Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 9

Դասախոսություն 6․ Մշակույթ և հաղորդակցություն1

Մշակույթը սահմանելը հեշտ գործ չէ, որի մասին են վկայում գիտական


գրականության մեջ շրջանառվող ավելի քան 500 սահմանում։ Սակայն
հաղորդակցության ուսումնասիրության տիրույթում մենք կբավարարվենք
հետևյալ համեմատաբար պարզ ձևակերպմամբ․ «մշակույթը կազմում են լեզուն ,
արժեքները, համոզմունքները, ավանդույթներն ու սովորույթները , որոնք տվյալ
ժողովուրդը յուրացնում և կիրառում է»։

Մշակույթը շատերի մոտ ասոցացվում է տարբեր ազգերի հետ, սակայն միևնույն


ազգի ներսում՝ որևէ հասարակության շրջանում նույնպես կարող են
մշակույթային տարբերություններ գոյություն ունենալ։ Հասարակագետները
գործածում են հարամշակույթ (coculture) եզրը՝ սահմանելու համար այն մշակույթը,
որը գոյություն ունի ավելի ընդգրկուն մշակույթի տիրույթում։ Ներգաղթյալների
որդիները ժամանակի ընթացքում ստիպված են լինում ներգրավվել ամերիկյան
համընդհանուր մշակույթի մեջ՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց
ծնողների հայրենիքի մշակույթը։ Մշակութային տարբեր խմբերի
ներկայացուցիչների միջև հարաբերություններն անվանում են միջխմբային
հաղորդակցություն։

Մերօրյա հարամշակույթները կարող են ձևավորվել հետևյալ հատկանիշների


կամ առանձնահատկությունների հիման վրա․

 Տարիքի (օրինակ՝ դեռահաս, թոշակառու)


 Ռասսայի/ազգային պատկանելության (օրինակ՝ աֆրոամերիկացի ,
մեքսիկացի)
 Սեռական կողմնորոշման (օրինակ՝ ԼԳԲՏ)
 Հաշմանդամության (օրինակ՝ անվասայլակով տեղափոխվողները ,
խուլերը)
 Լեզվի (օրինակ՝ լեզվակիրներ-ոչ լեզվակիրներ )
 Կրոնի (օրինակ՝ մորմոն, մահմեդական)
 Գործունեության (օրինակ՝ մոտոցիկլավար, համակարգչային խաղեր
խաղացողներ)

Որևէ հարամշակութային խմբի անդամ լինելը կարող է ինքնության և


հպարտության մաս կազմել տվյալ մարդու մոտ, սակայն եթե այդ խումբը
նսեմացվում է այլոց կողմից, ապա դրա անդամ լինելը միշտ չէ, որ շահեկան է։
Նրանք կարող են տուժել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրենց
նկատմամբ համապատասխան վերաբերմունքից։ Հետազոտություններից մեկի
համաձայն՝ հարցմանը մասնակցած ԱՄՆ-ի բազմաթիվ ավագ դպրոցների գրեթե
բոլոր աշակերտներն ասել էին, թե շատ լավ կընդունեն իրենց դասարանում
հաշմանդամ դասընկերոջը, սակայն նրանց մոտ մեկ երրորդն անկեղծացել էր , թե
չէր ցանկանա դպրոցից դուրս շփվել նրա հետ՝ պատճառաբանելով
ընդհանրություններ չունենալու և անհարմար զգալու հանգամանքները։
1
Դասախոսությունը հիմնականում քաղված է հետևյալ աղբյուրից՝ Adler R.B., Rodman G., & du
Pre A., Understanding Human Communication. New York: Oxford University Press, 2017. pp. 69-78. (Chapter 3)

1
Այդուհանդերձ, զուտ շփումն արդեն իսկ դրական գործոն է, քանի որ
հաշմանդամների հետ պարբերաբար հաղորդակցվելը երեխաներին պակաս
նախապաշարված է դարձնում արդյունքնում։ ԶԼՄ-ները նույնպես այս հարցում
կարող են դրական դերակատարություն ունենալ, որի մասին է վկայում ԱՄՆ
նախկին նախագահի կնոջ՝ Միշել Օբամայի կերպարի հանրայնացումը։
Արդյունքում սևամորթ լինելու նկատմամբ հասարակության շրջանում դրական
վերաբերմունքի նկատելի աճ գրանցվեց ոչ միայն Ամերիկայում , այլև աշխարհի
շատ այլ երկրներում։

