մոդուլ սփյուռքի աշխ.

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 33

Հավելված 1

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԼԱՆ
ԵՊՀ ԻՄ, [ՖԱԿՈՒԼՏԵՏ] [ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ]

1. <<Սփյուռքի աշխարհագրություն>>[թվանիշ1] /[դասընթաց1]/ [կրեդիտ1]


(օր․0102/B02, դասընթացի անվանում, 6 կրեդիտ)

2. 2022-2023[ուս. տարի] /1-ին [կիսամյակ] / [գնահատման ձևը1]


1-ին կիսամյակ, եզրափակիչ գնահատումով դասընթաց)

3. Դասախոս(ներ) [անուն, ազգանուն] Ռուբեն Օհանջանյան / [էլ-հասցե] /r. ohanjanyan @


mail. ru
Դասախոսություն 30 ժամ
Գործնական 15 ժամ

4. [շաբաթական ժամերի քանակ1] ժամ/շաբ. / [ժամաքանակի բաշխումը՝ ըստ


պարապմունքի ձևերի1] / [Լսարանը/ թվային հարթակը]
(օր․Շաբաթական 3 ժամ դասախոսություն (լսարան 201), 5 ժամ գործնական պարապմունք (լսարան 203)

5. [խորհրդատվության օրեր, ժամեր, վայրը] եթե նախատեսվում է

[դասընթացի նպատակ(ներ)ը1]
Դասընթացի նպատակներն են լինելու ուսանողներին տեղեկատվություն հաղորդել Հայ
սփյուռքի արդի վիճակի և հայ գաղթօջախների պատմության մասին, արդի սփյուռքի
ձևավորման պատճառների, հայրենիք-սփյուռք կապերի հիմնական ուղղությունների,
սփյուռքի հայության ինքնության պահպանման գործում ինստիտուցիոնալ կառույցների
գործունեության մասին:
6.

1. [դասընթացի կրթական վերջնարդյունքները1]


Ուսանողները կկարողանան գնահատել սփյուռքի տնտեսական, սոցիալական վիճակը,
սփյուռք-հայրենիք կապի կարևորությունը.
Կկարողանան նպաստել սփյուռքի հայապահպանման նպատակով ՀՀ պետական և
հասարակական կառույցների աշխատանքների բարելավմանը.
Կատարել ընդհանրացումներ սփյուռք-հայրենիք առանչությունների վերաբերյալ և ուրվագծել
սփյուռքի մասնակցության հնարավորությունները ՀՀ քաղաքական, սոցիալ-տնտեսական և
մշակութային զարգացման գործում:

7.
1
Պետք է համապատասխանի դասընթացի նկարագրիչում առկա տվյալներին։
8. Գրականություն
Գրականության ցանկը
1. «Հայ սփյուռք», հանրագիտարան, Եր. 2003:
2. Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Եր 2007:
3. Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական
ռեսուրսները, Եր., Նորավանք, 2010:
4. Աբրահամյան Ա., Պատմություն հայ գաղթավայրերի պատմության, Եր. հ 1, 1964, հ 2, 1967:
5. Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն /համառոտ ակնարկ/ Եր. 1992:
6. Կարապետյան Ռ., Հայ համայնքները այսօր, Եր., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության
ինստիտուտի հրատարակչություն, 2018:

7.М. В. Галстян, А. В. Гурко [ред.] Белорусская диаспора в Армении и армянская диаспора в


Беларуси: Этническая идентичность. Ереван-Минск, Изд-во «Института археологии и
этнографии НАН РА», 2021.
8.Н. Лебедева, Введение в этническую и кросс-культурную психологию, М., <<Ключ-С >> 1999.
Անհրաժեշտ այլ նյութեր
1. www. diaspora.by
2.www.mindiaspora.am .

9. Բովանդակությունը

Մուտք / Թեմա /Դասավանդման Նյութը Ինքնուրույն


Շաբաթ մեթոդ աշխատանք /
առաջադրան
ք
Թեմա «Սփյուռքի (oր. [1.] գլուխ 1) Նպատակը.
1. աշխարհագրություն»
առարկայի Արդի գլոբալիզացիոն
(oր.
Սեպտ 1, ուսումնասիրման գործընթացներն էական
3, 5) նպատակը, օբյեկտը, ազդեցություններ են ունենում իրենց
առարկան և մայր միջավայրից կտրված, այլէթնիկ
խնդիրները միջավայրում բնակվող, էթնիկ ընդ-
հանրությունների ինքնության
պահպանման վրա, հատկապես
ուծացման առումով: Այդ
գործընթացներից զերծ չէ նաև
հայկական սփյուռքը, որի
գոյատևումը ողջ հայ ժողովրդի
համար ազգապահպանման
առանցքային խնդիր է:
Հայ ժողովրդի համար(և ՀՀ-ի և թէ՝
սփյուռքի) կարևորագույն
խնդիրներից է՝ գտնել այն ուղիները
որոնց միջոցով հնարավոր կլինի
նպաստել հայկական սփյուռքի
բարգավաճմանը: Ուստի մեր
հիմնական նպատակն է լինելու
ուսումնասիրել հայկական սփյուռքի
աշխարհագրական տեղաբաշխումը,
պատմությունը և արդի վիճակը, որը
կնպաստի հայապահպանությանը:

Ուսումնասիրության օբյեկտը

Ուսումնասիրության օբյեկտը
հայկական սփյուռքն է, որի
բնորոշումը որոշակի
բարդությունների հետ է կապված
ուստի կստուգաբանվի ,,Սփյուռք”
հասկացությունը:

Իսկ հայ սփյուռքի ընդունած


բնորոշումը հետևյալն է՝ դրանք
«հայերի համայնքներն են որոնք
ապրում են Հայաստանի և Արցախի
Հանրապետության սահմաններից
դուրս»:

2․ Սփյուռքի վերաբերյալ Սփյուռքի տեսության մեջ


Թեմա հիմնական քննարկվում են բազմաթիվ հարցեր,
2. տեսությունները այդ թվում ինքնության
հիմնախնդիրները և դրանց
դասակարգումը: Դասակարգման
հիմում դրվում են դրանց
ձևավորման պատճառները:
Պատճառների թվում նշվում են
հայրենիքից բռնավտարումը,
գերությունը, այդ թվում նաև
ստրկությունը, բռնի
տեղահանությունը և աքսորը,
կամավոր տարագրումը: Որոշ
տեսություններում հիմքեր են
ընդունվում սփյուռքի
կազմակերպվածությունը,
համախմբվածությունը և ակտիվ
մակարդակը:
Տեսության մեջ կարևորվում է նաև
ձևավորման ժամանակաշրջանները:
Այս հարցը կարևոր է նրանով, որ
նպաստում է սփյուռքի
տիպաբանությանը, պատճառների
բացահայտմանը և արդի կառուց-
վածքի վերլուծությանը:

3․Թեմա Հայերի
3. տեղաբաշխումն Հայերի թվաքանակի և
աշխարհում տեղաբաշխման արդի խնդիրները
բավականին բարդ են, քանի որ
բազմաթիվ երկրներում, ըստ
ազգային պատկանելության
հատկանիշի վիճակագրական
տվյալները բացակայում են:
Մարդահամարներում նշվում են
քաղաքացիությունը, ուստի
ազգությունների մասին տվյալները
մեծ մասամբ հիմնվում են այլ կարգի
աղբյուրների (տեղական
կազմակերպությունների, եկեղեցու)
և կանխատեսումների վրա: Հայերի
վերաբերյալ տվյալները
տեղադրվում են հատկապես
տարբեր կայք-էջերում: Ըստ այդ
աղբյուրների հայերը բնակվում են
աշխարհի 58 երկրներում: Ամենամեծ
քանակը նշվում է Ռուսաստանում,
որտեղ ըստ պաշտոնական
տվյալների բնակվում է 1,182,388
մարդ (2010թ.), իսկ ըստ
գնահատման 2,500,000 մարդ:
Այնուհետև հաջորդում է ԱՄՆ–
ն, որտեղ, ըստ պաշտոնականի,
բնակվում է 483,366 հայ (2011թ.), իսկ
ըստ գնահատման 800,000 – 1,500,000
հայ: Ըստ գնահատումների
ֆրանսիայում բնակվում են 450,000
հայ: Իսկ հաջորդ մեծ գաղութը
նշվում է Վրաստանը՝ 248,929 մարդ
(2002թ.):
Արդի պայմաններում տեղի են
ունենում էթնիկ գործընթացներ և
դրանց վերաբերյալ չկան
ամբողջական տվյալներ: Որոշ
հետազոտություններում նշվում են
ինտենսիվ ձուլման գործընթացների
մասին: Օրինակ՝ լատինամերիկյան
երկրներում: Սույն դասընթացի
ընթացքում նպատակահարմար է
ներկայացնել հայկական սփյուռքի
առավել խոշոր համայնքների
պատմությունը և արդի վիճակը:

4․Թեմա Սփյուռքում գործող Սփյուռքում գործող աշխարհիկ


4. կառույցները:
(oր.
ազգային
Սեպտ 19, հաստատություններ Այդ կառույցները բազմազան են՝
23) ը քաղաքական, կրթական,
մշակութային, մարզական,
բարեգործական և այլն: Սակայն
դրանց գործունեությունը տարբեր
երկրներում ունեն էական
առանձնահատկություններ որոնք
պայմանավորվում են տարբեր
պատճառներով՝ երկրի
օրենսդրությամբ, համայնքի
թվաքանակով, տեղաբաշխմամբ,
կազմակերպվածությամբ և այլն:

Սփյուռքում գործող հոգևոր


կառույցները. Սփյուռքի
համայնքների հայապահպանման
գործում հիմնական դերը կատարում
են հոգևոր կառույցները:
Սփյուռքում գործում են
քրիստոնեական հիմնական
ուղղությունների կառույցները՝
Հայ Առաքելական, Կաթողիկե և
Ավետարանական: Եկեղեցին
իրականացնում է ոչ միայն
կրոնական, այլև կրթամշակութային
լայնածավալ գործունեություն:

5․ Թեմա Հայերը եվրոպական Ֆրանսիայի հայ սփյուռքի


5. պատմական ակունքները հասնում
երկրներում:
են դեռևս վաղ միջնադար 6-7-րդ դդ.:
Աղբյուրներում նշվում են, որ վաղ
Ֆրանսիայի և ժամանակաշրջանում Գալիայում
(արդի Ֆրանսիայում) առևտրային
Իտալիայի հայ
փոխհարաբերություններ են
համայնքները իրականացվել: ֆրանսիական
սփյուռքը հիմնականում ձևավորվել
է 1915թ.-ի ջարդերից հետո: Սակայն
արդի մեխանիկական աճի մեջ
տեսակարար մեծ կշիռ են կազմում
նաև մերձավոր և միջին արևելքից և
Հայաստանից արտագաղթող
հայերը: Հայերը Ֆրանսիայում
ապրում են հիմնականում խոշոր
քաղաքներում:
Հայերը մեծ ավանդ ունեն
Ֆրանսիայի զանգացման գործում:
Օրինակ. Շառլ Ազնավուրը, Անրի
Վեռնոյը, Գարզուն: Միևնույն
ժամանակ Ֆրանսիան մեծապես
նպաստել է հայ մշակութային
գործիչների կայացմանը: Օրինակ.
այստեղ են ստեղծագործել Վահան
Թեքեյանը, Շիրվանզադեն, Ավետիս
Ահարոնյանը, Հակոբ Օշականը,
Զապել Եսայանը … :
Ֆրանսիան հայ ժողովրդի
համար ունի կարևոր
դերակատարություն նաև
քաղաքական առումով, ճանաչելով
հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիահայ գաղութը սերտ կապեր
է պահպանում ՀՀ-ի հետ:
Ֆրանսիահայ մշակույթի բազմաթիվ
ներկայացուցիչների արվեստի
գործեր են ներկայացվում ՀՀ-ում:
Իտալիայի հայ համայնքի
ձևավորման մեջ հարկ է նշել
Մխիթարյան միաբանության
դերը, որը հայոց մշակութային
արժեքների ստեղծման և
ժառանգության պահպանման
գործում անգնահատելի դեր ունի:
Այնուամենայնիվ, Իտալիայի
արդի հայ համայնքը փոքրաթիվ է
և կենտրոնացված է Միլանում:

6. Թեմա Գերմանիայի և
6 Անգլիայում հայերի թվաքանակը
Անգլիայի հայ
կազմում է շուրջ 10000, սակայն որոշ
համայնքները տվյալներ կան, որ 20-րդ դարի
վերջերին հայերի թվաքանակը
կազմել է շուրջ 30000: Հայերը կենտ-
րոնացված են Լոնդոն և Մանչեստր
քաղաքներում: Եկեղեցին գործում է
Էջմիածնի հովանու ներքո: Համա-
յնքում գործում են ավանդական
կուսակցությունները: Այստեղ գոր-
ծում է նաև հայ դատի հանձն-
ախումբը: Անգլիահայ գաղութը կա-
պեր է պահպանում Հայաստանի
հետ մասնավորապես, բիզնես
ոլորտում:
Գերմանիայում հայերի
թվաքանակը ներկայացվում է 50-60
հազար, որը վիճահարույց է: Այստեղ
հայերը տեղափոխվել են երկրորդ
համաշխարհային պատերազմից
հետո, սակայն այն նոր թափ է
ստացել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո
Հայաստանից տեղափոխվողների
շնորհիվ, սակայն քիչ չեն նաև
մերձավոր արևելքից
տեղափոխվողները: Նրանք
բնակվում են հիմնականում
Բեռլինում, Համբուրգում,
Մյունխենում, Շտուդգարդում,
Քյոլնում և այլն:
Բեռլինի հայությունը, ինչպես
նաև գերմանական մամուլը հաճախ
են հիշատակում այն
խորհրդանշական վայրը, որտեղ
Սողոմոն Թեհլերյանը սպանել է
ցեղասպան Թալեաթ փաշային:
Դեպի Գերմանիա հայերի հոսքը առ
այսօր շարունակվում է:
7․ Հունաստանի և Կիպրոսի հայ գաղթավայրի
Կիպրոսի հայ պատմությունը սկսում է
մոտավորապես մ.թ.ա. 4-5-րդ
համայնքներրը
դարերից: 1570թ.-ին Կիպրոսը
գրավեցին թուրքերը կատարելով
մեծ ավերածություններ: Կիպրոսի
հայկական ճարտարապետական
կարևոր հուշարձաններից է
Սբ.Մակարի վանքը կամ Կապույտ
վանքը: Այստեղ ուշ միջնադարում
զարգացած է եղել նաև հայկական
մշակույթը: Արդի հայ սփյուռքի
վիճակի վրա մեծ ազդեցություն
ունեցավ նաև թուրքական ագրեսին
1974թ.-ին:Հայերը հիմնականում
բնակվում են Նիկոսիայում,
Լառնակայում և այլ Փոքր
քաղաքներում: Թեմը ենթակա է
Կիլիկիո տանը:
Կիպրոսի հանրապետության
խորհրդարանում կան հայ
պատգամավորներ: Արդի
պայմաններում Կիպրոսում
բնակչության թվաքանակը խիստ
նվազել է:

Հունաստանում հայերը
տեղաբաշխված են քաղաքային
բնակավայրերում: Բնակչության
արդի կազմը ձևավորվել է առաջին
համաշխարհային պատերազմի
տարիներին, որոնց մի մասը
հետագայում արտագաղթել են այլ
երկրներ՝ այդ թվում Խորհրդային
Հայաստան:
Հունաստանում եկեղեցին գործում է
երկու թեմերի՝ Էջմիածնի և Կիլիկիո
ենթակայությամբ: Գործում են
հայկական ավանդական
կուսակցությունները: Նրանցից
յուրաքանչյուրը ստեղծել է իր
մշակութային կենտրոնները
Հունաստանում արդի սոցիալ-
տնտեսական համեմատաբար ծանր
պայմաններում նկատվում են երկրց
հայերի որոշակի արտահոսք:

8․ ԱՄՆ-ի և Կանադայի
հայ համայնքները ԱՄՆ-ում հայերի գտնվելու
վերաբերյալ տվյալներ կան 18-րդ
դարից սկսած, երբ հատուկ
հրավերով այնտեղ էին ժամանել
որոշ մասնագիտությունների տեր
մարդիկ, որի նպատակը
տնտեսության անհրաժեշտ
ոլորտները զարգացնելն էր:
Արտագաղթը դեպի ԱՄՆ
բաժանվում է մի քանի փուլերի:
Այժմ հայերն ԱՄՆ-ում ապրում են
բազմաթիվ քաղաքներում՝ Ֆի-
լադելֆիայում, Բոստոնում, Նյու-
Յորքում, Սան-Ֆրանցիսկոյում,
սակայն հիմնական հատվածը
բնակվում է Լոս Անջելեսում:
Գաղթօջախի բնակչության մի մասի
լեզուն արևմտահայերենն է,
մյուսինը՝ արեվելահայերենը: Այժմ
ԱՄՆ-ի հայկական գաղթօջախը
ամենակենսունակներից է և այնտեղ
վերելք է ապրում մշակույթը:
Գործում են ավանդական երեք
կուսակցությունները,
բարեգործական միությունները, շատ
ակտիվ են կապերը Հայաստանի
հետ: Լրատվական լայն ցանցը
հնարավորություն է տալիս
անմիջականորեն տեղեկություններ
ստանալ Հայաստանից և միևնույն
ժամանակ այստեղ գործում են
զանազան լրատվական միջոցները:
Այս համայնքը համեմատաբար լավ
է պահպանվում և ձուլման
գործընթացը թույլ է:
Հայերը մեծ դեր են ունեցել
ԱՄՆ-ի գիտության, տեխնիկայի,
տնտեսության և այլ ոլորտներում:
Օր.՝ Վիլյամ Սարոյանը,Շերը, Քըրք
Քրքորյանը:
Կանադայի հայ համայնքի
թվաքանակի վերաբերյալ
տվյալները տարբերվում են՝
55000-81500, (2009թ.): Կանադահայ
գաղթօջախը ձևավորվել է
հիմնականում 1950-ականներից
սկսած: Այստեղ գործում են նաև
հոգևոր կառույցները: Հիմնական
հատվածը կենտրոնացված է
Մոնրեալում և այլ խոշոր
քաղաքներում (20-25 հազար):
Մոնրեալում գտնվում է հայ
առաքելական եկեղեցու
Կանադահայ առաջնորդարանը:
Հրատարակվում են մի շարք
պարբերականներ: Դպրոցներում
ուսուցանում են երեք լեզուներով՝
հայերեն, ֆրանսերսն, անգլերեն:
Այստեղ կան նաև կաթոլիկ և
ավետարանչական համայնքներ,
որոնք արտադրողություններ են
կատարում իրենց պատկանող
եկեղեցիներում և աղոթատեղերում:

9․ oր. Լատինական Լատինական Ամերիկայի


Նոյեմբեր երկրներում հայերի ամենահոծ
1, 2, 3)
ամերիկայի
զանգվածները բնակվում են
երկրների հայ
Արգենտինայում, Ուրուգվայում,
համայնքները Վենեսուելայում, Բրազիլիայում: Այս
երկրների հայ համայնքները
ձևավորվել են հիմնականում
Մերձավոր Արևելքից և Թուրքիայից
գաղթած հայերից: Ըստ որոշ
տվյալների Արգենտինայում 20-րդ
դդ. վերջին ապրում էին շուրջ 70-80-
հազար հայեր, Ուրուգվայում 21
հազար: Արգենտինայում հայերը
բնակեցված են հիմնականում
Բուենոս Այրես, Կորդովա և այլ
վայրերում: Համայնքում գործում են
ամենօրյա և մեկօրյա դպրոցներ: Հայ
– արգենտինական կապերի մասին է
խոսում այն փաստը, որ Բուենոս-
Այրեսում տեղադրված է նաև
հուշակոթող:
Ուրուգվայում հաշվվում է շուրջ 21
հազար հայ: Այստեղ գործում են
ավանդական կուսկցությունները,
բարեգործական
կազմակերպությունները:
Ուրուգվայը հայ ժողովրդի
պատմության մեջ ունի
առանձնահատուկ դեր, քանի որ
առաջինն է ճանաչել հայոց
ցեղասպանությունը:
Վենեսուելայում հաշվարկվում է
մոտավորապես 3500 հայ, որը
ձևավորվել է երկրորդ
համաշխարհային պատերազմից
հետո: Հիմնականում տեղափոխվել
են մերձավոր Արևելքից,
Բուլղարիայից, Ռումինիայից:
Համայնքը կիլիկո
կաթողիկոսության հովանու ներքո է,
սակայն նա ունի նաև գործադիր
կենտրոնական վարչություն, որը
ղեկավարում է ազգային գործերը:

10․ Մերձավոր Արևելքի Իրանի հայ համայնքը


երկրների հայկական Վաղ շրջանի աղբյուրներն
առնչվում են հայերի բռնի
սփյուռքը.
տեղահանմանը և բնակեցմանը
Պարսկաստանում: (Միջնադարի
Իրանի և Թուրքիայի
վերաբերյալ հայկական աղբյուրները
հայ սփյուռքը սակավաթիվ են): Պարսկաստանի
հայ գաղթօջախներում գոյություն են
ունեցել գրչության խոշոր օջախներ,
որտեղ գրվել և թարգմանվել են
բազմաթիվ ձեռագրեր: Այդ
ձեռագրերում բավականին շատ են
նյութերը հայ գաղթօջախների
կենցաղի ու մշակույթի վերաբերյալ
և դրանք հավաստի են ու
արժեքավոր, քանի որ ներկայացրել
են ականատեսները: Իրանում հայ
եկեղեցին է կատարում
հայապահպանման գործառույթը,
քանի որ այլ տիպի կառույցներն
արգելված են:
Թուրքիայի հայ գաղթօջախը
Թուրքիայի հայ գաղթօջախի
նկատմամբ մոտեցումները որոշ
հակասականություն են
պարունակում: Խնդիրը նրանում է,
որ Թուրքիայում բնակվող հայության
հիմնական հատվածը տեղաբնիկ է,
քանի որ բնակեցման տարածքների
որոշ մասը եղել են հին հայկական,
ուստի գաղութ անվանելը խիստ
հարաբերական է: Այնուամենայիվ
ելակետ ընդունելով պետական
վարչատարածքային սկզբունքը
մանրակրկիտ ուսումնասիրվում է
հայերի հետ կապված խնդիրները
Թուրքիայում: Թուրքիայի հայության
հետ կապված հաջորդ բարդությունը
կայանում է նրանում, որ հայերի մի
ստվար զանգված իսլամացված է,
կորցրել է հայի
ինքնագիտակցությունը և իրենց
թուրք են համարում, իսկ մի մասն էլ
թաքցնում են իրենց հայ լինելը: Այդ
ստվար զանգվածը համշենահայերն
են: Ըստ որոշ տվյալների նրանց
թիվը հասնում է մոտավորապես
400000-ի, իսկ Թուրքիայի հայ
համայնքը հաշվարկվում է մոտ
60000: Վերջին տարիներում
որոշակի աշխատանքային
միգրացիայի միտումներ են
նկատվում Հայաստանից դեպի
Թուրքիա, որի ծավալների մասին
հստակ տվյալներ չկան: Թուրքիայի
հայությունը հիմնականում
կենտրոնացվել է Ստամբուլում,
որտեղ է գտնվում նաև հայ
առաքելական եկեղեցու
պատրիարքարանը,որի
իրավասության տակ են 46
եկեղեցիներ, որոնցից 12-ը
գավառներում, 7 աղոթատեղեր և
եկեղեցիներ: Կան նաև հայ կաթոլիկ
և ավետարանչական եկեղեցիներ:
հրատարակվում է «Ակոս»
թերթը և այլ պարբերականներ:
Այնուամենայնիվ Թուրքիայի
օրենսդրական դաշտը բազմաթիվ
խնդիրներ է հարուցում հայկական
կրթության և մշակույթի
պահպանման ու զարգացման
առումով:Տարիներ առաջ հայկական
բարձրագույն վարժարանների
շրջանավարտներն իրավունք ունեին
դասավանդելու հայկական մյուս
վարժարաններում, իսկ այժմ
թեկնածուն պարտավոր է
կրթություն ունենալ պետական
ուսումնական հաստատու-
թյուններում: Որոշ օրենքներ
սահմանափակում են հայկական
վարժարաններում երեխաների
ընդգրկումը: Թուրքահայ համայնքի
համար բավականին խնդիրներ է
հարուցում նաև հայ եկեղեցու
նկատմամբ Թուրքիայի
կառավարության սահմանա-
փակումները և դա հատկապես
դրսևորվում է նրանում, որ
օրենսդրությամբ իրավունք է տրվում
միջամտելու տեղական
ղեկավարության ընտրություններին,
հատկապես՝ պատրիարքի:
Թուրքիայի հայության շրջանում
որոշ աշխուժություն ունի գրական
գեղարվեստական կյանքը:

11․ Լիբանանի և
Սիրիայի հայ Լիբանանի հայ սփյուռքը
Այս տարածաշրջանում հայերի
սփյուռքը
բնակության մասին վկայում են
դեռևս հռոմեական աղբյուրները:
Առավել մեծ ներհոսք է կատարվել
միջին դարերում որի արդյունքում
ձևավորվել է Կիլիկյան
թագավորությունը: Արդի համայնքի
ինտենսիվ ձևավորումը սկսվում է
հիմնականում 1920-ական
թվականներից երբ ջարդերի
հետևանքով Կիլիկիո
տարածաշրջանի հայերը
զանգվածաբար գաղթեցին դեպի
արդի Լիբանանի տարածք: Որոշ
տվյալների համաձայն լիբանանա-
հայության թվաքանակը 1900-ական
թթ. սկզբներին հասնում էր արդեն
43000-ի, որոնք հիմնականում
բնակվում էին Բեյրութում,
Տրիպոլիում և այլ քաղաքներում ու
բնակավայրերում:
Ժողովրդագրական զարգացման և
որոշ չափով այլ տարածաշրջան-
ներից ներգաղթի արդյունքում 1970-
ական թթ. Լիբանանյան գաղութի
թվաքանակը հաշվվում էր շուրջ՝
85000: Սկսվել էր հայերի
սոցիալական առաջընթացը: Հայերն
արդեն ընդգրկվում էին խոշոր
ձեռնարկատիրության և
ֆինանսական ոլորտներում:
Լիբանանահայության համար մեծ
հարված էր 1970-ական թթ.-ի
պատերազմը, որի արդյունքում
տեղի ունեցավ հայերի թվաքանակի
կրճատում: Հայերի քաղաքական
վիճակը Լիբանանում ամրագրված է
1938 թ.-ին ընդունված օրենքով, որով
հայ համայնքը ունենում է
կրոնական, վարչական,
մշակութային և կրթական որոշակի
իրավունքներ, ճանաչվում է որպես
պաշտոնական համայնք, որը
համամասնաբար համայնքային
սկզբունքի հիման վրա տեղեր ունի
պառլամենտում: Կիլիկիո
կաթողիկոսության նստավայրը 1931
թ.-ին վերջնականապես
հաստատվեց Անթալիաս գյուղում՝
Բեյրութից ոչ հեռու: Բավականին
ազդեցիկ է կաթոլիկ եկեղեցին և
Բեյրութում է գտնվում կաթոլիկ
հայության հոգևոր կենտրոնը՝
պատրիարքարանը: Առ այսօր,
բեղմնավոր գործունեություն է
ծավալում Հայկազյան
կրթահամալիրը որի
շրջանավարտները պահանջարկ
ունեն նաև եվրոպական երկրներում:
Սիրիայի հայ սփյուռքը
Սիրիայում հայերը բնակվում են
Հալեպ, Դամասկոս, Հոմս և
Լաթաքիա քաղաքներում ու
հյուսիսային հատվածների որոշակի
գյուղական բնակավայրերում:
Սիրիայի հայկական համայնքի
մշակութային կյանքի հիմնական
պահպանողը հայ եկեղեցին է:
Այստեղ գոյություն ունեն
քրիստոնեական տարբեր
ուղղությունների համայնքներ:
Հայ համայնքային թեմերն ունեն
իրենց օրենսդիր և գործադիր
մարմինները: Գոյություն ունեին
կրոնական, ուսումնական,
տնտեսական խորհուրդներ, որոնք
գործադիր գործառույթներ ունեին,
սակայն խորհրդատվության
տեսքով:
Ռազմական գործողությունների
հետևանքով սիրիահայ գաղութի
արդի վիճակը բավականին
բարդացել է: Հայերի մեծ արտագաղթ
տեղի ունեցավ Սիրիայից դեպի
տարբեր երկրներ հատկապես՝
Լիբանան, Եվրոպական երկրներ,
Հայաստան: ՀՀ-ում սիրիահայերի
ադապտացիոն գործընթացը
միանշանակ չի անցնում և գոյություն
ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք
լուծում են պահանջում:
12․ Երուսաղեմի հայ Որոշ հեղինակներ գտնում են, որ
գաղթօջախը հայերը մուտք են գործել այստեղ IV
դարում: Սակայն բացառված չէ, որ
հայերն այստեղ են հայտնվել ավելի
վաղ շրջանում, մասնավորապես
Հռոմեական տիրապետության
ժամանակաշրջանում:
Երուսաղեմի հայկական
գաղթօջախը խիստ կարևորվում է
ողջ հայ ժողովրդի համար:
Երուսաղեմում է գտնվում Հիսուս
Քրիստոսի գերեզմանը,
Սբ.Հարության եկեղեցում, որի
պահպանությունն իրականացնում է
նաև հայ առաքելական եկեղեցին:
Երուսաղեմում իրականացվել է
բազմաթիվ հնագիտական
ուսումնասիրություններ: Գտնվել են
բազմաթիվ հարուստ նյութեր, որոնք
վկայում են հայերի գոյության մասին
Երուսաղեմում V – VI դարերում:
Իսրայել պետության ստեղծումից
հետո, երկրի ազգային կազմը սկսեց
փոխվել, իսկ Հայաստանի
անկախացումից հետո որոշակի
միգրացիոն գործընթացներ տեղի
ունեցան Հայաստանից դեպի
Իսրայել: Մեկնողները ոչ միայն
հրեաներ էին, այլ նաև խառնազգ
հայ-հրեական ընտանիքները կամ
հրեական ծագում ունեցողները:
Այժմ հայերը բնակվում են Իսրայելի
տարբեր վայրերում, հատկապես
քաղաքներում, իսկ հայ գաղթօջախն
առ այսօր, գոյատևում է
Երուսաղեմում: Հայկական հոգևոր
մշակութային, կրթական
գործունեությունը ծավալում է
Երուսաղեմի թեմը: Այստեղ գործում
են հայկական վարժարաններ և
ընծայարանը: Միաբանությունում
գտնվում է հարուստ գրադարան,
որտեղ առկա են հազարավոր
արժեքավոր աղբյուրներ:
Գաղթօջախում գործում են նաև հայ
ավանդական կուսակցությունները:
Այժմ ըստ որոշ տվյալների
Իսրայելում բնակվում են 3000 հայեր:

13․ Եգիպտոսի և
Եթովպիայի հայ
Եգիպտոսի հայ համայնքը
սփյուռքը Եգիպտոսի և հայերի պատմական
կապերը հայտնի են դեռևս վաղ
ժամանակներից:
Հիշատակություններ կան, որ մ.թ.ա.
2-րդ հազարամյակից
փոխառնչություններ են եղել
Եգիպտոսի և Միտանիի
թագավորության միջև: Եգիպտոսում
հայերի գոյության մասին առաջին
տեղեկությունները վերաբերվում են
մ.թ.ա. I-ին դարին: Փաստերը
վկայում են նաև Ալեքսանդրիայի
հանրահայտ գրադարանում հայերի
գտնվելու մասին: Այստեղ
բազմաթիվ օտարալեզու աղբյուր-
ներից կատարվել են հայերեն
թարգմանությւններ, որոնք
պահպանվել են, իսկ բնագրերը
ոչնչացել են այդ գրադարանի հդեհի
հետևանքով:
1517թ.-ին թուրքերը գրավում են
Եգիպտոսը և թուրքական
դաժանություների զոհ են գնում ոչ
միայն եգիպտացիները այլ նաև
հայերը: Հայկական համայնքը
սակավանում է: 17-րդ դարի
աղբյուրներում հիշատակվում է
ընդամենը 200 տուն:
Եգիպտոսի հայ գաղթօջախը
ստվարացավ երբ այստեղ
տեղափոխվեցին եղեռնից
փրկվածները: Ըստ 1927թ.-ի
մարդահամարի տվյալների այստեղ
հայերի թիվը հասնում էր 13900-ի,
իսկ 1954թ.-ին հասել էր 40 հազարի:
Հայ համայնքի դրությունը վատթա-
րացավ եգիպտական այլ ազգերի
դրամագլուխն ազգայնացնելու
քաղաքականության պատճառով:
Բազմաթիվ հայ սեփականատերեր
կորցրեցին իրենց սեփականությունը
և արտագաղթեցին: Չնայած գնալով
հայերի թվաքանակը պակասում է
այնուամենայնիվ, առ այսօր,
Եգիպտոսում մշակութային կյանքը
բավականին աշխույժ է:
Եթովպիա
Պատմական կապերը
բավականին ինտենսիվ են եղել
Հայաստանի և Եթովպիայի միջև,
իսկ մեր պատմագրության մեջ
Եթովպիացի էթնոնիմը հանդես է
գալիս խափշիկ անվանումով: Այս
կապը կարևորվում է նրանով, որ
հայերը և եթովպացիները
պահպանել են կրոնական
միասնությունը քաղկեդոնի
եկեղեցական ժողովից (451թ.) հետո:
14․ Ավստրալիայի հայ Ավստրալիայում հայկական
սփյուռքը սփյուռքը ձևավորվել է 1960-
ական թվականներից սկսած:
Հիմնականում այնտեղ
տեղափոխվել են Մերձավոր
Արևելքից, Եգիպտոսից: Այժմ
հաշվվում է մոտավորապես
45000 հայ Սիդնեյում և
Մելբուռնում: Սկզբում տեղա-
փոխվածները գործարաններում
աշխատող բանվորներ էին շուրջ
40%-ը, շուրջ 30%-ը ծառայում
էին, 10%-ը արհեստավորներ ու
առևտրականներ էին, մնացածը
զբաղվում էին փոքր և միջին
բիզնեսով: Այստեղ համայնքային
կյանքը կազմակերպված էր
Եգիպտոսի համայնքի
սկզբունքով, սակայն
Ավստրալիայում տեղական
պայմաններն այնպես էին, որ
որոշակի փոփոխություններ էին
կրում եկեղեցականների կյանքը:
Այստեղ սկզբում եկեղեցական
հիմնական գործերը հանձնված
էր միայն Էջմիածնին:
Հայերի շուրջ 6%-ը կաթոլիկներ
են և մոտ 2%-ը ավետարանական
եկեղեցու հետևորդներ: Այստեղ
գործում են բոլոր
կուսակցությունները որոնք
զբաղվում են հայապահպան
գործունեությամբ: Գործում են
մշակութային, գրական,
թատերական
կազմակերպություններ,
հրատարակվում են թերթեր:
Այստեղ կան նաև բազմաթիվ այլ
կազմակերպություններ և
օբյեկտներ, օրինակ հայ
հանգստյան տունը, միությունը,
որը կոչվում է նաև Ծովինար
ծերանոց, Ավստրալական
ընկերությունը: Հայ
պատմագիտական
ընկերությունը, որը
համագործակցում է
Ավստրալիայի արքայական
ընկերակցության հետ: Մելբուռնի
ֆուտբոլային թիմը, իրանական
միությունը և այլն: Սիդնեյում
հրատարակվում է նաև
կրոնաեկեղեցական բնույթի
ամսաթերթեր՝ «Լույս», «Հույս»,
«Ձայնը»: Լուրեր են հաղորդվում
նաև Մելբուրնում 2 և Սիդնեյի 1
ռադիոժամերը: Այժմ Մելբուռնի
հայ համայնքը ինտենսիվ կապեր
է հաստատել հայրենիքի հետ:
Հաճախ են Ավստրալիա այցելում
ՀՀ մշակույթի գործիչները:
Որոշակի հոսքեր կան նաև Նոր
Զելանդիա: Ըստ որոշ տվյալների
Նոր Զելանդիայում է 600 հայ:
15․

