Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 8

Թեմա՝ Կետադրական նորմ:

Կետադրական նշանների գործածության յուրահատկությունները

ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գրավոր խոսքն արտահայտվում է տառերով և կետադրական նշաններով։
Ժամանակակից հայերենում գործածվում է կետադրական 15 նշան՝ վերջակետը,
ստորակետը, բութը, միջակետը, շեշտը, հարցական նշանը, բացականչական
նշանը, չակերտները, փակագծերը, կախման կետերը, բազմակետը, միության
գծիկը, անջատման գիծը, ենթամնան, ապաթարցը։ Իրենց հիմնական
կիրառությունների հիման վրա կետադրական նշանները պայմանականորեն
բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, բացահայտության, առոգանության։
Տրոհության նշաններն են՝ վերջակետը, ստորակետը, բութը, միջակետը։
Բացահայտության նշաններն են՝ փակագծերը, չակերտները, կախման
կետերը, բազմակետը, միության գծիկը, անջատման գիծը, ենթամնան,
ապաթարցը։
Առոգանության նշաններն են՝ շեշտը, հարցական նշանը, բացականչական
նշանը։
ՏՐՈՀՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Տրոհության նշաններն են՝ վերջակետը, ստորակետը, բութը, միջակետը։
Վերջակետը դրվում է ինքնուրույն նախադասության վերջում, եթե
անհրաժեշտություն չկա այդտեղ կախման կետեր դնելու: Օրինակ՝ Մենք գնացինք
համալսարան։ Շինարարությունն ավարտվեց տարեվերջին։ Վերջակետ է դրվում
նաև այն վերնագրերից և վերնագրային արժեք ունեցող միավորներից հետո,
որոնց նույն տողում անմիջապես հաջորդում է տեքստ, օրինակ՝ Թվական անուն։
Թվականները ցույց են տալիս առարկայի թիվ կամ թվային կարգ։

Ստորակետը դրվում է նախադասության բազմակի անդամների միջև, եթե


նրանց միջև չկա և, ու, կամ, թե շաղկապներից որևէ մեկը, օրինակ՝ Գլխարկները,
ձեռնոցները, գոտիները և վերնաշապիկները շարված էին խանութի
ցուցափեղկերի դարակներում։ Կարմիր, դեղին, կապույտ ու ճերմակ ծաղիկները
շատ գեղեցիկ էին։ Հանձնարարված էր կարդալ որևէ պոեմ, պատմվածք կամ
վիպակ։ Քամի ու փոթորիկ, ձյուն թե անձրև նրան չէին վախեցնում։
Ստորակետերով են անջատվում նաև կրկնադիր շաղկապներով կապակցված
անդամները, իսկ շաղկապների վրա դրվում է շեշտ, օրինակ՝ Թե՛ Աշոտը, թե՛
Գեղամը, թե՛ Վարդանը աշխատանքը լավ էին կատարել։ Ե՛վ նկարները, և՛
քանդակները, և՛ ասեղնագործությունները գեղեցիկ էին։ Եթե վերջին անդամը
կրկնվող շաղկապից բացի կապվում է նաև և, ու, կամ շաղկապներից որևէ մեկով,
ապա նրանից առաջ ստորակետ չի դրվում, օրինակ՝ Թե՛ Աշոտը, թե՛ Գեղամը և
թե՛ Վարդանը աշխատանքը լավ էին կատարել։
Ստորակետով իրարից տրոհվում են բարդ նախադասության բաղադրիչները,
եթե կապված են շաղկապով կամ հարաբերական դերանուններով, օրինակ՝
Բոլորը եկել էին, որ մասնակցեն միջոցառմանը։ Ներկայացրին այն
մասնակիցներին, որոնք պետք է մասնակցեին եզրափակիչ փուլին։ Բոլորն
ավարտել էին աշխատանքը, բայց չէին հեռանում։ Նկարը գեղեցիկ էր, և բոլորը
գովում էին հեղինակին։ Բարդ նախադասության բաղադրիչներն իրարից չեն
տրոհվում, եթե կապված են և, ու, կամ շաղկապներից որևէ մեկով և ունեն
ընդհանուր ենթակա, օրինակ՝ Երեխան վերցրեց մատիտը և սկսեց նկարել։
Նրանք պետք է ներկայացուցիչ ուղարկեին կամ նամակով հայտնեին իրենց
վերաբերյալ տվյալները։
Անորոշ դերբայի գործիական հոլովով և հարակատար դերբայով
արտահայտված գերադաս անդամ ունեցող միջադաս դերբայական դարձվածները
տրոհվում են ստորակետերով, օրինակ՝ Նկարիչը, վերցնելով վրձինը, սկսեց
աշխատանքը։ Բոլոր ներկաները, այդ անսպասելի լուրից շփոթված, լռել էին։
Կոչականը ևս տրոհվում է ստորակետ(եր)ով, օրինակ՝ Վարպե՛տ, այս
աշխատանքն այսօր չենք կարող ավարտել։ -Այս աշխատանքը, վարպե՛տ, այսօր
չենք կարող ավարտել։ -Այս աշխատանքն այսօր չենք կարող ավարտել, վարպե՛տ։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից հիմնականում
տրոհվում են ստորակետերով, օրինակ՝ -Վա՜յ, վա՜յ, մենք հենց իմացանք՝ մարդ
ես դառել, խելոքացել ես… Էդ տեսակ բան կասե՞ն (Հովհաննես Թումանյան)։
Վերաբերակաների մի մասը տրոհվում է ստորակետերով, եթե իր
եղանակավորած անդամի կողքին չէ, օրինակ՝ Անշուշտ, այդ ամենը նրանց
հայտնի չէր։

