Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 9

ԱՔԵՄԵՆՅԱՆ ԻՐԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊԱՍԱՐԳԱՏԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ԵՎ

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳՈԼՐՈԽ ՔԵՇԱՎԱՐԶ ՌԱՀԲԱՐ

Պասարգատը համարվում է արքայական Աքեմենյան ճարտարապետության


առաջին ակնառու դրսևորումը: Դինաստիական մայրաքաղաքը կառուցվել է Կյուրոս
2-րդ Մեծի կողմից:Այն համարվում է դասական պարսկական արվեստի ու ճարտա-
րապետության էվոլյուցիայի հիմնարար փուլը:Պասարգատի հնավայրն իր պալատների,
այգիների ու դինաստիայի հիմնադիր Կյուրոս Մեծի պահպանված դամբարանային հա-
մալիրով ներկայացնում է Պարսկաստանում աքեմենյան քաղաքակրթության բացառիկ
վկայությունը: Իսկ «չորս այգիներ» թագավորական անսամբլի տեսակը, որն արարվել է
Պասարգատում, հետագայում դարձել է Արևմտյան Ասիայի ճարտարապետության ու
դիզայնի պրոտոտիպը:
Բանալի բառեր – Աքեմենյան դինաստիա, Կյուրոս Մեծ, հին իրանական քաղաք,
ձևագոյացում, կառուցապատում, պալատ, դահլիճ, այգի, Պասարգատ:

Նախաիսլամական իրանական մշակույթն իր ուրույն տեղն է գրավում


համաշխարհային մշակույթի ու արվեստի պատմադարանում՝ ի դեմս աքեմեն-
յան, պարթևական ու սասանյան դինաստիական հարստությունների, որոնք
այսօր էլ պահպանում են իրենց արժանի կշիռն ու արդիականությունը՝ ի դեմս
մեզ հասած ճարտարապետական ու գեղարվեստական ժառանգության:
Վերը թվարկված հարստությունների մշակութային ժառանգության
ուսումնասիրության համատեքստում ուշարժան են հին քաղաքների ձևագո-
յացման ու զարգացման, ինչպես նաև դրանց կառուցապատման հիմնահար-
ցերը, որոնց հիմքում առկա են տարբեր գործոններ և մի շարք առանձ-
նահատկություններ, որոնք մանրամասն ուսումնասիրության են արժանի:
Եվ այսպես, նախաիսլամական ժամանակաշրջանի հնագույն իրանա-
կան քաղաքների ձևավորման ու զարգացման առանձնահատկությունների
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց ձևագոյացման հիմքում հիմնա-
կանում կրոնական գործոններն են1: Փաստորեն հին Իրանի ավանդական քա-
ղաքների ֆիզիկական կառուցվածքը կապված է եղել հասարակության մշա-
կութային առանձնահատկությունների, հոգևոր հավատալիքների ու ավան-
դույթների հետ:
Ինչպես հին իրանական քաղաքների, այնպես էլ Պասարգատի ձևա-

1
Sultanzadeh, H. The Formation of the City and Religious Centres in Iran. Tehran, 1988, p.
36 (in Persian).
270 Գոլրոխ Քեշավարզ Ռահբար

