e Իրավունքի Նորմ 8.8.16

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 11

E.

Իրավունքի նորմը որպես իրավակարգի


տարրական մասնիկ
Օբյեկտիվ իրավունքի սահմանումից՝ որպես գործող իրավունքի
նորմերի ամբողջություն, ստացվում է, որ իրավունքի նորմը իրենից
ներկայացնում է իրավակարգի տարրական հիմնամասնիկը1։
Իրավունքի նորմի հետ աշխատելը պատկանում է կրթության
ընթացքում, բայց նաև պրակտիկայում, իրավաբանի անհրաժեշտ
առօրյա գործին։

I. Իրավունքի նորմի հասկացությունը

Իրավունքի նորմը վերացական-համընդհանուր կարգավորում է , որը


ծագում է օբյեկտիվ իրավունքի ճանաչման աղբյուրներից մեկից։
Կարգավորման ներքո պետք է հասկանալ իրավական հետևանքի
ցանկացած պարտադիր հրահանգում։ Այդ իրավական հետևանքը
կարող է նրանում կայանալ, որ առաջանան, փոփոխվեն կամ վերացվեն
իրավունքներ կամ պարտականություններ, կամ, որ իրավունքներ,
պարտականություններ կամ իրավական նշանակություն ունեցող
փաստեր պարտադիր կերպով ճանաչվեն2. Վերացական է
կարգավորումն այն ժամանակ, երբ այն ըստ էության ընդունվում է
բազմաքանակ դեպքերի համար։ Համընդհանուր է կարգավորումն այն
ժամանակ, երբ այն ըստ էության ուղղված է բազմաքանակ
հասցեատերերի։ Վերացական-համընդհանուր կարգավորման
հակադիրն է կազմում կոնկրետ-անհատական կարգավորումը , որը
որոշակի կյանքից վերցված փաստակազմի համար (այսինքն՝ կոնկրետ ),
նախատեսում է իրավական հետևանք, և մեկ կամ մի քանի որոշակի
հասցեատերերի է ուղղված (ասյինքն՝ անհատական) ։

Օրինակ՝
Բավարիա երկրամասի ոստականության առաջադրանքների մասին օրենքի հոդված
16-ի 1-ին նախադասությունը վերաբերվում է տարածքը լքելու մասին հրամանին
(«ոստիկանությունը կարող է վտանգի կանխարգելման համար անձին
ժամանակավորապես որևէ տարածք լքելու հրաման տալ կամ նրան
ժամանակավորապես արգելել մուտք գործել այդ տարածք։»)։ Այն իրավունքի նորմ է,
քանի որ ՝ որպես երկրամասային խորհրդարանական օրենքի բաղադրիչ մաս , ծագում
է ճանաչված իրավունքի աղբյուրից և անորոշ քանակությամբ հնարավոր դեպքերի
(ասյինքն՝ «վերացական») համար, սկզբունքորեն ցանկացած ծառայության մեջ
գտնվող ոստիկանության աշխատակցին լիազորում է ցանկացած անձի (այսինքն՝
«համընդհանուր») տարածքը լքելու մասին հրաման արձակել, եթե առկա են Բավարիա
երկրամասի ոստականության առաջադրանքների մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին
նախադասության նախադրյալները։ Դրան հակառակ, եթե վարչական մարմինը
հիմնվելով այս նորմի վրա, որևէ անձի (ասյինքն՝ «անհատական») հրամայում է
որոշակի տարածք (ասյինքն՝ «կոնկրետ») լքել, ապա նա հասցեատիրոջ նկատմամբ
արձակում է կոնկրետ-անհատական կարգավորում։ Եթե այսպիսի անհատական
դեպքի կարգավորումը, ինչպես այն տարծքը լքելու դեպքում է, ուղղված է քաղաքացու
նկատմամբ իրավական ուժ ձեռք բերելուն, ապա խոսքը գնում է այսպես կոչված
վարչական ակտի մասին։ Վարչական ակտը կազմում է հանրային կառավարչության
առանցքային գործիքը, որի միջոցով վարչական մարմինն իր կողմից իրականացվելիք
իրավունքի նորմով նախատեսված վերացական-համընդհանուր կարգավորված
1
Համեմատել՝ Rüthers/Fischer/Birk, Rechtstheorie, 8. Aufl. 2015, § 4 Rn. 92.
2
Համեամտել՝ Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 18. Aufl. 2011, § 9 Rn. 6.
[Hier eingeben]
իրավական հետևանքները անհատական դեպքի համար հստակացնում և
անհատականացնում է։ Սրա վերաբերյալ նայել վարչական ակտի լեգալ սահմանումը՝
ԳԴՀ վարչական վարույթի մասին օրենքի § 35-ի 1-ին նախադասությունը. «Վարչական
ակտ է ցանկացած կարգադրություն, որոշում կամ այլ իշխանական միջոցառում , որը
վարչական մարմինը, հանրային իրավունքի ոլորտում , արձակում է անհատական
դեպքի կարգավորման համար և որն ուղղված է ուղղակի իրավական ազդեցության
առաջացմանը և ունի արտաքին ներգործություն։»

