Համալիր տնտեսական վերլուծություն

You might also like

Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 18

Համալիր տնտեսական վերլուծություն առարկայի

ՀԱՐՑԱՇԱՐ
1.Համալիր տնտեսական վերլուծության բնութագիրը:
Որակավորված հաշվապահը, աուդիտորը, հարկային տեսուչը, տնտեսագետը, ֆինանսիստը պետք է լավ տիրապետի
հետազոտման համակարգված, համալիր տնտեսական վերլուծության մեթոդիկայի, ինչպես նաև տնտեսական
գործունեության արդյունքների ճշգրիտ, համակողմանի վերլուծության ժամանակակից մեթոդներին:
Տնտեսական գործունեության համալիր տնտեսական վերլուծությունը, որպես գիտություն, իրենից ներկայացնում է
գիտելիքների մի համակարգ, որի շրջանակներում, համակարգված վերլուծության հիման վրա, հնարավոր է լինում
բացահայտել տնտեսավարող սուբյեկտի գործունեության վրա ազդող դրական և բացասական գործոնների
ազդեցության աստիճանը, հնարավոր պահուստները և այլն:
Կազմակերպության կառավարման համակարգում համալիր տնտեսական վերլուծության նշանակությունը
բացատրվում է մի շարք գիտական մոտեցումներով՝ համակարգված, համալիր, ինտեգրացիոն, մարքեթինգային,
գործառույթային, առարկայական, դինամիկ, վերարտադրողական, գործընթացային, նորմատիվային, քանակական և
այլն: Թվարկված մոտեցումներից յուրաքանչյուրը արտացոլում կամ բնութագրում է տնտեսական վերլուծության միայն
մեկ դրույթ:
Համակարգված մոտեցման ժամանակ ցանկացած համակարգ (օբյեկտ) դիտվում է որպես փոխկապակցված տարրերի
համախումբ, որն ունի նպատակ, արտաքին միջավայրի հետ կապ, հակադարձ կապ:
Համակարգված վերլուծությունը իրենից ներկայացնում է կոնկրետ մեթոդների և գործնական ընթացակարգերի
համախումբ, որոնց միջոցով լուծվում են տարբեր խնդիրներ: Կարելի է առանձնացնել համակարգված վերլուծության
հետևյալ կարևորագույն սկզբունքները՝
1.որոշումների ընդունման գործընթացն սկսվում է համակարգի կարևոր խնդիրների որոշմամբ, կոնկրետ
նպատակների հստակ ձևակերպմամբ,
2.յուրաքանչյուր խնդրի հետազոտման ժամանակ անհրաժեշտ է բացահայտել յուրաքանչյուր մասնավոր որոշման
հետևանքները,
3.որոշել և հետազոտել առկա խնդիրների կատարման և առաջադրված նպատակների իրականացման բոլոր հնարավոր
այլընտրանքային տարբերակները,
4.առանձին ենթահամակարգերի նպատակները պետք է համաձայնեցված լինեն ողջ համակարգի նպատակների հետ,
5.վերլուծության ընթացքում անհրաժեշտ է բացահայտել համակարգի տարրերի միջև փոխկապվածությունը,
ուսումնասիրել դրանց փոխգործունեությունը:
Համալիր մոտեցման (վերլուծության) կիրառման ժամանակ պետք է հաշվի առնել գործունեության տեխնիկական,
էկոլոգիական, տնտեսական, կազմակերպչական, սոցիալական, հոգեբանական (անհրաժեշտության դեպքում այլ,
օրինակ՝ քաղաքական, դեմոգրաֆիկական) դրույթներն ու դրանց փոխկապվածությունը: Եթե բաց թողնել
վերլուծության պարտադիր դրույթներից մեկը, ապա խնդիրը ամբողջությամբ լուծված չի լինի: Ցավոք, գործնականում
ոչ միշտ է պահպանվում այդ պահանջը:
Համալիր տնտեսական վերլուծությանն ուղղված ինտեգրացիոն մոտեցումը իր մեջ ներառում է հետազոտման և
փոխհարաբերությունների ուժեղացում:
Մարքեթինգային մոտեցումը (վերլուծությունը) հիմնված է սպառողների ուղղվածությամբ իրականացվող տնտեսական
վերլուծությամբ:Կազմակերպության ռազմավարության ընտրությունը պետք է իրականացվի տվյալ տեսակի ապրանքի
կամ ծառայության գոյություն ունեցող և կանխատեսվող ապագա ռազմավարական պահանջմունքների վերլուծության
հիման վրա: Դրա հետ մեկտեղ ուշադրություն է դարձվում շուկայի ռազմավարական
հատվածավորմանը, սեփական արտադրանքի և մրցակիցների արտադրանքի մրցունակության
վերլուծությանը:Մարքեթինգային վերլուծություն պետք է կիրառել կազմակերպության
ցանկացած ստորաբաժանումում ծագած յուրաքանչյուր խնդրի լուծման ժամանակ: Այդ պարագայում տնտեսական
վերլուծության չափանիշներն ընտրելիս նպատակահարմար են հետևյալները՝
■սպառողների պահանջմունքներին համապատասխան արտադրանքի որակի բարձրացումը,
■արտադրանքի արտադրության ժամանակ միջոցների տնտեսում՝ ի հաշիվ իրացման ծավալների ընդլայնման, գիտա-
տեխնիկական գործընթացների, կառավարման համակարգի կատարելագործման:
Համալիր տնտեսական վերլուծության գործառութային մոտեցման էությունը կայանում է նրանում, որ պահանջարկը
դիտվում է որպես գործառույթների համախումբ, որոնք պետք է կատարել պահանջմունքների բավարարման համար:
Ներկա ժամանակներում լայնորեն կիրառվում է առարկայական մոտեցումը, որի ընթացքում վերլուծության օբյեկտ է
հանդիսանում առկա արտադրանքը: Ընդ որում արտադրանքի որակը կատարելագործվում է մարքեթինգային
վերլուծության արդյունքների հիման վրա կատարված վերամշակումների միջոցով, և աշխատակիցների առջև խնդիր է
դրվում հասնել կարևորագույն ցուցանիշների գծով համաշխարհային մակարդակի:
Դինամիկ մոտեցումը ենթադրում է կազմակերպության ուսումնասիրումը նախկին տարիների կտրվածքով (օրինակ 10
տարի) և վերջինիս զարգացման կանխատեսումը (օրինակ առաջիկա 5 տարի):
Վերարտադրողական մոտեցումը հիմնված է արտադրանքի արտադրության մշտական վերաթողարկման վրա:
Գործընթացային մոտեցումը տնտեսական վերլուծության գործընթացները դիտում է որպես փոխկապակցված:Ընդ
որում վերլուծությունը հանդիսանում է մարքեթինգի,
պլանավորման, արտադրության կազմակերպման, հաշվառման և կառավարման անընդհատ գործողությունների
համախումբ:
Նորմատիվային մոտեցումը ենթադրում է տնտեսական վերլուծության բոլոր ենթահամակարգերի գծով նորմատիվների
սահմանում, այդ թվում՝
■նպատակային ենթահամակարգ (արտադրանքի որակի, շուկայի պարամետրերի, արտադրության կազմակերպչա-
տեխնիկական մակարդակի, աշխատակազմի
սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի պահպանման նորմատիվներ),
■աջակցության ենթահամակարգ (ռեսուրսների օգտագործման արդյունավետության նորմատիվներ,
աշխատակիցներին բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովվածության նորմատիվներ և այլն),
■գործառութային ենթահամակարգ (վարարտադրողական գործընթացների բոլոր գործառույթների գծով
նորմատիվներ),
■կառավարող ենթահամակարգ (մենեջմենթի հոգեբանության և սոցիոլոգիայի գծով նորմատիվներ, ռազմավարական,
կառավարչական որոշումների մշակման և ընդունման նորմատիվներ):
Որքան մեծ է հիմնավորված և քանակապես արտահայտված նորմատիվների տեսակարար կշիռը, այնքան բարձր է
տնտեսական վերլուծության արդյունավետությունը կառավարման բոլոր մակարդակներում:
Քանակական վերլուծության էությունը կայանում է մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների,
փորձագիտական գնահատումների, բազային համակարգի օգնությամբ որակականից քանակական գնահատումներին
անցմանը:
Համալիր տնտեսական վերլուծությունում կարևոր է կիրառել վերլուծության առավել հստակ մեթոդներ,
կառավարչական որոշումների կանխատեսումներ:
2.Կազմակերպության ֆինանսատնտեսագիտական գործունեության համալիր տնտեսական վերլուծության
նպատակներն ու խնդիրները :
Կազմակերպության ֆինանսատնտեսագիտական գործունեության համալիր տնտեսական վերլուծության
նպատակն է հանդիսանում տեղեկատվության պատրաստումը կառավարչական որոշումների ընդունման համար:
Արդի ժամանակներում համալիր տնտեսական վերլուծությունը թույլ է տալիս յուրաքանչյուր կազմակերպության
ապահովել ֆինանսատնտեսագիտական գործունեության արդյունավետ կառավարում: Այն ռացիոնալ կազմակերպելու
համար անհրաժեշտ է օբյեկտիվորեն կիրառել տնտեսական վերլուծության մեթոդաբանությունն ու մեթոդները,
ֆինանսական դրության և տնտեսական գործունեության հնարքների և մեթոդների գնահատում կատարել, որոնց
արդյունքների հիման վրա հնարավոր կլինի կազմակերպության ֆինանսատնտեսագիտական գործունեության
ցուցանիշների բարելավման արդյունավետ ձևեր և միջոցներ մշակել: Կազմակերպության ֆինանսատնտեսագիտական
գործունեության համալիր տնտեսական վերլուծությունն իրականացվում է կառավարման հետևյալ երեք
ուղղություններով՝
-հետազոտվող երևույթների գնահատում,
-կանխորոշում, այսինքն պատճառա-հետևանքային կապերի և արդյունքների վրա ազդեցություն ունեցող առանձին
գործոնների գնահատում,
-կայացվող որոշումների հետևանքային կանխատեսում:
Կապված դրա հետ կարելի է առանձնացնել կազմակերպության ֆինանսատնտեսագիտական գործունեության
համալիր տնտեսական վերլուծության հիմնական խնդիրները:
Համալիր տնտեսական վերլուծությունն անցկացվում է կոնկրետ ժամանակահատվածով, որը սովորաբար ներառում է
վերջին երեք տարիները: Համալիր տնտեսական վերլուծության արդյունքների հիման վրա կատարվում են կոնկրետ
եզրահանգումներ և կատարվում են հստակեցված առաջարկություններ, որոնք թույլ կտան բարելավել
կազմակերպության ֆինանսատնտեսագիտական գործունեության ցուցանիշները ապագայում:
Համալիր տնտեսական վերլուծության խնդիրները հետևյալն են.
1)Կազմակերպության մարտավարական և ռազմավարական ծրագրերի գիտական հիմնավորումը: Այդ ծրագրերի
մշակումը և կառավարչական որոշումների արդյունավետ տարբերակների ընտրությունը անհնար է իրականացնել
առանց կազմակերպության համալիր տնտեսական գործունեության վերջին տարիների խորքային վերլուծության,
հեռանկարային կանխատեսումների և տնտեսական զարգացման օրինաչափություների գնահատման:
2)Կազմակերպության բիզնես-ծրագրի կատարման գնահատումը, որտեղ սահմանված են նրա առաջիկա զարգացման
կարևորագույն ցուցանիշների նորմատիվային արժեքները: Հենվելով հաշվապահական հաշվառման և
հաշվետվությունների մեջ ներկայացված տվյալների վրա, վերլուծական գործընթացում որոշվում է բիզնես-ծրագրի
առանձին ցուցանիշների փոփոխությունը և բացահայտվում դրա վրա տարբեր գործոնների ազդեցությունը:
3)Թողարկվող արտադրանքի (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում) ըստ որակի, կառուցվածքի
և քանակի պլանային որոշումների հիմնավորվածության բարձրացում, որի նպատակն է պահանջարկի բացահայտումն
ու բավարարումը, արտադրական գործընթացի անընդհատությունը, պարբերականությունը, ինչպես նաև պլանի
կատարման արդյունքների նկատմամբ հսկողություն և բազմակողմանի գնահատում իրականացնելը: Շարունակելով և
ավարտելով հաշվառման հսկողության գործառույթը, օգտագործելով հաշվառման և վիճակագության տվյալները, այլ
աղբյուրների նյութերը, տնտեսական վերլուծությունը բնութագրում է պատվերների և պլանների կատարումը ինչպես
ընթացիկ ժամանակաշրջանում, այնպես էլ հաշվետու տարվա ավարտին, բացահայտում է պլանային
կանխատեսումներից շեղումները, դրանց պատճառները և հետևանքները: Կազմակերպությունում պլանի կատարման
գնահատման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվում է մանրածախ և մեծածախ վաճառքների ծավալներին,
կառուցվածքային տեսականուն, նյութական արժեքների մուտքագրմանն ու դուրսգրմանը: Շատ կարևոր է, որպեսզի
պլանային խնդիրների լուծման ժամանակ վերլուծությունն իրականացվի կանոնակարգված: Միայն այդպիսի
