Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

Սկիզբ՝

Տեսանյութ հետհաշվարկի

Հիմնական երգը ՝ Դաբռո- Օ։Օ /մինուսը/

Գալիս են հաղորդավարները՝ Լիանան ու Համազասապը, մեջքով կանգնում են


հանդիսատեսին

Լիանա՝ Վայ, Համո, էս զանգդ լավ չես ամրացրել, բեր ուղղեմ։


Համազասպ՝ Ա դե, Լիան ջան, էս վերջին օրով պետք ա թարս լիներ ամին ինչ, էս
փուչիկները լավ չի է փչած, էն մոմերը ուր են, դասղեկն ուր ա, ա դե ես գիտեի, որ լիլ չդի։
Լիանա՝ հա դե էլի սկսեցիր բողոքդ՞
Համազասպ՝ ա դե բա ինչ անեմ է, հեսա հյուրերը կգան մենք դեռ պատրաստ չենք, հազար
ու մի գործ ունեմ։
Լիանա՝ Համո, այ Համո, հլը նայի, արդեն մարդիկ հավաքվել են։
Համազասպ՝ վայ, բան ինչ անենք
Լիանա՝ ինչ պետք ա անենք, բեր սկսենք, դու սկի,
Համազասպ՝ չէ դու սկսի
Լիանա՝ միշտ իմ վրա ես գցում է, դու սկսի

Համազասպ՝ Սիրելի հյուրեր, հարգելի տնօրենություն, ուսուցիչների, ծնողներ, ողջունում


ենք բոլորիդ, բարի գալուստ։
Լիանա՝ Ուրախ ենք ձեզ հետ կիսել մեզ համար այս կարևոր օրը։ Շնորհակալ ենք, որ
այստեղ եք։
Համազասպ՝ Մենք այսօր շատ շնորհավորանքներ ենք ստացել
Լիանա՝ բայց երևի ամենալավ շնորհավորանքը առաջիններից ստացածն է, չէ

Ներս են մտնում առաջինները, տասներկուսների ձեռքը բռնած մոմերով։

Ասում են խոսքերը ու հերթով դնում են մոմերը։

Այսօր եղանակը խոստացել է պայծառ ու լուսավոր լինել, մենք էլ եկել ենք ավելի մեծ
լույսով լուսավորելու ձեր տոնը։

Երբ մարդիկ առաջին անգամ ստացան գիտության կրակը, այն պահեցին իրենց աչքի
լույսի պես։ Կրակը կրթության շնորհիվ դարձրին լույս ու փոխանցեցին ձեզ։

Հիմա հերթը մերն է կրթության լույսը պահպանելու գործը հանձն առնելը։

Դուք ինքներդ մի ճրագ, մի կրակ, մի արև եք, որ դպրոցից լույսը, կրթությունն ու


արժեքները տանելու եք ձեզ հետ ու լուսավորեք այն կետերը, որտեղ հայտնվելու եք։

Շնորհակալ ենք ձեզ ներկայության, մեզ ուղղորդելու ու մեր վստահելի ավագ ընկերը
դառնալու համար։
Մաղթում ենք ձեզ լույսով լի կյանք, լույս, որ կուղեկցի ձեզ ձեր ճանապարհին։