II. Իրավունքի նորմի կառուցվածքը

Իրավունքի նորմի ձևական ձևավորման ամպլիտուդները չափազանց


բազմազան են և գրեթե չի թույլատրում, կազմել իրավունքի նորմի
նախատիպեր։ Այնուամենայնիվ կարելի է ասել, որ ամբողջական
իրավունքի նորմը միշտ բաղկացած է երկու բաղադրատարրերից,
որոնք միմյանց հետ պայմանականորեն («պայմանական», լատիներեն՝
conditio = պայման) կապակցված են, դրանք են՝ Փաստակազմ և
իրավական հետևանք։ Իրավունքի նորմի փաստակազմը՝ վերացական-
համընդհանուր կերպով, նկարագրում է իրավական հետևանքի
առաջացման պայմանները։ Իրավական հետևանքը այդպիսով այն է,
որն իրավունքի ուժով [ipso iure] պետք է լինի։

Օրինակ՝
ԳԴՀ նախագահի ընտրությունը կատարվում է սկզբունքորեն Հիմնական Օրենքի 54-րդ
հոդվածով։ 54-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը սահմանում է.
«Ընտրված է համարվում, ով ստանում է Բունդեսթագի անդամների ձայների
մեծամասնությունը ։» Իրավական հետևանքն է օրենքի ուժով ԳԴՀ նախագահի
ընտրությունը («ընտրված է»)։ Փաստակազմորեն այն ենթադրում է, որ թեկնածուն
պետք է ստանա «Բունդեսթագի անդամների ձայների մեծամասնությունը»։

III. Իրավունքի նորմի կիրառումը և նորմի տեքստի մեկնաբանումը

1. Փորձագիտական եզրակացության ոճում իրավունքի նորմի


կիրառումը

Իրավունքի նորմի կիրառումը նշանակում է, որոշակի կյանքից վերցված


փաստակազմի համար գտնել օրենսդրական փաստակազմ, որի ներքո
կարելի է այդ կասկածելի փաստակազմը «ենթադասել» (այսպես կոչված
սուբսումցիա, լատիներենից՝ subsumere = ենթադասել)։ Իրավունքի նորմի
կիրառումը՝ իրավաբանական ուսանողական աշխատանքների
շրջանակում տեղի է ունենում այսպես կոչված փորձագիտական
եզրակացության ոճում, այսինքն՝ իրավական հարցի փորձագիտական
պատասխանման (վերլուծման) ոճով։ Փորձագիտական
եզրակացության ոճում սուբսումցիայի առանձին քայլերը կարելի է
բաժանել հետևյալ մասերի3.

Սուբսումցիայի քայլեր Օրինակ.


(փորձագիտական Բունդեսթագում՝ հիմնական
եզրակացության ոճ) օրենքի փոփոխման վերաբերյալ
օրենքի վերջնական քվեարկման
3
Համեմատել նաև սուբսումցիայի պարզաբանումը դաշնային կանցլերի ընտրության
օրինակի վրա ըստ՝ Հիմնական Օրենքի 63-րդ հոդվածի. Gröpl, Staatsrecht I, 6. Aufl. 2014, § 1
Rn. 40 ff.
[Hier eingeben]
շրջանակում 590 ներկա
պատգամավորներից400-ը կողմ
քվեարկեցին նախագծին
(Բունդեսթագի
պատգամավորների ընդհանուր
թիվը կազմում է այդ պահին 631)։
Արդյո՞ք սահմանադրությունը
փոփոխող օրենք ն ընդունվել է
հարկավոր քվորումով։
Մտավոր առաջին քայլ. Կիրառելի է այստեղ Հիմնական
Գտնել կիրառելի նորմը Օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի
Մինչ սուբսումցիան հարկավոր է դրույթը, որը, շեղվելով 42-րդ
գտնել կոնկրետ փաստակազմի հոդվածի 2-րդ մասի հիմնական
համար կիրառելի իրավունքի կանոնից, ամրագրում է հատուկ
նորմը, որն ըստ իր իրավական սահմանադրության փոփոխման
հետևանքի կպատասխանի համար հարկավոր Բունդեսթագի
բարձրացված իրավական քվորումը։
հարցին։ Եթե մի քանի
նմանատիպ իրավունքի նորմեր
են հնարավոր իրավական
հարցին պատասխանելու համար,
կարելի է հստակ ամրագրել, թե որ
մեկն է այդ նորմերից կիրառելի։
1. Նախադրյալ

Նախադրյալում, վկայակոչելով Սահմանադրությունը փոփոխող


բարձրացված իրավական հարցը, օրենքն ընդունված է համարվում
ձևակերպվում է հնարավոր անհրաժեշտ քվորումով, եթե
կոնկրետ իրավական հետևանքը, համապատասխան Հիմնական
որը կարող է ստացվել տվյալ Օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի,
դեպքի համար, այն է՝ որպես կողմ են քվեարկել Բունդեսթագի
կանոն, նշելով իրավունքի նորմը և անդամների երկու երրորդը։
թվարկելով հարկավոր
փաստական նախադրյալները։
2. Առանձին
փաստակազմային
հատկանիշների
մեկնաբանումը

Իրավունքի նորմի
փաստակազմային
հատկանիշներըպետք է առանձին
թվարկել, սահմանել և
մեկնաբանել ։
4
«Բունդեսթագի անդամների» թիվը
որոշվում է, ինչը երևում է ՀՕ-ի 121-
Օրենքի փաստակազմի՝ առանձին րդ հոդվածից, ըստ օրենքով
հատկանիշների մասնատումը, սահմանված անդամաքանակից
իրենց սահմանումը և տարբեր և ոչ թե այդ պահին ներկա