Որևէ հարամշակույթի անդամ լինելը սովորաբար ազդում է հաղորդակցության


բնույթի վրա։ Երբեմն այդ ազդեցությունն ակնհայտ է։ Օրինակ՝ միլլենիալ կամ Y
սերնդի2 անդամները հաղորդակցման համար նախընտրում են թվային
տեխնոլոգիաներն անհամեմատ հաճախ, քան նրանց տատիկ-պապիկները , իսկ
երբեմն էլ՝ ծնողները։ Տարբերվում են նաև դպրոցում լեզվակիրների և ոչ
լեզվակիրների հաղորդակցությունները։

Այլ դեպքերում հարամշակութային տարբերությունների ազդեցությունը


հաղորդակցության վրա հնարավոր է այդքան էլ ակներև չլինի։ Օրինակ՝ ազգային
պատկանելությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչն են մարդիկ
գնահատում ընկերական հարաբերություններում։ Այսպես ,
հետազոտություններից մեկի համաձայն՝ լատինաամերիկացիներն ընկերների
հետ հարաբերություններում ավելի շատ արժևորում են մտերմությունը և
միմյանց աջակցությունը։ Մինչդեռ ասիացի-ամերիկացիներն առավել կարևորում
են անձնական նպատակներին հասնելու հարցում միմյանց օգնելը։
Աֆրոամերիկացիների համար կարևոր է հարգանքը և անձին որպես այդպիսին
ընդունելը։ Եվրոպացի-ամերիկացիներն արժևորում են այն ընկերներին , ովքեր
բավարարում են նրանց որևէ խնդրի հետ կապված պահանջմունքները , կարող են
խորհուրդ տալ նրանց ինչ-որ հարցում, նրանց հետ կիսվել որորշակի
տեղեկությամբ և ունեն ընդհանուր հեետաքրքրություններ։

Միջմշակութային և միջխմբային հաղորդակցությունը

Միջմշակութային և միջխմբային հաղորդակցությունը միշտ չէ որ տեղի է


ունենում, երբ տարբեր հարամշակութային հենքով մարդիկ շփվում են միմյանց
հետ։ Այսպիսի տարբերությունները պետք է էական ազդեցություն ունենան
հաղորդակցության վրա, որպեսզի կարողանանք ասել, որ մշակույթը հանգեցրել է
որոշակի փոփոխության։ Հասարակագետները մշակութային
առանձնահատկություն (salience) են անվանում այն հատկանիշը, որն առավել
ընդգծում է միջխմբային տարբերությունները։ Բերենք օրինակ , երբ նման
առանձնահատկություն կամ չկա, կամ շատ թույլ է արտահայտված․

Այգում խաղում են նախադպրոցական երեխաներ, որոնց մտքով չի անցնում , որ


իրենց ծնողները տարբեր մշակույթների կրողներ են։ Նրանք երբեմն այդ մասին
չեն անհանգստանում անգամ, երբ խոսում են տարբեր լեզուներով։ Նման

2
1981 թվականից հետո ծնվածների սերունդ, ովքեր նոր հազարամյակը դիմավորել են
երիտասարդ հասակում և ակտիվորեն ներգրավված են թվային տեխնոլոգիաներում։

2
պարագայում մենք չենք ասում, թե միջմշակութային կամ միջխմբային
հաղորդակցություն է տեղի ունենում։ Միայն այն ժամանակ, երբ մշակութային
գործոնները (սննդակարգը, դաստիրակությունը և այլն ) դառնում են ակնառու ,
նրանք սկսում են մտածել մեկը մյուսի մասին՝ որպես օտարի։

