1+1 Meeting

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 2

Ես շատ հարցեր չունեմ:

1. Ինչպես արդեն գիտենք, դուք երկար տարիներ աշխատում եք այս ոլորտում։ Խնդրում եմ,
կարո՞ղ եք ասել, թե ինչն է ձեզ դրդում, ինչն է ձեզ ոգեշնչում, որ չեք ձանձրանում ձեր
աշխատանքից:
Իսկ այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք ինձ։
Օրինակ, երբ աշխատում էի գիտական կենտրոնում, ինձ ոգևորում էր լաբորատորիա մտնելու
և անալիզներ անելու միտքը։ Բայց այս հուզմունքը տևեց ընդամենը 7 տարի։ Եվ ես փոխեցի իմ
աշխատանքը:
2. Ստանձնելով ղեկավարի պաշտոնը, ի՞նչ քաղաքականություն որդեգրեցիք։
3. Ֆեոդալական ժամանակներում Հռոմում ասում էին «իմ վասալի վասալը, իմ վասալը չէ»։
Որպես ղեկավար, կիսու՞մ եք այս վերաբերմունքը։
4. Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի առաջնորդը։
5. Ի՞նչն է ձեզ վախեցնում ձեր պաշտոնում:
6. Ձեր կարիերայի ընթացքում կատարած լավագույն և վատագույն որոշումները և ի՞նչ
ազդեցություն են դրանք ունեցել ձեր և այլոց վրա:

6. 10 բալային սանդղակով որքա՞ն եք գնաքհատում իմ թիմի աշխատանքը, իմ աշխատանքը:


Ես որպես իմ թիմի անդամ ի՞նչ կարող եմ փոխել իմ գործելաոճում լավագույն արդյունք
ցուցաբերելու համար:

Կիսվեմ իմ կարիերայի ձգտումներով՝


Կարիերայի ձգտումներով, մի փոքր դժվարանում եմ որևէ բան ասել, Օրինակ ես չեմ ցանկանա
որևէ խմբի ղեկավար լինել, կատարված լեյբլները ստուգել… մի տեսակ ուսուցչի աշխատանքի
է նմանվում, Ուրիշ ինչ կարող եմ ասել, եթե Թելուսը որոշի ինձ համար գյուղատնտեսի
հաստիք բացել, ինչ խոսք դա ուղղակի հիանալի կլինի:
Անկեղծ կասեմ, ես մի փոքր փառասեր եմ, ու ցանկացած աշխատանք կատարելիս ձգտում եմ
լինել լավագույնների շարքում: Բայց ասեմ, որ սկզբնական շրջանում ամեն ինչ շատ բարդ ու
անհասանելի է թվում: Ինդեքսավորման ոլորտը ինձ համար նոր է, շատ բաներ չեմ
հասկանում, ունեմ հիշողության փայլուն բացակայություն ու այն ամենը ինչ ղեկավարս թիմի
մյուս անդամներին մեկ անգամ է բացատրում, ինձ ստիպված է լինում մի քանի անգամ
բացատրել:
Հաճախ տեղի են ունենում բախումներ մասնագիտական գիտելիքների և ինդեքսավորման
կանոնների մեջ:

Ես նեղվում եմ, երբ ինձ ասում են այս լեյբլը բարդ է քեզ համար: Չեմ սիրում, երբ
հերբիցիդներին ներկայացնում են որպես Մեշոկ Պապիներ: Եթե երեխադ խելոք չի մնում,
ուզում ես վախեցնել, ասա հեսա Գլիֆոսատի լեյբլին կուղարկեմ:

Մեր աշխատանքի մեջ ինձ դուր չի գալիս, այն փաստը, որ ափդեյթները առաջնահերթ են,
քանի որ ես սկսում եմ աշխատել մի լեյբլի վրա, որոշ աշխատանք անում եմ, հետո գալիս են
ափդեյթներ, հետո մի քանի օր հետո երբ անցում եմ իմ կիսատ մնացած լեյբլին, արդեն չեմ
հիշում ինչ եմ արել, ինչի համար եմ արել, նորից 0-ից վրայով անցնում եմ, ինչը
ժամանակատար է: Կարող եմ նույնիսկ մի օրինակ հիշել, բավականին ծավալուն լեյբլ էր, և
մշակաբույսերն էին շատ և վնասատուները, մի օր այդ լեյբլի վրա էի աշխատում, 2-3 օր
ափդեյքների ու երևի 2 շաբաթից ավել տևեց մինչև ավարտեցի այդ լեյբլը բայց խայտառալ
սխալներով:

Ինձ դուր եկող գործոնները՝


- Աշխատանքային գրաֆիկը,
- Միջանձնային հարաբերությունները
- Զարմանալի կթվա, բայց ավելորդ մարդկանց հետ չշբվելը (Էն որ ասում են մամայի փորի
մեջ ա ընկել, էտ վիճակն ա)

Ի՞նչն է ինձ դրդում, ամեն օր լինել այստեղ


- Հաղթանակը
Ի՞նչն եմ համարում վերջին տարվա ձեռքբերումս
Աշխատանքի հետ կապված ինչ խոսք առաջընթացու ունեմ, եթե հիշեմ 6 ամիս առաջ ինչպես
էի աշխատում ու հիմա, տարբերությունը մեծ է, ավելի ինքնավստահ եմ աշխատում, չնայած
այս աշխատանքի մեջ ավելի կարևոր է ուշադիր լինելը քան վստահ:
Որպես կոլեկտիվի անդամ, առանձնապես պարծենալու տեղ չունեմ: Առայժմ չի հաջողվում
ինտեգրվել կոլեկտիվի մեջ: Մի անգամ Ստելային ասացի 3 տարի հետո կինտեգրվեմ, բայց
կարծես ցածր թիվ եմ ասել:

Ինչն է ինձ խանգարում, լավագույն արդյունք տալու համար՝


- Փորձի պակասը
Ես մի առաջարկ ունեմ.
Հնարավո՞ր է ժամանակ առ ժամանակ գյուղատնտեսական դասընթացներ անցկացնել։ Մեր
աշխատանքը ծիածանի գույներով տեսնելու համար։ Օրինակ, միջատների դասակարգման
սկզբունքը. Ինչպե՞ս կարող ենք տարբերել թռչող միջատներին սողացող միջատներից:
Եթե ես տնային տնտեսուհի եմ, ուտիճն ինձ համար սողացող միջատ է, իսկ եթե ես
գյուղատնտես եմ, ապա դա թռչող միջատ է։
Մեկ այլ օրինակ բույսերի խմբերի մասին. Օրինակ՝ նուշը պատկանում է կորիզավոր մրգերի
ընտանիքին և ունի նույն հիվանդությունները, ինչ ծիրանը կամ դեղձը, և թունաքիմիկատների
գործակիցը նույնն է։ Բայց պիտակների մեջ մենք տեսնում ենք նուշը առանձին, կամ ծառի
ընկույզների խմբում։
Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար.

You might also like