Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 16

ԹԵՄԱ 5.

ԿԱՏԱՐՅԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ: ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ


ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՅԱԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ

Հարցեր քննարկման համար


5.1 Կատարյալ մրցակցային շուկաներ և շահույթի մաքսիմալացման սկզբունքը
5.2 Սահմանային եկամուտ, սահմանային ծախսեր և շահույթի մաքսիմալացումը
5.3 Մրցակցային ֆիրմայի և շուկայի առաջարկը կարճաժամկետ և երկարաժամկետ
միջակայքում
5.4 Արտադրության գործոնների մրցակցային շուկաներ
5.5 Շուկայի կառուցվածք և շուկայական իշխանություն

5.1 Կատարյալ մրցակցային մոդելը


Մրցակցություն ասելով՝ հասկանում ենք ֆիրմաների պայքարը գնողունակ պահանջարկի
համար, ինչը սակայն կիրառական դաշտում դիտարկելու համար, հարկ է պատկերացում ունենալ
այն գործոնների մասին, որոնք պայմանավորում են շուկայի կառուցվածքն ու կոնյուկտուրան,
ֆիրմաների փոխազդեցությունն ու վերջիններիս կողմից վերահսկվող շուկայի մասնաբաժինները և
այլն: Վերոթվարկյալից կախված, մրցակցությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, որի
դասակարգման կարևորագույն չափորոշիչներից է մրցակցային գործողությունների առարկան
(ապրանք, գին, վաճառքի ծավալ) և ֆիրմաների փոխազդեցության սկզբունքները (նրանք հաշվի են
առնում միմյանց վարքը, թե՝ ոչ): Ըստ այդմ տարբերում են կատարյալ (զուտ) մրցակցություն և ոչ
կատարյալ մրցակցություն:
Կատարյալ է համարվում այնպիսի մրցակցությունը, որի դեպքում ֆիրմաները օժտված չեն
շուկայական իշխանությամբ և մրցակցում են ապրանքի գնի հետ կապված: Կատարյալ
մրցակցության բնութագրիչ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ֆիրմաները չեն
կարող մեծացնել իրենց եկամուտները գները բարձրացնելու հաշվին, իսկ տնտեսական շահույթ
ստանալու միակ եղանակը կայուն գների դեպքում արտադրության ծախսումները կրճատելն է:
Կատարյալ մրցակցությունը շուկայի գործառնության արդյունավետությունն առավելագույնի
հասցնելու անհրաժեշտ պայմանն է:
Ոչ կատարյալ է համարվում այնպիսի մրցակցությունը, որի դեպքում ֆիրմաները օժտված են
շուկայական իշխանությամբ և միմյանց հետ մրցակցում են վաճառքի ծավալների համար: Ոչ
կատարյալ մրցակցության դեպքում ֆիրմաները միմյանցից տարբերվում են իրենց չափերով,
թողարկած արտադրանքով, իսկ ձևաչափի առումով մրցակցությունը պրակտիկայում դրսևորվում է
ֆիրմաների միջև մենաշնորհային մրցակցության տեսքով, որոնց շուկայական իշխանությունը
պայմանավորված է դրանց արտադրանքի բացառիկ առանձնահատկություններով, և օլիգոպոլ
մրցակցության տեսքով, որոնց շուկայական իշխանությունը պայմանավորված է շուկայի նրանց
ունեցած մասնաբաժիններով:
Շուկայի յուրաքանչյուր հատվածի, ոլորտի կամ ճյուղի մրցակցային միջավայրը ձևավորվում
է հետևյալ հինգ ուժերի ազդեցությամբ, որոնք միաժամանակ պայմանավորում են մրցակցության
ինտենսիվությունը՝
1. ճյուղային արտադրողներ,
2. գնորդներ,

1
3. ռեսուրսների մատակարարներ,
4. պոտենցիալ մրցակիցների առկայություն,
5. փոխարինող ապրանքների առկայություն:

5.1.1 Կատարյալ մրցակցային ֆիրմայի պահանջարկը


Կատարյալ մրցակցային է համարվում այն ֆիրման, որը գործում է կատարյալ մրցակցային
շուկայում:
Ի տարբերություն սպառման տեսության, որտեղ մենք հաշվի չենք առնում սպառողների
փոխկախվածությունը, ֆիրմայի տեսության մեջ ակնհայտորեն անհրաժեշտ է հաշվի առնել
ֆիրմաների միջև փոխկախվածությունները և շուկայական գնի վրա դրանց ազդեցության
հնարավորությունը: Տնտեսական գործընթացները ճյուղային մակարդակում վերլուծելու համար
անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպես են ֆիրմաները փոխգործակցում միմյանց հետ շուկայում:
Նման փոխգործակցության բնույթը որոշվում է շուկայական կառուցվածքով:
Առավել պարզ է կատարյալ մրցակցության կառուցվածքը, որտեղ վաճառողների և գնորդների
շուկայական վարքագիծը հանգում է շուկայական միջավայրի հավասարակշիռ վիճակին
հարմարվելուն: Կատարյալ մրցակցությունը շուկայական կառուցվածք է, որի դեպքում
- վաճառողները ընդունում են գները որպես տրված իրողություն և չեն կարող գիտակցաբար
ազդել դրանց վրա,
- նոր վաճառողների մուտքը տվյալ ճյուղ որևէ կերպ սահմանափակված չէ,
- վաճառողները համատեղ ռազմավարություն չեն մշակում,
- գնորդները ունակ չեն ազդելու գների վրա,
- ամբողջական շուկայական տեղեկատվությունը հասանելի է առևտրի բոլոր
մասնակիցներին:
Շուկայական կառուցվածքը, որում իրականացվում են վերը նշված առաջին չորս
պայմանները երբեմն անվանում են մաքուր մրցակցություն: Հիմնական հատկանիշներից որևէ մեկի
խախտումը հանգեցնում է ոչ կատարյալ մրցակցության: Եթե ֆիրման գործում է կատարյալ
մրցակցության պայմաններում, ապա նա չի կարող ազդել շուկայական գների վրա, այսինքն`
«համաձայնվում է» դրանց հետ: Այն դեպքերում, երբ ֆիրման գործում է այնպիսի պայմաններում,
երբ ինքն է որոշում գինը, հատուկ կուսումնասիրվեն ոչ կատարյալ մրցակցության տեսության
շրջանակում: Կատարյալ մրցակցության պայմաններում ֆիրմաների միջև փոխազդեցությունը
զրկված է ռազմավարական վարքից, քանզի նրանք հաշվի չեն առնում մյուս ֆիրմաների
արձագանքը իրենց կողմից ընդունված որոշումների նկատմամբ: Քանի որ կատարյալ մրցակցային
ֆիրմայի արտադրանքը ստանդարտ է, այսինքն չի տարբերվում այլ ֆիրմաների նմանօրինակ
արտադրանքից, ուստի և դրա նկատմամբ պահանջարկը բացարձակ էլաստիկ է, հետևաբար`
ֆիրմայի արտադրանքի պահանջարկի կորը կունենա x-երի առանցքի նկատմամբ հորիզոնական
տեսք, որի դեպքում գնի ցանկացած փոփոխություն կզրոյացնի տվյալ ֆիրմայի պահանջարկը:

2
P P Ֆիրմա
S

d=MR df
p*

D
Q Qf
Գծապատկեր 5.1

Հարկ է հաշվի անել այն կարևոր իրողությունը, որ կատարյալ մրցակցային շուկայում ոչ թե


ընդհանրապես պահանջարկն է կատարյալ էլաստիկ, այլ այն այդպիսին է առանձին վերցված
ֆիրմայի արտադրանքի նկատմամբ:

5.2 Սահմանային եկամուտն ու սահմանային ծախսերը և շահույթի մաքսիմալացումը


Այժմ դիտարկենք իրավիճակը, թե ինչպես է ֆիրման առավելագույնի հասցնում իր շահույթը:
Հաշվի առնելով ֆիրմաների կազմակերպաիրավական տեսակներն ու կառավարման
համակարգերը, էական նշանակություն է ստանում այն հարցը, թե արդյոք ֆիրմաներն իրապես
ձգտում են առավելագույնի հասցնել իրենց շահույթը, թե՝ ոչ: Վերլուծությունների և
օրինաչափությունների բացահայտման տեսանկյունից մենք հիմք ենք ընդունում այդ
ենթադրությունը և ձևակերպում ենք այն կանոնը, որը ցանկացած ֆիրմա կարող է կիրառել
որոշելու համար արտադրանքի այն անհրաժեշտ ծավալը, որն էլ առավելագույնի է հասցնում
շահույթը: Ընդ որում, այդ կանոնը գործում է և՛ մրցակցային, և՛ ոչ միայն մրցակցային շուկաներում:
Մենք կքննարկենք մրցակցային ֆիրմայի պահանջարկի և շուկայական պահանջարկի կորերի
տարբերությունները և այդ տեղեկատվությունը օգտագործելով՝ կնկարագրենք շահույթը
առավելագույնի հասցնող կանոնը:
Արդյո՞ք միշտ են ֆիրմաները ձգտում առավելագույնի հասցնել շահույթը: Ընդհանրապես,
ֆիրմայի կողմից շահույթը առավելագույնի հասցնելու ձգտման վերաբերյալ ենթադրությունը
հաճախ միկրոէկոնոմիկայում օգտագործվում է, որպեսզի հնարավոր լինի որոշակիորեն բարձր
ճշգրտությամբ կանխատեսել բիզնեսի զարգացումն ու մրցակցային ֆիրմայի վարքը: Սակայն, այդ
ենթադրությունն իրական կյանքում վիճելի է, քանզի ոչ բոլոր դեպքերում և ոչ բոլոր ֆիրաների
պարագայում է այն առկա:
Ոչ մեծ ֆիրմաների համար, որոնք կառավարվում են սեփականատերերի կողմից, շահույթը
առավելագույնի հասցնելու ձգտումը հանդիսանում է որոշումներ կայացնելու տեսակետից
գլխավոր չափանիշը: Բայց ավելի խոշոր ֆիրմաների կառավարող վարձու աշխատող հանդիսացող
մենեջերները, որոնք պատասխանատու են ընթացիկ որոշումների համար, հազվադեպ են
հանդիպում սեփականատերերի հետ (օրինակ բաժնետերեր) և քննարկում շահույթի և այն
առավելագույնի հասցնելու հետ կապված հարցեր: Արդյունքում, ֆիրմայի ամենօրյա կառավարման
հետ չառնչվող սեփականատերերը ի վիճակի չեն անընդհատ վերահսկել ֆիրմայի կառավարումը և
այն ուղղորդել դեպի շահույթը առավելագույնի հասցնելու վիճակին: Հաճախ մենեջերներին

3
հետաքրքրում են այնպիսի խնդիրներ, ինչպես եկամտի մեծացումը, դիվիդենտների աճը,
կարճաժամկետ մեծ շահույթի ստացումը, ինչը կարող է նպաստել բարձր պարգևավճարներ
ստանալուն կամ կարիերայի առաջընթացին, ի հակակշիռ ֆիրմայի երկարաժամկետ շահույթի
ստացմանը, ինչը առավել նախըտրելի է բաժնետերերի համար: Արդի բիզնես աշխարհում ֆիրմայի
շուկայական արժեքը առավելագույնի հասցնելը ավելի կարևոր նպատակ է դառնում, քան
առավելագույն շահույթ ստանալը, քանզի այն ենթադրում է որոշակի ժամանակային միջակայքում
շահույթի լրացուցիչ հոսք օրինակ արժեթղթերի գնի աճի շնորհիվ: Առանձին դեպքերում այս
շահույթն ավելի է հետաքրքրում ֆիրմայի սեփականատերերին, քան արտադրանքի իրացման
ճանապարհով առավելագույնի հասցված շահույթը:
Ենթադրությունն առ այն, որ ֆիրմայի կառավարիչները իրենց գործունեության ընթացքում
ազատ են ընտրելու այլ նպատակներ, քան առավելագույն շահույթ ապահովելը, ևս սահմանափակ
տարածվածություն ունի, քանզի բաժնետերերը, տնօրենների խորհուրդը ի վերջո կարող են
բացահայտել դա և մենեջերին հեռացնել աշխատանքից: Պրակտիկան ապացուցում է, որ այն
ֆիրմաները, որոնք իրենց գործունեության նպատակ չեն համարում շահույթը առավելագույնի
հասցնելը, հազվադեպ են երկար գոյատևում: Այն ֆիրմաները, որոնք կարողանում են դիմակայել
շուկայական մրցակցությանը, իրենց համար հիմնական գերակայություն են համարում
երկարաժամկետ հեռանկարում շահույթը առավելագույնի հասցնելը: Հետևաբար տեսականորեն և
պրակտիկայում ֆիրմայի կողմից շահույթը առավելագույնի հասցնելու ձգտման վերաբերյալ
ենթադրությունը հիմնավորված է:

5.2.1 Սահմանային ծախսեր, սահմանային եկամուտ և շահույթի մաքսիմալացումը


Մեզ անհրաժեշտ է ձևակեպել այն կանոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի գտնել ֆիրմայի
կողմից թողարկվող արտադրանքի այն ծավալը, որի դեպքում շահույթը կլինի առավելագույնը: Ընդ
որում, այդ կանոնը պետք է լինի համապիտանի բոլոր ֆիրմաների համար, անկախ այն
հանգամանքից վերջինս գործում է կատարյալ մրցակցային շուկայում, թե կարող է ազդել գների
վրա: Քանի որ շահույթը ընդհանուր եկամտի և ընդհանուր ծախսերի տարբերությունն է, ապա
շահույթը առավելագույնի հասցնող արտադրանքի քանակությունը գտնելը նշանակում է վերլուծել
վերջինիս եկամուտները, որ ստացվելուն են այդ արտադրանքի իրացումից:
Ենթադրենք ֆիրմայի արտադրանքի ծավալը կազմում է q և այն բերում է R եկամուտ: Այդ
եկամուտը հավասար է ապրանքի P գինը բազմապատկած ապրանքի քանակով՝ R = P x q:
Արտադրության C ծախսերը ևս կախված են թողարկված արտադրանքի ծավալից: Հետևաբար
ֆիրմայի շահույթը դա եկամտի և ծախսերի տարբերությունն է.