Այս օրինակը ցույց է տալիս, որ մենք սկսում ենք զգալ մեզ որպես որոշակի
մշակութային խմբի անդամ այն ժամանակ, երբ գիտակցում ենք, որ կան
«ուրիշներ», որոնք մեզ պես չեն և չունեն մշակութային այն
առանձնահատկությունները, որոնք մինչ այդ անգիտակցաբար ընկալում էինք
մեր խմբակիցների մոտ։ Հասարակագետերը ներխմբայիններ են անվանում այն
մարդկանց, որոնք միմյանց հետ են նույնականացնում իրենց և գտնվում են
զգացմունքային որոշակի կապի մեջ։ Իսկ արտախմբայիններ անվանում են
նրանց, որոնց միջև չկա այդ ներխմբային՝ միևնույն խմբի անդամը լինելու համար
անհրաժեշտ մշակութային մտերմությունը։

Մշակութային տարբերությունները ընդհանրացումներ են

Կարևոր է, սակայն, չգերընդհանրացնելը մշակութային տարբերությունները ,


քանի որ կան դեպքեր, երբ տարբերություններն ավելի մեծ են մշակույթի ներսում ,
քան միջմշակութային հարաբերություններում։ Օրինակ՝ հայերը միջանձնային
հարաբերություններում առավելապես պակաս պաշտոնական և ավելի
անմիջական են, քան ամերիկացիները։ Այդուհանդերձ դասախոս -ուսանող
հարաբերություններում հակառակ պատկերն է նկատվում։

Միևնույն մշակույթի ներսում դրա անդամները կարող են տարբեր կերպ


հաղորդակցվել։ Օրինակ՝ հայտնի է, որ թեև ասիական մշակույթում մարդիկ
առավելապես արժևորում են իրենց խմբի՝ համայնքի անդամ լինելը ,
այդուհանդերձ կան բազմաթիվ ասիացիներ, որոնց մոտ անհատականության
շեշտադրումներն առավել շատ են։ Ուստի կարևոր է հիշել, որ մշակութային
տարբերությունները հիմնականում ընդհանրացումներ են , որոնք պարտադիր չէ ,
որ հավասարապես տարածվեն տվյալ մշակույթը կրող բոլոր անհատների վրա։

Մշակութային արժեքներն ու նորմերը՝ որպես հաղորդակցության ձևավորողներ

Բացի ակնհայտ տարբերություններից կան նաև այլ՝ ոչ այնքան ակներև


գործոններ, որոնք ձևավորում են համապատասխան մշակույթը կրողների
մտածելակերպն ու գործելաոճը։ Եթե հաղորդակցվողները չգիտակցեն այդ
տարբերությունները, նրանք հնարավոր է այլ մշակույթի ներկայացուցիչներին
դիտարկեն որպես տարօրինակ, իսկ վերջիններիս վարքագիծը՝ երբեմն նաև
վիրավորական՝ առանց գիտակցելու, որ նրանց արտաքուստ տարօրինակ վարքի
պատճառը պատշաճ հաղորդակցության մասին այլ համոզմունքներն են ու
չգրված օրենքները։

Ինդիվիդուալիզմ և կոլեկտիվիզմ

3
Որոշ մշակույթներ առավել կարևորում են անհանտին, մյուսներն ավելի մեծ
շեշտադրումներ են անում խմբի վրա։ Ինդիվիդուալիստական մշակույթի
անդամներն իրենց հիմնական պատասխանատվությունն են համարում իրենք
իրենց օգնելը, մինչդեռ կոլեկտիվիստական մշակույթներ կրողներն առավելապես
զգում են պարտավորվածություն և հավատարմություն իրենց ընտանիքների ,
համայնքի և երբեմն նույնիսկ այն կազմակերպության նկատամամբ, որտեղ
աշխատում են։

Այն թե ինչպես են մարդիկ վերաբերվում անուններին բացորոշում է


ինդիվիդուալիստների և կոլեկտիվիստների միջև տարբերությունները։ Երբ
մարդկանց խնդրում են ներկայանալ, ինդիվիդուալիստ ամերիկացիները ,
կանադացիներն ու ավստրալիացիները նախ ասում են իրենց անունը , հետո՝
ազգանունը, այնուհետև՝ փողոցը, քաղաքն ու երկիրը։ Մինչդեռ կոլեկտիվիստ
հարավասիացիներն այս բոլոր տվյալները հաղորդում են հակառակ
հերթականությամբ։ Ուշագրավ է, որ խորհրդային տարիներին , երբ կոլեկտիվիզմն
առավել շեշտադրված էր, հայերը, պաշտոնապես ներկայանալիս, սկզբում նշում
էին իրենց ազգանունը, հետո՝ անունը։ Ներկայումս՝ արևմտյան մշակույթի
ազդեցության ներքո, սովորաբար հակառակ հերթականությամբ են
ներկայացնում իրենց տվյալները։