ՌԴ հայ սփյուռքը ՌԴ հայ սփյուռքի


պատմությունն արդի
իրավիճակում որոշակի
բարդություններ է
պարունակում: Խնդիրը
կայանում է նրանում, որ
Ռուսաստանի պատմությունն
սկսվում է Կիևյան Ռուսիայից,
որն այժմ Ռուս-Ուկրաինական
հարաբերությունների լարված
պայմաններում
պատմագիտական խնդիրներ են
առաջացել: Ուստի
նպատակահարմար է ՌԴ և
Ուկրաինայի հայ
գաղթօջախները ներկայացնել
արդի վարչա-տարածքային
սահմանների շրջանակներում:
Ռուսների մասին հայ
պատմագրության մեջ առաջին
հիշատակությունը համարվում է
Մովսես Կաղանկատվացու գործը
շարունակող X դ. պատմիչ
Մովսես Դասխուրանցու
«չարաբաստիկ» «Պատմություն
Աղվանից» աշխատությունում
գտնվող տեղեկատվությունը:
Այնտեղ հայտնվում է, որ
ռուսական մի զորամաս 943-944
թվականներին Կասպից ծովի
վրայով գալիս է Աղվանից
աշխարհ և գրավում նրա
մայրաքաղաք Պարտավը:
Հիշատակություններ կան նաև
Մերձվոլգյան երկրներում հայերի
բնակեցման վերաբերյալ: Այդտեղ
առևտրական
հարաբերություններ հայերն
ունեցել են դեռևս 8-9-րդ
դարերում:
Իսլամի տարածումից հետո
մերձվոլգյան տարածաշրջանից
հայերը տեղափոխվում են այլ
վայրեր հատկապես՝ Ղրիմ:
Մոսկվայում հայերի մասին
ամենահին վկայությունը
թվագրվում է 1290-թվականով՝
Մոսկվայի մեծ հրդեհի
կապակցությամբ, որտեղ նշվում
է, որ Մոսկվայի մոտակայքում
այրվել է հայի տուն:
Հայերն աստիճանաբար մուտք
գործեցին նոր ծաղկում ապրող
Մոսկովյան պետություն:
Վաճառականները Մոսկվա էին
բերում բնական քարեր, մետաքս,
համեմունքներ, անուշաբույր
նյութեր և բազմաթիվ այլ
ապրանքներ Պարսկաստանից:
Պետերբուրգի հիմնադրումից
հետո հայերը հայտնվեցին նաև
այնտեղ: Ցարիզմի ժամանակ
իրականացվում էր
ռուսականացման
քաղաքականություն,
խոչընդոտներ ստեղծելով
ազգային լեզուներով կրթությանը:
Այնուամենայնիվ հայ
մտավորականությունը լայն
գործունեություն է ծավալում հայ
մշակույթի պահպանման
գործում: Հրատարակվում էին
բազմաթիվ գիտական,
հրապարակախոսական թերթեր,
գեղարվեստական
գրականություն:
2005 թվականի
պաշտոնական տվյալներով ՌԴ-
ում բնակվում է շուրջ 1.1 միլիոն
հայ, համաձայն այլ
աղբյուրների` 2-2.5 միլիոն:
հայերը կենտրոնացված են
հարավային դաշնային
օկրուգում՝ շուրջ 36%,
այնուհետև կենտրոնական
օկրուգում՝ հատկապես
Մոսկվայում և Մերձմոսկովյան
բնակավայրերում: Ակտիվ
գործունեություն են ծավալում
հայրենակցական միություն-
ները, որոնք ձգտում են
պահպանել հայ մշակույթը և
ինքնությունը: Հայ ինքնության
պահպանման գործում ակտիվ
գործ է ծավալում հայ եկեղեցին:
Վերջին տարիներին զանազան
կարգի հանգանակությունների,
բարերարների միջոցով
կառուցվում են նոր եկեղեցիներ,
որը նպաստում է հայ
ինքնության պահպանմանը:
ՌԴ-ում գործում է շուրջ 40
հայկական եկեղեցի: Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցին
ՌԴ-ում ունի երկու թեմ`
Ռուսաստանի և
ՆորՆախիջևանի և Հարավային
Ռուսաստանի:
Ռուսաստանի հայ
համայնքը հիմնականում
համախմբված էր
«Ռուսաստանի հայերի
միություն» կազմակերպության
շուրջ, սակայն վերջերս նոր
կառույցների ստեղծման
նախաձեռնություններ են
իրականացվում: Գործում են
երիտասարդական, կանանց,
ուսանողական
կազմակերպություններ,
կիրակնօրյա դպրոցներ, երգի ու
պարի համույթներ: Տպագրվում
են թերթեր: Հայ ազգային և ՀՀ
պետական տոների,
պատմամշակութային
նշանակալից տարեթվերի
առթիվ կազմակերպվում են
մշակութային միջոցառումներ:
Ինտենսիվ են կապերը
Ռուսաստանի հայ սփյուռքի և
հայրենիքի միջև:
Ուսումնսիրությունները ցույց են
տվել, որ բավականին մեծ են
Ռուսաստանից Հայաստան
դրամական փոխանցումները
հարազատներին: Ակտիվ են
Ռուսաստանի հայ
գործարարների կապերը
Հայաստանի հետ: Սփյուռքի
վերլուծություններում
կաևորվում է նաև հին և նոր
բնակիչների խնդիրը, քանի որ
դրանով է պայմանավորվում
ադապտացիոն գործընթացը:
Ռուսաստանի Դաշնության
հնաբնակների սոցիալական
կառուցվածքը բավականին
բարձր է: Նրանք արդեն
ադապտացված են տեղական
միջավայրին, իսկ նորերը դեռևս
ադապտացման փուլում են
գտնվում:
Չնայած կատարվող
հայապահպան
աշխատանքների, ՌԴ-ում
համայնքային կառույցների
շուրջ համախմբվում է
հայության փոքր մասը, իսկ
ճնշող մեծամասնությունը,
զբաղված լինելով ընտանիքի
գոյության համար աժեշտ
միջոցներ հայթայթելով,
բավարարվում է տոների
առիթով եկեղեցի հաճախելով
աստիճանաբար սերունդներին
կտրելով ազգային
արմատներից:

16․ ԱՊՀ այլ երկրների հայ Ուկրաինայի հայ հայ համայնքը


սփյուռքը
Ուկրաինայի հայ համայնքի
պատմությունն սկսվում է
Կիևյան Ռուսիայից: Կիև
քաղաքում փոքրիկ հայկական
գաղթօջախ է գոյություն ունեցել
10-11-րդ դարերում: Փոքրաթիվ
հայեր եկել են հայուհի Աննայի
հետ Վլադիմիր Սվյատոսլավիչի
(978-1015թթ.) ամուսնության
ժամանակ: Այստեղ բնակվել են
հիմնականում զինվորականներ,
առևտրականներ,
արհեստավորներ: Որոշակի
փաստեր են պահպանվել նաև
տարբեր մասնագիտությունների
տեր հայերի մասին: Օրինակ՝
բժշկության,
ճարտարապետության և այլն:
13-14-րդ դարերում Կիևի այդ
փոքրիկ գաղթօջախը մեծանում
է Ղրիմի, Բալկանների և այլ
վայրերի գաղթականների
հոսքերի շնորհիվ: Դրա
հիմնական պատճառը
Կիլիկիայի կործանումն էր և
Օսմանյան կայսրության
ստեղծումը, որն ստիպում է
հայերին տեղափոխվել
անվտանգ վայրեր: Կիևյան
Ռուսիայում հայերի
թվաքանակի վերաբերյալ
հստակ տեղեկություններ չկան:
Հայերի թվաքանակը մեծ է եղել
նաև Ղրիմում, որտեղ
կառուցվել են հայկական
հիանալի եկեղեցիներ,
քաղաքացիական
շինություններ: Այստեղ է ապրել
և ստղծագործել Հովհաննես
Այվազովսկին:
Այսօր Ուկրաինայում ապր-
ում էավելի քան 400 000 հայ, որը
կազմում էերկրի բնակչության
մոտ մեկ տոկոսը: Հայ համայնքի
յոթանասուն տոկոսն այժմ
կազմում են հետխորհրդային
շրջանում Հայաստանից, Վրաս-
տանից, Ադրբեջանից, Միջին
Ասիայից և այլ երկրներից
Ուկրաինա գաղթածները:
Բազմաթիվ մարզերում հիմնվել
են հայկական հասարակական
կազմակերպություններ:
Ուկրաինայում գործում են հայ
համայնքին վերադարձված,
վերանորոգված և նոր
կառուցված ավելի քան քսան
հայկական եկեղեցի:
2001 թվականին Ուկրաինայում
հիմնադրվել է համաուկրաինա-
կան կառույց` «Ոկրաինայի հա-
յերի միությունը»: Գործում էին
բազմաթիվ կիրակնօրյա դպր-
ոցներ, երգի ու պարի համույթ-
ներ, տպագրվում թերթեր: Արդի
ռուս-ուկրաինական պատերազ-
մի հետևանքով հայ սփյուռքի
վիճակը փոխվել է, սակայն
չկան ստույգ տվյալներ հայերի
վիճակի և թվաքանակի
վերաբերյալ:

Բելառուսի հայ համայնքը

Բելառուսի հայհամայնքը
ձևավորվել է հիմնականում
հետխորհրդային շրջանում ՀՀ-
ից և նախկին ԽՍՀՄ այլ տար-
ածքներից միգրացիոն հոսքերի
շնորհիվ: Առաջին կառույցը
հիմնվելէ 1990 թ. հայ մտավո-
րականների և խոշոր գործա-
րարների նախաձեռնությամբ:
1999 թվականին
անցկացված մարդահամարի
տվյալների համաձայն
Բելառուսում բնակվել է 10191
հայ, որից 2800-ը` Մինսկում:
2003 թվականի ոչ
պաշտոնական տվյալներով
այդթիվը հասնել է շուրջ 30000-
ի:
Բելառուսի Հայ համայնքը
ներկայացնում է «Հայաստան»
կրթական-մշակութային ընկեր-
ությունը, որն ունի ավելի քան
300 անդամ: Բելառուսում գոր-
ծում են հայկական նաև չորս
այլ հասարակական կազմակ-
երպություններ:

Մոլդովայի հայ համայնքը


Մոլդովայի համայնքի պատ-
մությունը սերտորեն առնչվում է
Ռումինիայի գաղթօջախի հետ
քանի որ Մոլդովան եղել է
ռումինական տարածք: Այստեղ
գոյություն են ունեցել հայ
համայնքներ որի բնակիչների
հիմնական զբաղմունքը եղել է
առևտուրը: Ժամանակի ընթա-
ցքում գաղթօջախը մարել է:
Մոլդովայի արդի գաղթօջախը
ձևավորվել է հետխորհրդային
շրջանի միգրացիոն հոսքերով:
Այժմ Մոլդովայում բնակվում է
շուրջ 12000 հայ` հիմնականում
Քիշնև, Բելց և այլ քաղաքներում:
Մոլդովայի հայ համայնքում
գործում են մի շարք հասար-
ակական
կազմակերպություններ որոնք
միավորվել են «Մոլդովայի
Հանրապետության Հայկական
կազմակերպությունների
միության» մեջ: Համայնքին կից
գործում է կիրակնօրյա դպրոց և
«Արմենիա» հայկական մշակ-
ութային կենտրոնը: Քիշնևում
գործում է հայկական երկու
եկեղեցի` Սուրբ Աստվածածին
(կառուցված 1804 թ.) և Սուրբ
Հարություն (կառուցված 1904
թ.): Սուրբ Աստվածածին
եկեղեցին շուրջ 60 տարի
գտնվել է լեհական կաթոլիկ
եկեղեցու տրամադրության տակ
և չի ծառայել հայությանը:
Սակայն 1992 թվականին իր
հարակից տարածքով և
շինություններով 25 տարվա
անհատույց օգտագործման
իրավունքով տրվել է
«Մոլդովայի հայ համայնք»
կազմակերպությանը:
«Մոլդովայի Հանրապետության
հայկական ս-փյուռք»
կազմակերպության ջանքերով
այժմ եկեղեցին վերանորոգվել է,
նրա հարակից տարածքում
բացվել է կիրակնօրյա դպրոց և
մշակույթին կենտրոն:

Միջինասիական երկրների
հայ համայնքները

Թուրքմենստանի հայ
համայնքը.

