Խնդիրներ 2-րդ կիսամյակ

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 14

Ընդհանուր հաշվապահություն (Comptabilité générale) , 2-րդ կիսամյակ

Հիմնական միջոցներ

Խնդիր 1
Ստորև բերված տվյալների հիման վրա կատարել հիմնական միջոցների խմբավորումը ըստ դրանց
տեսակների բնական գազով աշխատող ՋԷԿ-ի համար:

Տվյալները հետևյալն են.


N Հիմնական միջոցների անվանումը Գումարը, դրամ
1 2 3
1. Գրասենյակային պահարաններ 125,000
2. Վարչական շենք 3,500,000
3. Մարդատար ավտոմեքենա 1,000,000
4. Գյուտի արտոնագիր 500,000
5. Ջեռուցման կաթսա 680,000
6. Նյութերի պահեստի շենք 2,000,000
7. Գրասեղաններ 50,000
8. Համակարգիչներ 440,000
9. Սառնարան 450,000
10. Գրասենյակային աթոռներ 160,000
11. Պատի ժամացույց 25,000
12. Ջրասարքավորումներ 820,000
13. Գազատար խողովակներ 850,000
14. Ձեռք բերված համակարգչային ծրագիր 220,000
15. Բեռնատար ավտոմեքենա 1,200,000
16. Արտադրամասային սեղաններ 150,000
17. Արտադրամասային աթոռներ 130,000
18. Մետաղյա կառուցվածքներ 480,000
19. Հողամաս 600,000
20. Արտադրամասային շենք 4,200,000

Ընդամենը 17,580,000

Խնդիր 2
Հետևյալ ծախսումներից յուրաքանչյուրը դասակարգել որպես ոչ ընթացիկ ակտիվ կամ ծախս:

Ծախսումներ՝
1. Գրասենյակի համար պահարանի գնում,
2. Գրասենյակի ամբողջ շենքում հակահրդեհային համակարգի տեղադրում,
3. Գրասենյակի շենքի ներսի պատերի ներկում,
4. Այլ ընկերությունից վարձակալված պահեստի նոր պատերի կառուցում,
5. Արտադրական մեխանիզմի (մեքենայի) վերակառուցում, որի հետևանքով այն կշահագործվի
նախապես գնահատված օգտակար ծառայության ժամկետից 5 տարով ավել,
6. Պատճենահանող մեքենայի ընթացիկ վերանորոգման ծառայության դիմաց վարձի վճարում,
7. Համակարգչի կոշտ կրիչի (դիսկի) նորացում՝ աշխատանքն արագացնելու նպատակով

Copyright: Arpine Stepanyan Page 1


Արտադրական ակտիվների ձեռք բերման արժեքը

Խնդիր 3
Պահածոներ արտադրող ընկերությունը գնել է մի սարքավորում նոր արտադրատեսակի
արտադրության համար, որի ձեռքբերման հետ կապված ծախսումները ներկայացված են ստորև:
Ո՞ր հաշիվներում պետք է գրանցվի այդ ծախսումներից յուրաքանչյուրը:

N Գումարը, Դր.
1 2 3
1. Գնման գին 180,000
2. Փոխադրում 20,000
3. Ճարտարագետին տրված վարձատրությունը 75,000
սարքավորումը կարգավորելու և պահանջվող
բնութագրերին համապատասխանեցնելու համար
4. Էլ ցանցի աշխատակցին կատարված վճարումը՝ 12,000
սարքավորման համար առանձին վարդակ տեղադրելու
համար
5. Նոր վարդակի տեղադրման ժամանակ վնասված պատի 3,000
վերանորոգում
6. Փորձարկումների համար նախատեսված նմուշի արժեքը 2,000
(նոր սարքավորումն արտադրության մեջ օգտագործելուց
առաջ փորձարկելու համար)
7. 1 տարվա սպասարկման պայմանագրի արժեքը, որով 20,000
սարքավորումն արտադրող կազմակերպությունը
պարտավորվում է անվճար կատարել ցանկացած
անհրաժեշտ վերանորոգում

Սկզբնական արժեքի չափումը

Խնդիր 4
Գտնել ՀՄ-ի սկզբնական ճանաչման և չափման արժեքը:

Կազմակերպությունը 2023թ. նոյեմբերին արտերկրից ձեռք է բերել մի սարքավորում իրացման


բաժնում օգտագործելու համար: Ձեռքբերման արժեքը 1,200 դոլար է: Գնման օրը ՀՀ կենտրոնական
բանկի դոլարի սահմանված փոխարժեքը 402.2 դրամ է: Մաքսազերծման համար վճարվել է
մաքսատուրք 100,000 դրամ, 5,000 մաքսավճար և ԱԱՀ 117,528 դրամ: Այդ օրերին
կազմակերպության տարածքում կատարվում էր վերանորոգում և նոր սարքավորումը մոտ 1 ամիս
պահվել է այլ տեղում, որի համար վճարվել է 120,000 դրամ: Այնուհետև նոր սարքավորումը
տեղափոխվել է կազմակերություն և տեղակայվել է 2023թ. դեկտեմբերի 31-ին: Տեղակայման համար
ծախսվել է 12,360 դրամ: Սարքավորման շահագործումը սկսվել է 2024թ. փետրվարի 01-ին:

Խնդիր 5
Գտնել ՀՄ-ի սկզբնական արժեքը և կազմել ձեռք բերման ձևակերպումները:
Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց վճարել է հաշվարկային հաշվից
480,000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Սարքավորումը տեղափոխվել է տրանսպորտային
կազմակերպության կողմից: Տեղափոխման արժեքը կազմել է 120,000 դրամ: Տեղափոխման համար
վճարում է իրականացվել հաշվարկային հաշվից: Սարքավորման տեղակայման համար
օգտագործվել են նյութեր 8,000 դրամի, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 22,000 դրամի:

Copyright: Arpine Stepanyan Page 2


Խնդիր 6
Կազմակերպությանն առաջարկվում է ձեռք բերել ավտոմեքենա հետևյալ տարբերակներից որևէ
մեկով: Գտնել, թե որքան կկազմի ավտոմեքենայի սկզբնական արժեքը, եթե կազմակերպությունը
ընտրի երկրորդ տարբերակը:

1. Եթե վճարումը կատարում է անմիջապե*ս , ապա արժեքը կազմում է 6,500,000 դրամ,


2. Եթե վճարումը կատարում է ձեռք բերումից 12 ամիս հետո, ապա արժեքը կազմում է
7,300,000 դրամ:

Խնդիր 7
Գտնել սեփական ուժերով կառուցված ակտիվի սկզբնական ճանաչման և չափման արժեքը և տալ
համապատասխան հաշվապահական ձևակերպումները:

N Ծախսատեսակների անվանումը 2023թ. 2024թ.


Գումարը, Դր. Գումարը, Դր.
1 2 4 3
1. Ուղղակի նյութական ծախսումներ 211,170 224,600

2. Աշխատանքի վճարման ծախսումներ 120,480 150,290

3. ՀՄ-ի մաշվածության ծախսումներ 30,100 70,250


4. Այլ անուղղակի ծախսումներ 20,700 60,410
Ընդամենը 382,450 505,550

Սկզբնական արժեքի չափումը


Ակտիվների փոխանակություն (բարտեր)

Խնդիր 8
Ներկայացնել հաշվապահական հաշվառման գրանցումները:

Ա կազմակերպությունը ցանկանում է ձեռք բերել Բ ընկերության բեռնատար ավտոմեքենան,


սակայն համաձայնեցված գինը վճարելու համար բավականաչափ կանխիկ գումար չունի: Ա և Բ
ընկերությունները նախապես համաձայնության էին եկել, որ բեռնատար ավտոմեքենայի իրական
արժեքը կլինի 11,000,000 դրամ: Ա ընկերությունը մտադիր է բեռնատար ավտոմեքենան օգտագործել
շինարարական բեռների տեղափոխման համար:
Ա ընկերությունը, որը ներկայումս զբաղվում է շինանյութի առևտրով, ունի այնպիսի
քանակությամբ շինանյութ, որը սովորաբար կկարողանար շուկայում վաճառել 7,000,000 դրամով: Բ
ընկերությունը՝ շենք կառուցելու նպատակով, համաձայնվում է բեռնատար ավտոմեքենայի դիմաց
Ա ընկերությունից ընդունել շինանյութը և 4,000,000 դրամ կանխիկ գումար:

Մաշվածության հաշվարկ

Խնդիր 9
Ստորև բերված տվյալների հիման վրա հաշվարկել հիմնական միջոցի մաշվածությունը գծային
մեթոդով:
Ընկերությունը ձեռք է բերում մի ակտիվ 30,000 պմ սկզբնական արժեքով, գրասենյակում
օգտագործելու նպատակով, և ձեռքբերման ժամանակ գնահատում է, որ ակտիվն իր
գործունեության մեջ կօգտագործվի 3 տարի: Հավանականություն չկա, որ 3 տարի հետո այդ
ակտիվը կունենա մնացորդային արժեք և, հետևաբար, 3 տարի անց այն պետք է խոտանվի:

Copyright: Arpine Stepanyan Page 3


Խնդիր 10
Ստորև բերված տվյալների հիման վրա հաշվարկել հիմնական միջոցի մաշվածությունը երեք
տարբեր եղանակով՝
ա) գծային,
բ) նվազող մնացորդի մեթոդ,
գ) օգտագործման վրա հիմնված մեթոդ:
Հաշվարկել 5 տարի առաջ 12,000 (այդ թվում ԱԱՀ) պմ –ով ընկերության կողմից ձեռք բերված
բեռնատար ավտոմեքենայի մաշվածությունը, որի օգտակար ծառայության ժամկետը ընդունված է
նույնպես 5 տարի: Բեռնատարի մնացորդային արժեքը գնահատված է 1,000 պմ:
Ենթադրվում է, որ 5 տարիների ընթացքում այն պետք է անցնի 90,000 կմ ճանապարհ, որից առաջին
տարվա ընթացքում 20,000 կմ, երկրորդ տարվա ընթացքում՝ 30,000 կմ, երրորդ տարվա ընթացքում՝
10,000 կմ, չորրորդ տարվա ընթացքում՝ 20,000 կմ և հինգերորդ՝10,000 կմ ճանապարհ:

Խնդիր 11
Ստորև բերված տվյալների հիման վրա հաշվարկել հիմնական միջոցի մաշվածությունը երեք
տարբեր եղանակով՝
ա) գծային,
բ) նվազող մնացորդի մեթոդ,
գ) օգտագործման վրա հիմնված մեթոդ:
Հաշվարկել 5 տարի առաջ 3,600,000 դրամով ընկերության կողմից ձեռք բերված սարքավորման
մաշվածությունը, որի օգտակար ծառայության ժամկետը ընդունված է նույնպես 5 տարի:
Սարքավորման մնացորդային արժեքը գնահատված է 0: Նվազման գործակիցը 2 է:
Ենթադրվում է, որ 5 տարիների ընթացքում այն պետք է արտադրի 18,000 միավոր արտադրանք,
որից առաջին տարվա ընթացքում 4,000 միավոր, երկրորդ՝ 5,000 միավոր, երրորդ տարվա
ընթացքում՝ 2,000 միավոր, չորրորդ տարվա ընթացքում՝ 3,000 միավոր և հինգերորդ՝4,000 միավոր:

Խնդիր 12
Ստորև բերված տվյալների հիման վրա հաշվարկել հիմնական միջոցի մաշվածությունը երկու
տարբեր եղանակով՝
ա) գծային,
բ) նվազող մնացորդի մեթոդ:
Հաշվարկել 5 տարի առաջ 500,000 դրամով ընկերության կողմից ձեռք բերված սարքի
մաշվածությունը, որի օգտակար ծառայության ժամկետը ընդունված է նույնպես 5 տարի: Սարքի
մնացորդային արժեքը գնահատված է 20,000: Նվազման գործակիցը 2 է:

Խնդիր 13
Պահանջվում է`
ա) Ձևակերպել գործառնությունները և հաշվարկել սարքավորման սկզբնական արժեքը տրված
կանխավճարի հաշվին,
բ) Որոշել հաշվեգրվող մաշվածության գումարը.
– գծային մեթոդով 4-րդ տարվա համար,
– նվազող մնացորդի մեթոդով 2-րդ տարվա համար (նվազման գործակիցը 2)
Կազմակերպությունը 2024թ. հունվարի 31-ին գնել է սարքավորում 660,000 դրամով (այդ թվում
ԱԱՀ): Սարքավորումը տեղափոխելու համար տրանսպորտային կազմակերպությանը վճարվել է
80,000 դրամ, տեղակայման համար ծախսվել է 32,000 դրամ նյութեր, 90,000 դրամ աշխատավարձ է
հաշվարկվել տեղակայումը իրականացնող բանվորին և 20,000 դրամ է վճարվել այլ ծախսումների
համար: Տեղակայման աշխատանքները կատարվել են 1 ամսվա ընթացքում, որից հետո
փորձարկման նպատակով ծախսվել է ևս 18,000 դրամ: Ըստ մասնագետի գնահատման,
սարքավորման օգտակար ծառայության ժամկետը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը`
20,000 դրամ:

Copyright: Arpine Stepanyan Page 4


Հիմնական միջոցների վրա կատարված ծախսումների հաշվառումը կախված մաշվածության
հաշվարկման քաղաքականությունից

Խնդիր 14
Անհրաժեշտ է որոշե՞լ այդ խոշոր վերանորոգման ծախսումները պետք է կապիտալացվեն, թե` ոչ:
Եվ ինչ կլիներ, եթե կազմ-ը ի սկզբանե որոշեր , որ 5 տարի անց կատարելու է այդ վերանորոգումը
և հաստոցի օ.ծ.ժ. գնահատեր 10 տարի:

Կազմակերպությունը ձեռք է բերում հաստոց, որը ձեռք բերման պահին գրանցվում է 5,0 մլն
դրամով: Այս սարքավորման վրա կարող են կատարվել 2 տիպի վերանորոգման ծախսումներ`
ընթացիկ վերանորոգումներ, որը կատարվում է տարեկան մեկ անգամ, և համեմատաբար խոշոր
վերանորոգում, որը կատարվում է 5 տարին մեկ անգամ: Առանց խոշոր վերանորոգման, այդ
հաստոցը կծառայի 8 տարի, իսկ դրանցով` 10 տարի: Հիմնական միջոցի սկզբնական ձեռքբերման
պահին կազմակերպությունը մտադրված է լինում իրականացնել միայն ընթացիկ
վերանորոգումներ և, հետևաբար, գնահատում է ՀՄ-ի օ.ծ.ժ-ը 8 տարի: 5 տարի անց կազմ-ը փոխում
է իր մտադրությունը և իրականացնում է խոշոր վերանորոգում: Այս դեպքում այդ վերանորոգումը
ավելացնում է հիմնական միջոցի մնացորդային օգտակար ծառայությունը 3-ից մինչև 5 տարի:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ և ՕՏԱՐՄԱՆ (ապաճանաչման) ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Խնդիր 15
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել հիմնական միջոցի վաճառքի ձևակերպումները:
Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված ֆինանսական արդյունքը:

Հաշվարկել 12,000 (այդ թվում ԱԱՀ) պմ –ով ընկերության կողմից ձեռք բերված բեռնատար
ավտոմեքենայի վաճառքից առաջացած շահույթ (վնասը), որի օգտակար ծառայության ժամկետը
ընդունված էր 5 տարի: Բեռնատարի մնացորդային արժեքը գնահատված էր 1,000 պմ:
Մաշվածության հաշվարկը կատարվել է գծային եղանակով, իսկ վաճառքը կատարվել է 4-րդ
տարվա վերջում:

Խնդիր 16
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել հիմնական միջոցի վաճառքի ձևակերպումները:
Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված ֆինանսական արդյունքը:

Կազմակերպությունը վաճառում է իր հաստոցը 600,000 դրամ գումարով, ներառյալ ԱԱՀ 100,000


դրամ: Հաստոցի համախառն հաշվեկշռային արժեքն է 1,200,000 դրամ, իսկ կուտակված
մաշվածությունը` 743,000 դրամ:

Խնդիր 17
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել հիմնական միջոցի լուծարման հետ կապված
գործառնությունների ձևակերպումները: Որոշել լուծարման ֆինանսական արդյունքը:

Կազմակերպությունը դուրս է գրում 42,000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հաստոցը


