Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 29

EXT.

ԴՈՒՐՍ-ԱՆՏԱՌ-ԱՌԱՎՈՏ

Երկարաքիթ տասնյակ հազարավոր արարածներ հավաքված են: Նրանց արքան բազմած է


գահին: Գահի առաջ դրված են հազարավոր տաշած քարեր: Արարածները առաջ են գալիս
և տեղավորվում քարերի վրա:

ԱՐՔԱ
Մենք վատ լուրեր ենք ստացել դրսից: Պատրա՛ստ եղեք բոլորդ
ինքնապաշտպանման:

Արարածները խառնվում են իրար, անհանգստացած ինչ-որ անհասկանալի բաներ են


խոսում:

INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՄԻՋԱՆՑՔ-ԱՌԱՎՈՏ

Լսվում է դռան զանգի ձայնը: Թոմը գնում է դուռը բացելու: Ներս է մտնում իր
ընկեր Միքայելը` ձեռքին մի նկար: Նրանք քայլում են դեպի հյուրասենյակ:

ՄԻՔԱՅԵԼ
Հե՜յ, տե՛ս, նոր նկար եմ քեզ բերել: Դուրդ գալիս է՞:

ԹՈՄ
Վաու՜, ինչ լավն ա՜: Ապրես ընկերս:

ՄԻՔԱՅԵԼ
Բա չես ուզու՞մ փորձես:

ԹՈՄ
Ո՞նց չեմ ուզում: Հեսա փորձեմ:

Մտնում են հյուրասենյակ: Թոմը Միքայելի բերած նկարը հենում է պատին, խորը


շունչ քաշում և մտնում նկարի մեջ:

EXT. ԴՈՒՐՍ-ԱՆՏԱՌ-ԱՄՊԱՄԱԾ ԿԵՍՕՐ

Թոմը ոտքը դրեց գետնին:

ԹՈՄ
Ի՜նչ հետաքրքիր ա, ու, ըըը, մի տեսակ, ըըը, արատասովոր: Էն ի՞նչ
ճանապարհ ա: Սպասի տենց գնամ:

Թոմը քայլում է անտառի միջի ճանապարհով: Լսվում են տարօրինակ ձայներ:

ԹՈՄ
Էս ի՞նչ ձեն էր, էն կողմից էր:
2.

Թոմը քայլում է այն կողմ, որտեղից լսվում է ձայնը:

EXT. ԴՈՒՐՍ-ԲԱՑ ՏԱՐԱԾՔ ԱՆՏԱՌՈՒՄ-ԱՄՊԱՄԱԾ ԿԵՍՕՐ

Թոմը տեսնում է մեջքով նստած տասնյակ հազարավոր արարածներին և նրանց դիմաց


գահին բազմած արքային:

ԱՐՔԱ
Շուտով մենք պիտի դուրս գանք այստեղից, և քանի որ մենք գիտենք,
որ մեզ չեն ընդունի, պիտի վերացնենք մարդկանց: Դա է միակ
ճանապարհը լավ կյանքի: Պատրաստ եղեք հրահանգիս: Մենք պիտի
արագացնենք գործը, որովհետև շատ խնդիրներ են մեզ սպառնում:

ԹՈՄ
Էս ինչե՞ր են, ըըը, ովքե՞ր են, ի՞նչ են խոսում: Մարդու նման են,
բայց հլը սրանց քթերը, ոնց որ պինոկիոյի վատ տեսսակը լինեն:

Թոմը թաքնվում է երկու ծառերի ետևում և ականջ դնում արարածների


խոսակցությանը:

ՄԱՐԻՈՆԱ
Վերջապես պրծավ էս ժողովը: Պապաս էլ չէր եկել, շուտ գնամ տուն
զգուշացնեմ:

ԼԻՈՆՅԱՍ
Հա՜: Ես էլ մեր տնեցիքին պիտի ասեմ պատրաստվեն: Տատին էլ
հորքուրենց էր գնացել, տեսնես իմացել ա՞:

Արարածները մոտենում են Թոմին և նա փախչում է այդտեղից:

EXT. ԴՈՒՐՍ-ԱՆՏԱՌ-ԵՐԵԿՈ

Թոմը մտահոգված քայլում է անտառից դուրս գալու ճանապարհով:

ԹՈՄ
(մտահոգված)
Օհօ՜, էս ինչ խառը պատմություններ ա...

Թոմը հասնելով նկարին, դուրս է ցատկում դրա միջից:

3.

INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ-ԳԻՇԵՐ

Միքայելը բազկաթոռին նստած խռմփացնում է: Թոմը նրան հրմշտելով արթնացնում է:

ՄԻՔԱՅԵԼ
Արդեն էկա՞ր: Հ՞ն, ի՞նչ կար: Մտահոգված ես երևում:

ԹՈՄ
Մենակ իմանաս ինչ խառն էր:

ՄԻՔԱՅԵԼ
Բա պատմի, սկսի:

ԹՈՄ
Ուրեմն, էս նկարում ինչ-որ կենդանիներ կան ու...իմ
հասկանալով..իրանք պիտի մեզ...վերացնեն:

ՄԻՔԱՅԵԼ
Միի րոպեե: Չհասկացա: Այսի՞նքն վերացնեն:

ԹՈՄ
Դե համբերի պատմեմ:

Միքայելը գլխով է անում:

ԹՈՄ
Իրանք ապրում են էս նկարի մեջ ու ոնց հասկացա, ուզում են դուրս
գան նկարից: Բայց համ էլ հասկանում են, որ իրանց ոչ մեկ չի
ընդունի ու էտ դեպքում իրանք կվերանան, դե այսինքն տենց հանգիստ
դուրս չեն գա: Ես հասցրի լսեմ իրանց գլխավորի խոսքերը: Ասում էր,
թե պիտի հարձակվեն ու վերացնեն մեզ, որ հանգիստ ապրեն մեր
երկրագնդի վրա:
ՄԻՔԱՅԵԼ
Դեհհ, համարենք հասկացա: Բայց մի տեսակ հավատս էլ չի գալիս է:

ԹՈՄ
Միք, ես էլ իմ աչքերին չէի հավատում, բայց ոնց հասկանում եմ, էս
շատ լուրջ ա ու պետք ա մտածենք մի բան:

ՄԻՔԱՅԵԼ
Հա՜, համաձայն եմ, պլաններ ունե՞ս:

4.

ԹՈՄ
Մի բան եմ մտածել, ինձ թվումա փորձենք:

ՄԻՔԱՅԵԼ
Ի՞նչ ա պետք անել:

ԹՈՄ
Նայի, զանգում ես Էլիին, Նեյլին, Սոֆիային, Ջեքին, հա, մեկ էլ մեր
գիտնականին, ասում ես, որ վաղը էս ժամին գան ստեղ:

ՄԻՔԱՅԵԼ
Ոնց ասես:

Միքայելը քայլում է դեպի միջանցք, բացում տան դուռը, դուրս գալիս ու փակում
այն:

ԹՈՄ
Վայ, լավ ա չմոռացա: Էս նկարը տանեմ նկուղ, մի բան չլինի:

Թոմը գնում է նկուղ:

INT. ՆԵՐՍ-ՆԿՈՒՂ-ԳԻՇԵՐ

Թոմը աչքերը շրջելով ամբողջ նկուղով, փնտրում է հարմար տեղ, և նկարը դնում
այնտեղ: Թոմը պտտվում է և դուրս գալիս նկուղից:
INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ-ԳԻՇԵՐ

Թոմը բացում է դուռը, ներս է մտնում, վերցնում է հեռախոսը:

ԹՈՄ
Վա՜յ, էս մաման ինչի՞ ա զանգել:

Թոմը հեռախոսով հավաքում է մոր համարը և զանգահարում:

ՄԱՅՐ (V.O. ԱՐՏԱԿԱԴՐԱՅԻՆ ՁԱՅՆ)


Ալո, Թո՞մ:

ԹՈՄ
Ալո, մամ, զանգել էի՞ր:

ՄԱՅՐ (V.O.Ա.Ձ.)
Հա, բալես, մենք երկու օրից գալիս ենք:

ԹՈՄ
Երկու օրի՞ց:

5.

ՄԱՅՐ (V.O.Ա.Ձ.)
Հա, ինչ-որ բան ա՞ եղել:

ԹՈՄ
Չէէ, չէ մամ, բան չի եղել, ուղղակի զարմացա: Բայց հաստա՞տ երկու
օրից եք գալիս:

ՄԱՅՐ (V.O.Ա.Ձ.)
Հաստատ բալես, տոմսերն արդեն առել ենք: Կպատրաստվես, որ
դիմավորես:

ԹՈՄ
Լաավ մամ ջան: Պապային կասես բարի գիշեր:

ՄԱՅՐ (V.O.Ա.Ձ.)
Անպայման բալես:
Թոմը անջատեց հեռախոսազանգը:

ԹՈՄ
Օհօօ, էս էլ նոր բան էր, հիմա էլ պետք ա պատրաստվելու նոր տեղ
գտնել: Լավ, Միքոյին զանգեմ:

Թոմը հավաքում է Միքայելի հեռախոսահամարը և զանգում:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Թո՞մ: Ի՞նչ ա եղել: Ինչի՞ ես էս ուշ ժամին զանգել:

ԹՈՄ
Միք, կարա՞նք վաղը երեխեքին ձեր տուն կանչենք:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Թոմ կասե՞ս ինչա եղել: Ինչի՞ ձեր տունը չենք հավաքվելու:

ԹՈՄ
Տնեցիք մյուս օրը գալիս են:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Ո՞նց գալիս են:

ԹՈՄ
Դեե, էսօր մաման էր զանգել, ասեց, որ գալու են:

6.

