Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 13

<<ՇԻՐԱԿԻ Մ.

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ>>

ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ֆակուլտետ ՝ Սոցիալական գիտությունների և իրավունքի

Մասնագիտություն ՝ Սոցիալական աշխատանք

Առարկա ՝ Սոցիալական աշխաանք խոցելի խմբերի հետ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Ֆիզիկական հաշմանդամություն

Ուսանողուհի, կուրս Մնացյան Լաուրա 3-րդ/հեռակա


Անուն, ազգանուն կուրս

Գնահատականը՝ _____________

Դասախոս՝ Ա. Տոնոյան
Անուն, ազգանուն

Գյումրի 2021

1
Ներածություն

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի
հաշմանդամությամբ և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում
առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում
հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և
տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և
աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Սա մասամբ այն
պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության,
տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն
հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելիությանը խոչընդոտող
գործոնները ներառում են անկատար չափանիշներն ու ընթացակարգերը,
բացասական վերաբերմունքը, ծառայությունների անհասանելիությունը,
տեղեկատվության և հաղորդակցության ոչ բավարար լինելը, գենդերային
խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար
մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում:

2
հաշմանդամություն

Հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա


միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է
նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին
լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Գոյություն ունեն սահմանափակ
կարողություններով մարդկանց խնդիրների մոտեցման 2 հիմնական մոդելներ`
ա) բժշկական,
բ) սոցիալական:

բժշկական մոդել

Հայաստանում խորհրդային ժամանակներից ի վեր հաշմանդամությունը համարվել է


և համարվում է անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը
«անկարողություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը
սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի
բարելավմանը։ Այսինքն՝ եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և
հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի,
ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում
բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում,
բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում
հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն
որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու
հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են
կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։
Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության,
աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի
հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն
ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և
3
եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և
խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին;
այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է
որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են
անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։

Սոցիալական մոդել
Հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես
հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Հաշմանդամության
սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա
և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք
քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում
հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման
գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և
կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների,
քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը,
իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում
հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու
գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու
արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց
ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն
ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց
հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։

Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է


որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ
սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի,
արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար,
հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է

4
հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար
հնարավորությունների ստեղծմանը

Ֆիզիկակական հաշմանդամություն

Ֆիզիկակական հաշմանդամությունը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի:


Այն իր մեջ է ներառում բազմատեսակ ֆիզիկական խանգարումներ, ինչպիսիք են
անդամահատությունը, խուլհամրությունը, մանկական ուղեղային կաթված և
այլն: Սակայն, նորից հարկ է նշել, որ ֆիզիկական հաշմանդամությունը շատ
դեպքերում ուղեկցվում է մտավոր համաշմանդամության այս կամ այն
աստիճանով: Այն անվանում ենք բազմազգայական, խոր կամ ծանր: Երկու և ավել
հաշմանդամությունը` կրկնակի կամ բազմակի, համակցված, որտեղ մտավոր
հաշմանդամությունը բացակայում է:

Խուլհամրություն

խուլհամրություն, բնածին կամ վաղ մանկական հասակում ձեռք բերված խլություն և


դրանով պայմանավորված՝ խոսելու ունակության բացակայություն։

Լսելու բնականոն ունակություն ունեցող երեխան ինքնուրույն տիրապետում է


խոսքին։ Եթե երեխան ծնվում է խուլ կամ զրկվում է լսողությունից մինչև 1
տարեկանը, խոսքին ինքնուրույն տիրապետելը դառնում է անհնար։ Լինում են
դեպքեր, երբ խլությունն առաջանում է 2—3, երբեմն 4—5 տարեկանում, և խոսելու
ունակությունը, որը զարգացած էր, սակայն բավարար չափով դեռևս ամրապնդված
չէր, կորչում է։ Խուլհամրության դեպքում խոսքի ապարատում հնչյունների
կազմավորմանը խոչընդոտող փոփոխություններ չեն առաջանում։ Բուժումը քիչ
արդյունավետ է։ Կարևոր են բնածին և վաղ մանկական հասակում առաջացած
խլությունը կանխող միջոցները։