պայմաններում է հնարավոր քայլերի հերթականություն պահպանել և վերացնել կազմակերպության աշխատանքում
առկա բացասական երևույթները: Հաշվետու տարվա վերջում կատարվող վերլուծությունը համապատասխան
նշանակություն ունի կազմակերպության հետագա գործունեության գնահատման գործընթացում:
4)Կազմակերպությունների նյութական, աշխատանքային և ֆինանսական
ռեսուրսների օգտագործման գնահատումը: Տնտեսական վերլուծության հիման վրա
գնահատական է տրվում նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման
արդյունավետությանը: Օրինակ՝ արդյունաբերությունում այս տեսանկյունից ուսումնասիրվում է՝
-աշխատանքի միջոցների և առարկաների, շենքերի և շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների,
գործիքների, հումքի և նյութերի օգտագործման
արդյունավետությունը,
-առկա աշխատուժի գործունեության արդյունավետությունը (ըստ աշխատակիցների կազմի և մասնագիտացման, ըստ
վարչական անձնակազմի, ըստ աշխատանքի արտադրողականության և այլն),
-ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը (սեփական և փոխառու, հիմնական և շրջանառու):
5)Կազմակերպության տնտեսական գործունեությունից ստացված ֆինանսական արդյունքների գնահատումը:
Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների գնահատման ժամանակ օգտագործվում են
քանակական և որակական ցուցանիշներ: Այսպես, կազմակերպության շահույթի չափը արդյունաբերական ոլորտում
որոշվում է ոչ միայն թողարվող արտադրանքի քանակով և տեսականիով, այլև դրանց ինքնարժեքով:
Կազմակերպության շահույթը կախված է ինչպես վաճառքի (ըստ ծավալի և կառուցվածքի) պլանի կատարումից,
այնպես էլ փաստացի արձանագրված ծախսերից, տնտեսման ռեժիմի պահպանումից, աշխատանքային, նյութական և
ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումից:
Ֆինանսական արդյունքների ճիշտ գնահատում կատարելու համար անհրաժեշտ է առանձնացնել այն գործոնները,
որոնք ազդեցություն ունեն կազմակերպությունից կախված և կախում չունեցող հետազոտվող ցուցանիշների վրա: Եթե,
օրինակ տեղի է ունեցել գների փոփոխում (որը, որպես կանոն, կազմակերպությունից կախված չի լինում), ապա
համապատասխանաբար փոխվում են նաև ֆինանսական արդյունքները:
6)Չօգտագործված պահուստների բացահայտում: Համալիր տնտեսական վերլուծությունն իրեն արդարացնում է
վերջնական արդյունքում միայն այն ժամանակ, երբ այն շրջապատին տալիս է իրական օգուտ: Համալիր տնտեսական
վերլուծության օգտակարությունը կայանում է կազմակերպության յուրաքանչյուր բաժնի աշխատանքների
պլանավորման և կառավարման գործընթացում պահուստների և բաց թողնված հնարավորությունների բացահայտման
մեջ:
Տնտեսական վերլուծության իրականացման գործընթացում պահուստների բացահայտումն իրականացվում
է ընդունված որոշումների նկատմամբ խիստ գնահատումների միջոցով, կազմակերպության տարբեր
ստորաբաժանումների աշխատանքների կատարման համեմատական ուսումնասիրմամբ և այլն:
Վերլուծական հետազոտությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ մանրազնին բացահայտվել
են կազմակերպության տնտեսական գործունեության հետագա բարելավման պահուստները և մշակվել դրանց
իրացման միջոցառումներ:
7)Խիստ կարևոր է կառավարչական որոշումների արդյունավետության գնահատման խնդիրը: Կազմակերպության
տնտեսական գործունեության արդյունքները անմիջականորեն պայմանավորված են նաև ընդունված կառավարչական
որոշումների արդյունավետության աստիճանով: Միայն տնտեսական գործունեության խորը վերլուծության միջոցով
կարելի է ընդունել ճշգրիտ կառավարչական որոշումներ և գնահատել դրանց արդյունավետության մակարդակը:
Տնտեսական գործունեության համալիր վերլուծության ընթացքում ձեռք բերված արդյունքները
կազմակերպությունների կառավարիչներին հնարավորություն են տալիս համապատասխան հարցերի լուծման
ուղղությամբ ընդունելու արդյունավետ կառավարչական որոշումներ:
3.Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության համալիր տնտեսական վերլուծության տեղեկատվական
ապահովվածությունը:
Համալիր տնտեսական վերլուծությունն առաջացել և զարգացել է որպես հաշվապահական հաշվառման և
հաշվետվությունների տվյալների հիման վրա կատարվող վերլուծություն: Ներկայումս վերլուծության այս տեսակը
դուրս է եկել հաշվապահական սահմանափակ տեղեկատվության շրջանակներից: Ժամանակակից համալիր
տնտեսական վերլուծությունը հիմնվում է կազմակերպության տնտեսական գործունեության վերաբերյալ համալիր
տեղեկատվական աղբյուրների օգտագործման վրա:
Համալիր տնտեսական վերլուծությունը համախմբում է տեղեկատվության հետևյալ աղբյուրները՝
-պլանային (ղեկավարությունից ստացված հրահանգները),
-վիճակագրական, օպերատիվ, հաշվապահական (ֆինանսական և կառավարչական հաշվառման տվյալները),
-հաշվետվական (հաշվապահական և վիճակագրական հաշվետվությունների տվյալները),
-նորմատիվ-տեղեկատվական ((տեխնիկա-տնտեսական նորմեր (միավոր արտադրանքի վրա ծախսվող հումքի,
նյութերի և այլնի բացարձակ ցուցանիշները) և նորմատիվներ (հարաբերական ցուցանիշներ)),
-փաստաթղթավորման համակարգեր (միասնական և հատուկ),
-տվյալների բազայի տեղեկատվա-իրավական համակարգեր, տնտեսա-իրավական փաստաթղթեր (հրամաններ,
պայմանագրեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ և այլն),
-վերահսողական գործընթացների նյութեր (գույքագրման ակտեր, վերահսողական ակտեր և այլն),
-կազմակերպության մրցակիցների վերաբերյալ տեղեկատվություն,
-տարբեր աղբյուրներից տվյալներ (մամուլ, ինտերնետ, երրորդ անձինք, ինչպես նաև վերլուծական տեղեկատվական
տեխնոլոգիաներ):
Համալիր տնտեսական վերլուծության և տեղեկատվական ապահովվածության միջև կապն արտահայտվում է նրանում,
որ վերլուծության ընթացքում իրականացվում է հենց տեղեկատվության որակի հսկողություն, որը իր հերթին
ելակետային բազա է ծառայում վերլուծության անցկացման համար: Վերլուծական ընթացակարգերի անցկացման
ժամանակ օգտագործվող տեղեկատվության որակի վերաբերյալ հարկ է դատել հետևյալ հիմնական \
չափանիշներով
-անհրաժեշտությունը - բնութագրվում է տեղեկատվության բովանդակությամբ և վերլուծություն անցկացնելու
նպատակով դրա օգտագործման մակարդակով,
-բավարար լինելը – բնութագրվում է երևույթների և փաստերի քանակական և որակական ամբողջական նկարագրմամբ,
ինչպես նաև վերլուծության համար մշակվող և օգտագործվող տեղեկատվության էականությամբ,
-իրական լինելը – հաշվառման տվյալների հավաստիությունն (ապացուցողական և հիմնավորված) ու հուսալիությունը
(որոշվում է կառավարչական տեղեկատվության մշակման և պահպանման, տեխնիկական միջոցների ճիշտ չափման և
վերահսկման որակով),
-տեղեկատվության ժամանակին ստացումը – վերլուծության համար պահանջվող կառավարչական
տեղեկատվությունը (այդ թվում տնտեսական գործունեության կառավարման համակարգերում շեղումների
վերաբերյալ) պետք է վերլուծաբաններին ներկայացված լինի մաքսիմալ կարճ ժամկետներում: Եթե տվյալ
տեղեկատվությունը ժամանակին չլինի, ապա վերջինս իմաստազրկվում է (կարող են բաց թողնվել կազմակերպության
հնարավորությունները), բացի դա, տարրատեսակ շեղումների անցանկալի հետևանքները էլ ավելի կխորանան,
-վերլուծական լինելը – կախված է տնտեսական գործունեությունն արտացոլող գործոնների խորության,
մանրամասնեցվածության աստիճանից (կարգավորվում է կախված կառավարչական հարցումներից),
-կազմակերպվածությունը – բնութագրում է տեղեկատվության ձևավորման տեխնոլոգիայի, դրա ներկայացման
հասկանալիության և հարմարավետության (տվյալների կառուցվածքային համակարգվածությունը) մակարդակը,
ինչպես նաև կիրառվող հաշվառման ձևերի նպատակայինությունը:
Այդ կերպ, համալիր տնտեսական վերլուծության յուրաքանչյուր օբյեկտ բնութագրում է կոնկրետ տեղեկատվություն,
ուստի վերլուծական ընթացակարգերի պլանավորման փուլում յուրաքանչյուր օբյեկտի համար նշվում են
համապատասխան տեղեկատվական աղբյուրներ:
4.Համալիր տնտեսական վերլուծության համակարգի արդյունավետության սկզբունքները:
Կազմակերպության համալիր տնտեսական վերլուծության արդյունավետության պայմանների պահպանման գլխավոր
հիմքը հանդիսանում են ընդհանուր վերլուծական գործունեությունը ընդգրկող հետևյալ հիմնական սկզբունքները.
1.Պատասխանատվության սկզբունք - համալիր տնտեսական վերլուծություն իրականացնող յուրաքանչյուր սուբյեկտ
հսկողա-վերլուծական գործառույթի ոչ լիարժեք և պատշաճ կարգով կատարելու համար պետք է կրի տնտեսական,
վարչական և կարգապահական պատասխանատվություն: Վերլուծություն իրականացնող յուրաքանչյուր անձ
պետք է պաշտոնապես հրահանգված լինի իր կողմից իրականացվելիք հսկողա-վերլուծական գործընթացների
ամբողջական, պատշաճ, օբյեկտիվորեն կատարելու պատասխանատվության մասին:
2.Հավասարակշռության սկզբունք – այն անխզելիորեն կապված է նախորդի հետ: Հավասակշռություն նշանակում է, որ
վերլուծություն իրականացնող անձին չի կարելի տրամադրել հսկողա-վերլուծական գործառույթներ՝ չապահովելով
վերջինիս դրանց կատարման համար համապատասխան միջոցներով:
3.Առկա շեղումների վերաբերյալ ժամանակին տեղեկացնելու սկզբունք – ըստ որի, շեղումների վերաբերյալ
տեղեկատվությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրվի այդ շեղումների գծով որոշումներ
ընդունող իրավասություններ ունեցող անձանց: Նախնական վերլուծության ժամանակ կանխատեսվող
հնարավոր շեղումների առաջացման մասին չտեղեկացնելու դեպքում կորում է իմաստը այդպիսի վերլուծության
անցկացման:
4.Կառավարող և կառավարվող համակարգերի համապատասխանության սկզբունք - համալիր տնտեսական
վերլուծության համակարգերի բարդության աստիճանը պետք է համեմատելի լինի վերահսկողական համակարգի
բարդության աստիճանի հետ:
5.Անընդհատության սկզբունք - համալիր տնտեսական վերլուծության համակարգի շարունակական գործունեությունը
թույլ կտա ժամանակին նախազգուշացնել հնարավոր շեղումների առաջացման մասին, ինչպես նաև ժամանակին
դրանք բացահայտել:
6.Համալիր տնտեսական վերլուծության համակարգի տարբեր օղակների
փոխհամաձայնեցվածության սկզբունք - համալիր տնտեսական վերլուծության համակարգի տարբեր օղակներում
պետք է ապահովվի տվյալների փոխանցման փաստի համաձայնեցում:
7.Պարտականությունների բաշխման սկզբունք – տվյալ ոլորտում վերլուծական աշխատանքներ կատարելիս
ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ աշխատակիցների միջև գործառույթները բաշխված լինեն հետևյալ
կերպ. բաժնի մեկ աշխատակցին կցված չլինի միաժամանակ մի քանի գործառույթների կատարում (այդ թվում՝ կոնկրետ
ակտիվների գծով գործառնությունների իրականացման թույլտվություն, դրանց գրանցում, պահպանման ապահովում,
գույքագրման անցկացում): Նշված աշխատանքները պետք է բաշխված լինեն մի քանի անձանց միջև:
8.Թույլտվության սկզբունք – կազմակերպության ֆինանսանտնտեսական բոլոր գործառնությունները պետք է
պաշտոնապես թույլատրված լինեն պաշտոնատար անձանց կողմից: Առանց պաշտոնապես սահմանված