4
Իրավունքի նորմի մեկնաբանման համար ավելի մանրամասն նայել ներքևում՝ կետ 58
և հաջորդող էջեր
[Hier eingeben]
մեկնաբանման միջոցների անդամների թվաքանակից։
ցուցադրումը ծավալուն նորմերի Բունդեսթագի անդամների
կիրառման ինչպես նաև օրենքով սահմանված թիվը
խնդրահարույց դեպքերի կազմում է ըստ ԳԴՀ ընտրական
ժամանակ երբեմն պահանջում է օրենքի § 1-ի 1-ին մասի 1-ին
մանրակրկիտ ներկայացում։ նախադասության 598, սակայն
«սույն օրենքից բխող
Շատ դեպքերում առանձին վերապահումներով», հետևաբար՝
փաստակազմային գումարած ավելացավող
նախադրյալներն իրենց հերթին մանդատները և հավասարեցնող
առաջ են բերում իրավական մանդատները ըստ § 6-ի 4-րդ և 5-
հարցեր, որոնց կարելի է րդ մասերի։ Բունդեսթագի
պատասխանել միայն մեկ այլ անդամների քանակը կազմում է
նորմի իրավական հետևանքից այսպիսով 631-ը։ Երկու երրորդի
ելնելով (այսպես կոչված մեծամասնությունն այդ իսկ
նախնական հարց)։ Այս պատճառով կազմում է 421
նախնական հարցի անդամ։
պատասխանումը դարձյալ,
ծածկված լինելով հիմնական
հարցի ստուգման մեջ
(«ինցիդենտ», լատիներենից՝
incidere = ներառվել), կատարվում է
մեկ այլ սուբսումցիայով։
Այստեղից է ստացվում
իրավաբանական խնդիրների
լուծման համար տիպիկ
փորձագիտական
եզրակացության «խճճված»
կառուցվածքը։
3. Սուբսումցիա

Կոնկրետ կյանքի փաստակազմը Նախագծին կողմ են քվեարկել


պետք է «ենթադասել» ընդամենը 400, այսինքն ոչ
սահմանված և մեկնաբանված պահանջվող 421
փաստակազմային պատգամավորներ, այդ իսկ
հատկանիշներին(այսպես կոչված պատճառով օրենքին կողմ չեն
սուբսումցիա՝ ուրույն իմաստով)։ քվեարկել Բունդեսթագի
անդամների երկու երրորդը։
4. Դատողություն/ արդյունք
Վերջում պետք է ձևակերպել
կոնկրետ իրավական հետևանքը։ Սահմանադրությունը փոփոխող
օրենքը չի ընդունվել ըստ ՀՕ-ի 79-
րդ հոդվածի 2-րդ մասով
պահանջվող մեծամասնությամբ։

Այլ կերպ է իրականացվում սուբսումցիան այսպես կոչված վճիռ


կայացնելու ոճի ժամանակ։ Այստեղ նախապես ասվում է սուբսումցիայի
արդյունքը։ Վճիռ կայացնելու ոճը իրավաբանական ուսանողական
աշխատանքների դեպքում որպես կանոն միայն այնտեղ է թույլատրելի ,
որտեղ նորմի կիրառման արդյունքն ակնհայտ է։

[Hier eingeben]
2. Իրավունքի նորմի տեքստի մեկնաբանումը

a) Մեկնաբանումն ըստ դասական իրավաբանական


մեթոդաբանության ուսմունքի

Քանի որ իրավունքի նորմի տեքստի կամ նրա առանձին


փաստակազմային հատկանիշների բովանդակությունը հաճախ ինքնին
այնպիսի մի ձևով պարզ չի դառնում, որն առանց որևէ այլ բանի
կթույլատրեր նորմի ներքո սուբսումցիա, որպես կանոն, պահանջվում է
նորմի տեքստի մեկնաբանում, որպեսզի կիրառելի դարձվի իրավունքի
նորմը՝ անհատական դեպքի ժամանակ։ Ընդ որում, հիմնվելով Ֆրիդրիխ
Քարլ վոն Սավինիի (1779-1861)5 վրա, սովորաբար, տարբերակվում են
չորս դասական մեկնաբանման միջոցներ, դրանք են՝