Այս երկու տեսակի մշակույթների միջև տարբերությունները երբեմն


արտացոլվում են նաև լեզվի կառուցվածքում։ Այսպես, չինարենում «ես »
դերանունը նման է «եսասեր» բառին։ Ճապոներենում ընդհանրապես
բացակայում է այսպիսի բառ, որը համարժեք լինի հայերենի կամ անգլերենի «ես »-
ին։ Փոխարենը ճապոնացիները, կախված տարիքից, սոցիալական
կարգավիճակից, սեռից և այլն, տարբեր բառեր են գործածում, երբ
անդրադառնում են իրենք իրենց։ Այս մշակույթները տարբեր մոտեցումներ ունեն
նաև հաղորդակցության վերաբերյյալ։ Ինդիվիդուալիստները համեմատաբար
հանդուրժող են կոնֆլիկտներում և ձգտում են դրանք լուծել կառուցողական
եղանակով։ Կոլեկտիվիստներին առավելապես հուզում է ներդաշնակությունը
համայնքի ներսում, ուստի օտար երևույթների նկատմամբ դրսևորում են
զգուշավորություն, իսկ երբեմն նաև ագրեսիա։ Ինդիվիդուալիստական
մշակույթների ներկայացուցիչները հույսն ավելի շատ դնում են իրենց վրա և
ավելի մրցակցային են։ Կոլեկտիվիստներն էլ իրենց հերթին մեծապես հաշվի են
առնում համայնքում կամ երկրում հեղինակություն ունեցողների կարծիքները։

Կոլեկտիվիստական մշակույթների ներկայացուցիչներն առավելապես թիմային


խաղացողներ են, այսինքն՝ հակված են թիմով/խմբով ծավալել իրենց
գործունեությունը։ Մինչդեռ ինդիվիդուալիստականները միտված են ծնել
գերաստղեր։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ կոլեկտիվիստիական
խմբերն առավել լավ են իրենց դրսևորում թիմային աշխատանքներում և ավելի
արդյունավետ են, քան այն խմբերը, որոնք կազմված են անհատներից։

Կոլեկտիվիստական խմբերի ներկայացուցիչները հանրային կյանքում պակաս


մեծամիտ են, քանի որ դա կնշանակի՝ սեփական անձի բարձրացում մյուսների
նկատմամբ, որը սովորաբար նման հանրույթներում այնքան էլ գովելի չէ։

4
Ամերիկաբնակ մի չինացու վկայմամբ՝ նրա ազգակիցները սեփական անձը
նկարագրելիս համեմատաբար համեստ են և երբեմն նույնիսկ մի փոքր ցածր են
գնահատում իրենք իրենց, քան իրականում կան։ Մինչդեռ աշխատանքային
հարցազրույցների ուսումնասիրությունները ցույց են տվել , որ ամերիկացիներից
շատերը ոչ միայն չեն խորշում սեփական անձը գովերգելուց, այլև երբեմն այնքան
ինքնավստահ են, որ պատրաստ են ստանձնել որևէ աշխատանք կամ
պարզապես առաջադրանք, երբ այն կատարելու համար նրանց գիտելիքներն ու
հմտությունները բավարարում են ընդամենը 70 տոկոսը։ Հասկանալի է , որ վերը
նշված երկու մոտեցումներն էլ կարող են արդյունավետ լինել , սակայն դրանք
կարող են հանգեցնել հաղորդակցային թյուրըմբռնումների։ Օրինակ՝
ամերիկացին կարող է օտարերկրացու համեստությունը ընկալել որպես
վստահության պակաս։ Մյուս կողմից, կոլեկտիվիստական մշակույթի
ներկայացուցիչները հնարավոր է իրենց ամերիկացի ծանոթներին համարեն
իշխող և եսակենտրոն։

