Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 14

Սցենար

1. Ամալյա
Ողջույն հարգելի հյուրեր, Ամանորին մնացել է շատ քիչ
ժամանակ և մենք ցանկանալով դրական էներգիա հաղորդել
կազմակերպել ենք մի փոքրիկ միջոցարում։
Ամանորը և սուրբ ծնունդը բոլորիս կողմից սպասված տոներ են։
Այս տարի մենք ունեցանք մի փոքր դժվարություններ, տարին լի
էր դժբաղտություններով՝ հատկապես հայերիս համար, մենք
տեսանք ցավ, վիշտ,պատերազմ և այդ ամենը հաղթահարելով
ահա հասել ենք այստեղ։

2.Սեդրակ
Գալիք տարին վիշապի տարի է, ես ցանկանում եմ որ այս
կենդանին իր հետ բերի մի միայն խաղաղություն, հայ
ժողովուրդը այս տարի ցավ չզգա, դժբաղտությունը ընդմիշտ
վերանա մեր երկրից, իր տեղը զիչելով խաղաղությանը։ Թող որ
նոր տարվա ուրախությունները հավերժ մնան ձեր կյանքում :
Այնուամենայնիվ, թող գտնեք այն լույսը, որը ձեզ ուղղորդում է
դեպի ձեր իդեալական նպատակը: Շնորհավոր Նոր Տարի!

3.Քրիստինե
Սուրբ Ծնունդը մի տոն է, որն անփոփոխ նշվում է Ամանորի հետ
միասին: Կաթոլիկներն այն նշում են դեկտեմբերի 25-ին,
ուղղափառները` հունվարի 7-ին, Հայ առաքելական եկեղեցու
հետեւորդները Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում:
Ներկայացնում ենք ձեզ հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան
մասին:
Ինչու են քրիստոնյաները Սուրբ Ծնունդը տարբեր օրերի
նշում

4.Մելո
Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են
հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից
հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ
նշել:
Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի
պաշտամունքին նվիրված տոնը:
Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ.
Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց
Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե
ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց
դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ
Աստվածհայտնության, Մկրտության օր:

5.Էթերա
Ամանորի ծննդավայրը Միջագետքն է
Պատմաբանները պնդում են, որ Նոր տարին դիմավորելու
ավանդույթը ծագել է Միջագետքում ավելի քան 4 հազար տարի
առաջ: Նախքան նոր դարաշրջանի սկիզբը տոնակատարությանը
միացել է նաև Հին Հռոմը: Սկզբում Հռոմի քահանայապետն ինքն էր
որոշում, թե երբ պիտի գա նոր տարին՝ Այնուհետև հռոմեական Նոր
տարին զուգադիպեց մարտի 1-ին: Մ.թ.ա. 153 թվականին
հռոմեացիները սկսեցին այն տոնել հունվարի 1-ին`
Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր
Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թ.-ին։

6.Արմեն
Սուրբ Ծնունդին ընդունված է տոնական սեղան պատրաստել:……
Յուրաքանչյուր երկիր այս առիթով իր սեփական ավանդույթներն
ունի: Դանիայում, օրինակ, սուրբծննդյան հիմնական ուտեստներ են
համարվում խնձորով տապակած սագը եւ չամիչով բրնձով շիլան:

7.Անյա
Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը
հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ,
Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ
ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում, Ամանորը ձայներով
ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս
հազարամյակներ առաջ։ Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ
հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։
8.Դավիթ
Սուրբ Ծնունդին տոնածառ զարդարելու ավանդույթը ծագել է
Գերմանիայում 1700 թվականին: Գերմանացիները, լինելով
հնարամիտ մարդիկ, առաջին արհեստական տոնածառերը
պատրաստել են սագի փետուրներից: Որպեսզի պաշտամունքային
ծառն ինչ-որ կերպ մոտեցնի քրիստոնեությանը, տոնական ծառերի
գագաթները զարդարել են Բեթղեհեմյան աստղով, իսկ ճյուղերի վրա
մոմեր դնել:

9.Վաղուշ
Առաջին սուրբծննդյան շնորհավորական բացիկը պատրաստել է
բրիտանացի Հենրի Քոուլը 1843 թվականին։Ամանորյա նվերները
հռոմեացիների գյուտն նրանք միմյանց նվերներ էին տալիս`
սկզբում համեղ սնունդ, իսկ ավելի ուշ` գումար:

10.Քիսո
Ամանորը մեր կողմից շատ սպասված տոն է։ Հայերս՝ կապ չունի
մեր ձեռքում գումար կա թե ոչ, միևնույնն է այն նշում ենք շատ
ճոխ։ մեզ համար կարևորը ամանորյա սեղանն ու տոնածառի
զարդարանքն է, որոնց համար նույնիսկ ապառիկ ենք վերցնում։
Օրինակ դպրոցի տոնածառը զարդարելու համար մենք մեր
տներից ենք խաղալիքներ ու փայլուն ժապավեններ
բերում,քանի որ դպրոցի բյուջեն չի բավարարում տոնածառը
զարդարելու համար։Ախալքալաքի կենտրոնական տոնածառը
զարդարելու համար պետական բյուջեն հատկացնում է մի քանի
հազար լարի, իսկ մարդիկ իրենց տան տոնածառը զարդարելու
համար ընկնում են վարկերի տակ։
11.Մելո
Անկախ շատ մարդկանց փոխվել կամ չփոխվելուց մեր Ամանոր
նշելու սովորույթները չեն փոխվի։ Ինչպես միշտ կնշենք ճոխ
սեղաններով, եթե պետկ լինի՝վարկերի տակ
ճոոալով,թանկացումներից բողոքելով։Ընտանիքներում
անդադար կքննարկվեն տոլման,խոզի բուդը,ստալիչնին,հավի
քրքրած մսով աղցանն ու բլինչիկը։ Նոր տարին կավարտվի, մի
անգամ էլ հին նոր տարին կնշենք։Ու այսպես ամեն տարի։

12.Ամալյա
Քանի որ խոսեցինք Ամանորյա սեղանից,տոնածառից և
թանկացումներից, մենք կազմակերպել ենք մի փոքրիկ խաղ <<
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>>, որի հաղթողը կարող է
ճոխացնել իր սեղանը կամ տոնածառը։ Խաղը կվարի
Սեդրակը,հրավիրենք նրան տաղավար։ Դե ինչ սկսենք մեր
խաղը ձեզ մաղթում եմ հաջողութըուն։

13.Սեդրակ
Ողջյունում եմ բոլորին, այսօրվա մեր ոչ ինտելեկտուալ խաղի
մասնակիցն է տիկին ․․․․․․․։
-համեցեք խնդրեմ նստեք-։ մինչև խաղի սկսելը ներկայացնեմ
մեր հովանավորին – ցույց տալ ջուր- մեր խաղի հովոնավորն է <<
դոթոլի աղբյուր Բավրա գրուպ անմահական ջուրը>> և խաղի
կանոնները։
Խաղը կազմված է մի քանի հարցից, խաղի ընթացքում սխալվաելու կամ
չկողմվորոշվելու դեպքում կարող եք օգտվել 3
հնարավորությունից՝դահլիճի օգնություն, 50/50 և զանգ ընկերոջը։
Հեռախոսների խստիվ արգելման պատճառով երրորդ տարբերակը
բացառվում է, այսինքն ունեք 2 հնարավորություն։Դե ինչ սկսենք մեր
խաղը։
1․10լ
Որն է տոնածառի հայրենիքը
Ա․ մեր բակը բ․ դպրոց գ․ անտառը դ․ գյուղը
2․100լ
Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա
գիշերը ․․․․․․․․․․․ լուսամուտից դուրս նետելու ավանդույթ։
ինչի մասին է խոսքը
Ա․շամպայն բ․ հին իրեր գ․ ամուսին դ․ կատու
3․200լ
Հին Հռոմում Ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին
դաշտային աշխատանքները: Մ.թ.ա հռոմեական կայսրի կողմից տոնը
տեղափոխվեց տարվա տեղափոխեց տարվա սկիզբ` հունվարի 1-ին: Ով էր
կայսրը։

Ա․Հուլոս ՍԿեսուրը բ, Հուլիոս Կեսարը գ․ Հուլիոս Սկեսրարը դ․ Հանոս


Կեսարը

4․500լ
Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝
պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում ․․․․․․․ մոտ: Որտե՞ղ։

Ա․անկողնու մոտ բ․վառարանի մոտ գ․ տոնածառի մոտ դ․ սեղանի մոտ

5․1000
Շոտլանդիայում Նոր տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն
չեն անում և չեն թափում ․․․․․․․․․։

Ա․ աղբը Բ․ աղը Գ․ սուրճը Դ․ ջուրը


6․4500
Մեքսիկացիներն իրենց ամանորյա նվերները հայտնաբերում են ,,,,,,,,մեջ, իսկ
իռլանդացիները և անգլիացիները` գուլպաների:

Ա․Կոշիկի մեջ Բ․ կաթսայի մեջ Գ․ տուփի մեջ Դ․ մեքենայի մեջ

7․5000
Տոկիոյում Նոր տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և
բաժանում անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված
է բաժանած կարկանդակների,․,․,․,․,․,․,․,․,․,․։Ինչի՞ց

Ա․ որակից Բ․քանակից Գ․ տեսքից Դ․ համից


Դե ինչ խաղը ավարտվեց,շնորհակալություն մասնակցության համար և
Մեր երկրորդ հովանավոր՝ Շիրինյաններ անհատ ՍՊ դպրոց
ձեռնարկության կողմից տրամադրում ենք այս փոքրիկ նվերը և
մասնակցության վկայականը։

14.Էթերա
Թող այս Նոր տարին իրական փոփոխություն բերի ձեր մեջ, այլ
ոչ թե հին սովորությունների կրկնությունը նոր փաթեթում :

