Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոց

ՀԵՏՈԶԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա։ Հին Եգիպտական մաթեմատիկական հիմնական


հասկացությունները
Կատարող։ 10/3 դասարանի աշակերտ ՝ Զոյա Զոլյան
Ղեկավար։ Հերմինե Անտոնյան

Երևան 2023
Բովանդակություն
Ներածություն

Մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ապրում է բարձր տեխնոլոգիաների


դարաշրջանում, որը կայծակնային արագությամբ է զարգացում ապրում։ Այդ
առաջընթացը առավել դյուրին և հարմարավետ է դարձնում մարդու կյանքը։
Մարդկանց քանի՞ տոկոսն է գիտակցում, որ այդ բոլոր զարգացումների հիմքում են ՝
մաթեմատիկան և ֆիզիկան։

Ես ընտրել եմ այս թեման, ցույց տալու համար թե ե՞րբ, որտե՞ղ , ինչպե՞ս և ի՞նչ
պայմաններում է զարգացել մաթեմատիկան, որ այսօր մենք ապրում ենք այս
իրականության մեջ և տիրապետում ենք բարձր տեխնոլոգիաներին հենց այսօր։

Երկար ժամանակ է ուսումնասիրում եմ տարբեր ժողովուրդների դիցաբանությունը,


հատկապես՝ եգիպտական մշակույթի մաս հանդիսացող մաթեմատիկան։

Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել՝

 ինչպե՞ս է զարգացել մաթեմատիկան,


 ի՞նչ մաթեմատիկական հիմնական հասկացություններ կային Հին
Եգիպտոսում։

Խնդիրներն են՝

 ուսումնասիրել Հին Եգիպտոսում մաթեմատիկայի գոյացման և զարգացման ն


նախադրյալները,
 ուսումնասիրել համարակալությունը և թվաբանությունը Հին Եգիպտոսում,
 ուսումնասիրել երկրաչափությունը Հին Եգիպտոսում։
Հին Եգիպտոսում մաթեմատիկայի գոյացման և զարգացման
նախադրյալները

Եգիպտոսում մաթեմատիկան օգտագործվել է ամենահին ժամանակներից, ինչը


հաստատվում է տարբեր տեքստերով, որոնք թվագրվում են մ.թ.ա. II հազարամյակի
սկզբին։ Հին Եգիպտոսում մաթեմատիկան առաջացել է որպես շինարարության և
գյուղատնտեսության ոլորտներում տարածքների, ծավալների և հեռավորությունների
գրանցման և չափման անհրաժեշտություն: Դա անհրաժեշտ էր նաև հարկերի
հաշվարկման, հողաչափության, ապրանքների փոխանակման և հասարակության
կյանքին առնչվող գործնական խնդիրների լուծման համար։ Մեհենագրության
ստեղծումը և թվերն ու գործողությունները գրառելու կարողությունը
հնարավորություն տվեցին ավելի ճշգրիտ և հարմար անցկացնել մաթեմատիկական
հաշվարկները:

Եգիպտոսի մաթեմատիկայի մասին մեր գիտելիքները զգալիորեն ավելի քիչ են, քան
Բաբելոնի կամ Հունաստանի մաթեմատիկայի գիտելիքները, քանի որ
եգիպտացիները գրում էին պապիրուսի վրա, որը վատ է պահպանվել։ Կան միայն
թվերի գրառումներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել հին
եգիպտացիների համարակալումը։Բայց նույնիսկ մեր ժամանակներին հասած
փաստաթղթերի և գրառումների քանակով կարելի է լիովին վստահ ասել, որ Հին
Եգիպտոսում երկրաչափությունն ու թվաբանությունը բավականին լավ են զարգացած
եղել։ Անգամ հին հույները, որոնք համարվում են մաթեմատիկա գիտության
գյուտարար, համարում էին, որ գիտությունը առաջացել է Եգիպտոսում և իրենց
համարում էին հին եգիպտացիների աշակերտներ։ Արիստոտելը, օրինակ, գրում է․