Մշակութային տարբերություններն ազդում են նաև այն բանի վրա, թե որքան


հարմարավետ են մարդիկ իրենց զգում հաղորդակցվելիս։ Այն
հասարակություններում, որոնցում համերաշխ գոյակցելու անհրաժեշտությունը
մեծ է, զուգահեռաբար մեծ է նաև հաղորդակցային փոխըմբռնման աստիճանը։
Օրինակ՝ հարավկորեացիներն ավելի շատ են խուսափում կոնֆլիկտներից , քան
ԱՄՆ-ի նման ինդիվիդուալիստական մշակույթի ներկայացուցիչները։
Այդուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ այս կամ այն մշակույթը կրողները
կարող են իրենց տարբեր կերպ դրսևորել իրենց խմբակիցների և այդ խմբից
դուրս գտնվող մարդկանց հետ։

Մշակույթը կարևոր դեր ունի նաև ուրիշների տեսակետը հասկանալու , նրա


դիտանկյունից խնդրին նայելու հարցում։ Ինդիվիդուալիստական մշակույթում
մեծացած մարդիկ, ովքեր արժևորում են անձի անկախությունը , պակաս ունակ են
ուրիշի դիրքից խնդիրը դիտարկերլու հարցում, քան կոլեկտիվիստական
մշակույթի ներկայացուցիչները։

Ինդիվիդուալիզմի և կոլեկտիվիզմի միջև տարբերություններն ակտիվորեն


դրսևորվում են առօրեայում։ Հանրային կյանքը կառավարող տարբեր
մշակույթներում առկա նորմերի ուսումնասիրությունները պարզել են , որ
մշակույթի տեսակը կարող է էական ազդեցություն ունենալ դրանց վրա։ Օրինակ՝
առավել ինդիվիդուալիստական մշակույթ կրող արևմուտքցիները նախընտրում
են շիտակ՝ բացեիբաց արտահայտվել ուրիշների հետ հաղորդակցվելիս , մինչդեռ
կոլեկտիվիստական մշակույթներում առկա խնդիրները հարթելու համար
նախընտրում են ասելիքն անուղղակի հաղորդելու ձևերն ու միջոցները՝ ելնելով
այն հանգամանքից, որ համանման հանրույթներում ներդաշնակությունը
մարդկային հարաբերություններում առավել գնահատված է։

Բարձր և ցածր մշակութային համատեքստ

Հասարակագետները տարորոշում են երկու ձև, որոնցով տարբեր մշակույթների


անդամներ փոխանցում են իրենց ասելիքը։ Ցածր համատեքստային

5
մշակույթներում մարդիկ լեզուն հիմնականում գործածում են արտահայտելու
համար մտքեր, զգացմունքներ և գաղափարներ որքան հնարավոր է ուղիղ ձևով։
Բարձր համատեքստային մշակույթների անդամներն առավելապես կիրառում են
անուղղակի, հաճախ ոչ խոսքային նշաններ՝ պահպանելու համար հանրային
ներդաշնակությունը։ Չցանկանալով ուղիղ խոսքով դիմացինին վիրավորել՝ այս
մշակույթի ներկայացուցիչները սովորում են բացահայտել իմաստներն այն
համատեքստից, որի շրջանակներում փոխանցվել է հաղորդույթը։ Այդ
համատեքստի բաղադրիչներն են ոչ խոսքային վարքը, հարաբերությունների
պատմությունը և մարդկանց միջև հաղորդակցությունը կարգաբերող հանրային
ընդհանուր կանոնները։

Սովորաբար այն իրավիճակներում, երբ ամերիկացիները՝ լինելով առավելապես


ցածր համատեքստային մշակույթի անդամ, բացեիբաց հայտնում են իրենց
մտահոգությունները կամ պարզապես բողոքում, բարձր համատեքստային
մշակույթի ներկայացուցիչները սովորաբար նախընտրում են ակնարկել խնդրի
մասին։ Օրինակ՝ պատկերացնենք հետևյալ իրավիճակը․ ձեր սենյակակիցն
առանց ձեզ ասելու պարբերաբար օգտվում է ձեր անձնական
քաղցրավենիքներից։ Եթե դուք չինացի եք, ապա հնարավոր է, որ նախ փորձեք
պարզապես թաքցնել ձեզ պատկանող սնունդը, իսկ հարմար պահի նաև
ակնարկել՝ ասելով՝ «Քաղցրավենիքներս այնքան արագ են վերջանում․ երևի մյուս
անգամ մի փոքր ավելի շատ գնեմ»։ Նախքան նման բան ասելն էլ, հավանաբար
կմտածեք, որ ձեր սենյակակիցը սրանից հետո երևի ձեզ կատի։ Մինչդեռ
ամերիկացիներից շատերը նման իրավիճակում պարզապես կասեն , որ ինչ -որ
մեկն առանց ասելու վերցրել է իրենց ուտելիքը։

ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանի հետազոտող Լորա Լիթսի կատարած


ուսումնասիրության համաձայն՝ ռասիստական բնույթի բացահայտ և
անուղղակի ասույթները տարբեր կերպ են ընդունվել բարձր և ցածր
համատեքստային մշակույթների ներկայացուցիչների կողմից։ Եթե ԱՄՆ -ում
ապրող եվրոպացիների համար առավել վիրավորական են բացահայտ
ասույթները, ապա ամերիկայում բնակվող ասիացիներին ավելի շատ հուզում են
անուղակի վիրավորանքները, որը բացատրվում է բարձր համատեքստային
մշակույթներում ծագած կոնֆլիկտներն առավելապես անուղղակի
հաղորդույթներով լուծելու ձգտմամբ։

Դժվար չէ կռահել, որ բացահայտ և ոչ բացահայտ ասույթներով


հաղորդակցվողների միջև կարող են հաճախ ծագել տարաձայնություններ ու
թյուրըմբռնումներ, քանի որ բարձր համատեքստային մշակույթի
ներկայացուցիչները մյուս մշակույթի կրողներին կարող են համարել շատախոս և
նրբանկատությունից զուրկ։ Մյուս կողմից, ցածր-համատեքստային մշակույթի
կրողները հաղորդակցության պակաս անմիջական միջոցներ կիրառողներին
հնարավոր է համարեն խուսափողական և նույնիսկ անազնիվ։

Խուսափում անորոշությունից

Տարբեր մշակույթների ներկայացուցիչներ տարբեր կերպ են վերաբերվում


ապագային։ Անորոշությունից խուսափում եզրը (տերմինը) գործածվում է

6
արտացոլելու համար սպառնալիքի աստիճանը, որը զգում են որևէ մշակույթի
ներկայացուցիչներ անորոշ իրավիճակների վերաբերյալ։ Այս եզրը ցույց է տալիս
նաև, թե որքան են նրանք փորձում խուսափել համանման իրադրություններից։
Որպես խումբ որոշ երկրների (Սինգապուր, Մեծ Բրիտանիա , Դանիա , Շվեդիա , Հոն
Կոնգ և ԱՄՆ) բնակիչները համեմատաբար քիչ են վախենում փոփոխությունից ,
մինչդեռ այլ երկրների (Բելգիա, Ճապոնիա, Հունաստան և Պորտուգալիա )
ներկայացուցիչներն ավելի շատ են տագնապում նոր և անորոշ
իրավիճակներում։

Անորոշությունից խուսափելու աստիճանն արտացոլված է այն բանում , թե


ինչպես են համապատասխան մշակույթի ներկայացուցիչները հաղորդակցվում։
Այն երկրներում, որտեղ առավելապես խուսափում են անորոշությունից ,
արտառոց մարդիկ և գաղափարները համարվում են վտանգավոր, իսկ
անհանդուրժողականության մակարդակը՝ բարձր։ Այսպիսի մշակույթներում
մարդիկ հատկապես մտահոգված են անվտանգությամբ, ուստի նրանք հստակ
կանոնների ու կանոնակարգերի կարիք ունեն։ Հասկանալի է , որ
անորոշությունից խուսափելու ավելի բարձր հավանականություն ունեցող
մշակույթներում հարաբերությունները գործառում են առավել կանխատեսելի
կաղապարներով։ Մինչդեռ այն մշակույթներում, որտեղ մարդիկ ավելի քիչ են
տագնապում նոր և անակնկալ երևույթներից, ավելի մեծ
հանդուրժողականություն է դրսևորվում մարդկանց նկատմամբ , որոնք չեն
համապատասխանում տվյալ միջավայրին, կամ դրանում ընդունված նորմերին։