- Բառացի
- Պատմաական
- Սիստեամտիկ և
- Նպատակային մեկնաբանությունը

Օրինակ 16

ԳԴՀ-ն ընդունում է օրենք տարեց մարդկանց խնամողների և իրենց օգնակաների


մասնագիտական ուսուցման կարգավորման մասին։ Նույն օրենքի § 3-ը որպես տարեց
մարդկանց խնամողների ուսուցման նպատակ է դնում ինքնուրույն կերպով տարեց
մարդկանց խնամքի վերաբերյալ իմացությունների և ունակությունների փոխանցումը։
Սա ներառում է բոլորից առաջ հիվանդ և տարեց մարդկանց խնաման ժամանակ
մասնակցության ցուցաբերումը, անհատական ունակությունների պահպանումը և
վերականգնումը, առողջության պահպանումը և սնվելու խորհրդատվությունը ,
բազմակողմանի մահվան ուղեկցումը ինչպես նաև տարեց մարդկանց խնամքը և
խորհրդատվությունը՝ իրենց անձնական և սոցիալական հարցերում։ Օրենքի § 10-ը
կարգավորում է դրան հակառակ տարեց մարդկանց խնամողի օգնականի ուսուցման
նպատակը։ Նրանք պետք է փոխանցվեն խնամողի հսկողության ներքո
իրականացվելիք որակյալ խնամքի վերաբերյալ գիտելիքներ և ունակություններ։ Դա
հատկապես վերաբերվում է առօրյա օգնություններին և տնային տնտեսական
գործունեություններին ինչպես նաև հիմնախնամքային առաջադրանքներին ,
ինչպիսիք են՝ մարմնական խնամքը, սննդի ընդունումը և սոցիալ -հոգեբանական
խնամքը։ Օրենքի հիմնավորման մեջ օրենսդիրը հիմնվում է իր «բժշկական և այլ բուժիչ
մասնագիտությունների» կարգավորման իրավասության վրա՝ ըստ ՀՕ 74-րդ հոդվածի
1-ին մասի 19-րդ կետի։
Տարեցների խնաման և նրանց օգնականների դեպքում արդյո՞ք խոսքը գնում է «բուժիչ
մասնագիտությունների» մասին՝ ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի իմաստով։

Բառացի մեկնաբանությունը որպես կանոն կազմում է նորմի տեքստի


մեկնաբանման ելակետը. Սկզբում պետք է փորձել, իրավունքի նորմի
ճշգրիտ բովանդակությունն ամրապնդել նորմի տեքստի հիման վրա։
Ընդ որում կարող են, կախված նորմի առարկայից, համընդհանուր լեզվի
կիրառումը կամ նաև հատուկ մասնագիտական լեզուն չափորոշիչ լինել։

5
Կապակցվում է չորս, Ֆ. Ք. վոն Սավինիի, արդի հռոմեական իրավունքի համակարգի ,
1840, հատոր 1, էջ 213, և հատոր 3, էջ 244, առաջ բերված մեկնաբան տարրերին։ Սրա
վերաբերյալ քննադատաբար համեմատել՝ Rüthers/Fischer/Birk, Rechtstheorie, 8. Aufl. 2015, § 22
կետ 698 և հաջորդող կետեր։
6
ըստ ԳԴՀ ՍԴ 107, 62 (105) որոշման («տարեցների խնամքի մասին օրենք»)
[Hier eingeben]
Օրիանկ 1-ի դեպքում. Տարեցներին խնամողի և նրա օգնականի մասնագիտությունը
առանց որևէ այլ բանի չեն կարող սուբսումցիա արվել «բուժիչ մասնագիտություն »
հասկացության ներքո՝ համապատասխան ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի։
Այս հասկացությունը պետք է առաջին հերթին մեկնաբանել։ Ելակետ է ընդ որում
մեկնաբանությունը ըստ բառացի տեքստի։ «Բուժիչ մասնագիտությունները » թե՛
ժարգոնային լեզվում, թե՛ մասնագիտական լեզվում չեն սահմանափակվում
«հիվանդությունների» «բուժման» վրա՝ նեղ իմաստով, այլ դրանից դուրս տարածվում
են նաև առողջական խնդիրներ ունեցող մարդկանց օգնության տեսքով խնամքի , լինեն
դրանք բուժվող թե անբուժելի, այսինքն՝ միայն խնամող, ցավը թեթևացնող ձևի , վրա 7։
Եթե մի մասնագիտություն այս իմաստով իր առանցքային կետը դնում է բուժելու վրա ,
ապա այն՝ համապատասխան բառացի տեքստի, կարող է սուբսումցիա արվել «բուժիչ
մասնագիտության» ներքո։

Սուբյեկտիվ պատմաական մեկնաբանությունը նորմի բովանդակության


որոշման համար շեշտը դնում է օրենսդրի կամքի վրա։ Այդ նպատակով
բոլորից առաջ օգտագործվում են այսպես կոչված օրենսդրական
նյութերը, այսինքն հատկապես խորհրդարանների տպագրական
նյութերում (օրինակ «Բունդեսթագի տպագրական նյութեր» [BT-Drucks])
ամրագրված օրենքների հիմնավորումները, արձանագրված
քննարկումնները խորհրդարաններում, հնարավոր ավելի հին , գուցե այլ
բովանդակություն ունեցող այդ նորմի տեքստի նախագծերը և այդպես
շարունակ8։
Օրինակ 1-ի դեպքում. ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի
ծագումնաբանությունը ինքնին մեզ գրեթե չի կարող օգնել «բուժիչ մասնագիտություն »
հասկացության մեկնաբանման հարցում։ Սակայն նաև Հիմնական Օրենքի ստեղծման
ժամանակ գոյություն ուներ բուժիչ մասնագիտությունների մասին օրենք , որը ՀՕ -ի
ընդունվելուց հետո շարունակել է գործել, որն իր մեջ պարունակում էր
«բուժագիտություն» հասկացությունը և որի սահմանումն այն տալիս էր հետևյալ կերպ .
«գործունեություն՝ մարդկանց մոտ հիվանդությունների , տառապանքների կամ
մարմնական վնասվածքների ախտորոշման, բուժման կամ օգնության համար »9։ Նաև
այստեղ է նշմարվում ավելի լայն ձևակերպված, ոչ միայն նեղ իմաստով բուժմանն
ուղղված «բուժագիտության» հասկացություն։ Բացի դրանից բուժիչ
մասնագիտությունների մասին օրենքը ծառայում էր ինչպես այն ժամանակ , այնպես էլ
հիմա վտանգների կանխարգելմանը, որոնք բոլորից առաջ բխում են մասնագիտորեն
ոչ պիտանի մարդկանցից՝ հիվանդների առողջության համար 10։ Սա խոսում է նրա
օգտին, որ բոլորից առաջ պետք է այնպիսի գործունեություններ վերագրել
«բուժագիտությանը», որոնցով պայմանավորված են հիվանդների համար պոտենցիալ
վտանգներ։