վորման ու զարգացման գործընթացի ուսումնասիրության համատեքստում


դիտարկվում են, թե արդյոք դրանք ձևավորվել են բնականոն կերպո՞վ, թե՞
հասարակության գաղափարների, համոզմունքների ու զգացմունքների դրսևո-
րումների հիման վրա:
Պատմահնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բո-
լոր հին իրանական քաղաքները լավ զարգացած էին որպես քաղաքային հա-
տակագծման, քաղաքաշինական ու բնակավայրային կենտրոններ, որոնք
ձևագոյացել էին հին ժամանակներում: Այդ հին քաղաքները Իրանում քաղա-
քային կառուցապատման ավանդույթների ազդեցիկ վկաներն են՝ հնագույն
ժամանակներից ի վեր2: Ներկայումս առկա տարբեր պատմական հնավայրերը
հստակորեն վկայում են Իրանի հին քաղաքների ձևագոյացման յուրահատուկ
հատկանիշների մասին:
Նախաիսլամական իրանական քաղաքների հատակագծային հորին-
վածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախաիսլամական ժամանա-
կաշրջանի պարսիկների շրջանում կրոնը համարվել է մտածելակերպի ձևա-
վորման ամենաակնառու գործոնը: Նախապատմական պարսկական կրոնա-
կան ավանդույթները պտտվում էին աստվածուհիներ Միթրայի և Անահիտայի,
զրադաշտականության ու մազդակիզմի հոգևոր գաղափարների ու կանոնների
շուրջը: Վերջիններս շատ ընդհանուր գծեր ունեին, ուստի այդ պատճառով հո-
գևոր հավատալիքները ժառանգորդաբար փոխանցվում էին մի ավանդույթից
մյուսին:
Մարդու և երկնքի միջև կապը աստվածային տարրերի միջոցով էր տե-
ղի ունենում, որը հաճախ համարվում էր բնական երևույթ՝ բավարարելով
մարդկանց հոգևոր կարիքները: Հետևաբար՝ քաղաքների ձևագոյացումը
նպատակաուղղված չէր միայն սոցիալական փոխհարաբերությունների զար-
գացմանը: Քաղաքը զարգանում և կատարելության էր հասնում կրոնական
ավանդույթների և կառուցվածքում դրանց դրսևորումների միջոցով, այդպի-
սով, տեղ գտնելով քաղաքի ծավալատարածական կառուցվածքում: Այս գործ-
ընթացում սոցիալական «փոխհարաբերությունն» անձանց միջև անտեսված
էր: Արդյունքում քաղաքի ֆիզիկական կառուցվածքը չէր նպաստում մարդ-
կային փոխհարաբերությունների հաստատմանը:
Հասարակության հիերարխիկ կառուցվածքը հետագայում կանխեց այս

2
Sultanzadeh, H. An Introduction to the History of City and Urbanism In Iran. Tehran,
1986, P. 58-59 (in Persian).
Աքեմենյան Իրանի մայրաքաղաք Պասարգատի հատակագծման և կառուցապատ… 271

զարգացումը: Բնական երևույթները, ինչպես օրինակ՝ կրակը և ջուրը, համար-


վում էին աստվածային հավատալիքներ: Վերջիններս, վերածվելով խորհրդա-
նիշների, ստվեր գցեցին քաղաքի և մարդկանց միջև սոցիալական «փոխհա-
րաբերություններին»: Հետևաբար, աստվածային էությունը, որն ի բնե կամ
միստիկական երևույթ էր, կազմում ու սահմանում էր քաղաքի կառուցվածքի
ձևավորումը: Այսպիսով, խորհրդաբանական մոտեցումը քաղաքի տարածա-
կան կառուցվածքին հանգեցրել է բնակավայրերի առաջացմանը, որոնք ձևով
«հոմոգենես էին»:
«Քաղաքները, որոնք հիմնադրվել են իսլամից առաջ, կազմակերպվում
էին այնպիսի կառուցվածքներով, ինչպես ուղղանկյուններ՝ փողոցներով
(ուղղված աշխարհի կողմերին), որոնք ասես գոտիներ լինեին: Այս փողոցներն
անկյունագծով հատվում էին հիմնական առանցքի հետ և երբեմն պարուրում
ուղղանկյունաձև քաղաքը»3:
Հետաքրքրական է «քաղաք» բառի ստուգաբանության ուսումնասիրու-
թյունը պարսկերենում, որը կապվում է ինչպես «երկիր», այնպես էլ «թա-
գավորություն» հասկացությունների հետ: Օրինակ `«xaŝtar» բառը նշանակում է
և՛ քաղաք, և՛ թագավորություն4: Ուշարժան է, որ նախաիսլամական շրջանում
թագավորը համարվում էր աստվածային անձ, և հասարակական զանգվածին
նույնիսկ թույլ չէր տրվում նրան այցելել: Նա իր ենթակաների միջոցով էր
հաղորդակցվում մարդկանց հետ: Հետևաբար՝ «թագավոր» բառը աստվա-
ծային տարր էր, և «քաղաք» բառն էլ հոգևոր նշանակություն ձեռք բերեց:
Մի շարք ուսումնասիրողներ գտնում են, որ «ŝahrestân» կամ «ŝahr» (քա-
ղաք) հասկացություններն ունեն երկնային էություն ու իմաստ: «Քանի որ թա-
գավորն աստվածային մեծություն ունի, նա տիրում է աշխարհին, և քաղաքը
միայն իրեն է պատկանում: Թվում է, թե նա այն միակն էր, ում կողմից քա-
ղաքը պետք է կառուցվեր, կամ սահմանվեր այն վայրը, որտեղ պիտի վեր
խոյանար ու կառուցապատվեր «քաղաքը»:
Լեզվաբանական տեսանկյունից «շահր» (“ŝahr”), այսինքն՝ քաղաք, բա-
ռը ծագում է “to rule” բառից, որը նշանակում է «կառավարել»5:

3
Abu- Lughod J.L. Yek Shahre Eslami, Chegoune Shahrist (How Islamic citi is a City),
translated by Mhedi Afshar. The book of articles: Complex of Urbanization in Islam (vol.1).
Tehran, 2004, P. 82 (In Iranian).
4
Joneidi F. The Life and Migration of Aryans (4th ed.). Tehran, 2007, p. 37 (In Iranian).
5
Barati N. Challenge Have to be Faced in the Context of Urbanism in Iran at the Beginning
of the 21th Centuary // Journal of Bagh-i- Nazar, 3(6), 2006, p. 7 (In Iranian).
272 Գոլրոխ Քեշավարզ Ռահբար

Հետագայում՝ իսլամի տարածումից հետո, քաղաքը, որտեղ բնակեցվում


էին գյուղական շրջաններից եկողները, ժամանակակից պարսկերենով կոչվում
է «շահրեստան» (ŝahrestân). տեղափոխվելով դեպի քաղաքի ծայրամասերը՝
նրանք հաստատվում էին այդ տեղերում, որոնք էլ այսօր հայտնի են քա-
ղաքների հին ավանդական անուններով:
Հին ավանդական քաղաքներ Ֆիրուզաբադի և Բիշապուրի ուսում-
նասիրությունները ցույց են տալիս, որ բացի կառավարական ու կրոնական
նշանակության շինություններից և հասարակության հատուկ խմբերի բնակա-
վայրային միջավայրերից, նշված քաղաքների պաշտպանական պատերի
ներսում քաղաքային այլ բաղկացուցիչներ չեն եղել, ինչպես օրինակ՝ շուկա,
իջևանատուն և այլն, որոնք խորհրդանշում են կյանքի սոցիալական ու կեն-
ցաղային ասպեկտները6: Հետևաբար, կարող ենք փաստել, որ նախաիսլամա-
կան քաղաքի կառուցվածքն ու կառուցապատման բաղկացուցիչները միանգա-
մայն տարբերվում են հետագայում իսլամական քաղաքների ձևագոյացման ու
կառուցապատման ավանդույթներից ու առանձնահատկություններից:
Հին իրանական քաղաքների ձևագոյացման, զարգացման ու կառուցա-
պատման համատեքստում ուշարժան է Աքեմենյան ժամանակաշրջանի
(մ.թ.ա.550-330թթ.) հնագույն քաղաքների ուսումնասիրությունը, այդ թվում՝
Պասարգատի:
Հայտնի է, որ Աքեմենյան տերությունը համարվում է պատմության ամե-
նամեծ կայսրություններից մեկը, որը հիմնադրվել է Կյուրոս Մեծի (մ.թ.ա.559-
530թթ.) կողմից: Աքեմենյան ժամանակաշրջանի Իրանն ունեցել է բարձր մշա-
կույթ՝ ի դեմս չքնաղ և յուրատիպ ճարտարապետության ու նրբաճաշակ գե-
ղարվեստի:
Աքեմենյան Իրանը ճարտարապետական նվաճումների է հասել բնա-
կելի և կառավարական նշանակության այնպիսի տպավորիչ քաղաքներում,
ինչպիսիք են Պերսեպոլիսը, Շոշը, Էքբատանը, Պասարգատը, որոնցում կա-
ռուցվել են պաշտամունքային ու կրոնական նշանակության, հիմնականում
զրադաշտական տաճարներ, ինչպես նաև վախճանված արքաների պատվին
կանգնեցված դամբարաններ, ինչպես, օրինակ՝ Կյուրոս Մեծի դամբարանային
համալիրը։
Աքեմենյան ժամանակաշրջանի պարսկական քաղաքաշինության և

6
Mansouri, S.A., Spatial Organization of Iranian City in Tow Periods: Before and After Islam
// Journal of Bagh-i-Nazar, 4 (7), 2007, p. 52-53 (In Iranian).
Աքեմենյան Իրանի մայրաքաղաք Պասարգատի հատակագծման և կառուցապատ…273