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Նշանակում ա, հետո էլ չենք կարա ձեր տունը հավաքվենք: Լավ, մի
բան կմտածեմ:

ԹՈՄ
Օքեյ դե, բարի գիշեր ախպերս:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Բարի գիշեր Թոմ ջան: Հա, մեկ էլ զանգել էի, բոլորն էլ ասեցին
կգան:

ԹՈՄ
Հաա, ավելի լավ:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Դե առավոտյան կզանգեմ, կզգուշացնեմ, որ մեր տուն գան:

ԹՈՄ
Լավ, կզանգվենք:

Թոմը անջատում է հեռախոսազանգը և դուրս է գալիս հյուրասենյակից: Գնում է


դեպի իր ննջասենյակ:

INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմը արթնանում է, վեր է կենում, հագնվում: Վերցնում է հեռախոսը, նայում


ժամը և զանգահարում Միքայելին:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Բարի լույս, Թոմ:

ԹՈՄ
Բարի լույս: Ի՞նչ կա: Ի՞նչ արեցիր: Զանգել ե՞ս:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա, մի կես ժամ առաջ զանգեցի: Բոլորին ասել եմ:

ԹՈՄ
Ապրես շատ Միք: Ես չգիտեմ, որ դու չլինեիր ինչ էինք անելու:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Բա էլ, ո՞ր օրվա ընկերդ եմ, որ չօգնեմ:

Թոմը ոչինչ չասելով ժպտում է, թեթև ձայն հանելով:


7.

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Լավ դե, գնա մտածի մի բան, տեսնենք ինչ կարանք անենք դրանց
պահով:

ԹՈՄ
Հաա, մեկ էլ ուզում էի հարցնեի, ապահով կլինի՞ էտ նկարը
նկուղում: Դեե, ուզում եմ ասեմ, որ տնեցիք գալու են, չեմ ուզում
ավելորդ խանգարող դեպքեր լինեն:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Դեհ, ինձ թվումա ապահով ա: Չեմ կարծում իրանք նկուղում անելու
բան ունենան:

ԹՈՄ
Էդ էլ ես ճիշտ: Լավ, համենայնդեպս, էտ էլ կմտածեմ:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Դե լավ, անջատում եմ:

Թոմը հեռախոսը դնում է գրպանը և գնում դոպի նկուղ տանող դռնով:

INT. ՆԵՐՍ-ՆԿՈՒՂ-ԿԵՍՕՐ

Թոմը մտնում է ներս: Գտնում է նկարը, ուղղում, և նորից մտնում դրա մեջ:

ԹՈՄ
Տեսնենք էսօր ինչ կիմանանք սրանց մասին:

Թոմը քայլում է անտառի ճանապարհով: Նա հանկարծ տեսնում է, թե ինչպես է մի


արարածների ընտանիք զբոսնում: Նրանք ուրախ-ուրախ ինչ-որ բաներ են խոսում,
սակայն, քանի որ Թոմը հեռու է, նրանց խոսակցությունը չի լսվում: Թոմը
հետևում է նրանց, և այդպես քայլելով նրանք հասնում են մի հրապարակի:

ԹՈՄ
(մտքում)
Փաստորեն, էս արարածներն էտքան էլ վատը չեն: Լավ, էսօրվա համար
հերիքա: Դուրս գամ, որ հասցնեմ Միքոյենց տուն գնամ:

Թոմը պտտվում է, քայլում դեպի նկարը, և ցատկում դրա միջից:

8.

INT. ԹՈՄԻ ՏԱՆ ՆԿՈՒՂ-ԿԵՍՕՐ

Թոմը տրորում է աչքերը։

ԹՈՄ
Վայյ, աչքե՞րս ինչի ցավաց։

Թոմը հանում է հեռախոսը և նայում է ժամին։

ԹՈՄ
Պահո՜, լավ, գնամ Միքոյենց արդեն, հանկարծ չուշանամ։

Թոմը բացում է դուռը և դուրս գալիս նկուղից։

EXT. ԴՈՒՐՍ-ՓՈՂՈՑ-ԿԵՍՕՐ

Թոմը քայլում է։ Հեռախոսին զանգ է գալիս, հանում է հեռախոսը և պատասխանում


զանգին։

ԹՈՄ
Ալո, Մի՞ք։

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա, Թոմ ու՞ր ես, քեզ ենք սպասում։

ԹՈՄ
Ճանապարհին եմ Միք, երկու րոպեից հասնում եմ։

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Լավ, դե արագացրու։
ԹՈՄ
Լավվ։

Թոմն անջատում է հեռախոսազանգը, հեռախոսը դնում գրպանը և վազելով գնում


Միքայելենց տուն։

INT. ՄԻՔԱՅԵԼԵՆՑ ՏՈՒՆ-ՑԵՐԵԿ

Լսվում է դռան զանգը։

ՄԻՔԱՅԵԼ
Էս հաստատ Թոմն ա։ Ես կբացեմ։

Միքայելը գնում է միջանցք։

9.

INT. ՄԻՔԱՅԵԼԻ ՏԱՆ ՄԻՋԱՆՑՔ-ՑԵՐԵԿ

Միքայելը բացում է դուռը։ Թոմը ներս է մտնում։

ՄԻՔԱՅԵԼ
Թո՞մ, էս ինչի ուշացար։

ԹՈՄ
Նոր պլաններս փոխել եմ։ Բոլորն եկել ե՞ն։

ՄԻՔԱՅԵԼ
Հա, եկել են։

ԹՈՄ
Դե գնանք ներս։

ՄԻՔԱՅԵԼ
Լավ։
Թոմն ու Միքայելը գնում են դեպի հյուրասենյակ։

INT. ՆԵՐՍ-ՄԻՔԱՅԵԼԻ ՏԱՆ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿ-ՑԵՐԵԿ