գործընթացների թույլտվության առկայության անհնար է կազմակերպության համալիր տնտեսական վերլուծության
համակարգը համարել արդյունավետ:
9.Օբյեկտիվության սկզբունք - երբ վերլուծական հետազոտությունը իրականացվում է արժանահավատ
տեղեկատվական տվյալներով, իսկ եզրահանգումները՝
հիմնավորվում ճշգրիտ հաշվարկներով:
10.Գիտական սկզբունք - երբ վերլուծական գործընթացն իրականացվում է գիտականորեն հիմնավորված արդի
մեթոդներով:
11.Ծրագրային սկզբունք - երբ վերլուծական հետազոտությունը իրականացվում է նախապես կազմված ծրագրին
համապատասխան:
12.Օպերատիվության սկզբունք - երբ վերլուծության միջոցով կարելի է անմիջապես ներգործել կազմակերպության
տնտեսական գործունեության վրա և ընդունել արդյունավետ կառավարչական որոշումներ:
13.Արդյունավետության սկզբունք - երբ վերլուծական հետազոտությունների վրա կատարված ծախսերը ապահովում
են բազմակի արդյունք:
Այս կերպ, վերոնշյալ սկզբունքների համախումբը հիմք է հանդիսանում կազմակերպությունում համալիր տնտեսական
վերլուծության համակարգի արդյունավետ գործելու համար:
5.Համալիր տնտեսական վերլուծության տեսակները, ու դրա կապը հարակից ծառայությունների հետ:
Ընդհանուր տնտեսագիտության տեսության շրջանակներում ընդունված է առանձնացնել մակրո և
միկրոտնտեսագիտություն: Մակրոտնտեսագիտությունը զբաղվում է ազգային տնտեսական համակարգերի
գործառույթների հետազոտմամբ՝ մակրոգործընթացների (հետազոտման օբյեկտներն են՝ գների ընդհանուր
մակարդակը, զբաղվածությունը, ազգային արդյունքը, պետական բյուջեն, ապրանքների շուկաները, աշխատանքի և
կապիտալի շուկան և այլն) ձևավորման հիման վրա: Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է առանձին
տնտեսական օրինաչափությունների վարքագիծը և/կամ սուբյեկտները (հետազոտման օբյեկտները՝
կազմակերպության գործունեության մեխանիզմը, մրցակցությունը, աշխատանքի մոտիվացվածությունը,
օգտակարությունը և այլն): Մակրո և միկրոտնտեսական համակարգերում վերլուծական գործընթացների
ամբողջականությունը համապատասխանաբար անվանում են մակրոտնտեսական և միկրոտնտեսական
վերլուծություն:
Դրա հետ կապված կազմակերպության տնտեսական վերլուծությունն նպատակահարմար է ստորաբաժանել
տեխնիկա-տնտեսական վերլուծության (ցուցանիշներն ու չափանիշները պարտադիր չէ ներկայացնել արժեքային
արտահայտությամբ) և ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության (ցուցանիշների և գործակիցների
վերլուծությունն իրականացվում է բացառապես արժեքային արտահայտությամբ): Վերջինս կարող է ստորաբաժանվել
2 տեսակի՝ ֆինանսական և կառավարչական:
Ֆինանսական վերլուծությունն իրականացվում է արտաքին ցուցանիշների հիման վրա, այսինքն վերջինիս
տեղեկատվության բազայի հիմք է հանդիսանում հասանելի հաշվապահությունն ու ֆինանսական հաշվետվությունը:
Կառավարչական վերլուծությունն իրականացվում է կազմակերպության ներսում շրջանառվող ներքին
տեղեկատվության հիման վրա: Համալիր տնտեսական գործունեության հետազոտման ժամանակ գործնականում
կիրառում են վերլուծության տարբեր տեսակներ, այդ թվում՝
1.պլանային՝ նախատեսված ըստ անցկացման ժամկետների (նախնական, ընթացիկ, հաջորդական կամ պարբերական),
2.ըստ հետազոտման մասշտաբների (համալիր, թեմատիկ),
3.ըստ համեմատման եզրերի (միջտնտեսական, ներտնտեսական):
Նախնական տնտեսական վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ընթացիկ ժամանակաշրջանի կտրվածքով
նախատեսված պլանի սպասվելիք կատարման գործընթացը, քանի դեռ չկա ամբողջական հաշվետվություն:
Կազմակերպության տնտեսական գործունեության ընթացիկ վերլուծությունը հիմնված է պարբերական
հետազոտությունների վրա՝ ըստ օրական, շաբաթական պլանային առաջադրանքների կատարման: Այն
իրականացվում է ամեն օր և թույլ է տալիս արագ բացահայտել տնտեսական գործունեության առկա թերությունները, և
միջոցառումներ մշակել վերջիններիս վերացման ուղղությամբ:
Հաջորդական վերլուծությունն իրականացվում է հաշվետու ժամանաշրջանի (եռմասյակ, տարի) բոլոր տվյալների
ուսումնասիրումից հետո՝ նպատակ հետապնդելով
կազմակերպության տնտեսական գործունեության բոլոր հիմնական ցուցանիշների գծով ճիշտ գնահատումներ
կատարել: Վերլուծության այս տեսակն առավել բարդ է, քանի որ այն կարելի է իրականացնել միայն ամբողջական
հաշվետվությունների առկայության դեպքում:
Կախված տնտեսական գործունեության վերլուծության ծավալներից, այն ստորաբաժանվում է համալիրի և թեմատիկի:
Համալիր վերլուծությունն ընդգրկում է կազմակերպության ողջ գործունեությունը և իրականացվում է հաշվետու
տարվա ավարտից հետո, որի ընթացքում գնահատվում են տնտեսական գործունեության արդյունքները՝ ներառյալ
պլանների կատարումը, հետազոտվում են այն տնտեսական պայմանները, որոնցում ընթանում է տնտեսական
գործունեությունը, որոշում են առանձին գործոնների ազդեցությունը արդյունքային ցուցանիշների վրա, նշում են այդ
ցուցանիշների բարելավման կոնկրետ միջոցառումներ: Թեմատիկ վերլուծությունը ենթադրում է տնտեսական
գործունեության մեկ կամ մի քանի ուղղությունների մանրակրկիտ ուսումնասիրում, որը առավել հստակ է բնութագրում
առկա խնդիրները (օրինակ՝ կազմակերպության հիմնական կամ շրջանառու միջոցների օգտագործման
արդյունավետությունը):
Ըստ վերլուծվող օբյեկտի համեմատական վերլուծությունը առանձնացվում է ըստ ներտնտեսականի և ըստ
միջտնտեսականի: Ներտնտեսական վերլուծությունը հետազոտում է միայն տվյալ կազմակերպության կամ նրա
ստորաբաժանումների ֆինանսատնտեսական գործունեությունը, իսկ միջտնտեսական վերլուծության ժամանակ
համեմատվում են տվյալ և այլ կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի աշխատանքային
ցուցանիշները:
Կազմակերպության համալիր ֆինանսատնտեսական գործունեության մեխանիզմը ավելի հստակ հասկանալու և
պատկերացնելու համար ներկայացվել է հետևյալ գծապատկերը (Գծապատկեր Կազմակերպության
ֆինանսատնտեսական գործունեության համալիր վերլուծությունը):
Արտադրության և վաճառքի ծավալների վերլուծություն: Յուրաքանչյուր կազմակերպության գործունեության
նպատակների իրագործման ընթացքը կարող է փոփոխվել վերջինիս զարգացման տարբեր փուլերում:
Արտադրական ծրագիրն իրենից ներկայացնում է կազմակերպության հետևյալ նպատակների համաձայնեցման
արդյունք՝
-հնարավորինս մեծ շահույթի ստացում,
-իրական ֆինանսական և այլ հնարավոր միջոցների հաշվառում,
-վաճառքի շուկայի պահանջմունքների ամբողջական բավարարում,
-արտադրական ծախսերի մաքսիմալ նվազեցում,
-Կազմակերպության արտադրական հզորության օպտիմալ օգտագործում:
Արտադրանքի թողարկման ծավալների վերլուծությունը իր մեջ ներառում է՝
-պլանի կատարման գնահատումը և արտադրության ու վաճառքի ծավալների դինամիկան,
-զանազան գործոնների ազդեցության որոշումը այդ ցուցանիշների մեծության փոփոխության վրա,
-արտադրության և վաճառքի ծավալները մեծացնող ներտնտեսական պահուստների բացահայտումը,
-պահուստների բացահայտմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակումն ու իրականացումը:
Արդյունաբերական կազմակերպությունների գործունեության կարևոր ցուցանիշ է հանդիսանում արտադրանքի
որակը: Արտադրանքի որակի բարձրացումն ապահովում է շուկայում կայուն դիրք: Բարձր որակի արտադրանքի
մակարդակը նպաստում է պահանջարկի բարձրացմանը, շահույթի մեծացմանը ոչ միայն ի հաշիվ վաճառքի
ծավալների, այլ նաև առավել բարձր գների:
Արտադրության տեխնիկա-կազմակերպչական մակարդակի և այլ պայմանների վերլուծություն: Ըստ տեխնիկա-
կազմակերպչական մակարդակի վերլուծության
նպատակահարմար է տեխնոլոգիական գործընթացները բաժանել երեք խմբի՝
1.տեխնոլոգիական գործընթացը պայմանավորող հիմնական միջոցներ,
2.նյութական արժեքներ,
3.աշխատանքային միջոցներ:
Հիմնական միջոցներն իրենցից ներկայացնում են կազմակերպության ակտիվների միայն մի մասը: Հիմնական
միջոցները հարկ է վերլուծել երեք հիմնական ուղղություններով՝
-առկայությունն ու վիճակը,
-մուտագրումն ու օտարումը,
-օգտագործման արդյունավետությունը:
Վերլուծական ցուցանիշները պետք է արտացոլեն՝
-նյութա-տեխնիկական բազայով հագեցվածության աստիճանը,
-չիրացվող և հնացած պաշարները,
-ըստ սեզոնայնության պաշարների շարժի գնահատումը և այլն:
Գնահատումն իրականացվում է ինչպես բնեղեն, այնպես էլ արժեքային ցուցանիշների միջոցով:
Աշխատանքային ռեսուրսները բավականին տարբերվում են հիմնական միջոցների և նյութական արժեքների
գնահատման ձևից, ուստի դրանց վերլուծությունն իրականացվում է հետևյալ 4 ուղղություններով՝ առկայությունը,
շարժը, օգտագործումը, մոտիվացվածությունը: Այս ցուցանիշները պետք է բնութագրեն՝
-աշխատակիցների կազմն ու կառուցվածքը,
-կրթության և որակավորման մակարդակը,
-կառավարող մարմինների բաժինը,
-աշխատանքի արտադրողականությունը և միջին աշխատավարձի չափը,
-ըստ ստորաբաժանումների աշխատակիցների կատեգորիաները,
Ծախսերի կառավարում և վերլուծություն: Կազմակերպության արդյունավետ աշխատանքը բնութագրվում է
շահույթի աճով: Շահույթը որոշվում է որպես եկամուտների ավելացում ծախսերի նկատմամբ: Ուստի այս բլոկի
շրջանակներում խոսքը վերաբերում է եկամուտների մեծացման և ծախսերի նվազեցման գործոնների բացահայտմանն
ու գնահատմանը:
Եկամուտների մեծացման խնդրի լուծման շրջանակներում վերլուծություն է իրականացվում պլանային
առաջադրանքների կատարման և վաճառքների ծավալների դինամիկայի հետազոտման միջոցով ինչպես նաև
ուսումնասիրվում է գնային քաղաքականության արդյունավետությունը:
Կազմակերպության գործունեության ֆինանսական վերլուծությունը հանդիսանում է համալիր տնտեսական
վերլուծության էականորեն բաղկացուցիչ մասը: Այն ներառում է վերլուծական աշխատանքներ իրականացնող
այնպիսի բաժիններ, որոնք կրում են ետգործառնական բնույթ, և այսպիսի վերլուծության արդյունքները բաց են բոլոր
հետաքրքրված անձանց համար, քանի որ ցուցանիշները ներառված են հրապարակվող հաշվետվություններում:
6.Համալիր տնտեսական վերլուծության փուլերը :
Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության համալիր տնտեսական \
վերլուծության 3 հիմնական փուլեր են առանձնացվում
1.վերլուծության կոնկրետ նպատակի որոշում և դրա իրականացմանն ուղղված քայլերի մշակում,
2.վերլուծության համար տրամադրված տեղեկատվության որակի գնահատում,
3.վերլուծության անցկացման և ստացված արդյունքների համախմբման համար վերլուծության մեթոդների որոշում:
Առաջին փուլում վերլուծության նպատակը որոշվում է հետևյալ 3 միջոցով՝
-կազմակերպության ցուցանիշների համեմատում ազգային տնտեսության կամ բնագավառի միջին ցուցանիշների հետ
(այդպիսի ցուցանիշները կոչվում են «իդեալական» կամ «նորմատիվային»),
-տվյալ հաշվետու տարվա փաստացի ցուցանիշների համեմատում նախորդ տարիների, ինչպես նաև հաշվետու
ժամանակաշրջանի պլանային ցուցանիշների հետ,