Ստորակարգային հարաբերություններ

Ստորակարգային հարաբերություններ ասելով՝ մարդիկ նկատի ունեն այն


հանրային հեռավորությունը, որը սոցիալական տարբեր դիրք և /կամ
կարգավիճակ ունեցող մարդիկ պահպանում են միմյանց նկատմամբ , որը կարող
է տարբեր կերպ դրսևորվել՝ կախված ինչպես մշակույթից, այնպես էլ
հարաբերության տեսակից։ Այն մշակույթներում, որտեղ ստորակարգային
հարաբերությունները հնարավորինս թույլ են դրսևորված , գերիշխում է այն
համոզմունքը, որ մի մարդը մյուսից ոչնչով ավելի լավը չէ անկախ նրանից , թե ինչ
պաշտոն կամ դիրք է նա զբաղեցնում։

Հանրային հարաբերություններում համահավասարության ամենավառ


ներյացուցիչներից են Ավստրիան, Դանիան, Իսրայելն ու Նոր Զելանդիան։ Ուժեղ
արտահայտված ստորակարգային հարաբերություններով երկրների թվում են
Ֆիլիպինները, Մեքսիկան, Վենեսուելան, Հնդկաստանը և Սինգապուրը։ ԱՄՆ -ում
և Կանադայում հաղորդակցության փորձ ունեցող ցանկացած մարդ կփաստի , որ
այստեղ մեծապես արժևորվում են հավասարության սկզբունքը , չնայած
հակառակը վկայող առանձին դեպքերի առկայությանը։ Օրինակ՝ այս երկրներում
արտառոց չէ, երբ որևէ ընկերության աշխատակիցներն անունով են դիմում իրենց
տնօրենին։ Այստեղ հազվադեպ չէ նաև հանրային կյանքում ավելի բարձր դիրք
զբաղեցնող անձի կարծիքի հետ բացահայտ անհամաձայնություն
արտահայտելը։

7
Ընդհակառակը, ստորակարգային ընդգծված հարաբերություններ ունեցող
երկրներում վերոբերյալ ձևով միմյանց դիմելը հաճախ անհարգալի
վերաբերմունքի նշան է համարվում։ Օրինակ՝ Ճապոնիայում՝ աշխատատեղում
ընդունված է, որ նոր ծանոթները որքան հնարավոր է շուտ փոխանակվեն
այցեքարտերով, որպեսզի իմանան, թե ինչպես պետք է դիմեն միմյանց և ինչ
հանրային կարգավիճակ ունի դիմացինը։ Ամենատարեցը կամ ամենաբարձր
պաշտոնն ունեցողն արժանանում է առավելապես տարբերակված մոտեցման ,
նրան խոնարհվելիս գլուխն ամենաշատն են իջեցնում, հավաքույթներում նա
արժանանում է լագույն տեղին և այլն։

Խոսքի և լռության մասին համոզմունքները

Խոսքի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է մշակույթից մշակույթ։


Արևմտյան մշակույթներում խոսքը ցանկալի երևույթ է և գործածվում է հանրային
տարբեր նպատակներով։ Այս հասարակություններում լռությունը կարող է թվալ
կաշկանդող և անհարմար։ Այն կարող է մեկնաբանվել որպես հետաքրքրության
բացակայություն, հաղորդակցվելու դժկամություն, թշնամանք, ամաչկոտություն
կամ միջանձնային անհամատեղելիության մասին վկայող նշան։

Ասիական մշակույթներում ընդհակառակը, լռությանն առավել մեծ


կարևորություն են տալիս, քան «չափից շատ» խոսելուն։ Այս մասին է վկայում
դաոսական3 հայտնի ասացվածքը՝ «Նա, ով խոսում է, չգիտի․ նա, ով գիտի, չի
խոսում»։ Ի տարբերություն արևմուտքցիների, որոնք հարմարավետ չեն զգում
իրենց, երբ խոսակիցների միջև լռություն է տիրում, ճապոնացիներն ու
չինացիները նախընտրում են լռել, երբ կոնկրետ ասելիք չունեն։ Ասիացիների
համար «շատախոսը» ցուցամոլ կամ կեղծավոր մարդ է։