«Այս պատճառով էլ Եգիպտոսում առաջացավ գիտությունը, ... այնտեղ քուրմերը


ունեին անհրաժեշտ ազատ ժամանակ»։
(«Մետաֆիզիկա» Ա1)

Հերոդոտոսը նայում էր գործնական կողմին. երբ Նիլը ողողում էր մշակված


հողակտորը, հարկ դնելու համար պետք էր հաշվել, թե որքան է հող է կորսվել։

«Նրանք (եգիպտացի քուրմերը) ասացին, որ արքան երկիրը բաժանեց բոլոր


եգիպտացիների միջև՝ յուրաքանչյուրին տալով հավասար ուղղանկյուն հողամաս.
սրանից նա եկամուտ է ստեղծել իր համար՝ տարեկան հարկ պատվիրելով։ Եթե գետը
ինչ-որ բան խլում էր որեւէ նվիրատվությունից, ապա տերը, գալով թագավորի մոտ,
հայտնում էր կատարվածը։ Արքան մարդկանց ուղարկեց, որոնք պետք է ստուգեին մի
հողատարածք և չափեին, թե որքան է այն փոքրացել, որպեսզի մնացած տարածքից
տերը վճարի սահմանվածին համաչափ հարկ։ Ինձ թվում է, որ այդպես է առաջացել
երկրաչափությունը, որը հետո Եգիպտոսից տեղափոխվել է Հելլադա»։
(Հերոդոտոս, էջ 184)

Հին Եգիպտոսում մաթեմատիկայի զարգացման պայմանները նկարագրված են


այստեղ մի քիչ միամիտ, բայց ըստ էության ճիշտ ձևով։ Մշակութային
գյուղատնտեսության հնագույն երկրում մաթեմատիկական գիտելիքները պետք է
ծագած լինեն շատ վաղ ժամանակներում՝ առաջին փարավոնների դինաստիաների
դարաշրջանում կամ նույնիսկ ավելի վաղ: Ոռոգման և գյուղատնտեսական
աշխատանքների պետական կազմակերպումը, հարկերի հավաքագրումը,
հաշվապահական հաշվառումը. այս բոլոր գործողությունները, որոնք համակարգված
կերպով իրականացվում են հատուկ պատրաստված պաշտոնյաների բազմաթիվ
կադրերի օգնությամբ, բոլորովին աներևակայելի կլիներ առանց հիմնական
թվաբանական և երկրաչափական փաստերի համակարգման, առանց նրանց
տեսական ըմբռնման։ Մեմֆիսի ժամանակաշրջանի վեհաշուք ճարտարապետական
կառույցները, անկասկած, կառուցվել են մաթեմատիկայից տիրապետող մարդկանց
առաջնորդությամբ։ Քեոպսի բուրգը կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. III
հազարամյակ I կեսում։ Դա վկայում է, որ եգիպտացիների մաթեմատիկան պետք էր
զգալի բարձր մակարդակի լիներ։

Չնայած, որ քիչ տվյալներ ունենք, սակայն հասել են ուշ ժամանակներից ոչ միայն


փաստաթղթային տվյալներ, որոնք ներառում են իրավաբական փաստաթղթեր և
մաթեմատիկական հաշվարկներ պարունակող տնտեսական գրառումներ, այլ նաև
հատուկ մաթեմատիկական գրականություն, մի տեսակ մաթեմատիկական
դասագրքեր կամ, ավելի լավ, ուսումնական ձեռնարկներ։ Հաճախ մենք ունենք միայն
պապիրուսների փոքր հատվածներ, բայց մի քանի պապիրուս գրեթե անփոփոխ են
հասել մեզ։ Դրանցից ամենամեծը և ամենահայտնին Ռայնդի պապիրուսն է։
Պապիրուսը իր անվանումը ստացել է ի պատիվ Ա. Ռայնդի, ով գնել է այն՝
Լուքսորում, հետո այն նվիրել Բրիտանական թանգարանին: Այս պապիրուսը Ախմես
գրիչը գրել է (մոտ մ.թ.ա. 1650թ.), այն ժամանակ, երբ Եգիպտոսում իշխում էին
հիքսոսները, բայց ինչպես հայտարարում է գրիչը, որ դա ավելի հին փաստաթղթի
պատճենն է, որը գրված էր Միջին թագավորության շրջանում (մ.թ.ա. 2160-1785 թթ․)։