15.Արմեն
Թող այս տարի ձեր մազերը և ատամները, ձեր դեմքը, որովայնը
և բաժնետոմսերը չընկնեն, ձեր արյան ճնշումը, խոլեստերինը ,
սպիտակ արյան հաշվարկը և հիփոթեքային տոկոսները
չբարձրանան: Շնորհավոր Նոր Տարի!
16.Վաղուշ
Շնորհավոր Նոր Տարի։ Ինչ կլինի, որ երջանկություն և
խաղաղություն բերելու փոխարեն Ամանորը բերեր կանխիկ
գումար,համբավ, շամպայն և մեքենա։

17.Դավիթ
Սիրելի ուսուցիչներ ես ուզում եմ, որ գալիք տարում դուք
աշակերտների գնահատականները դնեք իրենց բոյերին
համապատասխան։Շնորհավոր Ամանոր

18.Անյա
Հուսով եմ,որ այս տարի կավարտվի ձեր ժպտացող սելֆիով,որը
կտեսնենք ինստագրամյան սթորիներում։Մաղթում եմ ձեզ
ուրախ ամանոր, նոր սմարթֆոն և իհարկե շատ սրտիկներ։

19.Ամալյա

Ես ի՞ նչ եմ ուզում, որ բերես դու ինձ...


Ոչինչ... Ախ, միայն ոչինչ չտանես,
Միայն չխլես
Ու քո անզիջում հողմերին չտաս
Այս սերը՝
Իր մեջ առաջին սիրո
Կապույտն ունեցող
Ու լույսն ունեցող
Այս սերը,
Նրա հրաշքն անքնին
Եվ անգամ նրա տառապանքն անքուն:

Չտանես,
Քո խենթ հողմերին չտաս,
Ու ես ամեն ինչ կունենամ կյանքում:

20.Քրիստինե
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ
Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜:
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց... այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց... այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին,
Եվ այդ աշխարհի բախտի վրայով
Խևորեն ձգված մետաղալարին
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ...
Ձյունն է վար իջնում
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ:
Իսկ ուրիշ մի տեղ
Անձրևն է կրկին
Երկինք ու երկիր մեկմեկու հինում,
Կարծես թե հսկա տավիղ է շինում,
Որի հոսանուտ լարերի վրա
Իրիկնամուտի տավղահար քամին
Մրսած մատներով
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝
Ի վերա սիրո,
Վասն խնդության,
Վասն մարդկային ոգու խենթության:
Անձրևի տեսքով,
Ձյան կերպարանքով
Այդ դու ես գալիս:
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Բայց... այնպե՛ս արի,
Որ անձրևը հորդ սրբելով տանի
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի,
Այլ նաև փոշին ու մուրը հոգու,
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում,
Եվ ձյունը իջնի որոգայթների՛,
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛,
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի...
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց այսպե՛ս արի,
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ
Դառնա վարակի սավան ու վերմակ,
Եվ որ անձրևի ջուրն աստվածային
Մարդու արյունը ջրի վերածի,
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ
Նոր հիվանդության դիվային անուն,
Որից մինչև իսկ մահն է մահանում...
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...

21․Անյա
Զարկենք թասերն ու դատարկենք
Մեր այս սեղան-սինու կենաց,
Քանի գինին մեզ չի խմել,
Խմենք նաև գինու կենաց…
Մեր սրտերում ուրախության
Կրակն այնպես թող ճարճատի,
Որ էլ հոգսի հետք չմնա
Կնճիռներում մեր ճակատի:
Ուրախանանք Նոր տարու հետ,
Նոր տարու հետ զորանալով,-
Շտկենք սապատն այս աշխարհի
Թեկուզ մի քիչ կորանալով:

23. Էթերա

Երջանկությու՛ն.....սե՛ր....խաղաղությու՛ն....պրազությու՛ն....հարգա՛նք.....ամենա
կարևոր արժանիքները այս գալիք տարվանից հետո:
Թող անցնող տարվա հետ մոռանանք բոլոր դժվարությունները,
հիվանդություններն ու դժբախտություննները։ Մաղթում եմ, որ 2024-ին
իրականանան բոլորիս ցանկություններն ու նախորդ տարիներին չիրականացած
բոլոր իղձերը։

24.Սեդրակ
Դե ինչ ավարտվեց ևս մեկ հիանալի տարի, տարի՝որի
ընթացքում անցանք շատ փորձությունների միջով, ունեցանք
լավ ու վատ օրեր և հաղթահարելով զանազան խոչընդոտներ
հասանք այս կետին։ Ասում են ինչպես ավարտես տարին
այնպես էլ կսկսես։ես ցանկանում եմ, որ այս տարին ավարտեք
ժպիտներով։ Մենք մի քանի օրից կճանապարհենք 2023
թվականը, ես մաղթում եմ որ գալիք տարին իր հետ բերի
խաղաղություն, երջանկություն և ամենայն բարին։Շնորհավոր
ամանոր և սուրբ ծնունդ, մաղթում եմ ձեզ հաճելի նոր տարի։

25․ Քիսո
Այս տարում գալիք հաջողությունը Մեզ ուղեկցի ամբողջ տարում ու ողջ կյանքում
Ամեն օրը լինի ամանոր մեր կյանքում Նոր հույսերի ու երազանքների տարի
Որպես սրտիս անկեղծ խոսքեր Րոպեն, տարին գալիք թող որ լինի շհնորհավոր :

You might also like