Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 2

51․Որովայնի ընդհանուր ռենտգեն նկար։ Ինչպիսի

ախտաբանական փոփոխություններ կարելի է ախտորոշել։


Որովայնի խոռոչի նկար առանց կոնտրաստի այս դեպքում կարող ենք տեսնել է՝
1․ գազի առկայույթյուն աղիներում և ստամոքսի հատակում՝ (Հիվանդի կանգնած
դիրքում)։ Գազի ձևը աղիներում պետք է լինի կլոր կամ օվալաձև նորմայում։ Գազը
լինում է հաստ աղիքում, եթե բարակ աղիներում են դա արդեն ախտաբանական է՝
մետեորիզմ։

Եթե գազը ընդունում է Կլոյբերի բաժակի տեսք ապա դա վկայում է աղիքային


անանցանելիության մասին (fluid levels)։ Աղիքային անանցանելիության սկզբնական
փուլում լինում է օդային կամարներ(vozdushnie arki), բարակ աղին կամարի տեսք է
ստանում և անգամ կարող է Կլոյբերի գավաթ դեռ չլինել, բայց կամարների
(առկաների) առկայությունը ազդակ է հանդիսանում անանցանելիության համար։

Հիվանդի կանգնած դիրքում ստոծանու գմբեթների տակ ազատ գազի առկայություն,


որն ընդունում է սեփաձև տեսք։ Լինում է թափածագման ժամանակ ՝ խոռոչավոր
օրգանի։ Լյարդի ֆոնի վրա տարբերակվող օդի առկայությունը՝լեղուղիներում
(ճյուղավորված ) վկայում է խոլեդոխի վնասվածքի մասին, ինտրաօպերացիոն կամ
լեղուղիների անաերոբ ինֆեկցիայի մասին։

Օդի առկայությունը բարակ աղիների պատի մեջ։ Կոչվում է բարակ աղիների


էմֆիզեմա։ Եթե կլինիկա չկա և ոչ մի սիմպտոմ չկա բայց հայտնաբերում ենք աղիների
էմֆիզեմա ապա սա ոչինչ չի նշանակում։ Եթե կա կլինիկա և սուր ցավ
անանցանելիության նշաններ ապա դա վկայում է աղիների գանգրենայի մասին։
Սովորաբար սա ՀՇ-ի դիագնոզ է , բայց գրականության մեջ նշում են Ռ-ով
հայտնաբերման դեպքեր։

Նորմայում օդը կարող է լինել աղիքի լուսանցքում ՝


1․ կլոր
2․ օվալաձև
3․ որոշ քանակությամբ

Օդը կարող է լինել ՝ աղիքի լուսնցքում


1․ մեծ քանակությամբ ՝ հիպերպնևմատոզ
2․ առկաների նման աղիքային անանցանելիություն
3․ Կլոյբերի բաժակների ձևով

Օդը կարող է լինել ազատ որովայնի խոռոչում 1․ ստոծանու գմբեթների տակ՝


սեփաձև թափածակում
Օդը կարող է լինել՝ լեղուղիներում՝ինտրաօպերացիոն խոլեդոխի վնասման դեպքում

Հեղուկ որովայնի խոռոչում կարող է լինել 1․ ասցիտ

Ներքին արյունահոսություն
1․ փայծաղի պատրվածք
2․ արտաարգանդային հղիություն՝փողի պատրվածք
3․ երիկամի վնասում

Ռ-աբանորեն հեղուկ որովայնի խոռոչում չենք հայտնաբերում։ Ասցիտի զարգացում


երբ հեղուկը շատ է կարող ենք տեսնել թափանցելիության նվազում։ Ռ-աբանորեն
ներքին արյունահոսություն չենք հայտնաբերում։ Թափանցելիության նվազում կարող
է լինել ՝ճարպակալման , մկանների լավ զարգացած լինելու դեպքում և
թափանցելիության նվազման դեպքում չենք կարող դնել ասցիտ դիագնոզը։

Կալցինատներ՝կալցինացված էխինոկոկային բուշտ, որովայնի խոռոչում


(սովորական էխինոկոկային բուշտը եթե չի կալցինացվել ապա չենք տեսնում -
լյարդում)

Լեղապարկի կալցինացված քարեր-լեղապարկում որպես կանոն լինում են


բազմաթիվ , ռենտգեն խիտ եզրերով և ռենտգեն թափանցիկ կենտրոնով։ Կարող է
ունենալ խտություններ ՝Մերսեդեսի նշան։

Երիկամի քարեր-ուրատները Ռ թափանցիկ են և չեն երևում Ռենտգեն նկարի վրա։


Եթե քարերը կալցիում են պարունակում ունեն համասեռ ստվերի տեսք։ Երիկամի
քարերը կարող են ունենալ մարջանաձև տեսք (զբաղեցնում է ավազանը և
տարածվում բաժակներ)։ Աջ կողմի երիկամի քարը տարբերակելու համար
լեղապարկի քարից անհրաժեշտ է կատարել կողմնային նկար՝ երիկամայինը
կհամադրվի ողնաշարի մոտ իսկ լեղապարկինը որովայնի առաջային պատին։

Երակների քարեր/ ֆլեբոլիտներ-ֆլեբոլիտները որպես կանոն լավ երևում են փոքր


կոնքի հատվածքում անոթների պրոյեկցիայով։ Փոքր չափերի 3-4 մմ, շատ հստակ
եզրերով , ճիշտ ձևի՝ կիսաօվալ, կիսակլոր։

Արտերիաների պատերի կալցինատներ-մեծամասամբ տարբերակվում են


իլիակաների պրոյեկցիայավ։ Որպես գծային ստվեր։ Որովայնային աորտայի
անևրիզմայի կալցինացիան տարբերակվում է ողնաշարի ձախ կողմից։

Որովայնի մեզենտերիալ լիմֆատիկ հանգույցների կալցինացիան տարբերակվում է 2


կողմից, որպես ոչ համասեռ տձև ստվեր։

You might also like