Ռայնդի պապիրուսն, ինչպես մյուս պապիրուսները մաթեմատիկական


տրակտատներ չեն, այսինքն՝ դրանք չեն պարունակում մի շարք կանոններ տարբեր
տեսակի խնդիրների լուծման համար։ Ավելի ճիշտ դրանք գործնական ուղեցույցներ
են, և նախատեսված էին հարկագիրների ուսուցման համար:

Համարակալման համակարգը և թվաբանությունը Հին Եգիպտոսում


Եգիպտական համարակալման համակարգը, առնվազն նույնքան հին է, որքան
բուրգերը, թվագրվում է մոտ 5000 տարի առաջ։ Համակարգը պարզ է, այն
տասնորդական է, թվերի գրառումը նման է հռոմեացիներինի գրառմանը: Այս
համակարգում թվանշաններ են հանդիսանում հիերոգլիֆային նշանները։ Նրանք
նշանակել են 1, 10, 100 և այլ թվեր մինչև միլիոն։

Հիերոգլիֆներ, թվերը ցուցադրելու համար


1 10 100 1000 10000 100000 1000000

Այս հիերոգլիֆների օգնությամբ դրանք մեկը մյուսի հետևից անընդմեջ դնելով՝


կարելի է գրել ցանկացած թիվ։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ կարող է կրկնվել 1-ից 9
անգամ։ Օրինակ՝.

=22
Հիերոգլիֆային գրության ուղղությունը այնքան էլ հստակ չէր, բայց հաճախ
կարդացվում էր՝ վերևից ներքև և աջից ձախ։

Այս թվերի գումարումը դժվար չէ, պետք է իրար միացնել այդ թվերի Հիերոգլիֆները։

Օրինակ՝ 2343 + 1671

հավաքելով բոլոր նույն հիերոգլիֆները և ստանում ենք՝

փոխարինենք
և վերջնական արդյունք կստանանք` 4014=

Բազմապատկումը

Թվերը բազմապատկելու համար բավական էր, որ միայն կարողանային թվերը


բաժանել փոքր մասերի, բազմապատկել այդ թվերը և գումարել։ Oրինակի համար
կվերցնենք 12X 12 բազմապատկումը Ռայնդի պապիրուսի № 32 խնդրից՝ նախ
հիերոգլիֆային նշումով (որը պետք է կարդալ աջից ձախ)

12x1=12
12x2=24
12x4=48
12x8=96

Հայտնի է, որ 12 = 8 + 4: Այս թվերից յուրաքանչյուրը պետք է բազմապատկվի 12-ով։


Ստացվում է 13 × 238 = (8 + 4 ) × 238 = 8 x 12 + 4 × 12= 48+96=144:

Բայց ի՞նչ էր եգիպտացին, երբ բաժանում չէր ստացվում, ինչպես մենք, նա


օգտագործում էր կոտորակներ։
Եգիպտակական կոտորակներ միշտ ալիկվոտ են (լինում են բացառություններ, որոնց
մասին կխոսենք քիչ անց)։ Այդ կոտորակները նշանակելու համար եգիպտացիները
գրում էին հայտարարը և դրա վերևում կամ դիմացը դնում էին այս հիերոգլիֆը՝
։

Օրինակ՝

You might also like