Документ

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է

Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով


կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը,
Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը,
Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք
իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին,
դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է
Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում
կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային
խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային
ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը
պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի
հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է
Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության
1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի
ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ
զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը`
ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի
մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից
Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ
հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց
Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի
հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի
Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը
մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու
թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են
ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ
կռվում։Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա
խիզախությունը։Մահացել է 1893թ._ին, մահվան
վայրը`խնուս,Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն։
Արաբո 1863-1893

You might also like