178... 2

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 51

Թիվ 41164020

քրեական գործով
նախաքննություն
իրականացնող
քննիչին

Ց Ու Ց Ու Մ
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ
մասի 6-րդ կետի կարգով

27.12.2021թ. ք. Կապան

Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ,


արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա.Վ.Սարգսյանս,
ստուգելով թիվ 41164020 քրեական գործի նյութերը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի.

2020թ. հոկտեմբերի 19-ին Քաջարան քաղաքի բնակչուհի Կարինե


Հովիկի Պողոսյանը ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել
այն մասին, որ նույն օրը` ժամը 09:30-ի սահմաններում, ամուսնու հորեղբոր
որդին` Արամայիս Անտոնի Շահնազարյանը և նրա ընկերը` Արթուր Աշոտի
Սարգսյանը, հյուրընկալվելով իրենց` Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի
թիվ 8 շենքի թիվ 54 հասցեի բնակարանում, և օգտվելով իր՝ լոգարանում
գտնվելու հանգամանքից, ննջասենյակի պահարանից գողացել են 14 կտոր
ոսկե զարդեր, իսկ պահարանի մոտ դրված դրամապանակից` 100.000 ՀՀ
դրամ կանխիկ գումար` պատճառելով զգալի չափերով` 400.000 ՀՀ դրամի
վնաս:
Դեպքի առթիվ 2020թ. հոկտեմբերի 29-ին ոստիկանության Կապանի
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի
հատկանիշներով հարուցվել է թիվ 41164020 քրեական գործը, կատարվել
նախաքննություն:
20212. մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության Երևան
քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում Տիգրան Արսենի
Բազոյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. մարտի 11-ին՝
ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում
գործող «Վիվալդի» ռեստորանի բակում Արամայիս Անտոնի
Շահնազարյանը չարաշահելով իր վստահությունը, օրավարձով վարելու
պատրվակով վերցրել է իր՝ շուրջ 1.840.000 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ
դոլար արժողությամբ «Օպել-Աստրա» մակնիշի 35 CN 255 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան և խաբեությամբ տիրանալով
ավտոմեքենային, այն վաճառել է այլ անձի:
Դեպքի առթիվ 2021թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական
շրջանի ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի
2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 09163621 քրեական գործը,
կատարվել նախաքննություն:
2021թ. մայիսի 12-ին որոշում է կայացվել թիվ 41164020 ու թիվ 09163621
քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին՝ նախաքննությունը
շարունակվել է թիվ 41164020 քրեական գործի վարույթում:
2021 թվականի մարտի 16-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի
վարչության ՕԿԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության
Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է
զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի
Սարյան 29-րդ շենքի մոտ մի քանի հոգի իր եղբորը ծեծում են, հնարավոր
է՝ դանակահարություն լինի: Ստացվել է ևս մեկ ահազանգ առ այն, որ
Երևան քաղաքի Սարյան 29-րդ շենքի մոտ դանակահարություն է տեղի
ունենում:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության
Կենտրոնական բաժին ինքնակամ ներկայացել է Կարեն Նորիկի
Մարգարյանը և հայտնել, որ Երևան քաղաքի Սարյան 29-րդ շենքի մոտից
իր 36 MO 590 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով
ազատությունից ապօրինի զրկել և Երևան քաղաքի Արշակունյաց 30-րդ
շենքի նկուղային մաս է տեղափոխել մի տղայի, ով յուրացրել է իր որդուն՝
Հովակիմ Կարենի Մարգարյանին պատկանող «Օպել» մակնիշի 36 NA 203
հաշվառման համարանիշի ավտոմեքենան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2021
թվականի մարտ ամսին Արամայիս Շահնազարյանը և Անդրանիկ
Ասրիյանը Երևան քաղաքի Արշակունյաց 30-րդ շենքի մոտից օրավարձով
շահագործելու նպատակով Կ.Մարգարյանից վերցրել են «Օպել» մակնիշի
36 NA 203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն այն 300.000
ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական
տարածքում գործող ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող մի
անձի, իսկ ստացված շահույթը բաժանել են իրենց միջև: Տեղեկանալով
այդ մասին՝ Կարեն Մարգարյանն իր որդու՝ Հովակիմ Մարգարյանի և
իրենց ընկեր Վահրիճ Ներսիսյանի հետ միասին 2021 թվականի մարտի
16-ին Օպել մակնիշի 36 MO 590 հաշվառման համարանիշի
ավտոմեքենայով մեկնել են Երևան քաղաքի Սարյան 29-րդ հասցեում
գտնվող շենքի ներբակային հատված, որտեղ դարանակալել են և
հանդիպելով՝ հարվածներ հասցրել Ա. Սարգսյանին, Ա. Շահնազարյանին
և Վ. Ասրիյանին, ինչից հետո էլ Կ. Մարգարյանը որդու և ընկերոջ
օգնությամբ մեքենա է նստեցրել, այնուհետև առևանգել է և ապօրինի
ազատությունից զրկել Ա. Ասրիյանին՝ պահելով Երևան քաղաքի
Արշակունյաց 30-րդ հասցեի նկուղային հատվածում:
Դեպքի առթիվ 2021 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության
Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական
օրենսգրքի 118-րդ հոդվածով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 133-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ
կետերով հարուցվել է թիվ 13852721 քրեական գործը, կատարվել
նախաքննություն:
2021թ. մարտի 26-ին որոշում է կայացվել թիվ 13852721 քրեական
գործից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ
կետերով նախատեսված՝ կատարված հանցագործության դեպքի առթիվ
հարուցված մասը գործից անջատելու՝ այն առանձին վարույթում
առանձնացնելու և առանձնացված մասին թիվ 13115021 համարը շնորհելու
մասին:
Թիվ 13115021 քրեական գործը 2021թ. օգոստոսի 16-ին ստացվել է ՀՀ
քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ այն թիվ
41164020 քրեական գործին միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում
շարունակելու նպատակով:
2021թ․ օգոստոսի 17-ին որոշում է կայացվել թիվ 13115021 և թիվ
41164020 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և
նախաքննությունը թիվ 41164020 քրեական գործի վարույթում
շարունակելու մասին։
2021թ. հունիսի 7-ին՝ ժամը 12:15-ին, Վայոց ձորի մարզի Արենի
համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանը
Եղեգնաձորի ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ
Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ասիրյանը, համացանցի «List.am» կայքի
միջոցով տեղեկանալով իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018
հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու հայտարարությանը,
2021թ. մայիսի 19-ին երեք անձանց հետ եկել է Արենի բնակավայր,
խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից 600.000
դրամով գնել նշված ավտոմեքենան՝ պարտավորվելով գումարը վճարել
մինչև սույն թվականի մայիսի վերջը, սակայն գումարն այդպես էլ չի վճարել
և ավտոմեքենան չի վերադարձրել, իսկ վստահության համար թողել է իր
լուսանկարով, սակայն Դավիթ Ռուբիկի Նենջյան անհատական տվյալներով
անձնագրի պատճեն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին
Երևան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Կարենի Ասիրյանը, Արամայիս
Անտոնի Շահնազարյանը, Արթուր և Արբակ Աշոտի Սարգսյանները,
խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Նիկոլայ Ռաֆիկի
Լևոնյանից հափշտակել են վերջինիս պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018
հաշվառման համարանիշի ավտոմեքենան և հաջորդ օրը՝ մայիսի 20-ին,
130.000 ՀՀ դրամով վաճառել Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ
Լիպարիտ Խաչատուրի Մարտոյանին՝ Ն.Լևոնյանին պատճառելով խոշոր
չափերով՝ 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ վերոնշյալ
անձինք Ն.Լևոնյանի վստահությունը չարաշահելու և հետագայում իրենց
ինքնությունը պարզելու հնարավորությունը բացառելու նպատակով
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարը փակցրել են Դավիթ Ռուբիկի Նենջյան
անհատական տվյալներով անձնագրի լուսապատճենի լուսանկարի
համար նախատեսված հատվածում և որպես երաշխիք՝ տվել
Ն.Լևոնյանին:
Դեպքի առթիվ 17.06.2021թ-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ
կետերով ու ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով
հարուցվել է թիվ 37157521 քրեական գործը, կատարվել նախաքննություն:
2021թ. հոկտեմբերի 25-ին թիվ 37157521 քրեական գործը
ենթակայության կարգով ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի
մարզային քննչական վարչություն:
Նույն օրը որոշում է կայացվել թիվ 37157521 և թիվ 41164020 քրեական
գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը թիվ 41164020
քրեական գործի վարույթում շարունակելու մասին։
2021թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:20-ին, Աշոտ Սամվելի Թադևոսյանը
Եղեգնաձորի ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ
Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ասիրյանը, համացանցի «List. am»
կայքի միջոցով տեղեկանալով իրեն պատկանող «Սամանդ» մակնիշի
ավտոմեքենան վաճառելու հայտարարությանը, սույն թվականի մայիսի 19-
ին երեք անձանց հետ եկել է Գլաձոր բնակավայրի իրենց առանձնատուն,
խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից 520.000 ՀՀ
դրամով գնել է նշված ավտոմեքենան՝ պարտավորվելով գումարը վճարել
մինչև սույն թվականի մայիսի 30-ը, սակայն մինչ օրս որևէ գումար չի
վճարել և ավտոմեքենան չի վերադարձրել, իսկ վստահության համար թողել
է իր լուսանկարով, սակայն Դավիթ Ռուբիկի Նենեջյան անհատական
տվյալներով անձնագրի պատճեն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 2021թ. մայիսի 19-ին
Երևան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Կարենի Ասիրյանը, Արամայիս
Անտոնի Շահնազարյանը, Արթուր և Արբակ Աշոտի Սարգսյանները,
խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Աշոտ Սամվելի
Թադևոսյանից հափշտակել են վերջինիս պատկանող «Սամանդ» մակնիշի
36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և հաջորդ օրը՝ մայիսի
20-ին, 100.000 ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքում գործող
ավտոմեքենաների ապամոնտաժման կետի սեփականատեր ոմն
Արթուրին՝ Աշոտ Թադևոսյանին պատճառելով խոշոր չափերով՝ 520.000 ՀՀ
դրամի գույքային վնաս: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անձինք
Ա.Թադևոսյանի վստահությունը չարաշահելու և հետագայում իրենց
ինքնությունը պարզելու հնարավորությունը բացառելու նպատակով
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարը փակցրել են Դավիթ Ռուբիկի Նենեջյան
անհատական տվյալներով անձնագրի լուսապատճենի լուսանկարի
համար նախատեսված հատվածում և որպես երաշխիք՝ տվել Աշոտ
Թադևոսյանի մայր Նարինե Գարեգինի Կարապետյանին:
Դեպքի առթիվ 29.11.2021թ-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի
բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ
կետերով ու ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով
հարուցվել է թիվ 37162221 քրեական գործը և 2021թ. դեկտեմբերի 3-ին
ուղարկվել Սյունիքի մարզային քննչական վարչություն:
2021թ. դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել թիվ 37162221 և թիվ
41164020 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և
նախաքննությունը թիվ 41164020 քրեական գործի վարույթում շարունակելու
մասին։
Համաձայն ապրանքագիտական փորձաքննության թիվ 109-ԱՊ-21
եզրակացության՝ «OPEL ASTRA 1.6» մակնիշի 36 NA 303 հաշվառման
համարանիշի ավտոմեքենայի միջին շուկայական արժեքը, 2021թ. մարտի
15-ի դրությամբ, գնահատվել է 1.100.000 ՀՀ դրամ:
2021թ. հուլիսի 1-ին Արամայիս Անտոնի Շահնազարյանին ՀՀ
քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 178-րդ
հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա ընկերոջ՝ Արթուր Աշոտի Սարգսյանի հետ նախնական
համաձայնությամբ՝ խմբի կազմում խոշոր չափերով գույքի գաղտնի
հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հանցավոր
ճանապարհով գույք ձեռք բերելու շահադիտական նպատակով, իր
ազգական Գարիկ Դանիելյանի՝ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 8
շենքի թիվ 54 հասցեի բնակարանում հյուրընկալելու ժամանակ՝ 2020թ.
հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, օգտվելով Գ.Դանիելյանի՝
բնակարանից բացակայելու և վերջինիս կնոջ՝ Կարինե
Պողոսյանի՝ լոգարանում գտնվելու հանգամանքներից, ննջասենյակի
պահարանից գողացել է 895.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 13
կտոր ոսկե զարդեր, իսկ պահարանի մոտ դրված դրամապանակից` 100.000
ՀՀ դրամ կանխիկ գումար` պատճառելով խոշոր չափերով՝ ընդհանուր
995.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Բացի այդ, Արամայիս Շահնազարյանը հանցավոր ճանապարհով
ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով
խաբեությամբ և վստահությունը չարաշահելու` խարդախության,
եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն ,
այն է՝ 5000 ՀՀ դրամ օրավարձով վարելու պատրվակով, վարձավճարը
յուրաքանչյուր շաբաթ վճարելու պայմանով, ավտոմեքենան սարքին ,
պատշաճ վիճակում վերադարձնելու հավաստիացումներով վստահություն
ստեղծելով՝ 2021թ. մարտի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տիգրան
Արսենի Բազոյանից ստացել և խարդախությամբ նրանից հափշտակել է
վերջինիս՝ խոշոր չափերով՝ 1.840.000 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար
արժողությամբ, Գայանե Ժոռայի Թադևոսյանի անվամբ հաշվառված, «Օպել
Աստրա 1.6» մակնիշի 35CN255 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:
2021թ. դեկտեմբերի 6-ին Անդրանիկ Կարենի Ասիրյանին ՀՀ քրեական
օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում՝ մի
խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, միասնական
դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և
փոխլրացնելով, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք
բերելու շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը
չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություն:
Այսպես.
Անդրանիկ Ասիրյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի
Շահնազարյանի, եղբայրներ Արթուր և Արբակ Աշոտի Սարգսյանների հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը՝ 130.000
ՀՀ դրամ գումարը վճարելու համար խարդախությամբ ուրիշի գույքը
հափշտակելու հարցի շուրջ, 2021թ. մայիսի 19-ին համացանցի՝
Հայաստանի Հանրապետությունում գործող «List.am» անվճար
հայտարարությունների կայքում ծանոթանալով «Արփինե Լևոնյան»
օգտատիրոջ կողմից «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան վաճառելու մասին հայտարարությանը,
իրենց հանցավոր նպատակներն իրագործելու նպատակով, հիշյալ
օգտատիրոջ հոր՝ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Արենի
բնակավայրի բնակիչ Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանի հետ ունեցած
հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել և նույն օրը՝ ժամը 18:00-ի
սահմաններում, վերոնշյալ անձանց հետ գնացել է Արենի բնակավայրում
գտնվող, Ն.Լևոնյանին պատկանող առանձնատուն:
Ա.Ասիրյանն իր ընկերների հետ ի սկզբանե նպատակ չունենալով
վճարել ավտոմեքենայի գումարը՝ 600.000 ՀՀ դրամը, տուժողի մոտ
վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու հարցի շուրջ
վերջինիս մտավախությունները փարատելու և վճռականություն
առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով իրականությունը, հավատ
ներշնչելու համար խաբել՝ ներկայացել է կեղծ՝ «Դավիթ» անվամբ,
այնուհետև՝ խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ արժողությամբ
ավտոմեքենայի գումարը տարաժամկետ՝ 400.000 ՀՀ դրամը մինչև
2021թ. մայիսի 26-ը, իսկ մնացած 200.000 ՀՀ դրամը՝ մինչև 2021թ.
հունիսի 01-ը վճարելու կեղծ խոստումներով տալով, որպես երաշխիք
Ն.Լևոնյանին տրամադրել է իր լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ
Նենեջյան»-ի կենսագրական տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝
ավտոմեքենայի գումարը նշված ժամկետներում վճարելու մասին
պարտավորագիր: Ա.Ասիրյանը նշված բանակցությունների ընթացքում
ընկերների հետ Ն.Լևոնյանին վստահեցրել են նաև, որ իրենք խաբեբաներ
չեն, ինչի արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝ Ա.Ասիրյանին է
հանձնել «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան, որն էլ նա ընկերների հետ հափշտակել և հաջորդ օրը,
ընդամենը 130.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է Լիպարիտ Խաչատուրի
Մարտոյանին:
Բացի այդ, Անդրանիկ Ասիրյանը խմբի կազմում՝ մի խումբ անձանց
կողմից նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ,
մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով,
հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու
շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը
չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություն:
Այսպես.
Անդրանիկ Ասիրյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի
Շահնազարյանի, եղբայրներ Արթուր և Արբակ Աշոտի Սարգսյանների հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը
վճարելու համար խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու հարցի
շուրջ, 2021թ. մայիսի 19-ին համացանցի՝ Հայաստանի
Հանրապետությունում գործող «List.am» անվճար հայտարարությունների
կայքում ծանոթանալով «Աշոտ Թադևոսյան» օգտատիրոջ կողմից
«SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան վաճառելու մասին հայտարարությանը, իրենց հանցավոր
նպատակներն իրագործելու նպատակով, հիշյալ օգտատիրոջ՝ Ջերմուկ
համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Սամվելի Թադևոսյանի հետ
ունեցած հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել և նույն օրը՝ ժամը
20:00-ի սահմաններում, վերոնշյալ անձանց հետ գնացել է Գլաձոր
բնակավայրում գտնվող, Ա.Թադևոսյանին պատկանող առանձնատուն:
Ա.Ասիրյանն իր ընկերների հետ ի սկզբանե նպատակ չունենալով
վճարել ավտոմեքենայի գումարը՝ 520.000 ՀՀ դրամը, տուժողի մոտ
վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու հարցի շուրջ
վերջինիս մտավախությունները փարատելու և վճռականություն
առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով իրականությունը, հավատ
ներշնչելու համար խաբել՝ ներկայացել է կեղծ՝ «Դավիթ» անվամբ,
այնուհետև՝ խոշոր չափերի՝ 520.000 ՀՀ դրամ գումարը տարաժամկետ՝
մինչև 2021թ. մայիսի վերջ վճարելու կեղծ խոստումներով տալով, որպես
երաշխիք Ա.Թադևոսյանի մորը՝ Նարինե Գարեգինի Կարապետյանին
տրամադրելով իր լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ Նենեջյան»-ի
կենսագրական տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝ ավտոմեքենայի
գումարը նշված ժամկետներում վճարելու մասին պարտավորագիր:
Ա.Ասիրյանը նշված բանակցությունների ընթացքում ընկերների հետ
Ա.Թադևոսյանին վստահեցրել են, որ իրենք խաբեբաներ չեն, ինչի
արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝ Ա.Ասիրյանին է հանձնել
«SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան, որն էլ նա ընկերների հետ հափշտակել և հաջորդ օրը,
ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումարով, Երևան քաղաքում վաճառել է
ավտոմեքենաների կազմաքանդմամբ զբաղվող ոմն Արթուրին:
2021թ. դեկտեմբերի 10-ին Արթուր Աշոտի Սարգսյանին ՀՀ քրեական
օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում՝ մի
խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, միասնական
դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և
փոխլրացնելով, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք
բերելու շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը
չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություն:
Այսպես.
Արթուր Սարգսյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի Շահնազարյանի,
Անդրանիկ Կարենի Ասիրյանի և եղբոր՝ Արբակ Աշոտի Սարգսյանի հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը՝ 130.000
ՀՀ դրամ գումարը վճարելու համար գումար ձեռք բերելու նպատակով
խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու հարցի շուրջ, 2021թ.
մայիսի 19-ին համացանցի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող
«List.am» անվճար հայտարարությունների կայքում հրապարակված
«Արփինե Լևոնյան» օգտատիրոջ կողմից «BMW 520I» մակնիշի 08 LL 080
հաշվառման համարանիշի ավտոմեքենան 650.000 ՀՀ դրամ գումարով
վաճառելու մասին հայտարարությանը ծանոթանալուց հետո, իրենց
հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով, հիշյալ
օգտատիրոջ հոր՝ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Արենի
բնակավայրի բնակիչ Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանի հետ ունեցած
հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել և նույն օրը՝ ժամը 18:00-ի
սահմաններում, Ա.Շահնազարյանի, Ա.Ասիրյանի և Ա.Սարգսյանի հետ
գնացել է Արենի բնակավայրում գտնվող, Ն.Լևոնյանին պատկանող
առանձնատուն:
Արթուր Սարգսյանն ու իր ընկերներն ի սկզբանե նպատակ
չունենալով վճարել հիշյալ ավտոմեքենայի գումարը, սակայն տուժողի
մոտ վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու հարցի շուրջ
վերջինիս մտավախությունները փարատելու և վճռականություն
առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով իրականությունը, հավատ
ներշնչելու համար ավտոմեքենայի՝ վաճառքի նախնական արժեքը
սակարկել, վերջնական պայմանավորվել են այն գնել 600.000 ՀՀ դրամով,
ապա՝ խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենայի
գումարը տարաժամկետ՝ 400.000 ՀՀ դրամը մինչև 2021թ. մայիսի 26-ը,
իսկ մնացած 200.000 ՀՀ դրամը՝ մինչև 2021թ. հունիսի 01-ը, վճարելու
կեղծ խոստումներով, որպես երաշխիք Ն.Լևոնյանին տրամադրել են
իրենց կողմից նախապես պատրաստած՝ Անդրանիկ Ասիրյանի
լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ Նենեջյան»-ի կենսագրական
տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝ ավտոմեքենայի գումարը
պայմանավորված ժամկետներում վճարելու մասին պարտավորագիր:
Արթուր Սարգսյանը նշված բանակցությունների ընթացքում ընկերների
հետ Ն.Լևոնյանին վստահեցրել են նաև, որ իրենք խաբեբաներ չեն, ինչի
արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝ նրանց է հանձնել «BMW
520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որն
էլ նա ընկերների հետ հափշտակել և հաջորդ օրը, Արբակ Սարգսյանի
օգնությամբ ընդամենը 130.000 ՀՀ դրամ գումարով վաճառել են
Լիպարիտ Խաչատուրի Մարտոյանին:
Բացի այդ, Արթուր Սարգսյանը խմբի կազմում՝ մի խումբ անձանց
կողմից նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ,
մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով,
հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու
շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը
չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություն:
Այսպես.
Արթուր Սարգսյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի Շահնազարյանի,
Անդրանիկ Կարենի Ասիրյանի և եղբոր՝ Արբակ Աշոտի Սարգսյանի հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը
վճարելու համար գումար ձեռք բերելու նպատակով խարդախությամբ
ուրիշի գույքը հափշտակելու հարցի շուրջ, 2021թ. մայիսի 19-ին
համացանցի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող «List.am»
անվճար հայտարարությունների կայքում տեղադրված
հրապարակումներում միասին փնտրել են իրենց՝ նախատեսած
խարդախության հավանական զոհին, ինչի արդյունքում ծանոթացել են
Անդրանիկ Ասիրյանի կողմից հայտնաբերված «Աշոտ Թադևոսյան»
օգտատիրոջ կողմից «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան վաճառելու մասին հայտարարությանը:
Իրենց հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով Արթուր
Սարգսյանն ու նրա հանցակիցները հիշյալ օգտատիրոջ՝ Ջերմուկ
համայնքի Գլաձոր բնակավայրի բնակիչ Աշոտ Սամվելի Թադևոսյանի հետ
ունեցած հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել և նույն օրը՝ ժամը
20:00-ի սահմաններում, ժամանել են Գլաձոր բնակավայրում գտնվող,
Ա.Թադևոսյանին պատկանող առանձնատուն:
Արթուր Սարգսյանն ու իր ընկերներն ի սկզբանե նպատակ
չունենալով վճարել ավտոմեքենայի գումարը, սակայն, տուժողի մոտ
վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու հարցի շուրջ
վերջինիս մտավախությունները փարատելու և վճռականություն
առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով իրականությունը, հավատ
ներշնչելու համար խոշոր չափերի՝ 520.000 ՀՀ դրամ գումարը
տարաժամկետ՝ մինչև 2021թ. մայիսի վերջ վճարելու կեղծ խոստումներով,
որպես երաշխիք Ա.Թադևոսյանի մորը՝ Նարինե Գարեգինի
Կարապետյանին տրամադրելով իրենց կողմից նախապես պատրաստած՝
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ Նենեջյան»-ի
կենսագրական տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝ ավտոմեքենայի
գումարը պայմանավորված ժամկետներում վճարելու մասին
պարտավորագիր: Արթուր Սարգսյանը նշված բանակցությունների
ընթացքում ընկերների հետ Ա.Թադևոսյանին վստահեցրել է, որ իրենք
խաբեբաներ չեն, ինչի արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝
նրանց է հանձնել «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան, որն էլ Արթուր Սարգսյանն ընկերների հետ
հափշտակել և հաջորդ օրը, Արբակ Սարգսյանի օգնությամբ, ընդամենը
100.000 ՀՀ դրամ գումարով, Երևան քաղաքում վաճառել է
ավտոմեքենաների կազմաքանդմամբ զբաղվող ոմն Արթուրին:
2021թ. դեկտեմբերի 10-ին Արբակ Աշոտի Սարգսյանին ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ
կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի
կազմում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները
գիտակցելով և փոխլրացնելով, հանցավոր ճանապարհով ֆինանսական
միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով խաբեությամբ և
վստահությունը չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է
խոշոր չափերով հափշտակություն:
Այսպես.
Արբակ Սարգսյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի Շահնազարյանի,
Անդրանիկ Կարենի Ասիրյանի և եղբոր՝ Արթուր Աշոտի Սարգսյանի հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը՝ 130.000
ՀՀ դրամ գումարը վճարելու համար գումար ձեռք բերելու նպատակով
խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու հարցի շուրջ,
հանցակիցների միջոցով 2021թ. մայիսի 19-ին համացանցի՝ Հայաստանի
Հանրապետությունում գործող «List.am» անվճար հայտարարությունների
կայքում «Արփինե Լևոնյան» օգտատիրոջ կողմից հրապարակված «BMW
520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
650.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու մասին հայտարարությանը
ծանոթանալուց հետո, իրենց հանցավոր մտադրություններն իրագործելու
նպատակով, հիշյալ օգտատիրոջ հոր՝ Վայոց Ձորի մարզի Արենի
համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանի հետ
եղբայրը՝ Արթուր Սարգսյանը հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել
և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ա.Շահնազարյանի,
Ա.Ասիրյանի և Ա.Սարգսյանի հետ գնացել է Արենի բնակավայրում գտնվող,
Ն.Լևոնյանին պատկանող առանձնատուն:
Արբակ Սարգսյանն ու իր ընկերներն ընկերների հետ ի սկզբանե
նպատակ չունենալով վճարել հիշյալ ավտոմեքենայի գումարը, սակայն,
տուժողի մոտ վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու
հարցի շուրջ վերջինիս մտավախությունները փարատելու և
վճռականություն առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով
իրականությունը, հավատ ներշնչելու համար ավտոմեքենայի՝ վաճառքի
նախնական արժեքը սակարկել, վերջնական պայմանավորվել են այն գնել
600.000 ՀՀ դրամով, ապա՝ խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ
արժողությամբ ավտոմեքենայի գումարը տարաժամկետ՝ 400.000 ՀՀ
դրամը մինչև 2021թ. մայիսի 26-ը, իսկ մնացած 200.000 ՀՀ դրամը՝ մինչև
2021թ. հունիսի 01-ը, վճարելու կեղծ խոստումներով, որպես երաշխիք
Ն.Լևոնյանին տրամադրել են իրենց կողմից նախապես պատրաստած՝
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ Նենեջյան»-ի
կենսագրական տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝ ավտոմեքենայի
գումարը պայմանավորված ժամկետներում վճարելու մասին
պարտավորագիր: Ա.Սարգսյանը նշված բանակցությունների ընթացքում
ընկերների հետ Ն.Լևոնյանին վստահեցրել են նաև, որ իրենք խաբեբաներ
չեն, ինչի արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝ նրանց է
հանձնել «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան, որն էլ նա ընկերների հետ հափշտակել և հաջորդ օրը,
ընդամենը 130.000 ՀՀ դրամ գումարով վաճառել են Լիպարիտ
Խաչատուրի Մարտոյանին:
Բացի այդ, Արբակ Սարգսյանը խմբի կազմում՝ մի խումբ անձանց
կողմից նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ,
մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով,
հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու
շահադիտական նպատակով խաբեությամբ և վստահությունը
չարաշահելու` խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություն:
Այսպես.
Արբակ Սարգսյանն ընկերների՝ Արամայիս Անտոնի Շահնազարյանի,
Անդրանիկ Կարենի Ասիրյանի և եղբոր՝ Արթուր Աշոտի Սարգսյանի հետ
նախնական համաձայնության գալով իրենց ընդհանուր պարտքը
վճարելու համար գումար ձեռք բերելու նպատակով խարդախությամբ
ուրիշի գույքը հափշտակելու հարցի շուրջ, 2021թ. մայիսի 19-ին
համացանցի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող «List.am»
անվճար հայտարարությունների կայքում միասին փնտրել են իրենց՝
նախատեսած խարդախության հավանական զոհին, ինչի արդյունքում
ծանոթացել են Անդրանիկ Ասիրյանի կողմից հայտնաբերված «Աշոտ
Թադևոսյան» օգտատիրոջ կողմից «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ
573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան 520.000 ՀՀ դրամով
վաճառելու մասին հայտարարությանը: Իրենց հանցավոր
մտադրություններն իրագործելու նպատակով, Արբակ Սարգսյանն ու նրա
հանցակիցները հիշյալ օգտատիրոջ՝ Ջերմուկ համայնքի Գլաձոր
բնակավայրի բնակիչ Աշոտ Սամվելի Թադևոսյանի հետ իր և
հանցակիցների ունեցած հեռախոսազանգի միջոցով պայմանավորվել և
նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերոնշյալ անձանց հետ ժամանել
են Գլաձոր բնակավայրում գտնվող, Ա.Թադևոսյանին պատկանող
առանձնատուն:
Արբակ Սարգսյանն ու իր ընկերներն ի սկզբանե նպատակ չունենալով
վճարել ավտոմեքենայի գումարը՝ 520.000 ՀՀ դրամը, սակայն, տուժողի
մոտ վստահություն ստեղծելու, գործարքի օրինական լինելու հարցի շուրջ
վերջինիս մտավախությունները փարատելու և վճռականություն
առաջացնելու նպատակով, խեղաթյուրելով իրականությունը, հավատ
ներշնչելու համար խոշոր չափերի՝ 520.000 ՀՀ դրամ գումարը
տարաժամկետ՝ մինչև 2021թ. մայիսի վերջ վճարելու կեղծ խոստումներով,
որպես երաշխիք Ա.Թադևոսյանի մորը՝ Նարինե Գարեգինի
Կարապետյանին տրամադրելով իրենց կողմից նախապես պատրաստած՝
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարով, սակայն, ոմն «Դավիթ Նենեջյան»-ի
կենսագրական տվյալներով անձնագրի պատճեն, նաև՝ ավտոմեքենայի
գումարը պայմանավորված ժամկետներում վճարելու մասին
պարտավորագիր: Արբակ Սարգսյանը նշված բանակցությունների
ընթացքում ընկերների հետ Ա.Թադևոսյանին վստահեցրել է, որ իրենք
խաբեբաներ չեն, ինչի արդյունքում վերջինս ընկնելով մոլորության մեջ՝
իրենց է հանձնել «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան, որն էլ Արբակ Սարգսյանն ընկերների հետ
հափշտակել և հաջորդ օրը, ընդամենը 100.000 ՀՀ դրամ գումարով,
Երևան քաղաքում վաճառել է ավտոմեքենաների կազմաքանդմամբ
զբաղվող ոմն Արթուրին:
Թիվ 41164020 քրեական գործը, նախաքննության ժամկետը
երկարացնելու մասին միջնորդությամբ, Սյունիքի մարզի
դատախազություն է ստացվել 2021թ. դեկտեմբերի 23-ին, որի ստուգմամբ
պարզվել է, որ նախաքննությունն իրականացվել է թերի, մակերեսորեն ու
անհարկի ձգձգումներով, վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն
ձեռնարկվել քննության համար էական նշանակություն ունեցող ողջ
հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ հնարավոր և
բավարար բոլոր միջոցները, չեն պահպանվել ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,
գործով չի իրականացվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ,
վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ
ջանասիրություն՝ նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու
ուղղությամբ, ինչի հետևանքով դեռևս չեն բացահայտվել քրեական գործի
ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, որոնք
օբյեկտիվորեն արդեն իսկ կարող էին պարզված լինել:

Այսպես.
Ցուցումի հիմնավորումները, արձանագրված թերությունները,
բացթողումները.

Կարինե Հովակիմի Պողոսյանի՝ 13 կտոր ոսկյա զարդերի


հափշտակության դեպքով:
2021թ. փետրվարի 18-ին որոշում է կայացվել Արամայիս Անտոնի
Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին
և 2-րդ կետերով /2. գողությունը, որը կատարվել է՝ 1)մի խումբ անձանց կողմից
նախնական համաձայնությամբ,2) խոշոր չափերով/որպես մեղադրյալ
ներգրավելու մասին:
Նույն օրը որոշում է կայացվել Արթուր Աշոտի Սարգսյանին ՀՀ
քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով
որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Արամայիս Շահնազարյանին առաջադրված մեղադրանքը 2021թ.
հուլիսի 1-ին լրացվել է և նա նույն օրը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ
քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով
նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար /մեղադրանքն
առաջադրվել է 2021թ. օգոստոսի 21-ին/:
 2021թ. հոկտեմբերի 20-ին որոշում է կայացվել Արթուր Աշոտի
Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ
մասի 1-ին ու 2-րդ կետերով իրականացված քրեական հետապնդումը,
արարքում հանցակազմ չլինելու հիմքով, դադարեցնելու մասին, որպիսի
պայմաններում, փաստորեն, անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու
Արամայիս Շահնազարյանին առաջադրված մեղադրանքը և նրան, Կարինե
Պողոսյանին պատկանող ոսկյա զարդերը գողանալու դրվագով,
մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ
մասի 2-րդ կետով, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվել:
2021թ. հունվարի 8-ին թիվ 57-283քր-20 գրությամբ ՀՀ կենտրոնական
բանկի ֆինանսական վերահսկողության վարչություն կատարված
հարցումով խնդրվել է պատասխանել՝ Արամայիս Շահնազարյանի և
Արթուր Սարգսյանի կողմից ՀՀ-ում գործող գրավատներում և/կամ ՈՒՎԿ -
ներում ոսկյա իրերի լոմբարդային վարկերի (գրավի) պայմանագրեր
կնիքվել են, թե ոչ, եթե այո, ապա երբ, որ կազմակերպությունում և ում
կողմից, սակայն, մինչ օրս, նշված հարցման պատասխանը չի ստացվել:
Գրությամբ հարցվող ատյաններն ստանալու նպատակով 25.03.2021թ. թիվ
57-724-20 գրությամբ հիշեցում է ուղարկվել ՀՀ կենտրոնական բանկի
ֆինանսական վերահսկողության վարչություն, իսկ 01.04.2021թ. վարույթն
իրականացնող քննիչի՝ ՀԿԳ ավագ քննիչ Ն.Հովհաննիսյանի , կողմից
կազմվել է տեղեկանք՝ ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական բաժնի
աշխատակից Տարոն Բաղդասարյանի հետ հեռախոսազրույց ունենալու
մասին, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ վերը նշված գրությանը
չպատասխանելը պայմանավորված է այն ընթացքի մեջ գտնվելու
հանգամանքով, քանի որ կենտրոնական բանկը ՀՀ-ում գործող
գրավատների հետ առանձին էլեկտրոնային կապ չունի, բոլոր
հարցումները գրավատներին կատարվել են փոստային առաքման
միջոցով, ինչը, որպես կանոն, տևում է մոտ 3 ամիս:
 ՀՀ կենտրոնական բանկին 2021թ. հունվարի 8-ին կատարված
հարցումից անցել է ոչ թե 3 ամիս, այլ գրեթե մեկ տարի, ինչի վերաբերյալ
պատասխան մինչ օրս չի ստացվել: Պատշաճ ջանասիրություն
ցուցաբերելու պայմաններում վարույթն իրականացնող քննիչը կարող էր
ունենար, եթե ոչ բոլոր գրավատներից, ապա գոնե դրանց մեծ մասից
ստացված պատասխանները, ինչն էլ հնարավոր էր պարունակեր հարցման
ենթակա՝ պահանջվող ամբողջական տվյալները:

Խարդախության եղանակով Տիգրան Արսենի Բազոյանին


պատկանող «Օպել Աստրա 1.6» մակնիշի 35CN255 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան հափշտակելու դեպքով:
Տիգրան Բազոյանին պատկանող «Օպել Աստրա 1.6» մակնիշի 35CN255
հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքով
քննության ընթացքում ինչպես տուժողի, այնպես էլ դատավարական այլ
կարգավիճակով անձանց հարցաքննությունները կատարվել են թերի ,
մակերեսային, ինչը, եթե քննության սկզբնական փուլում քննիչը կարող էր
պատճառաբանել իր ընտրած տակտիկայով, այդուհանդերձ՝ նշված դեպքի
առթիվ 27.03.2021թ. հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ 9
ամիսների ընթացքում դրանք ենթակա են եղել հստակեցման ու
պարզաբանման:
Այսպես.
Տիգրան Բազոյանը 2021թ. մարտի 17-ին հանցագործության մասին
հաղորդում ներկայացնելիս նշել է, որ իր«Օպել Աստրա 1.6» մակնիշի 35CN255
հաշվառման համարանիշի ավտոմեքենան օրավարձով վարելու պայմանով
Արամայիս Անտոնի Շահնազարյանին է հանձնել 2021թ. մարտի 11-ին՝ ժամը
16:00-ի սահմաններում:
Նշված դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում
բացատրություն գրելիս Գնել Դանիելի Բալասանյանը, ում Արամայիս
Շահնազարյանը փորձել է վաճառել /կամ վաճառել է/ Տ.Բազոյանից
հափշտակված՝ հիշյալ ավտոմեքենան, հետաքննիչին է ներկայացրել
Ա.Շահնազարյանի հետ «Viber» հավելվածով ունեցած նամակագրության
բովանդակությունը՝ արտատպված «Ա4» ձևաթղթի վրա: Նշված
նամակագրության ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ
Ա.Շահնազարյանը 2021թ. մարտի 11-ին՝ ժամը 19:17-ից սկսած,այսինքն՝ այն
Տ.Բազոյանից օրավարձով վերցնելուց շուրջ 3 ժամ հետո,Գ.Բալասանյանին
է ուղարկել «Օպել Աստրա 1.6» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարները,
ինչից հետո նրան առաջարկել այն գնել շուկայականից էականորեն էժան՝
750 ԱՄՆ դոլարով, այն պայմաններում, երբ, ըստ Ա.Շահնազարյանի
կատարած նամակագրության՝ մեքենայի վրա տեղադրված է գազ,
մեքենայում առկա է 500 դոլար արժողությամբ «Pione» ապրանքանիշի,
մոնիտորով և լավ բարձրախոսներով /դինամիկներով/նվագարկիչ
/մագնիտաֆոն/:
Տիգրան Բազոյանի՝ 093-02-02-86 հեռախոսահամարի վերծանումների
զննությամբ պարզ է դառնում, որ վերջինս նշված հեռախոսահամարից
դեպքի օրը՝ 2021թ. մարտի 11-ին, Արամայիս Շահնազարյանին զանգահարել
և նրա հետ հեռախոսազրույց ունեցել է ժամը 13:58-ին՝ 1:07 րոպե
տևողությամբ, ժամը 15:02-ին՝ 0:19 րոպե տևողությամբ և ժամը 20:14-ին՝ 0:45
րոպե տևողությամբ:
 Քրեական գործին կցված՝ Գնել Բալասանյանի կողմից
ներկայացված՝ վերը նշված փաստաթղթերը չեն զննվել և դրանք որպես
ապացույց այլ փաստաթուղթ չեն ճանաչվել, ինչպես դրանց
բովանդակության, այնպես էլ հեռախոսահամարների վերծանումներով չեն
հարցաքննվել Գնել Բալասանյանը, Տիգրան Բազոյանն ու Արամայիս
Շահնազարյանը, որպիսի պայմաններում հնարավոր կլիներ պարզել
Տ.Բազոյանի կողմից մեքենան Ա.Շահնազարյանին հանձնելու ստույգ ժամն
ու րոպեն, ինչպես նաև՝ վերջինիս կողմից այն Գ.Բալասանյանին վաճառելու
առաջարկներ կատարելու ժամն ու րոպեն, իսկ արդյունքում՝
Ա.Շահնազարյանի կողմից մեքենան Տ.Բազոյանից վերցնելու և այն
Գ.Բալասանյանին վաճառելու առաջարկներով վերջինիս դիմելու
ժամանակահատվածը պարզելուց հետո, ինչպես նաև գործով ձեռք
բերված այլ ապացույցների համակարգային վերլուծության արդյունքում ,
հնարավոր կլիներ գնահատման ենթարկել Ա.Շահնազարյանի կողմից
մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելիս ցուցմունքով հայտնած այն
տվյալները, թե իբր նա ավտոմեքենան Տիգրան Բազոյանից վերցրել է 2021թ .
մարտի 11-ին՝ ժամը 16-ի սահմաններում, 5.000 ՀՀ դրամ օրավարձով, տաքսի
ծառայություններ մատուցելու նպատակով, իսկ շուրջ 2 օր վարելուց հետո (2
օր նշածն ակնհայտ սուտ է) իրեն գումար է անհրաժեշտ եղել և չի հիշել, թե
քանի դրամով, այն վաճառել է իրեն անծանոթ ավտոքանդողներին, իսկ
գումարը ծախսել: Պատշաճ քննությամբ չի պարզվել նաև, թե
Ա.Շահնազարյանն ինչ ֆինանսական խնդիրներ կամ
պարտավորություններ է ունեցել, երբ են դրանք առաջացել, արդյոք նման
խնդիրներն ու պարտավորությունները չեն եղել մեքենան Տ .Բազոյանից
վերցնելու պահին:
Տիգրան Բազոյանը տուժողի դատավարական կարգավիճակով
հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ 2021թ. մարտի 11-ին՝ ժամը 16:00-ի
սահմաններում, Արամայիս Շահնազարյանը զանգահարել է իրեն , և իրենք
հանդիպել են Ազատության պողոտայի 24 հասցեում գործող «Վիվալդի»
ռեստորանային համալիրի բակում: Ինքը մեքենան ներկայացրել է
պայմանավորված վայր, որտեղ Արամայիս Շահնազարյանը ժամանել
էր«BMW E60» մակնիշի 36 QA 796 հաշվառման համարանիշի
ավտոմեքենայով՝ ինչը վարել է վերջինս, իսկ նրա հետ եղել է այլ տղամարդ ,
ով, ըստ Ա.Շահնազարյանի, հանդիսացել է նրա եղբայրը: Ինքը
Ա.Շահնազարյանի հետ զրուցել, պայմանավորվել է մեքենան տրամադրելու
հարցի շուրջ, որոշել են, որ այն վերջինիս պետք է հանձնի օրական 5.000 ՀՀ
դրամ գումարով /բացի կիրակի օրերից, նշված օրվա դիմաց վճար չի
պահանջել/, իսկ գումարը նա պետք է վճարեր յուրաքանչյուր շաբաթվա
վերջ: Դրանից հետո ինքը Ա.Շահնազարյանին է հանձնել իր մեքենայի
բանալիներն ու տեխանձնագիրը, ապա իր հեռախոսով նկարել է նրա
վարորդական իրավունքի վկայականն ու սոցքարտը: Դրանից հետո՝
մարտի 16-ին, ինքը զանգահարել է Ա.Շահնազարյանին՝ 094-46-62-21
հեռախոսահամարին, սակայն ինչպես այդ զանգով, այնպես էլ հետագայում
կատարված բազմաթիվ զանգերով վերջինիս հետ կապ հաստատել՝
զրուցել, չի հաջողվել: Նշված հեռախոսահամարին կատարված զանգերից
մեկի ժամանակ պատասխանել է մի տղամարդ, ով ներկայացել է որպես
Ա.Շահնազարյանի ծանոթ և հայտնել, որ իր ավտոմեքենան տվել են
Արտաշատ քաղաքում մեքենաների մասնատմամբ զբաղվող Գնելին :
Լրացուցիչ ցուցմունքով Տիգրան Բազոյանը հայտնել է, որ ինքը
շարունակել է զանգահարել Ա.Շահնազարյանի 094-46-62-21
հեռախոսահամարին, փորձելով որևէ տեղեկություն ստանալ իր մեքենայի
վերաբերյալ: Կոնկրետ օրը չի հիշել, իր զանգին պատասխանել է Արթուր
անունով տղամարդ, ով մարտի 11-ին (ենթադրվում է, որ նկատի է ունեցել
մարտի 16-ին, տեղի է ունեցել կամ վրիպակ կամ շփոթմունք) իրեն ասել էր,
թե Ա.Շահնազարյանը ցանկանում է իր մեքենան վաճառել, և իրեն հայտնել
է, որ եթե ինքը ցանկանում է տեղեկություն իմանալ իր մեքենայի գտնվելու
վայրի մասին, ապա պետք է նրա «Իդրամ» հավելվածին փոխանցել 200.000
ՀՀ դրամ գումար: Ինքը նշված Արթուրի հետ սակարկությունների
արդյունքում համաձայնություն է ձեռք բերել 50.000 ՀՀ դրամի փոխարեն
նրանից ստանալ մեքենայի գտնվելու վերաբերյալ տեղեկություն : Այդ
նպատակով Արթուրին՝ նրա ներկայացրած «ID 250152751» (ըստ «Իդրամ»
ՍՊԸ-ից 30.07.2021թ. ստացված թիվ Ե-21/521 գրության՝ 50.000 ՀՀ դրամը
փոխանցվել է «ID 250152251» Իդրամ հաշվեհամարին, իսկ ըստ նույն
ընկերությունից 23.09.2021թ. ստացված թիվ Ե-21/724 գրության՝ «ID 250152251»
Իդրամ հաշվառման հաշիվը նույնականացված է Աշիկ Մինասի
Տատինցյանի հետ: Համաձայն նույն գրությանը կից ՝ «ID 250152251» Իդրամ
հաշվառման հաշվի մուտքային և ելքային գործարքների քաղվածքների՝
նշված հաշվին 50.000ՀՀ դրամ մուտքագրվել է 19.04.2021թ. ժամը 21:00-ին,
փոխանցումը կատարվել է իդրամ տերմինալից: Հաջորդ օրը՝ 20.04.2021թ.,
Ա.Տատինցյանի հիշյալ հաշվից 50.000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել
«Adjarabet Ajarabet» ստացողին) օգտատիրոջն է ուղարկել 50.000 ՀՀ դրամ
գումար, սակայն գումարը ստանալուց հետո վերջինս այլևս իր հետ կապ չի
հաստատել, չի պատասխանել իր զանգերին: Ա.Շահնազարյանի հետ «BMW
E60» մակնիշի 36 QA 796 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով
ժամանած անձը, ում Ա.Շահնազարյանը ներկայացրել է որպես նրա եղբայր,
վերահաստատում էր Ա.Շահնազարյանի խոսքերը, պնդելով, որ մեքենան
լավ կպահեն, ամեն ինչ սարքին վիճակում կվերադարձնեն: Նա
Ա.Շահնազարյանի կողմից կատարված արտահայտությունները
հաստատում էր նաև գլխի շարժումներով, ասում նրա խոսքերն
ամրապնդող արտահայտություններ (այո, անպայման, իհարկե),այսինքն՝
այդ գործողություններով ավելի էր խորացրեցին այն վստահությունը , որն
առաջացել էր Ա.Շահնազարյանի նկատմամբ:
 Տիգրան Բազոյանի լրացուցիչ հարցաքննության
արձանագրությունում՝ անկետային տվյալներում, նշված է վերջինս
հեռախոսահամարները, որոնք են՝ 093-02-02-86, 095-02-05-86, 077-02-72-86,
սակայն քննությամբ որևէ հարց չի տրվել այդ համարներից, բացի 093-02-02-
86 հեռախոսահամարից, մյուսներով ենթադրյալ հանցանք կատարած անձի
/անձանց/ հետ կապ հաստատել է, թե ոչ, իսկ դրական պատասխան
ստանալու դեպքում պետք է պատշաճ դատավարական ընթացակարգով
ստացվեր, զննվեր և քննության առարկա դարձվեր նաև այդ
հեռախոսահամարները:
Ըստ գործի նյութերում առկա՝ Տ.Բազոյանի կողմից ներկայացված ,
վերը նշված,Իդրամ հաշվեհամարին մուտքագրված 50.000 ՀՀ դրամի
վերաբերյալ անդորրագրի պատճենի՝ փոխանցումը կատարվել է 2021թ.
ապրիլի 19-ին:
Արամայիս Շահնազարյանն իր հետ նշված գործարքին ներկայացած
անձի վերաբերյալ ցուցմունք է տվել, որ ինքը Տ.Բազոյանի մոտ «BMW E60»
մակնիշի ավտոմեքենայով գնացել է ընկերոջ՝ Անդրանիկ Ասիրյանի հետ , ով ,
սակայն, իրենց խոսակցությանը չի խառնվել:
 Նշված հանգամանքների վերաբերյալ որևէ հարցադրում չի
կատարվել Ա.Շահնազարյանին և Ա.Ասիրյանին, առերես
հարցաքննությամբ չի հստակեցվել նրանց ցուցմունքներում առկա
հակասությունները:
 Քննություն չի կատարվել Տ.Բազոյանի հեռախոսահամարի
վերծանումների կապակցությամբ, որի համաձայն վերջինս 93020286
հեռախոսահամարից Ա.Շահնազարյանի կողմից օգտագործված 94466221
հեռախոսահամարին 2021թ. մարտի 11-ից մինչև նույն թվականի մայիսի 18-
ը՝ տարբեր օրերի, օրվա տարբեր ժամերին,կատարվել 46 հեռախոսազանգ :
 Պատշաճ քննություն չի կատարվել և իրավական գնահատման
չի ենթարկվել Տ.Բազոյանի կողմից «ID 250152751» օգտատիրոջը 50.000 ՀՀ
դրամ գումար փոխանցելու, այսինքն՝ խարդախությամբ՝ խաբեության
եղանակով այդ գումարը հափշտակելու հանգամանքի շուրջ: Տուժող
Տ.Բազոյանի հարցաքննությամբ հնարավոր կլիներ պարզել՝վերջինս 50.000
ՀՀ դրամ գումարը պահանջ ներկայացրած անձին փոխանցել է այդ
պահանջն ստանալու, թե դրանից օր կամ օրեր առաջ, ինչից հետո պետք է
հարցաքննվեր այդ պահանջը ներկայացնելու օրը կամ օրերին 094-46-62-21
հեռախոսահամարին կատարված մուտքային ու ելքային զանգերի
բաժանորդներին, ովքեր էլ կնշեին, թե գործով հետաքրքրություն
ներկայացնող օրը 094-46-62-21 հեռախոսահամարին կապ հաստատելուց
ում հետ են զրուցել: Դրանից բացի, գործում առկա են տվյալներ 094-46-62-21
հեռախոսահամարն օգտագործած անձանց վերաբերյալ :
 Ա.Շահնազարյանը մեկ այլ ցուցմունքով (հատոր 4, գ.թ. 100)
քննիչի այն հարցին, թե քրեական գործով ստացված տվյալների համաձայն՝
նրա կողմից Տիգրան Բազոյանի ավտոմեքենան քանդողներին վաճառելու
ժամանակ ով է եղել նրա հետ, ով ներկայացել է որպես մեքենայի
սեփականատիրոջ եղբայր, պատասխանել է, թե չի հիշում:
Ա.Շահնազարյանը նույն ցուցմունքով այլ հարցերին նույնպես տվել է
խուսափողական պատասխաններ, իսկ քննիչը չի կատարել դրանք
մերկացնելու ուղղությամբ համապատասխան դատավարական
գործողություններ:
Գնել Դանիելի Բալայանը, ով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում,
որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է ավտոպահեստամասերի
վաճառքով և, երբեմն, գնել է հին, խոտանված մեքենաներ, վկայի
դատավարական կարգավիճակով հարցաքննվելիս ցուցմունք է տվել , որ
ինքը համացանցի «list.am» կայքում տեղադրել է հայտարարություն՝
տարբեր խնդիրներով ավտոմեքենաներ գնելու վերաբերյալ ու նշել իր՝ 094-
399-262 հեռախոսահամարը: 2021թ. մարտի 11-ին՝ ուշ երեկոյան, 044-31-08-86
հեռախոսահամարից իրեն է զանգահարել տղամարդ և առաջարկել գնել
«Opel astra G» մակնիշի ավտոմեքենա, ինչը նա գնահատել է 700-800 ԱՄՆ
դոլար, այնուհետև նշված հարցի շուրջ իրենք «vaber» հավելվածով
հաղորդակցվել են, իսկ այդ տղամարդը հիշյալ հավելվածին է ուղարկել
մեքենայի լուսանկարները: Մեքենան տեսնելու նպատակով իրենք
պայմանավորվել և շուրջ 2 ժամ անց հանդիպել են Այնթապ գյուղի
շրջանաձև խաչմերուկի հարակից գազալցակայանի մոտ: Նշված
տղամարդը, ով ժամանել էր մեքենայի վաճառքի հետ կապված հարցով,
եղել է միայնակ: Վերջինս ասել է, որ մեքենան վաճառում է, քանի որ նրան
գումար է հարկավոր: Երբ ինքը հետաքրքրվել է մեքենայի փաստաթղթերից ,
անծանոթ տղամարդը պատասխանել է, որ մեքենան պատկանում է նրա
եղբորը, այն գրանցված է եղբոր կնոջ անունով, փաստաթղթերը տանն է,
կնկարեն և կուղարկեն: Խոսակցության ընթացքում այդ տղամարդը
զանգահարել է եղբորը, ով էլ ժամանել է «BMW E60» մակնիշի
ավտոմեքենայով երկու այլ տղաների հետ միասին: Նրանցից մեկն իրեն
ներկայացել է որպես վաճառվող ավտոմեքենայի սեփականատեր ,
հայտնել, որ այն իր կնոջ անունով է հաշվառված: Քանի որ մեքենայի
փաստաթղթերն այդ տղաները չեն ներկայացրել, իր մոտ կասկածներ են
առաջացել: Նրանք ամեն կերպ համոզել են, որ փաստաթղթերը կուղարկեն:
Մինչ փաստաթղթերի ուղարկելը իրենք միասին գնացել են Դվին գյուղի
ուղղությամբ, սակայն նրանք այդպես էլ իրեն չեն ներկայացրել մեքենայի
փաստաթղթերը, ինչի համար էլ ինքը հրաժարվել է այդ մեքենան գնել:
Նշված չորս անձանցից մեքենայի վաճառքի հարցով իր հետ բանակցել է
«Opel astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու նրա եղբայր
ներկայացած անձը, իսկ մյուս երկուսը՝ չեն միջամտել:
 Գնել Բալայանի կողմից ցուցմունքում նշված՝ իր 094-399-262
հեռախոսահամարին 044-31-08-86 հեռախոսահամարից զանգահարած
անձի կողմից «Opel astra G» մակնիշի ավտոմեքենա գնելու առաջարկություն
կատարելու ստուգ ժամը, րոպեն ճշտելու, դրանով իսկ՝ ենթադրյալ
հանցանք կատարած անձի /անձանց/՝ հափշտակելու դիտավորության
առաջացման ժամանակը, ինչպես նաև՝ գործով հետաքրքրություն
ներկայացնող այլ հանգամանքներ պարզելու, հստակեցնելու նպատակով
անհրաժեշտ էր պատշաճ դատավարական ընթացակարգով ստանալ և
զննել 044-31-08-86 հեռախոսահամարների կատարված ու դրան ստացված
զանգերի վերծանումներն ու այդ զանգերը սպասարկած ալեհավաք
կայանների տեղակայման վայրերը, կատարել դրանցից բխող
հարցաքննություններ, ինչը սակայն, չի կատարվել: Քննիչն ունենալով 094-
399-262 հեռախոսահամարի վերծանումները, նույնիսկ դա պատշաճ
կարգով չի զննել, որպիսի պայմաններում կպարզեր, որ նշված համարին
044-31-08-86 հեռախոսահամարից զանգերը կատարվել են 2021թ. մարտի 11-
ին՝ ժամը 19:15-ց մինչև նույն օրը՝ ժամը 20:47-ը, որի ընթացքում 094-399-262
հեռախոսահամարը ժամը 19:15-ին, 19:38-ին, 19:55-ին և 20:04-ին սպասարկվել
է Արարատի մարզի «, v. Dalar» հասցեիալեհավաք կայանի կողմից, ժամը
20:02-ին՝ նույն մարզի «Artashat, t. Artashat, Patkanyan 62 D str» հասցեում
տեղակայված ալեհավաք կայանի կողմից, ժամը 20:21-ին՝ նույն մարզի «, v.
Marmarashen, building of municipality» հասցեում տեղակայված ալեհավաք
կայանի կողմից, իսկ ժամը 20:47-ին՝ նույն մարզի «, v. Ayntap 2» հասցեի
ալեհավաք կայանի կողմից: Զանգերի հեղինակները չեն հարցաքննվել ,
նրանց զանգերի վերաբերյալ հարցադրումներ չեն կատարվել ու չի
պարզվել, թե այդ ընթացքում ինչ բնույթի խոսակցություն են ունեցել և ում
հետ:
 Քննության առարկա չի դարձվել Ա.Շահնազարյանի հետ Գնել
Բալայանին ներկայացած մյուս երեք անձանց կողմից ենթադրյալ
խարդախությանն ունեցած մասնակցության հանգամանքները, չի
հստակեցվել՝ վերջիններս ինչ դերակատարում են ունեցել հանրության
համար վտանգավոր հիշյալ արարքը Ա.Շահնազարյանի կողմից
կատարելուն (կազմակերպիչ, դրդիչ, համակատարող թե օժանդակող),
հատկապես այն պայմաններում, երբ հետագա քննությամբ ստացվել են
փաստական տվյալներ առ այն, որ Արամայիս Շահնազարյանը, Անդրանիկ
Ասիրյանը, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանները խմբի կազմում
նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, մեկը
մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, հանցավոր
ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական
նպատակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու`
խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություններ:
 Առհասարակ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի կողմից կայացված՝ հեռախոսային զանգերի վերծանումների և
դրանց աբոնենտային տվյալների վերահսկման թույլտվություն ստանալու
միջնորդություն հարուցելու մասին որոշումները քննության առնելու
վերաբերյալ որոշումներով թույլատրված՝ ստացված
հեռախոսահամարների վերծանումներով չի կատարվել պատշաճ
քննություն:
Դավիթ Տիգրանի Փիլոյանը, որպես վկա հարցաքննվելիս ցուցմունք է
տվել, որ Արամայիս Շահնազարյանին հետ կապ պահել է իր՝ 094-53-53-88
հեռախոսահամարից նրա 098-27-29-66 և 093-68-36-88
հեռախոսահամարներին զանգահարելով:
 Նշված հեռախոսահամարների վերծանումներով հնարավոր
կլիներ պարզել Դ.Փիլոյանի և Ա.Շահնազարյանի միջև առկա կապն ինչպես
նախքան հիշյալ դեպքը, այնպես էլ դրանից հետո, հնարավոր կլիներ
ստանալ տեղեկություններ ինչպես սույն դեպքի, այնպես էլ թիվ 41164020
քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքների
վերաբերյալ, ինչը սակայն, չի կատարվել:

Խարդախության եղանակով Կարեն Նորիկի Մարգարյանին


պատկանող «Օպել Աստրա 1.6» մակնիշի 06 CN203 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքով:
Կարեն Մարգարյանի նպատկանող «Opel astra G» մակնիշի 36 NA 203
հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքով
քննության ընթացքում ինչպես տուժողի, այնպես էլ դատավարական այլ
կարգավիճակով անձանց հարցաքննությունները դարձյալ կատարվել են
թերի, մակերեսային:
Այսպես.
Ըստ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի՝
Կարեն Նորիկի Մարգարյանի, «Օպել» մակնիշի 36 NA 203 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան օրավարձով վարելու պայմանով , օրեկան
5.000 ՀՀ դրամ գումարի դիմաց, 2021թ. մարտի 12-ին Երևան քաղաքում
հանձնել է Արամայիս Անտոնի Շահնազարյանին, ով խաբեությամբ և իր
վստահությունը չարաշահելու եղանակով, մեքենան տեղափոխել է Խաչիկ
Դաշտենցի փողոց և այնտեղ հանձնել այն «ռասկուլաչիտ»: 2021թ. մարտի 15-
ին մեքենան վերցրել են նշված վայրից, որի դիմաց վճարել է 300.000 ՀՀ դրամ
գումար:
Անդրանիկ Կարենի Ասիրյանը վերոգրյալի կապակցությամբ
16.03.2021թ. բացատրություն է տվել, որ շուրջ 4 օր առաջ (ենթադրվում է
12.03.2021թ., այսինքն՝ մեքենան տուժողից ստանալու օրը) իր ընկերներից
Արամայիսն իրեն է տվել 1998թ. արտադրության «Օպել աստրա ջի» մակնիշի
կանաչ գույնի ավտոմեքենա և խնդրել այն հանձնել (վաճառել) քանդման
կետ: Ինքը նշված ավտոմեքենան հանձնել է Երևանի Էրեբունի վարչական
շրջանի հիվանդանոցի մոտ գտնվող քանդման կետերից մեկում , որի տեղը
կարող է ցույց տալ: Մեքենայի դիմաց ստացել է 300.000 ՀՀ դրամ գումար, որն
իրենք ընկերներով բաժանել են չորս մասի՝ իր, Արամայիսի, Արթուրի և
Արբակի միջև: Ինքը տեղյակ է եղել, որ նշված ավտոմեքենան Արամայիսը
վերցրել էր օրավարձով, իմացել է նաև, որ այդ մեքենան ունեցել է այլ
սեփականատեր:
Վերջինս ցուցմունքով նշել է, որ օրը հստակ չի հիշել, ժամը 22:30-ից
23:00-ի սահմաններում ինքն ու Արամայիսը Երևանի Արշակունյաց փողոցի
թիվ 30 շենքի բակում հանդիպել է Արմենին (ըստ գործով ստացված
տվյալների՝ նույն ինքը Արմեն Կարենի Մարգարյանը) ու Հովակիմին (ըստ
գործով ստացված տվյալների՝ նույն ինքը Հովակիմ Կարենի Մարգարյանը ):
Նրանք իրենց ցույց են տվել «Օպել» մակնիշի կանաչ գույնի ավտոմեքենան ,
որը Արամայիսը հավանել և որոշել է այն օրավարձով վերցնել : Հաջորդ օրն
Արամայիսն իրեն ասել է, որ նրան գումար է անհրաժեշտ, և առաջարկել է
նշված մեքենան տանել մեքենա քանդողների մոտ և հանձնել գումարի
դիմաց: Ինքն ու Արամայիսը մեքենան տարել են Էրեբունի վարչական
շրջան և այն 300.000 ՀՀ դրամով հանձնել քանդողներին: Դեպքից հետո, երբ
իրենց՝ նշված գործողությունների մասին իմացել են մեքենայի
սեփականատերն ու նրա հարազատները, Արամայիսն իրեն ասել է, որ նա
այդ մեքենայի հետ կապված գումարային հարցերը կարգավորել է ,իրենք
չորսով, այդ թվում նաև Արթուրն ու Արբակը, յուրաքանչյուրը մինչև 2021թ.
մարտի 10-ը պետք է վերադարձնեն 75.000 ՀՀ դրամ գումար /ընդհանուր
300.000/:
Մեկ այլ ցուցմունքով (հատոր 3, գ.թ. 197) Ա.Ասիրյանը հայտնել է, որ
Անդրանիկ Ասիրյանը հայտնել է, որ «Օպել Աստրա Ջի» մակնիշի 36 NA 203
հաշվառման համարանիշի ավտոմեքենան օրավարձով վերցնելուց առաջ
Արամայիս Շահնազարյանն իրեն չի ասել, թե ինչ նպատակով է այն
վերցնում, միայն նրա և Կարեն Մարգարյանի խոսակցությունից է իմացել
ավտոմեքենան օրավարձով վերցնելու նպատակնի մասին: Մեքենայի
վաճառքի գումարը՝ 300.000 ՀՀ դրամը, բաժանվել է ընկերների միջև, որից
75.000 ինքն է վերցրել, այդքան գումար վերցրել է Արամայիսը, Արբակը և
Արթուր Սարգսյանը: Արամայիսն ասել է, որ ինքը մեքենայի տերերի հետ
կլուծի իր հարցերը, ինչից ելնելով էլ ինքն այդ ավտոմեքենան տարել ու
հանձնել է «ռասկուլաչիտի» տեղը:
Արամայիս Անտոնի Շահնազարյանը վերոգրյալի կապակցությամբ
16.03.2021թ. բացատրություն է տվել, որ 2021թ. մարտի 12-ին իրեն անծանոթ
մարդուց օրավարձով վարելու պայմանով՝ օրեկան 5.000 ՀՀ դրամ գումարի
դիմաց, վերցրել է «Օպել աստրա ջի» մակնիշի կանաչ գույնի
ավտոմեքենան, ինչից հետո այն տվել է ընկերոջը՝ Անդրանիկին, որպեսզի
վաճառի: Վերջինս նշված ավտոմեքենան 300.000 ՀՀ դրամով վաճառել է
Էրեբունու վարչական շրջանում գտնվող մեքենաների քանդման կետ , իսկ
գումարը բաժանել են ընկերների միջև՝ յուրաքանչյուրին 75.000 ՀՀ դրամ է
հատկացվել:
Կարեն Նորիկի Մարգարյանը վերոգրյալի կապակցությամբ վկայի
դատավարական կարգավիճակով հարցաքննվելիս ցուցմունք է տվել , որ
ինքն օգտագործել է 099-44-31-40 և 094-49-43-07 հեռախոսահամարները: Ինքը
համացանցի «list.am» կայքում տեղադրել է հայտարարություն՝ oրավարձով
հանձնելու պահմանով իր մեքենան տրամադրելու վերաբերյալ , իսկ
կայքում, որպես կոնտակտային համար նշել է իր՝ 099-44-31-40 բջջային
հեռախոսահամարը: 2021թ. մարտի 12-ին՝ երեկոյան, ինքը մեքենան
օրավարձով հանձնել է Արամայիս Շահնազարյանին և Անդրանիկ
Ասիրյանին: Ըստ պայմանավորվածության նրանք յուրաքանչյուր օրվա
վերջում, բացի կիրակի օրերից, իրեն պետք է տային 5.000 ՀՀ դրամ գումար:
Արամայիս Շահնազարյանն իրեն ասել է, որ մեքենան նրան հարկավոր է
երկար ժամանակով: Ա.Շահնազարյանի հետ կապը պահել է Հովակիմ
Մարգարյանը: Ինքը «Viber» հավելվածով անդամակցել է մի խմբի, որտեղ
օրավարձով մեքենա հանձնող անձինք տեղեկություններ են ճշտել այն
անձանց վերաբերյալ, ում մեքենա են վարձով տրամադրել: Երբ ինքը նշված
խմբում հարցրել է, թե ով է ճանաչում Արամայիսին, իրեն պատասխանել են,
վերջինս մեքենաներ է վերցնում օրավարձով և դրանք հանձնում
քանդողների: Չի հիշել, թե ով է նման տեղեկություն հաղորդել, սակայն
պարտավորվել է՝ այն պահպանված լինելու դեպքում ներկայացնել
վարույթն իրականացնող մարմին: Նշված հաղորդագրությունը կարդալուց
հետո ինքն անմիջապես իր բջջային հեռախոսով՝ «GPS» համակարգով
տեսել է իր ավտոմեքենան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում
կայանած: 2021թ. մարտի լույս 15-ին, ժամը հստակ չի հիշել, գնացել է
Էրեբունի վարչական շրջան՝ այն տեղանքը, որտեղ քարտեզի վրա ցույց էր
տրված իր մեքենայի կայանման վայրը, սակայն այն չի գտել: Դրանից հետո
Հովակիմին և Արմենին ասել է, որ մեքենան, ամենայն
հավանականությամբ, քանդողներին է հանձնվել, ինչից հետո նրանց է
հայտնել մեքենայի գտնվելու վայրը և ասել, որ գնան ու յան հետ բերեն:
Վերջիններս գնացել, մեքենան գտել են քանդողների մոտ, որից բացակայել
են պետհամարանիշներն ու տեխանձնագիրը: Որդիներն իրեն հետո
պատմել են, որ մեքենան գնած՝ մեքենայի մասնատման աշխատանքներ
իրականացնող անձն նրանց ասել է, թե այն հանձնած անձն իրեն խաբել ,
ասել է, թե մեքենայի հաշվառման համարանիշներն ու տեխանձնագիրը
բանկում է: Նա վերցրել է մեքենան, որի դիմաց այդ տղաներին է տվել 300.000
ՀՀ դրամ գումար: Որդիները նշված անձին բացատրել են ստեղծված
իրավիճակը, ինչից հետո պայմանավորվել են այդ անձին մաս-մաս վճարել
150.000 ՀՀ դրամ գումար, և մեքենան հետ են վերցրել: Ինքը տեղյակ չէ, թե իր
ավտոմեքենան կոնկրետ ով է հանձնել մեքենա մասնատողին՝ Արամայիսը ,
թե Անդրանիկը: Դրանից հետո Արամայիսին տեսել է ոստիկանության
Կենտրոնականի բաժնու, որտեղ վերջինս պարտավորագիր է գրել 300.000
ՀՀ դրամ գումարը իրեն վերադարձնելու վերաբերյալ, որը պետք է
կատարեր 21.03.2021թ.-ից՝ 20 օրվա ընթացքում, սակայն վերադարձրել է
ընդամենը 40.000 ՀՀ դրամ գումարը:
Վահրիճ Նիկոլի Ներսիսյանը վկայի դատավարական կարգավիճակով
հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ 2021թ. մարտի 12-ին կամ 13-ին իր քրոջ
ամուսնու հայրը՝ Կարեն Մարգարյանն ու նրա որդիները, Կ.Մարգարյանին
պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան օրավարձով հանձնել են
Արամայիս անունով մի տղայի, ում հետ մեքենան վերցնելիս եղել էր նաև
Անդրանիկ անունով մեկ այլ տղա: Կիրակի օրն առավոտյան (2021թ. մարտի
12-ին հաջորդած առաջի կիրակի օրը մարտի 14-ն է եղել)իրեն է
զանգահարել Արմեն Մարգարյանն ու հայտնել, որ նրանց «Օպել» մակնիշի
ավտոմեքենան Արամայիսը հանձնել է մեքենաներ քանդողներին , որը
Կարեն Մարգարյանը տեղադրված «GPS» համակարգի օգնությամբ գտել է
Էրեբունի վարչական շրջանում: Հայտնել է նաև, որ հարկավոր է գնալ
մեքենայի հետևից և այն հետ բերել: Իրենց է միացել նաև Հովակիմը , որոնց
հետ իրենք Էրեբունի վարչական շրջանում հանդիպել են մեքենաներ
քանդողին, ով իրենց հայտնել է, որ մեքենան նա գնել է 300.000 ՀՀ դրամով,
սպասում է, մինչև մեքենայի խոտանման թուղթը բերեն, այն
անվանափոխեն, որպեսզի դա կարողանա մասնատել: Իրենք նշված
մարդուն բացատրել են ստեղծված իրավիճակը, ինչից հետո
պայմանավորվել են մեքենան հետ վերցնել, իսկ նրա վճարած 300.000 ՀՀ
դրամ գումարը կօգնել հետ վերադարձնելու հարցում:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Հովակիմ Կարենի
Մարգարյանն ու Արմեն Կարենի Մարգարյանը:
Թիվ 13852721 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ
հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը առանձին
վարույթում՝ թիվ 13115021 քրեական գործի համարով առանձնացնելուց
հետո նշված գործերը 29.07.2021թ. կրկին միացվել են մեկ վարույթում՝
նախաքննությունը շարունակվել է թիվ 13852721 քրեական գործի համարով :
 Փաստորեն, վարույթն իրականացնող մարմնին ի սկզբանե
հայտնի է եղել Կարեն Մարգարյանին պատկանող «Opel astra G» մակնիշի 36
NA 203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան որպես խոտան գնած,
մեքենաների մասնատմամբ զբաղվող անձի գործունեության մոտավոր
վայրը, այն է՝ Երևան քաղաք, Էրեբունի վարչական շրջան, Խաչիկ
Դաշտենցի փողոց, հիվանդանոցի հարևանությամբ գտնվելը: Բացի այդ՝
Անդրանիկ Կարենի Ասիրյանը պատրաստակամություն է հայտնել ցույց
տալ այդ վայրը: Բացի այդ՝ տուժող Կարեն Մարգարյանը, հատկապես նրա
որդիներն ու Վահրիճ Ներսիսյանը հաստատապես իմացել են այդ վայրը ,
որպիսի պայմաններում, մինչ օրս, ավելի քան 8 ամիս տևած
նախաքննության պայմաններում չի պարզվել «Opel astra G» մակնիշի 36 NA
203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գնած անձի ինքնությունը,
ում հարցաքննությամբ հնարավոր կլիներ ստանալ գործով պարզման
ենթակա մի շարք հարցերի պատասխաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 38-
138-րդ հոդվածով կամ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ
հոդվածներով/ իրավական գնահատական չի տրվել հիշյալ մեքենան գնած
անձի /անձանց/ արարքին:
 Դեռևս չի պարզվել գործով մի շարք հանգամանքներ, չեն
հստակեցվել հիշյալ դեպքով համապատասխան դատավարական
կարգավիճակով հարցաքննված /հարցաքննությունները կատարվել են
մակերեսային, խիստ թերի/ անձանց ցուցմունքներում առկա մի շարք էական
հակասություններ, մասնավորապես՝ չի պարզվել, թե «Opel astra G» մակնիշի
36 NA 203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան օրավարձով վերցնելու
պատրվակով Արամայիս Շահնազարյանը երբ է դիմել Կարեն
Մարգարյանին, վերջինիս երբ է նա զանգահարել, որ ժամին, մեքենան
կոնկրետ երբ է Ա.Շահնազարյանին հանձնվել՝ որ ժամին, այդ մեքենան
Անդրանիկ Ասիրյանը միայնակ է մեքենաների մասնատմամբ զբաղվող
անձին վաճառել, թե Ա.Շահնազարյանի կամ նաև այլ անձանց հետ
միասին /Անդրանիկ Ասիրյանը մի դեպքում՝ բացատրությունում, նշել է, թե ինքը
միայնակ է տարել մեքենան հանձնել մասնատման տեղ, մի դեպքում էլ՝
ցուցմունքով, նշել է, թե տարել է Արամայիս Շահնազարյանի հետ միասին :
Արամայիս Շահնազարյանը հետագայում ցուցմունքով (հատոր 4, գ.թ. 15-19)
հայտնել է, թե իբր ինքը մեքենաների (խոսքը գնում է Կարեն Մարգարյանի և
Տիգրան Բազոյանից վերցրած մեքենաներին) ու մնացած բոլոր հարցերում
միայնակ է խոսել դրանց տերերի հետ ու օրավարձով վարելու պատրվակով
վերցրել այդ մեքենաները/, մեքենան վաճառելու հարցի վերաբերյալ
պայմանավորվածություն Ա.Ասիրյանի և/կամ այլ անձանց ու մեքենայի
մասնատման աշխատանքով զբաղվող անձի /անձանց/ միջև
պայմանավորվածությունը, նման առաջարկը երբ է տեղի ունեցել, ինչ
եղանակով /հեռախոսակապով կապ հաստատած լինելու դեպքում պետք է
պարզել մեքենան գնած անձի /անձանց/ հեռախոսահամարները, ստանալ
դրանց վերծանումները, կատարել քննություն այդ ուղղությամբ/, պարզ չէ,
թե մեքենայի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամն ինչու է բաժանվել
ընկերների միջև՝ չորս հավասար մասերի, այն պայմանում, երբ մեքենան
Ա.Շահնազարյանը, ըստ վերջինիս ցուցմունքի, որոշել է վաճառել, քանի որ
իրեն գումար է հարկավոր եղել, այդ հարցում Ա.Շահնազարյանի ընկերները՝
Անդրանիկ Ասիրյանը, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանը կոնկրետ
ինչ դերակատարում, մասնակցություն, առնչություն են ունեցել և այլն:
Նշված հանգամանքների պարզումը, հակասությունների հստակեցումը
քննիչը կարող էր կատարել համապատասխան քննչական կամ այլ
դատավարական գործողությունների ժամանակին կատարելով (լրացուցիչ
հարցաքննություն, դեպքի վայրի՝ մեքենան մասնատման հանձնված
տեղանքի զննություն՝ այդ հանձնող անձի և/կամ այլ անձանց
մասնակցությամբ, համապատասխան հեռախոսահամարների
վերծանումներն ստանալով, դրանք զննելով, համապատասխան
հարցաքննություններ կատարելով), ինչը սակայն, չի կատարել:
 Չի պարզվել, թե Կարեն Մարգարյանին ով է «Viber» հավելվածով՝
խմբում, հայտնել, որ նա ճանաչում Արամայիսին, ով մեքենաներ է վերցնում
օրավարձով և դրանք հանձնում քանդողների: Կ.Մարգարյանը
պատրաստակամություն է հայտնել հիշյալ հաղորդագրությունը , այն
պահպանված լինելու դեպքում, ներկայացնել վարույթն իրականացնող
մարմին, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից շուրջ ութ
ամիսների ընթացքում որևէ միջոց չի ձեռնարկվել այդ տվյալներն
ստանալու ուղղությամբ, չի պարզվել Ա.Շահնազարյանի հանցավոր
գործողությունների վերաբերյալ իրազեկ անձի ինքնությունը , չի
հարցաքննվել:
 Չի պարզվել, թե Կարեն Մարգարյանին պատճառված վնասը
վերականգնվել է, թե ոչ, եթե այո, ապա ում կողմից և ինչպես:
Կ.Մարգարյանը նշել է, թե իր որդիները մեքենան հետ վերցնելիս այն գնած ,
մեքենաների մասնատմամբ զբաղվող անձի հետ պայմանավորվել են նրան
մաս-մաս վճարել 150.000 ՀՀ դրամ գումար, իսկ Վահրիճ Նիկոլի Ներսիսյանը
ցուցմունքով հայտնել է, որ նշված մարդուն իրենք խոստացել են հետ
վերադարձնել նրա կողմից վճարած 300.000 ՀՀ դրամ գումարը:
Հովակիմ Կարենի Մարգարյանը վկայի դատավարական
կարգավիճակով հարցաքննվելիս (հատոր 4, գ.թ. 137-140) ցուցմունք է տվել,
որ ինքն իր անձնական միջոցներով 2019թ. սեպտեմբերի 19-ին գնել է «Օպել
Աստրա» մակնիշի 36 NA 203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և
այն օգտագործել անձնական կարիքների համար: 2021թ. սկզբներին
համացանցում՝ «list.am» կայքում տեղադրել է հայտարարություն՝ հիշյալ
մեքենան օրավարձով տրամադրելու վերաբերյալ: 2021թ. սկզբներին
հայտարարությանն արձագանքել է Արամայիս Շահնազարյանը, ում
նախկինում չի ճանաչել: Նույն օրը հանդիպել և մեքենան օրավարձով՝
յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ գումարով, նրան է տրամադրել:
Այդ խոսակցությանը ներկա է եղել եղբայրը՝ Արմեն Մարգարյանը, իսկ
Արամայիսը, իր հիշելով, եղել է միայնակ: Մեքենայի վրա տեղադրված է եղել
վերահսկման «GPS» համակարգ, որի միջոցով, մեքենան հանձնելու հաջորդ
2 օրերին ստուգել է դրա գտնվելու վայրը և պարզվել, որ այն կայանված է
Էրեբունի վարչական շրջանում: Այդ փաստից անհանգստացել և եղբորը՝
Արմեն Մարգարյանին խնդրել է գնալ նշված վայ ու պարզել, թե ինչ է
կատարվում, ինչու մեքենան չի շահագործվում: Եղբայրը հետաքրքրվել և
պարզել է, որ իր մեքենան Արամայիսը նախորդ օրը տարել և 300.000 ՀՀ
դրամով հանձնել է հիշյալ տեղանքում գտնվող մեքենաների մասնատման
կետում, հանել հաշվառման համարանիշները և խոստացել, որ դրանք
կհանձնի ՃՈ, կվերցնի համապատասխան փաստաթղթերը և դրանք
կներկայացնի մասնատման կետ՝ որպեսզի մեքենան մասնատեն :
Մասնատման կետի աշխատակիցները, որոնց ինքը չի ճանաչել, իրեն
հայտնել են, որ նրանք կասկածել են, որ այդ մեքենայի հետ խնդիրներ կան ,
ինչի համար էլ չեն մասնատել և սպասել են, մինչ Ա.Շահնազարյանը նրանց
կներկայացնի ՃՈ-ից վերցրած թուղթը: Դրանից հետո ինքը հանդիպել է
Արամայիսին ու Արամի հետ միասին Արամայիսից վերցրել է մասնատման
կետում նրան վճարված 300.000 ՀՀ դրամ գումարը: Արամայիսից գումարը,
հաշվառման համարանիշները և տեխանձնագիրը վերցնելիս իրենք եղել են
երեքով՝ ինքը, Արամը և Արամայիսը, իսկ մեքենան հետ է ստացել նույն
վիճակում, ինչպիսի վիճակում որ այն հանձնել էր Արամայիսին :
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Արամ Կարենի
Մարգարյանը (հատոր 4, գ.թ. 143-146):
 Հովակիմ Կարենի Մարգարյանի և Արամ Մարգարյանի հիշյալ
ցուցմունքներն ամբողջությամբ հակասում է ինչպես նախկինում իրենց իսկ
կողմից տված ցուցմունքին, այնպես էլ նրանց հոր տված ցուցմունքներին ու
քրեական գործով ստաց մի շարք այլ փաստական տվյալներին, ինչը
շտկելու, հստակեցնելու ուղղությամբ քննիչը որևէ միջոց չի ձեռնարկել ,
նույնիսկ հարցաքննության ընթացքում որևէ հարցադրում այդ
ուղղությամբ չի կատարել վկաներին:
Գործով վկա Աշիկ Մինասի Տատինցյանը ցուցմունք է տվել, որ
տեղեկացվել է թոռների՝ Արթուր և Արբակ Սարգսյանի վերաբերյալ ինչ -որ
քրեական գործի առկայության մասին, սակայն որևէ այլ մանրամասներ
չգիտի: Ինքը Իդրամ համակարգում իր անվամբ բացված հաշվի
վերաբերյալ տեղեկություն չունի, նույնիսկ չգիտի, թե դա ինչ ծառայություն
է, երբևէ նման ծառայությունից չի օգտվել, չգիտի, թե ով կարող էր իր
անվամբ բացել նման հաշիվ:
Մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին ցուցմունք
է տվել (հատոր 4, գ.թ. 164166), որ ինքը Տիգրան Բազոյանից գումար
պահանջելու հանգամանքի մասին տեղեկություն չունի: Արամայիսը
տեղյակ է եղել իր տատիկի անունով բացված Ի-դրամ հաշվի մասին և
կարողանում էր օգտագործել, հետևաբար՝ հնարավոր է, որ նա է
զանգահարել Տ.Բազոյանին ու գումար պահանջել: Նշված ցուցմունքով
Արթուր Սարգսյանը հայտնել է նաև նախաքննությամբ ձեռք բերված
տվյալներին հակասական տեղեկություններ, առաջադրված հարցերին
տվել խուսափողական պատասխաններ:
 Քննիչը Արթուր Սարգսյանի՝ 2021թ. հոկտեմբերի 22-ին
կատարված հարցաքննության ժամանակ և դրանից հետո չի փորձել
պարզել՝ Ի-դրամ համակարգում իր տատի՝ Աշիկ Տատինցյանի անվամբ
բացված հաշվեհամարն ում կողմից է տնօրինվել, որ բջջային հեռախոսում
/հեռախոսներում/: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար
անհրաժեշտ տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, գումար
փոխանցելիս՝ գործարքը հաստատելու համար պահանջվող PIN կոդը ով է
իմացել, դրանք ով կարող էր փոխանցել Արամայիս Շահնազարյանին և
այլն:

Խարդախության եղանակով Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին


պատկանող «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան հափշտակելու դեպքով:
Ըստ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի՝
Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանի, Երևան քաղաքի բնակիչ Արամայիս
Անդրանիկի Ասիրյանը համացանցի «List.am» կայքում տեղեկանալով իրեն
պատկանող «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան վաճառելու հայտարարությանը, 2021թ. մայիսի 19-ին, երեք
այլ անձանց հետ Արենի գյուղում 600.000 ՀՀ դրամով գնելու նպատակով
վերցրել են իր նշված ավտոմեքենան, սակայն գումարը խաբեության
եղանակով չեն վճարել, իսկ մեքենան չեն վերադարձրել: Ա.Շահնազարյանն
իր մոտ, որպես գնորդ, թողել է իր լուսանկարով, սակայն Դավիթ Ռուբիկի
Նենեջյան անհատական տվյալներով անձնագրի պատճենը:
Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանը հիշյալ դեպքով նյութերի
նախապատրաստման ընթացքում բացատրությամբ ներկայացրել է
Դավիթ Ռուբիկի Նենեջյան անվանական տվյալներով անձնագրի պատճենը
և թուղթ՝ «Պարտավորագիր» վերտառությամբ, որում նշված է հետևյալ
բովանդակությամբ գրառումը. «Ես Նենեջյան Դավիթ Ռուբիկի գնում եմ բմվ
է մակնիշի ավտոմեքենան 08լլ018 պետհամարանիշի ավտոմեքենա փակովի
տարբերակով մինչև 19.05.2021թ. 600.000 ՀՀ դրամով (1200 ամն դոլլար)
Լևոնյան Նիկոլայից գնել եմ բմվ»:
Նշված անձնագրի պատճենի, պարտավորագրի, ինչպես նաև իրեն
պատկանող «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան խարդախությամբ հափշտակելու դեպքի մասին Նիկոլայ
Լևոնյանը 17.06.2021թ. և 28.07.2021թ. ցուցմունքով հայտնել, որ 2021թ.
փետրվար-մարտ ամիսներին կարիքից ելնելով համացանցից «list.am»
կայքում, դստեր՝ Արփինե Լևոնյանի էջում տեղադրել է իրեն պատկանող
«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
վաճառելու վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարությունում որպես
ավտոմեքենայի վաճառքի գին նշել է 650.000 ՀՀ դրամ, նպատակ ունենալով
հետագայում գնորդի սակարկությունների արդյունքում այն վաճառել
600.000 ՀՀ դրամով: 2021թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 077-63-
37-36 հեռախոսահամարից իրեն է զանգահարել տղամարդ, ներկայացել
Դավիթ անունով և հայտնել, որ ցանկանում է գնել իր ավտոմեքենան:
Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոմն Դավիթը , երեք այլ
տղաների և տաքսու վարորդի հետ Արենի գյուղում այցելել են իրեն` իր
տուն: Դավիթ անունով ներկայացած տղամարդու հետ
պայմանավորվածության արդյունքում իրենք համաձայնության են եկել
մեքենայի վաճառքի գնի շուրջ, այսինքն` ինքը մեքենան Դավիթին էր
վաճառելու 600.000 ՀՀ դրամ գումարով: Նշված պայմանավորվածությանը
ներկա են եղել նաև իր կինը` Անուշ Վարդանյանը և դուստրը` Օքսանա
Լևոնյանը: Դավիթն իրեն ասել է, որ տվյալ պահին նրա մոտ գումար չկա,
սակայն առաջարկել` խոստացել է 400.000 ՀՀ դրամը վճարել մինչև 2021թ.
մայիսի 26-ը, իսկ մնացած 200.000 ՀՀ դրամը` մինչև 2021թ. հուլիսի 1-ը: Որպես
երաշխիք, որ մեքենայի գումարը կվճարեն, Դավիթ անունով ներկայացած
տղամարդն իր մոտ թողել է նրա լուսանկարով, Դավիթ Նենեջյան
անվանական տվյալներով անձնագրի պատճենը և գրել պարտավորագիր :
Ի սկզբանե ինքն ավտոմեքենան փակովի` գումարը մաս-մաս վճարելու
տարբերակով վաճառելու նպատակ չի ունեցել: Անդրանիկ Ասիրյանին
մեքենան փակովի տարբերակով վաճառել է` նրա և նրա ընկերների կողմից
դրսևորած դրական վարքագծի արդյունքում: Դավիթ Նենեջյան
անվանական տվյալներով ներկայացած Անդրանիկ Ասիրյանն ու նրա
ընկերները իրեն համոզել են, որ նրանք խաբեբաներ չեն , նորմալ մարդիկ
են, ոչ մի դեպքում իրեն չեն խաբի, սահմանված ժամկետում կվճարեն
գումարը, վստահությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով Ա.Ասիրյանն
իրեն է տվել է իբրև թե նրա անձնագրի պատճեն ու գրել պարտավորագիր ,
իսկ ինքնը վստահելով նրանց` հանձնել է իր ավտոմեքենան : Այդ տղաների
հետ ներկայացած տաքսու վարորդը միայն չի մասնակցել խոսակցությանը ,
իսկ Անդրանիկ Ասիրյանն ու մյուսները` Արթուրը, Արբակը և Արամայիսը ,
միջամտել են խոսակցությանը, մասնավորապես բոլորն էլ ասել են . «Մենք
էն մարդիկ չենք, որ Ձեր տանը հյուրասիրվենք ու հաց ուտենք, որից հետո
խաբենք», ասել են նաև, թե գումարը պայմանավորված ժամկետներում
կտան, ինչի հիման վրա էլ ինքը նրանց հավատացել, վստահել ու տվել է իր
մեքենան: Մեքենան այդ տղաներին հանձնելուց հետո` պայմանավորված
օրը` 2021թ. մայիսի 26-ին, ինքը փորձել է կապ հաստատել Դավիթի հետ` նրա
հեռախոսահամարին զանգահարելու եղանակով, սակայն բջջային
հեռախոսը եղել է անջատված: Ինքը զանգահարել է մեքենան գնելու
նպատակով Դավիթի հետ ներկայացած տղաներից Արթուրի 094-46-62-21
հեռախոսահամարին, ով իրեն հայտնել է, որ Դավիթ անունով ներկայացած
անձն իրականում հանդիսանում է Անդրանիկ Ասիրյանը: Նույն
հեռախոսահամարին կատարված զանգերի միջոցով ինքը զրուցել է նաև
Դավիթի, այսինքն` Անդրանիկ Ասիրյանի հետ, որի ժամանակ վերջինս
տարբեր պատճառաբանություններ է հայտնել գումարը չվճարելու
հարցերի վերաբերյալ: Արթուրի հեռախոսահամարն իր հեռախոսում
մնացել էր, երբ նրանք այցելել էին իր բնակարան` մեքենան գնելու
նպատակով, իրենք այդ ժամանակ են փոխանակվել
հեռախոսահամարներով: Իրեն տանը գտնվելու ժամանակ Անդրանիկ
Ասիրյանի ընկերները` Արբակը, Արթուրը և Արամայիսը, նրան դիմում էին
Դավո անունով: Տաքսի ավտոմեքենան, որոնք ժամանել էին նշված
տղաները, եղել է «Մերսեդես Բենց» մակնիշի: Վերը նշված անձանց ինքը
նախկինում չի ճանաչել, սակայն ինքը բոլորին հիշում է դեմքով: Իր
մեքենան կամ դրա գումարը նշված տղաներն այդպես էլ չեն վերադարձրել:
Ավտոմեքենան հաշվառված է Արմեն Ալբերտի Ենոքյանի անունով:
Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև Նիկոլայ Լևոնյանի
կինը` Անուշ Վարդանյանը և դուստրը` Օքսանա Լևոնյանը:
Մեղադրյալներ Արամայիս Շահնազարյանը, Անդրանիկ Ասիրյանը,
Արթուր Սարգսյանն ու Արբակ Սարգսյանն իրանց առաջադրված
մեղադրանքում լիովին մեղավոր են ճանաչել, խոստովանել կատարած
հանցանքը, սակայն ցուցմունքով հայտնել են հակասական, ոչ
արժանահավատ տվյալներ:
15.06.2021թ. բացատրություն գրելիս Անդրանիկ Կարենի Ասիրյանը
հայտնել է, որ վերջին ժամանակահատվածում ընկերների` Արամայիս
Անտոնի Շահնազարյանի, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանների հետ
ունեցել է համատեղ պարտք` 130.000 ՀՀ դրամի չափով, ինչը վճարելու
վերջնաժամկետ էր սահմանվել 2021թ. մայիսի 20-ը: Համատեղ պարտքը
մարելու համար միասին որոշել են խարդախ ճանապարհով` խաբելու
եղանակով, որևէ անձից ավտոմեքենա գնել` գումարը մաս-մաս տալու
պատրվակով, այնուհետև վաճառել ավտոմեքենան մեկ այլ անձի և
գոյացած գումարով մարել իրենց` նշված պարտքը: Այդ նպատակով
«Լիստ.ամ» կայքում` ավտոմեքենաների վաճառքի բաժնում գտել է
«Արփինե Լևոնյան» օգտատիրոջ էջում կատարված հրապարակումը`
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան 650.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ:
Մեքենայի գումարն իրենց համար էական չի եղել, քանի որ մեքենայի
գումարը վճարելու նպատակ իրենք ի սկզբանե չեն ունեցել , այլ դա , ինչպես
նշել է, այն իրենք պետք է վաճառեին այլ մարդում: Ինքը զանգահարել է այդ
հրապարակման տակ առկա 094-02-01-12 հեռախոսահամարին, կապ է
հաստատել մի աղջկա հետ, իմացել, որ մեքենան նրա հորն է պատկանում`
Նիկոլ անունով, ինչից հետո իմացել է Նիկոլի համարը, այն է` 093-68-11-20, և
զանգահարել նրան: Դա եղել է 2021թ. մայիսի 19-ին` ժամը 10:00-ի
սահմաններում: Նիկոլի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրա մեքենան
գնելու ցանկություն է հայտնել, պայմանավորվել և նույն օրը ` ժամը 15:30-ի
սահմաններում, ընկերների` Արթուր և Արբակ Սարգսյանների ու Արամայիս
Շահնազարյանի հետ իրեն ծանոթ տաքսու վարորդի` Երևան քաղաքի
բնակիչ Սասունի հետ` նրա մեքենայով, ուղևորվել են Նիկոլի բնակության
հասցեով` Արենի գյուղ: Ընկերը` Արթուր Սարգսյանը, ասել է, որ նրա մոտ
առկա է «Դավիթ Նենեջյան» անվանական տվյալներով անձնագրի
պատճեն, առաջարկել է դրա վրա` լուսանկարի տեղում, փակցնել իր
լուսանկարը, այն պատճենահանել և որպես երաշխիք թողնել Նիկոլի մոտ ,
ինչն էլ ինքը կազմակերպել է: Նիկոլն իրենց դիմավորել, հրավիրել է նրա
տուն, որտեղ իրենք իբրև թե հավանել են նրա ավտոմեքենան , որոշել դրա
վերջնական վաճառքի գինը, այն է` 600.000 ՀՀ դրամ: Ինքը Նիկոլին ասել է, որ
ներկա պահին իր մոտ գումար չկա: Ինքն ու ընկերները` Արամայիսը ,
Արթուրն ու Արբակը, երկար ժամանակ նրան համոզել են, որ իրենք նորմալ
մարդիկ են, խաբեբաներ չեն, ինչի համար էլ նրան է տվել նշված անձնագրի
լուսապատճենը, գրել պարտավորագիր, իրենց հյուրասիրելու ժամանակ
նրա հետ մի քանի բաժակ օղի են խմել նրա հետ, վարել են մտերմիկ զրույց,
ինչից հետո միայն Նիկոլը համաձայնվել է մեքենան հանձնել ` դրա գումարը
մաս-մաս վճարելու պայմանով. 400.000 ՀՀ դրամ գումարը մինչև 2021թ.
մայիսի 29-ը, իսկ 200.000 ՀՀ դրամը` մինչև հունիսի 1-ը: Նույն օրը` ժամը 20-ի
սահմաններում, իրենք վերադարձել են Երևան քաղաք` իրենց հետ
տանելով «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան: Հաջորդ օրը` մայիսի 20-ին, ինքը այդ մեքենայի համար
գնորդ է գտել և այն 130.000 ՀՀ դրամով` կանխիկ գումարով, վաճառել են
Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Լիպարիտին, ում ինքը գտել էր
«Լիստ.ամ» կայքով, ու մարել իրենց պարտքերը: Տաքսու վարորդն իրենց
պլանների մասին ինչպես նախքան մեքենան վերցնելը, այնպես էլ դրանից
հետո ոչինչ չի իմացել: Հիշյալ մեքենան վաճառելիս ներկա են եղել ինքն ու
ընկերները` Արամայիսը, Արթուրն ու Արբակը և գնորդ Լիպարիտը ` ընկերոջ
հետ: Պարտավորվել է սեղմ ժամկեկում Նիկոլայ Լևոնյանին վերադարձնել
նրա «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:
Դավիթ Նենեջյան անվանական տվյալներով անձնավորության անձնագրի
պատճենի վրա իր նկարը փակցրել է լուսանկարի համար նախատեսված
տեղում, այն պատճենահանել, որպեսզի իր լուսանկարով ուրիշի
անձնագրի պատճենը, որպես երաշխիք, թողնի մեքենայի
սեփականատիրոջ մոտ, որպեսզի նա հնարավորություն չունենա իրեն
գտնել: 130.000 ՀՀ դրամ գումարն ինքն ու ընկերները պարտք են եղել
Շենգավիթ համայնքի բնակիչ Դավիթին:
15.06.2021թ. նույնաբովանդակ բացատրություն է տվել նաև Արամայիս
Անտոնի Շահնազարյանը:
Համաձայն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետին 17.06.2021թ.
հասցեագրված զեկուցագրի` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքներում պարզվել է, որ ոմն Լիպարիտ
հանդիսանում է Լիպարիտ Խաչատուրի Մարտոյանը /ծնված` 01.04.1994թ.,
հաշվառված` Արարատի մարզի Ջրաշեն համայնքի Գրիբոյեդովի փողոցի
տուն 2 հասցեում, հեռ. 055-03-05-00/: Պարզվել է նաև, որ «ԲՄՎ» մակնիշի 08 LL
018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գտնվում է Լիպարիտ
Մարտիրոսյանի մոտ:
Արթուր Աշոտի Սարգսյանը մեղադրյալի դատավարական
կարգավիճակով 19.10.2021թ. հարցաքննվելիս տվել է իր բացատրությանը
նույնաբովանդակ ցուցմունք, սակայն հավելել է, որ մեքենան Լիպարիտ
Մարտիրոսյանին վաճառելուց /ըստ գործով ստացված տվյալների`
վաճառել է 2021թ. մայիսի 20-ին/ մի քանի օր անց, կոնկրետ օրը չի հիշել,
վերջինս զանգահարել է Անդրանիկ Ասիրյանին և ասել, որ փոշմանել է,
ցանկանում է ավտոմեքենան հետ վերադարձնել: Դրանից հետո Անդրանիկ
Ասիրյանն ու Արբակ Սարգսյանը Լիպարիտ Մարտիրոսյանին են
վերադարձրել 130.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև Ա.Ասիրյանը «Լիստ.ամ»
կայքով այդ մեքենան վաճառել է անծանոթ անձի:
19.10.2021թ. հարցաքննվել է նաև մեղադրյալ Անդրանիկ Կարենի
Ասիրյանն ու Արբակ Աշոտի Սարգսյանը, ովքեր թեև առաջադրված
մեղադրանքում իենց լիովին մեղավոր են ճանաչել և խոստովանել «ԲՄՎ »
մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
խարդախության եղանակով հափշտակելու հանգամանքը, սակայն նշել են
նաև տվյալներ, որոնք արժանահավատ չեն: Մասնավորապես, վերջիններս
հայտնել են, որ հիշյալ ավտոմեքենան Լիպարիտ Մարտիրոսյանին
վաճառելուց մի քանի օր անց, ով օգտագործում է 055-03-05-00
հեռախոսահամարը, կոնկրետ օրը չեն հիշել, վերջինս զանգահարել է
Անդրանիկ Ասիրյանին և ասել, որ փոշմանել է, ցանկանում է ավտոմեքենան
հետ վերադարձնել: Դրանից հետո Անդրանիկ Ասիրյանն ու Արբակ
Սարգսյանը Լիպարիտ Մարտիրոսյանին են վերադարձրել 130.000 ՀՀ դրամ
գումարը, այնուհետև Ա.Ասիրյանը «Լիստ.ամ» կայքով այդ մեքենան
վաճառել է անծանոթ անձի:
20.10.2021թ. վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է
Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյանը (ծնված` 01.4.1994թ.), ով ցուցմունք է
տվել, որ հանդիսանում է «Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյան» ԱՁ-ի
տնօրեն: 2021թ. մայիսի 20-ի դրությամբ համացանցի «list.am» կայքում
տեղադրել է հայտարարություն` դաշտում քշելու համար նախատեսված,
մինչև 150.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա գնելու մտադրության
վերաբերյալ հայտարարություն: Այդ օրը` ժամը 16:00-ի սահմաններում, իր
բջջային հեռախոսահամարին է զանգահարել Անդրանիկը և հայտնել, որ
130.000 ՀՀ դրամով վաճառում է նրան պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018
հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Նրա հետ պայմանավորվել և
նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում հանդիպել են: Անդրանիկի հետ եղել
են նաև նրա ընկերները` Արթուրը, Արբակը և Արամայիսը, որոնց հետ
ընդհանուր հայտարարի է եկել և 130.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով գնել
այդ մեքենան: Այդ ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց հետո
որոշել է հետ վերադարձնել, քանի որ այն ունեցել է լուրջ
անսարքություններ: Այդ նպատակով ինքը զանգահարել է նշված
տղաներից մեկին, կոնկրետ չի հիշել թե ում, հայտնել է, որ ավտոմեքենան
ցանկանում է հետ վերադարձնել, ինչից հետո պայմանավորվել և նրանք
ժամանել ու Ջրաշեն գյուղից տարել են այդ ավտոմեքենան` հետ
վերադարձնելով 130.000 ՀՀ դրամ գումարը: Դրանից հետո ինքը նրանցից
որևէ մեկի հետ կապ չի հաստատել և որևէ տեղեկություն նրանցից չի
ունեցել:
● Դեռևս չեն հարցաքննվել.
- Արմեն Ալբերտի Ենոքյանը, ում անունով հաշվառված է «ԲՄՎ»
մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որպիսի
պայմաններում հնարավոր կլինի պարզել Նիկոլայ Լևոնյանի` պատշաճ
տուժող լինելու հանգամանքը, այսինքն` հնարավոր կլինի պարզել, թե
հիշյալ ավտոմեքենայի հափշտակությամբ ում է պատճառվել գույքային
վնասը,
- Դավիթ Ռուբիկի Նենեջյանը, ում անձնագրի պատճենն օգտագործել
են Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս Շահնազարյանն ու Արբակ և Արթուր
Սարգսյանները` Նիկոլայ Լևոնյանին պատկանող ավտոմեքենան
խարդախությամբ հափշտակելիս:
● Դեռևս չի պարզել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի
վարորդի` Երևան քաղաքի բնակիչ ոմն Սասունի ինքնությունն ու նա չի
հարցաքննվել, «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի
ավտոմեքենայի հափշտակությանը նրա մասնակցության` հնարավոր
հանցակցության վերաբերյալ նրա արարքին չի տրվել քրեաիրավական
գնահատական:
● Սահմանված դատավարական կարգով չեն ստացվել Արամայիս
Շահնազարյանի 093-21-08-88, Արբակ Սարգսյանի 094-46-62-21, 041-50-75-15,
Արթուր Սարգսյանների 093-50-75-15, 094-46-62-21 (094-46-62-21 համարը նշված է
նաև Ա.Ասիրյանի հարցաքննության արձանագրության անկետային տվյալներում ),
Նիկոլայ Լևոնյանի 093-68-11-20, վերջինիս զանգահարած ու Դավիթ անունով
ներկայացած անձի` Անդրանիկ Ասիրյանի 077-63-37-36, 098-76-99-29, Լիպարիտ
Մարտիրոսյանի 055-03-05-00, «list.am» կայքում «Արփինե Լևոնյան»
օգտատիրոջ 094-02-01-12 և Ն.Լևոնյանին տրված պարտավորագրում նշված
098-70-63-36 հեռախոսահամարների վերծանումները (ցանկալի է` 2021թ.
մայիսի 10-ից մինչև հոկտեմբերի 21-ը), դրանք չեն զննվել, չի կատարվել
դրանցից բխող քննություն, որպիսի պայմաններում հնարավոր կլիներ նախ
ստուգել հիշյալ անձանց ցուցմունքները, ապա նաև պարզել ենթադրյալ
հանցանք կատարած անձանց կողմից գործով հետաքրքրություն
ներկայացնող ժամանակահատվածում օգտագործված բջջային
հեռախոսահամարներն սպասարկած ալեհավաք կայանների
տեղակայման հասցեները, դրանով իսկ նրանց կողմից հափշտակված
ավտոմեքենայի հնարավոր իրացման վայրը, ինչպես նաև` գործով
հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքներ:
● Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյանի հարցաքննությունը
կատարվել է խիստ թերի, մակերեսային, մասնավորապես` չի պարզվել, նա
որպես «Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյան» ԱՁ, արդյոք մեքենաների
պահեստամասերի վաճառքով, հին ավտոմեքենաների գնմամբ , դրանց
մասնատմամբ պայմանավորված գործունեություն իրականացրել է , թե ոչ ,
ինչ լուրջ անսարքություն է ունեցել 130.000 ՀՀ դրամով գնված այն
ավտոմեքենան /որը, ի դեպ, դրա սեփականատերը գնահատել էր 600.000 ՀՀ
դրամ/, որ այն չի ցանկացել պահել իր մոտ, երբ է այդ անսարքությունը
հայտնաբերել, ավտոմեքենան գնելիս միթե չի հետաքրքրվել դրա
փաստաթղթերով, միթե չի պարզել դրա սեփականատիրոջ անունը, չի
փորձել այն անվանափոխել, ինչ հեռախոսահամարից է իրեն 2021թ. մայիսի
20-ին զանգահարել Անդրանիկը, ում և ինչ հեռախոսահամարին է նա
զանգահարել մեքենան վերադարձնելու համար, ում հետ է ինքը
ներկայացել Անդրանիկին ու նրա ընկերներին մեքենան գնելիս և այն
վերադարձնելիս /ըստ Անդրանիկ Ասիրյանի` հիշյալ մեքենան վաճառելիս ներկա
է եղել ինքն ու ընկերները` Արամայիսը, Արթուրն ու Արբակը և գնորդ Լիպարիտը `
ընկերոջ հետ/, և այլն:
● ՀՀ քրեական օրենսգրքի 38-138-րդ հոդվածով կամ ՀՀ քրեական
օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ հոդվածներով/ իրավական
գնահատական չի տրվել հիշյալ մեքենան գնած անձի` Լիպարիտ
Խաչատուրի Մարտիրոսյանի արարքին:
● Չի պարզվել Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս Շահնազարյանը,
եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանները համատեղ ինչ պարտք են
ունեցել, այն ինչի համար կամ երբ է առաջացել, ում են եղել նրանք պարտք,
պարտքի չափը, այն առաջանալու պահին, եղել է 130.000 ՀՀ դրամ, թե այլ
չափի /ինչպես կարելի է համատեղ պարտք ունենալ, դա մարելու համար դիմել
հանցավոր գործողությունների և չհիշել պարտատիրոջ համարը կամ
անվանական այլ կոնտակտային տվյալները/, պարտքը որտեղ, երբ են
վերադարձրել: Հիշյալ հարցերը պարզելու համար, բնականաբար, քննիչը
նախ պետք է լրացուցիչ հարցաքններ նշված անձանց:
● Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Անդրանիկ Ասիրյանն ու
Արամայիս Շահնազարյանը 15.06.2021թ. բացատրություն գրելիս
պարտավորվել են սեղմ ժամկեկում Նիկոլայ Լևոնյանին վերադարձնել նրա
«BMW 520I» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան,
միաժամանակ որևէ բառ չնշելով իրենց կողմից շուրջ 2 ամիս առաջ
վաճառված հիշյալ մեքենան վաճառելուց հետո օրեր անց հետ վերցնելու
մասին, այլ դրա վերաբերյալ հայտնել են միայն 19.10.2021թ. մեղադրյալի
կարգավիճակով հարցաքննվելիս, ինչը, բնականաբար, չի կարող
համարվել արժանահավատ, հատկապես նաև այն դեպքում, երբ
ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետին 17.06.2021թ. հասցեագրված
զեկուցագրի համաձայն` «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան գտնվում է Լիպարիտ Մարտիրոսյանի մոտ:
Այդ հանգամքի պարզելը հնարավոր կլիներ ինչպես լրացուցիչ
հարցաքննություններով ու ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական
միջոցառումներով, այնպես էլ այլ դատավարական գործողություններով:
● Չեն հստակեցվել Դավիթ Նենեջյան անվանական տվյալներով
անձնավորության անձնագրի պատճենի վրա Անդրանիկ Ասիրյանի
լուսանկարը փակցրած, հիշյալ փաստաթուղթը պատճենահանած և այն
օգտագործած անձանց արարքները և դրանց չեն տրվել քրեաիրավական
գնահատական:
● Անհրաժեշտ է պարզել, այդ թվում նաև օպերատիվ-
հետախուզական միջոցառումներով, Անդրանիկ Ասիրյանի, Արամայիս
Շահնազարյանի, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանների եկամտի
աղբյուրները` ինչպես են նրանք վաստակում, որտեղ են աշխատում կամ
աշխատել, ինչ եկամտի աղբյուրներ ունեն:

Խարդախության եղանակով Աշոտ Սամվելի Թադևոսյանին


պատկանող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքով:
Սույն դեպքի հանգամանքները, հանցագործության կատարման
ժամանակով, եղանակով, հանցակիցների անձով գրեթե նույնանում են
խարդախության եղանակով Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող
«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
հափշտակելու դեպին:
Ըստ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի՝
Աշոտ Սամվելի Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչ Դավիթ Ռուբիկի
Նենեջյան ներկայացած անձը համացանցի «List.am» կայքից տեղեկանալով
իրեն պատկանող «Սամանդ» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան վաճառելու հայտարարությանը, 2021թ. մայիսի 19-ին, երեք
այլ անձանց հետ Գլաձոր գյուղում` իր առանձնատանը խաբեության և
վստահությունը չարաշահելու եղանակով 520.000 ՀՀ դրամով գնել է նշված
ավտոմեքենան` գումարը մինչև մայիս ամսվա վերջը վերադարձնելու
պայմանով, սակայն մինչ օրս այդ գումարը կամ իր ավտոմեքենան չեն
վերադարձրել: Վստահություն ներշնչելու համար իր մոտ թողել է իր
լուսանկարով, սակայն Դավիթ Ռուբիկի Նենեջյան անհատական
տվյալներով անձնագրի պատճենը:
Աշոտ Սամվելի Թադևոսյանը հիշյալ դեպքով նյութերի
նախապատրաստման ընթացքում բացատրությամբ ներկայացրել է
Դավիթ Ռուբիկի Նենեջյան անվանական տվյալներով անձնագրի պատճենը
և թուղթ՝ «Պարտավորագիր» վերտառությամբ, որում նշված է հետևյալ
բովանդակությամբ գրառումը. «Ես Դավիթ Նենեջյանս գնում եմ Սամանդ
մակնիշի ավտոմեքենա 520.000 հհ դրամով որ պարտավորվում եմ մարել
գումարը մինչև մայիսի վերջ ամբողջությամբ»: Ա.Թադևոսյանը
բացատրությամբ, ապա ցուցմունքով հայտնել է նաև, որ 2021թ. փետրվար-
մարտ ամիսներին համացանցի «List.am» կայքի իր էջում տեղադրել է
հայտարարություն` իրեն պատկանող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու վերաբերյալ:
Հայտարարությունում որպես ավտոմեքենայի վաճառքի գին նշել է 520.000
ՀՀ դրամ, նպատակ ունենալով հետագայում գնորդի սակարկությունների
արդյունքում այն վաճառել 500.000 ՀՀ դրամով: 2021թ. մայիսի 19-ին՝ ժամը
14:00-ի սահմաններում, 098-70-63-36 հեռախոսահամարից իրեն է
զանգահարել տղամարդ, ներկայացել Դավիթ անունով և հայտնել, որ
ցանկանում է գնել իր ավտոմեքենան: Ինքը նրան պատասխանել է, որ
պայմանագրային զինծառայող է, գտնվում է ծառայության մեջ: Այնուհետև՝
նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, ոմն Դավիթը, երեք այլ տղաների
հետ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում այցելել են իր տուն, որտեղ գտնվել
է մայրը: Նրանց հետ խոսակցությունը եղել է միայն հեռախոսակապով, որի
ընթացքում էլ մեքենայի համաձայնվել են մեքենան գնել 520.000 ՀՀ դրամով,
սակայն հայտնել են, որ տվյալ պահին իրենց մոտ գումար չկա և խոստացել
են այդ գումարն ամբողջությամբ վճարել մինչև 2021թ. մայիսի վերջը: Որպես
երաշխիք, որ մեքենայի գումարը կվճարեն, Դավիթ անունով ներկայացած
տղամարդն իր մոր` Նարինե Գարեգինի Կարապետյանի մոտ թողել է նրա
լուսանկարով, Դավիթ Նենեջյան անվանական տվյալներով անձնագրի
պատճենը և գրել պարտավորագիր: Մեքենան նույն օրը հանձնվել է այդ
տղաներին, ինչից հետո` 2021թ. մայիսի 25-ին, ինքը փորձել է կապ
հաստատել Դավիթի հետ` նրա հեռախոսահամարին զանգահարելու
եղանակով, սակայն նրա բջջային հեռախոսը եղել է անջատված: Ինքը
զանգահարել է մեքենան գնելու նպատակով Դավիթի հետ ներկայացած
տղաներից ոմն Արթուրի 093-50-75-15 հեռախոսահամարին, ով իրեն հայտնել
է, որ Դավիթ անունով ներկայացած անձն իրականում հանդիսանում է
Անդրանիկ Ասիրյանը: Նույն հեռախոսահամարին կատարված զանգերի
միջոցով ինքը զրուցել է նաև Դավիթի, այսինքն` Անդրանիկ Ասիրյանի հետ,
որի ժամանակ վերջինս տարբեր պատճառաբանություններ է հայտնել
գումարը չվճարելու հարցերի վերաբերյալ: 2021թ. մայիսի 19-ին իր
առանձնատանը մեքենայի վաճառքի հարցի շուրջ
պայմանավորվածության ձեռքբերման ժամանակ եղել են` մայրը` Նարինե
Գարեգինի Կարապետյանն ու իր ընկերը` Արմեն Գագիկի Մարտիրոսյանը:
Անդրանիկ Ասիրյանին կամ նրա հետ ժամանած անձանց ինքը երբևէ չի
տեսել: Իր տուն ներկայացած անձանց վստահելու և մեքենան նրանց
վաճառելու հարցում կարևոր նշանակություն է ունեցել նրանց կողմից
դրսևորած դրական վարքագիծը` Անդրանիկ Ասիրյանի կողմից իր մոր մոտ
անձնագրի պատճենը թողնելը, պարտավորագիր գրելը, Ա.Ասիրյանի և նրա
հետ ներկայացած երեք անձանց կողմից իրեն համոզելը, որ նրանք
խաբեբաներ չեն, նորմալ մարդիկ են:
Անդրանիկ Կարենի Ասիրյանը 29.11.2021թ. բացատրություն, ապա
29.11.2021թ. որպես կասկածյալ ցուցմունք է տվել, որ ընկերների` Արամայիս
Անտոնի Շահնազարյանի, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանների հետ
ունեցել է համատեղ պարտք, ինչը վճարելու վերջնաժամկետ էր սահմանվել
2021թ. մայիսի 20-ը: Համատեղ պարտքը մարելու համար միասին որոշել են
խարդախ ճանապարհով` խաբելու եղանակով, որևէ անձից ավտոմեքենա
գնել` գումարը մաս-մաս տալու պատրվակով, այնուհետև վաճառել
ավտոմեքենան մեկ այլ անձի և գոյացած գումարով մարել իրենց` նշված
պարտքը: Այդ նպատակով «Լիստ.ամ» կայքում` ավտոմեքենաների
վաճառքի բաժնում գտել է «Աշոտ Թադևոսյան» օգտատիրոջ էջում
կատարված հրապարակումը` «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան 520.000
ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ: Մեքենայի գումարն իրենց համար
էական չի եղել, քանի որ մեքենայի գումարը վճարելու նպատակ իրենք ի
սկզբանե չեն ունեցել, այլ դա, ինչպես նշել է, իրենք պետք է վաճառեին այլ
մարդում: Ինքը զանգահարել է այդ հրապարակման տակ առկա 093-07-68-61
հեռախոսահամարին, կապ է հաստատել մի երիտասարդի հետ, ով
ներկայացել է Աշոտ անունով, և նրան հայտնել է, որ ցանկանում է գնել
վաճառքի հանված մեքենան: Աշոտն իրեն հայտնել է, որ մեքենան գտնվում
է Գլաձոր գյուղում, իսկ նա պայմանագրային զինծառայող է և գտնվում է
Սյունիքի մարզում: Դրանից հետո ընկերը` Արթուր Սարգսյանն առաջարկել
է նրա մոտ եղած «Դավիթ Նենեջյան» անվանական տվյալներով անձնագրի
պատճենի վրա` լուսանկարի տեղում, փակցնել իր լուսանկարը, այն
պատճենահանել և որպես երաշխիք թողնել Աշոտի մոտ, ինչն էլ ինքը
կատարել է, անձամբ փակցնելով իր նկարը: Դրանից հետո ինքը կապ է
հաստատել իրեն ծանոթ տաքսու վարորդի` Երևան քաղաքի բնակիչ
Սասունի հետ և ասել, որ իրենք ցանկանում են մեկնել Արենի գյուղ: Նույն
օրը ինքն ու ընկերները նախատեսել էին նույն եղանակով ևս մեկ մեքենա
հափշտակել Արենի գյուղի բնակիչ Նիկոլայ Լևոնյանից: 2021թ. մայիսի 19-ին`
ժամը 15:30-ի սահմաններում, ընկերների` Արթուր և Արբակ Սարգսյանների
ու Արամայիս Շահնազարյանի հետ իրեն ծանոթ տաքսու վարորդի ` Երևան
քաղաքի բնակիչ Սասունի հետ` նրա մեքենայով, ուղևորվել են Նիկոլի
բնակության հասցեով` Արենի գյուղ, որտեղ խարդախությամբ Նիկոլայ
Լևոնյանից հափշտակել են նրան պատկանող «ԲՄՎ» մակնիշի
ավտոմեքենան: Դրանից հետո` նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում,
ինքը զանգահարել է Աշոտին ու հայտնել, որ ինքը Վայոց Ձորի մարում է և
ցանկանում է տեսնել նրա ավտոմեքենան: Աշոտի հետ պայմանավորվելուց
հետո հանդիպել են նրա ընկերոջը` Արմենին, ով էլ իրենց ուղեկցել է Աշոտի
տուն, որտեղ եղել է վերջինիս մայրը: Տեղում ինքն ու ընկերները նայել են
ավտոմեքենան ու իբր թե հավանել են, ինչի համար էլ զանգահարել է
Աշոտին ու հայտնել, որ ցանկանում է այն գնել: Աշոտին ասել է նաև, որ
տվյալ պահին իր մոտ գումար չկա, նրան հավաստիացրել է, որ իրենք
նորմալ մարդիկ են, խաբեբաներ չեն, ինչի համար էլ նրա մայրիկին է տվել
վերը նշված անձնագրի պատճենը և գրել պարտավորագիր: Աշոտը
համաձայնվել է վաճառել մեքենան` դրա գումարը մինչև 2021թ. մայիսի 20-ը
վճարելու պայմանով: Նույն օրը` ժամը 20-ի սահմաններում, իրենք
վերադարձել են Երևան քաղաք` իրենց հետ տանելով Նիկոլից ու Աշոտից
խաբեությամբ վերցրած ավտոմեքենաները: Հաջորդ օրը` մայիսի 20-ին,
ինքը գնորդ է գտել և Աշոտի ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով վաճառել է
Երևան քաղաքի Չարբախ համայնքում գործող` ավտոմեքենաների
ապամոնտաժման կետում` դրա սեփականատեր Արթուրին, ում ինքը գտել
էր «Լիստ.ամ» կայքով: Մեքենայի վաճառքից գոյացած գումարն ինքն ու
ընկերներն օգտագործել են անձնական կարիքների համար : Տաքսու
վարորդն իրենց պլանների մասին ինչպես նախքան մեքենան վերցնելը ,
այնպես էլ դրանից հետո ոչինչ չի իմացել:
Անդրանիկ Ասիրյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակով
հարցաքննվել է 2021թ. դեկտեմբերի 6-ին, որի ժամանակ իրեն մեղավոր է
ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ
կետերով` երկու դրվագով, առաջադրված մեղադրանքում, ցուցմունքով նշել
նույն հանգամանքները, ինչ-որ որպես կասկածյալ հարցաքննվելիս է նշել ,
միաժամանակ հավելելով, որ «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու
հաջորդ օրը Երևան քաղաքում ավտոմեքենաների կազմաքանդմամբ
զբաղվող Արթուրին վաճառելուց հետո դրանից գոյացած գումարը բաժանել
են ընկերների մեջ` 4 հավասար մասի: Ավտոմեքենաները գնելիս ինքը
դրանց տերերին ասել է, որ մեքենաների պետհամարանիշներն իրեն
հարկավոր չեն, պայմանավորվել են, որ մեքենաները տեղ հասցնելուց հետո
դրանց պետհամարանիշները հետ կուղարկեն: «ԲՄՎ» մակնիշի
ավտոմեքենայի համարանիշներն ինքը Երևանում փոխանցել է Նիկոլի
կողմից նշված մարդուն, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի
համարանիշներն ուղարկել է Եղեգնաձոր` Աշոտին:
Արթուր Սարգսյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակով
հարցաքննվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին, որի ժամանակ նա իրեն ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով`
երկու դրվագով, առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել
մասնակիորեն` միայն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հափշտակության
դրվագով, քանի որ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան հափշտակելիս
ինքն ընդամենը ֆիզիկապես է ներկա գտնվել և որևէ գործողություն չի
կատարել: Վայոց Ձորի մարզից Երևան վերադառնալիս «ԲՄՎ» մակնիշի
ավտոմեքենան վարել է Արամայիսը, իսկ Սամանդը` Անդրանիկը: Ինքը
Լիպարիտ Մարտիրոսյանին ճանաչել է շատ լավ, նա իր ընկերն է, ինքը
նրան վաճառված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հետ չի ստացել: Տեղյակ
է, որ նշված ավտոմեքենան հետ է վերցրել Անդրանիկ Ասիրյանը ` այն
Նիկոլային վերադարձնելու նպատակով, որպեսզի վերջինս բողոք չունենա ,
իսկ Լիպարիտին ինքն իր ու եղբոր` Արբակի փոխարեն հետ է վերադարձրել
իրենց մասնաբաժինը` 300.000 ՀՀ դրամ գումարը:
Քննիչի այն հարցին, թե ինչու է նա 100.000 ՀՀ դրամ գումարի կեսի
փոխարեն Լիպարիտին վերադարձրել 300.000 ՀՀ դրամ գումար, Արթուր
Սարգսյանը պատասխանել է, թե այն պատճառով, որ Լիպարիտն այդ
մեքենայի վրա աշխատանքներ էր կատարել:
Ինքը Տիգրան Բազոյանին ճանաչել է նրա ավտոմեքենայի հետ
կապված հարցերից, ում հետ հանդիպել, խոսել է ու բացատրել, որ նրա
ավտոմեքենան տանելու հետ ինքը որևէ կապ չունի: Նույնիսկ նրան օգնելու
նպատակով ինքը Արամայիս Շահնազարյանի հետ պայմանավորվել էր , որ
Տ.Բազոյանի մեքենան գնած անձանց վերադարձնի գումարը, հետ բերի
նրա մեքենան և հանձնի Տ.Բազոյանին: Քանի որ Ա.Շահնազարյանի մոտ
եղել է 150.000 ՀՀ դրամ գումար և պակասում էր 50.000 ՀՀ դրամ գումար,
որպեսզի պահանջվող գումարը լրանա և իրենք կարողանան հետ բերեն
մեքենան, ինքը Տ.Բազոյանի հետ կապի է դուրս եկել, հանդիպել նրան,
ներկայացրել նշված իրավիճակը: Դրանից հետո Արամայիսն ինչ-որ անձի
անվամբ «Մեսենջեր»-ով կապ է հաստատել Տ.Բազոյանի հետ,
պայմանավորվել, որ գումար տա, մեքենան հետ կստանա: Այդ ժամանակ
Արամայիսն իրենից ուզել է ընդամենը «Ի-դրամ»-ի հաշվեհամար , չասելով ,
թե ինչ նպատակով է այն հարկավոր: Ինքը Արամայիսին է փոխանցել իր
տատիկի անունով բացված «Ի-դրամ» հավելվածի հաշվեհամարը: Այդ
գումարն ստանալուց հետո ինքն այն կանխիկացրել և առձեռն փոխանցել է
Արամայիսին, սակայն չի իմացել, թե նա ինչու հետ չի վերադարձրել
ավտոմեքենան: Քանի որ այդ ժամանակ իրենք Հյուսիսային պողոտայում
օրավարձով բնակարան էին վարձակալել ու ապրում էին, հետո ինքը
տեղափոխվել է ուրիշ թաղամաս, իրենք` Արամայիսն ու Անդրանիկը` ուրիշ
թաղամաս, տեղյակ չէ, թե ինչ է կատարվել հետագայում:
Արբակ Սարգսյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակով
հարցաքննվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին, որի ժամանակ նա իրեն ՀՀ
քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով`
երկու դրվագով, առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել
մասնակիորեն` միայն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի հափշտակության
դրվագով: «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան հափշտակելիս ինքը տեղյակ
չի եղել, որ Անդրանիկը ցանկանում է այն վաճառել, քանի որ
խոսակցությունն այնպես էր, որ Անդրանիկը դա վերցնում է փակովի ` քիչ -
քիչ մարելու, այն անձնական կարիքների համար վարելու նպատակով և
դրա վաճառքից ինքը տեղյակ չի եղել: Նշված մեքենայի տերերի հետ
կապված զրույցներին ինքը չի միջամտել, եղբոր` Անդրանիկի հետ դուրս է
եկել:
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վաճառելու համար Լիպարիտ
Մարտիրոսյանին գտել են համացանցի «list.am» կայքում, սակայն թե
կոնկրետ ով է գտել, չի հիշել: Վերջինիս հետ հանդիպելուց ինքն է
պայմանավորվել ու նրան վաճառել նշված ավտոմեքենան: Որոշ ժամանակ
անց Նիկոլայի կինը զանգահարել է Անդրանիկին, և քանի որ վերջինս չէր
կարողանում կնոջ հետ լավ զրուցել, ինքն է վերցրել հեռախոսն ու զրուցել ,
ով իրեն հայտնել է, որ եթե իրենք հետ վերադարձնեն նրանց
ավտոմեքենան, ապա որևէ պահանջ չեն ներկայացնի իրենց դեմ: Ինքը
կրկին զանգահարել է Լիպարիտին, հանդիպել, որի ժամանակ վերջինս
իրենց է ներկայացրել 290.000 ՀՀ դրամի անդորրագրեր, որոնք վերաբերվել
են մեքենայի նորոգման համար կատարած ծախսերին: Լիպարիտն ասել է,
որ նա մեքենայի նորոգման համար մեծ ծախսեր է կատարել, ինչի համար էլ
ինքն ու եղբայրը` Արթուրը, այդ գումարը մաս-մաս վերադարձրել է նրան:
Լիպարիտը մեքենան վերադարձրել է իրենց, որի ժամանակ ներկա է եղել
նաև Անդրանիկը: Ինքն Անդրանիկին ասել է, որ այդ մեքենան նա տանի և
վերադարձնի տիրոջը` Նիկոլային: Դրանից հետո` շուրջ մեկ շաբաթ ,
Անդրանիկն այդ մեքենան վարել է անձնական` ընտանիքի կարիքների
համար: Շուրջ մեկ շաբաթ անց Անդրանիկը զանգահարել, կանչել է իրեն,
իսկ երբ ինքը ներկայացել է` վերջինս իրենց ցույց է տվել Նիկոլի մեքենան ,
որը գտնվել է անսարք վիճակում, անսարքացել է մեքենայի փոխանցման
տուփը: Ինքը կրկին առաջարկել է զանգահարել Նիկոլային ու նրան
վերադարձնել մեքենան, սակայն Անդրանիկ Ասիրյանը պատասխանել է , որ
նա խոսացել է Նիկոլայի հետ, ով նրան ասել է, որ մեքենան վերադարձնի
այն վիճակում, ինչ վիճակում որ վերցրել են նրանից: Անդրանիկն ասել է
նաև, թե իբր նա կապնվել է ինչ-որ քննիչի հետ, ով ասել է, որ մեքենան հետ
չվերադարձնեն, այլ ներկայացնեն նրան: Անդրանիկը նաև
պատճառաբանում էր, որ այդ մեքենան առանց պետհամարանիշների չի
կարող վարել Վայոց Ձորի մարզ: Անդրանիկն ասել է նաև, որ այդ մեքենան
վաճառում է այլ անձի, ինչ ուզում է, թող լինի: Դրանից հետո նա «ԲՄՎ»
մակնիշի ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով վաճառել է հոկտեմբերյանցու ,
ով էվակուատորով այդ մեքենան տարել է ռասկուլաչիտի համար: Այդ
մեքենան Նիկոլայից վերցնելու պահին էլ է ունեցել խնդիրներ, սակայն,
քանի որ իրենց համար միևնույն է եղել դրա արժեքը, քանի որ նրան գումար
վճարել չէին պատրաստվում, այդ պատճառով էլ այն վերցրել են: «ԲՄՎ»
մակնիշի ավտոմեքենայից հետո Լիպարիտին վաճառել է նաև իր
անձնական օգտագործման «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Վայոց Ձորի
մարզից Երևան վերադառնալիս «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է
Արամայիսը, իսկ Սամանդը` Անդրանիկը:
ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ստացված 13.12.2021թ. թիվ
7763 գրության համաձայն /հատոր 5, գ.թ. 165/` Անդրանիկ Ասիրյանը,
Արամայիս Շահնազարյանը, Արբակ և Արթուր Սարգսյանները «Սամանդ»
մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառել են
Արթուր Լեմաքսի Գևորգյանին /ծնված` 07.05.1968թ., հաշվառված` Սյունիքի
մարզ, քաղաք Սիսիան, Գրիգոր Լուսավորիչ փողոց, տուն 7 հասցեում ,
փաստացի բնակվում է` քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Չարբախ,
Շիրակի փողոց, 2ա շենք, բնակարան 37 հասցեում, հեռ. 093-21-45-41/, ով
զբաղվում է ավտոմեքենաների ապամոնտաժման և օգտագործված
պահեստամասերի առք ու վաճառքով: Արբակ Սարգսյանը «ԲՄՎ» մակնիշի
08 ԼԼ 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու
նպատակով հայտարարություն է տեղադրել «list.am» կայքում և Անդրանիկ
Ասիրյանի հետ այն վաճառել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի,
ինքնությունը չպարզված բնակչի:
Մեղադրյալ Արամայիս Շահնազարյանը 16.12.2021թ. հարցաքննվելիս
ցուցմունքով հատնել է, որ ընդունել է Նիկոլայ Լևոնյանին պատկանող
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ընկերների հետ խարդախությամբ
հափշտակելու հանգամանքն ու իրեն մեղավոր ճանաչել, իսկ «Սամանդ»