Ներս են մտնում Թոմն ու Միքայելը։ Բազմոցին նստած են Էլին, Նեյլը, Սոֆիան ու


Ջեքը, իսկ բազկաթոռին նրանց գիտնական ընկերը՝ Քևինը։ Թոմն ու Միքայելը
բերում են անկյունում դրված աթոռները և նստում:

ԹՈՄ
Բարևնե՜ր։

Բոլորը պատասխան բարևում են։

ԹՈՄ
Ուրեմն, սենց սկսեմ։ Դուք հինգդ էլ գիտեք, որ ես նկարների մեջ
կարողանում եմ մտնեմ։

ՆԵՅԼ
Ըհնն։

ՍՈՖԻԱ
Ահա։

ՋԵՔ
Հա, գիտենք։

10.

ԹՈՄ
Դե լսեք։ Երեկ Միքայելը ինձ նոր նկար բերեց, ես էլ մտածեցի
փորձեմ։ Ու պարզեցի, որ էտ նկարում երկարաքիթ արարածներ են
ապրում։ Ու ամենակարևորը, իրանք ուզում են մեզ վերացնեն։
ԷԼԻ
Մի րոպեե, այսի՞նքն վերացնեն։

ԹՈՄ
Այսինքն իրանք ուզում են գան ստեղ ապրեն, բայց, գիտեն, որ մեր
ղեկավարները չեն թողնի ու դրա համար մեզ պիտի վերացնեն: Բայց ես
էսօր նորից մտել եմ նկարի մեջ ու հասկացա, որ իրանք տենց վատը
չեն: Իրանք էլ մեր նման են ու պետք չի վատ տրամադրվել: Իմ
հասկանալով իրանք պլան են մշակել դրա համար ու ըստ իրանց պլանի
իրանք պիտի հարձկվեն մեր վրա:

ՔԵՎԻՆ
Բա դու՞:

ԹՈՄ
Ես ի՞նչ:

ՔԵՎԻՆ
Դու պլան ունե՞ս:

ԹՈՄ
Դեե, կարելի ա ասել հա:

ՔԵՎԻՆ
Ու՞:

ԹՈՄ
Դե սկզբում մտածում էի, որ մենք էլ իրանց տենց հակահարված տանք:

ՄԻՔԱՅԵԼ
Այսի՞նքն տենց:

ԹՈՄ
Այսինքն մենք էլ կհարձակվեինք: Դե, եթե տեղեկացնեինք ուրիշ հզոր
երկրների, կօգնեին մեզ ու մենք բնականաբար կհաղթեինք իրանց:

ՄԻՔԱՅԵԼ
Ու ի՞նչ: Փոխել ե՞ս պլանդ:
11.

ԹՈՄ
Հա, փոխել եմ: Էսօր, որ տեսա իրանց մի ընտանիք, հասկացա, որ իրանք
էլ են մեր նման, իրանք ուղղակի իրանց տեսքով են տարբերվում: Ու,
եթե դուք տեսնեք, թե իրանք ինչ անտառում են ապրում, հաստատ դուք
էլ իմ պես կմտածեք:

ՋԵՔ
Հիմա քո պլանը ո՞նց ա:

ԹՈՄ
Իմ պլանը սենց ա: Ես կխոսեմ էտ արարածների թագավորի հետ, դուք էլ
փորձեք ձեր ծանոթ պաշտոնյաների միջոցով տեղեկացնեք նախագահին, որ
մենք ուզում ենք, որ իրանք ստեղ` երկրագնդում, ապրեն մեր հետ:

ԷԼԻ
Ե՞րբ ենք սկսում:

ԹՈՄ
Դե, նկար մտնելու համար ինձ թվումա էսօր ուշա, բայց դուք փորձեք
կապնվել ձեր ծանոթների հետ:

ԷԼԻ
Ես շատ ունեմ ծանոթներ, մի 30 րոպեից անպայման կզանգեմ իրանց:

ԹՈՄ
Ապրես շատ: Հա, ու ամենակարևորը: Հիշե՛ք, որ դուք իմ կյանքում իմ
ամենավստահելի մարդիկ եք ու էս ամեն ինչի մասին նույնիսկ մամաենք
չգիտեն:

ՍՈՖԻԱ
Թո՛մ, ես մեր հինգի անունից եմ ասում, որովհետև վստահ եմ, որ
բոլորս էլ անպայման կօգնենք քեզ պետք եղած ժամանակ:

ՆԵՅԼ
Սոֆին ճիշտ ա ասում: Դիմի մեզ ցանկացած հարցում: Մենք անպայման
կօգնենք քեզ:
ԹՈՄ
Ապրեք շատ, բոլորդ: Դուք էլ իմացեք, որ ամեն հարցում կօգնեմ ձեզ:

12.

