiX-
oT3AhWMQvEDHZNYCOEQFnoECBcQAQ&usg=AOvVaw20MsTZzQnKBgOh7xkXcbok
• http://www.sciencedirect.com/science/article/pii/S0272735804001333

13

You might also like