Շահույթ (q) = R(q) – C (q)


Որպեսզի շահույթը լինի առավելագույնը, ֆիրման պետք է ընտրի արտադրանքի այնպիսի
քանակություն, որի դեպքում եկամտի և ծախսերի միջև եղած տարբերությունը ամենամեծն է: Այդ
դեպքը ներկայացված է 5.2 գծապատկերում: R(q) եկամուտը ներկայացված է կորով, որի ձևից
ակնհայտ է, որ ֆիրման կարող է վաճառել արտադրանքի մեծ քանակություն միայն գները
նվազեցնելու հաշվին: Այս կորի անկյան մեծությունը սահմանային եկամուտն է, այսինքն՝ եկամտի
փոփոխությունը, որը ձևավորվում է արտադրանքի թողարկման ծավալը մեկ միավորով
ավելացնելիս: Գծապատկերում ներկայացված է նաև ամբողջական ծախսերի կորը, որի անկյան
մեծությունը բնութագրում է սահմանային ծախսը, այսինքն՝ ծախսերի փոփոխությունը

4
արտադրանքը մեկ միավորով ավելացնելու դեպքում: Նկատենք, որ ընդհանուր ծախսերը անգամ
զրոյական արտադրանքի դեպքում զրոյից տարբեր մեծություն են (դրական մեծություն են), քանզի
կարճաժամկետ միջակայքում գոյություն ունեն հաստատուն ծախսերը:

Ծախս,
եկամուտ, C(q)
շահույթ
(դոլար, A R(q)
տարեկան)
Գծապատկեր 5.2
B

q0 q1
q* Շահույթ (q)

Թողարկում(միավոր, տարեկան)

Ֆիրմայի համար թողարկված արտադրանքի փոքր ծավալների դեպքում շահույթը


բացասական է, քանզի եկամուտը դեռևս բավարար չէ որպեսզի հատուցվեն հաստատուն և
փոփոխական ծախսերը: Երբ թողարկման ծավալը մեծանում է, եկամուտն ավելի արագ է աճում,
քան ծախսերը և շուտով շահույթը դառնում է զրոյից մեծ: Շահույթը շարունակում է աճել մինչև այն
կետը, երբ արտադրանքի ծավալը հասնում է q*-ի: Այս կետում սահմանային եկամուտը
հավասարվում է սահմանային ծախսին, իսկ ուղղահայաց AB հեռավորությունը եկամտի և
ծախսերի միջև դառնում է առավելագույնը: Նկատելի է, որ արտադրանքի q*-ը գերազանցող
ծավալի դեպքում սահմանային ծախսերը ավելի արագ են աճում, քան սահմանային եկամուտը և
արդյունքում դրանք սկսում են գերազանցել սահմանային եկամուտը:
Արդյունքում q*-ը գերազանցող ծավալի դեպքում շահույթը սկսում է նվազել իր առավելագույն
արժեքից: Հետևաբար, համաձայն շահույթի մաքսիմալացման կանոնի, ցանկացած ֆիրմա շահույթը
առավելագույնի է հասցնում արտադրանքի այնպիսի քանակության դեպքում, երբ սահմանային
եկամուտը հավասարվում է սահմանային ծախսին՝ MR = MC:
Կատարյալ մրցակցային ֆիրմայի համար գինը տրված մեծություն է, քանզի որոշվում է
շուկայում պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ և ֆիրմայի կողմից որոշումներ
ընդունելու տեսանկյունից այն կարող է դիտարկվել որպես տրված հաստատուն մեծություն
(P=const): Այս դեպքում ֆիրմայի արտադրանքի իրացումից ստացված միջին հասույթը`

(AR = TR / Qf = PQf / Qf = P),

և սահմանային հասույթը

(MR = ∆TR / ∆Qf = ∆(PQf) / ∆Qf = P∆Qf / ∆Qf = P) հավասար կլինեն շուկայական գնին:

5
Այս իրողությունը ցույց է տալիս, որ կատարյալ մրցակցային ֆիրմայի համար շահույթն
առավելագույնի հասցնելու MR = MC պայմանը վերափոխվում է P = MC ձևաչափի, քանի որ այդ
տեսակի ֆիրմաների համար MR = P : Այսպիսով կատարյալ մրցակցային ֆիրման առավելագույնի է
հասցնում իր շահույթը թողարկման այնպիսի ծավալի դեպքում, որի ժամանակ արտադրության
սահմանային ծախսերը հավասար են միավոր արտադրանքի շուկայական գնին, ինչը
հանդիսանում է ընդհանուր սկզբունքի մասնավոր դեպք: Ընդ որում ընդհանուր շահույթը
հավասար կլինի` Շահույթ = (P-AC) Q :

5.3 Ֆիրմայի առաջարկը կարճաժամկետում և երկարաժամկետում


5.3.1 Ֆիրմայի առաջարկը կարճաժամկետում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարճաժամկետ հատվածում ֆիրման չի կարող ազդել
շուկայական գնի վրա, ապա վերջինիս համար շահույթը առավելագույնի հասցնելու սկզբունքի
իրականացումը կապվում է բացարձակապես թողարկման ծավալի հետ: Այսինքն, ֆիրման պետք է
թողարկի այնպիսի ծավալով արտադրանք (միավոր), որպեսզի դրանց արտադրության
սահմանային ծախսը հավասարվի միավոր արտադրանքի շուկայական գնին: Եվ քանի որ ֆիրմայի
կողմից կիրառվող տեխնոլոգիաների պայմաններում սահմանային ծախսերի մակարդակը
որոշվում է արտադրական ֆունկցիայով, ապա ակնհայտ է, որ ֆիրմայի առաջարկի մեծությունը
(ծավալը) կախված կլինի միայն արտադրանքի շուկայական գնից:

Ա. Շահույթը առավելագույնի հասցնելը

MC AC
P*

q1 q
շ

շ(q)

Գծապատկեր 5.3 Շահույթը առավելագույնի հասցնելու դեպքը

Առաջնորդվելով շահույթը առավելագույնի հասցնելու սկզբունքով, P* շուկայական գնի


դեպքում ֆիրման կներկայացնի q1 առաջարկ (գծապատկեր 5.3)` ստանալով առավելագույն
շահույթ, որը հավասար է (P-AC)q1 (գծապատկերում ներկված հատվածը): Ընդ որում, հարկ է
ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին.
1. առավելագույն շահույթը ստացվել է թողարկման այնպիսի ծավալի դեպքում, որի
ժամանակ միջին ծախսերը (AC) նվազագույն հնարավոր մակարդակի վրա չեն,
2. թողարկման ծավալը, որի դեպքում շահույթը հասնում է առավելագույնի, ամենևին չի
նշանակում առավելագույն շահույթ միավոր արտադրանքի հաշվով,