Սիստեմատիկ մեկնաբանությունն ուղղված է իրավունքի նորմը այլ


կարգավորումների հետ կապակցվածություններում դիտարկելուն։ Այն
հիմնված է ենթադրության վրա, որ օրենքը և ամբողջ իրավակարգը
հակասություններից զուրկ են կառուցված և այդպիսով մկենաբանվելիք
նորմը չի կարող գտնվել այլ նորմերի հետ հակասության մեջ 11։

Օրինակ 1-ի դեպքում. ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում երեք իրար հետևից
շարադրված, դաշնության կարգավորմանը թողնված բնագավառները («հանրության

7
ԳԴՀ ՍԴ որոշում 107, 62 (108) («տարեցների խնամքի մասին օրենք»)
8
Gröpl, Staatsrecht I, 6. Aufl. 2014, § 4 Rn. 207
9
ԳԴՀ ՍԴ որոշում 107, 62 (106) («տարեցների խնամքի մասին օրենք»)

10
ԳԴՀ ՍԴ որոշում 107, 62 (106) («տարեցների խնամքի մասին օրենք»)
11
Gröpl, Staatsrecht I, 6. Aufl. 2014, § 4 Rn. 206

[Hier eingeben]
համար վտանգավոր և փոխանցվող հիվանդությունների դեմ միջոցառումներ »,
«բժշկական և այլ տեսակի բուժիչ մասնագիտությունների և դրանցով առևտրական
շահ հետապնդելու թույլատրումը», «դեղամիջոցների, բուժող և թմրեցնող միջոցների և
թույների») ընդհանրություն ունեն նրանով, որ նրանք վերաբերում են բնակչության՝
առողջությանը հասցվող որոշակի վտանգներից պաշտպանելուն։ Այստեղ
հաստատվում է միտումը, «բուժագիտական» մասնագիտություններին բոլորից առաջ
վերագրել գործունեության ոլորտներ, որոնք հատուկ չափով պարունակում են
վտանգներ՝ հիվանդների համար։

(Օբյեկտիվ)նպատակային մեկնաբանությունը (հունարենից՝ télos =


նպատակ) ի վերջո շեշտը դնում է օբյեկտիվ, մեկնաբանվելիք իրավունքի
նորմի տեքստում արտահայտված նորմի իմաստի ու նպատակի վրա։
Երբեմն իրավմամբ բարձրացվում է այն հարցը, թե ադրյոք օբյեկտիվ -
նպատակային մեկանաբանումը իրոք պատկանում է մեկնաբանման
միջոցներին, թե, որ այն ավելի շուտ օբյեկտիվ նորմի նպատակի
բացահայտման իրական մեկնաբանման նպատակն է կազմում12։
Իսկապես ոչ միշտ է հեշտ, նորմի իմաստն ու նպատակն առանձին և
առանց պատմական օրենքի հիմնավորումի կամ համակարգային
կարգավորումների հետ կապակցվածությունում որոշել։ Սակայն այս
դժվարություններից մարդ կարող է միայն եզրակացնել, որ թվարկված
մեկնաբանման մեթոդները միմյանց փոխադարձաբար լրացնում և այդ
պատճառով նաև չեն կարող միմյանցից հստակ տարանջատվել, որ
պատմական, համակարգային և օբյեկտիվ-նպատակային
արգումենտացիան հաճախ սահուն կերպով թափանցում են միմյանց
սահմաններ13։ Այնուամենայնիվ հանրավոր է (երևի թե պատմական կամ
համակարգային մեկնաբանման միջոցով պարզած) դրույթի օբյեկտիվ
իմաստն ու նպատակը հիմնավորապես առաջ քաշել որպես ուղղեգիծ և
հիմք՝ ինքնուրույնեցված մեկնաբանման արգումենտացիայի համար ,
որպեսզի հստակեցվի նորմի տեքստի հստակ բովանդակությունը։ Բացի
այդ նպատկայաին արգումենտացիան ամուր, դասական
մեկնաբանման կանոնի ինքնուրույն բաղդրամասնիկ է , այնպես , որ
իրավաբանական ուսանողական աշխատանքներում, որպես կանոն,
այն ակնկալվում է, եթե կիրառելի է առանձին դեպքի վրա։

Օրինակ 1-ի դեպքում. ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթի իմաստն ու
նպատակն է, ելնելով այնտեղ թվարկված երեք ոլորտների և Հիմնական Օրենքի
ստեղծման ժամանակ գոյություն ունեցող բուժագիտության մասին կարգավորումների
հմակարգային կապակցվածությունից, դաշնությանը, շեղվելով ՀՕ-ի 70-րդ հոդվածի 1-
ին մասի հիմնադրույթից, շնորհել օրենսդրական իրավասություն այն ոլորտների
համար, որտեղ բնակչությանը սպառնում են առողջական վտանգներ , որոնք չեն
սահմանափակված որևէ մի երկրամասի տարածքի վրա։ Այս վտանգների զսպման ,
կառավարման և վերահսկման համար պետք է ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ
կետը բուժագիտական մասնագիտությունների համար թույլատրել համադաշնայաին
կարգավորում [դաշնության կողմից]։