Պար առաջինների հետ

Պարից հետո առաջինները դուրս են գալիս մնում են միայն տասներկուսները

Ռազմիկ՝ Իսկապես, երբ հասնում ես կյանքի մի փուլի ավարտին սկսում ես հիշել սկիզբը,
այն ճանապարհը որն անցել ես, այն երազանքները, որ ունեցել ես սկզբում, այն պայծառ
ու լուսավոր պահերը, որ տեղի են ունեցել։
Նաիրա՝ Մեր անցած ճանապարհը գուցե շատ չի տարբերվում այլ աշակերտների
ճանապարհից, բայց մեզ համար այն յուրահատուկ է ու ձևավորել է մեզ որպես անհատ։
Հարություն՝ Մենք այսօր հրաժեշտ ենք տալու դպրոցին, փակելու ենք մեր կյանքի մի էջ,
որ տասներկու տարի է տևել ու սկսելու ենք գրել նորը։
Արկադի՝ Այսօր միմյանց շնորհավորելու, հուզվելու ու ճանապարհը հիշելու օրն է։
Արտյոմ՝ Սիրելի’ ներկաներ, եկեք մեզ հետ անցնելու մեր ճանապարը, մենք պատմելու ենք
ձեզ այն բոլոր պատմությունները, որ մեզ բերել են այստեղ։
Լիանա՝ Իսկ յուրաքանչյուր պատմություն սկսվում է մանկությունից, սկսվում է գլխավոր
հերոսների հանդիպած մարտահրավերներից;
Համազասպ՝ Եվ ավարտվում է այդ պատմությունն այստեղ ու հիմա։

Տեսանյութ տարբեր տարիների լուսանկարներով և վիդեոներով /հիմնական միտքը


գլխավոր հերոսներ ու իրենց ճանապարհը/

Մտնում են Լիանան ու Նաիրան


Լիանա՝ Նաիրա հիշում ես, որ նոր էի եկել, ինչքան անսովոր էր նոր տեղում, նոր
դպրոցում, նոր մարդկանց հետ։ Այնքան շնորհակալ եմ քեզ, որ կողքիս էիր։
Նաիրա՝ Ա Լիան ջան, ես քեզանից շատ էի ուրախացել, որ աղջիկ ա գալիս մեր դասարան,
էլ մենակ չեմ լինի։ Ուրախությանս չափ չկար։
Լիանա՝ Նաիրա, բա հիշում ես, որ ոչ մի անգամ հետս տիկ տոկ չես նկարել, արի գոնե
այսօր նկարենք։
Նաիրա՝ է, դե, Լիան ջան, ես որ օրվա պար եկողն եմ է, էն էլ էդ քու թիթիզ պարերը։
Լիանա՝ լավ էլի, Նաիրա, ավարտում ենք, գոնե էսօր, քանի տղաները չեն եկել։
Նաիրա՝ լավ, միայն այսօր։

Միանում է երաժշտությունը, աղջիկները սկսում են պարը, ընթացքում


միանում են այլ դասարաններից աղջիկներ։

Լիանա՝ տեսար ինչ լավ ստացվեց, Նաիրա։


Նաիրա՝ առաջին ու վերջին անգամն էր, Լիան ջան, էլ ես հետդ պար չդեմ գալ։

մտնում են դասարանի տղաները Գալիս են տեղավորվում սեղանի շուրջ,


սկսում են բոլորով միաժամանակ խոսել շատ բարձր ձայնով։ Հարությունը
թղթի վրա նկարում է շրջանագիծ ու տեղից կանգնելով, թուղթը գլխավերևում
պահած։
Հարություն՝ Մի րոպե, շատ ենք աղմկում։ սրանից հետո, ով ուզի խոսել, պիտի այս
կոճակին սեղմի, նոր խոսի։ Բոլորը համաձայն են՞։ /Բոլորը գլխով են անում/ Դե ուրեմն
ընդունվեց միաձայն։
Ռազմիկը սեղմում է կոճակը՝ էս կոճակը տեսա հիշեցի, որ մի անգամ ընկեր
Հովակիմյանին ասեցի, գլուխս ցավում ա, ասեց՝ մի լավ դեղ կա, ափսոս ոչ մոտս կա, ոչ էլ
անունն եմ հիշում։
Նաիրա՝ Ռազմիկ, բա հիշում ես…
Բոլորով՝ ԿՈՃԱԿԸ’
Նաիրան սեղմելով կոճակը՝ Ռազմիկ, բա հիշում ես, ոնց էինք իրար հետ կռիվ անում;
Արտյոմը թուղթը բարձրացնելով ցուցադրաբար սեղմում է կոճակը՝ Հա էն ա ամբողջ օրը
կռիվ էինք անում էլի