մակնիշի ավտոմեքենայի հետ կապված հրաժարվել է որևէ ցուցմունք տալ :
● Դեռևս չի հարցաքննվել Արթուր Լեմաքսի Գևորգյանը /ծնված`
07.05.1968թ., հաշվառված` Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Գրիգոր Լուսավորիչ
փողոց, տուն 7 հասցեում, փաստացի բնակվում է` քաղաք Երևան, Շենգավիթ
համայնք, Չարբախ, Շիրակի փողոց, 2ա շենք, բնակարան 37 հասցեում, հեռ. 093-21-
45-41/, ով զբաղվում է ավտոմեքենաների ապամոնտաժման և
օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, ում, ըստ գործով
ստացված տվյալների, Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս Շահնազարյանը,
Արբակ և Արթուր Սարգսյանները վաճառել են «Սամանդ» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ա.Գևորգյանի
հարցաքննությամբ հնարավոր կլիներ ստանալ այնպիսի հարցերի
պատասխաններ, ինչպիսիք են` ով /ովքեր/, ինչ եղանակով է իր հետ կապ
հաստատել և առաջարկել գնել «Սամանդ» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան, եթե դա եղել է հեռախոսազանգով, ապա ինչ
համարից և իր որ համարին են զանգահարել, ով /ովքեր/ են նշված
ավտոմեքենան ներկայացրել ու վաճառել իրեն /ըստ օպերատիվ-
հետախուզական միջոցառումների` հիշյալ մեքենան վաճառել են Արթուր
Գևորգյանին վաճառել են Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս Շահնազարյանը ,
Արբակ և Արթուր Սարգսյանները: Ըստ Անդրանիկ Ասիրյանի` 2021թ. մայիսի 20-ին
ինքը գնորդ է գտել և Աշոտ Թադևոսյանի ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով
վաճառել Երևան քաղաքի Չարբախ համայնքում գործող` ավտոմեքենաների
ապամոնտաժման կետում` դրա սեփականատեր Արթուրին, ում ինքը գտել էր
«Լիստ.ամ» կայքով, սիկ մեքենայի վաճառքից գոյացած գումարն ինքն ու
ընկերներն օգտագործել են անձնական կարիքների համար/, որքան գումարով
են վաճառել, ինչպես է որոշել դրա գնման արժեքը, տեխնիկապես ինչպիսի
վիճակում է գտնվել այդ ավտոմեքենան, անսարքություններ եղել են, թե ոչ,
ավտոմեքենան գնելիս միթե չի հետաքրքրվել դրա փաստաթղթերով, միթե
չի պարզել դրա սեփականատիրոջ անունը, չի փորձել այն անվանափոխել ,
և այլն:
● ՀՀ քրեական օրենսգրքի 38-138-րդ հոդվածով կամ ՀՀ քրեական
օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ հոդվածներով/ իրավական
գնահատական չի տրվել հիշյալ մեքենան գնած անձի` Արթուր Լեմաքսի
Գևորգյանի արարքին:
● Դեռևս չի պարզվել «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հափշտակության գործով
կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, չեն
հստակեցվել հիշյալ դեպքով համապատասխան դատավարական
կարգավիճակով հարցաքննված /հարցաքննությունները կատարվել են
մակերեսային, խիստ թերի/ անձանց ցուցմունքներում առկա մի շարք էական
հակասություններ, մասնավորապես`
- Աշոտ Սամվելի Թադևոսյանի, նրա մոր` Նարինե Գարեգինի
Կարապետյանի և ընկերոջ` Արմեն Գագիկի Մարտիրոսյանի
հարցաքննություններով չի պարզվել ու չի հստակեցվել, թե Դավիթ Ռուբիկի
Նենեջյանի անձնագրային տվյալներով ներկայացած անձի` Անդրանիկ
Ասիրյանի և նրա ընկերների` Արամայիս Շահնազարյանի, Արբակ և Արթուր
Սարգսյանների հետ կոնկրետ ինչ խոսակցություն են ունեցել, նրանցից
կոնկրետ ով, ինչպես է փորձել իրենց համոզել, վստահեցնել, հավատ
ներշնչել, որ մեքենան գնելու նպատակ ունեն, դրա գումարը խոստացված
ժամկետում կտրամադրեն: Նրանց, հատկապես Աշոտ Սամվելի
Թադևոսյանի հարցաքննությամբ չի պարզվել` «SAMAND CNG 1.8» մակնիշի
36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան տեխնիկապես ինչ
վիճակում է գտնվել, այն անսարքություններ ունեցել է, թե ոչ,
խարդախությամբ իրենցի հափշտակություն կատարած անձանցից ում
հետ է կապ հաստատել դեպքից հետո, իրեն պատճառված վնասի
հատուցման ուղղությամբ գործուն միջոցներ նրանց կողմից ձեռնարկվել են,
թե ոչ, որտեղից է ինքն իմացել այդ տղաներից Արթուրի
հեռախոսահամարը, ում ինքը զանգահարել է և ով էլ հայտնել է, որ Դավիթ
անունով ներկայացած անձն իրականում հանդիսանում է Անդրանիկ
Ասիրյանը, ավտոմեքենան գնելիս Ա.Ասիրյանը, նույն ինքը` Դավիթ անունով
ներկայացած անձը կամ նրա ընկերները, իրենց ասել են արդյոք, որ
մեքենաների պետհամարանիշները նրանց հարկավոր չեն, դրանք իրեն
ուղարկել են Եղեգնաձոր, թե ոչ, և այլն:
- Անդրանիկ Կարենի Ասիրյանի հարցաքննությամբ չի պարզվել ու չի
հստակեցվել, թե ինքը, երբ զանգահարել է Աշոտ Սամվելի Թադևոսյանին`
նրա կողմից վաճառվող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իրենից բացի
Արամայիս Շահնազարյանը, Արբակ և Արթուր Սարգսյանները նույնպես
զրույց ունեցել են, թե ոչ, եթե այո, ապա նրանցից ով /ովքեր/ են զրուցել, ինչ
խոսակցություն են ունեցել, ինչու է ավտոմեքենաների
սեփականատերերին ասել, որ ավտոմեքենաների պետհամարանիշներն
իրեն հարկավոր չեն և ինչու է դրանք վերադարձրել մեքենաների տերերին,
հափշտակված երկու մեքենաները Վայոց Ձորի մարզից ովքեր են վարել`
փոխադրել Երևան քաղաք, և այլն:
- Նիկոլայ Լևոնյանի հարցաքննությամբ չի պարզվել ու չի
հստակեցվել` իր ավտոմեքենայի համարանիշներն իրեն կամ իր կողմից
մատնանշված անձին փոխանցվել են, թե ոչ, եթե այո, ապա երբ, ինչ
նպատակով, ում կողմից է փոխանցվել, ում է հանձնվել:
- Արթուր և Արբակ Սարգսյանների հարցաքննություններով չի
պարզվել ու չի հստակեցվել` այդ ինչպես է ստացվել, որ նրանք Աշոտ
Թադևոսյանի տանը ընդամենը ֆիզիկապես են ներկա գտնվել «SAMAND
CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
գնելու ընթացքի ժամանակ, երբ իրենց ընկերը` Անդրանիկ Ասիրյանը,
հայտնել է, որ նա Արթուր Սարգսյանի խորհրդով ու առաջարկությամբ է
«Դավիթ Նենեջյան» անվանական տվյալներով անձնագրի պատճենի վրա`
լուսանկարի տեղում, փակցնել իր լուսանկարը, այն պատճենահանել և
որպես երաշխիք թողել Աշոտ Թադևոսյանի մոտ: Արթուր և Արբակ
Սարգսյանների հարցաքննություններով չի պարզվել ու չի հստակեցվել
նաև այն հանգամանքը, թե ինչու է Անդրանիկ Ասիրյանը ցուցմունքով նշել,
որ տեղում ինքն ու ընկերները նայել են «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան ու իբր թե հավանել են այն, ինչու
է հիշյալ մեքենան 2021թ. մայիսի 20-ին 100.000 ՀՀ դրամով Երևան քաղաքի
Չարբախ համայնքում գործող` ավտոմեքենաների ապամոնտաժման
կետում` դրա սեփականատեր Արթուրին վաճառվելուց հետո վաճառքից
գոյացած գումարը բաժանվել չորս հավասար մասերի, և այլն:
Արթուր Սարգսյանին հարց չի ուղղվել, թե նա խարդախության
եղանակով Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող «BMW 520I» մակնիշի
08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելու դեպքով
քննվող քրեական գործով հարցաքննվելիս ինչու չի նշել, որ Լիպարիտ
Մարտիրոսյանին, ում վաճառել են նշված մեքենան, ինքը ճանաչել է շատ
լավ, նա հանդիսացել է իր ընկերը, այլ ավելին` նշել է, որ այդ մեքենայի
վաճառքից մի քանի օր անց Լ.Մարտիրոսյանը զանգահարել է Ա.Ասիրյանին,
այլ ոչ թե իրեն` ընկերոջը, և հայտնել, որ ցանկանում է վերադարձնել գնած
մեքենան, իսկ Անդրանիկ Ասիրյանն ու Արբակ Սարգսյանը մեքենան հետ են
ստացել` Լ.Մարտիրոսյանին վերադարձնելով 130.000 ՀՀ դրամ գումարը, իսկ
մեքենան Անդրանիկ Ասիրյանը «list.am» կայքով վաճառել է այլ անձի`
ունեցած ընդհանուր ֆինանսական խնդիրների ու պարտքի պատճառով:
Քննիչը նույնիսկ չի փորձել Արթուր Սարգսյանից պարզել, թե ինչու է նա
վերը նշված ցուցմունքի պայմաններում /«BMW 520I» մակնիշի 08 LL 080
հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վաճառքից մի քանի օր անց
Լ.Մարտիրոսյանը զանգահարել է Ա.Ասիրյանին և հայտնել, որ ցանկանում է
վերադարձնել գնած մեքենան, իսկ Անդրանիկ Ասիրյանն ու Արբակ Սարգսյանը
մեքենան հետ են ստացել` Լ.Մարտիրոսյանին վերադարձելով 130.000 ՀՀ դրամ
գումարը, ինչից հետո մեքենան Անդրանիկ Ասիրյանը «list.am» կայքով վաճառել է
այլ անձի` ունեցած ընդհանուր ֆինանսական խնդիրների ու պարտքի
պատճառով/ նշել, թե իբր նա տեղյակ չի եղել, որ Անդրանիկ Ասիրյանը «BMW
520I» մակնիշի ավտոմեքենան հետ է վերցրել` այն Նիկոլային
վերադարձնելու նպատակով, որպեսզի վերջինս բողոք չունենա, իսկ
Լիպարիտին ինքն իր ու եղբոր` Արբակի փոխարեն հետ է վերադարձրել
իրենց մասնաբաժինը` 300.000 ՀՀ դրամ գումարը, քանի որ նա այդ մեքենայի
վրա աշխատանքներ էր կատարել /Իսկ Լիպարիտ Մարտիրոսյանն իր
ցուցմունքում նշել էր, որ 2021թ. մայիսի 20-ի դրությամբ համացանցի «list.am»
կայքում տեղադրել է հայտարարություն` մինչև 150.000 ՀՀ դրամ արժողությամբ
ավտոմեքենա գնելու մտադրության վերաբերյալ և այդ օրը` ժամը 16:00-ի
սահմաններում, իր բջջային հեռախոսահամարին է զանգահարել Անդրանիկը և
հայտնել, որ 130.000 ՀՀ դրամով վաճառում է նրան պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08
LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Նրա հետ պայմանավորվել և
նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում հանդիպել են: Անդրանիկի հետ եղել են
նաև նրա ընկերները` Արթուրը, Արբակը և Արամայիսը, որոնց հետ ընդհանուր
հայտարարի է եկել և 130.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով գնել այդ մեքենան: Այդ
ավտոմեքենան որոշ ժամանակ օգտագործելուց հետո որոշել է հետ վերադարձնել ,
քանի որ այն ունեցել է լուրջ անսարքություններ: Այդ նպատակով ինքը
զանգահարել է նշված տղաներից մեկին, կոնկրետ չի հիշել թե ում , հայտնել է , որ
ավտոմեքենան ցանկանում է հետ վերադարձնել, ինչից հետո պայմանավորվել և
նրանք ժամանել ու Ջրաշեն գյուղից տարել են այդ ավտոմեքենան` հետ
վերադարձնելով 130.000 ՀՀ դրամ գումարը: Դրանից հետո ինքը նրանցից որևէ
մեկի հետ կապ չի հաստատել և որևէ տեղեկություն նրանցից չի ունեցել /:
● Արթուր Սարգսյանն իր ցուցմունքում վերը նշված և այլ
հակասական հանգամանքների վերաբերյալ չի առերեսվել ինչպես մյուս
մեղադրյալների, այնպես էլ դատավարական այլ կարգավիճակով
հարցաքննված անձանց հետ /հակասական է նաև նրա նշած հետևյալ
ցուցմունքը` Ա.Շահնազարյանի մոտ եղել է 150.000 ՀՀ դրամ գումար և պակասում
էր 50.000 ՀՀ դրամ գումար, որպեսզի պահանջվող գումարը լրանա և իրենք
կարողանան հետ բերեն Տիգրան Բազոյանի ավտոմեքենան ու այն վերադարձնեն
վերջինիս: Ինքը Տ.Բազոյանի հետ կապի է դուրս եկել, հանդիպել նրան,
ներկայացրել նշված իրավիճակը: Դրանից հետո Արամայիսն ինչ-որ անձի անվամբ
«Մեսենջեր»-ով կապ է հաստատել Տ.Բազոյանի հետ, պայմանավորվել, որ գումար
տա, մեքենան հետ կստանա: Այդ ժամանակ Արամայիսն իրենից ուզել է ընդամենը
«Ի-դրամ»-ի հաշվեհամար, չասելով, թե ինչ նպատակով է այն հարկավոր: Ինքը
Արամայիսին է փոխանցել իր տատիկի անունով բացված «Ի-դրամ» հավելվածի
հաշվեհամարը: Այդ գումարն ստանալուց հետո ինքն այն կանխիկացրել և առձեռն
փոխանցել է Արամայիսին, սակայն չի իմացել, թե նա ինչու հետ չի վերադարձրել
ավտոմեքենան: Քանի որ այդ ժամանակ իրենք Հյուսիսային պողոտայում
օրավարձով բնակարան էին վարձակալել ու ապրում էին, հետո ինքը
տեղափոխվել է ուրիշ թաղամաս, իրենք` Արամայիսն ու Անդրանիկը` ուրիշ
թաղամաս, տեղյակ չէ, թե ինչ է կատարվել հետագայում/:
● Արբակ Սարգսյանը տվել է եղբոր` Արթուր Սարգսյանի ցուցմունքին
նման` գործով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներին հակասող
ցուցմունք, ինչի կապակցությամբ նա նույնպես չի առերեսվել ինչպես մյուս
մեղադրյալների, այնպես էլ դատավարական այլ կարգավիճակով
հարցաքննված անձանց հետ:
● Անդրանիկ Ասիրյանի և նրա ընկերների` Արամայիս
Շահնազարյանի, Արթուր և Արբակ Սարգսյանների ցուցմունքներում առկա
էական հակասությունների շուրջ նրանք չեն առերեսվել:
● Սահմանված դատավարական կարգով չեն ստացվել Աշոտ Սամվելի
Թադևոսյանի 093-07-68-61, Անդրանիկ Ասիրյանի 093-91-08-86, Արմեն Գագիկի
Մարտիրոսյանի 094-31-07-79, Նարինե Գարեգինի Կարապետյանի 077-66-54-
74, Արթուր Լեմաքսի Գևորգյանի 093-21-45-41 հեռախոսահամարների
վերծանումները (ցանկալի է` 2021թ. մայիսի 10-ից մինչև հոկտեմբերի 21-ը),
դրանք չեն զննվել, չի կատարվել դրանցից բխող քննություն, որպիսի
պայմաններում հնարավոր կլիներ նախ ստուգել հիշյալ անձանց
ցուցմունքները, ապա նաև պարզել ենթադրյալ հանցանք կատարած
անձանց կողմից գործով հետաքրքրություն ներկայացնող
ժամանակահատվածում օգտագործված բջջային հեռախոսահամարներն
սպասարկած ալեհավաք կայանների տեղակայման հասցեները, դրանով
իսկ նրանց կողմից հափշտակված ավտոմեքենայի հնարավոր իրացման
վայրը, ինչպես նաև` գործով հետաքրքրություն ներկայացնող այլ
հանգամանքներ:
Քրեական գործով՝ գրեթե բոլոր դրվագներով, մի շարք հարցերի
պարզման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել
քննչական և այլ դատավարական գործողություններ, հարցումներ:
Այսպես.
● 15.10.2021թ. կայացված՝ քննչական խումբ կազմելու և
նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին
որոշմանը տուժողների և մեղադրյալների մի մասը չեն ծանոթացվել :
● Խարդախությամբ հափշտակված՝ Տիգրան Արսենի Բազոյանին
պատկանող «Օպել Աստրա 1.6» մակնիշի 35CN255 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան, Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող
«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և
Աշոտ Սամվելի Թադևոսյանին պատկանող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36
UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հայտնաբերելու,
այդպիսով՝ գործով այդ մեքենաների ապօրինի օտարման /դրանք երրորդ
անձանց վաճառած լինելու/ վերաբերյալ ստացված տեղեկությունների
արժանահավատությունն ստուգելու նպատակով վարույթն իրականացնող
մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել՝ ՀՀ ՃՈ-ից պարզելու նշված
ավտոմեքենաների շահագործմամբ ճանապարհային երթևեկության
կանոնների խախտումներ թույլ տրված լինելու և ՃՈ աշխատակիցների
կողմից դրանք արձանագրված լինելու հնարավոր փաստերը, իսկ
այդպիսիք առկա լինելու դեպքում՝ նաև պարզելու ավտոմեքենան
շահագործած և խախտումը թույլ տված անձի վերաբերյալ
տեղեկատվությունը:
● Վարույթն իրականացնող մարմնի կողմից խարդախությամբ
ավտոմեքենաներ հափշտակած անձանց՝ Արամայիս Շահնազարյանի ,
Արբակ և Արթուր Սարգսյանների, Անդրանիկ Ասիրյանի աշխատանքային
գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով
հարցում չի կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե, չի պարզվել
նրանց եկամուտի աղբյուրները, ինչն էական նշանակություն ունի նրանց
ֆինանսական դրությունը, տուժողներից հափշտակված
ավտոմեքենաների դիմաց վճարելու հնարավորությունները և
մտադրությունները գնահատելու համար:
● Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել
ենթադրյալ հանցանք կատարած անձանց ընտանիքի անդամների,
խնամքին եղած անձանց կազմը պարզելու և քննության համար էական
նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ նրանցից չափահասներին
հարցաքննելու ուղղությամբ:
● Վարույթն իրականացնող մարմնինը նաև քննարկման առարկա չի
դարձրել Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող «BMW 520I» մակնիշի 08
LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և Աշոտ Սամվելի
Թադևոսյանին պատկանող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան հափշտակելու միասնական
դիտավորության առկայության կամ դրա բացակայության հանգամանքը :
ՀՀ Վճռաբեկ դատարանը Վարդան Մարատի Մաթևոսյանի
վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի
որոշմամբ մասնավորապես արտահայտել է հետևյալ իրավական
դիրքորոշումները.
«/…/
Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ
այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա
նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է
հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել
իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման
հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները։
Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության
առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել
պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական
կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի
բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի,
երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական
պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ
ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և
այլն։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել նաև, որ վերը
նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր
դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի
գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել
իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական
պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը
չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը։
/…/»:
Նկատի ունենալով, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը
պատասխանատվություն է կրում քննչական և դատավարական
գործողությունների ժամանակին կատարման համար, ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝
հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես
նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, ուստի
քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու
ճշգրիտ իրականացումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ
կետով.

