Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 3

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԼԱՆ

ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ


ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1. 1801/Բ30, Ուսումնասիրվող երկրի պատմություն 6 (Իրան), 4 կրեդիտ

2. 2023/2024, 1-ին կիսամյակ, Եզրափակիչ գնահատումով դասընթաց

3. Դասախոսություն՝ պ.գ.թ., ասիստենտ Լիանա Պետրոսյան, lianapetrosyan@ysu.am


Գործնական՝ Գարիկ Միսակյան, g.misakyan@ysu.am

4. Շաբաթական 2 ժամ դասախոսություն (014 լսարան), 2 ժամ գործնական պարապմունք


(014 լսարան)

5. Խորհրդատվություն՝ յուրաք. երեքշաբթի, 15:00, 321 լսարան

6. Դասընթացի նպատակն է՝
 ուսանողներին ներկայացնել Իրանի նոր և նորագույն շրջանի պատմության
կարևորագույն իրադարձությունները,
 ուսումնասիրել Իրանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը,
արտաքին մարտահրավերները,
 ներկայացնել տարածաշրջանում Իրանի ունեցած ռազմավարական
նշանակությունը, սահմանակից, ինչպես նաև արտատարածաշրջանային
երկրների հետ Իրանի հարաբերությունները:

7. Դասընթացը ձևավորում է կրթական ծրագրի հետևյալ վերջնարդյունք(ներ)ը.


 գնահատելու ուսումնասիրվող երկրի պատմության հիմնական շրջափուլերի
առանձնահատկությունները՝ պատմականության սկզբունքը մասնագիտական
հետազոտություններում օգտագործելու համար,
 ինչպես նաև պատմական շրջափուլի ընթացքում ձևավորված հասարակական-
քաղաքական ինստիտուտների և հոսանքների ազդեցությունը ժամանակակից
Իրանի ձևավորևման գործընթացում,
 տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվություն հայթայթելու,
մշակելու և վերլուծելու ունակությունը:

8. Գրականության ցանկ
 Բայբուրդյան Վ., Իրանի պատմություն, Ե. 2006, 782 էջ
 Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, ԳԱԱ, Հոդվածների
ժողովածու, հ․ 1-30
 Արևելագիտության հարցեր, ԵՊՀ, Հոդվածների ժողովածու, Հ. 1-11
 Իսկանդարյան Գ., Իրանա-ամերիկյան հարաբերությունները 1942-1960թթ.,
Երևան, 2011, 237 էջ
 Алиев С.М., “История Ирана XX век” Москва 2004
 Abrahamian E., A History of Modern Iran, Cambridge 2008, p. 225
 Axworthy M., Revolutionary Iran: A History of the Islamic Republic, Oxford 2013, p. 496
 Fakhreddin Azimi, The Quest for Democracy in Iran, Harvard University Press, London,
2008, p. 511
 Fereshteh Davaran, Continuity in Iranian Identity: Resilience of a cultural heritage,
Routledge, NY, 2010, p. 287
 Henry Sokolski, Patrick Clawson, Checking Iran’s Nuclear Ambitions, 2004, p. 144
 Shireen T. Hunter, Iran’s Foreign Policy in the Post-Soviet Era, Santa Barbara, California,
2010, p. 332
 Raḥ māniān D., “Irān beyn-e do kūdatā”, Tehrān 2012 (1391)

9. Դասընթացի բովանդակությունը
 Իրանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին
 1951թ. նավթարդյունաբերության ազգայնացման մասին օրենքի ընդունումը.
Մոհամմադ Մոսադեղի կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունն
իշխանության առաջին և երկրորդ փուլերում
 1953թ. օգոստոսի 19-ի /մորդադի 28-ի/ պետական հեղաշրջումը. պատճառներն ու
հետևանները
 Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի «Սպիտակ հեղափոխությունը». էությունն ու
նպատակները
 1978-1979թթ. Իրանական հեղափոխության սոցիալ-տնտեսական և քաղաքական
նախադրյալները
 Իրանի Իսլամական Հանրապետության հռչակումը. Իրանի ներքին և արտաքին
քաղաքական զարգացումները ԻԻՀ առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրի օրոք
 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմը. պատճառներն ու հետևանքները
 ԻԻՀ պետական կարգն ու կառավարման համակարգը
 ԻԻՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները նախագահ Ալի
Խամենեիի օրոք
 ԻԻՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները նախագահ Ալի
Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օրոք
 ԻԻՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները նախագահ
Մոհամմադ Խաթամիի օրոք
 ԻԻՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները նախագահ Մահմուդ
Ահմադինեժադի օրոք
 ԻԻՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները նախագահ Հասան
Ռոհանիի օրոք
 Իրանի միջուկային ծրագիրը, ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներն ու համաձայնագրի
ստորագրումը
 Մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը ԻԻՀ-ում

10. Գնահատման մեթոդները և չափանիշները


Դասընթացը բաղկացած է 2 միջանկյալ և 1 եզրափակիչ քննություններից՝
համապատասխանաբար՝ 5-ական միավոր միջանկյալ և 10 միավոր եզրափակիչ
գնահատմամբ:

11. Հետազոտական աշխատանքի գնահատումը և կատարման ժամանակացույցը


սահմանելիս կարող եք օգտվել համապատասխան կարգից՝
http://documentation.ysu.am/wp-content/uploads/2020/03/GX_voroshum_11-2.pdf :

12. Քննությունների վերահանձմում ՝ տես «Բակալավրի և մագիստրոսի կրթական


ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի 4-րդ բաժինը:
http://documentation.ysu.am/wp-content/uploads/2017/05/usumnakan_cragri-
kazmakerpman_karg.pdf ․
(oր. Հղումներ և մեջբերումներ համապատասխան կարգերից)

13. Քննության արդյունքի բողոքարկում՝ տես «Բակալավրի և մագիստրոսի կրթական


ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի 3.3.6 կետը:
http://documentation.ysu.am/wp-content/uploads/2017/05/usumnakan_cragri-
kazmakerpman_karg.pdf

You might also like