Չինո ամենավերջին

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 39

1․ Չինաստանի արքայատոհմերը, դարեր և փաստեր․

Սյա դինաստիան առաջինն է Չինական պատմության մեջ, այն ընդգրկում է մ.թ.ա. 21-րդ դարից
մինչև 16-րդ դարերը։ Այս դինաստիայի գոյատևման ժամանակահատվածում ժառանգաբար
փոխվել է 14 սերունդ, տևել է մոտավորապես 500 տարի։ Իսկ կառավարել են 17 միապետեր։ Նրանց
կենտրոնը տեղակայված էր Շանսի գավառի հարավային և ներկայիս Խենան գավառի արևմտյան
ծայրերին։ Դինաստիայի հիմնադիրն է Մեծն Յույը, որը վերջ դրեց նախնական հասարակարգին և
ստեղծեց մասնավոր սեփականության ինստիտուտը։ Չինաստանն այդ պահից անցավ
ստրկատիրական հասարակարգի։ Սյա դինաստիայի վերջին միապետը Ցզեն է։ Հին
գրառումներում հիշատակվում է Սյա դինաստիայի ժամանակաշրջանի օրացույցի մասին, որը
Չինաստանի պատմության մեջ օրացույցի առաջին օրինակն է: Հիշատակություններում նշվում է,
որ Սյա դինաստիայում ամիսներն ու օրերը որոշում էին ըստ Մեծ արջի համաստեղության
շարժումների:
Հին Չինաստան
Շան Ինական պետության հիմնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ: Ինական դարաշրջանը
սովորաբար բաժանվում է երկու փուլի՝ վաղ շրջան /մ.թ.ա. 17-14 դդ. / և ուշ շրջան /մ.թ.ա. 14-11-րդ
դդ. /: Ինական պետությունն ունեցել է շատ կարևոր նշանակություն Չինական քաղաքակրթության
զարգացման համար:
Նախ այդ շրջանում են ստեղծվել գրերը: Այս շրջանին են գիտնականները վերագրում
«գուշակության ոսկորները», որոնք չինական գրավոր տեքստերի հնագույն օրինակներն են
համարվում:
Չժոու դինաստիայի կառավարման շրջանը ևս բաժանվում է երկու փուլի՝ վաղ շրջան /արևմտյան/
/մ.թ.ա. 11դ. -771թ. / և ուշ շրջան /արևելյան, որն էլ իր հերթին բաժանվում է «Գարունների ու
Աշունների» շրջանի / մ.թ.ա. 771-475թթ. / և «Պատերազմող թագավորությունների» շրջանի /մ.թ.ա.
475-256թթ. /: Հետզհետե նկատվում է իշխանության ապակենտրոնացման միտում: Կա երկու
կարծիք չժոուցիների ծագման մասին, մեկի համաձայն՝ չժոուցիները քոչվոր ցեղեր էին, մյուսները
կարծում են, որ նրանք զարգացել են Ին դինաստիայի հետ համընթաց ու եղել են արդեն նստակյաց
ժողովուրդ: Չնայած թագավորության մասնատմանը՝ մեծ տեմպերով զարգանում է
գյուղատնտեսությունը, արհեստագործությունը, դեկորատիվ-արհեստագործկան արվեստները,
յուրացվում են նոր տեխնոլոգիաներ, գործածության մեջ են մտնում պողպատը և երկաթը, նավթը և
բնական գազը։ Պակաս կարևոր չէ նաև հոգևոր մշակույթի զարգացումը, ի վերջո Չժոուական
դինաստիայի ժամանակաշրջանում են ի հիմնվում կոնֆուցիականությունն ու դաոսիզմը:
Վաղ կայսրությունների շրջանը
Ցին /մ.թ.ա. 221-206 թթ. / և Հան /մ.թ.ա. 206-մ.թ. 220թթ. /դինաստիաները
Չինաստանը ամբողջությամբ գտնվում էր Ցին դինաստիայի տիրապետության տակ: Կարելի է
ասել, որ այդ պահից ի վեր Չինաստանն անցնում է կառավարման նոր ձևի՝ կայսերական
իշխանությանը, նրա հիմնադիրը՝ Ին Չժենը, նոր տիտղոս հորինեց՝ Ցին շի խուանդի, որը
թարգմանվում է «աստվածային տիրակալ, որ հիմնադրեց Ցին դարաշրջանը»: Կայսրը կատարեց
այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին է չափ ու կշռի միավորների, գրերի և դրամական
համակարգի միասնականեցումը և ճանապարհների միասնական համակարգի ստեղծումը:
Չինական երկու մեծ հուշարձաններ՝ Չինական մեծ պատը և Չինական մեծ ջրամբարը կառուցվել
են Ին Չժենի օրոք:
Հան դինաստիայի շրջանը ևս բաժանում են երկու փուլի՝ Վաղ /Արևմտյան/ մ.թ.ա. 206 թ. – 9թ/
շրջան և Ուշ /Արևելյան/ շրջան /25-220թթ. /: Այս երկու փուլերի միջև ընկած
ժամանակահատվածում կառավարել է Սին դինաստիան, որը գոյություն է ունեցել ընդամենը 17
տարի և տապալվել է Արևելյան Խանի կողմից: Այս ժամանակաշրջանում ստեղծվում է Մետաքսի
ճանապարհը:

Ավանդական Չինաստանը Չինական պատմության մեջ 3-6-րդ դդ. Ընդունված է անվանել վեց
դինաստիաների դարաշրջան և բաժանել մի քանի փուլերի.
Եռարքայության դարաշրջան, երբ Չինաստանը բաժանվեց 3 թագավորությունների միջև՝ Վեյ, Շու և
Ու,
Արևմտան Ցզին /265-316թթ. / - երկրի միավորումը և իշխանության կենտրոնացումը,
Հարավային և Հյուսիսային դինաստիաների դարաշրջանները, հյուսիսային դինաստիաները
կազմավորվել են հոների և թոբիացիների կողմից, որոնք գրավել էին հյուսիսային Չինաստանն ու
հիմնել Հյուսիսային Վեյը (386 – 534 թթ.): Իսկ չինական պետականությունը մնացել էլ հարավային
շրջաններում՝ Յանցզի գետից հարավ, որտեղից էլ ծագել է հարավային դինաստիաներ անունը:
Հյուսիսային Վեյի կողմից սպասվելիք վտանգները անգամ չխանգարեցին, որպեսզի այս
ժամանակահատվածում 5 դինաստիաներ փոխարինլու գան միմյանց: Վերամիավորվեց
Չինաստանը Սույ /589-618թթ./ դինաստիայի օրոք:
Թան /618-907թթ. / և Սուն /960-1127թթ./ դինաստիաներ
Թան և Սուն արքայատոհմերի կառավարման ժամանակաշրջանն ընդունված է անվանել
դասական շրջան չինական պատմության մեջ:
Թան դինաստիայի օրոք շարունակվում է չինական պետականության զարգացումը: Յոթերորդ
դարում Չինաստանը պատերազմներ է մղում Կորեական 1+թագավորությունների և Վիետնամի
դեմ՝ Մետաքսի ճանապարհի նկատմամբ լիազորությունները պահպանելու համար: Միևնույն
ժամանակ բանակցություններ է տանում Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Արդյունքում՝
Չինաստան է ներթափանցում իսլամը, ինչպես նաև ներդրվում են տարբեր տեխնոլոգիաներ
/գորգագործությունը, բամբակի արտադրութունը/: Մեծ զարգացում են ապրում պոեզիայի,
դասական նովելի ժանրերը: Ի հայտ է գալիս պետական քննությունների՝ պաշտոնների համար
գիտական կոչում ստանալու համակարգը:
Հարավային Սուն /1127-1279թթ. / և Յուան /1271-1368թթ./ դինաստիաների ժամանակաշրջանը
Մինչև 12-րդ դարի սկիզբը սունական կայսրությանը հաջողվում էր պայքարել արտաքին
վտանգների դեմ: Դա տեղի էր ունենում ոչ թե զենքի շնորհիվ, այլ շահավետ հաշտության
պայմանագրերի միջոցով: 12-րդ դարում իրավիճակը փոխվում է: Չինաստանի հյուսիս-արևմտյան
մասում կազմավորվում է Ցզին /թունգո-մանչժուրական ցեղերի նախնիները/ դինաստիան, որը
արագ տիրում է Կիդանական և : Հարավում էլ կազմավորվում է Հարավային Սուն կասյրությունը:
Միևնույն ժամանակ սկսում են մոնղոլական նվաճումները: Այսպիսով՝ 1271 թ.ից սկսած սկսում է
Յուան դինաստիայի գահակալման ժամանակաշրջանը: Առաջին կայսրը Չինգիզխանն էր՝
Խուբիլակի արքան:
Մին դինաստիայի ժամանակաշրջանը/ 1368-1644թթ. /
Մին դինաստիային հաջողվեց շատ արագ վերականգնել կենտրոնացված իշխանությունը
Չինաստանում: Սկսեցին վերակառուցել քաղաքները, վերահրատարակվեցին գրական
ստեղծագործությունները: 16-րդ դարում տեղի են ունենում մի շարք պատերազմներ
Պորտուգալիայի դեմ: 17-րդ դարում մի շարք պատերազմական կոնֆլիկտներ են տեղի ունենում
Հոլանդիայի հետ։ Մին դինաստիայի անկումը ևս կապված է ամբողջ երկրի տարածքում տիրող
ազատագրական շարժումների հետ:
Ցին դինաստիայի դարաշրջանը /1644-1911թթ. /
Ցին դարաշրջանը մանջուրական տիրապետության շրջանն է:
1840 թ. Օփիումային պատերազմը Անգլիայի հետ, որն ավարտվեց Չինաստանի համար ամոթալի
Նանկինի պայմանագրով: 1900թ. Չինաստանում սկսվում է Բռնցքամարտիկների
ապստամբությունը օտար տիրությունների դեմ, որը մեծաթիվ զորքերի օգնությամբ ճնշվում է: 1908
թ. մահանում է Ցի Սի կայսրուհին, ով 1860թ. –ից սկսած կառավարում էր Չինաստանում, նրան
փոխարիինելու է գալիս Պու Ի կայսրը: 1911-1912թթ. Տեղի է ունենում Սինխանական
հեղափոխությունը և Չինաստանը կայսրությունից վերածվում է հանրապետություն:
2. Չինաստանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,
սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան
Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը
ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը
բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից
(Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր
սուվերենությունը պնդող Թայվանից:
1978 թվականի տնտեսական ռեֆորմից հետո Չինաստանը դարձավ աշխարհի ամենարագ
զարգացող տնտեսություններից մեկը: Չինաստանը նաև աշխարհի ամենաշատ ներկրող և
երկրորդ ամենաշատ արտահանող պետությունն է: Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է,
ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը: Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ
երկիր և 1971 թվականին փոխարինել է Չինաստանի հանրապետությանը ՄԱԿ-ի անվտանգության
խորհրդի կազմում: Չինաստանը նաև համարվում է մի շարք պաշտոնական կամ ոչ պաշտոնական
կազմակերպությունների անդամ, որոնցից են, օրինակ, Առևտրի համաշխարհային
կազմակերպությունը, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը, ԲՐԻԿՍ-ը,
Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-
Մյանմա տարածաշրջանային համագործակցությունը և Մեծ քսանյակը:

Չինաստանի Հանրապետություն
1912 թվականի հունվարի 1-ից ստեղծվեց Չինաստանի հանրապետությունը և Գոմինդան
կուսակցության Սուն Յաթ-Սենը հայտարարվեց որպես երկրի նախագահ: Այնուամենայնիվ,
նախագահությունը քիչ ուշ տրվեց Յուան Շիկային` Ցին դինաստիայի նախկին գեներալին, ով իրեն
1915 թվականին հայտարարեց Չինաստանի կայսր:
1916 թվականին, Յուան Շիկայի մահվանից հետո, Չինաստանը քաղաքականապես մասնատված
էր: 1920 թվականին, Գոմինդանը Չան Կայշիի ղեկավարության տակ, կարողացավ իր
վերահսկողության տակ վերցնել երկիրը: Այդ գործողությունը ստացել էր «Հյուսիսային արշավ»
անվանումը: Գոմինդանը տեղափոխվեց ազգային մայրաքաղաք՝ Նանկին և կյանքի կոչեց Երեք
ժողովրդական սկզբունքները, որպեսզի Չինաստանը թևակոխի ժամանակակից դեմոկրատական
վիճակի: Չինաստանի քաղաքական բաժանումը Չանի համար դժվարություններ էր ստեղծել
կոմունիստների դեմ պայքարելու համար՝ սկսած 1927 թվականին Չինաստանի քաղաքացիական
պատերզամի ժամանակվանից: Գոմինդանի հաջողությունը շարունակվեց մինչև Ճապոնական
ագրեսիան և 1936 թվականի Սիանի միջադեպը:
Երկրորդ Ճապոնա-չինական պատերազմը (1937-1945թթ․), որը ռազմաբեմ հանդիսացավ Երկրորդ
համաշխարհային պատերազմի համար, Գումինդանին ստիպեց ոչ ձեռնտու դաշինք կնքել
կոմունիստների հետ: Ճապոնական զորքերը բազմաթիվ ռազմական գործողություններ
իրականացրեցին խաղաղ բնակչության նկատմամբ, որին զոհ գնաց ավելի քան 20 միլիոն չինացի:
Ճապոնական զորքերի կողմից Նանկինի օկուպացիայի ժամանակ 200 000 չինացի դարձավ
սպանդի զոհ: Պատերազմի ընթացքում Չինաստանը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի
հետ Միացյալ ազգերի դեկլարացիայի կողմից ճանաչվել էր Մեծ քառյակ: Երեք այլ ուժեղ
տերությունների կողքին Չինաստանը չորրորդ հզոր ուժն էր հանդիսանում Երկրորդ
Համաշխարհային պատերազմի ընթացքում և համարվում էր պատերազմի անմիջական
հաղթողներից մեկը: 1945 թվականին Ճապոնիայի պարտությունից հետո Թայվանը, Պենհուելդաո
կղզիները ներառյալ, վերադարձվեցին Չինաստանին: Չինաստանը պատերազմից դուրս եկավ
հաղթողի կարգավիճակում, բայց միևնույն ժամանակ թուլացած և սնանկացած: Գոմինդանի և
կումունիստների միջև տարաձայնությունները վերածվեցին քաղաքացիական պատերազմի: 1947
թվականին երկրում հաստատվեց սահմանադրական իշխանություն, բայց տիրող
անհանգստությունների պատճառով սահմանադրության շատ դրույթներ այդպես էլ
չիրականացվեցին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (1949–այժմ)
Չինական քաղաքացիական պատերազմի հիմնական կռիվներն ավարտվեցին 1949 թվականին,
երբ կոմունիստական կուսակցությունը իր վերահսկողության տակ վերցրեց մայցամաքային
Չինաստանի մեծ մասը, իսկ Գոմինդանը նահանջեց ցամաք՝ իր տարածքը կրճատելով մինչև
Թայվան, Հայնան և նրա հարակից կղզիներ: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստական
կուսակցության անդամ Մաո Ցզե-Դունը հայտարարեց Չինաստանի ժողովրդական
հանրապետության հռչակումը: 1950 թվականին Չինաստանի ազգային ազատագրական բանակին
հաջողվեց Չինաստանի հանրապետությունից գրավել Հայնանը և Տիբեթը: Այնուամենայնիվ, մինչև
1950-ականները ազգայնական ուժերը պարտիզանական մարտեր էին մղում արևմտյան
Չինաստանում:
Մաոյի ռեժիմի մեծ արձագանք ստացավ գյուղացիների մոտ՝ շնորհիվ հողատարածքային
ռեֆորմների, որոնց ժամանակ մոտ 1-2 միլիոն կալվածատերեր մահապատժի արժանացան: Մաոի
ղեկավարության ժամանակ Չինաստանում զարգացավ անկախ արտադրության համակարգը, և
չինացիները ստեղծեցին իրենց սեփական միջուկային զենքը: Չինաստանի բնակչությունը գրեթե
կրկնապատկվեց` 550 միլիոնից հասնելով ավելի քան 900 միլիոնի: Այնուամենայնիվ Մաոյի
«Չինական մեծ թռիչք» նախագծի արդյունքը եղավ ավելի քան 45 միլիոն բնակչության մահը, 1958-
1961 թվականներին` հիմնականում սովից: 1966 թվականին Մաոն, սկսեց իրականցնել
մշակութային հեղափոխություն, որը տևեց մինչև 1976 թվականը, երբ մահացավ Մաոն: 1971
թվականին Չինաստանի ժողովրդական հանրապետությունը փոխարինեց Չինաստանի
Հանրապետությանը և Միացյալ ազգերի կազմակերպությունում դարձավ Անվտանգության
Խորհրդի մշտական անդամ:
1976 Մաոյի մահվանից հետո Չորսի բանդան արագորեն ձերբակալվեց և պատասխանատվություն
ենթարկվեց Մշակութային հեղափոխության համար: 1978 թվականին Դեն Սյաոպինը եկավ
իշխանության գլուխ և զգալի տնտեսական բարեփոխումներ իրականացրեց: Կոմունիստական
կուսակցությունը թուլացրեց պետական վերահսկողությունը քաղաքացիների անձնական կյանքի
նկատմամբ և կոմունաները աստիճանաբար փոխակերպվեցին մասնավոր հողատարածքների: Դա
թուլ տվեց Չինաստանին պլանային տնտեսությունից սահուն կերպով անցնել խառը
տնտեսության` ավելի բաց շուկայական միջավայրով: 1992 թվականի դեկտեմբերի 4-ի
սահմանադրությամբ Չինաստանը կրկին որդեգրեց այս քաղաքականությունը: 1990-ական
թվականներին երկիրը ղեկավարեցին Ցզյան Ցզեմինը, Լի Պենը և Չժու Ժունցզին: Նրանց
ղեկավարության տակ 150 միլիոն քաղաքացիներ դուրս եկան աղքատությունից: 2001 թվականին
Չինաստանը պաշտոնապես միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
2012 թվականի նոյեմբերին Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ կոնգրեսի
ժամանակ Չինաստանի կումիստական կուսակցության գլխավոր քարտուղար նշանակվեց Սի
Ցզինպինը:
Սիի գլխավորությամբ չինական պետությունը սկսեց իրականացնել տնտեսության
լայնամասշտաբ բարեփոխումներ՝ խուսափելու համար կառուցվածքային անկայունությունից և
դանդաղ աճի տեմպերից: Սի-Լի ադմինիստրացիան ռեֆորմներ իրականացրեց բանտային
ռեժիմում և ներդրեց մեկ ընտանիք` մեկ երեխա քաղաքականությունը:
3- պետական կարգ- հանել ենք
4. Չինաստանի տոները։ (Գարնան տոնը, Յուանսյաո, Չինմին, Դուան Ու տոները, Լուսնի տոնը)
Գարնան տոն
Գարնան տոնի առաջին օրը միշտ ընկնում է ըստ լուսնային օրացույցի տարվա առաջին ամսվա
առաջին օրը։ Դա չինական նոր տարին է: Համարվում է, որ այն սկսվում է ձմեռը գարնան
փոխվելու պահին, այդ պատճառով էլ այն անվանում են Տոնին սկսում են պատրաստվել
նախապես, նախորդ ամսվա 23-ից: Տանն ամեն բան լվանում ու մաքրում են, գնում են
ավանդական իրեր, պատուհանների վրա սոսնձում կարմիր թղթից կտրտված նկարներ, կախում
են տոնական նկարներ, պատրաստում կարկանդակներ կպչուն բրնձից և այլ ավանդական
ուտելիքներ: Անցյալ տարում է հարկավոր թողնել բոլոր վատն ու անմաքուրը, որպեսզի հաջորդ
տարին լուսավոր լինի: Տոնի նախօրյակն ամենակարևոր պահերից մեկն է։ Ողջ ընտանիքը
հավաքվում է տոնական սեղանի շուրջ, որտեղ տիրում է ուրախությունը։ Երբ հնչում են կեսգիշերն
ազդարարող ժամացույցի զարկերը, մարդիկ սկսում են պելմենի ուտել: Իսկ ինչո՞ւ հենց պելմենի:
Այստեղ հարկ է հասկանալ «պելմենի» և «փոխանցում ենք երեխաներին» բառերի
համանունությունը (երկուսն էլ հնչում են ծյաոծզը), այսինքն տարին փոխվելիս շատ բան հարկ է
առաջ փոխանցել: Կեսգիշերից հետո գալիս է Նոր տարվա առաջին օրը: Տոնի առաջին օրվանից
սկսվում են այցելությունները ազգականներին ու ընկերներին՝ նրանց շնորհավորելու համար: Սա
Գարնան տոնի կարևոր սովորույթն է։ Երեխաների համար տոնական զբաղմունքներից
ամենալավը պայթուցիկներ պայթեցնելն է։ Հնում մի հավատալիք գոյություն ուներ, թե պայթող
պայթուցիկի ձայնը քշում է չար ոգիներին և սատանաներին: Տոնի օրերին նաև տոնավաճառներ են
այցելում:
Յուանսյաո
Լուսնային օրացույցով հունվարի 15-ին Յուանսյաո ժողովրդական ավանդական տոնն է: Այդ օրը
նոր տարվա առաջին լիալուսնի օրն է: Այդ գիշեր ընդունված է լապտերներ վառել, այդ պատճառով
էլ Յուանսյաո տոնը կոչվում է նաև Լապտերների տոն: Այդ գիշեր լապտերներով զմայլվելու
սովորությունը գալիս է Հան դինաստիայի ժամանակներից, այսինքն այս ավանդույթը երկու
հազար տարվա վաղեմություն ունի: Այս տոնի ավանդական կերակուրն էլ է կոչվում յուանսյաո։
Սուն դինաստիայի ժամանակաշրջանում (960-1279թթ.) արդեն ուտում էին յուանսյաո։ Բրնձի
ալյուրից փոքր գնդիկներ են պատրաստում, լցոնում քաղցր մրգային կամ ընկուզային խորիզով,
այնուհետև եփում։ Համարվում է, որ այդ գնդիկները լիալուսնի գիշերը կարող են օգնել
երջանկությունն ավելի լիակատար դարձնել, ընտանիքը՝ լիարժեք, հասնել ընտանեկան
ուրախության և բարեկեցության։
Չինմին
Չինմինը տարվա 24 բաղկացուցիչ մասերից մեկի անվանումն է և շատ հին ավանդական տոն է։
Չինմին ժանը նշվում է ապրիլի 4-ին: Այս օրը մարդիկ այցելում են հարազատների գերեզմանները
և անուշահոտ փայտիկներ վառում, ուտելիք դնում և այրում հիշատակման թղթադրամներ:
Մահացածներին հիշատակելիս ընդունված էր ուռենու ճյուղ բացել և այն խրել գերեզմանաթմբի
մեջ: Սա կոչվում է «տացզին», այսինքն՝ մատղաշ խոտը տրորել։ Համարվում էր, որ ուռենին
կհեռացնի չար ոգիներին, ստանաներին թույլ չի տա մոտենալ հանգուցյալին: Այս օրը մարդիկ նաև
գնում եմ քաղաքից դուրս։
Դուան Ու տոները
Լուսնային օրացույցով, մայիսի 5-ին նշվում է Դուան Ու ավանդական տոնը, այն անվանում են
նաև «մայիսյան տոն»: Այս տոնին ավանդաբար ճաշակում են ծունծը և մրցում վիշապային
նավակներով: Սա չինացի մեծ պոետ-հայրենասեր Չյու Յուանի հիշատակի օրն է: Չո Յուանն
ապրել է Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում։ Նա եղել է Չու
իշխանապետության հպատակը, որտեղ նա կարևոր բարձաստիճան պաշտոնյա էր։ Նա
մյուսններից տարբերվում էր իր տաղանդով։ Չյու Յուանը կոչ էր անում բարեփոխել Չուի
քաղաքականությունը, դաշնակցային հարաբերություններ հաստատել մյուս
իշխանապետությունների հետ և համատեղ պայքար սկսել Ցինի դեմ: Սակայն նրա կարծիքը չեն
լսում և Չուի իշխանը Չյու Յուանին վռնդում պետությունից։ Սակայ աքսորում էլ Չյու Յուանին
ծանր ապրումներ է ունենում իր հայրենիքի համար։ Ցինի կողմից հասցված Չուի պարտության
մասին լուրը նրա համար ճակատագրական հարված է լինում։ Պոետն իրեն անզոր է զգում որևէ
բանով օգտակար լինել իր հայրենիքին և ինքնասպանություն է գործում։ Նիլո գետի ջրերը դառնում
են նրա վերջին հանգրվանը։ Դա տեղի է ունենում մ.թ.ա. 278թ. մայիսի 5-ին ըստ լուսնային
օրացույցի։ Պոետի մահվան լուրը տարածվում է ամենուրեք: Մարդիկ նավակներով լողում էին
գետի վրայով նրա մարմինը գտնելու համար։ Նրանք չէին ցանկանում, որ պոետի մարմինը
ձկներին կեր դառնա, այդ պատճառով սկսում են ուտելիք գցել գետի մեջ քաղցած ձկներին
կերակրելու համար։ Հետագայում սա ավանդույթ է դառնում։ Մայիսի 5-ին ընդունված է գետի մեջ
նետել ծունծը, որը եղեգնի տերևների մեջ փաթարված և եփված մածուցիկ բրնձից կերակուր է։
Այսպես էլ ձևավորվում է ավանդույթը: Այդ օրը Չյու Յուանի հիշատակի օրը ուտել ծունծը և
վիշապային նավակներով մրցարշավներ անցկացնել։ Սակայն մեր օրերում վիշապային
նավակներով մրցումներն անցկացվում են ոչ միայն Դուան Ու տոնին: Այս մրցումները տարածում
են ստացել աշխարհի տարբեր երկրներում: Նրանք դարձել են մարզական մրցումների ձևերից
մեկը:
Լուսնի տոնը
Լուսնային օրացույցով օգոստոսի 15-ին նշվում է ավանդական Լուսնի տոնը։ Չինաստանում
համարվում է, որ հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը աշնանային ամիսներ են, այդ պատճառով էլ
աշնան կես ընկնում է հենց օգտաոսի 15-ին։ Այս տոնի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ
հիանում են լուսինով և ուտում «յույբին»` լուսնային կարկանդակներ։ Այս տոնի օրը միշտ պետք է
լիալուսին լինի։ Չափազաանց հաճելի է բաց օդ դուրս գալ և դիտել ամբողջական լուսինը: Այս
տոնը համարում են նաև ընտանիքի միավորման օր. Լիարժեք ընտանիքը կլոր լուսինն է։ Ըստ
ավանդության լուսինով զմայլվում են սեղանիկի մոտ նստած, որի վրա դրված են մրգեր, ձմերուկ,
սեխ, անհրաժեշտ է դնել նաև լուսնային կարկանդակներ։
5. Չինաստանի խորհրդանիշները (Դրոշը, Զինանշանը, Վիշապ, Կրիա, Կռունկ, Փյունիկ, Գույները,
Նեֆրիտ, Առյուծ, Քաջվարդ)
Դրոշ
Պետական դրոշը նախագծվել է 1949թ.; ՉԺՀ պետական դրոշն իրենից ներկայացնում է կարմիր
գույնի ուղղանկյուն կտավ։ Դրոշի վերևի ձախ անկյունում պատկերված են վառ դեղին գույնի հինգ
հնգանկյուն աստղեր, մեկը մեծ, իսկ աջ կողմում չորս փոքր։ Դրոշի կարմիր գույնը խորհրդանշում
է հեղափոխությունը, իսկ աստղերի վառ դեղին գույնը լույս։ Մեծ աստղը մարմնավորում է
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը (Կ), իսկ չորս փոքր աստղերը չինական
ժողովրդին։ Նրանք միասին վերցված խորհրդանշում են չինական ժողովրդի բարձր
համախմբվածությունը ՉԿԿ ղեկավարության ներքո։
ՉԺՀ Պետական զինանշան
ՉԺՀ պետական զինանշանը պատկերում է Թյանանմենի ամբիոնը, լույսով ողողված հինգ աստղեր
և երիզված է հասկերով ու ատամնավոր անիվով։ Չինաստանի զինանշանը ընդունվել է 1950 թ.