6
3. հետևաբար միավոր արտադրանքի հաշվով շահույթի և ծախսումների ցուցանիշները չեն
հանդիսանում առավելագույն շահույթի ստացման չափորոշիչներ:
Ֆիրման մշտապես առավելագույնի է հասցնում իր ամբողջական շահույթը այնպիսի
թողարկման դեպքում, որի համար սահմանային հասույթը հավասար է սահմանային ծախսերին:
Քանի դեռ սահմանային հասույթը գերազանցում է սահմանային ծախսերը (MR > MC),
ամբողջական շահույթի ֆունկցիան կշարունակի աճել և ֆիրման կմեծացնի առաջարկը:

Բ. Ինքնագնման դեպքը

Երբ շուկայական գինը նվազում է մինչև միջին ծախսերի նվազագույն մակարդակը` P=AC
(գծապատկեր 5.4), ֆիրման կշարունակի արտադրանքի թողարկումը` ինքնագնման հիմքի վրա:
Այս իրավիճակում չունենալով տնտեսական շահույթ` ֆիրման այնուհանդերձ կունենա փաստացի
հաշվապահական շահույթ: Հետևաբար, ֆիրման մշտապես շարունակում է արտադրությունը, որի
դեպքում ամբողջական ծախսերը նվազագույն չափով գերազանցում են ամբողջական հասույթը:

MC AC

P*

q2 q
շ

0 q

շ(q)

Գծապատկեր 5.4 Ինքնագնման դեպքը

Գ. Վնասները (կորուստը) նվազագույնի հասցնելու դեպքը


Երբ շուկայական գինը նվազում է և դառնում ավելի փոքր, քան միջին ծախսերի մակարդակը,
ապա ֆիրման սկսում է կրել վնասներ (գծապատկեր 5.5): Բայց անգամ այս դեպքում ֆիրման չպետք
է դադարեցնի գործունեությունը, քանզի շարունակելով արտադրությունը վերջինս փոխհատուցում
է իր հաստատուն ծախսերը, որոնք արդեն արված են` անկախ թողարկման իրողությունից և
չափից:

7
MC AVC
AC

P*
q
շ
q3 q

շ(q)

Գծապատկեր 5.5 Վնասները (կորուստը) նվազագույնի հասցնելու դեպքը

Եվ միայն այն դեպքում, երբ գինը կնվազի մինչև միջին փոփոխական ծախսերի (AVC)
մակարդակը, ֆիրման ստիպված կլինի անմիջապես դադարեցնել գործունեությունը, քանզի այլևս
ոչինչ չփոխհատուցելով, ֆիրման, գնի անկմանը զուգահեռ, կկրի ավելի ու ավելի մեծ վնասներ:
Գործունեությունը դադարեցնելուց հետո, ֆիրմայի ամբողջական կորուստը (վնասը) հավասար
կլինի հաստատուն ծախսերի հանրագումարին:
Այսպիսով, համադրելով ծախսերը և եկամուտները, ֆիրման ձգտելով առավելագույնի
հասցնել շահույթը` պետք է հետևի սահմանային թողարկման և փակման կանոններին:
Սահմանային թողարկման կանոնի համաձայն, ֆիրման պետք է պահպանի արտադրության
այնպիսի մակարդակ, որի դեպքում սահմանային ծախսերը հավասար են սահմանային հասույթին:
Փակման կանոնի համաձայն, ֆիրման փակվում է /դուրս է գալիս գործից, շուկայից/, երբ
տնտեսական շահույթը փոքր է զրոյից արտադրության ցանկացած ծավալի դեպքում: Այս
կանոնները ֆիրմայի համար ընդհանուր բնույթ ունեն: Դրանք կիրառելի են անկախ այն
հանգամանքից, թե որ տեսակի շուկայում է գործում տվյալ ֆիրման:
Կարճաժամկետ հատվածում արտադրությունը շարունակելու կամ անհապաղ դադարեցնելու
մասին որոշման ընդունման համար ֆիրման համադրում է հասույթը ոչ թե ընդհանուր ծախսերի,
այլ` փոփոխական ծախսերի հետ: Համարվում է, որ հաստատուն ծախսերն արդեն կատարված են և
դրանք չի կարելի նվազեցնել նույնիսկ արտադրության անհապաղ դադարեցման դեպքում: Այդ
պատճառով ֆիրման շարունակում է արտադրությունը որոշակի ժամանակահատվածի ընթացքում,
եթե հասույթը գերազանցում է փոփոխական ծախսերը, նույնիսկ եթե ընդհանուր առմամբ
արտադրությունը վնասաբեր է:
Ֆիրման իրականում կունենա շահույթ, թե կկրի կորուստներ` կախված է շուկայական գնի և
փոփոխական ծախսերի հարաբերակցությունից, թեև թողարկման ծավալի վերաբերյալ որոշում
կայացնելիս, մշտապես առաջնորդվելու է շահույթը առավելագույնի հասցնելու սկզբունքով`MC = P:
Հետևաբար, շահույթը առավելագույնի հասցնելու տեսանկյունից, օպտիմալ թողարկման բոլոր
կետերը քանի որ գտնվում են սահմանային ծախսերի կորի վրա, ապա վերջինս էլ արտացոլում է
գնի և թողարկման ծավալի միջև եղած կապը: Այստեղից էլ, կորը, որն արտացոլում է յուրաքանչյուր
տրված գնի դեպքում ֆիրմայի կողմից թողարկված արտադրանքի ծավալը, անվանում են

8
մրցակցային ֆիրմայի առաջարկի կոր կարճաժամկետ միջակայքում:

Ճյուղի թողարկում Ներկայացուցչական ֆիրմայի թողարկում


Միավորի գինը, $

Թողարկում
Թողարկում

Գծապատկեր 5.6 Մրցակցային ֆիրմայի առաջարկի կոր կարճաժամկետ միջակայքում

Կատարյալ մրցակցային ֆիրմայի առաջարկի կորը կարճաժամկետ միջակայքում իրենից


ներկայացնում է սահմանային ծախսերի կորի մի մասը, որն ընկած է միջին փոփոխական ծախսերի
նվազագույն մակարդակից վեր (գծապատկեր 5.6):

5.3.2 Ֆիրմայի առաջարկը երկարաժամկետում


Երկարաժամկետ հատվածում ֆիրման կարող է փոփոխել արտադրության բոլոր գործոնները
և անգամ դուրս գալ տվյալ ոլորտից, իսկ այլ ֆիրմաներ կարող են մուտք գործել շուկա: Այս վերջին
հանգամանքն էլ պայմանավորում է երկարաժամկետ միջակայքում շուկայական
հավասարակշռության բնույթը (գծապատկեր 5.7):
Տվյալ ճյուղի արտադրանքի պահանջարկի կորի տեղաշարժը D-ից D1, հանգեցնում է
շուկայական հավասարակշռված գնի աճին P-ից P1: Առաջնորդվելով շահույթը առավելագույնի
հասցնելու սկզբունքով, ֆիրման մեծացնում է առաջարկը մինչև q1, ինչը ճյուղի պահանջարկում
արտացոլվում է Q-ից Q1 տեղաշարժով: Քանի որ գնի P1 մակարդակը գերազանցում է նվազագույն
միջին երկարաժամկետ ծախսերը (LRAC), ապա տվյալ ճյուղի ֆիրմաները կստանան տնտեսական
շահույթ, ինչն, իր հերթին, կնպաստի այս շուկա այլ նոր ֆիրմաների մուտքին, իսկ դա էլ կհանգեցնի
ճյուղի առաջարկի էլ ավելի մեծացմանը:

9
Ֆիրմա Ճյուղ
D1 S1
LRAC P D S2
LRMC
P1
S3

q q1 Q Q1 Q2

Գծապատկեր 5.7

Եթե ճյուղի առաջարկը մեծանա S1-ից S3, ապա շուկայական գինը կիջնի երկարաժամկետ
նվազագույն միջին ծախսերի մակարդակից ցած, որն էլ վնասաբեր կդարձնի արտադրությունը և
շատ ֆիրմաներ կորուստներ կրելով՝ կլքեն այս ոլորտը: Արդյունքում, կկրճատվի ճյուղի առաջարկը
և դա կհանգեցնի շուկայական գնի աճին: Շուկայական գնի փոփոխություններով պայմանավորված
առաջարկի տատանումները վերջնարդյունքում կվերադարձնեն շուկայական գինը իր ելակետային
վիճակին՝ P և կհաստատվի նոր երկարաժամկետ շուկայական հավասարակշռություն Q2 կետում:
Երկարաժամկետ նվազագույն միջին ծախսերին համապատասխանող P գնի դեպքում
ներկայացուցչական ֆիրմայի տնտեսական շահույթը կհավասարվի 0-ի՝ շահույթ= (P – LRAC ) Q =
0` թողարկման q օպտիմալ ծավալի դեպքում: Ֆիրմայի և ճյուղի երկարաժամկետ
հավասարակշռության վիճակը նշանակում է, որ ֆիրմաները արտադրանքը թողարկում են
նվազագույն երկարաժամկետ միջին ծախսերով և չեն ստանում տնտեսական շահույթ:
Տնտեսական շահույթի բացակայությունն ամենևին չի նշանակում, թե ֆիրմաները շահույթ չեն
ստանում, քանզի նվազագույնը հաշվապահական շահույթ վերջիններիս համար առկա է:

5.4 Արտադրության գործոնների մրցակցային շուկաներ


Գոյություն ունեցող արտադրական տեխնոլոգիան որոշում է, թե ինչ ծավալի արտադրանք
կարող է թողարկվել աշխատանքի և կապիտալի տրված քանակությունների պարագայում:
Տնտեսագետների կողմից տեխնոլոգիաների, աշխատանքի և կապիտալի հարաբերակցությունը
մաթեմատիկորեն ձևակերպելու համար օգտագործվում են արտադրական ֆունկցիանները:
Թողարկվող արտադրանքի ծավալը նշանակելով Y, մենք կարող ենք արտադրական
ֆունկցիան ներկայացնել հետևյալ բանաձևի տեսքով՝
Y  F ( K , L)
Այս հավասարումը ցույց է տալիս, որ թողարկվող արտադրանքի ծավալը ֆունկցիա է
կապիտալի քանակից և աշխատանքի քանակից: Արտադրական գործընթացում տեխնոլոգիաների,
որպես արտադրության կազմակերպման միջոցների հավաքածուի, ազդեցությունը արտահայտվում
է նրանով, որ կապիտալի ու աշխատանքի քանակությունների անփոփոխ մնալու պարագայում,
նոր տեխնոլոգիաների կիրառումը հանգեցնում է թողարկման ծավալի մեծացմանը:
Արտադրական ֆունկցիաների բնորոշ հատկանիշը մասշտաբից կայուն հատույցն է, որը
տեղի ունի, եթե արտադրության բոլոր գործոնների նույն մեծությամբ հավելաճը հանգեցնում է

10
թողարկվող արտադրանքի հարաբերական հավելաճի նույն չափով: Այդպիսով, եթե արտադրական
ֆունկցիան ունի կայուն հատույց մասշտաբից հատկություն, ապա կապիտալի և աշխատանքի
քանակը 10%-ով մեծացնելու դեպքում թողարկման ծավալը ևս կմեծանա 10%-ով:
Մաթեմատիկորեն արտադրական ֆունկցիան ունի կայուն հատույց մասշտաբից, եթե բանաձևը
ունի
zY  F ( zK , zL)
տեսքը z-ի ցանկացած դրական արժեքի դեպքում: Արտադրական ֆունկցիայի այս
հատկությունը պրակտիկայում կարևոր նշանակություն ունի, քանզի որոշում է արտադրությունից
ստացվող եկամտի բաշխման գործընթացը և ձևաչափը գործոնների միջև:
Արտադրության գործոնների պահանջարկը որոշվում է արտադրության գործոնների գներով,
որն իրենից ներկայացնում է արտադրական գործոնի մեկ միավորի դիմաց վճարվող փողի քանակ`
կա՛մ վարձու աշխատողներին վճարվող աշխտավարձ, կա՛մ կապիտալի սեփականատերերի
ստացած եկամուտ: Արտադրության յուրաքանչյուր գործոնի գինը որոշվում է շուկայում այդ
գործոնի առաջարկով և պահանջարկով: Ելնելով մեր այն ենթադրությունից, որ տնտեսությունում
արտադրության գործոնների քանակությունն անփոփոխ է՝ առաջարկի գրաֆիկական պատկերը
կունենա ուղղահայաց գծի, իսկ պահանջարկը նվազող կորի տեսք.

¶áñÍáÝÇ ³é³ç³ñÏ

¶Í³å³ïÏ»ñ. 5.8
²ñï³¹ñáõÃÛ³Ý ·áñÍáÝÇ
·ÝÇ áñáßáõÙÁ ßáõϳÛáõÙ
¶áñÍáÝÇ ·ÇÝÁ

³é³ç³ñÏÇ ¨
å³Ñ³Ýç³ñÏÇ ÑÇÙ³Ý
íñ³
¶áñÍáÝÇ
¶áñÍáÝÇ å³Ñ³Ýç³ñÏ
ѳí³ë³ñ³Ïßí³Í
·ÇÝ
¶áñÍáÝÇ ù³Ý³Ï

Աշխատանքի սահմանային արդյունք և աշխատանքի պահանջարկ


Արտադրության գործոնների գների ձևավորման գործընթացը հասկանալու համար, հարկ է
ուսումնասիրել ձեռնարկությունների արտադրության գործոնների պահանջարկը՝ ելնելով այն
ենթադրությունից, որ քննարկվում է մրցակցային ձեռնարկության վարքը:
Արտադրության գործընթացում ձեռնարկությունը որքան շատ աշխատուժ օգտագործի,
արդյունքում՝ այնքան ավելի շատ արտադրանք կթողարկի: Այլ խոսքով, աշխատուժի
յուրաքանչյուր լրացուցիչ նոր միավոր կստեղծի լրացուցիչ միավոր արտադրանք: Թողարկված
արտադրանքի լրացուցիչ քանակությունը, որը ստացվում է աշխատանքի լրացուցիչ միավորի
օգտագործման արդյունքում, կոչվում է Աշխատանքի սահմանային արդյունք (MPL – Marginal
product of Labor): Արտադրական ֆունկցիայի բանաձևի օգտագործմամբ` այդ կախվածությունը
կունենա մաթեմատիկական հետևյալ տեսքը.