ճարտարապետության էական առանձնահատկությունն այն է, որ այն միա-


վորել է մարական, ասորական և հունական տարրեր՝ միաժամանակ պահ-
պանելով պարսկական բնորոշ գծերը, ինչը երևում է պահպանված ճարտարա-
պետական կառույցների ու քաղաքների հատակագծային հորինվածքներում,
արվեստի գտածո նմուշներում և այլն:
Հին Իրանը Աքեմենյանների օրոք ունեցել է հետևյալ մայրաքաղաքները՝
Բաբելոն, Պասարգատ, Էքբատան, Շոշ, Պերսեպոլիս7: Ինչպես վկայում են
մեզ հասած պատմահնագիտական և աշխարհագրական աղբյուրները, Բաբե-
լոնն ու Շոշը եղել են ադմինիստրատիվ նշանակության քաղաքներ, Պերսեպո-
լիսը՝ ծիսական նշանակության, իսկ Պասարգատում թագադրության հանդի-
սություններ են կազմակերպվել:
Այսպիսով, Պասարգատը (հիմնադրվել է 546-547թթ.) կառուցվել է Կյու-
րոսի Մեծի օրոք, մարական Էքբատանի նմանությամբ: Մի շարք պատմահնա-
գիտական աղբյուրներ հավաստում են, որ հիմնելով Աքեմենյան տերությունը
Կյուրոս Մեծը հրամայել է հիմնադրել Պասարգատը՝ որպես տերության առա-
ջին մայրաքաղաք: Վերջինիս կառուցման ընթացքում Կյուրոսը վախճանվում
է, իսկ նրա հաջորդը՝ Կամբիզ Բ-ն (մ.թ.ա. 530-522) մայրաքաղաք է դարձնում
Շոշը, իսկ հետագայում Դարեհ Ա-ն (մ.թ.ա. 522-486թթ.) երկրի մայրաքաղաքը
տեղափոխում է Պերսեպոլիս8:
Ներկայումս Պասարգատը հնավայր է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության ցուցակում: Հնավայրը կազմում է շուրջ 1,6
կմ քառ. տարածք, որն իր կառուցվածքում ներառում է Կյուրոս Մեծի
դամբարանային համալիրը, մոտակա բլրի վրա՝ դեպի արևելք, տեղակայված
Թոլե Թախտ ամրոցը, երկու թագավորական պալատների ու այգիների
մնացորդները: Պասարգատի այգիները համարվում են հնագույն պարսկական
այգիների ձևագոյացման՝ չահար բաղերի (ուղղանկյուն փոխհատվող փո-
ղոցներով) վաղագույն օրինակները:
Պասարգատում բոլոր կառույցները ցրված են հարթավայրում, շրջա-
պատված կանոնավոր տնկված այգիներով, ոռոգելի առուներով, որոնք հատ-
վել են ուղիղ անկյան տակ՝ հատման տեղերում ջրագոյացման փոքրիկ հորեր
գոյացնելով: Քաղաքը տեղակայված է սարերով շրջապատված հարթավայրի
վրա: Ունեցել է պաշտպանական գործառույթ իրականացնող միջնաբերդ՝ 13մ

7
Ferrier R.W. The Arts of Persia. New Haven, Connecticut, 1989, p. 43.
8
Axworthy M. A History of Iran: Empire of the Mind, New York, 2010, p. 67.
274 Գոլրոխ Քեշավարզ Ռահբար

