D5bed5ab D5b4d5a1d5bd

You might also like

Download as doc, pdf, or txt
Download as doc, pdf, or txt
You are on page 1of 4

Բաժին 6: Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվի մասին

1)Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:

1)Չին-տիբեթակն
2)Հնդեվրոպական
3)Իբերո-կովկասյան
4)Ուգրո-Ֆիննական

2)Ո՞ր շարքում նշված բոլոր լեզուներն են պատկանում հնդեվրոպական


լեզվաընտանիքին:

1)անգլերեն,վրացերեն,ուբեկերեն,ռուսերեն
2)ուկրաիներեն,թուրքերեն,պարսկերեն,ճապոներեն
3)հունարեն,քրդերեն,գերմաներեն,տաջիկերեն
4)չինարեն,ֆիններեն,հոլանդերեն,բուլղարերեն

3)Ո՞ր լեզվին է ցեղակից հայերենը.

1)վրացերենին
2)քրդերենին
3)արաբերենին
4)ղազախերենին

4.Նշված հայագետներից ո՞վ է ապացուցել,որ հայերենը հնդեվրոպական լեզուերի մեջ


ինքնուրույն լեզվաճյուղ է:

1)Նիկողայոս Մառը
2)Հայնրիխ Հյուբշմանը
3)Գևորգ Ջահուկյանը
4)Յոզեֆ Կարստը

5.Ո՞ր հայերենի զարգացման փուլերից չէ:

1)գրաբար
2)նախագրային հայերեն
3)աշխարհաբար
4)բարբառ

6)Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված


Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ,ով գաղտնատես
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղ նվերն այս դրված
Անձս տոչորող թախծի կրակին`
Կամքս բուրվառով առաքում եմ քեզ:

1)գրաբարով
2)արևմտահայերենով
3)արևելահայերենով
4)միջին հայերեով

7. Տարված հատվածը ո՞ր հայերենով Է շարադրված։

Կսկիծ կա սրտիս մեջ վիրավոր՝


Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պտի լայննա՜, երբ իջնե գիշեր։

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

8. Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված։

Ամենակալ աստուած բարերար, ստեղծիչ բոլորից,


Լո՛ւր հառաչանաց ձայնիս վտանգի
Եվ երկիւղէ տագնապի ապագայիցն կարծեաց
Փրկեա՛ կարող զաւրութեամբ, զերծեալ ի պարտեաց

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

9.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված։

Ֆրիկըն հանց պարզ է խօսել,


Որ ամենայն մարդ իմանայ։

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով
10.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված։

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ անձայն, անհանդես,


Երթա՜լ առվին պես՝ մարգերու տակ անտես.
Կապույտին մեջ հեզ, հողմավար ամպին պես...

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

11.Տրված հատվածը ո՞ր հայերենով է շարադրված։

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.


Ասավ՝Չարե՜նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց...

1) գրաբարով
2) արևմտահայերենով
3) արևելահայերենով
4) միջին հայերենով

12.Ո՞ր բարբառի հիման վրա է ձևավորվել գրական արևմտահայերենը:

1)Մարաղայի
2)Պոլսի
3)Կարնո
4)Խոյի

13.Արևմտահայերենում սահմանական ներկան կազմվում է.

1)ած մասնիկով
2)ում մասնիկով
3)կը մասնիկով
4)կու մասնիկով

14.Բառարանների ո՞ր տեսակին է պատկանում Հայկական սովետական


հանրագիտարանը

1)ուղղագրական
2)ստուգաբանական
3)հանրագիտական
4)ճյուղային

15. Հետևյալ բառարններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված


բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով)։
ՀԱՑ, ի, գ. 1.Ալյուրից թխած ամենօրյա ուտելիք։2. Հացահատիկ (ցորեն, գաորի)։ 3.
Հացահատիկի արտերը։ ............ 8. փխբ. Ապրուստ, ապրուստի միջոց։ ...........

1) ստորոգաբանական
2) ուղղագրական
3) հոմանիշների
4) բացատրական

16. Հետևյալ բառարններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված


բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով)։

ԵՐԿԱՆ (սեռ. ի, յետնաբար ի, ի-ա հլ. ) «ջաղաց, ջաղաց քար» ՍԳր., Կոչ., որից՝
երկանաքար Ղուկ. ժե 2 .......... =Բնիկ հայ բառ հնխ. grawana-ձևից, որի մեջ -awa- տալով
ա՝ ձևացրել է հյ. *կրան->երկան. ...... Մառ, զնդ. asman «քար» բառի հետ, ճիշտ ինչպես
պրս. asma=հյ. երկին .......»

1) ստորոգաբանական
2) ուղղագրական
3) հոմանիշների
4) բացատրական

You might also like