Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 20

Թեմա 1․ Սահմանադրական իրավունքի հասկացությունը,

առարկան և գիտությունը

Բովանդակություն

Թեմա 1․ Սահմանադրական իրավունքի հասկացությունը, առարկան և


գիտությունը..........................................................................................................................................1
Թեմայի վերաբերյալ ընդհանուր գրականության ցանկ......................................................2
1. Հիմնական հասկացություններ.............................................................................................2
Իրավունք............................................................................................................................................2
Պետություն........................................................................................................................................2
Հանրային և մասնավոր իրավունք..........................................................................................3
Իրավունքը օբյեկտիվ իմաստով – իրավունքը սուբյեկտիվ իմաստով.......................3
2. Սահմանադրական իրավունքի հասկացությունը և առարկան...............................4
3. Սահմանադրական իրավունք և պետական իրավունք հասկացությունների
հարաբերակցությունը......................................................................................................................5
4. Ձևական և նյութական սահմանադրական իրավունք................................................5
5. Սահմանադրության հասկացությունը...............................................................................5
Ծագումնաբանությունը................................................................................................................7
Ե՞րբ են ընդունվել առաջին սահմանադրությունները.....................................................7
Ո՞րն է սահմանադրության հիմնական խնդիրը.................................................................8
6. Սահմանադրության գործառույթները................................................................................9
7. Սահմանադրական իրավունքի տեղը Հայաստանի իրավական
համակարգում....................................................................................................................................10
8. Սահմանադրական իրավունքի աղբյուրները................................................................10
Իրավական նորմերի աստիճանակարգությունը (հիերարխիան).............................11
Սահմանադրություն.....................................................................................................................15
Օրենքներ..........................................................................................................................................15
Ենթաօրենսդրական ակտեր....................................................................................................17
Միջազգային պայմանագրեր....................................................................................................18
9. Սահմանադրական իրավունքի գիտությունը................................................................18

1
Թեմայի վերաբերյալ ընդհանուր գրականության ցանկ

 Պարտադիր գրականություն

 ՀՀ սահմանադրական իրավունք (պատ. խմբագիր՝ Ն. Ա. Այվազյան),


Երևան, 2016, էջ 12-15, 70-78

 Օթթո Լուխթերհանդթդ, Ռյուդիգեր Ռուբել, Վոլֆգանգ Ռայմերս,


Վարդան Պողոսյան, Գրիգոր Մուրադյան, Հրայր Թովմասյան, ՀՀ
ընդհանուր վարչական իրավունք, Երևան 2011 (գրքի էլեկտրոնային
տարբերակը տեղադրված է դասընթացի նյութերում), էջ 40-46, 47-
50, 50-53, 76-86,

 Լրացուցիչ գրականություն

 Արշակյան Ա., Արտասահմանյան երկրների պետության և


իրավունքի պատմություն, Եր., 2003: , Այլ երկրների
սահմանադրություններ պատմության համար՝ էջ 244-300, 324-356,
302-323։

1. Հիմնական հասկացություններ

Իրավունք
Իրավունքը կարող է սահմանվել որպես պարտադրականության
(պիտոյության) դրույթների համակցություն, որոնք գործում են
հասարակության մեջ, հավակնում են լինել համապարտադիր, և կարող
են հարկադրաբար ենթարկվել սանկցիաների:
Պետություն
• Պետությունն, փաստացի, բնութագրվում է երեք տարրերով ՝ պետական
տարածք, ժողովուրդ և պետական իշխանություն (համաձայն Գեորգ
Յելինեկի «երեք տարրերի ուսմունքի»):

2
• Պետական տարածքը երկրի մակերևույթի սահմանազատիչ մասն է,
որի վրա իրականացվում է պետական իշխանությունը:

• Ժողովուրդը հիմնականում այն մարդիկն են, որոնք պետության


համապատասխան իրավական կարգավորումներին համապատասխան
ունեն համապատասխան քաղաքացիություն:

• Պետական իշխանությունը մի կազմակերպություն է, որն իր


տարածքում արդյունավետորեն իրականացնում է գերագույն
իշխանությունը:

• Իրավաբանորեն, պետությունը հանրային իրավունքի իրավաբանական


անձ է, կոնկրետ՝ տարածքային կորպորոցիա: Այս ուսմունքի միջոցով
հաղթահարվեց միապետի նույնացումը պետության հետ։

• Պետության դասական խնդիրներն են `պաշտպանել պետական


տարածքի բնակիչներին, մասնավորապես միմյանցից և արտաքին
վտանգներից, պաշտպանել պետությունն ու նրա հաստատությունները և
պաշտպանել (մնացած) ընդհանուր բարիքները:

Հանրային և մասնավոր իրավունք

 Օթթո Գլուխներինդ, Ռյուդիգեր Ռուբել, Վոլֆգանգ Ռայմերս,


Վարդան Պողոսյան, Գրիգոր Մուրադյան, Հրայր Թովմասյան, ՀՀ
ընդհանուր վարչական իրավունք, Երևան 2011 (գրքի էլեկտրոնային
տարբերակը տեղադրված է դասընթացի նյութերում), էջ 40-46
Իրավունքը օբյեկտիվ իմաստով – իրավունքը սուբյեկտիվ
իմաստով1