սեպտեմբերի 20-ին։ Այն բաղկացած է Երկնային խաղաղության դարպասից, որը հանդիսանում է
մուտք Արգելված քաղաք, որն էլ իր հերթին գտնվում է Պեկինի Տյանանմըն հրապարակում։ Այս
դարպասները խորհրդանշում չին ժողովրդի հնագույն ավանդույթները։ Դրա վերևում գտնվում են
5 աստղերը, որոնք կան նաև դրոշի վրա։ Շրջանակը պարուրված է բրնձի և ցորենի հասկերով,
որոնք արտացոլում են մաոիստական փիլիսոփայությունը, ագրարային հեղափոխությունը։
Ներքևի մասում գտնվում է ատամնավոր անիվ, որը խորհրդանշում է արդյունաբերական
աշխատողներին։ Զինանշանի կենտրոնում պատկերված է Թյանանմենի հրապարակը Պեկինում։
Վիշապ
Չինական վիշապը` չինական առասպելաբանության մեջ և մշակույթում տղամարդկային սկզբի
(յան) և ընդհանուր առմամբ չինական ազգի խորհրդանիշն է։ Ի տարբերություն եվրոպական
վիշապի, չինականն իրենից բարի սկիզբ է ներկայացնում: Ի պատիվ վիշապի, ամեն տարի
տոնվում է վիշապային նավակների տոնը:
Ըստ չինական հավատալիքների, օձ-Լունը բնակվում է գետերում, լճերում և ծովերում, սակայն
կարող է նաև վեր խոյանալ դեպի ամպերը: Նրանում հստակորեն երևում են խոնավության և
անձրևի աստվածության հետքերը, որը սկզբնական շրջանում կապված էր պտղաբերության
պաշտամունքի հետ։ Անձրև կանչելու ծեսերը չէին կատարվում առանց վիշապի պատկերների
արդեն մ.թ.ա. 6-րդ դարում: Վիշապի հիմնական տեսակները հետևյալն են
• Ծանյուն - Երկնային վիշապ, որը պահպանում է աստվածների ապարանքը և քշում նրանց
կառքը:
• Ֆուչանլուն – Թաքնված գանձի վիշապ, որը պահպանում է գետնի տակի թանկարժեք քարերն
ու մետաղները և հողը ցնցում հրաբուխներով։
• Ճիլուն – Հողային վիշապ, որը տնօրինում է ծովերն ու գետերը:
• Շրնլուն - Աստվածային վիշապ, որից կախված են եղանակը, քամին, անձրևը և որը երկնքից
շառաչում է որուտի տեսքով:
Վիշապի վերջին երկու տեսակները ժողովրդական երևակայության մեջ սերտաճել են վիշապների
արքաների կերպարի մեջ, որոնք ունեն մարդու մարմին և վիշապի գլուխ: Ապրում են նրանք
արևելքի (Արևելաչինական ծով), հարավի (Հարավչինական ծով), արևմուտքի (Հնդկական
օվկիանոս) և հյուսիսի (հավանաբար, Բայկալ լիճ) ծովերում։
Որպես կենդանիների արքա, վիշապը կայսերական իշխանության խորհրդանշան էր ծառայում։
Չինական ավանդույթի համաձայն, Դեղին կայսրը իր կյանքի վերջում վերածվում է վիշապի ու վեր
խոյանում դեպի երկինք: Իսկական կայսրը պետք է վիշապի տեսքով խալ ունենար: Շատ
դինաստիաների կայսերական գահը կոչվում էր վիշապի գահ: Ցին դինաստիայի
ժամանակաշրջանում չինական վիշապը զարդարում էր պետական դրոշը: Եթե հասարակ մարդը
վիշապի պատկերներով հագուստ հագներ, նրան մահապատիժ էր սպասում:
Կրիա
Չինական դիցաբանության մեջ փյունիկը, ցիլինը, վիշապն ու կրիան համարվում են
ամենասրբազան կենդանիները, և կրիան միակն է այս չորսից, որ վերացած տեսակ չէ և իրական է։
Լինելով ամենաերկարակյաց կենդանին՝ կրիան հանդիսանում է իմաստության, տոկունության,
հարստության և երկարակեցության խորհրդանիշը։ Այս կենդանիները գոյություն ունեն ավելի քան
200 միլիոն տարի։ Վաղ շրջանում կրիաները չեն կարողացել իրենց գլուխը մտցնել պատյանի մեջ և
նույնիսկ ատամներ են ունեցել։ Ասում են, որ աշխարհը կրիայի մեջքն է, իսկ նրա պատյանն ունի
երկրի և դրախտի նշաններ։ Չինացիները կարծում են, որ այս կենդանին իր մարմնի մեջ է պահում
դրախտի և երկրի գաղտնիքը։ Շան դինաստիայի ժամանակաշրջանում մարդիկ օգտագործում էին
կրիայի պատյանը ապագան կանխագուշակելու համար։ Կրիաների հազվադեպ
հիվանդություններից մահանալը, 1 տարուց ավել առանց սննդի գոյատևելը, ինչպես նաև
կենդանական աշխարհում երկար գոյատևելը ստիպում են մարդկանց հավատալ, որ այս
արարածները օժտված են ինչ-որ գերբնական ուժով։ Կրիաները նաև պաշտամունքի առարկա էին։
Ֆըն շուի կրիան օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր և բացասական էներգիայից
պաշտպանող միջոց։ Խորհուրդ է տրվում, տանը, գրասենյակում կամ այգում ունենալ այս
կենդանու արձանիկը։ Ֆըն շուի կրիան օգտագործելիս պետք է հետևել որոշակի կանոնների,
որոնք ամրագրված են հատուկ ուղղեցույցներում։ Այսպիսով՝ կրիայի գլուխը դեպի հյուսիս
ուղղելու դեպքում այն կարող է օգնել կարիերայի կամ բիզնեսի հարցում, դեպի արևելք նայող
մուտքի դռան մոտ դնելու դեպքում՝ այն կապահովի կայունություն և ուժ։
Կռունկ
Այս նրբագեղ թռչունը չինական արվեստում շատ հաճախ է հանդիպում։ Պետք է նշել, որ կռունկն
ու արագիլը չինարենում ունեն նույն անունն ու նշանակությունը։ Եթե ցանկացած չինացու
հարցնեք, թե որ թռչունն է իմաստության և երկարակեցության խորհրդանիշը, անպայման
կպատասխանեն՝ կռունկը։ Կայսերական պալատում որոշ պաշտոնյաների հագուստին որոնք
ներկայացվում են հինգ թռչունների տեսքով՝ փյունիկ,
Փյունիկ
Չինական փյունիկը (fenghuan) մի փոքր տարբերվում է մեզ ծանոթ եվրոպական, մոխրից հառնող
փյունիկից։ Ֆենխուանը ուներ աքաղաղի կտուց, ծիծեռնակի քարճիկ, օձի վիզ, ձկան պոչ, կրիայի
պատյան, մարմնի վրա ուներ վիշապի նախշերի նման նախշեր, դիմացից նման էր կարապի,
ետևից՝ ցիլին֊ միաեղջյուրի։ Ուներ բազմերանգ փետուրներ և ապրում էր կատարյալ մարդկանց
արևելյան արքայությունում։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այն հնգերանգ թռչուն է, որն ապրում է
Կինովարի քարանձավում՝ ոսկիների և նեֆրիտի մեջ։ Ունի հիասքանչ ձայն և պարում է իր իսկ
երգեցողության տակ։ Գլխին ունի “դը” հիերոգլիֆը, որ նշանակում է առաքինություն, մեջքի վրա՝
“լի” (դաստիարակություն), փորի վրա՝ “սին” (ազնվություն), կրծքամասում՝ “ժեն”
(մարդասիրություն), իսկ թևերի վրա՝ “ի” (արդարություն)։
Ասում են, երբ ֆենխուանը հայտնվի Չինաստանում, և նրան տեսնեն, երկրում կհաստատվի
խաղաղություն և հանգիստ։ Միջնադարյան Չինաստանում փյունիկը մարդասիրության և
միաժամանակ կայսեր խորհրդանիշն էր, բայց ավելի շատ կայսրուհու, ինչպես նաև նորահարսի։
Այդ իսկ պատճառով հաճախ ասեղնագործվում էր նրանց հագուստների վրա և խորհրդանշում էր
ամուսնական հավատարմություն և ներդաշնակ կյանք։ Համարում էին, որ եթե հղի կինը երազում
տեսնում է փյունիկին, ապա նա կծնի որդիներ, որոնք կնվաճեն աշխարհը։
Փյունիկի կերպարը շատ է օգտագործվում ֆենշույում։ Տանը նրա պատկերը կամ արձանիկը
պահելը խորհրդանշում է արևի ջերմություն և օգնում այն զույգերին, որոնք երեխա չունեն։
Միաժամանակ կարծում են, որ փյունիկի թալիսմանը, որը չի հավասարակշռվում վագրով,
վիշապով կամ կրիայով, կարող է մարդուն դարձնել ավելի տաքարյուն, քանի որ
անզսպվածությունն ու տաքարյունությունը նույնպես վերագրում են այս դիցաբանական թռչնին։
Փյունիկին հաճախ պատկերում են վիշապի հետ միասին։ Նա խորհրդանշում է իգական
նախասկիզբը(ին), իսկ վիշապը՝ արական նախասկիզբը(յան)։ Նրանց պատկերում էին միասին
որպես ամուսիններ։
Գույները
Յուրաքանչյուր գույն իր յուրովի նշանակությունն ունի տարբեր ազգերի մշակութային
համակարգում։ Գոյություն ունի մի ամբողջ գիտություն գույների մասին, որն իր մեջ ներառում է
բնության մասին տեղեկատվություն՝ կոլորիստիկա (գույնի բնավորություն), գունային
համադրությունը, հավասարակշռությունը:
Գույների տեսությունը ևս հիմնված է հինգ տարրերի տեսության վրա և ամենատարածված
գույներից հինգը նույնպես համապատասխանում են հինգ տարրերին. Մետաղ, Կրակ, Ջուր, Փայտ,
Օդ։
Կարմիրը խորհրդանշում է կրակ: Կարմիրը բարենպաստ գույն է և համարվում է չինական
մշակույթի հայտնի գույներից մեկը: Այն խորհրդանշում է հաջողություն, երջանկություն և
ուրախություն: Չինական ավանդական գունային համակարգում կարմիրը խորհրդանշում է
կենսունակություն, տոնակատարություն և պտղաբերություն: Այնուամենայնիվ, Չինաստանում
նոր բիզնես սկսել ցանկացողներին խորհուրդ չի տրվում օգտագործել կարմիր գույնը լոգոյի
ընտրության հարցում, քանի որ չինական աշխատանքային շուկայում կարմիրը այնքան էլ
հաջողակ գույն չէ:
Դեղինը խորհրդանշում է երկիրը, հողը: Այն խորհրդանշում է իշխանություն և բարգավաճում:
Դեղինը նաև համարվում է կայսերական գույն: Դեղինը տարվա եղանակներից նարկայացնում է
ամառը:
Սևը խորհրդանշում է ջուրը: Որքան էլ զարմանալի է թվում, ջրի տարրը ներկայացված է ոչ թե
կապույտով, այլ սևով: Չինական մշակույթում սևը կապված է ոչնչացման, չարի,
խորամանկության, աղետների, դաժանության, տխրության և տառապանքների հետ: Սևը
խորհուրդ չի տրվում կրել հարսանիքին կամ ուրախ առիթներին: Սև բառի չինական
արտասանությունը «hei»-ն է, որն ինքնին նշանակում է անհաջողություն, անկանոնություն,
անօրինակություն և այլն: Խորհուրդ չի տրվում մարքեթինգի մեջ սև գույնի օգտագործումը:
Սպիտակը չինական հինգ տարրերից համապատասխանում է մետաղին և խորհրդանշում է
մաքրություն: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն կապված է մահվան հետ և թաղման
ժամանակ հաճախ են հագնում սպիտակ հագուստ: Այսօր սպիտակը Չինաստանում
ավտոմեքենաների հայտնի գույնն է և սևի հետ միասին լայնորեն օգտագործվում է սպառողական
ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են ժամացույցները, բջջային հեռախոսները,
հագուստները և այլն:
Կապույտը հինգ տարրերից խորհրդանշում է փայտը: Խորհրդանշում է գարուն, անմահություն ու
առաջընթաց: Կապույտը ազատ կարելի է օգտագործել ցանկացած բնագավառում:
Նեֆրիտ
Նեֆրիտը ստացել է կյանքի քար անվանումը և համարվում է չինացիների ազգային քարը:
Չինաստանում նեֆրիտը գնահատվում էր ոսկուց ու արծաթից ավելի թանկ, քանի որ համարում
էին, որ այն ունի բուժիչ ազդեցություն, բարեհաջողություն է բերում և խորհրդանշում է մարդու
առաքինությունը:
Չինացի փիլիսոփաները նեֆրիտին վերագրում էին հինգ հիմնական արժանիքները, որոնք
պատասխանատու են մարդու վեց առաքինությունների համար. գթասրտություն, չափավորություն
և արդարամտություն, ազնվություն, իմաստություն, քաջություն։
Նեֆրիտն օգտագործվել է ոչ միայն պաշտամունքի առարկաներ պատրաստելու համար, այլ նաև
զենք կամ զենքի մասեր, մարդկանց և կենդանիների արձանիկներ, անոթներ ու զարդեր, ինչպես
նաև նեֆրիտե ձվեր պատրաստելու նպատակով:
Կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվում էին նեֆրիտից պատրաստած սկավառակներ
Երկինքը անձնավորելու համար, իսկ Երկիրը անձնավորելու համար օգտագործում էին
քառակուսու ձև ունեցող նեֆրիտե սկավառակները: Կենդանիների խորհրդանշական
կերպարներով զարդարված սկավառակներն օգտագործում էին չար ուժերից պաշտպանվելու
համար՝ կրելով այն կրծքավանդակին կամ գոտկատեղին:Նեֆրիտե գլանակները օգտագործվում
էին մարմինը քայքայումից պաշտպանելու համար:
Առյուծ
Չինաստանում շատ են հանդիպում այս խորհրդավոր առյուծների արձանները: Պարզվում է՝ էգն
արևելքի պաշտպանն է, իսկ արուն՝ արևմուտքի: Նրանց տարբերակում են հետևյալ կերպ. էգի
ձախ թաթի տակ ձագն է, իսկ արուի աջ թաթի տակ՝ գունդը…գունդը խորհրդանշում է
երկրագունդն ու արուի՝ դրա վրա ունեցած իշխանությունը:
Առյուծի պար, չինական մշակույթի ավանդական պարերից մեկը: Իրենից ներկայացնում է առյուծի
մարմին, կերպար, որի մեջ գտնվող երկու մարդ ղեկավարում են այն: Պարի բազային շարժումները
ավելի շատ կարելի է տեսնել չինական մարտաարվեստում: Առյուծի պարը, ըստ ավանդության,
կատարվում է տարբեր տոների և փառատոնների ժամանակ, որից ամենանշանակալին չինական
Նոր տարին է, որը լայնորեն նշվում է ամբողջ աշխարհի չինացիների կողմից:
Հյուսիսային Չինաստան
Հյուսիսային Չինաստանում առյուծները հիմնականում ելույթ են ունենում զույգով, այդ դեպքում
արուի գլխին լինում է կարմիր, իսկ էգի գլխին` կանաչ ժապավեն: Երբեմն առյուծները հայտնվում
են ընտանիքով, երբ մեծերի կողքին ավելանում են նաև կորյունները:
Հարավային Չինաստան
Առյուծի պար: Գուանդուն, Չինաստան
Չինաստանի հարավում պարը ավելի խորհրդանիշային է: Ներկայացումը ավանդաբար
կատարվում է չար ուժերին վախեցնելու և հաջողությունը գրավելու համար: Հարավային առյուծը
տեսանելիորեն տարբերվում է. այստեղ օգտագործվում է գույների բազմազանություն, գլուխը
ավելի հստակ է առանձնանում մարմնից, աչքերը մեծ են, դնչին հայելի է ամրացված (ենթադրվում
է, որ չար ուժերը վախենում են իրենց արտացոլանքից), իսկ գլխի կենտրոնում եղջյուր կա:
Քաջվարդ
Քաջվարդը Չինաստանում համարվում է «Ծաղիկների թագավոր»: Այն խորհրդանշում է
ազնվություն և հարստություն: Չինարեն քաջվարդը հնչում է mudan կամ fu gui hua
«ազնվազարմության և հարստության ծաղիկ»: Գեղանկարչության ու ասեղնագործության մեջ շատ
հաճախ է հանդիպում քաջվարդի և թիթեռի պատկերները։ Թիթեռ և քաջվարդը մարմնավորուրմ
են «երջանկություն, հարստություն և ազնվություն»: Իսկ 1903թ. քաջվարդը հռչակվեց Չինաստանի
ազգային ծաղիկ:
Այժմ ավելի քան հինգ հարյուր տեսակի քաջվարդ կա, և ամեն տարի ապրիլի 15-ից մինչև ապրիլի
25 Չինաստանում կայանում է քաջվարդի փառատոնը: Փառատոնի շրջանակներում արդեն մի
քանի տարի է անցկացվում է միջոցառում՝ լայնամաշտաբ ամուսնություններ՝ «Քաջվարդը
երջանկության վկա» կարգախոսով: Չինական հարսանիքներում անպայման օգտագործում են
քաջվարդի պատկերներով կտրածոներ «կրկնակի երջանկություն» խորագրով:
Քաջվարդը հայտնի է դեռևս Սուն դինաստիայի ժամանակաշրջանից: Քաջվարդը քրիզանթեմի
հետ ասեղնագործում էին կայսեր հագուստի վրա: Այն երջանկության, բարեկեցության,
հարստության և բարգավաճման խորհրդանիշն է:
6. Չինաստանի գյուտերը (թուղթ, գրատպություն, կողմնացույց, վառոդ, հրավառություն,
սեյսմոսկոպ, թեյ, մետաքս, ճենապակի, կամուրջ)
Հնագույն Շան դինաստիայի օրոք չինացիներն արդեն օգտագործում էին հիերոգլիֆներ, որոնք
դարերի կատարելագործումից հետո հիմք դրեցին չինական հայտնի կալիգրաֆիային: Շան
դիինաստիայի օրոք կազմվեցին նաև առաջին օրացույցները: Չինաստանը մեծ ներդրում է ունեցել
համաշխարհային մշակույթում: Չինաստանում են հայտնագործվել թուղթն ու գրելու համար
գործածվող տուշը: Չինաստանի մշակութային ծաղկումն սկսվում է հենց գրերի գյուտից հետո:
Թուղթ
Հայտնի է, որ առաջին լեզուները ի հայտ են եկել մոտ 5000 տարի առաջ: Մարդիկ սկսեցին գրել այն
ամենի վրա, ինչը հնարավոր կլիներ փոխանցել սերունդներին. կավե տախտակներ, բամբուկ,
պապիրուս, ոսկորներ, քար և այլն: Ամեն ինչ փոխվեց, երբ Ցայ Լուն անունով մի չինացի (Cai Lun)
ստեղծեց թղթի նախատիպը, որը հետագայում գրավեց ամբողջ աշխարհը: Մ.թ.ա. 2-րդ դարում
գտնված փաթեթաթուղթը համարվում է ամենահինը, նմուշ է գտնվել Տանշույ քաղաքում: Ցայ
Լունի թղթի տեխնոլոգիան կայանում էր հետևյալում: Կանեփի թթենու փայտի, ձկնորսական հին
ցանցերի և կտորների խառնուրդը եփում էին մինչ համասեռ մածուցիկ նյութ դառնալը և խառնում
ջրի հետ: Ապա մաղով քամում էին խառնուրդը: Քամելուց հետո այն լցնում էին հարթ