Ա Ն Հ Ր Ա Ժ Ե Շ Տ Է.

1. Քննության առարկա դարձնել «Ցուցումի հիմնավորումները,


արձանագրված թերությունները, բացթողումները.» ներքո արձանագրված՝
քրեական գործից դուրսգրված փաստական հանգամանքները՝ դրանց
թերություններն ու բացթողումներ:
2. Փոփոխելու Արամայիս Շահնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի
177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և նրան, Կարինե
Պողոսյանին պատկանող ոսկյա զարդերը գողանալու դրվագով,
մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ
մասի 2-րդ կետով:
3. Պատշաճ դատավարական ընթացակարգով ՀՀ կենտրոնական
բանկից ստանալ գրեթե մեկ տարի առաջ՝ 2021թ. հունվարի 8-ին,
կատարված հարցման պատասխանը, թեկուզ այն գրավատների մասով,
որոնց վերաբերյալ Կենտրոնական բանկն ստացել է պատասխաններ ,
կատարել դրանցից բխող քննչական և այլ դատավարական
գործողություններ:
4. Քրեական գործին կցված՝ Գնել Բալասանյանի կողմից
ներկայացված՝ նրա և Ա.Շահնազարյանի հետ «Viber» հավելվածով ունեցած
նամակագրության բովանդակությունը զննվել և դրանք ճանաչել
ապացույցներ որպես այլ փաստաթուղթ:
5. Գնել Բալասանյանի կողմից ներկայացված՝ նրա և
Ա.Շահնազարյանի հետ «Viber» հավելվածով ունեցած նամակագրության
բովանդակության և ստացված հեռախոսահամարների վերծանումներով
հարցաքննել Գնել Բալասանյանին, Տիգրան Բազոյանին ու Արամայիս
Շահնազարյանին, նպատակ ունենալով պարզել Տ.Բազոյանի կողմից
մեքենան Ա.Շահնազարյանին հանձնելու ստույգ ժամն ու րոպեն,
Ա.Շահնազարյանի կողմից այն Գ.Բալասանյանին վաճառելու առաջարկներ
կատարելու ժամն ու րոպեն, իսկ արդյունքում՝ Ա.Շահնազարյանի կողմից
մեքենան Տ.Բազոյանից վերցնելու և այն Գ.Բալասանյանին վաճառելու
առաջարկներով վերջինիս դիմելու ժամանակահատվածը, ինչից հետո ,
ինչպես նաև գործով ձեռք բերված այլ ապացույցների համակարգային
վերլուծության արդյունքում, հնարավոր կլինի գնահատման ենթարկել
Ա.Շահնազարյանի կողմից մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելիս
ցուցմունքով հայտնած այն տվյալները, թե իբր նա ավտոմեքենան Տիգրան
Բազոյանից վերցրել է 2021թ. մարտի 11-ին՝ ժամը 16-ի սահմաններում, 5.000
ՀՀ դրամ օրավարձով, տաքսի ծառայություններ մատուցելու նպատակով ,
իսկ շուրջ 2 օր վարելուց հետո իրեն գումար է անհրաժեշտ եղել և չի հիշել ,
թե քանի դրամով, այն վաճառել է իրեն անծանոթ ավտոքանդողներին, իսկ
գումարը ծախսել:
6. Պատշաճ դատավարական ընթացակարգով պարզել՝
Ա.Շահնազարյանն ինչ ֆինանսական խնդիրներ կամ
պարտավորություններ է ունեցել, որոնցից դրդված, ըստ վերջինից , նա
վաճառել է օրավարձով վերցրած մեքենան, երբ են այդ խնդիրներն
առաջացել, արդյոք նման խնդիրներն ու պարտավորությունները չեն եղել
մեքենան Տ.Բազոյանից վերցնելու պահի դրությամբ:
7. Պարզել Տիգրան Բազոյանի լրացուցիչ հարցաքննության
արձանագրությունում՝ անկետային տվյալներում, նշված
հեռախոսահամարներից, որոնք են՝ 093-02-02-86, 095-02-05-86, 077-02-72-86,
բացի 093-02-02-86 հեռախոսահամարից, ենթադրյալ հանցանք կատարած
անձի /անձանց/ հետ նա կապ հաստատել է, թե ոչ, իսկ դրական
պատասխան ստանալու դեպքում՝ պատշաճ դատավարական
ընթացակարգով ստանալ այդ համարների վերծանումները , դրանք զննել և
քննության առարկա դարձնել նաև այդ հեռախոսահամարներից
կատարված ու դրանցից ստացված հեռախոսազանգերը:
8. Տ.Բազոյանի կողմից լրացուցիչ ցուցմունքում նշված
հանգամանքների /դրանք են՝ ինքը շարունակել է զանգահարել
Ա.Շահնազարյանի 094-46-62-21 հեռախոսահամարին, փորձելով որևէ տեղեկություն
ստանալ իր մեքենայի վերաբերյալ: Կոնկրետ օրը չի հիշել , իր զանգին
պատասխանել է Արթուր անունով տղամարդ, ով մարտի 11-ին (ենթադրվում է, որ
նկատի է ունեցել մարտի 16-ին, տեղի է ունեցել կամ վրիպակ կամ շփոթմունք)
իրեն ասել էր, թե Ա.Շահնազարյանը ցանկանում է իր մեքենան վաճառել , և իրեն
հայտնել է, որ եթե ինքը ցանկանում է տեղեկություն իմանալ իր մեքենայի
գտնվելու վայրի մասին, ապա պետք է նրա «Իդրամ» հավելվածին փոխանցել
200.000 ՀՀ դրամ գումար: Ինքը նշված Արթուրի հետ սակարկությունների
արդյունքում համաձայնություն է ձեռք բերել 50.000 ՀՀ դրամի փոխարեն նրանից
ստանալ մեքենայի գտնվելու վերաբերյալ տեղեկություն : Այդ նպատակով
Արթուրին՝ նրա ներկայացրած «ID 250152251» Իդրամ հաշվեհամարին ուղարկել
50.000 ՀՀ դրամ գումար, սակայն գումարն ստանալուց հետո վերջինս այլևս իր հետ
կապ չի հաստատել, չի պատասխանել իր զանգերին: Ա.Շահնազարյանի հետ
«BMW E60» մակնիշի 36 QA 796 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով
ժամանած անձը, ում Ա.Շահնազարյանը ներկայացրել է որպես նրա եղբայր ,
վերահաստատում էր Ա.Շահնազարյանի խոսքերը, պնդելով, որ մեքենան լավ
կպահեն, ամեն ինչ սարքին վիճակում կվերադարձնեն: Նա Ա.Շահնազարյանի
կողմից կատարված արտահայտությունները հաստատում էր նաև գլխի
շարժումներով, ասում նրա խոսքերն ամրապնդող արտահայտություններ (այո ,
անպայման, իհարկե), այսինքն՝ այդ գործողություններով ավելի էր խորացրեցին
այն վստահությունը, որն առաջացել էր Ա.Շահնազարյանի նկատմամբ / շուրջ
կատարել պատշաճ քննություն, այն է՝ լրացուցիչ հարցաքննել Ա.Ասիրյանին
ու Ա.Շահնազարյանին, առերես հարցաքննությամբ հստակեցվել նրանց
ցուցմունքներում առկա հակասությունները:
9. Տ.Բազոյանի հեռախոսահամարի վերծանումների
կապակցությամբ, համաձայն որի վերջինս 93020286 հեռախոսահամարից
Ա.Շահնազարյանի կողմից օգտագործված 94466221 հեռախոսահամարին
2021թ. մարտի 11-ից մինչև նույն թվականի մայիսի 18-ը՝ տարբեր օրերի,
օրվա տարբեր ժամերին, կատարվել 46 հեռախոսազանգ, հարցաքննել
Տ.Բազոյանին, փորձելով պարզել, թե նա 94466221 հեռախոսահամարին ինչ
նպատակով է զանգահարել, ում հետ, ինչ բնույթի խոսակցություն է ունեցել :
10. Ա.Շահնազարյանի ցուցմունքով (հատոր 4, գ.թ. 100) հայտնած
տվյալների ուղղությամբ /այն է՝ չի հիշել, թե նրա կողմից Տիգրան Բազոյանի
ավտոմեքենան քանդողներին վաճառելու ժամանակ ով է եղել նրա հետ , ով
ներկայացել որպես մեքենայի սեփականատիրոջ եղբայր, իսկ այլ հարցերին
նույնպես տվել է խուսափողական պատասխաններ/ կատարել
համապատասխան դատավարական գործողություններ՝ լրացուցիչ ,
անհրաժեշտության դեպքում՝ նաև առերես հարցաքննություններ :
11. Գնել Բալայանի կողմից ցուցմունքում նշված՝ իր 094-399-262
հեռախոսահամարին 044-31-08-86 հեռախոսահամարից զանգահարած /ըստ
ցուցմունքի՝ զանգը եղել է 2021թ. մարտի 11-ին՝ ուշ երեկոյան / անձի կողմից «Opel
astra G» մակնիշի ավտոմեքենա գնելու առաջարկություն կատարելու ստուգ
ժամը, րոպեն ճշտելու, դրանով իսկ՝ ենթադրյալ հանցանք կատարած
անձի /անձանց/՝ հափշտակելու դիտավորության առաջացման ժամանակը,
ինչպես նաև՝ գործով հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքներ
պարզելու, հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է պատշաճ
դատավարական ընթացակարգով ստանալ և զննել 044-31-08-86
հեռախոսահամարներից կատարված ու դրան ստացված զանգերի
վերծանումներն ու այդ զանգերը սպասարկած ալեհավաք կայանների
տեղակայման վայրերը, կատարել դրանցից բխող հարցաքննություններ :
12. Զննել կապի օպերատորից ստացված 094-399-262
հեռախոսահամարի վերծանումները, համաձայն որի նշված համարին 044-
31-08-86 հեռախոսահամարից զանգերը կատարվել են 2021թ. մարտի 11-ին՝
ժամը 19:15-ից մինչև նույն օրը՝ ժամը 20:47-ը, որի ընթացքում 094-399-262
հեռախոսահամարը ժամը 19:15-ին, 19:38-ին, 19:55-ին և 20:04-ին սպասարկվել
է Արարատի մարզի «, v. Dalar» հասցեի ալեհավաք կայանի կողմից, ժամը
20:02-ին՝ նույն մարզի «Artashat, t. Artashat, Patkanyan 62 D str» հասցեում
տեղակայված ալեհավաք կայանի կողմից, ժամը 20:21-ին՝ նույն մարզի «, v.
Marmarashen, building of municipality» հասցեում տեղակայված ալեհավաք
կայանի կողմից, իսկ ժամը 20:47-ին՝ նույն մարզի «, v. Ayntap 2» հասցեի
ալեհավաք կայանի կողմից: Հարցաքննել զանգերի հեղինակներին , նրանց
առաջադրել հարցադրումներ կատարված զանգերի վերաբերյալ՝ փորձելով
պարզել, թե այդ ընթացքում ինչ բնույթի խոսակցություն են ունեցել և ում
հետ:
13. Քննության առարկա դարձնել Ա.Շահնազարյանի հետ Գնել
Բալայանին ներկայացած մյուս երեք անձանց կողմից ենթադրյալ
խարդախությանն ունեցած մասնակցության հանգամանքները,
հստակեցվել՝ վերջիններս ինչ դերակատարում են ունեցել հանրության
համար վտանգավոր հիշյալ արարքը Ա.Շահնազարյանի կողմից
կատարելուն (կազմակերպիչ, դրդիչ, համակատարող թե օժանդակող),
հատկապես այն պայմաններում, երբ հետագա քննությամբ ստացվել են
փաստական տվյալներ առ այն, որ Արամայիս Շահնազարյանը, Անդրանիկ
Ասիրյանը, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանները խմբի կազմում
նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, մեկը
մյուսի գործողությունները գիտակցելով և փոխլրացնելով, հանցավոր
ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական
նպատակով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու`
խարդախության, եղանակով կատարել է խոշոր չափերով
հափշտակություններ:
14. Դավիթ Փիլոյանի 094-53-53-88 և Արամայիս Շահնազարյանի 098-
27-29-66 և 093-68-36-88 հեռախոսահամարների վերծանումներով պարզել՝
Դ.Փիլոյանի և Ա.Շահնազարյանի միջև առկա կապն ինչպես նախքան
հիշյալ դեպքը, այնպես էլ դրանից հետո, փորձելով ստանալ
տեղեկություններ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող մի
շարք հանգամանքների վերաբերյալ:
15. Վարույթն իրականացնող մարմնին հայտնի՝ Կարեն
Մարգարյանին պատկանող «Opel astra G» մակնիշի 36 NA 203 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան որպես խոտան գնած, մեքենաների
մասնատմամբ զբաղվող անձի գործունեության մոտավոր վայրում , այն է՝
Երևան քաղաք, Էրեբունի վարչական շրջան, Խաչիկ Դաշտենցի փողոց,
հիվանդանոցի հարևանությամբ, Անդրանիկ Կարենի Ասիրյանի, ով
պատրաստակամություն է հայտնել ցույց տալ այդ վայրը, և/կամ տուժող
Կարեն Մարգարյանի որդիների, Վահրիճ Ներսիսյանի մասնակցությամբ
կատարել զննում, պարզվել «Opel astra G» մակնիշի 36 NA 203 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան գնած անձի ինքնությունը, նրան
հարցաքննել, և արարքին տալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-138-րդ հոդվածով
կամ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ հոդվածներով/
քրեաիրավական գնահատական:
16. Համապատասխան դատավարական գործողություններով
(լրացուցիչ հարցաքննություններով, դեպքի վայրի՝ մեքենան մասնատման
հանձնված տեղանքի զննությունով, համապատասխան
հեռախոսահամարների վերծանումներն ստանալով, դրանք զննելով ,
համապատասխան հարցաքննություններ կատարելով) պարզվել՝ «Opel astra
G» մակնիշի 36 NA 203 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
օրավարձով վերցնելու պատրվակով Արամայիս Շահնազարյանը երբ է
դիմել Կարեն Մարգարյանին, վերջինիս երբ է նա զանգահարել, որ ժամին ,
մեքենան կոնկրետ երբ է Ա.Շահնազարյանին հանձնվել՝ որ ժամին , այդ
մեքենան Անդրանիկ Ասիրյանը միայնակ է մեքենաների մասնատմամբ
զբաղվող անձին վաճառել, թե Ա.Շահնազարյանի կամ նաև այլ անձանց
հետ միասին /Անդրանիկ Ասիրյանը մի դեպքում՝ բացատրությունում, նշել է, թե
ինքը միայնակ է տարել մեքենան հանձնել մասնատման տեղ , մի դեպքում էլ՝
ցուցմունքով, նշել է, թե տարել է Արամայիս Շահնազարյանի հետ միասին :
Արամայիս Շահնազարյանը հետագայում ցուցմունքով (հատոր 4, գ.թ. 15-19)
հայտնել է, թե իբր ինքը մեքենաների (խոսքը գնում է Կարեն Մարգարյանի և
Տիգրան Բազոյանից վերցրած մեքենաներին) ու մնացած բոլոր հարցերում
միայնակ է խոսել դրանց տերերի հետ ու օրավարձով վարելու պատրվակով
վերցրել այդ մեքենաները/, մեքենան վաճառելու հարցի վերաբերյալ
պայմանավորվածություն Ա.Ասիրյանի և/կամ այլ անձանց ու մեքենայի
մասնատման աշխատանքով զբաղվող անձի /անձանց/ միջև ինչպիսին է
եղել, նման առաջարկը երբ է տեղի ունեցել, ինչ եղանակով
/հեռախոսակապով կապ հաստատած լինելու դեպքում պետք է պարզել
մեքենան գնած անձի /անձանց/ հեռախոսահամարները, ստանալ դրանց
վերծանումները, կատարել քննություն այդ ուղղությամբ/, պարզել մեքենայի
վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամն ինչու է բաժանվել ընկերների միջև՝
չորս հավասար մասերի, այն պայմանում, երբ մեքենան Ա.Շահնազարյանը,
ըստ վերջինիս ցուցմունքի, որոշել է վաճառել, քանի որ իրեն գումար է
հարկավոր եղել, այդ հարցում Ա.Շահնազարյանի ընկերները՝ Անդրանիկ
Ասիրյանը, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանը կոնկրետ ինչ
դերակատարում, մասնակցություն, առնչություն են ունեցել և այլն :
17. Պարզվել՝ Կարեն Մարգարյանին ով է «Viber» հավելվածով՝
խմբում, հայտնել, որ նա ճանաչում Արամայիսին, ով մեքենաներ է վերցնում
օրավարձով և դրանք հանձնում քանդողների /Կ.Մարգարյանը
պատրաստակամություն էր հայտնել հիշյալ հաղորդագրությունը , այն
պահպանված լինելու դեպքում, ներկայացնել վարույթն իրականացնող մարմին /:
18. Պարզվել՝ Կարեն Մարգարյանին պատճառված վնասն ինչպես է
վերականգնվել, ում կողմից և ինչ միջոցներով /Կ.Մարգարյանը նշել է, թե իր
որդիները մեքենան հետ վերցնելիս այն գնած, մեքենաների մասնատմամբ
զբաղվող անձի հետ պայմանավորվել են նրան մաս-մաս վճարել 150.000 ՀՀ դրամ
գումար, իսկ Վահրիճ Նիկոլի Ներսիսյանը ցուցմունքով հայտնել է , որ նշված
մարդուն իրենք խոստացել են հետ վերադարձնել նրա կողմից վճարած 300.000 ՀՀ
դրամ գումարը/:
19. Հովակիմ Կարենի Մարգարյանի (հատոր 4, գ.թ. 137-140) և Արամ
Կարենի Մարգարյանի (հատոր 4, գ.թ. 143-146) ցուցմունքների
կապակցությամբ, որոնք ամբողջությամբ հակասում է ինչպես նախկինում
իրենց իսկ կողմից տված ցուցմունքին, այնպես էլ նրանց հոր տված
ցուցմունքներին ու քրեական գործով ստաց մի շարք այլ փաստական
տվյալներին, կատարել քննություն՝ լրացուցիչ հարցաքննություններ ,
առերեսումներ:
20. Պարզել Ի-դրամ համակարգում Արթուր և Արբակ
Սարգսյանների տատի՝ Աշիկ Տատինցյանի անվամբ բացված
հաշվեհամարն ում կողմից է տնօրինվել, որ բջջային հեռախոսում
/հեռախոսներում/: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար
անհրաժեշտ տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, գումար
փոխանցելիս՝ գործարքը հաստատելու համար պահանջվող PIN կոդը ով է
իմացել, դրանք ով կարող էր փոխանցել Արամայիս Շահնազարյանին և
այլն:
21. Հարցաքննել Արմեն Ալբերտի Ենոքյանին, ում անունով
հաշվառված է «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան, և պարզել Նիկոլայ Լևոնյանի` պատշաճ տուժող լինելու
հանգամանքը, այսինքն` հիշյալ ավտոմեքենայի հափշտակությամբ ում է
պատճառվել գույքային վնասը:
22. Հարցաքննել Դավիթ Ռուբիկի Նենեջյանը, ում անձնագրի
պատճենն օգտագործել են Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս
Շահնազարյանն ու Արբակ և Արթուր Սարգսյանները` Նիկոլայ Լևոնյանին և
Աշոտ Թադևոսյանին պատկանող ավտոմեքենան խարդախությամբ
հափշտակելիս:
23. Պարզել տաքսիստի՝ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի
վարորդի` Երևան քաղաքի բնակիչ ոմն Սասունի ինքնությունն ու
հարցաքննել, փորձելով ստանալ տեղեկատվություն «ԲՄՎ» մակնիշի 08 LL
018 հաշվառման համարանիշի և «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենաների հափշտակությանը նրա
հնարավոր մասնակցությունը, ինչից հետո նրա արարքին տալ
քրեաիրավական գնահատական:
24. Սահմանված դատավարական կարգով ստանալ Արամայիս
Շահնազարյանի 093-21-08-88, Արբակ Սարգսյանի 094-46-62-21, 041-50-75-15,
Արթուր Սարգսյանների 093-50-75-15, 094-46-62-21 (094-46-62-21 համարը նշված է
նաև Ա.Ասիրյանի հարցաքննության արձանագրության անկետային տվյալներում ),
Նիկոլայ Լևոնյանի 093-68-11-20, վերջինիս զանգահարած ու Դավիթ անունով
ներկայացած անձի` Անդրանիկ Ասիրյանի 077-63-37-36, 098-76-99-29, Լիպարիտ
Մարտիրոսյանի 055-03-05-00, «list.am» կայքում «Արփինե Լևոնյան»
օգտատիրոջ 094-02-01-12 և Ն.Լևոնյանին տրված պարտավորագրում նշված
098-70-63-36 հեռախոսահամարների վերծանումները (ցանկալի է` 2021թ.
մայիսի 10-ից մինչև հոկտեմբերի 21-ը), դրանք զննել, կատարվել դրանցից
բխող քննություն, փորձելով ստուգել հիշյալ անձանց ցուցմունքները ,
պարզել ենթադրյալ հանցանք կատարած անձանց կողմից գործով
հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում օգտագործված
բջջային հեռախոսահամարներն սպասարկած ալեհավաք կայանների
տեղակայման հասցեները, դրանով իսկ նրանց կողմից հափշտակված
ավտոմեքենայի հնարավոր իրացման վայրը, ինչպես նաև` գործով
հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքներ:
25. Լրացուցիչ հարցաքննել Լիպարիտ Խաչատուրի
Մարտիրոսյանին, նրան, ի թիվս այլնի, առաջադրել հարցեր, նպատակ
ունենալով պարզել՝ որպես «Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյան » ԱՁ ,
արդյոք մեքենաների պահեստամասերի վաճառքով, հին
ավտոմեքենաների գնմամբ, դրանց մասնատմամբ պայմանավորված
գործունեություն իրականացրել է, թե ոչ, ինչ լուրջ անսարքություն է ունեցել
130.000 ՀՀ դրամով գնված այն ավտոմեքենան /որը, ի դեպ, դրա
սեփականատերը գնահատել էր 600.000 ՀՀ դրամ/, որ այն չի ցանկացել պահել իր
մոտ, երբ է այդ անսարքությունը հայտնաբերել, ավտոմեքենան գնելիս միթե
չի հետաքրքրվել դրա փաստաթղթերով, միթե չի պարզել դրա
սեփականատիրոջ անունը, չի փորձել այն անվանափոխել, ինչ