«Պետական իրավունքում» կամ «սահմանադրական իրավունքում»


«իրավունքը» նշանակում է. իրավունք օբյեկտիվ իմաստով: Դա
իրավունքի նորմի, իրավական դրույթի, կանոնի նկարագրությունն է:
Նման իրավական նորմ օրենքների ժողովածուների գրեթե ցանկացած
հոդվածն է: Իրավական նորմերը գրեթե առանց բացառության ունեն
վերացական-ընդհանուր լինելու յուրահատկությունը: Վերացականը
1
Քաղվածք՝ Jürgen Schwabe, Grundkurs Staatsrecht: Eine Einführung Für Studienanfänger 5th 5.,
Reprint 2012 ed. Edition (Շվաբե, Իրավունք հասկացության մասին, հղումները Գերմանիայի
քաղաքացիական օրենսգրքին են)

3
նշանակում է. անորոշ թվով դեպքերի համար գործող: Ընդհանուրը
նշանակում է. անորոշ շատ անձանց համար գործող: Օրինակ՝
յուրաքանչյուր գնորդ պարտավոր է յուրաքանչյուր գնման դեպքում
վճարել գինը:

Դրա հակադիր բևեռում է գտնվում դատավորի կամ վարչական մարմնի


պաշտոնատար անձի կոնկրետ-անհատական, այսինքն` մեկ
փաստական հանգամանքին և մեկ անձին վերաբերող) որոշման
նկատմամբ, ընդ որում առանձին դեպքը իրավաբանորեն կարգավորող
վարչական մարմնի որոշումը կոչվում է վարչական ակտ: Առանձին
դեպքի համար որոշումներն ընդունվում են ի կիրառում վերացական-
ընդհանուր նորմի. «Ով որ վաստակում է x մարկ, պետք է վճարի y մարկ
հարկ»՝ սա վերացական-ընդհանուր նորմն է: «Ձեր եկամտահարկը 1994
թ. համար x մարկ եկամտի համար սահմանվում է y մարկ»՝ սա հարկի
վերաբերյալ որոշումն է (վարչական ակտ):

Մի շփոթվեք, երբ ես «օբյեկտիվ իրավունքի» այս առարկայական-


կառուցվածքային հակապատկերից, վարչական ակտից հետո այժմ
քննարկում եմ մի առավելապես հասկացութային հակապատկեր, այն է՝
իրավունքը սուբյեկտիվ իմաստով (որը ոչ մի կապ չունի վարչական ակտի
հետ): Իրավունքը սուբյեկտիվ իմաստով նկատի ունի իրավունք՝
առանձին սուբյեկտի իրավազորության կամ լիազորության իմաստով,
այստեղից էլ այդ անվանումը: Այն, օրինակի համար, օգտագործվում է
հետևյալ արտահայտության մեջ. «Դա իմ իրավունքն է»: Կարևորագույն
սուբյեկտիվ իրավունքը իրավապահանջն է, ըստ Քաղաքացիական
օրենսգրքի ընդհանուր գործածություն ունեցող § 194-ի «իրավունքը, մյուս
անձից պահանջելու գործողություն կամ ձեռնպահություն»:

Իսկ ինչպիսի՞ն է ի վերջո բովանդակային հարաբերակցությունը իրար


երկու հակադիր հասկացությունների՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքի
միջև: Շատ պարզ՝ մեկ այլ անձից ինչ-որ բան պահանջել կարողանալու
իրավազորությունը (=սուբյեկտիվ իրավունք), պետք է սահմանված լինի
իրավական նորմում (օբյեկտիվ իրավունք), դրանով ընձեռնված լինի:
Այսինքն, սուբյեկտիվ իրավունքը առաջ է գալիս օբյեկտիվ իրավունքից.
վերջինիս առաջինի անհրաժեշտ հիմքն է: Կոնկրետ. ապրանքի գինը
ստանալու պահանջը հիմնված է Քաղաքացիական օրենսգրքի § 433–ի
վրա: Այսինքն, չկա սուբյեկտիվ իրավունք առանց օբյեկտիվ իրավունքի:

4
2. Սահմանադրական իրավունքի հասկացությունը և առարկան

 Պարտադիր գրականություն

 ՀՀ սահմանադրական իրավունք (պատ. խմբագիր՝ Ն. Ա. Այվազյան),


Երևան, 2016, էջ 12-15

3. Սահմանադրական իրավունք և պետական իրավունք


հասկացությունների հարաբերակցությունը

Պետական իրավունք

• Պետական իրավունքն այսօր հիմնականում ընկալվում է որպես


պետական բարձրագույն մարմինների ստեղծումը, կազմակերպումը և
իրավասությունները, ինչպես նաև պետական իշխանությանը ենթակա
անձանց հիմնարար իրավունքները և պարտականությունները
կարգավորող իրավական դրույթների հանրագումար: Այս
հասկացությունը համապատասխանում է նյութական սահմանադրական
իրավունքի հասկացությանը. ըստ այդմ, դրանից բացառվում են
վարչական իրավունքը, դատավարական իրավունքը և քրեական
իրավունքը, չնայած դրանք նույնպես վերաբերում են պետությանը և
դրանով հանդիսանում են հանրային իրավունք:

Սահմանադրական իրավունք

• Սահմանադրական իրավունքը նյութական, այսինքն` բովանդակության


առումով, բոլոր իրավական նորմերն են, որոնք կարգավորում են
սահմանադրությունը:

• Սահմանադրական իրավունքը ձևական իմաստով` անկախ դրանց


նյութական բովանդակությունից, սահմանադրական փաստաթղթի բոլոր
դրույթներն են: Ձևական իմաստով սահմանադրական իրավունքի
բնութագրական, բայց, թերևս, ոչ անհրաժեշտ, հատկանիշը այն
փոփոխության ենթարկելու դժվարությունն է:

5
4. Ձևական և նյութական սահմանադրական իրավունք

Տե՛ս սլայդեր

5. Սահմանադրության հասկացությունը

 Պարտադիր գրականություն
o ՀՀ սահմանադրական իրավունք (պատ. խմբագիր՝ Ն. Ա.
Այվազյան), Երևան, 2016, էջ 70-78

 Լրացուցիչ գրականություն
o Արշակյան Ա., Արտասահմանյան երկրների պետության և
իրավունքի պատմություն, Եր., 2003: , Այլ երկրների
սահմանադրություններ պատմության համար՝ էջ 244-300,
ԱՄՆ 324-356, Գերմանիա 302-323։

 Constitution-կազմվածք, կառուցվածք, կոնստիտուցիա բառից


 Հայերենում՝ սահման դնել
 Հին Հունաստան և Հռոմ՝ կայսերի, միապետի ակտերը
 1-ին անգամ օգտագործել է Արիստոտելը՝ մ․թ․ա 4-րդ դարում,
բայց նեղ իմաստով, ի նկատի ունենալով պետության
կառուցվածն ու պետական իշխանության կազմակերպումը,
դրա արդյունավետությունը
 1215 թ․ Անգլիական Ազատությունների մասին մեծ խարտիա
(Magna Carta Libertatum), որը փոխզիջում էր միապետի և
ֆեոդալների միջև և սկզբնական շրջանում տարածվում էր
միայն հասարակության մի մասի՝ ֆեոդալների վրա
 Սահմանադրության 1-ին դասական օրինակը ԱՄՆ
Սահմանադրությունն է։

• Որպես նորմատիվ սահմանադրություն Սահմանադրությունը


բաղկացած է պետության հիմնական իրավական կարգը կազմող
իրավական կարգավորումներից: Այսօր դրանք սովորաբար ամփոփվում
են սահմանադրություն կոչվող պաշտոնական փաստաթղթում:
6
• Սահմանադրության առարկան, մասնավորապես, պետության
կազմակերպման և պետության՝ իր իշխանությանը ենթակա մարդկանց
հետ իրավական հարաբերությունների վերաբերյալ հիմնական
կանոններն են:
Ծագումնաբանությունը2

Մարդկային հասարակությունը գոյություն ունի մոտ 50 հազար,


պետությունը եւ իրավունքը՝ 3 հազար տարի, իսկ սահմանադրությունը,
ժամանակակից իմաստով, ընդամենը՝ 200 տարուց մի փոքր ավելի:
Սահմանադրություն (Constitution) բառը ծագել է դեռեւս Հին Հռոմում՝
լատիներեն constitutio բառից («սահմանել», «հիմնադրել»), որը տեղ է
գտել գրեթե բոլոր ազգերի լեզուներում: Հայերենում ի սկզբանե
«Constitution» բառի փոխարեն օգտագործվել է «Սահմանադրություն»
հասկացությունը, որը, բացի «սահմանելուց», ընկալվել է նաեւ սահման
դնելու իմաստով: Այս գաղափարն իր արտահայտությունն է գտել 1773-
1788 թթ. հայր եւ որդի Շահամիրյանների հեղինակած «Որոգայթ
փառացում»: Վերնագրի մեջ ամփոփված է Սահմանադրության
հիմնական իմաստը՝ մարդու ազատությունը պահպանելու համար
անհրաժեշտ է սահման դնել իշխանության, կառավարողի առջեւ:
Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը սահմանում է
մարդու եւ պետության միջեւ հիմնական հարաբերությունները եւ
պետական իշխանության կառուցվածքը: Սահմանադրությունը
պետության մեջ «խաղի» հիմնական կանոններ սահմանող իրավական
ակտն է, եւ այդ «խաղի» կանոնները հավասարապես տարածվում են
ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ պետական իշխանության
մարմինների վրա:

Ե՞րբ են ընդունվել առաջին սահմանադրությունները

Աշխարհում առաջին սահմանադրությունն ընդունվել է 1787 թ.՝


Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ գործում է առ այսօր: Ընդամենը 4
տարի անց՝ 1791 թ մայիսին սահմանադրություն ընդունեց Լեհաստանը,
2
Վ. Պողոսյան, Հ. Թովմասյան, Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը. Համառոտ
պարզաբանումներ, Երևան, 2005 (քաղավածք)