տախտակների վրա, դրանք դարսում իրար վրա, իսկ վերևում ծանր բեռ դնում: Այնուհետև
ծանրության տակ սեղմված թերթերը հանվում ու չորացվում էին: Նման տեխնոլոգիայով
պատրաստված թուղթը թեթև էր, ամուր, սպիտակ և շատ հարմար էր գրելու համար:
Գրատպություն
Հին Չինաստանում կնիքների պատրաստումը համարվում էր նրբագույն արվեստ: Հայտնի է, որ
արդեն Հան դինաստիայի ժամանակաշրջանում տարածված էին այսպես կոչված «աստվածների
կնիքները», որոնց վրա հայելային կերպով փորագրված էին կախարդական բառեր: Այս կնիքները
համարվում են գրատպության համար գործածվող տպագրատախտակների նախատիպերը:
Գրատպության մասին առաջին վկայությունները 7-րդ դարի հնություն ունեն: Առաջին տպագիր
գրքերը ստեղծվել են 8-րդ դարի առաջին կեսին: Չինաստանի ամբողջ տարածքում
գրատպությունը մեծ տարածում գտավ Սուն դինաստիայի օրոք (X-XIIIդ.): 13-րդ դարում
Չժենցզյանում ու Ֆուցզյանում գործում էին ավելի քան 100 տպագրություններ:
Տպագրության առաջին օրինակը սանսկրիտով էր կանեփի փայտից պատրաստված թղթերի վրա
մոտավորապես 650-670 թթ.: Սակայն առաջին ստանդարտ չափերով տպագիր գիրքը պատկանում
է Թան ժամանակաշրջանին (618-907) ՝ Ադամանդե Սուտրան:
Թան դինաստիայի վերջին թղթափաթեթների տեսքով գոյություն ունեցող գրքերը փոխարինվեցին
իրար վրա դարսված թերթերի ամբողջությամբ, որը հիշեցնում էր ժամանակակից բրոշյուրները:
Արդյունքում Սուն դինաստիայի օրոք (960-1279) թերթերը սկսեցին ամրացնել մեջտեղում՝
ստեղծելով թիթեռի տեսք, որից էլ գիրքը ձեռք բերեց այժմյան տեսքը: Յուան դինաստիայի
ժամանակաշրջանում (1271-1368) ստեղծեցին պինդ թղթից կազմերը, իսկ Մին դինաստիայի օրոք
թղթերը սկսեցին միմյանց ամրացնել թելով, կարելով:
Կողմնացույց
Կողմնացույցը Չինաստանում ստեղծվել է մ.թ.ա․ Iդ.՝ Հան դինաստիայի օրոք և կոչվել է հարավի
ցուցիչ: Հնագույն տեքստերից մեկում՝ «Լունխենում», որը գրվել է 1-ին դարում, կողմնացույցը
հիշատակվում է այսպես. «Այդ գործիքը հիշեցնում է գդալ, և եթե այն դնենք ափսեի մեջ, պոչը ցույց
կտա հարավը»: Հնագույն կողմնացույցը մագնիսից պատրաստված գդալ էր, որի ծանրության
կենտրոնը փոսորակի ամենախոր կետում էր, ինչի շնորհիվ այն ազատ շարժվում էր։ Գդալը
տախտակի վրա էր դրվում, ուր նշված էին աշխարհի կողմերը։ Սարքն սկզբնապես նոր կառույցի
համար բարենպաստ տեղ գտնելու համար էր։ XIդ. Վերջում Չինաստանում ծովային կողմնացույց
ստեղծեցին։ Ջրով լցված թասի մեջ դնում էին պողպատե ձկնակերպ գդալ 5-6 սմ երկարությամբ:
Ձկան գլուխը միշտ ցույց էր տալիս հարավը: Ժամանակի ընթացքում ձուկը շատ
փոփոխությունների ենթարկվեց ու ի վերջո ստացավ ասեղի կերպ:
Վառոդ
Վառոդը համարվում է չինացիների ամենահին գյուտերից մեկը: Լեգենդը պատմում է, որ չինացի
ալքիմիկոսները 11-րդ դարում ցանկանում էին ստեղծել մի խառնուրդ, որը անմահություն
կպարգևի, սակայն ճակատագրի հեգնանքով նրանք ստեղծեցին մի բան, որի միջոցով շատ
հեշտությամբ կարելի է խլել մարդու կյանքը: Առաջին վառոդը պատրաստվել է կալիումի
նիտրատի, քարածուխի և ծծմբի միախառնումից: Առաջին անգամ այս գործընթացը նկարագրվել է
1044թ. մի գրքում, որտեղ պատմվում էր պատերազմական տեխնիկայի մասին ամենակարևոր
բաները: Գրքի հեղինակն էր Ցզենգ Գոլիանգը: Գրքում ասվում է, որ վառոդը հայտնաբերվել է
փոքր-ինչ ավելի վաղ, իսկ Ցզենը նկարագրում է 3 տեսակ վառոդ, որ չինացիները օգտագործում
էին ազդանշանային պայթուցիկների ու հրավառության համար: Բավականին ուշացումով վառոդը
սկսեցին գործածել ռազմական նպատակներով: Վառոդային զենքն առաջին անգամ գործածել են
1132թ. մարտերի ժամանակ: Զենքն իրենից ներկայացնում էր երկար բամբուկե խողովակ, որի մեջ
դնում էին վառոդն ու վառում: Այս զենքով թշնամուն խոր այրվածքներ էին հասցնում: Մեկ
հարյուրամյակ անց՝ 1259թ., հորինեցին զենք, որը կրակում էր փամփուշտներով: Ավելի ուշ՝ 13-14-
րդ դարերում Չինաստանում տարածում գտան մետաղական ատրճանակներ, որոնք
լիցքավորվում էին քարե միջուկներով: Վառոդի գյուտը սկիզբ դրեց մյուս բոլոր պայթուցիկ
նյութերի ստեղծմանը: Բացի զինվորական գործից, վառոդն օգտագործվում էր նաև կենցաղում:
Վառոդը համարվում էր հակաբորբոքային միջոց, որն օգտագործվում էր խոցերի և վերքերի
բուժման մեջ, ինչպես նաև տարատեսակ վարակների և թունավոր կենդանիների խայթոցների
բուժման համար:
Հրավառություն
Չինաստանի ամենավառ գյուտերից մեկն է համարվում հրավառության գյուտը, որը
բացահայտվեց վառոդի հայտնագործման շնորհիվ: Հին հավատալիքների համաձայն՝ չար ոգիները
սարսափելի վախենում են պայծառ լույսից և բարձր ձայներից: Ահա թե ինչու Չինաստանում Նոր
տարուն պալատներում վառում էին բարձր խարույկներ բամբուկից, որն այրվում էր կայծկլտոցով:
Իսկ վառոդի գյուտը մեծապես գերազանցեց չար ուժերին վախեցնելու հին մեթոդը: Ապագայում
չինացիները ստեղծեցին նաև գունավոր հրավառվող նյութեր: Այսօր հրավառությունը դարձել է
ամբողջ աշխարհում տոնախմբությունների ժամանակ գործածվող ատրիբուտներից մեկը:
Սեյսմոսկոպ
Հան դինաստիայի օրոք կայսերական աստղագետ Չժան Խեն (78-139) հորինեց աշխարհում
առաջին սեյսմոսկոպը /երկրաշարժը չափող սարք/, որը կարողանում էր մեծ տարածությունների
վրա որոշել ամենաթույլ տատանումներն անգամ: Սեյսմոսկոպը ձուլված էր բրոնզից և ուներ գինու
թասի տեսք, գմբեթաձև կափարիչով: Տարայի վրա պատկերված էին 8 վիշապներ կամ միայն
գլուխները, որոնք նայում էին տարածության 8 ուղղություններով՝ աշխարհի 4 կողմն ու միջանկյալ
4 կողմերը: Վիշապների գլուխներն ունեին շարժուն ծնոտներ: Յուրաքանչյուր վիշապի բերանում
տեղադրված էր բրոնզե գունդ: Տարայի կողքին՝ վիշապների ծնոտների տակ տեղադրված էին 8
դոդոշներ՝ լայն բացված բերաններով: Տարայի ներսում կար ճոճանակ, մոտավորապես այնպիսին,
ինչպիսին լինում է ժամանակակից սեյսմոսկոպների ներսում, որը կապված էր վիշապերի
գլուխներին: Եվ երկրի ցնցման դեպքում համակարգը գործում էր ու այն վիշապը, որը գտնվում էր
էպիկենտրոնին ավելի մոտ, իր բերանից վայր էր նետում գունդը դոդոշի բերանի մեջ: Մյուս գնդերը
մնում էին անշարժ՝ շնորհիվ համակարգի մեխանիզմի: Հարկ է նշել, որ ոչ ոք սկզբում չհավատաց
Չժան Խենի գյուտի ճշմարտացիությանը, սակայն մի քանի օր անց մայրաքաղաք ժամանած
դեսպանը հայտնեց, որ Լունսի քաղաքում, որը գտնվում էր մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան
մասում՝ ավելի քան 600 կմ այնկողմ, տեղի է ունեցել երկրաշարժ: 3 դար անց մաթեմատիկոս
Սինտու Ֆանը նկարագրել է նմանատիպ մի սարք, որ հավանաբար ինքն էր պատրաստել: Լին
Սինտուն պատրաստել է սեյսմոսկոպ 581 և 604 թթ. ընթացքում:
Թեյ
Չինաստանում թեյը հայտնի էր դեռևս հին ժամանակներից: Հնագույն աղբյուրներում
հիշատակվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակը, երբ թեյն օգտագործվում էր բուժական
նպատակներով: Առաջին գիրքը թեյի մասին «Դասական թեյ» վերնագրով գրվել է պոետ Լու Յու-ի
կողմից, որն ապրել է Թան ժամանակաշրջանում: Գիրքը պատմում է թեյաբույսերի աճեցման ու
պատրաստման տարատեսակ ձևերի մասին, թեյախմության արվեստի մասին, որից էլ առաջացել
է թեյախմության ծեսը: Թեյը Չինաստանում տարածված ըմպելիք էր արդեն 6-րդ դարում:
Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ թեյի ծագման մասին: Դրանցից մեկը պատմում է մի
ճգնավորի մասին, որը հեռանում է աշխարհիկ կյանքից, մենանում մի հեռու խրճիթում և ճգնում:
Ու մի անգամ, երբ խոր մտորումների մեջ է լինում, քնկոտություն է զգում: Եվ որքան էլ չպայքարեր
դրա դեմ, կոպերը միևնույն է փակվում էին անկախ իր կամքից: Ճգնավորը պարզապես վերցնում է
սուր դաշույնն ու կտրում կոպերը, որպեսզի դրանք չփակվեն: Ասում են հողի մեջ ընկած կոպերից
էլ բուսնել է թեյաբույսը:
Շեն Նոն կայսեր մասին լեգենդը։ Մեկ ուրիշ լեգենդի համաձայն՝ առաջին անգամ թեյը փորձել է Շեն
Նոն կայսրը: Վայրի կամելիայի թերթերը թափվել են տաք ջրի մեջ և սկսել են անուշ բույր
տարածել, որը դուր է եկել կայսերը և նա անպայման ցանկացել է համտեսել: Նրան այնքան է դուր
եկել թեյը, որ նա այդ դարձրեց ազգային ըմպելիք: Սկզբում չինացիներն ըմպում էին միայն կանաչ
թեյը: Սև թեյն ի հայտ եկավ շատ ավելի ուշ, բայց այստեղ էլ չինացիները առաջինն էին:
Հետագայում չինացիները հայտնաբերեցին նաև սպիտակ, կապտականաչ, դեղին ու կարմիր թեյը:
Մետաքս
Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Մետաքսի արտադրման գաղտնիքը չինացիներին հայտնի է
եղել դեռևս հին ժամանակներից: Բոժոժներից մետաքսաթել ստանալու գաղտնիքը բացահայտել է
Ցին Շի Խուան դի կայսեր կինը՝ Սի Լին:
Ճենապակի
Չինական ճենապակին գնահատվում է ամբողջ աշխարհում իր գեղեցկության ու որակի շնորհիվ,
՛՛ճենապակի՛՛ բառը պարսկերենով նշանակում է արքա: Եվրոպայում 13-րդ դարում ճենապակին
համարում էին շատ թանկարժեք երևույթ: Հնդկաստանում և Իրանում կարծում էին, որ չինական
ճենապակին կախարդական հատկություններ ուներ և փոխում էր գույնը, եթե կերակրի մեջ թույն
էր լցրած:
Կամուրջ
Հնում չինացիները մեծ ուշադրություն էին հատկացնում կամուրջների կառուցմանը: Սկզբում
նրանք կառուցում էին փայտից և բամբուկից: Առաջին քարե կամուրջները կառուցվել են Ին-Շան
ժամանակաշրջանում: Դրանք կառուցվում էին ժայռերի միջև տեղադրվող բլոկներից: Ժայռերի
միջև հեռավորությունը չպետք է գերազանցեր 6մ-ը: Կառուցման այս ձևն օգտագործվում էր նաև
գալիք դարերում՝ կատարելագործվելով ժամանակի ընթացքում: Սուն դինաստիայի օրոք
կառուցվում էին հսկա կամուրջներ՝ 21 մետր երկարությամբ: Իսկ բլոկների քաշը հասնում էր մինչև
200 տոննա: Ամենահայտնի չինական կամուրջը Անլանն է Գուանսյանում: Հնագետները կարծում
են, որ այն կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում ինժեներ Լի Բինի կողմից: Կամուրջն ունի 320 մետր
երկարություն և 3 մետր լայնություն:
7․ Չինական արվեստի գեղագիտությունը։ Գեղեցիկի կատեգորիան չինական արվեստում։
Չինական գեղագիտական ավանդույթը ծնունդ է առել Չժոու դինաստիայի /մ.թ.ա. 11-3դդ./
ժամանակաշրջանում: Նախնադարին հատուկ սրբացված իրականության ընկալումը
փոխարինվեց ճակատագրի անփոփոխության գաղափարով, ի հայտ եկավ Ճանապարհի
կատեգորիան, որը աշխարհի շարժիչ ուժն էր համարվում: Չինական ավանդույթն ի սկզբանե
հակադրություն չէր տեսնում բարոյական նորմերի ու բնությունից տրվածի միջև, ազատության և
անհրաժեշտության միջև: Այս հատկանիշը չինացի արվեստաբաններն անվանում են “Մարդու և
Երկնքի համապատասխանող միասնություն”, մարդը, աշխարհի մի մասը կազմելով, հենց դրանով
էլ տարանջատվում է նրանից: Չժոուի դարաշրջանում Չինաստանը հեռացավ ծիսական արխայիկ
սկզբից և ձեռք բերեց տիեզերքի ներդաշնակության գաղափարը: Հնագույն ծեսի
վերաիմաստավորումը Չինաստանում կապված է կոնֆուցիականության հետ: Բարոյական
ձևերին համապատասխանեցված նորմերը կոնֆուցիականների համար գեղագիտական արժեք
էին ներկայացնում, իսկ բարոյական ջանքերի գիտակցումը կոնֆուցիականին “բերկրանք” /լե/ էր
ներշնչում: Բարոյական կատարելագործումը ոգու ներդաշնակություն էր դաստիարակում, որն էլ ի
զորու է ոգեշնչել, որպեսզի ստեղծվի արվեստը:
Չինական գեղագիտությունը բացի կոնֆուցիականությունից կրել է նաև դաոսականության
ազդեցությունը: Դաոյի հետևորդների ուշադրության կենտրոնում ևս գտնվում էր գոյության ներքին
և արտաքին կողմերի միջև կապը, որտեղ արտաքինը սոսկ հանդիսանում էր ներքին
իրականությունից “անսահման հեռացված” պատկեր, կամ “ստվերային” պատկեր: Իրական
դաոսականների համար ճանապարհն էր, իսկ իրականությունը նրանք համարում էին
“դատարկություն”, նկատի ունենալով, որ “դատարկությունն” իր մեջ կարող է ամեն բան ներառել։
Մյուս կողմից այն ինքն իրեն չեզոքացնում է: Այսպիսով՝ “դատարկությունը” դաոսականության
մեջ նշանակում էր “գոյության բացակայություն” և աշխարհի ամբողջության սահմանագիծը,
գոյության անվերջանալի ինքնափոխակերպման գաղափարը, որն արտահայտված է Խուա
/փոխակերպում/ կատեգորիայի մեջ:
Եթե կոնֆուցիականները գեղագիտական արժեքները ծառայեցնում էին էթիկական պահանջներին,
ապա դաոսականների համար գեղագիտականը տարրալուծված էր բնական գոյության մեջ:
Հետաքրքրական է, որ չինական գեղագիտությունը հիմնվել է ոչ թե “գեղեցիկի” կատեգորիայի, այլ
տիեզերքի էներգետիկ հիմնանյութի /ցի/ վրա: Ցին դարձավ Չինաստանում արվեստագետի
անհատականության դրսևորման հիմնական ձևը:
Չինական գեղագիտության հաջորդ հիմնական հասկացությունը ֆեն է /շունչ-բառացի` քամի/, որը
դաոյի բնույթը ներկայացնում է որպես համապարփակ, սակայն ոչ նյութական դատարկության
հոսք:
Դասական փիլիսոփայական դպրոցների առաջարկած գեղագիտական կատեգորիաները
իրագործվեցին միայն անտիկից միջնադար անցնելու եզրագծին: Չինական վաղ արվեստը սնվում
էր արխայիկ սյուժեներով, ենթարկվում էի մոգական և բարոյախրատական պատկերացումներին,
իսկ ոճական առումով այն իրենից ներկայացնում էր դեկորատիվ և սխեմատիկ-արտահայտչական
պատկերում: Միայն 4-6-րդ դարերում քաղաքական և բարոյական արժեքների ճգնաժամի
ժամանակ էր, որ արվեստը Չինաստանում դադարեց բարոյախրատական և ծիսական գործիք, որն
էլ հիմք դրեց չինական գեղագիտության ձևավորմանը: Չինական ավանդական գեղագիտության
առաջին կրեդոն /համոզմունքը/ առաջարկեց 5-րդ դարի գիտնական Ցզին Բինը։ Առաջարկելով
աշխարհին ուրիշի աչքերով նայել՝ Ցզին Բինը ներկայացրեց չինական գեղարվեստական
ավանդույթի առաջին օրենքը. նկարիչը պարզապես չէր պատկերում այն, ինչ տեսնում էր, այլ իր
վերաբերմունքը առ այն, թե ինչպես էր իրենից առաջ ուրիշը տեսել այն: Գեղեցիկը դառնում է
հանդիպման վայրն ու պահը, տեսողության տարատեսակ հեռանկարների “հոգևոր հպումը” /շեն
խույ/: Միևնույն հարյուրամյակում Սե Խեն իր “Գրառումներ հնագույն գեղանկարչության
կատեգորիաների մասին” աշխատության մեջ ձևակերպում է գեղանկարչության 6 հիմնական
օրենքները, որոնք դառնում են հիմնաքարեր չինական արվեստի համար: Այդ օրենքներից
ամենագլխավորը սովորաբար համարում են առաջինը՝ “էներգիաների ներդաշնակության մեջ
առկա կենդանի շարժումը” և երրորդը՝ “պատկերների կերտումը իրերին համապատասխան”:
“Էներգիաների ներդաշնակությունը” կազմում է աշխարհի քաոսային “կաղապարի” (вэнь)
բովանդակությունը: Սե Խեի երկրորդ սկզբունքը “իսկությունն է”, բայց ոչ ռեալիստական
ընկալմամբ, այսինքն՝ պատկերները գործի էին դրվում ոչ թե ցույց տալու համար իրականությունը,
այլ ներգրավելու նրա անցողիկ, հպանցիկ ներկայությունը:
Չինական գեղագիտության մեջ յուրահատուկ տեղ է զբաղեցնում կատեգորիա, տեսակ (пинь)
հասկացությունը: Ըստ այդ կատեգորիայի էլ դասակարգում էին պոետներին, գեղանկարիչներին.