Թվարկված մեկնաբանման միջոցների ամրագրված


աստիճանակարգում գոյություն չունի, հատկապես որ նրանք, ինչպես
նոր տեսանք, իրենք իրենց փոխադարձաբար կարող են լրացնել։
Դրանով թեև կարելի է նրանց սկզբունքորեն հավասար դիտարկել։ Ընդ
որում անվնաս է, երբ մեկնաբանման միջոցները առանձին դեպքում
12
Այսպես հատկապես Rüthers/Fischer/Birk, Rechtstheorie, 8. Aufl. 2015, § 22 Rn. 725 ff.
13
համեմատել՝ ԳԴՀ ՍԴ որոշում 11, 126 (130) - «հետսահմանադրական հաստատման
կամք»; գրականությունից՝ Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland,
20. Aufl. 1995, § 2 Rn. 54
[Hier eingeben]
բերում են տարբեր արդյունքների, քանի որ իրավաբանական
արգումենտացիան ընդհանրապես և նաև անորոշ ձևակերպված
նորմային տեքստերի մեկնաբանությունը հատկապես ապրում են հենց
տարբեր կարծիքներին կողմ-ից և դեմ-ից, որոնք իրավակիրառի կողմից
պետք է միմյանց հետ կշռադատվեն։ Նա պետք է վեճի դեպքում ի վերջո
որոշի, որ արգումենտացիային է տրվում ավելի բարձր կշիռ և ստանում
նորմային տեքստի այլ մեկնաբան միջոցի նկատմամբ
նախապատվություն։

Օրինակ 1-ի դեպքում. Այս նորմային տեքստի մեկնաբանման ֆոնի վրա սկզբում հարց է
առաջանում, թե արդյոք տարեց մարդկանց խնամողի մասնագիտությունը կարող է
ընկնել «բուժիչ մասնագիտություն» հասկացության ներքո։ Թեև նրա օրենսդրորեն
նկարագրված գործունեությունը չպետք է որ շատ դեպքերում կայանա բուն իմաստով
հիվանդությունների բուժման մեջ։ Սակայն նաև մարդկանց խնամող , ամոքող
գործունենությունն իր ծանրության կենտրոնով ընկնում է լայն ձևակերպված բուժիչ
մասնագիտության հասկացության ներքո, հատկապես երբ դրանից կարող են
հիվանդի համար հնարավոր վտանգներ առաջանալ, որին ընդառաջ պետք է գնալ
թույլատրելիության վերաբերյալ կարգավորումով՝ համապատասխան ՀՕ -ի 74-րդ
հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի։ Հենց որ տարեց մարդկանց խնամողը ուղղակիորեն
ներառվում է տարեց մարդակնց բուժման գործընթացում, ազդում է տարեց մարդկանց
որոշակի կոգնիտիվ և մարմնական ունակությունների վերաակտիվացման վրա և
առողջապահական խնամքի և սնվելու խորհրդատվությամբ հիվանդների
մարմնական իրավիճակը լավացնում և հիվանդություններ է կանխարգելում , նա
ստանձնում է խնամող-բուժիչ առաջադրանքներ, որոնց ոչ ճշգրիտ իրականացումը
հիվանդների համար կարող է նաև մեծ առողջական վտանգ նշանակել ։ Այս տարեց
մարդկանց խնամողների գործունեության ոլորտը այսպիսով ամեն տեսանկյունից
համապատասխանում է վերը իրականացված «բուժիչ մասնագիտության »
հասկացության մեկնաբանմանը՝ ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի իմաստով։
Այն, որ տարեց մարդկանց խնամողը նպաստում է նաև տարեց մարդկանց զուտ
սոցիալական, ոչ բուժագիտական խնամքին, ՀՕ-ի 74-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ
կետի տակ սուբսումցիայի համար անվնաս է, քանի որ ամեն դեպքում նրա
գործունեության մի ծանրության կենտրոնը գտնվում է բուժագիտական ոլորտում և
բուժագիտական ու զուտ սոցիալական առաջադրանքային դաշտի կարգավորումները՝
դաշնության և երկրամասերի կողմից, տարեց մարդկանց խնամողների միասնական
մասնագիտական պատկերի առարկայական կապը կպայթեցնեն 14։

Այլ կերպ պետք է դատել տարեց մարդկանց խնամողների օգնականի դեպքում։


Օրենքում նկարագրված տարեց մարդկանց խնամողի օգնականի տիպիկ
գործունեության ոլորտը կայանում է տարեց մարդկանց առօրյա օգնություն
ցուցաբերելու և տնային տնտեսական առաջադրանքներ կատարելու և
հիմնախնամքային ծառայություններ ինչպես՝ մարմնական խնամք , սննդի ընդունում և
սոցիալ-հոգեբանական խնամքի մատուցման մեջ։ Ուղղակի կապ խնամքային -
բուժագիտական գործունեության հետ դժվար թե մարդ դրանում կարողանա տեսնել ,
հատկապես, որ տարեց մարդկանց խնամողի օգնականի առաջադրանքները , բուժիչ
մասնագիտությունների համար տիպիկ, հիվանդների համար հատուկ վտանգներ չեն
պարունակում։ Տարեց մարդկանց խնամողի օգնականի մասնագիտությունը այդ իսկ
պատճառով չի ընկնում «բուժիչ մասնագիտություն» հասկացության ներքո՝ ՀՕ -ի 74-րդ
հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի իմաստով։

