Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 3

ԳԱՌՆԻ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՏԱՃԱՐ

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից


է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում:
Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա
կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր
բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր
երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ
տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է
վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ
գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի
պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի` I դարի
կառույցի նախատիպը:Հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-
րդ կեսերին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (մ.թ. 77թ.):
Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ
թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:
Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի
մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը,
խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր
դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75
թվականներին: Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին
Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի
թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։
Ըստ ընդհանուր հորինվածքի` շենքը պերիպտեր է, որի տարածական-
ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից,
պսակվում է հարուստ մշակված ճակատներով։
Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։
Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի
պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ
գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել
է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված
հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր`
վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել
մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող
հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ
կոթողներից մեկը։
Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II դ., իսկ մ.թ. I դ. կեսերին
այն ավերել են հռոմեական զորքերը։ I դ. 70-ական թթ. Գառնին
վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն
արձանագրությունում այն անվանվել է «անառիկ ամրոց»: Արտաշեսյան
և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց,
զորակայան և ամառանոց, իսկ IVդ.`-ում եպիսկոպոսանիստ
բնակավայր։

Նեմրութի սրբավայր
Նեմրութ սրբավայր-Նեմրութ լեռան գագաթին (2134 մ) է Անտիոքոս 1–ի
դամբարանը, որը մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ է և
որի ներսում, ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների
արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են
Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր
բարձրությամբ արձանաշարքերը: Բացի իր եւ Աստվածների արձաններից ,
Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ
առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են Անտիոքոսի
նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ :

You might also like