9mijocarum Dimum TRV

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 4

Ուղեցույց

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման


շրջանակներում online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումների ներկացման

1. Էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել

online.ssa.am կայքէջի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման

իններորդ միջոցառում» դաշտ և սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։

2. Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել

«շարունակել» կոճակը։

3. Բացված պատուհանում մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին

ինքնաշխատ եղանակով ուղարկված կոդը և սեղմել «շարունակել» կոճակը։

4. Բացված պատուհանում լրացնել բոլոր դաշտերը՝ Դիմող ծնողի՝ անունը,

ազգանունը, հայրանունը, ՀԾՀ (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին

տեղեկանքի համարը, ծննդյան օրը, ամիսը, տարին։ Ընտրել ցանկից նախընտրելի բանկը և

ընտրել դիմող ծնողի կապը երեխայի հետ։ Լրացնելուց հետո սեղմել «Հաստատել»կոճակը։
5. Բացված պատուհանում սեղմել «Մուտքագրեք մինչև 18 տարեկան երեխայի

տվյալները» կոճակը

6. Բացված պատուհանի համապատասխան դաշտերում ՝

1) մուտքագրել մինչև 18 տարեկան երեխայի տվյալները՝ երեխայի անունը,

ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան վկայականի սերիան և

համարը, ընտրել ծննդյան վկականի տեսակը,

2) «Երեխայի մյուս ծնողի տվյալներ» դաշտում ընտրել դիմող ծնողի կարգավիճակը

և եթե կարգավիճակը չի համապատասխանում «Շահառուն միայնակ մոր երեխա է» կամ

«Երեխայի ծնողներից մեկը մահացած է, ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող»,

ապա լրացնել «Մյուս ծնողի տվյալներ» պատուհանը։


Ընտանիքում 1-ից ավելի մինչև 18 տարեկան երեխաների առկայության դեպքում սեղմել

«Հաստատել և անցնել հաջորդ երեխայի տվյալների լրացմանը» կոճակը, իսկ բացակության

դեպքում սեղմել «Ավարտել տվյալների մուտքագրումը» կոճակը։

7. Եթե բացված պատուհանում բոլոր տվյալները ճիշտ են, ապա սեղմել «Ավարտել

տվյալների մուտքագրումը» կոճակը։

8. Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա

պետությունում, կամ անհրաժեշտ է կցել փաստաթղթեր, ապա բացված պատուհանում,

անհրաժեշտ փաստաթղթերը կցելու համար սեղմել «Անցնել փաստաթղթերի կցման էջ» կոճակը

9. Բացված պատուհանում կցել համապատասխան փաստաթուղթը և ընտրել

փաստաթղթի տեսակը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ սեղմել «Հաստատել» կոճակը։


10. Բացված պատուհանում սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը։

11. Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո համակարգը կիրազեկի կարգավիճակի

մասին։

You might also like