b) Սահմանադրության մեկնաբանում և սահմանադրությանը


համապատասխան մեկնաբանում

Սկզբունքորեն իհարկե կարելի է թվարկված դասական մեկնաբանման


միջոցները փոխանցել և կիրառել նաև սահմանադրաիրավական
նորմային տեքստերը մեկնաբանելիս։ Սակայն սահմանադրական
14
Դաշնության օրենսդրական իրավասության վերաբերյալ՝ ըստ առարկայական կապի
նայել ներքևում՝ կետ 277
[Hier eingeben]
նորմերի մեկնաբանման ժամանական ընդհանրապես հաճախ առաջ են
գալիս հատուկ խնդիրներ, որոնք բխում են սահմանադրության տեքստի
առանձնահատկությունից15։ Հիմնական օրենքի բազմաթիվ դրույթներ
շատ անորոշ են ձևակերպված, այնպես, որ բառացի մեկնաբանումը
շատ արագ հասնում է բնական-լեզվական սահմանների։ Նաև
սահմանադրական նորմերի մեկնաբանումը՝ իր առաջացման
պատմության, իր իմաստի և նպատակի ֆոնի վրա, որպես կանոն, առաջ
չի տանում, քանի որ սահմանադրության տեքստի հեղինակները
հաճախ գիտակցելով և ցանկանալով ընտրել են բաց ձևակերպումներ և
սահմանադրաիրավական նորմերի համար դրանով հաճախ
բացակայում է նախապես ձևակերպված բովանդակություն,
«իմաստային որոշվածություն»16: Ի վերջո, հաճախ դժվարություններ է
առաջացնում սահմանադրության տեքստի բովանդակության
պարզաբանման համար գտնել համակարգային արգումենտներ. Մինչ
հասարակ օրենսդրական իրավական կարգավորումները, որպես
կանոն, տեղավորվում են «արդեն իսկ առկա համակարգային
նմանություն ունեցող կարգավորումների տիեզերքում , հետևաբար՝
ձևավորված օրենսդրական իրավակարգի կապակցվածությունում »,
սահմանադրությունը կանգնած է «իրեն համար և անհրաժեշտաբար
միայնակ»17։ Հայտնի մեկնաբանման մեթոդների հաճախակի սխալվելու
պատճառը՝ սահմանադրաիրավական նորմերի տեսանկյունից ,
կայանում է նրանում, որ բոլոր այն դեպքերում, որոնց որոշման համար
սահմանադրությունն ինքը միանշանակ չափանիշներ չի պարունակում
(ուստի բոլոր այն դեպքերում, որտեղ հարկավոր է սահմանադրության
մեկնաբանում), սահմանադրությունը և իր հեղինակները որպես կանոն
դեռ որոշում չեն կայացրել, նախապես որոշված սահմանադրության
օբյեկտիվ կամք և նախապես որոշված սահամանադրի սուբյեկտիվ
կամք ՝ առանձին որոշվելիք դեպքի տեսանկյունից, հետևաբար,
իրականում ընդհանրապես գոյություն չունեն18։
Սահմանադրաիրավական նորմերի կիրառումը այս պատճառով չի
կարող միայն սահմանափակվել սահմանադրության և իր հեղինակների
կամքը հասկանալով և պատրաստի սահմանադրության
բովանդակության ներքո սուբսումիցա անելով։ Սահմանադրության
մեկնաբանումը պահանջում է (ոչ միշտ, սակայն հաճախ19) նաև
իրավաստեղծ «կոնկրետացում»։ Մեկնաբանվելիք
սահմանադրաիրավական նորմի բովանդակությունը, այդ դեպքում , ոչ
թե իր ընդունմամբ, այլ միայն իր կիրառմամբ է ավարտված 20։

ԳԴՀ Սահմանադրական Դատարանի դատական պրակտիկայում


առաջացել են տարբեր արգումենտացիայի ֆիգուրներ, որոնցից

15
Սրա և հաջորդողի վերաբերյալ համեմատել ԳԴՀ ՍԴ որոշում 62, 1 (45) - «Բունդեսթագի
լուծարում I»
16
Böckenförde, NJW 1976, 2089 (2091)
17
Böckenförde, NJW 1976, 2089 (2091)

18
Սրա վերաբերյալ համեմատել՝ Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik
Deutschland, 20. Aufl. 1995, § 2 Rn. 56
19
Այս սահմանափակման վերաբերյալ նայել Ossenbühl, in: Merten/Papier (Hrsg.), Handbuch der
Grundrechte, Band I, 2004, § 15 Rn. 10 ff. (13)
20
Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, 20. Aufl. 1995, § 2 Rn. 60
[Hier eingeben]
դատարանն որպես կանոն օգտվում է անաորոշ ձևակերպված
սահմանադրաիրավական դրույթների կոնկրետացման ժամանակ։
Կոնրադ Հեսսեն այս արգումենտացիայի ֆիգուրները ամփոփել է որպես
սահմանադրության մեկնաբանման սկզբունքներ և բոլորից առաջ
առանձնացրել հետևյալ հիմնարար դրույթները, որոնք բոլորը
սահմանադրահամակարգային ամբողջական կապակցվածություններն
են դիտարկում և այդ իսկ պատճառով ի վերջո նաև ընկալվում են որպես
համակարգային մեկնաբանման հատուկ ձևավորում21։