7
իսկ 1791 թ. սեպտեմբերին՝ Ֆրանսիան: ԱՄՆ-ից, Լեհաստանից եւ
Ֆրանսիայից հետո սահմանադրությունների ընդունման շքերթը
շարունակվեց Նորվեգիայում, Բելգիայում, Արգենտինայում,
Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում եւ այլուր: Այսօր գործող
սահմանադրությունների մեծ մասն ընդունվել է երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո. Իտալիայում՝ 1947 թ.,
Գերմանիայում՝ 1949 թ., Ֆրանսիայում՝ 1958 թ. եւ այլն: 90-ական թթ.
սկզբից, սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, սկսվեց
Սահմանադրությունների ընդունման նոր փուլը:

Ո՞րն է սահմանադրության հիմնական խնդիրը

Սահմանադրության հիմնական խնդիրը մարդու եւ քաղաքացու


հիմնական իրավունքների ու ազատությունների ամրագրումն է, եւ դրանց
իրականացումն ու պաշտպանությունն ապահովող մարմինների ու
մեխանիզմների սահմանումը:
Որքան կատարյալ ու ամբողջական են սահմանված այդ իրավունքներն ու
ազատությունները, եւ որքան իրական ու արդյունավետ է դրանց
իրականացումն ու պաշտպանությունն իրականացնող մարմինների
համակարգը, այնքան կատարյալ է սահմանադրությունը:

Կա՞ն արդյոք Սահմանադրություն չունեցող երկրներ

Բովանդակային առումով սահմանադրությունն իրավական


փաստաթուղթ է, որը սահմանում է վերը նշված հարաբերությունները:
Այդ տեսանկյունից, չկա երկիր, որը չունենա այդ հարաբերությունները
կարգավորող իրավական ակտեր: Ձեւական առումով,
սահմանադրության տակ մենք հասկանում ենք միասնական իրավական
փաստաթուղթ՝ ընդունված որոշակի բարդեցված ընթացակարգով, որով
կանոնակարգվում են այդ հարաբերությունները: Մեծ Բրիտանիան չունի
գրված սահմանադրություն: Բովանդակային առումով, Մեծ Բրիտանիայի
սահմանադրությունն այսօր կազմում են XIII-XX դարերում ընդունված մի
շարք իրավական ակտեր՝ Ազատությունների մասին մեծ խարտիան,
Պառլամենտի մասին օրենքը եւ այլն: Ուշագրավ են Կանադայի, Իսրայելի
եւ Նոր Զելանդիայի սահմանադրությունները: Վերջիններս ոչ թե մեկ
միասնական փաստաթուղթ են, այլ կազմված են մի շարք

8
փաստաթղթերից: Կանադայի սահմանադրության բաղկացուցիչ մաս է
կազմում դեռեւս 1867 թ.-ին ընդունված ,Բրիտանական Հյուսիսային
Ամերիկայի մասին ակտը», 1981թ.-ի Մեծ Բրիտանիայի կառավարության
ընդունած սահմանադրական ակտը, համաձայն որի Մեծ Բրիտանիան
դադարեց օրենքներ ընդունել Կանադայի համար: Այս ակտերը, մի քանի
ակտերի հետ միասին, կազմում են Կանադայի Սահմանադրությունը:
Իսրայելն ունի 13 հիմնական օրենք, որոնք բովանդակային առումով
հանդիսանում են նրա սահմանադրությունը:

Ո՞րն է իրավաբանական եւ փաստական սահմանադրությունների


տարբերությունը

Անկախ իրավաբանական սահմանադրությունից, ցանկացած


պետություն ունի իր փաստական սահմանադրությունը: Այն պետության
մեջ գործող սահմանադրությամբ կարգավորվող փաստացի վիճակն է:
Ըստ էության, իրավաբանական եւ փաստական սահմանադրությունների
միջեւ չպետք է լինի տարբերություն, սակայն այսօր դժվար է գտնել գեթ
մեկ երկիր, որտեղ այս երկուսն ամբողջությամբ համապատասխանեն
միմյանց:
Փաստական ու իրավաբանական սահմանադրությունների միջեւ մեծ
տարբերություն կար, մասնավորապես, խորհրդային պետություններում,
երբ սահմանադրություններով ամրագրված ժողովրդավարական
դրույթներից իրական կյանքում գրեթե ոչինչ չէր մնում: Ցավոք, այդ
իրողությունից չխուսափեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը,
քանի որ սահմանադրությունից մինչեւ կյանք տանող ճանապարհն ուղիղ
չի անցնում, եւ շատ դեպքերում իրական հասարակական
հարաբերությունները հեռու են սահմանադրությամբ ամրագրված
դրույթներից:

6. Սահմանադրության գործառույթները
Տե՛ս սլայդեր
1) Պետական իշխանության սահմանափակում և ազատության
պաշտպանություն

9
a. Իշխանության սահմանափակումը Սահմանադրության
առանցքային գործառույթն է, որն արտահայտվում է
իշխանությունների բաժանման սկզբունքի մեջ։
b. Այստեղից էլ հայերենում՝ Սահմանադրություն
c. Բայց Սահմ․ գործառույթները ավելի լայն են, քան սահման
դնելը։ Այս իսկ պատճառով հիմնական օրենքը բառը ավելի
լավ է արտահայտում Սահմ․ իմաստը։
d. Սահմանադրությունը պետք է կաշկանդի, սահմանափակի
պետական մարմիններին, առաջին հերթին՝ օրենսդրին, իսկ
որպեսզի այդ կաշկանդումը իրական լինի, այն պետք է
գերակա լինի։