Թուրքմենստանում հայերի
բնակեցումը բաժանվում է
փուլերի որոնց սկիզբնական
ժամանակաշրջանը նշվում է
1881-1917 թթ.::
Ըստ 1995 թ. մարդահամարի
տվյալների` Թուրքմենստանում
հայերիթիվը կազմում է մոտ 35
հազար: Դրանց միայն 40% է իր
մայրենի լեզուն համարում
հայերենը: Հայերը բնակվում են
մայրաքաղաք Աշգաբադում և
այլ քաղաքներում:
Թուրքմենստանում հայկական
համայնքային
կազմակերպություններ չկան:
Հայ ակտիվիստների ջանքերով,
սկսած 2009 թ.-ից հիմնադրվել
են 4 մեկօրյա դպրոցներ:

Ղազախստանի հայ համայնքը

2009 թ. տվյալներով Ղազախստ-


անում բնակվում է շուրջ 25 000
հայ: Ոչ պաշտոնական տվյալն-
երով հայերի թիվը կազմում է
մոտ 60.000: Այս վերջին տեղեկ-
ատվությունը հնարավոր է որ
մոտ լինի իրականությանը,
քանի որ հետխորհրդային
երկրների թվում
Ղազախստանը
ամենաբարեկեցիկ երկրկրներից
է և ավելի շատ է ընդունում
աշխատանքային
միգրանտների, այդ թվում ՀՀ-ից:
Հայերի զգալի մասն ապրում է
Ալմաթիում, մյուսները
կենտրոնացած են
Կուստանայում,Ակտյուբինսկու
մ, Կարագանդայում:
2004 թ. հոկտեմբերին Ալմաթ-
իումստեղծվել է Ղազախստանի
Հանրապետության «Նաիրի»
հայկական մշակութային
կենտրոնների միությունը, որը
միավորում է Ղազախստանի
տարածաշրջանների հայկական
ազգային կազմակերպությու-
նները:
Ղազախստանի բազմաթիվ քաղ-
աքներում գործում են կրթա-
մշակութային կառույցներ:
Հայկական սփյուռքը
Ղազախստանում ներկայացված
է Ղազախստանի
ժողովուրդների վեհաժողովում
(ասամբլեա):Համայնքային
կազմակերպություններին կից
գործում են կիրակնօրյա դպրո-
ցներ, որտեղ դասավանդվում են
հայոց լեզու, հայկական մշակ-
ույթ, հայոց պատմություն:

Ուզբեկստանի հայ համայնքը


Ստալինյան ժամանակաշրջան-
ում այստեղ բռնի կերպով
տեղափոխված տարբեր ազգերի
թվում եղել են նաև հայեր:
Հետաքրքիր է այն փաստը, որ
այստեղ բնակվել են համշենա-
հայերը, որոնք իսլամացված
էին: 1989 թ.
համամիութենական
մարդահամարների տվյալների
համաձայն հայերի թիվն Ուզբե-
կստանում կազմել է 50,5
հազար:
2005թ. տվյալներով Ուզբեկստ-
անում բնակվում էր շուրջ 80
հազար հայ, որից 50 հազարն
ունի Ուզբեկստանի քաղաքացի-
ություն: Հայերը կենտրոնացած
են Տաշքենդ (30 հազար) և
Սամարղանդ (32 հազար)
քաղաքներում: Հայկական համ-
այնք կա նաև Անդիջանում:
Ուզբեկստանի հայերը հիմնել
են առևտրական տարբեր
ձեռնարկություններ, բացել սրճ-
արաններ, պանդոկներ, դարձել
գործարանների և
ֆաբրիկաների
սեփականատերեր: Հայերը
հիմնել են Տաշքենդի Հայ մշակ-
ույթի կենտրոնը և
Սամարղանդի «Լույս»
մշակութային կենտրոնը, որոնք
միավորված են Ուզբեկստանի
հայ ազգային մշակութային
կենտրոնի ներքո: Տաշքենդում և
Սամարղանդում գործում են
հայկական եկեղեցիներ:

17․ (oր. ընթացիկ քննություն)


10. Գնահատման մեթոդները և չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն [ներկայացնել գնահատման մեթոդները և չափանիշները]
2. 2-րդ ընթացիկ քննություն [ներկայացնել գնահատման մեթոդները և չափանիշները]
3. Հետազոտական բաղադրիչ [ներկայացնել գնահատման մեթոդները և
չափանիշները]
4. Եզրափակիչ քննություն [ներկայացնել գնահատման մեթոդները և չափանիշները]
5. Ստուգարք [ներկայացնել գնահատման մեթոդները և չափանիշները]

11. Հետազոտական աշխատանքի գնահատումը և կատարման ժամանակացույցը


սահմանելիս կարող եք օգտվել համապատասխան կարգից՝
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2018/10/%D5%80%D5%A1%D5%BE
%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE-2-%D5%B0%D5%A5%D5%BF
%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BF-%D5%A1%D5%B7-%D5%AF
%D5%A1%D6%80%D5%A3.pdf

12. Քննությունների վերահանձմում՝ տես «Երևանի պետական համալսարանի Իջևանի


մասնաճյուղում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական
գործընթացի կազմակերպման կարգ»-ի 4-րդ բաժինը․
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/12/appendix-24-2.pdf,

իսկ 2023թ․-իսեպտեմբերի 1-ից1-ին կուրսեցիների համար քննությունների


վերահանձնում և դասընթացի կրկնում՝ տես«Ուսումնական գործընթացի
կազմակերպման կարգ»-ի (հաստատված ԵՊՀ ԻՄ ԳԽ 30․04․2022թ․նիստում) 7-րդ
բաժինը․
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/12/%D5%80%D5%A1%D5%BE
%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE-3-%D5%B8%D6%82%D5%BD
%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%AF
%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf ։

(oր. Հղումներ և մեջբերումներ համապատասխան կարգերից)

13. Քննության արդյունքի բողոքարկում՝ տես«Երևանի պետական համալսարանի Իջևանի


մասնաճյուղում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական
գործընթացի կազմակերպման կարգ»-ի 3․3․6 կետը․
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/12/appendix-24-2.pdf ,

իսկ 2023թ․-իսեպտեմբերի 1-ից1-ին կուրսեցիների համար քննության արդյունքի


բողոքարկում՝ տես«Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի
(հաստատված ԵՊՀ ԻՄ ԳԽ 30․04․2022թ․նիստում) 6-րդ բաժնի կետ 66-ը․
http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/12/%D5%80%D5%A1%D5%BE
%D5%A5%D5%AC%D5%BE%D5%A1%D5%AE-3-%D5%B8%D6%82%D5%BD
%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%AF
%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf

You might also like