բարձրությամբ: Միջնաբերդի հիմքը շատ մեծ քարերից է շարվել: Այն կանգ-


նեցվել է աստիճանավոր հարթակի վրա՝ կառուցված լավ մշակված հսկա քա-
րերից: Վերջինս տեղակայվել է բլրի վրա՝ պալատական համալիրներից դեպի
հյուսիս-արևելք9:
Պասարգատը պաշտպանական համակարգ չի ունեցել: Ունեցել է հան-
դիսավոր դարպասներ, որոնք առանձին են տեղակայված եղել: Արքայական
դարպասը տեղակայված է եղել պալատական տարածքի ծայր արևելքում, որը
համարվում է հնագույնը: Այստեղ են տեղակայվել նաև ընդունելությունների
դահլիճն ու ամենամեծը` գահակալությունների դահլիճը: Բոլոր կառույցները
շատ պարզ հատակագծեր ունեն ու չորս կողմերից պորտիկներ են ունեցել:
Պատերը, հիմքերը, պատուհանների երեսակալները քարից են, մնացածը`
հում աղյուսից10:
Ընդունելության դահլիճը հատակագծում ունի 8 սյուն, որոնց միջև հե-
ռավորությունը 15մ է: Դահլիճը պատկերազարդվել է նուրբ ու ճաշակով: Դահ-
լիճում առկա են սև ու սպիտակ քարերի համադրումներ: Կան նաև ռելիեֆներ
դռան արանքի երկու կողմերում, որոնք իրար են կրկնում: Այս պատկերների
միայն ներքևի մասն է պահպանվել: Հարկ է նշել, որ նման պատկերներ են
արվել նաև Ասորեստանում: Թեև Աքեմենյանները վերցնում ու ընդօրինակում
էին մյուս՝ հարևան երկրներից, բայց և այնպես կար կայսերական ընդհանուր,
միասնական մի ոճ, որին հետևում էին:
Ներկայումս ընդունելությունների դահլիճի սյուներից միայն խորանար-
դաձև հիմքերի բլոկներն են պահպանվել՝ արված սև կրաքարից: Դահլիճի
գլխավոր մուտքն ուղղված է եղել դեպի պալատական տարածքներ: Այն բաղ-
կացած է եղել ուղղանկյուն սրահից, ունեցել է ընդարձակ անցումներ և փոքրիկ
սենյակներ:
Պասարգատում իր ինքնատիպությամբ աչքի է ընկել գահադահլիճը,
որը Կյուրոս արքայի տոնական հանդիսությունների պալատն է եղել: Գահա-
դահլիճի միջի սյուները քարից են արվել, իսկ կողքինները` պորտիկներինը`
փայտից:
Հնագիտական պեղումների արդյունքում շինության սյունասրահում դե-
պի այգին նայող կենտրոնական հատվածում, գահ է գտնվել: Մեջտեղի սրահի
տանիքն ավելի բարձր է եղել, քան պորտիկների տանիքները: Պորտիկները

9
Sami Ali. Pasargadae: the oldest imperial capital of Iran. (2nd ed.). Shiraz, 1971, p. 17-18.
10
Նույն տեղում, էջ 34:
Աքեմենյան Իրանի մայրաքաղաք Պասարգատի հատակագծման և կառուցապատ…275

երկու շարք սյունաշար են ունեցել: Գլխավոր պորտիկը զբաղեցնում է ողջ


ֆասադը և ամփոփվում է անտերով: Դահլիճը հարթ ծածկ է ունեցել: Պորտիկ-
ներն ու անկյունային քառակուսի սենյակներն ավելի ցածր են (6 մ, իսկ դահ-
լիճը` 13մ) եղել, ուստի դրա համար հնարավոր էր լուսամուտներ անել վերևում՝
դահլիճը լուսավորելու համար: Գահադահլիճի հիմքերը քարից են արվել, իսկ
պատերը՝ հում աղյուսից: Հարդարանքում սևի ու սպիտակի համադրությունն է
կիրառվել: Դռների երեսակալները բարձրաքանդակներ ունեն:
Հաջորդ ուշագրավ շինությունը բնակելի պալատն է, որը տոնական
պալատի հետ շատ նմանություններ ունի: Պլանում այն ուղղանկյուն է, որի
կենտրոնական մասի հարթ ծածկը 30 սյուների վրա է հենված: Կողային մասե-
րում սենյակներ են եղել, որոնք իրար էին միացված: Ողջ ֆասադի երկարու-
թյամբ ձգվում էր տոնական մուտքի պորտիկը՝ երկու շարք փայտե սյուներով,
եզրավորվող անտերով: Հատակի սպիտակ ֆոնի վրա սև զոլեր են՝ արված
սալերով: Հետևի պատի երկայնքով սպիտակ քարից նստատեղ է արված՝ սև
քարե ներդիրներով: Խոյակի ոչ մի մնացորդ չի գտնվել: Այստեղ նույնպես
կենտրոնական դահլիճն ավելի բարձր է, քան մյուսները, ինչը կողային լուսա-
վորման հնարավորություն էր տալիս: Ներս տանող միակ ֆասադային դուռը
առանցքից քիչ աջ է: Մյուս ֆասադի դուռը տանում է դեպի հետևի պորտիկը:
Վառ գունավորման հետքեր են նշմարվում:
Այսպիսով, Պասարգատը համարվում է առաջին մեծ բազմամշակութա-
յին կայսրության մայրաքաղաքը Արևմտյան Ասիայում: Ձգվելով Արևելյան Մի-
ջերկրածովից ու Եգիպտոսից մինչև Ինդոս գետը՝ փռված էր առաջին հսկա-
յածավալ կայսրությունը, որում մեծապես հարգվում էր տարբեր ժողովուրդ-
ների մշակութային բազմազանությունը: Վերջինս արտացոլված է Աքեմենյան
ճարտարապետության մեջ՝ արտահայտելով տարբեր մշակույթների ներկա-
յացվածությունը:
Պալատների և այգիների հատակագծերի հնագիտական մնացուկները,
ինչպես նաև Կյուրոսի դամբարանը, արքայական Աքեմենյան արվեստի ու
ճարտարապետության էվոլյուցիայի առաջին փուլի վառ օրինակներն են՝ հա-
մարվելով Պարսկաստանում Աքեմենյան քաղաքակրթության բացառիկ վկա-
յությունները: Եվ չորս այգիներ թագավորական անսամբլի տեսակը, որն
276 Գոլրոխ Քեշավարզ Ռահբար