Ավելացնել ևս մի քանի հումորային պատմություն

Ռազմիկ՝ Պատկերացնում եք մեզ տասը տարի հետո։


Լիանա՝ հիշում եք, որ Վահեին ու Սիլվիին խոստացանք հավաքվել։
Արտյոմ՝ էդ կհավաքվենք անպայման, բայց Ռազմիկը ճիշտ ա ասում, մի րոպե
պատկերացրեք մեր էդ հանդիպումը տասը տարի անց…

Բոլորով նայում են դեպի էկրանը, միանում է տեսանյութը Դաբռոյի երգի տակ/


Բոլոր աշակերտները տասը տարի անց/
Ռազմիկը՝ ծրագրավորող
Արտյոմ՝ երգեր է գրում
Լիանա՝ թարգմանիչ է
Նաիրա՝ դիմահարդար է
Համազասպ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Հարություն՝ բասկետբոլի մարզիչ
Արկադի՝ գյուղապետ

Տեսանյութի վերջում բոլորով հավաքվում են ու կիթառով Արտյոմը սկսում է նվագել,


տեղափոխվում ենք իրական բեմ, որտեղ նստած են բոլորը ու երգը շարունակում են
վերջին կրկներգից։

Լիանա՝ Մեր անցած ճանապարհը և առհասարակ մեր ուղին անհնար է պատկերացնել


առանց մեր ուսուցիչների, որ այս ճանապարհին, իսկապես մեզ ուղղորդել ու մեր ընկերն
են դարձել։
Հարություն՝ Այսօր մեր երախտագիտության խոսքն ենք ուզում հղել մեր դպրոցի տնօրեն
ընկեր Պապյանին։ Սիրելի’ ընկեր Պապյան, ձեր կերպարը և անձը մեզ համար արժեքների
դրսևորման ամենավառ օրինակն է։ Պատասխանատու այս աշխատանքում տոկուն եք,
համառ, պահանջկոտ, ուշադիր ու հոգատար։ Ձեզ համար դպրոցը հարազատ ընտանիք է,
ու դուք խորին պատասխանատվություն եք զգում նրա յուրաքանչյուր անդամի հանդեպ՝
լինի ուսուցիչ, թե աշակերտ։ Ձեզանից սովորել ենք գնահատել յուրաքանչյուր անկյունը,
աշխատել յուրաքանչյուր բացթողնման վրա, համեստ լինել ձեռքբերումների մեջ։
Շնորհակալ ենք ձեզ մեր ջանքերը մշտապես գնահատելու և բարձրաձայնելու համար։
Երախտապարտ ենք ձեզ հոգատարության, մեզ միշտ հասկանալու, սիրելու ու ներելու
համար։

Համազասպ՝ Սիրելի’ ընկեր Հասանյան, լուռ մեզ ուղորդել ու մեր կողքին եք եղել այն
պահերին, երբ իրավիճակը անուղղելի է թվացել, երբ կորցրել ենք ելքը գտնելու ուղին, երբ
ավագ ընկերոջ կարիք ենք զգացել։ Ձեր ներկայությունը մեզ համար ինքնին արժեք է, ձեր
նախատինքն անգամ մեր հանդեպ ունեցած սիրո դրսևորում է։ Շնորհակալ ենք ձեզ
անմնացորդ նվիրումի, ու մեզ կյանքի մի նոր փուլ ուղղորդելու համար։

Ռազմիկ՝ Մեր հիշողությունների մեջ վառ է մնացել այն օրը, երբ մենք տասներկու տարի
առաջ ոտք դրեցինք դպրոց, և մեզ իր ջերմ ժպիտով դիմավորեց մեր շատ սիրելի ընկեր
Փարսյանը։ Եվ հենց այդ կախարդական ու լուսավոր ժպիտը դպրոցը դարձրեց մերը։
Չիմացանք, թե ինչպես անցան տարիները, ու մենք կանգնեցինք այս սահմանագծին,
որտեղ բաժանվում են անհոգ դպրոցական տարիները և պատասխանատու
երիտասարդությունը։ Շնորհակալ ենք ձեզ դպրոցը մեզ համար տուն դարցնելու, մեր
ձեռքը բռնած տառաճանաչ դարձնելու, հոգատարության և սիրո համար։