հեռախոսահամարից է իրեն 2021թ. մայիսի 20-ին զանգահարել Անդրանիկը ,
ում և ինչ հեռախոսահամարին է նա զանգահարել մեքենան
վերադարձնելու համար, ում հետ է ինքը ներկայացել Անդրանիկին ու նրա
ընկերներին մեքենան գնելիս և այն վերադարձնելիս /ըստ Անդրանիկ
Ասիրյանի` հիշյալ մեքենան վաճառելիս ներկա է եղել ինքն ու ընկերները `
Արամայիսը, Արթուրն ու Արբակը և գնորդ Լիպարիտը` ընկերոջ հետ /, նշված
մեքենան վերադարձնելիս իրեն ինչքան գումար են հետ տվել, ով է այն տվել,
և այլն:
26. ՀՀ քրեական օրենսգրքի 38-138-րդ հոդվածով կամ ՀՀ քրեական
օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ հոդվածներով/ իրավական
գնահատական տալ հիշյալ Լիպարիտ Խաչատուրի Մարտիրոսյանի
արարքին:
27. Պատշաճ դատավարական ընթացակարգով (այդ թվում նաև
հարցաքննություններով) պարզվել Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս
Շահնազարյանը, եղբայրներ Արթուր և Արբակ Սարգսյանները համատեղ
ինչ պարտք են ունեցել, այն ինչի համար կամ երբ է առաջացել, ում են եղել
նրանք պարտք, պարտքի չափը, այն առաջանալու պահին, եղել է 130.000 ՀՀ
դրամ, թե այլ չափի /ինչպես կարելի է համատեղ պարտք ունենալ, դա մարելու
համար դիմել հանցավոր գործողությունների և չհիշել պարտատիրոջ համարը
կամ անվանական այլ կոնտակտային տվյալները/, պարտքը որտեղ, երբ են
վերադարձրել:
28. Լրացուցիչ հարցաքննություններով, օպերատիվ-
հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ
հանձնարարություններով և/կամ այլ դատավարական գործողություններով
պարզել, այդ ինչպես է ստացվել, որ Անդրանիկ Ասիրյանն ու Արամայիս
Շահնազարյանը 15.06.2021թ. բացատրություն գրելիս պարտավորվել են
սեղմ ժամկեկում Նիկոլայ Լևոնյանին վերադարձնել նրա «BMW 520I»
մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան,
միաժամանակ որևէ բառ չնշելով իրենց կողմից շուրջ 2 ամիս առաջ
վաճառված հիշյալ մեքենան վաճառելուց հետո օրեր անց հետ վերցնելու
մասին, այլ դրա վերաբերյալ հայտնել են միայն 19.10.2021թ. մեղադրյալի
կարգավիճակով հարցաքննվելիս /ինչը, բնականաբար, չի կարող համարվել
արժանահավատ, հատկապես նաև այն դեպքում, երբ ոստիկանության
Եղեգնաձորի բաժնի պետին 17.06.2021թ. հասցեագրված զեկուցագրի համաձայն`
«ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գտնվում է
Լիպարիտ Մարտիրոսյանի մոտ/:
29. Քրեաիրավական գնահատական տալ Դավիթ Նենեջյան
անվանական տվյալներով անձնավորության անձնագրի պատճենի վրա
Անդրանիկ Ասիրյանի լուսանկարը փակցրած, հիշյալ փաստաթուղթը
պատճենահանած և այն օգտագործած անձանց, այդ թվում նաև ՀՀ
քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական
հետապնդմանը:
30. Հարցաքննվել Արթուր Լեմաքսի Գևորգյանին /ծնված` 07.05.1968թ.,
հաշվառված` Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Գրիգոր Լուսավորիչ փողոց, տուն 7
հասցեում, փաստացի բնակվում է` քաղաք Երևան, Շենգավիթ համայնք,
Չարբախ, Շիրակի փողոց, 2ա շենք, բնակարան 37 հասցեում, հեռ. 093-21-45-41/, ով
զբաղվում է ավտոմեքենաների ապամոնտաժման և օգտագործված
պահեստամասերի առք ու վաճառքով, ում, ըստ գործով ստացված
տվյալների, Անդրանիկ Ասիրյանը, Արամայիս Շահնազարյանը, Արբակ և
Արթուր Սարգսյանները վաճառել են «Սամանդ» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ա.Գևորգյանի
հարցաքննությամբ փորձել պարզել՝ ով /ովքեր/, ինչ եղանակով է իր հետ
կապ հաստատել և առաջարկել գնել «Սամանդ» մակնիշի 36 UQ 573
հաշվառման համարանիշի ավտոմեքենան, եթե դա եղել է
հեռախոսազանգով, ապա ինչ համարից և իր որ համարին են
զանգահարել, ով /ովքեր/ են նշված ավտոմեքենան ներկայացրել ու
վաճառել իրեն /ըստ օպերատիվ-հետախուզական միջոցառումների` հիշյալ
մեքենան վաճառել են Արթուր Գևորգյանին վաճառել են Անդրանիկ Ասիրյանը ,
Արամայիս Շահնազարյանը, Արբակ և Արթուր Սարգսյանները: Ըստ Անդրանիկ
Ասիրյանի` 2021թ. մայիսի 20-ին ինքը գնորդ է գտել և Աշոտ Թադևոսյանի
ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով վաճառել Երևան քաղաքի Չարբախ
համայնքում գործող` ավտոմեքենաների ապամոնտաժման կետում ` դրա
սեփականատեր Արթուրին, ում ինքը գտել էր «Լիստ.ամ» կայքով, սիկ մեքենայի
վաճառքից գոյացած գումարն ինքն ու ընկերներն օգտագործել են անձնական
կարիքների համար/, որքան գումարով են վաճառել, ինչպես է որոշել դրա
գնման արժեքը, տեխնիկապես ինչպիսի վիճակում է գտնվել այդ
ավտոմեքենան, անսարքություններ եղել են, թե ոչ, ավտոմեքենան գնելիս
միթե չի հետաքրքրվել դրա փաստաթղթերով, միթե չի պարզել դրա
սեփականատիրոջ անունը, չի փորձել այն անվանափոխել, և այլն:
31. ՀՀ քրեական օրենսգրքի 38-138-րդ հոդվածով կամ ՀՀ քրեական
օրենսգրքի 216-րդ հոդվածով /կամ այլ հոդվածներով/ իրավական
գնահատական տալ հիշյալ մեքենան գնած անձի` Արթուր Լեմաքսի
Գևորգյանի արարքին:
32. Աշոտ Սամվելի Թադևոսյանի, նրա մոր` Նարինե Գարեգինի
Կարապետյանի և ընկերոջ` Արմեն Գագիկի Մարտիրոսյանի լրացուցիչ
հարցաքննություններով պարզվել և հստակեցնել՝ «SAMAND CNG 1.8»
մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Դավիթ
Ռուբիկի Նենեջյանի անձնագրային տվյալներով ներկայացած անձի`
Անդրանիկ Ասիրյանի և նրա ընկերների` Արամայիս Շահնազարյանի,
Արբակ և Արթուր Սարգսյանների հետ կոնկրետ ինչ խոսակցություն են
ունեցել, նրանցից կոնկրետ ով, ինչպես է փորձել իրենց համոզել,
վստահեցնել, հավատ ներշնչել, որ մեքենան գնելու նպատակ ունեն և դրա
գումարը խոստացված ժամկետում կտրամադրեն: Նրանց, հատկապես
Աշոտ Սամվելի Թադևոսյանի լրացուցիչ հարցաքննությամբ, պարզվել`
«SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան տեխնիկապես ինչ վիճակում է գտնվել, այն
անսարքություններ ունեցել է, թե ոչ, խարդախությամբ իրենցի
հափշտակություն կատարած անձանցից ում հետ է կապ հաստատել
դեպքից հետո, իրեն պատճառված վնասի հատուցման ուղղությամբ
գործուն միջոցներ նրանց կողմից ձեռնարկվել են, թե ոչ, որտեղից է ինքն
իմացել այդ տղաներից Արթուրի հեռախոսահամարը, ում ինքը
զանգահարել է և ով էլ հայտնել է, որ Դավիթ անունով ներկայացած անձն
իրականում հանդիսանում է Անդրանիկ Ասիրյանը, ավտոմեքենան գնելիս
Ա.Ասիրյանը, նույն ինքը` Դավիթ անունով ներկայացած անձը կամ նրա
ընկերները, իրենց ասել են արդյոք, որ մեքենաների պետհամարանիշները
նրանց հարկավոր չեն, դրանք ուղարկել են Եղեգնաձոր, թե ոչ, և այլն:
33. Անդրանիկ Կարենի Ասիրյանի լրացուցիչ հարցաքննությամբ
պարզել ու չի հստակեցվել, թե ինքը, երբ զանգահարել է Աշոտ Սամվելի
Թադևոսյանին` նրա կողմից վաճառվող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ
573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գնելու պատրվակով,
վերջինիս հետ իրենից բացի այլ անձ՝ Արամայիս Շահնազարյանը, Արբակ և
Արթուր Սարգսյանները նույնպես զրույց ունեցել են, թե ոչ, եթե այո, ապա
նրանցից ով /ովքեր/ են զրուցել, ինչ խոսակցություն են ունեցել, ինչու է
ավտոմեքենաների սեփականատերերին ասել, որ ավտոմեքենաների
պետհամարանիշներն իրեն հարկավոր չեն և ինչու է դրանք վերադարձրել
մեքենաների տերերին, հափշտակված երկու մեքենաները Վայոց Ձորի
մարզից ովքեր են վարել` փոխադրել Երևան քաղաք, և այլն:
34. Նիկոլայ Լևոնյանի լրացուցիչ հարցաքննությամբ փորձել
պարզել ու հստակեցնել` իր ավտոմեքենայի համարանիշներն իրեն կամ իր
կողմից մատնանշված անձին փոխանցվել են, թե ոչ, եթե այո, ապա երբ, ինչ
նպատակով, ում կողմից է փոխանցվել, ում է հանձնվել:
35. Արթուր և Արբակ Սարգսյանների հարցաքննություններով
պարզել ու հստակեցնել` այդ ինչպես է ստացվել, որ նրանք Աշոտ
Թադևոսյանի տանը ընդամենը ֆիզիկապես են ներկա գտնվել «SAMAND
CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
գնելու ընթացքի ժամանակ, երբ իրենց ընկերը` Անդրանիկ Ասիրյանը,
հայտնել է, որ նա Արթուր Սարգսյանի խորհրդով ու առաջարկությամբ է
«Դավիթ Նենեջյան» անվանական տվյալներով անձնագրի պատճենի վրա`
լուսանկարի տեղում, փակցնել իր լուսանկարը, այն պատճենահանել և
որպես երաշխիք թողել Աշոտ Թադևոսյանի մոտ, ինչու է Անդրանիկ
Ասիրյանը ցուցմունքով նշել, որ տեղում ինքն ու ընկերները նայել են
«SAMAND CNG 1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան ու իբր թե հավանել են այն, ինչու է հիշյալ մեքենան 2021թ.
մայիսի 20-ին 100.000 ՀՀ դրամով Երևան քաղաքի Չարբախ համայնքում
գործող` ավտոմեքենաների ապամոնտաժման կետում` դրա
սեփականատեր Արթուրին վաճառվելուց հետո վաճառքից գոյացած
գումարը բաժանվել չորս հավասար մասերի, և այլն:
Արթուր Սարգսյանի առաջադրել նաև հարցեր, մասնավորապես՝ թե
նա խարդախության եղանակով Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող
«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
հափշտակելու դեպքով քննվող քրեական գործով հարցաքննվելիս ինչու չի
նշել, որ Լիպարիտ Մարտիրոսյանին, ում վաճառել են նշված մեքենան, ինքը
ճանաչել է շատ լավ, նա հանդիսացել է իր ընկերը, այլ ավելին` նշել է, որ այդ
մեքենայի վաճառքից մի քանի օր անց Լ.Մարտիրոսյանը զանգահարել է
Ա.Ասիրյանին, այսինքն՝ ոչ իրեն` ընկերոջը, և հայտնել, որ ցանկանում է
վերադարձնել գնած մեքենան, Անդրանիկ Ասիրյանն ու Արբակ Սարգսյանը
մեքենան հետ են ստացել` Լ.Մարտիրոսյանին վերադարձելով 130.000 ՀՀ
դրամ գումարը, իսկ մեքենան Անդրանիկ Ասիրյանը «list.am» կայքով
վաճառել է այլ անձի` ունեցած ընդհանուր ֆինանսական խնդիրների ու
պարտքի պատճառով: Արթուր Սարգսյանից պարզել նաև՝ ինչու է նա վերը
նշված ցուցմունքի պայմաններում /«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման
համարանիշի ավտոմեքենայի վաճառքից մի քանի օր անց Լ.Մարտիրոսյանը
զանգահարել է Ա.Ասիրյանին և հայտնել, որ ցանկանում է վերադարձնել գնած
մեքենան, իսկ Անդրանիկ Ասիրյանն ու Արբակ Սարգսյանը մեքենան հետ են
ստացել` Լ.Մարտիրոսյանին վերադարձելով 130.000 ՀՀ դրամ գումարը, ինչից հետո
մեքենան Անդրանիկ Ասիրյանը «list.am» կայքով վաճառել է այլ անձի` ունեցած
ընդհանուր ֆինանսական խնդիրների ու պարտքի պատճառով/ նշել, թե իբր նա
տեղյակ չի եղել, որ Անդրանիկ Ասիրյանը «BMW 520I» մակնիշի
ավտոմեքենան հետ է վերցրել` այն Նիկոլային վերադարձնելու նպատակով,
որպեսզի վերջինս բողոք չունենա, իսկ Լիպարիտին ինքն իր ու եղբոր`
Արբակի փոխարեն հետ է վերադարձրել իրենց մասնաբաժինը` 300.000 ՀՀ
դրամ գումարը, քանի որ նա այդ մեքենայի վրա աշխատանքներ էր
կատարել /Իսկ Լիպարիտ Մարտիրոսյանն իր ցուցմունքում նշել էր, որ 2021թ.
մայիսի 20-ի դրությամբ համացանցի «list.am» կայքում տեղադրել է
հայտարարություն` մինչև 150.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա գնելու
մտադրության վերաբերյալ և այդ օրը` ժամը 16:00-ի սահմաններում, իր բջջային
հեռախոսահամարին է զանգահարել Անդրանիկը և հայտնել, որ 130.000 ՀՀ դրամով
վաճառում է նրան պատկանող «ԲՄՎ» մակնիշի 08 LL 018 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան: Նրա հետ պայմանավորվել և նույն օրը` ժամը 18:00-
ի սահմաններում հանդիպել են: Անդրանիկի հետ եղել են նաև նրա ընկերները `
Արթուրը, Արբակը և Արամայիսը, որոնց հետ ընդհանուր հայտարարի է եկել և
130.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով գնել այդ մեքենան: Այդ ավտոմեքենան որոշ
ժամանակ օգտագործելուց հետո որոշել է հետ վերադարձնել, քանի որ այն ունեցել
է լուրջ անսարքություններ: Այդ նպատակով ինքը զանգահարել է նշված
տղաներից մեկին, կոնկրետ չի հիշել թե ում, հայտնել է, որ ավտոմեքենան
ցանկանում է հետ վերադարձնել, ինչից հետո պայմանավորվել և նրանք ժամանել
ու Ջրաշեն գյուղից տարել են այդ ավտոմեքենան` հետ վերադարձնելով 130.000 ՀՀ
դրամ գումարը: Դրանից հետո ինքը նրանցից որևէ մեկի հետ կապ չի հաստատել
և որևէ տեղեկություն նրանցից չի ունեցել/:
36. Արթուր Սարգսյանի ցուցմունքում վերը նշված և այլ հակասական
հանգամանքների վերաբերյալ կատարել առերեսումներ ինչպես մյուս
մեղադրյալների, այնպես էլ դատավարական այլ կարգավիճակով
հարցաքննված անձանց հետ /հակասական է նաև նրա նշած հետևյալ
ցուցմունքը` Ա.Շահնազարյանի մոտ եղել է 150.000 ՀՀ դրամ գումար և պակասում
էր 50.000 ՀՀ դրամ գումար, որպեսզի պահանջվող գումարը լրանա և իրենք
կարողանան հետ բերեն Տիգրան Բազոյանի ավտոմեքենան ու այն վերադարձնեն
վերջինիս: Ինքը Տ.Բազոյանի հետ կապի է դուրս եկել, հանդիպել նրան,
ներկայացրել նշված իրավիճակը: Դրանից հետո Արամայիսն ինչ-որ անձի անվամբ
«Մեսենջեր»-ով կապ է հաստատել Տ.Բազոյանի հետ, պայմանավորվել, որ գումար
տա, մեքենան հետ կստանա: Այդ ժամանակ Արամայիսն իրենից ուզել է ընդամենը
«Ի-դրամ»-ի հաշվեհամար, չասելով, թե ինչ նպատակով է այն հարկավոր: Ինքը
Արամայիսին է փոխանցել իր տատիկի անունով բացված «Ի-դրամ» հավելվածի
հաշվեհամարը: Այդ գումարն ստանալուց հետո ինքն այն կանխիկացրել և առձեռն
փոխանցել է Արամայիսին, սակայն չի իմացել, թե նա ինչու հետ չի վերադարձրել
ավտոմեքենան: Քանի որ այդ ժամանակ իրենք Հյուսիսային պողոտայում
օրավարձով բնակարան էին վարձակալել ու ապրում էին, հետո ինքը
տեղափոխվել է ուրիշ թաղամաս, իրենք` Արամայիսն ու Անդրանիկը` ուրիշ
թաղամաս, տեղյակ չէ, թե ինչ է կատարվել հետագայում/:
37. Արբակ Սարգսյանի տված՝ եղբոր` Արթուր Սարգսյանի ցուցմունքին
նման` գործով ձեռք բերված մի շարք փաստական տվյալներին հակասող
ցուցմունքի կապակցությամբ նրան նույնպես առերեսել ինչպես մյուս
մեղադրյալների, այնպես էլ դատավարական այլ կարգավիճակով
հարցաքննված անձանց հետ:
38. Անդրանիկ Ասիրյանի և նրա ընկերների` Արամայիս
Շահնազարյանի, Արթուր և Արբակ Սարգսյանների ցուցմունքներում առկա
էական հակասությունների շուրջ կատարել առերեսումներ:
39. Սահմանված դատավարական կարգով ստացվել Աշոտ Սամվելի
Թադևոսյանի 093-07-68-61, Անդրանիկ Ասիրյանի 093-91-08-86, Արմեն Գագիկի
Մարտիրոսյանի 094-31-07-79, Նարինե Գարեգինի Կարապետյանի 077-66-54-
74, Արթուր Լեմաքսի Գևորգյանի 093-21-45-41 հեռախոսահամարների
վերծանումները (ցանկալի է` 2021թ. մայիսի 10-ից մինչև հոկտեմբերի 21-ը),
դրանք զննվել, կատարվել դրանցից բխող քննություն, փորձելով նախ
ստուգել հիշյալ անձանց ցուցմունքները, ապա նաև պարզել ենթադրյալ
հանցանք կատարած անձանց կողմից գործով հետաքրքրություն
ներկայացնող ժամանակահատվածում օգտագործված բջջային
հեռախոսահամարներն սպասարկած ալեհավաք կայանների
տեղակայման հասցեները, դրանով իսկ նրանց կողմից հափշտակված
ավտոմեքենայի հնարավոր իրացման վայրը, ինչպես նաև` գործով
հետաքրքրություն ներկայացնող այլ հանգամանքներ:
40. 15.10.2021թ. կայացված՝ քննչական խումբ կազմելու և
նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին
որոշմանը ծանոթացնել այն տուժողներին ու մեղադրյալներին , որոնց այն չի
ծանոթացվել:
41. Խարդախությամբ հափշտակված՝ Տիգրան Արսենի Բազոյանին
պատկանող «Օպել Աստրա 1.6» մակնիշի 35CN255 հաշվառման
համարանիշի ավտոմեքենան, Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին պատկանող
«BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և
Աշոտ Սամվելի Թադևոսյանին պատկանող «SAMAND CNG 1.8» մակնիշի 36
UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հայտնաբերելու,
այդպիսով՝ գործով այդ մեքենաների ապօրինի օտարման /դրանք երրորդ
անձանց վաճառած լինելու/ վերաբերյալ ստացված տեղեկությունների
արժանահավատությունն ստուգելու նպատակով հարցում կատարել ՀՀ
ՃՈ՝ պարզելու նշված ավտոմեքենաների շահագործմամբ ճանապարհային
երթևեկության կանոնների խախտումներ թույլ տրված լինելու և ՃՈ
աշխատակիցների կողմից դրանք արձանագրված լինելու հնարավոր
փաստերը, իսկ այդպիսիք առկա լինելու դեպքում՝ նաև պարզելու
ավտոմեքենան շահագործած և խախտումը թույլ տված անձի վերաբերյալ
տեղեկատվությունը:
42. Վարույթն իրականացնող մարմնի կողմից խարդախությամբ
ավտոմեքենաներ հափշտակած անձանց՝ Արամայիս Շահնազարյանի ,
Արբակ և Արթուր Սարգսյանների, Անդրանիկ Ասիրյանի աշխատանքային
գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով
հարցում կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե , պարզելու
նրանց եկամուտի աղբյուրները, ինչն էական նշանակություն ունի նրանց
ֆինանսական դրությունը, տուժողներից հափշտակված
ավտոմեքենաների դիմաց վճարելու հնարավորությունները և
մտադրությունները գնահատելու համար:
43. Պատշաճ դատավարական ընթացակարգով ստանալ և գործին
կցել ենթադրյալ հանցանք կատարած անձանց ընտանիքի անդամների ,
խնամքին եղած անձանց կազմի մասին փաստաթղթեր և քննության
համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ նրանցից
չափահաս անդամներին հարցաքննել:
44. Քննարկման առարկա չի դարձրել Նիկոլայ Ռաֆիկի Լևոնյանին
պատկանող «BMW 520I» մակնիշի 08 LL 080 հաշվառման համարանիշի
ավտոմեքենան և Աշոտ Սամվելի Թադևոսյանին պատկանող «SAMAND CNG
1.8» մակնիշի 36 UQ 573 հաշվառման համարանիշի ավտոմեքենան
հափշտակելու միասնական դիտավորության առկայության կամ դրա
բացակայության հանգամանքը:
Սույն ցուցումով նշված քննչական և այլ դատավարական
գործողությունները կատարելուց հետո անհրաժեշտ է քրեական գործն
ստուգման նպատակով ուղարկել նախաքննության նկատմամբ
դատավարական ղեկավարում և օրինականության նկատմամբ
հսկողություն իրականացնող դատախազին։

Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ,


արդարադատության երկրորդ դասի խորհրդական
Ա.Սարգսյան

You might also like