Եթե վերաբերականը լինի հայտնի չէր ստորոգյալի կողքին (որին


եղանակավորում է), ապա չի տրոհվի, ինչպես՝ Այդ ամենը նրանց անշուշտ
հայտնի չէր։
Բացի, բացառությամբ, ըստ, ի հեճուկս, ի պատիվ, հակառակ, համաձայն,
չհաշված, չնայած և մի քանի այլ կապերով ու կապական բառերով ձևավորված
միջադաս խնդիրներն ու պարագաները հիմնականում տրոհվում են
ստորակետերով, օրինակ՝ Բոլորը, բացի նրանից, մասնակցեցին։ Նախադաս և
հետադաս դիրքերում այս անդամները բութով են տրոհվում, օրինակ՝ Բացի
նրանից՝ բոլորը մասնակցեցին։ Բոլորը մասնակցեցին՝ բացի նրանից։

Բութը դրվում է, եթե բարդ նախադասության բաղադրիչ նախադասություններ


կապակցող շաղկապը զեղչված է, օրինակ՝ Թվում էր՝ այդ ամենը նա մի անգամ
արդեն տեսել է (զեղչված է թե շաղկապը)
Բացահայտչի երեք տեսակներն էլ (բուն, մասնական, մասնավորող)
բացահայտյալից անջատվում են բութով, իսկ հաջորդող բառից՝ ստորակետով,
օրինակ՝ Ծաղիկները՝ վարդերը, շատ գեղեցիկ էին։ Նա՝ որպես մասնագետ, իրեն
լավագույն ձևով դրսևորեց։ Այգում՝ ծառերի տակ, մի գեղեցիկ նստարան կար։
Հատկացուցչի վրա բութ է դրվում, եթե հատկացուցչի և հատկացյալի միջև կա
գոյական կամ գոյականական (առարկայական) իմաստով բառ, օրինակ՝
Լուսինեի՝ խանութից գնված զգեստը գեղեցիկ էր։ Այս բութը դրվում է իմաստային
հնարավոր շփոթությունը կանխելու համար։ Եթե բութ չդրվի, ապա կընկալվի, որ
խանութը պատկանում է Լուսինեին։

