Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Բաղդատումներ

Օգտագործած գրականություն

Болтянский В. Г., Левитас Г. Г. Делимость чисел и простые числа

Сивашинский И. Х. Теоремы и задачи по алгебре и элементарным фвункциям

Սահմանում: Եթե a և b թվերը m թվին բաժանելիս տալիս են նույն մնացորդները, ասում


են, որ a և b թվերը բաղդատելի են ըստ m մոդուլի և գրում են

a ≡ b ( mod m ):

Այս գրառումը կարելի է կարդալ՝ a-ն բաղդատելի է b-ին, ըստ նոդուլ m-ի: Այս գրելաձևը
ձևակերպումները և հաշվարկները ավելի հարմար է դարձնում:

Բաղդատումների վերաբերյալ մի քանի թեորեմ ապացուցենք:

Թեորեմ 1: a ≡ b ( mod m ) բաղդատումը տեղի ունի միայն և միայն այն դեպքում, երբ a-b
տարբերությունը բաժանվում է m-ի:

Այլ կերպ ասած a և b թվերը m-ի բաժանելիս կտան նույն մնացորդը այն և միայն այն
դեպքում, երբ a-b տարբերությունը բաժանվի m-ի:

Ապացույց: Ենթադրենք, որ a ≡ b ( mod m ) , այսինքն a և b թվերը m-ի բաժանելիս նույն


մնացորդն են տալիս: Այդ դեպքում կարող ենք գրել
a=mq+r
b=m q1 +r

Որտեղ q-ն և q1-ը որոշ ամբողջ թվեր են: Հավասարությունները մեկը մյուսից հանելով
ստանում ենք a−b=mq−mq 1=m ( q−q1 ) , որտեղից էլ հետևում է, որ a-b տարբերությունը
բաժանվում է m-ի:

Հակառակը, դիցուք a-b տարբերությունը բաժանվում է m-ի, այսինքն՝ a-b=km: b թիվը


մնացորդով բաժանենք m-ի՝

b=qm+r , որտեղ 0 ≤r < m :

Գումարելով a-b=km և b=qm+r հավասարությունները կստանանք՝


a=km+qm+r =( k +q ) m+r

ընդ որում, նորից 0 ≤ r <0 : Այստեղից հետևում է, որ a թիվը m –ի բաժանելիս տալիս է


նույն մնացորդը, ինչ b-ն, այսինքն՝ a ≡ b ( mod m ) :
Թեորեմ 2: Բաղդատումները կարելի է անդամ առ անդամ գումարել կամ հանել, այսինքն,
եթե a ≡ b ( mod m ) և c ≡d ( mod m ), ապա a+ c ≡ b+d ( mod m ) և a−c ≡b−d ( mod m ) :

Այլ կերպ ասած, եթե a և b թվերը m-ի բաժանելիս տալիս են նույն մնացորդը, դրանից
բացի, c և d թվերն էլ են m-ի բաժանելիս տալիս նույն մնացորդը, a+c և b+d թվերը m-ի
բաժանելիս կտան նույն մնացորդը, ինչպես նաև a-c և b-d թվերը m-ի բաժանելիս կտան
նույն մնացորդը: Ինչպես տեսնում եք, բաղդատումների միջոցով այս թեորեմը ավելի
կարճ և հարմար է ձևակերպվում:

Ապացույց: Քանի որ a ≡ b ( mod m ) և c ≡d ( mod m ) , թեորեմ 1-ի համաձայն a-b և c-d թվերը
կբաժանվեն m-ի առանց մնացորդի, այսինքն՝ a-b=km, c-d=lm: Այս երկու
հավասարությունները գումարելով, կստանանք՝ a-b+c-d=km+lm, կամ (a+c)-(b+d)=(k+l)m:
Այսպիսով՝ (a+c)-(b+d)-ն բաժանվում է m-ի, և թեորեմ 1-ի համաձայն a+ c ≡ b+d ( mod m ):
Նույն ձևով կարելի է ապացուցել a−c ≡b−d ( mod m ) բաղդատումը:

Թեորեմ 3. Բաղդատումները կարելի է անդամ առ անդամ բազմապատկել, այսինքն՝ եթե


a ≡ b ( mod m ) և c ≡d ( mod m ), ապա ac ≡bd ( mod m ) :

Ապացույց: Քանի որ a ≡ b ( mod m ) և c ≡d ( mod m ), կարող ենք գրել a-b=km, c-d=lm: Կարող
ենք ստանալ՝ ac-bd=(ac-ad)+(ad-bd)=a(c-d)+d(a-b)=alm+dkm=(al+dk)m, այսինքն՝ ac-bd
տարբերությունը առանց մնացորդի բաժանվում է m-ի և թեորեմ 1-ի համաձայն
ac ≡bd ( mod m ) :

Իհարկե, 2-րդ և 3-րդ թեորեմները ճշմարիտ են ցանկացած թվով գումարելիների և


արտադրիչների դեպքում: Օրինակ, երեք բաղդատումների համար՝ եթե a ≡ b ( mod m ) ,
c ≡d ( mod m ), e ≡ f ( mod m) , ապա a+ c+ e ≡ b+d + f ( mod m ) և a ∙ c ∙ e ≡ b ∙ d ∙ f ( mod m ) :

Հետևանք 1: Բաղդատումը կարելի է աստիճան բարձրացնել, այսինքն, եթե a ≡ b ( mod m )


ապա a n ≡ bn ( mod m ) :
n n−1
Հետևանք 2: Դիտարկենք ամբողջ գործակիցներով k 0 x +k 1 x + …+k n−1 x+ k n : Եթե
a ≡ b ( mod m ), ապա այն արժեքները, որ ընդունում է բազմանդամը x=a և x=b արժեքների
դեպքում նույնպես կլինեն բաղդատելի, ըստ մոդուլ m-ի, այսինքն՝
k 0 a + k 1 a +…+ k n−1 a+k n ≡ k 0 b +k 1 b +…+ k n−1 b+k n ( mod m ) :
n n−1 n n−1

Բաղդատումների միջոցով խնդիրներ լուծելու օրինակներ

Օրինակ 1: Ապացուցեք, որ ցանկացած n բնականթվի դեպքում 122n+1 + 11n+2 –ը


բաժանվում է 133-ի:

Լուծում: Կարող ենք գրել.


2 n+1 2n n
12 =12 ∙ 12 =12∙ 144
Բայց 144 ≡ 11 ( mod 133 ) և հաշվի առնելով առաջին հետևանքը՝ 144 n ≡ 11n ( mod m ): Երկու
կողմերը 12-ով բազմապատկենք՝ 12 ∙144 n ≡ 12∙ 11n ( mod 133 ) : Դիտարկենք մյուս
գումարելին.
n +2 n
11 =121 ∙11
Քանի որ 121 ≡−12 ( mod 133 ) , կարող ենք գրել՝ 121 ∙11n ≡−12 ∙11n ( mod 133 ), այսինքն՝
11 ≡−12 ∙ 11 ( mod 133 ): Մեր ստացած արդյունքները գրենք իրար մոտ
n +2 n

2 n+1 n
12 ≡12 ∙11 ( mod 133 )
n +2 n
11 ≡−12 ∙ 11 ( mod 133 )

Գումարելով ստացված արդյունքները կստանանք


2 n+1 n+2
12 +11 ≡ 0 ( mod 133 )

Այսինքն 122 n+1 +11n+2 –ը առանց մնացորդի բաժանվում է 133-ի:

Օրինակ 2: Ապացուցեք, որ ցանկացած բնական n-ի դեպքում n3 +3 n 2+2 n –ը բաժանվում է


6-ի:

Լուծում: Որևէ n բնական թիվ 6-ի բաժանելիս կարող է տալ 0, 1, 2, 3, 4, 5 մնացորդներից


մեկը, այսինքն՝ տեղի ունի հետևյալ բաղդատումներից մեկը.

n ≡ 0 ( mod 6 ) , n ≡1 ( mod 6 ), n ≡2 ( mod 6 ), n ≡3 ( mod 6 ), n ≡ 4 ( mod 6 ), n ≡5 ( mod 6 )

Եթե n ≡ 0 ( mod 6 ) , ապա երկրորդ հետևանքի համաձայն n3 +3 n 2+2 n ≡0 3+ 3∙ 02 +2 ∙ 0 ( mod 6 ) ,


այսինքն՝ n3 +3 n 2+2 n ≡0 ( mod 6 ): Եթե n ≡1 ( mod 6 ), էլի երկրորդ հետևանքի համաձայն՝
n +3 n +2 n ≡1 +3 ∙ 1 +2 ∙ 1 ( mod 6 ), այսինքն՝ n +3 n +2 n ≡6 ( mod 6 ) ≡0 ( mod 6 ): Եթե n ≡2 ( mod 6 ),
3 2 3 2 3 2

n +3 n +2 n ≡2 +3 ∙ 2 + 2∙ 2 ( mod 6 ) , այսինքն՝ n +3 n +2 n ≡24 ( mod 6 ) ≡0 ( mod 6 ): Նույն ձևով


3 2 3 2 3 2

կդիտարկենք մնացած երեք դեպքերը և կհամոզվենք, որ միշտ n3 +3 n 2+2 n ≡6 ( mod 6 ),


այսինքն ցանկացած բնական n-ի դեպքում n3 +3 n 2+2 n –ը բաժանվում է 6-ի:

Այս օրինակը լուծենք նաև ուրիշ եղանակով:

n3 +3 n 2+2 n=n ( n2 +3 n+2 ) =n ( n+1 ) ( n+2 )

Ստացանք երեք հաջորդական թվերի արտադրյալ: Նրանցից գոնե մեկը անպայման զույգ
թիվ է և մեկը բաժանվում է 3-ի, հնարավոր է, որ հենց այդ զույգ թիվը: Հետևաբար
արտադրյալը կբաժանվի 6-ի:

Փորձենք պնդումը ապացուցել մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդով:

1) Երբ n=1 կունենանք՝ 13 +3 ∙12 +2 ∙1=6: Այս դեպքում պնդումը ճիշտ է:


2) Ենթադրենք, որ պնդումը ճիշտ է, երբ n=k, այսինքն՝ k 3+3 k 2+ 2 k=6 m , առանց
մնացորդի բաժանվում է 6-ի:
3) Ապացուցենք, որ պնդումը ճիշտ կլինի նաև, երբ n=k+1, այսինքն՝
( k +1 )3 +3 ( k+ 1 )2+ 2 ( k+ 1 )=6 p

Դժվար չէ հավասարության ձախ մասը երեք հաջորդական բնական թվերի արտադրյալի


տեսքով ներկայացնելը՝ ( k +1 )( k + 2 )( k +3 ), որտեղից էլ կհետևի, որ բաժանվում է 6-ի: Կամ
կարող ենք փակագծերը բացել և նման անդամների միացում կատարել՝

( k +1 )3 +3 ( k+ 1 )2+ 2 ( k+ 1 )=k 3 +3 k 2+ 3 k +1+3 k 2 +6 k +3+ 2 k +2

Հաշվի առնելով 2) ենթադրությունը կարող ենք գրել 6 m+3 k ( k +1 ) +6 k +6, երկրորդ


գումարելին պարունակում է երկու հաջորդական թվերի արտադրյալ, հետևաբար, հաշվի
առնելով 3 արտադրիչը, նույնպես 6-ի բազմապատիկ է: Պնդումն ապացուցված է:

Օրինակ 3: Ապացուցեք, եթե a 2+ b2 +c 2-ին բաժանվում է 9-ի, ապա a 2−b2 , a 2−c 2, b 2−c 2
թվերից գոնե մեկը բաժանվում է9-ի:

Լուծում: Օգտվենք թեորեմ 1-ից.