2) Պետական իշխանության համակարգի կազմակերպում


 բարձրագույն պետական մարմինների ձևավորում և նրանց
լիազորությունների սահմանում, բաշխում
 պետական մարմինների համար խաղի կանոնների սահմանում
3) Հասարակության ինտեգրացում (հիմնարար արժեքներ,
պրեամբուլա)
a. ՀՀ Սահմանադրության պրեամբուլա․
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի
անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց
պետականության հիմնարար սկզբունքները և համազգային
նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության
վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ
պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և
բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների
ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը,
քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով
հավատարմությունը համամարդկային արժեքներին,
ընդունում է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունը:
b. Անկախության մասին հռչակագիր, 1990 թ. օգոստոսի 23
հիմնարար սկզբունքներ, որոնք արդեն ինտեգրված են
Սահմանադրության մեջ՝ լեզու, սփյուռք
c. Համազգային նպատակներ՝ «Հայաստանի
Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին
Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

7. Սահմանադրական իրավունքի տեղը Հայաստանի իրավական


համակարգում

10
Տե՛ս սլայդեր

8. Սահմանադրական իրավունքի աղբյուրները

 Պարտադիր գրականություն

 Օթթո Լուխթերհանդթ, Ռյուդիգեր Ռուբել, Վոլֆգանգ Ռայմերս,


Վարդան Պողոսյան, Գրիգոր Մուրադյան, Հրայր Թովմասյան, ՀՀ
ընդհանուր վարչական իրավունք, Երևան 2011 (գրքի էլեկտրոնային
տարբերակը տեղադրված է դասընթացի նյութերում), էջ 50-53, 76-
86,

 Օթթո Լուխթերհանդթ, Սահմանադրության 5-րդ հոդվածի


մեկնաբանություն (տե՛ս ստորև)

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի


21-ի օրենք, ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.373, ՀՕ-180-Ն

Իրավական նորմերի աստիճանակարգությունը (հիերարխիան)3

(1) Սահմանադրական կարգի հիմունքներում 5-րդ հոդվածով


ամրագրված է իրավական պետության սկզբունքի (1-ին հոդված) մեկ այլ
հայեցակողմ (ասպեկտ), այն է՝ Հայաստանի Հանրապետությունում
Սահմանադրության ուժով ճանաչված իրավունքի աղբյուրների
աստիճանակարգումը։ Դրանք են ինքը Սահմանադրությունը (5-րդ
հոդվածի 1-ին մաս), սահմանադրական օրենքները (103-րդ հոդվածի 2-րդ
մաս), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված
միջազգային պայմանագրերը (5-րդ հոդվածի 3-րդ մաս), (հասարակ)
օրենքները (103-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև ենթաօրենսդրական
նորմատիվ իրավական ակտերը (5-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Իրավունքի
աղբյուրների աստիճանակարգությունը առաջացնում է նաև դրանցում
պոզիտիվացված իրավական նորմերի աստիճանակարգություն։ 5-րդ
հոդվածին նախորդել է 1995-ի Սահմանադրության 6-րդ հոդվածը։ 2005-ի
Սահմանադրության փոփոխություններով արդեն մեծ չափով փոխվել էր
3
Օթթո Լուխթերհանդթ, Սահմանադրության 5-րդ հոդվածի մեկնաբանություն

11
նախնական տարբերակը, գործող կարգավորումն էլ ավելի է խստացրել
իրավունքի աղբյուրների աստիճանակարգությունը։ Միաժամանակ
հանվեց «Սահմանադրության անմիջական գործողության» մասին
դրույթը։

(2) Իրավունքի աղբյուրների և դրանց հետ միասին իրավական


նորմերի աստիճանակարգությունը դրանց միջև ստեղծում է
կարգավիճակային հարաբերակցություն։ Կարգավիճակի
տարբերությունները հիմնված են ժողովրդավարական լեգիտիմացիայի
ու, հետևաբար, իրավական լեգիտիմության և հեղինակության
աստիճանների տարբերության վրա։ Սահմանադրությունը ժողովրդի
որպես ինքնորոշման իրավունքի և ժողովրդի ինքնիշխանության կրողի
(2-րդ հոդված) կամքի անմիջական արտահայտությունն է և ընդունվում է
ամբողջ ժողովրդի կողմից (202-204-րդ հոդվածներ)։ Օրենքները Ազգային
ժողովի որպես խորհրդարանի, այսինքն՝ ժողովրդի ներկայացուցիչների
կամքն արտահայտող ակտեր են, իսկ այդ ներկայացուցիչները
նշանակված են ժողովրդի կողմից, այսինքն` անմիջականորեն,
ընտրությունների միջոցով ու, հետևաբար, ունեն ժողովրդավարական
լեգիտիմացիա (88-րդ հոդվածի 2-րդ մաս, 103-րդ հոդված)։
Կենտրոնական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն
ընդունում են պետական մարմինները, որոնք (ինչպես կառավարությունը,
դրա անդամները և Բարձրագույն դատական խորհուրդը) նշանակվում են
պառլամենտի, կողմից, այսինքն՝ ժողովրդի կողմից լեգիտիմացված են
սոսկ անուղղակի կերպով (149-րդ հոդված, 150-րդ հոդված և. 174-րդ
հոդված)։ Տեղական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն
ընդունվել են ավագանիների կողմից, որոնց անդամները ընտրվել են
քաղաքացիների կողմից համայնքի տարածքային սկզբունքով, դրանով
նույնպես ունեն անուղղակի ժողովրդավարական լեգիտիմացիա (181-րդ
հոդված)։