Բոլորը գլխով են անում ու ժպտում:

ԹՈՄ
Դե, էսօրվա համար էսքանը: Գնացինք տներով:

Բոլորը վեր են կենում: Միքայելը ճանապարհում է նրանց:

EXT. ԴՈՒՐՍ-ՓՈՂՈՑ-ԵՐԵԿՈ

Թոմը զբոսնում է միայնակ:

ԹՈՄ
(մտքում)
Վա՜յ, ոնց էի մոռացել: Մամայենք վաղն են գալիս: Չէ, ես համոզված
եմ, որ նկարը պետք չի մեր նկուղում պահել: Բայց ու՞ր տանեմ:
Հիշեցի՜, տատիենց հին տունը: Վաղն անպայման կտանեմ:

Թոմը սկսում է արագացնել քայլերը և գնալ տուն:

INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմն արթնանում է, հագնվում, մտնում լոգարան, լվացվում և դուրս գալիս:


Պահարանից վերցնում է իր հին պայուսակը, դնում դրա մեջ մի քանի կարևոր բան
արարածներից պաշտպանվելու համար, փակում այն, գցում ուսին և դուրս գալիս
սենյակից:

INT. ԹՈՄԻ ՏԱՆ ՆԿՈՒՂ-ԱՌԱՎՈՏ

Թոմը վերցնում է նկարը և դուրս գալիս նկուղից դեպի փողոց տանող ճանապարհով:
EXT.ԴՈՒՐՍ-ՓՈՂՈՑ-ԱՌԱՎՈՏ

Գալիս է մի տաքսի։ Թոմը կանգնեցնում է տաքսին և նստում։

EXT. ԴՈՒՐՍ-ՓՈՂՈՑ-ԱՌԱՎՈՏ

Թոմն իջնում է տաքսուց։ Երևում է մի փոքր տուն։ Թոմը քայլում է դեպի այդ
տունը։ Հասնում է դռանը, բացում է այն և ներս մտնում։

13.

INT. ՆԵՐՍ-ՏՆԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմը ներս մտնելով զննում է սենյակը, ինչից հետո ձեռքի նկարը հենում դիմացի
պատին։

ԹՈՄ
Վատ չի...Ճիշտ ժամանակին էլ հիշեցի էս տան մասին։ Էսօր կարևոր օր
ա։ Պիտի խոսամ էտ արքայի հետ անպայման։

Թոմը ուսապարկն իջեցնում է գետնին։ Նա խորը շունչ է քաշում և մտնում նկարի


մեջ։

EXT. ԴՈՒՐՍ-ԱՆՏԱՌ-ԱՌԱՎՈՏ

Թոմը նայում է շուրջը։

ԹՈՄ
Ստեղից աջ էինք գնում։ Լավ էլ հիշում եմ հաա։

Թոմը քայլում է դեպի աջ։

EXT. ԴՈՒՐՍ-ԲԱՑ ՏԱՐԱԾՔ ԱՆՏԱՌՈՒՄ-ԱՌԱՎՈՏ


Բարձր քարի վրա նստած է երկարաքիթ արարածների արքան։ Արքայի վրա գցված է
գայլի մորթի, իսկ գլխին թագ է դրված։ Նրա առաջ կանգնած են երկու թիկնապահ։
Թոմը գալիս է արքայի դիմաց։ Թիկնապահները հանկարծակի վրա են ցատկում և
բռնում նրան։

ԹՈՄ
Թողե՛ք ինձ։ Ես լուրջ բանակցությունների համար եմ եկել։

ԱՐՔԱ
Բա՛ց թողեք։

Թիկնապահները բաց են թողում Թոմին։

ԱՐՔԱ
Առա՛ջ արի։

Թոմը առաջ է գնում։

ԹՈՄ
Ես կարևոր բան ունեմ ձեզ ասելու։

ԱՐՔԱ
Ես լսում եմ քեզ։

14.

ԹՈՄ
Ես գիտեմ ձեր ծրագրի մասին։ Ես գիտեմ, թե ինչ եք դուք որոշել։
Դրա համար ես մի պլան ունեմ։

ԱՐՔԱ
ԵՒ ինչպիսի՞ն է քո պլանը։

ԹՈՄ
Ես դա ձեզ չեմ ասի, մինչ դուք չպատասխանեք մի հարցի։

ԱՐՔԱ
Տու՛ր հարցդ։
ԹՈՄ
Ինչու՞ եք որոշել հենց մեզ վերացնելու ճանապարհով գալ և ապրել
Երկրում։

ԱՐՔԱ
Ինչպե՞ս էր քո անունը:

ԹՈՄ
Թոմ։

ԱՐՔԱ
Դա երկար պատմություն է, Թո՛մ, բայց ես կփորձեմ քեզ կարճ պատմել։

ԹՈՄ
Ես լսում եմ ձեզ։

ԱՐՔԱ
Հարյուրավոր տարիներ առաջ, մեր նախահայրերը նույնպես ցանկանում
էին գալ և ապրել Երկրում։ Նրանք որոշեցին բանակցել մարդկանց
գլուխ կանգնածների հետ։ Բայց նրանք մերժել էին մեզ, և , նաև
սպառնացել հարձակվել մեր վրա գալու դեպքում։

ԹՈՄ
Ես հասկացա ձեզ, բայց այս անգամ ես պատմել եմ իմ ընկերներին ձեր
մասին և նրանք բանակցում են պաշտոնյաների հետ։

ԱՐՔԱ
Նրանք ձեզ նույնպես կմերժեն։

15.