MPL  F ( K , L  1)  F ( K , L)
Հավասարման աջ մասի առաջին անդամը բնութագրում է արտադրության ծավալը K միավոր

11
կապիտալի և L+1 աշխատանքի միավորի դեպքում, երկրորդ անդամը` նույն ցուցանիշը կապիտալի
և աշխատանքի K և L միավորների դեպքում: Ողջ հավասարումը ցույց է տալիս, որ աշխատանքի
սահմանային արդյունքը արտադրության ծավալների տարբերությունն է աշխատանքի L+1 և L
միավորների օգտագործման դեպքում:
Արտադրական ֆունկցիաների մեծ մասն ունի նվազող սահմանային արդյունքի հատկություն,
այսինքն` օգտագործվող կապիտալի հաստատուն մեծության դեպքում որքան մեծ է օգտագործվող
աշխատանքի քանակը, այնքան փոքր է աշխատանքի յուրաքանչյուր լրացուցիչ միավորի
սահմանային արդյունքը: Գծապատկերում ներկայացված արտադրական ֆունկցիան արտացոլում
է թողարկվող արտադրանքի ծավալի փոփոխության դինամիկան կապիտալի հաստատուն
քանակության և շարունակաբար ավելացող աշխատանքի քանակության պարագայում:
Գծապատկերում աշխատանքի սահմանային արդյունքը ցույց է տրված արտադրական ֆունկցիայի
գրաֆիկի անկյամբ: Աշխատանքի քանակության աճին համաչափ, արտադրական ֆունկցիայի կորը
դառնում է ավելի ու ավելի հարթ` դրանով իսկ արտացոլելով նվազող սահմանային արդյունքը.
Y

F(K,L)
MPL
¶Í³å³ïÏ»ñ 5.9
ÂáÕ³ñÏáõÙ

²ñï³¹ñ³Ï³Ý
1
ýáõÝÏódzÛÇ ÏáñÁ

L
²ß˳ï³Ýù

Աշխատանքի սահմանային արդյունքը հիմք է հանդիսանում աշխատանքի նկատմամբ


պահանջարկը ձևավորելու համար: Երբ մրցակցային և իր շահույթը առավելագույնի հասցնել
ձգտող ձեռնարկությունը, աշխատանքի լրացուցիչ միավոր վարձելու վերաբերյալ որոշում
կայացնելիս ելնում է այն կանխադրույթից, թե վերջինս ինչպես է ազդելու իր շահույթի վրա, ապա
համեմատում է լրացուցիչ միավոր աշխատանքի օգտագործմամբ արտադրանքի թողարկումից
ստացված լրացուցիչ հասույթը՝ MR, աշխատավարձի ծախսերի ավելացման մեծության հետ` ∆W:
Քանի որ աշխատանքի յուրաքանչյուր լրացուցիչ միավոր ստեղծում է MPL միավոր արտադրանք և
արտադրանքի յուրաքանչյուր միավոր վաճառվում է P գնով, ապա ձեռնարկության լրացուցիչ
մուտքերը հավասար կլինեն՝ P x MPL: Աշխատանքի լրացուցիչ միավորի գնման վրա կատարված
լրացուցիչ ծախսերը հավասար են աշխատավարձի մեծությանը՝ W: Հետևաբար, աշխատանքի
լրացուցիչ միավորի ներգրավման շնորհիվ շահույթի փոփոխությունը կկազմի.

Δշահույթ = Δհասույթ - Δծախսեր = (P x MPL) - W,


Այժմ մենք կարող ենք պատասխանել ցանկացած ձեռնարկության առջև ծառացող հարցին`
որքան աշխատանք օգտագործել արտադրական գործընթացում: Ձեռնարկության կառավարիչը
գիտի, որ քանի դեռ լրացուցիչ մուտքերը՝ P x MPL, գերազանցում են աշխատավարձի չափը` W,
աշխատանքի լրացուցիչ միավորը մեծացնում է ձեռնարկության շահույթը: Արդյունքում,
կառավարիչը շարունակում է վարձել լրացուցիչ աշխատուժ մինչև այն պահը, երբ աշխատանքի
հերթական լրացուցիչ միավորը չի բերի լրացուցիչ շահույթ, այսինքն՝ քանի դեռ MPL չի նվազի

12
մինչև այն մեծությունը, որի դեպքում լրացուցիչ հասույթը հավասար կլինի աշխատավարձին:
Աշխատանքի նկատմամբ ձեռնարկության պահանջարկը որոշվում է հետևյալ հավասարումով.

P x MPL = W, որի հիման վրա պահանջարկի բանաձևը կլինի՝


W
MPL 
P
W
P - իրական աշխատավարձն է՝ արտահայտված ոչ թե դրամով, այլ թողարկված
արտադրանքի միավորներով: Շահույթն առավելագույնի հասցնելու համար ձեռնարկությունը
աշխատողներ է վարձում մինչ այն պահը, երբ աշխատանքի սահմանային արդյունքը կհավասարվի
իրական աշխատավարձին:
Դիտարկենք հացի փռի օրինակը. Ենթադրենք հացի գինը հավասար է 200 դրամի, իսկ մեկ
ժամվա աշխատանքի դիմաց աշխատավարձը՝ 2000 դրամ: Իրական աշխատավարձն այս դեպքում
հավասար կլինի՝ 10 հաց մեկ ժամվա համար: Այս օրինակում ձեռնարկությունը կշարունակի
աշխատողներ վարձել, քանի դեռ վարձված հերթական աշխատողը արտադրանքը կավելացնի ոչ
պակաս քան 10 հաց մեկ ժամվա ընթացքում: Գծապատկեր 5.10-ում պատկերված է աշխատանքի
նկատմամբ պահանջարկի կորը.