(1) Իրավունքի աղբյուրների և իրավական նորմերի


աստիճանակարգությունն ապահովում է, որ ժողովրդի կամքը նաև
ներկայացուցչական ժողովրդավարության նախադրյալների և
պայմանների ներքո լիովին դրսևորվի։ Սահմանադրությունն ուզում է
ապահովել դա ժողովրդավարական սկզբունքին համապատասխան,
քանի որ ժողովրդի կամքը պոզիտիվ, այսինքն՝ գրված իրավունքի
12
առաջին ու դրանով բարձրագույն աղբյուրն է հայկական ամբողջ
իրավակարգի ներսում։
Այս աստիճանակարգության պահպանման նկատմամբ
հսկողություն են իրականացնում հանրային իշխանության բոլոր
մարմիններից առաջին հերթին դատարանները, որպես բարձրագույն
ատյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը
(168-րդ հոդված)։

(2) Դրույթն այն մասին, որ Սահմանադրությունն ունի


«բարձրագույն իրավաբանական ուժ», երեք բան է նշանակում. առաջին,
Սահմանադրությունը գլխավորում է իրավունքի աղբյուրները, այդ իսկ
պատճառով դրա դրույթներն ունեն բարձրագույն կարգավիճակ։ Այս
իրավական փաստը կարելի է պատկերել բուրգի ձևով, որի գագաթը
Սահմանադրությունն է որպես առանձին ու եզակի ակտ, մինչ որքան
ավելի ենք մոտենում բուրգի հիմնամասին, այնքան ավելի է մեծանում
իրավական ակտերի քանակը, այնպես, որ սակավաթիվ
սահմանադրական օրենքներին (103-րդ հոդվածի 2-րդ մաս) հաջորդում է
հասարակ օրենքների զանգվածը, իսկ դրանցից էլ ցածր գտնվում են էլ
ավելի մեծաքանակ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և
իրավական նորմեր, որոնք ընդունվել են կենտրոնական պետական
մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Երկրորդ, «բարձրագույն իրավաբանական ուժը» նշանակում է, որ
մնացած բոլոր, դրանց ստորադասված իրավական ակտերը չեն կարող
հակասել Սահմանադրության դրույթներին, որովհետև դրանք իրենց
նվազ լեգիտիմության և հեղինակության պատճառով ավելի թույլ
իրավաբանական ուժ ունեն։
Երրորդ, Սահմանադրությունն իր բարձրագույն իրավաբանական
ուժի շնորհիվ գերակայություն ունի բուրգի բոլոր մյուս նորմատիվ
իրավական ակտերի ու իրավական նորմերի նկատմամբ։ 3-րդ մասն
արտահայտում է այս սկզբունքը պոզիտիվ ձևով, պահանջելով, որ բոլոր
(հասարակ) օրենքները «համապատասխանեն» սահմանադրական
օրենքներին։ 5-րդ հոդվածի 2-րդ մասում չի ասվում, որ
սահմանադրական օրենքները և հասարակ օրենքները պետք է
համապատասխանեն Սահմանադրությանը։ Սակայն նորմերի
աստիճանակարգության մեջ դրա հետևանքով որևէ բաց չի առաջանում,
քանի որ այն, որ օրենքները նույնպես պետք է «համապատասխանեն»
13
Սահմանադրությանը, բխում է անմիջապես Սահմանադրության
բարձրագույն կարգավիճակից դրան ստորադասված նորմատիվ
իրավական ակտերի նկատմամբ։ Եթե հասարակ օրենքները պետք է
համապատասխանեն ավելի բարձ կարգավիճակ ունեցող
սահմանադրական օրենքներին, ապա դրանք առավել ևս պետք է
համապատասխանեն նաև բարձրագույն կարգավիճակ ունեցող
Սահմանադրությանը։ Ասածը վերաբերում է նաև 2-րդ մասում
հիշատակված «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին»։