Բազմակի կամ ծավալուն հետադաս որոշիչները տրոհվում են բութով, իսկ


նրանցից հետո դրվում է ստորակետ, օրինակ՝ Մի քանի մատիտ՝ կարմիր, կանաչ,
կապույտ, դեղին, դրված էր տուփի մեջ, մյուսները թափված էին հատակին։ Այդ
պայուսակը՝ կարված որակյալ կաշվից, նրան շատ դուր եկավ։
Հետադաս նպատակի պարագան տրոհվում է բութով, եթե նրա լրացյալի
օժանդակ բայը շրջուն շարադասությամբ է, օրինակ՝ Նրանք պահեստ էին գնացել՝
ապրանք բերելու։ Խանութ էր գնացել՝ հացի։ Հետադաս նպատակի պարագան
բութով տրոհվում է նաև այն դեպքում, երբ նրա ու լրացյալի միջև կա նպատակի
պարագային չլրացնող բառ, օրինակ՝ Գնաց դահլիճ՝ մարզվելու։ Հեռուստացույցը
բերել էին արհեստանոց՝ նորոգելու։ Իսկ եթե հետադաս նպատակի պարագան
անմիջապես հաջորդում է բային, բութ չի դրվում՝ Առավոտյան գնաց մարզվելու։
Հեռուստացույցը բերել էին նորոգելու։
Հիմնականում բութ է դրվում ստորոգյալի լրիվ կամ մասնակի զեղչման
դեպքում, օրինակ՝ Ոմանք աշխատում էին, ոմանք՝ հանգստանում (զեղչված է էին
օժանդակ բայը)։

Նախադաս և հետադաս դերբայական դարձվածները, ինչպես նշվել է,


տրոհվում են բութով, իսկ միջադասը՝ ստորակետերով՝ օրինակ՝ Այդ անսպասելի
լուրից շփոթված՝ բոլոր ներկաները լռել էին։ Բոլոր ներկաները լռել էին՝ այդ
անսպասելի լուրից շփոթված։
Ինչպես նշվել է, կարճ՝ մի քանի բառից բաղկացած հետադաս ուղղակի խոսքը
կարող է տրոհվել նաև բութով, օրինակ՝ Նա ասաց՝ կօգնեմ։
Միջակետը դրվում է բարդ համադասական նախադասության այնպիսի
բաղադրիչների միջև, որոնք ունեն պատճառահետևանքային իմաստային
հարաբերություն կամ էլ որոշակի ինքնուրույնություն և կապված չեն շաղկապով,
օրինակ՝ Նա շատ հոգնած էր. ամբողջ օրն աշխատել էր։ Կեսօր էր. այդ ժամանակ
բոլորը սովորաբար տներում էին լինում։
Միջակետ է դրվում նաև հեղինակային նախադաս խոսքից հետո, օրինակ՝ Նա
ուրախությամբ մտածեց. <<Վաղը մեկնելու եմ հանգստանալու>>։
Միջակետ դրվում է նաև համարակալում արտահայտող թվականներից,
տառերից, համառոտագրություներից հետո, օրինակ՝ 1., 2., 3., ա., բ., գ., Հ.
Թումանյան, 19-րդ դ. (դար) և այլն։