(համախառն հաշվեկշռային արժեքը 1,280,000 դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը ` 1,238,000
դրամ) և հանձնում է պահեստ` որպես մետաղի ջարդոն, որի իրական արժեքը գնահատվում է
11,000 դրամ: Հաստոցի լուծարման գծով կատարված աշխատավարձի ծախսը 8,000 դրամ է:

Copyright: Arpine Stepanyan Page 5


Խնդիր 18
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել հիմնական միջոցի վաճառքի ձևակերպումները:
Որոշել և ձևակերպել հիմնական միջոցների վաճառքից ստացված ֆինանսական արդյունքը:

Կազմակերպությունը վաճառել է սարքավորում 550,000 դրամով: Սարքավորման սկզբնական


արժեքը կազմել է 780,000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը` 300,000 դրամ: Արժեզրկումից
կորուստները կազմել են 50,000 դրամ: Կատարել անհրաժեշտ ձևակերպումներ վաճառված
սարքավորման համար կազմված հաշիվ-ապրանքագրի և դուրս գրման ակտի հիման վրա:

Հիմնական միջոցների գույքագրման հաշվառումը

Խնդիր 19
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել հիմնական միջոցի գույքագրման հետ կապված
գործառնությունների ձևակերպումները:

2023թ. կազմակերպության տնօրենի հոկտեմբերի 20-ի հրամանով ձևավորված հանձնաժողովը


կատարել է հիմնական միջոցների գույքագրում, արդյունքները ակտով հանձնվել է
հաշվապահություն, որտեղ կազմված համեմատական տեղեկագրից հայտնաբերվել է.
ա) մեքենաների և սարքավորումների կազմում 0125 գույքային համարի տակ հաշվառվող
սարքավորման պակասորդ: Սարքավորման հաշվեկշռային արժեքը 420,000 դրամ է: Որոշվել է
պակասորդի գումարը բռնագանձել արտադրամասի պետից` շուկայական արժեքով 540,000 դրամ,
ներառյալ ԱԱՀ-ն:
բ) տնտեսական գույքի գծով` 12 աթոռ ավելցուկ, յուրաքանչյուրի շուկայական արժեքը` 17,000
դրամ:

Ոչ նյութական ակտիվներ

Խնդիր 20
Ստորև բերված տվյալների հիման վրա կազմել ոչ նյութական ակտիվների հետ կապված
գործառնությունների ձևակերպումները:

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունը ձեռք է բերել և մուտքագրել հետևյալ ոչ


նյութական ակտիվները`
1) Ֆիրմային աննուներ` փոխանցելով հաշվարկային հաշվից 549,000 դրամ,
2) Արտոնագիր` նոր գործունեություն ծավալելու համար, որպես վճար տրամադրելով 2,156,000
դրամի պատրաստի արտադրանք,
3) Համակարգչային հաշվապահական ծրագիր` որպես վճար տրամադրելով 50 սովորական
բաժնետոմս` յուրաքանչյուրը 25,000 դրամ անվանական արժեքով:

Խնդիր 21
Պահանջվում է հաշվարկել ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի ամսական գումարը,
կազմել ակտիվի մուտքագրման, ամորտիզացիայի հաշվարկման ձևակերպումները:

՞Հորիզոն՞ ՍՊԸ-ն ձեռք է բերել արտոնագիր, որի արժեքը կազմել է 720,000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
Նշված գումարը վճարվել է հաշվարկային հաշվից ձեռք բերումից 10 օր անց: Գյուտը, որի համար
ձեռք է բերվել արտոնագիրը, օգտագործվելու է հիմնական արտադրությունում: Արտոնագրի
օգտակար ծառայությունը սահմանվել է 10 տարի: Ամորտիզացիան հաշվարկվում է գծային
եղանակով:

Copyright: Arpine Stepanyan Page 6


Խնդիր 22
Պահանջվում է որոշել ներստեղծված ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքը, կազմել ակտիվի
ստեղծման և մուտքագրման, չկապիտալացվող ծախսումների դուրսգրման ձևակերպումները,
կատարել ամորտիզացիայի հաշվարկը առաջին տարվա համար:

Ներստեղծման կատարված ծախսումներ Հետազոտության փուլ Մշակման փուլ

Նյութեր` 300,000 600,000

Արագամաշ առարկաներ 50,000 -

Հաշվարկված աշխատավարձ 250,000 -


նախագծողներին

Հաշվարկված աշխատավարձ փորձանմուշ - 400,000


պատրաստողներին

Այլ ծառայությունների արժեք 60,000 150,000

Ընդամենը 660,000 1,150,000

2023թ. կազմակերպության գիտահետազոտական լաբորատորիան նոր արտադրատեսակի


նախագծման և ստեղծման նպատակով կատարել է հետևյալ ծախսումները: Մշակման փուլում
կատարված ծախսումների 80%-ը բավարարում է ակտիվի ճանաչման չափանիշներին և պետք է
կապիտալացվի: Հաջորդ տարվանից սկսած առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է
իրականացվի նոր արտադրատեսակի զանգվածային թողարկում: Ոչ նյութական ակտիվի
օգտակար ծառայությունը սահմանվում է 5 տարի և ամորտիզացիան հաշվարկվում է գծային
եղանակով:

Խնդիր 23
Տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Եվ ցույց տալ թե ին՞չ ազդեցություն
կունենա ֆին. հաշվետվությունների վրա:

2024թ. կազմակերպությունը վաճառել է 2022թ. ձեռք բերված համակարգչային հաշվապահական


ծրագիրը 250,000 դրամ վաճառքի գնով (գումարը անմիջապես փոխանցվել է հաշվարկային
հաշվին), որի սկզբնական արժեքը եղել է 320,000 դրամ, կուտակված ամորտիզացիան` 100,000
դրամ, իսկ արժեզրկումից կորուստները կազմել են 70,000 դրամ:

Խնդիր 24
Տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Եվ ցույց տալ թե ին՞չ ազդեցություն
կունենա ֆին. հաշվետվությունների վրա:

“Ադիդաս” ՍՊԸ-ն ունի ոչ նյութական ակտիվ` ֆիրմային կոշիկ արտադրելու ապրանքանիշ, որի
համախառն հաշվեկշռային արժեքը 9,800,000 դրամ է, իսկ կուտակված ամորտիզացիան` 5,200,000
դրամ: Ընկերությունը այն վաճառում է մեկ այլ կազմակերպությանը 6,000,000 դրամ գումարով,
ներառյալ ԱԱՀ` 1,000,000 դրամ:

Copyright: Arpine Stepanyan Page 7


Պաշարներ
Խնդիր 25
Գտնել սկզբնական արժեքը և կազմել ձեռք բերման ձևակերպումները:

«Կեռասի» ՍՊԸ-ն ձեռք է բերել 1000 կգ ալյուր, որի համար մատակարարին վճարել է 350,000 դրամ,
իսկ մինչև իր պահեստը տեղափոխման համար տրանսպորտային կազմակերպությանը` 20,000
դրամ: Բանվորներին ապրանքի բեռնաթափման համար վճարել է 80,000 դրամ:

Խնդիր 26
Պաշարի միավորի համար որոշել հետևյալ մեծությունները.
ա Ինքնարժեքը 2023 թ. դեկտեմբերի 31-ին,
բ Իրացման զուտ արժեքը 2023թ. դեկտեմբերի 31-ին,
գ Այն արժեքը, որը պետք է ընդգրկվի ընթացիկ ակտիվներում 2023թ. դեկտեմբերի 31-ին:

Համակարգչային սարքավորումներ վաճառող կազմակերպությունը 2023թ. դեկտեմբերի 31-ին


ապրանքանյութական պաշարներում ունի մեկ համակարգիչ: Այդ համակարգիչն արժեքր 1,000 պմ:
Որպես նոր համակարգիչ այն կարող էր վաճառվել 1,200 պմ գնով, եթե վնասված չլիներ:
Կազմակերպությունը գնահատեց, որ համակարգչի վերանորոգման ծախսը կկազմի 200 պմ, որից
հետո այն կարող է վաճառվել 1,100 պմ գնով:

Խնդիր 27
Պահանջվում է որոշել, թե
ա Ի՞նչ արժեքով պետք է գնահատվեն վերջնական ապրանքները,
բ Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության վրա ի՞նչ ազդեցություն
կունենա ապրանքների արժեքի նվազումը:
ABC ընկերությունը գնեց 1,000 միավոր ապրանք 10,000,000 դրամով: Տեղափոխման ծախսումները
կազմում են 100,000 դրամ: Տարվա ընթացքում ABC ընկերությունը վաճառեց ապրանքների 750
միավոր` յուրաքանչյուրը 15,000 դրամով: Տարվա վերջում ապրանքների 50 միավորը վնասվել էր:
Վնասված միավորները կարող են վաճառվել յուրաքանչյուրը 2,500 դրամով, իսկ մնացած
միավորները` յուրաքանչյուրը 15,000 դրամով:

Խնդիր 28
Պահանջվում է` Յուրաքանչյուր ապրանքատեսակի համար որոշել այն արժեքը, որով պետք է
դրանք արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում` համաձայն ՀՀՄՍ 2-ի «Պաշարներ»:
Ընկերությունը կատարում է երկու ապրանքատեսակի վերավաճառք: Միավորի հաշվով
ծախսումները, ինչպես նաև միավորի վաճառքի գինը, ներկայացված են ստորև.
Ա, պմ Բ, պմ
Ձեռքբերման արժեք 84 140
Մատակարարից ընկերություն տեղափոխման ծախսումներ 21 28

Հաճախորդներին առաքման ծախսեր 14 42

Փաթեթավորման ծախսեր 7 14
Վաճառքի գին 133 217

Copyright: Arpine Stepanyan Page 8


Խնդիր 29
Պահանջվում է ` Հաշվարկել ելքերը և պաշարների վերջնական մնացորդը, օգտագործելով`
ա) «Առաջինը մուտք` առաջինը ելք» (ՖԻՖՈ),
բ) Միջին կշռված արժեքի բանաձևը:
Պաշարների միավորի վաճառքի գինը սահմանված է 3,000 դրամ:

2024 թ. I-ին եռամսյակի ընթացքում կատարված գործառնությունները

Ամսաթիվ Գործարքի անվանումը Քանակ Միավորի Ընդհանուր


(հատ) արժեք, պմ արժեք, պմ

01 հունվարի Սկզբնական մնացորդ 100 2,000 200,000

12 հունվարի Մուտք 400 2,100 840,000

14 հունվարի Ելք 200

18 փետրվարի Մուտք 300 2,120 636,000

25 փետրվարի Ելք 400

10 մարտի Մուտք 100 2,400 240,000

26 մարտի Ելք 100

31 մարտի Վերջնական մնացորդ

Խնդիր 30
Պահանջվում է ` Հաշվարկել ելքերը և պաշարների վերջնական մնացորդը, հասույթները, վաճառքի
ինքնարժեքները, համախառն շահույթները օգտագործելով հաջորդաբար`«Առաջինը մուտք`
առաջինը ելք» (ՖԻՖՈ) և Միջին կշռված արժեք մեթոդները:
Բացատրե’ք, թե ի՞նչ մեթոդ դուք կառաջարկեք ապրանքների արժեքը գնահատելու համար, և
պատճառաբանեք, թե ինչու՞ եք հրաժարվում մյուս մեթոդներից:

Կակաչ» ընկերությունը 2024 թ. ընթացքում գնել է 10,000 սկավառակ, ինչպես նշված է


աղյուսակում, սկավառակների միավորի վաճառքի գինը սահմանված է 1,000 դրամ:

Ամսաթիվ Գործարքի անվանումը Քանակ Միավորի Ընդհանուր


(հատ) արժեք, պմ արժեք, պմ

01 հունվարի Սկզբնական մնացորդ 800 700 560,000

08 մարտի Մուտք 2,200 750 1,650,000

03 ապրիլի Ելք 2,000

23 հունիսի Մուտք 4,000 725 2,900,000

01 օգոստոսի Ելք 3,000

15 սեպտեմբեի Մուտք 3,000 740 2,220,000

05 նոյեմբերի Ելք 4,000

31 դեկտ-րի Վերջնական մնացորդ

Copyright: Arpine Stepanyan Page 9


Ստացեք այս թվերը և կազմելով հետևյալ աղյուսակը համեմատեք յուրաքանչյուր մեթոդի
արդյունքները
Մեթոդ FIFO (ԱՄԱԵ) Միջին Կշռված

Վաճառքի ինքնարժեք 6,590,000 դրամ 6,595,000 դրամ

Վերջնական մնացորդ 740,000 դրամ 735,000 դրամ

Խնդիր N 31
Պահանջվում է որոշել որքան է կազմում անհատ ձեռնարկատիրոջ իրացումից հասույթը այդ
տարվա համար:

Անհատ ձեռնարկատերը, որը չի վարում փաստաթղթային հաշվառում ունի հետևյալ


տեղեկատվությունը:
Պաշարների սկզբնական մնացորդ 77,000 դրամ

Պաշարների վերջնական մնացորդ 84,000 դրամ

Գնումներ 763,000 դրամ

Համախառն շահույթը կազմում է իրացումից հասույթի 30 %-ը:

Արտադրանքի թողարկման ծախսումներ

Խնդիր 32
Պահանջվում է` գտնել մեկ միավոր արտադրանքի ինքնարժեքը և գրել վաճառքի ժամանակ տեղի
ունեցող համապատասխան գործառնությունները:

Արտադրվել է 1,000 միավոր արտադրանք: 800 միավոր արտադրանք ապառիկ վաճառվել է


յուրաքանչյուրը 1,800 դրամ` ներառյալ ԱԱՀ:
«Գ» ընկերությունում արտադրության ընթացքում օգտագործվել են`

դրամ

Նյութեր 210,000

Արագամաշ առարկաներ 190,000

Արտադրության բանվորների աշխատավարձ 560,000

Արտադրության պետի աշխատավարձ 120,000

Արտադրության մեջ օգտագործվող ՀՄ-երի մաշվածություն 230,000

Արտադրամասի տարածքի վարձավճար 50,000

Արտադրության պրոցեսի վերջում անավարտ արտադրանքի արժեք 26,000

Գերնորմատիվային ծախսեր 10,000

Copyright: Arpine Stepanyan Page 10


Խնդիր 33
Պահանջվում է որոշել, թե որքա՞ն է յուրաքանչյուր արտադրված միավորի ինքնարժեքը և
վաճառքից հետո պատրաստի արտադրանքի մնացորդի քանակն ու արժեքը:

«Կահույք» ՍՊԸ արտադրում է միատեսակ գրասենյակային կահույք: Ապրիլ ամսվա ընթացքում


կատարվել են հետևյալ ծախսումները.
Փոփոխուն ծախսումներ դրամ

Աշխատավարձ Արտադրության բանվորներ 800,000

Արտադրամասային այլ աշխատողներ 250,000

Արտադրության մեջ օգտագործվող նյութեր 1,140,000

Էլեկտրաէներգիայի ծախս 80,000

Հաստատուն ծախսումներ

Աշխատավարձ Վարչական անձնակազմ 150,000

Իրացման գծով աշխատողներ 300,000

Շենքի վարձակալություն 150,000

Արտադրական մեխանիզմների մաշվածություն 50,000


Լրացուցիչ տեղեկատվություն՝
1 Ժամանակաշրջանի սկզբում պատրաստի արտադրանքի մնացորդ չկա,

2 Ապրիլ ամսվա ընթացքում արտադրվել է 1200 միավոր արտադրանք,

3 Ապրիլի վերջին ամբողջ արտադրանքը պատրաստի էր,


4 1000 միավոր արտադրանքը վաճառվեց յուրաքանչյուրը 4,500 դրամով,
5 Արտադրամասը զբաղեցնում է շենքի 2/3-ը, վարչական անձնակազմը` 1/3-ը,
6 Էլեկտրաէներգիայի 75%-ը սպառվել է արտադրական կարիքների համար,
7 Յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված է թողարկել 1,600 միավոր
արտադրանք:

Դրամական միջոցներ և դեբիտորական պարտքեր

Խնդիր 34
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:

Փետրվարի 1-ին բանկային հաշվից կազմակերպության դրամարկղ է մուտքագրվում 800,000 դրամ,


իսկ փետրվարի 2-ին գնորդը մանրածախ վաճառքի կետից գնված ապրանքի դիմաց
կազմակերպության դրամարկղ է մուտքագրում 100,000 դրամ գումար:
Մուտքագրված կանխիկ դրամից փետրվարի 28-ին 850,000 դրամ վճարում է վարկի պարտքի
դիմաց:

Խնդիր 35
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումներ, նշելով թե ո՞ր դեպքում
վճարումը կարող է կատարվել դրամարկղից:

Copyright: Arpine Stepanyan Page 11


«Ա» կազմակերպությունը օգոստոս ամսին գնել է`
 Ֆիզիկական անձից` նրա աճեցրած արտադրանքը 250,000 գումարով,
 «Բ» կազմակերպությունից` համակարգիչ 280,000 դրամ գումարով,
 «Գ» կազմակերպությունից մեկ հաշիվ-ապրանքագրով երկու հատ տպիչ յուրաքանչյուրը
160,000 դրամ գումարով:

Խնդիր 36
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:
Արդյո՞ք ճիշտ է հաշվարկային հաշվի նշված մնացորդը:
Կազմակերպության հաշվարկային հաշվի մնացորդը մարտի 1-ի դրությամբ կազմում է 42,000
դրամ:
Մարտ ամսին կազմակերպության հաշվարկային հաշիվ է մուտքագրվել
• Դրամարկղից` 200,000 դրամ,
• Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի մարումից` 4,500,000 դրամ,
• Կանխավճարների ստացումից` 300,000 դրամ,
Մարտ ամսին կազմակերպության հաշվարկային հաշվից ելքագրվել է
• Գնումների գծով կրեդիտորական պարտքերի մարման համար` 2,300,000 դրամ,
• Բանկային վարկերի մարման համար` 1,800,000 դրամ,
• Հարկային պարտավորության մարման համար` 940,000 դրամ
Կազմակերպության հաշվարկային հաշվի մնացորդը մարտի 31-ի դրությամբ կազմում է 2,000
դրամ:

Խնդիր 37
Որքա՞ն կկազմի սարքավորման գնման գինը: Հաշվարկել գործարքների արդյունքում
փոխարժեքային տարբերությունից առաջացած օգուտը կամ վնասը: Գրանցել համապատասխան
հաշվապահական ձևակերպումները:
Հայկական կազմակերպությունը արտասահմանյան կազմակերպությունից հունվարի 25-ին ձեռք է
բերում 2,000 ԱՄՆ դոլար գումարով սարքավորում, որի ներմուծումը կատարում է հունվարի 29-ին,
իսկ պահեստ մուտքագրումը` փետրվարի 3-ին: Հունվարի 25-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ
սահմանված սփոթ փոխարժեքը (ՀՀ կենտրոնական բանկի հրապարակված միջին փոխարժեքը)
կազմում է 400 դրամ, իսկ հունվարի 29-ին` 404 դրամ:
Հայկական կազմակերպությունը փետրվարի 10-ին մարում է արտասահմանյան
կազմակերպության պարտքը ամբողջությամբ: Այդ ամսաթվին փոխանակման փոխարժեքը կազմել
է 405 ՀՀ դրամ:

Խնդիր 38
Որքա՞ն կկազմի ձևավորված դեբիտորական պարտքի արժեքը: Արդյո՞ք այս կուտակված
օգուտները և կորուստները դուրս են գրվում ֆինանսական արդյունքին (շահույթ կամ վնաս):
Գրանցել համապատասխան հաշվապահական ձևակերպումները:
Հայկական կազմակերպությունը ռուսական կազմակերպության վաճառում է գյուղատնտեսական
արտադրանք: Առկա են հետևյալ տվյալները`
Վաճառված արտադրանքի ընդհանուր արժեքը սահմանված է 350,000 ռուսական ռուբլի, ՀՀ-ում
արտահանման ձևակերպումները կատարվել են մայիսի 14-ին, բեռը հանձնվել է մայիսի 28-ին Պերմ
քաղաքում, համաձայն պայմանագրի` սեփականության իրավունքը փոխանցվել է բեռը հանձնելիս:
1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5,3 ՀՀ դրամ` մայիսի 14-ին և 5,5 դրամ` մայիսի 28-ին:
Ռուսական կազմակերպությունը մարում է հայկական կազմակերպության պարտքը հետևյալ
ժամանակացույցով.
• Մայիսի 29-ին` 250,000 ռուսական ռուբլի (ՀՀ Կենտ. բանկի կուրսը 5,4 ՀՀ դրամ)
• Հունիսի 04-ին` 100,000 ռուսական ռուբլի (ՀՀ Կենտ. բանկի կուրսը 5,7 ՀՀ դրամ)

Copyright: Arpine Stepanyan Page 12


Խնդիր N 39
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:

Կազմակերպությունը, որը հարկվում է շրջանառության հարկով, վաճառում է ապրանք 10,000,000


դրամով, ինչպես նաև հումք` 300,000 դրամով: Վաճառված ակտիվների դիմաց գնորդը կատարում է
վճարում բանկային փոխանցմամբ 4,000,000 դրամ` մնալով պարտք 6,300,000 դրամ:

Խնդիր N 40
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:

«Ա» կազմակերպությունը «Բ»-ին ապառիկ վաճառում է ապրանք, որի արժեքն է 200,000 դրամ: Մեկ
միավորի արժեքը 200 դրամ է:
1) Առևտրային զեղչ
Եթե «Բ»-ն ձեռք բերի 1,000 միավոր, ապա կստանա զեղչ 5 %:
2) Վաղաժամկետ վճարման զեղչ
Ըստ պայմանագրի «Բ»-ն վճարումը պետք է կատարի 30-օրյա ժամկետում: «Ա»-ն առաջարկում է
հետևյալը, եթե «Բ»-ն գումարը վճարի 10 օրվա ընթացքում նրան կտրամադրվի զեղչ 10 %:
3) Վերադարձ և նվազեցումներ
Պարզվում է, որ 50,000 դրամի ապրանքները վնասված են: «Բ» –ն վերադարձնում է այս 50,000
դրամին համարժեք ապրանքը` կազմելով համապատասխան վերադարձի փաստաթղթեր:

Խնդիր N 41
Այս գործարքի արդյունքում ին՞չ տեղի կունենա: Գրանցել համապատասխան հաշվապահական
ձևակերպումները:

«Ա» ՍՊԸ-ն իր գնորդի հանդեպ ունի 6,300,000 դրամի դեբիտորական պարտք: Գնորդը մինչև
տարեվերջ չի մարում «Ա» ՍՊԸ-ին ունեցած պարտքը: Գնահատելով պարտապանի ֆինանսական
դժվարությունները և դրա հետևանքով վճարման ժամկետների խախտումները` «Ա» ՍՊԸ-ն
ստեղծում է պահուստ դեբիտորական պարտքի 20 %-ի չափով:
6,300,000 դրամ * 20% = 1,260,000 դրամ:
Հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում դեբիտորը ճանաչվել է որպես սնանկ և չկա որևէ
հնարավորություն դեբիտորական պարտքը հավաքագրելու:

Գնումների գծով կրեդիտորական պարտքեր

Խնդիր N 42
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:

«Բ» ՍՊԸ-ն ձեռք է բերել 2,500,000 դրամ արժեքով մարդատար ավտոմեքենա՝ ծառայողական
նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև շինանյութ՝ 1,300,000 դրամ արժեքով՝
վերավաճառելու նպատակով: Այդ գնումների դիմաց ամբողջապես բանկային փոխանցմամբ
մարվում է մատակարարին ունեցած պարտքը:

Խնդիր N 43
Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվապահական գրանցումները:

«Ա» ՍՊԸ-ի և «Բ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Ա» ՍՊԸ-ն «Բ» ՍՊԸ-ին վաճառում
է ապրանք 1,200,000 դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ), որը ձեռք էր բերել «Գ» ՍՊԸ-ից 700,000 դրամ
գումարով (գումարը նշված է առանց ԱԱՀ-ի):
«Բ» ՍՊԸ-ն վաճառում է նյութ «Ա» ՍՊԸ-ին 960,000 դրամ գումարով (ներառյալ ԱԱՀ):

Copyright: Arpine Stepanyan Page 13


«Ա» ՍՊԸ-ի և «Բ» ՍՊԸ-ի միջև գրավոր համաձայնագրի հիման վրա կատարվել է դեբիտորական և
կրեդիտորական պարտքերի հաշվանցում:

Աշխատավարձի գծով պարտավորությունների հաշվառում

Խնդիր N 44
Պահանջվում է կատարել աշխատավարձի հաշվարկը և գրանցել անհրաժեշտ հաշվապահական
գրանցումները փետրվար և մարտ ամիսների համար:

ՀՀ քաղաքացին 2024 թվականի փետրվարի 09-ին ընդունվել է աշխատանքի որպես մշտական


աշխատող: Նրա ամսական աշխատավարձը պայմանագրով սահմանվել է 350,000 դրամ:
Արտաժամյա աշխատելու համար նրա փետրվար ամսվա եկամուտը ավելացել է 40,000 դրամով:
Մարտ ամսին նրան նաև պարգևատրել են 200,000 դրամով:

Խնդիր N 45
Ստորև կազմակերպության որոշ աշխատակիցների համար մարտ ամսում հաշվարկված
աշխատավարձն է: Պահանջվում է տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները և
կատարել աշխատավարձի հաշվարկը:

Տնօրեն -550,000 դրամ,


գլխավոր հաշվապահ -400,000 դրամ,
արտադրության պետ – 380,000 դրամ,
արտադրության վարպետ – 370,000 դրամ,
արտադրության այլ աշխատող – 240,000 դրամ,
օգնական – 250,000 դրամ,
պահեստապետ -260,000 դրամ,
վարորդ առաքիչ – 220,000 դրամ:

Ֆինանսական արդյունք
Խնդիր N 46
Պահանջվում է կազմել ֆինանսական հաշվետվությունները՝ Ձև1, Ձև2:
Կազմակերպության սկզբնական կապիտալի ներդրումը կազմում է 20 մլն դրամ, որը բաղկացած է 5
մլն արժողությամբ շենքից և 15 մլն դրամ դրամական միջոցներից:
Ընթացիկ ամսվա գործարքները հետևյալն են՝
1. Գնվել են 300,000 դրամ արժեքով սարքավորումներ,
2. Գնվել է ավտոմեքենա 1,500,000 դրամով,
3. Գնվել են ապրանքներ 500,000 դրամով,
4. Վաճառվել են ապրանքներ 450,000 դրամով, որոնց արժեքը 300,000 դրամ է,
5. Ապառիկ գնվել են ապրանքներ 1,000,000 դրամ արժողությամբ,
6. Վճարվել է 200,000 դրամ կրեդիտորական պարտքերի դիմաց,
7. Վճարվել է վարձակալության վճար 400,000 դրամ 4 ամսվա համար,
8. Ապրանքների 20%-ը վաճառվել են ապառիկ 300,000 դրամով,
9. Դեբիտորից ստացվել է 150,000 դրամ,
10. Վճարվել է էլեկտրաէներգիայի համար 200,000 դրամ,
11. Հայտարարվել է և վճարվել է շահաբաժին 200,000 դրամ:

Copyright: Arpine Stepanyan Page 14

You might also like