Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 1

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի


նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական
չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն
ուղղված նոր նախաձեռնություն:
Նոր նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր ամիս
կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների
լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.
 «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
 «Չափորոշչի ներդրմանն աջակցող՝ տնօրենի տեղակալի
պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
 «Լավագույն խմբակավար»
 «Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն
ուսուցիչ»
 «Հայրենագիտություն» բնագավառի լավագույն ուսուցիչ»
 «Օտար լեզուներ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
 Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական
տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա
(ԲՏՃՄ)» բնագավառի լավագույն ուսուցիչ»
 «Հասարակություն, հասարակական գիտություններ»
բնագավառի լավագույն ուսուցիչ»
 «Արվեստ և արհեստ» բնագավառի լավագույն ուսուցիչ»
 «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»
բնագավառի լավագույն ուսուցիչ»

Նախաձեռնությանը հայտեր կարող են ներկայացնել տվյալ


պահին աշխատող տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները՝
իրենց լիազոր մարմին /Երևանի քաղաքապետարան, ՀՀ
մարզպետարաններ/ ներկայացնելով անձը հաստատող
փաստաթուղթ, տեղեկանք՝ աշխատավայրից, ինչպես նաև
անվանակարգերի համար պահանջվող նյութերը /տես՝ կից
ներկայացվող ընթացակարգը/:
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010-572-
100 և 033-572-100 հեռախոսահամարներով /«Կրթության զարգացման
և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ, Մկրտչյան
Լիլիթ/:

ԾԱՆՈ ԹՈՒԹՅՈՒՆ՝ Հունվար ամսին ներկայացվող հայտերի՝


լիազոր մարմին ներկայացնելու ժամկետը հունվարի 24-ն է, իսկ
լիազոր մարմնի կողմից ԿԶՆԱԿ ներկայացնելու ժամկետը՝ հունվարի
26-ը:

You might also like