Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 7

Սեղանի թենիս

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ


գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն
ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը մրցակցի ` գնդակին
ճիշտ կամ ընդհանրապես հարվածել չկարողանալն է։ Կարևոր
համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և
օլիմպիական խաղեր

Խաղն անցկացվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։
Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ
կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է 15,25 սմ
բարձրությամբ ցանցը։ Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիեր ,
որոնք պատրասված են փայտից և ամեն կողմից ծածկված են մեկ կամ
երկու շերտ ռետինով։ Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է
պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը
2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ նարնջագույն։ 2007
թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցաշարերում չի
օգտագործվում։ Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ
երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է
տրվում հաղթած խաղացողին։ 2001 թվականին, ամեն խաղը ընթանում է
մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի
է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով
խաղերի քանակից։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի
օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որն ունի 0 կամ 1
միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի
անգամ չեն օգտագործվել։
Սեղան
Սեղանի թենիսի սեղանը յուրահատուկ սեղան է, որը բաժանվում է երկու
հավասար մասի։ Ունի չափսեր, որոնք համապատասխանում են
համաշխարհային ստանդարտներին. երկարություն՝ 274 սմ, լայնություն՝
152,5 սմ, բարձրություն՝ 76 սմ
Գնդաթի
Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիներ` պատրաստված ծառից և
ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից` ամեն կողմից։ Պրոֆեսիոնալ
գնդաթիները չեն վաճառվում պատրաստ ձևով։ Մարզիկի մարզիչն
ընտրում է հիմքը և վրայի ռեզինը։ Ռեզինի վրայի սպունգը լինում է
աստիճաններով ՝ 35-ից (փափուկ) մինչև 47 (կոշտ), իսկ ռետինը լինում է
հարթ կամ ցցաձողերով։ ITTF-ի կաննոների համաձայն գնդաթիի հիմքը
պետք է 85 տոկոս լինի փայտից

Գնդակը
Սեղանի թենիսի գնդակը պատրաստված է պլաստմասսայից։ Գնդակի
տրամագիծը՝ 40 մմ, զանգվածը՝ 2,7 գ։

Անվանում
Առաջին անգամ պինգ-պոնգ անունը ի հայտ եկավ 1901 թվականին։
Անվանվան հեղինակը Ջոն Ջակվեսն էր։ Պինգ-պոնգը երկու ձայնից է
բաղկացած՝ պինգ, երբ գնդաթին դիպչում էր գնդակին, և պոնգ՝ երբ
գնդակը դիպչում է սեղանին։ Հետո այս անվանումը վաճառվեց Փարկեր
եղբայրներին։

Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Խաղում են 2-ով (1-ը՝ 1-ի դեմ) կամ
4-ով (2-ը՝ 2-ի դեմ՝ զուգախաղ): Մրցում են մենախաղերում, զուգախաղերում
և խառը զուգախաղերում:Զուգախաղերում խաղընկերները գնդակը հետ
են մղում հերթով:Սեղանի թենիսը, որը խաղում են 2,7 մ երկարությամբ և 1,5
մ լայնությամբ սեղանի վրա:Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ , և՛
կանայք։ ։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։
Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։

Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում


XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում ,
սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն
ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային
ֆեդերացիան:
Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին
փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ: Խաղի
կանոնները շատ պարզ են. երբ գնդակը սեղանից մեկ անգամ վեր է
ցատկում, հարկավոր է ձեռնաթիի հարվածով այն ցանցի վրայով ուղարկել
հակառակորդի կիսադաշտը: Խաղացողներից յուրաքանչյուրը ձգտում է
ուժգին կամ խաբուսիկ հարվածով այնպես ուղարկել գնդակը , որ
հակառակորդը չկարողանա հետ մղել այն կամ սխալ թույլ տա: Առաջինը 21
միավոր հավաքած մարզիկը շահում է խաղափուլը: Սեղանի թենիսի
աշխարհի առաջնություններն անցկացվում են կենտ, իսկ Եվրոպայինը՝
զույգ տարիներին:

Իսկ հիմա եկեք խոսենք պինգ -պոնգի


աշխարհի ամենահետաքրքիր փաստերի
մասին

1. Սեղանի թենիսը ստեղծվել է մեծ թենիսի առաջացումից հետո .Խաղադաշտը


տեղափոխեցին սեղանի վրա,ռակետներն ու գնդակներնել չափսերով փոքրացան .

2. Պատմաբանները չունեն հավաստի փաստեր սեղանի թենիսի առաջացման


վայրի մասին.Տարբեր պատմական փաստաթղթեր նշում են մի քանի երկիր ,ավելի
ստույգ Չինաստան,Հնդկաստան և ԱՄՆ.

3. Սկզբում այս սպորտաձևը անվանել են սեղանի թենիս և միայն 20-րդ դարում


սկսվեց անվանվել պինգ-պոնգ.

4. Առաջին խոշոր մրցույթը պրոֆեսիոնալ հարթակում տեղի է ունեցել 1900թ -


ին.Մրցույթին,որը Անգլիայի մայրաքաղաքում էր, հավաքվել էին ավելի քան 300
խաղացող.

5. 1936թ-ին Պրահայում տեղի ունեցող մրցույթի ժամանակ գրանցվեց աշխարհի


ռեկորդ.Երկու մարզիկ 2 ժամ առանց ընդմիջման փոխանակվեցին հարվածներով .
6. 1983 թ-ին գրանցվեց ամենաերկար տևողությամբ ռեկորդային խաղափուլ ,որը
տևել է 143ժամ 46 րոպե.

7. Խաղի ժամանակ գնդակը կարող է արագանալ մինչև 170կմ/ժ.

8. Թվում է թե սեղանի թենիսի համար նախատեսված տարածքը շատ քիչ է ,


բայց չնայած դրան մի խաղի ժամանակ խաղացողը կարող է <վազել> մինչև 7 կմ .Շ

9. Բազմաթիվ հետազոտություններ և թեստեր ցույց են տվել , որ պինգ -պոնգի


սիրահարները ունեն հիանալի ռեակցիա և հենց խաղի պրոցեսը ամրացնում է սիրտ -
անոթային համակարգը.

10. Առաջ,երբ չկային մեզ բոլորիս հայտնի գնդակները ,սպորտսմենները


օգտագործում էին շամպայնի խցաններ.

11. Ամենահայտնի հարվածը <թոփ-սպին>-ը,որը անկասկած ավելացրեց պինգ —


պոնգի երկրպագուների քանակը,առաջացել է միայն 1959թ-ին.Շ

12. 1988թ-ից այս մարզաձևը համալրեց Օլիմպիական խաղերի շարքը.

13. Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են ,որ պինգ -պոնգ խաղալով


ավելի շատ էներգիա կարող եք կորցնել քան բոլեյբոլ խաղալիս .

14. Սեղանի թենիս սիրել են շատ հայտնի պատմական անձիք,օրինակ Ֆիդել


Կաստրոն,Ռոնալդ Ռեյգանը և Մաո Ցզեդան.

15. Պինգ-պոնգը շատ արագ խաղ է,մեկ րոպեում խաղացողը կարող է հասցնել
մինչև 150 հարված.

Մեր սպորտային համալիրում կարող եք փորձել ձեր ուժերը ,մրցեք ընկերների հետ և
իհարկե անցկացնեք լավ ժամանակ սեղանի թենիս խաղալով.

You might also like