Ցածրակարգ, միջին, բարձրակարգ:
8-րդ դարից ի վեր ցածրակարգ էին համարում այն գեղանկարիչներին, որոնք կարողանում էին
պատկերել իրերի արտաքին տեսքը: Միջին մակարդակի արվեստագետները նրանք էին, ովքեր
կարողանում էին արհեստականորեն պատկերել իրերի “զգայունությունը, նրբությունը”, այսինքն՝
ցույց տալ պատկերների խորհրդանշային խորությունը, գոյության իսկությունը: Լավագույնն էին
համարվում այն նկարիչները, ովքեր ի զորու էին պատկերել համաշխարհային “հոգևորի”
միասնությունը / шэнь/, որ գերազանցում է գաղտնիի և ակնհայտի միջև տարբերությունը:
Գեղագիտական սկզբունքները մեծապես կապված էին դաոսիզմի և բուդդայականության հետ,
նրանք առաջարկում էին հետևյալ իմաստնությունը. “իրերի ամբողջ մթությունը տեղակայել սրտի
պստիկ տարածության մեջ”: Դասական չինական գեղանկարչության վրա իր ազդեցությունն է
թողել նաև չան-բուդդայականությունը, որ բուդդայականության ավելի չինականացված
տարբերակն է, որն առաջարկում էր լուսավոր-դատարկության իդեալի գաղափարը: Չան-
բուդդայականությունը հատկապես խոր ազդեցություն է թողել 12-13-րդ դարերի կալիգրաֆիայի և
գեղանկարչության վրա:
Չինաստանի գեղագիտական միտքը հաճախակի սահմանափակվում էր ավանդական
աշխարհընկալմամբ: Ինչպես գրել է Չժու Ցզին-Սյուանը, գեղանկարիչը կոչված է “պատկերելու
այն, ինչ չի կարող լուսավորել ո՛չ արևը, ո՛չ լուսինը” և հասնել “ոգու շարունակականությանը”,
ապրել ներքին, խորունկ մի գիտակցական աշխարհում, որում իրագործվում է “իրերի
վերափոխումը”:
Չինացի գեղանկարիչները բնօրինակից չէին կերտում իրենց կտավները և անտարբեր էին
գեղանկարչական պատկերի կերտման ձևական օրենքների նկատմամբ: Չինաստանում
քանդակագործները մեծապես անհայտ էին մնում, քանի որ պլաստիկ ձևերի հետ աշխատանքը
բարձր արվեստ չէր համարվում: Չինացի քանդակագործները հաճախակի սխալներ էին թույլ
տալիս մարմնի մասերի չափերում և բոլորովին նպատակ չունեին ճշտությամբ կերտել այն, ինչ
տեսնում էին: Չինացի արվեստագետները կերտում էին սրտով: Եվրոպական արվեստը նրանք
համարում էին բարեխղճորեն կերտված, սակայն առանց ոգեղենության: Գեղանկարչությունը
Չինաստանում ավանդաբար ներկայացվում էր “մեկ գիծ” հասկացությամբ:/մանրամանս 9-րդ
հարցում/։
Չինական արվեստի գործը գնահատվում էր երկու տեսանկյունից. տեխնիկապես և այն
միջավայրով, անորսալի “տրամադրությամբ”, որ ներշնչում է արվեստի գործը: Այս երկու
երևույթների համակցումը բացառել է գեղարվեստական ձևի առաջացման անհրաժեշտությունը
/նմանապես չինական դասական բանարվեստը չի ճանաչել ժանր հասկացությունը/: Կարելի է
ասել, որ առարկայի գեղագիտական արժեքը հիմնվում էր իր “ստվերի” վրա:
Այսպիսով՝ չինական գեղագիտության առաջնային իմաստը ձևի մեջ չէ, այլ բովանդակության, իսկ
արարման հիմնական առանձնահատկությունն է ոչ թե բացահայտել, այլ ցրել, որն էլ ներշնչում է
գոյության ամբողջականության անվերջանալի բացակայության միտքը:
Չինական գեղագիտության կարևոր առանձնահատկություններից է նաև Ին և Յան սեռային ուժերի
գեղարվեստական ոլորտ թափանցելը: Լաո Ցզիի առաջարկած “անկերպ կերպարի” գաղափարից
հետո Չինաստանի գեղագիտական տեսության ամենաբարձր արժեքը համարեց “պոեզիայի
սահմաններից դուրս գտնվող պոեզիան” և “կտավից դուրս կտավը”:
Տարածության պատկերումը չինական գեղանկրաչության մեջ բազմաշերտ է: Գեղանկարիչները
հակում ունեն թեք գծերի: Տարածության մոդելն առկա է թե՛ արվեստում, թե՛ գիտության մեջ,
սրանք երկու իրար սերտաճած ոլորտներ են /նախատիպը համարվում է դդումը՝ Չինաստանի
Խորհրդանիշը/:
Չինական դասական արվեստում ճշմարտությունը փորձի ամեն տեսակ սահմանի
հաղթահարումն է և անցումը մեկ այլ գոյության ձևի, որ չինարեն ստացել է жу шэнь անունը՝
անցումը հոգևորին: Այս է պատճառը, որ չինական բնապատկերներում ներկա է պատկերման
երկու պլան՝ մանրանկարչության պլանը, որը անհավանական չափեր էր հաղորդում դետալներին
և մակրոընկալման պլանը, որը անսահման լայն հեռանկար է բացում: Կտավներում առարկաները
ոճավորված են, քանի որ բացառապես ենթարկված են վարպետի կամքին։ Չինաստանում
գոյություն ուներ տեսարանի փոխառում երևույթը, երբ իրական առարկաները ներմուծվում էին
իրենց ոչ հատուկ բնապատկերի մեջ։
Չինական գեղագիտությունը վերջնականապես ձևավորվեց 17-րդ դարում։ Գեղանկարչի առջև
դրվում էր խնդիր ոչ թե պատկերելու իրերն ու առարկաներն այնպիսին, ինչպիսին դրանք երևում
են արտաքուստ, այլ թափանցել «տիեզերքի ստեղծարար ուժի մեջ»։
Գեղարվեստական պատկերման առարկան ընդունված էր համարել «հնագույն կամքը» (гу и),
արևմտյան մշակույթում այդ երևույթը կոչվել է Իդելա/Էյդոս/ անունով, բայց այստեղ խոսքը
իրականության մասին է։ Սակայն չինական ավանդական գեղագիտությունն արևմտյան
քաղաքակրթության ազդեցության ներքո կորցրեց դասական ձևերը՝ գտնելով պատկերների
նախատիպերը բնության մեջ։ Արդյունքում՝ կորավ սիմվոլիստական աշխարհընկալման
սկզբունքը։
8. Չին գեղանկարիչների դասակարգումը։ Ձևի և բովանդակության բախումը չինական արվեստում։
Չինական գեղանկարչության ստեղծման ավանդույթը պատկանում է 4 վարպետների՝ Գու Կայչժի
/344-406/, Լու Թանվեյ /5-րդ դարի կես/, Չժան Սենյաո /մոտ. 500-550/ և Ու-Դաոցզի /680-740/:
Սակայն հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների արդյունքում գտնվել են արվեստի
գործեր, որոնք 1000 տարով հետ են տանում չինական գեղանկարչության պատմությունը՝
հասցնելով այն Պայքարող թագավորությունների ժամանակաշրջանին: Չին «ինտելեկտուալ
գեղանկարիչներից» մեկը՝ Գո Սին իր “Գեղանկարչության մասին” տրակտատում կտավը
համարում է գեղանկարչի հոգեբանական դիմանկարը: Գեղանկարչությունը վարպետի համար
դառնում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործման միջոց: Հաջորդ կարևոր հանգամանքը
գեղանկարչության պոետիկական լինելն է, ինչպես արդեն նշվել է վերևում. “Պոեզիան ձևազուրկ
գեղանկարչությունն է, գեղանկարչությունը՝ ձևի փոխակերպված պոեզիան”: Պոետ, գեղանկարիչ,
կալիգրաֆ Վան Վեյի /8-րդ դար/ ժամանակներից սկսած “գեղանկարիչ-ինտելեկտուալները”
նախապատվությունը տալիս են տուշին՝ պնդելով, որ «Գեղանկարչի ընտրած ուղիների մեջ տուշն
ամենապարզն ու ամենաբարձրն է: Այն բացահայտում է բնության էությունը և ավարտին
հասցնում գեղանկարչի արարումը»: Թան և Սուն դինաստիաների ժամանակաշրջանում
ստեղծվում են չինական ամենահայտնի կտավները: Ի հայտ են գալիս այնպիսի վարպետներ,
ինչպիսիք են՝ Ու Դաոցզին /680-740/, Լի Սըսյունը /651-716/-չինական բնապատկերային
գեղանկարչության հիմնադիրը, Լի Չժադաոն /675-741/, Վան Վեյը /701-761/, Խան Խուանը /723-
787/, Խան Գանը /706-783/, Չժան Սյուանը /714-742/, Սյա Գույը /1195-1224/, Մա Յուանը /1190- 1279/
և այլն: 5-րդ դարից սկսած՝ գեղանկարիչները փորձել են մշակել գեղանկարչության տեսական
դրույթները: Այս գործում առաջինն էր Գու Կայչժին, որի կողմից էլ ձևակերպվել են գեղանկարչի 6
օրենքները՝
• Շենցի- ոգեղենություն
• Տյանցույ- բնականություն
• Գոուտու- գեղարվեստական ստեղծագործության կոմպոզիցիան
• Գուսյան- հիմքը, այսինքն՝ ստեղծագործության կառուցվածքը
• Մոսե- ավանդույթներին հետևելը, հին ժամանակների հուշարձաններին
• Յունբի- տուշով և վրձինով նկարելու բարձր տեխնիկային տիրապետելը
Սրանք կազմում են այն գաղափարական հիմքը, որի շուրջ զարգացել է չինական
գեղանկարչությունը հարյուրամյակներ շարունակ: Հաջորդող ժամանակաշրջաններում
գեղանկարիչները նոր ոճեր չեն ստեղծում, նրանք զուտ փորձում են լավ կրկնօրինակել իրենց
նախնիներին: Յուան մոնղոլական դինաստիայի օրոք հատկապես շատ հետաքրքական էր Չժաո
Մենֆու և Գուան Դաոշեն ամուսնական զույգի պատմությունը: Գուան Դաոշենն առհասարակ
համարվում է աշխարհում եզակի կին մեծ գեղանկարիչներից մեկը: Մին դինաստիայի օրոք շատ
հայտնի էին Շեն Չժու, Վեն Չժեմին, Թան Ին, Ցյու Ին գեղանկարիչների քառյակը: Հաջորդած Ցին
դինաստիայի օրոք մեծ ժողովրդականություն էին վայելում “Յանչժաոյի ութ արտասովորները”,
որոնք 8 նկարիչներ էին և յուրաքանչյուրը վարպետացած էր որևէ ժանրում: Ցին դինաստիայի
ժամանակաշրջանի ամենահայտնի նկարիչներից մեկը Ջուզեպե Կաստիլիոնին էր, ազգությամբ
իտալացի հոգևորական, ով առաջին անգամ փորձեց միավորել եվրոպական և չինական
արվեստները: Կաստիլիոնեն չինացիներին ծանոթացրեց յուղաներկի հետ, չինաստան բերեց
եվրոպական գեղանկարչության այնպիսի ժանրեր, ինչպիսին նատյուրմորտն ու առաստաղային
գեղանկարչությունն են: 19-րդ դարի քաղաքական հեղաշրջումների ֆոնին սկսեց զարգանալ
Շանհայ քաղաքն ու ստեղծվեց այնտեղ “Շանհայի գեղանկարչական դպրոցը”: 20-րդ դարը
նշանավորվում է չինական գեղանկարչության մեջ որպես ավանդույթներից հեռացման
ժամանակահատված, քանի որ նկարիչներն իրենց գործերում դիմում էին նաև եվրոպական
ավանդույթներին: Նրանցից են՝ Սյուս Բեյխունը /1895-1953/ և Լին Ֆենմյանը /1900-1991/: Սակայն
չինական գեղանկարչության մեջ ամենահայտնի արվեստագետը միանշանակ Ցի Բայշին է: Նա
բազմատաղանդ արեստագետ էր, գրում էր բանաստեղծություններ, քարերի վրա
փորագրություններ էր անում, զբաղվում էր կալիգրաֆիայով և գեղանկարչությամբ։ Երկար
տարիներ շարունակ Ցին փնտրել է իր յուրահատուկ ոճը։ Նա ի վիճակի էր պատկերել միևնույն
թեման տարբեր ոճերում։ Նրա աշխատանքներն առանձնանում են նրանով, որ մի կտավում
հեղինակը համադրում էր միանգամից մի քանի ոճեր։
Գեղագիտական դիտարկման առարկան Չինաստանում խորհրդանշական է, այն փորձի
“երկնային” խորությունն է, որ արտաքինից անտեսանելի է և որին կարելի է հասնել միայն ներքին
տեսողությամբ: Չինացի գեղանկարիչները բնօրինակից չէին կերտում իրենց կտավները և
անտարբեր էին գեղանկարչական պատկերի կերտման ձևական օրենքների նկատմամբ:
Չինաստանում քանդակագործները մեծապես անհայտ էին մնում, քանի որ պլաստիկ ձևերի հետ
աշխատանքը բարձր արվեստ չէր համարվում: Չինացի քանդակագործները հաճախակի սխալներ
էին թույլ տալիս մարմնի մասերի չափերում և բոլորովին նպատակ չունեին ճշտությամբ կերտել
այն, ինչ տեսնում էին: Չինացի արվեստագետները կերտում էին սրտով: Եվրոպական արվեստը
նրանք համարում էին բարեխղճորեն կերտված, սակայն առանց ոգեղենության:
Գեղանկարչությունը Չինաստանում ավանդաբար ներկայացվում էր “մեկ գիծ” հասկացությամբ:
Դա բնորոշում էր գեղանկարչության և գրագրության միասնությունը, որ հիմնականում
արտահայտվել է չինական կալիգրաֆիայում: Այսպիսով՝ չինական գեղագիտության առաջնային
իմաստը ձևի մեջ չէ, այլ բովանդակության, իսկ արարման հիմնական առանձնահատկությունն է
ոչ թե բացահայտել, այլ ցրել, որն էլ ներշնչում է գոյության ամբողջականության անվերջանալի
բացակայության միտքը: “Գրությունը ցրելն է”,- ասում է Ցյայ Յունը / 2-րդ դար/ իր “Խոսք գրության
մասին” իր աշխատության մեջ, որ կալիգրաֆիայի մասին առաջին աշխատություններից մեկն է
Չինաստանում: “Նա, ով ցանկանում է գրել, նախևառաջ թող ուղիղ նստի, խաղաղեցնի մտքերը և
կամքին հնազանդվի, նա, ով խոսքեր չի արտասանի, չի արագացնի շնչառությունը, կկնքի իր ոգին
ներսում, կկարողանա հիասքանչ գրել”:
9․ Մեկնաբանել <<մեկ գծի օրենքը >> չինական արվեստում
Գեղանկարչությունը Չինաստանում ավանդաբար ներկայացվում էր “մեկ գիծ” հասկացությամբ:
Դա բնորոշում էր գեղանկարչության և գրագրության միասնությունը, որ հիմնականում
արտահայտվել է չինական կալիգրաֆիայում:
17-18-րդ դարերի գեղանկարիչ Շի Տաոն “մեկ գծի” մասին գրել է, որ երբ խախտվում է մեծ
ամբողջականությունը, ի հայտ են գալիս հնարները: Հնարները հիմնված են “մեկ գծի” վրա: Մեկ
գիծը գոյի ակունքն է, բոլոր երևույթների արմատը: Այն բացահայտվում է ոգու մեջ և պահպանվում
մարդու կողմից: Մեկ գծի ճշմարտությունը մենք ենք սահմանում: Նա, ով հասնում է մեկ գծի
ճշմարտության ճանաչողությանը, կկարողանա դուրս բերել բոլոր հնարները հնարների
բացակայությունից և հասնել ճշմարտության բոլոր ճշմարտություններում: Ըստ նրա բնությունն ու
մշակույթը, նկարչի անհատականությունն ու քաոսի անբացահայտելիությունն անբաժան են:
10. Չինական գեղանկարչության ոճերը /գոխուա, գումբի, սեի/
Չինական ավանդական գեղանկարչությունը սկիզբ է առնում նեոլիթի դարաշրջանում, գրեթե 8000
տարի առաջ։ Կենդանիների, ձկների պատկերներով գունազարդ պատկերները կերամիկայի վրա
վկայում են, որ նեոլիթի դարաշրջանում չինացիներն արդեն օգտագործում էին վրձինը
գեղանկարչության մեջ։ Գեղանկարչությունը չինական մշակույթի կարևորագույն ոլորտներից
մեկն է, որն ունի երկար պատմություն։ Գեղարվեստական արտահայտչականության տեսանկյունից
ավանդական չինական գեղանկարչությունը կարելի է բաժանել բարդ, լիբերալ և լիբերալ-բարդ
ոճերի։ Բարդ ոճին պատկանող կտավը պատկերված է կոկիկ և համակարգված ձևով, որում
օգտագործված են առարկաների պատկերման չափազանց նրբագեղ ձևեր։ Համեմատության
համար ասենք, որ լիբերալ ոճում օգտագործվում են ազատ և հակիրճ շտրիխներ՝ նկարագրելու
առարկաների արտաքին տեսքն ու էությունը և արտահայտելու գեղանկարչի զգացողությունները։
Լիբերալ ոճով նկարելով՝ գեղանկարիչը պետք է վրձինն ուղիղ թղթի վրա դնի և նրա ամեն
հարվածը պետք է լինի մտածված, որպեսզի կարողանա արտահայտել կտավի ոգին։ Լիբերալ-
բարդ ոճն նախորդ երկու ոճերի համադրությունն է։ Չինական Գոխուան ավանդական
գեղանկարչության տեսակ է, որ կերտվում է տուշի և ջրաներկերի օգնությամբ թղթի կամ մետաքսի
վրա: Գունավորման համար օգտագործում են բամբուկից կամ ընտանի կենդանիների մորթուց
/ճագար, այծ, սկյուռ, եղջերու և այլն/ պատրաստված վրձիններով: Համաձայն տարբեր
աղբյուրների՝ գոխուան ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, ձևավորվել է մ.թ.ա. 7-8-րդ
դարերում, իսկ ամենամեծ զարգացումն ապրել է Թան դինաստիայի օրոք: Չինական ավանդական
գեղանկարչության մեջ գոյություն ունի 2 հիմնական ուղղություն՝ գունբի / աշխատասեր վրձին/ և
սեի /գաղափարի արտահայտում/: Չինական գեղանկարչության զարգացման նախնական փուլում
/12-րդ դ. / գերիշխող էր գունբին, իսկ միջին և ուշ շրջանում Սեին: Գունբի ոճին բնորոշ է բոլոր
դետալների մանրակրկիտ պատկերումը, ինչպես նաև գունավոր ներկերի օգտագործումը:
Գեղանկարչի հիմնական նպատակն էր որքան հնարավոր է ճշգրիտ կերպով պատկերել
իրականությունը: Բնության նմանակումն ու նատուրալիստական գաղափարը գալիս է դաոսիզմի
ազդեցությունից: Գեղանկարչից պահանջվում էր կենտրոնացում և մեծ վարպետություն, քանի որ
կտավի վրա աշխատանքը շատ աշխատատար էր: Կայսերական պալատների մեծ մասը
նկարազարդված է հենց գունբի ոճով: Սակայն բուդդայականության տարածումը բերեց նրան, որ
գեղանկարիչները վերանայեցին իրենց մոտեցումը: Արդյունքում ի հայտ եկավ սեին՝ որպես
հակակշիռ գունբի ոճին: Սեին առանձնանում է մեծամասամբ սև տուշի գործածմամբ, էքսպրեսիվ
գեղանկարչական ոճով և պատկերի խորհրդավորությամբ, որում ասելիքը մինչև վերջ
բացահայտված չէ: Ջանալով փոխանցել տրամադրություն՝ սեին խաղում է պատկերների և
ասոցիացիաների հետ: Այս ուղղության հիմնական գաղափարն այն է, որպեսզի արտացոլվի
նկարված առարկաների և երևույթների գաղափարները, մի քանի գծերի միջոցով փոխանցել դրանց
էությունը: Եթե գունբին համարվել է վարպետների ակադեմիական գեղանկարչության ոճը, ապա
սեին՝ ինտելեկտուալների ուղղությունն է: 20-րդ դարից սկսած չինական ազգային
գեղանկարչությունը ծաղկում է ապրում: Հետաքրքրականնայն է, որ այս ժամանակաշրջանում
եվրոպական ավանգարդի և սեիի միջև նկատվում էին որոշակի նմանություններ: Վերևում արդեն
նշվել է էքսպրեսիվ ձևի և տրամադրությունը փոխանցելու մասին:
11. Չինական ճարտարապետության առանձնահատկությունները։
Չինաստանի տարածաշրջանի ընդերքը հարուստ է մարմարով, գրանիտով և կրաքարով։
Անտառները հարուստ են խեժափիճիներով, եղևնիներով, սոճիներով, կաղնիներով։ Կառուցման
համար օգտագործվում են կորեական սոճին, վեյմուտյան սոճին, բամբուկենին։ Քանի որ չինական
ճարտարապետությունը մեծ մասամբ որպես շինանյութ էր օգտագործում փայտը, այդ իսկ
պատճառով համեմատաբար քիչ նմուշ է պահպանվել հին շրջանից։ Շան /Ին/, Չժոու, ՑԻն, Հան
դարաշրջանների ճարտարապետության մասին կարելի է զուտ դատել արձանագրություններից,
պահպանված քարե կառույցների ձևից։ Կառույցների ձևերը, ինչպես նաև Հան դինաստիայի
ժամանակներից քարերի վրա մնացած պատկերները հուշում են, որ չինացի շինարարները դեռ
2000 տարի առաջ կառուցում էին բազմահարկ շենքեր, բազմաշերտ կտուրներ՝ ծածկված գլանաձև
կղմինդրերով, որոնք անկյուններում զարդարվում էին տարատեսակ գրություններով ու
պատկերներ պարունակող շրջանակներով։ Բնակավայրերը, որ հազարամյակներ շարունակ
կառուցվում էին չինացիների կողմից համարյա ոչնչով չէին տարբերվում նախնադարյան
կառույցներից։ Դրանք պատրաստվում էին փայտից, աղյուսից և քարից։ Տան պատերը սովորաբար
ծանրություն կրող կառույցներ չէին։ Նրանք լցնում էին ճեղքերը փայտյա ամուր սյուներով՝
պաշտպանելով կառույցը ցրտից։ Կառույցի ճակատամասը գտնվում էր հարավային մասում։ Այն
ուներ շքամուտքի դուռ և պատուհան, որոնք լցնում էին պատի հարթ տարածությունը։
Հյուսիսային մասում պատուհաններ չէին նախատեսվում։ Հարավային պատը փայտե
ճաղավանդակի տեսք ուներ՝ սոսնձված յուղապատ թղթով /հայտնագործվել է մ.թ.ա. 3-րդ դարում/։
Կտուրն ուներ չինական ճարտարապետությանը բնորոշ լայն կախված մաս, որով պաշտպանում
էր կառույցը անձրևներից ու արևի ճառագայթներից։ Գլխավոր մուտքի դիմաց հաճախ կառուցվում
էր փակ սրահ /ճապ. Էնգավա- «Մոխրագույն տարածություն»/։ Սրահը արտաքին միջանցքի դեր էր
կատարում, որ կապում էր կառույցի սենյակներն իրար, այստեղ ընդունում էին բոլոր հյուրերին,
սա միջանկյալ դիրք էր գրավում ներքին և արտաքին աշխարհների միջև: Կան մի քանի
վարկածներ չինական կտուրների ծագման մասին: Համաձայն առաջին վարկածի՝ դա
ճարտարապետների ցանկությունն էր հաղթահարելու, տեսողական առումով թեթևացնելու բարձր
և կոր տանիքի ծավալները։ Համաձայն երկրորդ վարկածի այս տեսակ կտուրների նպատակն էր
կտուրների ծայրերում առանցքակալներ ունեցող երկար գերանների բնականոն խոտորման
ֆիքսումը։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նպատակը տանիքի՝ ծառերի տերևների կորացած
ձևին, լեռնաշղթաներին նմանեցնելն էր։ Ըստ վերջին վարկածի՝ այս կտուրները ստեղծվել էին՝
ծառայելու խոնավացումից պատերի մակերևույթի պահպանմանը։ Չինական տների ներքին
կառուցվածքը ենթարկվում էր դաոսիզմի հիմնադիր, փիլիսոփա Լաո Ցզիի դրույթներին /մ.թ.ա. 5-
րդ դար/: “Կառույցի իրական լինելը կապված է ոչ թե չորս պատերի և կտուրի հետ, ներքին
տարածության, որ նախատեսված է նրանում եղած կյանքի համար”: Համաձայն չինական
ավանդույթի՝ տունը անխախտ մասնիկն է շրջակա միջավայրի, լրացնում և հարստացնում է այն:
Կառույցը լոկ ժամանակավոր կացարան է մարդկային երկար կյանքի ճանապարհին: Նրա բարակ
պատերն ու միջնորմերը հեշտությամբ փլուզվում են փոթորիկներից, բայց ճաղանման
կաղաապարը մնում է կանգուն: Փոթորկից հետո պատերն ու միջնորմերը հեշտությամբ կարելի է
վերականգնել: Արտաքին աշխարհի հետ կապն իրագործվում է փայտյա ճաղավանդակների և
թղթե ձևափոխվող միջնորմերի միջոցով: Եթե տանը քարից ամուր պատեր էին լինում, ապա
դրանց մակերևույթը զարդարվում էր գեղանկարչական բնապատկերներով: Այս հնարն իր