Գրավոր աշխատանք
Տրոհության նշաններ
Ապարանքը այգու կավաշեն պարիսպը ծառերը առուն ողողվել էին մայր մտնող
արևի նարինջով:
Թե ապարանքը թե այգու կավաշեն պարիսպը թե ծառերը և թե առուն ողողվել
էին մայր մտնող արևի նարինջով:
Տղան պետք է հեռանար կամ կատարեր աշխատանքը:
Տղան պետք է հեռանար կամ ծնողները ստիպողաբար ամուսնացնելու էին:
Ամեն ինչ վերջացավ և թվում էր բախումն անխուսափելի է:
Ամիսներով նոր գիրք չէր ավելանում կրպակում եղած գրքերին և կամ չէր պակասում
նրանցից մեկը:
Լառ Մարգարը պառկում էր ծառի տակ կամ քնում ժայռի շվաքում:
Կանցնեն տարիներ և ոչ ես կլինեմ ոչ էլ Թումանյանը բայց կլինի մի նշանավոր բան
Շունն ու կատուն խմենք նրա կենացը։
Նա մի երիտասարդ ինժեներ էր քաղաքացիական հագուստով նիհար ու
արագաշարժ:
Ահա երևում են բարդիների կատարները բարձր օրորուն:
Դահլիճի օթյակը զարդարված ողկուզանման քանդակներով հատկացված էր
կանանց:
Նա էլ ձեզ նման մի ծաղիկ էր նախշունիկ դեմքով, ոսկեգանգուր մազերով:
Տաճարի մեջտեղը դրված էր երկար մարմարե սեղանը որի շուրջը կարող էին
տեղավորվել վաթսուն հոգի:
Արարատյան դաշտի վրա վետվետում էին արևի շողերը տաք դուրեկան և
գույնզգույն նրբերանգներ հաղորդում խաղողի ողկույզներին թավշյա խավով
բուրավետ հատիկներով:
Ընտիր նժույգների արծաթով ու ոսկով զարդանախշված թամբերին նստած էին մի
կին ու մի տղամարդ:
Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ ուսերից
վար թափվող դարչնագույն զգեստով մուգ շագանակագույն կոշիկներով:
Այդ աղջիկը ամայի դաշտում բուսած մի հատիկ մանուշակ է նուրբ բուրմունքով:
Դառը մտորումները բզկտում էին նրա ազգի ցավերով տառապող հոգին:
Պրոֆեսորը հիանում էր ասպիրանտի պատից պատ ձգվող պահարանի գրքերով:
Մարդկանց գրավում էր Լուսինե Զաքարյանի թովիչ հմայիչ ձայնը:
Արհամարհանք կար այդ աղքատ օրիորդի զայրույթից շառագունած դեմքին:
Ամայի դաշտում լսվում էր միայն ծղրիդի քաղցած մանկան լացի պես համառ ճռինչը:
Առանձնատան արևից փայլող լուսամուտների ապակիները փշրվելով ցած
թափվեցին:
Նա ուներ մի քույր Գայանե անունով:
Անվերջ լսում էր հայրենիքի հոգի կեղեքող հեծեծանքները:
Մեծ բանաստեղծի սրտի թրթիռով գրված հուզաթաթավ երգերը շատերին էին դյութել:
Ոչ ոք չէր հասկանում քահանայի հազիվ լսվող աղոթքի ձայնը
Երիտասարդի բանակից ուղարկած նամակը անհագստացրեց բոլորին:
Լաուրայի համալսարան ընդունվելը ուրախացրեց ծնողներին
Չէի կարողանում մոռանալ օրիորդի ամոթից շիկնած դեմքը
Կապուտակ ձիավորը շոյեց ազնիվ երիվարի քամուց փռփռացող բաշը:
Դիմավորողներից երկրորդը քաղաքի բերդապետն էր տարեց, ճաղատ և գիրուկ մի
մարդ:
Որմիզդուխտին իբրև պարսկուհու և հեթանոսի պիտի գրավեին կատարվող
իրադարձությունները:
Ապրիլի յոթը հիշատակվեց որպես Մայրության և գեղեցկության տոն:
Սոնան աշխատանքի ընդունվեց որպես հաղորդավար:
Գողամոլությունը որպես տարածված հիվանդություն մշտապես եղել է բժիշկների
ուշադրության կենտրոնում։
Գեղամը որպես ավագ ընկեր իրեն արադարացնում է;
Գեղամը պարգևատրվեց որպես լավ աշխատող;
Քաղաքապետը դրամական մեծ օգնություն հատկացրեց Սպիտակին որպես աղետի
գոտու։
Կյանքի առաջին շրջանում Րաֆֆին հանդես եկավ որպես բանաստեղծը։
Որպես հրեշտակ ճախրում էր երկնքում։
Հեքիաթի փերին որպես բարի հրեշտակ հրաժեշտ տվեց փոքրիկ հերոսներին և
անհետացավ։
Գյուղից ներքև ժայռի մոտ գետն արմունկ է կազմում ու կորչում քարերի արանքում:
Գարդմանա իշխանը Սահակ Սևադան և Ուտիքի տերը Ցլիկ Ամրամը
ապստամբության դրոշ էին բարձրացրել հայոց արքայի Աշոտ Երկաթի դեմ:
Քնած էր ամեն ինչ և մարդը և գազանը և թռչունը:
Գարնանը հեղեղների ժամանակ գետակը վարարում է:
Դպրոցում ուսուցչանոցի մոտ հավաքվել էին ծնողները:
Դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ վնասել էր ոտքը:
Սարյանի հայ մեծ նկարչի կտավները հիացնում էին:
Ռուսաց թագավորին նամակ էր ուղարկել որդու Եգոր Ադամովի մասին:
Ամեն անգամ քույրը Ալվարդն է օգնում նրանց:
Մտերիմ ընկերս Արամն էլ ինձ չհասկացավ:
Կա մեծ բացթողում այն է պետք է զբաղվել կրթությամբ:
Աղջիկների մի մասը ավելի ճիշտ մեծ մասը մեծ դժվարությամբ ընդունեց նորեկին:
Այսպիսով մեծ հաշվով կարելի է ասել որ իրանական կողմը մերժել է
առաջարկությունը;
Բարեկամներից այսպիսով պահանջվում է անդորրագրեր։
Սմբատ Բագրատունին որպես անտառոտ երկրի զավակ լավ գիտեր արջի
բնավորությունը։
Հյուրերի թվում էր Մուշեղ իշխանը Վասակ Մամիկոնյանի որդին:
Խոսելով գնում էր:
Կարենը ներս մտավ հայտնելով որ զինվորների վիճակը շատ ծանր է;
Տեսնելով բժշկի դեմքը հիվանդը լրջացավ:
Հայկին ժամադրավայրում չգտնելով Նարինեն զայրացավ:
Վարչապետի ասելով ընտրություններն անցան թափանցիկ:
Քթի տակ երգելով առաջ էին շարժվում հայ քաջերը:
Թագավորը աշխարհով մեկ լինելով սկսում է իր դստեր հարսանիքին պատրաստվել:
Դեղձենին մեկուսի կանգնած պչրանքով շորորում էր:
Նազիաթը մտավ բակ վարդերի փունջը ձեռքին:
Լույսը դեռ չբացված մենք ճանապարհ ընկանք:
Ամբողջ դահլիճը շունչը պահած նայում էր դերասանին:
Մանկությունս հիշելիս սիրտս լցվում է:
Ամեն անգամ մանկությունս հիշելիս սիրտս լցվում է:
Բակ մտնելուն պես Նազիաթը զգաց վարդերի բույրը:
Իշխանը սուրհանդակ ուղարկց Սևան հաղթանակը թագավորին ավետելու:
Մեկնեց սովորելու: Մեկնեց Մոսկվա սովորելու: Գնաց գնումների: Գնաց խանութ
գնումների:
Դու եկար հայրենիք քո նախնիների հողին խառնվելու:
Շունը տեսնելով տիրոջը հայացքը նրանից թաքցնելով մոտեցավ և կանգնելով հետևի
ոտքերի վրա հպվեց ձեռքին:
Ճանապարհի վերջին ոլորանն անցնելով զբոսաշրջիկների մի մասը մտավ քաղաք:
Դիլան դային հանգստանում էր աչքը հեռու սարերին ականջը սիմինդրի տերևների