արարվել է Պասարգատում, հետագայում դարձավ Արևմտյան Ասիայի ճար-


տարապետության ու դիզայնի պրոտոտիպը11:
Այսպիսով, Աքեմենյան առաջին մայրաքաղաք Պասարգատի ավերակ-
ները գտնվում են Իրանի ներկայիս Ֆարս նահանգում: Պասարգատում առա-
ջին հնագիտական պեղումներն իրականացվել են 1905թ. գերմանացի հնա-
գետ Է.Հերցֆիլդի կողմից և շարունակվել 1928թ. վերջինիս օգնական Ֆ.Կրեֆ-
տերի հետ: 1949-1955թթ. Պասարգատում աշխատել է պարսիկ հնագետների
թիմը՝ Ալի Սամիի գլխավորությամբ: 1961-1963թթ. անգլիացի Դ. Ստրոնաչն
ամփոփել է պեղումները: Պասարգատում հայտնաբերված գանձերը տեղա-
փոխվել և ցուցադրվում են Իրանի Ազգային, ինչպես նաև Բրիտանական
թանգարաններում: Քաղաքն ունի անտիկ հատակագծում: Այն կազմված է
ակրոպոլիսից, ուղղանկյուն պալատական համալիրից, որից ներքև ծավալվում
է փոխհատվող և կանոնավոր հատակագծված քաղաքը: Փաստորեն պաշ-
տամունքային վայրը և մեմորիալը միջանկյալ են ամրոցի և քաղաքի միջև՝ որ-
պես հոգևոր միասնության խորհրդանիշ:

ОСОБЕННОСТИ РАЗВИТИЯ И ПЛАНИРОВАНИЯ СТОЛИЦЫ ПАСАРГАДА


АХЕМЕНИДСКОГО ИРАНА

ГОЛРОХ КЕШАВАРЗ РАХБАР

Пасаргада считается первым очевидным проявлением королевской


архитектуры Ахеменидов. Династическая столица была построена Киром 2-м
Великим. Она считается фундаментальным этапом эволюции классического
персидского искусства и архитектуры. Древняя часть Пасаргады со своими
дворцами, садами и сохранившимся мавзолейным комплексом Кира Великого
представляет собой исключительное свидетельство цивилизации Ахеменидов в
Иране. А тип Королевского ансамбля “Четыре сада”, который был создан в
Пасаргаде, позже стал прототипом архитектуры и дизайна Западной Азии.
Ключевые слова – династия Ахеменидов, Кир Великий, древний
иранский город, формирование, построение, дворец, зал, сад, Пасаргада.

11
Mozaffari Ali. World Heritage in Iran: Perspectives on Pasargadae (Heritage, Culture and
Identity). Abingdon-on-Thames, 2016, p. 201.
Աքեմենյան Իրանի մայրաքաղաք Պասարգատի հատակագծման և կառուցապատ…277

THE CHARACTERISTICS OF THE DESIGN OF THE FOUNDATION ELEMENTS


AND CONSTRUCTION OF PASARGADAE, THE CAPITAL OF
ACHAEMENID IRAN

GOLROKH KESHAVARZ RAHBAR

Pasargadae, the first dynastic capital of the Achaemenid Empire, founded by


Cyrus II the Great is considered to be the first outstanding manifestation of the
Royal Achaemenid architecture. It is regarded as the fundamental phase of the
Persian classic art and architecture evolution.
The archaeological site of Pasargadae, together with its palaces, gardens
and the mausoleum of Cyrus II, the Great, the founder of the dynasty, is an
exceptional testimony of the Achaemenid civilization in Persia. The type of “Four
Gardens”, a royal ensemble created in Pasargadae, later became a prototype for
Western Asian architecture and design.
Key words – Achaemenid dynasty, Cyrus the Great, an ancient Iranian city,
shaping, construction, palace, hall, garden, Pasargadae.

You might also like