տարածումը գտավ հատկապես 9-12դդ. /սունական դպրոց/: Կավե կամ քարե պատերի վրա
կտրում էին դռան և պատուհանի բացվածքներ տերևների, ծաղիկների և ցանցակար
ծաղկամանների տեսքով: Երբեմն տան մեջ ստեղծում էին փոքրացված այգիներ թզուկ-ծառերով:
Թե՛ աղքատ, թե՛ հարուստ ցանկացած կացարանի կարևոր մասնիկն էր համարվում այգի ունեցող
ներքին բակը: Տարածքը շրջապատվում էր բարձր պատով: Սովորաբար անմիջապես փողոց դուրս
գալու մասում՝ բակում, կառուցված էր լրացուցիչ պատ: Հավատալիքների համաձայն՝ այդ պատ
պաշտպանում էր չար ոգիներից, որոնք պատից ներս անցնել չէին կարող: Հին Չինաստանում
այդպիսի մտայնություն կար, որ ոգիները տեղաշարժվում են ուղիղ գծով կամ թեքվում ուղիղ
անկյան տակ: Այդ իսկ պատճառով Ցին Շի-խուանդի /մ.թ.ա. 3-րդ դար/ կայսեր պալատի բակում
բոլոր միջանցքները, շենքերի ներքին անցումները, զբոսայգու արահետները կորագիծ էին:
Պալատների կտուրների ծայրերը կառուցում էին կորացած, որպեսզի չար ոգիները չկարողանան
ներս թափանցել: Հաճախ էին դրանք զարդարվում կենդանիների ֆիգուրներով, որոնք դարձյալ
չար ոգիներից պաշտպանելու գործառույթն ունեին: Լրացուցիչ պատը ծածկում էր պալատի
ներքին տարածությունը չար աչքերից: Տան դեպի փողոց նայող ճակատային մասում սովորաբար
պատուհաններ չկային, որը Հին Արևելքի հնագույն ավանդույթներից մեկն էր: Որպես կանոն՝
պատուհանները նայում էին այգու կամ բակի կողմը:
Ամենահին կառույցները տարբերվում էին պարզությամբ: Բոլոր դեկորատիվ երևույթներն ունեին
իրենց որոշակի իմաստավորումները` ճպուռը – «վերածնունդ», ծաղիկը – «մաքրություն և
անմեղություն», կրիան – «երկարակեցություն», կապիկը – «լսողություն, տեսողություն,
գրավչություն»: Կենդանիների պատկերները խորհրդանշում էին տվյալ տան բնակիչների
բարօրությունը: Օրինակ՝ փյունիկի, վագրի, վիշապի և կրիայի պատկերները խորհրդանշում էին
աշխարհի 4 կողմերը: Թռչող կամ պարող կռունկը երջանկության և հաջողության խորհրդանիշն
էր: Չինական “ջրաստվածներ” էին համարվում Լուն-Վանի վիշապները: Նրանք էին
պատասխանատու երկրի ջրային ոլորտների, երաշտների և ջրհեղեղների համար: Չինացիները
պաշտում էին վագրին, փյունիկին, կրիային, աղվեսին: Այս կենդանիների պատկերները
զարդարում են չինական շատ պալատներ և տաճարներ: Փղերի, ուղտերի և առյուծների
քանդակներով էին զարդարված գերեզմանատները՝ “ոգիների ճանապարհը”:
Չինական քաղաքաշինության հիմքում ընկած էին ազգային ավանդույթները՝ սինթեզված Ֆեն-շույ
դաոսական ուսմունքով: Համաձայն այս ուսմունքի՝ հարավային կողմին էին նայում կառույցների
ճակատային մասը, որն ապահովում էր անհրաժեշտ ջերմաստիճանը շինության ներսում: Բոլոր
երկնային ուժերի ներդաշնակության դեպքում նոր ընտրվում էր տարածքը, որտեղ պիտի
կառուցվեր տունը: Հատուկ ուշադրություն էր դարձվում երկրաչափական պատկերների
ներդաշնակ համադրությանը, հատկապես քառակուսու և շրջանի: Տիբեթում դեռ հին
ժամանակներից գոյություն ուներ “Սե չե”-ն /Երկրի ուսումնասիրությունը/, որը տան ներդաշնակ
տեղի ընտրության արվեստն էր: Այն այն մասին է, թե ինչպես են շրջակա միջավայրը, կառույցի
ձևն ու տեղակայումը, հատակագիծն ու ինտերիերը, լուսավորությունն ազդում մարդու
բարօրության, առողջության, տրամադրության և էներգիայի վրա: Մենք ապրում ենք երկրի վրա և
շատ ենք կախված նրանից և վերլուծելով կառույցները, տարածքները՝ մենք կարող ենք որոշել, թե
արդյոք ներդաշնակ ազդեցություն կունենա այն մեր և մեր հարազատների վրա: Հին չինական
քաղաքների առանձնահատկություններից էր կառույցի բարձրության կանոնավորությունը: Այն
որոշվում էր տանտիրոջ սոցիալական դիրքով: Ըստ սոցիալական դիրքի որոշվում էր, թե
պալատից ինչ հեռավորության վրա պետք է տեղակայվի կառույցը: Հասարակ մարդիկ իրավունք
ունեին կառուցելու միհարկանի շինություններ: Հատուկ կարգավորվում էին նաև կտուրի գույները՝
ոսկեգույնը- պալատի, “արևակերպ” կայսեր գույնն էր, վառ երկնագույնը «երկնային
մաքրությունը» – ծիսական շինությունների, կանաչ «ծառերի տերևներ» – բարձրաստիճան
պաշտոնյաների տների, տաճարների ու բուդդայական ոչ բարձրաշխարհիկ պագոդաների,
մոխրագույն «երկրային փոշի» – հասարակ քաղաքացիների բնակավայրերի գույներն էին։
12. Չինական կացարանների կառուցվածքն ու դետալների սիմվոլիկան։
Չինական տների ներքին կառուցվածքը ենթարկվում էր դաոսիզմի հիմնադիր, փիլիսոփա Լաո
Ցզիի դրույթներին /մ.թ.ա. 5-րդ դար/: “Կառույցի իրական լինելը կապված է ոչ թե չորս պատերի և
կտուրի հետ, ներքին տարածության, որ նախատեսված է նրանում եղած կյանքի համար”:
Համաձայն չինական ավանդույթի՝ տունը անխախտ մասնիկն է շրջակա միջավայրի, լրացնում և
հարստացնում է այն: Կառույցը լոկ ժամանակավոր կացարան է մարդկային երկար կյանքի
ճանապարհին: Նրա բարակ պատերն ու միջնորմերը հեշտությամբ փլուզվում են փոթորիկներից,
բայց ճաղանման կաղաապարը մնում է կանգուն: Փոթորկից հետո պատերն ու միջնորմերը
հեշտությամբ կարելի է վերականգնել: Արտաքին աշխարհի հետ կապն իրագործվում է փայտյա
ճաղավանդակների և թղթե ձևափոխվող միջնորմերի միջոցով: Եթե տանը քարից ամուր պատեր
էին լինում, ապա դրանց մակերևույթը զարդարվում էր գեղանկարչական բնապատկերներով: Այս
հնարն իր տարածումը գտավ հատկապես 9-12դդ. /սունական դպրոց/: Կավե կամ քարե պատերի
վրա կտրում էին դռան և պատուհանի բացվածքներ տերևների, ծաղիկների և ցանցակար
ծաղկամանների տեսքով: Երբեմն տան մեջ ստեղծում էին փոքրացված այգիներ թզուկ-ծառերով:
Թե՛ աղքատ, թե՛ հարուստ ցանկացած կացարանի կարևոր մասնիկն էր համարվում այգի ունեցող
ներքին բակը: Տարածքը շրջապատվում էր բարձր պատով: Սովորաբար անմիջապես փողոց դուրս
գալու մասում՝ բակում, կառուցված էր լրացուցիչ պատ: Հավատալիքների համաձայն՝ այդ պատ
պաշտպանում էր չար ոգիներից, որոնք պատից ներս անցնել չէին կարող: Հին Չինաստանում
այդպիսի մտայնություն կար, որ ոգիները տեղաշարժվում են ուղիղ գծով կամ թեքվում ուղիղ
անկյան տակ: Այդ իսկ պատճառով Ցին Շի- խուանդի /մ.թ.ա. 3-րդ դար/ կայսեր պալատի բակում
բոլոր միջանցքները, շենքերի ներքին անցումները, զբոսայգու արահետները կորագիծ էին:
13. Չինական պարտեզային արվեստը։
Չինական այգիների կոմպոզիցիայի գլխավոր սկզբունքը բնականությունն է, նրա բոլոր
բաղկացուցիչ մասերի համադրման պատահականությունը: Ամեն ինչում գերիշխում էր կորագիծը՝
ջրամբարների ափերը, ջրերով ողողված ժայռաբեկորները, ծառերի ուրվագծերը, լեռների և
ժայռերի կոր ուրվագծերը: Կառույցների կոր սիլուետները լրացնում են բնական և արհեստական
բնապատկերները: Կոմպոզիցիոն հաջորդ սկզբունքն էլ կառույցի կենտրոնից մինչև եզրագիծն
ընկած մասում բուսականության աստիճանական խտացումն էր: Այդպիսով՝ առաջին հայացքից
այգին և բնական անտառը միախառնվում են ու տեսողական առումով դառնում են իրարից
անտարանջատելի: Տունը “թաղվում էր” բնական ու արհեստական բուսականության մեջ: Հին
Չինաստանում շատ հայտնի էին քարքարոտ այգիները: Կարծիք կար, որ քարերի մեջ թաքնվում են
հայտնի դաոսականների ոգիները: Հոգևոր մաքրության, ազնվության և հավերժականության
խորհրդանիշ էին համարվում քարերը: Այդ է պատճառը, որ դրանք շատ բարձր էին գնահատվում։
Ջրերով ողողված և այգիներով պարուրված քարերը երկարակեցություն էին խորհրդանշում:
Չինաստանում հավատում էին, որ քարը կենդանի է մնում այնքան ժամանակ մինչև չի
ենթարկվում մշակման: Ահա թե ինչու քարեր հազվադեպ էին օգտագործվում շինարարության մեջ:
Այլ են ծառերը: Դրանք ոչ միայն չեն մեռնում, այլև կյանք են տալիս կառույցին: Մեծ ուշադրություն
էին դարձնում ոլորապտույտ ճանապարհներին՝ մանր խճաքարից և գունավոր ավազից
պատրաստված: Ճանապարհները զարդարվում էին հիերոգլիֆների տեսք ունեցող
զարդանախշերով, ազգային հեքիաթների և առասպելների թեմաներով պատկերներով: Հաճախ
քարաժայռերի վրա պարզապես պատկերում էին օձ կամ վիշապ: Կամրջակներն ու ջրի մեջ դրանց
արտացոլանքները կազմում էին յուօրինակ համադրություն ծառերի և ժայռերի հետ միասին:
Տունը, այգին, շուրջը տարածվող անտառը, ժայռերն ու բլուրները միասին կազմում էին անխախտ
ներդաշնակություն: Ծառերը, ինչպես քարերը ստեղծում էին որոշակի տրամադրություն`
կիպարիսը – շքեղ, վսեմ, բամբուկ – մենություն, թախիծ, սակուրա (ճապոնական բալ) –
երազկոտություն, անդորր: Ինչպես ասում էին չինացիները. “Ճարտարապետները ամբողջ
էներգիան ներդնում են, որպեսզի հասնեն բնականության, որում տեսանելի չեն լինի մարդկային
կործանարար ձեռքի հետքերը”:
14. Չինական ծիսական ճարտարապետությունը։
Չինական ծիսական կառույցների ամենահայտնի նմուշները պագոդաներն են: Դրանք
Չինաստանում իրենց տարածումն են ստացել Բուդդայականության տարածման հետ /մ.թ.ա. 3-2
դդ. /: Պագոդայի գաղափարը փոխառված է Հնդկաստանից: Սակայն ուղղահայաց տեսքն ու իրար
կցված կողովների նմանվող ձևը զուտ ազգային է: Պագոդաների կտուրներ տերևների
տպավորություն են թողնում, իսկ կառույցը հսկա ծառի տեսք ունի: Կտուրների եզրային մասերը
դուրս են ցցված: Կենտրոնական կայմն իր վրա է կրում ամբողջ շինությունը: Երկաթե ձողին
հագցված են ինը հովանոցներ, իսկ ծայրին վեր է խոյանում երկմետրանոց ձող ու կրակի
լեզվակների նմանվող գլխիկ: Աշտարակի ամեն մասնիկն իր խորհուրդն ուներ. Օրինակ՝ ինը
“զամբյուղները” խորհրդանշում էին Բուդդայի նիրվանայի 9 աստիճանները: Եթե պագոդան
կառուցվում էր փայտից, ապա նրա կտուրը ներկվում էր կանաչ, իսկ ընդհանուր կառույցը
կարմրա-նարնջագույն: Այս համադրությունը բնության, եղևնիների հետ ներդաշնակ լինելու
համար էր արվում: Իզուր չէ, որ շատ պոետներ պագոդայի անունը կնքել են “ծառ-տուն”: Առաջին
պագոդաները պատրաստվել են մայրու, բամբուկի, եղևնու փայտից: Հատուկ խեժերի միջոցով
կարողանում էին պահպանել կառույցները մի քանի հարյուրամյակ: Պագոդաները կառուցում էին
բլուրների և լեռների գագաթներին: Սա ամբողջովին համապատասխանում էր չան-
բուդդայականության այն գաղափարին, որ երկրային կյանքն աննշան է և Բնությունն է
կատարյալը: Սկսած մ.թ. 5-րդ դարից պագոդաները կառուցում են ավելի ամուր նյութերից՝
աղյուսից, քարից:
15. Չինական երաժշտության առանձնահատկությունները։
Չինական ժողովրդական երաժշտությունը հիմնված է պենտատոնիկայի վրա։ «Երաժշտություն» եւ
«ուրախություն, հաճույք» եզրերը չինարենում արտահայտվում են նույն հիերոգլիֆով, թեև ունեն
տարբեր արտասանություն եւ տարբեր իմաստներ։ Այսպես դեռ հին չինարենում «երաժշտություն»
եւ «ուրախություն» բառերը միեւնույն բառն էին։ Մշակույթի արտահայտման ամենահին ձեւերից
մեկը ժողովրդական երգն էր, որ կազմվում էր աշխատանքի ընթացքում եւ համեմված էր այդ
աշխատանքի ընթացքում կատարվող ծեսերի տեսարաններով։ Չինաստանում պահպանվել է
«Տաղարանը» (“Շի ցզին») որում ամփոփված են Չժոու դինաստիայի ժամանակաշրջանում
ստեղծված երգերը։ Երաժշտությունն ու խոսքը «Տաղարան»-ում հանդես են գալիս միասին, ինչպես
շատ այլ քաղաքակրթություններում։ Հին չինական երաժշտական մշակույթում գոյություն ուներ
պարզ պատկերացում. երաժշտական հնչյունները պետք է լինեն «աղմուկ»-ի հականիշ, իսկ
երաժշտությունն անկասկած պետք է լիներ բարեհունչ։ Չինական երաժշտության կառուցվածքը
փակ ու տեմպավորված չէ, նրա միակ առանձնահատկությունը մաքուր կվինտաներով
կառուցումն է։ Իսկ յոթահնչյուն համակարգը ստեղծվել է Չինաստանում Չժոու դինաստիայի
ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1066– 221)՝ հնգահնչյուն համակարգին երկու հավելյալ կիսատոն
հնչյուն ավելացնելու արդյունքում։ Նույն Չժոու ժամանակաշրջանում (մ.թ.ա. 7- րդ դար) է
հայտնաբերվել եւ վերջնական տեսքի է բերվել նաեւ «լյույ» սանդղակը, որն իրենից ներկայացնում
էր տասներկու կիսատոներից բաղկացած սանդղակ մեկ օկտավայի շրջանակներում։ Փաստորեն
ստացվում է, որ չինացիները մինչեւ Պյութագորասը արդեն գիտեին հնչյունների
մաթեմատիկական հարաբերակցության մասին։ Հարկ է նշել, որ չինական ժողովրդական
երաժշտության մեջ մեծ տարածում ունի բազմաձայնությունը անփոփոխ պենտատոնիկայի հիմքի
վրա։
Չինական ժողովրդական երաժշտության մեջ մեծ տեղ ունի նաեւ ռիթմը, մասնավորապես
հարվածային գործիքների կողմից ստեղծվող ռիթմիկ պոլիֆոնիան։
Համաձայն հին չինական փիլիսոփայության՝ երաժշտությունը Երկնքի պարգեւն է, այն կազմվում է
տիեզերքի կանոնների համաձայն եւ մեծ ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա։ Այստեղից
յուրաքանչյուր հնչյուն, աստիճան համեմատվում էր ինչ-որ ամսվա, օրվա ժամի, լուսնի եւ արեւի
դիրքի, տարատեսակ կենդանիների եւ թռչունների, տարերքների, ին եւ յան սկզբերի հետ եւ այլն։
Չինացիները կարծում էին, որ յուրաքանչյուր երաժշտույթուն ծնվում է մարդու սրտում։ Այդ
պատճառով լսելով ժողովրդի երգերը՝ կարելի է պատկերացում կազմել նրա բարքերի մասին։ Ուժն
ու թուլությունը, իմաստնությունն ու հիմարությունը, ազնվությունն ու սրիկայությունը, ամեն ինչ
պատկերված է երաժտության մեջ ու անթաքույց է։ Կոնֆուցիականության երաժտությունը
համարվում է բարոյականության բնորոշման կատեգորիա։ Հին Չինաստանի կայսերական
ժամանակների երաժշտությունը համարվում էր բարոյական, խաղաղեցնող, հաճելի, իսկ
կործանվող ժամանակաշրջանի երաժշտությունը համարվում էր կտրուկ, նյարդայնացնող,
անբարոյական։
16. Չինական պարերի ծագումն ու առանձնահատկությունները։
Չինական պարերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ժողովրդական և բեմական։ Բեմական պարերը
կատարվում էին պալատներում, բեմերում, տոնախմբությունների ժամանակ, թատրոններում։
Դրանք պարբերաբար հարստացվել են գեղանկարչության, քանդակագործության, գրականության
և դերասանական վարպետության էլեմենտներով։ Չինացիները կարևորում էին պարի ընթացքում
շրջան կազմելը կամ պարուրաձև շարժվելը։ Կորագիծը համարվում էր խաղաղության,
հանդարտության և ներդաշնակության խորհրդանիշը։ Խիստ ուշադրություն էր դարձվում
պարողի ոտնաթաթերի դիրքին, ձեռքերի ու մատների շարժումներին, հայացքին ու ժեստերին։
Ինչպես արվեստի մյուս ճյուղերում, այստեղ ևս մեծ է կապը փիլիսոփայության՝
դաոսականության, բուդդայականության և կոնֆուցիականության հետ։ Պարում անհրաժեշտ է
հետևյալ երեք երևույթների առկայությունը՝ կենտրոնացում- ցզին, էներգիա- ցի, ոգի- շեն։
Համարվում է, որ չինացիները պարել են դեռևս հինգ հազար տարի առաջ։ Այդ մասին են վկայում
գուշակության ոսկորները, որոնց վրա գտնվել է ցուլի պոչը ձեռքին պարող մարդու պատկեր։
Գտնվել է նաև մեծաթիվ կերամիկական կահկարասի, որոնց վրա պատկերված են պարի
տեսարաններ, նիզակով կամ այլ զենքով մարդիկ։ Կա նաև գիտական հաստատում այն մասին, որ
ներկայումս կատարվող շատ պարեր, օրինակ՝ երկար թևքերով պարերը, գոյություն ունեին նաև
Չժոու դինաստիայի օրոք։ Հին չինական ժողովրդական պարերը, այնպես ինչպես մյուս
նախնական ձևերը, ծիսական բնույթ էին կրում և հավատալիքների ու սնահավատությունների
արդյունք էին։ Հան դինաստիայի ժամանակ (մ․թ․ա․ 206 – 220 г.) զարգանում են ժողովրդական
պարերը, որոնցում կամաց-կամաց սկսում են տեղ գտնել սնոտիապաշտությունն ու
հավատալիքները։ Այդ պարերը գոյություն ունեն նաև այսօր, օրինակ՝ Չժոու դինաստիայի «յայուե»
անունը կրող պարերը այսօր էլ կատարվում են կոնֆուցիական որոշ ծեսերի ժամանակ։ Հարկ է
նշել, որ կոնֆուցիականությունն արգելում էր կանանց պարել, ահա թե ինչու գոյություն ունեին
միայն արական պարախմբեր, որոնց մասնակցությամբ կատարվում էին նաև կանանց պարերը։
Ամենամեծ ծաղկմանը չինական պարերը հասան Թան դինաստիայի ժամանակահատվածում․
գոյություն ուներ «Տանձենիների այգի» անունը կրող Պարակադեմիա, որտեղ սովորեցնում էին
չինական ավանդական պարերը։ Թան ժամանակաշրջանում բեմադրվել են ավելի քան վաթսուն
օրիգինալ պարային ներկայացումներ։ Հետագայում արվեստի այս ճյուղը նահանջում է, իսկ ավելի
ուշ ներմուծվում չինական թատրոն և օպերա։ Չինաստանում մեծաթիվ ժողովրդական պարեր
կան և չկա հատուկ դասակարգում, սակայն պայմանականորեն դրանք կարելի է դասակարգել
հետևյալ կերպ․
•ծիսական պար- աստվածներին աղոթքներ հղելու համար նախատեսված պարեր,
•դրամատիկ- հին պատմությունը, լեգենդներն ու պատումները ավանդող պարեր,
•մարտական կամ հանդիսավոր պարեր-զորքի մարտունակությունն ու ուժը ցուցադրող պարեր,
•գյուղական պարեր – գյուղատնտեսական տոներին նվիրված պարեր, որոնցով գոհությունն են
հայտնում առատ բերքի համար,
•պալատական – արքաների, կայսրերի և նրանց պալատականների համար կատարվող պարեր։
Չինաստանի տարածքում ապրող մյուս էթնոսները նույնպես ունեն իրենց ժողովրդական պարերը,
որոնք ուղեկցվում են հատուկ հագուստներով ու ժողովրդական երգերի ներքո։ Դեռ հանական
կայսրության շրջանում ի հայտ են եկել պարեր, որոնց ընթացքում պարողները կենդանիների
հագուստ էին հագնում։ Ամենահայտնին Վիշապի և Առյուծի պարերն էին։ Գոյություն ունի վիշապի
պարի ավելի քան յոթ հարյուր տարատեսակ։ Առյուծի պարը հավանաբար Չինաստան է
ներթափանցել Հնդկաստանից կամ Պարսկաստանից, քանի որ Չինաստանում առյուծներ չկան։
Հայտնի է, որ Առյուծի պարն ի հայտ է եկել Թան դինաստիայի օրոք և կապված է բուդդայական
փիլիսոփայության հետ։ Վիշապի և Առյուծի պարը սովորաբար կատարում են լուսնային
օրացույցով Նոր տարվա տոնախմբությունների ժամանակ։
Շատ տարածված պար է համարվում նաև Պալատական պարը։ Այն ձևավորվել է Ցին (մ․թ․ա․ 221–
206) կայսրության ժամանակաշրջանում։
Չինական ժողովրդական պարի մի տարատեսակ է նաև յանգեն, որ ներառված է Չինաստանի ոչ
նյութական ժառանգության ցանկում։ Գոյություն ունի յանգեի երկու տարատեսակ՝ մեկը
կատարվում է բարձր, մյուսը՝ ցածր քայլաձողերի վրա, կանոնը մեկն է․ ինչքան բարձր, այնքան
լավ։ Մի վարկածի համաձայն՝ տոնախմբությունների ժամանակ այնքան մարդ էր հավաքվում, որ
անհնար էր լինում տեսնել պարողներին, այդ պատճառով էլ մտածել են այս խորամանկ քայլը։
Համաձայն երկրորդ վարկածի՝ հին դարերում հարևան երկրից Չինաստան է ժամանել մի դեսպան,
որ հիանալի պարել գիտեր, բայց կարճահասակ էր և որպեսզի իր պարը ծիծաղ չհարուցի, նա
ձողեր է ամրացրել ոտքերին։ Այն առավել տարածված է Չինաստանի հյուսիսում և ունի երկու
տարատեսակ՝ մեղմ, որն ուղեկցվում է ավելի նուրբ շարժումներով և համարձակ, որն
ակրոբատական շարժումներ է ենթադրում։ Յանգեն բաղկացած է մի քանի փուլից՝ նախաբան,
ակրոբատական համարներ, պարախմբեր, միֆական մոտիվներով պարեր։
Հովհարով պարը։ Չինական պարի ամենահայտնի ատրիբուտը հովհարն է։ Այն խորհրդանշում է
ամենն, ինչ հնարավոր է, քամուց մինչև սեր։ Հովհարով ուղեկցվող շարժումները կարող են լինել
սահուն կամ կտրուկ։
17.16-րդ հարցից նայել; Չինական պարերի տարատեսակները
18. Չինական ակրոբատիկական թատրոնի ծագումն ու զարգացումը։ Ակրոբատիկայի դերը չինական
թատրոնում։ Չինական ակրոբատիկական թատրոնի և արևմտյան կրկեսի տարբերակիչ
առանձնահատկությունները․
Չինական ակրոբատիկական թատրոնը ունի ավելի քան երկու հազար տարվա վաղեմության:
Ենթադրվում է, որ այն առաջացել է չինական ժողովրդական ներկայացման և մարտարվեստի վաղ
ավանդույթներից:
Հան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206–220 թթ.) ակրոբատիկան սկսեց ներառվել կայսերական
պալատական զվարճությունների մեջ։ Իսկ Թան դինաստիայի օրոք (մ.թ. 618–907 թթ.)