Եվրոպական որոշ մշակույթներում լռությունը նույնպես երբեմն բավականին


արժևորվում է։ Օրինակ՝ շվեդները հակված չեն առօրյա թեմաներով զրույցի
բռնվել անծանոթների հետ, ինչպես դա սովորաբար անում են ամերիկացիները։
Սակայն ընկերական միջավայրում նրանց հաղորդակցային վարքն ամենևին չի
տարբերվում ամերիկացիների պահվածքից։

Հյուսիսամերիկյան հնդկացիներից ապաչիները ևս բավականին մեծ տեղ են


տալիս լռությանը։ Նրանք նախընտրում են չխոսել, երբ դիմացինը հունից դուրս է
եկել։ Նրանց կարծիքով՝ նման իրավիճակում խոսելն ավելի կբորբոքի դիմացինին։
Նրանք համարում են, որ լռությունը հանգստացնող ու սփոփող հատկություն ունի ,
ուստի զարմանալի չէ, որ երբ նրանց մտերիմները վշտի մեջ են , ընկերները
նախընտրում են լռել, այլ ոչ թե խոսելով սփոփել դիմացինին , ինչպես որ հաճախ
արվում է արևմտյան մշակույթներում։

Դժվար չէ պատկերացնել, որ այսպիսի տարբեր մշակութային հենք կրող


մարդկանց միմյանց հետ հաղորդակցությունը կարող է խնդրահարույց լինել։
Խոսելու և լռելու հարաբերակցության մասին նրանց հակառակ
պատկերացումները կարող են հանգեցնել այն բանին, որ առանձին
իրադրությունում նրանք սխալ գնահատեն դիմացինի հաղորդակցային վարքը։
3
Դաոսականությունը չինական կրոնափիլիսոփայական ուղղություն է։

8
Միայն այն պարագայում, երբ նրանք գիտակցեն և ընդունեն հաղորդակցի
մշակութային այլ հենք ունենալու հանգամանքը, նրանց կհաջողվի հասկանալ և
հարգել խոսակցի համապատասխան վարքը։

Մրցակցային և համագործակցային մշակույթներ

Մշակույթները նույնպես մարդկանց նման կարող են բնորոշվել՝ որպես


մրցակցային կամ համագործակցային։ Որոշ երկրների մշակույթներ , ինչպես
օրինակ՝ Թայվանի, համեմատաբար հավասարապես են արժևորում
մրցակցությունն ու համագործակցությունը։ Այլ մշակույթի կրող երկրները ,
ինչպիսիք են Ճապոնիան, Իտալիան, Նիգերիան և Մեծ Բրիտանիան առավել մեծ
տեղ են տալիս մրցակցային հատկանիշներին։ Այպիսի մշակույթներում
գենդերային դերերն ավելի հստակ են բաշխված։ Ակնկալվում է , որ կանայք պետք
է հոգան տան և ընտանիքի մասին, իսկ տղամարդկանցից ավանդաբար
սպասվում է ֆինանսական բեռի մեծ մասը ստանձնելու պատրաստակամություն։

Համագործակցային մշակույթներում գենդերային դերերը խիստ տարանջատված


չեն, և առավել կարևորված է հավասարության ու համագործակցության
մթնոլորտ ստեղծելը։ Իսլանդիայում, Նիդերլանդներում և նորվեգիայում և՛
տղամարդիկ, և՛ կանայք համագործակցությունն ու ներդաշնակությունը
համարում են ավելի կարևոր, քան մրցակցությունը։

Մշակութային կողմնորոշումներն ազդում է մարդկանց վրա՝ ցույց տալով , թե


նրանք ինչպես պետք է հաղորդակցվեն և ինչ շարժառիթներով առաջնորդվեն։
Մրցակցային մշակույթներում տղամարդ առաջնորդներն առավելապես
կենտրոնանում են աշխատողների ձեռքբերումների , քան նրանց բացառիկ
որակների և հարաբերությունների վրա, մինչդեռ համագործակցային
մշակույթներում առաջնորդները հակառակ տրամաբանությամբ են գործում։

You might also like