-կազմակերպության ցուցանիշների համեմատում մրցակից ընկերությունների ցուցանիշների համար (միջտնտեսական
համեմատական վերլուծություն):
Համալիր տնտեսական վերլուծության երկրորդ փուլում անցկացվում է հենց տեղեկատվության որակի վերլուծություն,
որի ժամանակ ստուգվում են ոչ միայն հաշվառման տվյալները, այլև հաշվետվության ցուցանիշների ձևավորման վրա
ազդող գործոնները:
Երրորդ փուլը, դա կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության որպես մեթոդների, ընթացակարգերի
համախմբման անմիջականորեն գնահատումն է:
7.Ֆինանսական վերլուծության իրականացման նախապայմանները:
Ֆինանսական հաշվետվությունների, այդ թվում՝ հաշվապահական հաշվեկշռի վերլուծությունն արդյունավետ
կատարելու համար յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա հստակ և լիարժեք գիտելիքներ: Մասնագետը պետք է
ապահովի հետևյալ պահանջները.
1.Տնտեսագիտական հարցերի իմացություն և դրանցում հստակ կողմնորոշում: Եթե նա գաղափար չունի
տնտեսավարող սուբյեկտների մասնագիտացման, տնտեսական կապերում դրանց գրաված տեղի, արտադրական
կարողության և այլ ոլորտների մասին, ապա նրա կողմից հաշվեկշռի վերլուծություն կատարելն անիմաստ է և
անարդյունք:
2.Անհրաժեշտ չափով տեղյակ լինի ֆինանսական հաշվետվությունների առանձին հոդվածների միջև եղած փոխադարձ
կապերի մասին:
3.Հստակորեն փոխկապակցի իր առջև դրված նպատակներն ու խնդիրները:
4.ճիշտ կողմնորոշվի ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր հոդվածին համապատասխան գրված թվերի
ճշտության մեջ:
5.Պահպանի հաշվարկների կատարման հաջորդականությունը:
6.Քաջատեղյակ լինի տրամաբանական և տեղեկատվական փոխադարձ կապերին:
Ֆինանսական հաշվետվությունների ձևերը ներառում են ինչպես տրամաբանական, այնպես էլ տեղեկատվական
փոխադարձ կապեր:
Տրամաբանական փոխկապակցության իմաստն այն է, որ հաշվետվությունների ձևերը, դրանց բաժիններն ու
հոդվածները փոխադարձ իրար լրացնում են: Այս առումով անհրաժեշտ է նշել երեք հիմնական սկզբունք.
1.ֆինանսական հաշվետվությունները տրամաբանորեն կազմելու համար
անհրաժեշտ է տալ պարզաբանում տնտեսավարող սուբյեկտների տնտեսական կարողությունների և դրանց
արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Հաշվետվությունների ձևերը բնորոշում են տնտեսավարող սուբյեկտների
ստատիկ (կայուն) ու դինամիկ (շարժուն) վիճակները, և դրանցից որևէ մեկի բացակայությունը հնարավորություն չի
տալիս լրիվ պատկերացում կազմել ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
2.Չնայած ֆինանսական ամփոփ հաշվետվությունների հոդվածներն առավել
ընդհանրացված բնույթ ունեն, բայց դրանք ավելի մանրամասն տրվում են նշված հաշվետվություններին կից
հավելվածների տեսքով ծանոթագրություններում (հիմնական միջոցները, ֆինանսական վարձակալությամբ ստացված
հիմնական միջոցները, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները, ակտիվ ճանաչված զարգացման ծախսումները,
ընթացիկ և ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունները և այլն):
3.Հաշվետվություններում արտացոլված կարևորագույն ցուցանիշների (իրացումից
հասույթ, շահույթ, ինքնարժեք, սեփական կապիտալ, ոչ ընթացիկ ու ընթացիկ պարտավորություններ և այլն) գծով
կատարվում են վերլուծություններ՝ դրանց շարժի (դինամիկայի) և ազդող գործոնների հաշվով:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կիրառվող հաշվապահական հաշվեկշռի ձևն իրենից ներկայացնում է
երկկողմանի աղյուսակ, որտեղ կազմակերպության գույքային ունեցվածքի վիճակը ցույց է տրվում 2 տարվա
կտրվածքով (նախորդ տարվա վերջի մնացորդները և հաշվետու տարվա վերջի դրությամբ մնացորդները), և
հոդվածները դասակարգված են ըստ իրացվելիության աճի: Ընդ որում, հաշվեկշռի հոդվածներում գումարները
ներկայացված են զուտ մեծությամբ, այսինքն՝ հաշվեկշռում բացակայում են ակտիվների և պասիվների արժեքը
կարգավորող հոդվածները:
Կախված մի շարք հատկանիշներից՝ հաշվապահական հաշվեկշիռը ենթարկվում է դասակարգումների, և արդյունքում
ձևավորվում են հաշվեկշռի մի քանի տեսակներ: Ստորև ներկայացնենք հիմնական խմբավորումները.
Ըստ կազմման ժամանակի՝
•բացման կամ նախնական, որը կազմվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ, այսինքն՝ կազմակերպության՝
օրենքով սահմանված կարգով գրանցվելուց հետո: Ընկերությունը, փաստորեն, ֆիքսում է իր ակտիվների նախնական
արժեքը և դրանց ձևավորման աղբյուրները, որոնցով սկսում է իր գործունեությունը, •ընթացիկ հաշվեկշիռները
կազմվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ կազմակերպության գործունեության ողջ
ժամանակահատվածում: Դրանք
ստորաբաժանվում են սկզբնական, միջանկյալ և եզրափակիչ ձևերի: Սկզբնական և եզրափակիչ ձևերը ավելի շուտ
վերաբերում են տարեկան հաշվեկշիռներին. սկզնականը ձևավորվում է տարվա սկզբի համար, իսկ եզրափակիչը՝
տարվա վերջի: Միջանկյալ հաշվեկշիռները կազմվում են մեկ տարուց պակաս ժամանակաշրջանի համար,
•լուծարային հաշվեկշիռները կազմում են կազմակերպությունների լուծարման ժամանակ: Ամենից հաճախ լուծարային
հաշվեկշիռը կազմվում է երկու անգամ՝ լուծարման ժամանակաշրջանի սկզբում (սկզբնական լուծարային հաշվեկշիռ)
և լուծարման գործընթացի ավարտին (եզրափակիչ լուծարային հաշվեկշիռ),
•բաժանող հաշվեկշիռները կազմվում են խոշոր կազմակերպությունների՝ մի քանի ավելի փոքր ընկերությունների
բաժանման ժամանակ կամ երբ որևէ ընկերության մի քանի կառուցվածքային միավորները փոխանցվում են այլ
ընկերության: Վերջին դեպքում հաշվեկշիռը կոչվում է փոխանցող,
•միավորող հաշվեկշիռները կազմվում են մի քանի կազմակերպությունների՝ մեկ կազմակերպության մեջ միավորվելու
ժամանակ կամ երբ մեկ կամ մի քանի ընկերություններ կամ կառուցվածքային մավորներ միանում են մի որևէ
ընկերության:
Ըստ ներկաւացման ձևի՝
•միակողմանի - սկզբում դասավորված են ակտիվի հոդվածները, այնուհետև՝ պասիվի,
•երկկողմանի - հաշվեկշիռը երկկողմանի աղյուսակ է, որի ձախ մասը ակտիվ է, իսկ աջը՝ պասիվ,
•շախմատաձև - հաշվեկշիռը աղյուսակ է, որի ենթակայում ներկայացվում են ակտիվի հոդվածները, իսկ ստորոգյալում՝
պասիվի: Ըստ կազմման աղբյուրների՝
•գույքային հաշվեկշիռը կազմվում է միայն միջոցների գույքագրման դեպքում,
•գրքային հաշվեկշիռը կազմվում է միայն գրքային տվյալների հիման վրա՝ առանց դրանց ստուգման գույքագրման,
•ընդհանուր հաշվեկշիռը կազմվում է հաշվապահական հաշվառման գրանցումների և գույքագրման տվյալների հիման
վրա:
Ըստ սեփականության ձևերի՝
•պետական, մունիցիպալ, կոոպերատիվ, կոլեկտիվ, մասնավոր, խառը, միասնական^ինչխես նաև հասարակական
կազմակերպությունների հաշվեկշիռներ: Դրանք հիմնականում
տարբերվում են սեփական միջոցների ձևավորման աղբյուրներով:
Ըստ արտացուման օբւեկտի՝
•ինքնուրույն - այսպիսի հաշվեկշիռ ունեն միայն իրավաբանական անձ հանդիսացող ընկերությունները,
•առանձին - կազմվում են կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների կողմից այն դեպքում, եթե
դա նախատեսվում է տվյալ կազմակերպության ներքին հաշվառմամբ:
Ըստ տեղեկատվության ձևի՝
•հաշվետվողական - կազմվում են ըստ հաշվետվությունների տվյալների,
•կանխատեսող - կազմվում են կանխատեսման տվյալներով և օգտագործվում են ֆինանսական պլանավորման մեջ:
Ըստ տեղեկատվության օբւեկտի՝
•եզակի - արտացոլում են միայն մեկ ընկերության գործունեությունը,
•ամփոփիչ - արտացոլում են մի քանի ընկերությունների գործունեությունը,
•համախմբված - իրենից ներկայացնում է տվյալների սահմանման յուրահատուկ ձև, երբ հատուկ ալգորիթմերի միջոցով
կազմվում է կոորպորատիվ խմբի հաշվեկշիռը:
Ըստ տեղեկատվության ներկայացման ձևի՝
•բրուտտո - այս տեսակ հաշվեկշիռները ներառում են նաև կարգավորող հաշիվները,
•նետտո - բացակայում են կարգավորող հաշիվները, ինչը կոչվում է հաշվեկշռի «մաքրում»:
Հաշվեկշռի նման դասակարգումը ցույց է տալիս, թե ինչքան տարբեր կարող է լինել կազմակերպության ակտիվների և
ֆինանսական վիճակի մասին տեղեկատվության արտացոլումը:
8. Ֆինանսական ցուցանիշների ձևավորման համակարգը և դրանց օգտագործումը ֆինանսական վերլուծության մեջ:
Ֆինանսական հաշվետվությունը հանդիսանում է իրական հաղորդակցման միջոց, որի շնորհիվ՝
>ղեկավարները պատկերացում են կազմում համանման կազմակերպությունների համակարգում իրենց ընկերության
դիրքի մասին, ընտրած ռազմավարության ճշտության մասին, օգտագործված ռեսուրսների արդյունավետության մասին
և կազմակերպության կառավարման հետ կապված որոշումների ընդունման մասին,
>աուդիտորական ընկերությունները կողմնորոշվում են աուդիտորական գործընթացի իրականացման հարցում,
հուշումներ են ստանում գործընթացի պլանավորման համար, > վերլուծաբանները որոշում են ֆինանսական
վերլուծության ուղղությունները:
Շուկայական տնտեսության պայմաններում մեծ դեր է խաղում կազմակերպության ֆինանսական դրության
վերլուծությունը:Դա կապված է այն բանի հետ, որ կազմակերպությունը, ձեռք բերելով ինքնուրույնություն, կրում է
ամբողջական պատասխանատվություն իր գործունեության արդյունքների համար:
Ֆինանսական հաշվետվությունը առանձնանում է վերլուծության մեթոդոլոգիայի յուրահատկությամբ, յուրահատուկ
նպատակներով, տվյալների օգտագործման բնույթով: Հաշվեկշիռը հանդիսանում է կազմակերպության
ֆինանսատնտեսական գործունեության բազան, հետևաբար այն կարևոր տեղ է զբաղեցնում կազմակերպության
ֆինանսական վիճակի վերլուծության գործում:
Ֆինանսական դրության վերլուծությունը սկսվում է կազմակերպության ակտիվների կազմի ու կառուցվածքի
ուսումնասիրությունից՝ հաշվեկշռի տվյալներով: Իզուր չէ, որ ֆինանսական հաշվետվությունների մեջ
հաշվապահական հաշվեկշիռը դասվում է առաջին տեղում: Ֆինանսակնան հաշվետվությունը հնարավորություն
ընձեռնում տալու կազմակերպության ակտիվների փոփոխության ընդհանուր գնահատականը, առանձնացնել դրա մեջ
ընթացիկ և ոչ ընթացիկ միջոցները, ուսումնասիրել սեփական միջոցների կառուցվածքի դինամիկան, պատասխանում
է այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում կազմակերպությունը ժամանակի որոշակի պահի դրությամբ հաշվային
քաղաքականության կիրառման հետևանքով: Հաշվեկշռի տվյալներով կարելի է եզրակացնել, թե ինչի արդյունքում է
ձևավորվել կազմակերպության այս կամ այն իրավիճակը:
Ֆինանսական հաշվետվության նշանակությունն այնքան կարևոր է, որ ֆինանսական վիճակի վերլուծությունը երբեմն
անվանում են հաշվեկշռի վերլուծություն: Ֆինանսական վիճակի գնահատման համար վերլուծությունը ներառում է
հետևյալ ուղղությունները.
1.Ֆինանսական վիճակի վերլուծություն կարճաժամկետում: Այն ներառում է
իրացվելիության ցուցանիշների վերլուծությունը, սեփական ակտիվներով ապահովվածության և վճարունակության
վերականգնման ցուցանիշների վերլուծությունը:
2.Ֆինանսական վիճակի վերլուծություն երկարաժամկետում: Այս պարագայում վերլուծությունը կարևորում է