ակրոբատիկան սկսեց ծաղկել և դառնալ ժամանցի հանրաճանաչ ձև ամբողջ Չինաստանում։ Այդ
ժամանակ այն համարվում էր շատ հարգված մասնագիտություն, և ակրոբատները հիացնում էին
իրենց ուժի, ճարպկության և հմտության համար:
Աակրոբատների թատրոնը ձևավորվել է Չինաստանում բացառապես չինական մշակույթից ու
ավանդույթներից։
Հիմնական տարբերությունը չինական ակրոբատային թատրոնի և կրկեսի միջև այն է, որ այն
երբևէ հիմնված չի եղել կենդանիների վարժեցման վրա, թեև վարժեցված կենդանիները ևս
չինական ակրոբատական թատրոնի մասն են կազմում։
Ակրոբատիկան հաճախ օգտագործվում է չինական թատրոնում՝ որպես ֆիզիկական
արտահայտման ձև՝ հույզեր փոխանցելու և շարժման միջոցով պատմություններ պատմելու
համար: Ակրոբատիկ շարժումներն օգտագործվում են ներկայացումների մեջ դրամայի,
հուզմունքի և լարվածության զգացում ստեղծելու համար և կարող են օգտագործվել կերպարներ,
տեսարաններ կամ իրադարձություններ պատկերելու համար:
Ավելին, ակրոբատիկան օգտագործվում է նաև չինական օպերայում, որտեղ կատարողները
հաճախ օգտագործում են ակրոբատիկ տեխնիկա՝ պատկերելու գերբնական էակներ, ինչպիսիք են
թռչող փերիները կամ դևերը: Ակրոբատիկ հնարքները օգտագործվում են նաև մարտարվեստի
ներկայացումներում, ինչպես օրինակ՝ հայտնի Շաոլին Կունգ Ֆուի ժամանակ:
Կա ևս մի տարբերակիչ հանգամանք չինական ակրոբատային թատրոնի և արևմտյան կրկեսի
միջև․ խոսքը ներկայացումները ցուցադրելու վայրի մասին է։ Եվրոպական կրկեսի
ներկայացումները տեղի ունենան կլոր արենայում, մինչդեռ չինական ակրոբատային թատրոնը
հանդես էր գալիս բացառապես բեմում։
19.Չինական ակրոբատիկական թատրոնի ամենակարեվոր հնարները․
Հարյուր հնարքների շոու
Ըստ պատմական աղբյուրների՝ չինական ակրոբատական թատրոնի ավանդույթը ավելի քան
երկու հազար տարվա պատմություն ունի և դեռևս Պատերազմող թագավորությունների
ժամանակաշրջանից է ի հայտ եկել։ Այն զարգացել է հիմնականում Ցին և Հան դինաստիաների
կառավարման ժամանակ (մ․թ․ա․ 221- մ․թ․ 230) և իր կատարելությանն է հասել Արևմտյան Հան
դինաստիայի ժամանակաշրջանում՝ պարզ հնարների ցուցադրումից վերածվելով հարուստ
կատարողական հնարներով ներկայացումների (գլուխկոնծիներ, հավասարակշռություն ձողի
միջոցով, պտտվող ափսեներ, պարեր պարանի վրա և այլն) ։ Այդպիսի ներկայացումները ստացան
հարյուր հնարքների շոու անվանումը։
Չինական ակրոբատական թատրոնի շատ էտյուդներ սկիզբ են առել չին ժողովրդի՝ հատկապես
գյուղացիների, ամենօրյա կյանքից։ Առաջին ակրոբատներն ի հայտ են եկել Բերքահավաքի տոնի
ժամանակ Հան դինաստիայի ժամանակաշրջանում։ Ակրոբատական հնարքներով
հասարակության մեջ իրենց դիրքն էին փորձում ամրապնդել հատկապես ֆերմերներն ու
գյուղական արհեստավորները՝ դառնալով ակրոբատներ, ժոնգլյորներ, լարախաղացներ և
հավասարակշռություն ցուցադրողներ
Չինական ակրոբատական թատրոնը բաղկացած է տարբեր առանձին համարներից ու
հնարքներից, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն զարգացումն է ունեցել։ «Առյուծի պարը»
ամենահայտնի էլեմենտներից մեկն է, որ կատարվում է մի քանի ակրոբատների կողմից․ երկու
ակրոբատ մեծ առյուծի հագուստն են կրում, մի ակրոբատ էլ՝ փոքրինը, այդպիսով՝ ցուցադրվում է
մի կողմից առյուծի հզորությունն ու ճարպկությունը, մյուս կողմից՝ զվարթ ու խաղաղ
բնավորությունը։ Նույն կերպ կատարվում էր նաև «վիշապի պարը», ակրոբատներն օձակերպ
հանդերձանք էին կրում։
Հեծանվային հնարքները Չինաստան եկան տասնիններորդ դարում, բայց չինացիներն այստեղ էլ
իրենց էլեմենտներն ավելացրին։ Հնարքները կատարվում էին անշարժ կամ էլ շարժվող միակնանի
կամ երկակնանի հեծանիվներով, իսկ հավասարակշռությունը ապահովում են մի կամ մի քանի,
երբեմն մեկ տասնյակը գերազանցող ակրոբատներ։ Ամենադիտարժան էտյուդը համարվում է
«սիրամարգը», որի ժամանակ ակրոբատների մեծաթիվ մի խումբ շարժվող հեծանվի վրա
ցուցադրում է սիրամարգի պոչը բացված վիճակում։
Պարանի վրա կատարվող հնարները ևս ծագել են պարանների վրա կատարվող հին ավանդական
պարերից, որոնք Չինաստանում ի հայտ են եկել դարձյալ Հան դինաստիայի ժամանակաշրջանում
(մ․թ․ա․ 206թ․- մ․թ․ 220թ․) ։
Որքան էլ զարմանալի չթվա, մոգությունը ևս համարվում է չինական ակրոբատական թատրոնի
ամենակարևոր մասերից մեկը․ մոգը կրում է երկար ու լայն խալաթ, որի տակից նետում է տարբեր
չափերի բաժակներ, որոնց մեջ լողում են կենդանի ձկներ, կամ կրակը մեջը թավաներ, մոգը պետք
է նետումների ու որսումների ընթացքում մի կաթիլ ջուր կամ կրակ բաց չթողնի ու ձկները
շարունակեն անվնաս լողալ։ Ձկների հետ այս հնարքը ևս համարվում է չինական ավանդական
ակրոբատական թատրոնի անբաժան մասը։
Չինական ակրոբատիկայի հաջորդ կարևոր էլեմենտը օղակն է։ Օղակով հնարքներն ի հայտ են
եկել դարձյալ Հան դինաստիայի ժամանակաշրջանում և հայտնի էին «ծիծեռնակի խաղ» անունով,
քանի որ արտիստները պետք է կրկնօրինակեին ծիծեռնակի շարժումները՝ թռչելով տարբեր
կոմբինացիաներ կազմող օղակների նեղ անցքերով։ Չինացիներն այժմ բառացի անվանում են այս
շարժումը «խիզախություն նեղության միջով»:
Ժոնգլյորությունը հին չինական ակրոբատական էտյուդ է, որ կատարվում է պարանի միջոցով,
որի երկու ծայրերին ամրացված են ջրով լի թասեր, ժոնգլյորը պտտում է պարանն, ապա նետում
վեր ու նորից բռնում, իսկ այդ ընթացքում ոչ մի կաթիլ ջուր թասից չի թափվում։
«Ձողի մագլցելը», որն այլ կերպ կոչվում է «չինական ձող» չինական ակրոբատական թատրոնի
հնարք է, որի մասին առաջին վկայությունները մոտ 1000 տարվա վաղեմություն ունեն։
20.Պեկինյան օպերայի ծագումը
Ցզինցզյույ 京剧 /պեկինյան օպերա, մայրաքաղաքային երաժշտական դրամա/ կամ ցզինսի 京戏
/պեկինյան թատրոն/ չինական բեմական արվեստի ամենահայտնի երևույթներից մեկն է, որ
պետական մակարդակով ընդունված է որպես ազգային ժառանգություն:
Առաջին անգամ ցզինցզյույը հիշատակվել է Գուան-սյույայի հրամանի մեջ 1876թ., սակայն դրանից
դեռ մեկ դար առաջ 1790թ. 80-ամյա կայսր Ցյան-լունը, որն արդեն 55 տարի կառավարում էր,
հրավիրել էր երկրի բոլոր ծայրերից թատերախմբերի՝ իր ծննդյան տարեդարձը տոնելու համար:
Նրանց շարքում կային նաև խույցզյույ դրամայի 徽 剧 (хуйдяо 徽 调 ) վարպետներ, որոնք
հետագայում դրեցին պեկինյան օպերայի առաջացման հիմքերը: Վերջիններս հենվում էին
կունցյույի օպերայի 昆 曲 ( куньшань-цян 昆 山 腔 , куньцзюй 昆 剧 ) ավանդույթների վրա
/մթնոլորտը, բեմական շարժումները, սյուժեները, հերոսների ընտրությունը, երաժշտական
գործիքները/, որը ձևավորվել է Յուան /1271-1368/ և Մին /1368-1644/ դինաստիաների
գահակալման ժամանակահատվածում:
Տարիների ընթացքում ձևավորվեց օրիգինալ թատերական մի ժանր, որ միավորում էր
կունշանական օպերայի նրբաճաշակությունն ու ազգային թատերական դպրոցի կենդանի
էներգետիկան։ 1919թ. Առաջին անգամ պեկինյան օպերան Մեյ Լան-ֆանի ղեկավարությամբ ելույթ
ունեցավ Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, 1930-ին հաջողությամբ հանդես եկավ
ԱՄՆ-ում, իսկ 1934-1935թթ. մեկնեց շրջագայության Եվրոպա և ԽՍՀՄ:
Ցզինցզյույի հերոսների ներքին աշխարհն ու բնավորությունը վառ արտահայտվում են նրանց
արտաքին տեսքում: Բացառված է բեմական գործողությունների և իրական կյանքի
նմանությունները, “ռեալիզմը”, որպես այդպիսին, բացակայում է:
Դերասանական խաղը ցզինցզյույում ներառում է երգեցողություն, պաթետիկ խոսք, պանտամիմա
և մարտական պատրաստվածություն: Արիաները սովորաբար 7 կամ 10 հիերոգլիֆներից
բաղկացած բանաստեղծություններ են:
Օպերայի տևողությունը սովորաբար լինում է 2-3 ժամ, սակայն կան օպերաներ, որոնք կարող են
օրեր տևել, օրինակ՝ «Հերոսների հանդիպումը», որ սետղծվել է «Եռարքայություն» վեպի սյուժեների
հիման վրա և իր մեջ ներառում է տարբեր տեսարաններ: Չինական օպերայի սյուժեները
հիմնականում վերցված են պատմությունից կամ առօրյա կյանքից, հեքիաթներ կամ լեգենդներ են,
կամ էլ գրական հայտնի ստեղծագործությունների, այդ թվում նաև՝ թատերախաղերի
բեմադրություններ:
Ավանդական խաղացանկում ներառվում էին ավելի քան 1300 ստեղծագործություններ,
ներկայումս ավելի շատ բեմադրվում են դրանցից 200-ը, որոնց մեջ առանձնացվում է 7 տիպի
պիեսներ. բարոյախրատական, հավատարմության և պարտքի զգացումի մասին, պատմական,
պալատական, ճակատագրային, սիրային և կախարդական թեմաներին վերաբերող պիեսներ:
21.Պեկինյան օպերայի 4 հիմնական կերպարները
Պեկինյան օպերան ունի ավանդական 4 կերպար՝ տղամարդ /шэн 生/, կին /дань 旦/, շպարված
դեմքերով հերոսներ /цзин 净/ և խեղկատակներ /чоу 丑/: Չինական օպերայում կա տղամարդու 3
կերպար ՝ հասուն տղամարդ /лао-шэн 老生/, երիտասարդ /сяо-шэн 小生/, զինվորական /у-шэн 武生
/: Լաո-շենը սովորաբար միջին տարիքի ազնիվ, կայուն, խիստ բնավորությամբ բարձրաստիճան
անձնավորություն է, ով ունի բեղ-մորուք, որի գույնը հուշում է նրա տարիքը:
Սևը վկայում է ծաղկուն ուժերի, ճերմակը՝ պատկառելի ծերության մասին: Լաո-շենի խաղն
առանձնանում է շարժումների բարեկրթությամբ: Սյաո-շենի երիտասարդները կերպարները
առանձնանում են բեղ-մորուքի բացակայությամբ, ունեն բնական, գեղեցիկ ձայն, որն
առանձնանում է կատարողական գեղեցկությամբ ու նրբագեղությամբ: Զինվորականի կերպարը
ֆիզիկական մեծ պատրաստվածություն է պահանջում, նա պետք է կարողանա փայլուն
սուսերամարտել, կատարել ակրոբատական շարժումներ։
Կին կերպարները հիմնականում ներկայացնում են բարձրաշխարհիկ կանանց՝ հավատարիմ և
ազնիվ մայրերի, որ հաճախակի են կրում տառապանքներ ու զրկանքներ: Նրանց անվանում են
«դրական/ուղղամիտ կին 正 旦 » կամ «սևազգեստ կին 青 衣 » , քանի որ նրանք գրեթե միշտ
ներկայանում են այդ գույնի հագուստներով:
Ցզինը կամ «շպարված դեմքը» (хуа-лянь 花脸, да-хуа-лянь 大花脸) ամենակոլորիտային կերպարն է
պեկինյան օպերայում: Նա սովորաբար տղամարդ է, որ մյուս կերպարներից տարբերվում էր
յուրահատուկ արտաքինով և բնավորությամբ: Նա ղեկավար զինվորական է կամ առասպելական,
միֆական հերոս, կամ բարձրաշխարհիկ մարդ՝ ազնիվ, համարձակ։
Խեղկատակները կամ сяо-хуа-лянь 小 花 脸 (раскрашенная /цветная рожица) նման են վառ
դիմահարդարմամբ ցզին ազնվազարմ հերոսներին: Նրանք առանձնանում են կտրուկ, անվայել,
ուրախությամբ լի խաղով: Նրանք լինում են երկու տիպի՝ քաղաքացիական (вэнь-чоу 文丑) և
զինվորական(у-чоу 武 丑 ) կերպարներով: Վերջիններս ավազակներ, ազնիվ ասպետ-գողեր,
հնարամիտ և վառ անհատականություններ են: Նրանք ի ցույց են դնում մարտարվեստի մեծ
վարպետություն: Քաղաքացիական չոուները երկրորդական կերպարներ են՝ բանտապահներ,
գիշերապահներ, աղախիններ, որոնց խոսքը կոպիտ է, սակայն հասկանալի է բոլորին:
22.Պանտամիման, խոսքը և բեմիրը Պեկինյան օպերայում
Դերասանական խաղը ցզինցզյույում ներառում է երգեցողություն, պաթետիկ խոսք, պանտամիմա
և մարտական պատրաստվածություն: Արիաները սովորաբար 7 կամ 10 հիերոգլիֆներից
բաղկացած բանաստեղծություններ են:
Պաթետիկ խոսքը 2 տիպի է լինում՝ պեկինյան խոսվածք, որ հատուկ է հասարակ կերպարներին և
ռիթմավորված խոսք, որով արտահատվում են բարձրաշխարհիկ հերոսները: Վերջինս իրենից
ներկայացնում է պոետիկ-երաժշտական խոսք՝ մենախոսության կամ երկխոսության տեսքով:
Դերասանները հնչյունները պետք է արտաբերեն զգացմունքայնորեն, հստակ, որպեսզի այն
դյուրընկալելի ունկնդիրների համար:
Հետաքրքրական է պեկինյան օպերայում տղամարդ կերպարների համարձակ ծիծաղ սիմվոլիկան,
որը նշանն է այն բանի, որ նա նկատել է դավաճանությունը:
Պանտամիման, բեմական գործողությունները հատիկ-հատիկ կանոնավորված են, ժեստերը,
աչքերի արտահայտությունը մանրակրկտորեն որոշված են՝ ցույց տալու բնավորության գծերը:
«Ձեռքերը երկրորդ դեմքն են», այսպիսի բնորոշում է տրվում պեկինյան օպերայի ժեստերին:
Ամենահայտնի ժեստը հատուկ ձևով դասավորված մատների ժեստն է, որ կոչվում է «խոլորձ-
մատներ» (лань-хуа 兰花) և մաքրության, նրբագեղության և ներդաշնակության նշան է:
Մարտարվեստների գործածությունն իր մեջ ներառում է առանց զենքի կռիվ, սուսերամարտ,
ակրոբատիկա, մենամարտեր:
Պեկինյան օպերայում պայմանական է ոչ միայն դերակատարումը, այլև դեկորացիան, դասական
տարբերակներում բավարարվում են աթոռներով ու սեղանով, որոնք կարող են ծառայել և՛ որպես
գահ, և՛ անկողին և այլն: Ներկայումս ամեն բան ավելի ճոխ է, բեմը լուսավորված է, դեկորները
շքեղ են:
Հիմնական ռեկվիզիտները մնում են անփոփոխ։ Հերոսի ձեռքի փայտիկը ծառայում է նրան որպես
մտրակ, որի ծայրին ամրացված մազափնջի գույնը ցույց է տալիս ձիու գույնը։ Մտրակը հուշում է,
որ հերոսը կտրել-անցել է հազարավոր լեռներ ու դաշտեր։ Ամրացված պաստառները
խորհրդանշում են կրակ կամ քամի, ծով կամ գետ, եթե հերոսները ալիք են ցույց տալիս,
նշանակում է՝ ծովը կամ գետն ալեկոծված է։ Հրամանատարի գոտուն ամրացված դրոշը
ենթադրում է, որ մեծ զորաբանակ է կանգնած նրա հետևում։
23․ Դիմահարդարումն ու հագուստը Պեկինյան օպերայում
Դիմահարդարումը ևս շատ կարևոր է. անգամ ամենավերջում նստած հանդիսատեսը պետք է
տեսնի դերասանի ժեստերը։ Դիմահարդարման արվեստը խիստ կանոնների էր ենթարկվում։
Տարբերակում են երկու տիպի դիմահարդարում.
1. Սովորական դիմահարդարում чжи-фэнь 脂 粉 (դիմափոշի և կարմրաներկ), կամ су-мянь 素
面 (չներկված դեմք), цзе-мянь 洁 面 (մաքուր դեմք), բոլոր կանացի дань կերպարների և
տղամարդկային шэн կերպարների համար։
2. Թան դինաստիայի պարող կերպարների համար դիմակ лянь-пу 脸 谱 (դիմային
օրինակներ) цзин (хуа-лянь) և чоу կերպարների համար։ Այս դիմահարդարումը չափազանցված է,
ամեն գույն խորհրդանշում է բնավորության որոշակի գիծ։ Կարմիրը դիմահարդարման մեջ
խորհրդանշում է հավատարմություն և արդարամտություն, մանուշակագույնը՝ ուղղամտություն,
սառնարյունություն, սպիտակը՝ հավատուրացություն, սևը՝ անշահախնդրություն, դեղինը՝
չբացահայտված քաջություն, կապույտը՝ վեհություն ու քաջություն՝ հիմնված շահախնդրության
վրա, կանաչը՝ համառություն և տաքարյունություն, արծաթագույնն ու ոսկեգույնը՝ տարբերակումն
է չար և բարի ոգիների։ Սպիտակ դիմահարդարումը խոսում է առաջնորդի դաժանության մասին
/ հաճախ օրինակ՝ «Եռարքայություն» վեպի գլխավոր հերոսներից մեկ՝ Ցաո-Ցաոյի կերպարն էին
շպարում սպիտակ դիմահարդարմամբ, նա հայտնի է որպես եռարքայության ժամանակաշրջանի
կայսր/, իսկ օրինակ՝ Գուան Յույ հրամանատարի դիմահարդարումը վարդագույնի երանգներով էր
կատարվում, որը ազնվության նշան էր /եթե դեմքը շուտ է վարդագունում, ուրեմն հերոսը
բարեգութ է/։
Պեկինյան օպերայում հագուստը ևս խստորեն կարգավորված է, հիմքում ընկած են Մին և Ցին
դինաստիաների հագուստները։ Ի սկզբանե հագուստները բաժանվում էին քաղաքացիականի և
զինվորականի։ Աստիճանաբար դրանք ավելի բազմազան դարձան և դրանցում սկսեցին
տարբերակել 4 տեսակի հագուստներ.