5
Խուլհամրության հետևանքները կարելի է հաղթահարել հատուկ ուսուցման և դաս
տիարակության շնորհիվ։ Բանավոր խոսքին չտիրապևոող խուլհամրերն իրար
հասկանում են միմիկայի և իմաստավոր շարժումների (ժեստեր) միջոցով՝ միմիկա-
ժեստիկուլյատոր խոսքով։ Վերջինս չի կարող լրիվ փոխարինել բանավոր խոսքին,
սակայն կարելի է կոմպենսացնել գրավոր խոսքի միջոցով։

Մանկական ուղեղային կաթված


Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, այն ֆիզիկական հաշմանդամության
տեսակ է :Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ
ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող
ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող
մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը
դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու
ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է
մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված
չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է
դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։
Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել
երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են
առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում
երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։
ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի
թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող
են լինել.

 ապագա մոր խրոնիկ տարբեր հիվանդությունները

6
 մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները

 ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները)

 մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան


խմբի պատկանելության

 ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի


պարանոցի շուրջ։

Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝


նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ
ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։
ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։

Իրավունքները

Կոնվենցիան ընդունում է, որ որոշ մարդիկ խտրականության կարող են ենթարկվել


ոչ միայն իրենց ֆիզիկական հաշմանդամության պատճառով, այլև սեռի, տարիքի,
էթնիկ ծագման կամ այլ հիմքերով։ Կոնվենցիան նման դեպքերի համար երկու
հոդված է նվիրել հատուկ խմբերի՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող
կանանց և երեխաներին։

Կոնվենցիայով հստակ սահմանված իրավունքներն են.

 առանց խտրականության օրենքի առջև հավասարությունը,

 անձի կյանքի, ազատության և անվտանգության իրավունքը,

 օրենքով հավասարապես ճանաչումը և իրավունակությունը,

 խոշտանգումների չենթարկվելը,

 շահագործման, բռնությունների և չարաշահումների չենթարկվելը,

 ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը հարգելու իրավունքը,

 „ազատ տեղաշարժվելը և քաղաքացիություն ընտրելը,

 հասարակական կյանքով ապրելու իրավունքը,

 արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու իրավունքը,

7
 անձնական կյանքի գաղտնիությունը հարգելը,

 տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը,

 կրթության իրավունքը,

 առողջության իրավունքը,

 աշխատանքի իրավունքը,

 „կյանքի բավարար պայմաններ ունենալու իրավունքը,

 քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը,

 մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։

Կոնվենցիան կենտրոնանում է այն գործողությունների վրա, որոնք ձեռնարկում են


պետությունները, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար
այս իրավունքների օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով։ Վերոնշյալ
իրավունքների իրացման համար կոնվենցիան պարտավորեցնում է մասնակից
պետություններին ապահովել համապատասխան միջավայր, որը հնարավորություն
կտա, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեքորեն օգտվեն
իրենց իրավունքներից՝ մյուսների հետ հավասար հիմունքներով։

Միջավայրային մատչելիություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան
սահմանել է «Համընդհանուր դիզայն» տերմինը, որը նշանակում է ապրանքների,
միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն։ Այն առավելագույնս
օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար՝ առանց շտկումների ու
մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության։ «Համընդհանուր դիզայնը» չպետք է
բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի
խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա։

ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և


վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր

8
է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար
կենսագործունեության պահմաններ։

Թեքահարթակներ

Շենքերում պետք է լինի հարմարեցված առնվազն մեկ մուտք։ Արտաքին


սանդուղքներն ու թեքահարթակները պետք է ունենան բռնաձողեր՝ գործող
նորմատիվային փաստաթղթերին համապատասխան։ Շենքի հիմնական
մոտեցումներում սանդուղների 2,5 մ-ից ավելի լայնության դեպքում հարկավոր է
նախատեսել բաժանիչ բռնաձողեր։ Մատչելի մուտքերը պետք է ունենան շվաքարան
և ջրահեռացում՝ կախված տեղական կլիմայական պայմաններից։ Ստորգետնյա և
վերգետնյա անցումների առկայության դեպքում, դրանք անհրաժեշտ է սարքավորել
թեքահարթակներով կամ վերամբարձ սարքվածքներով։ Սանդուղքներրը պետք է
կրկնակվեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև
բարձրանալու այլ միջոցներով։