ԹՈՄ
Ո՛չ, դուք չեք հասկանում։ Ժամանակները փոխվել են։ Հիմա նույնիսկ
ժողովուրդը դեմ չի լինի դրան։

ԱՐՔԱ
Թո՛մ, դու խելացի տղա ես երևում։ Ես վստահում եմ քեզ, բայց տե՛ս,
հանկարծ այնպես չլինի, որ դուք դուրս գաք մեր դեմ։

ԹՈՄ
Ես վստահեցնում եմ ձեզ, ոչինչ չի պատահի։ Բայց հիմա ես պետք է
գնամ, վաղը կհայտնեմ ձեզ ստացած լուրերի մասին։

Արքան գլխով է անում։ Թոմը վազում է դեպի նկարը և ցատկում դրա միջից։

INT. ՆԵՐՍ-ՏՆԱԿ-ԵՐԵԿՈ

Թոմը դուրս է գալիս նկարից:

ԹՈՄ
Մամայենք: Ոնց էի մոռացել...

Թոմը վերցնում է հեռախոսն ու դրամապանակը ուսապարկից ու դուրս գալիս տնից:

EXT. ԴՈՒՐՍ-ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԲԱԿ-ԳԻՇԵՐ

Թոմը բակում կանգնած սպասում է մորն ու հորը: 30 վայրկյան անց երևում են


Թոմի ծնողները: Թոմը առաջանում է դեպի ծնողները և փաթաթվում ծնողներին:

ՄԱՅՐ
Վա՜յ, Թո՛մ, բալե՛ս, ոնց էի քեզ կարոտել...

ԹՈՄ
Բա ես մամ ջան...

Թոմը թողնում է մորը, վերցնում է նրանց ճամպրուկները, տանում դեպի իրեն


սպասող տաքսին և դնում բեռնախցիկում:

Թոմը և ծնողները նստում են տաքսին և գնում:


16.

INT. ՆԵՐՍ-ՏԱՔՍԻ-ԳԻՇԵՐ

ՄԱՅՐ
Թո՛մ, բալե՛ս, բարեկամներից ի՞նչ կա:

Թոմը ձայն չի հանում:

ՄԱՅՐ
Թո՞մ:

Մայրը թեթև դիպչում է Թոմի ձեռքին:

ԹՈՄ
Ըըը..հա, մամ: Բան էի՞ր ասում:

ՄԱՅՐ
Թոմ լավ ե՞ս:

ԹՈՄ
Հա, մամ, ինչի՞:

ՄԱՅՐ
Դեե, խոսում եմ հետդ, չես լսում: Բան ա՞ եղել ինչ-որ:

ԹՈՄ
Չէէ, չէ մամ, բան չի եղել:

ՄԱՅՐ
Հաստա՞տ, բալես:

ԹՈՄ
Հաա, հա մամ ջան:
INT. ԹՈՄԻ ՏԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմն արթնանում է, ձգվում է: Նա վեր է կենում, հագնվում, նստում մահճակալի


կողքի աթոռին: Նա վերցնում է հեռախոսն ու զանգում Միքայելին:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Ալո՞:

ԹՈՄ
Մի՞ք: Բարի լույս:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա, Թոմ, բարի լույս: Ի՞նչ կա:

ԹՈՄ
Դե երեկ մամայենց բերեցի տուն:

17.

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Բա նկարը հլը նկուղում ա՞:

ԹՈՄ
Չէ: Նկարը տարել եմ տատիենց հին տուն: Հիշում ե՞ս:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա հա, հիշեցի: Այսինքն Քևենց զանգեմ ընդեղ հավաքվենք էսօր:

ԹՈՄ
Հա Միք, հենց էդ պիտի ասեի:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Դե ես հեսա կզանգեմ:

ԹՈՄ
Դե լավ, կկապնվենք:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա, մեկ էլ էսօր ժամը քանիսի՞ն պիտի հավաքվենք:

ԹՈՄ
19-ին թող էնտեղ լինեն:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Օքեյ:

Թոմը հեռախոսը դնում է գրպանը:

INT. ՆԵՐՍ-ՏՆԱԿ-ԵՐԵԿՈ

19:00

Թոմը նստած է աթոռներից մեկի վրա: Նա վերցնում է հեռախոսը և զանգում


Միքայելին:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Թոմ, ես հասնում եմ:

ԹՈՄ
Լավ, բա երեխեքից լուր ունե՞ս:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Հա, նոր խոսացել եմ բոլորի հետ: Իրանք էլ էին հասնում: Բայց
Սոֆիան էսօր տունը չէր, չի գալու:

ԹՈՄ
Դե լավ:

18.