կազմակերպության միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ աղբյուրների կառուցվածքը, կազմակերպության
կախվածության աստիճանը ներդրողներից և կրեդիտորներից կամ որ նույնն է ֆինանսական կայունության
վերլուծությունը:
3.Կազմակերպության գործարար ակտիվության վերլուծությունը, որի չափանիշներն են համարվում՝
•ապրանքների շուկայի ծավալը, ներառյալ արտահանման համար առկա պաշարների մեծությունը,
•կազմակերպության հեղինակությունը, որը հիմնականում արտահայտվում է հաճախորդների հեղինակությամբ,
•բիզնես-պլանի կատարման աստիճանը,
•կազմակերպության ռեսուրսների օգտագործման արդյունավետության աստիճանը:
Ֆինանսական վիճակի մաաին հաշվետվության վերլուծության նշանակությունը այնքան մեծ է, որ այն երբեմն
դիտարկում են որպես առանձին ֆինանսական միավոր, ի լրումն որի էլ գործում են մնացած ֆինանսական
հաշվետվությունները: Մնացած հաշվետվությունների դերը
կայանում է այն տվյալների ավելի մանրամասն բացահայտման, վերծանման մեջ, որոնք ներառված են հաշվեկշռում,
այսինքն՝ հաշվեկշռում ներառված հոդվածները համարվում են հանրագումարային ցուցանիշներ, որոնց բացված տեսքը
և ավելի խորը ներկայացումը կատարվում է մնացած ֆինանսական հաշվետվություններում:
9. Ֆինանսական հաշվետվությունը որպես կազմակերպության ֆինանսական դրությունը բնութագրող հիմնական
տեղեկատվական աղբյուր :
Տեղեկատվական համակարգը ներառում է մուտք եղած ողջ տեղեկատվությունը, դրա ընթացիկ մշակման
արդյունքները, ելքագրվող տվյալները և կառավարման համակարգի մեջ ներդրվող վերլուծության վերջնական
արդյունքները, այսինքն՝ այն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն, որոնք բազմակողմանիորեն
բնութագրում են կազմակերպության գործունեությունը:
Կազմակերպության ֆինանսական դրության վերլուծության տեղեկատվական բազա են համարվում հաշվապահական
(ֆինանսական) հաշվետվությունները, որոնք արտացոլում են կազմակերպության գույքային և ֆինանսական դրության
վերաբերյալ տվյալների միասնական համակարգը, ինչպես նաև նրա տնտեսական գործունեության արդյունքները և
կազմվում են հաշվապահական հաշվառման հաստատված ձևերին համապատասխան:
Ելնելով միջազգային գործընթացից՝ ֆինանսական հաշվետվությունների ներքո հասկացվում է բոլոր
հաշվետվություններն ու ֆինանսական տեղեկատվության հանրագումարը, որոնք ենթարկվում են վերլուծության և
աուդիտի: Մասնավորապես 33-ում, համաձայն «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտ 1-ի,
կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների փաթեթը ներառում է.
ա) ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն՝ ժամանակաշրջանի վերջի դրությամբ,
բ)համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն՝ տվյալ
ժամանակաշրջանի համար,
գ)սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն՝ տվյալ
ժամանակաշրջանի համար,
դ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն՝ տվյալ ժամանակաշրջանի համար,
ե) ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի
մասերի վերաբերյալ համառոտագրից և այլ բացատրական տեղեկատվությունից,
զ) ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն՝ համադրելի ամենավաղ ժամանակաշրջանի սկզբի դրությամբ, երբ
կազմակերպությունը հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կիրառում է հետընթաց, կամ կատարում է
իր ֆինանսական հաշվետվությունների հոդվածների հետընթաց վերահաշվարկ, կամ երբ այն վերադասակարգում է իր
ֆինանսական հաշվետվությունների հոդվածները:
Միաժամանակ նշենք, որ Եվրոմիության հիմնարար փաստաթղթերի երաշխավորմանը համպատասխան՝
ֆինանսական հաշվետվությունների փաթեթում կարող են ներառվել նաև հետևյալ հաշվետվությունները.
•ձև N 1-իև ձև N 2 – ի վերաբերյալ բացատրագիրը,
•աուդիտորական եզրակացություն:
Ֆինանսական վերլուծության հիմքում, ինչպես և ֆինանսական կառավարման գործընթացում ամբողջությամբ ընկած է
ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը: Հատկանշական է, որ շուկայական հարաբերություններին
անցում կատարած նորանկախ երկրներում ֆինանսական վերլուծության այդ հանգամանքն ունիկողմնորոշիչ
նշանակություն մի շարք պատճառներով:
Վերլուծության հիմքում ընկած է առևտրային կազմակերպության տնտեսական հզորության հասկացության
ժամանակի ընթացքում փոփոխությունը: Տնտեսական հզորությունը
կազմակերպության դրված նպատակները ձեռք բերելու կարողությունն է՝ օգտագործելով առկա նյութական,
աշխատանքային և ֆինանսական ռեսուրսները: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում է տնտեսական
ներուժի երկու կողմ՝
1.առևտրային կազմակերպության գույքային վիճակը,
2.ֆինանսական դրությունը (ֆինանսական ներուժ):
Գույքային ներուժը բնութագրվում է ակտիվների մեծությամբ, կազմով և վիճակով, որոնք տնօրինում է առևտրային
կազմակերպությունը դրված նպատակներին հասնելու համար: Այն ժամանակի ընթացքում փոփոխվում է մի շարք
գործոնների հաշվին, որոնցից գլխավորը ընթացիկ փուլում ֆինանսական արդյունքն է: Գույքային ներուժի բավարար և
ստույգ բնութագիր տրվում է հաշվապահական հաշվեկշռի ակտիվների միջոցով, ինչպես նաև համապատասխան կից
ծանոթագրություններում:
Ֆինանսական ներուժը նույնպես որոշվում է ֆինանսական արդյունքներով, որոնք ներառվում են ձև 2-ում «Շահույթի
կամ վնասի կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն». այն բնութագրվում է
հաշվեկշռի որոշ ակտիվային և պասիվային հոդվածներով և դրանց միջև ձևավորված հարաբերակցությամբ:
Կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերլուծության համար հիմնական տեղեկատվական աղբյուր
է համարվում հաշվապահական հաշվեկշիռը: Այն համարվում է տեղեկատվական հիմնական բազա ֆինանսական
վիճակի վերլուծության և գնահատման համար: Ի տարբերություն հաշվետվությունների այլ ձևերի հաշվապահական
հաշվեկշիռը իրենից ներկայացնում է ցուցանիշների պահային վիճակն արտացոլող համակարգ, ինչը բնութագրում է
կազմակերպության միջոցների վիճակը կոնկրետ ամսաթվի դրությամբ:
Հաշվեկշիռն ունի երկու իմաստ.
❖արդյունքների հավասարություն, երբ դեբետային և կրեդիտային հաշիվների գրանցումները նույնական են. անալիտիկ
հաշիվներում գրանցումների և սինթետիկայի համապատասխանություն, հաշվեկշռի ակտիվի և պասիվի
հավասարություն,
❖հաշվապահական և ֆինանսական հաշվառման առավել ներկայանալի հաշվետվության ձև, որը ցույց է տալիս
միջոցների վիճակը ժամանակի որևէ կոնկրետ պահի դրությամբ: Ֆինանսական հաշվետվությունների և առհասարակ
հաշվապահական հաշվեկշռի օգտագործողները բազմազան են, սակայն հարկ է նշել, որ ավելի հաճախ
օգտագործողներին հետաքրքում է ոչ թե ակտիվների և պասիվների կոնկրետ կառուցվածքը, այլ տեղեկատվությունը,
որը ստացվում է դրանց վերլուծության արդյունքում, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի պատասխանները:
10.Համախմբված հաշվեկշռի ընդհանուր վերլուծությունը:
Բոլոր տեսակի տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական հաշվետվություններից ֆինանսական վիճակի մասին
հաշվետվությունը (հաշվապահական հաշվեկշիռը) այն կարևորագույն ամփոփ փաստաթուղթն է, որը
հնարավորություն է տալիս գնահատելու հաշվետու ժամանակաշրջանում դրանց ֆինանսատնտեսական
գործունեությունը: Հաշվապահական հաշվեկշռի հանրագումարն է, որ արտահայտում է տվյալ տնտեսավարող
սուբյեկտի ենթակայության տակ գտնվող տնտեսական միջոցների և դրանց կացմավորման աղբյուրների
արժեքը:Տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրությունը վերլուծելիս անհրաժեշտ իրարից տարբերել երկու
տեսակի հաշվապահական հաշվեկշիռ.
1.ոչ մաքուր (բրուտո) - հաշվապահական հաշվեկշիռ, որտեղ առանձին հոդվածներով արտահայտվում են հիմնական
միջոցների, ոչ նյութական ակտիվների, պաշարների, դրամական միջոցների և դրանց համարժեքների հաշվեկշռային,
մաշվածության և մնացորդային արժեքները, հաշվետու և նախորդ ժամանակաշրջանների շահույթն ու վնասը,
2.մաքուր (նետտո) - հաշվապահական հաշվեկշիռ, որտեղ վերը նշված հոդվածներից միայն հաշվեկշռային արժեքներն
են գրանցվում, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի կուտակված (չբաշխված) շահույթը կամ վնասը, իսկ,
օրինակ, մաշվածության գումարները արտացոլվում են այդ հաշվեկշռին կից ծանոթագրություններում:
Հաշվապահական հաշվեկշիռների այս անվանումները դեռևս 20-րդ դարի սկզբներին առանձնացրել է գերմանացի
տեսաբան-գիտնական է.Շմալենբախը, ապա ռուս նշանավոր տեսաբան-հաշվապահ Ն.Ա. Բլատովը: Նրանց կարծիքով,
վերոհիշյալ հասկացություններն ունեն ոչ թե բացարձակ, այլ հարաբերական նշանակություն: Չնայած տարբեր
երկրներում գործնականում դրանք երկուսն էլ օգտագործվում են հաշվեկշռի առկա հոդվածների էությունից կախված,
բայց հարցն անընդհատ քննարկվել է, և համապատասխան մասնագետներ եկել են այն հետևության, որ ամենաճիշտը
մաքուր հաշվեկշռի օգտագործումն է:
Տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական դրության ընդհանուր գնահատման համար անհրաժեշտ է նախ ուշադրություն
դարձնել այդ համախմբված հաշվեկշռում ընդհանուր ձևով հանդես եկած այն հոդվածների վրա, որոնց ներսում
ներառված են այնպիսի ենթահոդվածներ, որոնք իրենց էությամբ վճռորոշ են ֆինանսատնտեսական վիճակի
բնորոշման համար: Այդպիսի հոդվածները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի, որոնք՝
3.բնորոշում են հաշվետու ժամանակաշրջանում տնտեսավարող սուբյեկտների անբավարար աշխատանքների
հետևանքով առաջացած ֆինանսական վատթարագույն վիճակը,
4.բնորոշում են տնտեսավարող սուբյեկտի աշխատանքներում տեղ գտած որոշակի թերությունները կամ
բացթողումները, որոնք կարելի է բացահայտել վերլուծական (անալիտիկ) հաշվառման տվյալներով:
Առաջին խմբին վերագրվում են պատճառված վնասները, ժամանակին չմարված վարկերն ու փոխառությունները:
Այսպես, վնասները, որոնք որոշվում են տնտեսավարող սուբյեկտների եկամուտների և ծախսերի գումարների
տարբերությամբ, իրենց արտացոլումն են գտնում «Շահույթի կամ վնասի կամ այլ համապարփակ ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում» (Ձև 2): Պարզելու համար՝ տնտեսավարող սուբյեկտը շահույթով է աշխատել,
թե վնասով, կատարվում է մանրամասն վերլուծություն՝ հաշվապահական հաշվառման տվյալներով: Այսպես,
ընթացիկ պարտադրություններում ընդգրկված «Առևտրական և այլ կրեդիտորական պարտքեր» հոդվածը ներառում է
հաշվարկային փաստաթղթերով ժամանակին չվճարված մատակարարների պարտքը, որը վկայում է տնտեսավարող
սուբյեկտի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու փաստը: Նման ձևով գնահատվում են նաև ժամանակին չվճարված
կարճաժամկետ և երկարաժամկետ բանկային վարկերն ու փոխառությունները, որոնք նույնպես բնորոշում են
տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական ծանր վիճակը: Երկրորդ խմբին են վերաբերվում այն հոդվածները, որոնք