Նաիրա՝ Մեծ ճանապարհ էր սպասվում մեզ, և մենք այն չէինք կարող անցնել միայնակ։
Այս դժվարին ճանապարհը մեզ հետ կիսել են “Դասղեկ” կոչմանը արժանացած
լավագույնները։
Սիրելի’ ընկեր Հովակիմյան, ձեր բացակայությունն, իսկապես, շատ ենք զգում,
հատկապես, երբ կարիք ունենք համախմբվելու, մոտիվացվելու ու մի գործը կարգին
գլուխ բերելու ժամանակ։ Ինքներս մեր հանդեպ խստապահանջ լինելը ձեզնից ենք
սովորել, մենք սովորել ենք լինել սկզբունքային ու հետևողական, հետևել մեր
յուրաքանչյուր բառին, արարքին, վերլուծել, մտածել ու հետևություններ անել։
Շնորհակալ ենք ձեզ հումորով շաղախված ձեր խորհուրդների, չխնայված ջանքերի ու
սրտացավության համար։ Միշտ եռանդով լի ոգևորել եք, խրատել, հուշել, մեկ զայրացել
եք, մեկ կատակել, մեկ էլ հուզմունքից լուռ արտասվել։

Արտյոմ՝ Հարգելի ընկեր Գալստյան,Նյուտոնի օրենքները այդպես էլ չսովորեցինք,


հարբերականության տեսությունը ինձ համար այդպես էլ հարաբերական մնաց, բայց ձեր
խրատները ու կյանքի պատմությունները հավերժ կմնան մեզ հետ։ Շնորհակալ ենք ձեր
ներկայության, մեզ համար մեծ խորհրդատու լինելու ու լավատեսությամբ վարակելու
համար։
Լիանա՝ Ինչպես խոստացել էինք, ձեզ մի կարգին գովալու ենք, ընկեր Մարիամ։
Իրականում պարզապես շնորհակալ ենք ձեզ մեր արարքներին ժպիտով պատասխանելու,
մեր կողքին ամուր կանգնելու ու լավ մարդու օրինակ լինելու համար։

Համազասպ՝ Հարգելի՛ ընկեր Գալստյան, մեր ուժեղ հոգին, մարտական ոգին ու


կոփվածությունը ձեր անձնանվեր աշխատանքի արդյունքն է, մեր յուրաքանչյուր
սպորտային հաղթանակ, ձեռքբերում ձեր հետևողական ու խստապահանջ աշխատանքի
պտուղներն են։ Շնորհակալ ենք ձեզ։

Տեսանյութ ուղերձ ուսուցիչների կողմից

Արկադի՝ Հարգելի ընկեր Միրզոյան, մենք ապագա զինվորներ ենք, ու պատրաստ ենք
ծառայությանը։ Շնորհակալ ենք մեզ ապագային պատրաստելու համար։

Ռազմիկ՝ Dear Ms Heghine, thank you for your gentle smile, your lightening voice, for your love
towards the school and the knowledge you gave us.

Արտյոմ՝ Սիրելի ընկեր Գալստյան Անուշիկ, ձեր պարտաճանաչության շնորհիվ


կարողացել ենք հիշել մեր պատմության կարևոր դրվագները, մեզ համար իսկական
հայուհու կերպար եք։ Շնորհակալ ենք։

Նաիրա՝ Սիրելի ընկեր Ավագյան, շնորհակալ ենք մեզ մայրաբար սիրելու ու հոգ տանելու
համար։

