Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 13

Վաճառքի ապահովման հիմնական

գործառնություններ
անձնակազմի վերապատրաստման ծրագիր 1
Ցանկացած ոլորտում մասնագետները ձգտում են կատարելագործման։ Ինչպես մեր
հիմնական մասնագիտության շրջանակում, այնպես էլ հաջող վաճառքի ապահովման
գործում պահանջվում են հմտությունների, գիտելիքների և շարունակական զարգացում:
Վերապատրաստման ընթացքում կենտրոնանալով 9 հիմնական կետերի վրա՝ կարող ենք
զարգացնել վաճառքի հմտությունները և նպաստել կազմակերպության ընդհանուր
հաջողությանը:
1. Պրոդուկտի և
ծառայության գերազանց
իմացություն

Իր պրոդուկտը կամ
ծառայությունը միայն ու միայն
գերազանց իմացողը կարող է
լավ վաճառք ապահովել,
հակառակ պարագայում
հաճախորդը ուղղակի ձեզ չի
վստահի:
Պրոեկտի կոնցեպտի մշակումից և նախագծումից մինչև
կառուցապատում և շինարարական աշխատանքներ
2. Ժամանակի կառավարում,
կազմակերպչական հմտություններ
Ժամանակի լավ կառավարում չի նշանակում
անվերջ աշխատել, շուրջօրյա աշխատանքային
ռեժիմ պահպանել՝ վերջնաժամկետը
պահպանելու համար: Ընդհակառակը՝ գործերը
կազմակերպել/կառավարել այնպես, որ
կարողանաք վերջնաժամկետներին
չմոտենալով հաջողություն գրանցել
աշխատանքում:

Օգտագործեք հիշեցումների ծրագրեր(reminder-ներ) և օրացույցեր


3. Թիմային համագործակցություն
և գիտելիքների փոխանակում
Թիմի ներսում թիմային աշխատանքը և
համագործակցությունը շատ կարևոր
են: Կիսվեք ձեր լավագույն փորձով և
հաջողության պատմություններով:
Սովորեք միմյանցից և միասին ձգտեք
հաջողության:
4. Հաղորդակցական բարձր
հմտություններ և արտաքին տեսք

✔ Վերբալ հաղորդակցություն –
գործնական/ֆորմալ և ոչ ֆորմալ խոսք
✔ Գրավոր հաղորդակցություն - իմեյլեր,
տեքստաին հաղորդագրություններ, սոց. ցանցեր
✔ Վարքային հաղորդակցություն - ժեստեր,
արտաքին տեսք, հագուկապ
5. Վաճառքի գործիքների արդյունավետ օգտագործում

Չենք ակնկալում , որ մեր գործընկերները կօգտագործեն բարդ


մասնագիտական համակարգեր Կազմակերպության վաճառքների
բարձրացման գործում, սակայն ստորև հիմնական գործիքների
օգտագործումը վստահաբար արդյունավետ կլինի.
✔սոցիալական ցանցեր-նշել աշխատանքի վայրը, հավանել
էջերը և կիսվել հրապարակումներով
✔ընկերներ/ծանոթներ/զրույցներ-բոլորին հպարտորեն
պատմել Կազմակերպության նվաճումների մասին
✔ոչ մի բացասական կարծիք-չտարածել և չբարձրաձայնել
հնարավոր բացասական իրադարձություններն ու
անհամաձայնությունները, քանի որ դրանք արագ լուծելի են,
իսկ կարծիքները` երկարատև։
6. Գործընկերների հետ ամուր գործընկերային
հարաբերության պահպանում
Ինչու՞ է կարևոր:

Ակտիվորեն լսել գործընկերներին, հասկանալու


նրանց կարիքները և տրամադրելու
անհատականացված լուծումներ,

Չշտապել պատասխանելիս՝ սխալներից


խուսափելու համար,

Զարգացնել հարաբերությունները և
վստահությունը, քանի որ դա կարող է հանգեցնել
հաճախորդների երկարաժամկետ և շարունակական
հավատարմությանը:
7. Նպատակի սահմանում և կատարողականի չափում

Վաճառքի հստակ, հասանելի նպատակներ սահմանեք


ձեր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների
համար և հետևեք նպատակներին հասնելու
ուղիներին:

Պարբերաբար վերանայեք առաջընթացը և


տրամադրեք կառուցողական հետադարձ կապ՝ օգնելու
նրանց կատարելագործվել:

Անհատական նպատակները համընկնելով վաճառքի


ընդհանուր նպատակների հետ՝ անձնակազմը կարող է
աշխատել չափելի արդյունքների հասնելու
ուղղությամբ:
8. Շարունակական ուսուցում և զարգացում

Թիմում շարունակական ուսուցման և զարգացման


մշակույթը խրախուսելի է: Վերապատրաստումը
բարձրացնում և թարմացնում են աշխատակիցների
հմտության մակարդակը և ծանոթացնում ոլորտի վերջին
միտումների և լավագույն փորձի հետ:

Սա կարող է ներառել սեմինարներ, վեբինարներ, առցանց


դասընթացներ և մենթորության ծրագրեր:
9. Պարտականությունների բարձր գիտակցում և
ապահովում
Հասկանալը և պատասխանատվության բարձր զգացում
ապահովելը ներառում է աշխատակիցների կողմից իրենց
և իրենց վերահսկողության տակ գտնվող
աշխատակիցների դերերն ու պարտականությունները
ըմբռնելու ապահովումը՝ միաժամանակ զարգացնելով
հաշվետվողականության և պարտաճանաչության
մշակույթ:

ՀԻՇԵՑՈՒՄ․ ՎԵՐԱՆԱՅԵՔ ԵՎ ՎԵՐՀԻՇԵՔ ՁԵՐ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ։
ԱՄՓՈՓՈՒՄ

Կազմակերպության ծառայությունների
և պրոդուկտների վաճառքը
յուրաքանչյուր աշխատակցի
պարտականությունների սահմանում է։
Սա նպատակ է, որին հասնել հնարավոր
է համատեղ ջանքերով։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

You might also like