անմիջականորեն արտահայտված են հաշվեկշռում, բայց հանդես են գալիս թաքնված (ոչ բացահայտ) տեսքով: Դրանց
են վերագրվում, օրինակ, «Առևտրական և այլ դեբիտորական պարտքեր» հոդվածում տնտեսավարող սուբյեկտի
արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով կատարված հաշվարկները, որոնք կարող են
արտահայտել ժամկետանց դեբիտորական պարտքերը (օրինակ, հաշվարկային փաստաթղթերով հանձնվել են
աշխատանքներ և բարձվել ապրանքներ, բայց դրանք դեռևս չեն ձևակերպվել սպասարկող բանկում, այսինքն՝ գանձում
տեղի չի ունեցել, որի պատճառով էլ անցել է վճարման ժամկետը):
11. Հաշվապահական հաշվեկշռի հորիզոնական, ուղղահայաց և համեմատական վերլուծությունները:
Ինչպես ասվեց, տնտեսավարող սուբյեկտների տրամադրության տակ գտնվող տնտեսական միջոցների և դրանց
կազմավորման աղբյուրների դինամիկայի հաշվարկն ու վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու
ամենաընդհանուր հետևություններ դրանց ֆինանսատնտեսական դրության մասին: Դրա համար կազմվում են հատուկ
աղյուսակներ, որոնց հիման վրա կատարվում են հաշվեկշռի հորիզոնական և ուղղահայաց վերլուծություններ: Այսպես,
հորիզոնական վերլուծությունն իրականացվում է մեկ կամ մի քանի աղյուսակներ կազմելով, որոնցում բացարձակ
հաշվեկշռային ցուցանիշները լրացվում են հարաբերական աճման (նվազման) տեմպերով: Սովորաբար հորիզոնական
վերլուծությունը կատարվում է բազիսային եղանակով, այսինքն՝ նախորդ տարիներից (եռամսյակներից) առաջինը
վերցվում է որպես բազիս (հիմք), որի նկատմամբ էլ ըստ հաշվեկշռի առանձին տողերի կատարվում են հարաբերական
մեծության հաշվարկներ: Այս մեթոդով հաշվարկները հնարավորություն են տալիս ոչ միայն վերլուծել առանձին
հաշվեկշռային հոդվածների փոփոխությունները, այլ նաև մեկնաբանել և կանխատեսել դրանց նշանակությունը:
Հորիզոնական վերլուծությունը հնարավորություն է տալիս իրականացնելու գալիք ժամանակաշրջանների համար
կանխատեսումներ:
Հորիզոնական վերլուծությունից բացի, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության գնահատման համար,
ինչպես ասվեց, մեծ նշանակություն ունի նաև հաշվեկշռի ակտիվի և պասիվի ուղղահայաց (կառուցվածքային)
վերլուծությունը:
Ուղղահայաց վերլուծության նպատակն է հաշվարկել հաշվեկշռի հանրագումարի նկատմամբ առանձին հոդվածների
տեսակարար կշիռը (հարաբերակցությունը)՝ տոկոսներով արտահայտված: Այս վերլուծության ընթացքում հատկապես
կարևոր նշանակություն ունի պարզել, թե յուրաքանչյուր բաժին քանի տոկոսով է ներառված հաշվեկշռի
հանրագումարում:
Եթե վերլուծության ընթացքում պարզվում է, որ հաշվետու ժամանակաշրջանում ընթացիկ ակտիվների (շրջանառու
միջոցների) տեսակարար կշիռներն ավելանում են նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ, ապա կարելի է
հանգել հետևյալ եզրահանգումներին՝
-եթե այդ ավելացմանը համընթաց մեծացել է նաև իրացումից ստացվող զուտ հասույթի չափը, ապա կնշանակի, որ
դրանք կնպաստեն ընթացիկ ակտիվների շրջանառելիության արագացմանը, որով էլ կբարելավվի տնտեսավարող
սուբյեկտի ֆինանսական դրությունը,
-եթե ընթացիկ ակտիվների իրացվելիության գործակիցն (ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների
հարաբերակցությունը) ընդունում է սահմանված նորմայից մեծ արժեք (>3-ից), կնշանակի, որ այդ տնտեսավարող
սուբյեկտն իր ենթակայության տակ ունի արտադրական և շրջանառության ոլորտին չմասնակցող ազատ սեփական
ընթացիկ ակտիվներ (պաշարներ պահեստում, դրամական միջոցներ դրամարկղում և բանկային հաշիվներում, այլ
կազմակերպություններից ստացվող դեբիտորական պարտքեր), որոնք եկամուտ չեն բերում,
-ընթացիկ ակտիվների ավելացումը կբերի արտադրական բազայի աստիճանաբար քայքայման, որն իր հերթին
կնպաստի ֆինանսական դրության վատթարացմանը:
Տնտեսավարող սուբյեկտների հաշվեկշռի համեմատական վերլուծություն կատարելիս հարկ է ներկայացնել
հաշվապահական հաշվեկշռի ակտիվի և պասիվի հիմնական բաժինները: Այս վերլուծությունը բնութագրում է ինչպես
առանձին բաժինների կառուցվածքը, այնպես էլ յուրաքանչյուր ամփոփ ցուցանիշի դինամիկ փոփոխությունները՝
բացարձակ և հարաբերական առումով: Համեմատական վերլուծություն կատարելիս հիմք են ընդունվում նաև
հորիզոնական և ուղղահայաց վերլուծությունների հաշվարկները:
12.Հաշվեկշռի իրացվելիության վերլուծությունը:
Տնտեսավարող սուբյեկտների ակտիվների իրացվելիության վերլուծությունն ամենից առաջ վերաբերում է այն
տնտեսավարող սուբյեկտներին, որոնց տրամադրվում են առևտրային վարկեր: Քանի որ առևտրային վարկերը
հիմնականում կարճաժամկետ են, հետևաբար այդ տնտեսավարող սուբյեկտները պետք է ի վիճակի լինեն ժամանակին
վճարել (մարել) այդ պարտքերը՝ գնահատելով իրենց հնարավորությունները կարճաժամկետ պարտավորությունների
նկատմամբ, այսինքն՝ նախապես պետք է կատարեն իրացվելիության վերլուծություն:
Իրացվելիության հարցը կարելի է քննարկել երկու առումով.
-պետք է որոշել ամենաարդյունավետ այն ժամանակամիջոցը, որի ընթացքում կարելի է իրացնել բոլոր տեսակի
ակտիվները,
-պետք է որոշել սպասվելիք այն գումարի չափը, որը առաջանալու է ակտիվների ընդհանուր վաճառքից:
Սրանք փոխկապակցված են, այսինքն՝ ակտիվների որոշ մասը կարելի է վաճառել ծառայության ժամկետից շուտ,
թեկուզև իրացման գինը սահմանվածից (շուկայականից) փոքր-ինչ ցածր լինի:
Իրացվելիությունը, ընդհանրացված առումով, տնտեսավարող սուբյեկտների ունակությունն է իրենց տրամադրության
տակ գտնվող ակտիվները դրամական կամ արտարժութային միջոցների փոխարկելու և դրանով սահմանված
ժամկետներում ծածկելու անհրաժեշտ բոլոր տեսակի վճարումները: Տնտեսավարող սուբյեկտների ենթակայության
տակ գտնվող ընթացիկ ակտիվների կազմում գերակշռում են դրամական միջոցներն ու կարճաժամկետ դեբիտորական
պարտքերը, որոնք սովորաբար համարվում են ավելի իրացվելի, քան եթե այդ ակտիվներում ավելի մեծ տեսակարար
կշիռ ունենային արտադրական պաշարները կամ ընդհանուր ակտիվներում ամենամեծ բաժինն ընկներ ոչ ընթացիկ
ակտիվներին:
Տնտեսավարող սուբյեկտների բոլոր ակտիվները, կախված իրացվելիության աստիճանից (այսինքն, թե ինչ
արագությամբ են այդ ակտիվները փոխակերպվում դրամական միջոցների), պայմանականորեն կարելի է բաժանել 4
խմբի:
1.Ամենաշատ իրացվելի ակտիվներ (Ui) - ընթացիկ ակտիվների մի մասը կազմող բոլոր տեսակի դրամական միջոցների
այն գումարն է, որը կարելի է օգտագործել անմիջականորեն հաշվարկային գործառնություններ կատարելու համար:
Այս խմբում ներառվում են նաև կարճաժամկետ ֆինանսական ներդրումները՝ արժեթղթերի տեսքով:
2.Արագ իրացվելի ակտիվներ (Ա2) - ընթացիկ ակտիվների մի մասը կազմող և որոշակի ժամանակում շրջանառության
համար պահանջվող այն միջոցներն են, որոնք հանդես են գալիս հիմնականում դեբիտորական պարտքերի
(վճարումներ, որոնք պետք է կատարվեն հաշվետու պահից 12 ամսվա ընթացքում) և այլ ընթացիկ ակտիվների տեսքով:
Այդպիսի ակտիվների իրացվելիությունը տարբերակվում է՝ կախված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից
(ֆինանսական ոլորտի աշխատողների որակավորումը, մատակարարների հետ փոխհարաբերությունները և դրանց
վճարունակությունը, գնորդներին վարկերի տրամադրման պայմանները, մուրհակային շրջանառության
կազմակերպումը):
3.Դանդաղ իրացվելի ակտիվներ (Ա3) - ավելի քիչ իրացվելի ընթացիկ ակտիվներն են՝ արտադրական պաշարները,
անավարտ արտադրության ծախսերը, երկարաժամկետ ֆինանսական ներդրումները, դեբիտորական պարտքերը
(վճարումներ, որոնք պետք է կատարվեն հաշվետու պահից ավելի քան 12 ամիս հետո), ապրանքանյութական
արժեքների ձեռքբերման գծով ավելացված արժեքի և ակցիզային հարկերը:
4.Դժվար իրացվելի ակտիվներ (Ա4) - ակտիվներ, որոնք նախատեսված ենհամեմատաբարավելի երկարատև
ժամանակաընթացքում տնտեսական գործունեության մեջ օգտագործելու համար: Դրանց թվին են դասվում հաշվեկշռի
ակտիվի 1-ին բաժնի՝ ոչ ընթացիկ ակտիվները՝ բացառությամբ երկարաժամկետ ֆինանսական ներդրումների:
Առաջին 3 խումբ ակտիվները, 4-րդի հետ համեմատած, ավելի իրացվելի են:
Նման ձևով հաշվեկշռի պասիվները, ըստ պարտավորությունների մարման ժամկետների, խմբավորվում են ըստ
հետևյալ հատկանիշների՝
1.ամենահրատապ պարտավորություններ (Պ1) - ընթացիկ պարտադրություններից կրեդիտորական պարտքերը
(առևտրական կրեդիտորական պարտքերը,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին, պարտադիր սոցիալական ապահովագրության գծով պարտքեր և
այլն), շահաբաժինների գծով կանխավճարները, այլ կրեդիտորական պարտքերը, որոնք սահմանված ժամկետում չեն
վճարվում:
2.Կարճաժամկետ պասիվներ (Պ2) - ընթացիկ պարտադրություններից՝ բանկերի կարճաժամկետ վարկերն ու
փոխառությունները, վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսները, ինչպես նաև այլ ընթացիկ
պարտադրությունները, որոնք ենթակա են մարման հաշվետու պահից 12 ամսվա ընթացքում:
3.Երկարաժամկետ պասիվներ (Պ3) - երկարաժամկետ բանկային վարկերը և փոխառությունները, ֆինանսական
վարձակալության գծով երկարաժամկետ պարտադրությունները, հետաձգված հարկային պարտադրությունները և այլ
ոչ ընթացիկ պարտադրությունները, որոնք ենթակա են մարման հաշվետու պահից ավելի քան 12 ամիս հետո:
4.Կայուն (հաստատուն) պասիվներ (Պ4) - սեփական կապիտալից՝ կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ
գումարը, լրացուցիչ կապիտալը, վերագնահատումից տարբերությունները, կուտակված շահույթը, պահուստները
(բացի շահաբաժինների գծով կանխավճարներից), ինչպես նաև ոչ ընթացիկ պարտադրություններից՝ նպատակային
ֆինանսավորումն ու մուտքերը և գալիք ժամանակաշրջանի ծախսերի ու վճարումների պահուստները:
Տնտեսավարող սուբյեկտը կարող է լինել մեծ կամ փոքր աստիճանի իրացվելի: Այդ սուբյեկտների իրացվելիության
իրական աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ է կատարել հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության
վերլուծություն: Հաշվեկշռի իրացվելիության որոշման համար հարկ է համեմատել ակտիվի և պասիվի
համապատասխան խմբերը: Հաշվեկշիռը համարվում է բացարձակ առումով իրացվելի, եթե այդ խմբերի միջև կան
հետևյալ հարաբերակցությունները՝
Ա1 > Պ1 Ա2 > Պ2 Ա3 > Պ3 Ա4 < Պ4
Այս խմբերից առաջին երեքն են, որ հստակ պատկերացում են տալիս հաշվեկշռի իրացվելիության վերաբերյալ, իսկ 4-
րդը հիմնականում ապահովում է ակտիվի և պասիվի հավասարակշռվածությունը:
Եթե կատարվում են առաջին 3 անհավասարությունները, ապա նշանակում է, որ տնտեսավարող սուբյեկտն ունի
ընթացիկ ակտիվների այնքան բացարձակ մեծություն, որը գերազանցում է ընթացիկ պարտադրությունները, բայց
միաժամանակ պետք է պահպանվի 4-րդ անհավասարությունը: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ այնքան սեփական
կապիտալ, որ հնարավոր լինի ժամանակին փոխհատուցել ոչ ընթացիկ ակտիվները և մնացած տարբերության (Պ4 - Ա4