¶Í³å³ïÏ»ñ 5.10
ÂáÕ³ñÏÙ³Ý Ùdzíáñݻݻñ

²ß˳ï³ÝùÇ
ë³ÑٳݳÛÇÝ
³ñ¹ÛáõÝùÇ ·ñ³ýÇÏ
Æñ³Ï³Ý
³ß˳ï³í³ñÓ

²ß˳ï³ÝùÇ MPL
å³Ñ³Ýç³ñÏ

²ß˳ï³ÝùÇ ÙdzíáñÝ»ñ
L

Ինչպես երևում է գծապատկերից, աշխատանքի սահմանային արդյունքը կախված է


օգտագործվող աշխատանքի քանակից, կամ, այլ խոսքով՝ MPL-ը նվազում է աշխատանքի քանակի
աճին համընթաց և այդ պատճառով գծապատկերում կորը թեքված է աջ-ներքև: Իրական
աշխատավարձի որևէ տրված մեծության դեպքում ձեռնարկությունը շարունակում է վարձել
աշխատողներ մինչև այն կետը, որտեղ MPL հավասարվում է իրական աշխատավարձին:

Կապիտալի սահմանային արդյունք և կապիտալի պահանջարկ: Թե որքան կապիտալ է


հարկավոր օգտագործել արտադրական գործընթացում, ձեռնարկությունը որոշում է ճիշտ նույն
կերպ՝ ինչպես աշխատանքի պարագայում: Կապիտալի սահմանային արդյունքը (MPK),
թողարկվող արտադրանքի լրացուցիչ ծավալն է կապիտալի լրացուցիչ միավորի օգտագործման
արդյունքում.
MPK  F ( K  1, L)  F ( K , L)
Այդպիսով, կապիտալի սահմանային արդյունքը թողարկվող արտադրանքի ծավալի
տարբերությունն է կապիտալի K+1 և K միավորների օգտագործման դեպքում: Կապիտալի

13
սահմանային արդյունքը ևս նվազող հատկություն ունի:
Լրացուցիչ սարքավորման (մեքենայի) օգտագործմամբ ավելացված շահույթը հավասար է
արտադրանքի վաճառքից ստացված լրացուցիչ մուտքերին` հանած այդ սարքավորման
օգտագործման ծախսերը.
Δ շահույթ = Δ հասույթ - Δ ծախսեր = (P x MPK) - R,
Շահույթը առավելագույնի հասցնելու համար ձեռնարկությունը պետք է շարունակի
լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերել մինչև այն պահը, երբ MPK կնվազի մինչև կապիտալի
իրական գնի մակարդակը՝
R
MPK 
P
Կապիտալի իրական ծախսը կապիտալի մեկ միավորի օգտագործման ծախսն է՝
արտահայտված թողարկվող արտադրանքի միավորներով (այլ ոչ թե դրամով):
Ամփոփելով, արձանագրում ենք. Թե որքան կապիտալ և աշխատանք պետք է օգտագործի
մրցակցային ձեռնարկությունն իր շահույթն առավելագույնի հասցնելու համար` առաջնորդվում է
հետևյալ կանոնով. Ձեռնարկությունը արտադրության յուրաքանչյուր գործոնի նկատմամբ
պահանջարկ է ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ արտադրության գործոններից
յուրաքանչյուրի սահմանային արդյունքը չի հավասարվել դրանցից յուրաքանչյուրի իրական գնին:

5.5 Շուկայի կառուցվածք և շուկայական իշխանություն


Ֆիրմայի տեսության համատեքստում շուկան միմյանց հետ մրցակցող ֆիրմաների
փոխազդեցության ոլորտն է: Քանի որ ֆիրմաների արտադրանքը տարբերվում է, ապա այդպիսի
փոխազդեցություն ֆիրմաների միջև տեղի ունի պայմանով, որ յուրաքանչյուր ֆիրմայի
արտադրանքի առանձնահատուկ լինելը, միաժամանակ, չի խոչընդոտում այդ արտադրանքի
փոխարինելիությանը այլ ֆիրմաների նույն արտադրանքով:
Բարիքների փոխարինելիության աստիճանը որոշվում է մրցակից ֆիրմաների արտադրանքի
պահանջարկի խաչաձև գնային էլաստիկությամբ, երբ կոնկրետ ապրանքի պահանջարկը
որոշակիորեն էլաստիկ է դրան փոխարինող ապրանքի գնի փոփոխության նկատմամբ, այսինքն՝
տվյալ (x) ապրանքի վաճառքի ծավալի տոկոսային փոփոխությունը փոխարինող (y) ապրանքի
գինը մեկ տոկոսով փոխվելու դեպքում՝ Е = (∆Q /Q)/(∆P /P):
Դրական և հարաբերականորեն մեծ խաչաձև էլաստիկությունը ցույց է տալիս, որ x և y
ապրանքները փոխադարձ փոխարինելի են և x ապրանքի գնի աճը հանգեցնելու է վերջինիս
պահանջարկի կրճատմանը և y ապրանքի պահանջարկի աճին: Դա նշանակում է, որ այդ
ապրանքները մտնում են նույն ապրանքային խմբի մեջ՝ անկախ դրանց միջև եղած
տարբերություններին, իսկ դրանք արտադրողներն ու վաճառողները ներառվում են տնտեսության
նույն ճյուղում: Հետևաբար տնտեսության ճյուղը կամ ոլորտը ֆիմաների խումբն է, որոնք
արտադրում են նույն բարիքը կամ թողարկում են նույն ապրանքներն ու ծառայությունները:
Արտադրանքի միասեռությունը ձևավորում է տնտեսության այդ ճյուղի շուկան, որն ունի իր
կազմակերպման բնութագրիչ առանձնահատկությունները, ինչն, իր հերթին, դրսևորվում է շուկայի
կառուցվածքի կամ շուկայի մոդելի տեսքով: Շուկայական կառուցվածքը շուկայի կազմակերպումը
արտացոլող այնպիսի բնութագրիչների ամբողջությունն է, որոնք պայմանավորում են ինչպես այդ
ճյուղի շուկայում արտադրանքի թողարկման ծավալն ու գինը, այնպես էլ՝ ֆիրմաների միջև
փոխազդեցությունները: Շուկայի կառուցվածքի տեսակը կախված է բազմաթիվ գործոններից,