1) ман 蟒 – կայսրերի և նրանց ընտանիքի անդամների ծիսական հագուստներ, բարձրաստիճան
պաշտոնյաների հագուստներ՝ զարդարված վիշապների /տղամարդիկ/ և փյունիկների /կանայք/
պատկերներով։ 2) ավելի պարզ հագուստ վերոնշյալ կերպարների համար, սակայն ամենօրյա և ոչ
արարողությունների համար։ 3) զինվորական հագուստ հրամանատարների համար као 靠, որոնց
համար օրինակ են ծառայել միջնադարյան հագուստները։ Եթե ձիավորի մեջքի հետևում դրոշներ
են ամրացված, ապա հերոսը զինվորական է և կատարում է հրամանատարի լիազորություններ։
Մնացած բոլոր հագուստները ընդհանուր են, դրանց մեջ առանձնանում են երկարափեշ чан-и
հագուստն ու կարճափեշ дуань-и հագուստը, որոնք նախատեսված են տարբեր սոցիալական
դիրքի և տարիքի կանանց ու տղամարդկանց համար։ Ընդհանուր հագուստների մեջ է մտնում
цзянь-и 箭衣 –ն ՝ նետաձիգի հագուստը, որ կրում էին որսի ժամանակ կամ ուղղակի պալատում,
ինչպես նաև чжуань-юн-и 专用衣 , որ նախատեսված էր փերիների և հրեշների, հոգևորականների
դերակատարների, «կապիկների արքա» Սուն Ու-կունի համար և пэй-цзянь 配件 , որն իր մեջ
ամբողջացնում էր մի քանի տեսակի հագուստների տարրերը։ Կոշիկներն ու գլխարկները շատ
հաճախ առանձնում էին հատուկ շքեղությամբ և խստորեն հարմարեցվում էին իրավիճակի հետ։
Առանձին դեկորները ծառայում էին շեշտադրելու ազգությունը կամ սոցիալական դիրքը. Օրինակ՝
գլխարկին ամրացված աղվեսի պոչը վկայում էր, որ հերոսը հյուսիսային օտարերկրացիներից է,
իսկ փասիանի երկու փետուրը, որոնք ամրացվում էին ձիավորի մեջքի հետևում, փաստում էին, որ
հերոսը զինվորական է կամ էլ պատկանում է ազնվականների ընտանիքին։
24. Պեկինյան օպերայի երաժշտությունն ու սյուժեները։
Պեկինյան օպերայի երաժշտությունը զարգանում էր երկու տիպի մեղեդիների հիման վրա՝ эр-хуан
二黄 և си-пи 西, այդ պատճառով պեկինյան օպերան հաճախ անվանում են пи-хуан 皮黄։ эр-хуан
二黄 մեղեդին հնչում էր հավասարաչափ և հանդարտորեն՝ արտահայտելով հերոսների
ապրումները։ Մեղեդու այս տեսակում ավելի շատ էր կատարվում իմպրովիզացիա։ Си-пи –ն,
ընդհակառակը, ավելի աշխույժ և ռիթմիկ երաժշտություն է։ Բացի երկու հիմնական տեսակներից
չինական օպերայում հնչում էին նաև այլ մեղեդիներ, օրինակ՝ нань-бан-цзы 南梆子, сы-пин-дяо 四
平调։
Նվագախումբը բաղկացած էր նվազագույնը 8-10 ներկայացուցիչներից, որոնց մեջ մտնում էին՝
լարային և փողային նվագարանները, հարվածային գործիքները, որոնք հիմնականում
օգտագործվում էին պատերազմական իրավիճակները ցույց տալու համար։ Նվագախումբը
ղեկավարում էր երաժիշտներից մեկը, ով փոքրիկ թմբուկի վրա տալիս էր մեղեդու ռիթմը։ Ռիթմի
համար նա օգտագործում էր նաև бань 板 լեզվակը: Հիմնական գործիքը երկլարանի ջութակն է
цзин-ху 京胡, որը պատրաստվում է բամբուկից, ապա ծածկվում օձի կաշվով, իսկ աղեղը՝ ձիու
պոչի մազից: Ջութակահարը պիտի նաև հետևի բեմում տիրող տրամադրությանը, որպեսզի
երաժշտության տեմպն ու ռիթմը համապատասխանեցնի: Երաժշտական գործիքների մեջ մտնում
էին նաև ջութակ /цзин-эр-ху 京二胡/, «լուսնային» մանդոլինա, եռալար կիթառ /сань-сянь 三弦/,
կլորավուն քառալար жуань 阮 , քառալար пи-па 琵琶, բամբուկե ֆլեյտա՝ ди-цзы 笛子, со-на 唢呐 և
ֆլեյտա-երգեհոն шэн 笙: Օպերայի տևողությունը սովորաբար լինում է 2-3 ժամ, սակայն կան
օպերաներ, որոնք կարող են օրեր տևել, օրինակ՝ «Հերոսների հանդիպումը», որ սետղծվել է
«Եռարքայություն» վեպի սյուժեների հիման վրա և իր մեջ ներառում է տարբեր տեսարաններ:
Չինական օպերայի սյուժեները հիմնականում վերցված են պատմությունից կամ առօրյա կյանքից,
հեքիաթներ կամ լեգենդներ են, կամ էլ գրական հայտնի ստեղծագործությունների, այդ թվում նաև՝
թատերախաղերի բեմադրություններ: Ավանդական խաղացանկում ներառվում էին ավելի քան
1300 ստեղծագործություններ, ներկայումս ավելի շատ բեմադրվում են դրանցից 200-ը, որոնց մեջ
առանձնացվում է 7 տիպի պիեսներ. բարոյախրատական, հավատարմության և պարտքի
զգացումի մասին, պատմական, պալատական, ճակատագրային, սիրային և կախարդական
թեմաներին վերաբերող պիեսներ: Մեծ ուշադրություն է դարձվում բարոյախրատական
գաղափարին, պիեսի վերջում բարին պիտի հաղթի չարին, նույնիսկ ողբերգություններում
հանդիսատեսը սպասում է երջանիկ ավարտի: Ամենահայտնի սյուժեներն էին. «Որբը Չժաո
ցեղից», «Սպիտակ օձի մասին լեգենդը», «Իշխանը հավիտյանս հրաժեշտ է տալիս իր հարճին»,
«Իրարանցում երկնային պալատում», «Հրամանատարի և առաջին նախարարի հաշտեցումը»,
«Արևմտյան թևը», «Հարբած հարճը», («Լյան Շան-բո յույ, Չժի Ին-տայ»), «Պիոնային տաղավարը»,
«Դատարկ քաղաքի հանդեպ խորամանկությունը», «Ձյունը հունիսին» ։ Չին կառավարությունն
ամեն բան անում է օպերային արվեստի ավանդույթները պահպանելու համար, հովանավորում է
թատրոնները, հայտարարում է մրցույթներ ցզինցզյույից: Հարկ է նշել, որ դպրոցներում ևս
դասավանդվում է օպերային արվեստը, որպես պարտադիր առարկա:
25, 26, 27 «Հերոսը» ֆիլմը
28. Չինական մարտարվեստի ծագումը։
Կան մարտարվեստը ծագել է ինքնապաշտպանության, որսի ժամանակ հաջողության հասնելու,
պատերազմի ժամանակ զինվորներին կռվի նախապատրաստելու անհրաժեշտությունից: Ձեռքից
ձեռք փոխանցելով և պարբերաբար մշակելով Չինաստանի մարտարվեստը դարձավ մշակույթի
անխախտ մի մաս:
Համաձայն լեգենդի՝ “Դեղին” կայսեր կառավարության ժամանակ /Խուանդի, գահ է բարձրացել
մ.թ.ա. 2698 թ./ Չինաստանում մտցվեցին մարտարվեստի բազմազան տեսակներ:
Շուայ Ցզյաո
Խուանդին մշակել է ցզյաո-դիի տեխնիկան և օգտագործման պրակտիկան պատերազմի
ժամանակ: Ավելի ուշ՝ Չժոու դինաստիայի ժամանակ /2-րդ հազարամյակ, մ.թ.ա./ ցզյաո-դին
մարտական համակարգում կոչվել է Ցզյաո Լի:
Այս յուրահատուկ մարտական տեխնիկան իր մեջ ներառում էր ոչ միայն բազկամարտի մեթոդներ,
ինչպես հարվածներն ու նետումները, այլև մանիպուլիացիաների միջոցով հակառակորդին
ճնշելու ուղիները, մարդկային օրգանիզմի հատուկ կետերին ուղղված հարվածները, որոնք
նպատակ ունեին սպանելու կամ անշարժացնելու հակառակորդին: Ցզյաո Լին սպորտաձևի
կարգավիճակ ստացավ Ցին դինաստիայի օրոք /մ.թ.ա. 221-207/:
Թան դինաստիայի օրոք ի հայտ եկան ցուցադրական մարտերը /պարեր/ թրերի վրա, որոնց մասին
գրել է Լի Բոն: Սուն և Յուան դինաստիաների գահակալության շրջանում ի հայտ եկավ սումոյի
նախնական տարբերակը, որ մրցության ձև է՝ կազմակերպված Չինական կայսրության
դատավորների կողմից: Ուշուի ժամանակակից տեխնիկան մշակվել և գործածվել է դեռ Մին և Ցին
դինաստիաների օրոք:
Պատերազմի մշակույթը /Սուն Ցզի/
Մարտարվեստների մասին նշվում է նաև փիլիսոփայության մեջ: Դաոսական տեքստերը
պարունակում են պատերազմի փիլիսոփայության և դրա գործածման մասին գրառումներ:
Կոնֆուցիականության դասական գրառումներում /Չժոու Լի/ նետաձգությունն ու մարտակառքերը
համարվում էին “վեց արվեստների” բաղկացուցիչ մասը:
Սուն Ցզիի “Պատերազմի արվեստը” գրվել է մ.թ.ա. 6-րդ դարում: Թեև գրքում խոսքը
պատերազմական գործի մասին է, այն իր մեջ ներառում է նաև բազմաթիվ գաղափարներ, որոնք
գործածվում են չինական մարտարվեստում առ այսօր: Մարտարվեստը Չինաստանում
բարգավաճել է հասարակության զարգացմանը համընթաց և ժամանակի հետ ձեռք է բերել
փիլիսոփայական հիմք:
Ցին դինաստիայի անկումը, Ճապոնիայի հետ պատերազմը, քաղաքացիական պատերազմները
հանգեցրին նրան, որ մարտարվեստները սկսեցին մեծ տարածում գտնել։ Շատ վարպետներ
արդեն բացեիբաց ուսուցանում էին իրենց մարտարվեստը: 1936թ., 11-րդ Օլիմպիական խաղերին
առաջին անգամ ցուցադրվեցին չինական մարտարվեստի շարժումներ: Սա նպաստեց, որպեսզի
չինական մարտարվեստը մտցվի սպորտաձևերի մեջ:
1949թ. Քաղաքացիական պատերազմից հետո և ՉԺՀ-ի կազմավորումից հետո բազմաթիվ
քննարկումներ եղան պետական մակարդակով, որոնց արդյունքում դասակարգեցին մարտաձևերն
ու ուշուն մտցրեցին դպրոցական և համալսարանական պարտադիր դասավանդվող առարկաների
ցանկ:
29.Չինական մարտաձևերի դասակարգումը։
Վերջին երկու հազարամյակի ընթացքում մշակվել են հարյուրավոր մարտաձևեր: Գոյություն
ունեն այնպիսինները, որոնք նմանակում են կենդանիների շարժումները, կան այնպիսինները,
որոնք ոգեշնչվել են չինական փիլիսոփայությունից ու դիցաբանությունից:
Շատ մարտաձևեր հիմնված են հավատի և “ցի” էներգիայի վրա, ուրիշ մարտաձևեր էլ
կենտրոնանում են մարդկային մարմնի ճկունության բացահայտման վրա: Այս բազմազանությունը
ստիպեց չինացիներին կատարել դասակարգում:
Չինական մարտաձևերը շատ հաճախ դասակարգում են ըստ աշխարհագրական դիրքի՝
հյուսիսային և հարավային բռունցք ճյուղերի մեջ:
Կան տարատեսակ այլ բաժանումներ, ասենք ըստ նմանողական ոճի, միֆական, պատմական,
ընտանեկան ոճերի:
Հյուսիսային և հարավային բռունցքների դասակարգումն ընդունված է կատարել Յանցզի գետից
հյուսիս և հարավ բաժանումով:
Չինական մի ասացվածք կա. «Հարավային բռունցք և Հյուսիսային ոտքեր», որը բնորոշում է
մարտարվեստներն ու շեշտադրում դրանց տարբերությունը:
Չնայած այս տարբերությանը՝ այս տարանջատումը հստակ չէ, քանի որ կան շատ հարավային
մարտաձևեր, որոնք կռվի ժամանակ օգտագործում են ոտքեր և հակառակը:
Կան նաև բաժանման այլ ձևեր: Դասակարգում հոգևոր և ֆիզիկական ոճերի: Այս տարանջատումը
գալիս է 1669թ.: Շատ վարպետներ կարծում են, որ այն անհեթեթ է, քանի որ չինական ցանկացած
մարտաձև իր մեջ պարունակում է թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական մասնիկ:
Մատրաձևերի ֆիզիկական /արտաքին/ ոճեր
Արտաքին մարտաձևերն առհասարակ միշտ ասոցացվում են չինական մարտարվեստի հետ:
Դրանց հատուկ են արագ և բռնկուն շարժումներ՝ հիմնված ֆիզիկական ուժի և ճարպկության վրա:
Արտաքին ոճերի օրինակներ՝ Շաոլինյան ոճը իր ուղիղ և հակարծակի հարձակումներով, ուշուի
շատ տեսակներ, որոնք իրենց մեջ պարունակում են օդային շարժումներ: Այս մարտաձևերի
ուսուցանումն սկսվում է մկանային ուժի, արագության և ճկունության շեշտադրմամբ:
Մարտաձևերի հոգևոր /ներքին/ ձևեր
Ներքին ոճերը կենտրոնացած են ոգու, բանակության, Ցիի /շնչառություն կամ էներգիայի հոսք/
վրա՝ օգտագործելով հակառակորդի ուժը և խնայելով սեփական մկանների աշխատանքն ու
կոպտությունը: Ներքին մարտաձևերի ուսուցումն սկսում է մկանների ամրացմամբ և մի դիրքից
մյուսին անցնելու ներդաշնակության փորձարկմամբ: Բոլոր վարժությունները կատարվում են
դանդաղ: Ըստ այս մարտաձևերի՝ դանդաղ շարժումները բարելավում են կողմնորոշումը և
հավասարակշռությունը:
Մարտաձևերի կրոնական դասակարգումը
Մարտարվեստները համարվում են չինական մշակույթի կարևորագույն երևույթներից մեկը, որոնք
իրենց հերթին ազդում են տարբեր կրոնների վրա: Մարտարվեստի շատ տեսակներ ստեղծվել են
հենց երեք հիմնական կրոնների /բուդդայականություն, դաոսիզմ, իսլամ/ հետևորդների կողմից:
Չինաստանի բուդդայական մարտաձևերը
Բուդդայական մարտաձևերն ի հայտ են եկել բուդդայական տաճարներում, հետո հետզհետե
տարածվել: Այս ոճերը հաճախ իրենց մեջ պարունակում են բուդդայական փիլիսոփայության
տարրեր: Ամենահայտնիները Շաոլին դպրոցի մարտաձևերն են. Շաոլինցյուան, Խուն Գար, Վին
Չուն, վիշապի և սպիտակ կռունկի ոճերը: Այս խմբավորման հիմնական առանցքը Դզեն
բուդդայականության փիլիսոփայությունն է: 16-17-րդ դարերից պահպանվել են մոտ 40 աղբյուր,
որոնք ապացուցում էին, որ Շաոլինի հոգևորականները համարվում էին մարտարվեստի
վարպետներ, իսկ մարտական պրակտիկան դարձել էր վանական կյանքի անքակտելի մասը, որ
բուդդայականության մեջ նոր ընկալումների ուղիներ էր ցույց տալիս: Շաոլին վանքի մասին
հիշատակվում է Մին դինաստիայի ժամանակաշրջանի գրականության մեջ: Շաոլինի
հետևորդները բացի բազկամարտից նաև օգտագործում էին բազմազան սառը զինամթերք՝ նիզակ,
տարատեսակ զենքեր, որոնք իրենց անալոգները չունեն:
Չինական մարտարվեստի դաոսական ոճերը
Կարծիք կա, որ դաոսական մարտաձևերը ձևավորվել են դաոսական տաճարներում ուսմունքի
հետևորդների կողմից, որոնք տարածում էին իրենց ուսմունքը աշխարհիկ մարդկանց շրջանում:
Այս ոճերն իրենց մեջ ներառում են նախապատրաստական փուլ Ուդան տաճարում, դաոսական
սկզբունքների, փիլիսոփայության և պատկերների ուսումնասիրություն: Այդ մարտաձևերից են
Տայցզիցյուան, բագուաչժան:
Մարտարվեստի իսլամական ոճ
Իսլամական մարտաձևերը հիմնականում կապված են Չինաստանում ապրող խուեյ
մուսուլմանական փոքրամասնության գործունեության հետ: Սրանք հաճախ են իրենց մեջ
ներառում մուսուլմանական պատկերներ: Այդ ոճերից են՝ Տան Տույ, սինիցյուան և Կյեշիկան:
Նմանակման վրա հիմնված մարտաձևեր
Նմանակողական ոճը մշակվել է կոնկրետ կենդանիների, թռչունների և միջատների բնորոշ
հատկանիշների հիման վրա: Այդ տեխնիկաները մշակվել են կենդանիների շարժումները և ոգին
մանրամասն ուսումնասիրելու և նմանակելու արդյունքում: Ամենահայտնի մարտաձևերն են՝
սպիտակ կռունկը, վագրը, կապիկը, շունն ու բոգոմոլ: “Շաոլինի 5 կենդանիներ” մարտարվեստում
ներառված են 5 կենդանի. վագր, կռունկ, հովազ, օձ, վիշապ: Յու Հինգ մարտաձևում 12 կենդանի
են: Մարտաձև է նաև օրինա “հարբած ոճը”: Մարտիկը փորձում է նմանակել հարբած մարդու
շարժումները:
Միֆական և պատմական մարտաձևեր
Շատ մարտաձևերի հիմքը միֆերն ու պատմական անձինք են: Օրինակ՝ Ութ անմահները և
Վիշապի ոճը:
Չինական ընտանեկան մարտաձևեր
Կոնֆուցիականության ազդեցության տակ շատ ոճեր անվանվել են տվյալ ոճն ստեղծողի անվամբ:
Հինգ ընտանիք /Չոյ, Խունգ, Լայ, Լեյ, Մոկ/- հարավային չինական ընտանեկան մարտաձևեր:
Մարտաձևերն ունենում էին հաճախ ենթաճյուղեր:
30.Չինական խոհանոցի առանձնահատկությունները։ «Հակադրությունների համադրություն»
սկզբունքի էությունը։
«Դու արդեն ճաշե՞լ ես» Այս հարցով են միմյանց դիմում չինացիները, երբ ցանկանում են դիմացինի
որպիսությունն իմանալ: Դեռ վերջերս Չինաստանը վերապրել էր սով: Այսօր չինացիները սովորել
են կերակրել երկրագնդի բնակչության ¼ մաս՝ զբաղեցնելով աշխարհի հողատարածքների
ընդամենը 7 տոկոսը: Մյուս կողմից նրանք կարողացել են ստեղծել ամենահարուստ ու բազմազան
խոհանոցներից մեկը, որն իր մեջ ներառում է մոտ 20000 տարատեսակ ուտեստ: Ուտելիքի
խնդիրը ստիպել է չինացիներին նույնիսկ քիչ մթերքներից պատրաստել հնարավորինս հարուստ
ու գեղեցիկ ուտեստ: Թերևս դրանով կարելի է բացատրել կերակրատեսակների այդքան մեծ
բազմազանությունը:
«Հակադրությունների ներդաշնակություն», սա է չինական խոհանոցի նշանաբանը։ Չինաստանում
տարբեր են եղանակային պայմանները ու աշխարհագրական առանձնահատկությունները երկրի
տարածքի տարբեր մասերում: Այսպիսի բազմազանությունն էլ հենց թույլ է տալիս չինացի
խոհարարներին օգտագործել մրգերի, բանջարեղենի, մսամթերքի, հացաբույսերի հարուստ
տեսականի:
«Հակադրությունների ներդաշնակություն» նշանաբանը վերաբերում է ոչ միայն եղանակային
պայմաններին և ռելիեֆին, այլև բնակչությանը: Թեև Չինաստանի բնակչության
մեծամասնությունը չինացիներ են, այնուամենայնիվ երկրի տարածքում ապրում են ավելի քան 50
ազգային փոքրամասնություններ, որոնք ևս իրենց լուման են ունեցել խոհանոցի ձևավորման
գործում: Խոհանոցն ու համեղ սնունդը չինական մշակույթի հիմնասյուներից են, իսկ
պատրաստելու ու մատուցելու գործընթացը վերածվում է իսկական ծիսակարգի: Որպես կանոն՝
չինացիները օրվա մեջ երեք անգամ ուտում են տաք ուտեստ: Ու Շատ հաճախ նրանք օրվա մեջ
երեք անգամ խանութ են գնում մթերքներ գնելու։ Չինացիները մսեղենն առաջակում են կենդանի
վիճակում: Մյուս կողմից հարկ է նշել, որ սառնարանն անգամ մեր օրերում բացառիկ ու
չհանդիպող երևույթ է չինացիների տներում:
Չինացիների համար կերակուրը նախ գոյությունը պահպանելու միջոց է։ Միևնույն ժամանակ
ուտելը նրանց համար նաև հաճույք է, միմյանց հանդիպելու ու տոներ նշելու առիթ: Ոչ մի
հանդիպում, լինի ընտանեկան, թե կրոնական չի անցնում առանց համապատասխան համեղ
ուտելիքի: Կերակուրն այնքան մեծ տեղ է զբաղեցնում չինացիների կենցաղում, որ նույնիսկ
դարձվածքային արտահայտություններ են ստեղծվել. Օր՝ “ուտել քացախ” նշանակում է լինել
նախանձ ու խանդոտ, “ուտել ուրիշի տոֆուն (doufu)” նշանակում է հիմարացնել մեկին:
Չինացիները հավատացած են, որ ամեն հիվանդության բուժումը կա բնության մեջ և
կանոնավորելով սնունդը՝ կարելի է վերացնել ամենադժվարին առողջական խնդիրներն անգամ:
Ինը և Յանը խոհանոցում
Չինացիների սերը դեպի խոհանոցը փիլիսոփայական իմաստ ունի, նրանց խոհանոցում
արտացոլվում է հակադրությունների ներդաշնակության գաղափարը, բնության և կենսաուժի միջև
հավասարակշռության գիտակցումը: Դեռ մ.թ.ա. 4-րդ դարում դաոսիզմում՝ մասնավորապես
Դաո-դե-դզինում, կերակուրի պատրաստման թեման փիլիսոփայական մտորումների առարկա էր