> 0) գումարի հաշվին ապահովել սեփական ընթացիկ ակտիվները (սեփական միջոցները): Դրանով էլ կապահովվի
տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական կայունության նվազագույն պայմանը: Իսկ եթե չի կատարվում առաջին 3
անհավասարություններից թեկուզ մեկը, նշանակում է հաշվեկշռի իրացվելիությունն արդեն տարբերվում է բացարձակ
իրացվելիությունից, այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտը ֆինանսապես կայուն չէ:
13.Իրացվելիության գնահատման ցուցանիշները:
Տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրությունը, ինչպես նշվեց, կարելի է գնահատել ինչպես կարճաժամկետ,
այնպես էլ երկարաժամկետ՝ հեռանկարային կտրվածքով:Առաջին դեպքում ֆինանսական դրության գնահատման
չափանիշը տնտեսավարող սուբյեկտի իրացվելիությունը կամ վճարունակությունն է, որի դեպքում նա ի վիճակի է
ամբողջ ծավալով կատարել կարճաժամկետ (ընթացիկ) պարտավորությունների գծով հաշվարկներ: Օրինակ,
հաշվարկներ աշխատողների հետ՝ աշխատանքի վարձատրության, մատակարարների հետ՝ ստացված ապրան-
քանյութական արժեքների և ցուցաբերված ծառայությունների դիմաց, բանկի հետ՝ վարկերի ու տոկոսավճարների և
հաշվարկային այլ փոխհարաբերությունների գծով:
Իրացվելիության գնահատման ցուցանիշները պատկերացում են տալիս ոչ միայն տնտեսավարող սուբյեկտների
վճարունակության մասին կոնկրետ ամսաթվի դրությամբ, այլ նաև արտասովոր կամ անկանխատեսելի դեպքերի
ժամանակ: Այսպես, վճարունակությունը գնահատելիս հաշվի են առնում կանխիկ դրամի գումարի չափը
տնտեսավարող սուբյեկտի դրամարկղում կամ նրան սպասարկող բանկի հաշվարկային հաշվում: Նշված
ֆինանսական միջոցները, համեմատած, օրինակ, ապրանքանյութական արժեքների հետ, ավելի շարժունակ են և
հեշտությամբ կարող են ներգրավվել ֆինանսատնտեսական գործունեության մեջ յուրաքանչյուր պահի դրությամբ:
Իրացվելիությունը գնահատվում է տարբեր գործակիցների օգնությամբ: Դրանց թվին են դասվում՝
-սեփական ընթացիկ (շրջանառու) ակտիվների մեծությունը կամ գործող կապիտալը,
-գործող կապիտալի շարժունակության գործակիցը,
-բացարձակ իրացվելիության գործակիցը,
-արագ իրացվելիության գործակիցը,
-ընթացիկ իրացվելիության գործակիցը,
-ընդհանուր ակտիվներում (կապիտալում) ընթացիկ ակտիվների տեսակարար կշիռը կամ բաժինը,
-ընթացիկ ակտիվներում նյութական շրջանառու ակտիվների տեսակարար կշիռը կամ բաժինը,
-պաշարների ծածկման գործակիցը:
Գնահատման վերոնշյալ գործակիցների հաշվարկման համար ելակետային տվյալներ կարող են հանդես գալ
տնտեսավարող սուբյեկտի տրամադրության տակ եղած դրամական միջոցները, կարճաժամկետ ֆինանսական
ներդրումները, սեփական կապիտալը, ոչ ընթացիկ (երկարաժամկետ) և ընթացիկ (կարճաժամկետ)
պարտավորությունները, ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվները, նյութական շրջանառու (ընթացիկ) ակտիվները և
հաշվեկշռի հանրագումարը (ընդհանուր կապիտալը), որոնք արտացոլված են հիմնականում հաշվապահական
հաշվեկշռում:
Տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրներում արտադրություն կազմակերպելու կամ տնտեսական համատեղ
գործունեություն իրականացնելու համար խիստ անհրաժեշտություն է դառնում երկարաժամկետ ներդրումներ և
վարկային միջոցներ (դրանք ոչ ընթացիկ պարտավորություններն են) ներգրավելու հարցը: Այդ ներգրավված միջոցները
դառնում են ակտիվների կազմավորման աղբյուր: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսավարող սուբյեկտն իմանա արդյոք ի
վիճակի է ժամանակին մարելու ընթացիկ (կարճաժամկետ) պարտավորությունները, այսինքն, նախօրոք պարտքի ձևով
վերցված բանկային կարճաժամկետ վարկերն ու կարճաժամկետ փոխառությունները, տարբեր տեսակի
կրեդիտորական պարտքերը (աշխատանքի վարձատրություն, սոցիալական ապահովագրություն և ապահովություն,
բյուջեին պարտք հարկերի գծով և այլն): Միաժամանակ չպետք է մոռանալ, որ այս ամենով հանդերձ, տնտեսավարող
սուբյեկտը իր տրամադրության տակ պետք է ունենա որոշակի սեփական ընթացիկ (շրջանառու) ակտիվներ, որն
անվանվում է նաև գործող կապիտալ՛:
Այժմ համառոտակի ներկայացնենք իրացվելիության գնահատման ցուցանիշները:
1.Սեփական ընթացիկ (շրջանառու) ակտիվների (ՍԸԱ) մեծությունը կամ գործող կապիտալը բնորոշում է
տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր իրացվելիությունը, որի փոփոխությունը կախված է մի շարք գործոններից, այդ
թվում՝ ճյուղային պատկանելիությունից, բանկերի վարկավորման պայմաններից, շահութաբերությունից,
աշխատանքների կազմակերպման մակարդակից և այլն: Այդ ցուցանիշը ընթացիկ ակտիվների (ԸԱ) և ընթացիկ
պարտավորությունների (ԸՊ) գումարների տարբերությունն է:
2.Գործող կապիտալի շարժունակության գործակիցը (Գգ.կ.շ.) ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի (տարի,
եռամսյակ) սկզբի կամ վերջի դրությամբ նյութական ընթացիկ ակտիվների շարժունակությունը սեփական ընթացիկ
ակտիվների նկատմամբ: Այն արտահայտվում է նյութական ընթացիկ ակտիվների (ՆԸԱ) և սեփական ընթացիկ
ակտիվների (ՍԸԱ) հարաբերակցությամբ: Գգ.կ.շ.=ՆԸԱ/ՍԸԱ
Որքան տվյալ ցուցանիշի մեծությունը փոքրանա, տնտեսավարող սուբյեկտը ֆինանսապես ավելի կայուն վիճակում
կլինի, քանի որ նյութական ընթացիկ ակտիվները (արտադրական պաշարները) անընդհատ կգտնվեն արտադրության
ոլորտում և կստեղծեն ավելի շատ նոր ապրանքներ:
3.Բացարձակ իրացվելիության գործակիցը (Գբ.ի.) ցույց է տալիս, թե ընթացիկ (կարճաժամկետ) փոխառու
պարտավորությունների որ մասը կարող է մարվել անմիջապես տվյալ պահի դրությամբ. այն ներկայացնում է
դրամական միջոցների (ԴՄ), կարճաժամկետ ֆինանսական ներդրումների (ԿՖՆ) գումարների և ընթացիկ
պարտավորությունների (ԸՊ) հետևյալ հարաբերակցությունը՝ Գբ.ի= ԴՄ + ԿՖՆ / ԸՊ
Այս գործակիցն արդյունավետ է համարվում այն դեպքում, երբ փոքր չէ 0,2-ից կամ 20%-ից: Այսինքն՝ տնտեսավարող
սուբյեկտը տվյալ պահի դրությամբ ունի մեկ միավոր կարճաժամկետ պարտքի մարման դիմաց 0,2 միավորից ոչ պակաս
դրամական միջոցներ և կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ՝ արժեթղթերի տեսքով:
4.Արագ իրացվելիության գործակիցը (Գա.ի.) ցույց է տալիս, թե ընթացիկ պարտավորությունների որ մասը կարող է
մարվել ոչ միայն ունեցած դրամական միջոցների և կարճաժամկետ ֆինանսական ներդրումների, այլև սպասվող
դեբիտորական պարտքերի (ԴՊ) և այլ ընթացիկ ակտիվների (ԱԸԱ) մուտքերի հաշվին: Այն արտահայտվում է հետևյալ
հարաբերակցությամբ՝ Գա.ի.=ԴՄ+ԿՖՆ+ԴՊ+ԱԸԱ / ԸՊ կամ ԸԱ-Պ /ԸՊ
Այս գործակիցն արդյունավետ է համարվում 0,8-1,0 միավորից պա- կաս չլինելու դեպքում:
5.Ընթացիկ իրացվելիության գործակիցը (Գը.ի.) ցույց է տալիս, թե տնտեսավարող սուբյեկտը որքանով է պատրաստ իր
տրամադրության տակ եղած ընթացիկ ակտիվներով մարել բոլոր տեսակի կարճաժամկետ պարտավորությունները
(կարճաժամկետ բանկային վարկերն ու փոխառությունները, կրեդիտորական պարտքերը և այլն): Այն ընթացիկ
ակտիվների (ԸԱ) և ընթացիկ պարտավորությունների հարաբերակցությունն է
Տնտեսապես զարգացած երկրներում նորմալ է համարվում, երբ ընթացիկ իրացվելիության գործակիցը տատանվում է
2,0-3,0-ի սահմաններում: Եթե այս գործակիցը աճում և գերազանցում է սահմանված նորման, ապա դա վկայում է
ընթացիկ ակտիվների անարդյունավետ օգտագործման մասին, այսինքն՝ դանդաղում է արտադրական պաշարների,
դեբիտորական պարտքերի շրջանառելիությունը, մեծանում է անհուսալի դեբիտորական պարտքերի գումարի չափը և
այլն:
6.Ընդհանուր ակտիվներում (կապիտալում) ընթացիկ ակտիվների տեսակարար կշիռը կամ բաժինը (ԸԱ)բ բնութագրում
է տնտեսավարող սուբյեկտի ապահովվածության աստիճանը ընթացիկ ակտիվներով: Այն արտահայտվում է ընթացիկ
ակտիվների և ընդհանուր կապիտալի (ԸԿ) հարաբերակցությամբ
Այս ցուցանիշը միաժամանակ ցույց է տալիս ընթացիկ ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվների
հանրագումարում, որի մեծությունը կախված է ճյուղային պատկանելիությունից և դրանց շրջանառելիությունից
(պտույտներով): Վերջիններիս թվաքանակի ավելացումը վկայում է, որ ընթացիկ ակտիվներն արդյունավետ են
օգտագործվել:
7.Ընթացիկ ակտիվներում նյութական շրջանառու ակտիվների տեսակարար կշիռը կամ բաժինը (ՆՇԱ)բ ցույց է տալիս
տնտեսավարող սուբյեկտի արտադրական պաշարներով ապահովվածության աստիճանը: Այն արտահայտվում է
նյութական ընթացիկ (շրջանառու) ակտիվների (ՆՇԱ) և ընթացիկ ակտիվների հարաբերակցությամբ
14.Շահութաբերության ցուցանիշների համակարգը և հաշվարկման մեթոդները:
Տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության ցուցանիշները բնութագրում են դրանց եկամտաբերությունը: Դրանք
հաշվարկվում են հարաբերակցությամբ և արտահայտվում են հիմնականում տոկոսներով:
Միջազգային պրակտիկայում բոլոր տեսակի ձեռնարկատիրական գործունեությունները, որոնք իրականացվում են
տնտեսավարող տարբեր սուբյեկտների կողմից, հանդես են գալիս 3 հիմնական ոլորտների գծով՝
-գործառնական կամ հիմնական գործունեություն,
-ներդրումային (բաժնետոմսերի, այլ արժեթղթերի, կապիտալի ներդրումների և այլ տեսքով) գործունեություն,
-ֆինանսական (ստացված կամ վճարված շահաբաժինների, տոկոսների և այլ տեսքով) գործունեություն:
Ելնելով վերոնշյալներից՝ գործնական վերլուծության ընթացքում եկամտաբերության գնահատման գծով կիրառվում են
հետևյալ խումբ հարաբերական ցուցանիշները՝ արտադրանքի, հիմնական և նյութական ընթացիկ (շրջանառու)
ակտիվների, ներդրումների, ընդհանուր ակտիվների և ոչ ընթացիկ ու ընթացիկ ակտիվների գծով: Օրինակ՝
արտադրանքի եկամտաբերությունը որոշվում կամ գնահատվում է հարաբերական այնպիսի ցուցանիշներով,
ինչպիսիք են՝ իրացվող, թողարկվող արտադրանքների շահութաբերությունը:
Տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության հիմնական ցուցանիշները կարող ենք ներառել հետևյալ խմբերում՝
1.արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շահութաբերության ցուցանիշներ,
2.ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) շահութաբերության ցուցանիշներ,
3.դրամական միջոցների հոսքերի (շարժի) հիման վրա հաշվարկվող շահութաբերության ցուցանիշներ:
Շահութաբերության մակարդակը բնորոշող 1-ին խումբ ցուցանիշները բնութագրվում են՝ հիմք ընդունելով
տնտեսավարող սուբյեկտների գործունեության տարբեր փուլերում ստացվող շահույթի (իրացումից շահույթ,
սովորական գործունեությունից շահույթ, հարկման ենթակա շահույթ և զուտ շահույթ) մեծությունը, և հաշվարկվում են
ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների հիման վրա:
Այսպես, իրացումից շահույթի հիման վրա հաշվարկվող շահութաբերության մակարդակը՝ Շմակ.(1), իրենից
ներկայացնում է արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման դիմաց ստացվող
շահույթի (ԻՇ) և իրացումից զուտ հասույթի (ԻԶՀ) հարաբերակցությունը: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝

Այս ցուցանիշը հաշվարկվում է նաև լրիվ ինքնարժեքի (ԼԻ) մեծությունը (իրացվող արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների հետ կապված ծախսերի և առևտրային ու վարչական ծախսերի հանրագումարն է)
հաշվի առնելով՝

Հաշվետու ժամանակաշրջանում գործառնական գործունեությունից ստացված շահույթի հիման վրա


շահութաբերության մակարդակը՝ Շմակ.(2), հաշվարկվում է գործառնական գործունեության շահույթի (ԳԳՇ) և
իրացումից զուտ հասույթի հարաբերակցությամբ՝

Հարկման ենթակա շահույթի հիման վրա շահութաբերության մակարդակը՝ Շմակ.(3), հաշվարկվում է մինչև հարկումը
եղած շահույթի (ՀԵՇ) և իրացումից զուտ հասույթի (ԻԶՀ) հարաբերակցությամբ: Այն արտահայտվում է հետևյալ
բանաձևով՝

Զուտ շահույթի հիման վրա շահութաբերության մակարդակը՝ Շմակ.(4), հաշվարկվում է հարկումից հետո
տնտեսավարող սուբյեկտի ենթակայության տակ մնացած զուտ շահույթի (ԶՇ) և իրացումից զուտ հասույթի (ԻԶՀ)
հարաբերակցությամբ: Այն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝

Շահութաբերության վերոնշյալ մակարդակներից յուրաքանչյուրը բնութագրում է մեկ միավոր զուտ հասույթի հաշվով
ստացված շահույթի գումարի չափը կամ ընդամենը իրացումից հասույթում շահույթի տեսակարար կշիռը՝ տոկոսով
արտահայտված:
Կարևոր նշանակություն ունի հաշվարկել նաև արտադրանքի առանձին տեսակների գծով իրացվող ապրանքի
շահութաբերությունը, որը որոշվում է իրացումից շահույթի (ԻՇ) և լրիվ ինքնարժեքի (ԼԻ) հարաբերությամբ՝ տոկոսով
արտահայտված: Այս ցուցանիշը բնութագրում է տնտեսավարող սուբյեկտի հիմնական գործունեության
շահութաբերությունը (ՅԳ)շահութ., որն արտահայտվում է հետևյալ բանաձևով՝

Իրացվող արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) շահութաբերության մակարդակի


(նախորդ, հաշվետու ժամանակաշրջանների և ըստ պլանի) հաշվարկման ու դրա վրա ազդող գործոնների
վերլուծության համար օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի «Շահույթի կամ վնասի և այլ համապարփակ
ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը», ֆինանսական պլանը և հաշվառման այլ ռեգիստրներ:
Շահութաբերության մակարդակը բնութագրող 2-րդ խումբ ցուցանիշների հաշվարկման համար հիմք են հանդիսանում
տնտեսավարող սուբյեկտի ենթակայության տակ գտնվող զուտ շահույթը (ԶՇ) և ընդհանուր կապիտալը (ակտիվները)
(ԸԿ), ներդրումային (սեփական կապիտալ + ոչ ընթացիկ կամ երկարաժամկետ պարտավորություններ) կապիտալը
(ՆԿ) և սեփական (բաժնետիրական) կապիտալը (ՍԿ): Դրանցից յուրաքանչյուրն արտահայտվում է առանձին
բանաձևով:
1. Ընդհանուր կապիտալի (ակտիվների) շահութաբերությունը որոշվում է հետևյալ հարաբերակցությամբ՝ մնացածն էլ
ամեն մեկը հարաբերելով իրա ցուցանիշին................

15.Շահութաբերության ցուցանիշների գործոնային վերլուծությունը:


Շահութաբերությունը բնութագրող ցուցանիշների մակարդակի և դինամիկայի վրա ազդեցություն են գործում
արտադրատնտեսական գործունեությանը նպաստող բոլոր գործոնները, այդ թվում՝ արտադրության կազմակերպման
ու կառավարման մակարդակը, ընդհանուր ակտիվների (կապիտալի) կառուցվածքը և դրա կազմավորման
աղբյուրները, արտադրական ռեսուրսների օգտագործման աստիճանը, արտադրանքի ծավալը, կառուցվածքը և որակը,
արտադրանքի արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, տարբեր գործունեություններից ստացված
շահույթը և դրա օգտագործման ուղիները:
Շահութաբերության ցուցանիշների գործոնային վերլուծության մեթոդոլոգիան հիմնվում է այդ շահութաբերության
ցուցանիշներից յուրաքանչյուրի առանձնահատկությունների վրա՝ ելնելով ազդող գործոնների հատկանիշներից,
այսինքն, թե դրանցից որոնք են զգալի ազդեցություն գործում արդյունքային ցուցանիշ համարվող շահութաբերության
մակարդակի վրա:
Այսպես, օրինակ, ընդհանուր ակտիվների (կապիտալի) շահութաբերության վերլուծության համար կարելի է
օգտագործել երկու, երեք կամ հինգգործոնային մոդել: Օգտագործելի բոլոր գործոնային մոդելների հիմքում ընկած է
հետևյալ հարաբերակցությունը՝

16. Սնանկացման պատճառները և ազդող գործոնները:


Տնտեսավարող սուբյեկտների սնանկացումը ոչ պլանային զարգացման արդյունք է և հատուկ է շուկայական
տնտեսության տարերայնությանը: Այսինքն՝ դրանով դրսևորվում է տնտեսավարող սուբյեկտի անվճարունակությունը,
իսկ հետագայում՝ ֆինանսատնտեսական գործունեության անհնարինությունը: Նման պայմաններում
տնտեսավարողսուբյեկտը չի կարող ժամանակին ապահովել հարկային, մաքսային ու հաստատագրված պարտադիր
վճարումները, կատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարել և մարել կրեդիտորական այլ պարտքերը:
Սնանկացման պատճառները հիմնականում լինում են երկու տեսակի՝
օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ պատճառները կապված են ֆինանսական, դրամական, վարկային, հարկային համակարգի
անկատարելիության և արժեզրկման (ինֆլյացիայի) բավականին բարձր մակարդակի հետ:
Սուբյեկտիվ պատճառներն անմիջականորեն կապված են տնտեսավարող սուբյեկտի ոչ ճիշտ կառավարման
աշխատանքների հետ, այդ թվում՝ - ժամանակին սնանկացման վիճակը կանխատեսելու ու հետագայում դրանից
խուսափելու ուղիների որոնման անկարողությունը, - վաճառահանման շուկաների, գովազդների ոչ լիարժեք
ուսումնասիրման պատճառով իրացման ծավալների նվազումը, - արտադրության ծավալի, արտադրանքի որակի և
գների իջեցումը, - չհիմնավորված և աննպատակ կատարվող ծախսերը, - արտադրանքի շահութաբերության
նվազեցումը, - արտադրական գործընթացի տևողության մեծացումը, - պարտքային պարտավորությունների
ավելացումը և այլն:
Շուկայական տնտեսություն վարող երկրների փորձը ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտներն իրենց
գործունեության ընթացքում կարող են անցնել սնանկացման հետևյալ փուլերը՝ 1. սնանկացման առաջացում, 2.
սնանկացման աճի արագացում, 3. սնանկացման աճի դանդաղում,4.սնանկացման հասունացում, 5.վերջնական
սնանկացում (անկում):
Նշված բոլոր փուլերում էլ տնտեսավարող սուբյեկտների սնանկացման վրա ազդում են հետևյալ խումբ գործոնները,
այդ թվում՝ - արտադրության և պահանջարկի պարամետրերը, - դուստր և սատարող ճյուղերը, - մրցակցությունը
ճյուղային տնտեսավարող սուբյեկտների միջև, - երկրի քաղաքականությունը տնտեսության ոլորտում, - պատահաբար
ազդող գործոնները, - տնտեսության ճյուղերի սեփականաշնորհման աստիճանը:
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության տնտեսական գործունեության անարդյունավետ
կազմակերպումը բերում է նրա անվճարունակությանը, իսկ այնուհետև՝ սնանկացմանը: Վերջինս կազմակերպության
պարտավորությունների մարման և իր գործունեության ֆինանսավորման անկարողությունն է: Այդ դեպքում
կազմակերպության կրեդիտորները կարող են դիմել տնտեսական դատարան՝ նրան սնանկ ճանաչելու մասին:
Կազմակերպության սնանկացման վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի գործոններ: Ներքին
գործոններից են՝ սեփական ընթացիկ ակտիվների պակասորդը, արտադրության կազմակերպչատեխնիկական թույլ
մակարդակը, պաշարների անարդյունավետ օգտագործումը, ակտիվների դանդաղ շրջանառելիությունը, անհուսալի
դեբիտորական պարտքերի աճը, մարքեթինգային գործունեության թերի կազմակերպումը, բանկային վարկերի
անշահավետ ներգրավումը և այլն:
Կազմակերպության սնանկացմանը նպաստող արտաքին գործոնների թվին են դասվում՝ տնտեսության ճգնաժամային
վիճակը, տնտեսական անկումը, սղաճը, ֆինանսական համակարգի անկայունությունը, քաղաքական անկայուն
իրադրությունը, օրենսդրական դաշտի բացակայությունը, արտաքին մրցակցային պայմանների ուժեղացումը և այլն:
Կազմակերպությունների սնանկացման դեպքերի գերակշիռ մասը կապված է ներքին գործոնների առկայության հետ:
Նրանց անվճարունակությունը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով՝
•ընթացիկ իրացվելիության գործակից,
•վճարունակության վերականգնման (կորստի) գործակից:
Կազմակերպությունը համարվում է անվճարունակ՝ հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում՝
17. Կազմակերպության սնանկացման կանխատեսման մեթոդները:
Կազմակերպության սնանկացման կանխատեսման մեթոդները
Համաշխարհային փորձից հետևում է, որ տնտեսավարող սուբյեկտի կայունության կանխատեսման, նաև նրա
հնարավոր սնանկացման որոշման համար օգտագործվում են տնտեսամաթեմատիկական տարբեր տեսակի մոդելներ:
Դրանցից ամենապարզը արևմտյան հայտնի տնտեսագետ է. Ալտմանի կողմից առաջարկվող երկգործոն Z մոդելն է,
ըստ որի տնտեսավարող սուբյեկտի սնանկացման ամենահավանական ցուցանիշներն են՝
1.պարտքի ծածկման գործակիցը (x1), որը բնութագրում է ընթացիկ ակտիվների իրացվելիությունը,
2.փոխառու կապիտալի կենտրոնացման գործակիցը (x2), որը բնորոշում է տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական
կայունությունը
Այդ մոդելը, ինչպես ասվեց, արտահայտվում է երկգործոն հավասարման տեսքով

Անհրաժեշտ է նշել, որ տնտեսավարող սուբյեկտների համար, որոնց մոտ Z = 0, սնանկացաման հավանականությունը


հավասար է 50%-ի: Եթե Z < 0, սնանակացման հավանականությունը փոքր կլինի 50%-ից, և այն ավելի է իջնում Z-ի
փոքրացմանը համընթաց: Եթե Z > 0, սնանկացման հավանականությունը մեծանում է 50%-ից, և այն աճում է Z-ի
մեծացմանը համընթաց:

You might also like