14
որոնցից առավել կարևոր են հետևյալ երեքը՝ ա/ մասշտաբից էֆեկտը, բ/ ուղղահայաց
ինտեգրացիան և գ/ պետական քաղաքականությունը:
Մասշտաբից աճող էֆեկտը, որը հնարավորություն է տալիս ֆիրմաներին իջեցնել ապրանքի
գինը և ուղղահայաց ինտեգրացիան, որը ֆիրմաներն օգտագործում են տրանզակցիոն ծախսերը
կրճատելու համար, նպաստում են տվյալ ճյուղում արտադրության կենտրոնացվածությանը մեկ
կամ մի քանի ֆիրմաների մոտ, որոնք արդյունքում ձեռք են բերում նշանակալի շուկայական
իշխանություն, ինչն էլ հանգեցնում է այդ ճյուղում ֆիրմաների քանակի կրճատմանը: Շուկայի
կառուցվածքի ձևավորման վրա ազդող այս գործոնները հանգեցում են տվյալ ճյուղում
մրցակցության կրճատմանը, որին պետական քաղաքականությունը հակազդում է կա՛մ հարկերի,
կա՛մ հակամենաշնորհային միջոցառումների շնորհիվ:
Շուկայի կենտրոնացվածության կամ կոնցենտրացիայի պարզ ցուցիչը կամ ինդեքսը
հաշվարկվում է արժեքային արտահայտությամբ թողարկման ծավալի ու ֆիրմաների քանակի
արտադրյալով: Եթե որևէ ճյուղում չորս ֆիրմաների բաժին է ընկնում շուկայի մինչև 35%-ը, ապա
այդ շուկան համարվում է թույլ կենտրոնացված, մինչև 70%-ը՝ միջին կենտրոնացված, իսկ 70%-ից
ավելին՝ բարձր կենտրոնացված: Այս ինդեքսի սահմանափակությունը կայանում է նրանում, որ
վերջինս հաշվի չի առնում առանձին ֆիրմաների ունեցած մասնաբաժնների չափը, ինչպես օրինակ,
մեկ ֆիրմային կարող է բաժին հասնել շուկայի 70%-ը, իսկ մնացյալ երեքից յուրաքանչյուրին 10-
ական տոկոսը:
Առավել կիրառելի է շուկայի կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը, որը
հաշվարկվում է որպես առանձին ֆիրմաների մասնաբաժինների քառակուսիների գումար՝
HHI = q2l + q22+... + q2n = ∑q2, որտեղ q – ֆիրմայի վաճառքի ծավալն է արտահայտված տոկոսով:
Ըստ բանաձևի, որքան փոքր է ինդեքսը, այնքան նվազ կենտրոնացված է տվյալ շուկան և
հակառակը: Բացարձակ մենաշնորհի դեպքում ինդեքսը ստանում է իր առավելագույն արժեքը՝ 10
000 կամ քառակուսի արմատի դեպքում՝ 100%:
Շուկայում ֆիրմաների տեսակարար կշիռների կամ մասնաբաժինների բաշխման
անահավասարության գնահատման համար կարելի է օգտագործել նաև Ջինիի ինդեքսը, որը ցույց է
տալիս շուկայի տոկոսային մասնաբաժինների հարաբերակցությունը ֆիրմաների քանակի
տոկոսային քանակին՝ G = D/N, որտեղ D-ն՝ շուկայի մասնաբաժինների գումարային
(կումուլյատիվ) տոկոսն է, N-ը՝ շուկայում ֆիրմաների քանակի գումարային
(կումուլյատիվ)տոկոսը: Ջիննի ինդեքսը հավասարվում է 0-ի, երբ բոլոր ֆիրմաները ունեն շուկայի
նույն մասնաբաժինները, և 1-ի՝ բացարձակ մենաշնորհի դեպքում: Որքան բարձր է ինդեքսը,
այնքան կենտրոնացված է շուկան:

Շուկայական իշխանություն: Առանձին ֆիրմաների մոտ ճյուղի արտադրանքի թողարկման


մեծ կենտրոնացվածությունը հնարավորություն է տալիս վերջիններիս նշանակալի ազդեցություն
ունենալ շուկայական հավասարակշռության վրա, կամ այլ խոսքով՝ նրանք օժտվում են
շուկայական իշխանությամբ: Շուկայական իշխանությունը արտադրողի կամ գնորդի
ունակությունն է ազդելու ապրանքի շուկայական գնի վրա:
Շուկայական իշխանության աղբյուր կարող են լինել ա/ ֆիրմայի ունեցած մասնաբաժինը
ճյուղի առաջարկում, բ/ շուկայական պահանջարկի էլաստիկությունը, գ/ արտադրանքի
փոխարինելիության աստիճանը, դ/ ֆիրմաների փոխազդեցության բնույթը: Ճյուղի առաջարկի
որքան մեծ մասնաբաժին ունի ֆիրման, այնքան շուկան զգայուն է վերջինիս թողարկման ծավալի

15
փոփոխության նկատմամբ և այնքան մեծ է այդ ֆիրմայի ազդեցությունը շուկայական գնի
ձևավորման վրա: Որքան ֆիրմայի արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազ էլաստիկ է,
այնքան այդ ֆիրման ազատ է գնի ընտրության հարցում: Նույնպիսի հնարավորություն ստանում է
ֆիրման իր արտադրանքին փոխարինող ապրանքների բացակայության դեպքում: Եվ վերջապես,
ֆիրմաների փոխազդեցություն ասելով հասկանում ենք, թե վերջիններս շուկայում հանդես են
գալիս գնի և քանակության վերաբերյալ համաձայնեցված որոշումներով ու գործողություններով, թե
գործում են միմյանցից անկախ:
Շուկայական իշխանություն ունենալը բոլորովին չի նշանակում, որ ֆիրման բացարձակ
ազատ է իր արտադրանքի գին սահմանելու հարցում, քանզի շուկայական պահանջարկը
ֆունկցիոնալ առումով կախված չէ ֆիրմայից, իսկ պահանջարկի կորը ձևավորվում է պահանջարկի
օրենքին համապատասխան:
Հետևաբար, ունենալով անգամ մեծ շուկայական իշխանություն, ֆիրման կարող է ընտրել
միայն յուրաքանչյուր գնին համապատասխանող թողարկման ծավալ: Այսինքն, ֆիրման կարող է
բարձրացնել արտադրանքի գինը՝ կրճատելով առաջարկը, իսկ առաջարկը մեծացնելու դեպքում
ինքնաբերաբար՝ նպաստելու է գնի նվազմանը: Արդյունքում, արտադրողի շուկայական
իշխանությունը վերջինիս ունակությունն է առաջարկի ծավալը կարգավորելով՝ ազդել ապրանքի
շուկայական գնի վրա:
Կատարյալ մրցակցային ֆիրման առավելագույնի է հասցնում իր շահույթը սահմանային
հասույթը սահմանային ծախսերին հավասարեցնելու պայմանի դեպքում: Եթե ֆիրման
կարողանում է իր արտադրանքը վաճառել այնպիսի գնով, որը գերազանցում է սահմանային
ծախսերի մակարդակը, ապա այդպիսի ֆիրման օժտված է շուկայական իշխանությամբ, ինչը
բնականաբար անսահման չէ, քանզի բախվում է ֆիրմայի արտադրանքի պահանջարկի նվազող
կորին, իսկ գնի սահմանման չափը, իր հերթին, կախված է պահանջարկի էլաստիկության
աստիճանից:
Ֆիրմայի շուկայական իշխանության աստիճանը չափվում է Լերների գործակցի (L) միջոցով,
որն իրենից ներկայացնում է ֆիրմայի գնի և սահմանային ծախսերի տարբերության (գնի
գերազանցում սահմանային ծախսերին) և ֆիրմայի գնի հարաբերություն՝ արտահայտված
բացարձակ մեծություններով՝

P  MC 1
L  , որտեղ Edf-ը պահանջարկի էլաստիկության գործակից:
P Ed f

Երբ Լերների գործակիցը հավասար է 0-ի, ապա այդ շուկան կատարյալ մրցակցային է, իսկ 1-
ի դեպքում՝ բացարձակ մենաշնորհային: Էլաստիկության գործակիցը ցույց է տալիս, որ ֆիրման
սահմանային ծախսերը գերազանցող այնպիսի գին կարող է ընտրել, որը հավասար է
էլաստիկության գործակցին հակադարձ համաչափությամբ:

16

You might also like