(3) Հայաստանում իրավունքի աղբյուրների և իրավական


նորմերի աստիճանակարգության պահպանման նկատմամբ
հսկողություն է իրականացնում Սահմանադրական դատարանը։ Սա է
դատարանի գլխավոր գործառույթը Սահմանադրության 168-րդ հոդվածի
1–3-րդ կետերի համաձայն։ Այն բանը, որ ենթաօրենսդրական նորմատիվ
իրավական ակտերը համապատասխանեն ավելի բարձ կարգավիճակ
ունեցող սահմանադրական օրենքներին և օրենքներին, պետք է
ապահովեն ընդհանուր իրավասության դատարանները, այսինքն՝
առաջին ու երկրորդ ատյանների դատարանները, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (171-րդ հոդված
ու 172-րդ հոդված)։
(6) 1-ին ու 2-րդ մասերը նկարագրում են նորմերի
աստիճանակարգության հիմնական կառուցվածքը։ 3-րդ մասը
վերաբերում իրավական ակտերի այն տեսակին, որն այնքան էլ «հարթ»
չի տեղավորվում այս աստիճանակարգությունում, դրանք օրենքով
վավերացված միջազգային պայմանագրերն են։ Այդ պայմանագրային
օրենքները, քանի որ սահմանադրական օրենքներ չեն, ճիշտ է, նույնպես
«հասարակ» օրենքներ են, բայց նրանք երկու պատճառներով, որոնցից
մեկը վերաբերում է ձևին, իսկ մյուսը նյութաիրավական է, մի քիչ ավելի
մեծ կշիռ ունեն, քան մնացած օրենքները։ Ինչ վերաբերում է ձևական
իրավական կողմին, ապա միջազգային պայմանագրերն ի
տարբերություն մնացած (հասարակ) օրենքների Ազգային ժողովի կողմից
ընդունվում են ոչ թե ներկա պատգամավորների մեծամասնությամբ (103-
րդ հոդվածի 1-ին մաս), այլ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների
ձայների բացարձակ մեծամասնությամբ (116-րդ հոդված)։
Նյութաիրավական առումով, միջազգային իրավունքի տեսանկյունից
պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ միջազգային
14
պայմանագրերը Հայաստանի Հանրապետությանը կաշկանդում են
պայմանագրի գործընկեր ուրիշ պետությունների կամ նաև միջազգային
կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Այդ պատճառով
պայմանագրերը չեն կարող հենց այնպես (միակողմանիորեն) փոխվել
կամ առավել ևս վերացվել Ազգային ժողովի կողմից հետագայում
ընդունված օրենքով։
3-րդ մասն արտահայտում է «օրենքների» նկատմամբ
վավերացված միջազգային պայմանագրերի հատուկ, ավելի մեծ կշիռը
կոլիզիոն կանոնի միջոցով. այդ մասը սահմանում է պայմանագրի նորմի
գերակայությունը, եթե դրանցով այլ բան է նախատեսված, քան
(հասարակ) օրենքով։ Այստեղ գործ ունենք կոնկրետ առանձին դեպքի
առնչությամբ կիրառման գերակայության նորմավորման և ոչ թե օրենքի
նկատմամբ վավերացված միջազգային պայմանագրի գործողության
գերակայության նորմավորման հետ։ Այդ իսկ պատճառով հասարակ
օրենքի շեղվող նորմը որպես այդպիսին շարունակում է գործել, բայց չի
կարող կիրառվել կոնկրետ կոլիզիայի դեպքում։ Մնացած դեպքերում դրա
կիրառումը բնավ էլ բացառված չէ։
Կիրառման գերակայությունը Ազգային ժողովի կողմից օրենքով
վավերացված միջազգային պայմանագիրը նորմերի բուրգում դնում է
սահմանադրական օրենքից ցածր, բայց հասարակ օրենքներից բարձ
աստիճանի վրա։

(7) Նորմերի աստիճանակարգության մասին դրույթների նախկին


տարբերակները (1995թ. և 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության
6-րդ հոդված) դեռևս ասվում էր, որ Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունն ունի «անմիջական գործողություն»։ Այդ լրացումը
հանվել է 5-րդ հոդվածից։ Սակայն ճիշտ չէր լինի դրանից եզրակացնել, որ
Սահմանադրությունը դրանով զրկվել է իր պարտադիր բնույթից։ Դա
այդպես չէ։ Չէ՞ որ Սահմանադրությունն ինքնըստինքյան պարտադիր է իր
ամբողջ ծավալով, ընդ որում պետական իշխանության, տեղական
ինքնակառավարման բոլոր մարմինների և բոլոր պաշտոնատար անձանց
համար։ Դա հետևում է ընդհանրապես նրանց վերաբերյալ 5-րդ
հոդվածից («Պետական իշխանությունն իրականացվում է
Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան…»), իսկ նրանց
իրավասությունների և լիազորությունների վերաբերյալ 6-րդ հոդվածի 1-
ին մասից։
15
Սահմանադրություն
 Բարձրագույն իրավաբանական ուժ (Սահմանադրության
գերակայություն)․

 Հանրային իշխանության կաշկանդվածություն


Սահմանադրությամբ (տե՛ս Սահմանադրության հոդվ․ 3, մաս
3, հոդվ․, 4՝ պետական իշխանություն իրականացվում է Սահմ․
և օրենքներին համապատասխան, հոդվ․ 6, մաս 1, 123, մաս
4, 146, մաս 4, 162, մաս 1, 167, մաս 2, 179, մաս 1)

 Կոլիզիոն նորմ՝ հոդվ․ 5, մաս 1 և 2։


Օրենքներ
 Օրենք ձևական իմաստով՝ ԱԺ կողմից ընդունված 103-րդ հոդվածին
համապատասխան կամ հանրաքվեով ընդունված օրենք (Ս․ հոդված
204, 169, մաս 2)

 Հանրաքվեով ընդունված օրենքը, այնուամենայնիվ, չի կարող


հակասել Սահմանադրությանը՝ չնայած որ ժողովուրդն է նրա
աղբյուրը

 Հասարակական կյանքի առանձին հարցերի կարգավորումը


հնարավոր է միայն օրենքով՝ օրենքի վերապահում

 Սահմանադրություն, հոդված 103, 109, 204

Օրենսդրական նախաձեռնությունը
Հոդված 109.

1. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը ,


Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

5. Այն օրենքների նախագծերը, որոնց օրենսդրական նախաձեռնության


բացառիկ իրավունքը պատկանում է Կառավարությանը, քվեարկության
կարող են դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով :
6. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի
ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով
օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:

16
Հոդված 204. Քաղաքացիական նախաձեռնության կարգով
ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ
հանրաքվեն

1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի


6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի
ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում , օրենքի
նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող
ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը
դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը
ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող:
Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների
ստորագրությունների վավերականությունը հաստատում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել
միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել
համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո :
3. Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք
վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման
առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր
վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և
անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև
Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի:
 Օրենքների ստորագրումը և հրապարակումը՝ հոդվ․ 6, մաս 3, հոդվ․
129

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդված 23, 25,

Հոդված 23. Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում


սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական
հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ
օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է
մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

17
4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ
դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են
ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով
նախատեսված լինելու դեպքում:

Հոդված 25. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական


հրապարակումը

1. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն


իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ
իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ`
միասնական կայք) հրապարակելու միջոցով:

2. Պաշտոնական հրապարակման օրը ակտի վերջնական


խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման
ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում
հրապարակելու օրն է:

Ենթաօրենսդրական ակտեր

Հոդված 6. Օրինականության սկզբունքը4

2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 6-րդ հոդվածը ի մի է բե-


րում օրինականության սկզբունքին վերաբերող սահմանադրական տար-
բեր նորմերում նախկինում տեղ գտած դրույթները: Սահմանադրությու-
նը, հստակեցնելով իրավական ակտերի աստիճանակարգումը, ներմու-
ծում է ենթաօրենսդրական ակտ հասկացությունը: Այն ներառում է բոլոր
նորմատիվ իրավական ակտերը, որոնք ընդունվում են Սահմանադրու-
թյան և օրենքների հիման վրա ու ի կատարում դրանց: Սահմանադրու-
թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու ի-
րավասությունը վերապահում է միայն Սահմանադրությամբ նախատես-
ված մարմիններին, որոնք են Կառավարությունը (հոդված 153, մաս 3),
կառավարության անդամները (հոդված 152, մաս 4), ինքնավար մարմին-
ները (հոդված 122, մաս 3), համայնքի ավագանին (հոդված 182, մաս 3),
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (հոդված 194, մաս 2), Հե-
4
Քաղվածք Վ. Պողոսյան, Ն. Սարգսյան, Հայաստանի Հանրապետության 2015 թ.
խմբագրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ, Երևան 2016, էջ
29-30

18
ռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (հոդված 196, մաս 5),
Կենտրոնական բանկը (հոդված 200, մաս 5) և Բարձրագույն դատական
խորհուրդը (հոդված 175, մաս 3):
Ընդ որում` վերոհիշյալ մարմինները կարող են ենթաօրենսդրական
ակտեր ընդունել միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ
լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբուն-
քին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բո-
վանդակությունն ու սահմանները հասկանալու համար:
Պահպանելով օրենքների պաշտոնական հրապարակման պահանջը՝
Սահմանադրության տեքստից հանվել է «Հայաստանի Հանրապետու-
թյան պաշտոնական տեղեկագրի» վերաբերյալ հստակ նշումը՝ ընդառաջ
գնալով տեխնիկական զարգացումներին և հնարավորություն նախատե-
սելով էլեկտրոնային հրապարակման համար, ինչն ավելի արագ, ավելի
հասանելի, քիչ ծախսատար հրապարակման և թափանցիկության ավելի
մեծ հնարավորություններ է ընձեռում:

Միջազգային պայմանագրեր
 Վավերացված միջազգային պայմանագրերը (Ս․ հոդվ․ 5, մաս 3,
հոդվ․ 81, մաս 2) ունեն միայն կիրառման գերակայություն, այսինքն,
դրանք գերակա չեն օրենքի նորմի նկատմամբ, այլ միջազգային
պայմանագրի նորմը միայն կիրառվում է կոնկրետ դեպքում,
սակայն դրան հակասող օրենքը անվավեր չէ և շարունակում է
գոյություն ունենալ

 Գերագույն խորհրդի 1991թ. ապրիլի 1-ի որոշմամբ Հայաստանի


Հանրապետությունը միացավ Քաղաքացիական և քաղաքական
իրավունքների մասին դաշնագրին և դրան կից կամընտիր
արձանագրությանը5: Այդ որոշմամբ միաժամանակ սահմանվեց, որ
Հայաստանի Հանրապետության բոլոր օրենսդրական ակտերը
պետք է համապատասխանեցվեն Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի և «Քաղաքացիական և քաղաքական
իրավունքների մասին» դաշնագրի դրույթներին: Մինչ այդ
Հայաստանի խորհրդարանը ճանաչում էր այդ դրույթների
գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ
(որոշման 4-րդ կետը):
5
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1991/7:

19
9. Սահմանադրական իրավունքի գիտությունը
Տե՛ս սլայդեր

20

You might also like