D5b0d5a1d5b5d5b8d681 17 26 1 2

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

Առաջադրանք 1․

Տեքստ
Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից
հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ
Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ, նորից լսելու հավքերի երգը և
նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու
վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր
շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և
դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց
դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր
շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր
խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ
թաղած։

1․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


2․ Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի
հոմանիշները։
Հանրահայտ-աշխարահահռչակ
թռչուն-հավք
զարդարված-պճնված
առավոտ-վաղորդյան
սյուք-հով
ունկ-ականջ

3․ Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։


Աշխարհահռչակ

4․ Գտիր մեկ ածանցավոր բառ։


Տխրություն

5․ Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։


Գարուն-գարնան
տխրություն-տխրության

6․ Տեքստից գտիր անկանոն և պակասավոր բայերը։

Առաջադրանք 2․
Տեքստ
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում
էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր
անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ
պարզկա գիշեր է գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։
Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան
հետևից ինքը կամաց կանչեր․ «Ես եմ, նանի, դուռը բաց»։ Տիկինն զգաց, որ նա
մտքերով հեռու էր։ Խաչատուրը, դողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նյում էր
ականակիտ խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր
տիկնոջը, կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց
նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կաղկանձ և
ասաց․
—Ինչքա՜ն միանման են հաչում շները…

1․ Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


2․ Ընդգծիր ստորոգյալները, որոշիր՝ պարզ են, թե բաղադրյալ։
Առաջադրանք 3․
1․Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.

1. ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,


2. թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3. ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4. մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1. դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել


2. մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4. թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք


2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ,ցն-ել

4. Կազմիր տրված գոյականների հոգնակին․

Մանկավարժ-մանկավարժներ, գործարք-գերծարքներ, փոքրատառ-փոքրատառեր


գրագիր-գրագիրներ, պահանջատեր-պահանջատերեր, աշխատատեր-
աշխատատերեր, սարալանջ-սարալանջեր
ջրավազան-ջրավազաններ
արժեթուղթ-արժեթղթեր
նիզակակիր-նիզակակիրներ
5. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ
անելով։

Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում
է տան ստվերում, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, նրանց հետ փորփրում
գլխով անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

6. Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ

4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

You might also like