 Ըստ սահմանադրության միասնականության սկզբունքի


պետք է ցանկացած սահմանադրության նորմ այնպես
մեկնաբանել, որ այն այլ սահմանադրական նորմերի հետ
չգտնվի հակասության մեջ22։

 Սահմանադրության միասնականության մտքի վրա է


հիմնվում սահմանադրության մեկնաբանաման համար
չափազանց կարևոր պրակտիկ միասնականության
սկզբունքը (լատիներեն cօncordia = համաձայնություն,
միասնություն)։ Ըստ այդմ պետք է միմյանց հետ մրցակցող
սահմանադրական բարիքները այնպես դասավորել, որ նրանք
երկուսն էլ ստանան օպտիմալ վավերականություն,
հետևաբար, երկու իրավական բարիքներին էլ պետք է
սահմաններ դրվեն։ Այդ սահմանագծումը պետք է կոնկրետ
դեպքում միշտ համաչափ լինել23։ Խոսքն ի վերջո գնում է
միմյանց հետ մրցակցող սահամանդրաիրավական նորմերի
միջև համաչափ կոմպենսացիա գտնելու մասին։

 Բացի դրանից կարելի է նշել ֆունկցիոնալ ճշգրտության


սկզբունքը, ըստ որի ցանկացած սահմանադրական մարմին,
իրեն պետք է դրսևորի սահմանադրության կողմից ընձեռված
առաջադրանքների շրջանակում և, որ
սահմանադրաիրավական նորմի մեկանաբանությունը
չպիտի տանի սահմանադրությանը համապատասխան
ֆունկցիաների բաժանման խախտման։

Սհամանդրության մեկնաբանման հետ չպետք է շփոթել


սահմանադրությանը համապատասխան մեկնաբանելու պահանջը։
Վերջինս չի վերաբերվում սահմանադրության տեքստի մեկնաբանմանը ,
այլ իր աստիճանով սահմանադրությունից ցած գտնվող իրավունքի

21
հետևյալի մասին հիմնավորապես ՝ Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik
Deutschland, 20. Aufl. 1995, § 2 Rn. 70։ Հիմնական իրավունքների
առանձնահատկությունների մասին մանրամասն նայել Papier/Krönke, Grundkurs Öffentliches
Recht 2, 2. Aufl. 2015, § 3 Rn. 27 ff.

22
Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, 20. Aufl. 1995, § 2 Rn. 71

23
Hesse, Grundzüge des Verfassungsrechts der Bundesrepublik Deutschland, 20. Aufl. 1995, § 2 Rn. 72

[Hier eingeben]
նորմին։ Ըստ սահմանադրությանը համապատասխան մեկնաբանման
պահանջի պետք են երկու կամ ավելի մեկնաբանման
հնարավորություններից, որոնք հնարավոր են սահամանդրությունից
ցածր գտնվող իրավունքի նորմի մեկնաբանման ժամանակ՝ կիրառելով
դասական իրավաբանական մեկնաբանման մեթոդները, միայն նորմի
տեքստի այն մեկնաբանման տարբերակները դրվեն հիմքում , որոնք
համատեղելի են սահմանադրական իրավունքի նախադրյալների հետ
(«սահմանադրությանը համապատասխան»)։ Նաև սահմանադրությանը
համապատասխան մեկնաբանությունը կարելի է հասկանալ որպես
համակարգային մեկնաբանության հատուկ ձև, քանի որ այն պարզ
իրավունքի նորմի տեքստի մեկնաբանման ժամանակ հաշվի է առնում
ամբողջ իրավակարգով անցնող սահմանադրիրավական շրջանակը և
դրանով փորձում է խուսափել պարզ իրավունքի և ավելի բարձր
սահմանադրական իրավունքի միջև հակասություններից։

Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանությունը անշուշտ ենթադրում է ,


որ իրավունքի նորմը կոնվենցիոնալ մեկնաբանման կանոններով ընդհանրապես
ունակ է սահմանադրությանը համապատասխան մեկնաբանման ։ Եթե նորմը, որի
մասին խոսքը գնում է, դրան հակառակ, ակնհայտ հակասահմանադրական է, ապա
այն չի կարելի սահմանադրությանը համապատասխան, սակայն օրենքին հակասող
contra-legem (լատիներեն՝ contra legem = օրենքին դեմ) մեկնաբանությամբ «փրկել»։ ԳԴՀ
Սահմանադրական Դատարանը սրա վերաբերյալ ասել է.
«Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությունն իր սահմաններն է
գտնում ... այնտեղ, որտեղ նա կգտնվի օրենսդրի բառի և նրա ակնհայտ կամքի հետ
հակասության մեջ (...)։ Ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող օրենսդրի
նկատմամբ հարգանքը արգելում է, մեկնաբանման միջոցով օրենքի բառին և
միանաշանակ պարզ իմաստին հակառակ իմաստ շնորհել կամ դրույթի նորմատիվ
բովանդակությունը հիմնավորապես կանխորոշել։ Օրենքի այսպիսի ուղղումը դեմ
կգնար նաև Հիմնական Օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի պետք է
խորհրդարանական օրենսդրի հեղինակությունը պահպանել դատական
իշխանության նկատմամբ»24

24
ԳԴՀ ՍԴ որոշում, 90 263 (275) - «Ամուսնության վիճարկում»
[Hier eingeben]

You might also like