Հարություն՝ Հարգելի՛ ընկեր Ադամյան Ռազմիկ, շնորհակալ ենք ձեզ սեփական


աշխատանքով հինալու ու ազնվության համար։ Մեզ համար դուք շատ եք հարազատ․

Ռազմիկ՝ Յուրաքանչյուր առարկա սիրելի է դառնում ամենասկզբում, երբ սիրելի է


ուսուցիչը։ Սիրելի՛ ընկեր Գրիգորյան, ձեր սերը մաթեմատիկայի հանդեպ մեզ վարակել է,
մենք սիրել ենք թվաբանությունը, հաշվարկներն ու թեորեմները ձեր շնորհիվ, ձեր շնորհիվ
կարողացել ենք ընտրել մեր ապագա մասնագիտությունները ու վստահ լինել սեփական
ուժերին։
Սիրելի՛ ընկեր Ադամյան, շնորհակալ ենք ձեզ մեզ հետ ճանապարհ անցնելու ու
յուրաքանչյուր խնդրին մանրամասնորեն մոտենալու, հարցադրելու ու ինքնուորույն
լուծումները գտնելու կարողության համար։ Շնորհակալ ենք։
Արկադի՝ Սիրելի ընկեր Մանե, շնորհակալ ենք ձեզ մեզ մայրաբար սիրելու ու լավ ընկեր
դառնալու համար։

Լիանա՝ Սիրելի ընկեր Մարգարյան, ձեզ հետ բացահայտել ենք ոչ միայն հայոց լեզվի
գաղտնիքները, այլև սովորել ենք փայփայել ու պահպանել մեզ տրվածը։

Ընկեր Բադալյան, մեզ համար իսկապես, ընկեր եք, հարազատ ու բանիմաց։ Շնորհակալ
ենք, որ հնարավորություն ենք ունեցել ձեր էներգիայիով ու լույսով լցվելու։

Համազասպ՝ Սիրելի ընկեր Մելիքյան, ձեզ հետ սովորել են կարևոր հարցեր տալ, զգալ
գրականության ու լեզվի նրբությունը, ձեր մոտեցումը վարակել է մեզ ու ստիպել սիրել
մայրենի լեզուն։
Ռազմիկ՝ Սիրելի ընկեր Ադամյան, առանձնահատուկ են այսօր ձեզ ուղղված
շնորհակալությունները։ Ձեզ շատ ենք պարտական ու այն հարգանքը, որ ունենք ձեր
հանդեպ անսահման է, շնորհակալ ենք։

Արտյոմ՝ Սիրելի՛ ընկեր Դոնարա, ձեր փխրուն տեսակը և ուժը, որ ունեք երբեմն
անհամատեղելի են թվում։ Շնորհակալ ենք ձեր շուրջ ջերմություն ու սեր տարածելու
համար։

Արկադի՝ Շնորհակալ ենք բոլորիդ, ովքեր մեզ հետ աշխատել են, մեզ դասավանդել են,
խրատել ու ուղղորդել են։

Համազասպ՝ Մենք բոլորիդ հիշում ենք, ընկեր Գրիգորյան, ընկեր Առաքելյան, ընկեր
Աբգարյան, ընկեր Քոչարյան, ընկեր Պողոսյան, ընկեր Օրդյան, ընկեր Ադամյան Իվան
շնորհակալ ենք ձեզ։ ձեր յուրաքանչյուր խոսքը, բարևն ու ժպիտը հավերժ մեզ հետ կլինի,
մենք մեծ սիրով ենք հիշում մեր բոլոր ուսուցիչներին։ Շնորհակալ ենք։

Լիանա՝ Թող իմ շնորհակալությունները հասնեն նաև Արցախ իմ սիրելի ուսուցիչներին ու


ընկերներին։

Արտյոմ՝ Մեր ճանապարհները բաժանվելու են այսուհետ, բայց մենք երջանիկ ենք, որ


դուք մեր կյանքի ամենալուսավոր հատվածի ուղեկիցներն եք եղել։

Ռազմիկ՝ Շնորհակալություն անգին հուշերի, ջերմ օրերի, սիրո, հոգատարության,


ներողամտության ու անմնացորդ նվիրումի համար։

Վալս

Հրաժեշտի խոսքեր միմյանց

Տաթևիկի նվագը
Ընկեր Պապյանի խոսքը
Ընկեր Մարիամի խոսքը

You might also like