6) Տարազը պատմական տարբեր դարաշրջաններում բնակչության որոշակի շերտերին…

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

6)Տարազը պատմական տարբեր դարաշրջաններում բնակչության որոշակի շերտերին

բնորոշ հագուստն է՝ ձևի, գույնի, նյութի, տեսակի, արտաքին հարդարանքի


առանձնահատկություններով և ժամանակի ընթացքում կրած փոփոխություններով:
Հայերի հնագույն տարազի վերաբերյալ քիչ նյութեր են պահպանվել:Հագուստի ու
զարդարանքի նկարագրություններ կան հայ պատմիչների երկերում: Փավստոս Բուզանդը և
Թովմա Արծրունին նկարագրում են տղամարդու և կնոջ ժողովրդական հագուստը,
Ստեփանոս Օրբելյանը՝ եկեղեցականի ծիսական տարազը, ոսկեթել գործքով ու թանկագին
քարերով զարդարված:
19-20-րդ դդ. հայկական տարազը, հենվելով ազգագրական նյութերի վրա, կարելի է
խմբավորել ըստ հետևյալ տիպերի.
ա/ Արարատյան տարազ, որի ընդգրկման շրջանակներն էին Արարատյան դաշտավայրը,
Երևանը, Կոտայքը, Թիֆլիսի հայկական թաղեր,Պարսկաստանի հայկական գաղթավայրերը:
Կանանց տոնական հագուստը միակտոր էր, զարդարված ասեղնագործ ժապավեններով,
շրջազգեստի վրայից հագնում էին կարճ կամ երկար վերարկու, որի եզրերը մորթապատ էին:
Գլխին կրում էին ոսկեշար ճակատակալ զարդ, երեսը ծածկված է եղել ժանեկազարդ քողով:
Տղամարդկանց հագուստը բաղկացած էր արխալուղից, տաբատից, որը Թիֆլիսում լայն էր,
ներքևի մասում՝ հավաքված, գլխարկից, արծաթե գոտուց:
բ/ Սյունյաց տարազ, որի ընդգրկման շրջանակներն էին Սյունիքը, Արցախը, Գողթնը:Կանանց
շրջազգեստը հասնում էր մինչև կրունկը, բազուկներն ու թևաբերանները զարդարված
արծաթե զարդ-կախիկներով:Գլխին կրում էին ճակատակալ զարդեր և բերանակալ
գույնզգույն թաշկինակներ:
Տղամարդկանց տարազը բաղկացած էր անդրավարտիքից, արխալուղից և չուխա-
վերարկուից, գլխին՝ գդակ:
գ/ Բարձր Հայքի տարազ, որն ընդգրկում էր Բարձր Հայքի նահանգը և հարևան գավառները:
Այս տարազը տարածվեց Շիրակում, Ախալքալաքում, Ախալցխայում և Ծալկայում:
Կանանց և տղամարդկանց տարազը շալից էր: Կանայք զգեստի վրայից կարմիր գոգնոց էին
կրում: Տոնական գունագեղ շրջազգեստի եզրերին մետաքսաթել շքեղ գործք էր: Վրայից
հագնում էին կապույտ կամ մուգ մանուշակագույն մահուդե վերարկու:Տղամարդու տարազի
մասերն էին անդրավարտիքը, բաճկոնը, թիկնոցը, թաղիքե գդակը, արծաթե գոտին, տրեխը:
դ/ Վասպուրականի տարազ, որը տարածված էր Վանա լճի ավազանում և հարևան
գավառներում՝ Մոկսում, Շատախում, Սասունում, Մանազկերտում: Կանանց զգեստները
զուգակցվում էին գոգնոցի հետ, իշխող գույնը կարմիրն էր, մազերին ծամթելեր էին կրում, որ
ծածկում էր թիկունքն ու հասնում մինչև գոտկատեղ, իրենց զարդարում էին արծաթե
վզնոցներով, կրծքազարդերով:
Տղամարդու հագուստում կարևոր էր շալե լայն գոտին: Տաբատը զոլավոր էր, բաճկոնը՝ այծի
մորթուց, գդակը՝ թաղիքե քոլոզ, գուլպաները՝ գույզգույն նախշերով, տրեխները:
ե/ Կիլիկյան տարազ, որը ձևավորվել էր միջնադարում Կիլիկիա տեղափոխված
ժողովրդախմբերի տարազներից: Զեյթունի կանանց զգեստն ու գլխի հարդարանքը
Վասպուրականի ձևերն էին կրկնում, Մարաշում՝ Բարձր Հայքի կնոջ գլխի հարդարանքն էր:
Տղամարդկանց հագուստը նույնպես Բարձր Հայքի տարբերակն էր: Կիլիկիայում ձևավորվել էր
տարազի մի ձև, որը Արևմտահայաստանի համար գրեթե ընդհանրական բնույթ ուներ:
Ժամանակակից տարազը Հայաստանում և սփյուռքում եվրոպականն է: Ազգային հագուստը
պահպանվել է միայն որոշակի ավանդական միջոցառումների համատեքստում: Սակայն
վերջին շրջանում աճում է հետաքրքրությունը ազգային տարազի նկատմամբ, և
նորաձևության մեջ արդեն ավանդական տարազի շատ տարրեր են ներառվում:
Կապի և հաղորդակցության միջոցներ. Հայկական լեռնաշխարհի փոխադրամիջոցները եղել
են ցամաքային և ջրային: Ըստ զարգացման փուլերի՝ ցամաքային փոխադրամիջոցներ էին
մարդն ինքը /շալակով/, գրաստները, ձիերը, անանիվ քարշակները, անվավոր սայլերը,
սահնակները, դահուկները, իսկ ջրային փոխադրամիջոցներ էին լաստերը, մակույկները,
նավակները:
Շալակով և ձեռքերով փոխադրում էին փոքր իրերից սկսած մինչև ահագին գերաններ:
Գրաստային քարավաններով վաճառականները ապրանքներ էին փոխադրում երկրի ներսում
տարբեր գավառներ:Լեռնային դժվարանցանելի վայրերում ձին և էշը, ջորին և ուղտը,
բեռնափոխադրումներից զատ, նաև մարդկանց էին տանում վայրից վայր:
Դեռևս բրոնզի դարաշրջանից Հայաստանում հայտնի էին փայտե կամ ճաղավոր անիվներով
սայլեր:Ժայռապատկերներում և ուրարտական քանդակապատկերներում երկանիվ
ռազմակառքեր կան, իսկ գրավոր աղբյուրերը վկայում են, որ քառանիվ սայլերը, որոնց լծում
էին եզներ կամ գոմեշներ, նույնպես լայն կիրառում ունեին առօրյա կյանքում:Անցյալ դարում
Հայաստանում զարգացան նաև երկաթուղային /սկզբում շոգեքարշային, ապա՝
էլեկտրաքարշային/, հետո էլ օդային հաղորդակցության միջոցները:
Գետերի վրայով անտառանյութը տեղափոխում էին լաստառաքմամբ, այսինքն՝ գերաններն
իրար կապելով և տակից ծանրություն կախելով, որ բեռն արագ գնա:Կիլիկյան Հայաստանում
կառուցել են նավեր, որոնցով ճանապարհորդել են Միջերկրական ծովով դեպի Ատլանտյան
օվկիանոս: Վերջերս կառուցած «Կիլիկիա» նավով հայ նավագնացները հասան Բրիտանիա:
Միջնադարում կարևոր լուրերն ազդարարվում էին մունետիկների միջոցով: Նոր և նորագույն
շրջաններում զարգացան այնպիսի լրատվամիջոցներ, որպիսիք են մամուլը, ռադիոն,
հեռուստատեսությունը: Ներկայումս Հայաստանում գործում են բազմաթիվ ռադիո և
հեռուստաալիքներ, որոնք բազմազան տեղեկատվություն են հաղորդում:
Երրորդ հազարամյակը համացանցի /ինտերնետ/, էլեկտրոնային փոստի և արբանյակային
կապի ժամանակաշրջան է, որն օրեցօր զարգանում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ
Հայաստանում:

Խոհանոց:
Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական
ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և
մթերքներով։
Հայերի ազգային հացի տեսակը, որը հայտնի է աշխարհում շնորհիվ իր առանձնահատուկ
համի, լավաշն է։ Սա պատրաստվում է ցորենի ալյուրից, բայց նախկինում հայերը թխել են
նաև գարու ալյուրից։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում տոնական և ծիսական
նշանակության կերակուրները։ Այս համալիրների նշանակությունը կարևոր է նրանով, որ
դրանց շարքում պահպանված են արխայիկ գծեր, տարրեր, որոնք դուրս են եկել առօրյա
գործածությունից։ Երբեմն ծիսական կիրառություն ունեցող կերակուրները աստիճանաբար
մոռացվել, դարձել են տոնական, հետո էլ՝ տեղ գտել առօրյա ուտեստում։Հայաստանում
յուրաքանչյուր տոնի առթիվ տարբեր ուտեստներ են պատրաստում,որը վերաբերվում է տվյալ
տոնին:Դրանք պատրաստել են դարեր շարունակ և մինչ օրս հայկական ավանդական
ընտանիքներում դրանք պատրաստվում են:
Հայկական ուտեստներից շատերը այսօր ևս պահպանվել են և հայտնի են աշխարհին`որպես
հայկական հայտնի ուտեստներ:Դրանցից
են`դոլման,քյուֆթան,հարիսան,սպասը,գաթան,ժենգյալով հացը,փախլավան և այլն:

You might also like