դարձել: Հինգ համերը՝ դառը, աղին, թթուն, կծուն և քաղցրը, առանձին օգտագործվելու դեպքում
կարող են փչացնել համի զգաղոցությունը ու բթացնել այն: Ահա թե ինչու դեռ հին ժամանակներից
չինական խոհանոցի նպատակն էր համադրել տարբեր համեր:
Մետաֆիզիկական տեսության մեջ, որն անվանում են ինի և յանի տեսություն, ասվում է, որ
Երկիրն ու այն շրջապատող տիեզերքը գտնվում են հավասարակշռության մեջ, և որ այս երկու
միմյանց համակշռող հակադրությունները կյանքի բոլոր ոլորտներում տանում են դեպի
բարձրագույն ներդաշնակություն: Խոհանոցը բացառություն չէ:
Ինը նուրբ, մեղմ, մութ, կանացի սկիզբն է, Յանը ուժեղ, կարծր, լուսավոր ու տղամարդկային
սկիզբը: Չինական խոհանոցում ի վերջո պիտի ներդաշնակության հասցվեն համային ու գունային
բոլոր նրբությունները: Հակադրությունների համադրումը կարող է դրսևորվել սառը և տաք, քաղցր
և թթու, նուրբ և կծու համերի, փափուկ և խրթխրթան ուտեստների տեսքով:
Չինական խոհանոցում մթերքների համադրությունը հիմնականում կախված է եղանակային
պայմաններից: Այն ամենից, ինչ առաջարկում է բնությունը, մարդիկ պատրաստում են
լավագույնը: Ներդաշնակությունն ու հակադրությունները դրսևորվում են ոչ միայն առանձին
ուտեստներում, այլև դրանց մատուցման հաջորդականության մեջ. միս, թռչնամիս, ձուկ և
բանջարեղեն: Եվ իհարկե համային բոլոր կարգավորումները կատարվում են բազմատեսակ
համեմունքների և հավելումների միջոցով: Դեռ հին Չինաստանում ծիսակատարությունների մեջ
կային այնպիսինները, որոնք նվիրված էին բացաապես ուտելիքին:
31․ Չին խոհարարի հիմնական սկզբունքները
Չինաստանն իր մի քանի հազարամյա պատմության մեջ ունեցել է բազմաթիվ հանճարեղ
խոհարարներ, որոնք ապրել են պալատներում և բազմաթիվ անհաջողակ խոհարարներ, որոնք
մահապատժի են ենթարկվել ոչ համեղ կերակուր պատրաստելու համար: Չինացի խոհարարները
սիրում են անվերջ կրկնել. «Չկան վատ մթերքներ, կան վատ խոհարարներ»: Թերևս սա է հենց
չինական խոհանոցի գաղտնիքը:
Չինացի խոհարարներն ունեն որոշակի կանոններ, որոնց հետևում են կերակուր պատրաստելիս:
● Առաջին կանոն. Բոլոր մթերքները մանրակրկտորեն մշակվում են։ Այս գործընթացի վրա
պետք է ծախսվի կերակուրի պատրաստման համար անհրաժեշտ ժամանակի 1/3 մասը:
● Երկրորդ կանոն. Անհրաժեշտ է բարձր ջերմաստիճանի տակ մշակել մթերքները /2-4 րոպե/:
Դրա համար անհրաժեշտ է ուժեղ կրակ և տարատեսակ թավաներ: Չինացիներն ունեն “տեպան”
անունով թավա, որն ամենաշատն են գործածում խոհանոցում: Համային որակները պահպանելու
համար ամեն մթերք պատրաստվում է առանձին:
● Երրորդ կանոն. Չինացիներն ունեն բազմաթիվ համեմունքներ ու սոուսներ, որոնք
համադրվում են հիմնական կերակուրների հետ: Դրանց թիվն անցնում է 300-ի սահմանը:
Չորրորդ կանոն. Համադրությունը պիտի լինի ներդաշնակ ըստ գույնի, հոտի և համի: Մթերքները
պիտի իրար հետ համադրելի լինեն, սա մի ամբողջ արվեստ է:
35․ Չինաստանի ավանդույթներն ու սովորույթները
Չինական ավանդական հարսանիքը
Նախկինում ամուսնական արարողությունից առաջ հարսնացուի տուն փեսացուի կողմից գալիս
էր խնամախոս, բերում նվերներ, փոխանցում ամուսնության առաջարկությունը, իմանում աղջկա
մասին ամեն ինչ։ Դա հարկավոր էր՝ ստուգելու ապագա նորապսակների
համապատասխանությունը։ Եթե տվյալները բարենպաստ էին, նշանակվում էր ամուսնության
ամսաթիվը՝ աստղագիտության ու հորոսկոպների միջոցով։ Երբեմն համապատասխան
ամսաթվին սպասում էին տարիներով։ Նշանադրության հայտարարումից հետո փեսացուն
դարձյալ նվերներ էր ուղարկում հարսնացուին․ թանկարժեք քարեր, զարդեր, ամուսնական
ատրիբուտներ։ Հարսնացուն նույնպես իր անունից պետք է ինչ-որ բաներ ուղարկեր։ Եթե դա տեղի
չէր ունենում, ապա նշանադրությունը չեղյալ էր հայտարարվում։ Ամուսնության օրը հարսնացուն
դեմքից հեռացնում էր մազերը, անգամ թարթիչներն ու հոնքերը։ Վառ շպարվում էր, պարտադիր
էին աչքերը սնգուրելն ու վառ կարմիր շրթներկը։ Շպարն իհարկե տեսանելի չէր մուգ քողի տակ,
որն ամբողջ հարսանիքի ընթացքում չէր հանվում։ Հարսնացուի հագուստը ալ կարմիր էր։
Փեսացուն էլ կրում էր վիշապներ ասեղնագործած կոստյում։ Ամուսնական արարողությունն
անցկացվում էր օրվա երկրորդ կեսին։ Տոնակատարությունն ուղեկցվում էր երաժշտությամբ,
պարերով, մրցություններով և ծեսերով։ Միայն այդ արարողությունների վերջում փեսացուն կարող
էր հանել հարսնացուի քողը և տեսնել նրա դեմքը։
Չինական հարսանիքներն այսօր կատարվում են հետևյալ հերթականությամբ․ սկզբում փեսացուի
ծնողները և փեսացուն ինքը նամակ են հղում հարսնացուի ծնողներին՝ ամուսնության
թույլտվություն խնդրելով։ Հետո հետևում է աղջկա ծնողներին այցելությունը, որի ժամանակ
փեսացուն անպայման ծնողների ու հարսնացուի համար նվերներ է բերում։ Երբ հարսնացուն ոտք
է դնում տղայի տուն, տղայի ծնողները ևս նրան նվերներ են տալիս։ Ըստ ավանդույթի՝
հարսնացուն ամբողջ օրն անցկացնում է հարազատների հետ՝ հիշելով իր մանկությունը և
երջանիկ պահերը։ Ավելի ու ավելի շատ չինուհիներ են այսօր նախընտրում ամուսնանալ սպիտակ
զգեստով ու քողով, սակայն կան նաև այնպիսիք, որ ամուսնանում են ավանդական ալ կարմիր
հագուստով։ Սակայն նույնիսկ սպիտակ զգեստն ընտրելու դեպքում զգեստի դետալների մեջ
կարմիր էլեմենտ անպայման ներառում են։ Չէ որ կարմիրը Չինաստանում սիրո ու երջանկության
գույնն է։
1990-ականներին Արևմուտքից Չինաստան ներթափանցեց նաև մի ուրիշ ավանդույթ․
ֆոտոալբոմները։ Հարսն ու փեսան տարբեր հագուստներով և տարբեր տեղերում նկարվում են,
իսկ տոնակատարության ժամանակ ալբոմները նվիրում են հյուրերին։ Բուն հարսանեկան
արարողության ժամանակ լուսանկարիչ չի լինում։ Այսօր հարսանեկան արարողությունը սկսում է
աղջկա տան դիմաց, նրա հետևից գալիս է սպիտակ կամ կարմիր մեքենա՝ վրան հիերոգլիֆներ։
Այն տանում է աղջկան կա՛մ փեսացուի տուն, կա՛մ տաճար, որտեղ կատարվելու է հարսանեկան
արարողությունը։ Ամուսնական երդման համար ապագա ամուսինները ծնկի են իջնում և
խոնարհվում աստվածներին, ծնողներին, միմյանց։
Հետո սկսում է թեյախմության արարողությունը։ Աղջիկը պատրաստում է թեյ տղայի ծնողների
համար և թույլտվություն է խնդրում մտնելու նրանց ընտանիք։ Իսկ նրանք, ի նշան
համաձայնության, նրան նվերներ են տալիս․ ոսկյա մետաղադրամներ, ականջօղեր, չորս
ապարանջան։ Բոլոր նվերները փաթաթվում են կարմիր կտորի մեջ և համարվում են
հավատարմության և պտղաբերության խորհրդանիշ։ Թեյախմության ծեսից հետո սկսում է
հարսանիքի եզրափակիչ հատվածը՝ խնջույքը։ Խնջույքից առաջ նորապսակներին գինու թասեր են
տալիս։ Նրանք ըմպում են խմիչքի կեսը, ապա բռնում թասը մյուս ձեռքով և խմում
շարունակությունը։ Չինացիները հավատում են, որ այս արարողակարգը կօգնի նորապսակներին
սիրել միմյանց ամբողջ կյանքի ընթացքում։ Հարսանեկան սեղանը պետք է լիքը լինի ուտելիքով։
Չինական հարսանեկան խնջույքը տարբերվում է եվրոպականից։ Չինացիները երբեք չեն պարում,
փոխարենը շատ են սիրում կարաոկեն։ Բայց ընդհանուր առմամբ խնջույքն անցնում է
բավականին հանդարտ և տևում է մի քանի ժամ։ Խնջույքի վերջում սրահ են բերում փեսացուի
հասակին հասնող տորթ։
Երեխաների դաստիարակությունը
Միջնադարյան Չինաստանում տղա երեխայի ծնունդը համարվում էր մեծագույն տոնը
ընտանիքում։ Թեև «Մեկ ընտանիք, մեկ երեխա» օրենքն այլևս օրենսդրությամբ չի գործում, սակայն
չինացիները ձգտում են հետևել դրան և ըստ այդմ՝ որոշակի արտոնություններ են ստանում
պետության կողմից։ Չինաստանում ընդունված է, որ հենց որդին պետք է հոգ տանի իր տարեց
ծնողների մասին, կառավարի ընտանեկան գործերն ու բիզնեսը։ Աղջիկ երեխաներին պարզապես
ամուսնացնում են, նրանք ուրիշ ընտանիք են գնալու։ Նախկինում հաճախ նորածին աղջիկ
երեխաներից հրաժարվում էին։ Երբեմն աղջիկներին ամոթալի անուններ էին տալիս․ Մեծագույն
սխալ, Անհաջողություն, Բավական են աղջիկները։
Այսօր այդ ավանդույթներն աստիճանաբար վերանում են։ Սակայն միևնույնն է, տղա երեխայի
ծնունդով չինացիներն ավելի են ուրախանումև կազմակերպում են տոնախմբություններ։ Մի այլ
ավանդույթ կա, որ կապված է երեխայի ծնունդի հետ, կոչվում է «կուվադա»՝ ապագա հայրը
նմանակում ծննդաբերության ցավերը։ Քանի որ չինական շատ ընտանիքներ ունեն ընդամենը մեկ
զավակ, ապա երեխային մեծացնում են սիրո և գորովանքի մթնոլորտում։ Սակայն նրանք
կարևորում են նաև Կոնֆուցիուսի պատգամը՝ երեխաներին խստագույնս դաստիարակելու,
որպեսզի նրանք հարգեն ու պատվեն մեծերին։
Աշխատող չինուհիների հետծննդաբերական արձակուրդը երկարատև չէ՝ 3–4 ամիս։ Ահա թե
ինչու եռամսյա նորածիններին արդեն ընդունում են մսուր մանկապարտեզներ։ Մանկապարտեզ
երեխաները սկսում են հաճախել մոտ 3 տարեկանից մինչև 6 տարեկանը։
Երբ չին երեխան դպրոց է հաճախում, սկսում է խիստ, երբեմն նույնիսկ շատ դաժան
դաստիարակությունը։ Երեխաները գրեթե չունեն ազատ ժամանակ, նրանց օրվա ամեն րոպեն
պլանավորված է լինում։ Բացի դպրոցից երեխաները հաճախում են կրկնուսույցների մոտ,
տարբեր խմբակներ։ Ծնողները հետևում են տնային աշխատանքների կատարմանը մինչև
համալսարանն ավարտելը։ Երեխաները պետք է ձգտեն միայն բարձրագույն գնահատականին։
Երեխային ծեծելը Չինաստանում անպատիվ բան չէ, ընդհակառակը, սովորական երևույթ է։ Եթե
նա չի ենթարկվում ծնողներին, նրան ֆիզիկական պատիժ են տալիս։ Չինացիներին այնքան էլ չի
հետաքրքրում երեխայի հոգեվիճակը, ավելի կարևոր է, որ նա բարձր առաջադիմություն ունենա։
Չինաստանում ընդունված չէ երեխային հոգեբանի մոտ տանելը, իսկ սովորել չուզենալն
ընկալվում է որպես ծուլություն, այլ ոչ թե հոգնածություն և խստորեն պատժվում է։ Աղջիկներին
դաստիարակում են պակաս խստությամբ, քանի որ նրանց առաքելությունը ամուսնանալն է։
Մինչև XX դարի վերջ ընդունված էր աղջիկների ոտքերը բինտով փաթաթել, որպեսզի ոտնաթաթն
ավելի փոքր լինի։ Որքան փոքր էր աղջկա ոտնաթաթը, այնքան ավելի հեշտությամբ նա
կամուսնանար։ Արդյունքում՝ չինուհիների ոտքերը դեֆորմացվում էին, շատերը նույնիսկ չէին
կարողանում քայլել։ Այս ավանդույթը շատ անգամներ են փորձել չեղարկել, սակայն դա
հնարավոր է եղել միայն 1949թ․։
Չինական խոհանոցի ավանդույթները
Չինացիները շատ են սիրում ուտել։ Ժամանակակից ընտանիքներն այնքան էլ հաճախ չեն
պատրաստում տանը, նրանք նախընտրում են ուտել սրճարաններում կամ ռեստորաններում։
Չինացիները սնվում են օրվա մեջ երեք անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Չինաստանում ուտելիս
ընդունված է բարձր ձայներ հանել, որը նշան է, որ ուտելիքը շատ համեղ է։ Ընդունված է նաև
աղտոտել սեղանի շուրջը, ինչը անքաղաքավարություն չի համարվում։ Եթե սեղանի շուրջ
ծովագնաց կա, չի կարելի շուռ տալ ձուկը, դա վատ նշան է համարվում։ Եթե չինացիները ճաշում
են սրճարանում, ապա ուտեստը վերցնում են բոլորի համար, ընդունված չէ առանձին-առանձին
ուտելիք պատվիրել։ Չինաստանում ընդունված են մեծ, կլոր, պտտվող սեղանները, որոնց վրա
տեղավորում են շատ ափսեներ։ Առանձին մատուցվում է միայն բրինձը։
Եթե Եվրոպայում ապուրը մատուցում են որպես հիմնական ուտեստ, ապա Չինաստանում այն
մատուցում են ամենավերջում։ Թեև չինացիներն են հորինել պատառաքաղը, բայց իրենք
նախընտրում են ուտել փայտիկներով։ Դրանց հետ կապված մի շարք օրենքներ կան, որոնց պետք
է հետևել․
 փայտիկները չի կարելի դնել ուղղահայաց դիրքով,
 դրանով արգելվում է տեղաշարժել ափսեները և փոխանցել ուտելիք,
 փայտիկները չի կարելի լիզել, դրանցով վերցվում է ուտելիք ընդհանուր ափսեից,
 փայտիկներով չի կարելի ընտրել ուտելիք, որ ուտելիքին դիպչում ես առաջինը, դա էլ պետք
է վերցնես,
 ինչ-որ մեկին փայտիկներով ցույց տալը անքաղաքավարություն է։
Ուտելուց հետո փայտիկները պետք է հորիզոնական դնել ափսեի ծայրին կամ հատուկ տակդիրի
վրա։ Վճարում է սովորաբար նա, ում տվել են մենյուն։
Ավանդական չինական թեյախմության ծեսը
Թեյը չինացիների սիրելի ըմպելիքն է, հատկապես կանաչ թեյը։ Բայց վերջին ժամանակներս ավելի
ու ավելի շատ չին երիտասարդներ նախընտրում են գազավորված ըմպելիքները։ Թեյախմությանը
Չինաստանում վերաբերվում են ամենայն լրջությամբ՝ այն իսկական ծիսակատարություն է։
Թեյախմության մի քանի տարատեսակ գոյություն ունի․
 Որպես հարգանքի նշան։ Ավանդաբար երիտասարդները մեծահասակներին տանում են
ռեստորաններ՝ թեյ հյուրասիրելու։
 Որպես ներողություն։ Չինաստանում ընդունված է թեյ հյուրասիրել նրան, ում առաջ
մեղավորություն ես զգում։
 Ընտանեկան հավաքների ժամանակ։ Ընդունված է ընտանիքով հավաքվել թեյի շուրջ, սա
պարտադիր ավանդույթ է Չինաստանում։
 Հարսանիքի ժամանակ։ Երիտասարդ նորապսակները թեյ են հյուրասիրում ծնողներին՝
որպես երախտագիտություն։
Թեյախմության ծեսից առաջ անհրաժեշտ է խնամքով լվանալ ձեռքերը, ողողել բերանը, լվանալ
ատամները։ Կանանց խորհուրդ է տրվում մաքրել շրթները։ Այս ամենն արվում է, որպեսզի ոչինչ
չփչացնի թեյի համը։ Ըստ ավանդույթի՝ թեյախմության ծեսի ժամանակ հարկավոր է լռել։
Ամենասկզբում տաքացվում է ջուրը։ Այնուհետև թեյի տերևները լցնում են թեյամանի մեջ և ծեսի
յուրաքանչյուր մասնակից պետք է առնի թեյի բույրը։ Այնուհետև ողողում են սպասքը տաք ջրով։
Թեյին չի կարելի ձեռքով դիպչել։ Թեյը թրմում են ոչ թե եռացրած ջրով, այլ ուղղակի տաք ջրով, որի
ջերմաստիճանը մոտավորապես 60 աստիճան է։ Այդ թեյը չի օգտագործվում որպես ըմպելիք,
դրանով պարզապես ողողում են թասերը։ Այդ ընթացքում ևս մասնակիցները վայելում են թեյի
բույրը։
Այս ամենից հետո կարելի է արդեն անցնել թեյախմությանը։ Թեյը լցնում են հատուկ թասերի մեջ,
որոնք կոչվում են վենսյանբեյ։ Դրանք բարձր թասեր են։ Թեյը լցնում են ոչ մեծ չափաբաժիններով,
բաժակի մեկ քառորդը, հերթով բոլոր մասնակիցներին։ Սա նաև արվում է, որպեսզի բոլոր
մասնակիցների թասերում թեյը նույն աստիճանի թունդ լինի։
Այնուհետև մեծ բաժակները ծածկում են ավելի փոքրիկ բաժակներով, որոնք կոչվում են չեբեյ,
ապա շրջում թասերն այնպես, որ ներքևում մնան փոքրիկ թասերը։ Բարձր թասերը հանվում են,
որպեսզի թեյը մնա չեբեյ թասի մեջ։ Թեյն ըմպում են այդ թասով՝ ամբողջ ընթացքում բարձր
թասերից առնելով թեյի անուշ բույրը։
Հետաքրքիր է։ Նա, ում թեյ են հյուրասիրել, պետք է շնորհակալություն հայտնի դրա համար
ցուցամատով երեք անգամ հարվածելով սեղանին։ Այս ավանդույթը եկել է Ցին դինաստիայի
ժամանակներից։
Ժամանակակից չինական արտասովոր ավանդույթները
Չինական շատ ավանդույթներ և ծեսեր մնացել են անցյալում Արևմտյան ազդեցությամբ։ Բայց
որոշները մնացել են և մինչ օրս էլ կարող են զարմացնել եվրոպացիներին։
 Եթե շատ երկրներում ինչ-որ մեկի տանը ծխելը կարող է համարվել վատ
դաստիարակության նշան, ապա չինացիների տանը հյուրընկալվելով՝ կարող եք ծխել
ինչքան ուզում եք։ Չինացիները համոզված են, որ հյուրին ստիպել չծխելն է անկրթություն։
Սակայն հասարակական վայրերում ծխելն այնուամենայնիվ արգելվում է։
 Չինացիները շատ ընկերասեր ժողովուրդ են, ահա թե ինչու ծանոթանալուն պես նրանք
կարող են սկսել ձեզ համարել իրենց ընկերը։
 Չինացիները նվերներ տալիս անպայման գինը թողնում են, որպեսզի նվեր ստացողը տեսնի,
թե ինչքան են իրեն գնահատում։ Նվերը պետք է ընդունել երկու ձեռքով։
 Չինաստանում մերժումը համարվում է քաղաքավարության նշան։ Չինացիները վստահ են,
որ դուք հրաժարվում եք իրենց օգնությունից ամոթխածության պատճառով։ Ահա թե ինչու
ընդունված է երկու կամ երեք անգամ մերժում ստանալուց հետո կրկին առաջարկել իրենց
օգնությունը։
 Չինաստանում 4-ը անհաջողության թիվ է համարվում։ Ուստի շատ շենքերում բացակայում
է չորրորդ հարկն ու չորրորդ համարի տունը։
 Եթե շատ երկրներում ընդունված է հյուրերին ճանապարհել մինչև տան մուտքը, ապա
չինացիները հյուրերին ուղեկցում են մինչև տաքսին կամ հասարակական տրանսպորտը։
 Չինաստանում ընդունված է միմյանց հետ շփվել ազգանուններով։ Անուններով դիմում են
միայն ընտանիքի անդամներին և ընկերներին։
 Չինացիները ոստիկանության ծառայության մեջ շների փոխարեն նախընտրում են
օգտագործել սագերին։ Նրանք ավելի լավ տեսողություն ունեն և ավելի ագրեսիվ են։
 Չինաստանում ընդունված չեն պինդ ձեռքսեղմումները, բավական է թույլ սեղմել ձեռքը
որպես ողջույնի նշան։
 Չժենցզյանում գարունը դիմավորում են հատուկ ուտեստով՝ ձվերով, որոնք մի քանի ժամ
եփվել են փոքրիկ տղա երեխաների մեզի մեջ։ Տեղացիները հավատացնում են, որ
պատրաստված ուտեստը գարնան բույրով է օժտված։
 Գիրին նահանգում աղջիկներին արգելվում է քննությունների ժամանակ կրծկալներ հագնել,
որպեսզի այնտեղ չթաքցնեն ծածկաթղթեր։
32 33 34 հագուստի հարցեր-հանել ենք

You might also like