Դռներ

Պատերում դռների և բացվածքների լայնությունը չպետք է լինի 0,8 մ-ից պակաս։


Դռների բացվածքները չպետք է ունենան շեմ և հատակի բարրձրությունների անկում։
Թափանցիկ դռները և ցանկապատերը հարկավոր է իրագործել հարվածներին
դիմացկուն նյութից։ Թափանցիկ փեղղկերի վրա հարկավոր է մակնշում ավելացնել,
որը պետք է լինի հակադրական գույներով։ Չի թույլատրվում պտտվող դռների և
տուրնիկետների տեղադրում։

է, որ դռները լինեն կոճակով կամ ավտոմատ կառավարմամբ, որոնց բացվել-


փակվելու տևողությունը պետք է լինի 5 վայրկյանից ոչ պակաս, որպեսզի
անվասայլակով տեղաշարժվող անձը կարողանա անցնել։ Ոչ ավտոմատ դռների
դեպքում պետք է հաշվի առնել նաև դռների ծանրությունը, որի առավելագույն ուժը
պետք է լինի 2,5 կգ։

Աստիճաններ

Արտաքին սանդուղքների բոլոր աստիճանները մեկ սանդղաբազկի սահմաններում


պետք է լինեն միանման սանդղամատի լայնության և աստիճանների բարձրության
9
չափսերի։ Արտաքին աստիճանների լայնական թեքությունը պետք է լինի 1-2 %-ի
սահմաններում։

Բնակչության սակավաշարժուն խմբերի երթևեկության ուղիներում սանդուղքների


աստիճանները պետք է լինեն հոծ, հարթ, առանց ելուստների մակերևույթով։
Աստիճանի կողը պետք է ունենա 5 սմ-ից ոչ ավելի շառավղով կլորացում։ Պատերին
չհարվող աստիճանների կողեզրերը պետք է ունենան 2 սմ-ից ոչ պակաս
բարձրությամբ կողիկներ։

Բոլոր սանդուղքների երկու կողմերի երկայնքով անհրաժեշտ է տեղադրել


բռնաձողերով պատնեշներ։ Սանդուղքների բռնաձողերը հարկավոր է տեղադրել մոտ
- 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ
բարձրության վրա։

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բոլոր աստիճանները պետք է


եզրագծված լինեն դեղինով։

10
Եզրակացություն

Այսպիսով՝ ֆիզիկական հաշմանդամությունը մարդու հնարավորությունների լրիվ


կամ մասնակի կորուստն է: Երբ ֆիզիկապես լիարժեք մարդուն հանկարծակի
դժբախտությունն է պատահում եւ նա կորցնում է իր մտավոր կամ ֆիզիակական
ունակությունների մի մասը, ճգնաժամային իրավիճակում են հայտնվում ոչ միայն
նրա ընտանիքը, այլ նաեւ ինքը: Աշխարհի բոլոր երկրներում և հասարակության
ցանկացած խմբերում գոյություն ունեն սահմանափակ կարողություններով անձինք,
որոնց թիվը բավական մեծ է եւ սկսում է աճել: Առողջապահության Համաշխարհային
Կազմակերպության տվյալներով, աշխարհի բնակչության միջին հաշվով 7 տոկոսը
կազմում են հաշմանդամ մարդիկ:
Անձի հաշմանդամությունը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են միայն
բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և
տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները: Ֆիզիկական
հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն բոլորին հավասար իրավունքներ: և
հասարակությունը պարտավոր է ստեղծել համապատասխան պայմաններ
սահմանափակ կարողություններով անձանց ազատ տեղաշարժի և ազատ
գործունեության համար:

11
Գրականության ցանկ

1.https://hy.wikipedia.org/

2.Arditi A., Rosenthal B. (1998)։ Developing an objective definition of visual


impairment։331-334 էջ

3.Albrecht Gary L., ed. (2005)։ Encyclopedia of disability։

4.Ջոնսթոն Դեյվիդ (2001)։ Հաշմանդամության ուսումնասիրության ներածություն

12
Բովանդակություն

Ներածություն 2

հաշմանդամություն

Ֆիզիկակական հաշմանդամություն

Իրավունքներ

Միջավայրային մատչելիություն

Եզրակացություն

Գրականության ցանկ

13

You might also like