եթե n ≡ 0 ( mod 9 ) ապա n2 ≡0 ( mod 9 )

եթե n ≡1 ( mod 9 ) ապա n2 ≡1 ( mod 9 )

եթե n ≡2 ( mod 9 ) ապա n2 ≡ 4 ( mod 9 )

եթե n ≡3 ( mod 9 ) ապա n2 ≡9 ( mod 9 ) ≡ 0 ( mod 9 )

եթե n ≡ 4 ( mod 9 ) ապա n2 ≡16 ( mod 9 ) ≡ 7 ( mod 9 )

եթե n ≡5 ( mod 9 ) ապա n2 ≡25 ( mod 9 ) ≡ 7 ( mod 9 )

եթե n ≡6 ( mod 9 ) ապա n2 ≡36 ( mod 9 ) ≡ 0 ( mod 9 )

եթե n ≡7 ( mod 9 ) ապա n2 ≡ 49 ( mod 9 ) ≡ 4 ( mod 9 )

եթե n ≡ 8 ( mod 9 ) ապա n2 ≡64 ( mod 9 ) ≡1 ( mod 9 )

Այսպիսով, ինչ բնական թիվ էլ լինի n-ը, n2-ին 9-ի բաժանելիս կունենանք 0, 1, 4, 7
մնացորդներից մեկը:

Նշանակենք a 2, b 2 , c 2 թվերը 9-ի բաժանելիս ստացվող մնացորդները


համապատասխանաբար r1. r2, r3:

a ≡ r 1 ( mod 9 ), b ≡r 2 ( mod 9 ) , c ≡ r 3 ( mod 9 )


2 2 2

Այս բաղդատումները գումարելով կստանանք՝


2 2 2
a + b +c ≡ r 1+ r 2+ r 3 ( mod 9 )

Քանի որ, խնդրի պայմանի համաձայն, a 2+ b2 +c 2 բաժանվում 9-ի, այսինքն՝


a + b +c ≡ 0 ( mod 9 ) , ուրեմն r 1 +r 2 +r 3 ≡0 ( mod 9 ) : Բայց r1. r2, r3 թվերը կարող են ընդունել
2 2 2
միայն 0, 1, 4, 7 արժեքներ: Հեշտ է նկատելը, որ r 1 +r 2 +r 3 գումարը կբաժանվի 9-ի միայն
հետևյալ դեպքերում.

1) r 1=r 2=r 3=0


2) այդ թվերից մեկը հավասար է 1, մյուս երկուսը՝ 4
3) այդ թվերից մեկը հավասար է 7, մյուս երկուսը՝ 1
4) այդ թվերից մեկը հավասար է 4, մյուս երկուսը՝ 7:

Այս բոլոր դեպքերում r1. r2, r3 թվերից կգտնվեն երկուսը, որ իրար հավասար են: Այսինքն՝
a2, b2, c2 թվերի մեջ կգնտվեն երկուսը, որ 9-ի բաժանելիս տալիս են նույն մնացորդը:
Կնշանակի, որ a 2−b2, a 2−c 2, b 2−c 2 թվերի մեջ կգտնվի գոնե մեկը, որ բաժանվում է 9-ի:

Վարժություններ

1. a թիվը m-ի բաժանելիս տալիս է r1 մնացորդ, իսկ b թիվը m-ի բաժանելիս տալիս
է r2 մնացորդ: Կարելի՞ է պնդել, որ a+b թիվը m-ի բաժանելիս կտա r1+r2 մնացորդ,
իսկ ab թիվը m-ի բաժանելիս կտա r1r2 մնացորդ: Ինչպե՞ս փոխենք
ձևակերպումը, որ ստանան ճիշտ պնդում:
2. Ապացուցեք, որ n-ի ցանկացած ամբողջ արժեքի դեպում n2+n թիվը զույգ է:
3. n-ի ինչպիսի արժեքների դեպքում n2-1 թիվը կբաժանվի 3-ի:
4. Ապացուցեք, եթե a և b թվերը չեն բաժանվում 3-ի, բայց 3-ի բաժանելիս տալիս են
նույն մնացորդը, ապա ab-1 թիվը բաժանվում է 3-ի: Եվ հակառակը, եթե ab-1
թիվը բաժանվում է 3-ի, ապա a և b թվերը չեն բաժանվում 3-ի, և 3-ի բաժանելիս
տալիս են նույն մնացորդը:
5. Ապացուցեք, եթե a և b թվերը 3-ի չեն բաժանվում, և 3-ի բաժանելիս տալիս են
տարբեր մնացորդներ, ապա ab+1 թիվը բաժանվում է 3-ի: Եվ հակառակը, եթե
ab+1 թիվը բաժանվում է 3-ի, ապա a և b թվերը չեն բաժանվում 3-ի և նրանք 3-ի
բաժանելիս տալիս են տարբեր մնացորդներ:
6. Ապացուցեք, որ ինչպիսին էլ լինեն a և b ամբողջ թվերը ab(a2-b2) թիվը կբաժանվի
3-ի:
7. Ապացուցեք, որ ինչպիսին էլ լինեն a և b ամբողջ թվերը, ab(a2-b2)(4a2-b2) թիվը
կբաժանվի 5-ի:
8. Ապացուցեք, որ ինչպիսին էլ լինեն a և b ամբողջ թվերը, ab(a4-b4) թիվը
կբաժանվի 5-ի:
9. Ապացուցեք, որ n-ի ցանկացած ամբողջ արժեքի դեպքում n2(n2-1) թիվը
կբաժանվի 4-ի:
10. Ապացուցեք, որ n-ի ցանկացած ամբողջ արժեքի դեպքում n5-n թիվը կբաժանվի
5-ի:
11. Ապացուցեք, որ n-ի ցանկացած ամբողջ արժեքի դեպքում n(n6-1) թիվը
կբաժանվի 7-ի:
12. Ապացուցեք, եթե a և b թվերից գոնե մեկը չի բաժանվում 7-ի, ապա a2+b2 թիվն էլ
չի բաժանվի 7-ի:
13. Ապացուցեք, որ n-ի ցանկացած ամբողջ արժեքի դեպքում n(2n+1)(7n+1) թիվը
բաժանվում է 6-ի:
14. Ապացուցեք, որ n-ի ոչ մի բնական արժեքի դեպքում 3n-1 թիվը ճշգրիտ
քառակուսի չէ:
15. Ապացուցեք, որ n-ի ոչ մի բնական արժեքի դեպքում 7n+3, 7n-1, 7n-2 թվերը
ճշգրիտ քառակուսի չեն:
16. Ապացուցեք, որ ցանկացած n ≥ 0 ամբողջ արժեքի դեպքում 52 n+ 1 ∙ 2n+2 +3n +2 ∙ 22 n+1
թիվը բաժանվում է 19-ի:
17. Տրված է n բնական թիվը: Ապացուցեք, որ կգտնվի միայն մեկերով և զրոներով
գրվող թիվ, որը կբաժանվի n-ի:
18. Ապացուցեք, որ n և k բնական թվերի ցանկացած արժեքների դեպքում
1
2 k−1 2 k−1
+ 2 + …+2 n
2 k−1
թիվը կբաժանվի 2n+1-ի:
19. Ապացուցեք, որ 100…001 թիվը, որտեղ զրոների քանակը զույգ է, բաժանվում է
11-ի:
20. Բաղդատումի երկու մասերը կարելի է բազմապատկել նույն ամբողջ թվով:
21. Բաղդատումի երկու մասերը կարելի է բաժանել նրանց ընդհանուր
բաժանարարին, եթե այդ բաժանարարը և մոդուլը փոխադարձաբար պարզ
թվեր են:
22. Բաղդատումի երկու մասերը և մոդուլը կարելի է բազմապատկել նույն ամբողջ
թվով:
23. Բաղդատումի երկու մասերը և մոդուլը կարելի է բաժանել նրանց ընդհանուր
բաժանարարին:
24. Եթե a ≡ b ( mod m ) բաղդատումը ճիշտ է մի քանի մոդուլների դեպքում, ապա այն
ճիշտ է նաև այդ մոդուլների ամենափոքր ընդհանուր բազմապատիկ մոդուլի
դեպքում:
25. Եթե բաղդատումը ճիշտ է որևէ m մոդուլի դեպքում, այն ճիշտ կլինի նաև
ցանկացած d մոդուլի դեպքում, որտեղ d-ն m-ի բաժանարար է:
26. Եթե բաղդատումի մասերից մեկը և մոդուլը բաժանվում են որևէ ամբողջ թվի,
ապա բաղդատումի մյուս մասն էլ կբաժանվի այդ թվին:
27. Գտեք 520 թիվը 24-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
28. Ապացուցեք, որ n բնական թվի ցանկացած արժեքի դեպքում 37n+2+16n+1+23n
թիվը կբաժանվի 7-ի:
29. Ապացուցեք, որ (32995+6)18-1 թիվը բաժանվում է 112-ի:
30. Ապացուցեք, որ 3105+4105 բաժանվում է 181-ի:
31. Ապացուցեք, որ 55k+1+45m+2+35n թիվը բաժանվում է 11, որտեղ k, m, n-ը բնական
թվեր են:
32. Ապացուցեք, որ a և b վերի ցանկացած ամբողջ արժեքների և n-ի ոչ բացասական
ամբողջ արժեքի դեպքում (7a+3)2n+1+(7b+25)2n+1 բաժանվում է 7-ի:
33. Ապացուցեք, որ n թվի ցանկացած բնական արժեքի դեպքում 722n+2-472n+282n-1
թիվը բաժանվում է 25-ի:
34. Գտեք (96746+28)15 –ը 39-ի բաժանելիս ստացվող մնացորդը:
35. Ապացուցեք, որ 260+730 –ը բաժանվում է 13-ի:
36. Ապացուցեք, որ երկու a և b թվերի նույն աստիճանների տարբերությունը
բաժանվում է հիմքերի տարբերությանը, այսինքն՝ ( a n−b n ) ⋮ ( a−b ), որտեղ n-ը
կամայական բնական թիվ է, a-ն և b-ն տարբեր ամբողջ թվեր են:
37. Ապացուցեք, որ երկու թվերի կենտ ամբողջ աստիճանների գումարը բաժանվում
է հիմքերի գումարին, այսինքն՝ ( a 2 n−1+b 2 n−1) ⋮ ( a+ b ) ցանկացած բնական n-ի, a-ն և
b-ն ամբողջ թվեր են, ընդ որում a+ b ≠ 0 :
38. Երկու թվերի ամբողջ զույգ աստիճանների տարբերությունը բաժանվում է
հիմքերի գումարին, այսինքն ( a 2 n−b2 n ) ⋮ ( a+b ) կամայական բնական n-ի դեպքում
և a+ b ≠ 0:
39. Ապացուցեք, որ ( 4n +15 n−1 ) ⋮9, եթե n-ը բնական թիվ է:
40. Ապացուցեք, որ ցանկացած ai կենտ թվերի համար, որ 3-ի բազմապատիկ չեն,
2 2 2 2
որտեղ i=1, 2, 3, …, 2n, a 1−a2 +a 3−… .−a2 n թիվը բաժանվում է 24-ի:

You might also like