Թոմը հեռախոսը դնում է սեղանին: Լսվում է դռան թխկթխկոցը: Թոմը վեր է կենում
նստած տեղից և բացում դուռը: Ներս է մտնում Էլին:

ԷԼԻ
Բարև Թո՛մ:

ԹՈՄ
Բարև Էլ ջան: Ոնց ե՞ս, ուրախ ես երևում:

ԷԼԻ
Լավ եմ, մերսի: Թո՛մ, հիշում ե՞ս, որ ասեցի ես ծանոթ պաշտոնյաներ
ունեմ ու կարամ տեղեկացնեմ նախագահին:

ԹՈՄ
Հա, հիշում եմ: Խոսեցի՞ր իրանց հետ:

ԷԼԻ
Դե, ես զանգեցի իմ ծանոթին, ինքն ասեց ես կարամ անձամբ էլ խոսեմ
նախագահի հետ: Բայց ես մտածեցի մենակ չգնամ, ձեզնից երկու հոգու
հետ պիտի գնամ: Դե, բնականաբար, մեկը դու կլինես: Մյուսին էլ դու
պիտի որոշես:

Էլին ժպտում է:

ԹՈՄ
Ապրես շատ Էլի ջան: Ես գիտեի, որ դու կօգնես :

Նորից լսվում է դռան թխկթխկոցը: Թոմը բացում է դուռը: Ներս են մտնում Նեյլը,
Քևինը, Միքայելը և Ջեքը:

ԹՈՄ
Բարև երեխեք:

ՋԵՔ
Բարև:

ՔԵՎԻՆ
Բարև Թոմ:

ՄԻՔԱՅԵԼ
Նորից բարև:

ԷԼԻ
Թո՛մ, ես ասե՞մ, թե՞ դու կասես:
19.

ԹՈՄ
Դեհ, դու ասա, մինչև ես կընտրեմ ում վերցնենք մեր հետ:

ԷԼԻ
Լավ: Ուրեմն, ես ձեզ երևի կարճ կասեմ: Ես կարողացել եմ նախագահի
հետ խոսելու հնարավորություն ստանալ, բայց պիտի գնանք երեք
հոգով: Մեկը կլինեմ ես, մյուսը` Թոմը, երրորդին էլ Թոմը պիտի
ընտրի:

ԹՈՄ
Ես...արդեն ընտրել եմ...

ԷԼԻ
Ու՞:

ԹՈՄ
Ես որոշեցի, որ վերցնենք Միքայելին: Կներեք երեխեք, բայց ես
մտածում եմ, որ ճիշտ կլինի վերցնենք նենց մարդու, ում լիովին
վստահում ենք ու վստահ ենք, որ ինքը մեզ միշտ կօգնի:

ՆԵՅԼ
Ես համաձայն եմ քո հետ:

ՋԵՔ
(ժպտալով)
Ես էլ:

ՔԵՎԻՆ
Դեե, ես էլ:

Միքայելը առաջ է գալիս և փաթաթվում Թոմին:

ԷԼԻ
Երեխե՞ք: Դե լա՜վ: Եկեք արդեն պայմանավորվենք ոնց ենք գնում ու
երբ:
ԹՈՄ
Հա՜: Վաղը ժամը 14:00-ին հարմար ա՞:

ՄԻՔԱՅԵԼ
Ինձ հարմար ա, բա քե՞զ, Էլ:

ԷԼԻ
Ինձ էլ ա հարմար:

20.

ԹՈՄ
Դե մենք կգանք քեզ կվերցնենք ու կգնանք: Լա՞վ:

ԷԼԻ
Շատ լավ:

ԹՈՄ
Դեհ, երեխեք, ինձ թվում ա վերջ: Արդեն կարանք գնանք:

Բոլորը հավաքվում են, ցտեսություն են մաղթում ու դուրս գալիս տանից:

INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմն արթնանում է, վեր է կենում մահճակալից, պահարանից վերցնում մի սրբիչ և


մտնում լոգարան:

INT. ՆԵՐՍ-ԼՈԳԱՐԱՆ-ԱՌԱՎՈՏ

Ցնցուղ ընդունելուց հետո հարդարում է մազերը և դուրս գալիս լոգարանից:

INT. ԹՈՄԻ ՏԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ-ԱՌԱՎՈՏ

Թոմը բացում է պահարանը, վերցնում մուգ կապույտ կոստյում և փակում այն:


INT. ՆԵՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ԽՈՀԱՆՈՑ-ԱՌԱՎՈՏ

12:30

Թոմը իջնում է աստիճաններով: Խոհանոցում` աթոռներից մեկի վրա նստած է Թոմի


մայրը:

ՄԱՅՐ
Թո՞մ, էս տեղ ունե՞ս գնալու:

ԹՈՄ
Հա, մամ, խնջույքի եմ:

ՄԱՅՐ
Մենակ ե՞ս գնալու:

ԹՈՄ
Չէ մամ, Միքայելն ու Էլին էլ են գալու:

21.

ՄԱՅՐ
Հա, դե լավ:

Թոմը վերցնում է հեռախոսը և զանգում Միքայելին:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Ալո՞: Թո՞մ: Պատրաստ ե՞ս:

ԹՈՄ
Հա, պատրաստ եմ, արի:

ՄԻՔԱՅԵԼ (V.O.Ա.Ձ.)
Դե գալիս եմ դու էլ զանգի Էլիին:

Թոմը դուրս է գալիս տնից:


EXT. ԴՈՒՐՍ-ԹՈՄԻ ՏԱՆ ԲԱԿ-ԿԵՍՕՐ

Միքայելը կանգնած սպասում է Թոմին: Թոմը գալիս է, նրանք փաթաթվում են և


գնում:

EXT. ԴՈՒՐՍ-ԷԼԻԻ ՏԱՆ ԲԱԿ-ԿԵՍՕՐ

Թոմն ու Միքայելը գալիս են: Էլին մոտենում է նրանց: Թոմը տաքսի է


կանգնացնում և նրանք գնում են:

INT. ՆԵՐՍ-ՆԱԽԱԳԱՀԻ ՍԵՆՅԱԿ-14:00

Թոմը, Էլին և Միքայելը ներս են մտնում:

ԹՈՄ
Բարև ձեզ:

ԷԼԻ
Բարև ձեզ:

ՄԻՔԱՅԵԼ
Բարև ձեզ, պարո՛ն նախագահ:

ՆԱԽԱԳԱՀ
Բարև ձեզ: Էլի, ինձ տեղեկացրել են, որ դուք պետք է գայիք: Ասե՛ք,
տեսնեմ ի՞նչ է պատահել:

ԷԼԻ
Թո՞մ: Պատմի՛ր:

22.
ԹՈՄ
Դեհ, սկսեմ նրանից, որ ես կարողանում եմ մտնել նկարի մեջ: Մի
քանի օր առաջ ես մի նկարում տեսա երկարաքիթ արարածների, ովքեր
ցանկանում են գալ և ապրել այստեղ, մեզ հետ: Հիմա, ես եկել եմ ձեզ
խնդրելու, որ նրանք գան:

ՆԱԽԱԳԱՀ
Իսկ դու վստա՞հ ես, որ նրանք ուրիշ բան չեն ուզում:

ԹՈՄ
Ես վստահ եմ: Ես գիտեմ արդեն նրանց ողջ պատմությունը: Եվ դուք
նույնպես գիտեք: Այնպես չէ՞:

ՆԱԽԱԳԱՀ
Դե, այո: Ես մանկուց իմացել եմ այդ պատմությունը, բայց ես երբեք
չեմ մտածել իմ նախորդների նման: Ես ինքս էլ ինձ վատ եմ զգացել,
երբ իմացել եմ, թե ինչպես են վարվել նրանց հետ:

ԹՈՄ
Եվ՞: Դուք կպատասխանե՞ք իմ հարցին:

ՆԱԽԱԳԱՀ
Ես միանշանակ թույլ եմ տալիս նրանց գալ այստեղ:

ԹՈՄ
Ես անչափ շնորհակալ եմ ձեզ:

ՆԱԽԱԳԱՀ
Ինձ մի հայտնիր շնորհակալություն, Թո՛մ: Եթե դու չլինեիր, ես չէի
էլ իմանա, որ նրանք նորից ուզում են գալ:

Թոմը ժպտում է:

ԹՈՄ
Էլի՛:

ԷԼԻ
Այո՞:
23.

ԹՈՄ
Ես քեզ էլ եմ շնորհակալ: Դու ինձ օգնեցիր մի այնպիսի հարցում,
որում չկարողացավ օգնել ուրիշ ոչ ոք: Շնորհակալ եմ շատ:

Էլին ժպտում է և փաթաթվում Թոմին: Թոմը պատասխան փաթաթվում է:

ՆԱԽԱԳԱՀ
Դե, Թո՛մ, արագացրու՛, գնա հայտնիր այդ լուրը նրանց:

Բոլորը, բացարությամբ նախագահի դուրս են գալիս սենյակից:

INT. ՆԵՐՍ-ՏՆԱԿ-16:00

Միքայելն ու Էլին նստած են աթոռներին: Թոմը կանգնած է նկարի դիմաց:

ԹՈՄ
Դե գնացի:

Էլին ու Միքայելը ժպտում են:

Թոմը ձգվում է և մտնում է նկարի մեջ:

EXT. ԴՈՒՐՍ-ԲԱՑ ՏԱՐԱԾՔ ԱՆՏԱՌՈՒՄ-ԱՄՊԱՄԱԾ ԿԵՍՕՐ

Թոմը մոտենում է արքայի աթոռին: Արքան նստած է այնտեղ:

ԹՈՄ
Բարև ձեզ: Ես լավ լուր ունեմ ձեզ համար:

ԱՐՔԱ
Բարև, ասա տեսնեմ, ո՞րն է քո լավ լուրը:

ԹՈՄ
Ես խոսել եմ նախագահի հետ:

ԱՐՔԱ
Եվ՞:

ԹՈՄ
Այո՛: Նա ասեց այո՛:

24.

ԱՐՔԱ
Ապրես Թոմ: Մենք շատ շնորհակալ ենք քեզ: Եթե դու չլինեիր, մենք
այսպես էլ կմնայինք այս անտառում: Մենք ե՞րբ կարող ենք
տեղափոխվել:

ԹՈՄ
Հենց այսօրվանից կամ վաղվանից: Երբ որ պատրաստ կլինեք:

ԱՐՔԱ
Ավելի լավ: Շնորհակալություն, Թո՛մ:

Թոմը և Արքան ձեռք են սեղմում և Թոմը ցտեսություն մաղթելով գնում է:

EXT. ԴՈՒՐՍ-ՔԱՂԱՔ-ԿԵՍՕՐ

Երևում է ամբողջ քաղաքը: Փողոցով քայլում են և՛ մարդիկ, և՛ երկարաքիթ


արարածներ: Տեսարանը գնալով հեռվանում է: Ֆիլմն ավարտվում է:

You might also like