խշշոցին:
Լույսը դեռ չբացված չքնաղ արքայադուստրը դուրս էր գալիս ապարանքի
պատշգամբ՝ արևածագը դիտելու:
Ատելով կնոջն ու նրանից ատվելով զգալով իր անթույլատրելի մոլորությունը
Սմբատն ուներ միայն մեկ սփոփանք զավակները:
Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է:
Իրիկնապահին այգու մոտ նստելը պապիս սիրած զբաղմունքն է:
Ճիշտ խոսողի գդակը ծակ է:
Հյուրասենյակում սպասում էին դռների բացվելուն:
Մի վախեցեք ստի մասին ճիշտ գրելուց:
Սոնան եղեգի պես ճոճելով բարակ իրանը ամաչկոտ դուրս թռավ հնձանից և մի
անգամ էլ շորորալով այգու շաղոտ խոտերի վրա հեռացավ ներսը թողնելով լաջվարդ
շապիկի բույրը:
Հնչեց շեփորը և հեծյալները իջնելով հոգնած ձիերից ազատ արձակեցին նրանց
մարգագետնում արածելու:
Հեռանալով աղքատիկ բնակարանից շատ անգամ Սմբատն ընկղմվում էր մտքերի
հարածուփ օվկիանոսի մեջ և մտաբերելով Շուշանիկին օր օրի դառնում էր լռակյաց
ու մելամաղձոտ միաժամանակ ուրախանում զգալով նրա համակրանքը:
Իմ գաղափարակիցը չլինելով իմ օգտին քվեարկեց և ըստ իս ճիշտ որոշում
կայացրեց::
Չնայած վատ սովորելուն կուրսեցիս բարձր գնահատականներ էր ստանում և վատ
օրինակ ծառայում մեզ սովորողներիս:
Փոխանակ մարզվելու Լեոն հույսը դրել բախտի վրա և անհաջողության դեպքում
զայրույթից տրտնջում էր:
Համաձայն տնօրենի որոշման Արամը մեկնեց Բուլղարիա գործուղման:
Արամը համաձայն տնօրենի որոշման մեկնեց Բուլղարիա գործուղման:
Ըստ մեզ հասած տեղեկությունների Եղիան այժմ ապրում է Միլանում:
Հակառակ մոր ցանկությանը Օֆելյան մեկնեց հեռավոր շրջան կրթական նոր
ծրագիրն իրագործելու:
Քամին էր թե ծանրությունից էին գերանները ճռճռում:
Թվաց մեկը կիսեց իր ուսերը ճնշող ծանր բեռը:
Ասում են դեռ ժամանակ ունենք:
Լռիր թե չէ կհայտնեմ ճշմարտությունը: Զանգը հնչեց թե չէ վարագույրը բացվեց:
Ամեն ինչ վերջացավ և թվում էր բախումն անխուսափելի է:
Մխիթարը շատ էր խղճում նրան չէ որ շատ էր տառապել;
Պատմում են նա պատերազմից վերադարձել էր վիրահատված:
Երկար սպասված գարուն սիրտս արթնանում է ձմեռային նիրհից:
Օրն ավարտվեց ծանր օր էր:
Երեք օր դասի չեկավ հիվանդ մորն էր խնամում:
Խոսքը ինքնըստինքյան հասկանալի է մեր Մատենադարանի մասին է:
Երևանի շոգին ինչ խոսք դժվար է դիմանալը:
Հոդվածը ցավոք սրտի չեմ կարդացել:
Աննան ըստ երևույթին հասկացել է իր սխալը;
Մենք անշուշտ հասկանում են հարցի լրջությունը:
Դու այնուամենայնիվ պիտի խոսեիր:
Համենայն դեպս ներողություն պիտի խնդրես:
Կարծես թե դարձել եմ ես տուն;
Գոնե բացատրեր դասը:
Վերջինը գեթ մնա ինձ հետ:
Իհարկե ես այդ մասին գիտեի:
Ես իհարկե այդ մասին գիտեի:
Ես այդ մասին իհարկե գիտեի:
Սակայն նրա նամակներն անպատասխան մնացին:
Մխիթարը սակայն ողջ գիշեր քնել չկարողացավ:
Երկար գրեց տղան աղջկան սակայն պատասխան չստացավ:

You might also like